23
ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ ՃՃՃՃ ՃՃՃՃՃ ՃՃՃՃՃՃ ՃՃՃՃՃՃՃՃՃՃ ՃՃՃՃՃՃՃՃ ՃՃՃՃՃՃ 22-ՃՃ ՃՃՃՃ ՃՃՃՃՃՃ ՃՃՃ ՃՃՃՃՃ ՃՃՃՃՃՃ ՃՃՃՃՃՃՃՃՃՃ ՃՃՃՃՃՃՃՃ: ՃՃՃՃՃՃ ՃՃՃՃ ՃՃՃՃՃՃՃՃ 3D ՃՃՃՃՃՃՃՃՃ ՃՃՃՃՃՃ ՃՃՃՃՃՃՃՃՃ ՃՃՃ: ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ ՃՃՃՃՃ ՃՃՃ ՃՃՃ ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ ՃՃՃՃՃՃՃՃ, ՃՃՃՃՃՃՃՃ Ճ ՃՃՃՃ: ՃՃՃՃՃՃ ՃՃՃ ՃՃՃՃՃՃՃՃ ՃՃՃ ՃՃՃՃՃՃ Ճ ՃՃՃՃՃ ՃՃՃՃՃՃ ՃՃՃՃՃ: ՃՃՃՃՃՃ, ՃՃ ՃՃՃ ՃՃՃՃ Ճ ՃՃՃՃՃ ՃՃՃՃ ՃՃՃՃՃՃՃ ՃՃՃՃՃՃՃ ՃՃՃ ՃՃՃ: ՃՃՃՃՃՃՃՃ, ՃՃ ՃՃՃՃՃ ՃՃՃՃՃՃՃ ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ ՃՃՃՃՃՃ ՃՃՃ, ՃՃՃՃՃՃՃՃ ՃՃՃՃՃՃՃ ՃՃՃ Ճ ՃՃՃՃ ՃՃՃՃՃՃՃՃՃ ՃՃՃ ՃՃՃՃՃՃՃ:

Ճամփորդություն դեպի երևան քաղաքի պատմության թանգարան

Embed Size (px)

Citation preview

Ճամփորդություն դեպի Երևան քաղաքի պատմության թանգարան

Ապրիլի 22-ին մենք գնացել ենք Երևան քաղաքի պատմության թանգարան: Այնտեղ մենք դիտեցինք 3D Հայաստանի փոքրիկ տարբերակի վրա: Թանգարանում կային շատ հին ժամանակներից հայտնաբերված կարասներ, արձաններ և այլն: Այնտեղ մեզ պատմեցին Պաս պապիկի և Ուտիս տատիկի մասին: Ասացին, որ Պաս պապը և Ուտիս տատը մշտական պայքարի մեջ էին: Պատմեցին, որ Ուտիս տատիկին բարեկենդանի վերջին օրը, երեկոյան վռնդում էին և ներս հրավիրում Պաս պապիկին:

Ճամփորդություն դեպի Երևան քաղաքի պատմության թանգարան

Ուտիս տատիկը բարեկենդանին երեխաներին կերակրում էր յուղալի ուտելիքներ, իսկ Պաս պապիկը մի օր Ուտիս տատիկին գցում է սարից, որպեսզի երեխաները չգիրանան Ուտիս տատիկի նման: Պաս պապիկը նիհար էր, որովհետև երկար ժամանակ հաց չէր կերել: Իսկ Ակլատիզ պապիկի տիկնիկը կազմված էր. Սոխից, կարտոֆիլից և խմորագնդից, վրան խրած յոթ փետուր: Երբ, որ Պասի շաբաթից անցնում էր մի օր մարդիկ հանում էին մեկ հատ փետուր: Այնտեղ կային նաև գարեջրի անոթներ:

Ճամփորդություն դեպի Երևան քաղաքի պատմության թանգարան

Գինեգործությամբ և գարեջրագործությամբ զբաղվել են շատ հին ժամանակներից: Գարեջուր պատրաստելու համար օգտագործել էին, սիգարաձև անոթները, որոնք ծառայել են գարեջրի պատրաստման համար: Սիգարաձև անոթները գրեթե զարդանաղշված չեն: Գարեջուր խմելու համար օգտագործում էին եղեգնյա ձողեր: Քաղաքի առաջին տրանսպորտային միջոցն էր ձիաքարշը: Ձիաքարշը երկաթյա ռելսերով ընթացող մի ծածկակառք էր՝ հինգից վեց շարք երկար նստարաններով: Մուտքը կողքից էր, առջևում նստում էր կառապանը, հետևի մասում՝ տոմսավաճառը:

Ճամփորդություն դեպի Երևան քաղաքի պատմության թանգարան

Ձիաքարշի առջևից ու հետևից կախված էին լապտերները և զանգը, որով ազդարարում էին յուրաքանչյուր կանգառը: Ուղևորների թիվը սահմանափակ էր 28 հոգուց ոչ ավելի: Փալանդուզ Մկոն  <<Երևանյան պատմություններ>>  

թերթում գրում էր ձիաքարշի մասին.Ճռճռացող արաբաԱմեն բանդ խարաբաՃամփի կեսին կանգնել եսՈչ ճար կտաս, ոչ ճամփա:  

Ճամփորդություն դեպի Երևան քաղաքի պատմության թանգարան

Թանգարանի մուտքի մոտ կար Արգիշտի առաջինի, գրած սեպագրերով Երևան քաղաքի ծննդյան վկայականը: Թանգարանում կար Խալդ աստծո նկարը: ասացին, որ նրան միշտ պատկերել էին առյուծի վրա: Թանգարանում ասացին, որ առաջ աղջիկները հագնում էին բարձրակրունկ կոշիկներ: Այնտեղ կային հին արդուկներ: Կանայք նաև հագնում էին Նալիկներ: Նալիկները փայտե կոշիկներ էին, որոնք հագնում էին բաղնիքում: Թանգարանում կային Երևան բերդի հյուսիսային դարպասի բանալիները:

Ճամփորդություն դեպի Երևան քաղաքի պատմության թանգարան

Մեզ պատմեցին, որ հարսնացուի զգեստ կրելը ողջ աշխարհում բազմաթիվ աղջիկների նվիրական երազանքներից մեկն է: Կան նման զգեստների անթիվ ու անհամար ոճեր և տեսակներ, որոնցից մեկն էլ ցուցադրվում է Երևան քաղաքի պատմության թանգարանում: Այն թվագրում է 19-րդ դարի վերջ և պատկանել է երևանցի հարսնացուի: Երևանում հարսը հագել է մետաքսյա, փղոսկրեգույն, ծաղկանախշերով կտորից զգեստ կրկնակի թևերով: Դրա հետ կրել է փղոսկրեգույն բուսանախշ կրծկալ և գոտի-գոգնոց, սպիտակ ժանեկազարդ գլխաշոր-քող, սպիտակ գուլպաներ և ասեղնագործ ոտնամաններ:  Հարսնացուն ճակատին ու պարանոցին կրել է ոսկե դրամաշար, գարու հատիկաձև խոշոր ուլունքներ, ոսկե շղթայի վրա անցկացված նշաձև զարդեր:

Ճամփորդություն դեպի Երևան քաղաքի պատմության թանգարան

Քողը համարվել է մաքրության և ամոթխածության խորհրդանիշ: Միայն փեսան իրավունք ուներ այն բարձրացնել, այլապես դա  նրա հանդեպ վիրավորանք կհամարվեր:  Քողը միաժամանակ դիտվում էր որպես պաշտպան չար աչքից: Մեզ ամենավերջում պատմեցին Երևանի խորհրդանիշների մասին: Պատմեցին զինանշանի, դրոշի, օրհներգի և Երևանի վզնոց խորհրդանիշի մասին: Երևանի զինանշանը, որի հեղինակն է Ա. Սոխիկյանը, ընդունվել էր դեռ 1994 թ.:

Ճամփորդություն դեպի Երևան քաղաքի պատմության թանգարան

«Երևան» մակագրությամբ պատվանդանին կանգնած, գլուխը ետ շրջած, իշխանության խորհրդանիշ գավազանը բռնած առյուծն է: Նրա գլխավերևում թագն է՝  մեջտեղից բարձրացող կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով: Առյուծի կրծքին հավերժության նշանն է, վերևում՝ Արարատ լեռը: Ողջ պատկերը երիզված է ուղղանկյունաձև վահանակով: Գործածված է ծիրանագույնը և բրոնզագույնը: Երևանի դրոշն ընդունվել է 2004 թ.՝ Կ. Աբրահամյանի և Կ. Փաշյանի համահեղինակությամբ: 

Ճամփորդություն դեպի Երևան քաղաքի պատմության թանգարան

Այնտեղ կար մի հայ բնակչի սենյակ: Նրա մահճակալի վրա պատկերված էր Երևանի հավերժության նշանը: Նա ուներ պահարան և հայելի: Նրա երկրորդ սենյակում կար զատկական ծառը: Վրան լիքը ձվեր: Կար նաև բազկաթոռ:

Ճամփորդություն դեպի Երևան քաղաքի պատմության թանգարան

Դրոշի ուղղանկյան խաղապատկեր է ընտրված սպիտակը՝ որպես մաքրության, պարզության, անաղարտության միացյալ խորհրդանիշ: Կենտրոնում զինանշանն է ՝ շրջապատված 12 կարմիր եռանկյուններով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները: Զինանշանի երանգը ծիրանագույն և բրոնզագույն է՝ կապույտով երիզված: Ազգային դրոշի գույները համահեղինակները կիրառել են՝ ընդգծելով դրոշի մայրաքաղաքային նշանակությունը: 2004 թ. Երևանի օրհներգը պաշտոնապես դարձավ «Էրեբունի-Երևան» երգը՝ գրված Պարույր Սևակի խոսքերով և Էդգար Հովհաննիսյանի երաժշտությամբ:

Ճամփորդություն դեպի Երևան քաղաքի պատմության թանգարան

Երևան քաղաքի խորհրդնիշ վզնոցը պատրաստվել է 2007 թ., նկարիչ՝ Ն. Գևորգյան, պատրաստող՝ Ա. Եղիազարյան: Հայաստանի 12 մայրաքաղաքների անվանատառերով վզնոց-խորհրդանիշը Երևանի նորընտիր քաղաքապետը կրում է երդման արարողության ժամանակ:

Հիմա դիտեք թանգարանի լուսանկարները:

, Ուտիս տատիկ Պաս պապիկ և Ակլատիզ պապիկ

Գարեջրի անոթներ

Ձիաքարշ

Արգիշտի առաջինի սեպագիրարձանագրությունը

Հայաստանի փոքրիկ տարբերակը 3D-ով

Նալիկներ

Երևան բերդի հյուսիսային դարպասի բանալիները

Հարսնացուի զգեստը

Հայ բնակչի տան զատկական ծառը

Երևանի զինանշանը

Երևանի դրոշը

Երևանի խորհրդանիշվզնոցը