3

Click here to load reader

Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)

Embed Size (px)

Citation preview

Page 1: Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1991 թվականի դեկտեմբերի 8-ին Բելառուսի հանրապետության, Ռուսաստանի

Դաշնության և Ուկրաինայի ղեկավարների կողմից ստորագրվեց Համաձայնագիր

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ-ի) ստեղծման մասին:

1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա–Աթայում ստորագրվեց Համաձայնագրի

լրացուցիչ արձանագրություն, որի համաձայն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի,

Ղազաղստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի,

ՈՒզբեկստանի, Ուկրաինայի հանրապետությունները և Ռուսաստանի Դաշնությունը

կազմում են Անկախ պետությունների համագործակցությունը:

2009 թվականի օգոստոսի 18-ին Վրաստանը, որը 1993 թվականին ստորագրել էր

վերոհիշյալ արձանագրությունը, պաշտոնապես դադարեցրեց իր անդամությունը

ԱՊՀ-ին:

1993 թվականի հունվարի 22-ին ԱՊՀ անդամ պետությունները, բացառությամբ

Ուկրաինայի, ընդունեցին ԱՊՀ կանոնադրությունը, որի համաձայն

համագործակցության հիմնական նպատակներն են.

- փոխգործակցության իրականացումը քաղաքական, տնտեսական,

բնապահպանական, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,

- անդամ պետությունների բազմակողմանի և հավասարակշռված տնտեսական ու

սոցիալական զարգացումը ընդհանուր տնտեսական տարածության շրջանակներում,

ինչպես նաև միջպետական համագործակցությունը և ինտեգրումը,

- մարդու իրավունքների և հիմնական ազատությունների ապահովումը միջազգային

իրավունքի համընդհանուր սկզբունքների և նորմերի, ինչպես նաև ԵԱՀԿ

փաստաթղթերի համաձայն,

- անդամ պետությունների միջև համագործակցությունը միջազգային խաղաղության

և անվտանգության ապահովման գործում, սպառազինությունների և ռազմական

ծախսերի կրճատմանն ուղղված ազդեցիկ գործողությունների իրականացումը,

միջուկային և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերի վերացումը, ինչպես

նաև համընդհանուր և ամբողջական զինաթափման հասնելը,

- աջակցությունը անդամ պետությունների քաղաքացիների տեղաշարժմանը և ազատ

շփմանը ԱՊՀ-ում,

- փոխադարձ իրավական օժանդակունը և համագործակցությունը

իրահարաբերությունների այլ ոլորտներում,

Page 2: Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)

- ԱՊՀ մասնակից պետությունների միջև վեճերի և կոնֆլիկտների խաղաղ

կարգավորումը:

2005 թվականի օգոստոսի 26-ին Թուրքմենստանը հայտարարեց, որ մասնակցելու է

ԱՊՀ-ին որպես «ասոցացված անդամ»:

Համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում իրականացվում է կանոնադրական

մարմինների միջոցով.

- Պետությունների ղեկավարների խորհուրդ

- Կառավարությունների ղեկավարների խորհուրդ

- Արտաքին գործերի նախարարների խորհուրդ

- Տնտեսական խորհուրդ

- Պաշտպանության նախարարների խորհուրդ

- Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդ

- Միջխորհրդարանական վեհաժողով

- Տնտեսաական դատարան:

Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների

ղեկավարների խորհուրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերի

միջև ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մշտական գործող- մարմին է

հանդիսանում ԱՊՀ մասնակից պետությունների մշտական լիազոր

ներկայացուցիչների խորհուրդը, որոնք գործում է ԱՊՀ կանոնադրական և այլ

մարմիններին կից:

Համագործակցության մշտական գործող գործադիր, վարչական և

համակարգող մարմիը ԱՊՀ Գործադիր կոմիտեն է, որի կենտրոնակայանը գտնվում է

Մինսկ քաղաքում`Մոսկվայում մասնաճյուղով:

1994 թվականի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ԱՊՀ-ին շնորհեց դիտորդի

կարգավիճակ: Նման կարգավիճակ է շնորհվել Համագործակցությանը նաև ՄԱԿ-ի

առևտրի եւ զարգացման խորհրդաժողովում (1994 թ. ապրիլի 19 ):

ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է 82 մարմին, այդ թվում ճյուղային

համագործակցության 66 մարմին, որոնք կոչված են նպաստելու ԱՊՀ

շրջանակներում համագործակցության զարգացմանը:

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԱՊՀ հիմնադիր անդամ և ԱՊՀ

շրջանակներում իրականացվող համագործակցության տարբեր ծրագրերի

նախապատրաստման և իրագործման ակտիվ մասնակից: Դա պայմանավորված է

տնտեսական, հումանիտար, քաղաքական, ռազմաքաղաքական և այլ ոլորտներում

պետության ունեցած շահերով:

ՀՀ մասնակցում է ԱՊՀ բոլոր մարմինների գործունեությանը, բացառությամբ ԱՊՀ

տնտեսական դատարանի:

2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեյում ԱՊՀ գագաթաժողովն ընդունեց

Page 3: Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)

Համագործակցության հետագա զարգացման հայեցակարգը և նրա իրագործմանն

ուղղված հիմնական միջոցառումների ծրագիրը:

2009 թվականի նոյեմբերի 20-ին ԱՊՀ ԿՂԽ կողմից Յալթայում հաստատվեցին ԱՊՀ

մասնակից պետությունների երկարատև համագործակցության հիմնական

ուղղությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև որոշում կայացվեց

ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ միջոցառումների մասին` ուղղված

համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքների

հաղթահարմանը:

2010 թվականի դեկտեմբերի 9-10-ին Մոսկվայում կայացան ԱՊՀ արտաքին գործերի

նախարարների խորհրդի և պետությունների ղեկավարների խորհրդի նիստերը:

ԱՊՀ ԱԳՆ խորհրդի նիստին քննարկվեցին 18 փաստաթղթերի նախագծեր`ուղղված

միջպետական համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը

տնտեսության բնագավառում, ինչպես նաև հումանիտար և անվտանգության

ապահովման ոլորտներում:

2010 թվականի դեկտեմբերի 10-ին կայացավ ԱՊՀ ՊՂԽ նիստը, որի ընթացքում տեղի

ունեցավ կարծիքների փոխանակում ընթացակարգային հարցերի, ինչպես նաև ԱՊՀ

հետագա ամրապնդման և ակտիվության բարձրացման արդիական խնդիրների

վերաբերյալ: Նիստին քննարկվել և ընդունվել են որոշումներ ավելի քան 20

փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ, որոնք ուղղված են համագործակցության

ակտիվացմանը տնտեսական և հումանիտար ոլորտներում, անվտանգության

ապահովման և Համագործակցության գործունեության այլ ուղղություններով:

Համաձայն մոսկովյան հանդիպման` ԱՊՀ մարմիններում նախագահությունը

Ռուսաստանի Դաշնությունից 2011 թվականի հունվարի 1-ից անցավ Տաջիկստանի

հանրապետությանը: