16
ԳԳԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳ 11_4 ԳԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳ` ԳԳԳԳԳԳԳԳԳ ԳԳԳ

արտաքին միջավայրի ազդեցությունը սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա

Embed Size (px)

DESCRIPTION

արտաքին միջավայրի ազդեցությունը սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա

Citation preview

Page 1: արտաքին միջավայրի ազդեցությունը սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա

Գործնական աշխատանք կենսաբանությունից 11_4 դասարանի աշակերտ`

Դալլաքյան Գոռ

Page 2: արտաքին միջավայրի ազդեցությունը սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա

արտաքին միջավայրի ազդեցությունը օրգանիզմի սաղմնային և

հետսաղմնային զարգացման վրա

Page 3: արտաքին միջավայրի ազդեցությունը սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա

Միջավայրի գործոններն կարող են էական ազդեցություն ունենալ օրգանիզմների անհատական զարգացման մեջ թե՛ սաղմնային, թե՛ հետսաղմնային շրջաններում: Այդ գործոնները շատ բազմազան են: 

Բնության նման գործոննորի թվին են պատկանում ջերմաստիճնը, լույսը, ճառագայթումը, միջավայրի աղային և գազային բաղադրությունը, սննդի պաշարները և այլն: Գործոնների դրական ազդեցությունը նպաստում է զարգացման տարբեր փուլերի առաջընթացին` առողջ սաղմի ձևավորմանն, օրգանիզմի բնականոն աճմանն ու հասունացմանը: 

Page 4: արտաքին միջավայրի ազդեցությունը սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա

Գործոնների բացասական ազդեցությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, տարաբնույթ հիվանդությունների առաջացման` ընդհուպ մինչև օրգանիզմի վաղաժամ վախճանի

Page 5: արտաքին միջավայրի ազդեցությունը սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա

Գործոնների ազդեցությունը սաղմնային շրջանում

Page 6: արտաքին միջավայրի ազդեցությունը սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա

Մարդկանց մոտ գործոնների ազդեցությունը զգալի է արդեն զարգացման սազմնային շրջանի բնականոն ընթացքն ապահովելու համար հղի կինը պետք է խուսափի տարաբնութ սթրեսային վիճակներից, իսպառ բացառի իր կողմից ալկոհոլային խմիչքների օգտագործումը, ծխելը և, նույնիսկ, ծխող մարդկանց միջավայրում, չօդափոխված սենյակում գտնվելը, պետք է սնվի ռեժիմով, օգտագործի հաշվեկշռված սնունդ: Գործոնների ազդեցությունը հետսաղմնային շրջանում Է՛լ ավելի վտանգավոր է: 

Page 7: արտաքին միջավայրի ազդեցությունը սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա

Գործոնների ազդեցությունը հետսաղմնային շրջանում

Page 8: արտաքին միջավայրի ազդեցությունը սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա

Մարդկանց, հատկապես դեռահասների ծխելը, ալկոհոլային խմիչքների, տարաբնույթ թմրանյութերի օգտագործումն առողջության ծանր խանգարումներ կարող են առաջացնել: Կարող են խիստ ախտահարվել մարդու բոլոր օրգան-համակարգերը` ամենից առաջ կենտրոնական նյարդային համակարգը, սիրտը և արյունատար անոթները, թոքերը, երիկամները և այլն: Ծխախոտի գործածումը շատ երկրների, այդ թվում նաև Հայաստանի համար դարձել է իսկական աղետ: 

Page 9: արտաքին միջավայրի ազդեցությունը սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա

Թեև մեր երկրում գործում է ծխախոտի արտադրության, իրացման և հասարակական վայրերում օգտագործման սահմանափակումեր սահմանող օրենքը, այնուամենայնիվ, մեր հանրապետությունում ծխախոտ օգտագործում է տղամարդկանց ավելի քան 60%-ը, իսկ ծխող կանաց թիվը գնալով ավելանում է: Ծխախոտի ծուխը պարունակում է նիկոտին և այլ թունավոր նյութեր, որոնք ազդում են ոչ միայն ծխող, 

այլև ծխախոտի ծխով լցված միջավայրում գտնվող այլ անձանց վրա, առաջացնելով ինչպես անմիջապես, այնպես էլ ամիսների և տարիների ընթացքում նկատվող ազդեցություններ: Բացի այդ, ծխելն ազդում է նաև մաշկի վրա, գույնը դառնում է անառողջ, ժամանակից շուտ առաջանում են կնճիռներ: Ըստ վիճակագրական տվյալների ծխողմերի մոտ, համեմատած չծխողմերի հետ, էապես բարձր է բազմաթիվ վտանգավոր հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Page 10: արտաքին միջավայրի ազդեցությունը սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա
Page 11: արտաքին միջավայրի ազդեցությունը սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա

 Թմրանյութերն ու ալկոհոլը արագորեն ներծծվում են արյան մեջ և հասնելով գլխուղեղ, ազդում են ուղեղի հատուկ կենտրոնների վրա, առաջ բերելով հաճույքի, հիշողության, մտածողության, ժամանակի զգացողության և շարժումերի փոխհամաձայնեցման փոփոխություններ: Թմրամոլությունը հիվանդություն է, որը պայմանավորված է թմրամիջոցների պարբերաբար օգտագործման հետևանքով առաջացած հոգեկան, երբեմն նաև ֆիզիկական կախվածությամբ

Page 12: արտաքին միջավայրի ազդեցությունը սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա
Page 13: արտաքին միջավայրի ազդեցությունը սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա

Թմրամիջոցների որոշ տեսակներից կախվածություն կարող է առաջանալ նույիսկ փոքր չափաքանակներից և շատ արագ: Թմրամոլը հետզհետե սկսում է օգտագործել ավելի ու ավելի մեծ չափաքանակներ, որպեսզի հասնի ցանկալի ազդեցության: 

Page 14: արտաքին միջավայրի ազդեցությունը սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա

Թմրամիջոցների օգտագործումն, ալկոհոլային խմիչքների չարաշահումը և թունամոլությունը կործանարար ազդեցություն կարող են ունենալ նաև մարդու մտավոր գործունեության, սրտի աշխատանքի, շնչառության և այլ կենսական գործընթացների վրա, ինչը կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների ծագման և մարդու վաղաժամ մահվան: Օրինակ, ալկոհոլը քայքայում է լյարդն, առաջացնում ցիրոզ հիվանդությունը:

Page 15: արտաքին միջավայրի ազդեցությունը սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա

Ալկոհոլի պարբերաբար օգտագործումը հանգեցնում է ծամր հիվանդության` ալկոհոլիզմի, իսկ թմրանյութի օգտագործումը` թմրամոլության, որոնք պահանջում են երկարատև մասնագիտական բուժում: Հատկանշական է. Որ բացասական գործոնների ազդեցությունը կարող թ ճակատագրական լինել նաև ապագա սերունդների համառ:Ալկոհոլամոլ, թմրանյութեր օգտագործող կամ թունամոլ ծնողներից , որպես կանոն, ծնվում են սակավամիտ և ֆիզիկապես ոչ լիարժեք երեխաներ:

Page 16: արտաքին միջավայրի ազդեցությունը սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա

և վերջապես այս ամենը ավարտվում է մեկ բանով`