20
ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՕՕՕՕՕՕՕՕՕՕ ՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՀ ՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ, www.encyclopedia.am, ՀՀՀՀՀՀՀՀՀ, Armsoul.com,lekmed.ru,med.practic, d.practic,ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀ198 ՀՀՀՀՀ ,11 -3 ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ

Մկրտչյան Լուսինե 11 3

  • Upload
    sona8

  • View
    1.467

  • Download
    2

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: Մկրտչյան Լուսինե 11 3

Հայաստանի դեղաբույսերը

ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝Համացանց, Հայկական Հանրագիտարան,

Դպրոցական Մեծ Հանրագիտարան, www.encyclopedia.am, Վիքիպեդիա, Armsoul.com,lekmed.ru,med.practic,

med.practic,Հայկական միջնադարյան դեղաբույսեր,

Թիվ198 դպրոց ,11 -3 դասարան Մկրտչյան Լուսինեն

Page 2: Մկրտչյան Լուսինե 11 3

Դեղաբույսեր ՀՀ-ում բուժիչ հատկություններով օժտված է մոտ 1500

բուսատեսակ (օգտագործվող դեղապատրաստուկների մոտ 40%-ն ունի բուսական ծագում): Դեղաբույսերի բուժիչ հատկությունները պայմանավորված են դրանցում պարունակվող քիմիական տարբեր բաղադրության նյութերով՝ ալկալոիդներով, գլիկոզիդներով, սապոնիններով, եթերայուղերով, ֆլավոնիդներով, աղաղանյութերով, վիտամիններով, որոնք ֆիզիոլոգիական ներգործություն են ունենում մարդկանց կամ կենդանիների օրգանիզմների վրա:

Հավաքած դեղաբույսերը սովորաբար չորացնում են հատուկ չորանոցներում կամ ստվերում՝ բացառությամբ մի քանիսի, որոնց թարմ հումքից ստանում են եթերայուղեր և հյութեր: Չորացրած դեղաբույսերն օգտագործում են թուրմեր, եփուկներ պատրաստելու համար, քիմիադեղագործական արդյունաբերության մեջ՝ հիմնականում մաքուր ներգործող նյութեր ստանալու համար:

Դեղաբույսերից ստացված և քիմիաբուժական պատրաստուկներին ներկայացվող պահանջները՝ արդյունավետությունն ու անվտանգությունը, նույնն են: Չի կարելի միմյանց հակադրել դեղաբույսերը և սինթետիկ դեղամիջոցները կամ բնական հումքից ստացված միացությունները: Հմուտ օգտագործման դեպքում բոլոր դեղամիջոցները լրացնում են միմյանց:

Մասրենի` պտուղներով

Կատվախոտ դեղատու

Լոշտակ սպիտակ

Մանանեխ

Տուղտ դեղատու

Page 3: Մկրտչյան Լուսինե 11 3

Ազնվամորի - Малина - Rubus idaeus L. Հայկական տարանունները -

անտառամորի, արքայամորի, ժոխենի, ժողովենի, մոռ, մոռենի

Դեղաբույսի նկարագրությունը: Վարդազգիների ընտանիքին պատկանող, 1-1,5 մ բարձրության թուփ է կամ կիսաթուփ: Տերևները բարդ են` եռմասնյա, վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից` թաղիքանման ու սպիտակավուն: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը` բազմակորիզավոր: Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում` հուլիս-օգոստոս ամիսներին: Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում` երրորդ տարում, այնպես որ ազնվամորու բուսուտներում միաժամանակ հանդիպում են նոր դուրս եկած, դեռևս չպտղակալած, պտղակալած և արդեն չորացած շիվեր:

Page 4: Մկրտչյան Լուսինե 11 3

Ձևերը,որտեղ է աճում Տարբերում են վայրի (անտառամորի)

և կուլտուրական ձևեր:  Ազնվամորին հիմնականում աճում է

սննդանյութերով հարուստ ու խոնավ հողերում, վատ է տանում երաշտը և խիստ ցուրտը: Աճում է անտառների բացատներում, հատված անտառամասերում, ձորեզրերին և այլուր: Կուլտուրական սորտերը աճեցվում են ամենուր: Դեղաբույսը բազմանում է սերմերով, որոնք տարածվում են թռչունների և վայրի գազանների կողմից, ինչպես նաև արմատաշիվերով` տեղանքում ստեղծելով անանցանելի մացառուտներ:

 Բույսի «ռուբուս» լատինական անունը ծագել է հասուն պտուղների գույնից, որը նշանակում է կարմիր:

 

Page 5: Մկրտչյան Լուսինե 11 3

Քիմիական բաղադրությունը Քիմիական բաղադրությունը:

Պտուղները պարունակում են խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու, ֆոլաթթու, կապրոնաթթու, մրջնաթթու, վիտամիններից` C (մինչև 45 մգ %), B խումբ, շաքարներից` սախարոզա, գլյուկոզա, ֆրուկտոզա, լևուլոզա, դեքստրոզա, ինչպես նաև դաբաղանյութեր, ցիանիդին- քլորիդ, բենզալդեհիդ, քիմիական տարրերից` նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ: Սերմերը պարունակում են մինչև 14,6% ճարպայուղ, 0,7% ֆիտոստերին, որն ունի հակասկլերոտիկ հատկություն, պեկտինային նյութեր, սպիտ, լորձանյութ, եթերայուղ: 100 գ պտուղը` յուրացվելով օրգանիզմում, տալիս է 41 կկալ էներգիա:

Page 6: Մկրտչյան Լուսինե 11 3

Բուժական նշանակությունը

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները, մասնակիորեն` տերևներն ու ծաղիկները: Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո, չոր եղանակին, դարսում են կողովի մեջ, շերտ առ շերտ` բաժանված լայնատերև որևէ բույսի տերևներով: Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս-հուլիս ամիսներին, չորացնել հով տեղում և պահել խոշոր անցքերով տոպրակի մեջ: Պտուղները չորացնում են արևի տակ, բարակ շերտով փռելով մոմլաթի վրա կամ վառարանի ջեռոցում, 60-80° պայմաններում, մերթ ընդ մերթ զգուշությամբ շուռ տալով մշակվող հումքը: Ճիշտ չորացնելիս այն պետք է կազմի ելանյութի 18-20%-ը և ձեռք տալուց չպետք է հետքեր թողնի:

Page 7: Մկրտչյան Լուսինե 11 3

Օգտագործումը ՝հույներ ,հռոմեացիներ,հայեր

Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով: Հին Ռուսիայում օրգանիզմի առույգության համար առավոտյան ժամերին ըմպել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված խոշապ: Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների, քրոնիկական ռևմատիզմի ժամանակ: Պտուղների եփուկը մեղրի հետ օգտագործվել է կարմրուկի ժամանակ: Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ: Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից սթափեցնելու նպատակներով:Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը` օձի կծածի դեպքերում, թրջոցների ձևով: Որոշ շրջաններում տերևներն օգտագործվում են որպես վերքամոքիչ միջոց:

 

Page 8: Մկրտչյան Լուսինե 11 3

Տիբեթ, Գերմանիա, Բուլղարիա Տիբեթական բժշկության մեջ պտուղների և

տերևների թուրմն ու եփուկը լայն ճանաչում ունեն նևրասթենիայի, մի շարք նևրոզների, սուր և քրոնիկական մի շարք ինֆեկցիաների բուժման բնագավառներում: Ավստրիայում պտուղներից ու տերևներից ստացված թուրմը օգտագործվել է որպես վիտամինային խմիչք, ինչպես նաև որպես հազը հանգստացնող միջոց: 

Գերմանիայում բույսի տերևները, որպես լավ տտպող միջոց, ճանաչում են գտել լուծերի բուժման մեջ, և որպես ողողման միջոց` կոկորդի հիվանդությունների ժամանակ: Որպես հակաբորբոքիչ միջոց Բուլղարիայում տերևները կիրառվում են ստամոքսային արյունահոսությունների, լուծի, փսխման, դաշտանային խանգարումների և շնչական օրգանների մի շարք հիվանդությունների ժամանակ: Բազմաթիվ երկրներում ծաղիկների եփուկը` թրջոցների ձևով, օգտագործվում է դեմքի պզուկների, կարմիր քամու, աչքի պնդենու բորբոքման, ըմպելու ձևով` թութքի, մալարիայի, կանացի մի շարք հիվանդությունների ժամանակ: Ծաղիկները, տերևները և պտուղները որոշ տեղերում ճանաչվում են որպես հակասկլերոտիկ, հակաբորբոքիչ, ջերմ իջեցնող և հիպոտենզիվ միջոց:

Page 9: Մկրտչյան Լուսինե 11 3

Գիտական բժշկության մեջ Գիտական բժշկության մեջ ազնվամորին

ճանաչվում է որպես քրտնամուղ, ջերմությունն իջեցնող և դեղորայքի համը լավացնող (հատկապես մանկաբուժության մեջ) միջոց: Պտուղները մտել են պետական ֆարմակոպեայի մեջ և կազմում են № 1, № 2 և № 3 քրտնամուղ թեյերի բաղադրիչ մասը: Պարզված է, որ բույսի տերևներում կան սպազմալիտիկ, արգանդի և աղիների հարթ մկանները խթանող նյութեր, իսկ տերևների ջրաթուրմն ունի կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություն:

Գիտականորեն հիմնավորված են պտուղների միզամուղ և խուխամուղ հատկությունները: Պտուղների թարմ հյութը կազդուրում է ջերմող հիվանդներին: Այն միաժամանակ հիանալի հագեցնում է ծարավը և լավացնում մարսողությունը: Սակայն` պարունակելով մեծ քանակությամբ պուրինային հիմքեր, պտուղները հակացուցված են պոդագրայով և նեֆրիտով տառապող հիվանդներին: Բուժական նշանակությամբ վայրի ազնվամորին գերազանցում է մշակովի տեսակներին:

Page 10: Մկրտչյան Լուսինե 11 3

Կիրառման եղանակները Պտուղներից թուրմ պատրաստելու համար

վերցնում են 20 գ չոր հումք, 20 րոպե թրմում 200 մլ եռման ջրում և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ: Կամ` 2 ճաշի գդալ հումքը` 1 բաժակ եռման ջրին, նույն ընդունման ձևով: Կամ` 2 թեյի գդալ չոր հումքը 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում միանգամից` որպես թեյ: Վերջինս կարելի է կրկնել յուրաքանչյուր ժամը մեկ մեկ անգամ` բարձր ջերմությունն իջեցնելու նպատակով:

 Տերևներից թուրմ պատրաստելու համար վերցնում են 2 ճաշի գդալ չոր հումք` 1 բաժակ եռման ջրին, թողնում կես ժամ, ապա օգտագործում բերանը ողողելու համար: Դիզենտերիայի ժամանակ ազնվամորու և մոշի տերևներից պատրաստում են հոտավետ թեյ, մեկական ճաշի գդալ ամեն մի բույսից` մեկ բաժակ եռման ջրին, որն ըմպում են 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ:

 Պտուղներից եփուկ պատրաստելու համար վերցնում են 30 գ չոր հումք, 20 րոպե եռացնում 200 մլ ջրում, ըմպում միանվագ` որպես քրտնամուղ: Նույնը կարելի է օրվա մեջ կրկնել 2-3 անգամ: Կամ` նույն ձևով 10 գ պտուղը` 200 մլ ջրին, բերանի և բկանցքի ողողումների համար:

Page 11: Մկրտչյան Լուսինե 11 3

Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար

Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար վերցնում են 20 գ հումք` 200 մլ ջրին, եռացնում 20 րոպե և այն ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ: Կամ` 1 ճաշի գդալ հումքը մեկ բաժակ ջրում 20 րոպե եռացնելուց հետո, ընդունում են նույն ձևով: Չոր տերևներից եփուկ պատրաստելու համար վերցնում են մեկ ճաշի գդալ հումք, եռացնում 20 րոպե 1 բաժակ ջրում և այն օգտագործում կոկորդի ողողումների համար և թրջոցների ձևով` մաշկային հիվանդությունների ժամանակ:

 Թարախային վերքերի և դեմքի պզուկների բուժման համար թարմ տերևներից պատրաստում են քսուք` 1 մաս տերևահյութը խառնելով 4 մաս կարագի կամ վազելինի հետ:1 քրտնամուղ թեյի մեջ հավասարաչափ մտնում են ազնվամորու պտուղներ և լորենու ծաղիկներ, № 2-ի մեջ` 2 մաս ազնվամորու պտուղներ, 2 մաս տատրակի տերև և 1 մաս խնկածաղիկ, իսկ № 3 թեյի մեջ հավասարաչափ` ազնվամորու պտուղներ, ուռենու կեղև, անիսոնի սերմեր, տատրակի տերև և լորենու ծաղիկ: Այս թեյերը օգտագործվում են միանման: Այսպես. տենդային հիվանդությունների ժամանակ 2 ճաշի գդալ հումքը 1 ժամ 2 բաժակ եռման ջրում թրմելուց հետո ըմպում են միանվագ:

 

Page 12: Մկրտչյան Լուսինե 11 3

Օճառախոտ դեղատու - Мыльнянка лекарственная - Saponaria officinalis L. Հայկական տարանունները - աճառի,

շմորտակ, փրփրիկ, օճառաբույս, օճառախոտ

  Դեղաբույսի նկարագրությունը:

Մեխակազգիների ընտանիքին պատկանող, նուրբ, 30-90 սմ բարձրության, բազմամյա խոտաբույս է: Ունի երկարավուն, հակադիր դասավորված տերևներ: Ծաղիկները խոշոր են, հնգաթերթիկ, բուրավետ (հատկապես գիշերվա ժամերին), վարդագույն կամ սպիտակ, 3-7 կուտակված տերևածոցերում: Ամբողջ բույսը մերկ է կամ մանրաթավ, ծաղկում է հունիսի կեսից մինչև հոկտեմբեր, պտղակալում` հուլիս-օգոստոս ամիսներին: Բազմանում է սերմերով և կոճղարմատով: Ձմեռում է լավ, պտղակալում կանոնավոր: Մեզ մոտ աճում է 5 տեսակ, հիմնականում ցանքերում, խոտհարքներում, արոտատեղերում, անտառի բացատներում, ճամփեզրերին, տնամերձ հողամասերում, հանրապետության գրեթե բոլոր շրջաններում:

 

Page 13: Մկրտչյան Լուսինե 11 3

Քիմիական բաղադրությունը «Սապոնարիան» լատիներեն «սապո»

բառից է, որը նշանակում է օճառ, ելնելով այն բանից, որ բույսն օժտված է օճառանման հատկությամբ:

 Քիմիական բաղադրությունը: Բույսի արմատներում և կոճղարմատում հայտնաբերվել են 20-35% տրիտերպենային սապոնիններ, որոնց շաքարային մասը կազմում են գենցիոբիոզան և սապոնարոզան, այնուհետև` խիստ այրող համով սապոռուբրին, սապոտոքսին, սապոռուբրինաթթու, լորձ, C վիտամին, որը ճեղքվելով վեր է ածվում գլյուկոզայի և վիտեքսինի:

 Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են օճառախոտի արմատները (կոճղարմատը), որոնք հանում են վաղ գարնանը կամ ուշ աշնանը, լվանում սառը ջրով, հեռացնում մանրաթելիկները և չորացնում բացօթյա, արևի տակ: Մշակված հումքը պահում են պարկերի մեջ 2 տարի ժամկետով:

       

Page 14: Մկրտչյան Լուսինե 11 3

Ժողովրդական բժշկության մեջ Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ունի

կիրառման հին պատմություն: Ամիրդովալաթը դեղաբույսը («օշնան» անվան տակ) օգտագործել է բերանի լորձաթաղանթի խոցային ախտահարումների, տեսողության խանգարումների, մեզի և դաշտանի ետպահումների ժամանակ: Այն մաքրում է ստամոքսը, լավացնում միզարձակումը, առաջացնում վիժում, բացում է դաշտանը, օգնում է ջրգողությանը: Խառնելով մեղրի և ժանգառի հետ, բժշկապետը, դեղաբույսը նշանակել է «նեխած խոցերի» դեպքում: Իր իսկ մեջբերումով, Էհանան բույսի վերգետնյա մասը տրորված վիճակում դրել է քթի մեջ` ֆուրունկուլի դեպքում: Ըստ Ղ. Ալիշանի մեջբերման, «դեղաբույսը` քսելով գլխին, առողջացնում է մաշկի խոցը»:Չինական բժշկության մեջ բույսի սերմերն օգտագործել են որպես ծննդկանի կաթն ավելացնող և ցավազրկող միջոց: Խառնելով այլ դեղամիջոցների հետ, սերմերը քսուքի ձևով օգտագործում են էկզեմայի և թեփոտվող որքինի ժամանակ: Աշխարհի տարբեր ազգերի ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի արմատների, որոշ դեպքերում նաև տերևների թուրմը կամ եփուկը օգտագործում են որպես խուխամուղ, լուծողական, միզամուղ, լեղամուղ, փքահան և «արյունը մաքրող» միջոց:

Page 15: Մկրտչյան Լուսինե 11 3

Կիրառումը Օճառախոտն ընդհանրապես կիրառվում է լյարդի,

երիկամների և փայծաղի հիվանդությունների, ռևմատիզմի, ջրգողության, պոդագրայի, համառ հազի, հարբուխի, բրոնխիտների, բրոնխէկտազիաների, լարինգիտների, քիթ-ըմպանային ախտահարումների, գեղձախտի, նողկանքի, կրծքային հեղձուկի նոպաների, մաշկացանով ուղեկցվող նյութափոխանակության խանգարումների և վեներական հիվանդությունների ժամանակ: Դեղաբույսն արտաքին ձևով օգտագործվում է էկզեմայի, թեփոտվող որքինի, ֆուրունկուլի, թարախային խոցերի, քոսի, մաշկային համառ ցանավորումների դեպքերում և այլն: Արմատների և տերևների եփուկը կիրառվում է կոմպրեսների և լոգանքների ձևով: Սակայն դեղաբույսի երկարատև ընդունումից կամ մեծ դոզաներից առաջ է գալիս ստամոքսաաղիքային տրակտի գրգռում, փսխում, լուծ, իսկ արտաքին կիրառման դեպքերում` մաշկի գրգռվածություն: Ատամնացավի ժամանակ բույսի արմատը ծամում են և հպում ցավոտ մասին, եփուկով ողողում են կոկորդը` անգինայի և թրջոցալաթ դնում քթի մեջ` հարբուխի ժամանակ:

Page 16: Մկրտչյան Լուսինե 11 3

Դեղաբույսի արմատներն ու կոճղարմատն օֆիցինալ են Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Գերմանիայում և Պորտուգալիայում: Հոմեոպաթներն այն կիրառում են ցրտառական հիվանդությունների ժամանակ: Ֆարմակոլոգիորեն հիմնավորվել է, որ սապոտոքսինը համարվում է հեմոլիտիկ թույն: Օճառախոտով կենդանիների թունավորման դեպքերում առաջ են գալիս կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածություն, ցնցումներ, ծանր դեպքերում` շնչական կենտրոնի կաթված և մահ: Դեղաբույսն անասնաբուժության մեջ կիրառվում են աղիների հիվանդությունների և ճիճվակրության դեպքերում, ունի արտահայտված մանրէասպան և միջատասպան հատկություններ:

Հատկություններ

Page 17: Մկրտչյան Լուսինե 11 3

Արմատների եփուկ Մենք օճառախոտի արմատների եփուկն

օգտագործել ենք սուր և քրոնիկական, ոչ քարային բնույթի խոլեցիստիտների ժամանակ: Մեզ հաջողվել է բացահայտել դեղաբույսի սպազմալիտիկ, լեղամուղ, ջերմ իջեցնող և ցավերը հանգստացնող հատկությունները: Եթե լեղուղիների սպաստիկ սեղմումների հետևանքով, նախքան բուժումը, հիվանդների 32%-ի մոտ ծծմբաթթվական մագնեզիումի լուծույթից ընդհանրապես չեն ստացվել լեղու բաժինները, ապա օճառախոտի կիրառումից 7-10 օր հետո տվյալ խմբի հիվանդների գերակշռող մասի մոտ մեզ հաջողվել է ստանալ լեղու բոլոր բաժինները: Բուժման շնորհիվ մեղմացել կամ լրիվ վերացել են հիվանդների աջ թուլակողի հատվածի ցավերը, պակասել է մաշկի, սկլերաների և փափուկ քիմքի ենթադեղնուկային վիճակը, դադարել են մի շարք դիսպեպտիկ երևույթներ: Հետագայում դեղաբույսի պարբերաբար օգտագործումը կանխել է հիվանդագին պրոցեսի կրկնումը:

 

Page 18: Մկրտչյան Լուսինե 11 3

Կիրառման եղանակներըԱրմատներից թուրմ պատրաստելու

համար 1-2 թեյի գդալ մանրացրած հումքը 8 ժամ թրմում են 1 բաժակ եռման կամ սառը ջրում, ապա ըմպում 1/4 բաժակ` օրական 3-4 անգամ, կամ` 6-10 գ հումքը 8 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, քամում ու ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 4-6 անգամ:  

Եփուկ պատրաստելու համար 6 գ հումքը 30 րոպե եփում են 200 մլ ջրում (լավ է ջրաբաղնիքում), ըստ համի ավելացնում օշարակ, հովացնում և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Կամ` 50 գ հումքը 1 լ ջրում եփում են 10-15 րոպե, հովացնում, քամում ու ըմպում օրական 3-4 բաժակ` ստամոքսաաղիքային տրակտի, երիկամների, փայծաղի, լյարդի և մաշկային մի շարք բորբոքական բնույթի հիվանդությունների ժամանակ:

Page 19: Մկրտչյան Լուսինե 11 3

Մ.Ա. Նոսալը Կամ` 2 թեյի գդալ հումքը 200 մլ

ջրում 15 րոպե եռացնելուց հետո հովացնում, քամում են ու որպես խուխամուղ ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ` ուտելուց հետո: Այս եփուկի ներգործությունն ավելի ուժեղացնելու համար ավելացնում են 5 գ հացի սոդա: Մ.Ա. Նոսալը փայծաղի հիվանդությունների ժամանակ առաջարկել է վերցնել 20-ական գրամ աճառախոտի արմատ և ուռենու կեղև, 15 րոպե եռացնել 1 լ եռման ջրում, ապա ըմպել օրվա մեջ 3 բաժակ:

Փորկապությունների ժամանակ վերցնել 25-ական գրամ օճառախոտի և խատուտիկի արմատներ և երիցուկի ծաղիկներ:

Page 20: Մկրտչյան Լուսինե 11 3

Արտադրությունում Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 6 ժամ թրմել

0,5 լ ջրում, ապա եռացնել ու օգտագործել միկրոհոգնայի ձևով: Որպես հակառևմատիկ միջոց առաջարկվում է վերցնել 25-ական գրամ օճառախոտի և եզնարգելի արմատներ, դառնանուշ, մորմի ընձյուղներ և ուռենու կեղև: Այս խառնուրդից 3 ճաշի գդալ 10 րոպե թրմում են 0,5 լ եռման ջրում, հետո եռացնում ու քամում, ըմպում գոլ վիճակում, 1-ական բաժակ` օրվա մեջ 5-6 անգամ: Օճառախոտն` այլ դեղաբույսերի հետ խառնված, օգտագործում են էքսուդատիվ դիաթեզների և բազեդովյան հիվանդության ժամանակ:Այլ օգտակար հատկանիշները: Շնորհիվ մեծ քանակության սապոնինների, օճառախոտի արմատներն ունեն լավ փրփրող հատկություն. օգտագործվում է հալվայի, կրեմի, զովացուցիչ խմիչքների և գարեջրի արտադրությունում: Օճառախոտն օգտագործվում է նաև կրակմարիչների մեջ, նուրբ հագուստեղենը լվանալու համար և այլն: Բույսն ուտում են միայն ոչխարները: Այն դեկորատիվ է, օգտագործվում է ծաղկաթմբերը ձևավորելու համար: