ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ 5(445) 2016Թ

Embed Size (px)

Citation preview

  • 8/16/2019 ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ 5(445) 2016Թ

    1/8

     

    ²åñÇÉ, 2016Ã. 

    ÂÇõ 5 445) 

    Ղարաբաղաադրբեջանական

    շփման գծում քառօրեայ պատե-րազմը հետախուզութիւն էր,որն արւում է յետագայ գործո-ղութիւնների համար: Lragir.am-ի հետ զրոյցում նման տեսակէտյայտնեց Ազգային ինքնորոշումմիաւորման նախագահ ՊարոյրՀայրիկեանը: 

    «Ես ռազմագիտութիւն բաւա-կան խորն ուսումնասիրել եմ,դա հետախուզութիւն էր, հե-տախուզութիւն, որն արւում էյետագայ գործողութիւններիհամար: Հետախուզութեանտարբեր ձեւէր կան, սա յատուկմարտական ձեւերով հետախու-զական միջոցառում էր»,- ասացնա: 

    Ըստ Հայրիկեանի` այսօրԹուրքիայում, ինչպէս եւ Ռու-սաստանում կան ուժեր, որոնքչեն ուզում, որ այս հակամար-տութիւնն աւարտուի: Ռուսաս-

    տանում չեն ուզում, որ աւար-տուի` իրենց ներկայութիւնն ա-պահովելու համար, թէկուզ Հա-յաստանի մէկ քառորդը մնայ :Իսկ Թուրքիայում չեն ուզում, ո-րովհետեւ, ըստ Հայրիկեանի,նրանց նպատակը ոչ թէ Արցա-խը, այլ Հայաստանը վերացնելնէ:«Դրայ համար պէտք է հա-մաշխարհային կարծիք պատ-րաստուի, որ մեզ ճնշում են: Դապէտք է հասունացնել, բայց այ-

    սօր մենք արտաքին քաղաքա-կանութիւն չունենք, Ազգայինանվտանգութեան խորհուրդչունենք, իրենք խաբելով ենզբաղուած: Ամենակարեւոր բա-նը, որն այսպիսի իրավիճակնե-րում մեզ անհրաժեշտ է, մի

    ռազմավարութեան շուրջ հա-

    մախմբուելն է, ինչը չկայ: Մենքայսօր չունենք իշխանութիւն- ներ, կան ռուսական լրտես- ներ»,- ասաց նա: 

    Անդրադառնալով Ռուսաստանիվարած քաղաքականութեանը,մասնաւորապէս՝ Ադրբեջանին զի- նելուն, Պարոյր Հայրիկեանն ա-սաց, որ իմպերիալիզմը մնում էիմպերիալիզմ` իր ամենատարբեր,մէկը միւսից վայրագ դրսեւորում - ներով: 

    «Ես այն  ժամանակ մեր խուճա-պահար հայրենակիցներին ասա-ցի, որ նախագահական ընտրու-թիւնների ժամանակ ինձ վրայկրակելն այն պատճառով էր, որ ես յայտարարել եմ, որ պէտք է փոփո-խութեան ենթարկուեն հայ-ռուսա-կան յարաբերութիւնները, նրանքտեսան, որ Հայրիկեանի վարկա- նիշը բարձրանում է, ուժի մեխա- նիկայով գործեցին: Այսինքն` ի-

    րենք ամէն ինչի ընդունակ են»,- նշեց նա: Ըստ Հայրիկեանի` Հայաստանն

    իր անկախութիւնը կորցրել է ռուս-թուրքական համաձայնագրով, հա-մաձայնագիր, որով այդ երկրներըհակադրւում էին ամբողջ քաղա- քակիրթ աշխարհին: «Այդ համա-ձայնագիրը մինչեւ այսօր դեռեւսգործում է: Այդ երկու պետութիւն- ները, անկախ նրանից, թէ ինչդաշտում կը յայտնուեն, ինչ յայ-

    տարարութիւններ կանեն, իրենքայդ  պայմանագրի համաձայն ենգործում: Ժամանակին այդ պայ-մանագրի երրորդ կողմ նկատուելէր Ադրբեջանը, ում որ փոխանցու-եց Արցախն ու Նախիջեւանը:Մենք պէտք է մեզ յիմարի տեղ

    չդնենք: Մեր իշխանութիւնները

    ռուսների հետ խօսելու ձեւը չգի-տեն: Հիմա ամբողջ հարցն այն է,որ` «ի՞նչ պէտք է անելէ հարցից ա-ռաջ պէտք է մտածել, թէ ո՞ւմ շուր-ջը պէտք է համախմբուել` խաբե-բաների՞: Էս խեղճ ժողովուրդն ո՞ւմշուրջը համախմբուի` նրանց, ով - քեր խաբում են ու գիշեր-ցերեկզբաղուած են սեփական ժողովր-դին խաբելով ու մոլորեցնելով, ա-սելով` թէ մեր զէնքը ժամանակա-կից ու լաւ զէնքեր են, թէ հանրա-

     քուէն շատ լաւ է անցել: Ռուսներըչգիտէի՞ն ինչ զէնք են տալիս Ադր-բեջանին: Ռուսաստանին Հայաս-տանը պէտք է առանց հայերի»,-ասաց նա:

    Թէ ինչ պէտք է անել հարցին իպատասխան Պարոյր Հայրիկեաննասում է, որ այսօր շատ աւելի դժո-ւար է անել այն, ինչ անհրաժեշտէր անել շատ վաղուց, բայց դեռանհնար չէ: Պարզապէս, նա ով

    պէտք է անի, պէտք է յստակ յայտ- նի լինի իր դիրքորոշումներով,կողմնորոշումներով ու ճշմարտա-ցիութեամբ: Նախքան այս գործո-ղութիւնները, նրա խօսքով, Հա- յաստանում կային ռուսականլրտեսների մի մեծ ցանց եւ մոլոր-ուածներ: Հիմա իսկական ժամա- նակն է զանազանելու մոլորուած- ներին իրական լրտեսներից: «Մոլորուածները զարմացած ու

    հիասթափուած արդէն խօսում են,

    թէ` այս ի՞նչ եղաւ: Իսկ լրտեսներըշարունակում են նոյն յամառու-թեամբ ասել` չէ, մէկ է Ռուսաս-տանն է մեզ պաշտպանում»,- ա-սաց նա:

    Lragir.am

    «Թուրքը, ինչ գոյնի, հասակի ու չափանիշի ալ պատկանի, իսլամական, օսմանցի, թէ թուրանական,ունէր եւ ունի մէկ նշանախօս- «Մահ Հայութեան եւ Հայաստանին»: Ռուսը, ինչ գոյնի, հասակի ու չափանիշի ալ պատկանի, ցարական թէ պոլշեւվիկ, ունէր եւ ունի մէկնշանախօս. «Հայաստան` առանց հայի»: Այս երկու նշանախօսները արարատեան դաշտերուն մէջգտեր են հասարակաց արիւնոտ գետին մը:»- Շահան Նաթալի. «Թուրքիզմը Անգորայէն Պաքու եւթրքական օրիէնթասիոն» գրքից 

    ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԽՆԴԻՐ ԵՆ ԴՐԵԼ ՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ 

    12-ը ապրիլի, 2016թ. 

  • 8/16/2019 ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ 5(445) 2016Թ

    2/8

     

    ԱԻՄ  Ներկայացուցչական  խորհուրդը իր ապրիլի 21- ի նիստում  հաւանութիւն  տալով  մի խումբ մտաւորականների ապրիլի 19- ին  ընդունած   յայտարարութեանը պատրաստակամութիւն   յայտնեց  իր ողջ կարողականութեամբ աջակցել  այդ նախաձեռնութեանը: Որպէս  առաջին   քայլ  որոշուեց  ԱՆԿԱԽՈԻԹԻԻՆ  շրջաբերականի բացառիկ   թողարկում  նուիրել  այդ գործին  եւ տարածել  արդէն  հարիւրաւոր հետեւորդներ գրանցած  Յայտարարութիւնը:

    Պարոյր Հայրիկեանի դիմագրքային էջից 

    «Հայութեանն սպառնացող աղետներովմտահոգ քաղաքացիներ»-ի (ՀՍԱՄՔ) ա-ռաջին երկու հանդիպումների ընթաց-քում որոշուեց երրորդ հանդիպմանըներկայացնել հիմնական դիրքորոշումնարտայայտող յայտարարութիւն։ Երկ-

    րորդ հանդիպման մասնակիցներին բա-ժանուեց Արսէն Պօղոսեանի խոստա-ցած եւ ներկայացրած նախնական նա-խագիծը։ Քանի որ ՀՍԱՄՔ-ը (սա պայ-մանական անուանում է) աշխատում էքսանմէկերորդ  դարին վայել նաեւ հա-մացանցային միջոցների օգտագործ-մամբ բոլոր գրանցուած ու չգրանցուածՀՍԱՄՔ-ականներին  փոխանցւում է

     նախնական նախագիծը։ Այս եւ միւս տարբերակները կը քննարկուեն ապրիլի19-ին ժամը 17։00-ին կայանալիք հան-դիպման ընթացքում։ Յուսով ենք աւար-տուն տարբերակը հանրութեան դատին ներկայացնել ԱՊՐԻԼԻ 22-ին, ժամը17։00-ին Ազատութեան հրապարակումկայանալիք հանրահաւաքի ընթացքում։

    19-ը ապրիլ ի, 2016 Այսօր տեղի ունեցաւ «Հայութեաննսպառնացող աղէտներով մտահոգ քա-ղաքացիների» (ՀՍԱՄՔ) երրորդ հանդի-պումը, որի արդիւնքում ընդունուեց հե-տեւեալ յայտարարութիւնը։ Ամեն ոք, աշ-խարհի որ ծայրում էլ ապրի, կարող է իր

    ստորագրութեամբ միանալ այս կողմնո-րոշիչ  հիմնադիր փաստաթղթին,coment- ների կամ ինձ ուղղուածգրութիւնների միջոցով։ Երեւանի ու մեր-ձակայ վայրերի բնակիչները հրաւիրւումեն մասնակցելու ապրիլի 22-ին, ժամը17։00 կայանալիք հանդիպմանը Ազա-տութեան հրապարակում։ Առաջին ստո-րագրողների թուում են՝ բարձրաստի-ճան զինուորական, ճարտարագէտներ,բանասէրներ, հրապարակախօսներ, քաղաքագէտներ, իրաւագէտներ, արու-էստագէտներ եւ այլն։ Ստորագրողների նախնական ցուցակը կը ներկայացուիապրիլի 22-ին։ 

    «ՀԱՅՈՒԹԵԱՆՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՂԷՏՆԵՐՈՎ ՄՏԱՀՈԳ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ»-ԻՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ 

    Մենք ̀ ինքնորոշուած Արցախի դէմսոյն թուականի ապրիլի սկզբին սանձա-զերծուած ռազմական գործողութիւննե-րը որպէս համազգային աղէտի ահա-զանգ ընկալող  ներքոստորագրեալքաղաքացիներս,Հաշուի առնելով հայութեան անվտան-գութեան հարցում մեր «ռազմավարա-կան դաշնակից» համարուող Ռուսաս-

    տանի թշնամական կեցուածքը, Գիտակցելով, որ այն բխում է դեռեւս1921 թ. մարտի 16-ին Մոսկուայումկնքուած ռուս-թուրքական հակահայկա-կան պայմանագրից եւ Հայաստանի ան-կախացումից յետոյ այդ պայմանագրինՌուսաստանի հաւատարիմ մնալու դիր-քորոշումից, Արձանագրելով, որ Եւրոմիութեան հետասոցացման պայմանագրից հրաժարու-ելով եւ ԵԱՏՄ -ին անդամակցելով, Հա-յաստանը ոչ միայն չհզօրացաւ, այլեւ ու-

    նեցաւ տնտեսական, ընկերային եւ բա-րոյաքաղաքական  անկում,-------------------- 

    Արձանագրելով, որ վիճակի համընդհա- նուր վատթարացման հետեւանքով հայմարդը սեփական երկրում երջանիկ ապրելու յոյսից զրկուած արտագաղթումէ իր հայրենիքից,--------------------------------- Ընդհանուր յայտարարի գալով այն հար-ցում, որ հայութեան մեծագոյն սխալնե-րից է ռազմավարական դաշնակից եւբարեկամ համարել աշխարհի ամենա-

    կոռումպացուած, հակաժողովրդավա-րական եւ այլատեաց երկրներից մէկին,որը նաեւ փորձում է վերականգնել ռու-սական կայսրութիւնը,------------------------ Համոզուած լինելով, որ հնարաւոր չէ Հա- յաստանն իր ֆորպոստը համարող պե-տութեան հետ դաշնակցային յարաբե-րութիւններ ունենալ եւ զարգացում ապ-րել,Համարելով, որ ինքնասպանութեան էհամազօր նոյն միութեան մէջ լինել այն-պիսի երկրների հետ, որոնք հայութեան

    հանդէպ «ագրեսիա» իրականացնողպետութեանն են աջակցում եւ հայու-

    թեան դէմ ուղղուած զէնքի հիմնականմատակարարն են,--------------------------------Վստահ լինելով, որ օրուայ հրամայա-կանն է Հայաստանի հրաժարումը  մեզպարտադրուած ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ եւայլ կեղծ միութիւններից ու  կազմա-կերպութիւններից,Ազդարարում ենք, որ զարգացում եւառաջընթաց ապրելու մերօրեայ

    միակ գրաւականը  մեր ազգային ար-ժեքներին հարազատ, մարդուն ելակէտեւ իրաւունքի գերակայութիւնն ու ժո-ղովրդավարութիւնը բարձրագոյն արժէքհամարող արեւմուտքի երկրների, եւ-րոպական կառոյցների հետ համա-գործակցութեան խորացումն է:Մենք պատրաստ ենք համագործակցելայս ուղղութեամբ աշխատող անհատնե-րի եւ խմբերի հետ։ Յայտարարութեանըկարող են իրենց ստորագրութեամբմիանալ բոլոր համախոհները անկախ

    այլ հարցերում ունեցած տարաձայնու-թիւններից։ 

    17-ը ապրիլի, 2016թ. 

    ԱԶԱՏ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻԱՒՈՐՄԱՆ ԿՈՉ-ՀՐԱՒԷՐԸ 

    27-ը ապրիլի, 2016թ. 

    ՈՉ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՄՊԵՐԻԱԼԻԶՄԻՆ կար-գախօսի կողմնակիցներս արձանագ-րում ենք՝----------------------------------------------

    2013 թ. սեպտեմբերին ՀՀ նախագահՍերժ Սարգսեանը հրաժարուեց ԵՄ -իհետ ասոցացման համաձայնագրից՝ այնփոխարինելով մեռելածին ԵԱՏՄ -ով։Այդպէս սկսուեց  Հայաստանի մէկուսա-

    ցումը քաղաքակիրթ աշխարհից, որիցօգտուելով Ռուսաստանը Հայաստանինոչնչացնել սպառնացող Ադրբեջանին մե-ծաքանակ յարձակողական սպառազի-

     նութիւն մատակարարեց։ Հայ-ադրբէջա- նական ճակատում զոհերի թիւը կտրուկաճեց, իսկ ապրիլեան պատերազմը վերջնականապէս ցոյց տուեց, որ Ռու-սաստանը ոչ թէ հայութեան դաշնակիցնէ, այլ ոխերիմ թշնամին։ Մենք նոր կո-րուստներ ու զոհեր թոյլ   չտալու համար

    պարտաւոր ենք ուղղել թոյլ տրուած սխալները։ Քաջ գիտակցելով, որ Հայաս-տանի քաղաքացիների լռութիւնը կարողէ կործանարար լինել, բոլոր գիտակից

    մարդկանց կոչ ենք անում մասնակցելապրիլի 29-ին, ժամը 17։30-ին ԱրամԽաչատրեանի արձանի մօտ (Մաշտոց--Սայաթ- Նովա խաչմերուկում) կայանա-լիք հանրահաւաքին։----------------------------- Եթէ համաձայն ես՝ տարածիր։ 

    Ի  յաւելումն՝  ԱԻՄ - ն  իր պարտքն  է  համարում  նշել , որ ռուսական  բռնազաւթման  եւ դաւադրութիւնների դէմ  հայու- թեան  ընդվզումը պէտք է  լինի արագ եւ վճռական : Հակառակ  դէպքում  « վայրի արջը»մեզ նոր աղէտների առջեւ կը կանգնեցնի: Ուստի  չպէտք է  հապաղենք:

    https://web.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/1025733827502360https://web.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/1025733827502360https://web.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/1025733827502360

  • 8/16/2019 ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ 5(445) 2016Թ

    3/8

    NEWS.amՀԱՅՐԻԿԵԱՆ. «ԵՄ ԴՐՕՇՆ ԱՌԱՋԻՆԸ ԿԸ ՎԵՐԱՑՆԷԻ, ԵԹԷ…» 

    Ազատութեան հրապարակում ապ-րիլի 22-ին տեղի ունեցաւ «Հայու-թեանը սպառնացող աղէտներով  մտահոգ քաղաքացիների» հերթա-կան հաւաքը, որին մասնակցում ենքաղաքացիական հասարակու-

    թեան, մտաւորականութեան ներ-կայացուցիչներ նաեւ ԱԻՄ առաջ-նորդ Պարոյր Հայրիկեանն իր հա-մախոհներով, որոնք հրապարակումպարզել էին Եւրամիութեան եւ ՀՀդրօշները: Հաւաքի մասնակիցներիհամատեղ յայտարարութեան մէջասւում է. «Արձանագրելով, որ Եւ-րամիութեան հետ ասոցացմանպայմանագրից հրաժարուելով եւԵԱՏՄ -ին անդամակցելով` Հայաս-տանը ոչ միայն չհզօրացաւ, այլեւ ու-

     նեցաւ տնտեսական եւ բարոյաքա-ղաքական անկում, օրուայ հրամա- յականն ենք համարում Հայաստանի հրաժարումը մեզ պարտադրուածԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ եւ այլ կեղծմիութիւններից: Առաջընթացի միակ

    գրաւականն Արեւմուտքի, Եւրոպա-կան կառոյցների հետ գործակցու-թիւնն է»: «ԵՄ -ի դրօշն առաջինը կըվերացնէի, եթէ համոզուած չլինէի,որ ԵՄ - ն միակ միջավայրն է, որտեղհնարաւոր է մեր Եռագոյնի ազատծածանումը: ԵՄ - ն  ինձ հետաքրք-րում է միակ պատճառով` դա այնմիջավայրն է, որտեղ քաղաքակիրթազգերը կարող են իրենց բարի ցան-կութիւնները դրսեւորել»,-իր ելոյ-թում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարոյր

    Հայրիկեանը: Նրա խօսքով. «Ասումեն` եթէ մեզ ռուսահաճ չպահենք,Ռուսաստանը մի կողմ կը քաշուի,Թուրքիան էլ կը յարձակուի մեզ  վրայ: Բացատրեմ` եթէ ՌԴ- ն միկողմ է քաշւում, Թուրքիայի դերն

    աշխարհի աչքերում հարիւրապա-տիկ անգամ նուազում է: Թուրքիայիկողմից մի փոքրիկ քայլ Հայաստանիհանդէպ` եւ ամբողջ հայութիւնը ոտ- քի կը կանգնի»: Յաւելենք, որ «Հա- յութեանը սպառնացող աղէտներովմտահոգ քաղաքացիներ»-ի առաջի-կայ հաւաքը տեղի կ'ունենայ յաջորդուրբաթ:

    Լուիզա Սուքիասեան 

    aravot.am

    22-ը ապրիլի, 2016թ. 

    ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ. ԵՏՄ-ԻՑ, ԱՊՀ-ԻՑ ԵՒ ՀԱՊԿ-ԻՑ ՀՐԱԺԱՐՈՒԵԼԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹԻՒՆ Է 

    Հայաստանը դաշնակից է համար-ւում մի պետութեան, որը այլ երկրիհետ մեր դէմ ուղղուած պայմանա-գիր ունի: Այս մասին ապրիլի 21-ին`մամուլի ասուլիսի ժամանակ, ասել էԱզգային ինքնորոշում միաւորմանղեկավար Պարոյր Հայրիկեանը:  Նրա խօսքով` դա անթոյլատրելի է

    ու անտրամաբանական: «Մեր հա-սարակութիւնը նման նոր հոգեբա-նական մթնոլորտում է, որը մեզ ուղ -ղորդում է կոնսօլիդացման եւ գի-տակցուած վերաբերմունքի: Մենք

     նոր փաստերի առաջ ենք կանգնել, մեզ նոր աղէտներ են սպասում, եթէմենք այսպէս շարունակենքէ,- նշել էՀայրիկեանը:  Նա յաւելել է, որ յայտնուել է բաց

     նախաձեռնութիւն, շարունակւում էստորագրահաւաքը, որի համաձայն`Հայաստանի համար առաջնային է

    ԵՏՄ -ից, ԱՊՀ-ից եւ ՀԱՊԿ-ից հրա-ժարուելը: «Առաջընթացի եւ զար-գացման միակ երաշխիքը Արեւ-մուտքի երկրների, եւրոպական կա-ռոյցների հետ խորը համագործակ-

    ցութիւնն է, որոնք բարձրագոյն ար-ժէք են համարում օրէնքի գերակա- յութիւնն ու ժողովրդավարութիւ- նը»,-  նշւում է յայտարարութեանմէջ: 

    «Ստորագրահաւաքի նախաձեռ- նութեամբ հանդէս են եկել մտաւո-րականութեան ներկայացուցիչներն

    ու բարձրաստիճան զինուորական- ները»,- ասել է Հայրիկեանը: 

    21-ը ապրիլի, 2016թ. 

    news.am

    ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՈՐՈՇ ՈՒԺԵՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՆՄԵՂԱԴՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՔԱՌՕՐԵԱՅ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԷՋ 

    Ռուսաստանում որոշ ուժեր փոր-ձում են Հայաստանի իշխանութիւն-ներին մեղադրել Ղարաբաղում քա-ռօրեայ պատերազմի մէջ: Այս մա-սին ապրիլի 21-ին` մամուլի ասուլի-սի ժամանակ, ասել է Ազգային ինք-նորոշում միաւորման ղեկավար Պա-րոյր Հայրիկեանը:  Նրա խօսքով` Ռուսաստանում ո-

    րոշ ուժեր ասում են, որ Հայաստանի իշխանութիւնները մեղաւոր են, քա- նի որ դեռ յարաբերութիւններ ենպահպանում Արեւմուտքի հետ:«Բայց քառօրեայ պատերազմը հե-տեւանք է այն բանի, որ մենք թոյլենք տուել մեր երկրում ռազմաբա-զայ ունենալ մի պետութեան, որըպաշտօնապէս յայտարարել է եւ շա-

    րունակում է կրկնել. «Հայե՛ր, մենքձեր թշնամին ենք»: Դա ասուել էհամապատասխան պայմանագ-րում: Եւ ինչ-որ տեղ դա այնքան էլ նրանց մեղքը չէ, որ մենք չենք ու-զում դա տեսնել»,- ասել է Հայրի-կեանը: 

    21-ը ապրիլի, 2016թ. 

    news.am

    «ՄԵԶ ԱՂԷՏ Է ՍՊԱՍՒՈՒՄ». ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ 

    «Հաշուի առնելով հայութեան անվ -տանգութեան հարցում մեր «ռազմա-

    վարական դաշնակից» համարուող  ՌԴ թշնամական կեցուածքը, գիտակ-ցելով, որ այն բխում է 1921 թուականիմարտի 16-ին Մոսկուայում կնքուածռուս-թուրքական հակահայկականպայմանագրից, եւ ՀՀ անկախացու-մից յետոյ այդ պայմանագրին ՌԴ-ին 

    հաւատարիմ մնալու դիրքորոշումից,արձանագրելով` ԵՄ -ի հետ ասոցաց-ման պայմանագրից հրաժարուելով եւԵԱՏՄ -ին անդամակցելով, ՀՀ- ն  ոչմիայն չհզօրացաւ, այլեւ ունեցաւտնտեսական, ընկերային եւ բարոյա-

     քաղաքական անկում… վստահ լինե-լով, որ օրուայ հրամայականն է Հա-

     յաստանի հրաժարումը մեզ պարտադ-րուած ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ եւ այլ կեղծ 

    միութիւններից, կազմակերպութիւն- ներից` ազդարարում ենք, որ զարգա-ցում եւ առաջընթաց ապրելու մերօ-

    րեայ միակ գրաւականը մեր ազգայինարժէքներին հարազատ, մարդուն ե-լակէտ, իրաւունքի գերակայութիւննու ժողովրդավարութիւնը բար---ձրա ձրագոյն արժէք համարող Արեւ-մուտ-

     

    21-ը ապրիլի, 2016թ. 

  • 8/16/2019 ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ 5(445) 2016Թ

    4/8

     

    է 

    Արեւմուտքի երկրների, Եւրոպական---------կառոյցների հետ համագոր-ծակցութեան խորացումն է»,-սայ քա-

    ղաքացիական հասարակութեան յայ-տարարութիւնն է, որը «Տեսակէտ» ա-կումբում ընթերցեց կինոռեժիսորՏիգրան Խզմալեանը: Ըստ նրա, ի-րենց յայտարարութեանը կարող ենմիանալ թէ´ քաղաքական ուժերից,թէ´ սովորական քաղաքացիներ: Այժմայս յայտարարութեանը միացող քա-ղաքացիների ստորագրահաւաք էսկսուել: ԱԻՄ առաջնորդ Պարոյր Հայ-րիկեանն էլ ասաց, որ այդ յայտարա-րութեանը միացել է` որպէս անկախքաղաքացի, ոչ թէ կուսակցութեան ա-

    ռաջնորդ. «Նոր հոգեբանական եւ գի-տակցական միջավայրում է յայտնուելմեր հասարակութիւնը, այդ միջավայ-րը տրամադրում է սպառնացողվտանգների պատճառով համախմբ-

    ուել : Մեզ աղէտ է սպասւում, եթէ այսընթացքով շարունակենք, մինչեւ հի-մա աչք էինք փակում, որ ՀՀ- ն թոյլ է

    տուել իր տարածքում ռազմաբազայունենալ մի պետութիւն, որը պայմա- նագիր ունի Հայաստանի դէմ ուղղու-ած: Հայաստանում բոլորը կարող էինռազմաբազայ ունենալ, բացի այն պե-տութիւնից, որը հակահայկականպայմանագիր ունի»: Տիգրան Խզմա-լեանն էլ ասաց, որ իրենց յայտարա-րութեամբ ու դրա շուրջ համախմբ-մամբ սկսւում է ապագաղութացմանգործընթացը: «Քառօրեայ պատերազ -մը օգնեց, որ վերադառնանք ճշմար-տութեանը, ՌԴ-ում հիմա որոշ ուժեր

    փորձում են ՀՀ իշխանութիւններինմեղաւոր հանել կատարուածում` ասե-լով, որ Արեւմուտքի հետ յարաբերու-թիւններ պահպանելու համար սա ե-ղաւ: Քառօրեայ պատերազմը հետեւ-

    անք է, որ թոյլ ենք տուել Հայաստա- նում ռազմաբազայ լինի: Մենք  մօտենք մի պետութեան հետ, որը շարու-

     նակում է յայտարարել` մենք ձերթշնամիներն ենք, հայեր»:  ՏիգրանԽզմալեանն էլ ասաց, որ պատերազմըուղիղ հետեւանք է սեպտեմբերի 3-իխայտառակ պայմանագրի. «Հենց այդօրն էր դրուել քառօրեայ պատերազմիհիմքը, քանզի մեզ շանտաժի ենթար-կելով փորձում էին համոզել, որ մերանվտանգութիւնն է պահանջումԵՏՄ -ին անդամակցելը, բայց մենքտեսանք, որ այդ պատճառով կորց-րինք մեր ազատութիւնը, անկախու-թիւնը, անվտանգութիւնն ու կանգնած

    ենք նաեւ պետականութիւնը կորցնե-լու վտանգի առջեւ»:

    Արփինէ Սիմոնեան aravot.am

    ՀԱՅՐԻԿԵԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՓՏԱԾ ՊԱՐԱՆ ՆՈՒԻՐԵԼ ԼԵՒՈՆ ՏԷՐ-ՊԵՏՐՈՍԵԱՆԻՆ 

    «Այն, ինչ արեց Ադրբեջանը, կարող էրանել որեւէ պահի, նա մշտապէս էլ խախ-տել է հրադադարը: Սա հրադադարի հա-

    մեմատաբար մեծ խախտում էր, որըմասնագէտները ճիշտ են բնութագրում`«հետախուզութիւն ̀ մարտի միջոցով»:Սա հարցի ռազմական կողմն է: Պէտք էուշադրութիւն դարձնել միջազգային ար-ձագանքի վրայ, որին եւս միտուած էրԱդրբեջանի այդ քայլը»,-այսօր «Հա-յեացք» մամուլի ակումբում ասաց ԱԻՄառաջնորդ Պարոյր Հայրիկեանը: Նրաբնորոշմամբ ̀ Ադրբեջանին եւ Թուրքիա-յին այնքան էլ ձեռնտու չէ Ղարաբաղեանհարցի կարգաւորումը, այդ երկրները կընախընտրեն իրավիճակը լարուած պա-

    հել. «Նրանց «գրաւեալ տարածքները»չեն հետաքրքրում, այլ հետաքրքրում էՀայաստանը: Ռուսաստանի ստոր եւսրիկայական նկատառումների մասինեւս շատ են խօսում: Ես նախկինում էի

    այդ մասին խօսում, հիմա հարկ չեմ հա-մարում: Կարեւոր է հիմնական հարցը`ինչ անել եւ ինչպէս: Այսպիսի իրավիճակ 

    ստեղծուեց նաեւ յիսուն տարի առաջ,երբ հիմնուեց ԱԻՄ -ը: Հիմա գիտենք ̀Հա- յաստանին ինչ է պէտք, եւ ես պատ-րաստւում եմ յստակ քայլեր ձեռնարկել: -Մենք յայտնուել են համապարփակճգնաժամի մէջ: Հայաստանը միակողմա-

     նի կախման մէջ է Ռուսաստանից: Հա- յաստանի պատանդ լինելու կարգավի-ճակն այնքան ակնյայտ է որոշ ռուսականշրջանակների համար, որ չեն էլ թաքց-

     նում արհամարհական վերաբերմունքըհայերի հանդէպ: Ես գիտեմ ռուսներիհետ ինչպէս խօսել: Նրանք մի անգամ

    արդէն իմ առաջ ծնկի են եկել: Ժամանա-կին, երբ ինձ արտաքսում էին, բոլոր թեր-թերը գրեցին ̀ «ԽՍՀՄ ամենավտանգա-ւոր գործիչը»: Հայրիկեանն ասաց, որ ա-սուլիսին ցանկացել է բերել 2-3 մետրա-

     նոց փտած պարան` Լեւոն Տէր-Պետրո-սեանի համար, բայց չի գտել այդպիսին.«Բոլոր պարանները շատ պինդ էին: Կու-

    զենայի ասել Լեւոն Տէր-Պետրոսեանին,որ ինքնասպանութիւն գործի: Իսկ ինչո՞ւփտած պարանով փորձ անի, որ չմեռնի,որովհետեւ չեմ ուզում ̀մարդ մեռնի, բայցգոնէ խոստովանի իր մեղքը: Մի քա նի տարի առաջ նա խոստովանեց, որ ժա-մանակին որոշակի քաղաքական ուժերմեզ յորդորում էին չճանաչել 1921թ. Մոս-կուայի պայմանագիրը, բայց ինքը որպէսիմաստուն քայլ ասաց ̀ճիշտ արեցիք, որչճանաչեցիք: Եթէ կայ մի երկիր, որը պայ-մանագիր է կնքել մէկ այլ երկրի հետ ̀քոդէմ, եւ այդ պայմանագիրը շարունակ-ւում է ուժի մէջ պահուել քո անկախացու-մից յետոյ, այդ երկրի հետ ռազմավարա-կան դաշնակից կոչուելն ապուշութիւն

    է»: Պարոյր Հայրիկեանը չմանրամասնեց,թէ ինչ յստակ քայլեր է պատրաստւումձեռնարկել, ասաց, որ այդ մասին կը յայ-տարարուի առաջիկայում:

    Լուիզա Սուքիասեանaravot.am

    13-ը ապրիլի, 2016թ. 

  • 8/16/2019 ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ 5(445) 2016Թ

    5/8

      Ապրիլի 23- ին Թեքէեան մշակութային կենտրոնում տեղի ունեցաւ Պարոյր Հայրիկեանի «Իմ բանտային յուշերից. (1965 - 1973 ԹԹ.)» Ա գրքի առաջին հրատարակման շնորհանդէսը։ Հեղինակի բնութագրմամբ՝  «Այնմի յուշարձան է, մանաւանդ յանուն անկախութեան պայքարի կեանքից հեռացած ընկերներիս պատուին։Այս միջոցառումը նուիրում եմ հայ ազգի հպարտութիւն, ազգային արժանապատւութեան խորհրդանիշ Ազ - գային միացեալ կուսակցութեան 50 - ամեակին, որը լրանում է ապրիլի 24- ին»։ 

    Դաժան փաստն է խօսում. Հայրիկեանը գիրք է գրել  23-ը ապրիլի, 2016թ. 

    «Ժամանակի ընթացքում ես եւս մի ե-

    րեւոյթ բացայայտեցի.բացարձակապէսանհնարին թուացող ամէն ինչ ունի լու-ծում, պարզապէս այդ լուծումը պէտք էյամառօրէն փնտրել, նախ եւ առաջվստահ լինելով, հաւատալով, որ լուծումըգոյութիւն ունի, պարզապէս քեզ առայժմյայտնի չէ»։ -Պարոյր Հայրիկեան։ 

    Այսօր «Թեքէեան կենտրոն»-ում տեղիունեցաւ ԱԻՄ նախագահ Պարոյր Հայրի-կեանի ̀«Իմ բանտային յուշերից». (1965-1973թթ.) գրքի առաջին մասի շնորհան-դէսը: «Հետեւելով պատմութեան ըն-թացքին`

    հասկացայ, որ, եթէ ես չգրեմ իմ ընկերնե-րի մասին, որոնցից շատերը մահացել են,ապա էլ ո՞վ: Ուրիշներն ինչ էլ որ գրէին,փոքր-ինչ ուռճացուած էր լինելու, կամհակառակը, թերագնահատելու էին մար-դուն: Այսպիսի մի տող ունեմ. ես մեռնելուիրաւունք չունեմ, որովհետեւ բոլոր ըն-կերներիս հանդէպ պարտքս պէտք է կա-տարեմ ու որքան հնարաւոր է պէտք էգրեմ նրանց մասին»,-ասաց Պարոյր Հայ-րիկեանը յ̀աւելելով. «Հիմայ գրում եմ գրքի երկրորդ եւ եր-

    րորդ մասերը: Ես զգում եմ, որ այսպիսիգործ մարդկութիւնը չունի: Ես վեր եմ հա-նում պատմութիւններ, իրադարձութիւն-ներ, որոնք բացառիկ են»: 

    Գրականագէտ Դաւիթ Գասպարեաննէլ, ով մէկ օր առաջ խնդրել ու որոշ չա-փով հասցրել էր ընթերցել այս գիրքը`շնորհաւորեց հեղինակին ̀ նշելով. «Շատէրը կանչում են ̀չեմ գնում, քանի

    որ ո՛չ գրողը կայ, ո՛չ գրականութիւնը: -Բայց Հայրիկեանինն ուրիշ է, որովհետեւկայ մարդը, կայ ճակատագիրը, ժամա-նակն ու պետութիւնը: Գրքում անուններեն, որոնք պատմութիւն են կերտել.ԱշոտՆաւասարդեան, Պարոյր Հայրիկեան, Ս-տեփան Զատիկեան, Ազատ Արշակեան-…ուշադիր կարդացի գրքի առանձին է-ջեր եւ ինձ մէկ բան ուրախացրեց. ամէնկերպ այնպէս է արուել,  որպէսզի փաս-տը, իրողութիւնը խօսի, ոչ թէ ենթադրու-թիւնը: Այսօր մեր գրականութիւնը հեռա-ցել է ընթերցողից, որովհետեւ ճշմարտու-թիւն չկայ մէջը: Սուտ պօէզիայ, սուտ ար-ձակ, իսկ մարդը որոնում է ճակատագիր:Ժամանակին առիթ ունեցել եմ արխիւնե-րում օրէր ու ամիսներ լուսացնել, ու, երբ

    թերթում էի Թոթովենցի, Մահարու ումիւսների մասին նիւթերը, հարցաքննու-թիւններ էին, դատավճիռներ, գնդակա-հարութիւններ, աքսոր: Նօթատետրումնշումներ էի անում, մարմինս փշաքաղ -ւում էր: Իսկ օրուայ վերջում, երբ դուրսէի գալիս քաղաք, տեսնում էի, որ արեւկայ, լոյս կայ, մարդ կա…տպաւորութիւն 

    էր, որ գերեզմանից եմ դուրս եկել, իսկ

    Դուք ապրել էք այդ կեանքը եւ այն դա-ժան փաստագրական իրողութիւնը որկարողացել  էք տեղ հասցնել, մեծ բան է: -Կեցցե՛ք, որ համարձակութիւն էք ունեցելմտնել այդ յիշողութիւնների աշխարհը»: 

    Շնորհանդէսին ներկայ էր նաեւ բա- նաստեղծ Խաչիկ Մանուկեանը, ում կար-ծիքով ̀գրքի միջոցով բացի գիտականիցու ճանաչողականից ընթերցողին փո-խանցուելու է մեծ հպարտութիւն. «Ոչ միբանտարկութիւն, ոչ մի զրկանք նրան չենկարողացել հետ պահել, քանի որ նպա-տակ է ունեցել հասնել իր գաղափարնե-

    րի յաղթական աւարտին»,-խօսելով Պա-րոյր Հայրիկեանի մասին ̀ասաց բանաս-տեղծը: 

    Ստորեւ յատուած ̀ «Իմ բանտային յու-շերից» գրքից. 

    «...Ընդունարանի հեռախօսախեղդ սե-ղանի մօտ բարձրաստիճան սպայ էր

     նստած: Եթէ յիշողութիւնս չի դաւաճա- նում գնդապետի աստիճան ունէր: Այն-տեղ էր նաեւ քննչական բաժնի պետգնդապետ Դադայեանը: Մեզ հրաւիրե-ցին գեներալի աշխատասենեակ: Երկարեւ ծանր սեղանը զբաղեցնում էր աշխա-

    տասենեակի զգալի մասը: Նրա վերջում նստած էր բարձրահասակ մօտ վաթսու- նամեայ սպիտակահեր գեներալ Բադա-մեանցը:  Նրանից քիչ հեռու սեղանի մօտ նստած

    էր մի գնդապետ: Հաւանաբար իր համ -հարզն էր: Դադայեանն ու Ենգիբարեանըպաշտօնապէս ողջունելուց յետոյ սեղանիմօտ նստելու ինձ համար անտեսանելիհրաւէր ստացան: Ինձ համար նախատե-սուած էր երկար սեղանի այս ծայրի

     նստատեղը: Աթոռը յատակին ամրացու-ած չէր, ինչպէս քննասենեակում: «Ես

    ստացել եմ Ձեր դիմումը, որով ցանկու-թիւն էք յայտնում հանդիպել ինձ հետ»,-

     յարգալից ոճով սկսեց Բադամեանցը,-եսլսում եմ Ձեզ»: «Ես կ'ուզէի Ձեզ հետ ա-ռանձին խօսել»,- պատասխանեցի ես:« Ներկաներն իմ աշխատակիցներն են:Ես առանց նրանց ոչինչ չեմ անում»:«Բայց այն, ինչի մասին ես ուզոմ եմ խօ-սել ձեզ հետ...Ես չեմ ուզում, որ կողմնակիմարդիկ լինեն»: Մայոր Ենգիբարեանն ուհամոզուած եմ, նաեւ երկու գնդապետ-

     ներն այդպիսի իրավիճակներում երբեքչէին եղել եւ նրանց դէմքերին քօղարկու-ող շփոթմունք կար: Ասէս որպէս փոխզի-ջում գեներալը նշան արեց իր օգնականգնդապետին դուրս գալ աշխատասե-

     նեակից, ապա դիմեց ինձ,-«Ես չեմ կա-րող գաղտնիք ունենալ քննչական բաժնիպետից եւ Ձեր քննիչից»: Ես որպէս վեր-ջին փաստարկ, սակայն իրականում որ-

    պէս իմ նահանջի (դա կռահում եմ հիմա,

    իրադարձութիւնից մօտ կէս դար ̀45 տա-րի անց) նախապատրաստում, հարցրի․-

    «Դուք վստահո՞ւմ էք նրանց»: «Լիովին,- պատասխանեց ՊԱԿ-ի նա-

    խագահը,-կարող էք սկսել»: Եւ ես ներ-կայացրի իմ առաջարկը: Չգիտեմ, «չէ-կիստներն» ինչ էին սպասում, բայց ես ա-մենայն լրջութէամբ կոչ էի անում յանունմեր ազգային ազատութէան, յանուն մերազգային հարցերի պայքարել համատեղ:«Խօսքը չի վերաբերում այս պահին: Եսհիմա կը գնամ, կ'անցկացնեմ իմ ազա-տազրկումը կալանավայրում, բայց քանիոր դուք էլ, մենք էլ հայ ենք, պիտի միասինպայքարենք մեր արդարացի խնդիրներիլուծման համար ̀ դուք ̀ վերեւից, մենք`

     ներքեւից»: Քննչականի պետն ու քննիչսմումիայի պէս լուռ էին: Նրանց դէմքերըորեւէ զգացում չէին արտայայտում: Գե-

     ներալն այնպիսի տեսք ունէր, ասես, ձայ- նասփիւռով ինչ-որ հեռաւոր, անհասկա- նալի բան էր լսել: 

    Եկաւ իր խօսելու հերթը եւ ահա, թէ նաինչ ասաց: «Ձեր գործունէութեան հետե-ւանքով Հայաստանը վատ վիճակի մէջ է

     յայտնուել: Մենք հայերս խայտառակ ենքեղել. մեր ուկրաինացի եւ միւս ազգերիգործընկերներն ասում են, որ հայերս նա-ցիոնալիստ ենք: Դուք ծանր վիճակում էքեւ պէտք է մտածէք Ձեր եւ Ձեր ընկերնե-րի մասին: Դուք պիտի օգնէք մեզ ̀քննու-թեանը, գտնել նրանց եւ թոյլ չտալ խորա-

     նալ այդ սխալ ճանապարհի մէջ: Մի ամ -սից աւելի է դուք կալանաւորուած էք եւցուցմունք չէք տալիս: Պիտի հասկանաք,որ դա ծանրացնում է ձեր վիճակը»: Եսլսում էի եւ զգում, որ նա չի լսել, չի կամե-ցել լսել իմ ասածը: Գեներալին այդ հան-դիպումը պէտք էր, կարծես, ոչ թէ իմ ա-սածը լսելու, այլ իր ասելիքն ինձ փոխան-ցելու համար: Իր ̀ահ ու սարսափ «կագէ-բէ»-ի ղեկավարի հեղինակաւոր խօսքը: -Գուցէ այդ պահուածքը բխում էր նաեւ

    ինքնապաշտպանական զգացումից․ եր-

    կու չէկիստների ներկայութեամբ «պե-տական յատուկ վտանգաւոր յանցագոր-ծը» դիմել է իրեն համագործակցութեանկոչով: Դրանից վտանգաւոր ի՞նչ կարողէր լինել, իսկ այսպէս նա «չի էլ նկատել, որիրեն այդպիսի առաջարկ է արուել»: -Հասկացայ, որ շարունակելն աւելորդ է,

    չնայած սկզբից էլ այլ զարգացում սպասե-լի չէր»:

    Անի Կարապետեանasekose.am

  • 8/16/2019 ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ 5(445) 2016Թ

    6/8

     

     Նկարում՝  Պարոյր  Հայրիկեանը  հեղինակային  ընծայագրում  անելիս։ 

    «Մի փակ դռների գաղտնիք էլ այս գիրքն է, որը մեր մօտակայ ժամանակիպատմութիւնն է». Դաւիթ Գասպարեան 

    Ապրիլի 23-ին կայացաւ ՊարոյրՀայրիկեանի` «Իմ բանտային յուշե-րից» (1965-1973) քառահատորի Ագրքի շնորհանդէսը: Շնորհանդէսիժամանակ Պարոյր Հայրիկեանը խօ-սեց գրքից` նշելով, որ արդէն գրումէ գրքի երկրորդ մասը. «Առաջինգործով ինձ հետ դատուած բոլոր 4ընկերներս մահացել են, երկրորդգործով` Ազգային միացեալ կուսակ-ցութեան 5 ղեկավարներից երեքը

    նոյնպէս մահացել են: Ես, հետեւելովմեր պատմութեան ընթացքին, հաս-կացայ, որ եթէ ես չգրեմ նրանց մա-սին, ապա ով ինչ էլ գրի, լինելու էուռճացուած կամ հակառակը` թե-րագնահատուած: Ես հիմա մեռնելուիրաւունք չունեմ, որովհետեւ այդընկերներիս առաջ պարտք ունեմ.ինչքան հնարաւոր է գրել նրանց մա-սին: Զգում եմ, որ այսպիսի գործմարդկութիւնը չունի: Ոչ թէ ես եմլաւ գրում, այլ վեր եմ հանում պատ-մութիւններ, իրադարձութիւններ, որաներեւակայելի եւ բացառիկ են»:Գրքի շնորհանդէսին ներկայ էին Գե-րագոյն խորհրդի պատգամաւորներՄեխակ Գաբրիէլեանը, Սամսոն Ղա-զարեանը, Ֆիդայական երգերի մեկ-նաբան, երգիչ Սահակ Սահակեանը,«Հիմնադիր խորհրդարան»-ի եւ«Նոր Հայաստան» հանրայինփրկութեան ճակատի անդամ ԿարօԵղնուկեանը կնոջ` Ռուզաննայ Եղ -նուկեանի հետ եւ այլք: Շնորհանդէ-սին ներկայ` գրականագէտ, բանա-

    սիրութիւնների դոկտոր, պրոֆէսորԴաւիթ Գասպարեանն ասաց, որգրքին ծանօթ է ոչ ամբողջութեամբ,բայց շատ հատուածներ կարդացելէ. «Գրքի ծնունդը երեխայի ծնունդի

    պէս է: Ես միշտ այդ զգացողութիւննեմ ունեցել, երբ տպարանից գիրքըտանում էի տուն: Գրքի շնորհան-դէսների շատ քիչ եմ մասնակցում.ոչ գրողը կայ, ոչ էլ գրականութիւնը:Սակայն այս գիրքը ուրիշ է: Կայմարդը, ճակատագիրը եւ պատմու-թիւնը: Սա այն գիրքն է, որտեղ խօ-սում է ժամանակը: Արդէն ժամանա-կը գրել է այդ ամէնը եւ պէտք է ըն-դամէնը այն յանձնել թղթին: Անուն-

     ներ են, որ գրել են մեր նորագոյնշրջանի պատմութիւնը` ՊարոյրՀայրիկեանը, Աշոտ Նաւասարդեա- նը, Ստեփան Զատիկեանը, ԱղասիԱրշակեանը, Ազատ Արշակեանը եւշատ ուրիշներ: Գրքում ինձ ուրա-խացրեց մէկ բան: Ամէն կերպ այն-պէս է արել, որ փաստը խօսի, դէպ- քը, իրողութիւնը խօսի, ոչ թէ են-թադրութիւնն ու տրամաբանականմոտիվը: Այսօր մեր գրականութիւնըհեռացել է ընթերցողից, որովհետեւճշմարտութիւն չկայ այնտեղ: Մարդըգիրքը բացում է ու տեղնուտեղըփակում: Մարդը որոնում է կենսագ-րական փաստ, ճակատագիր, իրո-ղութիւն, պատմական դէպքերիտրամաբանական ընթացք. մի բան,որ այս գրքում կայ»: Գրականագէտըգիրքը համեմատեց իր « Փակ դռնե-րի գաղտնիքը» գրքի հետ. «Ժամա- նակին ես առիթ ունեցել եմ արխիւ- ներում լուսացնելու, որի արդիւնքըեղաւ իմ «Փակ դռների գաղտնիքըէգիրքը: Հանեցի ասպարէզ գրական

    մարդկանց ճակատագրերը, այն` ինչոր փակ էր` Չարենցի, Բակունցի,Մահարու, Զապէլ Եսայեան եւ այլգրողների: Առաւօտեան մտնում էիարխիւներ, թերթում էի էջերը, ո-րոնց մէջ կային հարցաքննութիւն- ներ, դատավճիռներ, գնդակահա-

    րութիւն ու աքսոր: Ու երբ դուրս էիգալիս այդ արխիւներից, տեսնումէի, որ կեանք կայ, արեւ կայ, սրճա-րաններ, մարդիկ. կարծես գերեզմա- նից դուրս գայի: Ես արխիւից էիդուրս գալիս, իսկ Պարոյր Հայրի-կեանը ապրել է այդ կեանքը: Եւ այնդաժան, փաստագրական ճշմար-տութիւնը, որ կարողացել է տեղհասցնել, շատ  մեծ բան է: Ինչքանփաստը շատ ուժեղ եւ խօսուն է,

    այնքան գիրքը կշահի: Մի փակդռների գաղտնիք էլ այս գիրքն է, ո-րը մեր մօտակայ ժամանակի պատ-մութիւնն է»: Գրքի մասին իր կար-ծիքն ասաց նաեւ բանաստեղծ Խա-չիկ Մանուկեանը. «Կան գրքեր, ործնւում են կիսաշունչ, հեղինակներըամէն կերպ փորձում են կեանքիմղել, բայց չի ստացւում: Կան գրքեր,որ ժամանակի ընթացքում ունենումեն յաջողութիւններ, յետոյ մարումեն: Իմ ձեռքում այն գիրքն է, որ ժա-մանակի հետ յաղթական սլացք է ու- նենալու, աւելի է արժեւորուելու, եւսերունդները, եթէ փորձեն մեր ժա-մանակի շուրջ ուսումնասիրութիւն- ներ անել, շատ բաներ են գտնելուայս ժողովածուում: Մարդիկ կան, ո-րոնք իրենց գաղափարների համարպայքարի ելնելով, հասնելով դժուա-րութեան մի հատուածի` դա վերջ- նակէտն են համարում, ասելով , որաւարտեցին իրենց առաքելութիւնը:Այստեղ այդ անսպառութիւնն եստեսնում: Ոչ մի բանտարկութիւն,

    զրկանք չի կարողացել հետ պահելմարդուն, որ  իր առաջ նպատակ էդրել հասնելու իր գաղափարների 

     յաղթական աւարտին»:

    Արփի Կիրակոսեանaravot.am

     Նկարում՝ Պարոյր Հայրիկեանը հեղինակայինընծայագրում անելիս։ 

     Նկարում՝ գրականագէտ Դաւիթ ԳասպարեանըՊ.Հայրիկեանի «Իմ բանտերը» Ա գրքի շնորհանդէսումելոյթի ժամանակ։ 

  • 8/16/2019 ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ 5(445) 2016Թ

    7/8

     

    Այս տարի լրանում է Ազգային միա-ցեալ կուսակցութիւն-Ազգային ինքնո-րոշում միաւորում (ԱՄԿ-ԱԻՄ)ստեղծման հիսունամեակը։ Այն կո-մունիստական կայսրութեան միականընդմէջ գործող կազմակերպու-թիւնն էր մինչեւ ԽՍՀՄ փլուզումը։ Միպահ սթափ գնահատենք այդ աներե-ւակայելի պատմական եղելութիւնը։Տեղի է ունեցել բացառիկ մի բան, եւայն մեր ազգային-ազատագրականպայքարի պատմութեան ամենափայ-լուն էջն է։ Բացառիկ եւ աննախադէպէ ոչ այնքան նրանով, որ ի զօրու է ե-

    ղել դիմակայել աներեւակայելիճնշումներին, այլ առաջին հերթիննրանով, որ, ի տարբերութիւն վերջինհարիւրամեակների մաքառումներովլի փորձերի՝ հայկական որեւէ կազմա-կերպութեան, բախտ չի վիճակուել  ազգային քաղաքական ծրագրեր ներ-

    կայացնել եւ հասնել դրանց իրակա- նացմանը։ Գիտական անաչառութեամբ վերլու-ծելով ԱՄԿ-ԱԻՄ -ի անցած ճանա-պարհը տեսնում ենք, որ եթէ ԱՄԿհիմնադիր-ղեկավարների՝ ՀայկազԽաչատրեանի, Ստեփան Զատիկեա- նի եւ Շահէն Յարութիւնեանի 1968թ.-ի կալանաւորումից յետոյ ԱՄԿ-ինմիացած Հայկական երիտասարադա-կան միութեան (ՀԵՄ) մարդիկ (Հայ-րիկեանի ղեկավարութեամբ) չշարու- նակէին ԱՄԿ գործունէութիւնը, եթէ նոյն մարդիկ 1973-74 թթ.-ականնե-

    րին չթարմացնէին ԱՄԿ անկախու-թեան ծրագիրը (Հայրիկեանի առաջ- նորդութեամբ) նրանում հաւելելովԱնկախութիւն հանրաքուէի ճա- նապարհով   դրոյթը եւ ողջ կայսրու-թեան համար աննախադէպ կազմա-կերպական գործունէութիւն չծավա-

    լէին, մի՞թէ ԱՄԿ- ն եւս 1964 թ.-ի «Եօթհայրենասէրներ»-ի կամ հետագայումորպէս կարճատեւ փայլատակումբռնկուած միւս կազմակերպութիւն- ների նման չէր մնայ որպէս մեր ազ -գային պատմութեան մի փայլունվայրկեան կամ էջ ընդամենը։ Երբսրան աւելացնում ենք կալանաւորա-կան շրջանում ՀԵՄ -ից եկած ԱՄԿ-ա-կանների արդէն միջազգային գործու- նէութիւնը (Հայրիկեանի եւ նրա ղե-կավարած ԱՄԿ-ականների հմայքիազդեցութեան տակ) գրեթէ բոլոր այ-լազգի քաղկալանաւորների բացա-

     յայտ միացումը ԱՄԿ պայքարին եւ,երբ արձանագրում ենք նաեւ այն, որ1987 թ.-ին (նոյն Հայրիկեանի ա-առաջնորդութեամբ) ԱՄԿ- ն  ընդյ 

    ԱԻՄ հնագոյն անդամներից Գաբրիէլ Տէր- Կարապետեանը մարտի 22 - ին  իր դիմագրքայինէջում մեր ուշադրութեանը ներկայացրեց յետեւեալ յօդուածը, որը տեղադրում ենք առանցփոփոխութիւնների։ 

    «Հայաստանին սպառնացող աղետ-ներով մտահոգ քաղաքացիներ»  նա-խաձեռնութիւնն Արամ Խաչատրեա-նի արձանի մօտ  ռուսական իմպե-րիալիզմի դեմ կրկին հաւաք էր կազ -

    մակերպել՝ «Ոչ ռուսական իմպերլիա-լիզմին» կարգախօսով,  որի ընթաց-քում ելոյթ ունեցան մի շարք քաղա-քական գործիչներ եւ մտաւորական-ներ: Ելոյթ ունեցողները կոչ էին անումհասարակութեանը չուշանալ քաղա-քական փոփոխութիւններից եւ բռնելեվրոպական ընտանիքի ճանապար-հը։ «Պետութիւնում իրավիճակը շատարագ փոխւում է եւ մենք համարումէնք, որ հասարակութիւնը չպէտք է ու-շանայ քաղաքական փոփոխութիւն-

    ներից։ Համարում էնք, որ պետք էստեղծուի քաղաքական, քաղաքա-ցիական, հասարակական  կազմա-կերպութիւնների, անհատների ուշատ ոլորտների ներկայացուցիչներիցբեւեռ, որոնք համարում են, որ ազգիու պետականութեան փրկութիւնը այ-սօր գտնւում է Հայաստանը դէպի Եվ -րոպական ընտանիք ուղղելու մեջ,դուրս գալ ռուս-թուրքական դաշինք-ներից եւ  ապագաղութացնել Հայաս-տանը։ Հայաստանը յաղթելու է, վե-

    րադառնալու է եվրոպական ընտա-նիք, մենք սխալվելու իրաւունք չու-նենք։», -  յայտարարեց կինոռեժիսոր,«Հայաստանին  սպառնացող աղետ-ներով մտահոգ քաղաքացիներ» նա-խաձեռնութեան անդամ   Տիգրան

    Խզմալեանը: Հանրահաւաքին ներկայ ԱԻՄ կու-

    սակցութեան նախագահ Պարոյր Հայ-րիկեանը հավաքուածներին տեղե-կացրեց, որ սա իրենց աշխատանքա- յին հանդիպումն է, իսկ գլխավոր հան-րահաւաքը կլինի մայիսի  4-ին՝ Ազա-տութեան հրապարակում, որի ըն-թացքում էլ կը խօսեն իրենց յետագաանելիքների մասին։

    «Այն անտարբերութիւնը, որն այ-սօր իշխում է, այն անհոգութիւնը, ո-րով համակուած են հայ մարդիկ,վտանգաւոր է, որովհետեւ մենք նշաններ  ենք ստացել, որ մեզ լուրջվտանգ է սպառնում:  Ռուս-թուրքա-կան դաշինքն արդէն մօտաւորապէս100 տարի գործում է հայ ժողովրդի

    դէմ: Այսօր մենք գործ չունենք առան-ձին ռուսական իմպերիալիզմի հետ: Ռուսական իմպերիալիզմը 1921 թու-ականին պայմանագիր է կնքել թուր- քերի հետ մեր դէմ: Այս պայմանագրովեն մեր դէմ պայքարում։ Երբ ՀՀ առա-ջին նախագահն ասում էր, որ չի ու-զում խօսել ռուս-թուրքական պայմա- նագրի դէմ, նա դրանով ժողովրդիկամքը չէր արտայայտում: Որեւէ հայչի կարող ասել, որ ինքը երջանիկ է, որկայ մի պայմանագիր ̀ ուղղուած Հա-

     յաստանի դէմ:  Նոյնը վերաբերում էերկրորդ նախագահին: «Ղարաբաղկոմիտէ»-ի անդամը, որը պայքարում  էր անկախութեան գաղափարի դէմ, նախագահ դառնալուց յետոյ` ՀՀ-ումտեղի ունենալիք հանրաքուէի ժամա-

     նակ, արդէն Հայաստանի հետ միաւո-րուած Արցախի քաղաքացիներինթոյլ չի տալիս մասնակցել ՀՀ անկա-խութեան հանրաքուէին:»,-ելոյթի ըն-թացքում ասաց ԱԻՄ առաջնորդ Պա-րոյր Հայրիկեանը: Նրա խօսքով. «Ո-

    րոշ մարդկանց կարծիքով, մեր իշխա- նութիւններն իրենց լաւ են պահում: Ե-թէ այդպէս է, պէտք է յայտարարեն,որ ճգնաժամի մէջ ենք, իսկ այդ պա-րագայում, կարելի է, օրինակ, արտա-կարգ դրութիւն յայտարարել: Բոլորո-վին պէտք չէ մխիթարուել, որ հակա-ռակորդն աւելի մեծ թուով զոհեր ունի: Մեզ փորձում են համոզել, որ թուա-բանութիւն անենք:  Մեր ծնողներինհարցրէք ̀ դու համաձա՞յն ես, որ քոորդին սպանուի, եւ 1000 հոգի էլ̀ հա-

    կառակորդի կողմից: Բա պետութիւն,դու քո զինուորի համար ծնողի դերումպէտք է լինես,-իր խօսքում նշեց ԱԻՄառաջնորդը`շարունակելով. «Մենք չունենք երկրի ղեկավար,

    մեր երկրի ղեկավարը ծառայում է օ-տար պետութեանը: Ի՞նչ է նշանակումլինել երկրի նախագահ եւ գնալ հաս- նել Արգենտինա եւ այնտեղից միկերպ ասել̀ մենք այնքան էլ գոհ չենք,որ Ռուսաստանը զէնք է մատակարա-րում Ադրբեջանին: Ի՞նչ է նշանակում

     քո երկրում թոյլ տալ ունենալ ռազմա-կան բազա մի պետութեան, որը պայ-մանագիր է կնքել քո ակնյայտթշնամու հետ»: 

    Հանրահաւաք՝  «Ոչ ռուսական իմպերիալիզմին» կարգախօսով  

    29-ը ապրիլի, 2016թ. 

  • 8/16/2019 ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ 5(445) 2016Թ

    8/8

     

    Պարոյր Հայրիկեանի դիմագրքային էջից 

    24 ապրիլի, 2016թ. 

    50 տարի առաջ այս օրը սկսու-եց հայութեան ազգային վե-րածննդի կազմակերպութեան՝Ազգային միացեալկ Կուսակցու-թեան (ԱՄԿ) ձեւաւորումը։ 1973թուականից ԱՄԿ-ականներիորդեգրած կարգի համաձայն,այսօր (Ծիծեռնակաբերդ այցե-լելուց յետոյ) եղանք Վաղարշա-պատի չորս վանքերում՝ Հռիփ-սիմէ, Շողակաթ, Էջմիածին եւ

    Գայեանէ։ 1973-ին մի քանիսովէինք՝ Ստեփան Զատիկեանը,Աշոտ Նաւասարդեանը, ԱզատԱրշակեանը եւ ես։ Այն ժամա-

     նակներից Ապրիլի 24-ը երկուխորհուրդ է կրում համազգային

    սգոյ օր եւ ազգային վերածննդի՝պայքարի օր։ Առաւօտուանիցմինչեւ երեկոյ մասնակցելով բո-լոր միջոցառումներին մենք ծոմենք պահում (այս տարի նաեւառանց ջրի), ապա նշում ենքԱՄԿ ծնունդը։ ԱՄԿ- ն մեր պե-տականութեան համար պայքա-րած, յստակ ուղի առաջարկածեւ դրան հասած կազմակերպու-թիւնն է։ Երեք տասնեակ ըն-

    կերներով համեստօրէն նշե-ցինք ԱՄԿ հիմնադրման 50-ամեակը (դրանից առաջ այցելե-լով ԱՄԿ հիմնադիր ՀայկազԽաչատրեանի շիրիմին)։ 

    ---------ընդյատակից դուրս գալով,աաադառնալով հրապարակաւ գոր-ծող ԱԻՄ՝ իր «Անկախութիւն» շաբա-թաթերթով, ապա ընդհանրապէսակնյայտ ու անառարկելի է դառնումայն, որ ԱՄԿ- ն կայացաւ եւ մեր ազ -գային եւ միջազգային կեանքումգործոն դարձաւ շնորհիւ այն բա-նի, որ 1965 թուականին Երեւա-

    նում Հայրիկեանի նախաձեռնու-թեամբ ստեղծուած պատանեկա-կան ՀԵՄ կազմակերպութիւնը1967 թ.-ին միացել էր ԱՄԿ-ին եւնրա հիմնադիրներից յետոյ շարու-նակել ԱՄԿ գործունէութիւնը։Ընդգծենք նաեւ այն, որ 1968-69 թթ.ԱՄԿ կալանաւորուած ղեկավարներըդատարանում հրապարակաւ ազդա-րարել էին, որ ԱՄԿ- ն չկայ, որ իրենքմիայն փորձել են այդպիսի կազմա-կերպութիւն ստեղծել եւ կալանքից ա-

    զատուելուց յետոյ, անտարակոյսհաստատօրէն հաւատարիմ մնալովՀայաստանի անկախութեան գաղա-փարին, չմիացան յանուն այդ նպա-տակի իրականացուող գործունէու-թեանը։ Հետեւելով ԱՄԿ բազմամեայգործունէութեանը մենք տեսնում են,

    որ 1967 թ․-ից յետոյ տեսական ծրագ-րային գործերի («Երկունք», «ԱՄԿ,ծրագիր, կանոնադրութիւն եւ պա-րագայք», «Փարոս 2», «Հայաստա-նի անկախականների կազմակեր-պութիւնը՝ Ազգային միացեալ կու-սակցութիւնը իր գոյութեան 10-րդտարում», «Փարոս 4» եւ այլն) հեղի-նակները նոյնպէս ՀԵՄ -ից սերուածմարդիկ են։ Նրանցից են նաեւ հան-րային մեծ նշանակութիւն եւ բառի ի-րական իմաստով հնչեղութիւն ստա-ցած ԱՄԿ երգերն ու բանաստեղծու-

    թիւնները (Հայրիկեանի հեղինա-կած)։ Սովետական իշխանութիւններն՝ իպատասխան այդ ամենի արդէն այնշրջանում, երբ իբր բարեփոխումներէին սկսել եւ բանտերից ազատ էինարձակում բոլոր քաղկալանաւորնե-րին, 14 տարի 4 ամիս կալանավայրե-րում եւ 3 ու կէս տարի աքսորավայ-

    րում անցկացրած Հայրիկեանին չե-կիստների մեծ խմբի ուղեկցութեամբ յատուկ ինքնաթիռներով նախ Երեւ-անից տեղափոխում են ՄոսկուայիԼեֆորտովոյի բանտ, ապա այնտեղ  մէկ  օր պահելուց յետոյ՝ Եթովպիայիմայրաքաղաք Ադիս-Աբեբայ։----------- Բացայայտ եւ ծպտեալ «չէկիստ»- նե-րի արշաւանքները դրանով չեն  ա-ւարտւում 1990 թ.-ին յաղթականօրէնՀայասատան վերադարձած Հայրի-կեանի եւ նրան հաւատարիմ մնա-

    ցած զինակիցների, իրականում՝ հայժողովրդի իղձերի նկատմամբ։ 1991 թ.-ի մարտին ապօրինի ընտրու-թիւններով ՀՀ ԳԽ նախագահ ընտր-ուած ԼՏՊ-ի նախաձեռնութեամբ (նաՍումգաիթի ու Բաքուի ջարդերիկազմակերպիչ Կրիւչկովից մի քանիամիս առաջ զրահապատ «Մերսե-դէս» էր նուէր ստացել) փորձ է ար-ւում արգելել շուտափոյթ կերպով ազ -գային բանակ ստեղծել պահանջողԱԻՄ -ի գործունէութիւնը (աւարտւումէ նախազգուշացմամբ), Տաւուշիմարզում (Պառաւաքար) ահաբեկչա-կան գործողութիւն է կազմակերպւում1991 թ.-ի նախագահական ընտրու-թիւններում, 1996 թ.-ի սեպտեմբերինապօրինի նախագահական ընտրու-թիւններից յետոյ աւերւում են ԱԻՄգրասենեակները եւ ոչնչացւում բազ -

    մաթիւ արխիւային նիւթեր։ ՀՀ երկրորդ ապօրինի նախագահ Ռո-բերտ Քոչարեանի օրոք ԱԻՄ -իցխլւում են նրա կենտրոնական գրա-սենեակը, հրատարակչութեան գրա-սենեակը, Գիւմրիի, Վանաձորի եւԿապանի գրասենեակները։ 1999 թ.-ին Ռ. Ք.-ի թիմը միանալով 1988 թ.-ին«անկախականներին գնդակահարե-

    լու» կողմնակից Կարէն Դեմիրճեանիհետ խորհրդարանական ընտրու-թիւններում փակում է ԱԻՄ -ի ճանա-պարհը դէպի Ազգային Ժողով։ ՀՀ «երրորդ նախագահը» 2013 թ.-ի նախագահական ընտրութիւններիընթացքում Հայրիկեանի հանդէպտեղի ունեցած ահաբեկչութիւնից յե-տոյ, օգտագործելով ողջ գաղտնի գոր-ծակալական ցանցն ու իրեն հլուհպատակ պետական համակարգը,զրպարտութիւնների ալիք բարձրաց-

    րեց բաւական բարձր վարկանիշձեռք բերած Հայրիկեանի հանդէպ,իսկ վերջում նաեւ կազմակերպեց նրա քուէների աւելի քան կրկնակիկեղծում (էքզիթ փոլի համեմատու-

    թեամբ)։ 2015 թ․ին սկսուած «սահ-մանադրական բարեփոխումներ»-իընթացքում միտումնաւոր կերպով,ցուցադրաբար քննարկումների չդրու-եց ԱԻՄ -ի ներկայացրած միակ այ-լընտրանքային փաթեթը, որի հետե-ւանքով Հայաստանը յայտնուեց իր

    հակառակորդների երազած եւ մէկանգամ մեզ դէպի կործանում տարածխորհրդարանական կառավարչականճահճում։ Այնուամենայնիւ 50-ամեայ ԱՄԿ-ԱԻՄ -ը կայ եւ գործելու է ի նպաստ -Հայաստանի քաղաքացու եւ հայու-

    թեան։ 

    https://web.facebook.com/photo.php?fbid=1028898227185920&set=a.389786307763785.92991.100001972575717&type=3https://web.facebook.com/photo.php?fbid=1028898227185920&set=a.389786307763785.92991.100001972575717&type=3https://web.facebook.com/photo.php?fbid=1028898227185920&set=a.389786307763785.92991.100001972575717&type=3