Katuner utogh muky

Preview:

Citation preview

ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ« Կատուներ ուտողմուկը»

Մի անգամ պառավ գրադարանային մուկը եկավ այցելելու իր եղբոր ձագուկներին:-Դուք բոլորովին անտեղյակ եք կյանքից,- աս աց նա իր ամոթխած ազգականներին,- իմ կարծիքով, դուք նույնիսկ կարդալ չգիտեք:- , : ,- Ախր դու ուրիշ ես Մեր ազգականների մեջ կարծես միակն ես հառաչեցին փոքրիկ ազգականները:-Օրինակ, դուք երբևէ կատու կերել ե՞ք:

-Այդ նրանից է, որ դուք տգետ եք: Իսկ ես, կատուկերել եմ, այն էլ ոչ մեկ հատ: Իսկույն վրա եմ տալիս ՝ հոպ… ևպատրաստ է: Իսկ նա ծպտուն անգամ չի համարձակվում հանել: Ա՜յ, կուզեք հավատացեք, կուզեք՝ ոչ:

- ~… . Կատու ճիշտ հակառակը մեզ մոտ կատուներն են ուտում:մկներին

- Իսկ ի՞նչ համ ունեն կատուները:-Թղթի համ. Ու մի-քիչ էլ թանաքի համ կա մեջը: Բայց դա դեռ ի՞նչ էր որ… դատարկ բան է… Իսկ ա՜յ, դուք երբեւիցե շուն կերե՞լ եք: - Ի՞նչ ես ասում…

-Իսկ ես, հենց երեկ մեկին վերջ տվի: Մի գամփռ… Նրա ժանիքները իմ չափ էին: Ինձ համար ի՞նչ կա որ. ես

հանգիստ հոպ արեցի… եւ կերա: Նա ձայն, ծպտուն չհանեց:-Իսկ շու՞նն ինչ համ ունի:

- :Իսկ շու՞նն ինչ համ ունի-Նա էլ թղթի պես է : Դե, իսկ ռնգեղջյուր դու չե՞ք փորձել:-Օ՜… դու մեր մեջ միակն ես… Դե մենք ի՞նչ ենք որ… մենք ռնգեղջյուր չենք էլ տեսել. Ինչի՞ է նա նման. Ռոկֆոր պանրի՞ թե՞ հոլանդականի:

-Այ թե տգետ եք «… ո՞ւմ է նման»… Պարզ է՝ ում. իհարկե ռնգեղջյուրի… Իսկ փիղ կերե՞լ եք, իսկ տետրեր, իսկ արքայադուստր կերե՞լ եք… Իսկ նոր տարվա տոնածա՞ռ, իր բոլոր խաղալիքներով:

Եւ հենց այն ժամանակ, երբ մուկը հասավ տոնածառին, կատուն, որ նստած էր հին սնդուկի ետեւը եւ լսում էր մկան դատարկախոսությունը, չդիմացավ, սարսափելի ձայնով մլավեց ու մեկ էլ այնպես ցատկե ,ց որ…

Պետք է ասել, որ դա իսկակա՜ն կատու էր, շքեղ մորթով, փարթամ բեղերով եւ երկար, սո՜ւր-սո՜ւր ճանկերով:

Մկները հենց որ լսեցին կատվի ձայնը, պո՛ւկ, փախան: Իսկ գրադարանային մուկը անսպասելիությունից տեղում անշարժացավ եւ մնաց կանգնած, ինչպես արձան: Կատուն առանց երկար մտածելու, հոպ… ճանկեց նրան. Ճանկեց, բայց միանգամից չկերավ այլ որոշեց մի-քիչ խաղալ նրա հետ:

-Հա, ուրեմն դու հենց այն մու՞կն ես, որ կատուներ է ուտում,- հարցրեց կատուն:-Ճիշտ այդպես, ձերդ ողորմածություն, հենց ես եմ: Բայց ախր… ձերդ պայծառափայլություն, պետք է հասկանաք… Համարձակվում եմ զեկուցել ձերդ ողորմածություն, չէ՞որ ես ողջ կյանքս անց եմ կացրել գրադարանում…-Հասկանում եմ, հասկանում եմ: Ապրում էիր գրադարանում եւ զբաղվում էիր նկարներն ուտելով և գրքերը փչացնելով:-Օ՜, ձերդ մեծություն, ընդամենը մի քանի անգամ… եւ հավատացնում եմ ձեզ, ձերդ պայծառափայլություն, միայն եւ միայն ինքնազարգացման համար:

-Դե իհարկե՜, ի միջի այլոց ես էլ շատ բարձր եմ գնահատում գրականությունը: Բայց քեզ չի՞ թվում, որ բացի գրքային իմաստությունից կա նաեւ մի ուրիշ իմաստություն,- կյանքի իմաստությունը: Քո տարիքում ժամանակն է իմանալ, որ կյանքում կան ոչ միայն թղթի վրա նկարված կատուներ, եւ ամեն-մի փիղ չի համաձայնի, որ նրան կծեն մկները:

Բայց խեղճ գերիի բախտից կատուն մի վայրկյան աչքը դարձրեց դեպի սարդը, որ սողում էր հատակին:Գրադարանի մուկն էլ հո հիմար չէր. նա իսկույն նետվեց մի կողմ ու թաքնվեց գրքերի արանքում: Իսկ կատուն ստիպված եղավ այս անգամ բավարարվել միայն սարդով:

` Ձևավորեցին Արմեն և ԱսքանազԲաբայանները