12
ՈՂՋՈ՜ՅՆ ՀԱՅՈՑ ԲՈՒՆ ՆՈՐ ՏԱՐՈՒՆ (4512 թ) ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ը (ՆԱՒԱՍԱՐԴ) ՀԱՅՈՑ ԲՈՒՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ (4512 թ) Շատ քիչ է այն ազգերի թիւը, որոնք ունեն իրենց սեփական թւականն ու տոմարը։ Այդ քչերից է հայ ժողովուրդը։ Հպարտանքով ու խանդավառ, իւրաքանչիւր տարւայ Օգոստոսի 11-ին պիտի տօնենք հայոց բուն Նոր տարին՝ Նաւասարդը, որ մեզ է հասել դարերի խորքից որպէս սրբազան աւանդ եւ չմոռացւող թւական։ Հայերն ունեցել են երկու Նոր տարի, որոնք կոչւել են ԱՄԱՆՈՐ, ՆԱՒԱՍԱՐԴ կամ ԿԱՂԱՆԴ։ Մեր նախնիները վաղնջական ժամանակներում Նոր Տարին դիմաւորել էին Մարտի 21 -ին՝ գիշերային գիշերահաւասարի օրը, որովհետեւ՝ ըստ քրմերի, բնութիւնը յարութիւն է առնում գարնան սկզբին։ Հայերն այդ օրը դարձրել էին իրենց Նոր Տարին՝ Տարեգլուխը, եւ այն նշում էին ցնծալի տօնախմբութեամբ, փառաբանելով բնութեան զարթօնքն ու բերքառատութիւնը։ Հայկական երկրորդ տարեգլուխը եղել է Նաւասարդի 1-ը՝ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ը։ Նկատի ունենալով որ հայկական հին տարին ընդգրկում է միայն 365 օր, այսինքն՝ արեւադարձային տարուց քառորդ օր պակաս, հետեւաբար 1461 տարիների պարբերականութիւնը կոչւել է ՆԱՀԱՆՋ ՏԱՐԻ կամ ՀԱՅԿԵԱՑ ՇՐՋԱՆ։ Հայկեայ երկրորդ շրջանը աւարտւել է մեր թւարկութեան 428 թւականին, երբ Նաւասարդի 1 -ը համընկնում էր Օգոստոսի 11-ի հետ, եւ այսպիսով հայոց թւականը համարւում է 2493 մեր թւականից առաջ։ Ըստ աւանդութեան Հայկ Նահապետը չհանդուրժելով բռնակալ Բելին, նետահարում է նրան եւ իր ցեղակիցներով հեռանում է Միջին Արեւելքից ու հաստատւում Արարատեան տարածք։ Հայերը շարունակում են հաստատւած մնալ այդ տարածքում։ Այդ օրւանից սկիզբ է առնում հայոց բուն թւականը։ Յիշենք եւ նշենք մեր դարաւոր աւանդութիւնները։ Դարերի խորքից մեզ հասած տօները պիտի փոխանցենք մեր զաւակներին ու յետագայ սերունդներին։ BUSINESS NAME ՏԵՂԵԿԱՏՈՒ ARMENIAN SOCIETY OF LOS ANGELES ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԻՐԱՆԱՀԱՅ ՄԻՈՒԹԻՒՆ LUDOVICA & AGOP ANTABLIAN EDUCATIONAL & CULTURAL CENTER 117 S. LOUISE ST., GLENDALE, CA 91205 * Tel: 818-241-1073 * Fax: 818-484-7435 * e-mail: [email protected] Իրանահայ Միութեան Ամսօրեայ Հրատարակութիւն - Հայոց բուն թւական 4512 * ԻԶ.Տարի,թիւ 306 Օգոստոս 2019 Խմբագրական կազմ ՆԵՐՍԷՍ ՏՄԵՍՐՈՊԵԱՆ՝ Խմբագիր Պատասխանատու գործավարներ՝ ԱՐՄԻՆԷ ԱՍԼԱՆԵԱՆ ՀՐԱՆԴ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ ՅԱՍՄԻԿ ՂԱԶԱՐԵԱՆ Non-Profit Org. U.S. POSTAGE PAID Glendale, CA Permit No, 839

ՏԵՂԵԿԱՏՈՒ · 2019-09-02 · Հայերն ունեցել են երկու Նոր տարի, որոնք կոչւել են ԱՄԱՆՈՐ, ՆԱՒԱՍԱՐԴ կամ ԿԱՂԱՆԴ։

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ՏԵՂԵԿԱՏՈՒ · 2019-09-02 · Հայերն ունեցել են երկու Նոր տարի, որոնք կոչւել են ԱՄԱՆՈՐ, ՆԱՒԱՍԱՐԴ կամ ԿԱՂԱՆԴ։

ՈՂՋՈ՜ՅՆ ՀԱՅՈՑ ԲՈՒՆ ՆՈՐ ՏԱՐՈՒՆ (4512 թ․)

ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ը (ՆԱՒԱՍԱՐԴ)

ՀԱՅՈՑ ԲՈՒՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ (4512 թ․)

Շատ քիչ է այն ազգերի թիւը, որոնք ունեն իրենց սեփական թւականն ու տոմարը։ Այդ քչերից է հայ

ժողովուրդը։

Հպարտանքով ու խանդավառ, իւրաքանչիւր տարւայ Օգոստոսի 11-ին պիտի տօնենք հայոց բուն Նոր

տարին՝ Նաւասարդը, որ մեզ է հասել դարերի խորքից որպէս սրբազան աւանդ եւ չմոռացւող թւական։

Հայերն ունեցել են երկու Նոր տարի, որոնք կոչւել են ԱՄԱՆՈՐ, ՆԱՒԱՍԱՐԴ կամ ԿԱՂԱՆԴ։

Մեր նախնիները վաղնջական ժամանակներում Նոր Տարին դիմաւորել էին Մարտի 21-ին՝ գիշերային

գիշերահաւասարի օրը, որովհետեւ՝ ըստ քրմերի, բնութիւնը յարութիւն է առնում գարնան սկզբին։

Հայերն այդ օրը դարձրել էին իրենց Նոր Տարին՝ Տարեգլուխը, եւ այն նշում էին ցնծալի տօնախմբութեամբ,

փառաբանելով բնութեան զարթօնքն ու բերքառատութիւնը։

Հայկական երկրորդ տարեգլուխը եղել է Նաւասարդի 1-ը՝ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ը։

Նկատի ունենալով որ հայկական հին տարին ընդգրկում է միայն 365 օր,

այսինքն՝ արեւադարձային տարուց քառորդ օր պակաս, հետեւաբար 1461 տարիների

պարբերականութիւնը կոչւել է ՆԱՀԱՆՋ ՏԱՐԻ կամ ՀԱՅԿԵԱՑ ՇՐՋԱՆ։ Հայկեայ

երկրորդ շրջանը աւարտւել է մեր թւարկութեան 428 թւականին, երբ Նաւասարդի 1-ը

համընկնում էր Օգոստոսի 11-ի հետ, եւ այսպիսով հայոց թւականը համարւում է 2493

մեր թւականից առաջ։

Ըստ աւանդութեան Հայկ Նահապետը չհանդուրժելով բռնակալ Բելին,

նետահարում է նրան եւ իր ցեղակիցներով հեռանում է Միջին Արեւելքից ու

հաստատւում Արարատեան տարածք։ Հայերը շարունակում են հաստատւած մնալ

այդ տարածքում։

Այդ օրւանից սկիզբ է առնում հայոց բուն թւականը։ Յիշենք եւ նշենք մեր

դարաւոր աւանդութիւնները։ Դարերի խորքից մեզ հասած տօները պիտի փոխանցենք

մեր զաւակներին ու յետագայ սերունդներին։

BUSINESS NAME ՏԵՂԵԿԱՏՈՒ ARMENIAN SOCIETY OF LOS ANGELES

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԻՐԱՆԱՀԱՅ ՄԻՈՒԹԻՒՆ

LUDOVICA & AGOP ANTABLIAN EDUCATIONAL & CULTURAL CENTER

117 S. LOUISE ST., GLENDALE, CA 91205 * Tel: 818-241-1073 * Fax: 818-484-7435 * e-mail: [email protected] Իրանահայ Միութեան Ամսօրեայ Հրատարակութիւն - Հայոց բուն թւական 4512 * ԻԶ.Տարի,թիւ 306 Օգոստոս 2019

Խմբագրական կազմ

ՆԵՐՍԷՍ Տ․ ՄԵՍՐՈՊԵԱՆ՝ Խմբագիր

Պատասխանատու գործավարներ՝ ԱՐՄԻՆԷ ԱՍԼԱՆԵԱՆ

ՀՐԱՆԴ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

ՅԱՍՄԻԿ ՂԱԶԱՐԵԱՆ

Non-Profit Org.

U.S. POSTAGE

PAID Glendale, CA Permit No,

839

Page 2: ՏԵՂԵԿԱՏՈՒ · 2019-09-02 · Հայերն ունեցել են երկու Նոր տարի, որոնք կոչւել են ԱՄԱՆՈՐ, ՆԱՒԱՍԱՐԴ կամ ԿԱՂԱՆԴ։

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԹԻՒ 306, Օգոստոս 2019

2

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԲՈՂՈՔԸ

«ՀԱՅԵՐԷՆ ԳՐԷ՛, ԷԼԻ»

Վարի լուսանկարը շատ բան կ՛ըսէ մեզի։ Երեւանի փողոցներում

մէկուն մէջ պարզուած պաստառի վրայ Մեսրոպ Մաշտոցն է, որ կոչ

կ՛ընէ մեր ժողովուրդին ու կ՛ըսէ․ «Ես որո՞ւ համար ստեղծեր եմ հայոց

տառերը։ Հայերէն գրէ՛, էլի»։

Մենք ալ, մենք՝ որ հպարտօրէն հազար անգամ ըսած ենք որ

Մեսրոպին աշակերտներն ենք, միշտ ողբացած ենք, երբ տեսած ենք որ

հայ մարդը հայերէն չի գրեր, մենք ալ հազար անգամ ուզած ենք ըսել․

«Հայերէն գրէ, մարդ Աստուծոյ»։

Բայց աւելին կայ։ Ահաւասիկ մեր մտքին մէջ յարութիւն կ՛առնէ

մեր պապերէն մէկը, որ եղել է հայոց լեզուի առաջին կերտիչներէն մէկը։

Ան ալ մօտաւորապէս նոյնը կ՛ըսէ հայ մարդուն․

«Այ մարդ, ես որո՞ւ համար ստեղծել եմ հայոց լեզուն։ Հայերէն

խօսէ, էլի»։

Հայոց գեղեցիկ տառե՜րը։

Հայոց լեզուի հրաշք բառե՜րը։

Իրաւ, որո՞նց համար ստեղծուել են սրանք։ Ֆրանսացիի՞ն համար, ամերիկացիի՞ն համար,

ռուսի՞ն համար։ Երանելի Մեսրոպ Մաշտոց գործ չունի այս օտարներուն հետ, ան գործ ունի մեր

ժողովուրդին զաւակներուն հետ։ Մեր ժողովուրդի զաւակներուն է, որ հայերէն տառերով հարց

կուտայ թէ որո՞ւ համար ստեղծեր է ան հայոց տառերը։

Բայց սխալ մը կայ։

Մեսրոպ Մաշտոց, եթէ իսկապէս կ՛ուզէ հայ մարդուն հարցնել թէ ինք որո՞ւ համար

ստեղծեր է մեր տառերը, ապա այդ հարցումը պէտք է ընէ ո՛չ թէ հայերէնով, այլ ֆրանսերէնով,

անգլերէնով, ուսերէնով։

Խնդա՞նք մեր ողբերգական վիճակին վրայ։

«ՄԱՐՄԱՐԱ»

Հայազգի անւանի երգիչ Անդիի

Յիշատակի եւ Համբաւի Աստղը Հոլիվուդում

Ծագումով իրանահայ անւանի երգիչ Անդին (Անդրանիկ

Մադաթեան) առաջին իրանցին է, որ նրա անունով աստղը տեղադրւելու է

«Հոլիվուդ» պողոտայում, 2020 թւականին։

«Մեծապէս գոհ եմ ու հպարտ, որ հոլիվուդեան մեծ աշխարհը

առաջին անգամւայ համար մի իրանցու եւ առաջին իրանահայ երգչին

համբաւի աստղ է նւիրում։ Այս աստղը աշխարհում եւ Հոլիվուդում

յաջողութեան եւ համբաւի սիմւոլ է, եւ որի ստանալը Հոլիվուդի Ընտրական

Յանձնախմբի կողմից, մեծ պատիւ է ինձ համար», ասել է Անդին։

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԻՐԱՆԱՀԱՅ ՄԻՈՒԹԻՒՆ

Page 3: ՏԵՂԵԿԱՏՈՒ · 2019-09-02 · Հայերն ունեցել են երկու Նոր տարի, որոնք կոչւել են ԱՄԱՆՈՐ, ՆԱՒԱՍԱՐԴ կամ ԿԱՂԱՆԴ։

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԹԻՒ 306, Օգոստոս 2019

3

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԻՐԱՆԱՀԱՅ ՄԻՈՒԹԻՒՆ

Միութենական կեանք

Հաւաք՝ նւիրւած մայրերին

Մայրերին նւիրւած միջոցառումը տեղի ունեցաւ երեքշաբթի Մայիսի 28-ին, առաւօտեան

ժամը 11-ին, ներկայութեամբ մի խումբ անդամուհիների եւ հիւրերի։ Ներկաների կրծքին

փակցւող ծաղիկները զարդարւած էին եռագոյն ժապաւէններով։

Առաջին հերթին ելոյթ ունեցաւ բաժնի նախագահ Շաքէ Եղիազարեանը։ Նա բարի

գալստեան խօսք ուղղելով ներկաներին՝ շնարհաւորեց բոլոր մայրերի տօնը, եւ ընթերցեց օրւայ

առթիւ գրութիւն։

Մտերմիկ հաւաքը շարունակւեց Յասմիկ Ջառահեանի երկու երգով։ Ինքնակամ երկու երգ

կատարեց նաեւ Ռամոնա Սահակեանը։ Օրւայ առիթով հետաքրքիր եւ հաճելի նիւթ էր

պատրաստել Հռիփսիմէ Զարգարեանը։ Իսկ նախագահուհին ներկայացրեց Իրանի առաջին կին

բժիշկ՝ գեղագիտութեան դոկտոր Յասմիկ Յարութիւնեանի համառօտ կենսագրութիւնը։

Ծրագրի ընթացքում ծախւում էին վիճակահանութեան տոմսեր․ վերջում տեղի ունեցաւ

վիճակահանութիւն։

Ձեռնարկը իր աւարտին հասաւ Շաքէ Եղիազարեանի խօսքով։ Նա Կանանց Բաժանմունքի

անունից շնորհակալութիւն յայտնեց Արմինէ Ասլանեանին՝ իր նւիրած ծաղիկների համար, եւ

պարոն Էդիկ ևՎահիկ Սարգսեանին՝ իր մշտական աջակցութեան եւ պարբերական

նւիրատւութիւնների համար։

Ներկաները սրահը թողին լաւ յուշերով։

Շաքէ

Գրական հաւաք Երեքշաբթի Յունիսի 12-ին, երեկոյեան ժամը 7-ին, միութեան ժողովասրահում կայացաւ

գրական հերթական հաւաքը՝ մի խումբ գրասէրների ներկայութեամբ։ Այդ օր ելոյթ ունեցողն էր

գրական վերլուծաբան Սարգիս Միրզայեանը։ Նիւթն էր ամերիկահայ գրող Զաւէն Սիւրմէլեանի

կեանքն ու գրական վաստակը։

Զեկուցաբերը հանգամանօրէն խօսեց ազգութեամբ հայ, անգլիագիր բանաստեղծ,

վիպասան Սիւրմէլեանի մասին, ապա ընթերցեց ամերիկահայ մտաւորական Թորգոմ

Փոստաջեանի՝ հեղինակին նւիրւած գրութիւններից հատւածներ եւ յուշեր։ Ներկաները

կարծիքներ յայտնեցին ու տեղի ունեցաւ մտքերի փոխանակութիւն։

Գրական երեկոն աւարտւեց երեկոյեան ժամը 9-ին։

* * *

Յուլիսի 27-ին կայացած գրական հաւաքը նւիրւած էր Ամենայն հայոց բանաստեղծուհի

Սիլւա Կապուտիկեանին։ Սարգիս Միրզայեանը հանգամանօրէն խօսեց մեծ բանաստեղծուհու

մասին ու կարդաց մի քանի քերթւած Կապուտիկեանից։

* * *

Յուլիսի 9-ի գրական երեկոյին խօսւեց իրանցի մի քանի գրողի մասին։ Նաեւ կարդացւեց

հայ բանաստեղծներից պարսկերէն թարգմանութիւններ, որ կատարել է շնորհալի թարգմանիչ

Սաքօ Նազարեանը։ Վերջինս նաեւ ընթերցեց մէկ բաժին Գրիգոր Նարեկացու «Մատեան

Ողբերգութեան»ից։

Page 4: ՏԵՂԵԿԱՏՈՒ · 2019-09-02 · Հայերն ունեցել են երկու Նոր տարի, որոնք կոչւել են ԱՄԱՆՈՐ, ՆԱՒԱՍԱՐԴ կամ ԿԱՂԱՆԴ։

Հայ պարբերական մամուլի պատմութիւնը

(Համառօտ ակնարկ) Հնդկաստանի եւ Վենետիկի հայ գաղթօջախները իրենց յատուկ տեղն ունեն հայկական

