5
4 օգոստոսի 2012 Հոգեբան. Տպագիր գիրքը դեռ երկար կշարունակի նույնքան պահանջված լինել , որքան էլեկտրոնայինը PanARMENIAN.Net - Տպագիր և էլեկտրոնային գրքերի միջև ընտրության առջև այսօր կանգնած է ամբողջ աշխարհը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը: «Դա միայն հայաս- տանյան խնդիր չէ, այն գլոբալ բնույթ է կրում: Գրքի այդ երկու տեսակներն էլ ունեն դրական և բացասական կողմեր: Տպագիր գիրքն ավելի ռոմանտիկ երևույթ է, այն ունի հոտ, ունի կազմով, էջերի ձևավորմամբ և տա- ռատեսակով պայմանավորված էսթետիկա: Բայց դրա փոխարեն մեծ քանա- կությամբ գրքեր չես կարող քեզ հետ տանել որևէ այլ տեղ կարդալու, իսկ էլեկտրոնային գրքերը տալիս են այդ հնարավորությունը: Բացի այդ, էլեկտրոնային գրքերն ավելի հասանելի են»,- ասաց նա` հավելելով, որ տպագիր գիրքը դեռ երկար կշարունակի նույնքան պահանջված լինել, որքան էլեկտրոնայինը: Ինչ վերաբերում է ընտանիքում տպագիր և էլեկտրոնային գրքի հանդեպ երեխայի ճիշտ վերաբերմունքի ձևավոր- մանը, ապա Մադաթյանը շեշտեց, որ երեխան պետք է հստակ գիտակցի, որ երկուսն էլ հավասարաչափ կարևոր են և կիրառելի: «Երբ երեխան հասկանա, որ համակարգիչը ոչ միայն ժամանցի միջոց է, այլև տեղեկատվության աղ- բյուր, նա կընկալի էլեկտրոնային գրքից օգտվելու առավելությունը: Բայց և այնպես մանուկ հասակում գերադասե- լի է տպագիր գրքեր կարդալ, դրանք նկարազարդ և ավելի գրավիչ են երեխաների համար»,- ընդգծեց նա: http://www.panarmenian.net/arm/news/118368/ 4 օգոստոսի 2012 ԳԻՐՔ,ԹԵ՞ ԻՆՏԵՐՆԵՏ. ԾՆՈՂԸ ՊԵՏՔ Է ՕՐԻՆԱԿ ՑՈՒՅՑ ՏԱ ԻՐ ԵՐԵԽԱՅԻՆ Գիրքն ավելի նախընտրելի է, քան ինտերնետը, գրքեր հիմնականում երիտասարդներն են կարդում, ընդ որում՝ ընթերցում են ավելի շատ մասնագիտական գրականություն, այսօր «Գի՞րք, թե ինտերնետ, ո՞րն է ավելի նախընտրելի» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Նրա խոսքով, միայն ընթերցողի ակտիվությունից է կախված, որտեղ և ինչ գրքեր նա կկարողանա գտնել, իսկ իրենք բոլոր իրենց դիմող ընթերցողներին փորձում են տրամադրել անհրաժեշտ գրքերը: Ասուլիսի մյուս բանախոս հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով, այս հարցը քննարկման առարկա է ամբողջ աշխարհում, և գիրք նախընտրող զանգվածն ունի իր առանձնահատկությունները: «Գիտական գրականությունից օգտվելիս նախընտրում են էլեկտրոնային գրականությունը, սակայն գրքի էլեկտրոնային տարբերակները կարելի է խեղաթյուրել, ի տարբերություն գրքի»,-ասաց նա: Անդրադառնալով համացանցից կախվածությանը` նա նշեց, որ դա գրքի հետ կապ չունի, ավելին՝ դա վերջերս դասվել է պաթոլոգիական հիվանդությունների շարքին: «Եթե երեխան տեսնում է, որ համացանցն օգտագործվում է նախ և առաջ որպես տեղեկատվության աղբյուր, և իր ծնողները ժամանակ առ ժամանակ կարդում են, ապա դա երեխայի համար կարող է լավ օրինակ ծառայել»,-ասաց հոգեբանը`անդրադառնալով համացանցից երեխաների կախվածությանը: http://www.armtown.com/news/am/ays/20120804/2012080433/

Գիրք թե ինտերնետ

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: Գիրք թե ինտերնետ

4 օգոստոսի 2012

Հոգեբան. Տպագիր գիրքը դեռ երկար կշարունակի նույնքան պահանջված լինել, որքան էլեկտրոնայինը

PanARMENIAN.Net - Տպագիր և էլեկտրոնային գրքերի միջև ընտրության առջև այսօր կանգնած է ամբողջ աշխարհը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը: «Դա միայն հայաս-տանյան խնդիր չէ, այն գլոբալ բնույթ է կրում: Գրքի այդ երկու տեսակներն էլ ունեն դրական և բացասական կողմեր: Տպագիր գիրքն ավելի ռոմանտիկ երևույթ է, այն ունի հոտ, ունի կազմով, էջերի ձևավորմամբ և տա-ռատեսակով պայմանավորված էսթետիկա: Բայց դրա փոխարեն մեծ քանա-

կությամբ գրքեր չես կարող քեզ հետ տանել որևէ այլ տեղ կարդալու, իսկ էլեկտրոնային գրքերը տալիս են այդ հնարավորությունը: Բացի այդ, էլեկտրոնային գրքերն ավելի հասանելի են»,- ասաց նա` հավելելով, որ տպագիր գիրքը դեռ երկար կշարունակի նույնքան պահանջված լինել, որքան էլեկտրոնայինը:

Ինչ վերաբերում է ընտանիքում տպագիր և էլեկտրոնային գրքի հանդեպ երեխայի ճիշտ վերաբերմունքի ձևավոր-մանը, ապա Մադաթյանը շեշտեց, որ երեխան պետք է հստակ գիտակցի, որ երկուսն էլ հավասարաչափ կարևոր են և կիրառելի: «Երբ երեխան հասկանա, որ համակարգիչը ոչ միայն ժամանցի միջոց է, այլև տեղեկատվության աղ-բյուր, նա կընկալի էլեկտրոնային գրքից օգտվելու առավելությունը: Բայց և այնպես մանուկ հասակում գերադասե-լի է տպագիր գրքեր կարդալ, դրանք նկարազարդ և ավելի գրավիչ են երեխաների համար»,- ընդգծեց նա:

http://www.panarmenian.net/arm/news/118368/

4 օգոստոսի 2012

ԳԻՐՔ,ԹԵ՞ ԻՆՏԵՐՆԵՏ. ԾՆՈՂԸ ՊԵՏՔ Է ՕՐԻՆԱԿ ՑՈՒՅՑ ՏԱ ԻՐ ԵՐԵԽԱՅԻՆ

Գիրքն ավելի նախընտրելի է, քան ինտերնետը, գրքեր հիմնականում երիտասարդներն են կարդում, ընդ որում՝ ընթերցում են ավելի շատ մասնագիտական գրականություն, այսօր «Գի՞րք, թե ինտերնետ, ո՞րն է ավելի նախընտրելի» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:

Նրա խոսքով, միայն ընթերցողի ակտիվությունից է կախված, որտեղ և ինչ գրքեր նա կկարողանա գտնել, իսկ իրենք բոլոր իրենց դիմող

ընթերցողներին փորձում են տրամադրել անհրաժեշտ գրքերը:

Ասուլիսի մյուս բանախոս հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով, այս հարցը քննարկման առարկա է ամբողջ աշխարհում, և գիրք նախընտրող զանգվածն ունի իր առանձնահատկությունները: «Գիտական գրականությունից օգտվելիս նախընտրում են էլեկտրոնային գրականությունը, սակայն գրքի էլեկտրոնային տարբերակները կարելի է խեղաթյուրել, ի տարբերություն գրքի»,-ասաց նա:

Անդրադառնալով համացանցից կախվածությանը` նա նշեց, որ դա գրքի հետ կապ չունի, ավելին՝ դա վերջերս դասվել է պաթոլոգիական հիվանդությունների շարքին:

«Եթե երեխան տեսնում է, որ համացանցն օգտագործվում է նախ և առաջ որպես տեղեկատվության աղբյուր, և իր ծնողները ժամանակ առ ժամանակ կարդում են, ապա դա երեխայի համար կարող է լավ օրինակ ծառայել»,-ասաց հոգեբանը`անդրադառնալով համացանցից երեխաների կախվածությանը:

http://www.armtown.com/news/am/ays/20120804/2012080433/

Page 2: Գիրք թե ինտերնետ

4 օգոստոսի 2012

Հոգեբան. Մենք օրվա հացի խնդիր ունեցող անձից պահանջում ենք գրքի հարց լուծել

Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի խոսքերով, տպագիր գրականությունը մի քանի անգամ ավելի նախընտրելի է էլեկտրոնաային գրականությու-նից. «Որովհետեւ գիրքը 500 տարի կայացել է, սովոր ենք գրքին, գրքով ենք մեծացել, եւ ինձ թվում է, որ գիրքը դեռ երկար ժամանակ կշարունակի իր տեղը, ուրիշ բան, որ ինտերնետն արագ իր տեղն է գրավում: Ուումնական, բայց գիտական գրականության առումով, վստահ եմ, որ ինտերնետը տպագիրին արագ դուրս կմղի»:

Պարոն Զարգարյանը չհամաձայնեց, թե ընթերցողները նվազել են, ասաց, որ Ազգային գրադարան օրական 900-12000 ընթերցող է մտնում ու նույնիսկ ամառային արձա-կուրդներին էլ ընթերցասրահները լիքն են: Ըստ նրա, հիմնականում հայագիտական գրականությունն ու մամուլ են կարդում:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ ասաց, որ տպագիր եւ էլեկտրոնային գրականությունն ունի եւ առավելություն-ներ եւ թերություններ: Ըստ նրա, տպագիր գիրքը նախընտրողներն ավելի էսթետիկ զգացողություններն են բավա-րարում եւ նորից վերընթերցելու, վերհիշելու, նշումներ կատարելու հնարավորություն ունեն, իսկ գիտական գրա-կանության առումով էլեկտրոնային գրականությունն ավելի հարմար է ու արագ հասանելի: Ըստ նրա, ի տարբե-րություն տպագիր գրականության, էլեկտրոնայինը խեղաթյուրելու ռիսկեր ունի. «Էլեկտրոնային գրականությունը անկանոն կերպով է դուրս գալիս, կամայական մեկը, ով էլեկտրոնային գիրքը գցում է ինտերնետ` կարող է փոխել, խեղաթյուրել կամ իր մոտեցումները դնել»:

Հոգեբանի համոզմամբ, ինտերնետից կախվածության վտանգն էլ ընթերցասերներին չի սպառնում. «Գրքի հետ բո-լորովին կապ չունի, կարդացող մարդը նման կախվածություն սովորաբար չի ունենում»:

Պարոն Մադաթյանը չհամաձայնեց նաեւ, որ ընթերցողի նկատմամբ վատ նախատրամադրվածություն կա, ասաց, որ հիմա երիտասարդներն ավելի շատ են ընթերցում ու տեղյակ են նաեւ համաշխարհային գրականությանը. «Նույնիսկ կատակով կարող եմ ասել, նրանք մեզնից լավն են»:

Պարոն Զարգարյանն էլ ասաց, որ Ազգային գրադարանում էլեկտրոնային շետմարաններ են պատրաստում եւ ըստ վիճակագրության` այդ գրքերը կարդում են ռուսերենով ու հայերենով աշխարհի տարբեր կողմերից ու հիմնակա-նում երիտասարդներ են:

Նա նաեւ ասաց, որ ՀՀ կառավարության հատկացրած գումարներով, առաջիկայում Երեւանի ու մարզային գրա-դարանները կվերանորոգվեն, իսկ այն, որ գրքերը հիմնականում վաճառվում են ոչ թե գրախանութներում, այլ գետնանցումներում, դա դեռ չի արտահայտում մեր վերաբերմունքը. « Դա մեր վերաբերմունքը չէ, գրահրատա-րակչական բնագավառ է: Եթե ստորգետնյա անցումներում վաճառողները գան հարկային դաշտ… գրախանութնե-րը փակվում են, որովհետեւ մրցակցությանը չեն դիմանում»:

Հոգեբանն էլ ասաց, որ գրքի վաճառքի հարցը խմորման շրջանում է. «Գիրքն, ըստ արժանվույն թանկ է, պետք է ձեւավորվի դրա դերն ու տեղը հասարակության մեջ, դեռ մարդը պետք է ուզենա, այն ունենալ»: Ըստ նրա, մեր հա-սարակությունում մարդիկ դեռ հացի խնդիր ունեն. « Մենք օրվա հացի խնդիր ունեցող անձից պահանջում ենք գրքի հարց լուծել: Ոչ բարեկեցիկ երկրում ենք ապրում, ունենք սննդի խնդիր, կա պանիկա որոշակի գների թան-կացման հետ, հիվանդ մարդուն ինչպե՞ս կարող ենք ասել գիրք գնիր ու կարդա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

http://www.aravot.am/2012/08/04/97787/

Page 3: Գիրք թե ինտերնետ

4 օգոստոսի 2012

Գի՞րք, թե՞ ինտերնետ՝ սա է խնդիրը

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը և հոգեբան Միհրդատ Մադաթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են 21-րդ դարի սկզբի ամենահրատապ խնդիրներից մեկի՝ գի՞րք, թե ինտերնետ երկ-ընտրանքի մասին։

Զարգարյանի կարծիքով՝ գիրքն ավելի նախընտրելի է, քան ինտերնետը։ Նրա խոս-քով՝ այսօր ընթերցում են ավելի շատ մասնագիտական գրականություն։ Անդրա-դառնալով այն հարցին, որ գրքերի պարագայում հաճախ լինում է տպաքանակի պակաս, ինչը ավելի նախընտրելի է դարձնում ինտերնետով գրքեր փնտրելը, Զար-

գարյանը նշել է, որ կարևոր ցանկությունն է, և իրենք միշտ պատարստեն աջակցել ընթերցողին գիրքը գտնելու հարցում։

Ասուլիսի մյուս բանախոս հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ իր հերթին նշել է, որ գիրք նախընտրող զանգվածն ունի իր առանձ-նահատկությունները, սակայն փաստ է, որ գիտական գրականությունից օգտվելիս նախընտրում են էլեկտրոնային գրականու-թյունը։ Միաժամանակ, Մադաթյանը նկատել է, որ գրքի էլեկտրոնային տարբերակները կարելի է խեղաթյուրել, ի տարբերու-թյուն տպագիր գրքի:

Հոգեբանը խորհուրդ է տվել, որ եթե ծնողները այնպես անեն, որ երեխան ավելի շատ ընթերցի համակարգչով, ոչ թե խաղեր խա-ղա, այսինքն երեխան հասկանա, որ համակարգիչը նախ և առաջ տեղեկատվության աղբյուր է, և տեսնի, որ իր ծնողներն էլ են նման կերպ նայում համակարգչին ու ինտերնետին, ապա դա զգալիորեն կնպաստի նրան, որ երեխայի մոտ կախվածություն չա-ռաջանա համակարգչային խաղերից։

http://7or.am/am/news/view/39007/գիրք–ինտերնետ

4 օգոստոսի 2012

Գիրքը հնարավոր չէ խեղաթյուրել

Այսօր «Երկու երես» մամուլի ակումբում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տի-գրան Զարգարյանը և հոգեբան Միհրդատ Մադաթյանը խոսեցին գիրք-համակարգիչ հա-կամարտությունների և դրանց հետևանքների մասին:

Լրագրողների հետ հանդիպման շրջանակներում բանախոսները նշեցին, որ անկախ տեխ-նոլոգիական զարգացումներից` բնականը գիրքն է. «Ինձ թվում է, որ երկար ժամանակ գիրքը կմնա», – վստահեցրեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զար-գարյանը` մանրամասնելով, որ համակարգիչը ինչ-որ չափով արդեն ինտեգրվել է գրա-կանության մեջ և կմնա, բայց կան նաև մի քանի ոլորտներ, որոնցում գիրքը կշարունակի

ապրել. «Գեղարվեստական, մանկական և այլն նման բաներ ընթերցողը նաև ցանկանում է շփվել գրքի հետ»:

Անդրադառնալով Ազգային գրադարանի գործունեությանը` բանախոսը նշեց, որ այսօր գրադարանը շատ ակտիվ է գործում և ունի շատ այցելուներ: Հատկանշական է այն փաստը, որ ընթերցողների մեծամասնությունը երիտասարդներ են:

«Ազգային գրադարանն օրեկան ունենում է շուրջ 900 ից 1200 այցելու», – Տիգրան Զարգարյանը և մանրամասնեց. «Մեծամա-սամբ մամուլն են կարդում: Կա նաև հայագիտական թեմաների հետաքրքրություն»:

Հայկ Կիսեբլյան

http://ardarutyun.am/?p=9674

Page 4: Գիրք թե ինտերնետ

4 օգոստոսի 2012

Գիրք, թե՞ ինտերնետ, ո՞րն է ավելի նախընտրելի. Պարզաբանում են մասնագետները

Հայաստանի ազգայի գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը և հոգեբան Միհրդատ Մադաթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսե-ցին արդիական մի թեմայի մասին՝ գի՞րք, թե ին-տերնետ, որն է ավելի նախընտրելի:

Պրն Զարգարյանի խոսքով՝ գիրքն ավելի նախըն-տրելի է, քան ինտերնետը, ընդ որում գեղարվես-տական գրականություն նախընտրելիս նախա-պատվություն են տալիս գրքին: «Հիմնականում երի-տասարդներն են կարդում, ընդ որում՝ ընթերցում են ավելի շատ մասնագիտական գրականություն»,- ա-սաց Տիգրան Զարգարյանը:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով՝ այս հար-ցը քննարկման առարկա է ամբողջ աշխարհում: Գիրք նախընտրող զանգվածն ունի իր առանձնահատկու-թյունները, սակայն փաստ է, որ գիտական գրականությունից օգտվելիս նախընտրում են էլեկտրոնային գրականությունը, սակայն գրքի էլեկտրոնային տարբերակները կարելի է խեղաթյուրել, ի տարբերություն գրքի:

Ինչ վերաբերում է համացանցից կախվածությանը, ապա դա գրքի հետ կապ չունի, ավելին՝ դա վերջերս դասվել է պաթոլոգիական հիվանդությունների շարքին:

Mardik.am-ի հարցին՝ծնողները ինչպես կարող են այնպես անել, որ երեխան ավելի շատ ընթերցի, ոչ թե համակարգչով խաղեր խաղա, հոգեբանի խոսքով՝ եթե երեխան տեսնում է, որ համացանցն օգտագործ-վում է նախ և առաջ որպես տեղեկատվության աղբյուր, եթե երեխան տեսնում է, որ իր ծնողները ժամա-նակ առ ժամանակ կարդում են, ապա դա երեխայի համար կարող է լավ օրինակ ծառայել:

Հոգեբանի խոսքով՝ այսօր երիտասարդները կարդում են, ընդ որում լավ տեղյակ են համաշխարհային գրականությունից:

Երևանը գրքի մայրաքաղաք է, սակայն գիրքը վաճառվում է անցումներում, բանախոսների խոսքով՝ դեռևս այն շրջանն է, երբ պիտի ձևավորվի այն մտածելակերպը, որ գիրքն ուղղակի անհրաժեշտություն է: Ինչ վերաբերում է անցումներում գրքի վաճառքին, ապա փողոցի գրավաճառները չեն ցանկանում մտնել հարկային դաշտ:

Mardik.am-ի հարցին՝ ինչու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները դժվար է գտնել գրադարաններում կամ է տպաքանակն այնքան քիչ է լինում, որ ոչ բոլորին է հասու, պրն Զարգար-յանի խոսքով՝ նման դեպքում կարևոր է ընթերցողի ակտիվությունը: “Եթե ընթերցողները դիմում են մեզ, ապա մենք փորձում ենք նրանց տրամադրել իրենց ուզած հեղինակի գրքերը“,- եզրափա-կեց պրն Զարգարյանը:

http://mardik.am/am/մշակույթ/item/144416-գիրք,-թե՞-ինտերնետ,-ո՞րն-է-ավելի-նախընտրելի-պարզաբանում-են-մասնագետները

Page 5: Գիրք թե ինտերնետ

4 օգոստոսի 2012

Գի՞րք, թե ինտերնետ

Ո՞րն է ավելի նախընտրելի տարբերակ ընթերցանության համար` գի՞րքը, թե՞ ինտերնետը: Ամերիկյան երկրներում այս հարցն ստացել է իր պատասխանը` ինտերնետ, եվրոպական երկրներում հարցի պատասխանն է` և ինտերնետ, և գիրք: Մեզ մոտ էլ է այս հարցը դար-ձել արդիական:Այս թեմայի շուրջ զրուցեցինք տարբեր տարիքի ու մասնագիտությունների տեր անձանց հետ: Պարզվեց, որ շատերը հակված են դեպի համացանցը: Նրանք ասում են, որ այն ինֆորմա-ցիան, որ ձեռք են բերում համացանցի միջոցով, չեն կարող ձեռք բե-րել գրքերի միջոցով: Բացի այդ համացանցում կան մասնագիտական շատ գրքեր, որոնց հայերեն տարբերակները չկան մեր գրադարան-

ներում: Իսկ ռեֆերատների, կուրսային, դիպլոմային աշխատանքների համար ուսանողներին հարկա-վոր է մասնագիտական գրականություն, սակայն այն չկա ու չկա: Այս դեպքում օգնության է գալիս ար-դեն հարազատ դարձած ինտերնետը: Սակայն այս հարցում էլ կա այն բայցը, որ կա ամենուր: Համա-կարգչի առջև երկար ժամանակ չի կարելի նստել. այդ անշարժությունից կարող են հիվանդություններ առաջանալ: «Իսկ գիրքը….Գիրքը հարկավոր է զգալ, գրքի հոտը, նրա ազդեցությունը, այն աշխարհը, ուր նա ընկղմում է յուրաքանչյուրիս, անփոխարինելի են: Գիրքը գեղագիտական հաճույք է պատճա-ռում»,- ասում են գրքի ընթերցանության կողմնակիցները: Իսկ այլ կարծիք ունեցողներն այսպես են մեկնաբանում ընթերցանությունը համացացնի միջոցով. «Եթե հին գրքերը ձեռքից ձեռք են անցնում, այլևս բանի պիտանի չեն լինում: Բացի այդ ինտերնետում կա այն տեղեկատվությունը, որի չի կարելի գտնել գրքերում, և ինտերնետի միջոցով դա ավելի հեշտ է արվում»:

Բացի այդ գիրքն ամեն րոպե կարող է մեր ձեռքում լինել, իսկ էլեկտրոնային գրքեր ընթերցելու համար պետք է նախ ունենալ համակարգիչ, ինչն, իհարկե, նախկինի պես գերխնդիր չէ մեր հանրապետության համար, սակայն էլի խնդիր է, իսկ դրանից հետո պետք է ունենալ համակարգիչ, որին միացված է ին-տերնետը:

Եվ այսպես` գիրքն էլ, ինտերնետն էլ ունեն առավելություններ ու թերություններ, որոնց մասին արդեն նշեցինք, իսկ ընտրությունը մնում է միայն ու միայն ձեզ:

http://1lur.am/am/?p=69560