Upload
tomamari
View
253
Download
6
Embed Size (px)
Citation preview
<<Իմացումի հրճվանք>>
Ներկայացում հեղինակային կրթական ծրագրի
ենթածրագրի կազմակերպման վերաբերյալ
2-1 դասարան
Իրականացվող նախագիծը ՝
ԹԹՈւԴՐԻԿ
•Ուսումնական պարապմունքի կազմակերպումը
Օրվա դասացուցակը՝
1. Մաթեմատիկա/Ռուսերեն2. Մայրենի3. Մարմնամար.4. Շախմատ5. Մաթեմատիկա/Անգլերեն
Մաթեմատիկա
Թեման՝ Եռանիշ թվեր
Պարապմունքի առաջին 20 րոպեն՝ 1000-ի սահմանում հաշվում տասնյակներով,
հարյուրյակներով, թվերի համեմատում: Արժեքի, կշռի, տարողության մասին
խնդիրներ են հորինում և առաջադրում մեկը մյուսին:
Երկրորդ 20 րոպեն՝ չափում ենք-կշռում ենք.
Տիկին Անուշի օգնությամբ բուժկետի մեծ կշեռքի վրա կշռեցին իրենց պայուսակները:
Մեկ սովորող գրանցում էր բոլոր տվյալները:
Պարապմունքին ոչ մի տպագիր միջոց չենք օգտագործել, ողջ դասը անց է կացվել
բանավոր: Կշռման արդյունքները գրանցվել են համակարգչով:
Դասի ընթացքը՝ այստեղ
Մարմնամարզություն
• Ընդհանուր մարմնամարզություն, շքերթի պատրաստում
Շքերթին մարմնամարզություն անելու ենք փետրագնդակներով,
այդ իսկ պատճառով մարմնամարզության պարապմունքներին փորձեր ենք անում:
Դիտենք օրվա վարժանքից մի հատված
Մայրենի
Սմարտ դաս՝
Բառերի խմբավորում ա) ըստ ցույց տրված առարկաների խմբերի (բանջարեղեն,
մրգեր, ծաղիկներ, թռչուններ, ծառեր և այլն),
Նախադասություններ են կազմել բանջարեղենների վերաբերյալ,մուտքագրել
Word ծրագրով, գունավորել ինչպիսին է … հարցին պատասխանող բառերը:
Այսպիսով զարգանում է և’ բանավոր խոսքը և’ ՏՀՏ հմտությունները:
Այսօր տպագիր միջոցներ չենք օգտագործել, օգտագործել ենք թվային միջոցներ:
Դասամիջոցին կատարել ենք աչքերը հանգստացնող վարժություններ: 5 րոպե
Շախմատ
Շախմատի պարապմունքի առաջին 20 րոպեն վարում է Առնոլդ Միաքայելյանը,
որի ընթացքում խաղում են շախմատ էլեկտրոնային եղանակով. Chess.am կայքում:
Հաջորդ 20 րոպեի ընթացքում սովորողներին բանավոր առաջադրվում են
խնդիրներ շախմատային միավորներով , նաև իրենք են կազմում և առաջարկում
մեկը մյուսին: Այսպիսի աշխատանքը մարզում է մտքի ճկունությունը,
զարգացնում մաթեմատիկական գիտելիքները:
Ռուսերեն
Ռուսերենի պարապմունքներին միշտ ներկա եմ լինում, այժմ սովորողները
ծանոթանում են ռուսերենի տառերին:
Դիտել են ուսումնական մուլտֆիլմ, սովորել “п’’ տառով սկսվող նոր բառեր:
Անգլերեն
Անգլերենի դասերին նույնպես մասնակցում եմ: Այժմ կրկնողություն է. Թեման՝ Ընտանի կենդանի-
ներն են:
Սովորողները երկխոսություններ են վարում միմյանց հետ, խոսում իրենց սիրած կամ չսիրած
կենդանու մասին, ինչպիսին է այն,միևնույն ժամանակ սովորում, թե ինչպես ենք խոսակցականում
օգտագործում ժխտական նախադասություններ, օրինակ՝ I like dog, I don't like dogs:
Այսօր հանձնարարված տնային առաջադրանքները
մայրենիիցՏանը կամ երկարացված օրվա ընթացքում«Չթթված թթվի արկածները» վերնագրով պատմություն հորինել, մուտքագրելև ֆայլը ուղարկել էլ. նամակով:
Սովորողների՝ նախորդ օրվա տնային աշխատանքի կատարման մասին տեղեկանք:
• Հանձնարարված է եղել Թթուդրիկի վերաբերյալ մաթեմատիկական խանդիրներհորինել, խնդիրը նկարել համակարգչային Paint ծրագրով:
Արդյունքում երկարացված օրվա ընթացքում ստեղծվել է էլեկտրոնային խնդրագիրք˂˂Թթված խնդիրներ˃˃ վերնագրով:
• Նախորդ օրը երգի դասին սովորել են «Բաղը քաղինք»՝ խաղողքամելու երգը:Հանձնարարել եմ Paint-ով նկարել երգը մաս-մաս՝ կարաոկեստեղծելու նպատակով:Սովորողները տանը նկարել են և նկարները ուղարկել ենէլ.նամակով:Կարաոկեի համար նախապատրաստած նյութերը՝ բլոգում:
Սովորողների պայուսակների կշռի մասին տեղեկանք. Միջինը 3 կգ է:
Սերենա - 3,5 կգ Նանե- 2,5 կգՌուզաննա- 2,6 կգ Չ. Լևոն – 4 կգՍաթենիկ – 1,1 կգ Սեդա- 3,3 կգՍարգիս- 1,4 կգ Ռաֆայել- 3 կգ
Մարիամ- 4 կգ Արամե – 1,5 կգԴավիթ – 3,1 կգ Կարեն- չի բերել պայուսակԱրարատ- 3,6 կգ Գոռ- Չի բերել պայուսակ
Մելիքը- չի բերել պայուսակև 4 բացակա