պարբերական մամուլի պատմութեան մէջ։

9-ից 12-րդ դարերում օտարերկրացի զաւթիչների Հայաստան ներխուժման պատճառով՝

հայրենի երկրից արտագաղթը նոր թափ է ստանում։ Գաղթի մեկնակէտներից էին Իտալիան,

Բալկանեան թերակղզին, Ֆրանսիան եւ եւրոպական ուրիշ երկրներ, ուր ստեղծւում էին

հայկական նոր գաղթօջախներ։

17-րդ դարի սկզբում, Շահ-Աբասեան բռնագաղթի հետեւանքով, տասնեակ հազարներով

հայեր հայրենի հողից տեղահանւում են ու տարւում Իրանի կենտրոնականն շրջաններ։ Իրանի

ժամանակի մայրաքաղաք՝ Սպահանին կից, ստեղծւում է Նոր Ջուղան, ուր բնակութիւն են

հաստատում Իրան քշւած հայ արհեստաւորներն ու վաճառականները։

17-րդ դարի երկրորդ կէսին, Նոր Ջուղայի հայ վաճառականները արդէն իրենց

հսկողութեան տակ ունէին առեւտրական կարեւոր կապուղիները՝ Հնդկական Ովկիանոսից

մինչեւ Եւրոպա։ Նրանցից մի քանիսը հաստատւել էին Հնդկաստանի Մադրաս, Բոմբէյ,

Կալկաթա եւ այլ քաղաքներում՝ ստեղծելով հայկական նոր գաղթօջախներ։

Հնդկաստանի եւ Եւրոպայի հայկական գաղթօջախներում են հրատարակւել հայկական

առաջին պարբերականները։

1794-ին, Շիրազից գաղթած Յարութիւն աւագ քահանայ Շմաւոնեանը Հնդկաստանի

Մադրաս քաղաքում հրատարակեց հայկական առաջին թերթը, որ կոչւում էր «Ազդարար»։

Ազդարարը ունեցաւ կարճ կեանք՝ ընդամենը երկու տարի, բայց որպէս հայկական առաջին թերթ

իր ուրոյն տեղն ունի հայ պարբերական մամուլի պատմութեան մէջ։

1800-ական թւականներին, Մխիթարեան միաբանութեան անդամները հրատարակել են

պարբերական թերթեր Վենետիկում եւ Վիեննայում, որոնցից ամենահեղինակաւորը

«Բազմավէպ»ն է, որ հրատարակւում է մինչեւ օրս։ Բազմավէպի սկզբնական խմբագիրներն են

եղել Գաբրիէլ Այվազովսկին եւ հայր Ղեւոնդ Ալիշանը։

Բազմավէպը ամենաերկար ժամանակով հրատարակւող հայ պարբերականն է։

Համադրեց Սարգիս Միրզայեանը

Համբարձման տօնը Հայաստանում Հայաստանում Համբարձումը վերածւել է ժողովրդական տօնակատարութեան։

Երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առիթով հաւաքում են 7 գոյնի ծաղիկ, կժի

մէջ լցնում 7 աղբիւրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մէջ եւ Համբարձման գիշեր «աստղունք»

դնում, այսինքն՝ դրանք յանձնում են աստղերի խորհրդին, որից յետոյ ըստ այդ նշանների՝

կատարում գուշակութիւններ։ Համբարձման կիրակի օրը տօնականօրէն զարդարւած

երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տօնախմբութիւններ՝ Համբարձման նւիրւած

երգերի, պարերի (յատկապէս վերվերիների՝ որպէս հասակի աճի հետ կապւած հմայական

պարերի), խաղերի ու մրցոյթների զուգակցութեամբ։

Հայ Առաքելական Ս․ եկեղեցին Քրիստոսի Համբարձման տօնի օրը յիշատակում է նաեւ

1441 թւականին Հայոց կաթողիկոսութեան Աթոռը Սսից տեղափոխւելու եւ Ս․ Էջմիածնում

վերահաստատելու պատմական դէպքը։ Շար. 5-րդ էջ

4

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԹԻՒ 306, Օգոստոս 2019 ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԻՐԱՆԱՀԱՅ ՄԻՈՒԹԻՒՆ

Page 5: ՏԵՂԵԿԱՏՈՒ · 2019-09-02 · Հայերն ունեցել են երկու Նոր տարի, որոնք կոչւել են ԱՄԱՆՈՐ, ՆԱՒԱՍԱՐԴ կամ ԿԱՂԱՆԴ։

ԻՐԱՆԱՀԱՅ ԿԵԱՆՔ

Ուխտագնացութիւն դէպի Ղազւին

Թեհրանի թեմում, հովանաւորութեամբ թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Արք․

Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թեհրանի եկեղեցիների խորհուրդների

ուխտագնացութեան յանձնախմբի, Հռիփսիմեաց տօնի առիթով կազմակերպւել էր աւանդական

ուխտագնացութիւն դէպի Ղազւին, որ տեղի ունեցաւ Յունիսի 17-ին։ Ղազւինում կայ Ս․

Հռիփսիմէ եկեղեցին, եւ քաղաքը ժամանակին ունեցել է հայ գաղութ։ Ուխտագնացութեանը

մասնակցեցին թեհրանահայ մի քանի միութիւնների անդամներ եւ հաւատացեալների նկատելի

թիւ։

Սրբազան հայրը ուխտագնացութեան երգեցիկ խմբի առաջնորդութեամբ մուտք գործեց

եկեղեցի։ Երգեցիկ խումբը ղեկավարում էր տիկին Օֆիկ Մելիքեանը։ Պատարագիչ Սրբազան

հօրը խորանի վրայ սպասարկում էին Արժ․ Տ․ Սահակ քհնյ․ Խոսրովեանը, Արժ․ Տ․ Արիստակէս

քհնյ․ Շմաւոնեանը, Բարեշնորհ Անի Քրիստթի սարկաւագուհի Մանւէլեանն ու դպրուհի օրդ․

Լիոդա Խոսրովեանը։

Յընթացս պատարագի Սրբազան հայրը ուխտաւորներին փոխանցեց իր պատգամը։ Նախ

ողջունեց եւ գնահատեց ուխտաւորների կապւածութիւնը հայ եկեղեցուն ու նրա

աւանդութիւններին, ապա՝ կարեւորութեամբ շեշտեց Ս․ Հռիփսիմէի եւ Ս․ Գայիանէի ու նրանց

ընկերուհիների հաւատքը քրիստոնէութեան նկատմամբ։ Սրբազան հայրը նաեւ անդրադարձաւ

քրիստոնեայ կնոջ տիպարին, որ յատկանշւում է հաւատատարմութեամբ, պարկեշտութեամբ եւ

նախանձախնդրութեամբ, ինչպէս Հռիփսիմեան եւ Գայիանեան կոյսերի սէրն ու

նախանձախնդրութիւնն էր քրիստոնէական կրօնի եւ հայրենիքի նկատմամբ, որի համար

կոյսերը իրենց սուրբ արիւնը նւիրեցին։ Սրբազան հայրը ոգեկոչեց նրանց յիշատակը։

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցու

բարերար՝ Յովհաննէս Բարսեղեանի, նրա վաղամեռիկ դստեր՝ Հռիփսիմէի եւ եկեղեցու երկար

տարիների հոգեւոր հովիւ Արժ․ Տ․ Յարութիւն աւագ քհնյ․ Բալայեանի հոգիների

խաղաղութեան համար։

Կէսօրւայ հաւաքական ճաշից յետոյ, Տ․ Սեպուհ Արք․ Սարգսեանն ու ուխտագնացութեան

կազմակերպիչները հանդիպումներ ունեցան ուխտաւորների հետ ու գնահատելով նրանց

մասնակցութիւնը՝ յաջողութիւն մաղթեցին բոլորին։

Համբարձում տօնի մասին տեղեկութիւններ

Համբարձումը քրիստոնէական տօն է։ Սահմանւել է ի յիշատակ Յիսուս Քրիստոսի

երկրային կեանքի վերջին օրերի (ըստ քրիստոնէական ուսմունքի՝ Քրիստոսը խաչելութիւնից 3

օր անց յարութիւն է առել եւ իր աշակերտներին 40 օր այցելելուց յետոյ համբարձւել երկինք)։

Համբարձումը պատկանում է շարժական տօների թւին, ունի 35 օրւայ շարժականութիւն

(Ապրիլի վերջից մինչեւ Յունիսի սկիզբը, տօնւում է Զատիկի 40-րդ օրը, հինգշաբթի)։

Համբարձումը ծագումով կապւում է նախաքրիստոնէական տօնացոյցին (արտայատել է

մեռնող եւ յառնող Աստծու, բնութեան զարթօնքի, վերածնութեան գաղափարները)։

Համադրեց Անդրանիկ Ղարախանեանը

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԹԻՒ 306, Օգոստոս 2019

5

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԻՐԱՆԱՀԱՅ ՄԻՈՒԹԻՒՆ

Page 6: ՏԵՂԵԿԱՏՈՒ · 2019-09-02 · Հայերն ունեցել են երկու Նոր տարի, որոնք կոչւել են ԱՄԱՆՈՐ, ՆԱՒԱՍԱՐԴ կամ ԿԱՂԱՆԴ։

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԹԻՒ 306, Օգոստոս 2019

6

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԻՐԱՆԱՀԱՅ ՄԻՈՒԹԻՒՆ

43 մլն․ դրամի օգնութիւն

Հայաստանի ռազմական երկու համալսարաններին՝

Միքայէլ Վարդանեանից

Բարերար Միքայէլ Վարդանեանը 43 միլիոն

դրամի մարզասարքեր է նւիրել ՀՀ ՊՆ Վազգէն

Սարգսեանի անւան ռազմական եւ մարշալ Արմենակ Խանփերենցեանցի անւան ռազմական

աւիացիոն համալսարաններին։ Այս ռազմական համալսարաններում ուսանողների ֆիզիքական

պատրաստւածութիւնը խիստ կարեւոր նշանակութիւն ունի։ Առանց ժամանակակից

մարզասարքերի հնարաւոր չէր ապահովել նրանց ֆիզիքական պատրաստւածութեան

անհրաժեշտ մակարդակը։

«Րաֆֆի»ն կրկին օրակարգ է մտնում

«ԱԼԻՔ»- Վերջերս դարձեալ Թեհրանի «Րաֆֆի» համալիրի խնդիրը օրակարգ բերելու

փորձեր են ձեռնարկւում հայցւորի կողմից։ Այս մասին ոչ-պաշտօնական տեղեկութիւնները

պաշտօնական բնոյթ կրել են սկսում հայցւորի վերջին սպառնալիքներից յետոյ, համաձայն որի

նրանք (հայցւոր կողմը) պատրաստւում են շրջանցել նախապէս իրենց հետ համաձայնեցւած

տարբերակները՝ ձեռնամուխ լինելով տարածքը կապարափակելու փորձերի։

Մեզ յաջողւեց խորհրդարանի պատգամաւորի գրասենեակից տեղեկանալ, որ հարցը

գտնւում է իրանահայ պատգամաւորների ուշադրութեան կենտրոնում, որի ուղղութեամբ էլ

իրականացւում է համապատասխան աշխատանքներ՝ խնդրին բնականոն կերպով լուծում տալու

համար։

Իրանի Շահինշահր քաղաքի

միակ հայկական՝ «Սուրբ Վարդանանց» դպրոցը փակւել է

Թեհրանի հայոց ազգային «Ռոստոմ» օրիորդաց դպրոցի փակւելուց եւ նոյն անւան տղայոց

դպրոցի երերուն վիճակում յայտնւելուց յետոյ, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի

որոշումով, նոյն ճակատագրին է արժանանում նաեւ Շահինշահր քաղաքի հայոց միակ՝ «Սրբոց

Վարդանանց» դպրոցը, գրում է Թեհրանի ԱՐԱՔՍ շաբաթաթերթը։

Այսուհետ, «Սրբոց Վարդանանց» դպրոցի աշակերտները հայկական դպրոց հասնելու

համար պիտի ամեն օր նւազագոյնը 40 քիլոմեթր ճանապարհ կտրեն՝ մինչեւ Սպահան, այլապէս

պարտաւոր են յաճախել ոչ հայկական դպրոց, ինչը, բնականաբար, աւելի հաւանական է։

Դպրոցը փակւում է, հակառակ այն փաստի, որ պետական կողմը, տեսնելով

աշակերտութեան սակաւ թիւը, թոյլ էր տւել այն դարձնել երկսեռ։ Սա բացառիկ արտօնութիւն էր

դպրոցը բաց պահելու համար։

Page 7: ՏԵՂԵԿԱՏՈՒ · 2019-09-02 · Հայերն ունեցել են երկու Նոր տարի, որոնք կոչւել են ԱՄԱՆՈՐ, ՆԱՒԱՍԱՐԴ կամ ԿԱՂԱՆԴ։

7

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԹԻՒ 306, Օգոստոս 2019

ԿՈՐՈՒՍՏՆԵՐ

Իրանահայ ազգային-հասարակական գործիչ

Նիկոլ Մուսախանեանի յիշատակին

Հանգուցեալ Նիկոլ Մուսախանեանը ծնւել էր 1936 թւականին, Իրանի

Չհարմահալ գաւառի երբեմնի հայաբնակ Աղբուլաղ գիւղում, նահապետական

ընտանիքում։ Փոքր տարիքում իր ընտանիքի հետ տեղափոխւում է Խուզեստան

նահանգի Աղաջարի քաղաք, ուր եւ ստանում է նախնական կրթութիւնը։ Նա դեռ

երիտասարդ էր, որ աշխատանքի է անցնում Իրանի նաւթային ընկերութիւնում որպէս

պաշտօնեայ, եւ յետոյ աշխատում է «Բիդ Բոլանդ» գազի զտարանում։

1973 թւականին Նիկոլ Մուսախանեանը տեղափոխւում է Թեհրան եւ

շարունակում իր աշխատանքը։ Ուսումնատենչ Նիկոլ Մուսախանեանը

աշխատանքին զուգահեռ շարունակում է իր ուսումը, եւ Թեհրանի «Ֆարզամ»

միջնակարգ դպրոցն աւարտելով, 1974 թւականին ստանում է դիպլոմ՝

մաթեմատիկայի ճիւղում, որից յետոյ՝ 1975 թւականին, մուտք է գործում ժամանակի

«Փարս» կոչւող համալսարան, որը միաւորւել էր «Ալլամէ Թաբաթաբայի»

համալսարանի հետ։

Անդրադառնալով Նիկոլ Մուսախանեանի ազգային-հասարակական

կեանքին, պիտի նշել, որ նա պատանի տարիքից եղել է Հայոց եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան անդամ եւ

անդամակցել տեղի մշակութային միութեանը, ու մեծ ներդրում է բերել Հ․ Ուս․ «Չհարմահալ» միութեան Աղաջարիի

մասնաճիւղի աշխատանքներին։ 1969 թւականի Օգոստոսի 31-ից մինչեւ 1973 թւականը, Նիկոլ Մուսախանեանը եղել

է «Ալիք» օրաթերթի ներկայացուցիչը Աղաջարիում։

1973 թւականից Թեհրանում իր անդամակցութիւնն է բերել Հ․ Ուս․ «Չհարմահալ» միութեանը, չխնայելով

ոչինչ միութեան աշխատանքների բարգաւաճման համար։ Նա տարիներ անդամակցել է միութեան

Պատգամաւորական Ժողովին, Կենտրոնական Վարչութեանը եւ զբաղեցրել քարտուղարի եւ գանձապահի

հանգամանքները։ Նա նաեւ մաս է կազմել միութեան ծրագիր-կանոնագիրը վերանայման ենթարկող յանձնախմբին։

2013-ից մինչեւ 2017 թւական եղել է միութեան Կենտրոնական Վարչութեան նախագահ, իսկ 2017-ի Մայիսից մինչեւ

իր ցաւալի մահը եղել է միութեան Պատգամաւորական Ժողովի նախագահ։

84-ամեայ Նիկոլ Մուսախանեանը իր բազմաբեղուն ազգային-հասարակական կեանքին հրաժեշտ տւեց 2019

թւականի Ապրիլի 18-ին՝ Աւագ հինգշաբթի օրը, մեծ վիշտ պատճառելով ոչ-միայն իր տիկնոջը, զաւակներին եւ

հարազատներին, այլ նաեւ իր ողջ կեանքի ընթացքում փայփայած Հ․ Ուս․ «Չհարմահալ» միութեան անդամ-

անդամուհիներին եւ բոլոր նրանց, ովքեր զանազան առիթներով շփւել էին նրա հետ։

Հողը թեթեւ գայ վրադ, սիրելի Նիկոլ։

Ոչ եւս է Գրիգոր Շէնեանը

Ցաւով իմացանք վաստակաշատ լրագրող եւ հեղինակ Գրիգոր Շէնեանի մահը,

որ պատահեց Յունիսի 6-ին, յետ երկարատեւ հիւանդութեան։ Հանգուցեալը տասնեակ

տարիներ խմբագիրն ու հրատարակիչն էր Սփիւռքի երբեմնի ամենատարածուն եւ

անկուսակցական թերթ «Նոր Կեանք» շաբաթաթերթին, որ իր այլազան

բովանդակութեամբ հայաշխարհի ուշադրութեան առարկան էր դարձել։

Վաստակաւոր լրագրող, հասարակական գործիչ Գրիգոր Շէնեանը, աւելի քան

կէս դար՝ Լիբանանից մինչեւ Միացեալ Նահանգներ, ծառայեց հայ մշակոյթին եւ

հայրենիքին։ Ջերմ կապի մէջ լինելով իրանահայութեան հետ, շուրջ 12 տարի առաջ

մեկնեց Իրան, որտեղ այցելեց Նոր Ջուղայի Ս․ Ամենափրկչեան վանքը, թանգարանն ու

գրադարանը։ Նա ապա այցի գնաց Ս․ Թադէոս առաքեալի եւ Ս․ Ստեփանոս

Նախավկայի վանքերը, տեսաւ Աւարայրի դաշտը եւ այլ կարեւոր վայրեր։ Հանգուցեալը

իր տպաւորութիւնները հանգամանօրէն ներկայացրեց իր խմբագրած «Նոր Կեանք»

շաբաթաթերթով։

Յարգա՜նք իր յիշատակին։

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԻՐԱՆԱՀԱՅ ՄԻՈՒԹԻՒՆ

Page 8: ՏԵՂԵԿԱՏՈՒ · 2019-09-02 · Հայերն ունեցել են երկու Նոր տարի, որոնք կոչւել են ԱՄԱՆՈՐ, ՆԱՒԱՍԱՐԴ կամ ԿԱՂԱՆԴ։

8

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԹԻՒ 306, Օգոստոս 2019 ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԻՐԱՆԱՀԱՅ ՄԻՈՒԹԻՒՆ

Օգոստոս ամսւայ միութեան ձեռնարկները Կիրակի, Օգոստոսի 11-ին, կ․յ․ ժամը 2-6ը Լօտօ - Լօտօ - Լօտօ

Կիրակի, Օգոստոսի 25-ին, կ․յ․ ժամը 2-6ը Լօտօ – Լօտօ - Լօտօ

Ցաւակցականներ Խորին վշտով համակւած, սգում ենք Ալեքս Մաթևոսեանի դառնաղէտ եւ անժամանակ մահը։

Խորապէս ցաւակցում ենք հանգուցեալի վշտահար մօրը՝ հեռուստացոյցի հանրածանօթ հաղորդավար

Ռուբինային, եւ բոլոր հարազատներին, ազգականներին ու բարեկամներին։

* * *

Խորը վշտով համակւած սգում ենք օրինակելի մայր՝ Սոնիկ Դաւիդխանեան - Առաքելեանի ցաւալի մահը։

Ցաւակցութիւններ հանգուցեալի զաւակներին, հարազատներին, ազգականներին, ի մասնաւորի Սրբուհի եւ Ներսէս

Տ․ Մեսրոպեան - Բալայեաններին եւ զաւակներին։

* * *

Ամենախորին վշտով համակւած սգում ենք վաղեմի միութենական Սարօ Աբգարեանի ցաւալի մահը։

Ցաւակցութիւններ հանգուցեալի տիկնոջը, զաւակներին եւ բոլոր հարազատներին ու ազգականներին։

Իրանահայ Միութեան

Գործադիր Վարչութիւն

եւ Խնամակալ Մարմին

Մօրս…

Մայր, մի գիշեր երազ եղիր,

Ինձ հետ եղիր, ձայնդ լսեմ,

Եւ կարօտի խօսքեր ասեմ։

Ինչպէ՞ս էր քեզ բաժին մնաց

Խղճուկ տնակ ու հողէ ծածկ․

Ու քո կեանքը տխուր ու մութ,

Ճակատագիրդ ցաւոտ, անգութ։

Շատ տարիներ եկան, անցան,

Մենք չենք լսել իրարու ձայն․

Թէ մութ գիշեր, թէ լուսաբաց,

Մնացել ենք մենք կարօտած։

Մայր, մի գիշեր երազ եղիր,

Երազիս մէջ ինձ սփոփիր․

Թող թարմանան, կենդանանան

Սրտիս յուշերն հէնց այս գիշեր…

Վրէժ Գրիգորեան (Սեւ քարեցի)

Ախեն, Գերմանիա

ՈԳԵԿՈՉՈՒՄ

Յիշենք Յովհաննէս Թումանեանին՝

նրա ծննդեան 150-ամեակի առթիւ

Յովհաննէս Թումանեանը իր առաջին

բանաստեղծութիւնը գրել է

1881 թւականին, տասներկու տարեկան

հասակում,

եւ որը նւիրւած է իր առաջին սիրոյն

ՎԵՐԳԻՆԷԻՆ

Հոգուս հատոր, սրտիս կտոր,

Դասիս համար դու մի՛ հոգար,

Թէ կան դասեր, կայ նաեւ սէր,

Եւ ի՜նչ զարմանք, իմ աղաւնեակ,

Որ կենդանի մի պատանի

Սէրը սրտում դաս է կարդում։

Page 9: ՏԵՂԵԿԱՏՈՒ · 2019-09-02 · Հայերն ունեցել են երկու Նոր տարի, որոնք կոչւել են ԱՄԱՆՈՐ, ՆԱՒԱՍԱՐԴ կամ ԿԱՂԱՆԴ։

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԹԻՒ 306, Օգոստոս 2019

9

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

Լաւագոյն դեղամիջոցը ամենօրեայ քայլքն է

Մշտական ֆիզիքական ծանրաբեռնւածութիւնն առողջ կենսակերպի հիմքն է։ Ամենօրեայ քայլքը

կարող է նաեւ օգնել կանխարգելել 2-րդ կարգի դիաբետը (շաքարախտը) եւ նւազեցնել դեմենցիայի

(մտագարութեան) առաջացման հաւանականութիւնը։ Քայլքը կ՛օգնի կանխարգելել սիրտ-անօթային

հիւանդութիւնների առաջացման հաւանականութիւնը եւ նկատելիօրէն կամրացնի սրտի մկանները։

Քայլելու դէպքում արիւնն աստիճանաբար սկսում է մեծ արագութեամբ շրջանցռւել արիւնատար

անօթներում, ինչն օրգանիզմն (մարմինը) յագեցնում է թթւածնով եւ մեծացնում «լաւ» խոլեստերինի

արտադրութիւնը։

Ամենօրեայ քայլքը կ՛օգնէ յաջողութեամբ ազատւել աւելորդ կիլոգրամներից եւ հասնել ցանկալի

քաշի։ Այն կ՛օգնէ պահպանել օրգանիզմի առողջ հաւասարակշռութիւնը։ 30 րոպէից աւելի տեւող քայլքը

կ՛օգնի կալորիներ այրել, ինչպէս նաեւ՝ մկանային զանգւած ձեռք բերել։

Էներգիայի (կորով) պակասը հիմնականում կապւած է դանդաղ նիւթափոխանակութեան եւ

արեան շրջանառութեան վատացման հետ։ Ամենօրեայ քայլքն օգնում է շտկել այս իրավիճակը։ Չնայեած

յոգնածութիւնը քայլքը բաց թողնելու հիմնական պատճառներից է, այն օրգանիզմին էներգիա է

հաղորդում։ Արեան շրջանառութիւնը զգալիօրէն լաւանում է, եւ թթւածինը հասնում է ամբողջ մարմնին։

Տարեցներին բժիշկները յանձնարարում են շաբաթական 150 րոպէ ֆիզիքական

ծանրաբեռնւածութիւն։ Ինչպէ՞ս դա չափել։ Հարվարդ համալսարանի բժիշկները առաջարկում են

պարզապէս հաշւել քայլերը։ Ժամանակակից հեռախօսները ունեն այդ կցորդները, որոնք հաշւում են, թէ

ինչքան քայլ է արւել օրական։ Տարեցների համար օրական 7500 քայլը, իսկ միջին ցուցանիշը՝ 4500

հանգիստ զբօսաքայլը։ Սակաւաշարժ ապրելակերպ է համարւում օրական շուրջ 2700 քայլը։

Դոկտր․ Ն․ Ջանոյեան

Ինչպէս սնւել շոգ եղանակին Մեր օրերում ճիշտ սնւելը գիտութիւն է։ Ճիշտ եւ օգտակար սննդի վերաբերեալ մասնագէտների

պնդումները յաճախ հակասում են իրար։ Այն ինչ երէկ օգտակար կամ վնասակար էր համարւում, այսօր

այլ կերպ է ներկայացւում։ Բայց բոլորս էլ համոզւած ենք, որ մեր օրգանիզմի առողջութիւնը կախւած է

մեր ընդունած սննդարար նիւթերից եւ ճիշտ նիւթափոխանակութեան ապահովմամբ։ Այսօրւայ

խորհուրդները կը վերաբերւեն շոգ եղանակին սնւելու կանոններին։

Առաջին հերթին պիտի ուտել այն մթերքները, որոնք կը լրացնեն օրգանիզմի հանքային նիւթերի ու

ջրի պակասը։ Այդպիսի յատկութիւն ունեն մրգերն ու պտուղները, յատկապէս սեխ, ձմերուկ, տանձ,

խնձոր, ծիրան, ելակ, ազնւամորի եւ այլն։

Շատ կարեւոր է նաեւ բանջարեղէնը՝ վարունգ, լոլիկ, տաքտեղ, սամիթ, մաղդանոս, նեխուր,

անանուխ։

Չմոռանանք սպանախի մասին, որը հարուստ է մագնիզումով ու լիւթէինով, որոնք պաշտպանում

են մեր մաշկն ու աչքերը արեւի ճառագայթներից։

Անհրաժեշտ է հետեւել մի քանի կանոնների․

1․ Աւելի շատ հեղուկ օգտագործել․ գերադասել ջուր եւ ոչ քաղցր կանաչ թէյ։

2․ Հրաժարւել բարձր կալորիականութիւն ունեցող սննդից, յատկապէս խմորեղէնից։

3․ Սնունդ ընդունել օրւայ համեմատաբար զով ժամերին։

4․ Օգտագործել աւելի շատ վիտամիններով հարուստ սննդամթերք, այն է՝ միրգ եւ բանջարեղէն․

անհրաժեշտ է յիշել, որ դրանք օգտագործելուց առաջ պէտք է լաւ լւանալ։

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԻՐԱՆԱՀԱՅ ՄԻՈՒԹԻՒՆ

Page 10: ՏԵՂԵԿԱՏՈՒ · 2019-09-02 · Հայերն ունեցել են երկու Նոր տարի, որոնք կոչւել են ԱՄԱՆՈՐ, ՆԱՒԱՍԱՐԴ կամ ԿԱՂԱՆԴ։

10

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԹԻՒ 306, Օգոստոս 2019 ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԻՐԱՆԱՀԱՅ ՄԻՈՒԹԻՒՆ

Անւանի մարդկանց կեանքից դրւագներ

Րաֆֆի Երբ Րաֆֆին դասաւանդում էր Թիֆլիսի Արամեան դպրոցում, երբեմն-երբեմն քաշում էր

աշակերտների մազերը։ Մի օր աշակերտները խուզում են գլուխները, եւ ուրախ, երջանիկ սպասում են

ուսուցչին։

Րաֆֆին ներս է մտնում եւ նկատելով այդ խորամանկ խաղը, քմծիծաղ է տալիս․ ապա՝ մէկին

կանչում է դաս պատասխանելու։ Աշակերտը կմկմում է, տեղ-տեղ սխալւում։

Վիպասանը քաշում է ականջից եւ ասում․

-Դէ, հիմա էլ գնացէք ականջներդ խուզէք։

Արամ Խաչատրեան Մի սկսնակ կոմպոզիտոր՝ դիմելով հանճարեղ Արամ Խաչատրեանին, խնդրում է գնահատել իր

ստեղծագործութիւնը։

Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուան, օրօրում գլուխը, շոյում մազերը եւ բարեհամբոյր

տոնով հարցնում է։

-Իսկ որտեղի՞ց էք գտել նոտայի այսպիսի լաւ թուղթ։

Համօ Սահեան Համօ Սահեանը զանգահարում է Սերօ Խանզադեանին։ Լսափողը վերցնում է Սերոյի որդին։

-Սերոն տա՞նն է։

-Չէ,- կտրուկ պատասխանում է որդին։

Հետեւում է Համոյի ստուգող հարցը․

-Ո՞վ ասաց․․․

-Ինքը,- լինում է պատասխանը։

Վիլիամ Սարոյեան Մեծ ու տարօրինակ Վիլիամ Սարոյեանը Սեւանի ափին ծանր, լճի ալիքներից լաւ յղկւած մի քար է

գտնում եւ խնդրում է, որ այն տեղաւորեն մեքենայի մէջ։

-Ամերիկա, Ֆրեզնօ պիտի տանիմ,- ասում է գրողը։

-Այդ հսկայական քարն ինչպէ՞ս ես տանելու․․․

-Ինքնաթիռով պիտի տանիմ․․․

-Ինչո՞ւ համար․․․

-Ով Հայաստանի դէմ վատ խօսի, անոր գլուխին զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյեանը։

Եղիշէ Չարենց Հրատարակութեան բաժնի վարիչ Եղիշէ Չարենցի աշխատասենեակ է մտնում մի գրող

թղթապանակը ձեռքին, եւ կատակել ցանկանալով՝ ասում է․

-Մի՛ վախեցէք, մէջը ձեռագրեր չկան։

-Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը․․․

-Պտտեցնում եմ, որովհետեւ մէջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը։

-Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, եւ ոչ թէ դատարկ թղթապանակներում,-

պատասխանում է բանաստեղծը։

Page 11: ՏԵՂԵԿԱՏՈՒ · 2019-09-02 · Հայերն ունեցել են երկու Նոր տարի, որոնք կոչւել են ԱՄԱՆՈՐ, ՆԱՒԱՍԱՐԴ կամ ԿԱՂԱՆԴ։

11

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԹԻՒ 306, Օգոստոս 2019 ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԻՐԱՆԱՀԱՅ ՄԻՈՒԹԻՒՆ

Page 12: ՏԵՂԵԿԱՏՈՒ · 2019-09-02 · Հայերն ունեցել են երկու Նոր տարի, որոնք կոչւել են ԱՄԱՆՈՐ, ՆԱՒԱՍԱՐԴ կամ ԿԱՂԱՆԴ։

Իրանահայ միութեան լեռնագնացները

Rainier Սարի գագաթին։

Իրանահայ Միութեան Կանանց Բաժանմունքի Վարչութիւն ։