21
ԾԾԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾ 2-ԾԾ ԾԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾԾԾԾԾ 2014Ծ

Ծիծաղելի քաղաք

  • Upload
    -

  • View
    221

  • Download
    4

Embed Size (px)

DESCRIPTION

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Գեղարվեստի կրտսեր դպրոց 2-րդ դասարան

Citation preview

Ծիծաղելի մարդկանց քաղաքը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Գեղարվեստի կրտսեր դպրոց2-րդ դասարան

Դասվար՝ Կարինե Մամիկոնյան

2014թ

Կար-չկար մի քաղաք կար, որտեղ մարդիկ անընդհատ ծիծաղում էին: Հարևան քաղաքի մարդկանց միշտհետաքրքրում էր, թե ինչու են այդ քաղաքի մարդիկ ծիծաղում: Նրանք որոշեցին պարզել գաղտնիքնու գնացին ծիծաղելի մարդկանց քաղաք: Պարզվեց, որ փողոցներում աճում էին այնպիսի ծառերու ծաղիկներ, որոնց բույրից մարդիկ ծիծաղում էին:

Արթուր Հովակիմյան

Մի քաղաք է լինում, անունը՝ Ծիծաղաստան: Այստեղ բոլոր մարդիկ զանգակավոր գլխարկներ են կրում ու երկարաքիթ կոշիկներ:

Արսեն Մինասյան

Ծիծաղելի մարդկանց քաղաքը կառուցել էին զվարճալի մարդիկ: Այն կառուցել էին շատ քաղցր շոկոլադից: Վախենում էին, որ քաղաքը մի օր վերջանա, քանի որ միշտ ուտում էին:

Գայանե Համբարձումյան

Լինում է մի քաղաք: Այդ քաղաքում ապրում էին

ծաղրածուներ Կական, Կուկուն: Նրանց բոլորը շատ էին սիրում:

Գոհար Ստեփանյան

Ծիծաղելի մարդկանց քաղաքի մարդիկ այնպես են խոսում, որ իրար չեն հասկանում և իսկական խառնաշփոթ է տիրում այնտեղ:

Գրիշա Բադալյան

Ծիծաղելի քաղաքում ապրում են ուրախ, զվարճալի և ծիծաղելի մարդիկ: Նրանք սովորական մարդկանց նման չեն՝ շատ բարձրահասակ են, գանգուր մազերով և ծիծաղելի դեմքերով:

Ամբողջ օրը պարում են, երգում և իրենք իրենց վրա ծիծաղելով ապրում:

Դավիթ Արտենյան

Ծիծաղելի մարդկանց քաղաքում ապրում էին Չոլկին, Աստոն, Գոսորտը, Բարդը, Չաստն ու Մածը: Նրանք միշտ շան միս էին ուտում և չէին վախենում թունավորվել:

Լինդա Մելիքյան

Լինում է, չի լինում մի ծիծաղելի մարդկանց քաղաք է լինում: Այս քաղաքի մարդիկ անընդհատ ծիծաղում են: Ով գալիս է այս քաղաք, նա էլ է ծիծաղում: Պարզվում է, որ այս քաղաքը պատրասրված է ծիծաղի հայելիներից:

Լուիզա Արտենյան

Մի անգամ ընկերոջս հետ սկսեցինք այնքան ծիծաղել բոլորի վրա, որ

կամաց կամաց փոքրացանք ու ընկանք մի մեծ փոս, որի վրայով ամեն օր ցատկում էինք, երբ դեռ մեծ էինք: Հայտնվեցինք մի աշխարհում, որտեղ մարդիկ շատ զվարճալի հագուստներ էին հագել և զվարճալի արտաքին ունեին: Սակայն դեռ չէինք հասցրել ծիծաղել նրանց վրա, երբ հանկարծ մեզ շրջապատեցին մի խումբ մարդիկ ու սկսեցին ծիծաղել հենց մեզ վրա՝ ծաղրելով ու ոտքից գլուխ մատնացույց անելով: Երբ նրանք մոտեցան մեզ, մենք նկատեցինք, որ նրանց մազերի փոխարեն խառը կանաչի է աճել, ականջները՝ խխունջից են, իսկ մի աչքը մի գույնի է, մյուսը աչքը՝ մեկ ուրիշ: Տարօրինակ էր, բայց մեր ծիծաղը բոլորովին չեկավ: Հանկարծ նրանցից մեկն այնպես բարձր ծիծաղեց մեզ վրա, որ ականջներս

խլացան: Ես տարօրինակ խշշոց լսեցի ականջներումս, կարծես խխունջներ դրված լինեին, այնպես վախեցա, որ սկսեցի բարձր ճչալ ու օգնության կանչել մեր ընկերներին, ում քիչ առաջ ինքներս էինք ծաղրում:

Երբ նրանք եկան մեզ օգնության, մենք արդեն մեծացել էինք ու կանգնած էինք նրանց դիմաց մեղավոր հայացքով:

Հրաչյա Աբգարյան

Այնտեղ շատ լավ էր, ոչ ոք չէր խոսում, բոլորն ամեն օր ծիծաղում էին, նույնիսկ քնած փիղը ծիծաղում էր:

Սամվել Մարտիրոսյան

Ծիծաղելի մարդկանց քաղաքը գտնվում է հեռու օվկիանոսում: Այդ քաղաքի մարդիկ այնքան են ծիծաղում, որ օվկիանոսն էլ է նրանց վրա է ծիծաղում:

Մարտին Քոչարյան

Կար-չկար մի ծիծաղելի մարդկանց քաղաք կար: Այնտեղ մարդիկ ծիծաղելի էին, որովհետև ունեին հիմար տեսք: Մեկի գլուխն այնքան մեծ էր, որ նման էր հեռուստացույցի, իսկ մյուսի ոտքը երկար էր՝ մի մեծ ծառի չափ: Մեկը երեք աչք ուներ, իսկ մյուսը՝ երկու մեծ քիթ:

Մերի Երեմյան

Մի ծիծաղելի քաղաք է լինում: Շատ ծիծաղելի մարդիկ, այդ

մարդիկ ինչ տեսնում էին, ծիծաղում էին՝ հա՜-հա՜-հա՜:

Նարե Մանուկյան

Ծիծաղելի մարդկանց քաղաքում բոլոր մարդիկ ծիծաղում են, ուրախ են ու երջանիկ:

Այս քաղաքի մարդիկ երբ գնում են ուրիշ քաղաքներ, շատ են տխրում ու չեն ծիծաղում:

Նարեկ Մանուկյան

Ծիծաղելի մարդկանց քաղաքում ամեն ինչ ծիծաղելի էր, նրանք նման չէին սովորական մարդկանց, նրանք անմահ էին, նրանք ոչինչ չէին անում ու միայն ծիծաղում էին։ Բարևում էին միմյանց ու ծիծաղում, հրաժեշտ էին տալիս ու ծիծաղում, ուտում էին ու ծիծաղում, քնում էին ու ծիծաղում, արթնանում էին ու էլի ծիծաղում։ Ես հարցրի, թե ինչու՞ եք ծիծաղում, իսկ նրանք պատասխանեցին, որ ծիծաղը երկարացնում է կյանք ու մեր

կյանքը այնքան է երկարել, որ մենք անմահ ենք դարձել: Ծիծաղում ենք մյուս քաղաքներում ապրող մարդկանց վրա, թե ինչու նրանք էլ չեն ծիծաղում ու մահանում են։

Նոնա Հովհաննիսյան

Վերջ