9
ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀ

Հաղարծին 11-1 դասարան

Embed Size (px)

Citation preview

Page 2: Հաղարծին 11-1 դասարան

Հաղարծին վանքային համալիրը գտնվում էր պատմական Ձորափոր գավառում ։ Հաղարծինի ուսումնագիտական

կենտրոնը հիշատակվում է XIIIդ. առաջատար մշակութային օջախների շարքում։ Հաղարծինը սկսել է ծաղկել XIIIդ. 30-ական

թվականներից` Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Մինչ այդ, վանքը երկար ժամանակ ամայացած էր։

Page 3: Հաղարծին 11-1 դասարան

Համալիրը կազմավորվել է տարբեր ժամանակներում կառուցված շենքերից, նրա կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ, սեղանատունը, մի քանի աղոթարաններ, խաչքարեր և այլն։ Ամենահինը` Ս.Գրիգոր եկեղեցին է (մոտ Xդ.), որը խաչաձև-գմբեթավոր կառույց է, չորս անկյուններին ավանդատներով ։

Page 4: Հաղարծին 11-1 դասարան

Ս.Գրիգորին արևմուտքից կից է 4 սյուներով մեծ գավիթը, որը XIIդ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը։ Գավթի անկյունային միահարթ առաստաղների բարձրաքանդակներին բնորոշ է XIIIդ. հայկական քանդակի սխեմատիզմը:

Page 5: Հաղարծին 11-1 դասարան

Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանա-դամբանների մնացորդներ: Ս.Գրիգորին հյուսիսից կից է թաղակապ մատուռ, իսկ արևելյան մասում շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից 1244թ.-ին կառուցված Ս.Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին:

Page 6: Հաղարծին 11-1 դասարան

Գլխավոր եկեղեցին` Ս.Աստվածածինը, գմբեթավոր դահլիճ է: Համաձայն հարավային մուտքի վերին մասի արձանագրության, կառուցվել է 1281թ.-ին, սակայն հարավային և հյուսիսային պատերի ստորին մասի վերաշարվածքը, արևելյան ճակատի բարձրաքանդակում պատկերված եկեղեցու մանրակերտի տարբերվելը ներկայիս կառույցից և այլն, ենթադրել են տալիս, որ 1281թ.-ին կառույցը որոշ փոփոխություններով վերականգնվել է` հիմնարկված լինելով հավանաբար X-XIդդ.:

Page 7: Հաղարծին 11-1 դասարան

Եկեղեցու վերձիգ ծավալային համամասնությունները և մշակվածքը բնորոշ են XIIIդ. կառույցներին: Եկեղեցու արևմտյան ճակատի դիմաց պահպանվել է ավերված կառույցի (հավանաբար նախորդ կառույցի գավիթը) մնացորդները:

Page 8: Հաղարծին 11-1 դասարան

Վանքի տարածքում կան մի քանի աղոթարաններ` տեղադրված ժայռալանջերին: Հաղարծինում գտնված 350կգ կշռող բրոնզե կաթսան մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է:

Page 9: Հաղարծին 11-1 դասարան

Կաթսայի պսակազարդ շուրթի վրայի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը` 1232թ.: Նրա չորս կանթերը առյուծների արձաններ են, որոնց ոտքերը նույնպես զարդարված են: