ջուր

Preview:

Citation preview

Ջուր «Ջուրը սահմաններ չի »ճանաչում

Ջուրը կյանք է Ջրի նշանակությունը Ջուրը մեր կենցաղում Հանքային ջուր Ջուրը մշտական ճանապարհորդ Ջրի հիշողությունը Ջրի ազդեցությունը Ջրի բաղադրիչները Նորություններ

Ջուրը կյանք է

Ջու՜ր... Մեզանից յուրաքանչյուրն այն ամեն օր օգտագործելով` համարում է շատ սովորական, պարզ ու մատչելի մի հեղուկ: Այն մեզ համար այնքան սովորական է դարձել, որ չենք էլ ուզում ավելի լավ «ճանաչել»: Սակայն ջուրը մեր կենցաղի պարտադիր ու անփոխարինելի նյութերից մեկն է , որքան սկսում ենք հետաքրքրվել ջրի պատմությամբ, այնքան ավելի ու ավելի ենք զարմանում ու հիանում` ձգտելով հնարավորինս շատ տեղեկություններ իմանալ այդ «հրաշք» նյութի մասին:Այսպիսով, ի՞նչ է ջուրը, որտեղի՞ց է այն առաջացել, ինչպիսի՞ առանձնա-հատկություններ ունի, ի՞նչ դեր է կատարում բնության մեջ, ինչու՞է այն անընդհատ շրջապտույտի մեջ գտնվում: Ինչպե՞ս է անձրև, ձյուն, կարկուտ գալիս, ինչու՞ օվկիանոսների, ծովերի, գետերի ջրերը պիտանի չեն խմելու համար: Ինչ դեր ունեն գետերը, լճերը, ճահիճները: Ինչու՞ է ջուրն այդքան անհրաժեշտ կենդանական — բուսական աշխարհի համար: Ինչպիսի՞ էկոլոգիական խնդիրներ կան: Պարզ թվացող այս անհոտ, անհամ ու թափանցիկ հեղուկն ինչու՞ է գիտնականների մի մեծ բանակի ուսումնասիրության առարկա,դեռևս բացահայտված էլ չեն ջրի շատ ու շատ գաղտնքիներ:

Առանց ջրի կյանք չկա. ջուր կա ամեն մի կենդանի էակի մեջ: Առանց ուտելիքի կարելի է ապրել շատ ավելի երկար, քան առանց ջրի:

Ջուրն ամենուր է` օվկիանոսներում և ծովերում, գետերում և լճերում, գետնի տակ ու հողում, որոնք իրար հետ կազմում են Երկրի մոլորակի միասնական ջրային թաղանթը՝ ջրոլորտը:

Ջուրը, ինչպես և լույսը կենդանի ինֆորմացիա է կրում և փոխանցում:

Ջրին հնարավոր է ծրագրավորել, որն էլ խոսում է այն մասին, որ ջուրը կարող է ինքնուրույն լինել և որոշումներ կայացնել(նաև ներել կամ պատժել):

Ջրով հնարավոր է նույնիսկ քար ծակել: Եթե ջրի 9 կաթիլ 9 մետր բարձրությունից

կաթա մարդու գլխի միևնույն հատ-վածին, ապա տվյալ մարդն ուղեղի ցնցում կստանա:

Ջրի նշանակությունը

Ջուրը կենսոլորտի կարևորագույն տարրերից մեկն է: Շրջակա միջավայրի բազմազան և բազմատեսակ գործոններից օրգանական աշխարհի համար ջուրն ունի հատուկ նշանակություն։Բնակչության կյանքի համար ջրի նշանակալի դերը կայանում է նրանում, որ այն բավարարում է նախ և առաջ ֆիզիոլոգիական կարիքները, այն մտնում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների կազմի մեջ։ Այսինքն, ջուրը հանդիսանում է կենսաբանական օբյեկտների գլխավոր բաղադրանյութերից մեկը։Օրգանիզմում ջուրը պարունակվում է ոչ միայն հեղուկ միջավայրում, այլ նաև հյուսվածքներում և օրգաններում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու օրգանիզմում ջրի համեմատաբար ոչ մեծ դեֆիցիտը կարող է բերել առողջական վիճակի լուրջ խախտումների։ Կենդանիների վրա դրված փորձերը ցույց են տվել, որ ջրի 20-22% կորուստը բերում է մահվան: Այս ամենը բացատրվում է նրանով, որ ինչպես մարսողական, այնպես էլ օրգանիզմում տեղի ունեցող մասամ բ փոխանակության պրոցեսները ընթանում են միայն ջրային միջավայրում:Կենդանի բջջին ջուրն անհրաժեշտ է նրա կառուցվածքի և նորմալ ֆունկցիոնալ վիճակի պահպանման համար:Ջուրը տարբերվում է օրգանիզմի կազմի մեջ մտնող բոլոր նյութերից նրանով, որ միայն ջրին է բնության կողմից հատկացված օրգանիզմի ներքին միջավայրի նոսրացման դերը։ Ինչպես նշել է Չերկինսկին "Ջրի նյութերի նոսրացման հատկությունը, մասնավորապես այն նյութերի, որոնք սննդանյութերի տեսքով ներմուծվում են օրգանիզմ, առաջացնելով հասարակ և կոլլոիդալ լուծույթներ, հանդիսանում է օրգանիզմի բոլոր կենսական պրոցեսների հիմնական նախադրյալը":

Ջուրը ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Մարդը 65-75% (կախված տարիքից) բաղկացած է ջրից: Կենսագործունեությունն ապահովելու համար նա ամեն օր խմում է երկու լիտր ջուր և մեկուկես լիտր էլ կլանում է մաշկի միջոցով` լոգանք կամ ցնցուղ ընդունելով:  Խրոնիկ ջրազրկումը հանդիսանում է դեգեներատիվ  հիվանդությունների մեծամասնության առաջնային պատճառը: 

Մեր օրգանիզմի ջրի օրական պահանջը կազմում է  2,3լ:   Սննդի հետ մենք ստանում ենք  1,5 լ, ևս 0,5 լ

 ջուր առաջանում է  հենց օրգանիզմում: Մաքուր ջուրը չունի համ կամ հոտ և բացարձակապես

անգույն է:

Ջուրը մեր կենցաղում

Հանքային ջուր

Մարսողական համակարգի օրգանների հիվանդությունների բու-ման ժամանակ կարևորագույն դեր է կատարում հանքային ջրի ընդու-նումը: Բուժիչ հանքային ջուր է համարվում այն ջուրը, որն իր յուրա-հատուկ ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ կարող է օգտա-գործվել բուժման ,վերականգնման և տարբեր հիվանդությունների կան- խարգելման համար: Սակայն ամեն հանքային ջուր չէ, որ կարող է հա-մարվել բուժիչ: Բուժական նպատակներով օգտագործվող հանքային ջրերը պետք է  արդյունահանված լինեն բնական աղբյուրներից կամ տարբեր խորություն ունեցող հորատանցքերից: Հարկ է նշել, որ հանքային աղըբ -յուրները հաճախ տասնյակ կիլոմետրերով հեռու են լինում իրենց ակ -ունքներից: Դա նպաստում է ջրի էլ ավել հանքայնացմանը:

Հանքային ջրի բացառիկ բուժական հատկությունները 

պայմանավորված են.

 Քիմիական հատկություններով - ընդհանուր հանքայնացմամբ, իոնային կազմով, բնական ածխա-թթու գազի առկայությամբ և տարբերօրգանական միացությունների պարունակությամբ:

 Ֆիզիկական հատկություններով – ջրածնական ցուցիչով, ջերմաստիճանով և ջերմակայունությամբ:

Կենսաբանական հատկություններով – հակաբակտերիալ նյութերի և միկրոօրգանիզմների կենսա -գործունեության այլ արգասիքների պարունակությամբ:

Ջուրը մշտական ճանապարհորդ

Ջուրն անընդհատ «ճանապարհորդում է»:

Այն գտնվում է անվերջ շրջապտույտի մեջ: Անհնար է ամենայն մանրամասնությամբ հետևել ջրի ճանապարհին: Սակայն հնարավոր է հետևել դրա անցած ճանապարհի հիմնական ուղղություններին: Այսպիսով, բոլորիս է հայտնի, որ արեգակնային ճառագայթները տաքացնում են Երկրի մակերևույթը: Տաքացման արդյունքներից մեկն էլ մեծ քանակությամբ ջրի գոլորշիացումն է, որը կատարվում է օվկիանոսներից, ծովերից, լճերից, մակերևութային այլ ջրերից, հողից: Ջրի որոշ մասն էլ գոլորշիանում է բույսերի, կենդանիների և մարդկանց կենսագործունեության ժամանակ : 

Ջուրը գոլորշու է վերածվում տարվա ցանկացած եղանակին: Նույնիսկ ձմռան սառնամանիքին` թեև չնչին մասով, բայց, այնուամենայնիվ, տեղի է ունենում ջրի գոլորշիացում: Դրա պարզ ապացույցն է` ցուրտ եղանակներին շորերի չորացումը դրսում: Պարզ է նաև այն, որ ինչքան ջերմաստիճանը բարձր է, այդքան ավելի արագ ու շատ է ջուր գոլորշիանում: Ջուրը գոլորշիանալով բարձրանում է վեր: Քանի որ այն շատ թեթև է, օդային տաք հոսանքների հետ հեշտությամբ բարձրանում է` հաղթահարելով ահռելի բարձրություններ: Իհարկե, մենք չենք կարող տեսնել, թե ինչպե՞ս են ջրային կաթիլները բարձրանում, որովհետև դրանք թափանցիկ են և անտեսանելի: Բազում անգամ ենք նկատել, թե ինչպես է ջուրը գոլորշիանալով ցրվում օդում և անտեսանելի դառնում: Ցայտուն օրինակներից է կենցաղային պայմաններում ջրի արհեստական գոլորշիացումը: Եռացող թեյնիկի վրա կուտակված գոլորշին խիտ է և պարունակում է ջրային մանր կաթիլներ: Թեյնիկից ոչ շատ վերև գոլորշին կարծես փոքրիկ մառախուղ է առաջացնում, այնուհետև ցրվում է օդում և անհետանում: 

Երկրի մակերևույթից ջրային գոլորշիները, բարձրանալով վեր, երկնքում ձևավորում են ամպեր: Այդ ամպերը սկզբում լինում են փոքր ու նոսր, սակայն աստիճանաբար միանալով իրար` ձևավորում են ահռելի մեծության ու ծանրության ամպեր: Այդ ամպերն էլ քամու օգնությամբ տեղաշարժվում են լայն տարածություններով և ի վերջո չկարողանալով այլևս դիմանալ ծանրությանը` անձրևների, ձյան տեսքով թափվում են ներքև: Արդեն պարզ է, թե ու՞ր են հոսում անձրևա ջրերը: Դրանց մի մասը նորից թափվում է օվկիանոսներ, ծովեր, մի մասն էլ հոսում է գետեր ու լճեր, մյուս մասը ներծծվում հողի մեջ և այլն: Եվ այդպես շարունակ. արի ջերմությունից ջուրը գոլորշիանում է, բարձրանում վեր, առաջացնում ամպեր և տեղումների տեսքով նորից վերադառնում Երկրի մակերևույթ: Տարիներ, դարեր շարունակ ջուրը կատարում է նույն շրջապտույտը` անցնելով նույն ճանապարհը, դրանով իսկ ապահովելով ջրի շրջապտույտը Երկրում:

Ջրի հիշողությունը

Փաստ.Հարավ-արևելյան Ասիա, 1956 թ.: Ռազմական ինստիտուտի մասսայական ոչնչացման զինամթերքի պատրաստման գաղտնի լաբորատորիա: Արդեն մի քանի տարի աշխատում են ուժեղագույն բակտերոլոգիական զենքի ստեղծման վրա: Բազմաթիվ խորհրդակցություններից մեկի ժամանակ քննարկվում են այն հատկությունները, որը պիտի ունենա այդ զենքը: Քննարկումն անսպասելի ընդհատվում է. բոլոր մասնակիցներին տեղափոխում են հոսպիտալ` սուր սննդային վարակի ախտանիշերով (սիմպտոմ): Բացի ջրամանների ջրից, գիտնականները ուրիշ ոչինչ չէին օգտագործել: Ջուրը ստուգեցին` ոչ մի վնասակար խառնուրդ, քիմիական կազմը` H2O: Հետաքննությունը մտնում է փակուղի:

Դու հիմար ես

Հաշվետվության մեջ այդպես էլ գրեցին. թունավորման պատճառ է դարձել սովորական ջուրը: Քսան տարի անց առաջադրվեց հիպոթեզ, որը կարող է բացատրել ջրի անկանխատեսելի պահվածքը. ջուրը հիշողություն ունի: Աշխարհի տարբեր մասերում կատարված փորձերի արդյուքները ցույց են տվել, որ ջուրը հիշում ու տպավորում է ցանկացած ազդեցություն, գրանցում է այն ամենը, ինչ տեղի է ունենում շրջակա միջավայրում: Ջրին բավարար է առարկայի հետ հպումը, որպեսզի իմանա նրա հատկությունների մասին ու պահի նրա մասին ինֆորմացիան իր հիշողության մեջ:

Մոլեկուլյար կառուցվածքը ջրի այբուբենն է ու կարելի է ստեղծել ջրային նախադասություններ, արտահայտություններ, բանաձեւեր, այնպես էլ փոփոխել դրանք: 

Ես քեզ ատում եմ

Կատարվել են մարդու ներկայության, նրա էմոցիաների ջրի վրա ազդեցության էներգետիկական փորձարկումներ: Փորձերն անց են կացվել պրոֆեսոր Կրատկովի լաբորատորիայում: Ջրով լի անոթը տեղադրել են մի խումբ մարդկանց առջև ու խնդրել են նրանց կենտրոնացնել անոթի վրա ամենադրական էմոցիաները. սեր, քնքշանք, բարություն: Հետո փոխել են անոթը ու նույն խմբին խնդրել են կենտրոնացնել անոթի վրա բացասկան էմոցիաներ. վախ, ագրեսիա ու ատելություն: Որից հետո կատարվել են չափումներ. սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան ցածրացնում: 

ՍերԱտելություն

Ինֆորմացիոն աղտը թունավորում է ջուրը` կուտակվելով նրա մեջ: Ջրին տրված է ինքնամաքրման հատկություն: Դա տեղի է ունենում ագրեգատային վիճակի փոփոխության ժամանակ: Սակայն, այսօր մարդու կողմից ջրի աղտոտման արագությունը գերազանցում է նրա ինքնամաքրման արագությանը, որի հետևանքով էլ խախտվել է բնության օրինաչափությունը:

Շնորհակալություն

Ստորև ներկայացված են բազմաթիվ փորձերի ժամանակ ջրի վրա արտաքին ազդեցություններից (միտք, խոսք, երաժշտություն) նրա կառուցվածքային փոփոխության

արդյունքներ: Սեր և

վերածնունդ

Հույս

Ես քեզ ատում եմ Ադոլֆ Հիտլեր Մայր Թերեզա

Բուդդայական աղոթք Քրիստոնեական աղոթք

Մուսուլմանական աղոթք

Բեթհովենի երաժշտությունը

Բախի երաժշտությունը

Ծանր ռոք

Բնական ջուրը միշտ պարունակում է մի շարք նյութերի խառնուրդներ, և, օգտագործման նպատակից կախված, այդ ջուրն այս կամ այն չափով մաքրում են խառնուրդներից: Հատկապես մեծ է խմելու ջրի մաքրման նշանակությունը:

Ջուրը բաղկացած է երկու տարրից` թթվածնից և ջրածնրց: Ջրածնային կապ կոչվող հատուկ կապով նրա մոլեկուլները միանում են միմյանց` ստեղծելով ջրի ագրեգատներ:

Ջրի ֆիզիկական և քիմիական

հատկությունները

Ջրի մոլեկուլները միմյանց հետ կապվում են յուրօրինակ ձևով, և դրա շնորհիվ ջուրն արտասովոր հեղուկ է:

Այս կապի հետևանքներից մեկը ջրի անսովոր խտությունն է։ Նյութերի մեծ մասը սառչելիս ավելի քիչ ծավալ է զբաղեցնում, այսինքն՝ խտանում է։ Սակայն ջուրն ամենամեծ խտությունն ունի 4 °C–ում: Դրանից ավելի ցածրջերմաստիճաններում ջրի խտությունր նվազում է։ Օ °C-ում սառույցն ավելի փոքր խտություն ունի, քան նույն ջերմաստիճանում՝ ջուրը։ Այդ է պատճառը, որ սառույցը չի սուզվում ջրում։ Հսկայական քանակությամբ ջերմություն է պահանջվում, որպեսզի ջուրը հեղուկ վիճակից անցնի զազային վիճակի և պինդ վիճակից (սառույցից)՝ հեղուկի։ Գլխավորապես ջրի այս արտասովոր հատկության շնորհիվ է, որ Երկրի վրա պահպանվում է համեմատաբար միատեսակ ջերմաստիճան։ Ջուրն ունի նաև մեծ մակերևութային լարվածություն, որի շնորհիվ ջուրը կարողանում է շարժվել ապարների և հողի միջով։ Ջուրը լուծիչ է. բազմաթիվ նյութեր համեմատաբար հեշտությամբ լուծվում են նրա մեջ։ Ջրի այս հատկությունն ազդում է ապարների հողմահարման վրա ապարների կազմի մեջ մտնող որոշ քիմիական տարրեր հողմահարման ժամանակ անցնում են լուծույթի մեջ։

Նորություններ

Գիտությանը հայտնի են ավելի քան 20 հազար նյութեր, որոնք կարող են աղտոտել խմելու ջուրը: Այդ նյութերի մեծ մասը անտեսանելի են մարդու աչքի համար և չունեն համ կամ հոտ:

Եվրոպայում լավագույն քաղաքային ջրամատակարարման համակարգ և լավագույն որակի ջուր ունեցող երկիրը համարվում է Շվեյցարիան: Միևնույն ժամանակ BRITA ֆիլտրող սարքերը ամենալայն տարածում ունեն հենց այս երկրում: Այստեղ BRITA ֆիլտրող սարքերը օգտագործում են ընտաիքների 35%-ը: Շվեյցարիան նաև կյանքի սպասվող տևողության առաջատարներից է ամբողջ աշխարհում:

ԱՄՆ-ում պարզել են, որ վաճառվող շշալցված ջրերի 25% դա սովորական քաղաքային ջուրն է ֆիլտրած վիճակում:

Հետազոտություննեը ցույց են տվել, որ քլորացված ջրի օտգործումը բարձրացնում է միզապարկի քաղցկեղի առաջացման ռիսկը 80%-ով: Իսկ մաքուր ջրի օգտագործումը ընդհակառակը` նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը 45%-ով և կրծքի քաղցկեղինը 79%-ով:

Շշալցված ջուրը ապահով է խմելու համար, սակայն “կանգնած” ջուրն ունի հնանալու հատկություն: Դուք երբեք չգիտեք, թե երբ է այդ ջուրը շշալցվել և որքան ժամանկ է պահեստավորվել մինչև խանութում հայտնվելը: Բացի դրանից` շշի պատրաստման համար օգտագործվող պլաստիկ նյութի մասնիկնեը կարող են հայտնվել ջրում, եթե շիշը ենթարկվում է ցածր կամ բարձր ջերմաստինճանների ներգործությանը, օրինակ` երբ այն երկարատև պահվում է սառնարանում կամ գտնվում է արևի տակ:

Recommended