14
ՑՑՑՑՑՑՑՑՑՑ ՑՑՑՑՑՑՑ ՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄ 11-3

մկրտչյան լուսինե11 3

Embed Size (px)

Citation preview

Page 1: մկրտչյան լուսինե11 3

Ցողունայինբջիջներ

ՄԿՐՏՉՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ11-3

Page 2: մկրտչյան լուսինե11 3

ՑԲ - ԻանվանումըՑԲ անվանումն առաջարկել է

ռուս հյուսվածաբան Ա. Մաքսիմովը, 1908 թ., նաև «Stammzelle» հասկացությունը, որը բնորոշվում է որպես լիմֆոցիտ, որպես բջիջ : XX դարի 60-ականներին մի խումբ հետազոտողներ եկան այն եզրակացության, որ ճառագայթվածին առողջ սինգեն մկից ստացված ողնուղեղային բջիջների մահացու չափաբաժնի ներերակային ներմուծումը բերում է փայծաղում արյունաստեղծ, դիֆերենցված բջիջների գաղութների զարգացման:

Page 3: մկրտչյան լուսինե11 3

. Ա ՖրիդենշտեյնըԱ. Ֆրիդենշտեյնը

աշխատակիցների հետ ապացուցեց, որ ողնուղեղում, բացի արյունաստեղծ ՑԲ-ներից, կան նաև ստրոմալ ՑԲ-ներ, որոնք կուլտիվացման ժամանակ ձևավորում են ֆիբրոբլաստանման բջիջների գաղութներ: Նմանատիպ գաղութների պատվաստումը հանգեցնում է ոսկրային կամ ճարպային հյուսվածքի ձևավորման [4, 7]:

Page 4: մկրտչյան լուսինե11 3

- « » Սաղմնային ՑԲ ի անմահհոսքագծեր

1981-ին ամերիկացի կենսաբան Մարտին Էվանսը մկների բլաստոցիստերից առաջին անգամ չդիֆերենցված ՑԲ-ի պլյուրիպոտենտ հոսքագծեր անջատեց: 1988-ին Դ. Թոմսոնը և Դ. Գերհարդն անջատեցին սաղմնային ՑԲ-ի «անմահ» հոսքագծեր: Այդ հայտնագործությունը «Գիտություն» («Science») ամսագիրը ներկայացրեց որպես մի իրադարձություն, որը հավասարազոր է մարդկության մեծ նվաճումների` երկշղթա ԴՆԹ-ի կամ մարդու գենոմի ծածկագրի հայտնաբերմանը և 1999 թվականն անվանեց

ցողունային բջիջների տարի» [12]: Այսպիսով, ՑԲ-ների հայտնաբերումը

հնարավորություն ընձեռեց նոր մոտեցում ցուցաբերել ձևավորված հյուսվածքների նորացման խնդիրներին, փոփոխել տարբեր հիվանդությունների բջջային և գենային բուժման հայեցակարգերը

Page 5: մկրտչյան լուսինե11 3

Դ. Թոմսոնը

Մարտին Էվանս

Page 6: մկրտչյան լուսինե11 3

- , ՑԲ ների բնութագիրը տարբերությունները և կիրառման

հնարավորություններ

Page 7: մկրտչյան լուսինե11 3

-Սաղմնային և սոմատիկ ՑԲներ

Ըստ ծագման, ՑԲ-ները լինում են սաղմնային և սոմատիկ: Առաջիններն ունակ են անսահմանափակ ժամանակով պահպանվել կուլտուրայում և անհրաժեշտության դեպքում դիֆերենցվել` վերածվելով հասուն օրգանիզմի բոլոր տեսակի բջիջների [7]: Սոմատիկ ցողունային բջիջներն օժտված են դիֆերենցման սահմանափակ հնարավորություններով և, հավանաբար, սահմանափակ պրոլիֆերատիվ ներուժով

. Սաղմնային ՑԲ

Page 8: մկրտչյան լուսինե11 3

- ՑԲ ների կիրառումըԲուժման նպատակով

վերջիններիս օգտագործման համար կարևորվում է սոմատիկ ՑԲ-ի ճկունությունը` տարատեսակ բջիջների վերածվելու համատեքստ-կախյալ դիֆերենցման հատկությունները: Ենթադրվում է, որ արյունաստեղծ և մեզենխիմային ՑԲ-ների դիֆերենցումը ընթանում է հիերարխիկ փուլային հասունացման սկզբունքով` միջանկյալ ինտենսիվ պրոլիֆերացիայի հատկությամբ օժտված նախաբջիջների օգնությամբ: ՑԲ-ների կիրառումը բժշկության մեջ առայժմ հիմնականում գտնվում է նախակլինիկական հետազոտությունների փուլում

Արյունաստեղծ ՑԲ

Մեզենխիմային ՑԲ

Page 9: մկրտչյան լուսինե11 3

` - Ըստդիֆերենցման ՑԲ ներըդասակարգումը

ա) տոտիպոտենտ բջիջների, որոնք կարող են ձևափոխվել սաղմնային և արտասաղմնային բջիջների,

բ) պլյուրիպոտենտ բջիջներ, որոնք ունակ են վերածվելու սաղմի բջիջների: Դրանց շարքին են դասվում սաղմնային ՑԲ-ները, սեռական առաջնային և սաղմնային կարցինոմաների բջիջները,

գ) այլ տեսակի ՑԲ-ներ, որոնք տեղակայված են հասուն օրգանիզմի հյուսվածքներում և կոչվում են հասուն կամ հյուսվածքային ՑԲ-ներ (adult stem cells): Դրանք տարբերվում են դիֆերենցման հնարավորություններով` մուլտիպոտենտից մինչև ունիպոտենտ

Նեյրոններ ստեղծող ցողունային բջիջներ ...

Page 10: մկրտչյան լուսինե11 3

Դասակարգումը ըստ ստացմանաղբյուրների

Վերջին տարիներին ՑԲ-ներն առավել հաճախ դասակարգվում են ըստ ստացման աղբյուրների` սաղմնային, ֆետալ (հղիության արհեստական ընդհատման փորձանմուշներից անջատված) և հասուն օրգանիզմի ՑԲ-ներ: Մի շարք երկրներում էթիկական և ազգային առանձնահատկություններից ելնելով, արգելված է ֆետալ ՑԲ-ների ստացումը և կիրառումը:

Page 11: մկրտչյան լուսինե11 3

Պորտալարայինարյան բանկերՆերկայումս ՑԲ-ներն առավել

հաճախ ստացվում են պորտալարից: Նման ՑԲ-ները, որպես ողնուղեղի փոխպատվաստման այլընտրանք, կիրառվել են 1988թ., Փարիզում, Ֆանկոնիի սակավարյունությամբ տառապող երեխային փոխպատվաստել էին քրոջ պորտալարից անջատված ՑԲ-ներ: Վիրահատությունը հաջող ավարտ ունեցավ, որը հիմք դարձավ ողջ աշխարհում կտարելու հարյուրավոր հետազոտություններ, ստեղծվեցին պորտալարային արյան բանկեր` նախ ԱՄՆ-ում և Եվրոպայում, ապա Ռուսաստանում և այլ երկրներում: ա

Page 12: մկրտչյան լուսինե11 3

Կիրառումը վերջույթների իշեմիայի և սրտամկանի

ինֆարկտի բուժմաննպատակով

Չնայած սաղմնային ՑԲ-ների առավելությանը, մի շարք հանգամանքներ սահմանափակում են բուժման նպատակով վերջիններիս թերապևտիկ կիրառումը մոտ ապագայում, մինչդեռ արյունաստեղծ կամ մեզենխիմային ՑԲ-ների աուտոփոխպատվաստման եղանակները արդեն հաջողությամբ կիրառվում են վերջույթների իշեմիայի և սրտամկանի ինֆարկտի բուժման նպատակով: Նշենք, որ արյունաստեղծ և մեզենխիմային ՑԲ-ները տեղակայված են հիմնականում ոսկրածուծում և ճարպային հյուսվածքում, որտեղ և վերածվում են արյան ձևավոր տարրերի

Page 13: մկրտչյան լուսինե11 3

Վերականգնողական բժշկությունըԻ հաշիվ վերջիններիս ճկունության

և բազմապոտենտության (մուլտիպոտենտության), վնասված օրգանի և հյուսվածքի միկրոշրջապատում նրանք ունակ են վերածվելու օրգաններին հատուկ բջիջների (կարդիոմիոցիտներ, կենտրոնական նյարդային համակարգի հյուսվածքի բջիջներ, հեպատոցիտներ, անոթային էնդոթելիումի բջիջներ և այլն)

վերականգնողական բժշկությանը մեծ ապագա է սպասվում, սակայն այդ ոլորտի բոլոր հետագա նվաճումները և զարգացումները պետք է ընթանան ըստ համաշխարհային բժշկական ասոցիացիայի Հելսինկյան դեկլարացիայի, որում ասվում է.«Անհատի շահերը և բարօրությունը պետք է գերակայեն հասարակության և գիտության շահերից»:

Page 14: մկրտչյան լուսինե11 3

ՎԵՐՋ