24
II Բարի՜ լույս. — շշնջաց Վարդանը, — ո՞նց քնեցիրԼա՜վ, — պատասխանեցի ես, — է՛ս, գիշեր երազիս գնացել էինք մեր գեղը... Տղաները ծիծաղեցին: Երկնակամարում արդեն սկսել էր լուսանալ, լեռնային սառը և մեղմ զեփյուռը զգացնել էր տալիս: Հերթափոխին սպասող շամշադինցի Վազգենը հեռվից կանգնած իր տարօրինակ ժպիտով մեզ էր հետևում: Թաթուլը գնաց ընդունելու Սմբատի հերթափոխը, իսկ ես և Վալերիկը ուղղվեցինք դեպի Վազգենը: Բարի լույս. — ողջունեց Վազգենը: Մենք պատասխանեցինք նրա ողջույնին: Հը՜ ի՞նչ կա. — հարցրեցի ես, Առայժմս խաղաղ է, — ուրախ պատասխանեց նա, Վազգեն դու հիմա կարող ես գնալ հանգստանալու. — առաջարկեցի ես, Իսկ ի՞նչ է դու՛ չե՞ս գալիս, — զարմացավ նա, Չէ՜ կմնամ, Մեծ ախպորս մոտ, — պատասխանեցի ես, — դէ՜ գիտե՞ս, որ Վալերը առաջին անգամն է: Համ էլ մեկ էլ տեսար նա կատաղի ու « ատակի » դուրս գա: Մենք ծիծաղեցինք: Վալերիկը գրկեց ու բարձրացրեց ինձ, Ինչքա՜ն եմ սիրում ես է՛ս տղունՎալերիկը ուրախ էր, որ հիմա կարող է լիարժեք հայրենիքի հողի և ժողովրդի պաշտպան զգալ: Վազգենը մեզ բարի ծառայություն մաղթելով հեռացավ: Ես և Վալերիկը մնացինք երկաթե հսկա տարանի ետևը թաքնված, որը դրված էր բակի մուտքի առջև, երևի ժամանակին տան տերերը հեղուկ վառելիք էիր լցրել մեջը, տարանը դատարկ էր և երևում էր, որ երկար ժամանակ էր այդպես: Առհասարակ տան թէ կահավորվածությունից և թէ բակի հարմարություններից երևում էր, որ տան տերերը` Պիզին Զարմիկը բավականին ունևոր մարդ է եղել, կարելի էր ասել հարուստ, նա ինչ կիմանար, որ մի քանի տարի հետո իր մահից հետո որդինները կլքեն հայրենական տունը ու հարստությունը և կարտագաղթեն Միջին Ասիա: Ժամանակները փոխվել էին, կարծես թէ անցածը դարձել էր երազ, Խեղճ Զարմիկը ինչ կիմանար, որ հենց իր հողամասին կպած Շեֆեկցի թուրք հարևանը օրերից մի օր, նորից սրելու է իր պապական յաթաղանը, և նորից աչք է տնկելու հարևան հայի ունեցվածքին անգամ նրա պատմությանը: Ռաֆիկը ասելով` Պիզին Զարմիկը և Ռուբենը իրենց լեզվով ասած « ամու » թոռներ էին, այսինքն հորեղբոր թոռներ: Վալեր ջան այս ժամին գրեթե միշտ թուրքերի հետախույզները որսի են դուրս գալիս, լավ քնի ժամ է, — զգուշացրեցի ես, — հարկավոր է շատ զգույշ լինել, այս պահին անգամ հայ գյուղացիներին չի կարելի վստահել, ով գիտե թէ դավաճանները ինչերի են ընդունակ, վատը այն է, որ անգամ յուրայիններին հիմա չի կարելի վստահել: Մենք ֆուտբոլի դաշտում չենք, այլ պատերազմի, և մեր ամեն մի քայլից է կախված քո և

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ 2mas

Embed Size (px)

DESCRIPTION

II — Բարի՜ լույս. — շշնջաց Վարդանը, — ո՞նց քնեցիր… — Լա՜վ, — պատասխանեցի ես, — է՛ս, գիշեր երազիս գնացել էինք մեր գեղը... Տղաները ծիծաղեցին: Երկնակամարում արդեն սկսել էր լուսանալ, լեռնային սառը և մեղմ զեփյուռը զգացնել էր տալիս: Հերթափոխին սպասող շամշադինցի Վազգենը հեռվից կանգնած իր տարօրինակ ժպիտով մեզ էր հետևում: Թաթուլը գնաց ընդունելու Սմբատի հերթափոխը, իսկ ես և Վալերիկը ուղղվեցինք դեպի Վազգենը: — Բարի լույս. — ողջունեց Վազգենը: Մենք պատասխանեցինք նրա ողջույնին: — Հը՜ ի՞նչ կա. — հարցրեցի ես, —

Citation preview

Page 1: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

II

— Բարի՜ լույս. — շշնջաց Վարդանը, — ո՞նց քնեցիր…

— Լա՜վ, — պատասխանեցի ես, — է՛ս, գիշեր երազիս գնացել էինք մեր գեղը... Տղաները ծիծաղեցին:

Երկնակամարում արդեն սկսել էր լուսանալ, լեռնային սառը և մեղմ զեփյուռը զգացնել էր տալիս: Հերթափոխին սպասող շամշադինցի Վազգենը հեռվից կանգնած իր տարօրինակ ժպիտով մեզ էր հետևում:

Թաթուլը գնաց ընդունելու Սմբատի հերթափոխը, իսկ ես և Վալերիկը ուղղվեցինք դեպի Վազգենը:

— Բարի լույս. — ողջունեց Վազգենը:

Մենք պատասխանեցինք նրա ողջույնին:

— Հը՜ ի՞նչ կա. — հարցրեցի ես,

— Առայժմս խաղաղ է, — ուրախ պատասխանեց նա,

— Վազգեն դու հիմա կարող ես գնալ հանգստանալու. — առաջարկեցի ես,

— Իսկ ի՞նչ է դու՛ չե՞ս գալիս, — զարմացավ նա,

— Չէ՜ կմնամ, Մեծ ախպորս մոտ, — պատասխանեցի ես, — դէ՜ գիտե՞ս, որ Վալերը առաջին անգամն է: Համ էլ մեկ էլ տեսար նա կատաղի ու « ատակի » դուրս գա: Մենք ծիծաղեցինք: Վալերիկը գրկեց ու բարձրացրեց ինձ,

— Ինչքա՜ն եմ սիրում ես է՛ս տղուն…

Վալերիկը ուրախ էր, որ հիմա կարող է լիարժեք հայրենիքի հողի և ժողովրդի պաշտպան զգալ:

Վազգենը մեզ բարի ծառայություն մաղթելով հեռացավ: Ես և Վալերիկը մնացինք երկաթե հսկա տարանի ետևը թաքնված, որը դրված էր բակի մուտքի առջև, երևի ժամանակին տան տերերը հեղուկ վառելիք էիր լցրել մեջը, տարանը դատարկ էր և երևում էր, որ երկար ժամանակ էր այդպես: Առհասարակ տան թէ կահավորվածությունից և թէ բակի հարմարություններից երևում էր, որ տան տերերը` Պիզին Զարմիկը բավականին ունևոր մարդ է եղել, կարելի էր ասել հարուստ, նա ինչ կիմանար, որ մի քանի տարի հետո իր մահից հետո որդինները կլքեն հայրենական տունը ու հարստությունը և կարտագաղթեն Միջին Ասիա: Ժամանակները փոխվել էին, կարծես թէ անցածը դարձել էր երազ, Խեղճ Զարմիկը ինչ կիմանար, որ հենց իր հողամասին կպած Շեֆեկցի թուրք հարևանը օրերից մի օր, նորից սրելու է իր պապական յաթաղանը, և նորից աչք է տնկելու հարևան հայի ունեցվածքին անգամ նրա պատմությանը: Ռաֆիկը ասելով` Պիզին Զարմիկը և Ռուբենը իրենց լեզվով ասած « ամու » թոռներ էին, այսինքն հորեղբոր թոռներ:

— Վալեր ջան այս ժամին գրեթե միշտ թուրքերի հետախույզները որսի են դուրս գալիս, լավ քնի ժամ է, — զգուշացրեցի ես, — հարկավոր է շատ զգույշ լինել, այս պահին անգամ հայ գյուղացիներին չի կարելի վստահել, ով գիտե թէ դավաճանները ինչերի են ընդունակ, վատը այն է, որ անգամ յուրայիններին հիմա չի կարելի վստահել: Մենք ֆուտբոլի դաշտում չենք, այլ պատերազմի, և մեր ամեն մի քայլից է կախված քո և

Page 2: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

ընկերներիդ կյանքը, այնպես որ խնդրում եմ ամեն ինչ անելուց առաջ խորհուրդ հարցնես փորձ ունեցող ընկերներից:

Չնայած ես Վալերիկից տարիքով բավականին երիտասարդ էի, սակայն Վալերիկը լսում էր իմ խորհուրդները և լավ հասկանալով այն, որ ես այնուամենայնիվ երկար մարտական ուղղի էի անցել և իմ խորհուրդները օգտակար էին նրա համար: —Վալեր ջան բոլորս լավ գիտենք, որ ամենաքաղցր քնի ժամը լուսաբացին է և դրա համար էլ հետախույզները օգտվում են այդ հնարավորությունից:

Բացի այդ զգույշ պետք է լինել, քանի որ հնարավոր է ողջ տարածքը ականապատված լինի, մինչ քայլ անելը պետք է զգույշ ոտքերի տակ նայել, հետո շրջապատին և ընկերների գործողությունները:

— Մի անհանգստացի, Վարդան ջան, — ժպտաց նա, — կանեմ այնպես, որ ինձանից չամաչեք…

— Հարցը ամաչելը չէ եղբայր, հարցը քո կյանքն է և մեզ վստահված հայ գյուղացու կյանքը.

— Դէ՜ դա հասկանալի է Վարդան ջան, — համաձայնվեց նա:

— Գիտե՞ս, Վալեր ջան ես և դու պատերազմի դաշտում պարտավոր ենք գոյատևել, և մեզանից կախված է այս երկրի հողի և ժողովրդի ճակատագիրը և պետք չէ հերոսությունների ձգտել, այլ պետք է կենդանի մնալ և պատժել եղեռնագործ թուրքին...

— Լավ ես ասում. — տխուր ասաց նա, — երեկ սեղանի շուրջ նայում էի գյուղացիների աչքերին և երևում էր, որ նրանք մեր հետ մեծ հույսեր են կապում…

— Այդպես էլ կա եղբայր, մենք պետք է մեր հայրենակցին ապացուցենք, որ մենք իրենց կողքին ենք, և պետք է կանգնենք մեր ժողովրդի և հողին պաշտպան:

— Դէ՜ մենք կապացուցենք թէ ովքեր ենք մենք, — ուրախ ասաց նա,

— Տեսա՞ր թէ երեկ, ոնց էին գովվում մեր տղաններին` որոնք մեզանից առաջ էին եկել: Երևաց, որ Բորիայենց հարազատի պես են ընդունել և տղերքը իրենց գործը փառքով են կատարել, եթե ժողովուրդը գոհ է իր զինվորից ապա դա մեր հաղթանակի կեսն է:

— Վարդան ջան լա՜վ ես խոսում, — գոհ ասաց նա, — իսկ դու՛ ինչու՞ որոշեցիր կռիվ գալ...

— Վալեր ջան դա մանկական երազանք էր, և ժամանակն էլ տվեց այդ պահը, ես էլ որոշեցի այդ հնարավորությունը բաց չթողնել: Քանի դեռ փոքր էի բակի երեխաներով կռիվ-կռիվ էինք խաղում, Հայ և թուրք: ՈՒրիշ երեխաներ գերմանացի և Կարմիր բանակ էին խաղում, իսկ մենք Հայ և թուրք: Մեզանից տարիքով շատ մեծերը թուրք էին, և մենք ձեռնամարտի էինք մտնում նրանց հետ, օր չկար, որ մեկը չվնասվեր, երբ երեխաներից մեկը վնասվում էր, ժամանակավոր զինադադար էր հայտարարվում, և մի երկու օրից հետո նորից վերսկսվում էր դաժան խաղը:

— Այո՜ հետաքրքիր է, — ժպտաց նա,

— Երբ պատանի էի ռադիոկասետով լսեցի Շիրազի « Դանթեականը » պոեմը, որտեղ նկարագրվում էր թուրքերի դաժանությունների ու ցեղասպանությունը, և ես երդվեցի պայքարել, դէ ժամանակն էլ տվեց այդ հնարավորությունը և ահա եղբա՛ այր ես այստեղ եմ:

Page 3: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

— Այո՜, շատ տարօրինակ երազանք է, — հոգոց հանեց նա, — ա՛յ տղա՞, ուրիշները երազում են շքեղ մեքենաներ և առանձնատներ, իսկ դու՛…

Մենք շշուկով ծիծաղեցինք:

— Է՜հ Վալեր ջան, երևի դա էլ իմ Ճակատագիրն է, Աստված տա երբ պատերազմը վերջանա ես կգամ այստեղ բնակվելու, այստեղի ինչպես երևում է մարդիկ շատ բարի են երևում…

— Կարող ես հենց այս տանն էլ ապրել, — կատակեց նա,

— Ի՞նչ կա որ, շա՜տ լավ էլ տուն է, — համաձայնվեցի ես, — սրանից հարմար տուն չեմ կարծում որ կգտնվի, բացի այդ էլ հողամասս Շեֆեկի հաշվին կմեծացնեմ…

Վալերիկը բերանը բռնած ծիծաղում էր:

— Ռուբենը ասաց, որ տան տերերը 6-7 տարի է ինչ հեռացել են գյուղից ու այլևս չեն եկել, — նա վերջին բառերը ասաց սրտացավորեն,

— Ավելի լավ Վալեր ջան, — հանգստացրի ես, — իրենք չեն ուզում վայելել, ուրեմն մենք կվայելենք այս ամենը…

Արդեն բավականին լույս էր, առավոտյան լուսաբացի սառնությունը ավելի ուժեղացավ, խորդանոցի մոտ նստած տղաները հանգցրել էին նավթե լամպը, և շշուկով զրուցում էին իրար հետ: Գյուղի աքաղաղները ավետում էին արևածագի գալուստը, գյուղը կարծես կամաց-կամաց արթնանում էր քնից: Ազերիների գյուղում լսվում էր բեռնատարների շարժիչների ձայնը, երևում էր, որ գյուղը արթնացել է քնից, հայկական գյուղում միայն շներն էին հաչում և աքաղաղներն էին կանչում: Նկատելի էր, որ Շեֆեկը համեմատ Մանասի Շենի ապրում է իր գյուղական նորմալ կյանքով:

Բացվեց բակի դարպասը և փոքրիկ մի տղա 10 տարեկանի մոտ ուրախ մտավ բակ, նա վախվորած մանր քայլերով առաջ եկավ,

— Բարև՜. — ուրախ ասաց նա, տղան երևի բարևի հոգնակի ձևը չգիտեր, կամ էլ չէր հիշում, սակայն հենց այդ բարևն էլ բավական էր, որպեսզի կռահեինք, որ փոքրիկը քաղաքավարի է և խելացի:

— Բարև՜, — պատասխանեցի ես և ձեռքս պարզեցի նրան, նա կարծես չէր սպասում, որ « ֆեդայինը » կարող է ձեռքով ողջունել իրեն, քաշվելով մոտեցավ և բռնեց ձեռքս, —դէ՜ ասա ինչպե՞ս է քո անունը, — հարցրեցի նրան, նա հմայված հայացքով նայում էր իմ սպառազինությանը: Ինչպես ժողովուրդն էր ասում մինչև ատամները զինված, նա աչքը չէր կտրում զենք ու զրահից:

— Անումս Ժորիկ ա. — քաշվելով խոսեց նա, Վալերը լուրջ մեկնեց ձեռքը և նույնպես բարևեց նրան,

— Դէ՜ բարև Ժորիկ ջան. — ուրախ ասաց Վալերը, Ժորիկը համարձակ սեղմեց Վալերի ձեռքը, — դէ՜ ինչպե՞ս ես…

— Լյա՜վ եմ, — ուրախ պատասխանեց նա, — պապաս ասեց, որ գաք մեր տուն հաց ուտելու, — ավելացրեց նա, աչքը չկտրելով ավտոմատից,

— Իսկ ո՞վ է քո պապան. — ժպտաց Վալերը, Ժորիկը առանց շփոթվելու զարմացած պատասխանեց, — Ռուբենը՛…

— Ա՜խ, ուրեմն դու՛ Ռուբեն դայու տղա՞ն էս, — զարմացավ Վալերը,

Page 4: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

— Ըհը՜, — ուրախ գլխով արեց տղան, տարօրինակ էր որ այդ տարիքի տղան այդ ժամին արթուն է և այն էլ ոտքի վրա:

Ժամը 7-ն էր, սովորաբար իր հասակակիցները այդ ժամին քնած էին լինում, մանավանդ երբ դպրոցներում դասեր չէր լինում: Ժորիկի հաճելի և մտերիմ էր երևում, զգացվում էր, որ խոսալու ցանկություն ունի, բայց քաշվում է:

— Ուզու՞մ ես ավտոմատը, — հարցրեցի ես,

— Ըհը՜, — գլխով արեց նա, ես հանեցի պահեստատուփը և փորձեցի լիցքավորված փամփուշտը հանել լիցքավորված ավտոմատից, նա ուշադիր հետևում էր իմ գործողություններին, երբ ամեն ինչ պատրաստ էր ավտոմատը մեկնեցի նրան, նա ճարպիկ շարժումով ինքնաձիգի գոտին գցեց վզին և հարմարեցրեց կրծքին: Մենք ծիծաղեցինք:

— Ինչպե՞ս է դուրդ գալի՞ս է, — հարցրեցի նրան, նա գլուխը թափահարեց կարծես թէ վաղեմի երազանքն էր, որ կատարվեց: Ճիշտ ասած դա ցանկացած տղա երեխայի երազանքն է, որ իր ձեռքը վերցնի իսկական զենք, — դէ՜ ե՛կ գնանք...

Ձեռքս դնելով նրա ուսին քայլեցինք դեպի խորդանոց, որտեղ հանգստանում էին մեր տղաները: Տղաները բոլորն էլ արդեն արթուն էին ուշադիր հետևում էին մեր փոքրիկ անծանոթ հյուրին: Ժորիկը ինքնաձիգը կրծքին կախած գցած ուրախ քայլում էր իմ կողքով:

— Բարև՜, — ողջունեց տղաներին Ժորիկը, տղաները ծիծաղեցին, շատ սիրալիր էր նրա կողմից, նորից եզակի տարբերակով,

— Ժորիկ ջան, բարև չէ, այլ բարև՜ ձե՜զ, — փորձեցի բացատրել հոգնակի տարբերակը,

— Բարև՜ ձե՜զ, — կրկնեց նա առանց քաշվելու, ուղղելով իր սխալը, տղաները ծիծաղեցին:

— Բարև տղա ջան, — ուրախ ողջունեց Սմբատը և ձեռքը մեկնեց նրան, Ժորիկը ուրախ էր բոլորի հետ ձեռքով բարևեց, երևի առաջին անգամ էր, որ այդպիսի պաշտոնական ձեռքով բարևում էր իրենից մեծերի հետ:

— Սրանից հետո Ժորիկը մեր ջոկատի անդամն է լինելու, — հայտարարեցի ես, տղաները ծիծաղեցին:

— Իսկ Ժորիկը համաձա՞յն է, — ուրախ հարցրեց Թաթուլը հարցական նայելով տղային,

— Ըհը՜, — ուրախ գլխով արեց նա,

— Շա՜տ լավ Ժորիկ ջան, — համաձայնվեց Թաթուլը, — իսկ կարո՞ղ ես մեզ ասել, թէ որտե՞ղ ջուր կա լվացվելու համար...

— Մեր տանը, — առանց շփոթվելու պատասխանեց տղան, բոլորի ծիծաղեցին,

— Տղե՛րք, Ժորիկը՛ Ռուբենի դայու տղան է, եկել է, որպեսզի մեզ հրավիրի իրենց տուն նախաճաշելու, — բացատրեցի ես, ( Զաքարյան Ժորիկ Ռուբենի 7/02/1980 )

— Վալե՜ր, եկ այստեղ, — բղավեց Մուշեղը:

Վալերիկը ավտոմատը ուսին ուրախ մոտեցավ մեզ: Տղաները պատրաստություն տեսան գնալու Ռուբենենց տուն նախաճաշելու, Թաթուլը մեզ հետ բերած ուսապարկից վերցրեց մի քանի տուփ պահածոններ և շաքար, ամբողջ խմբով դուրս եկանք տանից, Ժորիկը

Page 5: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

բարձր տրամադրությամբ առաջնորդում էր մեզ:

Ռուբեն դայու տունը գտնվում էր Զարմիկի տան հարևանությամբ, եթե չհաշվենք հարևան տունը, որը ընկած էր նրանց տների արանքում: Մենք երկաթե դարպասներից մտանք ներս, բակը լայնարձակ էր և մաքուր, բակում բադերի և հավերի կողքին կովի փոքրիկ հորթուկն էր, որը առանց շղթա պտտվում էր:

— Բարև ձեզ. — ողջունեց Թաթուլը, բակում հոնի ծառի տակ դրված թախթին նստած Ռուբեն դային ամիջապես վեր կացավ և շտապեց մեզ ընդառաջ:

Նրա պարզ և բարի ժպիտից կարելի էր կռահել, որ ուրախ էր մեր հյուրնկալությունից: (Զաքարյան Ռուբեն Սահակի 15/02/1935 - 15/02/1994 )

— Բարո՜վ, հազա՜ր բարով. — ուրախ ողջունեց նա, — համեցեք. եկեք այստեղ նստեցեք, — սիրալիր հրավիրեց նա մատնացույց անելով մեծ հոնենու տակի թախթը, երևի նրանք շուտվանից է մեզ էին սպասում, լայն սեղանի կողքին դրված էին տան կահույքի փափուկ աթոռները, — այստեղ լավ է և հարմար, — ավելացրեց տան տերը: Իրոք որ ամեն ինչ հաճելի էր, հոնի ծառի ստվերում դրված լայն թախթը ծածկված էր նախշազարդ կարպետով, թախթի վրա դրված էին մի քանի փոքրիկ բարձեր, երևի թիկն տալու համար, թախթի առջևի լայն սեղանը, որի վրա դրված էր աղամանը և գինով լի ապակե պուլիկը: Երևաց Ռուբենի կինը` հաճելի գեղեցիկ դիմագծերով միջին հասակի մի կին, գոգնոցը կապած մոտեցավ և ամաչելով բարևեց մեզ, — կինս ա, — ներկայացրեց Ռուբենը:

— Ռուբինա. — հազիվ կմկմաց նա, — շա՜տ ուրախ եմ... — ասաց նա կարմրելով շփոթված հեռացավ:

Բակում դրված երկաթե վառարանում ճրթճրթում էր չոր փայտը, Ռուբինան մոտեցավ, բարձրացրեց վառարանի վրա դրված երկու մեծ թեյնիկների կափարիչները նայեց և նորից հեռացավ: (Զաքարյան Ռուբինա Ռուբենի 14/04/1949) Ռուբեն դայու տունը երկհարկանի էր, և բավականին մեծ էր երևում դրսից, ինչպես նկատում էինք տան առաջին հարկը, նրանք օգտագործում էին որպես խոհանոց կամ էլ նկուղ, բակի ծայրամասին երևում էր հացատունը կամ թոնրատունը դրա հարևանությամբ գտնվում էր անասնագոմը: Գոմի առջև կապած էր նրանց կովը, որը ախորժակով որոճում էր դիմացը լցրած խոտը: Կովի փոքրիկ հորթուկը մոր կողքին էր որը հաճախակի այծիկի նման թռչկոտելով մոտենում էր մորը, փորձում էր ծծել մոր կրծքերը, սակայն երևի մոր կրծքերը դատարկ էին և նորից թռչկոտելով հեռանում էր, չարաճճին հորթուկը փորձում էր մանկան նման խաղալ ընկնելով բակում թափառող հավերի և սագերի հետ: Առհասարակ բակի մաքրությունից և դասավորվածությունից կարելի էր գուշակել ընտանիքի Ռուբենի ընտանիքի բարքն ու կացութաձևը, այստեղ մեն ինչ կոկիկ էր և հաճելի:

Հոնի ծառից կախված հաղորդալարով միակ էլեկտրական լամպից կարելի էր գուշակել, որ Ռուբեն դային ևս օգտվում էր գյուղի հիդրոշարժիչի էներգիայից:

— Ձյաձ Ռուբեն, — դիմեցի ես, — իսկ որտե՞ղ կարող ենք լվացվել, նա նայեց Ժորիկին, տղան հասկացավ հոր հայացքից, ամիջապես մի կողմ դնելով ձեռքի ավտոմատը և վազեց տուն: Քիչ հետո վերադարձավ մոր`Ռուբինայի հետ, մայրը մի քանի մաքուր սրբիչներ էր բռնել ձեռքին: Բակի սյուներից մեկի վրա կախված էր հին ձեռքի լվացարանը: Ես վեր կացա և հետևեցի Ժորիկին, տղաները օգտվեցին առիթից, բոլորն էլ սպասում էին լվացվելու: Լվացվելուց հետո բոլորն նստեցին սեղանի շուրջ: Հաճելին այն

Page 6: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

էր, որ մեր նախնիների սովորության հանաձայն ինչպես արել էին մեր պապերը, հոնի շվաքում հավաքվել էինք նախաճաշի:

Մինչ Ռուբենը պատմում էր իրենց գյուղի մասին, տան տիկինը` Ռուբինան սեղանին էր դնում, գյուղական օջախի իրենց բարիքները` մեղրը կարագը, տնական պանիրն ու մածունը, ամեն ինչ առատ էր: Թաթուլը ուսապարկից հանեց մեր հետ բերած պահածոյի և շաքարի տուփերը ու դրեց սեղանին, տան տերը զարմացավ:

— Է՛ս ինչի՞ համար ա, — բարկացած ասաց Ռուբենը, Թաթուլը կարողացավ կողմնորոշվել, և գտնել համապատասխան պատասխանը,

— Ռուբեն եղբայր, է՛ս մեր պայոկն է, — ուրախ ասաց նա, — այնպես անենք, որ մյուս անգամ էլ առանց ամաչելու գանք է՛ս օջախը:

Կարծես թէ Թաթուլի պատասխանը բավարարեց Ռուբենին,

— Դէ՜ լա՜վ. — համաձայնվեց տան տերը, — եկե՛ք մի առավոտյան բարի լույս ասենք, հետո մնացածը դու՛ք կորոշեք, — սեղանին դրված էր օղու և գինու շշերը չհաշված տարբեր տեսակի խորտիկները, — տղե՛րք ջան արաղն էլ գինին ալ իմ ձեռով եմ քաշել մաքուր է ու թունդ, բայց լավ կանեք խմեք է՛ս հոնի արաղից, սրանից երևի խմած չէք լինի, է՛ս ծառի հոնից ա, — ավելացրեց նա:

Տղաները զարմացան և մեկ մարդու նման նախնտրեցին ճաշակել հոնի օղին, միայն ես հրաժարվեցի նման հաճույքից: Բոլորի բաժակները լիքն էր, Ժորիկը նստել էր կողքիս և հմայված նայում էր գոտկատեղիս խրած նագանը:

— Հը՜ դուրդ գալի՞ս է, — հարցրեցի ես,

— Ըհը՜, — գլուխը թափ տվեց նա,

— Իսկ դու՛ ինչու՞ չես խմում. — զարմացավ Ռուբենը, նայելով ինձ,

— Ինքը կաթ է խմում. — կատակեց Վալերը,

— Հիմա կաթ էլ կպիրեն, — միամիտ ասաց Ռուբենը, տղաները ծիծաղեցին, Ռուբենը չհասկացավ կատակի իմաստը, և հետո ըմբռնելով սկսեց ծիծաղել, — չէ՜ եթե օզո՜մ ես կաթ էլ կա...

— Շնորհակալ եմ ձյաձ Ռուբեն…

Ռուբենը վերցրեց օղով լի գավաթը, և ոտքի կանգնեց,

— Բարո՜վ էք եկել ծեր օջախը, — ուրախ ասաց նա և բարձրացրեց գավաթը,

Գավաթները զրնգացին, և տղաները համտեսեցին այդքան գովերգված հոնի օղին, նրանց դեմքներից կարելի էր գուշակել, որ Ռուբենի օղին շատ թունդ էր բայց և հաճելի: Ռուբինան սեղան չէր նստել, գալիս էր և անընդհատ սեղանին ավելացնում էր հաջորդ ուտեստը կամ խորտիկը, ձվածեղի կողքին դրված թարմ և բուրումնավետ կանաչեղենի բոլոր տեսակները, երևում էր, որ այդ բերք ու բարիքը, իրենց հողամասի և Ռուբենի աշխատանքի արդյունքն էր:

Ռուբինան գալիս էր և արագ հեռանում, կարծես խուսափում էր հյուրերի դեմքին նայել: Ռուբինան հերթական ուտեստը ձեռքին մոտեցավ սեղանին,

— Ծյոծ Ռուբինա, — շշուկով ասացի ես, նա շփոթված կանգնեց, — կարո՞ղ է թեյ ունենաք…

Page 7: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

Նա կարծես ուրախացավ, որ տվածս հարցը այնքան էլ բարդ չէ,

— Հիմա կպիրեմ, — ասաց նա և առանց դեմքիս նայելու շտապ հեռացավ: Քիչ հետո տանից դուրս եկավ մի աղջնակ և արագ քայլերով մոտեցավ մ որը, մայրը ինչ որ բան ասաց աղջկան և նա արագ մտավ տան առաջին հարկի դռներից մեկը:

Քիչ հետո թեյը դրված էր սեղանին, մեր տղաները հրաժարվեցին թեյից, միայն ես էի թեյ խմողը: Չանցած մի քանի րոպե, նույն աղջիկը դուրս եկավ նույն դռնից, որտեղ մտել էր, և սկուտեղը ձեռքին շտապեց մեզ մոտ, սկուտեղի վրա դրված էր պահածոյացված մուրաբանների մի քանի տեսակներ:

— Բարև ձեզ. — կամաց շշնջաց նա առանց դեմքը բարձրացնելու, տղաները զարմացած նայում էին չքնաղ էակին:

Աղջիկը անհավատալի գեղեցկություն ուներ, նրա երկար և գեղեցիկ ալիքաձև մազերը թափված էին նեղ փոքրիկ ուսերի վրա:

— Աղջիկա ա, — ներկայացրեց Ռուբենը, տղաները աչքի տակով մեկ աղջկան, մեկ ինձ, նույնիսկ Վալերը աչքերով ինձ հասկացնում էր, ուշադրության կենտրոնում պահեմ նրան:

Տղաների սևեռված հայացքներից քնքուշ էակը կարծես հալվում էր,

— Աղջիկ ջան անունդ ի՞նչ է, — սիրալիր հարցրեց Սմբատը և շոյեց նրա գլուխը, աղջիկը ավելի շիկնեց, վախենում էր գլուխը բարձրացնել, այդպես է լինում փոքրիկները երբ վարժապետի առջև կանգնած իրեն տրված հարցի պատասխանը չգիտեն: Սմբատը սեղանի տակից ոտքով հարվածեց իմ ոտքին, որը նշանակում էր « հէ՛յ դու՛ քեզ եմ ասում, ուշադի՛ր եղի՛ր, քո համար եմ հարցնում » որպեսզի ես ուշադիր լինեմ:

— Մարգարիտա. — վախեցած արտասանեց աղջիկը,

— Ո՞ր դասարանում ես սովորում բալիկ ջան, — հետևեց Սմբատի մյուս հարցը, աղջիկը կարծես թե անօգնական թռչնակի պես թակարդն էր ընկել, զոհի նման կանգնել էր և չէր կարողանում փախնել:

— Յոթերորդ. — հազիվ ասաց նա,

— Դէ՜ ի՞նչ էք խեղճ աղջկան նեղում, — բարկացա ես, փորձելով օգնել աղջկան,

Վալերիկը միացավ իմ բողոքին,

— Դէ լա՜վ աղջիկս գնա, — համաձայնվեց Սմբատը, — խեղճ երեխուն ամաչեցրի...

Մարգարիտան կարծես ուրախ էր, գլուխը կախ արագ հեռացավ, տղաները ծիծաղեցին: (Մարգարիտա Զաքարյան Ռուբենի 28 /11/1976 թ.) Մարգարիտայի սլացիկ կազմվածքը և ձգված մարմինը գեղեցիկ էր, նա բարձրահասակ էր և յոթերորդ դասարանի աշակերտուհու համեմատ ավելի հասուն էր երևում քան իր հասակակից աղջիկները, նրա սպիտակ ու նուրբ մաշկից չէր երևում, որ գյուղի աղջիկ է, երևի նրա հայրը` Ռուբեն դային համեմատ Ժորիկին, իր աղջկան ավելի լավբ էր խնամում: Աղջկա մաշկի սկպիտակությունից կարելի էր նկատել, որ արևի կիզիչ ճառագայթները նրան չէին հասել:

Բակի փոքրիկ հորթը շնիկի նման վազում էր Մարգարիտայի կողքով, բռնում էր նրա փեշից և քաշում: Աղջիկը ամոթից չգիտեր թե որ կողմ փախչեր, մեր տղաները հայացքներով ուղեկցում էին նրան, հիմա էլ հորթուկն էլ թարսի նման խոչընդոտում

Page 8: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

նրա փախուստը: Երևում էր որ նրանք մտերիմ ընկերներ էին և հորթը չէր զգում անծանոթ հյուրերի ներկայությունը, ցանկանում սովորականի նման խաղալ Մարգարիտայի հետ: Մենք այդպես էլ չտեսանք Մարգարիտայի դեմքի գեղեցիկ դիմագծերը, նա միշտ գլուխը կախ էր գցել ամոթից:

Աղջիկը տան աստրճաններով բարձրացավ և մտավ տուն, Մուշեղը հայացքով հասկացնում էր ինձ, որ ինչ կարծիքին եմ, ես աչքերով նրան հասկացրեցի, որ լավիկն է: Ռուբեն դային պատասխանում էր տղաների տված զանազան հարցերին, և մեկ-մեկ պատմում էր իրենց գյուղի մասին, կարելի էր նկատել, որ Ռուբեն դային խելացի մարդ է և կարդացած, նրա իմացությունը հայրենի գյուղի և երկրամասի մասին դա էր վկայում: Ռուբենը ինչպես պարզ դարձավ ժամանակին աշխատել է Շահումյանի շրջանի միակ տաքսամոտորային կայանում, որպես տաքսու վարորդ: Նա երիտասարդ տարիներին աշխատել էր Ադրբեջանի տարբեր շրջաններում, և քաղաքներում դրանից հասկանալի էր, որ տիրապետում է ադրբեջաներենին հայերենից ոչ պակաս:

Ռուբեն դայու պատմությունները հետաքրքիր էին բայց այնուամենայնիվ մեզ շատ գործեր էր սպասում, ուստի տան տերերին շնորհակալություն հայտնելով մենք ուղղվեցինք մեր տուն` Զարմիկի լքված տունը: Գյուղում երևում էր աշխուժություն, անասնատերերը իրենց անասունները գյուղի նախրի հետ դուրս էին բերել ու ուղղարկում էին հանդեր արածելու: Հողագործ գյուղացինները դաշտ էին շտապում, սկսելու բոստանային աշխատանքները, գյուղում լսվում էին հովիվների աղաղակները, որոնք բարձրաձայն գոչյուննրով նախիրն էին հանդ քշում:

Թաթուլը մեզ թողնելով գնաց Ռաֆիկենց տուն, որպեսզի այնտեղից միասին գնան Շահումյանի շրջանի կենտրոնական շտաբ:

Թաթուլը մեր ծառայության գրաֆիկը պետք է ներկայացներ այնտեղ:

Ես և Մուշեղը փորձում էինք գյուղացիներից գտնել մեկին, որը պետք է մեզ ցույց տար գյուղի ծակուծուկը: Տղաներով նստել էինք Պիզին Զարմիկի խորդանոցի դեմ դրված թախթին և սպասում էինք, Ժորիկին, որը պետք է բերեր մեզ ուղեկցողին:

Շատ չէր անցել երբ ուրախ բակ մտավ Ժորիկը, նրա ետևից ներս մտավ սպիտակադունչ մի սև շուն և մի երիտասարդ, նա լայն քայլերով հետևում էր Ժորիկին: Նրանք մոտեցան մեզ:

— Բարո՜վ ձեզ, — ողջունեց երիտասարդը,

— Բարև, — ողջունեցինք մենք, հերթով ձեռքով բարևելով նրան, երիտասարդի դեմքը ծանոթ էր նրա երեկ Ռաֆիկենց տան հյուրերի մեջ էր:

— Իմ անումը Սամվել ա, — ներկայացավ նա,

— Շատ լա՜վ Սամվել ջան, — ասաց Մուշեղը, — դու՛, լավ ես ճանաչու՞մ գյուղը, — լուրջ հարցրեց նա,

— Հա՜, — լուրջ պատասխանեց նա, — ի՞նչ ա պետք...

— Մեզ կարո՞ղ ես ցույց տալ ինչ մեզ պետք է, — հարցրեց Մուշեղը,

— Հարց կա վըչ, — զարմացած ասաց նա,

Ես և Մուշեղը արագ հանդերձափոխվեցինք հագնելով հետախուզական պաշտպանիչ հանդերձանքը:

Page 9: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

— Դէ՜ եթե այդպես է գնա՛նք, — զենքը վերցնելով ասաց Մուշեղը, — տղե՛րք ես և Վարդանը գնում ենք, կարող պատահի որ ուշանանք, դուք սպասեք մինչև Թաթուլը վերադառնա...

Ես և Մուշեղը մեր հյուրի հետ պատրաստվեցինք հետախուզելու գյուղը:

— Գևորգ ջան, քանի ժամանակ կա մի բան մտածեք, թէ ի՞նչ կարելի է անել գետի մոտի պոստը անվտանգ պահելու համար, — խնդրեցի ես,

— Լա՜վ մի բան կմտածենք, — խոստացավ Գևորգը,

Մենք դուրս եկանք տան դարպասներից և քայլեցինք փողոցով: Ինչպես ասաց մեզ առաջնորդողը` Սամվելը այդ փողոցը տանում էր դեպի ադրբեջանաբնակ Շեֆեկ գյուղը: Զարմիկի տունը հայկական գյուղի ամենավերջին տունն էր և ինչպես ասել էի սահմանակից էր հարևան ադրբեջանաբնակ Շեֆեկին: Փողոցը ձգվում էր դեպի Շեֆեկ, փողոցի աջ կողմում նույն խաղողի բաղերն էին, որը մեր տան առջևն էր, իսկ փողոցի ձախ կողմում գտնվում էր կոլտնտեսության խնձորի այգին:

Մենք դուրս եկանք ճանապարհից անցնելով փոքրիկ ցանկապատը մտանք խնձորի այգին, Սամվելի ասելով այգին պատկանում էր Մանասի Շենի կոլտնտեսությանը

— Սամվել ինչպես տեսնում եմ այս ճանապարհը փակ չէ՞, — հարցրեցի ես,

— Չէ՜ փակ չէ, — հաստատեց նա,

— Ո՞նց թէ փակ չէ, — զարմացավ Մուշեղը, — հիմա եթե թուրքերը ուզենան մեքենայով հանգիստ կմտնե՞ն գյուղ...

— Հա՜, — տարօրինակ հանգստությամբ պատասխանեց Սամվելը:

Մեզ առաջնորդողը Մանասի Շենի ներքին թաղի երիտասարդներից էր, երկարաքիթ դեմքով, շեկ մազերով մի հաճելի երիտասարդ էր, արագ խոսալուց անգամ բառերի կեսը կուլ էր տալիս, սկզբում դժվարանում էինք հասկանալ նրան, սակայն կամաց կամաց ընտելացանք:

Հետագայում ինչպես իմացանք Սամվելը Մանասի-Շենի Ավագյան Արտուշայի և տիկին` Բոզունց Լենայի զավակն էր (Սամվել Արտուշայի Ավագյան 29/11/1968 )

Սամվելը շատ սիրալիր էր, գյուղը լավ էր ճանաչում ինչպես որ հարկն էր մեզ: Խնձորի այգին ընկած էր հայկական Կարաչինար գյուղի արանքում, նաև սահմանակից էր ադրբեջանաբնակ Շեֆեկին: Խնձորուտը գտնվում էր Շեֆեկի գերեզմանոցի հարևանությամբ, ինչպես մեր ուղեկիցն էր իրենց բարբառով ասում «հանգիստարանին »: Թուրքերի հանգիստարանը գտնվում էր իրենց գյուղին հարող մի փոքիրկ բլրակի վրա, և իշխող դիրք էր գրավում հարևան Կարաչինար գյուղի նկատմամբ, այդ թվում նաև Մանասի Շենի ներքին թաղի համեմատ: Խնձորուտից տեսանելի էին Շեֆեկի միհարկանի տները, սաղարթախիտ ծառերի մեջից երևում էին տների միայն տանիքները, սակայն տեսանելի էին հանգիստարանի հարևանությամբ գտնվող տներից մի քանիսը և Մանասի Շենը Շեֆեկին կապող Ճանապարհը: Շեֆեկի մեկ հարկանի դպրոցի բակում երևում էին ադրբեջանական միլիցիայի և ՕՄՕՄՆ-ականների մեքենաներ, որոնք կանգնած էին դպրոցի դիմաց: Կարելի էր եզրակացնել, որ նրանք բազավորվել էին գյուղի դպրոցի մասնաշենքում: Ինչպես ադրբեջանաբնակ շատ գյուղերում Շեֆեկի գերեզմանոցը ևս ընկած էր գյուղի գլխավոր փողոցի վրա` հենց գյուղի կենտրոնական մասում:

Page 10: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

— Վարդա՛ն տեսնում ես, — ուրախ ասաց Մուշեղը,

— Հա՛ տեսնում եմ…

— Այստեղից լավ կարելի է « каректировка » տալ, — եզրակացրեց Մուշեղը, — ա՛յ եթե գոնե մի հրանոթ ունենաինք լավ կլիներ,…

— Եթե ունենաի՜նք, — քմծիծաղեցի ես, — Մու՛շ, տե՛ս գերեզմանի բլուրին կարծես խրամատ է փորված, — մատնացույց արեցի ես, — չեմ կարծում որ թուրքերը այս ստրատեգիական դիրքը չօգտագործեն...

— Ամեն ինչ հնարավոր է, — համաձայնվեց նա,

Մենք պարկել էինք խնձորի ծառերի փոքրիկ հողաթմբերի ետևը, և հետևում էինք ազերիների անցուդարձը:

Ասֆալտապատ ճանապարհն էր բաժանում խնձորուտը Շեֆեկի հանգիստարանից,

— Մուշեղ շատ տարօրինակ է, որ ոչ մեր կողմից է հսկվում այս տարածքը, և ոչ էլ թուրքերի. — զարմացա ես,

— Հէ՛ն է թորքերի պոստը, — մատնացույց արեց Սամվելը:

Ասֆալտապատ ճանապարհը, որը Շեֆեկից տանում էր դեպի Կարաչինար կարծես փակված էր, ազերիների գյուղի մուտքի մոտ գտնվող հավաքովի խանութի այրված ավերակներ էին, ինչպես Սամվելը ասաց դա ժամանակին եղել է « дружба » տնտեսական խանութը: Ես այդ մասին հետագայում կանդրադառնամ: Նույն խանութից քիչ հեռու գտնվում էր Կարաչինարի պանրի գործարանը, ինչպես Սամվելն իրենց բարբառով ասաց « маслений завод-ը » : Շեֆեկ Կարաչինար մայրուղին փակված էր բետոնե ծանր արգելափակիչներով, որպեսզի արգելափակի ծանր տեխնիկաների առաջընթացը հնարավոր է այդ արգելափակումը կառուցել էին Սովետական բանակային զորամասերը, որպեսզի կարգավորեն ազգամիջյան բախումները: Չնայած արդեն պարզ էր թէ այդ ազգամիջյան բախումների կանխելու անվան տակ ազերի ոստիկանները և իշխանությունները ինչեր էին անում, նրանք ամեն ջանք գործադրել են որպեսզի հայաթափեին հայաբնակ Հյուսիսային Արցախի և Լեռնային Ղարաղի գյուղերը: Չնայած վերջին ամիսները տարածաշրջանում կատարվող դեպքերը այդ թվում նաև Սումգայիթի և Բաքվի կոտորածներին հաջորդած Գետաշենի ենթաշրջանի մի շարք հայկական գյուղերի հայաթափումը, իրականում հայ ադրբեջանական ազգամիջյան հարաբերությունները կարելի էր որակավոր որպես պատերազմ:

Շեֆեկի կողմից բացի երկաթ-բետոնե հսկա աղյուսներից կաին նաև ավազով լցված պարկերով կառուցված պահպանիչ դոտեր, որի հարևանությամբ կանգնած էր զրահապատ թրթուրավոր քարշակը, որի վրա խոշոր տրամաչափի գնդացիր էր հարմարեցված:

— Մուշե՛ղ ետ քաշվենք, երկար մնացինք, — զգուշացրեցի ես, — կարող է նկատեն…

— Սամվել իսկ է՛ն կողմը ի՞նչ կա, — մատնացույց արեց Մուշեղը,

— Մասլա զավոդին կշտեն մեր պոստն ա, — կակազելով բացատրեց նա,

— Կարո՞ղ ենք գնալ այնտեղ, — հարցրեց Մուշեղը,

— Հա՜, — ուրախ ասաց Սամվելը,

Մեր ուղղեկի բարբառից հասկանալի էր որ մասլենի զավոդը դա Կարաչինարի պանրի

Page 11: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

գործարանն էր: Մենք սողալով ետ քաշվեցինք, մեր զբաղեցրած դիտակետից, շրջանցելով պանիր գործարանը, որպեսզի ազերիներին աննկատելի լինենք, մենք դուրս եկանք Կարաչինար: Կարաչինարի կողմից մայրուղին ևս արգելախակոցներ կաին, դա հաստատում էր որ քսանչորսժամյա հերթապահություն է տարվել անցակետերում խորհրդային ներքին զորքերի կողմից: Խորհրդային ներքին զորքերի կողմից արդեն մեկ տարուց ավելի էր տարածաշրջանում հայտարարված էր անձագրային և պարետային հատուկ ռեժիմ: Որպեսզի զերծ պահեն երկյու հարևան գյուղերի ընդհարումներից, Սակայն այժմս չգիտես ինչու հեռացել էին թողնելով ամեն ինչ լքված, այդ թվում թողնելով հայ ազգաբնակչությանը անպաշտպան ազերի օմոնակաների և Ազգային Ճակատի բաշիբոզուկների դեմ: ԵՎ ստիպված հայերն էին որոշել իրենք իրենց ուժերով պաշտպանել իրենց գյուղերը:

Անցագրային կետում դրված երկաթե տնակի առջև շարված ավազով լի պարկերը պաշտպանում էին թշնամու արձակած փամփուշտներից: Մեզ նկատելով տնակից դուրս եկան մի քանի երիտասարդ, ցանկանալով կռահել մեր ով լինելը: Իմ և Մուշեղի հետախուզական մասխալաթները նրանց անծանոթ էր թվացել, քանի որ շրջանում նման հագուստներով հայկական ջոկատներ չկաին, սակայն երևի ճանաչելով մեր ուղեկցին հանգիստ սպասում էին մինչև մոտենանք:

Մենք մոտեցանք նրանց,

— Բա՜րև ձեզ, — ուրախ ողջունեցի նրանց, նրանք լուրջ հայացքներով էին կարծես արտասովոր բանի էին սպասում:

— Բարև՛, — լուրջ պատախանեց համազգեստով տղան, բարբառից նկատվեց որ Երևանցի է, Մուշեղը և Սամվելը քաղաքավարի ողջունեցին բոլորին,

— Նժդեհի տղոցան են, — արագ ներկայացրեց Սամվելը, երևի կարողացավ ցրել նրանց կասկածանքը, նրանք սկսեցին ժպտալ,

— Ա՜հ շատ ուրախ եմ, — ասաց կարճահասակ երիտասարդը, — Արայիկ...

Ներկայացավ նա,

— Վարդա՛ն...

— Շա՜տ ուրախ եմ եղբայր, — ասաց նա, — ճիշտն ասած, մենք էլ մտածում էինք թե օվքեր են հյուրնկալում մեզ:

Մենք ծիծաղեցինք: Արայիկը հաճելի երիտասարդ էր երևում, և առաջին շփումից ցույց տվեց իր մարդամոտությունը, չնայած զգացինք նաև նրա կասկածամտությունը: Մենք ծանոթացանք բոլոր ներկաների հետ: Համազգեստով երեք տղաները երևանցիներ էին, ինչպես տեղացիներն էին ասում Երևանի «փեդայիններն » նրանք զինված էին կալաշնիկով ինքնաձիգներով, իսկ նրանց հետ քաղաքացիական հագուստով երիտասարդները, որոնք որսորդական հրացաններով էին տեղի գյուղացիներ էին: Արայիկը, Կարենը, և Ռուբենը սպառազինված էին ինչպես հարկն է ոտքից գլուխ, նռնակներով և ավտոմատներով հագ ու կապից երևում էր, որ փորձված մարտիկներ էին:

Տղաները մեզ հրավիրեցին փոքրիկ անցակետը, որտեղ դրված էր մի քանի աթոռ և մեկ սեղան: Տեղացիները երիտասարդները մնացին դրսում հսկելու անցակետը, որը դարձել էր սահմանային դիտակետ, քանի որ բավականին ժամանակ էր այստեղով անցուդարձ

Page 12: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

չկար:

Ինչպես պարզվեց Երևանի տղաները « Կոռնիձորի » ջոկատից էին, Արայիկը նրանց ջոկատի հրամանատարն էր (Արա Վարուժանի Խուդավերդյան 25/09/1961) ուրախ և հաճելի մի երիտասարդ, չնայած երիտասարդ տարիքին թավ մազ-մորուքի մեջ նրան ավելի տարիքով էր երևում և խորհրդավոր ու լուրջ քան կար իրականում:

Նրա մյուս ընկերը Կարենն էր ( Կարեն Մելիքբեկյան Նիկոլայի 11/07/1962 ) որի կապույտ աչքերի և շեկ մազ-մորուքի պատճառով տղաները « Մալական » էին ասում: Կարենը բարձրահասակ էր և ինչպես ասացի դիմագծերով և արտաքինով նման էր ռուս մալականի, երևում էր, որ ուրախ և մարդամոտ տղա էր, իսկ նրա հումորը նկատեցինք առաջին պահից:

Նրանց երրորդ ընկերը ներկայացավ որպես Ռոբերտ, նա լայնաթիկունք էր և գանգրահեր մազ-մորոքով, նա գրեթե իր ընկերների հասակակից էր: Նա Կարենի և Արայիկի համեմատ ավելի լուրջ էր երևում: ( Կլեկչյան Ռոբերտ Հայկազի) Երևում էր Կոռնիձորի ջոկատի տղաները մեր ջոկատի նման կազմակերպված էին և համերաշխ: Տղաների ասածներից երևում էր որ վաղուց էին գտնվում Շահումյանում, և լավ տեղյակ էին թե տեղանքից և շրջանում կատարվող անցուդարձից: Ինչպես պարզվեց խոսակցությունից, դեռևս գարնանը` ապրիլին մեր` « Գարեգին Նժդեհի » ջոկատը և « Կոռնիձորի » ջոկատի տղաները Շամշադինի սահմանային գծում ծավալվող մարտական գործողություններին ժամանակ մի ճակատային գծի վրա էինք կռվում, նրանք մեր ձախ թևն էին պահում, իսկ մենք Ներքին Կարմրաղբյուր գյուղը: Այնպես որ արագ իրար հարազատ դարձանք ինչքան չլինի կարողացել էինք արդեն մարտերում շփվել, սակայն լսել էինք իրար մասին, և մեր այս հանդիպումն էլ առիթ դարձավ ծանոթանալու իրար: Ինչպես պարզվեց Կարենը Երևանի մեր հարևան թաղամասում էր բնակվում իսկ Արայիկը Աշտարակի Կարպի գյուղից էր Ռուբենին տղաները « Ծերուկ, Բիձա » մականունն էին դրել, երևի նրա լուրջ բնավորության համար: Արայիկենք մեզ տեղեկացրին այն ամենը ինչ մեզ հետաքրքրում էր: Ինչպես պարզվեց ազերիները միայն ցերեկային ժամերին էին գտնվում իրենց գերեզմանի բլրակի վրա փորված խրամատում, իսկ չգիտես ինչու գիշերները խուսափում էին գիշերապահներ նշանակել այդ կարևոր տեղամասում: Արայիկի պատմածով ռուսակա ն զորամասերը երկու ամսից ավելի է ինչ թողել են այդ դիրքերը, և այդ օրվանից իրենք Կարաչինարում են պաշտպանելով գյուղի սահմանը: Հուլսի 4-ի ( 4/07/1991 ) ՍՍՀՄ նախագահ Գորբաչովի կողմից Շահումյանի շրջանում հանվել էր Արտակարգ դրությունը և պարետային ժամը, և Սովետական զորքերի դուրս բերումը ստիպել էր որպեսզի հայերը ինքնապաշտպանական ջոկատներով իրագործեին իրենց իսկ գյուղի պաշտպանությունն ու անվտանգությունը: Եվ այդ հրամանը պատճառ դարձավ որպեսզի ադրբեջանցիները հայաթափեին Շահումյանի` Էրքեջ, Բուզլուխ և Մանաշիդ գյուղերը: Չնայած վերացվել էր հատուկ ռեժիմը, սակայն շարունակում էր անձնագրային ռեժիմը: Այդ անձնագրային ռեժիմի պայմաններում ռուսական պարեկային խմբերը տանից տուն անցնելով ստուգում էին որ, հանկարծ Հայաստանից զինված խմբեր չթափանցեն հայկական գյուղեր, բացի այդ առիթ փնտրելով հայ բնակչությունից առգրավել եղած որսորդական հրացանները կամ զինամթերքը: Սակայն ինչպես երևում էր մեր հայ բնակչությունը ամեն ինչով աջակցել էին « Կոռնիձորի » տղաններին, որպեսզի խուսափեին ձերբակալություններից: Բացի այդ էլ տեղի ղեկավարությունը տղաների անձնագրերում ժամանակավոր գրանցումների հաշվառման կնիք էր դրել, այդպիսով տալով նրանց օրինական

Page 13: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

կարգավիճակ:

— Լա՛վ տղաներ, ուշ է պետք է գնանք, — ասացի ես, և Մուշեղի հետ ոտքի ելանք, հաճելի է բայց դեռ շատ գործեր ունենք...

Տղաները մեզ ուղեկցեցին դեպի դուրս:

Մեր ուղեկիցը` Սամվելը իր շան` Պիրատի հետ կանգնած զրուցում էր իրենց հարևան գյուղացիների հետ, մեզ տեսնելով ժպտաց,

— Քինու՞մ ենք. — հարցրեց նա,

— Հա, Սամվել ջան գնում ենք, — ասաց Մուշեղը, նա սկսեց ձեռքով հրաժեշտ տալ կարաչինարցիներին, մենք հերթով ձեռքսեղմումով հաջողություն մաղթեցինք և քայլեցինք գյուղի գլխավոր փողոցով:

«Կոռնիձորի» տղաները խոստացան այցելել մեզ, և իրենց հերթին էլ հրավերի առաջարկ արեցին, իրենց ասելով իրենք ապրում էին Կարաչինարի հիվանդանոցի մասնաշենքում և իրենց ուժերով Կարաչինարի երիտասարդներից կազմել էին ինքնապաշտպանական խմբեր, որոնք և օգնում էին տղաներին տանել շուրջօրյա հերթապահություն մարտական դիրքերում: Ճիշտ է գյուղացիներից շատերը զենք չունեին և ստիպված ձեռքի տակ եղած մի քանի որսորդական հրացաններով իրար փոխարինելով կարողանում էին իրենց լեզվով ասած « Քօմագ » անել Արայիկենց ջոկատի տղաներին:

— Մուշեղ հարկավոր է մյուս անգամ հետախուզության գնալուց քաղաքացիական հագնվել գյուղացիների նման, այդպես աչք չենք ընկնի, — առաջարկեցի ես,

— Ճիշտ ես ասում, լավ միտք է, — հավանություն տվեց նա, հետո շուռ գալով դիմեց մեր ուղեկցին, — Սամվել ջան մենք միայն զինվորական համազգեստ ունենք, կարո՞ղ ես վաղը մեզ համար շոր գտնել հագնելու համար:

— Հարց չկա, — խոստացավ Սամվելը,

Կարաչինարի բնակիչները մեզ տեսնելով սիրալիր ժպտում էին և բարևում, պատերի տակ նստած մեծահասակները հարգանքով ոտքի էին կանգնում և գլխի շարժումով ողջունում էին մեզ, մենք սիրալիր պատասխանում էինք նրանց ողջունին:

Այդպես եղել էր հնում մեր գյուղերում, անցնող ծանոթ թէ անծանոթ մարդկանց միշտ գյուղացիները սիրալիր ողջունել են և այդ ավանդույթը կարծես թե մինչ այսօր մնացել է շրջանում:

Մենք Մանասի Շեն վերադարձանք մեկ այլ ճանապարհով, առաջին անգամ գալուց բեռնատարով անցել էինք հենց նույն ճանապարհով:

Հասնելով Մանասի Շենի և Կարաչինարի սահմանային փոքրիկ կամուրջին, թեքվեցինք ձախ և մտանք նեղ փողոցը, մյուս ճանապարհը մեր ուղեկցի ասելով, կամուրջի վրայով տանում էր Մանասի Շենի վերին թաղը, այսինքն գյուղի կենտրոնը: (Գյուղամեջ) Իջնելով փոքրիկ ձորակը ճանապարհը սաղարթախիտ ծառների միջով տանում էր դեպի Մանասի Շենի Ներքին Թաղ, ինչպես տեղացիներն էին ասում: Սամվելը անընդհատ պատմում էր իրենց գյուղից, ցույց տալով այն ինչ նույնիսկ մեր աչքից վրիպում էր, օրինակ այն փոքրիկ կամուրջի մոտ գտնվող գերեզմանների և նույնիսկ անցյալի պատմություններից մի քանիսը, հետաքրքիրը այն էր, որ այդ կամուրջը ինչպես մեր ուղեկիցը պատմեց « Պառվի Կամուրջն » է իրենց բարբառով « Պռավին կարմունջը », որի հարևանությամ էլ գտնվում էր հին գերեզմանատունը մի քանի գերեզմանաքարերով,

Page 14: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

այդտեղ էլ գտնվում է Պռվին գերեզմանը: Ինչպես մեր ուղեկիցը պատմեց «Պառավի հանգիստը» հանդիսանում էր Ղարաչինար ու Ենիքենդի Մանասի Շեն գյուղերի սահմանը: Նույնիսկ հին գերեզմանոցն է եղել երկու գյուղերինը, այնպես որ մի ժամանակ գերեզմանոցի Ղարաչինարի ուղղությամբ թաղված են եղել Ղարաչինարցիները, իսկ Ենիքենդի ուղղությամբ՝ Ենիքենդցիները: Եվ ինչպես մեզ ասաց Սամվելը այդ գերեզմանոցում է թաղված Գյուլիստանի մելիքության ամենահայտնի և նշանավոր մելիքներից մեկը` մելիք Եսային: Բացի մելիք Եսայու գերեզմանը այդտեղ` գերեզմանոցի ծայրին է գտնվում շրջանի ամենահայտնի գերեզմաններից մեկը` «Պառավանար» կոչվող գերեզմանաքարը, որին տեղացիները անվանել են « Ազրունց պառավի քարը » տեղացիները դա ճանաչել են որպես սրբավայր, ինչպես ինքը ասաց գերեզմանաքարի վրա փորված են 7 - 10 փոսեր: Եվ շրջանում չի եղել մեկը որ իմացած չլինի սուրբ գերեզմանի տեղը: «Պառավանար» գերեզմանի հետ կապված խորհրդավոր պատմությունը ներկայացնում եմ նույնությամբ:

Պառվին գերեզմանը հայտնի էր շրջանում և ամենակարևորը որ այդտեղ մարդ կարող է կորցնել իր վախը: Վախը բռնելու արարողությունը հետևյալն էր` ապակյա շշով ջուրը և վախեցածին կամ հիվանդներին վաղ առավոտ տանում են Պռավի տապանաքարի մոտ, շշի ջուրը լցնում են գերեզմանաքարի փոսերի մեջ, և պատվիրում են կամ ստիպում, որպեսզի վախեցողը խմի այդ քարի վրայի ջուրը, մինչ նա կկռանում որպեսզի խմի քարի վրայի ջուրը, այդ պահին մի հարվածով խփում են շիշը քարին և ջարդում, վախեցած մարդը անակնկալից վեր է թռնում և դա լինում է նրա վերջին վախը, վախեցածները ամիջապես առողջանում են:

Այդպիսով հանդերձյալ աշխարհից անգամ բարի տատիկը իր խորհուրդավոր ուժով կարողանում է օգնել մարդկանց գտնելու իրենց կորցրած համարձակությունը:

Սամվելի պատմածը հետաքրքիր էր և զարմանալի, դրա համար էլ որոշեցի բաց չթողնե լ ընթերցողի ուշադրությունից:

Մանասի Շեն գյուղը տեղացիները հաճախակի « Մնասին Թաղ » էին անվանում և կարծում եմ դա դեռևս եկել է շատ հնուց:

Սամվելի շունը` Պիրատը վազում էր մեր առջևից կարծես թէ ինքն էր ուղեկցում մեզ, հետո առաջ ընկնելով կանգնած մեզ էր սպասում, մինչև հասնենք իրեն:

Մենք նեղ ճանապարհով հասանք Մանասի Շենի ներքին թաղ, այնտեղ արդեն ամեն ինչ ծանոթ էր, փողոցում վազվզում էին փոքրիկ երեխաները, աղջիկներ և տղաներ, մեզ տեսնելով վազեցին ընդառաջ և շրջապատեցին: Մեջների կապուտաչյա փոքրիկ աղջիկը մոտեցավ բարձրացնելով գլուխը, մեկ աչքը փակելով համարձակ նայեց դեմքիս.

— Մի պատռոն տու լի՜, — ասաց համարձակ երեխան, ես չհասկացա նրա բարբառը, նա կրկնեց հարցը, նա անմեղ աչքերով աղերսական հայացքով նայում էր մեզ,

— Սամվել ի՞նչ է ուզում, — հարցրեցի ես, գրկելով մանկիկին բաձրացրեցի և համբուրեցի նրա կարմիր այտը, նա ուզեց ազատվել իմ ձեռքից, մնացած երեխաները կրկնում էին փոքրիկի խոսքերը:

— Պատրոն են օզում, — բացատրեց Սամվելը,

— Պատրոնն ի՞նչ են անում, զարմացա ես, — մենք ծիծաղեցինք, Մուշեղը պահեստատուփից հանեց մի քանի փամփուշտ և բաժանեց երեխաններին,

Page 15: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

— Բայց տեսե՛ք հա՜, չկորցնե՛ք, որ նորից ինձ էք տալու, — ասաց Մուշեղը, նրանք աղաղակելով ցրվեցին և սկսացին վազվզել փոքրիկ փողոցում, ես էլ Մուշեղի նման հանեցի մեկ փամփուշտ և տվեցի աղջնակին, որը հազիվ չորս տարեկան լիներ, նա արագ վերցրեց փամփուշտը, ցանկացավ փախնել, ես հասցրեցի բռնել նրան,

— Դէ՜ հիմա ասա՛, ի՞նչ է քո անունը. — հարցրեցի նրան, փոքրիկը այնքան անուշիկ էր և լավիկը, որ իրեն սիրել էր տալիս իր համարձակությամբ:

— Նելլի, — ուրախ ասաց նա և դուրս պրծնելով իմ ձեռքից միացավ իր ընկերներին,

— Ասատուրին աղջիկն ա, — բացատրեց Սամվելը,

— Դա շատ լավ է որ գյուղը ապրում է, — ուրախացավ Մուշեղը,

Զարմանալին այն էր, որ չնայած պատերազմին և ճգնաժամին այնուամենայնիվ մանկաց ճիչերը ապացուցում էին, որ գյուղը լեցուն է և ապրում է իր գյուղական առօրիայով:

Մենք շարունակեցինք քայլել փողոցով,

— Է՛ս, մեր տօնն ա, — մատնացույց արեց մեր ուղեկիցը, — եկեք քինանք մըր տօն, հաց կօտեք նոր...

— Չէ՜ Սամվել ջան, շնորհակալություն, թո՛ղ մնա մեկ ուրիշ անգամ, տղերքը մեզ են սպասելու — հրաժարվեց Մուշեղը, — դէ՜ դու գնա հանգստացի, երեկոյան կհանդիպենք, տե՛ս չմոռանա՛ս մեզ համար շոր գտնել...

— Շատ լա՛վ, — համաձայնվեց Սամվելը,

Մենք թեքվելով փողոցի խաչմերուկից ուղղվեցինք դեպի Զարմիկի տուն:

Փողոցի խաչմերուկի մոտ գտնվող պատի տակ դրված նստարանին նստած էին ջահել աղջիկները, որոնք երևի օրվա գործը վերջացրած զրուցում էին:

Մեզ տեսնելով կարծես թէ բոլորը շիկնեցին,

— Բարև ձեզ աղջիկներ, — բարևեցի ես, բոլորն էլ միաձայն ողջունեցին, մեր անակնկալ ներկայությունը ամաչեցրել էր նրանց, երևի անհարմար էր, որ անծանոթ հյուրերը այդ վիճակում տեսան նրանց, Մուշեղը ևս ողջունեց նրանց, նրանք նույն ձև պատասխանեցին նրա ողջունին:

Երբ դեռ Երևանում էի 1988-ի վերջերին էր, իմ ծանոթ շահումյանցիներից մեկը` Լովան ասում էր, որ իրենց Շենի աղջիկները սիրուն են, ես կարծում էի կատակում է կամ էլ ուրիշ ճաշակ ունի, սակայն աչքներիս տեսածը համոզեց Լովայի խոսքերը, Շահումյանի աղջիկները իրոք գեղեցիկ էին: Փողոցի նստած աղջիկների մեջ չկար Ռուբեն դայու աղջիկը` Մարգարիտան:

Մենք անցնելով փողոցի ողջ հատվածը հասանք մեր տուն և մտանք բակ, մեր տղաները նստած մեզ էին սպասում:

Վալերիկը և Սմբատը բարկացած էին, որ ուշացել էինք, Թաթուլը դեռ չէր վերադարձել չնայած, որ ճաշի ժամից բավականին անցել էր: Տղաների ասելով Ռուբեն դային մի քանի անգամ եկել էր մեր ետևից և ճաշի հրավիրել, սակայն տղաները սպասել են մեզ, որպեսզի միասին գնանք հյուրասիրությանը:

— Լա՜վ տղերք ինչպես երևում է Թաթուլը շուտ չի վերադառնա, — եզրակացրեց Մուշեղը, — հարկավոր է չմերժել ուստա Ռուբենի առաջարկը անհարմար է...

Page 16: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

Եվ որոշեցինք չսպասել Թաթուլին, միասին ոտքի ելանք և ուղղվեցինք Ռուբենենց տուն: Ռուբենի օջախում ամեն ինչ գրեթե նույնն էր, նույն մաքրությունը նույն խնամքը, միայն գոմի առջև կապած կովը չկար, երևի գյուղի նախիրի հետ ուղարկել էին հանդ արածելու, իսկ նրա փոքրիկ հորթուկը շնիկի նման վազվզում էր բակում, ու խաղում էր լվացքի պարանից կախ ընկած սավանի հետ: Ռուբեն դային վառարանի կրակն էր թեժացնում, մեզ տեսնելով ուրախ ընդառաջ եկավ:

— Համեցե՜ք, համեցե՜ք. — ներս հրավիրեց նա, դեռ չէինք հասցրել նստել, տանից դուրս եկավ գեղեցկուհի Մարգարիտան և ձեռքին բռնած մի քանի սրբիչներ տան աստիճաններից ցած իջավ, հիմա կարելի էր նկատել նրա աչքերի գույնը, սակայն նա փորձում էր թաքցնել հայացքը վախենալով նայել տղաների դեմքներին:

Բոլորը լվացվեցին և սրբվեցին, վերջում հերթը իմն էր, Մարգարիտան լուռ կանգնել էր և բռնել էր սրբիչները, ես լվացվեցի և նրանից վերցրեցի սրբիչը, նա մի պահ արագ բարձրացրեց գլուխը և նայեց դեմքիս, մեր հայացքները հանդիպեցին, նա չէր սպասում որ ես հետևում եմ նրան, ցանկանալով բացահայտել նրա աչքերի գույնը, նրա համար անսպասելի էր, շիկնեց քիչ մնաց ցած գցեր ձեռքի սրբիչները, ես սրբվեցի և շնորհակալություն հայտնեցի, նա ոչինչ չասաց, շիկնած լուռ հեռացավ:

Տան տիկինը` Ռուբինան արդեն սեղանին դրել էր ինչ որ պետքն է, նա պղնձե կաթսան ձեռքին մոտեցավ սեղանին, սիրալիր բարևելով դրեց սեղանին, նրա կարմիր թշերից երևում էր, որ անգամ ծանոթ հյուրերի ներկայությունից է ամաչում:

Սեղանը գցված էր նույն հոնի ծառի տակ, տղաները տեղավորվեցին սեղանի շուրջը, նույն հերթականությամբ ինչպես երեկ էին նստած, կարծես թէ ամենքը իրենց տեղը գիտեին:

— Ռուբեն դայի, կներե՛ք որ անհանգստացնում ենք, — ներեղություն խնդրեց Սմբատը,

— Չէ՜ ինչ էք ասում, — զարմացավ տան տերը, — է՛սի ձեր տօնն ա, այնպես որ մի համաչեք...

— Ձյաձ Ռուբենը ճիշտ է ասում, մի տանից չենք, մի գյուղից ենք, — կատակեց Վալերը բոլորը ծիծաղեցին:

Սեղանի անկյունում դրված էր բուրավետ Դաղձի տերևների մի փունջ, երևի տան տիկինը դրել էր, որպեսզի Ճանճերին մոտ չթողնի սեղանին: Ռուբինայի պատրաստած սեղանը լի էր սակայն նա շարունակում էր բերել նոր ու նոր ուտեստներ: ( Զաքարյան Ռուբինա Ռուբենի 14/04/1949) Նրա աղջիկը` Մարգարիտան միացել էր մորը, այս անգամ ավելի հաճախակի էր երևում սեղանի մոտ, քան մայրը:

Գինու բաժակները զնգացին, տղաները Ճաշակեցին Ռուբենի « Մուշկեթի » գինին, տղաները ամեն անգամ ճաշակելուց հետո գովում էին Ռուբենի մեռոնանման ըմպելիքի արժանիքները: Ժորիկը նստել էր իմ կողքին կարծես թե դարձել էի նրա ամենալավ ընկերը, այս անգամ նրա ձեռքին իմ նագանն էր: Նա շուռումուռ էր տալիս զենքը և հմայվում էր նրա կառուցվածքով, Ռուբեն դային նկատեց և նկատողություն արեց որդուն:

— Ոչինչ ձյաձ Ռուբեն, մեջի փամփուշտները հանել եմ, — հանգստացրեցի ես,

Ժորիկը քաշվելով ձեռքի ատրճանակը ինձ մեկնեց, — ոչինչ Ժորիկ ջան խաղա մի անհանգստացի, — տղաները ծիծաղեցին, նա խեղճ հայացքով նայեց հոր դեմքին,

Page 17: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

ցանկանալով որսալ հոր հայացքը, Ռուբենը ժպտաց, տղան կարծես սրտապնդվեց հետո նայեց ինձ,

— Կարա՞մ Մարգոյին նհշանց տամ. — ուրախ հարցրեց նա,

— Ըհը՜. — իր նման համաձայնվեցի ես, նա վերցրեց « նագանը » և վազեց քրոջ մոտ, որը խոհանոցում էր, տղաները ծիծաղեցին:

Տան տիկինը և աղջիկը այս անգամ ևս մեզ հետ սեղան չնստեցին, երևի իրենց օրենքն է կամ ադաթն է այդպեսին, չհաշված այն, որ այս անգամ տան տիկինը` Ռուբինան համեմատ ավելի մարդամոտ էր դարձել, նույնիսկ խնդրում էր որպեսզի ճաշակենք հերթական ուտեստը:

Ճաշկերույթը բավականին երկար տևեց, տղաները վերջում ճաշակում էին բուրավետ սուրճը, զարմանալին այն էր, որ տան տիկինը սուրճ ևս ուներ պահած, դուք կհարցնեք ի՞նչ կա զարմանալու, սակայն պատճառը այն էր, որ չէր կարելի մոռանալ, որ Շահումյանի շրջանը դեռևս 1989 թվականից սկսած գտնվում էր շրջապատման և նույնիսկ պաշարման մեջ, կտրված լինելով արտաքին աշխարհից, և կան այնպիսի բաներ, որոնք սպառվել են այս տարիների ընթացքում: Ինչպես միշտ ես իմ հերթական թեյի բաժակն էի ճաշակում, սեղանին դրված կեռասի և սպիտակ կեռասի մուրաբանների կողքին նաև դրված էր հոնի, և թուզի մուրաբանները: Սմբատը և Մուշեղը միացել էին ինձ փորձելով ճաշակել տանտիրուհու անուշահամ մուրաբանները:

Իրոք Ռուբինան այդ սիրալիրությունը և մեծ խոհարարական արժանիքների վկան մենք էինք երևում էր, այդ ընտանիքի ավանդապահության և հարգանքի արդյունքները:

Ռուբենն ու Ռուբինան բացի Ժորիկից և Մարգարիտայից ունեին ևս երեք զավակ, որոնցից երկուսը աղջիկ էին, և որոնք ամուսնացած էին նույն տեղացի երիտասարդների հետ, սակայն բավականին ժամանակ է ինչ ապրում էին շրջանից դուրս, իսկ նրանց մեծ որդին` Գարիկը, նույնպես շրջանից հեռացել էր Ուկրանիա: Ռուբենի աղջիկներից մեկը ապրում էր իր ընտանիքի հետ Արթիկում:

Այդպիսով Ռուբենը չէր կարողացել Ժորիկին և Մարգարիտային ուղարկել շրջանի թոհից ու բոհից հեռու: Մարգարիտան և Ժորիկը մինչ իրավիճակի բարդանալը հաճախում էին Կարաչինարի միջնակարգ դպրոցը, չնայած որ ինչպես ասացի Մանասի Շենում կար ութամյա հայկական դպրոց, Կարաչինարի դպրոցի տասնամյա դպրոց էր, մի մասը հայկական էր իսկ մյուս մասը ռուսական, ինչպես հայտնի էր Կարաչինարի հարևան բոլոր գյուղերն էլ ունեցել են ութամյա դպրոցներ, և այդ դպրոցների աշակերտները ութամյա կրթությունը վերջացնելուց հետո, իրենց ուսումը շարունակել են Կարաչինարի տասնամյա դպրոցում: Սակայն ազգամիջյան ընդհարումներից հետո` 1989 Թվականից երբ սկսվեց շրջանում հատուկ դրությունը, դադարեցվեցին նաև դպրոցների դասերը շրջանում: Քանի որ շրջանը, որը ամեն ինչով կախված էր Ադրբեջանական ՍՍՀ կառավարության ֆինանսական վճարումներից և մատակարարումից: Դեռևս 1988 թվականից Ղարաբաղյան շարժման հենց սկզբից Ադրբեջանը դադարեցրել էր բոլոր տեսակի մատակարարումները հայբնակ շրջանին, և հենց դա էր գլխավոր պատճառներից մեկը, որպեսզի դպրոցներում դադարեցվեն դասընթացները, սակայն շրջանը պաշարված վիճակում անգամ իր չեղած միջոցներով չէին կարող գոյատևել: Այդ ամենի հետ հանդերձ մինչ 1989 թվականը դպրոցների ղեկավարները կարողացել էին անվճար սկզբունքով կազմակերպել դպրոցների

Page 18: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

անխափան դասընթացները, սակայն այդքան դժվարությունների շարունակությունը ստիպել էր դադարել դասընթացները: Չնայած վերջին տարիների ահաբեկությունները Ադրբեջանական իշխանությունների` կազմակերպած Սումգայիթի և Բաքվի հայ բնակիչների կոտորածներից հետո ազերիները անցել էին մաքրելու հայկական գյուղերն և բնակավայրերը հայ բնակչությունից: Դեռևս 1991 թվականի ապրիլին Ադրբեջանի ՕՄՕՆ-ի և ԽՍՀՄ Ներքին զորքերի և Սովետական բանակի զորամիավորումների կողմից հայաթափվել էր Գետաշենը: Մի քանի ամիս էր անցել Գետաշենի ենթաշրջանի հայաթափման (30/04/1991 թ.) «Կալցո » օպերացիայից, որի հիմքը կարելի էր համարել Ադրբեջանի ՍՍՀ-ի Գերագույն խորհուրդի հունվարի 14-ի (14 /01/1991) որոշումը, որի արդյունքում լուծարվում է Շահումյանի հայաբնակ շրջանը և միացվում ադրբեջանական Կասում-Իսմաիլովի` Գերամբոյի շրջանին: Ընդհարուր առմամբ Ադրբեջանի տարածքից Ապրիլ-Հուլիս ժամանակահատվածում Շահումյանի, Խանլարի, Հադրույթի և Շուշիի շրջաններից բռնի տեղահանվեցին ողջ հայ բնակչությունը, շուրջ 24 հայաբնակ բնակավայր մնաց առանց հայ բնակչության, նման որոշումը հասկանալի էր թէ ինչ է իրենից ներկայացնում և ինչ հետևանքներ կարող է առաջ բերել: Ազերիների այդ քայլերը անսպասելի անակնկալ չէր, մենք արդեն պատմություն տարրեր ժամանակներում տեսել էինք ազերիների մատուցած եղբայրական ընկերություը, ինչպես ասում են « թուրքը երբեք բարեկամ չի կարող լինել »:

Հանկարծ խոհանոցից դուրս եկավ Մարգարիտան և սկուտեղի վրա բերեց հերթական անակնկալը, ընկույզի մուրաբան: Ընկուզով լի ափսեն և կարմիր լոբով աղցանը, նա մոտեցավ սեղանին դրեց և ցանկացավ հեռանալ:

— Մարգարիտա ջան կարո՞ղ ես թեյ բերել, — խնդրեցի ես, նա շփոթվեց, երևի չհասկացավ գրական բարբառս,

— Չայ բեր աղջիկս, — թարգմանեց Ռուբենը, աղջիկը կարմրեց,

— Հիմա, — հազիվ շշնջաց նա, և արագ քայլերը ուղղեց բակում դրված վառարանը, որի վրա դրված էր թեյամանը թեյնիկի հետ միասին, նա վերցրեց թեյնիկը գոգնոցի փեշով և մոտեցավ սեղանին ու լցրեց թեյի գավաթը:

— Ինձ էլ լցիր Մարգարիտա ջան, — ասաց Վալերիկը, և խորամանկ նայեց աչքերիս, Մարգարիտան լցրեց Վալերիկի գավաթը և լուռ հեռացավ,

— Ռուբեն եղբայր երևի մուրաբանները տիկին Ռուբինան է պատրաստել.

Ռուբենը գլխով հաստատեց,

— ճիշտն ասած ընկույզով մուրաբա շատ եմ սիրում, — ասացի ես,

— Անուշ արեք, — հպարտ ասաց Ռուբենը, տղաները ճաշակում էին ընկույզը, առհասարակ Շահումյանը հարուստություններից ամենահայտնին դա ընկույզն է և կարմիր լոբին էր, որոնք իրենց համով և հոտով մրցակից չուներ:

Երևի բացի կլիմայից և հողից շահումյանցիների մեծահոգության և արդար քրտինքի պտուղների արդյունքնից էր դա:

Ռուբենը շատ աշխատասեր մարդ էր, որը բացի իր այգուց անգամ մշակում էր և խնամում հարևան տան այգինները, որոնցից մեկը նրա հարազատ եղբոր այրու այգին էր, իսկ մյուսը մեր` Զարմիկի այգինները: Ռուբենը իր ձեռնափայտը ցած էր դնում, և փոխարենը բահն էր վերցնում, սիրում էր խնամել եղած հարստությունը` կանաչ այգին:

Page 19: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

Նույնիսկ Ռուբենը իր այգում ծխախոտի թութուն էր աճեցնում, չորացնելով տերևները ստանում էր ծխախոտ, ինչպես ինքն էր ասում միայն իր համար: Ռուբենը շատ էր ծխում, հանգցնելով մյուսը գլանակը վառում էր մյուսը, համարիա թէ առանց դադարի, չկտրվելով ծխախոտի ծխից, չնայած այդքան ծխելուն նա դժվարությամբ էր շնչում երևի շնչառական ինչ որ պրոբլեմ ուներ: ( Զաքարյան Ռուբեն Սահակի 15/03/1935 ) Ռուբենին ինչպես պարզվեց գյուղում « Օբո » էին ասում, իր աշխատասիրության և կարգապահության պատճառով նրան ողջ շրջանը գիտեր, մանավանդ նրա գինու և օղու համբավի մասին լսել էին անգամ Կոռնիձորի տղաները:

Դարպասներից ներս մտավ Թաթուլը, խեղճի շունչը կտրվում էր հազիվ կարողացավ շունչ առնել և բարևել ներկաններին,

— Տղե՛ք հրդեհ է օգնություն է հարկավոր, — հևասպառ ասաց նա, մենք արագ ոտքի կանգնեցինք, շնորհակալություն հայտնելով տան տերերին շտապ հեռացանք:

Մենք վազում էինք փողոցով, Թաթուլը շտապեցնում էր, սակայն ինքը հևասպառ էր լինում, չէր հասցնում մեր ետևից:

— Թաթու՛լ որտե՞ղ է հրդեհը, — բարկացավ Մուշեղը, — դու՛, ասա որտե՞ղ է մենք կգնանք մինչև դու հասնես…

Ներքին թաղի փոքրիկ փողոցի խաչմերուկից թեքվելով ձախ նեղ փողոցով անցանք, դեպի գետակը: Գետի վրա գցված երկաթե փոքրիկ կամուրջ էր միայն հետիոտնի համար, գետակը այնքան էլ մեծ չէր, ավելի ճիշտ ջրառատ առու էր հիշեցնում:

Հատելով կամրջակը ճանապարհը նեղ արահետով մագլցում էր Մանասի Շենի վերին թաղ: Այստեղ արդեն իրարանցում էր, գյուղացիները ամեն մեկը մի դույլ ձեռքին շտապում էր հրդեհի վայրը: Մենք ետևում թողնելով հևասպառ Թաթուլին առաջ անցանք, վազում էինք ողջ հանդերձանքով, զինված հոգով և կամքով: Գյուղացիները նույնիսկ այդ պահին նկատելով մեզ սիրալիր ժպտում էին և ողջունում:

Հասնելով հրդեհին ամիջապես գործի անցանք, կատաղած հրդեհը ընկել, էր այգիների ցախե չոր ցանկապատների վրա և արագ տարածվելով ողջ երկանքով սպառնում էր հարևան տներին: Գյուղացիներր կենդանի մի երկար շղթա էին կազմել և իրար փոխանցելով ջրով լի դույլերը, հասցնում էին կրակը մարողներին: Մենք մտանք շղթայի մեջ, շղթան ձգվում էր, նորանոր մարդիկ էին գալիս և միանում կենդանի շղթային: Գյուղացիները ժրաջան մեղվի նման մի քանի շարքով կանգնել էին և իրար փոխանցելով ջրով լի դույլերը հասցնում էին մեզ, մենք արդեն կրակի առաջին իսկ շարքում էինք, կես ժամից ավելի տևեց կրակի հետ կռիվը, վերջիվերջո հաջողվեց մարել, գյուղացիների համերաշխությունը արդյունքի շնորհիվ կատաղած կրակը նահանջեց, եթե այդ ամենը չլիներ կրակը կարող էր հասնել հարևան տներին, և այն ժամանակ ավելի ուշ կլիներ ինչ որ բան անել: Մարված կրակի սպիտակ ծխի քուլանները վկայում էիր պարտված կրակի նահանջը: Մի քանի երիտասարդ գյուղացիներ ջրով լի դույլերով շրջում էին ցանկապատի երկանքով համոզվելով, որ վերջիվերջո կրակը չի կարող բռնկվել նորեն: Բոլորը ուրախ աղաղակներով շնորհավորում էին մեկը մյուսին, գյուղի ժողովուրդը մեծից փոքր այնտեղ էր, նրանք առանձին նախանձով էին նայում մեր ջոկատի տղանների վրա, հպարտ էին, որ մենք իրենց կողքին էինք, նույնիսկ շատերը մոտենում էին և շնորհակալություն հայտնում մեզանից: Իսկ գյուղի փոքրիկները շրջապատել էին մեզ և կարծես թէ նորություն էինք նրանց համար:

— Բարև ձեզ տղաներ, — մեզ մոտեցող երիտասարդը պարզեց, — Սմբատը առաջինը

Page 20: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

սեղմեց նրա ձեռքը, — շնորհակալ եմ. — հերթով մոտենալով սեղմեց տղաների ձեռքերը,

— Տղե՛րք ծանոթացեք Վարդանի հետ, — ներկայացրեց Թաթուլը, — նա այս գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն է: ( Վարդան Մալխասյան Իջևանից 1956) Լայնաթիկունք գանգրահեր թավ մորուքով մարդու բարբառից կարելի էր կռահել, որ նա տեղացի չէ, նա ձեռքը պարզեց ինձ,

— Վարդան. — ներկայացա ես,

— Էլի՛ Վարդա՛ն, — ուրախացավ նա,

— Այո՛ մենք երկու Վարդան ունենք, — ուրախ ասաց Թաթուլը և մատնացույց արեց Քասախի ջոկատի Վարդանին,

— Դա լավ է՜, — ուրախ ասաց նա, — դէ՛ տղաներ, եկեք գնանք շտաբ, այնտեղ հանգիստ կարող ենք զրուցենլ. — առաջարկեց Վարդանը:

Կրակը ամբողջությամբ մարված էր:

Գյուղի այդ բարձրադիր հատվածից գեղեցիկ տեսարան էր բացվում, հսկող բարձրությունից պարզ երևում էր ողջ տարածքը, անգամ տեսանելի էր Կովկասյան լեռնաշղթայի հսկա լեռնազանգվածները: Մանասի Շենի վերին հատվածը գտնվում էր շրջակա իշխող դիրքում ներքըում հսկա հարթավայրն էր իր այգիներով և բոստաններով, Կարաչինարի և Շեֆեկի ողջ տարածքը կարծես ձեռքի ափի մեջ լիներ:

Մենք քայլեցինք դեպի գյուղի շտաբ: Գյուղի ինքնապաշտպանության շտաբը գտնվում էր գյուղի կենտրոնում էր` որտեղ և գտնվում էր Մանասի Շենի բուժ-կետը, որի հարևան սենյակներից մեկում տեղավորված էր այդպես ասած «Վարդանի շտաբը»: Ինչպես ներկայացրեց Թաթուլը, Վարդանը ծնունդով Իջևանցի էր սակայն գյուղի փեսա էր, և բավականին ժամանակ է ինչ եկել է գյուղ, նա լավ ճանաչում էր գյուղացիներից շատերին: Վարդանը մեզ հրավիրեց փոքրիկ սենյակը, և առաջարկեց նստել սեղանի շուրջը, նա սկսեց պատմել մեզ գյուղի և իր նորաստեղծ ինքնապաշտպանական ջոկատի մասին, նա խոսում էր դանդաղ, կարծես մտածում էր իր ասելիքը, որպեսզի հանկարծ սխալ թույլ չտա, բացի այդ երևի փորձում էր մեր աչքին ավելի խորհրդավոր երևալ: Նրա կարծես պաշտոնական կեցվածքի մեջ էր, և նայելով իմ ընկերների դեմքներին կարծես նրանց դուրը չէր եկել նման կեցվածքը:

Ներս մտավ բարձրահասակ մի մարդ, Վարդանը ոտքի կանգնեց և ողջունեց նրան, և ժպիտը դեմքին ծանոթացրեց իր հյուրին:

— Ծանոթացեք տղերք ջան, այս գյուղի կոլխոզի նախագահն է, — պաշտոնական ներկայացրեց նա, ( Բուդաղյան Հայրապետ Պատվականի 01/11/1947 )

— Հայրապետ Բուդաղյան. — նա ձեռքով սկսեց ողջունել մեզ, — տղաներ շատ շնորհակալություն օգնության համար, — քաղաքավարի ասաց նա, — դէ՜ ինչպե՞ս էք տեղավորվել…

— Չենք դժգոհում, — պատասխանեց Թաթուլը, Մուշեղը խիստ հայացքով նայում էր Վարդանին, կարելի էր կռահել, որ Վարդանը նրա դուրը չէր եկել:

Իջևանցի Վարդանը պատմում էր գյուղում իր արած գործերից, թէ ինչպես է կազմակերպել երիտասարդ տղաներից ինքնապաշտպանական ջոկատը, կարողացել էր քչից-շատից գյուղի երիտասարդներին համախմբել իր շուրջը կազմակերպելով այդպես ասած ինքնապաշտպանական ջոկատ, այդ թվում երիտասարդ աղջիկներից

Page 21: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

կազմակերպվել էր գթության քույրերի մի ջոկատ, Մանասի Շենի բուժքույր ( Նելլի Զաքարյանի) օգնությամբ ինչքան ինձ է հայտնի գթության քույրերի այդ խմբակը առաջիներից մեկն էր, դա այնքան լավ մտաղահաղացում էր, որ մեզ անգամ զարմացրեց:

Չնայած Վարդանի ինքնապաշտպանական ջոկատը կար, սակայն նրանք զենք և զինամթերք չունեին, եղածը ընդամենը մի քանի որսորդական հրացաններն էր, և մի քանի ինքնաշեն հրացանները, որոնք անմեն պահին կարող էին շարքից դուրս գալ, այնուամենայնիվ փաստը այն էր, որ այդ ինքնաշեն միավորները մարտի համար պիտանի չէին, սակայն կարող էին ինչ որ առումով հասկացնել թշնամուն որ գյուղում զենք կա, և հարկ եղած դեպքում հնարավորին է պատասխան տաին:

Վարդանը պատմում էր, թե ինչպես նա մի քանի անգամ Հայաստանից գյուղ է բերել մարդասիրական օգնություն և իր ձեռքով բաժանել գյուղացիներին:

Բավականին ուշ էր, և փոքրիկ սենյակում վառվեց էլեկտրական լամպը լուսավորելով ներկաների դեմքները: Սենյակից դուրս` պատշգամբում կանգնած էին մի խումբ երիտասարդներ, որոնց մեջ էր նաև մեր ծանոթ` Սամվել Ավագյանը:

Սամվելը ևս գյուղի ինքնապաշտպանական ջոկատում էր: Ինչպես իմացանք Գյուղի նախագահը` Հայրապետ Բուդաղյանը հանձնարարել էր Մանասի Շենի գյուղացիներին, որպեսզի հերթափոխով հոգան մեր խմբի սննդամթերքի կազմակերպումը:

Բավականին ուշ էր երբ դուրս եկանք գյուղի շտաբից, նեղ արահետով սկսեցինք իջնել գյուղի ներքին թաղը: Գյուղում աղմկում էր հիդրոշարժիչի հռնդյունը, որը խախտելով գյուղի գիշերային անդորրը հոսանք էր մատակարարում գյուղի բնակիչներին: Սաղարթախիտ այգիների մեջից տեղ-տեղ երևում էին աղոտ լամպերի լույսը, որ վառվում էր հարևան տների բակում, կարելի էր գուշակել, որ այդ հարևանը ևս օգտվում է գեներատորի հոսանքից:

Ի տարբերություն Մանասի Շենի և Կարաչինարի Շեֆեկի փողոցները լուսավոր էին, վառվում էին գյուղի փողոցային բոլոր լապտերները կարծես ազերիները փորձում էին հայերին հոգեբանական ճնշումով պատժեին:

Անցնելով փոքրիկ կամուրջով մտանք Ներքին թաղ: Թաղի բնակիչները նստած էին խաչմերուկի նստարանին և կարծես մեզ էին սպասում, Ռուբեն դային նրանց մեջ էր,

— Բարև ժողովու՜րդ, — առաջինը բարևեց Թաթուլը,

— Պարի օր ծեզ, — բոլորը միաձայն բարևեցին նրանք, տղաների մրոտ ու կեղտոտ դեմքների հոգնածությունը կարծես նկատեցին,

— Եթե օզո՞մ էք լղանաք եկեք, քինանք մեր տոն, բաղնիք օնինք, կլողանաք հաց կոտինք հետո նոր կքինաք, — առաջարկեց տարեց գյուղացիներից մեկը,

— Չէ շնորհակալ ենք, թող մնա հետո, — ասաց Թաթուլը, տղաները քայլերը ուղղեցին դեպի Զարմիկի տուն:

Հարկավոր էր գիշերապահներ նշանակել արդեն վտանգավոր էր և մութ:

Առաջին գիշերապահների հերթափոխը ընդունել էին Հակոբյան Գևորգը և Վարդան Վարդանյանը, տղաները կանգնել էին իրենց թաքստոցում և հսկում էին իրենց տեղամասը: Ինչպես տղաները ասացին դեռ առավոտյան նրանք գետի մոտ մետաղալարերից թակարդներ էին դրել, ազդանշանային թակարդները

Page 22: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

հնարավորություն կտար իմանալ ազերի հետախույզների անցանկալի գիշերային այցերը: Գետակը ինչպես միշտ աղմկում էր, ինչպես պարզվեց հենց Զարմիկի այգու հարևանությամբ` գետակի վրա գտնվում էր Մանասի Շենի ջրաղացը, և դա համար էլ, ջրաղացով անցնող ջուրը աղմուկով էր հոսում, այն տպավորությունն էր թողնում, թէ փոքրիկ ջրվեժ է: Գետակը աղմկում էր խլացնելով գիշերային անդորրը և փորձելով անհանգստացնել մեր գիշերապահներին:

Մանասի Շենի ջրաղացի հետ կապված էին մի շարք հետաքրքիր պատմություններ, որի մասին հետագայում կանդրադառնամ, հիշատակելով այդ պատմությունները:

Գիշերային լռության մեջ` գետակի միապաղաղ խշշոցին, ձայնակցում էին ճռռիկների նվագախումբը, խոտերի վրա կանաչավուն փոքրիկ լույսերով իրենց ներկայությունն մասին հայտնում էին լուսատիտիկները: Ես առաջին անգամ էի այդքան շատ լուսատիտիկներ տեսնում,

Մուշեղը խոնհարվեց և խոտերի վրայից վերցրեց լուսատու միջատին, սակայն լույսը ամիջապես մարեց, կարծես թէ վախից լույսը հանգավ, նա նորից զգուշությամբ ցած դրեց միջատին, զարմանալին այն էր, որ նորից սկսեց լուսավորել, երևի զգալով իր անվտանգ վիճակը նորից սկսեց լուսավորել:

— Մի տես է՜. — զարմացավ Մուշեղը, — Ճիշտն ասած ես կյանքում առաջին անգամ եմ այդքան լուսատիտիկ տեսնում…

— Ես նույնպես, — համաձայնվեցի ես,

Սեղանին դրված նավթե լամպը, լուսավորում էր փոքրիկ խորդանոցի պատերը, տղաներից մի քանիսը արդեն մեկնվել էին մահճակալներին և հոգնածությունից քնել էին: Այդպես էլ քնում էինք հանդերձանքով և կոշիկներով, միայն հազվադեպ էր պատահում երբ սահմանի վրա կոշիկները հանում էինք, և դա հասկանալի պատճառներով, քանի որ ամեն վարկյանին անակնկալը անպակաս էր, և այդ փոքրիկ միամիտ քայլը կարող էր ճակատագրական լիներ, ոչ միայն մեր համար, այլև ամբողջ գյուղի: Այդպես էր զինվորի անմխիթար վիճակը, այդ տարիների ընթացքում ես և իմ ընկերները զրկված լինելով ոչ միայն ընտանիքի ջերմությունից և հանգստից, այլև կարոտ էինք մնացել նորմալ անկողնուց, մահճակալին քնելը դարձել էր մեզ համար երազանք:

Լուսնյակը երեկվա նման լուսավորում էր շրջապատը, երևում էր մեր գիշերապահ Վարդանի անհանգիստ և սթափ դեմքը, նա լսողությունը լարած հետևում էր շրջապատի ձայներին:

Հեռվից մեկ-մեկ լսվում էր երկար ավտոմատային կրակահերթեր, ձայնից կարելի էր գուշակել, որ դրանք Շեֆեկից չեն գալիս, երևի մեկ այլ ադրբեջանական գյուղից որտեղ հնարավորին է ՕՄՕՆ-ականները խրախճանք էին անում:

Տեղացիների ասելով եղել են դեպքեր երբ Շեֆեկի թուրքերը բողոքել են Բաքվից եկած էմիսարների դեմ, որոնք իրենց ասելով եկել էին որպեսզի սեպ խփեն հայ և ազերի հարևան գյուղացիների միջև, սակայն դա պետական պաշտոնյաների կազմակերպված ծրագիր էր և ոչ մեկ չէր կարող դրա դեմը առնել, ուստի չնայած հասկանալի էր, որ կաին շատերը որոնք ցանկանում էին տիրել հարուստ հայ գյուղացու ստեղծած բարիքները:

Բնությունը այդ գեղեցկության մեջ կարելի էր զգալ թե ինչպես է օրհնված այդ երկրի հողն ու ջուրը: Աստծո կողմից որպես պարգև տրվել էր այս ամենը Շահումյանցուն իր

Page 23: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

բարիության և առատաձեռնության համար, կարծես ցանկանալով վարձահատույց լինել մի ժողովրդի, որոնք տեսել են տառապանք ու չարչարանք: Չնայած այդ առատաձեռնությանը, Երկնային Տերը նաև տվել է մի հարևան, որը դարեր շարունակ ցանկացել է իր յաթաղանով վերցնել հայ շինականի ստեղծած բերքն ու բարիքը:

Չնայած այդ ամենի հեղինակը հենց մեր հայ դավաճանների ձեռքի գործն է, հենց այն հայ դավաճան մելիքների, որոնք իրենց անձնական շահից տրվելով օտար քոչվոր խաշնարած ցեղերին թույլ տվեցին բնակվելու իրենց բնաշխարհում, որոնք հետագայում աչք տնկեցին նրա ունցածին` մշակույթին և պատմությանը և անգամ պատմական հերոսներին: « Քյորօղլիին »

Ես հետագայում կանդրադառնամ այդ պատմական անցքերին, Շահումյանցին գրեթե ողջ պատմության ընթացքում պատերազմելով իր թուրք ու քոչվոր հարևան հետ, պահպանել է իր գոյությունը և հայությունը: Հաշվի առնելով ներկա քաղաքակա-տնտեսական վիՃակը 1988 թվականից սկսած շրջանը գտնվում էր շրջապատման մեջ, այնուամենայնիվ ժողովուրդը ապրում էր հարուստ և առատ վայելելով իրենց հողի հարստությունը, իրենց աշխատանքով ստեղծած բերքն ու բարիքը:

Հիշում եմ դեռևս 1988 թվականին Սպիտակի երկրաշարժ ժամանակ Երևանում բազմիցս տեսել եմ Շահումյանից ժամանած բեռնատարների քարավանը, որոնք օգնություն էին հասցրել Երկրաշարժի աղետյալներին: Բանը այն էր, որ անգամ իրենք լինելով պաշարված և սովի մատնված իրենց չնչին եղած հացը կիսում էին իրենց հայրենակիցների հետ: Ինչքան մեծ անձնազոհություն, և հիմա այստեղ մենք էինք որ ամեն գնով պետք է ցույց տաինք հայաստանցի մարդու նվիրվածությունը մեր հայրենակիցներին, մեզ վրա դրված էր մի մեծ պատասխանատվություն և մենք հասկանում էինք դա:

Մանասի Շենը դրախտային գողտրիկ այդ գյուղը իրոք հմայիչ էր իր օդով ու ջրով, Մանասի Շեն գյուղը փռված էր սարալանջին և փոքրիկ գետակի ջուրը հասանելի էր միայն գյուղի ներքին թաղին, Ռուբեն դային էր ասում, որ փոքրիկ գետակի ջրից օգտվում է միայն ինքը, քանի որ ինքնահոս ջուրը միայն ներքին թաղի այգիներին է հասանելի, իսկ վերին թաղի բնակիչների դժվարին էր գետակի ջուրը հասցնել լանջերին փռված այգիներին: Շեֆեկի ազերիները ժամանակին օգտվել են փոքրիկ գետակի ջրից, սակայն գյուղի բնակիչները ազերիների շրջափակումից հետո փոխել էին գետակի ջրի ուղղությունը և ջրազրկել էին Շեֆեկի այգիները: Հայերի ջրազրկումից հետո Շեֆեկի խաղողի այգիները մասամբ չորացել էին, նկատվում էին չորացած վազերի մեռած այգիները: Բանը այն էր, որ գետակի այն բաժանող հատվածը, որը ջուրը հասցնում էր Շեֆեկի այգիներին, գտնվում էր հենց այն Մանասի-Շենի ջրաղացի հարևանությամբ:

Մանասի-Շենը հայտնի էր իր աղբյուրներով, սակայն աամենաճանաչվածը աղբյուրը գտնվում էր գետակի հարևանությամբ` հենց այն երկաթե հետիոտն կամուրջից ոչ հեռու, ներքին թաղի ժողովուրդը խմելու ջուրը բերում էին դույլերով նույն աղբյուրից, իսկ կաին գուղացիներ, որոնք իրենց բակերում անգամ ջրհորներ ունեին:

— Վարդա՛ն քնած չէ՞ս. — շշնջաց Մուշեղը, ես պարկած տեղից ուղղվեցի և նստեցի,

— Չէ՜ ի՞նչ կա…

— Դու տեսա՞ր է՛դ Վարդանի դեմքը, — կամաց շշնջաց նա, նա նկատի ուներ գյուղի ջոկատի հրամանատար` Վարդան Մալխասյանին,

Page 24: ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԴԵՊԻ   ՇԱՀՈՒՄՅԱՆ  2mas

— Ի՞նչ կա որ. — զարմացա ես,

— Ճիշտն ասած առաջին հայացքից դուրս չեկավ, — դեմքը ծամածռեց նա,

— Եվ հետո, քեզ ի՞նչ, — դժգոհեցի ես,

— Է՛ն որ, սա՛ հավայի չի եկել էստեղ, — եզրակացրեց նա, — երևի մի բան է արել Հայաստանում և ոստիկաններից է փախել եկել է, որպեսզի այստեղ չգտնեն…

— Է՛դ ինչի՞ց եզրակացրեցիր որ. — զարմացա ես, — համ էլ ե՞րբ դարձար միլիցեքի՛ն պաշտպան, ի՞նչ է է՛դ ո՞ր ոստիկանն է, ժողովրդի մասին մտածել որ...

— Է՛ն, որ հայրենասեր մարդը այդպիսին չի լինում, — ես ծիծաղեցի, — ես գրազ եմ գալիս, որ դա այդպես է, — շարունակեց Մուշեղը, — եթե վաղը հարցնենք նրան թե Ավարայրի ճակատամարտը երբ է եղել` որ թվականին նա չի կարող պատասխանել, էդպիսի մարդկանց ես կիլոմետրի վրայից եմ զգում, — բարկացած ավելացրեց նա,

— Ա՛յդ ինչու՞ նրան հիշեցիր, նրա հոգսը քե՞զ են տվել. — հանգստացրեցի ես,

— Ինչի՞ չէ ո՜ր, — բորբոքվեց նա, — սուտ հայրենասերների անունից գալիս են ու է՛ս խեղճ միամիտ ժողովրդին հայրենասիրություն են քարոզում:

— Եղբա՛յր եթե դու՛ է՛դ մարդուն չգիտես, ինչու՞ ես դատում առանց ճանաչելու...

— Դէ՛ լա՜վ, ժամանակը ցույց կտա, ես ճիշտ եմ թէ սխալ. — նեղացավ նա,

— Իմ դուրն էլ չեկավ, — լսվեց Վալերի ձայնը, մենք շուռ եկանք նրա կողմը,

— Ինչ է Է՛դ քնած չէ՞ս, — զարմացա ես,

— Չէ՛ ձեր զրույցն էի լսում, — կամաց ասաց նա,

— Ամոթ չլինի հարցնել, թե դու՛ ինչու՞ չհավանեցիր է՛դ խեղճ մարդուն, — հարցրեցի ես,

— Է՛ն որ...

Կմկմաց նա:

— Վալե՛ր եթե դեմ չե՞ս մի բան հարցնեմ, — աչքով արեցի Մուշեղին, նա խորամանկ ժպտաց, — դու՛ կարո՞ղ ես ասել, թե ո՞ր թվականին է եղել Ավարայրի ճակատամարտը...

Հարցրեցի ես, Վալերը առանց երկար մտածելու պատասխանեց,

— 451 Թվականին, մայիսի 26-ին. — մենք ծիծաղեցինք, — էդ ինչի՞ որ, ինձ էիք փորձում, — խորամանկ ժպտաց նա,

— Չէ՜, Վարդան չան ինչպես պարզ է Վալերը մեծ հայրենասեր է. — կատակեց Մուշեղը, մենք ծիծաղեցինք:

— Կարող եմ ասել անգամ թե քանի զոհ ենք տվել, — շարունակեց Վալերը, — եթե հիշողությունս չի դավաճանում 1036 նահատակ...

Մենք ծիծաղեցինք:

Լեռներից փչող մեղմ զեփյուռը շոյելով ծառների կատարները հեռանում էր դեպի Գերամբոյի հարթավայրերը:

Գյուղը խոր քնի մեջ էր, կարծես թե պատերազմ չկար, և չէր էլ եղել: