7
ԻԻԻԻԻԻ ԻԻ ԻԻԻ ԻԻ ԻԻԻԻԻ ԻԻԻԻԻԻԻ ԻԻԻԻԻԻԻ ԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻ

մանե համբարումյան ամանոր

Embed Size (px)

Citation preview

Page 1: մանե համբարումյան ամանոր

ԻՆՉՊԵՍ ԵՎ ԵՐԲ ԵՆ ՆՇՈՒՄ ԱՄԱՆՈՐՆ ԱՇԽԱՐՀԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ

Page 2: մանե համբարումյան ամանոր

Ինչպես են նշում ամանորը Իռլադիայում

Ռուսաստանի ժողովուրդներից չուկչաները Նոր Տարին նշում են դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը, քանի որ այդ օրվանից օրերն սկսում են երկարել: Տոնն սկսվում է ծիսական խարույկ վառելով, որը կատարվում է հատուկ սուրբ` "հրեղեն" տախտակի օգնությամբ: Այս խարույկի շուրջը չուկչաները կազմակերպում են երգ ու պար: Ծեսի պարտադիր տարրն է զոհաբերությունը: Այս հյուսիսային ժողովուրդը կաշվե բաժակների մեջ լցնում է ճարպ եւ յուղ` դրանով ձգտելով բարիացնել չար ոգիներին: Այդ գիշեր վատ բաների մասին չի կարելի մտածել, Ամանորը հարկավոր է դիմավորել միայն լավ բարեմաղթանքներով:

Իռլանդիայում նոր տարվա նախօրեին` երեկոյան, բոլորը բացում են իրենց տան դռները: Յուրաքանչյուր ոք կարող է մտնել ուզած տունն ու ցանկալի հյուր կհամարվի այնտեղ. նրան կընդունեն մեծ ուրախությամբ, կնստեցնեն պատվավոր տեղում, կհյուրասիրեն մի բաժակ ընտիր գինի` չմոռանալով ասել. «Թող խաղաղություն լինի այս տանը և ամբողջ աշխարհում»: Հաջորդ օրը յուրաքանչյուր ոք տոնը դիմավորում է իր տանը: 12-ն անց կեսին իռլանդացիները դուրս են գալիս  քաղաքի կենտրոնական լուսավորված ու տոնական զարդարված հրապարակը:

Page 3: մանե համբարումյան ամանոր

Ինչպես են նշում ամանորը Ճապոնիայյում։

Ծագող արևի երկրում` Ճապոնիայում, քաղաքների և գյուղերի բոլոր բնակիչները փետրվարի 1-ին դուրս են գալիս փողոց` դիմավորելու արևածագը: Երբ արևի առաջին ճառագայթները լուսավորում են երկիրը, ճապոնացիները շնորհավորում են միմյանց նոր տարվա առթիվ և նվերներ փոխանակում: Իսկ երեկոն հաճելի է անցկացնել ընտանիքում: Եվ որպեսզի չար ոգիներին տուն չթողնեն, նրանք տան շեմին կախում են ծղոտի պսակներ: Նրանք կարծում են, որ դա իրենց երջանկություն է բերում: Նրանք նաև սովորություն ունեն ծիծաղել նոր տարվա գալստյան պահին:

Page 4: մանե համբարումյան ամանոր

Ինչպես են նշում ամանորը Իրանում։

Իրանում նոր տարին դիմավորում են մարտի 21-ին: Այնտեղ մարդիկ նոր տարուց մի քանի շաբաթ առաջ փոքրիկ ծաղկամաններում ցորեն են ցանում:  Նոր տարվա ժամանակ արդեն սերմերը ծլած են լինում, ինչը խորհրդանշում է գարնան և նոր տարվա գալուստը:

Page 5: մանե համբարումյան ամանոր

Ինչպես են նշում ամանորը Հնդկաստնում։

Նոր տարին դիմավորելու շատ գեղեցիկ ծեսեր կան Հնդկաստանում: Այնտեղ մարդիկ զարդարում են իրենց վարդագույն, կարմիր, սպիտակ ծաղիկներով: Հնդիկները նվերներ ընծայելու իրենց կանոններն ունեն: Օրինակ` երեխաների համար նվերները դրվում են հատուկ սկուտեղի վրա: Առավոտյան փակում են երեխայի աչքերը և մոտեցնում նրան այդ սկուտեղին:

Page 6: մանե համբարումյան ամանոր

Ինչպես են նշում ամանորը Ֆրանսիայում։

Ֆրանսիական Ձմեռ պապը` Պեր Նոելը, գալիս է ամանորյա գիշերը և նվերներ թողնում երեխաների կոշիկներում: Նրան, ում բաժին է հասնում բակլան` եփած ամանորյա կարկանդակում, ստանում է «բակլայի թագավոր» տիտղոսը, և տոնական գիշերը բոլորը ենթարկվում են նրա հրամաններին: Տոնածառի մոտ դրվում են սանտոններ` փայտե կամ կավե արձանիկներ: Ըստ ավանդության` լավ գինեգործ-տանտերն անպայման պետք է բաժակով չրխկացնի գինու տակառին, շնորհավորի դրա տոնը և խմի ապագա բերքի համար:

Page 7: մանե համբարումյան ամանոր

Շնորհակալություն

Մանե Համբարձումյան

Մայր դպրոց