199
ISSN 1829-0531 Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) ԵՐԵՎԱՆ - 2017

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

  • Upload
    others

  • View
    32

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ISSN 1829-0531Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ№ 3 (37)

ԵՐԵՎԱՆ - 2017

Page 2: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

2

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍАРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ

JOURNAL FOR ARMENIAN STUDIES

Հիմնադիր՝ «Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետականմանկավարժական համալսարան» պետական ոչառևտրային կազմակերպություն՝ 286.210.04777

Խմբագրական խորհուրդ՝

Ռ.Կ. Միրզախանյան (նախագահ),

Մ. Գ. Գիլավյան (գլխավոր խմբագիր),Ա. Ա. Ավագյան, Ս. Դ. Դանիելյան, Ա. Գ. Դոլուխանյան,Ա. Կ. Եղիազարյան, Լ. Մ. Խաչատրյան, Ա. Վ. Գալստյան,Հ. Հ. Հակոբյան, Վ. Գ. Համբարձումյան, Լ. Շ. Հովհաննիսյան,Ա. Ա. Մակարյան, Ռ. Ռ. Ղազարյան, Է.Ս. Մկրտչյան, Ս. Պ. Մուրադյան,Ա. Սեփեթճյան (Բեյրութ), Հ. Նալբանդյան (ԱՄՆ), Մ. Ադամյան (ՄեծԲրիտանիա)

Լ. Մ. Ալեքսանյան (տեխնիկական խմբագիր)

Գրանցման վկայական՝ 211.200.00182Գրանցման տարեթիվը՝ 26.03.2003 թ.Պարբերականությունը՝ եռամսյա

Նյութերն ընդունվում են համակարգչային շարվածքով, չենվերադարձվում։

Արտատպության դեպքում հղումը «Հայագիտական հանդես»-ինպարտադիր է։

«Հայագիտական հանդես» ամսագիրն ընդգրկված է թեկնածուականատենախոսությունների արդյունքների հրապարակման համար ԲՈՀ-իկողմից ընդունելի պարբերական գիտական հրատարակություններիցանկում (12.05.06թ. 133-01)։

Մեր հասցեն՝ Երևան, Ալեք Մանուկյան փ. 13, հեռախոս՝ 55-60-30 (1-20)Էլեկտրոնային փոստ՝ [email protected]

Page 3: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

3

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒԶԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԵՊՀ դոցենտ,

բանասիրական գիտությունների թեկնածու[email protected]

ՀՏԴ 821.111.0(73)ԵՐԵԽԱՅԻ ԿԵՐՊԱՐԸ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՓՈՔՐ ԱՐՁԱԿՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. Վիլյամ Սարոյան, փոքրարձակ, «Իմ անունը Արամ է», պատմվածաշար, ինքնակենսագրականժանր, պատում, երեխայի ու մեծահասակի կերպար, գաղթականություն,ազգային արմատներ, ամերիկյան միջավայր:

Ключевые слова и выражения: Вильям Сароян, малая проза, «Менязовут Арам», цикл рассказов, автобиографический жанр, повествование,образы ребенкка и взрослого, эмигранты, национальный колорит,американская среда.

Key words and expressions: William Saroyan, little prose, “My Name isAram”, collection of stories, autobiographical genre, narration, child’s and adult’scharacter, immigration, national roots, American environment.

Ամերիկյան գրականության՝ անգլիական ավանդականգրականությունից սկիզբ առնելը, անտարակույս, պայմանավորված էպատմական փաստով․ ամենևին էլ գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգներըեղել է անգլիական գաղութ, սակայն հետագայում այն ձեռք բերեցինքնատիպ որոշակի հատկանիշներ և ստեղծեց սեփական ավանդույթներնու հարթեց իր ուրույն ուղին։ Դրամայի, պոեզիայի, գեղարվեստականարձակի և գրաքննադատության ասպարեզում առաջացածփոփոխությունները ձևավորվեցին Առաջին աշխարհամարտի ընթացքում ևշարունակվեցին դրան հաջորդող շրջանում։ Իրադարձություններով լի այդտարիներն իրենց դրոշմը թողեցին գրական զանազանստեղծագործությունների վրա, որոնց հեղինակները միտված էին դեպիարմատական փորձարկումները։

Այսպես, 19-րդ դարում դրաման այնքան էլ մեծ տեղ չէր զբաղեցնումարվեստների շարքում, սակայն 20-րդ դարասկզբին հիմնականփորձարարությունները ծայր առան հենց այս ոլորտում, երբ գրականասպարեզում հայտնվեց նոր դրաման․ վերջինս ծագեց իբրև բողոքդրամատիրական աշխարհի դեմ։ Այս նույն ժամանակաշրջանում

Page 4: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

4

ամերիկացի դրամատուրգներն ստեղծեցին, այսպես կոչված, Փոքրթատրոնը, որը նրանց՝ Եվրոպայում կատարած ճամփորդություններիարգասիքն էր։ Այդ թատրոնում ստեղծված դրամաներն աչքի էին ընկնումնորարարության ոգով և հասուն ու լուրջ մոտեցումներով։

Միաժամանակ լայնորեն ընդարձակվում էր նաև ամերիկյանարձակը, որն ընդգրկում էր սոցիալական կյանքի տարբեր շերտերն ուհարում էր իրապաշտական դպրոցին։ Այսպես, օրինակ, Էդիթ Ուորթնը(1862-1937) իր «Անմեղության դարաշրջան» երկում պատկերում է գրականայնպիսի հերոսի, որը նախընտրում է ամուսնանալ պահպանողականմտածելակերպ ունեցող կնոջ, այլ ոչ թե գրավիչ օտարերկրացուհու հետ։ Այդնույն ժամանակահատվածում Թեոդոր Դրայզերը (1871-1945) կերտում էնշանավոր «Քույր Քերրին», ուր պատկերում է գյուղից քաղաքտեղափոխված աղջկան, որը վերածվում է հոմանուհու։

1920-ականներին ամերիկյան գրականության մեջ առաջանում էգրական մի նոր դպրոց, որտեղ հեղինակների երկերն աչքի էին ընկնումժամանակակից կյանքի հոգեբանական խոր պատկերումներով։ Այդ երկերըոչ միան քնարական էին ու արտացոլում էին անհատական զգացումներ,այլև լի էին հուսահատության ճիչերով և մռայլ տրամադրությամբ, քանի որներառում էին հետպատերազմյան սերնդի խորապես ապրվածհուսախաբությունը։ Այդպիսի գրվածքներից կարելի է մասնավորապես նշելՖրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Դրախտից այս կողմ» և Սինքլեեր Լևիսի«Գլխավոր փողոց» ստեղծագործությունները։

Սակայն ամերիկյան գրականության էջերում հայտնված հուսահատտրամադրության կողքին, որն աներկբայելիորեն պայմանավորված էր Մեծճգնաժամով, կարելի է գտնել նաև բավական խոր ու հոգեբանորենառինքնող թեմաներ, որոնցից առաջնայինը, ինչ խոսք, երեխաներինվերաբերող խնդիրներն են: Դրանց արծածումը պարզորոշ նկատելի էՎիլյամ Սարոյանի (1908-1981) գրական ժառանգության մեջ («Մարդկայինկատակերգություն» վիպակը, «Իմ անունը Արամ է» պատմվածաշարը ևայլն)։ Ծագումով հայ ամերիկացի այս գրողն աշխարհին հայտնի է իրբազմաբնույթ ու բազմաժանր ստեղծագործություններով, որոնք ներառումեն դրամաներ, արձակ երկեր, ինչպես նաև ինքնակենսագրական նյութեր։Նրա երկերը տարբերվում են թե՛ ժանրային և թե՛ թեմատիկ տեսանկյունիցու կարող են դիտարկվել զանազան տեսանկյուններից։

1930-40-ականները սարոյանական երկերի հաջողության ամրա-գրման տարիներն են, թեև նրա երկերից շատերը չեն հրատարակվելհեղինակի կենդանության օրոք։ Սարոյանի ստեղծագործությունների մեծմասը ինքնակենսագրական է՝ հիմնված սեփական մանկության, ՍուրբՀովակիմի հովտում ապրող ու աշխատող հայ և ամերիկացի այգեպանների

Page 5: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

5

մասին ունեցած հիշողությունների, ինչպես նաև գաղթականներիվերաբերյալ սեփական հայեցակետի վրա։

Վիլյամ Սարոյանը ծնվել է Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում՝Բիթլիսից գաղթած Արմենակ և Թագուհի Սարոյանների ընտանիքում։Ուշագրավ է, որ ապագա գրողի գրական գործունեությամբ զբաղվելուճակատագրական որոշումը պայմանավորված էր հոր՝ Արմենակ Սարոյանիգրառումներին ծանոթանալու սրտառուչ փաստով։ Նրա գրականերախայրիքները տպագրվել են 1930-ականներին, որոնց թվում էր նաև«Կոտրված անիվը» պատմվածքը, որը հեղինակը լույս է ընծայում«Հայրենիք» խորագրով հայկական ամսագրում՝ «Սիրակ Գարոյան» գրականծածկանվամբ։ Սակայն Սարոյան գրողի կայացումն ու ճանաչումը տեղի էունենում 1934-ին, երբ առաջին անգամ լույս է տեսնում «Խիզախ պատանինթռչող ճոճաձողի վրա» հանրահայտ պատմվածքը։ Հետագայում՝ 1940-ին,նա լույս է ընծայում «Իմ անունը Արամ է» պատմվածաշարը, ուրհանրությունն ականատես է լինում գաղթականների գունեղ կյանքիպատկերներին։

Վիլյամ Սարոյանի պատմվածքները հիմնված են առօրեական պատ-կերների վրա, չունեն դրամատիկական զարգացումներ կամ անսպասելիշրջադարձեր, իսկ հերոսներն էլ սովորական մարդիկ են, որոնցից շատերըսոսկ երազողներ են, որ ապրում են սահմանափակված աշխարհում ևանկարող են իրականացնել իրենց վարդագույն երազանքները։ Բայց նրանքշարունակում են երազել, ու թեև այդ երազանքների նավակը հաճախխորտակվում է առօրյա հոգսերի հորձանուտում, այնուամենայնիվ նրանքչեն դադարում պայքարել և յուրաքանյուր օր ապրում են որպես բացառիկ ուկյանքի մատուցած վերջին պարգև։ Այս կերպարները գրավիչ են, միամիտ,զգացմունքային, զվարճալի ու գործում են հանպատրաստից։

Սարոյանի արձակի հիմնական կերպարը հաճախ երեխան է, որնօրեցօր բացահայտում է իրեն շրջապատող աշխարհն ու ամեն ինչում հրաշքէ գտնում։ Մանկական հայացքով կերտված այս յուրօրինակ աշխարհումամեն ինչ կանխատեսելի է ու ակնհայտ։ Սակայն դա բնավ չի նշանակում,թե երեխաների ու մեծահասակների աշխարհը տարանջատված է։ Ահա թեինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբանդրադառնում է Վ․ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վիպա-կին․ «Անշուշտ, քաղաքի ամբողջ չափահաս բնակչության աշխարհըկարծես ներկայացվում է երեխայի աչքերով, սակայն ընթերցողը մշտապեսզգում է հեղինակի ներկայությունը։ Մի բանիմաց ձայն պատմում էպատմությունը, և արդյունքում առաջանում է ոչ թե վերհուշ, այլ վերադարձ

Page 6: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

6

չափահասությունից դեպի հետ»1 ։ Իսկ ինչ վերաբերում է Վ․ Սարոյանի «Իմանունը Արամ է» պատմվածաշարի վերլուծությանը, ապա վերոհիշյալսարոյանագետը գլխավոր հերոսին՝ Արամին, համարում է «հավերժականմեծահասակ, որն անընդհատ ինքնաճանաչման է հանգում»2։

Գրականության տեսանկյունից երեխաների հանդեպ առկա էմոտեցման երկու ձև․ առաջինը երեխային ընկալում է սոսկ որպեսմեծահասակի անավարտ և ոչ կատարյալ տարբերակ, և, իբրև այդպիսին,երեխան դրսևորում է անհոգություն, անպատասխանատվություն,դյուրահավատություն և այլն, որոնք անհարիր են մեծահասակի կերպարին։Նա չի ընկալվում որպես անհատ, որն ունի իրեն բնորոշ բնավորությանբարդ գծերը։ Հակառակ այս մոտեցման՝ երկրորդ տեսակը երեխայինհամարում է անհատականություն և բարդ արարած, որը ոչ թե ենթակա էմեծահասակի քմահաճույքներին, այլ ունի իր ինքնատիպությունը,ցուցաբերում է մեծահասակին հոգեհարազատ հատկանիշներ, բայց դրանքզարգացնում է սեփական բնավորության ու կենսափորձի տեսանկյունից։Ակնհայտ է, որ սարոյանական արձակում մարմնավորված երեխայիկերպարը հարում է հենց այս վերջին մոտեցմանը։ Ահա թե ինչպես է ամերի-կացի տեսաբան Դ․ Քալոնեն արժևորում սարոյանական երկերի երեխակերպարներին․ «Սարոյանի համար երեխաները մարդկային արարածներեն, ոչ թե սոսկ ինչ-որ իդեալական գեղեցիկ աշխարհի ներկայացուցիչներ։Որպես այդպիսին՝ նրանք նույնքան խոցելի են ու ընդունակհափշտակվելու, որքան և մեծահասակները»3։ Մինչդեռ Ալեքսեյ Զվերևը,անդրադառնալով այս գաղափարին, ավելի հեռուն է գնում և ՎիլյամՍարոյանին նվիրված իր նշանավոր ուսումնասիրության մեջմասնավորապես նշում է․ «Սարոյանի գրվածքներում երեխաներն ապրումեն մեծահասակների հետ միևնույն աշխարհում ու բախվում միևնույնհակասություններին ու հաղթահարում նույն ձախողումները, ապրում նույնուրախություններով, վայելում նույն հաճույքները սոսկ մի բացառությամբ․նրանք այդ ամենն ավելի սուր են զգում, քանի որ առաջին անգամ են ապ-րում այդ զգացողություններով»4։

Ասվածն ակնհայտ է դառնում «Մարդկային կատակերգություն»վիպակի հենց առաջին էջերից, ուր չորսամյա Ուլիսիսը (ի դեպ, սա

1 Floan, Howard R., William Saroyan. New York, Twayne Publishers, 1966 p 126.2 Տե´ս նույն տեղում, էջ 84։3 Calonne, David S., William Saroyan “My Real Work Is Being”, Chapel Hill: TheUniversity of North Carolina Press, 1983.4 Зверев А.М., Грустный, солнечный мир Сарояна. Ереван, 1982, ст. 71

Page 7: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

7

Հոմերոսի «Ոդիսականի» հերոս Ոդիսևսի անվան տարբերակն է) զբոսնում էտան շուրջբոլորն ու սկզբում տեսնում սկյուռիկին, ապա սևեռուն նայումծառին նստած թռչնակին, իսկ քիչ անց նկատում է քաղաքով անցնողգնացքն ու ձեռքով անում գնացքի պատուհանից նայող սևամորթին, որընույն կերպ պատասխանում է փոքրիկին։ Այս ամենը, որոնք մեծահասակ-ների համար մանրուքներ են, երեխան ընկալում է որպես փոքրիկհրաշքներ ու անգամ չի հիասթափվում, երբ նույն գնացքի պատուհանիցնայող մի ծերունու նա ձեռքով է անում, իսկ վերջինս չի պատասխանում։Մանչուկը հստակ գիտակցում է, որ այս՝ առաջին հայացքից աննշանթվացող երևույթները կերտում են կյանքը, ու հիանում է այդ ամենով՝յուրաքանչյուր պարզ մասնիկում գտնելով գեղեցիկն ու գրավիչը։ Իսկ մե-ծահասակները, որոնք կքել են կյանքի ծանրության տակ, անկարող են այլևսհիանալ այն պարզ ճշմարտությամբ, թե կյանքի ամեն անկյունում առկա էգեղեցիկը։ Այս գաղափարն իր գագաթնակետին է հասնում վերոհիշյալդրվագի վերջին նախադասությամբ, երբ Ուլիսը մի ձու է գտնում․ «Նա միրոպե նայեց դրան, բարձրացրեց, բերեց մայրիկի մոտ ու զգուշորեն հանձնեցնրան․ այդկերպ նա նկատի ուներ մի բան, որը ոչ մի մարդ չի կարողկռահել, և ոչ մի երեխա չի հիշի, որպեսզի վերապատմի»5: Երեխանմիաժամանակ զգում է թե՛ վախ, թե՛ ակնածանք բնության հանդեպ ու միա-հյուսվում է բոլոր արարածների, անգամ ձվի հետ, որը խորհրդանշում էծնունդ և կյանք։ Երեխայի այս ընկալումներն ընթերցելիս ակնհայտ էդառնում հեղինակի աշխարհընկալումը, որը ևս կարծես իր շուրջը պրպտողփոքրիկ երեխա լինի։

Սակայն Սարոյանի արձակի մեծահասակ հերոսները ևս հաճախմտածում ու գործում են որպես երեխա, քանի որ չեն կորցրել մանկականաշխարընկալումը։ Սա, անտարակույս, պայմանավորված է մի պարզ, բայցխորիմաստ ճշմարտությամբ․ տարիքը բնավ չի բնորոշում հոգու կանչը,քանի որ շատ հաճախ ծեր մարմնում ապ-րում է երիտասարդ հոգի։ Հենցսրանով է բացատրվում է Վ․ Սարոյանի «Իմ անունը Արամ է»պատմվածաշարի հերոսների՝ Ղարօղլանյանների գերդաստանի մեծահա-սակների տարօրինակ, երբեմն անհասկանալի վարքագիծը։Անդրադառնալով այս խնդրին՝ սարոյանագետ Ֆլոանը գրում է․«Երիտասարդության ու առաջացած տարիքի միջև տարբերությանհերքումը ծնում է մեծահասակների, որոնք հավերժական երեխաներ են, ուերեխաների, որոնք երբեք երիտասարդ չեն»6։ Ասել է թե՝ հենց այս

5 Saroyan W., “The Human Comedy”, Orlando: A Dell Book,1966, p 13.6 Floan, Howard R., William Saroyan. New York, Twayne Publishers, 1966 p 83.

Page 8: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

8

մանկանման մեծահասակներն ու իմաստուն մանուկներն են, որսարոյանական երկերին հաղորդում են ինքնատիպություն և մեծազդեցություն են թողնում ընթերցողի հոգում։ Ուշագրավ է նաև, որվերոհիշյալ սարոյանագետը հատուկ մոտեցում է ցուցաբերում երեխայիկերպարակերտման խնդրին և համեմատելով Սարոյանին ու ամերիկացիմյուս գրողներին՝ մասնավորապես նշում է․ «Տարբերությունը Սարոյանիպատմվածքներում առկա բախման մեջ է, որը մեծահասակ-երեխաբևեռացման արդյունք չէ, այլ մարդու սրտում անթեղված հակասականազդակների արգասիք»7։

Սարոյանական աշխարհի երեխաներն անմեղ են, լի երազանքներովու այդ երազանքներն իրականացնելու անհագ ձգտմամբ։ Այսպես,«Մարդկային կատակերգության» գլխավոր հերոս Հոմերը, որի անունը ևսառնչվում է հույն գրող Հոմերոսին, թեպետ ընդամենը տասնչորս տարեկանէ և բնավ իրավունք չունի այդ տարիքում կատարել իր ներկա աշխատանքը,ձգտում է դառնալ Իթաքե քաղաքի լավագույն հեռագրավարը, իսկ «Կրկեսը»պատմվածքի հերոսը կրկես հաճախելու համար փախչում է դասերից,թեպետ վստահ է, որ դպրոց վերադառնալիս ծեծի է ենթարկվելու։

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում պատմվածաշարիգլխավոր հերոսի՝ Արամի կերպարը: Թեպետ ամենևին էլ չի ներկայացվումվերջինիս կյանքի ժամանակագրական պատկերը, բայց բացահայտվում էնրա անցած ուղին մանկությունից մինչև հասունություն։ Նա ձգտում էդառնալ աշխարհի հզորագույններից մեկն ու անգամ փող չի խնայումգնելու այն գրքույկը, որը պետք է օգներ նրան հասնելու իր նպատակին։Սակայն նա նաև ընկերանում է իր զարմիկ Մուրադին, ու միասին ձի ենգողանում ՝քաջ գիտակցելով հանդերձ իրենց արարքիանթույլատրելիությունն ու վիրավորանքը, որ կրելու էր իրենց ընտանիքը։Բայց երեխաների եզակի փիլիսոփայության համաձայն, եթե այդ ձինպարզապես ձիավարելու ոչ թե վաճառքի համար էր, ուստի այն իրականգողություն չէր։ Ասել է թե՝ այս երեխաները պատրաստ են ընդունելուկյանքի ցանկացած մարտահրավեր ու այդ ամենին տալու սեփականբացատրությունը։ Արամի կյանքի ամբողջական պատկերը ներկայացվում էառաջին ու վերջին պատմվածքների միջոցով, որոնցից մեկը՝ «Սպիտակձիու ամառը» խորագրով երկը, ներկայացնում է ձի գողանալու վերաբերյալերեխայի խոհերը, իսկ վերջինը՝ «Խոսք խաբեբաներին», անդրադառնում էհավատի խնդրին ու պատկերում կենսական ճշմարտության հասածԱրամին։

7 Նույն տեղում, էջ 83։

Page 9: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

9

Վերոհիշյալ պատմվածաշարի մեկ այլ պատումում՝ «Նռնենիներ»-ում,Սարոյանը պատմում է, թե ինչպես Արամի հորեղբայր Մելիքը որոշում էնռնեի աճեցնել անապատում սոսկ այն պատճառով, որ այդ պտուղըվերջինիս հիշեցնում է իր հայրենիքն ու իրական արմատները, իսկ Արամըվստահ է այս նախաձեռնության անհաջողության մեջ, բայց չի կանգնեցնումհորեղբորը, քանի որ ակնածանքն ստիպում է նրան լռել, ու միգուցե նաևինչ-որ ներքին զգայականություն ստիպում է նրան նաև հարգել հորեղբորերազանքը։

Սարոյանական երկերի մեկ այլ ուշագրավ առանձնահատկությունըերեխաների մշտական կերպարանափոխումն է, որն աներկբայելիորենպայմանավորված է հեղինակի սեփական պրպտումներով՝ կապվածգաղթականության հետ։ Լինելով գաղթական հայերի զավակ՝ նա մշտապեսստիպված էր հարմարվել ամերիկյան մշակույթին, ենթարկվելտառապագին փորձությունների, ուր, անշուշտ, իր էական ազդեցություննուներ նաև հորից վաղ հասակում զրկվելու հանգամանքը։ Այդ է պատճառը,որ սարոյանական արձակի երեխա կերպարները հաճախ անվստահ են,շրջապատող աշխարհի հետ հայտնվում են ոչ այնքան նպաստավորփոխհարաբերությունների մեջ, բախվում են հարազատի կորստին ու իրենցճանապարհին ծագած խնդիրներն ընկալում ոչ որպես սովորականերեխաներ, այլ հոգեկան ինչ-որ անբացատրելի տխրությամբ համակվածմեծահասակներ: Անշուշտ, ակնհայտ է, որ այս հանգամանքըպայմանավորված է հեղինակի սեփական դառը փորձություններով:

Ասվածի ապացույցը կրկին կարելի է գտնել «Մարդկայինկատակերգություն» վիպակում, ուր հեղինակը պատկերում է Հոմերիանցած ուղին մանկությունից մինչև հասուն տարիք։ Երեխայի աշխարհիհակասականությունը հատկապես տեսանելի է, երբ վերոհիշյալ վիպակումընթերցողը համադրում է երկու եղբայրներին՝ Հոմերին և Ուլիսին։ Հոմերըսկզբում հիացած է հեռագրավարի իր աշխատանքով, քանի որ ընկալում էսոսկ դրական կողմերը, իսկ Ուլիսի փոքրիկ, անամպ աշխարհում տեղ չու-նեն կյանքի այլանդակությունները։ Բայց շուտով այս երեխաները բախվումեն մահվանն ու հարկադրված ընդունում կյանքի պարտադրածճշմարտությունը։ Սակայն նրանք պատկանում են այն սակավերջանիկների թվին, որոնք ունեն սատարող ու զգայուն մայր: Մինչդեռ«Նարինջները» պատմվածքի հերոսն ստիպված է նարինջներ վաճառել,որպեսզի դրամ հայթայթի ընտանիքի համար։ Երեխայի տարտամ ժպիտը ոչմիայն չի գրավում անցորդներին, այլև չի ստանում որևէ պատասխանժպիտ, ու երեխան հարկադրված շարունակում է խեղդվող արցունքներովժպտալ ու նարինջներ առաջարկել անցորդներին, քանի որ չի կարող հուսալտանը դույզն-ինչ գթասրտություն գտնելու մասին․ նա վաղ հասակում

Page 10: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

10

կորցրել էր ծնողներին, իսկ ապաստան տված բարեկամները տղային փողոցէին ուղարկել՝ վաճառելու չարաբաստիկ նարինջները:

Ամփոփելով սարոյանական արձակում երեխաների կերպարներիկերտման հիմնահարցը՝ անհնար է զանց առնել գաղթականության խնդիրը,որը բացահայտ կամ ծածուկ, բայց մշտապես առկա է արձակագրիգրվածքներում։ Հայ ընտանիքների զավակները, ծնվելով ՄիացյալՆահանգներում, ակամա ընդունում են ամերիկյան կենսաձևը, բայցանկարող են միաժամանակ հերքել իրենց արմատները։ Սակայն կյանքըդժբախտաբար թելադրում է իր կանոնները, և Ամերիկայում ծնված երեխա-ները հեշտությամբ հարմարվում են միջավայրին, իսկ նրանց ծնողներնապրում են հավերժական օտարացման մեջ, ու ակամայից ծնվում էսերունդներին բաժանող անդունդը։ Ասվածի ապացույցն է «Իմ անունըԱրամ է» պատմվածաշարում զետեղված «Նպարավաճառը» խորագրովպատմվածքը, ուր երեք տղաներ՝ երկու հայ և մեկ պորտուգալացի, գնում եննպարավաճառի խանութ և վերջինի՝ նրանց ծագմանը վերաբերող հարցինմիանշանակ պատասխանում, թե Կալիֆորնիայից են, որովհետև այնտեղ ենծնվել։ Հեղինակին անասելի ցավ է պատճառում գաղթականներիերեխաների՝ ամերիկյան հասարակությունից տարանջատման խնդիրը,ինչպես նաև նույն այդ հասարակության մեջ հայկական ինքնությունն ուոգին պահպանելու կենսական հիմնահարցը։ Այս գաղափարներիմարմնավորումն ընթերցողը տեսնում է բազմիցս հիշատակված Արամիկերպարում, որը, անշուշտ, ժառանգել է Ղարօղլանյանների տոհմի էականհատկանիշները, բայց բնավ չի կիսում իր հորեղբայրներիիդեալականացված զգացումները. նա խորապես իրատես է ու գիտակցում է,որ հոգևորի կողքին ոչ պակաս էական է նյութականի առկայությունը։Ասվածի ապացույցն է «Պրեսբիտերյան երգչախմբի երգիչները»պատմվածքի թեման, երբ Արամը երգչախմբում երգելու համար ծերտիկնոջից գումար է պահանջում ոչ միայն իր, այլև ընկերոջ համար, թեպետվերջինս չէր էլ երգելու։

Արամի կերպարին Սարոյանը հակադրում է նրա հորեղբայրներին,որոնք անտրամաբանական արարքներով ավելի են խորացնում իրենցնյութական ծանր վիճակը, բայց գերադասում են ստանալ հոգեկանբավարարվածություն, իսկ Արամը նրանց չի խոչընդոտում, որովհետևամերիկյան մտածելակերպով հանդերձ՝ ունի հայկական արմատներ ու ինչ-որ տեղ կիսում է այդ հոգևոր բավարարվածությունը։ Ահա թե ինչուսարոյանագետ Վոլտեր Շիերն Արամին անվանում է սահմանգծումհայտնված անձ և գրում է․ «Որպես տղա՝ Արամը թե՛ հայկական և թե՛ամերիկյան հասարակության անդամ է և գործում է որպես հասկացողմիջնորդ։ Իր հայկական արմատներից նա ժառանգել է անհատական

Page 11: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

11

աշխարհի զգացողությունը։ Բայց նա նաև հասկանում է, թե ինչպես է դրսիաշխարհն ազդում իր ոչ հայկական գիտակցականության վրա։ Շատդեպքերում Արամը ոչ թե ըմբոստ է, այլ ուրիշների երկյուղների,երազանքների ու հակումների վկան»8:

Այսպիսով, Սարոյանի կերտած գրական երկերում, ուր գլխավորհերոսը երեխան է, մանուկների ու մեծահասակների աշխարհներըերկճյուղված չեն։ Չնայած ուշադրության կենտրոնում երեխան է, բայցմեծահասակները միշտ ներկա են և մեծ մասամբ միջնորդի դեր ենկատարում պատումի ու ընթերցողի ընկալման խնդրում։ Հարկ է նշել, որսարոյանական պատումը պարզ է, կուռ կառուցվածքով, զերծ է մանվա-ծապատ իրադարձությունների պատկերումից, ներշնչում է հույս, քանի որհեղինակն ինքն էլ աշխարհին նայում է մանկան վճիտ աչքերով ու փորձումառօրյա տաղտկալի կյանքում գտնել անմեկնելի կախարդականն ուհրաշալին։

Ռ. ՂազարյանԵրեխայի կերպարը Վիլյամ Սարոյանի փոքր արձակում

ԱմփոփումՀոդվածը նվիրված է ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանի փոքր

արձակում գերակայող տեղ զբաղեցնող երեխայի կերպարի քննությանը:Մասնավորապես նկատվել է, որ սարոյանական արձակի երեխան օրեցօրբացահայտում է իրեն շրջապատող աշխարհն ու ամեն ինչում հրաշք էգտնում։ Սակայն դա բնավ չի նշանակում, թե երեխաների ումեծահասակների աշխարհը տարանջատված է։ «Իմ անունը Արամ է»պատմվածաշարի գլխավոր հերոսը՝ Արամը, կարծես հավերժականմեծահասակ է, որն անընդհատ ինքնաճանաչման է ձգտում: ՍակայնՍարոյանի արձակի մեծահասակ հերոսները ևս հաճախ մտածում ուգործում են որպես երեխա, քանի որ չեն կորցրել մանկականաշխարընկալումը։ Ասել է թե՝ հենց այս մանկանման մեծահասակներն ուիմաստուն մանուկներն են, որ սարոյանական երկերին հաղորդում ենինքնատիպություն և մեծ ազդեցություն են թողնում ընթերցողի հոգում։

Р. КазарянОбраз ребенка в малой прозе Вильяма Сарояна

РезюмеСтатья посвящена анализу образа ребенка, занимающего

доминирующее место в малой прозе американского писателя Вильяма

8 Shear W., “Saroyan’s Study of Ethnicity”, Critical Essays on William Saroyan, Ed. HarryKeyishian. New York: G. K. Hall & Co.,1995, p 88.

Page 12: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

12

Сарояна. В частности, заметим, что ребенок из сарояновской прозыежедневно открывает для себя окружающий мир, находя во всем чудеса.Однако это вовсе не значит, что миры детей и взрослых разъединены. Глав-ный герой цикла рассказов «Меня зовут Арам» кажется вечным взрослым,стремящимся к постоянному самопознанию. Но взрослые герои прозыСарояна также часто рассуждают и действуют подобно детям, поскольку ещене утеряли детское миро-восприятие. Именно эти взрослые, подобные детям,и мудрые дети придают произведениям Сарояна особое своеобразие и сильноволнуют души читателей.

R. GhazaryanChild’s Character in William Saroyan’s Little Prose

SummaryArticle is dedicated to the analysis of child’s character dominating in

William Saroyan’s little prose. It particularly states that in Saroyan’s prose thechild day by day reveals the world that surrounds him and finds miracle ineverything. But this doesn’t mean that the world of the child and the adults isseparated. The main character of the collection of stories entitled “My Name isAram”, i.e. Aram is an eternal adult who always seeks self-awareness. But theadult characters of Saroyan’s prose also think and act like children as they haven’tlost their childish worldview. This is to say that just those childish adults and wisechildren give uniqueness to Saroyan’s literary works and have a great influence onthe reader’s soul.

Page 13: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

13

ՀԱՅԿԱՆՈՒՇ ՇԱՐՈՒՐՅԱՆԵՊՀ դոցենտ,

բանասիրական գիտությունների թեկնածուE-mail: [email protected]

ՀՏԴ 821.111.0ԻՐԱԿԱՆԻ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՋՈՐՋ ՄՈՒՐԻ «ԱՌԱՔՅԱԼԸ» ԴՐԱՄԱՅՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. Ջորջ Մուր, «Առաքյալը»դրաման, Պողոս առաքյալ, Հիսուս Քրիստոս, Աստվածաշունչ, մենաստան,քրիստոնեություն, հրաշք, Դամասկոս, հոգի, ներածական նամակ։

Ключевые слова и выражения: Джордж Мур, драма «Апостол», апостолПавел, Иисус Христос, Библия, монастырь, христианство, чудо, Дамаск, душа,вступительное письмо.

Key words and expressions: George Moore, drama “The Apostle”, ApostlePaul, Jesus Christ, Bible, monastery, Christianity, miracle, Damascus, soul,introductory letter.

Անգլիացի ճանաչված գրող Ջորջ Մուրի ստեղծագործականժառանգության զգալի մասը նվիրված է կրոնական թեմաներին,մասնավորապես Աստվածաշնչի մեկնությանը, ուր հեղինակը դրսևորում էհամարձակ մոտեցումներ, կատարում եզակի մեկնումներ։ Ամենևին էլպատահական չէ, որ նրա կրոնական հայացքներն այդքան առինքնող ևուշագրավ են. Դրանք հետևանք են վերջինիս՝ տարիներ շարունակ հա-վատքի ասպարեզում կատարած քրտնաջան պրպտումների, ինչ-որ տեղ՝հերքումների ու գաղափարական խոր փոփոխությունների։ Ուստիբոլորովին էլ անսպասելի չեն նրա անդրադարձները քրիստոնեությանխնդիրներին, կրոն, որը, կարելի է ասել, դարձավ գրողի անմեկնելի ուինքնօրինակ գաղափարների խոսափողը:

Ջ. Մուրն իր ստեղծագործությունների նյութ է դարձնում ոչ միայնՀիսուսին, որը, ըստ հեղինակի համոզման, թեպետ խաչ է բարձրացել, բայցամենևին էլ չի մահացել, այլ նաև Պողոս առաքյալին կամ ՊողոսՏարսոնացուն (ըստ ավանդության՝ նա ծնունդով Կիլիկիայի Տարսոնքաղաքից էր), որը թերևս առաջին անգամ անգլիական գրականությանէջերում հանդես է գալիս որպես ինքնուրույն կերպար։

Ջ․ Մուրի կրոնական հայացքները, որոնք նրա քաղաքական համոզ-մունքների արգասիքն են, սկիզբ են առնում դեռևս հեղինակի վաղերիտասարդական տարիներից, երբ 1870-ականների վերջերին Փարիզից

Page 14: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

14

մորն ուղղված նամակում նա գրում է․ «Ես հիմա կարդում եմ միայնԲալզակ, Հյուգո, Շեքսպիր և Աստվածաշունչ»1։ Աստվածաշնչի մեկնումներիհանդեպ գրողի հետաքրքրությունը պայմանավորված էր ֆրանսիացիարձակագիր և գրաքննադատ Էդուարդ Դյուջարդինի (1861-1949) կրոնականհայացքների ազդեցությամբ. Իր նամակներից մեկում Մուրը նրանանվանում է «աստվածաշնչյան մեկնումների իմ ուսուցիչ»2։ Սակայնանհերքելի է, որ այդ առանձնակի հետաքրքրությունն իր գագաթնակետին էհասնում, երբ 1898-ին Էթել Սմիթի (1858-1944)՝ իր ժամանակին բավականհանրահռչակ երգահանի և կանանց ընտրական իրավունքներիպաշտպանության շարժման առաջնորդուհու քույրը՝ Մերի Հանթերը, նրաննվիրում է Աստվածաշունչը: Այս մասին ընթերցողը տեղեկանում է աստվա-ծաշնչյան թեմաներով գրված երկերի («Առաքյալը», «Քիրիթիհեղեղատը․սիրիական պատմություն») նախաբանում հեղինակի՝ վերջինիսուղղված երախտագիտական նամակներից։ Երկարատև ու խորասուզվածպրպտումների առաջին արգասիքը դառնում է 1910թ․ հունիսին Լոնդոնումհրատարակվող «English Review» խորագրով ամսագրում տպագրված«Առաքյալը» ստեղծագործությունը, որն ի սկզբանե մտահղացված էր որպեսսցենար, սակայն մեկ տարի անց վերածվում է երեք գործողությամբառանձին դրամայի։ Ուշագրավ է, որ գրաքննադատներից մեկն այնանվանել է Ավետարանի վերաբերյալ «երբևէ տպագրված ամենահանդուգն,եթե ոչ ամենաաստվածանարգ քննությունը»3:

Վերոհիշյալ ստեղծագործության մանրակրկիտ քննությունը մեկանգամ ևս փաստում է Ջ. Մուրի ընդգծված համակրանքը դեպի ֆրանսիացիգրողների, մասնավորապես փիլիսոփա և պատմաբան Էռնեստ Ռենանի(1823-1892)՝ քրիստոնեության վաղ շրջանին նվիրված երկերը, որիարդյունքում էլ նա կատարում է իր ճամփորդությունը դեպի Սուրբ երկիր ուհրապարակում «Առաքյալը» դրաման։

Հայտնի է, որ Էռնեստ Ռենանը, 1860-ականներին ենթարկվելովՆապոլեոն III կայսեր հրամանին, կատարում է ուղևորություն դեպի Սուրբերկիր՝ պաշտպանելու պատերազմող քրիստոնյաների շահերը, և 1863-ինհրապարակում է «Հիսուսի կյանքը» խորագրով իր գիրքը, ապա 1866-ին՝«Առաքյալները», իսկ 1869-ին՝ «Սուրբ Պողոս» երկերը։ «Հիսուսի կյանք»-ումնա Փրկչին ներկայացնում է որպես մարդ, այլ ոչ Աստված, իսկ նրան

1 Hone Joseph, Life of George Moore, London, 1936. p 137 , Letter of 22. 12.1 8872 Letters from George Moore to Edouard Dujardin, 1886-1922, ed. by John Eglinton, 1929, p1093 Current Literature, II (Oct.. , 1911), p 423-24

Page 15: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

15

վերագրվող հրաշքները համարում խաբեություն։ Է. Ռենանի այս ուղևո-րությունն ու գրական վերոհիշյալ երկերն էլ ոգեշնչում են Ջ․ Մուրինտարիներ անց ձեռնարկել նույն ճամփորդությունը, իսկ ճամփորդականնոթերն օգտագործել որպես գրական երկի մտահղացում։ Հետագաուսումնասիրությունը ցույց է տալիս նաև, որ եթե Ռենանի կատարածճամփորդությունը դեպի Սուրբ երկիր հանձնարարություն էր, ապա Մուրըայն նախաձեռնում է զուտ անձնական դրդապատճառներով՝ ցանկանալովուսումնասիրել անցյալն ու կերտել ապագան։ Սյուզան Միտչելը,անդրադառնալով վիպասանի կենսագրության այս դրվագին, գրում է․«Միգուցե լույսը, որ Երկնքից իջավ Մուրի վրա, ուներ գրական ոգեշնչմանբնույթ, և նա, ինչպես տեսիլք, տեսավ գիրքը․Մեսիան պիտի գրեր Առաքյալիմասին»4: Երկու գրողների՝ համանման թեմայով գրված վերոհիշյալերկերում նմանությունների հետ մեկտեղ առկա է նաև որոշակիտարբերություն, որը տեսանելի է անգամ սկզբնաղբյուրի ընտրությանխնդրում։ Այսպես, ֆրանսիացի հեղինակն իր ստեղծագործության համարորպես հիմք ընտրել է ՀովՀաննեսի Ավետարանը, իսկ իռլանդացի գրողն իրերկի համար որպես աղբյուր դիտարկում է Մարկոսի Ավետարանն ուկասկածի ենթարկում այնտեղ ներկայացված պատմությունները։ Ուշագրավէ, որ Մուրն իր այս դրաման հրապարակում է այն ժամանակ, երբաշխարհի ամբողջ անգլիախոս հատվածը տոնում էր Ջեյմս թագավորի՝Աստվածաշնչի ստեղծման 300-ամյա տարելիցը։ Ինչպես քաջ հայտնի է,Աստվածաշնչի այս տարբերակն անգլերեն թարգմանությամբ լույս է տեսել1611-ին՝ Ջեյմս I արքայի գահակալության օրոք, երբ պուրիտաններիճնշման ներքո ստեղծվում է Աստվածաշնչի նոր թարգմանությունը։ Հենցայս նշանակալից տարելիցի ժամանակ էլ Ջ. Մուրը լույս է ընծայում«Առաքյալը» դրաման, որը պատկերում է Հիսուսի և Պողոս առաքյալիերևակայական ու դրամատիկ հանդիպումը հեսսեների մենաստանումՓրկչի խաչելությունից 25 տարի անց։

«Հեթանոսների առաքյալը», ինչպես հաճախ ընդունված է անվանելՊողոսին, Հիսուսի 12 աշակերտներից չէր, սակայն նրա փառքն ավելին է,քանի որ վերջինիս անցած ուղին ունի բավական յուրօրինակ պատմություն:Ինչպես արդեն հիշատակեցինք, նա ծնվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքումքրիստոնեական թվագրության առաջին տարիներին և, ինչպես վկայում ենմեզ հասած աղբյուրները, հասակ է առել փարիսեցիների ընտանիքում,ուստի բնականաբար ժառանգել է ծնողների գաղափարները: Նախապես

4 Mitchel Susan L., George Moore, New York, Dodd, Mead & Co., 1916. The InternetArchive. Accessed 19/10/2012

Page 16: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

16

նա հայտնի է եղել Սավուղ անունով, ապա ավելի ուշ հանդես է եկել Պողոսանվամբ և դարձել քրիստոնյաների պաշտելի սրբերից մեկը: Վերոհիշյալաղբյուրները փաստում են նաև, որ Սավուղ-Պողոսն իր գործունեությանարշալույսին հիմնականում հալածում էր քրիստոնյաներին և նույնիսկիրավունք էր խնդրել այդ հալածանքն ընդարձակել ու քրիստոնյաներինդուրս քշել Պաղեստինից՝ ընդհուպ Դամասկոս: Նրան այդ իրավասությունըտրվում է, և հենց Դամասակոս գնալու ճա-նապարհին էլ նա ինչ-որգերբնական ձայն է լսում, որն էլ դարձի է բերում նրան։ Այս վերջինիրադարձությունն էլ դարձել է Ջ․ Մուրի դրամայի հիմքը, որը հետագայումավելի խորացվում և պատկերվում է արձակագրի «Քիրիթի հեղեղատը․ սի-րիական պատմություն» ստվարածավալ վեպում։ Հատկանշական է, որ հենցայս առաքյալն է դառնում Հիսուսի գաղափարների ջերմ ջատագովն ուանխոնջ տարածողը: Հայտնի է, որ Պողոս առաքյալի շնորհիվ էքրիստոնեությունը հասել Եվրոպա։ Նրա մահվան ամենահավանականտարին 67 թվականն է, երբ Ներոնի կողմից քրիստոնյաների հանդեպսանձազերծված հալածանքների ժամանակ նրան մահապատժի են ենթար-կում գլխատման միջոցով. Դա էր հռոմեական քաղաքացիություն ունեցողանձանց վերապահված մահապատիժը, իսկ ոչ հռոմեացիները ենթարկվումէին խաչելության։ Ուշագրավ է, որ Պետրոս և Պողոս առաքյալներինմահվան են դատապարտում նույն օրը՝ վերոհիշյալ եղանակներով։

Ինքնատիպ է խնդրո առարկա դրամայի կառույցը, ուր պատումիննախորդում է գրողի ներածական նամակը, որն, ինչպես հայտնի է,սովորաբար ուղղված է լինում որոշակի անձի և պարզաբանում է հեղինակիմտադրությունները՝ ընթերցողին նախապատրաստելով այն տեղեկությանընկալմանը, որը նամակագիրը ցանկանում է հատկապես շեշտադրել։ Այսնամակը՝ խորագրված «Ներածական նամակ Աստվածաշունչն առաջինանգամ կարդալու վերաբերյալ», ուղղված է գերմանացի լրագրող ևթարգմանիչ Մաքս Մեյերսֆիլդին (1875-1940), որը հրաժարվել էրառաջաբան գրել «Առաքյալը» դրամայի գերմաներեն թարգմանությանհամար: Այն բացահայտում է Մուրի խոր հիասթափությունն ու կատաղիթշնամանքը կաթոլիկության հանդեպ, ինչպես նաև պատկերում էհեղինակին՝ որպես Աստվածաշնչի գրական քննադատ։ Ուստի ամենևին էլզարմանալի չէ, որ Մեյերսֆիլիդին հարցին, թե ինչու է այդպես հապճեպտպագրվել այս դրաման, կրոնական համարձակ հայացքների տեր գրողըերկարաշունչ նամակով պարզաբանում է իր դրդապատճառներն ու, որպեսնախաբան, աստվածաշնչյան պատմությունների վերաբերյալ իր կարծիքնարտահայտում է հետևյալ կերպ. «Գիրք Ծննդոցն ինձ ծայրից ծայր թվում է

Page 17: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

17

արտասովոր ու հետաքրքրաշարժ ժողովրդական հեքիաթներիհավաքածու»5։

Ներածական նամակում Մուրը ոչ միայն մանրամասն վերլուծում էԱստվածաշնչի հանդեպ համայն մարդկության վերաբերմունքն ումերժողաբար քննադատում տարածված մեկնումները, այլև հստակմատնանշում է դրամայի, ապա նույն թեմայով առավել լայնածավալ երկգրելու իր մտադրությունների ստույգ աղբյուրը. Հեղինակի հավաստմամբ՝այդ ամենի սկզբնապատճառն էսսեագիր և բանաստեղծ Ջոն Էգլինթոնի (իդեպ, սա իռլանդացի գրող, խմբագիր Վիլյամ Քիրքպատրիկ Մագիի գրականծածկանունն է) հավաստած լեգենդն է, թե իբր Հիսուսը չի մահացել, այլխաչի վրա ուշակորույս է եղել, որից հետո հեռացել է Հնդկաստան ուշարունակել քարոզել այնտեղ։

Գաղափարական թեմաների տեսակետից դրաման կարելի է բաժանելմի քանի էական մասերի՝ Հիսուսի կյանքը խաչելությունից հետո, նրաքարոզների թողած ազդեցությունը մարդկության վրա և, իհարկե,առաքյալների, մասնավորապես Պողոսի վերաբերմունքը դեպի այդ նորուսմունքը։

Դրամայի գործողությունները ծավալվում են հեսսեների մենաստանիսենյակներից մեկում և, որպես գործող անձինք, պատկերում են Հիսուսին,վանականներին, Մարիամ Մագթաղինեցուն և Պողոս առաքյալին։

Առաջին արարվածից մինչև գործողության ավարտ Հիսուսըներկայանում է որպես միաբանությունում ապրող աշխարհիկ եղբայր.Նրան ուրախացնում է բնության պարգևած գեղեցկությունը. Նրահավաստմամբ՝ այն «Աստծո կամքի դրսևորումն է»6։ Բայց Հիսուսի հոգու այսանդորր, գրեթե հովվերգական վիճակը խաթարվում է Պողոս առաքյալիհանկարծահաս հայտնվելով, որը, խորապես տարված քրիստոնեությանուսմունքով, անդադար հավաստում է, թե «առանց Հիսուս Քրիստոսիհանդեպ հավատի բարի գործերը սոսկ գայթակղություններ են»7։ Այսխոսքերին ի պատասխան էլ Հիսուսը հայտարարում է, թե ինքն է խաչվածը,ու հերքում իր հարության լուրը, իսկ գործած հրաշքներն էլ համարում սրտիթելադրանքներ «Հրաշքը մեր կողքին է, և մեր սրտի թելադրանքով մեր իսկիրականացրած պարտականությունները բավարար են»8։ Հիսուսիմտացածին հարության լուրը ցնցում է Պողոս առաքյալին, որն այն ընկալում

5 Moore George, “The Apostle ”, Dublin Maunsel and Co. LTD, 1911, p 76 Նույն տեղում, էջ 44։7 Նույն տեղում, էջ 65։8 Նույն տեղում, էջ 70։

Page 18: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

18

է որպես աստվածանարգություն, իսկ հրաշքը՝ սատանայի ձեռքի գործ, ուհայտարարում. «Ես բազում հրաշքներ ու տեսել ու շատերն էլ Աստծոշնորհիվ իրականացրել, բայց հիմա ես տեսնում եմ մի հրաշք, որ գործվել էսատանայի ուժով»9։ Ուստի նա աճապարում է վկաների հետևից, որպեսզիապացուցի, որ Հիսուսը ստախոս է, իսկ մարմնի վրայի հետքերն էլ՝ վհուկիկամ չար հրեշտակի ձեռքի գործը։ Եվ դրամայի հենց այս հատվածում էլընթերցողի առջև հառնում է Հիսուսի բացարձակապես մարդկայինկերպարը․ նա սկսում է տագնապել ու վախենում է, որ իրեն վերստինկտանջեն ու խաչ կբարձրացնեն, իսկ մենաստանի վանահայրը խոստանումէ իր պաշտպանությունն ու աջակցությունը։

Ուշագրավ է, որ Պողոս առաքյալը վերադառնում է իսկապես վկայիուղեկցությամբ, որը, սակայն, ոչ թե ժխտում, այլ առավել խորն էհավաստում Հիսուսի ինքնությունը։ Արդեն ծերացած ու երբեմնիգեղեցկությունը կորցրած Մարիամ Մագթաղինեցին, Հիսուսին տեսնելով,կարծես վերագտնում է իր հոգեկան կորովն ու դիմելով նրան՝ աղերսում է․«Դու նորի՞ց մեզ մոտ ես եկել։ Մենք քո կարիքն ունենք, ուսուցի՛չ։ Մենքուզում ենք տեսնել ու լսել քեզ»10: Այսինքն՝ տարիքն առած Մագթաղինեցինինչ-որ առումով խոսում է ամբողջ մարդկության անունից ուհավաստիացնում, որ Փրկչի խաչելությունից հետո միայն մարդ արարածըգիտակցել է իր կորուստն ու փնտրում է կորցրածի վերադարձը։ ՈւստիՀիսուսի՝ Մագթաղինեցուն ասված խոսքերը կարելի է ընդունել որպեսյուրատեսակ ուղերձ՝ ուղղված համայն մարդկությանը․ «Իմ հանդեպ սիրոմեջ է ապրում քո գեղեցկությունը, և այն հավերժ կապրի երկրի վրա,ամենուր, ուր իմ Ավետարանը կքարոզվի, ու նաև երկնքում՝ սրբերի մեջ,հավերժությունից մինչև հավերժություն»11։ Ասել է թե՝ գեղեցիկը, այսինքն՝հոգու անապական վիճակը, հարատև է միայն հիսուսյան քարոզներիմարմնավորման շնորհիվ։

«Առաքյալը» դրաման ուշագրավ է նաև իր հետևորդների՝առաքյալների վերաբերյալ Քրիստոսի արտահայտած գաղափարներով, երբվերջինս փորձում է տարհամոզել քրիստոնեության ու հենց իր իսկ Հիսուսիանձով մոլեգին տարված Պողոսին հավատալ հարության իսկությանը։Ուստի անդրադառնալով Պողոս առաքյալի բնութագրին՝ Հիսուսն ասում է․«Պողոսն իմ աշակերտների շարքում ամենավերջինն է, ևս մեկը, որ մերժումէ իմ գոյությունը։ Նա նրանցից է, որի հավատը խարսխված է իմ հարության

9 Նույն տեղում, էջ 74։10 Նույն տեղում, էջ, 95։11 Նույն տեղում, էջ 92։

Page 19: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

19

վրա»12, իսկ Պետրոս առաքյալի մասին էլ նշում է․ «Հավատը միշտ էլ դժվարէ տրվել Պետրոսին. Նա հին մնացուկների կապոց է և մարգարեիհետևորդ»13։ Ասել է թե՝ Հիսուսի համար անընդունելի են առաքյալներիծավալած գործունեությունները, քանի որ նրանց հավատն ամենևին էլամուր չէ։

Դրամայի կենտրոնական կերպարներից է, անշուշտ, նաև Պողոսառաքյալը, որն անընդհատ խոսում է Դամասկոսի ճանապարհին իր տեսածհրաշքի մասին, երբ Հիսուսը հայտնվել էր ու հորդորել նրան տարածել իրուսմունքը։ Այս տեսիլքն էլ հենց Պողոսին վերածում է մոլի քրիստոնյայի,որը, չանսալով անլուր հալածանքներին, ջանասիրաբար տարածում էքրիստոնեությունն ու ապառաժի պես անհողդողդ է հիսուսյան ուսմունքիվերաբերյալ ցանկացած հակառակվող փաստարկի հանդեպ։ ՀետևաբարՀիսուսը մեղադրում է նրան անհիմն հավատի համար ու վերջինիս հետզրույցի ժամանակ հայտարարում․ «Դու երբեք իմ աշակերտներին իմուսմունքի վերաբերյալ հարցեր չես տվել, այլ քարոզել ես միայն հրաշքիմասին, կարծես թե դա բավարար է»14։ Իսկ անդրադառնալով բուն հրաշքին՝Հիսուսը բացատրում է․ «Եթե դու տեսնում ու լսում ես, ապա սոսկ աչքով ուականջով»15, և հենց այդ պատճառով էլ առաքյալը չի ճանաչում Հիսուսին,թեպետ հավաստում էր, թե տեսել է նրան ու լսել ձայնը։ Այսինքն՝ այսհակասության արմատները պետք է փնտրել հոգևոր հավատիբացակայության մեջ։ Հենց այս հանգամանքն էլ պայմանավորում է Հիսուսիընդդիմությունը Պողոս առաքյալի քարոզչական գործունեությանը։ Ավելին,մարդկության Փրկիչը փորձում է կանխել իր ուսմունքի խեղաթյուրումը,պատրաստվում է գնալ Երուսաղեմ ու տեղի հոգևորականության առջևբացահայտել ամբողջ ճշմարտությունը։ Այդ որոշումը, որն այդպես էլ չիչիականանում, Հիսուսի ներքին պայքարի վերջնական հանրագումարն է,իսկ Պողոս առաքյալի համար նշանակում է նոր ձեռք բերած կենսականհայացքների, իր իսկ ստեղծած պատրանքների փլուզում։ Ուստի այս բա-խումը բերում է անակնկալ ու ցնցող ավարտի․ երբ Հիսուսը, դիմելով Պողոսառաքյալին, հայտարարում է, որ ինքը «Նազարեթից հարություն է առելհանգուցյալների միջից, որ դեմ կանգնի քեզ»16, հուսահատված առաքյալնԱստծո անունից ապտակում է Հիսուսին, իսկ վերջինս էլ վայր է ընկում ու

12 Նույն տեղում։13 Նույն տեղում, էջ 94։14 Նույն տեղում, էջ 88։15 Նույն տեղում, էջ 97։16 Նույն տեղում, էջ 99։

Page 20: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

20

մահանում։ Սեփական արարքից երկյուղած Պողոս առաքյալը փախուստի էդիմում, թեպետ բնավ չի երկմտում Հիսուսի վախճանի տեղին լինելու մեջ ունկատում է․ «Լավ է, որ նա մահացավ, չնայած հարվածն իմնախաձեռնությունը չէր, բայց եկավ Աստծուց, ինչպես որ կայծակն է գա-լիս… եթե այս մարդը ստել է, նա արժանի է մահվան, իսկքրիստոնեությունն էլ փրկվել է նրա մահով, իսկ եթե ճշմարտությու՞նն էրասում։ Ճշմարտությունն Աստծո ձեռքերում է, և ես գնում եմ Հռոմ՝ընդունելու իմ մահը ու այդ մահվան միջոցով ընդունելու իմ Քրիստոսին, իմձեռքբերումը, իմ աշխատանքի պտուղը»17։ Ասել է թե՝ Պողոս առաքյալըՀիսուսին սպանում է ոչ թե կանխամտածված, այլ Աստծո կամոք, որպեսզիառաքյալների կատարած գործերն ի դերև չլինեն, քանի որ մարդկությունըքսան տարուց ավելի հավատում էր երկնքում բնակվող Հիսուսին, մինչդեռիրական Հիսուսն ապրում էր մենաստանում իբրև սովորական վանական,իսկ իր մասին պատմվող պատմություններն էլ համարում էր խաբեությունու փորձում պոկել կեղծիքի քողը։

Այսպիսով, «Առաքյալը» դրամայում ընթերցողը ականատես է լինումՀիսուսի խորապես մարդկային կերպարին, որը փաստվում էվանականների՝ վերջինիս մասին արտահայտած խոհերով։ Ահա թե ինչպեսէ մենաստանի վանահայրը բնութագրում նրան․ «Նա այլևս չի ուզումներքաշվել կյանքի տագնապների մեջ, որը նա ընդմիշտ լքեց, երբխաչելությունից հետո վերադարձավ մեզ մոտ՝ մահից մազապուրծ. Ոչ ոքչգիտի՝ ինչպես, զրկված սեփական տառապանքների հիշողությունից, մեզբոլորիցս ամենապարզ հոգին, որ լուսաբացից մինչև մթնշաղ կատարում էիր աշխատանքը»18։ Ուստի, երբ վանահայրն ու վանականները տեսնում ենՀիսուսի անշնչացած մարմինը, բնավ չեն կասկածում Պողոս առաքյալին,այլ այդ մահը վերագրում են նրա հոգեկան խռովքին։ Իսկ Պողոս առաքյալը,որին նույն վանականները համարում են «վնասակար մարդ, որ սերմանումէ հերետիկոսություն և խռովություն, մարդ, որը Դամասկոսում տեսած իրտեսիլքից հետո խելագարվել է»19, հեռանում է՝ խորապես համոզված իրկրոնական գաղափարների ճշմարտացիության մեջ ու Հիսուսի ուսմունքովտոգորված, և ինքն իրեն բնորոշելիս պնդում է․ «Ես խաչված եմ Քրիստոսիհետ, չնայած ես ապրում եմ, բայց ոչ թե ես, այլ Քրիստոսն է ապրում իմ մեջ։Քրիստոսը հառնել է իմ մեջ։ Ես հարությունն եմ»20։ Ասել է թե՝

17 Նույն տեղում, էջ 100։18 Նույն տեղում, էջ 78։19 Նույն տեղում, էջ 79։20 Նույն տեղում, էջ 97։

Page 21: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

21

մարդկությունը շարունակում է հավատալ հրաշքներին, քանի որ դրանք էհամարում իր կենսատու ուժը։

Հ. Ա. ՇարուրյանԻրականի և գեղարվեստականի հարաբերակցությունը

Ջորջ Մուրի «Առաքյալը» դրամայումԱմփոփում

Հոդվածը նվիրված է անգլիացի նշանավոր գրող Ջորջ Մուրի«Առաքյալը» դրամայի հիմնախնդիրներից մեկի՝ իրականի ևգեղարվեստականի հարաբերակցության քննությանը: Մասնավորապեսնկատվում է, որ համաշխարհային գրականության համաբնույթ երկերի մեջխնդրո առարկա դրաման առանձնանում է էական հատկանիշով. Գրողնանդրադարձել է Հիսուս Քրիստոսի ու Պողոս առաքյալի հանդիպման վե-րաբերյալ տարածված լեգենդին և այն ընդունելով իբրև հիմք՝ ներկայացրելքրիստոնեության վերաբերյալ սեփական դիրքորոշումն ու աստվածաշնչյանմեկնումները՝ ամենուրեք շեշտադրելով Փրկչի բացառապես մարդկայինկերպարը:

А. А. ШарурянСоотношение реального и художественного в драме Джорджа Мура

«Апостол»Резюме

Статья посвящена анализу одной из основополагающих проблем драмыизвестного английского писателя Джорджа Мура «Апостол». В частности,отметим, что среди подобных произведений мировой литературыисследуемая драма выделяется существенной особенностью: писательобратился к известной легенде о встрече Иисуса Христоса и апостола Павлаи, принимая ее за основание, представил собственную позицию относительнохристианства и библейских интерпретаций, акцентируя повсюду исключи-тельно человеческий образ Спасителя.

H. A. SharuryanCorrelation of Reality and Fiction in George Moore’s Drama “The Apostle”

SummaryThe article is devoted to the analysis of one of the issues , i.e. the

correlation of reality and fiction in the drama by the famous English wrtierGeorge Moore “The Apostle”. It particularly notes the essential feature by whichthe drama under consideration stands apart from similar literary works of worldliterature: the author has turned to the widespread legend about the meetingbetween Jesus and Apostle Paul and by making it the basis for his work presentedhis own standpoint on Christianity and biblical comments and in every caseemphasized the absolutely human nature of the Savior.

Page 22: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

22

ԻՇԽԱՆ ԴԱԴՅԱՆԵՊՀ դասախոս

ՀՏԴ 82.09«ԵՐԱԶ» ՊԱՏՈՒՄԱՅԻՆ ՀՆԱՐԻ ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ

ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Բանալի բառեր և արտահայտություններ. երազային հնար,գործառութային դասակարգում, հրաշապատում երկեր, ապագայագուշակերազներ, իրականության գաղտնազերծում, հանդերձյալ աշխարհ,զգուշացնող երազներ:

Ключевые слова и выражения: сон как нарративный прием,функциональная классификация, сказки, вещие сны, раскрытие секретовпрошлого, потусторонний мир, предостерегающий сон.

Key words and expressions: dream as a narrative device, functionalclassification, fairy-tales, foreshadowing dreams, uncovering of reality,underworld, warning dreams.

Երազն ու երազատեսությունն իրենց ուրույն տեղն են ունեցել դեռևսվաղ շրջանի գրական ստեղծագործություններում՝ հեղինակներինհնարավորություն տալով վեր հանել հերոսների ներաշխարհն ուանգիտակցականը՝ ազատ տեղաշարժվելով տարածաժամանակայինկաղապարներից և օրենքներից զատ տիրույթում: Այն երազները, որոնքտեսնում են գրական հերոսները, ոչ թե ընկալվում են ուղղակիորեն կամմեկանաբանվում բառացի, այլ վերծանվում են որպես փոխաբերություններ:Հ. Փոչն ու Դ. Վոլդենը գրում են. «Երազները կարող ենինքնաբացատրողական լինել, բայց հաճախ է պատահում, որ դրանցիմաստը տարօրինակ ձևով թաքնված է լինում մակերեսից այն կողմ:Նույնիսկ այդքան թափանցիկ երազները, որ թվում է՝ մեկնաբանման կարիքչունեն, իրականում խորհրդանշում են մեկ այլ բան» (Poch and Walden 2003:115-116):

Երազը գրական տեքստում առաջին հերթին գործածվում է որպեսմիավորող հնար: Այն կարող է կապել իրար հետ չառնչվող նյութերը (Hieatt:1967: 11): Գրական տեքստում հեղինակի ուղերձը շատ հաճախ կկորցնիցանկալի արդյունավետությունը, եթե այն ասվի ուղղակիորեն, այլ՝ ոչերազի ձևով (Carol Schreier Rupprecht and Kelly Bulkley 1993: 2): Իսկգրականգետ Ս. Ֆ. Քրուգերն անդրադարձել է գրականության մեջ երազներիուսուցողական (դիդակտիկ) դերին՝ շեշտադրելով, որ երազները միջոց են՝ընթերցողին հասցնելու երկի բարոյախրատական ուղերձը (Kruger 1992:125):

Page 23: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

23

Երազատեսությունն իր վառ դրսևորումն է գտել նաև մանկականերկերում՝ դառնալով փոքրիկ ընթերցողին իրականությունից կտրելու ևհեղինակի երևակայական ճամփորդությանը մասնակից դարձնելու միջոց:

Մի շարք գիտակարգերում բազմիցս փորձ է արվել դասակարգելերազներն ըստ գործառույթի, այնուամենայնիվ, երազների գործառութայինդաշտը գրականության մեջ և, մասնավորապես հրաշապատում երկերում,գրեթե չի արժանացել մեկնման: Ուստի այն ավելի հստակ պատկերացնելուհամար անհրաժեշտություն է առաջանում կատարել երազ պատումայինհնարի դասակարգումն ըստ գործառույթի՝ դիատրկելով հրաշապատումգրվածքներում գրական երազի ամենատարծված դրսևորումները: Սույնհոդվածի շրջանակներում անդրադարձել ենք անգլալեզու մանկագրությանմեջ երազների հիմնական տեսակներին՝ ըստ դրանց՝ պատումում ունեցածգործառութի՝ փորձելով պարզաբանել վերջիններիս դերը պատումիկառուցվածքային համակարգի մեջ:

Ապագայագուշակ երազներ«Երազ» պատումային հնարի ամենատարածված գործառույթը այն

որպես կանխատեսման միջոց օգտագործելն է: Կանխատեսող երազներըկարող են բաժանվել երկու խմբի. երազներ, որ գրական երկում ուղղակիխորհրդանիշեր են՝ ապագա իարդարձությունները կանխագուշակելուհամար, և երազներ, որտեղ կան աստվածային կամ երկնային էակներ,որոնք ինչ-որ բան են զգուշացնում կամ կարգադրում և դրանով նպաստումսյուժեի զարգացմանն ու ստեղծում դրամատիկ լարվածություն:Ապագայագուշակ երազները հերոսին տալիս են ապագաիրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ, որ այլ կերպ ձեռքբերել հնարավոր չէ: Այդ երազները միշտ ճշմարիտ են, բայց և այնպեսկարող են հերոսի կողմից սխալ հասկացվել, ասենք, ընկալվել որպեսանցյալի արտացոլք: Գրական ստեղծագործություններումապագայագուշակ կամ խորհրդանշական երազները ուղարկվում ենաստծու, մարգարեի, պայծառատեսի կողմից, կամ էլ հերոսն է օժտվածլինում գուշակելու ձիրքով, բայց հաճախ նա կարող է գլխի չընկնել, որտեսած երազները պետք է իրար կապել: Սակայն ինչ-որ պահի դագիտակցում է, ամբողջացնում այդ ամենը, և նրա համար պարզ են դառնումգալիք իրադարձությունները:

Օրինակ Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը»սկսվում է գալիք մարտահրավերները կանխագուշակող հետևյալ կարևորերազով, որին Հարրին արհամարհանքով է վերաբերվում.

“Mind spinning over the same unanswerable questions, Harry fell into anuneasy sleep. He dreamed that he was on show in a zoo, with a card readingUNDERAGE WIZARD attached to his cage. People goggled through the bars at

Page 24: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

24

him as he lay, starving and weak, on a bed of straw. He saw Dobby’s face in thecrowd and shouted out, asking for help, but Dobby called, ‘Harry is safe there, sir!’and vanished. Then the Dursleys appeared and Dudley rattled the bars of thecage, laughing at him. ‘Stop it,’ Harry muttered as the rattling pounded in his sorehead. ‘leave me alone….cut it out….I’m trying to sleep...” (J.K. Rowling 2000: 23).

Երազում արտաքին ազդակների ներգրավումն ընդունված և ծանոթերևույթ է: Սակայն վեպում երազի հիմնական գործառույթը այլ խնդիրներիվերհանումն է: Հարրիի երազը անմիջականորեն կապված է իր իսկ վիճակիհետ. նրա ենթագիտակցությունը փորձում է համակերպվել անհիմնմեղադրանքների և սենյակում կողպված լինելու հետ: Հարրիի սույն երազըկարծես առաջին գրքում պատկերված կենդանաբանական այգու օձիդրվագի արտացոլանքը լինի: Հեղինակը երազն օգտագործում է որպեսհամեմատություն՝ զուգահեռ տանելով Հարրիի և օձի միջև, քանի որերկուսն էլ փակի տակ էին: Հերոսի անգիտակցականում արթնանում էանօգնական օձի կերպարանքը, որին տեսել էր Դրզլիների հետկենդանաբանական այգի այցելելու ժամանակ: Նրանք երկուսն էլ հեռու էինիրենց հարազատ միջավայրից՝ արժանանալով մագլների1 անհարգալիցվերաբերմունքին: Երկուսն էլ ունեին իրենց՝ մագլ տեսակներին ոչ բնորոշհատկանիշներ: Հարրիի կախարդական ունակության բացառիկությունըօձերի հետ խոսելն է: Դրանով է բացատրվում տղայի՝ օձերի հետ ունեցածարտասովոր կապը: Գաղտնիքների սենյակը բացելու համար Հարրին պետքէ մարտնչեր հսկա արքայօձի (Բասիլիկոս) հետ: Հետաքրքրական է, որերազում Հարրին Դոբբի էլֆից օգնություն է խնդրում այն դեպքում, երբնրան միայն մեկ անգամ էր տեսել: Սա կարծես կանխագուշակում է վեպիհետագա զարգացումը. դա այն է, որ Հարրին Դոբիից պետք է օգնությունխնդրի: Հեղինակը երազի միջոցով հերոսի անգիտակցականում նախագծումէ նրա հետագա անելիքները: Վանդակի մեջ ցուցադրված լինելըխորհրդանշում է այն պատասխանատվությունը, որ գալիս էր նրահանրաճանաչ լինելուց: Հետաքրքրական է նաև այն, որ Հարրին նույնիսկ իրերազում է փորձում քնել, այսինքն՝ անգամ նրա անգիտակցականն էփորձում թմրել: Սա վկայում է հերոսի հոգեկան ապրումներիխորքայնության մասին:

Իսկ «ԱՆՉԱՓԱՀԱՍ ԿԱԽԱՐԴ» մեծատառերով գրությունը ուղղակիկերպով արտացոլում է այն բոլոր մարտահրավերները, որը նա պետք էհաղթահարի իր կախարդանքի ուժով: Գրաֆոլոգիայի մակարդակում

1 Հարրի Փոթերի մասին վիպաշարում մագլ են համարվում ոչ կախարդարարածները:

Page 25: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

25

գլխագիր տառերի կիրառությունը միտված է իմաստային շեշտ հաղորդելուորևէ մտքի, այն ավելի տեսանելի դարձնելու ընթերցողի համար: Այնհամարժեք է որևէ բառի իմաստային շեշտին արձակ խոսքի մակարդակում:Հեղինակը տեքստային տեսողական հնարի միջոցով ընդգծում է, թե ինչպեսէ հերոսի մոտ մեծանում կախարդական ուժին տիրապետելուզգացողությունը, որը նա չէր կարող կիրառել մինչև չափահաս դառնալը:

Իրականությունը գաղտնազերծող երազներԻնպես նշում է հոգեբան Դ. Բարրեթը. «…որոշ երազներ

գաղտնազերծում են թաքնված ճշմարտություն, իսկ որոշները պարզապեսաղմկում են»: (http://www.webmd.com/balance/news/20090219/do-dreams-reveal-hidden-truths) Ինչպես իրական կյանքում, այնպես էլ հեքիաթայինաշխարհում անրջային տեսիլքների մեկ այլ կարևորագույն գործառույթընաև իրականության գաղտնազերծումն է: Երազային հնարի միջոցովհեղինակը վեր է հանում հերոսների համար կարևոր նշանակությունունեցող փաստեր, որն այդ պահին այլ կերպ հնարավոր չէ պարզել:

Հերոսը երազում երբեմն կարող է տեսնել վաղ անցյալում կատարվածիրադարձություններ2, նույնիսկ, եթե երազատեսն ինքն այդիրադարձությունների ականետեսը չի եղել: Այդպիսի երազները շատհաճախ անհասկանալի են և, միևնույն ժամանակ, դրանցից խուսափելնանհնար է: Դրանք սովորաբար անցյալի մասին տալիս են ճշգրիտտեղեկություններ:

Անդրադառնալով ռոուլինգյան վիպաշարին՝ նշենք, որ Հարրիիերազային վերապրումի ամենակարևոր դրվագներից մեկին հանդիպում ենք«Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի հենց սկզբում: Նաարթնանում է մի փոքրիկ խորդանոցում, որտեղ տասը տարի նրան թաքցրելէին բարեկամները: Արթնանալով՝ փորձում հիշել իր տեսած երազը.

“Harry woke with a start. His aunt rapped on the door again."Up!" she screeched. Harry heard her walking toward the kitchen and then

the sound of the frying pan being put on the stove. He rolled onto his back andtried to remember the dream he had been having. It had been a good one. Therehad been a flying motorcycle in it. He had a funny feeling he'd had the samedream before”. (J.K. Rowling 1999: 19)

Մեքենայով դեպի կենդանաբանական այգի ուղևորվելիս տղան իրերազը պատմում է Դրզլիներին: Պարոն Դրզլին, որը վեպում

2 Երազների այս խումբը կարող ենք պայմանականորեն անվանել «հետահայացերազներ»:

Page 26: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

26

երևակայությանը հավանություն չտվող մեկն է, բարկացած բղավում է, որմոտոցիկլետները չեն թռչում, և դա լոկ երազ է եղել:

Հարրին դեռ չգիտեր, որ կախարդված մոտոցիկլետները, իհարկե,թռչում են, և տասը տարի առաջ հենց այդ թռչող մոտոցիկլետն է իրեն բերելԴրզլիների տուն: Սակայն այս երազը այնքան էլ անսովոր չէ Հարրիիհամար: Ինչպես Յունգն է նշում, «Տեսականորեն անձի կյանքի նախկինփորձությունների ամբողջությունը կարելի է գտնել երազում» (Jung 1974: 26):Հարրիի այս կրկնվող երազներն ուղղակի երազ չէին, այլ հուշում՝ նրաանցյալի մասին ՝ չնայած այն բանին, որ Հարրիի բարեկամները ջանք չէինխնայում ջնջել նրա անցյալին առնչվող ամեն ինչ: Այս երազը բոլոր յոթվեպերում առկա կախարդական աշխարհի անսահմանհնարավորությունների և այդ հնարավորությունների գոյությունըհամառորեն ժխտող Դրզլիների միջև լարվածության նախասկիզբն է:

Երազը հանդերձյալ աշխարհի հետ կապի միջոցԵրազը գրականության մեջ նաև ոճական հնար է, որի միջոցով կապ է

ստեղծվում որևէ մահացած կերպարի հետ (Goldberg 1983: 21) Ըստ Դ.Բարրեթի՝ երազներում մահացածներն ի հանյտ են գալիս չորս հիմնականնպատակով. մահվան վիճակը նկարագրելու, իրենց մահվանհանգամանքները փոխել փորձելու, հարազատներին իրենց ևս մեկ անգամտեսնելու հնարավորություն տալու կամ նրանց որևէ կարևոր ուղերձփոխանցելու համար (Barrett 1991: 107).

Այսպիսի երազները մեծ մասամբ մարգարեական են և հաճախ ունենկրոնական համատեքստ, ինչպես, օրինակ՝ Չ. Դիքենսի «Մանկան երազըաստղի մասին» երկը:

Հեքիաթային պատումի հիմքում ընկած է քրոջ և եղբոր միջև հոգևորխորը կապը: Մանուկներն արժևորելով բնության յուրաքանչյուր տարր՝ամեն գիշեր անհամբերությամբ սպասում են լուսափայլ աստղիհայտնվելուն, իսկ քնելուց առաջ միշտ օրհնում են այն: Սակայն քույրնօրեցօր թուլանալով մահանում է, և տղան մի երազ է տեսնում. այն նույնլուսափայլ աստղը ճանապարհ է բացում մարդկանց համար, որոնք վեր ենբարձրանում հրեշտակների ուղեկցությամբ: Այնտեղ է նաև քրոջ հրեշտակը:

Now, these rays were so bright, and they seemed to make such a shiningway from earth to heaven, that when the child went to his solitary bed, hedreamed about the star; and dreamed that, lying where he was, he saw a train ofpeople taken up that sparkling road by angels. And the star, opening, showed hima great world of light, where many more such angels waited to receive them.

All these angels who were waiting turned their beaming eyes upon thepeople who were carried up into the star; and some came out from the long rows

Page 27: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

27

in which they stood, and fell upon the people’s necks, and kissed them tenderly,and went away with them down avenues of light, and were so happy in theircompany, that lying in his bed he wept for joy.

But there were many angels who did not go with them, and among themone he knew. The patient face that once had lain upon the bed was glorified andradiant, but his heart found out his sister among all the host (Dickens 1871).

Շատ ժամանակ է անցնում. տղան հերթով կորցնում է իրհարազատներին և ամեն անգամ երազում տեսնում է նույն աստղը, որիբացած նույն լուսափառ ճանապարհով հեռանում են հարազատները:Այստեղ աստղը երկրայինի և երկնայինի միջև կապն է, որը ցույց է տրվումերազի միջոցով: Եվ տղան իր երազներից հասկանում է, որ ինքըպատկանում է և՛ երկրին, և՛ աստղին: Գալիս է նաև նրա՝ կյանքին հրաժեշտտալու ժամը: Եվ մինչ մահը վրա կհասներ, նա ասում է, թե ինքը տեսնում էաստղը:

Հեքիաթում երազային հնարի միջոցով հեղինակը ցույց է տալիս, որԱստվածն է այս զարմանահրաշ բնության և մարդու արարիչը, և որվերջիններս Աստծու զավակներն են: Երազային հնարի միջոցով էընդգծվում նաև հետմահու կյանքի գաղափարը, իսկ աստղն այնտեղ տանողճամփան է:

Զգուշացնող երազներ«Հարրի Փոթերը և խառնածին արքայազնը» վեցերորդ գիրքը սկսում է

Ռոնիի փոքր քրոջ՝ Ջինիի մասին երազով: Սա ընթերցողին ակնարկում էայն մասին, որ Հարրիի՝ Ջիննիի հանդեպ տածած սերն այնքան էլպլատոնական չէ: Երազն արտահայտում է Ռոնի դժգոհությունը նրանցմտերմության վերաբերյալ:

“Harry awoke next morning feeling slightly dazed and confused by a seriesof dreams in which Ron had chased him with a Beater’s bat…”. (J.K. Rowling2005: 290)

Նույն գրքի վերջում, երբ Հարրին Վոլդեմորի հետ վերջնականճակատամարտին էր պատրաստվում, երազի միջոցով տեղեկանում է իրենսպասվող դժվարությունների մասին: Նա տեսնում է բաժակներ,մեդալիոններ և այլ առեղծվածային իրեր, որոնց ոչ մի կերպ չի կարողանումհասնել: Նրան օգնության է գալիս Դամբլդորը, առաջարկում բարձրանալպարանե սանդուղքով, որը, սակայն, վերածվում է օձերի հենց այն պահին,երբ Հարրին սկսում է մագլցել:

“His dreams were thick with cups, lockets, and mysterious objects that hecould not quite reach, though Dumbledore helpfully offered Harry a rope ladderthat turned to snakes the moment he began to climb….”. (J.K. Rowling 2005: 603)

Page 28: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

28

Այս երազում հպանցիկ է անդրադարձ կատարվել Հարրիիներաշխարհին, և առաջին պլանում են արտաքին աշխարհիդժվարությունները. դա մի հուշում է՝ կախարդական իրերը գտնելուառաջադրանքի վերաբերյալ, որը հերոսին հնարավորություն կտա հաղթելթշնամուն:

Խրատական երազներԻնչպես արդեն ասվել է, ըստ Ս. Քրուգերի՝ գրական

ստեղծագործություններում երազներն ունեն խրատական բնույթ: Այսդեպքում արդեն անրջային տեսարանը կարող է հետևյալ դրևորումնունենալ. օրինակ՝ ստեղծագործության հերոսներից մեկը կարող է կորցրածլինել կյանքի նկատմաբ ունեցած հետաքրքրությունը և ծաղրել իրընկերներին՝ երազներին լուրջ նշանակություն տալու համար: Այդժամանակ գրական հերոսը երազ է տեսնում, որի միջոցով նրան կարևորտեղեկություն են հաղորդում և այդ ձևով շարժում հերոսիհետաքրքրությունը՝ շրջապատում կատարվող իրադարձություններինկատմամբ:

Խրատական երազի վառ օրինակ է ամերիկացի մանկագիր Մ.Սենդակի «Այնտեղ, որտեղ ապրում են հրեշները» մոտ երեքհարյուր բառիցբաղկացած նկարազարդ գիրքը: Հեքիաթի հերոսի ճամփորդությունը տեղի էունենում իրական աշխարհից դեպի այլաշխարհ: Վեպի հերոսը՝ Մաքսը,վատ վարքի համար պատժվում է մոր կողմից, այն է՝ քնել առանց ուտելու:Առաջին հայացքից չարաճճի Մաքսի ճամփորդությունը դեպի հրեշներիաշխարհ իրական է թվում, սակայն հենց հեղինակի կողմից կատարվածնկարազարդումները ստիպում է դրան նայել որպես մանկաներևակայության արգասիք: Գրքի սկզբում նկարված է հրեշ, այսինքն՝ տղանդեռ ճամփա չի ընկել դեպի հրեշների աշխարհ: Իսկ գքրի վերջին էջումարված նկարներից մեկը հենց այն հրեշներից մեկի նկարն է, որին նա հետոհանդիպում է այլաշխարհում: Հաշվի առնելով երկու նկարներինմանությունը՝ կարելի է ենթադրել, որ հեղինակը ընթերցողից ակնկալում էայն ընդունել որպես մտացածին աշխարհ: Ուշագրավ է նաև ժամանակինկարագրումը հեքիաթում: Մաքսի յուրաքանչյուր ճամփորդությունհրեշների աշխարհից դեպի իրական աշխարհ տևում է ավելի քան 2 տարի,բայց վերդառանլուն պես նա իր սենյակում գտնում է տաք ճաշը, որը ևս մեկանգամ փաստում է այդ ճամփորդության մտացածին լինելը:

Փոքրիկ Մաքսի այս անրջային ճամփորդությունը նրա համարխրատական է լինում: Իր սենյակից փախչել ցանկացող չարաճճի մանուկըմոր կողմից զրկվում է ճաշից, և նա ինքն իրեն պատկերացնում է որպեսհրեշների աշխարհի արքա, և նա էլ հրեշներին քնելու է ուղարկում առանցուտելու: Այս կերպ հեղինակը փորձում է պատկերել մանկան՝ մոր

Page 29: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

29

նկատմամբ ունեցած վրդովմունքը. նա կարծես մոր վրեժը նրանցից էլուծում: Սակայն երկար ժամանակ այնտեղ մնալուց հետո, Մաքսը իրենմիայնակ է զգում և ցանկանում է մայրիկին ու իր սենյակը:

Max […] was lonely and wanted to be where someone loved him best ofall. […] So he gave up being king of where the wild things are […] and sailedback […] into […] his very own room (M. Sendak: 1963).

Փոքրիկ տղայի համար այս երևակայական ճափորդությունը կյանքինոր հեռանկար է բացում: Տղան միանգամայն փոխում է իր վարքագիծը, որնընթերցողին է ներկայացվում նկարազրդումների միջոցով: Ինչպես վեբծրագրավորող Ռ. Հոյթն է իր «Երևակայությունը «Այնտեղ որտեղ ապրում ենհրեշները» հոդվածում գրում, թե «…ընդլայնվող նկարազարդումներըարտացոլում են Մաքսի հեռանկարների ընդլայնումը, և հավելում, -դիցաբանության մեջ և ժամանակակից դյութապատում երկերում տեղգտած միստիկ պատումները կարող են կտրականապես փոխել աշխարհինկատմամբ ունեցած մեր հայացքները» (Hoyt 2009), այդպես էլ Մ. Սեդակըփորձում է ներկայացնել առասպելական պատումների փոխակերպող ուժըև դրանցում երևակայության դերի կարևորությունը:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ1.Alcott L.M. (1911) The Louisa Alcott Reader: A Supplementary Reader for the

Fourth Year of School Boston: Little, Brown and Company,https://archive.org/stream/louisaalcottrea00alcogoog#page/n10/mode/2up

2.Barett Deirdre (1991-92) Through a Glass Darkly: Images of the Dead in DreamsOmega – Journal of Death and Dying 24.2: 97-108. Web.

3.Carol Schreier Rupprecht and Bulkley Kelly (1993) The Dream and the Text:Essays on Literature and Language. New York: State University of New York Press, Print.

4.Dickens Ch. (1871) A Child’s Dream of a Star Boston: Fields, Osgood & Co.5.Goldberg Harriet (1983) The Dream Report as a Literary Device in Medieval

Hispanic Literature Hispania 66.1.6.Hieatt Constance B. (1967) The Realism of Dream Visions: The Poetic Exploitation

of the Dream Experience in Chaucer and his Contemporaries. The Hague: Mouton & Co..7.Freud S. (1920) A General Introduction to Psychoanalysis New York: Washington

Square Press, Inc.8.J.K.Rowling (1999) Harry Potter and the Sorcerer’s Stone USA: Scolastic Inc.9.J.K.Rowling (2000) Harry Potter and the Chamber of Secrets USA: Scolastic Inc.10. J.K.Rowling (2005) Harry Potter and the Half-Blood Prince USA: Scolastic Inc.11. Jung, C. G. (Translated by Hull, R.F.C.).Dreams. Princeton: Princeton University

Press, 1974/12. Kruger, Steven F. (1992) Dreaming in the Middle Ages. Cambridge: Cambridge

University Press.

Page 30: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

30

13. Poch, Helena and Daniel Walden (2003) Psychoanalysis of Dreams: DreamTheory and Its Relationship to Literature and Popular Culture: Freud, Billy Joel, Appelfeld,and Abe, Journal of Popular Culture, 113-120..

14. Sendak M. (1963) Where the Wild Things are USA: Harper Trophy15. Hoyt R. (2009) Imagination in Where The Wild Things Are Web.

http://journeytothesea.com/imagination-wild-thingsԻ. Դադյան

«Երազ» պատումային հնարի գործառութային դասակարգումըԱմփոփում

Սույն հոդվածի շրջանակներում փորձ է արվել գրական երազըդասակարգել ըստ գործառույթի՝ օգտվելով անգլերեն հեքիաթանյութից:

Գրական երազն ունի բազմաշերտ գործառութային դաշտ՝պայմանավորված անրջային աշխարհին բնորոշ տարածաժամանակայինհամակարգի յուրահատկությամբ: «Երազ» պատումային հնարըհեղինակներին հնարավորություն է տալիս ազատ տեղաշարժվելտեքստում՝ կապելով միմյանց չառնչվող դրվագներ, ստեղծել կապ իրականև այլ աշխարհների միջև, գուշակել սյուժեի հետագա ընթացքը, խրատելհերոսներին և այլն:

И. ДадянФункциональная классификация нарративного приема «сон»

РезюмеВ рамках данной статьи сделана попытка классифицировать

литературный сон в соответствии с его функциями, беря за основуанглийскую сказочную литературу.

Литературный сон имеет широкий спектр функций в тексте,обусловленный особенностью пространственно-временной системы,характерной для мира сновидений. Сон, как нарративный прием, позволяетавторам свободно перемещаться по тексту, соединять несвязанные друг сдругом отрывки, создавать связь между реальностью и другими мирами,угадывать дальнейшее развитие сюжета, подать урок персонажам и т.д.

I.DadyanFunctional Classification of “Dream” as a Narrative Device

SummaryWithin the framework of this article, an attempt is made to classify literary

dreams as per their functions using English children’s literature as a primarysource.

Literary dreams fulfill a wide range of functions in the text conditioned bythe peculiarity of the spatiotemporal system characteristic of dream worlds.

“Dream” as a narrative device enables writers to freely move about the text and tie

Page 31: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

31

together unrelated scenarios, establishing a link between the real world and otherworlds and foreshadow some later events or revelations, teach characters a lesson

etc.

Page 32: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

32

ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԵՊՀ դասախոս

[email protected]ՀՏԴ 821.111.0(73)

ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅԻ ԿԱՐՃՊԱՏՄՎԱԾՔՆԵՐՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. Էռնեստ Հեմինգուեյ,ամերիկյան գրականություն, կարճ պատմվածք, խորհրդանիշ, ռեալիզմ,«այսբերգի տեսություն», կյանքի ու մահվան խորհուրդ, հոգևորճամփորդություն, Նիք Ադամս:

Ключевые слова и выражения: Эрнест Хеменгуэй, американскаялитература, короткий рассказ, символ, реализм, «теория айсберга», тайнажизни и смерти, духовное путешествие, Ник Адамс.

Key words and expressions: Ernest Hemingway, American literature, shortstory, symbol, realism, “iceberg theory”, the concept of life and death, spiritualjourney, Nick Adams.

Համաշխարհային գրականության ժառանգության տեսանկյունիցԱմերիկայի Միացյալ Նահանգները թեև ունի համեմատաբար կարճպատմություն, բայց թողել է մնայուն անուններ, որոնք ոչ միայն իրենցուրույն տեղն են զբաղեցրել բազում ականավոր գրողների շարքում, այլևայժմ էլ շարունակում են գրավել ընթերցողին իրենց ինքնատիպմտածողությամբ ու արտահայտման խորությամբ։ Գաղտնիք չէ, որ 19-րդդարում ամբողջ Եվրոպան խորասուզված ընթերցում էր ամերիկացի գրողԷդգար Պոյի մռայլ դեդեկտիվ պատմվածքներն ու ըմբոշխնում մեկ այլամերիկացու՝ Հենրի Լոնգֆելոյի պատմական պոեմները։ Սակայն դրանքսոսկ առաջին քայլերն էին, որոնք, անտարակույս, բացեցին 20-րդ դարիամերիկյան գրականության ծաղկուն արահետն ու աշխարհին հանձնեցինբազմաթիվ նշանավոր անուններ։ Քանի որ գրականությունը կյանքիհայելին է, ուստի այդ բուռն զարգացումը, հարկավ, պայմանավորված էրՄեծ ճգնաժամով, Երկու աշխարհամարտերի ժայթքումով ու, իհարկե, ռա-սայական խտրականության դեմ մղվող պայքարով, որոնք ցնցեցին ՄիացյալՆահանգները և նպաստեցին մի շարք գրողների երևան գալուն, գրողներ,որոնք դարձան համաշխարհային գրականության դասականներ,արժանացան Նոբելյան մրցանակի և իրենց գրականստեղծագործություններով մարմնավորեցին մի ամբողջ դարաշրջան։

1920-30-ականներին Միացյալ Նահանգներում տեղի ունեցանտնտեսական և սոցիալական արմատական փոփոխություններ, որոնք

Page 33: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

33

ստեղծեցին նպաստավոր պայմաններ ռեալիզմի առաջացման համար, որնաննախադեպ հնարավորություն էր ընձեռում արտացոլելու ամերիկյան նորարժեքները։ Այդժամ ընթերցողներին սոսկ զվարճացնող ու տաղտկալիառօրյան մոռացության մատնելու համար հրատարակված գրականությանկողքին հայտնվեցին երկեր, որոնք ընդգծում էին ստեղծված սոցիալականդրության փոփոխման խիստ անհրաժեշտությունը։ Ռեալիստ գրողների եր-կերն աչքի էին ընկնում սոցիալական բախման պատկերմամբ և ամերիկյանկենսակերպի սուր քննադատությամբ (Թեոդոր Դրայզեր, ԷռնեստՀեմինգուեյ, Շերվուդ Անդերսոն և այլն)։

20-րդ դարի ամերիկյան գրականությունն առանձնապես ուշագրավ էնաև «կորուսյալ սերնդի» առկայությամբ․ ի դեպ, այս արտահայտությունըգրականության ոլորտ է ներթափանցել ամերիկացի հայտնի գրող, լրագրող,Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Միլլեր Հեմինգուեյի (1899-1961) շնորհիվ,որն իր հերթին այն փոխառել է ամերիկուհի գրող և գրականությանտեսաբան Գերտրուդա Սթայնից։ Այդ՝ այսօր արդեն հանրահայտ դարձածարտահայտությունը պատկերում է հետպատերազմյան ժամանակաշրջանիգրողների մի ամբողջ աստղաբույլ (Ուիլյամ Ֆոլքներ, Ջոն Դոս Պասսոս,Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ, Էռնեստ Հեմինգուեյ, Նորման Մեյլեր և այլն), ո-րոնք իրենց ստեղծագործություններում խորությամբ պատկերել ենիդեալների դառը կորուստը, անբացատրելի հիասթափությունըքաղաքակրթությունից և մարդու խորթացումը հասարակությունից։ Սակայնվերոհիշյալ գրողների շարքում, անշուշտ, առանձնանում է էռնեստՀեմինգուեյը, որն աչքի է ընկնում ոչ միայն իր երկերի ուրույն թեմաներով ուբազմազանությամբ, այլ նաև յուրահատուկ գրելաոճով։ Պատահական չէ, որհենց նրա գրչին է պատկանում «այսբերգի տեսություն» յուրահատուկ ժան-րային մոտեցումը, ըստ որի, հեղինակի համոզմամբ, գրվածքի բուն նյութըպետք է թաղված լինի ենթատեքստում․ այդպիսին է այսբերգը՝ տեսանելիհատվածն ավելի քիչ է, քան խորության մեջ գտնվողը։ Սակայն սա, ինչխոսք, ենթադրում է նաև ենթատեքստային ակնարկներ, որոնք առավելուշագրավ են։ Ուստի ամենևին էլ պատահական չէ, որ վարպետ գրողն այսծածկագրված գաղափարական ուղերձներն ընթերցողներին է հասցնումխորհրդանիշների հմուտ կիրառմամբ։

Ամերիկացի հանրահայտ գրող և լրագրող Էռնեստ Հեմինգուեյը,անտարակույս, 20-րդ դարի ամենաազդեցիկ հեղինակներից է, որիստեղծագործությունն աչքի է ընկնում բացառիկ զգացմունքայնությամբ ուդրամատիզմով։ Ապագա գրողն իր կյանքի առաջին տարիներն անց էկացրել Չիկագոյի՝ պահպանողական ավանդներ ունեցող արվարձաններիցմեկում, բայց այդ հեղձուկ միջավայրին հաճախ փոխարինել է Միչիգանիհյուսիսում ալիքվող կյանքը, ուր նա շուտով սովորում է գնահատել ա-

Page 34: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

34

զատությունը։ Ավագ դպրոցում ուսանելու տարիներին Հեմինգուեյը սկսումէ աշխատակցել «Trapeze and Tabula» անունը կրող լրագրին, որտեղտպագրում է գլխավորապես սպորտին վերաբերող նյութեր։ Ուսումնավարտելուն պես նորաստեղծ լրագրողը սկսում է աշխատակցել «KansasCity Star» լրագրին։ Լրագրողական այս փորձառությունը հետագայում մեծազդեցություն է ունենում գրողի երկերի ձևավորման վրա ևպայմանավորում է դրանց ինքնատիպ ոճը։ Անդրադառնալով կյանքի այստարիներին՝ գրողը նշում է․ «Star-ում աշխատելու տարիներին դուստիպված էիր սովորել գրել պարզ պատմողական նախադասություն։ Սաբոլորին է օգտակար։ Լրագրողական աշխատանքը չի վնասի երիտասարդգրողին, այլ կօգնի նրան, եթե նա ժամանակին թողնի այդ աշխատանքը»1։1918-ին Հեմինգուեյը մասնակցում է Առաջին համաշխարհայինպատերազմին՝ միանալով իտալական բանակին՝ որպես շտապ օգնությանմեքենայի վարորդ։ Հետագայում նա այս տարիներին ունեցածտպավորություններն ու հույզերը վերարտադրում է «Հրաժեշտ զենքին»խորագրով վեպում, որը լույս է ընծայում 1929-ին։ 1930-ականները գրողիկյանքի արկածախնդրության ժամանակաշրջանն են․ որսորդությունԱֆրիկայի անծայրածիր սավանաներում, ցլամարտ Իսպանիայում,ձկնորսություն Ֆլորիդայում... Սակայն այս ամենով հանդերձ՝ նրա տեսա-դաշտից բնավ դուրս չի մնում 1937-ին Իսպանիայում բռնկվածքաղաքացիական պատերազմը, որի անմիջական արձագանքն է դառնում1940թ․ տպագրված «Ո՞մ մահն է գուժում զանգը» հանրահայտ վեպը, որըհեղինակը ներկայացնում է Պուլիցերյան մրցանակի, սակայն այդմրցանակը նրան հաջողվում է ստանալ միայն 1951թ․ հրապարակված«Ծերունին և ծովը» փիլիսոփայական խորություն ունեցող պատմվածքիշնորհիվ։ 1954-ին Հեմինգուեյն արժանանում է Նոբելյան մրցանակի, սակայնգրական գործունեության այս աննախադեպ գնահատականն ամենևին էլ չիամոքում հեղինակի մարմնում և մտավոր աշխարհում բույն դրած ցավերը,որոնք Կուբայում ձեռք բերած բազում վնասվածքների արդյունք էին։ Եվչկարողանալով մարտնչել ու հաղթահարել այդ տվայտանքները՝ 1961-ինհանճարն ինքնասպան է լինում։

Ինչպես արդեն նշել ենք, Հեմինգուեյի կերտածստեղծագործությունները լի են խորհրդանիշներով, որոնք այդ երկերինհաղորդում են յուրօրինակություն ու խորք:

1 Werlock, Abby H.P., ed. “Hemingway, Ernest”. The Facts on File Companion to theAmerican Novel: New York: Facts on File, Inc. , 2006. Bloom’s Literary references Online

Page 35: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

35

Առանց խորհրդանիշների չի կարող լինել լեզու, առավել ևսգրականություն, քանի որ բառերն անգամ խորհրդանիշներ են, որոնքկերտվում են կամայական տառերից ու ձայնային պարզագույնհնչյուններին կյանք հաղորդում։ Ամենևին համարձակ չի լինի պնդել, որխորհրդանիշները գոյություն են ունեցել դեռևս վաղնջականժամանակներում, գուցե անգամ մինչև Աստծո կողմից աշխարհի արարումը։Իսկ գրականության ոլորտում դրանք արտահայտչամիջոցներ են, որոնքօգտագործվում են՝ համոզիչ դարձնելու գիտակցությամբ ընկալվողանտեսանելի իրականը։

«Խորհրդանիշ» բառն ունի հունական ծագում և մասնատելու դեպքումնշանա-կում է «նետել» և «միասին»։ Հետևաբար այս ծագումնաբանություննակներև է դարձնում բառերի ու գաղափարների հարկադրվածհաղորդակցումը և ֆիզիկական գոյությունը՝ անկախ բնականհամանմանություններից։ Համայն աշխարհում մարդիկ ընդունել ենորոշակի խորհրդանիշներ, որոնց առկայությունը պայմանավորում է ցան-կացած տեղեկության արձանագրումն ու փոխանցումը։ Այդ նույնխորհրդանիշներն ամենուրեք են՝ կրոնում, գիտության տարբերոլորտներում, կենցաղի ենթաշերտերում։ Ցանկացած երկիր ունի իրենբնորոշ պետական և ոչ պետական խորհրդանիշը, որը հաստատում էվերջինիս ազգային ինքնությունը, տալիս անկախության երանելի զգացումև իր նմանների հետ միավորելով հանդերձ՝ երաշխավորում եզակիությանհանգամանքը։ Այդպիսին է, օրինակ, դրոշի խորհրդանիշը, որը, անշուշտ,նախանշում է պետականության հաստատումը։ Խորհրդանշային իմաստունեն նաև որոշակի ծիսակատարություններ, օրինակ, թագադրումը,ռազմական երթերն ու կրոնական արարողությունները։ Փիլիսոփայությանտեսանկյունից «խորհրդանիշ» հասկացությունը բացառապես կիրառվում էմշակութային արժեք ունեցող իրերին անդրադառնալիս և ունիբացարձակապես ներկայացուցչական բնույթ։ Սա կարող է ներառել թա-լիսմանների գործածումը, բառերի կիրառումը և բազում այլ գործոններ,քանի որ ամեն ոք որևէ բան ասելիս կամ անելիս անխուսափելիորենառնչվում է մշակութային խորհրդանիշների հետ։ Ուստի խորհրդանիշըվերացական հասկացությունների ու գաղափարների մարմնացումն է։ Դրաօրինակ կարող են ծառայել առարկաները, կերպարանքները, հնչյուններն ուգույները, ինչպես նաև դիմախաղերն ու բառային մեկնումները։ Նույնխորհրդանիշը կարող է տարբեր մարդկանց կողմից ընկալվել միանգամայնայլ դրսևորումներով, քանի որ խորհրդանիշների մի մասը ձեռք է բերվումփորձառության շնորհիվ, իսկ մյուս մասը՝ մշակույթի։ Մշակութայինամենատարածված խորհրդանիշը լեզուն է․ այբուբենի տառերիհամակցումը խորհրդանշում է յուրատեսակ խոսակցական լեզուն։

Page 36: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

36

Կրոնական առումով խորհրդանիշը կիրառվում է՝ ներկայացնելու համարհավատի տարատեսակ դրսևորումները․ օրինակ՝ քրիստոնեության մեջխաչը խորհրդանշում է Հիսուսի մահը, իսկ Դավթի աստղը՝ հրեական ուս-մունքը։

Մշակութային տեսանկյունից միևնույն խորհրդանիշը տարբերազգերի կողմից ընկալվում է որպես բացարձակապես եզակիկարևորություն ունեցող երևույթ, քանի որ պայմանավորված է տվյալհասարակության ավանդական պատկերացումներով։ Օրինակ՝ շատերկրներում կարմիր գույնն ընկալվում է որպես պատերազմի և արյանխորհրդանիշ, իսկ Չինաստանում այն մարմնավորում է ամուսնության,ընտանիքի ստեղծման հասկացությունը։ Նմանապես ճապոնական շինթոկոչվող կրոնի համաձայն՝ այդ նույն գույնը խորհրդանշում է կյանքը, իսկՖրանսիայում՝ իրավական դպրոցը։ Խորհրդանիշային իմաստ կարող ենարտահայտել նաև կենդանիները․ օրինակ՝ ասիական երկրներում փղերըկարևոր դեր են կատարում կրոնական ավանդույթներում ևառասպելաբանության մեջ, անգամ աստվածացվում են, քանի որ, ըստ այսժողովուրդների պատկերացման, մարմնավորում են ուժն ուիմաստությունը։ Մինչդեռ Հեմինգուեյի «Բլուրներն ինչպես սպիտակ փղեր»խորագրով պատմվածքում սպիտակ փղի այլաբանական կերպարըխորհրդանշում է անցանկալին2։ Սակայն խորհրդանիշները, անտարակույս,ունեն սոսկ այն իմաստը, ինչը մարդիկ են դրանց վերագրում։ Եթե որևէհասարակություն որոշակի ժամանակահատվածի ընթացքում դադարինկատել կամ առավել ևս հատկանիշներ վերագրել խորհրդանիշներին,ապա կարճ ժամանակ անց դրանք ինքնըստինքյան կդադարեն գոյությունունենալուց։

Ինչ վերաբերում է խորհրդանիշների կիրառմանը Հեմինգուեյի կարճպատմվածքներում, ապա դրանք առանձնակի կարևորություն են ստանում,քանի որ վերցված են բնությունից։ Նրա կերտած կերպարներն անընդհատբնակվում են կա´մ հովիտներում, կա´մ ապաստան են գտնումխորհրդանշային նշանակություն ունեցող լեռներում։ Այս ինքնատիպ գրողիվաղ շրջանի ստեղծագործություններում տիրապետող խորհրդանիշըֆիզիկական և հոգևոր վերքերն են։ Եղանակային փոփոխությունները,մասնավորապես անձրևն ու ձյունը, աշնան և ձմռան հերթագայությունըհայտնվում են այս երկերում այն պահին, երբ անհրաժեշտ է զուգահեռներանցկացնել մարդկային ճակատագրերի միջև, իսկ լույսն ու մութը

2 Տե´ս Johnston, Kenneth G. (Autumn 1982). “Hills Like White Elephants”. Studies inAmerican Fiction 10 (2): 230-238

Page 37: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

37

խորհրդանշում են կյանքն ու մահը կամ մարդկային բնույթի առողջ ևանառողջ բնորոշիչ գծերը։ Հանրության կողմից վաղուց ընդունվածայնպիսի խորհրդանիշ, ինչպիսին է լեռ մագլցելը, վերոհիշյալ երկերումընկալվում է որպես հոգևոր մաքրագործում, իսկ ջուրը հատելը՝ հոգևորփոխակերպում, արևածագը մարմնավորում է կյանքը, իսկ մայրամուտը՝մահը և այլն։ Հեմինգուեյի վարպետ մտահղացման շնորհիվ կյանքից,կրոնական ավանդույթներից կամ բնությունից վերցված խորհրդանիշներըվերածվում են ինչ-որ անտեսանելի երևույթի տեսանելի նշանի։ Դրանքպատկերում են սոսկ սառցաբեկորի մակերևութին հայտնված մասն ուակնարկում են մարդկային խոր փորձառությունը, որն ամենևին շոշափելիչէ, բայց բացարձակապես էական է։

Հեմինգուեյի նախասիրած խորհրդանիշներից է ճամփորդությունը,որը հոգևոր առումով փոփոխությունների, նոր հայտնագործությունների ևշարժման անզուսպ փափագ է։ Խորհրդանշական ճամփորդությունը սկիզբ էառնում խավարում ու տանում է դեպի լույսի որոնում․ այս ճանապարհըմարմնավորում է երկու գաղափար՝ արտաքին շարժում, որնարտահայտվում է ստեղծագործության բովանդակության մեջ, և ներքինշարժում, որն ապահովում է խորհրդանշականն ու հոգևորը։ Ուշագրավ է,որ Հեմինգուեյի կերտած գրական հերոսները ձեռնարկում են հոգևորճամփորդություն, որը նրանց տարրալուծում է բնության մեջ, իսկ ռեալիզմիև խորհրդանիշների միախառնման միջոցով հեղինակը ստեղծում էճշմարիտ աշխարհի պատկերն ու բացահայտում կյանքի և մահվանխորհուրդը։

Հեմինգուեյի կարճ պատմվածքների վերլուծմանն անդրադառնալիսնշելի է ամերիկացի գրող և կենսագիր Կառլոս Բեյքերի տեսակետը, որըմասնավորապես ասում է․ «Երբ ընթերցողը գիտակցում է այն, ինչն ընկած էՀեմինգուեյի գրվածքների խորքում, նա ամենուրեք գտնում է գեղեցիկ,բյուրեղացված, սեղմ և հուզիչ խորհրդանիշներ, որոնք բավական կշիռունեն»3։

Է․ Հեմինգուեյի պատմվածքներում կենտրոնական խորհրդանիշըկենդանիներն են, որոնք մարմնավորում են գրական հերոսներիհոգեբանական վիճակն ու զգացմունքային ցանկությունները։ Գրողիհեղինակած տասնչորս պատմվածքներում գրական հերոսը Նիք Ադամսն է,որը, ի տարբերություն 20-րդ դարի մարդ արարածի, գերադասում էառանձնանալ հասարակությունից և հաղորդակցվել բնության հետ։ Այս

3 Baker, C. “Ernest Hemingway: A Life Story”, 1969, New York: Charles Scribner’s Sons, p117

Page 38: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

38

կերպարի միջոցով գրողն ընթերցողին է հասցնում իր յուրօրինակ ուղերձը․մարդկության փրկությունը բնության հետ հաղորդակցման մեջ է։ Ասվածնառավել ցայտուն դարձնելու նպատակով փորձենք անդրադառնալ գրողիբազում պատմվածքներից մի քանիսի կերպարների խորհրդանշանայինվերլուծությանը։

Այսպես, «Կատուն անձրևի տակ» պատմվածքը, որ լի է բազմաթիվառինքնող խորհրդանիշներով, հյուրանոցում բնակվող ամերիկացի զույգիմասին է։ Այստեղ գլխավոր խորհրդանիշը կատուն է, որը հասկանալի էդառնում հենց խորագրից, իսկ նա անձրևի տակ է, որովհետևմարմնավորում է ամերիկուհու՝ զգացմունքներից խեղդված ներաշխարհը։Ուշագրավ է, որ կատվի կերպարի առաջին իսկ պատկերման պահինհեղինակը կիրառում է անգլերենում իգական սեռը բնորոշող դերանունը,թեև կինը չէր կարող նման հեռավորությունից որոշել սեղանի տակապաստան գտած կենդանու սեռը։ Այս փոքրիկ, բայց յուրատեսակ հնարքովՀեմինգուեյն ընթերցողին նախապատրաստում է կենդանու և կնոջ հոգևորմտերմիկ կապին, իսկ վատ եղանակը, անշուշտ, խորհրդանշում է այսամուսնական զույգի կյանքի ճգնաժամային վիճակը. «Անձրևում էր։ Անձրևըկաթկթում էր արմավենիների ճյուղերից։ Ջուրը կուտակվում էրմանրախճով ծածկված արահետների փոսերում։ Ծովը անձրևի տակ բարձրալիքով հարվածում էր և սրբում տանում էր ափը, որպեսզի կրկին հարվածիանձրևի տակ։ Մեքենաները հեռացան, և հրապարակը՝ պատերազմիհուշարձանով հանդերձ, մնաց դատարկ։ Հրապարակի դիմաց՝ սրճարանիմուտքի մոտ, մատուցողը կանգնած նայում էր դատարկ հրապարակին» ։

Ակնհայտ է, որ անձրևը խորհրդանշում է ամերիկացի ամոլիմեկուսացումը ոչ միայն հասարակությունից, այլ նաև միմյանցից, իսկ նույնանձրևի տակ խեղդվող կատուն խորհրդանշում է կնոջ միայնակությունը,որին ամուսինը թողել էր մենակ սեփական հույզերի աշխարհում, որոնքխեղդում էին նրան։ Խորհրդանշական է նաև կնոջ՝ կատվին փաղաքշելուցանկությունը, որը սեփական չիրականացված սիրո պահանջն է, և այնիրականանում է ոչ թե ամուսնու, այլ հյուրանոցատիրոջ օգնությամբ, որըկատվին կնոջն է հանձնում։

Մեկ այլ ուշագրավ պատմվածք է արդեն հիշատակված «Բլուրներնինչպես սպիտակ փղեր»-ը, ուր գործողությունները ծավալվում ենամերիկացի երիտասարդի և իսպանացի աղջկա երկխոսության միջոցով,որը տեղի է ունենում կայարանում: Մադրիդ մեկնող գնացքին սպասելիս։Պատմվածքի առաջին իսկ էջերից ընթերցողի աչքի առջև բացվում է ամայիբնատեսարանի պատկերը, որը հեղինակը նկարագրում է որպես «գորշ ուչոր» տարածություն, ուր չկան «ստվեր ու ծառեր»։ Թվում է՝ գործողությունըծավալվում է անապատում, քանի որ ոչ միայն շրջապատող տեսարանն է

Page 39: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

39

անկյանք, այլև զգալի են երիտասարդի և իսպանուհու միայնությունն ուօտարվածությունը, և սոսկ Էբրո գետի հիշատակումն է հավաստումաշխարհի հետ կապվածության փաստը։ Պատումի կարևորագույնխորհրդանիշը, արդարև, սպիտակ փիղն է, որը պատմականորենմարմնավորում է անօգուտ ընծայի գաղափարը, քանի որ նման նվերիօգտակարությունն ավելի քիչ է, քան այն պահելու ծախքերը։ Ուստի ամերի-կացին, որը օրիորդի ամուսինն է կամ սիրած տղան, աղջկա հղիություննընկալում է իբրև սպիտակ փիղ, որը հասկանալի է դառնում վերջինիս՝իսպանուհուն ուղղված համոզող խոսքերից․ տղան փորձում է աղջկանբացատրել երեխային լույս աշխարհ բերելու վճռի աննպատակ ու անտեղիլինելը։ Մյուս խորհրդանիշը, իհարկե, երկաթուղային կայարանն է, որմարմնավորում է կարևոր որոշում կայացնելու անհրաժեշտությունը․ այնկատարում է ճիշտ նույն դերը, ինչը տեսանելի է Հեմինգուեյի այլ պատմ-վածքներում կերտած խաչմերուկների խորհրդանիշի մեջ։ Այս կայարանիմեկուսացվածությունը խորհրդանշում է նաև իսպանուհու ներքինմիայնությունը․ նա ստիպված է միայնակ որոշում կայացնել սեփականերեխայի ճակատագրի ու իր հետագա կյանքի մասին։ Բավական ուշագրավխորհրդանիշ է նաև խորտկարանի դռան վրա կախված բամբուկեվարագույրը, որը կարծես մարմնավորում է այս զույգին տանջող բոլորխնդիրները՝ սահմանափակումներ, բաժանում և բազում այլ կնճռոտհարցեր, որոնք նրանք ստիպված են դիմագրավել։ Պատումի զարգացմանըզուգընթաց՝ վարագույրը կարծես վերածվում է այս երկուսին բաժանողպատի։ Պակաս կարևոր խորհրդանիշ չէ, անշուշտ, նաև սեղանը, որիկողքին նստում են ամերիկացի երիտասարդն ու իսպանուհին։ Սա կարծեսմարմնավորում է այն հենարանը, որից զուրկ է աղջիկը․ սեղանն ունիոտքեր, որի վրա կարող է հենվել, իսկ իսպանուհին անկարող է հանձին իրսիրած տղամարդու որևէ աջակցություն գտնել. «Էբրոյի դաշտավայրըեզերող բլուրները երկար էին ու սպիտակ։ Այս մասում ո´չ ծառեր կային ևո´չ էլ ստվեր, ու կայարանն ընկած էր արևի տակ՝ երկու երկաթուղիներիմիջեւ։ Կայարանի դիմաց շենքի հեղձուցիչ ստվերն էր։ Խորտկարանի դռնիցճանճերից պաշտպանվելու համար բամբուկի փայտիկներից վարագույր էրկախված։ Ամերիկացին մի աղջկա հետ նստեց դրսի ստվերում՝ սեղանիմոտ։ Խիստ շոգ էր, իսկ ճեպընթացը Բարսելոնայից գալու էր քառասունրոպե հետո։ Այստեղ այն կանգնում էր երկու րոպե, ապա մեկնում Մադրիդ»։

Այսպիսով, Էռնեստ Հեմինգուեյի կարճ պատմվածքներիվերլուծությունը բացահայտում է գրողի յուրօրինակ գրական ոճը, որը նուրբէ, լի երկխոսություններով և շատ հաճախ ստիպում է ընթերցողիօգտագործել սեփական երևակայությունը հասու լինելու համար այն ներքին

Page 40: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

40

խոհերին ու գաղափարներին, որոնք ծածկագրված են յուրաքանչյուրտողում։ Կարճ պատմվածքներում գործող կերպարները սակավաթիվ են,իսկ գործողություններն էլ ունենում են կտրուկ ավարտ, ուստի բնավդյուրին չէ հեղինակի համար այդ համառոտ պատումում ներկայացնել իրենհուզող հարցերի ամբողջ շրջանակը։ Եվ միայն Հեմինգուեյիխորհրդանիշների վարպետ կիրառումն է, որ հնարավորություն է ընձեռելնրան կատարելության հասցնելու կարճ պատմվածքների կերտման բարդարվեստը։

Գ. ԳրիգորյանԽորհրդանիշները Էռնեստ Հեմինգուեյի կարճ պատմվածքներում

ԱմփոփումՀոդվածը նվիրված է ամերիկացի երևելի գրող Էռնեստ Հեմինգուեյի

կարճ պատմվածքներում կիրառված խորհրդանիշների քննությանը:Եզրակացված է, որ արձակագրի կերտած կերպարներն անընդհատբնակվում են կա´մ հովիտներում, կա´մ ապաստան են գտնումխորհրդանշային նշանակություն ունեցող լեռներում։ Հատկապես վաղշրջանի ստեղծագործություններում տիրապետող խորհրդանիշները ֆի-զիկական և հոգևոր վերքերն են։ Եղանակային փոփոխությունները,մասնավորապես անձրևն ու ձյունը, աշնան և ձմռան հերթագայությունըհայտնվում են այս երկերում այն պահին, երբ անհրաժեշտ է զուգահեռներանցկացնել մարդկային ճակատագրերի միջև, իսկ լույսն ու մութըխորհրդանշում են կյանքն ու մահը կամ մարդկային բնույթի առողջ ևանառողջ բնորոշիչ գծերը։ Հեմինգուեյի վարպետ մտահղացման շնորհիվկյանքից, կրոնական ավանդույթներից կամ բնությունից վերցվածխորհրդանիշները վերածվում են ինչ-որ անտեսանելի երևույթի տեսանելինշանի։ Դրանք պատկերում են սոսկ սառցաբեկորի մակերևութինհայտնված մասն ու ակնարկում են մարդկային խոր փորձառությունը, որնամենևին շոշափելի չէ, բայց բացարձակապես էական է։

Г. ГригорянСимволы в коротких рассказах Эрнеста Хеменгуэйя

РезюмеСтатья посвящена анализу сипмволов, использованных в коротких

рассказах замечательного американского писателя Эрнеста Хеменгуэйя.Примечательно, что созданные прозаиком образы вечно обитают либо вдолинах, либо находят пристанище в горах, имеющих символическоезначение. В произведениях раннего периода творчества особеннопреобладающими символами являются физические и душевные раны. Погод-

Page 41: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

41

ные изменения, в частности, дождь и снег, смена осени зимой проявляются вэтих произведениях в тот момент, когда необходимо провести параллельмежду человеческими судьбами, а свет и тьма символизируют жизнь исмерть, либо здоровые и нездоровые человеческие ккачества. Благодаряособому мастерству, символы, взятые из жизни, религиозных обычаев илиприроды, ирз невидимых явлений превращаются под пером писателфя ввидимые знаки. Они отображают сугубо поверхностную часть ледяной глыбыи намекают на человеческий опыт, который неосязаем, но весьмасущественен.

G. GrigoryanSymboles in Ernest Hemingway’s Short Stories

SummaryThe article is dedicated to the analysis of symbols in the short stories by the

famous American writer Ernest Hemingway. It concludes that the characterscreated by the prose writer constantly live either in the valleys or find shelter inmountains, which has symbolic meaning. Particularly in the works of the earlyperiod physical and spiritual wounds dominate. Weather changes, especially rainand snow, the succession of autumn and winter appear in those works at themoment when it is necessary to draw a parallel between the people’s fate, and thelight and darkness symbolize the life and the death or the healthy and unhealthyfeatures of the human nature. Due to Hemingway’s masterful creativity the sym-bols taken from religious traditions or nature turn into some visible sign of aninvisible phenomena. They just depict the part of an iceberg that has come tosurface and hint at deep human experience, which is not tangible but is absolutelyessential.

Page 42: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

42

ՆՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԱրցախի պետական համալսարանի

գրականության և լրագրության ամբիոնի հայցորդՀՏԴ 821.19.0

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՆՐԻ ԱՐԾԱՐԾՈՒՄՆԵՐԸՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Բանալի բառեր. ժանր, ինքնակենսագրություն, հուշապատում,տարեգրություն, կարոտ, վերհուշ, եռագրություն, ինքնություն, ուխտավոր,բնօրրան:

Ключевые слова: жанр, автобиография, мемуары, хроника, тоска,воспоминание, трилогия, идентичность, паломник, колыбель.

Key words: genre, autobiography, memoirs, chronicle, melancholy,remembrance, trilogy, identity, pilgrim, cradle.

Ժանր հասկացությունը լայն իմաստ ունի և վերաբերում է ոչ միայնգրականությանը, այլ նաև արվեստի մյուս ճյուղերին: Դեռևս տասնութերորդդարում գերմանացի փիլիսոփա, տեսաբան Հեգելը շեշտել է այն միտքը, որժանրեր ունի միայն գրականությունը: Հեգելից շատ չհեռանալով, ավելի ուշ՝քսաներորդ դարում, ռուս գրականագետ, փիլիսոփա Մ. Բախտինը «էպոս ևվեպ» (“Эпос и роман”) ուսումնասիրության մեջ գտնում է, որգրականության մեջ գլխավոր հերոսները ժանրերն են, իսկ երկրորդական ևերրորդական հերոսներ են ուղղություններն ու դպրոցները:

«Ինչպե՞ս դասակարգել ժանրերը» հարցին քննական ամենատարբերմոտեցումներով փորձել են պատասխանել շատ գրականագետներ:Նրանցից խորհրդային գրականագետ Բ. Տոմաշևսկին գրում է. «Ժանրերի ոչմի տրամաբանական և կայուն դասակարգում կատարել հնարավոր չէ:Դրանց դասակարգումը պայմանավորված է պատմական ժամանակով,արդարացված է միայն տվյալ պատմական պահի համար... »1:

Հայրենի տեսաբան Էդ. Ջրբաշյանը տալիս է «ժանր»-ի հետևյալսահմանումը. «Ժանրերը գրական երկերի ընդհանուր տիպեր են, որոնքաչքի են ընկնում բովանդակության և ձևի որոշ կայուն հատկանիշներով»2 ևգտնում, որ ժանրերի սահմանազատման և բնութագրման համար կարելի էառանձնացնել երեք չափանիշ. դրանք են՝ թեմատիկ

1 Томашевский Б., Теория литературы. Поэтика., М.-Л., 1928, с. 162.2 Ջրբաշյան Էդ., Գրականագիտության ներածություն/ Բանարվեստի հիմունքներ,Եր., 1996, էջ 267:

Page 43: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

43

առանձնահատկությունները, գեղարվեստական պատկերի ստեղծմանսկզբունքները, կառուցվածքի ընդհանուր առանձնահատկությունները:

Անցյալ դարավերջին գերմանացի փիլիսոփա և գրականությանպատմաբան Կետե Համբուրգերն առանձնացնում է երկու սեռ՝ լիրիկական(որի մեջ տեղավորում է քնարական երկերը, ինքնակենսագրական վեպը,հուշապատումը, ուղեգրությունը, ընդհանրապես այն երկերը, որտեղ ներկաէ հեղինակը, իսկ պատումը տարվում է առաջին դեմքով) ևստեղծագործական, այսինքն՝ հորինված (որտեղ նա ներառում է էպոսը,ողբերգությունը, կատակերգությունը, բալլադը):

Ռընե Ոելլեքի և Օսթին Ուորրենի «Գրականության տեսություն»աշխատության մեջ ժանրը ձևակերպվում է այսպես. «Կարծում ենք, որժանր կարելի է համարել այն գրական երկերի խմբավորումը, որըտեսականորեն հիմնված է ինչպես «արտաքին» (հատուկ չափ կամկառուցվածք), այնպես էլ «ներքին» (վերաբերմունք, տոնայնություն,նպատակ, այլ կերպ ասած՝ թեմա և լսարան) ձևի վրա»3: Նույնգրականագետները նկատում են նաև, որ ժանրի ժամանակակիցտեսությունը «...չի սահմանափակում հնարավոր ժանրերի թիվը ևկանոններ չի պարտադրում հեղինակներին: Այն ընդունում է, որավանդական տեսակները կարող են «միախառնվել»՝ առաջ բերելով նորտեսակ (ինչպես տրագիկոմեդին): Նա (ժանրի ժամանակակից տեսությունը-Ն. Դ.) տեսնում է, որ ժանրերը կարող են խարսխվել ոչ միայն «մաքրության»,այլև փոխընդգրկման կամ «հարստացման» վրա (այսինքն ոչ միայննվազման, այլև սերտաճման վրա)»4: Կարևորվում է այն միտքը, որ ինչքանէլ «գրականությունը հարաբերություն ունենա այլ ոլորտների հետ»,այնուամենայնիվ գրական երկերը կրում են ազդեցություններ. «գրքերընմանակում, ծաղրանմանակում են այլ գրքեր, փոխակերպում դրանք»,ուստի, նկատում են Ռ. Ոելլեքն ու Օ. Ուորրենը. «Ժանանակակից ժանրերըսահմանելու համար հավանաբար ավելի լավ է սկսել մի ինքնատիպ, լայնազդեցություն ունեցող գրքից կամ հեղինակից և որոնելանդրադարձումները»5:

Այս առումով հայրենի տեսաբան Ա. Ջրբաշյանը նկատում է.«...ակնհայտ իրողություն է, որ ժանրերից շատերը հաճախ չեն կրում որևէսեռի մաքուր հատկանիշներ, այլ հանդես են գալիս իբրև միջանկյալ ձևեր:Հետևաբար, առաջանում են լրացուցիչ խնդիրներ, թե տվյալ ժանրը որ սեռի

3 Ուելլեք Ռ., Ուորրեն Օ., Գրականության տեսություն, Եր., 2008, էջ 344:4 Նույն տեղում, էջ 349:5 Նույն տեղում, էջ 350:

Page 44: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

44

շրջանակներում պետք է ներկայացնել, կամ արդյոք այն անպայմանորենպետք է հատկացնել որևէ սեռի»6:

Մեր խնդիրն այս դեպքում ինքնակենսագրության ժանրն է, որըժամանակակից գրականագիտության մեջ հանդես է գալիս տարբերանվանումներով՝ կենսապատում, ինքնակենսագրություն, հուշապատում,գեղարվեստական տարեգրություն և այլն, իսկ որոշ տեսաբանների մոտնաև «վավերագրություն», «հուշի գրականություն» ձևակերպումներով: Ինչանվանում էլ տալու լինեն գրականագետները, նկատում է ռուս տեսաբանՅու. Սապոժնիկովան, «...բացահայտելով երկերի հիմնականհատկանիշները՝ նրանք (տեսաբանները- Ն. Դ.) բոլոր դեպքերում գալիս ենմեկ հետևության. Այն (ինքնակենսագրական ժանրը-Ն. Դ.) պատկանում էհուշի գրականությանը»7:

Ֆրանսիացի գրականագետ Ն. Լեժիոնը տալիս է հետևյալբացատրությունը. այն «...իրական մարդու ռետրոսպեկտիկ (հետահայաց)արձակ պատմությունն է, ով պատմում է իր գոյության մասին՝ կարևորշեշտադրում կատարելով անձնական պատմության վրա»8:

Զարգացնելով միտքը՝ Ն. Լեժիոնը մեկ այլ հոդվածում նկատում է.«Հեղինակային «ես»-ը կամ կերպարի «նա»-ն այդ դեպքում հանդես է գալիսփոխաբերական իմաստով, ընթերցողի «ես»-ի փոխարեն՝ հնարավորությունտալով նրան մտովի ընդհանրանալու «հերոս-հեղինակ»-ի հետ»9:

Է. Զադոյանը, շատ չհեռանալով ռուս և ֆրանսիացիգրականագետների տեսական մտքից, առանձնացնում է հուշագրությանհինգ ժանր՝ նշելով, որ «ամենաերիտասարդ և ամենաքիչ կայացածը»ինքնակենսագրության ժանրն է, որի «հիմնական պահանջն էներթափանցել հեղինակի անձի հոգեբանության մեջ և որպեսանհատականություն նրան ի ցույց դնել»10:

Գ. Մահարու և Վ. Թոթովենցի ինքնակենսագրական երկերի՝ Ս.Արզումանյանի գնահատություններում կարդում ենք. «Գեղարվեստականստեղծագործությամբ հեղինակն ասում է ոչ միայն իր «անձնական

6 «Գրականության տեսության արդի խնդիրներ» /ուսումնական ձեռնարկ, Եր., ԵՊՀհրատ., 2016, էջ 85:7Сапожникова Ю. Л., Жанр автобиографии: понятие и особенности.www.cyberleninka.ru կայքում:8 Лежен Филипп, В защиту автобиографии. эссе разных лет. Перевод и вступлениеБориса Дубина, magazines.russ.ru/inostran/2000/4/lezhen.htm/:9 Նույն տեղում:10 «Կանթեղ» /գիտական հոդվածներ, 2-3(59-60), Եր., 2014, էջ 30:

Page 45: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

45

ճշմարտությունը», այլև կյանքի, ոչ ավելի շատ իր «անձնականճշմարտությունը», քան կյանքի»11:

Կենտրոնում հեղինակն ինքն է, բայց միևնույն ժամանակ «նյութը»ծավալվելով՝ «նախ վերաճ[ում է] մի գերդաստանի, ապա՝ ժողովրդի կյանքիպատմության»12: «Դա էպոխայի պատմությունն է, թափառական ուանտերունչ մի սերնդի կյանքի տարեգիրքը»13,- ընդհանրացնում է Ս.Արզումանյանը:

Գրականագետ Ս. Դանիելյանը միտքը զարգացնում է հետևյալձևակերպումով. «Ինքնակենսագրական վէպի հերոս առաջադրուածհեղինակը իր մտորումներով, մեկնական գնահատութեան կարելիութեամբներազդում է գեղարուեստական միջվայրի վրայ որոշակիօրէն՝անհամեմատ բարձրանալով շրջապատի միւս հերոսներից»14:

Այս ստեղծագործությունները կյանքն ապրած մարդուվերաքննություն-հաշվեհարդարն է: Բնութագրական էինքնակենսագրական պատումի վարպետ Գ. Մահարու մոտեցումը.«Գրական երկի հաջողության պայմանն է, որ տվյալ նյութը ոչ միայնքաջածանոթ լինի գրողին, այլև ապրված (ընդգծումը հեղինակինն է- Ն. Դ.):Առանց այս նախապայմանի անխուսափելի է պարտությունը...»15:

Ինչո՞ւ և ո՞րն է պատճառը, որ արձակագիրներն առանձնապեսինքնակենսագրական ժանրի տիրույթներում են փորձում գտնել իրենց:Ավելին՝ Վահե Օշականի կարծիքով «...արդի գրականութիւնն ուրիշ բան չէ,եթէ ոչ մեր կեանքի զգայնութեան պատճէնը»16:

Մեր դիտարկումով, սա առավել բնութագրում է Կարոտի երգիչներին,որոնք սերելով «յուշի կարեւորման պահանջից»՝ «ենթագիտակցօրէն,մասունքների կորստեան վախից մղւում [են] արթնացնելու սրբացածյիշատակներ»17:

«Ինձ մնում է փրկել մնացածն ու հնարավորը,- գրում է Գ. Մահարին:-Հիշել եմ ուզում, վերհիշել և գրել, գրել անմշուշ, պայծա՜ռ, պայծա՜ռ այն

11 Արզումանյան Ս., Սովետահայ վեպը, Եր., 1967, էջ 331:12 Նույն տեղում, էջ 332:13 Նույն տեղում, էջ 335:14 Դանիէլեան Ս., Սփիւռքահայ վէպը, Գիրք Ա/ Ժանրը, աւանդոյթները,պատմութեան փիլիսոփայութիւնը, Անթիլիաս, 1992, էջ 192:15 Մահարի Գ., Այրվող այգեստաններ, Եր., 2004, էջ 556-557:16 «Բագին», Պէյրութ, 1962, թիւ 1, էջ 11:17 Դանիէլեան Ս., Սփիւռքահայ վէպը..., էջ 189:

Page 46: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

46

քաղաքի երկնքի նման, ծովի կապույտի նման, այգեստանների կանաչի ուլուսնկա գիշերների խորության նման: Գրել»18:

Գ. Մահարին հյուսեց Վանի ասքը նախ «Մանկության» մեջ, ապա նաևկենսապատումի հաջորդ էջերում և «Այրվող այգեստաններ»-ում:Բառագունային ինքնեկ պատկերներով հայրենի հիշատակներըփրկագործելու նպատակամղումով Վ. Թոթովենցը ուրվագծեց Մեզիրեն՝գրելով «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ասքը, որտեղնահապետական հայ ընտանիքի և ընդհանրապես մի ամբողջգյուղաքաղաքի նիստուկացի նկարագրությունն է19: Ծննդավայրի ու«ոսկեհյուս» մանկության կորստի ցավը, հարազատների խեղվածճակատագրերը, վերագտնումի ազնիվ ճիգերը գրողին կանգնեցնում եննման հանձնառության առջև: Եվ նա տարեգրում է ժամանակը,վավերագրում իր ու իր նման հարյուրավորների կյանքը՝ փորձելով փրկելանցյալի հիշատակները, այն, ինչ երազային «կապույտ թռչունի» թևերինհետզհետե կորավ մշուշներում: Եվ այդ «...վկայություններն ապագայումավելի արժեքավոր են լինելու, քան պատմագիրների փաստերը, որովհետևայդ փաստերի հետևում չի երևում մարդը, այլ միայն մարդկությունը20»,-նկատում է Ժ. Քալանթարյանը:

Սփյուռքի գրական անդաստանում ժանրի նվաճումները պատկանումեն Համաստեղին, Հ. Մնձուրուն, Ա. Հայկազին, Վ. Հայկին, Բ. Նուրիկյանին,Ա. Ծառուկյանին, ավելի ուշ Պ. Հաճյանին և ուրիշներին:

Համաստեղը դարձավ Կարոտի գրականության առաջնորդը. նրահամար միակ հիշատակելին այլևս անցելասույզ Խարբերդն էր ուխարբերդցին: Թե՛ փոքր կտավի, թե՛ լայնակտավ վեպերում հաճախ հերոսընույնանում է հեղինակի հետ, ով տարիների հեռավորությունից գրչովանմահացնում է իր ապրած միջավայրը, դեմքեր, հիշատակներ, որոնքթանկ են իր համար:

Այսպես «Հայրենի ծխանի» (այսպես են կոչվում Վ. Հայկիպատումնաշարերը) ցավի արձագանքն է Վահե Հայկի արձակը: Նրահամար, ինչպես Համաստեղի պարագայում, գավառը մնում է գերիվեր,հեքիաթային, անմեկնելի կախարդանք ունի իր ծննդավայրը: Եվհիշողության գույներով հեղինակը վրձնում է հին գյուղի հիշատակները՝ինքնօրինակ գունայնությամբ առանձնացնելով հոր կերպարը: Հողմաշունչ

18 Մահարի Գ., Երկերի ժողովածու, հատոր երկրորդ, Եր., 1967, էջ 7:19 Ինքնակենսագրական ժանրի ծիրում են նաև Ս. Զորյանի «Մի կյանքիպատմություն», Ն. Զարյանի «Երկրորդ կյանք» վեպերը:20 «Գրական թերթ», Եր., մայիս 18, 2014:

Page 47: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

47

օրերը քշել-տարել են ամեն ինչ, «...հիմա լքված է ան, մեր այգին, ինչպեսբոլոր այգիները...»21,- ցավով արձանագրում է հեղինակը:

Բ. Նուրիկյանը ևս ուրվագծեց անցյալը՝ հայրենի տան կարոտի կրակըբորբոք պահելու, վերադարձի, պահանջատիրության հույսով սերունդներինզինավառելու փափագ ունեցողի նվիրումով: «Այգեկութք» (1937),«Պանդուխտ հոգիներ» (1958), «Կարոտ հայրենի» (1978) շարքերում Բ.Նուրիկյանը պարզ, մտերմիկ ոճով, մեկ-երկու էջի մեջ դրեց «աղն ուպղպեղը» գավառի, ստեղծեց իր գույների ու մեղեդիների աշխարհը, հյուսեցիր ծննդավայրի գունեղ հեքիաթը: Նա «անցյալի խորունկ հոր»-ից դուրսհանեց հին գյուղի միօրինակ կյանքի տարիները և գեղջուկի պես քունքերըտրորեց՝ ասես «մոռացված դեմք մը հիշելու ճիգով»: Մեր տեսադաշտումամբողջ հասակով կանգնում են մայրը, ով «աղոթքի վերջին փշուրը դեռբերանը» բանում էր անընդհատ, ողբում զավակների պանդխտությանհամար, հայրը, ով ամեն մեռելոցի համիդյան ջարդերին զոհ գնացած պապիգերեզմանն էր տանում: Անցնում են տարիներ, հեղինակի «մտրակվածկարոտը» հին օրերին է վերադառնում. «Ըսե՛, հա՛յր, բահս ո՞ւր զարնեմ այսանգամ, և ո՞ւր տնկեմ թութի մատղաշ չթիլ մը, որուն շուքը քու և մորսմասունքին վրա իյնա»22:

Եվ Բ. Նուրիկյանը վրձնում է «անտուն, անտիրական ցեղի մըմանրանկար ողբերգությունը»՝ գեղարվեստորեն տարեգրելով նաևկորուստներով լի իր կյանքը:

Հիսունական թվականներն, ահավասիկ, ինքնակենսագրավեպիվերելքի տարիներ էին: Այդ վերելքը պայմանավորող արձակագիրներից էրԱ. Ծառուկյանը: 1955-ին Բեյրութում հրատարակվում է «Մանկությունչունեցող մարդիկ» վիպակը, ուր արձակագիրը հյուսում է որբությանդատապարտված սերնդի՝ զրկանքներով լի, դաժան ու բիրտ կյանքը, ուր«հարկ էր ապրիլ ու մեծնալ, քալել անընդհատ, բայց միշտ զգույշ ևուշադիր»23,- գրում է արձակագիրը:

Կորցրած մանկության արահետներով քայլող Ա. Ծառուկյանը վաղպատանեկության հեքիաթն է հյուսում ավելի ուշ՝ 70-ականների երկրորդկեսին՝ ընթերցողի դատին հանձնելով «Երազային Հալեպը» վիպակը:Հեղինակն այստեղ այլևս որբ չէ, նա մոր հետ տեղափոխվում է Բեյրութ,կատարում գրական առաջին քայլերը, աշխատակցում «Ազդակ»

21 Վահէ Հ., Հայրենի ծխան, Եր., 1960, էջ 334:22 Նուրիկյան Բ., Պանդուխտ հոգիներ, Եր., 1958, էջ 71:23 Ծառուկյան Ա., Մանկություն չունեցող մարդիկ, Երազային Հալեպը, Եր., 1985, էջ191:Մնձուրի Հ., Երկեր, Եր., 1986, էջ 219:

Page 48: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

48

պարբերաթերթին, աշակերտում Լ. Շանթին, Ն. Աղբալյանին: Բայց հոգումորպես երազ մնացել էր երազային Հալեպը (մեր օրերում արյունաթորՀալեպը), նրա փողոցներն ու տները, պարտեզներն ու «անոնց մեջ եռացող[իր] խենթ ու խելառ պատանության[ս] դրվագները», մնացել էին «անոնցպատճենները, անաղարտ ալպոմի մը պես...»24 (ընդգծումը մերն է- Ն. Դ.):

Ամերիկահայ արձակում վաթսունականներին ինքնակենսագրությանժանրի նվաճումները կապվում են Հ. Ասատուրյանի անվան հետ: 1965-ին Հ.Ասատուրյանը սեղանին է դնում հայրենի Չոմախլուի, իր շեն գերդաստանիհիշատակները սրբագրող գիրքը՝ «Հովակիմի թոռները» վեպը: Գիրքըհրատարակվում է Բեյրութում, ավելի ուշ՝ 1974-ին Երևանում, որին որպեստրամաբանական շարունակություն հետևում են «Հովակիմիթոռնորդիները» (1982, Բեյրութ) և «Տօ, լա՛ճ տնավեր» (1986, Բեյրութ)վեպերը: Եռագրության առաջին մասում գրողի մանկության հուշն է.Չոմախլու գյուղում «օր ու օրացույց չունեցող» Հովակիմի գերդաստանն էրապրում, ապա կորագծվում է գյուղին «ճի՛շտ իր պորտին պես, հարազատկապերով ամո՛ւր կապված» մարդկանց կյանքը: Ասելիքը արձակագիրըտարբեր ոճային երանգներով է վերարտադրում. Մե՛րթ պատմելով առաջինդեմքով, մե՛րթ նկարագրելով, իսկ խոսքի մեջ իշխող է պարզությունն ումտերմիկ շնչառությունը: Եռագրության երկրորդ և երրորդ մասերումհերոսը անվանափոխվում է (Հարություն-Լևոն-Տիգրան), բայց նրանք նույնՀովակիմի, այսինքն հայի սերունդն են, այլևս «օրհնյալ գաղութի» (Ա.Արփիարյան) բնակիչներ, ովքեր դարձյալ «կռիվ» ունեն՝ այս անգամինքնության պահպանման համար:

Սփյուռքահայ գրականության մեջ ինքնակենսագրական ժանրինվաճումները կապվում են նաև Կարոտի գրականության մեկ այլներկայացուցչի՝ Պոլսում այդ գրականության դրոշները պարզած Հ.Մնձուրու անվան հետ: «Կապույտ լույս» (1958) և «Արմտան» (1966)ժողովածուներում Հ. Մնձուրին ևս կենդանի, շարժուն պատկերներովգրականություն բերեց իր հայրենի գյուղը՝ «դաշտային պահակիճշգրտությամբ» (ըստ Հրանտ Մաթևոսյանի): Նրաստեղծագործություններում ինքնակենսագրական պատումը երբեմննույնանում է գեղարվեստական պատկերի հետ, ինչպես օրինակ «Կավինդարը» պատմվածքում. «Այս պատմածներս,- խոստովանում է Հ. Մնձուրին,-պատմվածք շինելու համար ստեղծագործություն մը չէ: Կավին Դարը հողինտակը մնացողը՝ Տեմուրճենց հարսը, իմ մայրս է: Ինձմով իր վերջին

24 Մնձուրի Հ., Երկեր, Եր., 1986, էջ 219:

Page 49: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

49

ամսվան մեջ հղի եղեր էր: Դեպքեն քսանըհինգ օր վերջը ես աշխարհ եկերեմ: Բառ առ բառ՝ իմ պատմությունս է աս25» (ընդգծումը մերն է –Ն. Դ.):

Կարոտի գրականության ու ինքնակենսագրության ժանրում,անշուշտ, պետք է դիտարկել նաև Վ. Շուշանյանի ստեղծագործությունները,ում համար նույնպես հիշատակը գերիշխող է: «Սփյուռքահայգրականության մեջ թերևս չկա մի հեղինակ, որի ստեղծագործություննայդքան ինքնակենսագրական լինի, ինչպես Վազգեն Շուշանյանինն է»26,-նկատում է գրականագետ Ա. Թոփչյանը:

Վ. Շուշանյանի կարոտի սլաքի ուղղությունը ծովեզերյա քաղաքՌոդոսթոն է, որի հեքիաթը ինքնօրինակ խաղերով է մանում «Օրերըգեղեցիկ չեն» (1929), «Ճերմակ Վարսենիկ» (1934), «Մթին պատանություն»(1940), «Սիրո և արկածի տղաքը» (1957) վեպերում, ինչպես նաև «Երկիրհիշատակաց» (1927) պոեմում: Նշված երկերում հեղինակը պահպանում էնաև ժողովրդախոսակցական լեզվի տարրերը, ինչի մասին խոստովանում է«Ճերմակ Վարսենիկ» վեպի առաջաբանում. «Ջանացած եմ նաեւխօսակցութեանց մէջ հաւատարիմ մնալ՝ մեր շրջանին մէջ գործածականլեզուին»27:

Ինքնակենսագրական հուշապատումին ավելի ուշ վերադառնում էբանաստեղծական ժողովածուներով իրեն հաստատած Մուշեղ Իշխանը՝մեկնելով «միթե լավագոյն պատմութիւնը, դուք ըսեք՝ վէպը յուրաքանչյուրանձի կյանքը չէ՞ արդեն» սկզբունքից:

«Հացի եւ լոյսի համար» (1951), «Հացի եւ սիրոյ համար» (1956), «Մնասբարով, մանկութիւն» (1974) եռագրության մեջ հեղինակը բերում է աքսորիճանապարհներին, տաժանակրության բավիղներում հասակ նետած սերնդինկարագիրը, պայքարը հացի, լույսի, սիրո համար. «Եւ ահաւորը այն էր,-գրում է Մ. Իշխանը,- որ ինք (Սեդրակ-Ն. Դ.) ստիպուած էր ահաականատես յուղարկաւորը ըլլալու իր մեռած մանկութեան եւ նրբազարթերազներուն...»28:

Ժանրի ծիրում է նաև Արամ Հայկազի «Չորս տարի Քիւրտիստանիլեռներուն մէջ» (1972) վեպը: Գլխավոր հերոսը՝ Մյուսլիմ-Արամը, հեղինակնինքն է: Շապին-Գարահիսարի հերոսամարտի տխուր ավարտից հետո շատ

25 Թոփչյան Ալ., Ապագայի ներկայությամբ, Եր., 1987, էջ 196:26 Շուշանեան Վ., Ճերմակ Վարսենիկ, Պէյրութ, 1960 (տե՛ս՝ հեղինակի ձեռագիրըվէպի մասին, Նըմուր, 1934):27 Իշխան Մ., Մնաս բարով, մանկութիւն, Պէյրութ, 1974, էջ 6:28 Նույնը, Հացի եւ լոյսի համար, Պէյրութ, 1951, էջ 18:

Page 50: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

50

ընտանիքների հետ Արամը, մայրը և եղբայրը՝ Հայկազը, բռնում ենտարագրության ուղին: Ճանապարհին գնդակահարում են եղբորը, մայրըհորդորում է Արամին կրոնափոխ լինել՝ փրկվելու համար: Կորցնում է նաևմորը: Չորս տարի, այլևս Մյուսլիմ, Արամը ապրում է քրդերի մեջ և միայն1919–ին փախչում լեռներից, անցնում Սեբաստիա, ապա՝ Պոլիս:

Երկարամյա հրապարակային, մանկավարժական գործունեությունիցհետո գրականություն վերադարձած արգենտինահայ արձակագիր Պ.Հաճյանը կյանքի վերջին տասնամյակում ընթերցողի դատին է հանձնում իրկենսագրավեպը՝ «Կարկեմիշը» (2005): Պ. Հաճյանի կարոտի ուղղությունըպատմական հայրենիքի և Սիրիայի սահմանին ծվարած Կարկեմիշն է, ուրտեղահանությունից հետո հաստատվել էին ծնողները: Եվ սա է պատճառը,որ Պ. Հաճյանի վեպում կարոտը երկու ուղղություն ունի. դա գրողի կարոտնէ հեռվում թողնված ծննդավայր Կարկեմիշի («կորսնցուցած եմ Արեւելքը...»)և մնացորդաց, այդ թվում նաև հոր՝ սրճեփ Ավետիսի կարոտը էրգրիհիշատակների հանդեպ: Պ. Հաճյանը գրականություն է բերումանապատված ճակատագրեր, կորուստների ցավով ապրող մարդկանց՝ավանդական-նկարագրական առանձնաձևերին զուգորդելովհոգեբանական արձակի հատկանիշները:

Կենսագրապատումը գրողի հոգու խճանկարն է, ով իր ապրածկյանքը թղթին է հանձնում առանձնակի ջերմությամբ ուպատասխանատվությամբ: Դա նրանց երազների ճանապարհն է: Եվ նրանցհետ ակամայից մենք էլ վերածվում ենք ուխտավորի, նրանց հետ լինումՎանում, Խարբերդում, Արմտանում, Չոմախլուում, Մեզիրեում, Արմաշում,Ռոդոսթոյում, հմայվում էրգրի իրական տերերի նիստուկացով, դառնումպատմական աղաղակող անարդարության վկան:

Ն. ԴավթյանԻնքնակենսագրության ժանրի արծարծումները սփյուռքահայ

գրականության մեջԱմփոփում

Հոդվածում նախ անդրադարձ է կատարվում ինքնակենսագրության ժանրիհամաշխարհային(Հեգել, Մ. Բախտին, Ռ. Ոելլեք, Օ. Ուորրեն, Ն. Լեժիոն) ևհայրենի (Էդ. Ջրբաշյան, Ս. Արզումանյան, Է. Զադոյան)գրականագիտության տեսական ձևակերպումներին: Ինքնակենսագրականժանրի նվաճումները հայ գրականության մեջ կապվում են Գ. Մահարու, Վ.Թոթովենցի, Ս. Զորյանի անվան հետ: Սփյուռքի գրական անդաստանումժանրի նվաճումները պատկանում են Համաստեղին, Հ. Մնձուրուն, Ա.

Հայկազին, Վ. Հայկին, Բ. Նուրիկյանին, Ա. Ծառուկյանին, ավելի ուշ Պ.Հաճյանին և ուրիշներին: Կենսագրապատումը արձակագրի հոգու

Page 51: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

51

խճանկարն է. առանձնակի ջերմությամբ ուպատասխանատվությամբ նա տարեգրում է ժամանակը, վավերագրում իրու իր նման հարյուրավորների կյանքը : Դա նաև նրանց երազներիճանապարհն է, ուխավորի պես վերադարձ Վան, Խարբերդ, Արմտան,Չոմախլու, Մեզիրե, Ռոդոսթո, մեկ խոսքով` երկիր Նաիրի:

Н. ДавтянРАЗВИТИЕ АВТОБИОГРАФИЧЕСКОГО ЖАНРА В ЛИТЕРАТУРЕ

ДИАСПОРЫРезюме

В статье во-первых затрагиваются мировые (Гегель, М.Бахтин,Р.Уелки, О.Уоррен, Н. Лежион) и отечественные (Э. Джрбашян,С.Арзуманян, Э.Задоян) теоретические разработки литературоведения.Достижения в автобиографическом жанре армянской литературы связаны сименами Г.Маари, В.Тотовенца и С.Зоряна.

Литературные достижения диаспоры принадлежат Амасте, Мндзури,А.Айказу, В.Айку, Б.Нурикяну, А.Царукяну позже П.Ачяну и другим.

Автобиография является мозаикой души писателя: с особой теплотойи ответственностью он описывает время, свою жизнь и жизнь сотни людей,похожих на него.Это также является дорогой их грез, возвращение как паломника в Ван,Харберд, Армтан, Чомахлу, Мезире, Родосто, одним словом в страну Наири.

N. DavtyanTHE DEVELOPMENT OF THE AUTOBIOGRAPHICAL GENRE IN THE

LITERATURE OF DIASPORASummary

The article first touches upon the world (Hegel, M. Bakhtin, R. Yelki, O.Warren, N. Lezhion) and native (E. Jrbashyan, S. Arzumanyan, E. Zadoyan)theoretical developments of literary studies. Achievements in the autobiographicalgenre of Armenian literature are associated with the names of G. Maari, V.Totovents and S. Zoryan.

The literary achievements of the diaspora belong to Аmastegh, Mndzuri, A.Aikaz, V.Haik, B.Nurikyan, A.Tsarukyan later to P.Hachyan and others.

Autobiography is a mosaic of the writer's soul: he describes the time, his lifeand the lives of hundreds of people like him with special warmth andresponsibility.

It is also the road of their dreams, returning as a pilgrim to Van, Harberd,Armantan, Chomahlu, Mezire, Rodosto, in one word to the country of Nairi.

Page 52: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

52

ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի ասպիրանտ

ՀՏԴ 821.19.0ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՍԱՍՈՒՆՑԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Բանալի բառեր և արտահայտություններ. սասունցիներ, կորսվածհայրենիք, ցավ, վրեժ, ողբերգություն, հերոսություն, հավատարմություն,արմատներ, կամք, պայքար, վիշտ, ծիծաղ, կարոտ:

Ключевые слова и выражения: герои из Сасуна, потерянная родина,боль, месть, трагедия, героизм, верность, корни, воля, борьба, печаль, смех,тоска.

Key words and expressions: heroes from Sason, lost homeland, pain,revеnge, tragedy, heroism, fidelity, roots, will, fight, sadness, laugh, longing.

Լիբանանահայ արձակագիր, հրապարակախոս, բանասեր, խմբագիրՍիմոն Սիմոնյանը (1914 – 1986 ) մեկն էր հայ ժողովրդի այն զավակներից,ովքեր ամբողջ կյանքն ապրելով օտար երկինքների տակ` ոչ մի րոպեչդավաճանեցին իրենց արյան կանչին, չմոռացան պատմական հայրենիքնու չդադարեցին հուսալ, որ մի օր իրենք՝ աշխարհում ամենամեծանարդարության զոհերը՝ հայրենազրկվածները, նորից տեր կդառնանիրենց իսկական ճակատագրին: Իր գրականությամբ, որ հետաքրքիր ու լայնառումով ինքնատիպ է, Սիմոն Սիմոնյանը հնարավորություն տվեց ևս մեկանգամ ճանաչելու այդ տարօրինակ մարդուն՝ Սասունից զրկվածսասունցուն, որ դատապարտված էր ապրելու երկու կյանքով, մեկը՝իրական ժամանակի ու տարածության մեջ, մյուսը՝ իր հիշողությունների,կիսատ կռվի, մխացող ցավի ու հար բորբոքուն վրեժի:

Սիմոն Սիմոնյանի «Լեռնականներու վերջալոյսը» գիրքը՝ նրա կյանքիգիրքը, լույս տեսավ Բեյրութում՝ 1968թ.: Սա մի գիրք է, որի շուրջ գրողըմտածել էր երկար տարիներ, սա մի գիրք է, որի հերոսները անխզելիորեն՝թե′ արյունով ու արմատներով, թե′ աշխարհազգացողությամբ ումտածելակերպով, թե′ իրենց կյանքի անվերջանալի թվացող ողբերգությամբու վշտի ծիծաղով հոգեհարազատ էին միմյանց և իրեն՝ հեղինակին:

Գրքի ժանրային բնութագիրը դժվար է տալ, դժվար է բացատրելկառուցվածքը, դժվար է գրականագիտական որևէ ընդունված չափանիշովդիտարկել այն: Գուցե սա վե՞պ է՝ առանձին պատմվածքների տեսքով,ավելի շուտ՝ ոչ թե վեպ, այլ զրույց, զրույց, ոչ թե երկխոսություն, որովհետևխոսող կողմերը երեքն են՝ սասունցի հերոսները, ընթերցողը և այդ երկուսիմիջև հեղինակը՝ կանգնած հին և նոր աշխարհների միջնագծում: Գուցե սագիրք չէ, այլ հենց ինքը՝ կյանքն է, որովհետև «Անոնք, այս

Page 53: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

53

պատմուածքներուն Սասունցիները, իրական մարդեր են, եւ ես անոնց վրայգրած եմ իրական պատմուածքներ, կեանքի չափ ու անկե ավելիիրական…»1:

Երբ 21-րդ դարի երկրորդ կեսի արևմտյան որոշ տեսաբաններ,մասնավորապես ֆրանսիացի մտածող Ռոլան Բարտը առաջ էր քաշում«հեղինակի մահվան» վարկածը2, թերևս, հաշվի չէր առնվել գրականությանայս ինքնաբուխ տեսակը, երբ հեղինակը ոչ թե օտարվում, հեռանում է իրստեղծած գրականությունից, այլ, ընդհակառակը, ձուլվում, միանում էնրան՝ ինքն էլ իր կերտած հերոսներից մեկը դառնալով: Հենց այդպիսիգրականություն է Սիմոն Սիմոնյանինը:

Գիրքը սկզբից ևեթ դրվատական կարծիքների արժանացավ.Հիացական կերպով արտահայտվեցին Հ. Շիրազը, Խ. Դաշտենցը3, Ա.Ալիքյանը4: Գրախոսները շեշտը դնում էին, հիմնականում, այն մեծ սիրո, որտածում է հեղինակն իր հերոսների հանդեպ, ինչպես նաև նրա ոճիինքնատիպության ու բնականության վրա:

Սիմոն Սիմոնյանի արձակին բնորոշ է պատումի հախուռն բնույթը:Նա սկսում է միանգամից՝ առանց երկար – բարակ անցումների՝ընթերցողին անմիջապես ներքաշելով իրադարձությունների հորձանուտը:Հեղինակը մի շնչով, մի քանի տողով կարծես տալիս է պատմվածքիուրվագիծը, ներկայացնում իրերի նախնական վիճակը ու հետո, ասես միփոքր հանգստանալով, բացում փակագծերը, տեղին մանրամասներովհարստացնում ու հարստացնում նյութը՝ երբեք չձանձրացնելով իրընթերցողին: Իսկ այդ նյութը, իսկապես, տարողունակ է, ուստի,խուսափելու համար դրա սոսկ նկարագրական – պատմողականվերլուծությունից և հասկանալով լիակատար մեկնաբանությանանհնարինությունը՝ փորձենք դիտարկել այն մի քանի տեսանկյունից՝սասունցիները և Սասունը, սասունցիները և ազգային – ազատագրականպայքարի նրանց ընկալումը, սասունցիները և Աստված, սասունցիները ևօտար երկիրը, և, վերջապես, սասունցիները և հեղինակը:

Եղեռնից հետո արևմտահայության մազապուրծ հատվածները,հաստատվելով օտար երկրներում, փորձում էին ամեն կերպ պահպանելիրենց ազգային ինքնությունը: Սփյուռքը, այսպիսով, դառնում էր կեցության

1 Ս. Սիմոնեան, Լեռնականներու վերջալոյսը, Պէյրութ, 1968, էջ 178: Այս գրքիցկատարվելիք հետագա մեջբերումների էջը կնշվի շարադրանքում:2 Տե′ս Барт Р. Избранные работы: Семиотика. Поэтика, Москва., 1994, с. 384-391:3 Տե′ս Ս. Գրիգորյան, Բազմատաղանդ երախտավորը, Երևան, 1999, էջ 45:4 Տե′ս Սփյուռք, 1969, թիվ 37:

Page 54: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

54

ինքնակա մի նոր ձև, որ թելադրում էր իր օրենքները5: Օտար մշակույթից,օտար ազդեցությունից հնարավորինս խուսափելու բնազդական մղումըպարտադրում էր համախմբվել, միասնական ճակատ կազմել ընդդեմ այնամենի, ինչը հայկական չէր կամ, առնվազն, խորթ էր հայի էությանն ումտածողությանը: Հայեցիության ու հայկականության պահպանումըհաճախ իրականացվում էր, եթե կարելի է ասել, նեղ աշխարհագրականկտրվածքով, երբ «հայ» ասելով խարբերդցին հասկանում էր միայնխարբերդցի, արաբկիրցին՝ արաբկիրցի, սասունցին՝ սասունցի և այսպեսշարունակ: Գրականության մեջ այս հետաքրքիր երևույթի ամենացայտունդրսևորումներից մեկը տեսնում ենք Հակոբ Կարապենցի «Աբգար ամուօտար հարսը» պատմվածքում, որի հերոսի համար «… Արաբկիրը միառանձին աշխարհ էր, մի առանձին երկիր ու ժողովուրդ, որինպատկանելու համար միայն մեկ նախապայման էր պետք. Լինելարաբկիրցի»6: Համանման կերպով Սիմոնյանի հերոսների համարբացառիկ, անկրկնելի ու աշխարհի միակ օրհնյալ վայրն է իրենց ծննդավայրՍասունը, ու այդ պատճառով էլ «Այս աշխարհի վրայ խռովութիւն կայ: Այդխռովութիւնը մեծ է ու կը նմանի անդնդախոր ձորի մը, որուն մէկ կողմըհավաքուած են միայն Սասունցիներ, իսկ միւս կողմը՝ երկրի բոլորմարդերը»: (էջ 15)

Սիմոնյանի հերոսների համար Սասունը սոսկ ծննդավայր չէ, այլիրենց աշխարհընկալման ու աշխարհայացքի, հոգեբանության ուհոգեկերտվածքի ակունքը. Սասունցի լինելով են պայմանավորված նրանցբոլոր՝ մանր թե մեծ գործողությունները, սկզբունքները, որոնցովառաջնորդվում են կյանքում: Կան անբեկանելի օրենքներ, և դրանցիցցանկացած շեղում ահավոր ընդվզում ու զարմանք է առաջացնում:Սասունցու բնավորության ամենախիստ հատկանիշների կրողն էհեղինակի հայրը՝ Օվեն՝ որին էլ նվիրված է գիրքը. «Հօրս՝ Օվէին. ՍասնոյԿերմաւ (Աւկերմ) գիւղէն՝ Հայկ Նահապետի պէս անտաշ ու ըմբոստմարդուն, որուն կը պարտիմ այս պատմուածքները՝ արիւնէս ետք»:

Անչափ հետաքրքիր ու բազմաշերտ է հոր կերպարը ու ավելիհետաքրքիր՝ նրա և որդիների փոխհարաբերությունները: Խորապեսողբերգական ճակատագրի տեր այս մարդուն հանդիպում ենք մի քանիանգամ՝ «Ան ուրիշ էր», «Սահմանային վեճ» պատմվածքներում,«Պատմվածք պատմվածքներուս մասին» բաժնի պարզապես‹‹Թատրերգություն» կոչվող փոքրիկ պիեսի ու «Հայրս» ակնարկի մեջ:

5 Տե′ս Վ. Գաբրիելյան, Սփյուռքահայ գրականություն, Երևան, 1987, էջ 14:6 Հակոբ Կարապենց, Երկեր, Երևան, 1995, էջ 209:

Page 55: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

55

«Պելաւայ Յակոն բացաւ իր բերանը» պատմվածքի գլխավոր հերոսը ևս,ինչպես խոստովանում է հեղինակը, իրականում Կերմաւայ Օվէն է: Օվենամուսնացել է իր լավագույն ընկերոջ՝ Պետոյի այրու հետ (‹‹Ան ուրիշ էր»):Օվեն գիտի, որ կինը միշտ սիրել է ու սիրելու է միայն իր Պետոյին և որմահից հետո միանալու է նրան, չնայած. «Ի վերջոյ մեր սիրոյն՝ մայրս պիտիլքէ իր Պետոն և գայ մեր մօտ. Այսպիսով մենք հոն եւս պիտի կազմենք մերնո՜յն տունը: Եւ Պետոն, խե՛ղճ Պետոն պիտի մնայ դարձեալ մինակ»: (էջ 10)Հայրը ապրում է անցյալում, որդիները ներկայի ու ապագայի մարդիկ են.Նրանց միջև սարսափելի անդունդ կա. «Հայրս սասունցի է ու կկենա ձորինայն կողմը, ուր հաստատուած են իր հարազատ հայրենակիցները, իսկմենք՝ իր որդիները, կը կենանք միւս կողմը…»: (էջ 14) Հոր համարանհասկանալի, անընդունելի է այն հանգամանքը, որ «սեֆերպելիք»՝ ջարդտեսած հայը կարող է անհոգ ծիծաղել, կարող է վայելել ժամանակակիցկյանքի տված հարմարությունները, թութակի նման կրկնել եվրոպացիների՝հայերի առջև թուրքից ոչ պակաս մեղավոր այդ կեղծավոր «էժնեպիների»վարքուբարքը: Կարծրացած հոգու տեր այդ մարդը աշխարհում միայն միհարազատ հոգի ունի՝ իր հորեղբոր որդին՝ Ձիավոր Ավեն:

Ավեն հավերժական միայնակ հերոսն է, մարդ, որ կորցրել է նորատիկնոջն ու հարազատներին: Ավեի մխիթարությունն իր նժույգն է՝ որպեսամենայն ազնվության ու գեղեցիկի մարմնացում. «Աւէն լաւ ձիավոր է. Ունիաննման ձի մը, զոր կը պաշտէ, ինչպես հայրս կը պաշտէ հալալ լոյսը: Ձիէնև լոյսէն ետք, հայրս կը սիրէ Աւէն, Աւէն ալ՝ հայրս»: (էջ 15) Այս երկուդժբախտ մարդիկ՝ Օվեն և Ավեն, հարազատ են ոչ միայն արյամբ, ոչ միայնիրենց անցած ճանապարհով, այլև աշխարհայացքով ու հոգեկերտվածքով.Դրա շնորհիվ էլ նրանք մխիթարություն են գտնում իրար մեջ: Ավեիկերպարին շատ մոտ է մեկ այլ կերպար՝ լիբանանահայ գրող ԿարոՍասունու «Երկրի ցաւ ունիմ»7 պատմվածքի համանուն հերոսը: Երկուհերոսներն էլ իրական կյանքին են պատկանում, երկու հերոսներն էլԵղեռնի պատճառով իրենց իսկական ճակատագիրն ու կյանքի ուղինկորցրած մարդիկ են, երկուսն էլ «երկրի» ցավով տառապողներ են,հետևապես, չնայած Կարո Սասունու գիրքը՝ «Կեանքի յորձանուտին մէջ»,լույս է տեսել «Լեռնականներու վերջալոյսից» վեց տարի առաջ, մենք չենքկարող խոսել գրական ազդեցության մասին, որովհետև երկու գրողներն էլպարզապես ներկայացրել են իրական մարդկանց՝ առանց ավելորդպաճուճանքի: Սա այն դեպքն է, երբ իրականությունը պարզապեսպարտադրում է գրողին:

7 Տե′ս Կարօ Սասունի, Կեանքի յորձանուտին մէջ, Պէյրութ, 1962, էջ 29 - 31:

Page 56: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

56

Սիմոնյանի սասունցի հերոսները խորապես ողբերգական մարդիկեն: Նրանք բոլորն ապրում են իրենց ընդհանուր ողբերգությունը՝ Եղեռնն ուհայրենազրկումը, հարազատների ու բարեկամների կորստյան սարսափելիցավը: Բայց այդ բոլոր հերոսների ողբերգությունը կրկնակի է, որովհետևնրանցից յուրաքանչյուրն ունի նաև իր անձնական նոր ողբերգությունը:Բեռնակիր Օհանը («Եսի հե՜րս ունիմ»), փռապան Սահակը («Թող մեռնի՜երկրորդ Սահակը»), ‹‹մինակուկ» Մանոն («Եսի մինակուկ մարդ իմ») ոչմիայն Եղեռնի զոհեր են, այլև արդեն կյանքի երկրորդ փուլում իրենցկանանց կողմից խաբված ու լքված ամուսիններ: Հային բաժին հասածբախտը փոխել է այդ մարդկանց արտաքինն ու ներքինը, աղճատելէությունը, և մարդիկ, որ պետք է աշխարհաշեն աշխատանքի լծվեին,դարձել են անտուն – անօթևան մուրացկաններ:

Բեռնակիր Օհանը վրեժով է լցված Աստծո դեմ, քանի որ վերջինսերկիր է ուղարկել իր «խաֆիաներին»՝ լրտեսներին. Այդ լրտեսներն են…Անդրանիկը, Օհանի կինը և անգլիացիները: Անգլիացիներին Օհանն ատումէ նրանց նենգության, կնոջը՝ դավաճանության համար: Եվ եթե կնոջ ուանգլիացիների հանդեպ Օհանի արդար զայրույթը փոխանցվում էընթերցողին, ապա Անդրանիկի հանդեպ վերաբերմունքը հակասականմտքեր է առաջացնում: «Անդրանի՜կ, ձեր երկիր սար չըկե՞ր (չկա՞ր), ձորչկե՞ր, ի՞նչ ուզեցիր մըզնե… Ծաղիկ եք (էիք), ձըր երկիր ծաղկէք (ծաղկէիք),կտրիճ եք (էիք), ձըր երկիր կտրճութիւն էնէք (ընէիք): Էկաք մեզիյեղափոխութի՞ւն սովրցնելու: Մըքի (մենք) մըր պապերուց օրէն, մըրթոխումէն (սերմ, սերունդ), կռուող ենք, տուշմանի առաջ վիզ չընք ծռէ…»:(էջ 26) Անդրանիկին Օհանն անձամբ է ծանոթ, միասին հաց են կերելՍպաղանք գյուղում, բայց խնդիրն Անդրանիկի անձը չէ, այլ այն, որ Օհանիհամար նա հայկական հեղափոխությունն է խորհրդանշում: ՍիմոնՍիմոնյանի հերոսը վստահ է, որ Սասունն առանց այն էլ պատրաստ էրապստամբության և պետք էր ոտքի հանել հայկական մյուս՝ եթե կարելի էասել «պակաս» ազատատենչ շրջանները, ոչ թե հենվել «մէկ ու կէսֆշանկով» կռվելու տրամաբանությանը:

Օտար երկրում ապաստանած այս սասունցի հերոսները անընդհատվերապրում ու վերապրում են իրենց ցավը, նրանք մտքով այնտեղ են՝Սասունում, նրանք փորձում են հասկանալ՝ ո՞րն էր էր իրենց մեղքը: Օհանըհասկանում է. Մեղքը իրենց պատրաստ չլինելն էր: «Լեռնականներուվերջալոյսից» տարիներ հետո լույս տեսած «Մարութա սարի ամպերը»գրքում Մուշեղ Գալշոյանի հերոսներից մեկը այսպես էր ձևակերպելու այդ

Page 57: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

57

«մեղքը». ‹‹Հե՛յ գիտի, հաա՛, այն ժամանակ էր պետք հրացանը, կոտորումիժամանակ հայ ամեն տղամարդու ձեռքին այդպիսի մի մոսին էր պետք»8:

Ֆիդայու, հպարտ ու անկախ հերոսի իսկական տիպար է քեռիՄակարը («Նա իր հօր զաւակն է»): Քեռի Մակարը, որ աշխարհ էր եկելմեղվաբուծությամբ զբաղվելու համար, «իր կամքից անկախպատճառներով» ստիպված եղավ զբաղվել մարդու արյուն թափելով: «Եթէհայ ժողովուրդը չընդվզեր, պիտի ընդվզէր Սասունը: Եթէ չընդվզէրՍասունը, պիտի ընդվզէր Քեռի Մակարը և մինակուկ զէնք պիտի վերցնէրՍուլթաններու կանոնավոր և անկանոն զօրքերուն դէմ: Ու հին օրերունպիտի կոչուէր Առիւծ Մհեր կամ Սասմայ Դաւիթ, և մեր օրերուն՝ ՔեռիՄակար»: (էջ 88)

«Նա իր հոր զավակն է» պատմվածքում դարձյալ շոշափվում էազգային-ազատագրական պայքարի թեման: Թուրքերի հարձակումից հետոգյուղ վերադարձած Մակարն ու նրա ընկերը ճանապարհին հանդիպում ենազգային գործիչներից մեկին՝ «պարուն» Վահանին. «Ճանչցան զայն:«Պարուն» Վահանն էր, դուրսեն եկած ղեկավարը, որ, պիտի վարեր Սասնոյայս երկրորդ ապստամբությունը: Եւ «պարուն» Վահանը պառկեր էր սառածգետինը, կարծէք երկնցած ըլլար մարգագետնին վրայ: Չէր վիրաւորուած.Ողջ – առողջ էր, միայն թե շատ պարարտ ըլլալուն՝ իրեն համար անկարելիեղած էր ժողովուրդին հետ անցնիլ դիմացի զառիվերէն»: (էջ 90) «Պարուն»Վահանին միայն եզների միջոցով է հնարավոր լինում առաջ տանել: ԵրբՄակարը և մյուս մարտիկները՝ ազատության ու կյանքի համար իրականպայքարողները, խելացի խորհուրդ են ակնկալում ‹‹պարուն›› Վահանից,վերջինս պատասխանում է. «Թիւրքերը միջազգային օրէնքով իրաւունքչունին թնդանօթ գործածելու անզէն ժողովուրդին վրայ…» (էջ 91): ԱնկախՉարենցի «Ազգային երազի» Ահոյին հիշեցնող այս կերպարի հանդեպվերաբերմունքից (իսկ հեղինակի երգիծանքն ու արհամարհանքն ակնհայտեն), պարզ է մի բան. Կար իրականությունը, այն է՝ ավերված ու թալանվածհայրենիք, սպանված ժողովուրդ:

«Եսի հերըս ունիմ» և «Նա իր հօր զաւակն է» պատմվածքներումսասունցիները պարզ կերպով մատնանշում են իրենց կարծիքով (թերևս՝նաև հեղինակի) ազգային-ազատագրական պայքարի երկութերությունները, այն է՝ հստակ մշակված ծրագրի և ուժեղ ղեկավարությանբացակայությունը: Ինչևիցե, Քեռի Մակարի նմանները պայքարելու էինմինչև արյան վերջին կաթիլը, չէին ընկճվելու, չէին հուսահատվելու՝

8 Մ. Գալշոյան, Մարութա սարի ամպերը, Երևան, 1981, էջ 221:

Page 58: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

58

նախընտրելով արժանապատիվ մահը, ի տարբերություն «պարուն»Վահանների:

«Լեռնականներու վերջալոյսը» գրքում Սիմոն Սիմոնյանըաննկարագրելի վարպետությամբ համադրում է ողբերգականն ուզավեշտականը: Այս առումով արտասովոր ստեղծագործություն է «Երեքօրակարգերը»: «Սասունցիները, որոնք ոչ հնդեւրոպական են, ոչ սեմականև ոչ քամեան, և հազիւ արենակցական հեռաւոր կապով կապուած ենՀայերու հետ, Հալեպի մէջ ունին իրենց խորհրդարանին սեպհական շէնքը,որ կառուցուած է իրենց ազգային ճարտարապետութեան ոճին համաձայն,և ուր կը հաւաքուին Սասնոյ բոլոր շրջաններուն պատկառելիերեսփոխանները և կը գումարեն իրենց նիստերը՝ գրեթէ ամեն օր»: (էջ 117)

Այս «երեսփոխանները» սարսափելիորեն միամիտ են, բայց ևսարսափելիորեն կռվազան, սարսափելիորեն շատ են սիրում միմյանց,բայցև սարսափելիորեն անհանդուրժող են ու անզիջում: Հայրենիք կորցրածայս մարդիկ անընդհատ վիճում են իրար հետ այն բանի համար, թե ում էպատկանում Սասնո այս կամ այն գյուղը, այս կամ այն կալվածքը. Նրանքչեն կարող, թերևս չեն ուզում հասկանալ կամ պարզապես գիտակցականինքնախաբեությամբ են զբաղվում՝ իրենց «սեփականության» մասինխոսելով ներկա ժամանակով: Անգամ աշխարհում ամենահարազատ երկումարդիկ՝ հեղինակի հայր Օվեն և նրա հորեղբորորդի Ավեն «սահմանայինվեճ» ունեն:

Եթե Խաչիկ Դաշտենցի հերոսները հիմնականում «բրաբիոն ծաղիկորոնողները»` հայդուկներն էին՝ կիսաառասպելական մարդիկ, ապաՍիմոն Սիմոնյանի հերոսները պարզ, հասարակ, բայց ոչ պակասհերոսական մարդիկ են, որովհետև, այնուամենայնիվ, կարողացել էինապրել: Այս առումով Սիմոն Սիմոնյանի հերոսներին ավելի շատ նման ենՄուշեղ Գալշոյանի հերոսները: Բայց այնքան տարբեր է երկուհեղինակների ոճը:

Սիմոն Սիմոնյանի սասունցիները անխտիր չափազանց դրամատիկմարդիկ են: Նրանք, ճիշտ է, վստահ են, «որ այս աշխարհը կարծեք մէկգաւառն ըլլայ Սասնոյ», բայցև ստիպված են հարմարվել նոր կյանքին:

Սիմոն Սիմոնյանը սիրում է իր հերոսներին, ավելի շատ նրանցն է,քան նոր կյանքինը: Սիրում է և ընթերցողին է փոխանցում սերը այդնահապետական, միամիտ, կռվարար ու անհանդուրժող, բայցևանասելիորեն բարի ու արդար մարդկանց հանդեպ: Նրանց մասինպատմում է ներողամտաբար ու հումորով, բայց միշտ՝ պատկառանքով:Անընդհատ նորից ու նորից է անդրադառնում նրանց, որովհետև նրանք իրկյանքի մի մասն են:

Page 59: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

59

«Լեռնականներու վերջալոյսը» հետաքրքիր է ոչ միայնբովանդակության, այլև կառուցվածքի ու հեղինակի ոճի տեսանկյունից:Սիմոն Սիմոնյանը մերթ ժամանակակից գրող է, մերթ կարծեսբանահյուսական նյութի ասացող, մերթ ողբերգական դեպքերի տարեգիր է,մերթ Օտյանի գրչի տեր երգիծաբան:

Գրքի «Պատմուածք պատմուածքներիս մասին» բաժնում, մեկ անգամէլ անդրադառնալով իր հերոսներին ու նրանց կյանքի չբացահայտվածկողմերին, Սիմոն Սիմոնյանը ոչ միայն նոր կյանք է տալիս նրանց, այլև,կարծես, իր վերջին պարտքն է հատուցում: Հեղինակը չգիտի, իսկապեսվստահ չէ՝ Ճի՞շտ արեց ինքը՝ այդ մարդկանց մասին գրելով, բայց մի բանպարզ է՝ չէր կարող չգրել. «Լո՛յս իջնի ձեր գերեզմաններուն, ո՛վգաւազանակիր վարչականներ… Օվէ – տղան գրեց ձեր մասին…«Օրէնքո՞վ»… Միւս աշխարհքին մէջ Շեփէն թող ըլլայ մեծ դատաւորը…»: (էջ285)

«Լեռնականներու վերջալոյսին» ծանոթացած ընթերցողը, սակայն,վստահ է, որ գիրքն անպայման պետք է գրվեր՝ որպես ոչ միայնսասունցիների, այլև համայն հայության կյանքի և գոյության իրավունքի,արդար դատի ու պահանջի ևս մեկ իրեղեն ապացույց:

Գ. ՀարությունյանՍիմոն Սիմոնյանի սասունցի հերոսները

ԱմփոփումՀոդվածը նվիրված է լիբանանահայ գրող Սիմոն Սիմոնյանի

«Լեռնականներու վերջալոյսը» գրքին, որը լույս է տեսել 1968 թվականին:Ընդհանուր ակնարկ նետելով Սիմոն Սիմոնյանի մտածողությանը ևաշխարհայացքին՝ այնուհետև անդրադարձել ենք գրքի այն կողմերին,որոնք, մեր կարծիքով, յուրատեսակ նորություն են հայ գրականության մեջ:Քանի որ «Լեռնականներու վերջալոյսը» հարուստ և բազմաշերտստեղծագործություն է, փորձել ենք դիտարկել գիրքը մի քանիտեսանկյուններից՝ ուշադրություն դարձնելով հատկապես սասունցիհերոսների բնավորության հիմնական գծերին ու աշխարհայացքին:Անդրադարձել ենք նաև ազգային – ազատագրական պայքարի թեմային,որը «Լեռնականներու վերջալոյսի» կարևոր հարցերից մեկն է:

Г. АрутюнянСасунские герои Симона Симоняна

РезюмеЭта статья посвящена книге армянского писателя из Ливана Симона

Симоняна ,,Закат горцев’’. Книга была издана в 1968 году. Бросая общийвзгляд на мышление и стиль Симона Симоняна – как писателя, после мы

Page 60: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

60

рассказываем о тех сторонах книги, которые, по нашему мнению, являютсясвоеобразной новостью в армянской литературе. Так как ,,Закат горцев’’ имеетбогатое содержание и много слоев, мы попытались рассмотреть книгу изнескольких точек зрения – выдвигая на первый план мировоззрениесасунских героев и черты их характера. Мы так же обратились к темеосвободительной борбы, которая является одной из ключевых тем ,,Закатагорцев’’.

G. HarutyunyanSimon Simonyan’s heroes from Sason

SummaryThis article is devoted to the book of Armenian writer from Lebanon Simon

Simonyan ‘’The sunset of mountaineers’’ which was published in 1968. Throwinga general look at the mentality and style of Simon Simonyan as a writer, we latertalked about the opinions proclaimed about this collection, and the novelty of thebook with a few words. As the book ‘’The sunset of mountaineers’’ has many slicesand rich content we have tried to observe it by the several points of view whichare important.

At first we have talked about the character of heroes from Sasoun. We havegenerally talked about the main traits of their character, their world view andpsychology. Then we have talked about an important issue – the national struggleof Armenians for their freedom.

Page 61: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

61

ԼՈՒՍՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի

գիտահետազոտական ինստիտուտի հայցորդՀՏԴ 821.19.0:37

ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ

Բանալի բառեր և արտահայտություններ. կրթություն, դպրոց,հայրենասիրություն, մանկավարժ, պարբերական, հրատարակություն,դասագիրք, մանկապատանեկան մամուլ, ժողովրդականբանահյուսություն, գրականություն:

Ключевые слова и выражения: образование, школа, патриотизм,педагог, газета, заголовок, издание, учебник, детский пресс, фольклор,литература.

Key words and expressions: education, school, patriotism, pedagogue,periodical, headline, edition, textbook, children press, folklore, literature.

Յուրաքանչյուր ժողովուրդ իր լեզվով, բառ ու բանով, հոգևորմշակույթով, սովորություններով և ավանդույթներով այն պարարտ հողն է,որտեղ ձևավորվում ու ծլարձակում է ազգային բնավորությունը: Ազգայինմիջավայրը բնավորության ձևավորման համար բնության դեր է կատարում:Հակոբ Պարոնյանն այն կարծիքին էր, որ կրթության և դաստիարակությանհիմքը պետք է լինի մայրենին. այն ոչ միայն մտքեր փոխանակելու միջոց է,այլև մտածողության եղանակ, ժողովրդի պատմություն, խտացվածբնավորություն, որ միայն նրա միջոցով կարող են երեխայի հոգու խորքըթափանցել ժողովրդական բանահյուսության ինքնատիպ թովչանքը,դարերի խորքից եկող ազգային սովորույթներն ու ավանդույթները:

Հակոբ Պարոնյանի մանկավարժական հայացքները բազմաբնույթ ենիրենց նպատակաուղղվածությամբ: Երգիծաբանին հավասարապես հուզելեն դպրոցի կազմակերպման ու գոյության, ուսուցիչներիպատրաստականության, դասագրքերի, ծրագրերի ու պլանների,ուսուցման, կրթության ու դաստիարակության հարցերը: Իր առաջարկածդաստիարակչական խնդիրներին համապատասխան՝ նա «Թատրոն.Բարեկամ մանկանց» պարբերականում տպագրում էր «պարզ ոճովշարադրված բարոյական պատմություններ, միտք բացող հրահանգներ,զանազան գիտությանց վերաբերյալ նախնական ծանոթություններ,առակներ, խաղեր, հանելուկներ»:

«Այսօր արդեն թերևս քչերը գիտեն,- նկատում է գրականագետ Ալ.Մակարյանը,- որ Հակոբ Պարոնյանը (1843-1891)՝ «հայ կյանքին և հայբարոյականին վրա հսկող անաչառ դատավորը» (Մ. Ճանաշյանի

Page 62: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

62

բնորոշումն է), ում սրատես հայացքից չի վրիպել 19-րդ դարի երկրորդ կեսիմեր իրականության մեջ տեղ գտած ամեն մի արատավոր երևույթ՝ լիներ դաքաղաքական թե սոցիալական, կենցաղային թե բարոյական, ում երգիծանքիսլաքներից սարսափում էին անգամ հայ ազգայի երևելիները, ով երկնել էհամաշխարհային մրցակցության գնացող երգիծական բացառիկ ուժիերկեր, հեղինակն է նաև հայ մանկական առաջին պարբերականի: Նա Կ.Պոլսում 1876 թվականի հունվարի 1-ից, իր խմբագրած հիմնական՝«Թատրոն» երգիծաթերին զուգընթաց, հայ երեխաների համար սկսում էհրատարակել մի պատկերազարդ երկշաբաթաթերթ՝ «Թատրոն. Բարեկամմանկանց» անվանմամբ»1:

Այսպիսով, մեծ երգիծաբանը «իբրև որբ՝ դաստիարակությանվերաբերյալ ամեն վայելքե զուրկ մնացած» հայ մանուկների համար դնումէր նրանց պահանջները լիովին բավարարող մանկական գրականությանամուր հիմքերը: Հետամուտ ազգային կրթության զարգացմանը՝ նա հայմանուկների ճշմարիտ դաստիարակության առաջին նախապայմանն էրհամարում հայոց լեզվի և հայ ժողովրդի պատմության իմացությունը:

Պարոնյանն իր թերթի միջոցով ծնողներին ու դաստիարակներինգործնական խորհուրդներ էր տալիս, թե ինչ պիտի անի նրանցիցյուրաքնաչյուրը «պատվավոր մարդ և ներհուն քաղաքացի» պատրաստելուհամար: Այդ քաղաքացու առաջին հատկանիշը հայրենասիրությունն է:Դպրոցի նպատակն էլ ամենից առաջ հայրենասերներ դաստիարակելն է,ուստի մանկավարժ Պարոնյանն առաջին հերթին իր փոքրիկ ընթեր-ցողներին ներշնչում է հայրենասիրական վեհ գաղափարներ. «Որ ազգեն ալոր ըլլաս, ինչ վիճակի մեջ ալ որ գտնվիս, դու պահապան զինվոր մըն եսհայրենիքիդ, նա ալ իրավունք ունի քու գիտությանդ,առաքինությանդ,զգացմանդ և բոլոր գործերուդ արդյունքը վայելելու: Մի հարցուներ թե ինչ էքու պարտքդ հայրենիքիդ. սիրե ու կը սիրվիս: Զինվո՞ր ես, հայրենիքիդծառայել մտածե, արհեստավո՞ր, գիտո՞ւն, հայրենիքիդ օգուտը խորհե ևուրիշին սորվեցուր»2:

Մանուկների համար գրված երկերի նպատակն էր երեխաներինսովորեցնել լինել աշխատասեր, շիտակ, ճշմարտախոս, խոհեմ, համարձակ,հարգել ծնողներին ու մեծերին, օգնել փոքրերին ու թույլերին: Կրթությունըոչ մի արժեք չի ունենա, եթե դպրոցից դուրս գալուց հետո տղան կամաղջիկը չի կարողանում նամակ գրել, պահել տան ծախսերի հաշիվը, ուստի

1 Մակարյան Ալ., Հայ մանկական առաջին պարբերականը, «Հասկեր. Մանկականգրականության և բանահյուսության տարեգիրք», Երևան, 2010, թիվ 1, էջ 4:2 «Թատրոն. Բարեկամ մանկանց», լրագիր, Կ. Պոլիս, 1877, թիվ 25, էջ 99:

Page 63: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

63

Պարոնյանը համբերատար հրահանգում է, թե ինչպես նամակ գրելհարազատներին ու բարեկամներին, օրագիր պահել, օրվա ծախսերըգրանցել: Այսպիսի հմտություններ ձեռք բերելու համար ևս պետք էսիստեմատիկ վարժություններ կատարել. «Ամեն բան վարժությամբ կըսորվվի. «ես չեմ գիտեր, չեմ կրնար գրել» ըսելով բան մʼ ալ կարելի չէսորվիր այս աշխարհիս մեջ»3: Խաղը, զվարճությունը, զբոսանքնանհրաժեշտ են մանկան համար, սակայն այդ բոլորը չպետք է խանգարենդասերին: Հանձնարարելով զանազան հանելուներ, խաղեր, այդ թվում՝ձեռնածության պարզ վարժություններ՝ նա միաժամանակ զգուշացնում էրիր ընթերցողներին դրանցով զբաղվել «ուսումնականպարտավորությունները կատարելեն ետքը»:

Առաջին հայացքից Պարոնյանի մանկավարժական ժառանգությունըբավական սակավ է: Դրա պատճառը թերևս դրա՝ տարբերժամանակներում, տարբեր թերթերում ու ամսագրերում ցրված լինելն է: Այնկարելի է բաժանել երկու մասի: Մի մասն ընդհանուր մանկավարժականբնույթի հոդվածներն ու մտքերն են, որոնք նպատակամղված ենհասարակության կրթալուսավորական և բարոյական խնդիրներին: Դրանքտարածված են Պարոնյանի բոլոր ստեղծագործություններում և հաճախ ար-տահայտվում են հերոսների բերանով կամ հեղինակային նուրբ միջա-մտություններով: Սրանց շարքին են պատկանում նաև անկրկնելիաֆորիզմները, «Բառարանների այլակերպությունները», «Խայթուածքները»և այլն: Երկրորդ մասը զուտ մանկավարժական բնույթի հոդվածներ են,որոնք կոնկրետ նպատակաուղղված են դպրոցի, կրթության, ուսուցման ուդաստիարակության խնդիրներին: Սրանք հիմնականում զետեղված են«Մեղու»-ում, «Թատրոն»-ում, «Խիկար»-ում և «Թատրոն. Բարեկամմանկանց»-ում: Նշենք, որ կոնկրետ մանկավարժական բնույթի հոդվածներըՊարոնյանը գրել է 1876-1886 թթ. այսինքն՝ մանկավարժական պրակտիկգործունեություն ծավալելուց հետո՝ ավելի երկար մշակման ենթարկելովսեփական և այլ մանկավարժական տեսական եզրակացությունները:

Մանկավարժական ժառանգության առաջին մասում Պարոնյանըկրքոտ ու անհաշտ է, հաճախ չափից դուրս տաքարյուն, երբեմն էլ անզգույշ:Երկրորդ մասում նա խիստ զգուշավոր է ու չափավոր, շրջահայաց ուզսպված: Եթե առաջին մասում զգացվում է մեծ երգիծաբանն ու

3 Նույն տեղում, 1876, թիվ 17, էջ 132:

Page 64: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

64

հասարակական մանկավարժը, ապա երկրորդ մասում գերակշռում էլրջմիտ ու հոգատար ուսուցիչը, իմաստուն դաստիարակը4:

Բոլոր ժամանակներում էլ գիտական միտքը ուշադրությանկենտրոնում է պահել գիտության և պրակտիկայի փոխհարաբերությանհիմնախնդիրը: Բանն այն է, որ այդ փոխգործակցությամբ էպայմանավորված երկուսի զարգացումն էլ: Ակնհայտ է, որ շրջապատն ումիջավայրը մեծ ազդեցություն են ունենում մանկան բնավորությանձևավորման վրա: Երեխան առաջին հերթին սովորում է ծնողներից:Պարոնյանը կարծում էր, որ շատ ու շատ հայ ընտանիքներում բացակայումէ կուլտուրական նիստուկացը: Ուստի նա իր երկշաբաթաթերթումպարբերաբար տպագրում էր քաղաքավարություն ուսուցանող հոդվածներ:

Պարոնյանը բարձր է գնահատել ուսուցչի դերը հասարակականկյանքում: Ուսուցիչը կոչված է լինելու ստեղծագործ անհատ իր ոլորտում:Երգիծաբանն ուսուցչի աշխատանքը համարում է Քրիստոսի խաչելություն`հանուն լուսավորության, և ամեն ազգ պարտավոր է պատշաճը մատուցելիր ուսուցիչներին: «Դասատուները չեն, որ ազգին հացը կուտեն, այլ ազգն է,որ անոնց հացը պիտի ուտե: Ամենափոքր դասատու մը ամենամեծհարուստեն ավելի, շատ ավելի կծառայե ազգին և անոր համար ավելիպատվո և հարգանաց արժանի է. Կը խնդրենք մեր լուրջ լրագիրներեն որդասատուաց վիճակին վրայ երկարորէն գրեն, ամեն օր գրեն, ամեն ճիգթափեն անոնց վիճակն բարվոքելու, որովհետև եթե օր մը ազգերնիսլուսավորվի`ոչ թաղական աղաեն մը, ոչ սերիե էֆնտիե մը պիտիլուսավորվի»5,- գրում է Պարոնյանը:

Կրթական համակարգի վերակառուցման հետ կապված՝ Պարոնյաննառաջարկում էր բարելավել ուսուցչության վիճակը: Նա մի կողմից ձաղկումէր ուսուցիչների մի մասի տգիտությունն ու պահպանողականությունը,մյուս կողմից դնում նրանց հեղինակության հարցը: Ուսուցմանգործընթացում առավել կարևոր էր համարում դասագրքերի դերը:Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հայ մանկական առաջին պարբե-րականը՝ «Թատրոն. Բարեկամ մանկանց»-ը, հեղինակը հրատարակում էրորպես դասագիրք:

Պարոնյանը, մոտ լինելով երեխաներին, ուսումնասիրում էր նրանցհոգեբանությունը, ծանոթանում դպրոցական ցածր ու միջին տարիքիերեխաների հետաքրքրություններին: Ահա թե ինչու «Թատրոն. Բարեկամ

4 Տե´ս Սարգսյան Ա., Հ. Պարոնյանի մանկավարժական հայացքներն ուժառանգությունը, Երևան, 1991, էջ 39:5 «Թատրոն», լրագիր, Կ. Պոլիս, 1876, թիվ 194:

Page 65: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

65

մանկանց»-ում տպագրված բոլոր նյութերն էլ հոգեհարազատ էին հայմանուկներին:

Այսուհանդերձ, Պարոնյանը լուրջ պահանջներ էր ներկայացնումուսուցիչներին և դպրոցի տնօրեններին: Ուսուցչի կերպարումառաջնությունը տալիս էր բարոյականին: Մանկավարժից է կախված, թեինչ կդառնա երեխայի սիրտը՝ քնքուշ ծաղիկ, թե չորացած կեղև:Յուրաքանչյուր խելացի մանկավարժի նվիրական երազանքն է, որ սանիսիրտը լինի զգայուն դեպի իր՝ դաստիարակի յուրաքանչյուր բառը, որպես-զի մակական հոգին արձագանքի, ինչպես քնքուշ մի լար, դաստիարակիհոգու նուրբ երաժշտությանը:

Ուսումնական խորհրդի, նրա առանձին անդամներիգործունեությանը Պարոնյանն անդրադարձել է բազմիցս: Նա ուսումնականխորհրդի դերը տեսնում էր ազգային բոլոր դպրոցների միասնականղեկավարման մեջ: Սակայն, ցավոք, անընդհատ ընտրվող ու վերընտրվողուսումնական խորհրդի անդամները ժամանակ էին վատնում ավելորդվիճաբանությունների վրա` ինքնահոսի թողնելով ազգային դպրոցներիկառավարումը: Նրա հաստատ համոզմամբ ազգային դպրոցների վիճակըկարելի էր բարելավել եթե ոչ լիովին ու նյութապես, գոնե առաջավորմեթոդների ու սկզբունքների մշակմամբ: Այլապես ստացվել էր այնպես, որտարբեր դպրոցներ դասավանդում էին տարբեր եղանակներով: Հաճախնույն թեման տարբեր բովանդակություն էր ստանում տարբերդպրոցներում: Ուսումնական խորհուրդը այս և նման հարցեր պետք էլուծեր, սակայն անդամալույծի անգործության էր մատնված, որի համար էլՊարոնյանի գրիչը հաճախ ուղղվում էր նրա դեմ:

Երգիծաբաը կոնկրետ օրինակներով փաստարկում է գոյությունունեցող կրթական համակարգի արատավոր կողմերը և Ուսումնականխորհրդին թելադրում իր ժամանակի պահանջներին համապատասխանողուսումնական ծրագրի մշակման անհրաժեշտության գաղափարը: Նակարծում էր՝ հայկական ժողովրդական դպրոցի ուսումնական ծրագիրըպետք է անպայման հաշվի առնի սուլթանական բռնապետությանպայմաններում ապրող հայ ժողովրդի տնտեսական, իրավական ևքաղաքական վիճակը: Այդ ուսման ծրագրում առաջնությունը պիտի տրվիայն գիտություններին, որոնք ավելի օգտակար են ու կարևոր «ազգայինմանկտին» կյանքի համար նախապատրաստելու գործում ևհամապատասխանում են «մեր ազգին արդի կացության պահանջմանց»:

Պարոնյանը դեմ էր եվրոպական դպրոցների ուսումնական ծրագրերընույնությամբ հայկական դպրոց տեղափոխելու տրամադրություններին ևնախազգուշացնում էր, որ «մեր վիճակը շատ տարբեր է Ֆրանսիայի,Գերմանիայի վիճակեն, հետևապես անոնց ուսմանց ծրագիրներն

Page 66: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

66

նույնությամբ չենք կարող ընդունիլ»6: Բայց սա չի նշանակում, որՊարոնյանը ցանկանում էր հայ դպրոցը մեկուսացնել արտաքինաշխարհից, առաջավոր մանկավարժության փորձից ու նվաճումներից:Ընդհակառակը, նա պաշտպանում էր եվրոպական դպրոցների ուսմանպլաններում եղած նորն ու օգտակարը, սակայն պահանջում էր հրաժարվելհյակական վարժարանների ուսման պլանները չափից ավելի այլազանառարկաներով, մանավանդ լեզուներով ծանրաբեռնելուտրամադրություններից, ընտրել ամենակարևոր առարկաները, խորհուրդէր տալիս դրանց ժամերը բաշխելիս պահպանել որոշակիհամամասնություն:

Պարոնյանը անհանդուրժելի էր համարում հայկական դպրոցներիդասավանդման մեթոդներում իշխող խառնաշփոթությունը: Հասկանալի է,որ պետական հսկողությունից դուրս գտնվող, ըստ էության մասնավորդպրոցները, որոնք գործում էին պատրիարքարանի հսկողությամբ ևբանկչության տնտեսական օժանդակությամբ, միասնականմանկավարժական մեթոդական սկզբունքներով չէին կարող ղեկավարվել:Սակայն նկատելիէր, որ յուրաքանչյուր վարժարանի հոգաբարձությանտնօրենի անձնական նախասիրությունները ամեն դպրոց տանում էինտարբեր ուղղությամբ, ինչպես դիպուկ կերպով ասել է երգիծաբանը, «մինֆրանսիական դրությունը կը պաշտպանե, ուրիշ մը գերմանական դրությանվրա կը հարձակի, երրորդ մը անգղիական դրությունը փրկարար միջոց կընկատե, չորրորդ մը թրքական դրութենեն մազիվ չափ չշեղիր, հինգերորդ մըավստրիական դրությունը կը փաստաբանե»7:

Պարոնյանի մանկավարժական հայացքները հիմնականումամփոփված են «Թատրոն. Բարեկամ մանկանց» հանդեսում: Երգիծաբանխմբագիրն ուսուցման գործընթացի խնդիրները տեսնում էր գիտելիքների,կարողությունների և հմտությունների հաղորդման ու ձևավորման,մտածողության զարգացման մեջ:

Պարոնյանի մանկավարժական գործունությունը խիզախություն էրժամանակի համար, որովհետև նա լավ գիտեր, որ ուսուցչի աշխատանքընյութական ապահովություն չէր խոստանում, այլ ավելի շատ ազգային,հասարակական և լուսավորական ծառայություն էր: Մանկավարժականգործունությանը նա վերաբերվել է ամնենայն պատասխանատվությամբ՝գործունեության հիմքում դնելով ուսուցման գլխավոր նպատակները:

6 Պարոնյան Հ., ԵԼԺ, Երևան, 1948, հ. 11, էջ 231:7 Նույն տեղում, 1934, հ. 4, էջ 178:

Page 67: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

67

Կրթության բովանդակության հարցում Պարոնյանը ցուցաբերում էրառաջավոր մոտեցում: Նա չէր ընդունում զուտ ձևական կրթությանառաջնությունը, այլ ընտրում էր «օգտակարագույնը» տվյալ սոցիալ-քաղաքական իրավիճակի համար: «Օգտակարագույնից» ելնելով՝ նաառաջարկում էր իր ծրագիրը, դասագիրքը և տալիս դրանցհամապատասխան անցնելիք ուսումնական առարկաները: Այն կարծիքինէր, որ ցանկացած դպրոց կարիք ունի պետական և ազգայինհոգատարության: Ուսուցման ամենակարևոր առարկաները համարում էրմայրենի լեզուն, թվաբանությունը, աշխարհագրությունը, ազգայինպատմությունը: Պարոնյանն առաջարկում էր բացել նախակրթարաններ,որտեղ պետք է սովորեին հատկապես տնանկ ու որբ երեխաները:Հնարավորություն ունեցողների համար նա առաջարկում էր վճարովիկրթություն՝ ելնելով նրանից, որ դպրոցները հիմնականում պետք էգոյություն ունենային ժողովրդական միջոցների հաշվին: Հարկ էրհամարում անվճար կրթություն սահմանել միայն աղքատ երեխաներիհամար և դպրոցների գործունությունը չսահմանափակել միայնկենտրոններում, այլև հեռավոր գյուղերում: Ասել է թե՝ պաշտպանում էրկրթության պարտադիր ու համընդհանուր սկզբունքը:

Ինչպես հասարակական-քաղաքական կյանքի, գրականության,թատրոնի, այնպես էլ դպրոցի հարցերը քննարկելիս Պարոնյանըպաշտպանել ու զարգացրել է Միքայել Նալբանդյանի գաղափարները,պայքարել դրանց կեսագործման համար: Նա ընդգծում էր, որ հայ ազգիամենաոխերիմ թշնամինեից մեկը տգիտությունն է, որ «հիվանդությանցսոսկալին է և թշվառությանց ողորմելին»: Ազգ ասելով՝ գրողը ևս նկատիուներ հասարակ ժողովրդին և ոչ թե նրանց, ովքեր, Նալբանդյանի բնորոշ-մամբ, «արծաթե սանդուղով վեր էին բարձրացել ազգի մակերևույթից»:Պարոնյանը բարձրացնում էր մայրաքաղաքում և գավառներում գործող այնդպրոցների գործունեությունը բարելավելու հարցը, որտեղ ուսուցումըտարվում էր մայրենիով: Այստեղ նա ջերմորեն պաշտպանում էրՆալբանդյանի այն տեսակետը, թե հայ երեխան ամենից առաջ «պարտականէ քաջանալ» իր մայրենի լեզվի մեջ, որովհետև մայրենի դաստիարկությանմեջ է ազգի ապագայի սաղմը: Սակայն Պարոնյանը միաժամանակ ցույց էտալիս «մայրենի դաստիարակության» ճանապարհին ընկածխոչընդոտները: Պոլսում և գավառներում գործող դպրոցները արևմտահայազգային մարմինների՝ պատրիարքարանի, Ազգային ժողովի և նրաուսումնական խորհրդի թողտվությամբ գտնվում էին անմխիթար վիճակում:Ընդհանուր առմամբ դպրոցները գտնվում էին «ամուլ» վիճակում,«կանոնավոր խեղճության մեջ», «հեռի աշակերտները գոհացնելե». դպրոցիստորին դասարաններում ամբողջ ուսուցումը սահմանափակվում էր կրո-

Page 68: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

68

նական գրքերի ուսուցմամբ: Ազգային մարմինները Կ. Պոլսի 40 թաղականվարժարաններում, որոնցից 37-ը նախակրթարանի աստիճան ունեին,ցանկանում էին բարի քրիստոնյաներ դաստիարակել, միայն գրաճանաչդարձնելով՝ նրանց մեջ արմատավորել կրոնական նախապաշարումները:Երգիծաբանը չէր չափազանցնում, երբ Պոլսի թաղական վարժարաններիառօրյան նկարագրելիս նշում էր. «Առավոտե մինչև կեսօր եկեղեցականերգերու վարժություն, կեսօրեն վերջը քերական, Սաղմոս, Նարեկ և քիչ միչմը ալ պնակիտի վրա վարժություն»8:

ՀՀ կրթական համակարգը, որն այսօր ներգրավված է ժամանակակիցսոցիալ-տնտեսական բարեփոխումների մեջ, միտված է լուրջփոփոխություններ կրելու: Այդ դրական միտումները բախվում ենպրակտիկայում կիրառվող հնացած մեթոդների և տեխնոլոգիաներիբարեփոխումների դանդաղ տեմպին: Խոսքը վերաբերում է ոչ միայնդասավանդման մեթոդներին ու հնարներին, այլև կրթական համակարգիերկու սուբյեկտների՝ ուսուցչի և աշակերտների համագործակցությանձևերի փոփոխությանը: Բայց և այնպես, որքան էլ հեռանում ենքՊարոնյանի ապրած ժամանակաշրջանից, միևնույնն է, նրա քարոզածմարդասիրութունն ու հայրենասիրությունը, մայրենիի կարևորությանգիտակցությունը, ուսուցչի բարոյական կերպարի ու բարոյականի դասերըայսօր էլ բարեհունչ են:

Լ. ՀարությունյանՀակոբ Պարոնյանի մանկավարժական հայացքները

ԱմփոփումՀակոբ Պարոնյանի մանկավարժական գործունությունը ցույց է

տալիս, որ նա ծանոթ էր առաջավոր մանկավարժական տեսություններին:Մանկավարժական գործունությանը նա վերաբերվել է ամենայնպատասխանատվությամբ՝ գործունեության հիմքում դնելով ուսուցմանգլխավոր նպատակները: Նրան հավասարապես հուզել են դպրոցիկազմակերպման ու գոյության, ուսուցիչների պատրաստականության, դա-սագրքերի, ծրագրերի ու պլանների, ուսուցման, կրթության ուդաստիարակության հարցերը: Պարոնյանի մանակավարժականժառանգությունը կարելի է բաժանել երկու մասի. մի մասն ընդհանուրմանկավարժական բնույթի հոդվածներ ու մտքեր են, մյուսը՝ զուտմանկավարժական բնույթի հոդվածներ, որոնք կոնկրետ նպատակա-

8 Նույն տեղում, էջ 200:

Page 69: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

69

ուղղված են դպրոցի, կրթության, ուսուցման ու դաստիարակությանխնդիրներին:

Л. АрутюнянПедагогические взгляды у Акопа Пароняна

РезюмеПедагогический деятельность у Акопа Пароняна показывает, что он

был знаком с главным педагогической теории. Он относился ответственнопедагогической деятельности, на основе деятельности вставля важныеучебные целы. Его волновал существования школы, подготовки учителей,учебники, программы и планы, вопросы образования и воспитания. УПароняна Педагогическое наследие можно разделить на две части. Перваяобщие педагогическиe статьи и идеи . Вторая часть педагогическиe статьиспециально для школы, образование, обучение и образование.

L. HarutyunyanHakob Paronyan’s pedagogical views

SummaryAccording to Paronyan`s pedagogical activity he was familiar with

foremost pedagogical theories. He treated pedagogical activity with a greatresponsibility putting main aims of teaching on the basis of his activity. Theexistense and organization of school, the teachers' readiness, the issues of plans,teaching, education and upbringing excited him. Paronyan`s pedagogical heritagecan be divived into two parts. The one is about general pedagogical articles andthoughts. The another is associated with specific pedagogical articles which arepurposeful for the issues of school, education, teaching and upbringing.

Page 70: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

70

ՏԱԹԵՎԻԿ ՄԵՐՋԱՆՅԱՆԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի

ակադ. Հր. Թամրազյանի անվ. հայ գրականության պատմությանամբիոնի հայցորդ

ՀՏԴ 821.19.0ԿՅԱՆՔՒ ՈՒ ՄԱՀՎԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ

ՆԱՐ-ԴՈՍԻ «ԻՆՉՊԵՍ ԲԺՇԿԵՑԻՆ» ԵՎ «ՍԱՔՈՒԼՆ ՈՒԽՏ ԳՆԱՑ»ՆՈՐԱՎԵՊԵՐՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ: Նար-Դոս, «Ինչպեսբժշկեցին», «Սաքուլն ուխտ գնաց», Շոպենհաուեր, Ֆրոյդ, կյանքի և մահվանհարաբերակցություն, երազ, իրականություն, արտաշխարհ, ներաշխարհ:

Ключевые слова и выражения: Нар-Дос, “Как лечили”, “ПаломничествоСакула”, Шопенгауэр, Фрейд, соотношение жизни и смерти, сон, реальность,внешний мир, внутренний мир.

Key words and expressions: Nar-Dos, “How They Cured”, “Saqul Passes tothe Covenant”, Schopenhauer, Freud, correlation of life and death, dream, reality,outer world, intrinsic world.

Նար-Դոսն այն եզակի գրողներից է, որի ստեղծագործությունըսոցիալ-պատմական կյանքի փոփոխությունների պայմաններումշարունակում է պահպանել ինչպես իր արդիական նշանակությունը,այնպես էլ կենսական հարցադրումները: Գեղագետ-հոգեբանն իրյուրօրինակ դիտողականությամբ, կյանքի և մահվան հոգեբանականընկալումներով ու վերջիններիս գեղարվեստական դրսևորումներովկանգնած է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ հանրային-քաղաքական կյանքում տեղի ունեցող բեկումնային փոփոխություններիկենտրոնում: Այս առումով ակադ. Ա. Տերտերյանը իրավացիորեն նկատումէ. «Նա դիտում է կյանքը, իր խուզարկու, սրատես աչքերով: Բայց բավականչէ դեռ դիտելը: Նա անտարբեր չէ դեպի կյանքի անցուդարձը»1:

Հայ գրականագիտությունը բազմիցս է խոսել «Մեր թաղը» ընդհանուրխորագիրը կրող նորավիպաշարի գաղափարագեղարվեստական ևճանաչողական արժեհամակարգի մասին, սակայն գրեթե չի անդրադարձելառաջադրված խնդրին: Վերջինս, սակայն, բավական ուշագրավ է,որովհետև կյանքի ու մահվան հարաբերակցության հիմնախնդրի շուրջ

1 Տերտերյան Ա., Երկեր, Երևան, Համալսարանի հրատ., 1980, էջ 109:

Page 71: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

71

արձակագիրը փոքր ծավալի ստեղծագործության մեջ դիտարկում էտեսակի մեջ եզակի դրսևորումների կերպեր:

Հոգեկերտվածքների ամփոփ գեղարվեստականացմամբ Նար-Դոսնիր ծննդավայրի ընդհանուր համայնապատկերից առանձնացնում էանհեռանկար ու օտարված մարդկանց մի տեսակ, որը սոցիալական կյանքիդժնդակ պայմանների և տարիների ընթացքում ձևավորվող թույլբնավորության հետևանքով դուրս է ընկել կյանքի բնականոն զարգացմանուղեծրից ու անվերջ խարխափում է սնոտիապաշտության և անգիտությանշրջապտույտում: «...Սոցիալական ու հոգեբանական նկարագրի շատ եզրերհաստատում են նրա անկումայնությունն ու անհեռանկարայնությունը»2,-նկատում է պրոֆ. Վ. Սաֆարյանը:

«Ինչպես բժշկեցին» նորավեպի առաջին իսկ պարբերության մեջզգացվում է հեղինակի վարպետությունը։ Հայ գրողներից քչերին էհաջողվել արտաքին, տվյալ դեպքում՝ թաղի նկարագրությունից գնալ դեպիմարդկային ներաշխարհ և ցույց տալ այնտեղ կատարվողհոգեկերտվածքային փոփոխությունները: Համեմատությունների հարցումՆար-Դոսն արևելահայ նորավիպագրության մեջ եզակիորեն մնում է ան-կրկնելի. նրա բոլոր նկարագրությունները հիմնված են դիպուկ համեմա-տությունների վրա. «Հավիտենական աղբով ծածկված ծուռտիկ-մուռտիկփողոցներ, որոնք նեղլիկ անցքերով գնում խաչաձևում են իրար, կամ դեմառնում մի պատի`կույր մուրացկանի պես»3։

Նար-Դոսի ռեալիզմի հասարակական ներգործուն ուժն ուազդեցությունը պայմանավորված են ներքնախավերի բազմակողմանի ևընդգրկուն դրսևորումներով։ Արագ զարգացող դարաշրջանում հեղինակըփորձում է տեսնել՝ հին ու նոր կացութաձևերի բախումների հիմքի վրա ևկյանքի ու մահվան հարաբերակցության տիրույթում ինչպես ենձևավորվում մարդկային հոգեկերտվածքն ու բարոյականությունը։ Նար-Դոսի՝ խնդրո առարկա, ինչպես նաև մյուս նորավեպի գաղափարականենթաշերտերում բացառիկ քննության են ենթարկվում մարդագիտությանհիմնադրույթները։ Արվեստագետին, ինչպես իրավացիորեն նկատում էգրականագետ Գ. Հովհաննիսյանը, առանձնապես հետաքրքրում էր, թե

2 Սաֆարյան Վ., Գրողի և կերպարի անհատականությունը, Երևան, Մակմիլան-Արմենիա հրատ., 2001, էջ 190:3 Նար-Դոս, Երկերի ժողովածու 5 հատորով, Հատոր 1, Երևան, Հայաստան հրատ.,1968, էջ 25:

Page 72: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

72

սոցիալական, հասարակական այդ փոփոխություններն ինչ անդրադարձումեն գտնում մարդու ներաշխարհում4:

Ժամանակաշրջանի անվերջ փոփոխությունը և դրա հետևանքովանդառնալիորեն կործանվող գեղեցկությունների ողբերգությունըգրականության մեծագույն մտահոգություններն են։ Հինը կործանվում է,բայց նորը հուսալի ոչինչ չի բերում իր հետ և անխնա ոտնահարում էմարդկային անհատականությունը։ Ամեն «նորի» ներմուծմամբ անցյալի«զամբյուղ» է նետվում մարդկային մի գեղեցկություն։ «Նար-Դոսի հերոս-ների ցավն ու թախիծը չի սահմանափակվում փոքրիկ դժբախտություններիշրջանակում, այն վերաճում է մարդու հոգևոր բնական աշխարհի կորստյանիսկական ողբերգության»5, - գրում է Գ. Հովհաննիսյանը:

Կյանքի թշվառությանը վաղուց արդեն համակերպված ևճակատագրի անխնա հարվածներին մի կերպ դիմագրավող խեղճությամբ էբնութագրվում ջուլհակ Թորոսն իր հինավուրց տնակով. «Նրա խրճիթըմյուս տնակներից տարբերվում էր նրանով, որ սրա պատերի կեսն ալիզիցէր (կավի և հարդի շաղախից) և կտրանը երդիկ ուներ, որի գլուխը ծածկվածէր կոտրած կարասի վերին մասով»6: Այս պատկերով գրողը կատարում էեզակի դիտարկում: Երբեմնի ջուլհակի կյանքը, «կարասի» նմանկոտրվելով, դարձել է հոգսաշատ ու անհեռանկար առօրյա: Հոգսը ծնվում էմարդու հետ, այսինքն՝ դրված է հոգսի և պարտականության տարբերությանխնդիրը: Ապրելու հոգսը թևաթափ է արել ծերունուն: Մի կողմից դրված էապրելու անկարողությունը, որովհետև կյանքն իր կացութաձևով այդհնարավորությունը չի տալիս, իսկ մյուսից՝ հնամենի ավանդույթներովսրբագործված ապրելու պարտադրանքը, որը նաև պարտականությաննման մի բանի է վերածվել Թորոսի և իր աղջկա՝ Մարթայի համար:Մարթայի կերպարին հատուկ է սնոտիապաշտ և բարդույթավորված հոգե-բանությունը: Այս դիտանկյունից թերևս անհամոզիչ է Գ. Հովհաննիսյանիառաջադրած հետևյալ տեսակետը. «Մարթայի աստվածավախությունըծնվում է լավը, բարին ու գեղեցիկը պաշտպանելու ձգտումից»7:

Նար-Դոսը գեղագիտական նրբին միջոցներով և եղանակներով ցույցէ տալիս, որ մարդը (անկախ սեռային պատկանելիությունից) իրդատողություններով, կամային հատկանիշների դրսևորումներով, ինչպեսնաև ճակատագիրը կերտելու առանձնահատուկ վերաբերմունքով

4 Տե՛ս Հովհաննիսյան Գ., Նար-Դոս, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1959, էջ 13:5 Նույն տեղում, էջ 15:6 Նար-Դոս, Երկերի ժողովածու, նշվ. հրատ., էջ 25:7 Հովհաննիսյան Գ., Նար-Դոս, նշվ. հրատ., էջ 18:

Page 73: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

73

սեփական կյանքը դատապարտում է մահվան. «… չէր ամուսնացել(Մարթան .- ընդգծումը մերն է – Տ. Մ.) միայն նրա համար, որ ծերունի հայրնանտեր-անտիրական չմնա»8:

Մարդկային կյանքի գրավականը ինքնաշարունակությունն է:Բավականին վիճահարույց և հակասական այս տեսակետի մեջճշմարտության չափաբաժինը, անտարակույս, գերազանցելի և անհերքելիէ:

Կյանքի և մահվան նարդոսյան ընկալումները խնդրո առարկանորավեպերի համապատկերում ըստ էության բխում են գերմանացիփիլիսոփա Արթուր Շոպենհաուերի ոչ բանական (իռացիոնալ),հոռետեսական այն դատողություններից ու հայացքներից, որոնքվերաբերում են մարդու էությանը, անհատական կեցությանը և աշխարհումզբաղեցրած տեղին ու դերին: Համաձայն այս փիլիսոփայության՝ իմացութ-յան և ճանաչողության, մարդու գոյաբանության և աշխարհայացքիձևավորման ընթացքում որոշիչ և խթանիչ է ոչ թե բանականությունը այլանգիտակցականությունը, այլ խոսքով՝ իռացիոնալը: Հիշյալգործընթացներում առաջնային տեղ ունեն կամքը, բնազդները,ներըմբռնումը (ինտուիցիա), զգացմունքները, կրքերը և կույր հավատը: Շո-պենհաուերի համոզմամբ՝ մարդն իր բնույթով ոչ թե բանական, այլանբանական էակ է. «Աշխարհն իմ պատկերացումն է»9,-եզրակացնում էփիլիսոփան:

Եթե ռացիոնալիստական փիլիսոփայությունը զարգանում էրմտածողության և բանականության միջոցով, ապա շոպենհաուերյանամբողջ փիլիսոփայությունը միտված էր դեպի անգիտակցական ուժերն ուցանկությունները, ինչպես նաև ներաշխարհային որոնումները: Այսդիտանկյունից Նար-Դոսը նկատում է, որ առօրյա կյանքի կարիքներից ուհոգսերից թևաթափ եղած անհատը հայացքը հառում է ոչ թե իրակա-նության, այլ ներաշխարհային որոնումների, մտացածին պատկերների վեր-լուծությունների և վերջիններիս ընկալումների վրա. «Տարօրինակ աղջիկ էրՄարթան: Ծիծաղ, ուրախ տրամադրություն ասած բանը կարծես բնավծանոթ չէր նրան. ծանրաբարո, սակավախոս, միշտ զգաստ, միշտ լուրջ,միշտ կենտրոնացած իր ներքին աշխարհի մեջ, ուր կարծես շարունակպրպտում էր ինչ-որ ու չէր գտնում»10:

8 Նար-Դոս, Երկերի ժողովածու, նշվ. հրատ., էջ 26:9 Шопенгауер А. Мир как воля и преставление, Классическая философская мысль,Минск, Современный литератр, 1999, стр. 78:10 Նար-Դոս, Երկերի ժողովածու, նշվ. հրատ., էջ 26-27:

Page 74: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

74

Սնոտիապաշտությունը Մարթայի համար ստեղծել է անկանոներևակայություն, որի արդյունքում օրիորդը շրջապատում կատարվող ամենինչ հիվանդագին է ընկալում ու ընդունում. «Մատաղացու մոզին… ս.Գևորգի մոզին... քանի վախտա մզզում ա... բա մեղքը չի՞… բա թողանք, որշներն ու կատվանիքը գզգզեն»11։

Հոգեկերտվածքի նմանատիպ դրսևորումը, նարդոսյան ընկալումներիհամաձայն, պայմանավորված է ոչ միայն ստացած դաստիարակությամբ,այլև միջավայրի ազդեցությունների դաշտով. «Դեռևս մոր կենդանությանժամանակ, որ զարմանալի աստվածավախ կին էր, տարված ամեն տեսակնախապաշարումներով, նա (Մարթան.- ընդգծումը մերն է – Տ. Մ.) սովորելէր հավատալ սրբերին, որոնք այժմ մի-մի պաշտամունքի առարկա էինդարձել նրա համար»12:

Այս բոլորը գուցե սարսափելի չթվային, եթե շրջապատող միջավայրըչլիներ այդքան չար ու դաժան, անողոք ու շահամոլ: Ինչպես վերևում արդեննշել ենք, Նար-Դոսի համար կարևոր տեղ ուներ ինչպեսժամանակաշրջանը, այնպես էլ դրանում ապրող մարդն իր բոլորդրսևորումներով: Այս դիտանկյունից համոզիչ է հեղինակի ստեղծած ագահմարդկանց ընդհանուր պատկերը, մասնավորապես գրբաց Գրիգորիիրապաշտական հոգեկերտվածքը: Իրապաշտության դիրքերից գրողըտեսնում է, որ մարդը ձեռք է բերել ուրիշի դժբախտության վրա գումարվաստակելու անփառունակ և մերժելի մի նկարագիր: Ճիշտ է, սկզբումչեմուչում է անում, փողը քիչ համարում, սակայն ակնկալվող գումարիգայթակղությանը չդիմանալով՝ հանձն է առնում «բժշկել» Մարթային:

Այս նորավեպի դիպաշարային լարված ընթացքի մեջ ուշարժան էերեխայի առկայությունը: Սա մի առանձնահատուկ հնարք է, որը բոլորովինայլ արտահայտությամբ նկատելի է նաև մյուս՝ «Սաքուլն ուխտ գնաց»նորավեպում: «Խելագարված» աղջկան բժշկելու ժամանակ գրբաց Գրիգորիպահանջով Թորոսենց խրճիթ է գալիս թաղի երեխաներից մեկը: Երեխայիառկայությամբ Նար-Դոսը հմուտ հոգեվերլուծաբանի ընկալմամբմատնանշում է կյանքի փրկության և շարունակության միակ ճշմարիտճանապարհը, որն ըստ էության Մարթային վիճակված չէր:

Հիվանդին գիտակցված տգիտությամբ «բժշկելու» ամբողջ ընթացքընորավեպի ողբերգական առանցքն է: Միայն «թաբախ ման ածող Ցականի»ներկայությունից է, որ խառնամբոխն իրար անցած փորձում է ազատել«կալուկապ» եղած Մարթային: Ճիշտ է, ժամանակը բուժում է աղջկա

11 Նույն տեղում, էջ 31:12 Նույն տեղում, էջ 27:

Page 75: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

75

«մաթրախի խարանները», սակայն ամիսներ անց նա մահանում է «նույնխելագար դրության մեջ»:

Սարսափելին այն է, որ Մարթայի մահով ոչինչ չի փոխվումխավարամիտ և հնամենի սովորություններով ապրող մարդկանցմիջավայրում: Նրանք շարունակում են հավատալ սուրբ աղոթքների քողիտակ թաքնված գրպանահատությանը. «Իսկ գրբաց Գրիգորը մինչև օրս էլշարունակում է իր արհեստը՝ առաջվա պես ժպտուն աչքերով և կարմիրայտերով»13:

Հիրավի, ժամանակակից կյանքի, այս դեպքի և առհասարակնարդոսյան ժամանակաշրջանի զուգահեռներում տեսնում ենք, որ մարդուընկալման տիրույթները շատ չեն փոխվել, եթե չասենք՝ մնացել են նույնը:Մերօրյա կյանքում քիչ չեն գրբաց գրիգորները՝ էքստրասենսներ կամպայծառատեսներ հորջորջումով, որոնք մարդկային հուզաշխարհիամենանուրբ լարերի շահագործմամբ ու չարչրկմամբ փորձում են ինքնա-հաստատվել և հիմնավորել իրենց վերերկրային ուժերը:

Հին ավանդույթների աղավաղման և խաթարման կենտրոնում էհայտնվել նաև Նար-Դոսի «Սաքուլն ուխտ գնաց» նորավեպի համանունհերոսը: Հեղինակին հետաքրքրում էր շատ կարևոր մի հարց՝ մարդու հոգե-կերտվածքը որքանո՞վ կարող է դիմակայել հասարակության պարտադրածսնոտիապաշտ հարաբերություններին, որոնք իրենց ճանապարհինավերում են ամեն ինչ։ Նորավիպագիրը համապարփակ հետազոտող է.ճիշտ է, թեև նրան հատուկ չէ Երուխանի դիտողունակությունը, վերլուծելուզոհրապյան կարողությունը, իրողությունը հասարակական ընդհանուրպատկերից կիսելու բաշալյանական ունակությունը, բայց և այնպես,անկախ սոցիումից, մարդկային հոգեբանության մեջ տեղի ունեցողպայքարի և այդ պայքարում հոգեկերտվածքի պարտության կամհաղթանակի արտացոլման հարցում նա մնում է եզակի, անկրկնելի ևուղղորդող հեղինակ։

Գրականության մեջ աշխատանքը միշտ ներկայացվել է որպեսհավերժական տառապանք, մի բան, որը խաթարում ու ոչնչացնում էանհատի էությունը: Այս խնդիրն է դրված Երուխանի նորավեպերի հիմքում:Հեղինակը ոչ թե մերժում է աշխատանքը, այլ գեղագետի իրդիտողականությամբ տեսնում է, որ աշխատանքն ունի նյութի հայթայթմանաղբյուրներ: Մարդն աշխատում է, իսկ նյութը մեծ մասամբ իրենը այդպես էլչի դառնում, ուստի այս դեպքում աշխատանքն ընկալվում է որպես տառա-պանք: Խնդրո առարկա նորավեպում աշխատանքի բերած տառապանքը

13 Նույն տեղում, էջ 47:

Page 76: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

76

չնչին է թվում կենցաղային աննշան դժվարությանը դիմակայելու համեմատ:Այս իմաստով համոզիչ է Վ. Սաֆարյանի այն պնդումը, ըստ որի՝աշխատանքի մարդը անզոր է դիմագրավելու ամենասովորականկենցաղային չարիքին անգամ14:

Աշխատանքի նկատմամբ բոլորովի տարբեր ելակետեր ունենարևելահայ և արևմտահայ նորավիպագիրները: Հատկանշական է նաև, որԼ. Բաշալյանն իր երկու՝ բացարձակ տարբեր նորավեպերում («Խաչախճին»և «Սյուզենիի վարպետ») հիմնավորում է՝ մարդն իր բնույթով հակված էհաղթահարել կյանքի պարտադրած ցանկացած արգելանք: Բաշալյաննընդգծում է մարդկային անկոտրում բնավորության ընդլայնված միշառավիղ, ըստ որի՝ պայքարի մեջ գտնվող և դժվարություններից չընկճվող-ները դեռ պարտված չեն: Խոսքը ոչ թե մեծ հաջողությունների և ձեռքբերում-ների, այլ դիմացկունության և կամային որակների ձևավորման,զարգացման և դրսևորումների մասին է։

Հասարակական և եկեղեցական հաստատությունների բացասականվերաբերմունքի հետևանքով Սաքուլը հայտնվել է միայնության մեջ, որտեղիշխում է միայն սնահավատ անգիտությունը: Ընդհանրապես երազներնուղղորդող հատկություն ունեն: Կյանքում լինում են դեպքեր, երբ աննշաներազն անգամ մարդու համար մի ամբողջ աշխարհ է: Սա ավելի ընդգծվածնշանակություն ունի կարիքից քայքայված մարդկանց համար: Սաքուլիկնոջ՝ Նատոյի տեսած երազը դառնում է ուղղորդող նշաձող՝ ստեղծվածանել դրությունից դուրս գալու համար. «Սաքուլ ջան, ասում եմ, ազին որգա, բացանողի մոտ ղրկենք: Ես ի՞նչ գիտամ, բալի էլի խաչիցն ես, ու անմեղտեղը քեզ պտի փչացնես դեղերով»15:

Նար-Դոսը երազների մասին խոսում է Զիգմունդ Ֆրոյդից շուրջ մեկտասնամյակ առաջ16: Գիտականորեն չտիրապետելով հոգեվերլուծությանը՝նա իր գրողական ներքնատեսությամբ կարողանում է հստակորենպատկերացնել և գեղարվեստականացնել երազի և իրականության ուղիղկապը:

Թշվառ միջավայրում ապրող, բայց նրանից օտարված դուրգարՍաքուլի սովորական հիվանդությունն իր համար դառնում էճակատագրական: Ակներև է ճակատագրի նկատմամբ ունեցած նարդոսյան

14 Տե՛ս Սաֆարյան Վ., նշվ. աշխ., էջ 192:15 Նար-Դոս, Երկերի ժողովածու, նշվ. հրատ., էջ 51:16 Զիգմունդ Ֆրոյդի «Երազների մեկնաբանություն» մենագրությունը հրատարակվելէ 1899թ., սակայն թվագրվել 1900թ., քանի որ հեղինակը և հրատարակիչըցանկանում էին այն «վերագրել նոր դարին»։

Page 77: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

77

մոտեցումը. գրողը հավատարիմ է մնում խղճի և խեղճության արանքումհայտնված իր հերոսի հոգեկերտվածքի և միջավայրի նկարագրությանը: Նագտնում է, որ մարդն իր ճակատագիրն անկախ իր կամքից է կերտում. «-Է՜հ,արեք, ինչ ուզում եք,- ասաց նա խորին անտարբերությամբ»17:

«Բացանողի» խորհրդով Սուրբ Գևորգ հասած ուխտավորներիսպասելիքները մնում են անկատար: Սաքուլին չի օգնում «խաչի»զորությունը. երկու օր ու գիշեր հորդառատ անձրևը ավելի է քայքայումՍաքուլի՝ առանց այն էլ հյուծված առողջությունը. «Հազում էր չոր ու թույլ,որի ժամանակ ձայնը կարծես հորից էր դուրս գալիս»18:

Մարդկանց խեղճության և միամտության վրա սկսում ենինքահաստատվել մի փոքր բարձրում կանգնածները, այս դեպքում՝ ՍերգեյՍտեփանիչը: Վերջինս, իհարկե, գրբաց Գրիգոր չէ: Ի տարբերություննախորդ նորավեպի՝ այստեղ այդքան էլ բացասական գծերով չի ժխտվումժամանակի հարուստ և ուրիշներին օգնել ցանկացող մարդկանց տեսակը:Նար-Դոսին հետաքրքրում էր այն հարցը՝ որքանով են հասարակականհարաբերությունները խեղաթյուրում մարդկային հոգեբանությունը։ Նորա-վիպագիրն այստեղ ևս եզակի դրսևորումներ է ցուցաբերում. ըստ նրա`հասարակական հարաբերությունները կարող են խեղաթյուրել մարդուհոգեբանությունը, բայց ոչ ամբողջությամբ: Որպես կանոն, հանրայինհարաբերություններն ունեն իրենց պարտադրանքը, իսկ մարդըհասարակությունից դուրս ապրել չի կարող։ Մարդը հասարակության մեջապրում է նրա ստեղծած նորմերով։ Հետևաբար պարտադրանքների այստիրույթում մարդկային հոգեկերտվածքը չի կարող դրսևորվել, քանի որդրա ժամանակն ու հնարավորությունը չունի, և մարդը մնում էանճանաչելի. «Ասում եմ, փոթրադչիկ Սերգոն,- շշնջում է մեռնողը, ամեն միխոսքի վրա հազիվ շունչը ետ բերելով,-էն, որ իրեք թուման եմ պարտ… փիսմարդ չի… կըլի, որ չուզի…»19:

Հասարակական հարաբերությունների մեջ առկա է պարտադրանքիխորհուրդ, որից մարդը չի կարող շեղվել երկու պատճառով. նախ` վախից,որովհետև կպատժվի, իսկ երկրորդը` պարտքի գիտակցումից։ Այս վերջինըենթադրում է, որ մարդը, տվյալ դեպքում՝ մահվան սպասելիքների մեջտվայտվող դուրգար Սաքուլը գիտակցում է` իր առջև դրված պարտքը ինքը

17 Նար-Դոս, Երկերի ժողովածու, նշվ. հրատ., էջ 51:18 Նույն տեղում, էջ 64:19 Նույն տեղում, էջ 66:

Page 78: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

78

պիտի փոխհատուցի. «Համա թե ուզի… յարաղս տվեք… Թե հերիք չանի…քամարս ծախեցեք… հոգիս չծանրացնեք»20։

Կյանքը շարունակվում է իր բնականոն հունով: Այս ամբողջողբերգական համանվագի մեջ Նար-Դոսը չի մոռանում սկզբումթթավաճառի, ապա Սաքուլի հնգամյա աղջկա միջոցով հնչեցնել ևնոտագրել կյանքի շարունակության ազդակները. «Թութա՛ թութա՛, ախառի՛թութա»21:

Ընդհանրացնելով կարելի է ասել, որ Նար-Դոսը մարդու հոգեբանու-թյան մեջ կատարվող անտեսանելի, բայց բեկումնային փոփոխություններիամփոփ գեղարվեստականացմամբ բոլոր ժամանակներում շարունակում էմնալ արդիական հեղինակ: Գեղագետ-հոգեբանը նկատում է, որ 19-րդդարավերջի և 20-րդ դարասկզբի հին ու նոր կացութաձևերի փոխատեղմանտիրույթում մարդու հոգեբանության մեջ տեղի են ունենում զարմանալիերևույթներ: Այս երկու նորավեպերի զուգահեռ դիտարկումները մեկընդհանուր հատկանիշի՝ սնահավատության ուղեծրով, ակնհայտ են դարձ-նում, որ մարդու հոգեբանության փոխհարաբերության քննությունն այսհեղինակի գրչի տակ ձեռք է բերում գիտական որոշակի ոճ։ Եթե Մարթայիպարագայում մարդու միտքը պտտվում է ներաշխարհի տիրույթներում,ապա Սաքուլի դեպքում ամեն ինչ դիտարկվում է արտաշխարհի հետհարաբերակցության ոլորտներում: Կյանքի և մահվան հարաբերակցությանկերպերը տարբեր կողմերից են դիտարկվում «Ինչպես բժշկեցին» և«Սաքուլն ուխտ գնաց» նորավեպերում։ Իսկ ինչ վերաբերում է Նար-Դոս-Երուխան-Բաշալյան զուգահեռներին, ապա այստեղ ի հայտ են գալիսարևելահայ և արևմտահայ գրողների ընկալումներն ու մոտեցումներըաշխատանքի, դիմացկունության և կամային որակների ձևավորմաննկատմամբ: Նար-Դոսի ընկալումների համաձայն՝ հին կացութաձևը,այնուամենայնիվ, իր կնիքը թողնում է մարդու և նրա հուզաշխարհիձևավորման և զարգացման վրա:

Տ. ՄերջանյանԿյանքի ու մահվան ընկալումները Նար-Դոսի

«Ինչպես բժշկեցին» և «Սաքուլն ուխտ գնաց» նորավեպերումԱմփոփում

Բնավ չստվերելով նարդոսագիտության անցած բեղմնավոր ուղին՝ներկա հրապարակման մեջ շոպենհաուերյան փիլիսոփայության

20 Նույն տեղում, էջ 66:21 Նույն տեղում, էջ 65:

Page 79: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

79

համապատկերում շեշտադրվել են կյանքի և մահվան նարդոսյանընկալումների առանձնահատկությունները: Առաջադրված հիմնահարցը,որը երբեմն վրիպում է գրականագիտության տեսադաշտից, բավականուշարժան է և արդիական: Անցումային դարաշրջանում Նար-Դոսը հին ունոր կացութաձևերի, ինչպես նաև ներաշխարհի և արտաշխարհիբախումների հիմքի վրա ցույց է տալիս ձևավորվող մարդկային հուզաշ-խարհն ու բարոյականությունը: Հոգեբան գրողի գրչի տակ գիտական ոճա-վորում ստացած մարդագիտության հիմնադրույթները տեսակարար կշռիեն բարձրացնում արևելահայ նորավիպագրությունը:

Т. МерджанянПонимание жизни и смерти в новеллах Нар-Доса

“Как лечили” и “Паломничество Сакула”Резюме

В статье, отнюдь не умаляя достижений нардосоведения,выделяются особенности народосовского восприятия жизни и смерти в светефилософии Шопенгауэра. Исследуемая проблема, порой выпадавшая из полязрения литературоведов, достаточно актуальна и заслуживает внимания. Нар-Дос раскрывает эмоциональный мир человека, его нравственность,формирующиеся в переходную эпоху, в столкновениях между старым иновым укладом жизни, между внешним миром и внутренним миром героя.Основные положения человековедения, приобретая под пером писателя-психолога научную стилизацию, повышают художественный уровеньвосточноармянской новеллистики.

T. MerjanyanThe Perceptions of Life and Death in Nar-Dos’s Short Novels

“How They Cured” and “Saqul Passes to the Covenant”Summary

The present publication emphasizes the peculiarities of Nar-Dos’sperception of life and death in the context of Schopenhauer’s philosophy withoutat all casting a shadow on the productive works on Nar-Dos’s creative life of thepast. The presented issue that is sometimes omissed in the field of literary criticismis rather noteworthy and contemporary. In the transitional era, Nar-Dos showsthe emerging human emotional world and morality on the basis of old and newlifestyles, as well as on wide clashes of intrinsic and outer world. Under the pen ofthe psychologist writer the scientific styling of anthropological issues get specificweight and heighten the easternarmenian novel literature.

Page 80: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

80

ՌՈՒԶԱՆՆԱ ՍԱՅԻՅԱՆԱրցախի պետական համալսարանի

գրականության և լրագրության ամբիոնի ասպիրանտՀՏԴ 821.19.0

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԻՆՉԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻՊՈԵԶԻԱՅԻ ԹԵՄԱՏԻԿ ԸՆԴԳՐԿՈՒՄՆԵՐԸ

Բանալի բառեր և արտահայտություններ. պոեզիա,նախաերկրաշարժյան շրջանի պոեզիա, ասելիքի սահման, հեգնանք,ասելիքի արժեքայնություն, ստեղծագործական մտածողությանկառուցակարգ, թեմատիկ ընդգրկում:

Ключевые слова и выражения: поэзия, поэзия до землетрясения,границы слова, ирония, ценность слова, механизм творческого мышления,тематический охват.

Key words and expressions: poetry, pre-earthquake period poetry, theboundaries of a word, irony, the value of a word, the mechanism of creativethinking, thematic coverage.

Անշուշտ, յուրաքանչյուր ժամանակաշրջան պարտադրում է յուրովիմոտեցում իրականությանը: Դա այդպես է նաև գրական հարթության մեջ:Եթե փորձելու լինենք ժամանակագրական սահմանաբաժանման ենթարկելԳրիգորյանի պոեզիան, ապա այն կարելի է բաժանել մինչանկախության ևհետանկախության շրջանների, չնայած հանդիպում ենք նաևնախաերկրաշարժյան և հետերկրաշարժյան փուլերի սահմանմանը:

Արքմենիկ Նիկողոսյանը գրում է. «Ծննդավայր Գյումրու, մանկությանհիշատակների պատկերումները հետերկրաշարժյան փուլում թելադրում ենընկալումի նոր որակ. նախաերկրաշարժյան այն բանաստեղծությունները,որոնք ուրախ-երգիծական-պարոդիկ կերպընկալում ունեին, երկրաշարժիցհետո արդեն ընդարձակում են իրենց ասելիքային տարածքիպարագրկումը` ներառելով ողբերգականի էութենությունը»:1

Սուրեն Աբրահամյանը նշում է Հովհաննես Գրիգորյանիստեղծագործական կենսագրության 1960-ականների շրջանի, ապա 1970-ականներում արդեն սկզբնավորված հովհաննեսգրիգորյանականուղղության մասին, որը նշանավորվեց «Թե ինչպես անհետացավ

1 Ա. Նիկողոսյան, Հովհաննես Գրիգորյանի պոեզիան (Նոթագրումներմենագրության համար), «Գրական թերթ», 2015, թիվ 16, 10 օգոստոսի, էջ 4:

Page 81: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

81

բանաստեղծությունը» ստեղծագործությամբ: Ալ. Թոփչյանի կարծիքով Հ.Գրիգորյանի ստեղծագործական կենսագրության սկիզբ կարելի է դիտել1961 թվականը. «Ահա 1961-1963 թվականներին գրված երեքբանաստեղծություն` «Ամենաառաջինը», «Լինում է կյանùում մի բարդժամանակ», «Ստվերները»: Գործեր, որ վկայում են բանաստեղծի առաջինքայլերի մասին: Ճիշտ է, սրանց զուգահեռ, Հովհաննես Գրիգորյանը«Պիոներ Կանչում» լույս է ընծայել մանկական մի շարք սրամիտ և հասունբանաստեղծութուններ, որոնք նույնպես կարող են ստեղծագործականկենսագրության սկիզբ վկայել….»:2

Հովհաննես Գրիգորյանի ստեղծագործությունների մասին սակավուսումնասիրությունները փաստում են, որ այդ կապակցությամբ գրականվերլուծական ու գրաքննադատական անդրադարձերը գնահատելի են, բայցսակավ: Դրանք են Ալեքսանդր Թոփչյանի3, Գրիգոր Պըլտեանի4, ՆորայրՂազարյանի5, Գրիգոր Հակոբյանի6, Սուրեն Աբրահամյանի7, ԱրքմենիկՆիկողոսյանի8 անդրադարձները: Սակայն չկա համակողմանիվերլուծության ենթարկված ոչ մի ամբողջական ուսումնասիրություն:

Հովհ. Գրիգորյանի մինչանկախության շրջանիստեղծագործություններն ամփոփվել են «Երգեր առանց երաժշտության»(1975), «Բոլորովին ուրիշ աշուն» (1979), «Անձրև մի տխուր առիթով» (1982),«Դանդաղ ժամեր» (1986) ժողովածուներում:

Հովհաննես Գրիգորյանի ինչպես մինչանկախության, այնպես էլհետանկախության շրջանի ստեղծագործությունների թեմատիկընդգրկումները լայն են: Ասելիքի լայն համայնապատկերի առանցքումմարդն է` իր ապրումներով, մտքերի ու ասելիքի խորությամբ,ներհայեցողության ու ինքնավերլուծության միտումներով:

2 Ա. Թոփչյան, Բառի սահմանները, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1978, էջ 61:3 Տե´ս Անդ, էջ 71:4 Տե´ս Պըլտեան Գրիգոր «Գրիգորեան ժամանակի դիմաց» Կայք գրականութեանտարեգիրք, ֆրանսահայ գրողներու ընկերակցութեան, Փարիզ, 1989, էջ 60-61:5 Տե´ս Ն. Ղազարյան, Բանաստեղծության դրաման, «Գրական թերթ», 2013, թիվ 14, 15դեկտեմբերի, էջ 2:6 Տե´ս Գ. Հակոբյան, Հպանցիկ նկաատառումներ Հովհաննես Գրիգորյանի «Կեսժամանակ» ժողովածուի մասին, Գրական թերթ, , թիվ 3, 14 դեկտեմբերի,2006,էջ 2:7 Տե´ս Ս. Աբրահամյան, Հովհաննես Գրիգորյան. Ընդամենը մի տող և ընդամենը…մի կյանք, Գրականագիտական հանդես, ԺԶ, Ե., 2015, էջ 7:8 Տե´ս Ա. Նիկողոսյան, Հովհաննես Գրիգորյանի պոեզիան (Նոթագրումներմենագրության համար), Գրական թերթ,10 օգոստոսի, 2015:

Page 82: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

82

Ցայսօր տրված չէ Հովհաննես Գրիգորյանի ստեղծագործություններիթեմատիկ ընդգրկման ամբողջական ու սպառիչ նկարագիրը:

Թե՛ Սուրեն Աբրահամյանը, թե՛ Արքմենիկ Նիկողոսյանը նշում ենհայրեներգության, սիրերգության, հայրերգության և մի շարք այլ թեմաներիմասին, սակայն ուշադրության չեն արժանցել ժամանակի ընկալման ուիմաստավորման, գրական հարցի, մարդկային էության խորհրդի,սոցիալական հարցերի շեշտադրումների թեմատիկան (վերջինս բնորոշ էհետանկախության շրջանի ստեղծագործություններին): Գրիգորյանականպոեզիայի թեմատիկ ընդգրկումների առավել ամբողջական պատկերիբացահայտման փորձով է թերևս պայմանավորված սույն հոդվածիարդիականությունը:

Այսպես, ժամանակի հավերժության ընկալումը յուրատիպհայտնությունների է մղում բանաստեղծին, և ահա այստեղ է ծնվում ինչպեսասելիքի ձևը, այնպես էլ` թեման: «20-րդ դարի 60-ական թվականների հայբանաստեղծական ինքնատիպ համակարգերից մեկը ՀովհաննեսԳրիգորյանինն էր,- գրում է Նորայր Ղազարյանը: Բանաստեղծը«պարականոն» պոետիկական բևեռացման սկզբնավորողներից է: Եթե նրասերնդակիցներից ոմանք անդավաճան են մնում բանաստեղծականփիլիսոփայական կշռույթների աճին, ապա Գրիգորյանը` կյանքի հոսքիուժգնացման սկզբունքին: Ահա, նաև այս սկզբունքով են պայմանավորվածվերջինիս պոեզիայի լարված բնույթը, նրա շարժուն ձևը: Բանաստեղծըհենվում է սուր «կենսափաստերի» անցման վրա: Հումորիկ դիտանկյունովնա միաժամանակ ներկայացնում է «կենսափաստերին» տրվող զգացականգնահատականը»9: Սա թերևս կարելի է պատճառաբանել ոճի ազատության,վերլիբրի կառուցակարգի սկզբունքով: Սեր, հայրեներգություն, կենսական,արժեհամակարգային նշանակության հարցադրումներ, գրականարժեքների վերագնահատում ու վերահաստատում, բանաստեղծի կամպոեզիայի անելիք և ասելիք. ահա Հովհ. Գրիգորյանի պոեզիայի ընդգրկունտարածքը:

Պոեզիայի և արձակի սեռաժանրային երևույթներիփոխներթափանցումներից արձակը քնարականացվեց, իսկ պոեզիանէպիկականացվեց: Այս փոխներթափանցումները Գրիգորյանի բոլորթեմաներում էլ ուշագրավ երանգ ստացան:

«Աշուն» բանաստեղծությունը, որը, հիրավի, յուրատիպ էստեղծագործական ըմբռնումների, պրոյեկտումների և զուգորդական

9 Ն. Ղազարյան, Բանաստեղծության դրաման, «Գրական թերթ»,թիվ 14, 15դեկտեմբերի, 2013 թ.:

Page 83: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

83

կապերի ստեղծման առումով կարելի է որակել որպես ուշագրավ մուտքպոեզիայի աշխարհ: Ժամանակին տարակարծության և բուռն քննարկմաննյութ դարձած բանաստեղծությունն իրականում ուրվագծում է հեղինակիխորը մտահուզային ապրումների տարածքը, որն ակնառու է աշնանեղանակի տեսքով ներկայացնելը.

ՓողոցներումԾառերից կախվածՕրորվում են բանաստեղծներըԴեղին ժպիտ կա դեմքներին նրանցՁեռքներին հանգած ծխախոտՔամին գալիս է օրորում դանդաղև վայր են թափվում նրանց դեմքերիցդեղին դիմակներհռհռացողի բաց բերանվրան…10

Բազմաշերտ ու ենթատեքստային տողերում առկա է ինչպեսիրականության, այնպես էլ նրա վերափոխման մտայնացումը, որովհետևբանաստեղծի երևակայության գեղագիտական գործառույթին զուգահեռարտացոլված է, այսպես կոչված կարգավորող, վերահսկող ու շտկողգործառույթը: Ինչպես տեսնում ենք «…հետո բացվում է դեմքը…»բանաստեղծության մեջ կարելի է նաև նկատել սյուրռեալիզմի որոշակիտարրեր, որով ավելի բազմախոս ու ընդգրկուն է դառնում հեղինակիասելիքը: «Դեղին խշշոցով թափվող դիմակներ» ընդհանրացվածպատկերացման մեջ ակնառու է բանաստեղծի ապրումների զգայականհիմքը: Ա. Թոփչյանը, ում կարծիքով «Աշուն» բանաստեղծությունը հասցվելէ էպատաժի, ևս այն համոզմանն է, որ բանաստեղծը բանաստեղծությանանելիքի հարցադրում է արել. «Հ. Գրիգորյանը իր սերնդակիցների մեջթերևս ամենից շուտը զգաց բանաստեղծության անելիքն ու հետագաճանապարհը»11: Վերջինս կարելի է համարել նաև բանաստեղծի պոեզիայիթեմաներից մեկը: Կարելի է նաև այսպիսի ձևակերպում տալ.գրականության խնդիրը, որն արտածվում է ժամանակի իրականությունից`չնայած Գրիգորյանի մոտ անցյալի աղեսները քիչ չեն:

10 Հովհ. Գրիգորյան, Նոր տողից, Բանաստեղծություններ, Երևան, Անտարես, 2013, էջ17:11 Ա. Թոփչյան, Բառի սահմանները, էջ 73:

Page 84: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

84

«Փողոցներում ծառերից կախված օրորվում են բանաստեղծները». այստողերում հեղինակի ասելիքի դրդապատճառային համակարգն ունի մեկթեմա` ճշմարտության արժեքայնության հարցադրումը:

«Բոլորովին ուրիշ աշուն» ժողովածուում գերակշռող է սիրո թեման:Հայրեներգությանն առնչվող ստեղծագործությունները քիչ են, բայցտարողունակ: Ասելիքի մեջ կենսունակ են հայրեներգությանն առնչվող այսշրջանի ստեղծագործությունները: «Հայրենի հող» բանաստեղծությանառանցքում ազգակիր անհատն է՝ ազգային հիշողության, մտածողության,արժանապատվության, ինքնագիտակցության ու ազգային խորընույնականացման հոգեբանական խորքով:

Ես այս երգը երգում եմ կանգնած,Որովհետև դու նա ես,Ում խաղաղության համար մեռնում են առանց կասկածելու,Որովհետև դու նա ես,Ում համար կռվի են ելնում առանց հրամանի,Որին ասում են՝ միակ,Կարոտում են հեռվից…12

Ազգային արժանապատվությամբ են ասված «Ես այս երգը երգում եմսկզբից, որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետո էլ ոչինչ չենք ունենակորցնելու» տողերը, իսկ ազգային ինքնավեհացման և ընթերցողին ևս նույնհոգեվիճակները հաղորդող են նույն բանաստեղծության «Ես այս երգըերգում եմ գլխաբաց, որովհետև դու նա ես, ում ձեռքը պիտի իջնի մեր գլխինօրհնության նման, երբ մենք ճանապարհ ենք ընկնում, երբ մենք սկսում ենքօրը, երբ մենք ծնունդ ենք տալիս տողին ու մտքին»13 տողերը: Բավականինհետաքրքիր խորք ունի «Հայաստան» բանաստեղծությունը, որտեղՀայաստան երկիրը նույնացվում է «ծերացած մոր», «նորածին զավակի»հետ: Ինչպես առաջինը, այնպես էլ երկրորդը անվերապահ նվիրումի ևհոգածության խնդիր ունեն:

Սա իմ երկիրն է- չափսերով այնպիսին,Որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,Որ չկորցնեմ հանկարծ…14

Իսկ «Իմ» բառի մեջ կարելի է պեղել բանաստեղծի սիրո և նվիրումիչափն առ հայրենիք: Հայրեներգության բոլոր բանաստեղծություններում էլ

12 Հովհ. Գրիգորյան, Նոր տողից, Բանաստեղծություններ, էջ 7:13 Անդ:14 Անդ, էջ 25:

Page 85: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

85

կա ոգեղենություն, բյուրեղյա մաքրություն ու սխրանք` զերծ ավելորդռոմանտիկությունից:

«Ծննդյան օր» բանաստեղծության մեջ ընթերցում ենք.Ահա այսպիսի մի կյանք ևցավերի մի չնչին տարեգրություն՝գրանցված երկրորդ կարգի դեղնած ու անպետք թղթի վրա…15

Առաջին հայացքից գաղտնի թվացող գրառման,ներանձնականության արդյունքում ծնված այս ներքին տեքստի մեջ կաբնագրային խորք: Թվում է` բանաստեղծը համակված է շոպենհաուերյանհոռետեսությամբ, բայց տողերի ենթատեքստը հուշում է հեղինակիարժանապատիվ կեցվածքի ու շիտակության մասին: Այստեղ չկամոլորություն, չկա կեղծիք և սուտ, կա ինքնախոստովանանք՝ զգայուն ուբանական` առանց թատերականացումների:

1975-ին «Երգեր առանց երաժշտության» բանաստեղծական գրքույկիառանցքում անհատն է` զերծ պայմանականություններից ուսենտիմենտալությունից: Բոլոր ստեղծագործությունների հիմքումբանաստեղծի «ես»-ն է, որի միջով բեկվում են իրողություններն ուերևույթները, իրականն ու ցանկալին:

Բանաստեղծն ապրում է իրականության մեջ, գնահատումգոյությունը և սարսափում, որ նրա շինծու դառնալուց անարձագանք կմնա:

Մի թողեք, որ մեռնեմ անարցունք:Դաշտերի վրա հիմա ձյուն ու խաղաղություն,շրջում են որսորդները և որոնում վերջին աղավնուն,-չափից դուրս շատ է մշակված ձեր ձայնը, օրիորդ,այն չի հուզի քարացած սրտերը որսորդների:Բանաստեղծի սերն առօրյա իրականությունն է, իսկ այն

կոխկրտողները բազմապատկում են նրա տառապանքը, որից ծնված ցավըվեհացնում է հոգին` տալով արարելու նոր մղումներ ու լիցքեր:Այնուհանդերձ, բանաստեղծի հիասթափությունների մեջ կարելի էբացահայտել կյանքն իմաստավորելու, նրան յուրատիպ երանգներհաղորդելու էկզիստենցիալ մղումը.

Շարունակեքբարձր, բարձր ծիծաղելԱյսօր ուզում եմ ես տխուր լինելՋարդեք սեղանները, աթոռները բոլոր,-Այսօր ուզում եմ ես տխուր լինել:

15 Անդ, էջ 9:

Page 86: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

86

Հետ պատմեքմիայն թե ուրախ,ինչպես են տերևները թափվում,ձեռքերով ցույց տվեք,միայն թե աշխույժ,ինչպես են օրորվում օդի մեջ:Իսկ հետո լռեք:Եվ ծառը կմնա մենակ:16

«Գրիգորյանի յուրաքանչյուր բանաստեղծություն սեփական փորձի ևտեսության խառնուրդ է, կառուցվածքի «դիդակտիկ» կազմախոսություն:Նա, ընտրելով պատումային եղանակը, ստեղծում է փոքրիկ «դրամաներ»՝տիպաբանական կապ պահպանելով հայ հնագույն պոեզիայի հետ(անմիջական չէ այդ կապը)», գրում է Ն. Ղազարյանը17: Ի տարբերությունհետմոդեռնիզմի գրական կերպարի, Գրիգորյանի քնարական «ես»ը, որընաև էպիկական բնութագրություն ունի, ամբողջական մարդն է, «միջինվիճակագրական» (ընդգրկումի լայնությամբ) մի տիպ, մտավորական: Նաներկայանում է սեփական գոյության ու կեցության ինքնակենսագրականնյութով (դա բոլորի «ինքնակենսագրականն» է):

Դառնալ բոլորի «ինքնակենսագրականը» բանաստեղծին հաճախհաջողվում է ոչ միայն ասելիքի կառուցակարգի ազատ ոճի, այլև հեգնանքիտարրի միջոցով, որն ընթերցողի մոտ հուզական հակազդումը դարձնում էյուրահատուկ: Սովորաբար այն պոեզիայում հայտնվում է կյանքի սրությունունեցող խնդիրների շրջանում, որով օրվա խնդիրն ու թեման դառնում ենարդիական: Նաև այդպես է բանաստեղծը արձագանքում հասարակականու պետական նշանակության խնդիրներին: Մինչանկախության ևհետանկախության շրջանի ստեղծագործությունների վերլուծություններըթույլ են տալիս ենթադրել, որ հեգնանքի տարրը առավելապես բնորոշ էհետխորհրդային շրջանի ստեղծագործություններին:

Առաջին հայացքից թվում է որոշակի ներամփոփություն կա աշնան ուսիրո, ինչու չէ նաև սոցիալական շեշտադրումների թեմաներում, բայցասելիքի համապարփակությունը, ստեղծագործական նոր սկզբունքներիցարտածում է ասելիքի համոզմունքի ուժը:

Բոլոր թեմաների մեջ էլ բանաստեղծը Արթուր Ռեմբոյի «տեսնող»մարդն է և ոչ միայն ինքն իրեն: «Բանաստեղծն իրեն տեսնող է դարձնում

16 Անդ, էջ 17:17Ղազարյան Ն., Բանաստեղծության դրաման, «Գրական թերթ», թիվ 14,15դեկտեմբերի, 2013 թ.:

Page 87: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

87

բոլոր զգայությունների երկարատև, անսահմանափակ ու գիտակցվածխանգարման միջոցով: Սիրո, տառապանքի, խելագարության բոլոր ձևերընա որոնում է ինքն իրեն, սպառում է իր մեջ բոլոր թույները, որպեսզիպահպանի դրանց բուն էությունը: Անպատմելի մի տանջանք, որտեղ նա ողջհավատի, գերմարդկային ողջ ուժի կարիքն ունի և որտեղ նա բոլորհիվանդներից ամենահիվանդն է, բոլոր քրեականներից ամենաքրեականը,բոլոր անիծվածներից՝ ամենաանիծվածը, և բոլոր գիտնականներից՝Գերագույնը: Քանզի նա անհայտին է հասնում»18:

«Դանդաղ ժամեր» (1986) ժողովածուում սովորական օրն է` իրառօրյա մանրուքներով, աններդաշնակ ռիթմերով, որտեղ, սակայն,բանաստեղծի հոգեսույզ ներթափանցումները պեղում ու բացահայտում ենմոռացվածն ու անտեսանելին` հաստատելով կենսաշարժ օրվա ռիթմերըներդաշն դարձնելու խորհուրդը:

Ժողովածուի շարքերը օրվա ընթացքի անուններն են կրում`խորհրդանշելով կյանքի ընթացքը: Եթե օրվա մանկություն, ուրեմն`«Առավոտյան ժամեր», եթե առտնին մանրուքներով բեռնավորված ժամեր,ուրեմն` «Ցերեկային», իսկ երբ խտանում են խավարի աչիկները, ուրեմն`«Իրիկնային ժամեր», ու եթե փոքրիկ աստղիկների երգ, ուրեմն` «Գիշերայինժամեր» և այլն: Ժամանակի կատեգորիայի ու մարդու գոյի գրիգորյանականըմբռնում ու ներկայացում. թերևս այսպես կարելի է բնորոշել «Դանդաղժամեր» ժողովածուի ստեղծագործությունների մեծ մասը: «Նա կանգնում էաշխարհի աննկատ մի անկյունում ու փորձում ժամանակի սրտազարկերը«որսալ» երկրագնդի ամբողջականությունը պահող նյարդայինհամակարգով»19: Ժամանակի զարկերակը խորապես զգացող բանաստեղծըպրոյեկտում է իր ապրումները «Սովորական օրվա սկզբում»,«Առավոտյան», «Նոր արթնացման», «Եվս մի առավոտյան», «Գարնանը»,«Անցած ժամանակներում», «Տարիների հետ», «Իրիկնային ժամերին»,«Գիշերային ժամերին», «Կիրակի» ու «Ծննդյան օրը», «Այն տարիներին» ևայլն:

Ժամանակը. Այս ուշագրավ տարածքը դառնում է ՀովհաննեսԳրիգորյանի պոեզիայի ասելիքի ենթատեքստը` ընդգծելով նրահամամարդկային, ազգային ու անհատական մտածողության սահմանները,ըստ որում հիմնական կշռույթը մարդկայինի մեջ է. ո՞վ է մարդը, ի՞նչառաքելություններ ունի նա: Թերևս այսպես նա բացահայտում է

18 Ա. Ռեմբո, Բանաստեղծություններ, «Ապոլոն» հրատ., 1998, էջ 146:19 Վ. Հակոբյան, Քսաներորդ դարի հայ քնարերգության զարգացման հիմնականմիտումները: Գրականագիտական, Ստեփանակերտ, «Արցախ», 1998, էջ 266:

Page 88: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

88

իրականության քաղաքական, հասարակական, մշակութայինհամայնապատկերը` ուրվագծելով ցանկալի տեսլական:

Բոլոր թեմաները` իրենց թեմատիկ ուղղվածությունից անկախ,հաստատում են, այսպես ասած, հովհաննեսգրիգորյանականիրականության ըմբռնման ու արտապատկերման ճշմարտությանկոնցեպցիան: Ինքնաորոնման ու ինքնաամբողջացման տվայտանքներիմիջով բեկվում է առօրյա չգոյությունը, և ուղղակի հորդորի ու խրատիփոխարեն անկողմնակալությունը, ազնվությունն ու նվիրումը: Բոլորթեմաներում էլ` լինի դա հայրեներգություն, սեր կամ անհատ, առկա էբանաստեղծի ոճի ու ինքնության ատաղձը, որով առանձնանում էհեղինակն ու ասելիքը:

Ամբողջացնել տրոհված իրականությունը, մասնավորապես նրաճշմարտացիությունն ու արժեքայնությունը. նաև այսպես կարելի է բնորոշելհովհաննեսգրիգորյանական ստեղծագործական փայլատակումներիարդյունքը:

Գաղափարական ու խոսքի ազատության ներկա պայմաններումԳրիգորյանի ստեղծագործություններին անդրադառնալը նոր ընկալումներ,հայեցակարգեր է հրամցնում, ինչի արդյունքում ընթերցողըհաղորդակցվում է գրական շատ էջերի նորովի մատուցմանը:

Ամփոփենք. Հովհաննես Գրիգորյանի պոեզիան արժե բաժանելմինչանկախության և հետանկախության շրջանների, չնայածգրաքննադատության մեջ հանդիպում ենք նաև նախաերկրաշարժյան ևհետերկրաշարժյան եզրերին: Հովհաննես Գրիգորյանի մինչանկախությանշրջանի պոեզիային բնորոշ են ինտելեկտուալ և հուզական ապրումները,պոեզիայի էպիկականացումը` վերլիբրի կիրառմամբ: Ըստ որում, վերջինսորպես բանաստեղծական ձև տարերային և ինքնաբուխ է, ոչ թենախագծված ու արհեստական: Իրականում գոյություն ունի պոեզիայի և ոչթե նրա ձևի փոխանցման երևույթ, և յուրաքանչյուր ժամանակ ծնում է իրգրողին` տալով նրան իրականությունը գեղագիտորեն արտացոլելումենաշնորհը: Իսկ թեմատիկ ընդգրկումների տարածքը ևս գծում էժամանակն ու ժամանակի գրական կերպարը, ով չի օտարվումիրականությունից, բայց նրանից բարձր կանգնելու փորձեր է անում:Այսպես է փաստարկվում պոեզիայի արժեքայնության տրամաբանությունը:«Հերոս» ու «հակահերոս» ներհակ բևեռներից արտածվում է արժեքը, որըստատիկ է, պարզապես ենթադրում է վերաբերմունքի փոփոխություն:Այսպես ասած, փոխանցվող թեմաներից զատ, յուրաքանչյուր բանաստեղծբերում է նաև իր թեման, կենսական հարցադրումների իր կոնցեպցիան,պարզապես փոխվում է ասելիքի ձևը` իրականության ու ժամանակի

Page 89: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

89

կիզակետում, բանաստեղծական մտքի ու հոգու եռանդի անդուլ ընթացքիմեջ:

Սիրերգություն, հայրեներգություն, բնություն, հայրերգություն,ժամանակի խորհուրդ, գրական կամ սոցիալական հարցադրում. այս ևմնացած բոլոր թեմաների ենթատեքստում բանաստեղծի գրական կերպարնէ, որի միջով բեկվում է իրականությունը: Եվ այդ կերպարը կարող է ծնվելբնության երևույթների անձնավորման կամ շնչավորման, իմաստայինզուգորդումների կամ սիմվոլների կիրառման ու պարզապեսգեղարվեստական հնարաստեղծման արդյունքում: Բոլոր այդ թեմաներիենթատեքստը աշխարհի և մարդու ներդաշնակեցման իրողությանըհասնելն է, ինչը ընթերցողի մոտ ևս ծնում է աշխարհի հետներդաշնակվելու ներքին մղումը, դրդապատճառը:

Եթե Ա. Նիկողոսյանի մոտ հիմնական շեշտադրումըհետերկրաշարժյան շրջանի «ողբերգականի էութենությունն» է, ապա Ս.Աբրահամյանի մոտ գրիգորյանական պոեզիայի թեմատիկային առնչվողվերլուծություններն առավելապես ընդհանրական են:

Գրիգորյանի առաջադրած գրական-գեղարվեստական խնդիրներըվերափոխվում են ժամանակի խնդիրներին համապատասխան: Ավելին,ժամանակագրությունն ու թեմատիկան հստակեցնում են տեքստ ևընթերցող հաղորդակցման սահմանները, ըստ որում ժամանակի խնդրոառարկան կարող է դառնալ թեմատիկայի արժանիքը: Ժամանակն էդառնում թեմատիկայի գեղարվեստական ակտիվությունը: Ժամանակը նրապոեզիայի անտեսանելի զրուցակիցն է` իրական ու անդին, որնօրգանապես կապված է տեքստին ու ենթատեքստին: Թերևս սա էգրիգորյանական պոեզիայի մինչանկախության շրջանի թեմատիկպարագրումների ընդգրկման երևույթը, որը հարուստ է ու նպատակային,դիպուկ և ներգործուն, ինչը բանաստեղծական մտածողությանյուրահատկության ծնունդ է:

Ռ. ՍայիյանՀովհաննես Գրիգորյանի մինչանկախության շրջանի պոեզիայի

թեմատիկ ընդգրկումներըԱմփոփում

Հովհ. Գրիգորյանի պոեզիան բաժանում ենք մինչանկախության ևհետանկախության շրջանների, չնայած գրաքննադատության մեջհանդիպում ենք նախաերկրաշարժյան և հետերկրաշարժյան եզրերին:Հովհաննես Գրիգորյանի մինչանկախության շրջանի պոեզիային բնորոշ ենինտելեկտուալ և հուզական ապրումները` վերլիբրի կիրառմամբ:

Սիրերգություն, հայրեներգություն, բնություն, հայրերգություն,ժամանակի խորհուրդ, գրական կամ սոցիալական հարցադրում. այս և

Page 90: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

90

մնացած բոլոր թեմաների ենթատեքստում գրական կերպարն է, որի միջովբեկվում է իրականությունը, իսկ գեղարվեստական ստեղծագործությանիրական փաստը ժամանակն է` իրենից ածանցվող խնդիրներով:

Р.СаиянТематика поэзии Ованнеса Григорянав период до обретения

независимостиРезюме

Поэзию О.Григоряна, можно разделить на поэзию до и послеобретения независимости, хотя мы также встречали деление на поэзию до ипосле землетрясения. Поэзию О.Григоряна в период до обретениянезависимости характеризует интеллектуального и эмоциональногопереживаний в форме верлибра.

Любовная лирика, патриотизм, природа, посвящение родителям, урокивремени, вопросы литературы и социологии –все эти и другие темы поднятыв образе литературного героя, который преломляет призму реальности, в товремя как истинным актором художественного произведения выступаетвремя с производными от него проблемами.

R. SayiyanThe Poetic Themes of Hovhannes Grigoryan in the Pre-Independence

PeriodSummary

The poetry by H.Grigoryan can be divided into pre-and post-independencepoetry, however there is also a division into pre- and post- earthquake poetry. Thepoetry by H.Grigoryan in the pre-independence period is characterized by theintellectual and emotional experiences, and free verse.

Love poetry, patriotism, nature, parents devotion poems, time lessons,problems of literature and sociology - all these and other issues are embodied inthe image of the literary hero who breaks the prism of reality, while the Timewith its issues appears to be the true actor of fiction.

Page 91: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

91

ՀՌԻՓՍԻՄԵ ՍԱՐԳՍՅԱՆԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրանտ

ՀՏԴ 821.19.0ԵՐԳԻԾԱՆՔԻ ԼԵԶՎԱՈՃԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ

«ՇՈՂՈՔՈՐԹԸ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Բանալի բառեր. երգիծանք, կատակերգություն, Հակոբ Պարոնյան,շողոքորթ, Երվանդ Օտյան, բառապաշար, արտահայտչամիջոցներ, ոճ։

Ключевые слова: сатира, комедия, Акоп Паронян, льстец, Ерванд Отян,лексика, выразительные средства, стиль.

Keywords: satire, comedy, Hakob Paronyan, flatterer, Yervand Otyan,lexicon, expressive means, style.

19-րդ դարի 70-80-ականներին արևմտահայ իրականության մեջբացառիկ դերակատարություն է ունեցել Հակոբ Պարոնյանը։ Նա իրստեղծագործական գործունեության ամբողջ ընթացքում հանդես է եկելիբրև ռեալիզմի գեղագիտական սկզբունքների պաշտպան: Նրա բեղուն գրչիտակից դուրս է եկել ծաղրի մի հարուստ ու ինքնատիպ աշխարհ, որումբազմապիսի է ծիծաղի ընդգրկումը, խայտաբղետ ու կենդանի են դեմքերը,դեպքերն ու երևույթները։

1872-73 թթ.-ին Պարոնյանը սկսեց գրել «Շողոքորթը»կատակերգությունը, սակայն այն անավարտ մնաց։ Այս պիեսըմոտավորապես 50 տարի անց իր ավարտին էր հասցնելու մեկ այլ մեծերգիծաբան՝ Երվանդ Օտյանը։ Վերջինս փորձել է մի հարմար լուծում տալստեղծված կոնֆլիկտին, ցանկացել է ամբողջացնել Պարոնյանի գործը.«…համարձակեցա կատակերգությունը ամբողջացնել իմ կողմեսավելացնելով մեկ քանի տեսարաններ և լուծում մը տալ ստեղծվածկնճռոտության։ Շատ հավանական է, որ Պարոնյան բոլորովին տարբեր ևլավագույն կերպով պիտի վերջացներ իր խաղը, եթե երբեք ձեռնարկեր զայնավարտելու»1։

Կատակերգության մասին որոշ տեղեկություններ ենք իմանումհանճարեղ երգիծաբանի հուշագրության էջերից։ Սփյուռքահայ գրականգործիչ Գուրգեն Թրենցը, որ եղել է Կ.Պոլսի Ազգային հիվանդանոցիտնօրենը, հիշում է, որ Պարոնյանի որդին՝ Աշոտ Պարոնյանը, «միշտհպարտ էր իր հայրիկով», և հոր նման խրոխտ էր. «Պաշտամունք ուներհորը ստեղծագործություններուն նկատմամբ։ Սրբազան ավանդի մը պես կը

1 Պարոնյան Հ., Երկերի ժողովածու, հ. 1, Երևան, 1962, էջ 453։

Page 92: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

92

պահեր հորը Շողոքորթը անուն թատերգության ձեռագիրը, զոր մեծ դժվա-րությամբ փրկած էր Պիմեն Զարդարյանեն, նյութական զոհողությունով մը։Խորհուրդ տրվեցավ իրեն Երևանի Մատենադարանին ղրկել զայն, ուրՊարոնյան իր մասնավոր անկյունը ուներ արդեն, այլապես անխուսափելիէր օր մը անոր կորսվելու վտանգը։ Անսաց և այնպես ալ ըրավ»2։

Որքան էլ զարմանալի է, բայց Հ. Պարոնյանի «Շողոքորթը»կատակերգությունը գրականագետների և լեզվաբանների կողմիցմանրամասն ուսումնասիրության չի ենթարկվել։ Մեր աշխատանքըհամառոտ մի ակնարկ է՝ ուսումնասիրելու և հնարավորինսմանրամասնորեն ներկայացնելու երգիծանքի լեզվաոճական միջոցները։Հավելենք, որ համեմատության համար քննության ենք առել նաև Ե. Օտյանիգրած հատվածները։

Այսպես, գեղարվեստական առումով Ե. Օտյանի լրացումներիառաջին ակնառու տարբերությունն այն է, որ նա չի պահպանում բնագրիհիմնական գաղափարը: Պարոնյանը երկի գլխավոր հերոս շողոքորթՊապիկի կերպարում, որը շարունակ մասնակցում է գործողություններին,շողոքորթում ու հաճոյանում է երիտասարդ Սոֆիին և կատակերգությանմյուս հերոսներին՝ 60 տարեկան Թադեին, նրա եղբորորդի Արշակին ուՏիգրանին, շեշտում է այն հանգամանքը, որ վերջինս ինքնուրույն կարծիքչունի. նա միշտ կրկնում է ուրիշների ասածները և շողոքորթելովհամաձայնում բոլորի հետ:

Ինչպես՝ «Թադե-Ամուսնությունն ալ փիլիսոփայություն մ′է և ասկեկը հետևի թե՝ Սոֆիին հետ կարգվիլս ապօրինավոր չէ։ Պապիկ-Ամենևին։Թադե-Եվ մանավանդ թե խնդալու բան մ՚ալ չկա։ Պապիկ-Բնավ երբեք։Թադե- Ուստի պետք է, որ հարսանիքը գալ շաբթու ընենք։ Պապիկ-Այո, գալշաբթու ընելու է, որովհետև ուշացնելու ըլլաք նե՝ բամբասանքի տեղկուտաք»3։

Օտյանի ավելացրած հատվածում, սակայն, կերպարը ներքին ուրիշերանգներ է ստանում և ոչ միայն սեփական կարծիքն է հայտնում, այլևդրանով տալիս երկի հանգուցալուծումը՝ արտահայտելով կենտրոնականգաղափարը. «Ահա իմաստուն խորհուրդ մը... ամուսնությունն արդեն

2 Մակարյան Ա., Հակոբ Պարոնյանը ժամանակակիցների հուշերում ևվկայություններում, Երևան, 2004, էջ 30-31։ Առավել մանրամասն տե՛ս Թրենց Գ.,Հակոբ Պարոնյանի շուրջ հուշերու պատառիկներ, «Հուշատոնի գրքույկ անմահերիծաբան Հ. Պարոնյանի», Իսթանպուլ, 1965, էջ 32-33։3 Պարոնյան Հ., Երկերի ժողովածու, հ.1, Երևան, 1962, էջ 231։ Հետայսու բոլորօրինակները հիշյալ գրքից են, ուստի փակագծերում կնշվեն միայն էջերը։

Page 93: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

93

ինքնին թյուրիմացություն մըն է, և երբ վաթսուն տարեկան մարդ մը կելլեքսան տարեկան աղջիկ մը առնելու՝ թյուրիմացություններունթյուրիմացությունը կը գործե... ահա միակ ճշմարիտ խոսքը, որ թերևսըրած եմ ամբողջ կյանքիս մեջ» (էջ 459):

Անցնենք մեր բուն նպատակին և ուշադրության դարձնենքլեզվաոճական այն միջոցները, որոնց հանդիպել ենք։

Նախ՝ բառապաշարի ոճական-երգիծական կիրառություններիմասին։

Բառապաշարն իր բոլոր շերտերով օգնում է Պարոնյանին կերտելուերգիծական այնպիսի կերպարներ և նկարագրություններ, որոնքհնարավորություն են տալիս ընթերցողին ամբողջական պատկերացումկազմելու ծաղրի կամ հեգնանքի մասին: Սրան նպասում են նաևարևմտահայերենի բառամթերքի հարուստ հնարավորությունները, որիրենց դրսևորումն են գտնում կողք կողքի դրված խոսքային հոմանիշներիոճական տարբեր կիրառություններում։ Դրանց միջոցով երգիծաբանն ընդ-գծում է համատեքստում այս կամ այն բառի բովանդակային կողմը, խոսքըդարձնում առավել ազդեցիկ ու դիպուկ, ինչպես նաև օգտագործում է դրանք՝բնորոշելու որևէ կերպարի կամ վերջինիս ավարտուն նկարագրի համար:

Դրանք ‹‹հենց այն հոմանիշներն են, որոնք առանձին վերցրած,խոսքից դուրս, իմաստով բոլորովին տարբեր են, հոմանշային շարքեր չենկազմում, բայց գեղարվեստական ստեղծագործության որևէ հատվածումգործածվում են որպես նույն հասկացությանը համարժեք կամ մոտիկիմաստ արտահայտող բառեր ու արտահայտություններ››4։ Բերենք բնորոշօրինակներ։

«Սոֆին ալ սիրուն, աղվոր, մատղաշ5 աղջիկ մ՚է, և կարծեմ զիս շատպիտի սիրե, վրաս պիտի գուրգուրա» (էջ 229), «Պարոն Հովսեփ ըսվածմարդը քաղաքիս մեջ մեկ հատիկ է, աշխարհիս մեջ իր նմանը չունի և դուո՞վ ես, որ զինքը անոր ասոր քով կը բամբասես, անզգամ, լիրբ, քսու, վատ,անամոթ» (էջ 257), «....եվ դու ասանկ կոկիկ և կարճ անուն մը ինչպե՞ս կըհանդգնիս գեշ արտասանել, անամոթ, չվառ, վատ, քսու» (էջ 258), «Ապուշ,տգետ, տխմար, ինչո՞ւ կերթաս կոր» (էջ 270) և այլն։

Կերպարակերտման և նրանց խոսքի ոճավորման նպատակով շատհաճախ գործածվում են գրաբարյան բառեր, որոնք պակաս կարևոր չեներգիծանքի ստեղծման տեսանկյունից։ Օրինակ՝՝ «Ինչո՞ւ համար կուզեսգաղտնյացս տեղեկանալ օրիորդ, միթե ամեն բան պարոն Թադեի

4 Եզեկյան Լ., Հայոց լեզվի ոճագիտություն, Երևան, 2003, էջ 211։5 Հետայսու բոլոր ընդգծումները մերն են լինելու-(Հ.Ս.)։

Page 94: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

94

հրամանով չի՞ կատարվիր. պիտի կրնա՞ս վիշտերուս դարման տանիլ, երբեղբայրդ դեմ կենալ ուզե» (էջ 241)։ Կամ՝ «Եվ ինչպե՞ս կրնամ ընդդիմությունընել, քանի որ միշտ մեր ընտանիքին բարվույն համար կաշխատիս» (էջ 225):

Պարոնյանական սակավ բառերով մեծ ասելիք արտահայտելու ոճինհատուկ են նաև թևավոր խոսքերն ու աֆորիզմները, որոնց միջոցովհեղինակը ոչ միայն տպավորիչ ու սեղմ խոսք է կազմում, այլևմիաժամանակ արտահայտում է իր դրական կամ բացասականվերաբերմունքը:

Թադեն, հիացած իր փիլիսոփայական կարողություններով, սկսում էխոսել այնպիսի բաների մասին, որոնց անգամ ինքը չի կարողանումհավատալ։ Առաջնորդվելով սոկրատեսյան «Ես գիտեմ, որ ոչինչչգիտեմ» սկզբունքով՝ նա փորձում է ինքն իրեն հասկանալ և ասում է.«Զայս միայն գիտեմ զի ոչինչ գիտեմ» (էջ 265):

Գեղարվեստական ստեղծագործության մեջ ոճականորեն առավելբարդ գործընթաց է, երբ երգիծանքը արտահայտվում է տերմիններիմիջոցով, այն էլ այնպիսի, որոնք ակտիվ դրսևորում ունեն կենդանի լեզվում:Լեզվաբանության մեջ տերմինները ‹‹ճշգրտորեն սահմանելիհասկացություն արտահայտող բառեր կամ բառակապակցություններ են,որոնք խոսքին համապատասխան որակներ հաղորդող կարևոր միավորներեն››6:

Երգիծանքի ձևավորմանը նպաստում է նաև այն, երբ երգիծաբանը,պահպանելով բառերի տերմինային նշանակությունը, տվյալ տերմինըտեղափոխում է այլ ոլորտ՝ ստանալով նոր բովանդակություն, նոր ոճ։Տերմինների ոճավորված գործածությունների հանդիպում ենք հենցշողոքորթ ու քծնող Պապիկի խոսքում. «Հիմա երեսդ ի վեր գովել չըլլա, շատոտանավորներ տեսած եմ և զգացված չեմ, ինչու որ անոնք բառերու կույտեն, իսկ ձերիններուն ամեն մեկ տողը, ամեն մեկ խոսքը, ամեն մեկ բառը,ամեն մեկ վանկը, ամեն մեկ երկբարբառը, ամեն մեկ գիրը, ամեն մեկստորակետը, ամեն մեկ կետը, միտք մը, իմաստ մը, ոգի մը կը պարունակե»(էջ 233):

Շողոքորթ Պապիկի այն հարցին, թե ինչու ողբերգություններ չի գրում,Արշակը պատասխանում է. «Իմ գրելիք ողբերգություններս հասկանալուդերասան չկա. առջի օրը քանի մը ողբերգություններ ձեռքս անցավ,կարդացի, ով Աստված իմ, ողբերգություն ըսելու արժանի չեն. անունըբայեն առաջ է դրվեր, սեռի խնդիրը գլուխն առեր գացեր է, ներգործական

6 Ավետիսյան Յու. և ուրիշներ, Հայոց լեզու և խոսքի մշակույթ, Գիրք Բ, Երևան, 2015,էջ 51:

Page 95: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

95

բայը իր խնդիր կը փնտռե, անուն բային իր բայը կը փնտռե, հատկացյալ կա,հատկացուցիչ չկա, երկու կանգուն երկայնությամբ բառի մը քովը մեկբթաչափ պզտիկությամբ բառ մը դրված է. խորթ բառերը մեջը կը վխտան,մեջը իմաստ չկա. ողբերգության կանոն չկա, քերականության կանոն չկա,ութը մասունք բանիի կանոն չկա, ճարտասանության կանոն չկա. օրինակիհամար, սա չորս տող է, ինքզինքս գովելու համար չեմ ըսեր, բայց տես ի՞նչանուշ է (Ձևերով կը կարդա) դեռ վրայեն ալ անցած չեմ» (էջ 234):

Այստեղ պետք է հավելենք, որ այս բոլոր կիրառությունները ոճականնորմի և երգիծանքի ստեղծման տեսանկյունից ամբողջովին արդարացվածեն և լիովին արտահայտում են Պարոնյանի համոզմունքները։

Ինչպես և այլ գործերում, այստեղ ևս Պարոնյանը խոսքի կոմիզմինզուգահեռ տալիս է նաև դրության կոմիզմ, ընդ որում՝ երկրորդըսովորաբար հաջորդում է առաջինին․«Ձեր անձին վրա անանկհատկություններ ունիք՝ որոնցմով քաղաքիս աղջկանց սիրտը գրաված եք.շատ աղջիկներ կը ճանաչեմ, որոնք ձեզի սեր տված էին, բայց սիրտներինչկրնալ բանալուն համար հալեցան, մաշեցան և հողը գրկեցին։ Դեռ առջիօրը աղջիկ մը մեռավ. այս աղջիկն ալ ձեր քայլվածքին սիրահարած էր.աղջկան մեկն ալ ասկե ամիս մը առաջ մեռավ, աս աղջիկն ալ ձեր աչքերունհափշտակված էր. անցյալ շաբթու աղջիկ մը մեռավ, աս ալ ձեր խոսքինզարնըված էր. ներեցեք ինձ ըսել, որ դուք մեծ ջարդ կընեք աղջիկներուն մեջ.մեկ խոսքով աղջկանց մաղձացավն եք» (էջ 230):

Անցնենք ձևաբանական առանձնահատկություններին։«Շողոքորթ»-ում ինքնին դիմավոր բայերի հետ անձնական

դերանուններ չեն գործածվում, ինչը, մեր կարծիքով, արդարացված է,որովհետև մասնակցում է խոսքի ձևավորմանը՝ նրան հաղորդելովճկունություն և շարժ։ Ինչպես՝ «Թադե-Ո՞ւր էիր երկու ժամե ի վեր։ Բարթեմ-Դուռը բացի։ Թադե- Վերջը՞։ Բարթեմ- Վերջը գոցեցի։ Թադե- Է՛յ, վերջը՞։Բարթեմ- Վերջը դարձյալ բացի։» (էջ 243-244): Կամ՝ «Պապիկ-Մեծ հանցանքմը գործեցի, ո՜հ ներեցե՛ք ինձ, կաղաչեմ։ Արշակ-Ի՞նչ ըրիր։ Հովսեփ- Ի՞նչեղավ։ Պապիկ-Ոճիր մը գործեցի։ Շնորհք ըրեք ինձ, շնորհք։ Արշակ-Մա՞րդսպանեցիր։ Պապիկ- Ուր էր թե՝ այնպես ըլլար» (էջ 275):

Գործածության առումով պակաս հաճախադեպ չենվերաբերականներն ու ձայնարկությունները, գլխավորապես՝ այո´ և ո´չհաստատական ու ժխտական բառերը, որ խոսքին հաղորդում ենդինամիզմ, շարժ բերում գործողության դաշտ:

Այսպես՝ «Թադե-Որոշեցի, որ կարգվիմ, սիրելի քույրս։ Թերեզա-Դո՞ւն...Թադե-Այո՛, ես, (Շուրջը նայելով) ինե ուրիշ մարդ կա՞ հոս։ Թերեզա-Դո՞ւն պիտի կարգվիս։ Թադե-Այո՛։ Թերեզա-Դո՞ւն կնիկ պիտի առնես։Թադե-Այո՛։ Թերեզա-Դո՞ւն պիտի նշանվիս։ Թադե-Այո՛։» (էջ 226):

Page 96: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

96

Ուրիշ օրինակ՝ «Թադե-Ամուսնությունն ալ փիլիսոփայություն մ'է, ևասկե կը հետևի թե՝ Սոֆիին հետ կարգվիլս ապօրինավոր չէ։ Պապիկ-Ամենևին։ Թադե-Եվ մանավանդ թե խնդալու բան մ'ալ չկա։ Պապիկ-Բնավերբեք։ Թադե-Ուստի պետք է, որ հարսնիքը գալ շաբթու ընենք։» (էջ 231):

Անցնենք մեկ այլ հետաքրքիր երևույթի քննությանը։ Հ. Պարոնյանըխոսքի կոմիզմ է ստեղծում կոր մասնիկի միջոցով: Հայտնի է, որ խոսքիկոմիզմի առաջացման տարբերակներից մեկն այն է, երբ զրուցակիցներըիրար չեն հասկանում, մեկը չի հասկանում մյուսի գործածած բառիիմաստը, ինչն էլ առաջացնում է ծիծաղ։ Պիեսի պատումումհետևողականորեն չկիրառելով բարբառային կոր-ը՝ հերոսների երկխոսու-թյան մի դրվագում հեղինակն այն դարձնում է երգիծանքիարտահայտչամիջոց: Անտաղանդ բանաստեղծ, բայց և կրթված Արշակի ուանկիրթ ծառա Գևորգի երկխոսության ժամանակ հեղինակըհանդիպադրում է նրանց խոսքը: Ոչինչ չհասկանալով Արշակիբացատրություններից քերականության և դրա գործածության վերաբերյալ՝Գևորգը անդադար փորձում է խուսափել նրանից՝ իր խոսքըանգիտակցորեն կառուցելով կոր-ով: Այդ խնդրի շուրջ վեճ է ծավալվում.առաջինը բարկանում է անկրթության վրա, իսկ երկրորդը, փորձելով դուրսգալ տիրոջ տեսադաշտից, շարունակում է այդպես խոսել: «Գևորգ-Եսկերթամ կոր...Արշակ-Ի՞նչ, կերթա՞ս կոր, կերթաս կո՞ր, կոր, կոր, մեղա ըսե,մեղա ըսե, մեյ մալ չըսես։ Գևորգ-Բայց կերթամ կոր ահա, չեմ գար կոր ա՛։»:(էջ 270) Կամ՝ «Արշակ-Գրականության սա կորը վերցուր (Գևորգ գետինը կընայի վերցնելու, բան մը փնտռելու պես) ականջի գեշ կուգա կոր։ Գևորգ-Բայց կերթամ կոր, գործ ունիմ (էջ 270):

Ինչպես արդեն նշեցինք, Հ. Պարոնյանը երգիծական այս հատվածիցզատ՝ երկի մյուս մասերում հետևողականորեն խուսափում է ներկաշարունակական եղանակի այդ խոսակցական-բարբառային ձևից: Եր.Օտյանը, սակայն, չի պահպանում այդ օրինաչափությունը և իր խոսքումկիրառում է խոսակցական լեզվին բնորոշ այդ մասնիկը՝ այն այս դեպքումչդնելով խոսքի կոմիզմի հիմքում: Օրինակ՝ Թադեն ասում է. «Ես ալ հասկցաայնպես ըլլալը...ուրեմն Սոֆին կամուսնանա կոր ինձի հետ» (էջ 457): Այլօրինակ․ «Ի՞նչ կա...ձեզի հուզված և տխուր կը տեսնեմ կոր» (էջ 458):

Ինչ վերաբերում է շարահյուսական իրողությունների ոճական-երգիծական կիրառություններին, նշենք, որ Պարոնյանն այսկատակերգության մեջ նման կառույցներով երգիծանք չի ստեղծում:

Ինչպես յուրաքանչյուր գրողի, այնպես էլ Պարոնյանիստեղծագործություններում հանդիպում ենք պատկերավորման ևարտահայտչական միջոցների։ Այս դեպքում երգիծաբանը ասելիքը

Page 97: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

97

հաղորդում է պատկերների միջոցով, ինչը վկայում է նաև հեղինակիլեզվազգացողության և ճաշակի մասին:

«Շողոքորթը» կատակերգության մեջ հանդիպում ենք հատկապեսխոսուն մակդիրների գործածության: Հայտնի է, որ մակդիրի միջոցովարտահայտվում է ոչ թե երևույթի, երբեմն նաև գործողության հիմնականտարբերակիչ հատկանիշը, այլ նրա պատկերավոր, գեղագիտականբնութագրությունը7։ Այսպես՝ «Խեղճ ոտքեր, ահ, ձեր ոտքերը իմ սիրտս կըշարժեն, ինչու որ անմեղ են ձեր ոտքերը և խիստ զգայուն, ահ, ձերոտքերուն պես մարդասեր ու բարեգութ ոտք խիստ քիչ կը գտնվի» (էջ 261):«Այո՛, փիլիսոփայությունը տեսակ տեսակ է, պատմականփիլիսոփայություն կա՝ ուր շատ մը պատմություններ կըլլան, իմացականփիլիսոփայություն կա՝ որ ընդհանրապես ուղեղին և զանիկա տապկելունվրա կը խոսի. մաթեմաթիքական փիլիսոփայություն մ՚ալ կա՝ որ մարդուսհասակին համեմատ հագուստ շինելու արվեստը կը սորվեցնե. ուստի, քանիոր ձեր դատին մեջն էլ պատմություն, ուղեղ և հագուստ կա, ձեր դատը կը-սեմ փիլիսփայական է» (էջ 263):

Ուշագրավ են մակդիրային այն կիրառությունները, որոնքբացահայտում են կերպարի կամ երևույթի ոչ թե արտաքին կողմը, այլդրանց էության առավել տիպական նկարագրությունը։ Օրինակ՝ «Այո՛, զքեզծաղրելու համար ստեղծված է, պարոն թեթև» (էջ 294):

Երվանդ Օտյանի լրացումների մեջ նույնպես կան նմանկիրառություններ. Տիգրանն ասում է. «Թյուրիմացություն... պարզթյուրիմացություն» (էջ 457) Կամ՝ «Բան մըն ալ չի կա...պզտիկթյուրիմացություն մը... որ լուսաբանվեցավ» (էջ 45):

Մատնանշենք նաև անձնավորման հաջող օրինակ. «...թող անողոքժամանակը յուր հատու մանգաղովը հնձե զիս, եթե ճակատագիրք կըխաբեն զիս, և դուք ո՜վ Ողիմպոսի գագաթը նստող Աստվածք, թափեցե՛քձեր կայծակները իմ վրա, շանթահարեցեք զիս, եթե սիրույս առարկայն ինձչպիտի շնորհեք. այո՞, կայծակնահար ըրեք զիս» (էջ 237):

Կատակերգության մեջ պարոնյանական խոսքին նոր շունչ ենհաղորդում ճարտասանական հարցերն ու բացականչությունները, որոնքասելիքը դարձնում են տպավորիչ և ավելի ազդեցիկ՝ միաժամանակմասնակցելով հեգնանքի կամ երգիծական այլևայլ դրսևորումներիարտահայտմանը։ Ինչպես՝ «Զիս այսպես նախատե՜...այնչափոտանավորներ գրեմ և ինձի թեթև ըսե. ա՜հ, չեմ կրնար դիմանալ, պետք է,որ ինքզինքս թունավորեմ» (էջ 295), «Ո՜հ, տկարություն մը կուգա վրաս, և

7 Տե՛ս Եզեկյան Լ., Հայոց լեզվի ոճագիտություն, Երևան, 2003, էջ 334:

Page 98: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

98

չեմ կրնար քալել, սիրտս կը բաբախե, ձեռվըներս կը թմրին, ծունկերս կըդողան, աչքերս կը մթագնին, ակնոց ալ չունիմ, ո՜հ...» (էջ 295), «Ջո՜ւր, ջո՜ւր,ջո՜ւր, ինչ բարեսիրտ մարդ, ո՜վ Աստված իմ։ Ջո՜ւր, ջո՜ւր, ջո՜ւր, այսչափվշտակից ըլլա ինձ, ջո՜ւր, ջո՜ւր» (էջ 295), «Կորսվեցե՛ք սըկե ամենքնիդ ալ,խնդալու բան մը կա՞ հոս, ասանկ գործի մը վրա խնդալո՞ւ է» (էջ 291): Կամ՝«Օրինակի համար, սա ոտանավորը գրած եմ, բայց միտքը ի՞նչ է, ի՞նչիմաստ կը պարունակե, ի՞նչ արվեստով գրված է, ասոնք հասկացող չկա.կարդամ ու մտիկ ըրե. դեռ վրայեն ալ անցած չեմ» (էջ 235), «Ինչո՞ւ համարկուզես գաղտնյացս տեղեկանալ օրիորդ, միթե ամեն բան պարոն Թադեիհրամանով չի՞ կատարվիր. պիտի կրնա՞ս վիշտերուս դարման տանիլ, երբեղբայրդ դեմ կենալ ուզե» (էջ 241):

Գրեթե նույն նպատակով են կիրառված նաև արտասանականդադարները, որոնք ընդգծում են այս կամ այն միտքը՝ նրան հաղորդելովոճական-երգիծական երանգ։ Այսպես՝ «Միայն սա պայմանով, թե...» (էջ 256),«Բայց...» (էջ 267), «Ո՜հ, մի՛ վախնար, կամաց կամաց կը վարժվի ատիկա, ևթե որ կուզե այս դատեն ազատիլ...» (էջ 254):

Երվանդ Օտյանի հավելումներում ևս կան նման կիրառություններ՝«Ես հասկցա որ այնպես է...» (էջ 457), «Ինձի ալ նույն բանը չէի՞ր ըսեր...ասի՞նչ հակասություն է» (էջ 458):

Այսպիսով, Հ. Պարոնյանի «Շողոքորթը» կատակերգությաներգիծանքի լեզվաոճական ուսումնասիրությունից երևում է, որ նախ՝ Ե.Օտյանի հավելումներն այդքան էլ հարազատ չեն պարոնյանական ոճին,պարզապես, ինչպես հեղինակն է անկեղծացել, «փոքրիկ փորձ» է, որկատարվել է երկը ամբողջական դարձնելու նպատակով։ Հետո՝ լեզվականև արտահայտչական գործածված յուրաքանչյուր միջոց կարելի է ոճականնորմի տեսանկյունից արդարացված համարել, պարզապես պետք էգիտակցել, որ դրանք ինչ-որ կերպ արտահայտում են ինչպես կերպարների,այնպես էլ հեղինակի մոտեցումները՝ համեմված երգիծանքի տարբերաստիճաններով։

Հ. ՍարգսյանԵրգիծանքի լեզվաոճական միջոցները Հակոբ Պարոնյանի

«Շողոքորթը» կատակերգության մեջԱմփոփում

Հոդվածը նվիրված է Հակոբ Պարոնյանի «Շողոքորթը»կատակերգությանը, որը մինչ այժմ հատուկ ուսումնասիրության չէրարժանացել։ Թեմայի արդիականությունից ելնելով փորձ է կատարվելուսումնասիրել երգիծանքի լեզվաոճական միջոցները՝ համեմատության

Page 99: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

99

եզրեր գտնելով Երվանդ Օտյանի հավելումների հետ։ Մասնավորապեսանդրադարձ է կատարվել բառապաշարին, ձևաբանական և ոճական միշարք իրողություններին՝ երգիծանքի տարբեր դրսևորումներով։

Р.СаргсянСтилистические языковые средства в комедии Акопа Пароняна

"Льстец"Резюме

Статья посвящена комедии Акопа Пароняна “Льстец”, которая донынешнего времени не удостоена специального исследования. Исходя иззлободневности темы, предпринята попытка исследования стилистическихязыковых средств сатиры, находя грани сравнения с добавлениями ЕрвандаОтяна. В частности, проанализированы лексика, ряд морфологических истилистических особенностей, имеющих разные проявления в сатире.

H.SargsyanLinguistic-stylistic means of satire in Hakob Paronyan’s comedy “The

Flatterer”Summary

The article is dedicated to Hakob Paronyan's "The Flatterer" comedy, whichwasn't properly examined till recent days. Taken into consideration the modernityof the subject an attempt was made to examine the linguistic-stylistic means of thesatire by comparing it to Yervand Otyan's additions. Mainly a reference was madeto the vocabulary/lexicon, a number of morphological and stylistic peculiaritieswhich had different manifestations in satire.

Page 100: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

100

ՆԱՆԱՐ ՍԻՄՈՆՅԱՆԱրցախի պետական համալսարանի

գրականության և լրագրության ամբիոնի ասպիրանտՀՏԴ 821.19.0

ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ. ՀԱԿՈԲԿԱՐԱՊԵՆՑԻ ԱՌԱՋԻՆ՝ «ԱՆԾԱՆՈԹ ՀՈԳԻՆԵՐ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻ

ՀԵՏՔԵՐՈՎ

Բանալի բառեր և արտահայտություններ. ազգային հոգեբանություն,ինքնագիտակցություն, անհատի ազատություն, մենություն, երկվություն,տարագրություն, հայրենիք, սփյուռք, ողբերգություն:

Ключевые слова и выражения: национальная психология, самосознание,свобода личности, одиночество, раздвоенность, странствие, родина, диаспора,трагедия.

Key words and expressions: national psychology, self-consciousness, freedom,solitude, duality, exile, homeland, diaspora, tragedy.

Միացյալ Նահանգներ անցնելուց հետո Հակոբ Կարապենցի համար1950-60-ական թվականները բեղմնավոր դարձան. երիտասարդ էր, գրականճանաչողության ներուժով, ժանրի ընտրության համաչափ բաշխումիտեսանկյունից՝ պատմվածք թե վեպ, արդյունավոր էր գրիչը՝ ամերիկյանհիսնականների գրական շնչառության նկատելի ներգործությանտեսակետից։ Նրա պատմվածքների առաջին հատորը՝ «Անծանօթհոգիները», ըստ էության՝ ամփոփեց ստեղծագործական առաջին շուրջերկու տասնամյակների արդյունքները. շփումը նոր քաղաքակրթությանհետ էր, ուր միջավայրն ու մարդիկ՝ «հոգիները», անհաղորդ էին, ավելիպարզ՝ «անծանոթ»՝ իբրև քաղաքակրթության նոր սանդղակ։ Ո՞րն է նրահամար հինը՝ «ազգայի՞նը», թերևս այո՛, այդ դեպքում ո՞րն է նորը՝«ամերիկյա՞նը», այն, ինչ դյութում է, գայթակղում, տանում իր ետևից,հարցադրումների սրությամբ՝ ակամա, բայց և զգալի չափով հեռացնելովազգային ավանդույթի ավազանից։ Եվ սա էլ է ճշգրիտ, առավել՝առարկայական ու տիրապետող հոգեբանության վկայություն։

Բեյրութում 1970-ին լույս տեսած առաջին՝ «Անծանօթ հոգիներ»պատմվածքների ժողովածուն Հ. Կարապենցը որակում է որպես նախորդ,իր հաշվարկով քսան տարիների ընթացքում իր մեջ խմորված կուտակածգրական փորձառության անմիջական արդյունք, որն ամփոփում է 13պատմվածք: Սկզբից ևեթ նա հուշում է իր գրական նախասիրությունըորպես «փորձնական» ու նաև «փորձնապաշտ» արձակագիր։ Մերգնահատությամբ, «փորձնականը» գրողը դիտում է իբրև սկսնակի հոմանիշ,

Page 101: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

101

մինչդեռ «փորձնապաշտը» գրական փորձարկումների հակում է։«Հասունութի՞ւն,- հարցնում է նա «Գրողը եւ իր ճամբան»փորձագրությունում ու խոստովանում վաղվա իր ընթերցողին,- քա՜ւ լիցի:Պարզապէս հասել էր պահը դրսեւորելու ներաշխարհիս քարանձաւներումթաքնուած անծանօթներին, որոնք օրն ի բուն ինքնութիւն էին պահանջում»1:

«Ներաշխարհի քարանձավները» մենության դրոշմի, հոգու տառապանքիքարեղեն վկայություններ-տիպարներ են, որ ուղեկցել են գրողինստեղծագործական բոլոր կեռմաններում։ Ամերիկյան, արդեն կրկնակիօտարության մեջ է ապրում ու տառապում նաև «Որևէ տեղից մինչեւայստեղ» պատմվածքի հերոս Արտաշես Սրմաքեշխանլյանը կամ Արտավը,որն իր ողբերգականությամբ ու մահով հար և նման է «Վերջերս ո՞վ է գնացելՀալիֆաքս» ինքնակենսագրական գծով առանձնացող պատմվածքի հերոսԱրմենին: Արտավը ծնունդով Էջմիածնից է, ապրել է Երևանում, կնոջ ևզավակի հետ աքսորվել Սիբիր, ապա` բռնել պանդխտության նոր ճամփան՝դեպի Ամերիկա: Եկել է, բայց դա իր վերջնական հանգրվանը չէ։ Մենությանխորհուրդը, թվում է, նրան մերձեցնում է Վիլյամ Սարոյանի «Հե՜յ, ով կաայդտեղ» մեկ գործողությամբ սարսռագին դրամայի հերոսներին, ինչիհուշարար բանալին կարծես երկուսի խորագրերի նմանությունն է։

Կարծես Վ. Սարոյանի աշխարհից «իջած» Արտավը հստակ լսում է հողիտնքոցը և իր հետ զրույցի բռնված գրողին հարցնում, թե արդյոք վերջինսզգո՞ւմ է այդ տնքոցը: «Մի՞թե հոգիների տնքոցը բավական չէ»2,- հետևում է«սարոյանական» պատասխանը: Հարցադրումը մեզ ակամա տանում է նաևդեպի Համաստեղի «Միջոն», որի հերոսը նույնպես ապշում էր հողի ներսիցեկող և իրեն հասանելի ձայների զարմանահրաշ հաճախանքից։

«Իր ուղին կորցրած, մոլորված անցորդին»` Արտավին կյանքիհորձանուտ ալիքը նետել է մի օտար աշխարհ, սակայն նրա ականջներումտակավին շարունակում են հնչել հայրենի հողի, հայրենի ջրերի խոլկանչերը: Նա չի դիմանում օրեցօր ուժգնացող ցավին: Եվ անձրևոտ միգիշեր Արտավը շտապում է դեպի փոթորկված լիճը` հոգում կուտակվածտառապանքը ջրի մեջ թաղելու համար:

«Փայտէ ձին» պատմվածքի երկու հայ հերոսներն անծանոթ հոգիներ են՝տարբեր աշխարհների ծնունդ։ Նրանք հանդիպում են Նյու Յորքիցուցահանդեսներից մեկում. աղջիկը՝ մանրէաբան Սոնան, Հայաստանիցեկած զբոսաշրջիկ, իսկ Հրանդը՝ ամերիկացի, արդյունաբերական

1 Յակոբ Կարապենց, Երկու աշխարհ/ գրական փորձագրութիւններ, Ութրթաուն,1992, էջ 75:2 Յակոբ Կարապենց, Անծանօթ հոգիներ, Վաշինգտոն, «Ատլաս», 1970, էջ 61:

Page 102: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

102

նկարչության նոր բնագիծ որսացող հայ մարդ, որի արժանապատվությանփնտրտուքը հայի մեջ ամերիկյան կեցության անվերջանալի հաշտությանձգտումն է։ Մինչ Սոնային հանդիպելը նա՝ «ըմբոստ ամերիկացին», չէրգիտակցում, թե իր էության խորքերից հայության պարպումնարժանապատվության կորուստ է, որը ենթագիտակցորեն փորձում է ետբերել՝ այդ բոլորը Գողգոթա կոչելով։ Անակնկալ այդ հանդիպումից առաջո՞վ կարող էր նրան համոզել, թե Խորհրդային Հայաստանում ապրում եննաև «չռուսացած», ազգայինի ու մարդկայինի սահմաններում «դեգերող»հրաշալի մարդիկ։ Իսկ Սոնան նյույորքյան իր ներկայությամբ հաստատումէ միշտ կասկածամիտ Հրանդի համար, որ «Երևանը տուն է, օջախ, ուրմարդիկ ու տները, փողոցներն ու հրապարակները ձուլված են իրար հետ:...Երևանը մի մեծ ընտանիք է, միանգամայն մարդկային ու բաբախուն»3։Հայրենիք վերադարձից առաջ Սոնան հասկանում է, որ ինքը և Հրանդըզգայազիրկ բևեռներից վերադառնում են բնության աշխարհին՝ թոթափելովբոլոր դիմակները, սրբապատկերի, պաշտամունքների դիմացնախընտրելով մարդը, նրա հույզերի բնականությունը, սիրո բարձրագույննախանշանները։ Մարդը գտնել մարդու դիմաց՝ թեկուզ «փայտե նժույգ», ո՛չթե իդեալը, ո՛չ թե սրբության սրբոցը։ Մեր տպավորությամբ՝ փայտե,«տրոյական» ձին խորհրդանշում է 20-րդ դարում դավը, մարդկության,մարդկանց ու քաղաքակրթությունների միջև բացված վիհն ուկասկածամտությունը, որը գալիս է հնադարից, որը խորացնում է միմյանցդեմ լարված ականները, որը չի կարողանում ծաղկեցնել արմատախիլ եղածծիլերի պարտեզը։

Մենությունից և ակամա ինքն իրենից փախչող, բայցև ինքն իրեն որոնողԱրմեն Վահանյանը հայտնվում է մի այլ քաղաքում («Մի այլ քաղաքում»):Իրեն պարտադրված նոր միջավայրում Արմենը փորձում է վանել տհաճհիշողությունները, ըստ էության՝ վերագտնել իրեն: Բայց կյանքն ամենուրնույն հրամայականն ունի: Պանդոկի իր սենյակն է մտնում անծանոթ միկին` սպասուհին, ով պատրաստ է առանց նախնականպայմանավորվածության տրվել նրան: Կինը խուսափում է իր մասին խոսել,նախընտրում է, որ երկուսով մնան «անծանոթ հոգիներ», առօրյափնտրտուքով չփչացնեն իրենց այս կարճ, բայց հաճելի մտերմիկ շունչը: Կաանակնկալը, որը բորբոքում, զայրացնում է կնոջը, ծայրահեղությանհասցնում նրան. Արմենի արտառոց, բարեկիրթ վերաբերմունքը դեպի կինը։«Դուք բոլորդ էլ նո՛յնն էք, նո՛յն գազանը, միայն թէ տարբեր դիմակներ էք

3 Յակոբ Կարապենց, Անծանօթ հոգիներ, Վաշինգտոն, «Ատլաս», 1970, էջ 19-20:

Page 103: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

103

կրում»4: Հերոսին դարձյալ պաշարում է մենության զգացումը, որինանհաղորդ է պարզ կինը՝ Քարոլը :

Երկուսի միջև հոգեկան մերձեցումն ստացվում է, բայց՝ ոչ ավելին։ ԱրմենՎահանյանը գիտակցում է, թե որքան մենավոր հոգիներ են կինը և ինքը:Կինն էլ իր ապրումների սահմանն է հատել, որ ստիպում է կիսամերկ ուշփոթված հեռանալ սենյակից, քանի որ իր դիմաց ոչ թե հերթականհաճախորդ էր, այլ` հոգեկան հարուստ կերտվածքով մարդ, որի հետկարելի ապրել, կենակցել, երեխաներ ունենալ, լցվել զգայական ուզգացական աշխարհով, մարդեղանալ: Այդ ցանկությունը կարող էրամբողջությամբ փոխել կնոջ կյանքը, որը պատրաստ չէր դրան: Ահա և կնոջկտրուկ հեռացումի բացատրությունը, որը տալիս է նույնքան շվարածհեղինակը։

Ամերիկացի դառնալը հայի սրտի տառապանքի, երկփեղկ մենությանվրայով՝ մարդկության գտած «արդարադատ» բանաձևն է դառնում Հ.Կարապենցի պատմվածքներում («Վերջերս ո՞վ է գնացել Հալիֆաքս»,«Անծանօթ հոգիներ»)։ Առաջինում նոր քաղաքակրթությանշարունակականության մեջ զգացականը, այսինքն՝ ազգայինը, թուլացնում էուժի տիրապետման, իրավունքի չափաբաժնի օտարների միջավայրում։Երկփեղկ հայը նահանջում է, պատմությամբ անպաշտպան մնացած հայըինքնասպան կարող է լինել, ինչպես ներաշխարհը հոգեհան ալիքիհորդումի դիմաց կորցրած, ծովամույն եղած Արմենը, որի տիպարի մեջ իրկենսագրական գծի հնարավոր տարբերակն է ներկայացնում հեղինակը՝կարծես հուշելով ընթերցողին՝ այդպիսին կարող էր լինել հենց ինքը։Սփյուռքում հայն ու հայկականը, սփյուռքահայը իրդատապարտվածությամբ, հարաբերական շղթա է։ Ի՜նչ օգուտ, որառևտրական Ջորջը դեռ հարատևում է: Նա իր բնույթով արդեն մարտնչողտիպը չէ, նա համակերպվածի բարդույթն ունի՝ ազգայինը, ոգին պարպելիքիր վճռով։

Մեր թվարկածներից երկրորդի հերոսը Սուրենյանն է՝ մեն-միայնակ ուանհանգիստ ներքնապես մեծ, «վիթխարի ու անվախճան» Նյու Յորքում։ Եվմիայն նա չէ, որ ապրում է առանձնության ողբերգական «ներքին կղզին».հեղինակը դուրս է բերում կերպարներն ազգային պատուհաններից։ ՈղջԱմերիկայի մայրուղիների, երկնաքերերի ժխորային աղմուկի մեջ Հ.

4 Յակոբ Կարապենց, Անծանօթ հոգիներ, Վաշինգտոն, «Ատլաս», 1970, էջ 100:

Page 104: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

104

Կարապենցը անսում է նախ և առաջ «պզտիկ մարդոց» մենությանարձագանքը։

Այստեղ նա գրեթե նույն ժամանակամիջոցում, անցյալ դարի 50-60-ականթթ., ստամբուլահայ Զահրատի պես վերստեղծում է մեծ քաղաքի ու փոքրմարդկանց հակադրական ելագծերը, ուր ներհյուսվում են աշխարհի մեջբարության նոր սերմնացանները իրենց պարզությամբ։ Մի էականտարբերությամբ՝ Զահրատի մոտ նրանք ժողովրդական խենթերն են՝կիկոները, խարալամպոսները, «թաղիս բնակիչները» (և առաջին հերթին«Թաղ»5 քերթվածը, որի աշխարհագրական ծավալները թաղից հասնում ենհամայնք, համայնքից անցնում պոլսահայության դիմագծերի խտացումին,իսկ վերջին զուգահեռը, լայն ընդգրկումով, այլևս հայ ժողովուրդն է՝աշխարհի ժողովուրդների համապատկերի խաղարկումներով)՝ հեգնանքի,սիրո, կարեկցանքի ընդմեջեն։ Ճիշտ նույն գեղարվեստական եղանակով էկառուցված Զահրատի «Չար բաներ» քերթվածը, որի մեջ մենք որսում ենքնաև ժողովրդի սթափ հիշողությունը։

Սուրենյանը խորհրդանշական առումով արտահայտում է հեղինակիպարզած մխիթարական ձեռքը՝ փորձելով սատար կանգնել ճակատագրիհարվածից իրենից ավելի կքած, խեղճացած ռուս ՎլադիմիրՊիվավարովին, որի երթը փակուղի է իր համար, որի առջև գոց ենՊետերբուրգի դարձի ճամփաները։ Ինքը կնոջ հետ երազում էր օր առաջ այդդարձը, իսկ հիմա կսկծում է կնոջ մահը Նյու Յորքում։ Վշտի կրկնակի շերտկա. երկու տարագիրներ են Սուրենյանը և միշտ գինով Վլադիմիրը, որ անել

5 Զարմացնում է մեծ քաղաքի զահրատյան բնութագրումով թշվառ հերոսներիկերպարակերտման ընդհանուր հետևողական ուրվագծի պաշտպանությունը, որոնցսիրով փարված է հոգով ստամբուլահայ երգիչը.

Կը սիրեմ թաղիս բնակիչներըԱնոնք լիալուսինը չտեսնելու չափ կոյրԶեփիւռին երգը չիմանալու չափ խուլ ենՀամր են անոնքԻրենց ապագայի մասին խօսիլ չկարենալու չափԻսկ ես աղքատ լեզուովս կրնամ երգել Որփէոսի նմանՈրովհետեւ պատկերներս ունին թաղեցիներուս

երազներըԳոյն գոյն երազներըԼոյս լոյս երազները…

(Զահրատ, Բանաստեղծութիւններ, հատոր Ա., (1960-1990), Ստամպուլ,2006, էջ 15։

Page 105: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

105

վշտի մեջ ապավինում է իր Հայաստան երկիրը գտնող ու չգտնող ընկերոջպարզած ձեռքին։ Իսկ ո՞ւր է տարաբախտ դարձած տարագիրների տուննառաջնորդող կածանը՝ դեպի Պետերբուրգ կամ Հայաստան։

Ուրվականի նման տարեց Մարգարին հետապնդում է գերեզմաններիհողավաճառ այցելուն՝ համանուն պատմվածքից, մինչդեռ հայը մեռնելուցանկություն չունի. Կյանքի համար նա մաքառում է նաև ամերիկաներում։Ո՞վ գիտէ Աստծո գաղտնիքները անմեկին։ Ապաքինվելով Մարգարը լքում էդատապարտվածի, «պզտիկ» մարդկանց դրոշմը կրելու խաչը ևվերահաստատում հայի ապրելու անկոտրում կամքը, որտեղ էլ որ լինիինքը։ Ի վերջո, նա ինքն է «ճանապարհում» օտար գերեզմաններում իր տեղնապահովելու պատրաստ այցելուին։

Հ. Կարապենցի պատմվածքներում համակողմանիորեն բացվում էմիայնակ ու փոքր, իր դժբախտ վիճակները ի զուր շրջանցել փորձող, բայցիր ներքին ազատագրման քայլին ընդառաջ գնացող մարդու հոգեկանդրաման բոլորովին նոր տեսանկյունից («Կարմիր շրջազգեստով կինը»):

26 տարի Ամերիկայում գտնվող, բայց այդպես էլ ամերիկացի չդարձողԿիւրեղ Աթանոսյանին տեղաբնակները «միստըր Աթանէշըն» են կոչում,Հարրի, աշխատանքում նրան գնահատում են՝ աշխատավարձն ուպաշտոնը պարբերաբար բարձրացնում։ Կերպարը գծված է գրեթեհամաստեղյան կերպարի ոճի եղանակով՝ հեգնանքի և կարեկցանքիզուգահեռ խաղարկում, միաժամանակ անհամակերպության ումիապաղաղության ձանձրույթի ծնունդ խուլ ցավ։ Նա գործվածքեղենիբարգավաճ հաստատության երկարամյա հաշվապահն էր՝ անթերի ուանբասիր, բարեխիղճ ու նվիրյալ, ինչպես կինն է շրջուն իմաստով հեգնումշարունակ՝ «աֆիսի մուկ», ասել է թե՝ գրասենյակում թուղթ կրծող։

Անձնական կյանք չուներ Կյուրեղը. կնոջ բոլոր քմահաճույքներըանմռունչ կատարելու, նյութական առօրյա անհագուրդ պահանջների մեջլկտիության սահմանները վաղուց գլած-անցած դժգոհությունները տևաբարկուլ տվող ավանդապաշտ այս հայը իսկապես ցանկանում էր վայելելընտանեկան ջերմություն ու քնքշանք, բայց գնահատության փոխարեն միշտստանում էր քամահրանք ու ատելություն: Որդին էլ, զուտ ամերիկյանբարքին հարազատ քայլով, դիւրաւ հարստանալու տենդով բռնուած,վաղուց լքել է ծնողներին, հեռացել Ֆիլադելֆիա, հաջողակ բիզնես բացել։Միապաղաղ աշխատանքի դիմաց Կյուրեղը, ի վերջո, գնահատվում է,արժևորվում, նրան վստահում են, դարձնում գլխավոր հաշվապահ, բայց«նոր աշխարհի հին սերմնացանի» մեջ արթնանում է մարդու ներքինազատության հախուռն ձգտումը՝ ազատագրվելու նրանցից, որոնքանհաղորդ են հոգեաշխարհի երջանկության իր բանաձևումին և նա դիմում

Page 106: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

106

է աշխատանքից, հարազատների օտարացած աշխարհից հեռացումիվճռական քայլին։

Արգահատելի կինն իր հոգեաշխարհից դուրս է, նյութի տենդն է, այն, ինչհանճարի վրձնախաղով քննել են Ալեքսանդր Պուշկինը («Ոսկէ ձկնիկը») ևՀովհ. Թումանյանը («Թմկաբերդի առումը»)։

Հ. Կարապենցի ընթերցողի մոտ փոքր ու խեղճ հերոսի առաջացրածկարեկցանքն իր տեղը զիջում է խոր համակրանքին` ճակատագրովդատապարտված, բայց ինքնագնահատականի շնորհիվ բոլորովին նորկենսակերպ որդեգրած ու անսպասելի վճիռ կատարած Կյուրեղինկատմամբ:

Ամերիկայում ապրող երկրորդ թե երրորդ սերնդի հայ մարդու մեջ դեռերազը շարունակում է հարատևել, ամեն ինչ չէ, որ զոհաբերված էամենակուլ առօրյային։ Պատմվածքի գլխավոր մտայնությունն այս է, որըփորձում է առանձնացնել արձակագիրը՝ երազի մեծությունը հակադրելովգործողությունների ընթացքին։ Ամերիկայում երազի մեծությունը, թվում է,պիտի պահեն առաջինը հենց արվեստագետները։ Բայց իրականումգեղեցիկի ճանապարհին «արևադարձային թռչունը» լքում է նաևամենատաղանդավորներին։ Ուսանելի մեկ օրինակ է բերում իրհամալսարանական շրջանից համանուն պատմվածքի հայ հերոս բժիշկԱրսենը, որի հանրակացարանային մտերիմ ընկերները օտարներ են՝չինացի, ֆինն, ամերիկացի, շատ ուրիշներ, այլ կերպ՝ օտար հոգեբանական,օտար ազգային, այլևայլ ավանդական ու տարակարծ մտորումներիշքահանդես, առճակատում, կատարյալի ձգտումից բխող հախուռն,երիտասարդական շփոթի անվերջանալի խառնարան։ Գեղեցիկի որոնումըտանում է փակուղու նրանցից հրաշալի նկարիչ Ռիս Ջանսընին, որի ևԱրսենի ամենօրյա խորհրդածությունները կյանքի ու մարդու,երջանկության կամ մահվան, այսինքն՝ երազի փլուզման շուրջ,մտերմացրել են իրենց։

Ռիսը մեկ հսկա խարույկ է սարքում իր բոլոր նկարներից, այսինքն՝հրաժարվում է նախկին ստեղծագործական իր որոնումներից ու ձգտում էնորովի փնտրել «արեւադարձային կապոյտ թռչունի» իր սահմանումը։ Երեքտարիների փնտրտուքի արդյունքն ավելի քան ապշեցուցիչ է՝ այն իր կինն է՝այլևս ու մեկընդմիշտ, իր Սելման՝ գեր, տափակ գլխով, բաց կարմիրլինդերով, թորշոմած ձեռքերով, մոխրագոյն մազերով եւ արհեստականատամներով մի կին։

Խոհագրության ու գեղարվեստական տարածքների արանքում է սահում«Այստեղից մինչեւ յաւիտենականութիւն» պատմվածքի սյուժետայինընդհատումների կորագիծը։ Ընթերցողի առջև գործողություններից վերկանգնած արվեստագետն է, որը հանդգնում է աշխարհին պարզել, որ պետք

Page 107: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

107

չէ վախենալ մահվան մշտական ու մշտնջենական ներկայությունից։ «Արևիջերմությունն զգալու», «հողի հեռավոր, քաղցրալուր», Համաստեղի գտածբառով՝ «ջդջդոցին», ունկն դնելու երջանկությունը գրողի համարստեղծագործական տարրի բնաբուխ առկայությունն ու հաստատումն է, իսկահա նրա հերոսի համար ճշմարտությանն ու մահվանն ընդառաջ գնալունախաքայլ է։

«Անծանօթ հոգիներ» ժողովածուն ավարտվում է խորհրդանշական «Միմարդ եւ երկու շիրիմ» պատմվածքով՝ գրված 1966 թվականին։ Այստեղարդեն «անծանօթը» առօրյայից պոկված տարանջատ հոգիները չեն,ընդհակառակը, սիրո հորձանքն ընկած Վահեն, ազնվագույն Ինգրիդը, այսամենին գումարենք նաև անցյալ դարի վաթսունականների ամերիկյանդեմոկրատական բեկումնային պատմության դրվագների և խորհրդայինձնհալի հայկական գրամշակութային աշխարհի հպանցիկ նկատելի չափովհրապարագրական մատուցման գրական եղանակները, որոնք Հ.Կարապենցի՝ մեզ քաջածանոթ ու հոգեհարազատ ոճավորումներն են,հատկանիշներ, որ, մեր տպավորությամբ՝ անցել են Վազգեն Շուշանյանից։

Գրողը բացահայտում է ազգային եւ համազգային ծայրակետերիքննության երկու դաշտ. առաջինը քաղաքականն է։ 1963-ին ՄիացյալՆահանգները ցնցեց դեմոկրատ Նախագահ Ջոն Քենեդու անագորույնսպանությունը, մարդ, որը, նախ, տառապանքի խորհրդանիշն էր։ Ինքըջանում էր «...ամոքել այդ ցաւը, ...խինդ բերել մանուկների աչքերին եւերջանկութեամբ ողողել ապագայի ճանապարհը»6: Գրողին թվում էր, որ այդՆախագահը միշտ մենակ էր իր տառապանքի մէջ։ Նրա մահով բարությանհունդը պակասեց մարդկության միջից։

Համազգային որոնումի մեջ երկրորդ ծայրակետը բանաստեղծություննու նրա քուրմ Ե. Չարենցն է։ Եթե Քենեդին բարության ուժն է, ապաբանաստեղծությունը միայն չարիք ծնող ուժի հակակշիռն է։ Ընդունենք, որկապակցման այս երկու ծայրակետերի միջև սպրդել է նկատելի չափովարհեստական ընկալման ծայրահեղությունը։ Բայց տպավորում է երկուգերեզման-շիրիմների խաղարկումը. վաղվա գիտնականը գալիս էՀայաստան, նրան խորհրդային չարենցյան ժամանակից մնացուկանվտանգության ուժերը երեսնականների շնչով անգամ 60-ականթվականներին անբարո պատնեշներ են կառուցում, ասել է թե՝ չարությանուժը Հայաստանում շարունակում է ավեր տեսնել բանաստեղծների գլխին։

6 Յակոբ Կարապենց, Անծանօթ հոգիներ, Վաշինգտոն, «Ատլաս», 1970, էջ 342:

Page 108: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

108

Ե. Չարենցը ճշմարտության մասունքն է, նա ավելի կենսական ուժ է, քանսերը, նրա հզոր շնչից նահանջում է Ինգրիդը, ինչպես պատվիրում է Վահեն,որը հեռանում է դեպի բացարձակ Ե. Չարենցը։ Գուցե դրա համար էլ Ե.Չարենցը գերեզման չունի, Ե. Չարենցը ներկայություն է։ Մշտակա՛ններկայություն։

«Վերջին կայարանը» պատմվածքում ամերիկահայ գրողը գրեթեչարենցյան տիպի այդ «ազգային երազ»-երազանքի հաճախանքը լիուլի էապրում է պատանի Վաչիկ Արամյանի արքետիպի շնորհիվ: Վաչիկիհամար Երևանը հրապույր է, ձգողական կույր ներուժ, արյան հեռակաթվացող վազք։ Ժամանակին ծնողների գորովագութ պատմություններըՀայաստանի, Արարատ-Մասիսի ու Արաքսի մասին այնքան էին բորբոքելտասնամյա պատանու երևակայությունը, որ նա համոզում է սևամորթընկերոջը, որի անունը շարունակվող երազի հանդուգն ու հեգնականտրամաբանությամբ Ջորջ Վաշինգտոն էր, թռցնել «մինչև վերջին կայարան»նշումով երկու տոմսակ, անցնել կամուրջներ ու ծովեր, հասնել հեքիաթիԵրևան: Բայց գնացքը պատանիներին հասցնում է ընդամենը «վերջինկայարան», ոչ ավելին: Երազն ավարտվում է ամերիկյան տիրականռեալությամբ, բայց առանց ցնցումի, առանց վերացական փիլիսոփայականգունավորումի։ Նրանք հասել են Ջեֆերսոն,- ըստ Հ. Կարապենցի՝«Հայկական Ամերիկայի» գեղարվեստական միջնաբերդը,- այստեղիցզանգահարել են հայ պատանու մորը, որ գա զավակի ետևից. արկածնավարտված է, տառապանքը՝ հաղթահարված։ Սակայն Երևանը մնացայդպես էլ «չնվաճված»։

Ինչ վերաբերում է ամերիկյան այս գողտրիկ նյութին, ընդգծենք, որ այնհաճելիորեն հիշեցնում է Վիլյամ Սարոյանի՝ անհամեմատ վաղ գրվածնշանավոր «Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը» պատմվածքը՝ «Իմ անունըԱրամ է» ժողովածուից, ուր պատանեկան խանդավառության նույնազգային խորքն է՝ հպանցիկ, բայց հետք ձգած սյուժետային կառուցումով։Արթնության ոգին է ընդհանուր ելակետ երկու այս գործերում. Վ. Սարոյանիպատանիներին հաջողվում է գրաստ դարձած ձիու առավոտներին տենչհաղորդել, այն, ինչ ենթագիտակցորեն իրենց ռունգերում է, իրենցհայկականության խորքերում։

«Անծանօթ հոգիներ» պատմվածքների ժողովածուն գերազանց մեկնարկէր, հզոր սկիզբ 20-րդ դարի երկրորդ կեսի հայ արձակի գրականխաչմերուկներում։

Page 109: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

109

Ն. ՍիմոնյանՀայն ու հայկականն ամերիկյան միջավայրում. Հակոբ Կարապենցի

առաջին՝ «Անծանոթ հոգիներ» ժողովածուի հետքերովԱմփոփում

Սույն հոդվածում վերլուծվում և արժևորվում է սփյուռքահայ ականավորգրող Հակոբ Կարապենցի «Անծանոթ հոգիներ» պատմվածաշարը:Վերլուծության մեջ բազմակողմանի բացահայտվում են տարագրության մեջապրող սփյուռքահայերի՝ օտար ափերում կրած դժվարություններն ուհայրենիքի հանդեպ ունեցած անմար կարոտը, նրանց հոգեբանությունն ուերկվությունը, թշվառությունն ու ողբերգական կյանքը:

Н. СимонянАрмянин и арманское в американском обществе: по следам первого сборника

Акопа Карапенца “Незнакомые души”Резюме

В данной статье анализируется и оценивается серия рассказов“Незнакомые души” знаменитого писателя армянской диаспоры АкопаКарапенца. В анализе всесторонне раскрываются трудности и тоска породине, психология и двуличность, печаль и трагическая жизньдепортированных армян.

N. SimonyanArmenians in America: After the trails of Hakob Karapents' first

novel “Strange Souls”Summary

This article analyses and values the novel “Strange Souls” by HakobKarapents, the famous Armenian writer. The analysis reveals the Armenians wholive in diaspora, their hard life and longing for homeland, their inner world, theirpoverty and tragical fate.

Page 110: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

110

ՆԻՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԽ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ նոր և նորագույն շրջանի

գրականության և նրա դասավանդմանմեթոդիկայի ամբիոնի հայցորդ

ՀՏԴ 821.19.0ԱՎԱՆԴԱԿԱՆՆ ՈՒ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆԸ

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. ժամանակ, նժույգներ,ձևաչափ, կատարյալն ու անշոշափելին, հիշողության քարանձավներ,գույնի զգացողություն, թռչուններ, սարդոստայն, ապրված պահեր,լաբիրինթոս:

Ключевые слова и выражения: время, кони, формат, совершенное инеосязаемое, пещера воспоминаний, ощущение цвета, птицы, паутина,пережитые моменты, лабиринт.

Key words and expressions: time, courser/palfery, format, perfection anduntangible, memory of caves, birds, feeling of color, cobweb, living moments,labyrinth.

1960-ական թվականներին գրականություն եկած բանաստեղծներիմասին Ալ. Թոփչյանը գրում է. «Այսօր արդեն ոչ մի կասկած լինել չի կարող,որ 60-ական թվականների երկրորդ կեսից ասպարեզ եկածբանաստեղծական սերունդը Սևակի տեսական կանխատեսումներիիրականցումն էր և իրականացնողը: Սլավիկ Չիլոյանը, ՀովհաննեսԳրիգորյանը, Հենրիկ Էդոյանը, Արտեմ Հարությունյանը, ԷդվարդՄիլիտոնյանը զբաղված էին ոչ թե սևակյան տողերիպատճենավորումներով ու տիրաժավորումով, ինչպես արեցին ոմանք ուանհետ կորան, այլ փորձում էին իրենց անհատականությունը միացնելմիանգամից նորոգված գրական մթնոլորտին»1:

Պ. Սևակը խրախուսում էր նորերի համարձակ որոնումները.«Ամենաուրախալին, ըստ իս, այն է, որ այս սերունդը բերում է (և չէր էլկարող չբերել) թարմություն: Թարմություն և ոչ թե նորություն, որը (այդնորությունը) զուտ պայմանական մի հասկացություն է` լուսնի տակ ոչինչնոր չկա: Մեր երիտասարդությունն ազատագրվել է գրականնախապաշարումներից, որ այլ բան չէ, քան կամավոր գերություն, իսկ սա

1 Թոփչյան Ալ., Գրականագիտական հոդվածներ, Երևան, 1988, էջ 12:

Page 111: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

111

գերության վատթարագույն տեսակն է»2: Մեծ բանաստեղծը խրախուսում էրերիտասարդների համարձակ որոնումներն ու ինքնավստահությունը ևքննադատում Ալ. Թոփչյանի ակնարկած «ոմանց» մեծամտությունը,«հանճարացավը», անցյալի մշակույթը «թաց սպունգը ձեռքն առած»աշակերտի ջանասիրությունը «մի վայրկյանում ջնջելու» ջանքերը:Երիտասարդների ինքնավստահության մեջ «ոչ մի պախարակելի բան չկա:Պախարակելին և վտանգավորը սկսվում է կես քայլ հետո, երբ հանդես էգալիս մեծամտությունը»3: Այդ «ոմանց» Պ. Սևակը խորհուրդ էր տալիս միշտհիշել, որ «գրական ամեն նոր սերունդ աշխարհ գալիս մտնում է մի տեսակշախմատային խաղի մեջ և նույնիսկ ակամա «շախ» է ասում նախորդսերնդին: Այդպես եղել է, այդպես լինելու է: Բայց նույնքան էլ ճիշտ է, որ«շախ»-ի ամեն մի հայտարարություն ոչ միայն չի վերջանում «մատ»-ով,այլև հաճախ տալիս է հակառակ արդյունք»4: Խորհուրդ է տալիս նաև հիշել,որ «արվեստագետին ոչ այնքան հայելի է պետք, որքան ապակեպատլուսամուտ, որպեսզի անդրադարձնի ոչ թե սեփական դեմքը, այլ ցույց տաաշխարհը»5:

Ստեղծագործական առաջին իսկ քայլերից Արմեն Մարտիրոսյանըճշգրտում է կողմնորոշման իր չափանիշները, փորձում համադրելարևմտյան և ռուս նորագույն շրջանի ու հայ դասական գրականություններիավանդույթներն ու փորձը, ոչ թե արհեստականորեն մեր գրականություններմուծել եվրոպական նորագույն շրջանի բանաստեղծների ոճերն ուլեզվամտածողության տարրերը, այլ հստակեցնել աշխարհընկալմանսեփական տեսանկյունը, գտնել վեպի ճշմարիտ պոեզիա տանողճանապարհը, ստեղծել բանաստեղծության իր մոդելը: Երիտասարդբանաստեղծը շատերի պես չեր տառապում «հանճարացավով» և հոգևորսնունդ էր ստանում հայ և համաշխարհային գրականությունների անսպառգրադարանից. «Ես մանկությունից ի վեր սնվել եմ և՛ հայ, և՛համաշխարհային դասական գրականության բարձրագույն արժեքներով՝անկախ նրա տարատեսակներից ու արտահայտման բազմապիսիեղանակներից: Սուրբ հոգևոր սնունդը մեծապես նպաստել է բառերի ուպատկերների ուժեղ և ներգործող դաշտի հանդեպ իմ՝ գրեթե սրբագործվածվերաբերմունքին»6:

2 Սևակ Պ., Երկերի ժողովածու 3 հատորով, հ 3, Երևան, 1983, էջ 203:3 Նույն տեղում, էջ 204:4 Նույն տեղում, էջ 228:5 Նույն տեղում, էջ 227:6 Մարտիրոսյան Ա., Ներկայում հանգրվանող անցյալ, Երևան, 2010, էջ 191:

Page 112: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

112

Իր ուսուցիչների շարքում Ա. Մարտիրոսյանը նշում է Ու. Ուիթմենին,Գ. Լորկային, Բասիոյին, Մայակովսկուն, Ս. Եսենինին, հատկապես՝ Գ.Նարեկացուն, Ն. Քուչակին, միջնադարյան տաղերգուներին, որոնք «այսօրէլ մեր նորօրյա գրականության ուղեկիցներն են», Պ. Դուրյանին, Մ.Մեծարենցին, Սիամանթոյին, Դ. Վարուժանին, Հովհ. Թումանյանին, Ավ.Իսահակյանին, Ե. Չարենցին, Պ. Սևակին, որոնց շնորհիվ երիտասարդբանաստեղծի մոտ տարիների ընթացքում համոզմունք է դարձել, որ«պոեզիան Աստծո ընտրյալն է, հետևաբար՝ այնտեղ, ուր Երկնայինարքայությունն է, ոտք դնողը զուտ ոգեղենիկ է լինելու մարմնական կշռից ուցանկությունից ազատված»7:

Բանաստեղծը համոզված էր, որ, առանց դասականը խորությամբիմանալու, առանց նրա խոր նստվածքների, անհնարին է գտնելինքնահաստատման չտրորված ճանապարհներ: Դասականների փորձնընդլայնում է երիտասարդ բանաստեղծների մտահորիզոնը, սրումժամանակի զգացողությունը, մշակում աշխարհընկալման թարմեղանակներ ու մեթոդներ:

Իր բոլոր ստեղծագործություններում Ա. Մարտիրոսյանն ինքն է, իր«էության այս կամ այն բեկորը», և նրա յուրաքանչյուր ժողովածու,բանաստեղծական շարք իր «անցած ճանապարհի մի հատվածն է», իսկյուրաքանչյուր բանաստեղծություն «ապակեպատ լուսամուտ», որտեղիցբանաստեղծը նայում է աշխարհին, հետևում ժամանակի հարափոփոխընթացքին, տարածական նոր սահմաններում տեսնում աստվածաշնչյանմիֆական խորհրդանիշները, փորձում հետ տանել «վարագույրըգաղտնիքի», հաղորդակցվել «կատարյալին ու անշոշափելիին».

Եվ մենք շարժվում ենք՝Տանելու ծառը մեր հայացքիԴեպի կատարյալը և անշոշափելին,Դեպի կատարյալը և բանաստեղծությունըԴեպի կատարյալը և սկիզբը,Որտեղ գաղտնիքն է ամենայնի8:«Կատարյալն ու անշոշափելին» բանաստեղծը որոնում է ժամանակի

անցյալ-ներկա-ապագա զուգահեռներում: Անցյալը ներկայանում է որպես<<մագաղաթյա սրբության փոքրիկ ու խունացած մի թերթ>>, որի վրա հնումհիսուսներ են խաչվել:

7 Նույն տեղում, էջ 84:8 Մարտիրոսյան Ա., Թռչուններ, Երևան, 1978:

Page 113: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

113

Հիմա իմ աչքերը, ներկան, որպես <<սարդոստայն>>, որի մեջհայտնված անհատի համար խիստ ցավալի է, որ նյութը կաղապարել էամեն ինչ, մարդկությունը հեռացրել իր մանկությունից: <<Կատարյալն ուանշոշափելին>> սարդոստայնում մոլորված բանաստեղծին հայտնվում ենհիշողության <<մթին քարանձավներում>>, ուր՝

Տանը՝ պատերից,Դեղին շրջանակներում կախվել ենԾնողների դիմանկարները,Եվ գրվել են նրանց անունները:Ծնողներն ապրում են դեղին շրջանակումԵվ իրենց հիշողության քարե խորունկ քարանձավումՊահում են երեխաներին9:«Հիշողության լաբիրինթոսում» ավարտվում են գալիք վայրկյանները,

հիշողության ծալքերում արթնանում են կյանքի ապրված ու չապրվածպահերը, և աշխարհը լցվում է օրորոցներով: Հիշողության <<թռչող գորգերիվրա>> թափվում են <<դեղին, կարմիր>> գույներով երիզված ժապավեններ,և հնչում է լինելության երգը.

«Եղիր»,- ասում են արևածաղկի մեղուները,«Եղիր»,- կրկնում են երեխաները,Եվ աստվածներն ասում են՝«Եղիր»10:Դասական գրականությունից մեզ ծանոթ մոտիվներով գրված

բանաստեղծություններում ձայները երևակվում են տարբեր երանգներով,դեղինն ու կարմիրը երիզվում են կապույտ նրբաթելերով: Երեխաները<<մեկ-մեկ շոշափում են արցունքների անգունությունը>> և ասում են,

Որ դրանք իրենց առաջին խանձարուրներն ենԵվ իրենց վերջին հագուստները,Եվ արցունքների անգունությունը շոշափելիսՆրանց մեջ ծնվում էՆույնի զգացողությունը:Ձայները (կարմիր, դեղին, կապույտ)Նախապես նման են արցունքների11:Իր բոլոր ժողովածուներում Ա. Մարտիրոսյանը չի վիճարկում

բանաստեղծության վերաբերյալ պատկերացումները, չի ըմբոստանում և

9 Մարտիրոսյան Ա., Բանաստեղծություններ, Երևան, 1973, էջ 69:10 Նույն տեղում, էջ 66:11 Նույն տեղում, էջ 71:

Page 114: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

114

ընդվզում <<հայրերի>> դեմ: Ընդհակառակը՝ շարունակելով Նարեկացուց,Քուչակից, միջնադարյան տաղերգուներից սկիզբ առնող մեր պոեզիայիմայր երակը, նա պահպանում է դասական բանաստեղծությանկառուցվածքային առանձնահատկությունները, ռիթմերը: Միաժամանակնա աշխատում է չգրել այնպես, ինչպես <<հայրերն>> են գրել, որովհետևգեղարվեստական փորձի յուրացման նոր եղանակներն ու մեթոդները,որոնք դրսևորվում են մետաֆորային համադրումներով, բառիմաստիներքին դինամիկայով, առաջարկում են ժամանակակից աշխարհի ռիթմերիյուրահատուկ լուծումներ:

Ժողովածուից ժողովածու իրականության հետփոխհարաբերությունների ձևաչափերը վերափոխվում են նոր հարթություն,ընդլայնվում են բանաստեղծության ներքին տարածությունը, նորովի ենիմաստավորվում բանաստեղծի ու ժամանակի հարաբերությունները: Մեզշրջապատող ծանոթ առարկաները հանդես են բերում նոր հատկանիշներ:

Տարածության ու ժամանակի մեջ բանաստեղծը գնում է դեպինախաստեղծ Սկիզբը, փնտրում է իրեն, <<թղթերի վրա բառերով նկարում էիրեն>>, ու հյուսվում է մի հրաշք պատմություն.

Ապրած պահերը լուռ օրորվում ենԺամանակի գալիք նժույգների վրա,Տարածության գալիք ճամփաներում:Եվ օրորում են ժամանակը,Եվ տարածությունը օրորում են:Եվ ժամանակի գալիք նժույգներըՏարածության գալիք ճամփաների միջովԻրենց հետ տանում ենԱպրած պահերի օրորոցները,Եվ աշխարհը լցվում է օրորոցներով12:1978 թվականին Ա. Մարտիրոսյանը հրատարակեց <<թռչուններ>>,

1982-ին՝ <<Մեր սիրո երկիրը>> ժողովածուները, որոնք նոր հանգրվաններէին բանաստեղծական որոնումների նրա ճանապարհին: Ժողովածուներիբանաստեղծություններում ի հայտ են գալիս տոնային նոր նրբերանգներ,հնչյունային նոր ելևէջներ, գերիշխում են լուսավոր ու պայծառ ձայները.

Օրվա պահերինդեռ չլվացված բառեր է փնտրումլուսաբացի չուն.և լվանալու համար երևի՝

12 Նույն տեղում, էջ 67-68:

Page 115: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

115

վարդաջրեր է կտուցով տանումև արեգակ է կտցում երկնքումմի փոքրիկ թռչուն13:Ժողովածուներն աչքի են ընկնում հետաքրքիր, թարմ

պատկերամտածողությամբ. Թռչունների կարմիր թևերի տակ բոցկլտում էմայրամուտի կարմիր բոցը, անակնկալ մի կարոտի թրթիռներ ենտարածվում օդում, աշնան քամին հունձ է անում դեղին անսահմանությանմեջ, հնձվորների աչքերում տերևների անապատն է, ճյուղերի խեղճ…

Երկու տերև, թռչունմահվան տագնապը հիշելով՝աշնան հերկից դուրս են թռչումգարնան ծիծղուն վերհուշներով:Եվ թևերին նրանց՝ աղոթք,և ծիլ-ծփանք գարնան սյուքի,այդպես լույսն Է բացվում շաղոտնման թափվող արտասուքի14:Ուշագրավ են ձայնային երանգավորումները.<< Խաղաղ դաշտում կանաչ գետերն արթնացումիԽմորվում են երկունքի մեջ ազատության>>…,<<ինքն իրեն կտցահարող մի փայտփորիկ>> փնտրում է <<ազատ

շարժման ստվեր ու գիծ>>:Իսկ շարժման խորքում՝տարածության գծերը բացողև օդ ազատ, և սերմացու մի փայտփորիկ,և մաշկը քո՝ գծերի մեջ շողշողացող:Մարմնի մեջ, ինչպես ձկնիկ, սաղմն է լողում,Որ սերմացու կյանքդ նորից պահես հողում,իբրև փոքրիկ մի փայտփորիկ կտցահարող15:Մարդը թռչունի պես ազատ ճախրելու կարիք է զգում ձկնիկի պես

ծավի ծփանքում սուզվելու, երկնային արքայությանը մերձենալու կարիք:Սերտ մերձեցումից <<իրական է դառնում հեքիաթը, որտեղ ասված է, թեբոլոր աստղերն ու արեգակը թափառող թռչուններ են>>:

Բնության ձայները, թռչունների ճախրանքը, ձկների ներսուզումըկապույտ անսահմանության մեջ, գարնան հրճվանքը, աշնան թախիծն ու

13 Մարտիրոսյան Ա., Թռչուններ, Երևան, 1978, էջ 99:14 Նույն տեղում, էջ 104:15 Նույն տեղում, էջ 105:

Page 116: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

116

ձմռան անսահման մաքրությունը Աստծուն մերձենալու, հողին ծնկադիրաղոթելու ցանկությամբ են լցնում մարդու հոգին, մղում փառաբանության.

Փառաբանիր,որպես գութան և որպես խոփ՝քո շուրթերը հերկող սերըև գիշերը փառաբանիր,որ ճամփա է գնում խաղաղկաթիլ-կաթիլ վարարելուև սառչում է մի ակնթարթսառը-սառույց մի առավոտև արեգակ քո շուրթերին արարելու16:Ավանդականի ու նորարականի համադրման փորձերն իրենց

հետաքրքիր դրսևորումներն ունեցան «Միջնադարի առավոտը» շարքում«Շարակնոց» ժողովածուում:

Ն. ՍարգսյանԱվանդականն ու նորարարականը Արմեն Մարտիրոսյանի

պոեզիայումԱմփոփում

Հոդվածում քննարկվում են Ա. Մարտիրոսյանի պոեզիայի դասականավանդույթների ու բանաստեղծական համարձակ և ուշագրավորոնումների դրսևորումները: Մասնավորապես նշվում է, որ հեղինակը,չկտրվելով պոեզիայի ազգային արմատներից ու ստեղծագործաբարյուրացնելով ռուս և եվրոպական նորագույն շրջանի գրականություններիփորձը, ստեղծում է բանաստեղծական իր ինքնատիպ մոդելը:

Н. Саргсян

Традиционное и новаторское в поэзии А.МартиросянаРезюме

В статье обсужадаются проявления классических традиций поэзии исмелых и примечательных поэтических исканий.В частности, отмечается,чтоавтор,не отделяясь от национальных корней поэзии и творчески осваиваяопыт русской и европейской литературы нового времени,создает своюпоэтическую оригинальную модель.

16 Նույն տեղում, էջ 101:

Page 117: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

117

N. SargsyanTraditional and innovative in A. Martirosyan's poetry

SummaryIn the article discusses classical traditions of Martirosyans poetry and

manifestations of bold and remarkable poetic searches.In particular, it is noted that the author creates his original poetic model

without leaving the national roots of poetry and creatively mastering theexperience of Russian and European modern literature.

Page 118: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

118

ԼՈՒՍԻՆԵ ԱԴԱՄՅԱՆԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի

արտասահմանյան գրականության ամբիոնի մագիստրոսՀՏԴ 821.19.0

ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆԻ «ՏՐՏՈՒՆՋՔ» ԵՎ«ԶՂՋՈՒՄ» ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Բանալի բառեր. Պ. Դուրյան, «Տրտունջք», «Զղջում», հակադրություն,Աստված, բանաստեղծ, արև, աստղ, վերև, ներքև, ռոմանտիզմ:

Ключевые слова: П.Дурян, «Ропот», «Раскаяние» ,противопоставление ,Бог , поэт, солнце, звезда , верх, низ , романтизм.

Key words: P. Durian, «Clamour», «Repentance», contraposition, God, poet,sun, star, up, down,romanticism.

Պետրոս Դուրյանի բանաստեղծությունները իրենց բնույթով հակվածեն ռոմանտիզմ գրական ուղղությանը և, հետևաբար, տոգորված ենռոմանտիզմի կարևորագույն սկզբունքներով: Ռոմանտիզմի սկզբունքներիցամենակարևորը հակադրությունն է, որը ցայտուն կերպով արտահայտվածէ Դուրյանի «Տրտունջք» և ՙԶղջում՚ բանաստեղծությունների մեջ1:Հակադրությունը երևում է այստեղ և՜ լեզվի, և՜ կոմպոզիցիայի և՜գաղափարաբանության մեջ: Այս բանաստեղծությունները և՜ կրում ենհակադրություն իրենց մեջ, և՜ հակադրված են հենց մեկը մյուսին: ՍաԴուրյանի ստեղծագործության միակ բանաստեղծական զույգը չէ, որտեղբանաստեղծությունները հակադրված են իրար. Հիշենք ամենաբնորոշը՝«Սիրել»-ը և «Դրժել»-ը, ուր հակադրությունը երևում է հենց վերնագրերից ևշատ վառ է արտահայտված,քանզի ակնհայտ է,որ միտումնավոր է արվածհեղինակի կողմից:

Վերլուծենք Դուրյանի բանաստեղծությունները՝ մասնավորից գնալովընդհանուրին, օգտագործելով դեդուկտիվ մեթոդը: Սկսենք «Տրտունջք»բանաստեղծությունից: «Տրտունջք»-ը կառուցված է հակադրության վրա,որը Դուրյանը ստեղծում է Աստծո և Բանաստեղծի, ինչպես նաև`նրանցխորհրդանիշների միջոցով՝ Արևի ու Աստղի, երկու տարբեր բնույթունեցող կրակների և այլն:

Առաջին տողը.

1 Հմմտ. Էդոյան Հենրիկ, Շարժում դեպի հավասարակշռություն, հոդվածներ,էսսեներ, «Սարգիս Խաչենց Փրինթինֆո» հրատ., Երևան, 2009, էջ 401:

Page 119: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

119

Էհ, մնաք բարով, Աստված և արև2…Սկսելով այս տողով, հեղինակը ցույց է տալիս, որ Արևը ի սկզբանե

կապված է լինելու Աստծո հետ, նույնանալու է Նրան, այդպիսով՝ դառնալովխորհրդանիշ: «Կոմպոզիցիայի առաջին մասում գլխավոր գործող «անձը»Աստվածն է, որից բխում է և որի շուրջը կատարվում է ողջ դրաման:«Աստվածը» և «Արևը» գտնվում են իմաստային բարդ հարաբերություններիմեջ, որոնք ի հայտ են գալիս երկու մակարդակներում, առաջինում նրանքնույնացված են, երկրորդում՝ հակադրված: Հրաժեշտի խոսքը հղվում էերկուսին՝ «Աստծուն» և «Արևին», տիեզերական երկու ուժեր կամ«կերպարներ», որոնց հետ կապված է խոսող «ես»-ի ճակատագրական-կենսական հանգույցը, նրա աղաղակը, որը կարող է խախտել կամքի ևգիտակցության համար անմատչելի աշխարհակարգը, որի անտարբեր«պտույտի» և անհասկանալի «դատավճռի», մարդկային որևէ տեսակետիցչհիմնավորված «որոշման» մեջ կործանվում է կյանքը»3: Երկրորդ տողը.

Որ կը պըլպըլաք իմ հոգվույս վերև4…Այս տողով արդեն հեղինակը շեշտում է, որ Աստվածն ու Արևը

գտնվում են իրենից վերև, իսկ ինքը ներքևում է, ինչից ստեղծվում է հաջորդհակադրությունը՝ Վերևի ու Ներքևի միջև .«Վերևի» և «ներքևի»հակադրությունը, որով բանաստեղծության մեջ մտնում է տարածությունը,որպես ծավալվող կոնֆլիկտի նյութական-իրային պատկեր կամինֆորմացիայի շոշափելի մակարդակ, անցնում է տեքստի ողջ տարածքով:Բանաստեղծի դիրքը «ներքևից» ուղղված է դեպի «վերև», այդ դիրքը կամնրա տեսակետը կազմում են հյուսվածքի կենտրոնը, որտեղից դուրս ենգալիս և որին հանգում են բոլոր հարաբերությունները»5:

Այնուհետև.Աստղ մ՝ալ կ՝երթամ հավելուլ երկնից,Աստղերն ինչ են որ, եթե ոչ անբիծԵվ թշվառ հոգվոց անեծք ողբագին,Որք թըռին այրել ճակատն երկնքին.6…Այս տողերից պարզ է դառնում, որ հեղինակը իրեն նույնացնում է

Աստղի հետ և այն ընտրում է որպես իր խորհրդանիշ: Ինչպես նաև՝ այն, որ

2 Դուրյան Պետրոս, Երկեր, Սովետական գրող հրատ., Երևան, 1981, էջ 52:3Էդոյան Հենրիկ, Շարժում դեպի հավասարակշռություն, հոդվածներ,

էսսեներ, Սարգիս Խաչենց Փրինթինֆո հրատ.,Երևան, 2009, էջ 402-403:4 Դուրյան Պետրոս, Երկեր, Սովետական գրող հրատ., Երևան,1981, էջ 52:5Էդոյան Հենրիկ, Շարժում դեպի հավասարակշռություն, հոդվածներ,

էսսեներ, Սարգիս Խաչենց Փրինթինֆո հրատ.,Երևան, 2009, էջ 403:6 Դուրյան Պետրոս, Երկեր, Սովետական գրող հրատ., Երևան,1981, էջ 52:

Page 120: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

120

այս տողերում աստղերը «թռնում են այրելու» երկնքի ճակատը ևս մեկանգամ շեշտում է, որ աստղերը գտնվում են ներքևում: Բացի դրանից՝Աստծո հետ արդեն նույնանում են նաև Կրակ և Լույս խորհրդանշողերևույթները.

Այլ այն Աստուծույն՝ շանթերու՜արմատ՝Հավելում զենքերն ու զարդերն հրատ,Այլ, ո՜հ, ի՞նչ կ՝ըսեմ...շանթահարե զ՝իս7…Հակադրությունը այստեղ այն է, որ Աստծո և Բանաստեղծի

«կրակներ»-ը տարբեր են. Երկուսն էլ կրակ են, բայց ունեն այլ բնույթներ:Խոսելով այն մասին, որ Աստված խլել է նրանից իր «կրակ»-ը՝ բանաստեղծըդրան հակադրում է արդեն իր սեփական, ներքին կրակը.

Ո՜հ, կըդողդոջեմ, դժգույնեմ, դժգու՜յնՓըրփըրի ներսս դըժոխք մ՝հանգույն8…Հասկանալի է, որ այս՝ Դժոխքի կրակը տարբերվում է Աստծո

Շանթերի կրակից (այս Կրակի մասին հիշատակում կա նաև Դուրյանի«Լճակ» բանստեղծության մեջ. «Հոն հրդեհ կա, ոչ մատյան...»9): Ապա,Դուրյանը շարունակում է հաջորդ տողերում.

Ո՜հ, կայծ տըվե՜ք ինձ,կայծ տըվե՜ք,ապրի՜մ...Ո՜հ, տըվե՜ք հոգվույս կրակի մի կաթիլ,Երկնքի աստղե՜ր հոգվույս մեջ ընկե՜քԿայծ տըվեք՜, կյանք՝ ձեր սիրահարին հեք: 10…Զուգահեռաբար Դժոխքի կրակը ներքևում է, իսկ Շանթերի կրակը՝

վերևում, ինչը կրկին ցույց է տալիս Վերևի ու Ներքևի հակադրությունը.Աստված Վերևում է, ինքը՝ Ներքևում: Ուշադրություն դարձնենք այստեղհետևյալ տողերին.

Որ կը պըլպըլաք իմ հոգվույս վերև...Որք թըռին այրել ճակատն երկնքին...Այլ, ո՜հ ինչ կ՝սեմ...շանթահարե զ՝իս11…Շանթահարելն ինքնըստինքյան ենթադրում է, որ շանթահարողը

գտնվում է վերևում: Բանաստեղծը ցանկանում է, ձգտում է «ելնելաստղերու սանդուղքն ահալի…» և այդպիսով հասել Աստծուն, ողջունել

7 Նույն տեղում, էջ 52:8 Դուրյան Պետրոս, Երկեր, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1981, էջ 52:9 Նույնտեղում, էջ 49:10 Նույնտեղում, էջ 53:11 Նույնտեղում, էջ 53:

Page 121: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

121

Նրան, չնայած ինքը «դողդոջունէակ» է: Եվ հետաքրքրական է, որ հետո՝հաջորդ տողերում կարդում ենք.

Այժմեն թող որ շանթ մ՝ ըլլամ դակահարՊլլըվիմ անվանդ մռնչեմ անդադարԹող անեծք մ՝ ըլլամ քու կողըդ խըրիմԹող հորջորջեմ քեզ «Աստված ոխերիմ»:12…Այս տողերում արդեն ակնհայտ է՝ նա է շանթը, որ շանթահարում է

Աստծուն. Բանաստեղծն է վերևում, Աստված՝ ներքևում: Նրանքհակադրված են իրար՝ նույն տեղում չեն. Երբ մեկը վերևում է, մյուսըներքևում է և հակառակը: Հաջորդիվ՝ ուշադրություն դարձնենք վերջինբառակապակցությանը՝ «Աստված ոխերիմ». Սա հակադրություն է երկուբառերի միջև: Իհարկե խիստ բարդ է տալ բնորոշումը Աստված էակի,սահմանել նրան. Նրա բնորոշումը ամենից ավելի աղերսակից է Հովհաննեսառաքյալի Ավետարանում բերված բնորաոշմանը. «Աստված Սեր է»13:Աստված ամենաուղղակիորեն, ամենասերտ կերպով կապված է Սիրո հետ.Եթե ինչ որ բան սիրում ենք, աստվածացնում ենք այն, երբ կա Սեր, կաԱստված, իսկ եթե այլևս Սեր չկա, աստվածացում էլ այլևս չկա: ԵթեԱստված սիրելի չէ, այլևս Աստված չէ: Երևույթը կամ էակը այլևսսովորական է, ոչ աստվածային: Այսպիսով՝ առկա է սուր հակադրությունայս բառակապակցության երկու բառերի միջև:

Սակայն, ինչպե՞ս է ստացվել, որ Բանաստեղծն ու Աստված «փոխվելեն տեղերով», Բանաստեղծը ինչպե՞ս է բարձրացել վերև և սպառնում էշանթահարել Նրան, ունի արդեն իր սեփական Շանթն ու Կրակը: Սրաբացատրությունը թերևս այն է, որ Դուրյանը իրեն նույնացնում էԱստղիհետ, իսկ Աստծուն՝ Արևի, և այդ երկուսը հակադրում է իրար.Աստղը՝ որպես փոքրիկ Արև: Բարձրանալ աստղերի ահալի սանդուղքընշանակում է դառնալ Բանաստեղծ, նմանվել Աստծուն: ԻնչպեսԱրիստոտելը բնորոշել է արվեստը. «Էպոսը և տրագեդիան, ինչպես նաև՝կոմեդիան, դիֆերամբիկ պոեզիան, ավլետիկայի և կիֆարիստիկայի մեծմասը,դրանք բոլորը, ըստ էության, նմանակում են»14. Արվեստագետընմանակում է Արարչին: Հետաքրքրական է, որ հին հունարենում «oπoιητής»՝ պոետ բառի արմատն է «ποιέω» բառը, որ նշանակում է՝ «արարել»,«կատարել», «անել», և, օրինակ, նույնարմատ և նույնահունչ «ποιητέος» բառը

12 Նույնտեղում, էջ 53:13 Աստվածաշունչ Ավետարան ըստ Հովհաննեսի 4:8:14 Аристотель, Поэтика, государствнное издание издательство художественной

литературы, Москва , 1975, стр. 5.

Page 122: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

122

նշանակում է՝ «այն, ինչ պիտի արվի, արարվի, կատարվի»15: Այսնույնարմատությունը կա նաև հայերենում. «Բանաստեղծ»՝ «ստեղծող»,«ստեղծագործել»՝ «ստեղծել», «արարել», և այն, որ հայերենում «Արարիչ»բառը օգտագործվում է և ընկալվում որպես «Աստված», իսկ «բանաստեղծ»-ը՝ որպես «ստեղծագործող մարդ», անշուշտ լեզվական ավանդույթի խնդիրէ:

Այստեղից հասկանալի է Դուրյանի անսովոր հանդգնությունը («Տրտունջք»-ը ոչ միայն ընդվզում է, այլ նաև՝ հանդգնություն ): Նաակնարկում է, որ ինքը հակադրվում է Աստծուն, ներքևում է, սակայնբարձրանալով աստղերի ահալի սանդուղքը, բանաստեղծ դառնալով՝կարող է լինել վերևում: Սա է վկայում նաև «Անշուշտ ինձ կյանք մը կազմածես ետքի…» տողից սկսվող պարբերությունը, որտեղ խոսվում է երկրայինկյանքից հետո սկսվող բանաստեղծակ անանմահության մասին: «Ըստէության, Աստված վերցնում է բանաստեղծի կյանքը, նրան «առաջարկելով»կյանքի ավելի բարձր ձև՝ «Կյանք մ'անհուն շողի, բույրի, աղոթքի» : Խոսքնայստեղ, հավանաբար, ինչ-որ «ուխտի» մասին է, որը կապվել է երկուսիմիջև (ինֆորմացիայի անմատչելի խորքում գտնվող, արտաքինգիտակցության համար անըմբռնելի իմաստային միջուկ, որից դուրս ենգալիս իմաստային բարդ գծեր ու ուղղություններ)»16:

Անդրադառնալով հաջորդ «Զղջում» բանաստեղծությանը, տեսնումենք, որ այն և «Տրտունջք»-ը հակադրված են իրար, ինչպես «Սիրել»-ը և«Դրժել»-ը հենց վերնագրերից սկսյալ: «Զղջում»-ը «Տրտունջք»-իշարունակությունն է,բայց և՝ հակապատկերը.

Երեկ, երբ պաղ քրտանց մեջՍև մրափ մը կ՝առնեի,Եվ թոշնած զույգ մը վարդերԱյտերուս վրա կ՝այրեին,……Եվ մահու թռիչք մ՝ունեի,Լսեցի մորս հեծեծում…Բացի աչքերս խոնջած,Մորըս արտոսրը տեսի՜…Ո՜հ, ճշմարիտ գորովի

15 Доровски Л. В., Древнегреческий язык. учебное пособие, из. ФЛИНТА, из.Наука, Москва, 2011, стр. 117.

16 Էդոյան Հենրիկ, Շարժում դեպի հավասարակշռություն, հոդվածներ,էսսեներ, Սարգիս Խաչենց Փրինթինֆո հրատ.,Երևան, 2009, էջ 407:

Page 123: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

123

Մարգարիտներ սուտ ու կեղծ…:……Ա՜հ, գըլուխս փոթորկեց…Այս սև հեղեղ տըվի դուրս…Ո՜հ, ներե՜ ինձ, Աստված իմ,Մորըս արտոսրը տեսի…:17…Եթե «Տրտունջք»-ը գրված է ներկայով, և նկարագրում է հենց ներկա

պահի վերապրումը, «Զղջում»-ը բացառապես անցյալ է, հիշողություն(սկսած հենց ամենաառաջին բառից՝ «Երեկ, երբ պաղ քրտանց մեջ»՝ երեկ):«Զղջման» տրամադրության հանգստությունը հակադրվում է «Տրտունջք»-իմոլեգնությանը: Նախորդ բանաստեղծությանը հակադիր բանաստեղծըայստեղ «զղջում» է, երեկ կատարվածը անվանում է՝ «սև մրափ մը», «մահութռիչք», «սև հեղեղ», վերջում գրում. «…ներե՜ ինձ, Աստված իմ»18: Այսբանաստեղծության մեղմությունը գալիս է հավասարակշռելու «Տրտունջք»-իտրամադրությանը: Այսպիսով՝ չնայած հիշյալ բանաստեղծություններըհակադրված են իրար ու հակապատկերներ են, միասնական ամբողջությունեն կազմում, և մեկը լիարժեք չէ առանց մյուսի:

Լ. ԱդամյանՀակադրությունը Պետրոս Դուրյանի «Տրտունջք» և «Զղջում»

բանաստեղծություններումՍույն հոդվածի մեջ հեղինակը, օգտագործելով դեդուկտիվ մեթոդը,

ջանում է ցույց տալ հակադրության մոտիվը, որը հանդիսանում էռոմանտիզմ գրական ուղղության մեջ կարևորագույներից մեկը, ՊետրոսԴուրյանի «Տրտունջք» և «Զղջում» բանաստեղծությունների մեջ:

«Տրտունջք» բանաստեղծության մեջ ցույց է տրված, թե ինչպես էԴուրյանը հակադրում Աստծուն և Բանաստեղծին՝ օգտագործելով Արևը,որպես Աստծո խորհրդանիշ, իսկ Աստղը՝ Բանաստեղծի: Այնուհետև, վեր էլուծվում Բանաստեղծի՝ Աստված դառնալու մոտիվը:

«Զղջում» բանաստեղծության մեջ, որը թե՛ կրում է հակադրությունհենց ինքն իր մեջ, թե՛ հակադրվում է նախորդ՝ «Տրտունջք»բանաստեղծությանը, ցույց է տրված արդեն Բանաստեղծի զղջումը և Աստծոգերակայության ընդունումը:

Л. АдамянПротивопоставление в стихотворениях ПетросаДуряна «Ропот» и

«Раскаяние»Резюме

17 Դուրյան Պետրոս, Երկեր, Սովետական գրող հրատ., Երևան, 1981, էջ՝ 54:18 Նույն տեղում, էջ 54:

Page 124: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

124

В этой статье автор, используя метод дедукции, старается показатьмотив противопоставления- одно из основных черт Романтизма- встихотворениях «Ропот» и «Раскаяние» Петроса Дуряна.В стихотворении«Ропот» Дурян противопоставляет Бога и Поэта, используя Солнце-каксимвол Поэта, так же описывает превращение Поэта в своеобразного «Бога». Астихотворение «Раскаяние» является продолжением и полнойпротивоположностью «Ропота»: поэт раскаивается и признает величие Бога.

L. AdamianContraposition in the poems «Clamour» and «Repentance» of Petros Durian

SummaryIn this article the author, by means of deductive method, is trying to show

the motive of contraposition-one of the main features of Romanticism-in thepoems «Clamour» and «Repentance» of Petros Durian. In the poem «Clamour»Durian is opposing the God and the Poet using Sun as the symbol of God and Staras Poet’s symbol, and also is showing Poet’s transition into a peculiar «God». In thepoem «Repentance», which is the continueance, but also the opposition of«Clamour», poet describes his regret and acceptance of God’s grandeur.

Page 125: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

125

ԱՆՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԵՊՀ Հրանտ Թամրազյանի անվան

գրականության պատմության ամբիոնի մագիստրոսՀՏԴ 821.19.0:1/14

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ 20-ՐԴ ԴԱՐԱՍԿԶԲԻՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԿԵՐՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. Նիրվանա, Շոպենհաուեր,բուդդայականություն, Թումանյան, Ինտրա, Անհուն, վոլտերյան եռոտանի,Նիցշե, բանաստեղծություն, Գերմարդ:

Ключевые слова и выражения: Нирвана, Шопенгауер, буддизм,Туманян, Интра, безконечность, вольтерский штатив, Ницше, стихотворение,Сверхчеловек.

Key words and expressions: Nirvana, Schopenhauer, Buddhism, Tumanyan,Intra, fathomless, volter’s tripod, Nietzsche, poem, Superman.

20-րդ դարասկզբի գրականության մեջ մեծ մասամբ առկա էնախորդ դարավերջի փիլիսոփայության էական ազդեցությունը. Փաստ, որըհիմք է տալիս անդրադառնալու հենց այդ շրջանին: Դարասկզբինգրականության մեջ մեծ տարածում գտավ Ֆ. Նիցշեի փիլիսոփայությունը,«Գերմարդու» գաղափարը: 19-րդ դարի 90-ականներից Նիցշեիաշխատանքների հռչակին չէին զիջում նաև Ա. Բերգսոնի արվեստը,հայացքները: Կարևորվում էր ներհայեցությունը: 20-րդ դարասկզբինֆրանսիական գրականության մեջ իշխող էր բանաստեղծությունը. Այլևսփոխված իրականությունը, նոր իրադարձությունները «ստիպում» էինգրողներին արագ արձագանքել, հետևաբար առավել «հարմար» էրչափածոն: Դասական վեպերից (բալզակյան ոճի) հետզհետե բացակայումէր ինտրիգը, սյուժեն, տիպական բնավորությունները, և նոր թափովգրականություն էր ներխուժում չափածոն1: Այս շրջանում չափածոնտիրապետող էր նաև հայ գրականության մեջ, իսկ հիմնական թեմանկյանք-մահ հավերժի ձևերն էին, սերը, ընդ որում, մի կողմից մահհասկացության փիլիսոփայական կողմն էր քննվում, մյուս կողմիցհայությունն անմիջաբար զգում էր մահը՝ ենթարկվելով թուրքի յաթաղանին:Այս ընթացքում էլ նեոռոմանտիզմի շարժումը, ըստ Հոնիգսհայմի, ծնվեց

1 Французская литература в начале 20 века, https://ru.wikipedia.org/wiki/:

Page 126: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

126

հանկարծակի և սկզբում մնաց աննկատ2: Շատերը այս նոր մեթոդըսիմվոլիզմի ուղղությունից չէին տարբերակում:

Ոչնչի, Անհունի, Նիրվանայի մասին խոհը Ա. Ալեքսանյանըհամարում է 20-րդ դարասկզբի համար խիստ հատկանշական ևհատկապես Ռուբեն Սևակի պոեզիայի այս շերտում ազդեցությունն էտեսնում բուդդայական ուսմունքի, ընդ որում, Սևակիխոհափիլիսոփյությունն ամբողջությամբ կապում է այս ուսմունքի հետ,ինչն, անշուշտ, անընդունելի է3: Մեծ հավերժի ձևերի մասին խոհերը գրողինստիպել են հասնել մինչև «մեծ ինչուի» անպատասխանելի հարցին.«Անհունություն մը ժամանակը, անհունություն մը միջոցը. Ու մարդ հյուլեմը այս երկու անհունություններուն մեջ կորսված. Անհունություն մը և այդհյուլեն: Ով և ինչու դրած էր այդ անհունությունը մարդուս մեջ: Իմանալուզգալու, կամելու այդ աշխարհները պետք չէ՞ր որ ուղղություն մը՝ կետնպատակի մը օրենք մ՚ ունենային իր մեջ: Իր մտածումը դուրս նետեցկյանքի անձուկ եզրերեն, դուրս նյութի այս աշխարհեն, ու անհունեն,բացարձակին մեջ գնաց հարցնել իր մեծ «ինչու»-ն կյանքին, մարդուն«ինչու»-ն»4: Անհունի, մահվան մասին Վարուժանի խոհն էլ հանգում էհարցադրման, ոչ վերլուծության.

Վախճանողին գացած ճամփան. Ոհ, ի զուրԿը փընտըռեմ հոն, իմ շուրջ,Անոր անուն ի՞նչ է, կամ ի՞նչ է անուննԱնդըրշիրմի Եղածին, ու՞ր է Անհունն,Ու՞ր է Խորհուրդն.Աղջամուղջ:

Ոհ, դու ո՞վ ես, ո՛վ անծանոթ վախճանած5:Անհունի, Անհայտի որոնումներում Ինտրայի եզրակացությունները

ընդհանրանում են Սևակի տեսակետների հետ. «Ոչ թէ «Մարդը չափն էամենայնի», այլ անտարակոյս Անհունը: Յոյն փիլիսոփան (ՊրոտագորասԱբդերցի-Ա. Ս.) իրաւունք պիտի ունենար, միա՛յն երբ մարդը նկատէր իբրեւմէկ իմացումը Բացարձակին: Յանժամ, արդարեւ, Անհունին ըմբռնումը՝չափը կ՚ ըլլար ուրիշ ամեն ծանօթութեան, կամ ինչ որ նոյն է, Անհունը՝ամենայնի: Կեանքը հասկնալի է Յավերժութեամբ միայն: Ինչպե՞ս

2 Տե՛ս Ионин Л., Георг Зиммель - социолог, Москва, 1981, էջ 10:3 Տե՛ս Ալեքսանյան Ա., Ռուբեն Սևակի կենսափիլիսոփայությունը, «Ռուբեն Սևակ.125», Հոդվածների ժողովածու, Երևան, 2011, էջ 139:4 Ռ. Սևակ, Երկեր, Երևան, 1985, էջ 23: Այս գրքից հաջորդ մեջբերումները կնշվենտեքստում:5 Վարուժան Դ., ԵԼԺ, Հ. 1, Երևան,1986, էջ 43:

Page 127: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

127

անչափելին կրնայ իբր չափ ծառայել. Եւ սակայն այդպէս է…տիեզերքըբոլոր, կը չափենք անո՛վ որ անկախ է ամենայնէ…միակ բան մը կահասկնալի. Բացարձակն է այն. Ի՞նչ են օրէնքները զոր երեւոյթներուն ծոցինմէջ կը գտնենք յաղթական եթէ ոչ Բացարձակի եղանակաւորումներ,որոնցմով երեւոյթները կը բացատրենք»6:

Սևակը Ինտրայի նման Անհունի մեջ կարևորում է սիրոգերակայությունը: Սերը բարձրացնում է մարդուն նյութական կեցությանօրենքներից դեպի հոգեկանության ոլորտներ, ինչը իր ուսմունքիհետևորդների համար նշանակում է մոտ լինել Նիրվանայի7 երանությանը:Ըստ հնդիկների՝ Նիրվանան երանության, մոռացության աշխարհն է: Այդուսմունքի, ինչպես նաև շոպենհաուերյան փիլիսոփայությանազդեցությունը կա Սևակի «Մարդերգություն» պոեմում:Անհավասարությունն ու սոցիալական հակասությունները, աղքատիհանդեպ դաժան վերաբերմունքը, կյանքում կատարվողանարդարությունները, մարդկանց՝ օրեօր ակամա վատին ձգտելը, հոգևորարժեքների կորուստը ստիպում էին հեղինակներին փնտրել ուրիշ միաշխարհ, իրենց պատկերացումների աշխարհը, կամ նախընտրում ենմահը՝ հավասարության դաշտը ու Նիրվանան: Այս ամենի արձագանքն ենքտեսնում Սևակի պոեմում: Արևելյան կողմում Ավ. Իսահակյանն էլ Սևակինման իր խոհափիլիսոփայության մեջ զուգահեռել էր Արևելքի ուԱրևմուտքի փիլիսոփայությունները, նրա գեղարվեստական գործերի մեջմիախառնված են Նիցշեի ու Շոպենհաուերի փիլիսոփայությունը,Նիրվանայի ձգտումը. «Նիրվանան լոկ ճշմարտությունն է և ամենիվերջը…Նա տիեզերքի երազն է, կյանքն է, հիացմունքն է – մենք անասունենք եղել, այժմ կիսաանասուն մարդ ենք, պիտի դառնանք հաստատ մարդ,հետո մարդ-աստված, հետո միայն աստված…և Նիրվանայումհանգչենք…Միայն Նիրվանայով կարելի է ոգևորվել. Միայն մերոգևորության ամենալայն հորիզոնը դա է: Նիրվանան՝ մնայուն,հավիտենական…»8: Ավ. Իսահակյանի պոեզիայում Նիրվանան մեծլռության և խաղաղության խորհուրդն է բերում.

Ձայն-ձուն չըկա, սիրտս է միայն-Մեծ լռության վեհ լեզուն՝

6 Ինտրա, Հովին ձայնը, Երկեր, Գիրք Ա, Երևան, 2014, էջ 449:7 Նիրվանա-Հին հնդկական կրոնական ուսմունքի (բուդդայականության)համաձայն՝ աշխարհային ամեն ինչից հրաժարվելու միջոցով ձեռք բերվողերանավետ հանգստի վիճակ., փխբ. անդորր, երանավետ հանգստություն:8 Իսահակյան Ավ., Երկեր, Երևան, 1987, էջ 592:

Page 128: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

128

Տիեզերքը գըրկած համայն-Զանգի նըման ղողանջում9:

Այդպիսին է և Եղիա Տեմիրճիպաշյանի պատկերած Նիրվանան:Մարդու հանդեպ մեծ սիրուց ծնվում է մեծ ցավը, ափսոսանքը, ու այդտառապանքը հաղթահարելու համար հեղինակները հայացքը հառում ենդեպի խաղաղ ներդաշնությունը: Սևակի, Իսահակյանի, Տեմիրճիպաշյանիմոտեցումներն այս դեպքում ընդհանրական են: Նիրվանայի մեջ չկատառապանք, դա խաղաղության ձգտող մարդու համար օրհնություն է: ԸստՏեմիրճիպաշյանի՝ կյանքում ամեն ինչ հանգում է Ոչնչին, ունայն է ամենինչ, հետևաբար ի սկզբանե ձգտումը դեպի Նիրվանան, ճշմարիտ ուղին է.Գիտությունս է, տենչս է միակ-Նիրվանա…10

«Նիրվանա» պոեմի բնաբանը խոսուն փաստ է հեղինակի ըմբռնմանմեկնաբանման համար.

Հոգիս համակ լցված է կարեկցությամբ աշխարհի հիվանդությանհամար…

Սաքիա-ՄունիԵս զայն ցանկամ, զանեացումն իմ եսինՀանհատակ ծոց տիեզերաց անպարույր.

Ցանկամ զհանգիստ ի ջուրս ի սուրբ Գանգեսին,-Գանկն իմ լիցի թաղար ծաղկին սրբաբույր.

Զիմ էության վախճան ցանկամ, իմս Օհան,Զոչնչությունն անգյուտ, անճառ, անվախճան…11

Տեմիրճիպաշյանի պոեզիայում արծարծված կյանք, մահ, նիրվանաթեմաների մասին խոսելիս Ս. Թոփչյանը գրում է. «Տեմիրճիպաշյանընիրվանան չի շփոթում ոչնչի հետ: Նիրվանայի գաղափարը բարձրագույնհարմոնիայի հասնելու միջոց է նրա ըմբռնումով, «անդրաշխարհայինմեղեդի», որ մարդկային ոչ մի նվագով հնարավոր չէ արտահայտել: Այսգաղափարը ավարտն է տառապանքի, միայնության, «մեծ տխրության»12:Սևակի, Իսահակյանի՝ Նիրվանային ձգտումը նույնպես չի հասնում Ոչնչիձգտման: Արմեն Սևանը ընդհանրություններ է տեսնում Տեմիրճիպաշյանիխոհափիլիսոփայության ու Սևակի «Մեծդ Աստված» բանաստեղծությանմիջև. «Մահվան շունչով օծուն, գեղեցիկ, և Տեմիրճիպաշեանական թռիչքովու մեծվայելչութեամբ բանաստեղծութիւն մ՚ է «Մեծդ Աստուածը», որով

9 Իսահակյան Ավ., Նույն տեղում, էջ 155:10 Տեմիրճիպաշյան Ե., Երկեր, Երևան, 1986, էջ 54:11 Տեմիրճիպաշյան Ե., Նույն տեղում, էջ 58:12 Թոփչյան Ս., «Եղիա Տեմիրճիպաշյան, Երկեր», Երևան, 1986, էջ 18:

Page 129: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

129

բանաստեղծը, հրաշափառ տիեզերքն ու բնութիւնը տարփողելէ յետոյ, կ՚անդրադառանայ մարդ էակին թշուառութեան ու անկարութեան, իրապէսներշնչուած և ժուժկալ տողերով»13:

Ահա՛ Մարդերդ: Ահա Մարդերդ ալ Աստուած,Տխուր հիւրերն այս հրաշագեղ աշխարհքին.Թափառական, վաղորդայնեն ընկճված,

Ճղճի՛մ, թշվա՛ռ, հո՛ղին կառչած, ախտա՛գին: (144)Մենք չենք տեսնում էական ընդհանրություններ երկու

բանաստեղծների միջև, ավելին, կան որոշ հակասություններ.Տեմիրճիպաշյանի ստեղծագործության մեջ իշխող է երազը, հուշը,տրտմությունը, անընդհատ խոհը, իսկ Սևակի պոեզիան կենսաշատ է:Սևակը լուծումներ, ելքեր է առաջադրում, անտարբեր չէ մարդկությանապագայի հանդեպ: Այս բանաստեղծության մեջ Սևակը հակադրում էկատարյալ բնությունն ու անկատար մարդուն, որը պիտի արժանանաբնության գեղեցկությունը վայելելու հաճույքին, արժանի լինի բնությանկատարելությանը: Էդ. Ջրբաշյանը զուգահեռներ է տեսնում Սևակիվերոնշյալ բանաստեղծության ու Հ. Թումանյանի «Բարձրից»բանաստեղծության միջև14, որը, կարծում ենք, շատ ավելի համոզիչ է, քանԱրմեն Սևանի բերած զուգահեռը: Հ. Թումանյանն էլ տեսնում է կատարյալբնությունը, որին հակադրվում է մարդկային տառապալից կյանքը, մարդն էիր կյանքը դարձրել «ահավոր ջեհնեմ».

Տեսավ աշխարհքը՝ գեղեցիկ, անվերջԵվ հայրենիքներն անձուկ նըրա մեջ…Տեսավ ուտում են ամենքն ամենքին…Եվ կյանքը տանջանք, ցավ համատարած…15

Թե՛ Եվրոպայի ախտն ու աղտը, թե՛ դարասկզբում հայությանհալածանքները կարևորագույն գործոններ էին, որոնք պարզապեսստիպում են գրողներին լցվել հոռետեսությամբ (թեկուզև մի պահ), երազելՆիրվանայի մասին: Եվրոպայի վիճակը շատ լավ պատկերացնում էր և՛Սևակը՝ լինելով այդ միջավայրի ականատես, և՝ Իսահակյանը, ով ևսհասցրել էր ճանաչել վտանգներով լեցուն ժամանակն ու մարդկանց:

Գրականության մեջ ավարտի, մահվան մասին մտքերիանընդհատ արծարծման առումով գրականագետ Ալ. Թոփչյանը գրում է.«Եվրոպական գեղարվեստական միտքը դարասկիզբ էր մտնում

13 Արմեն Սևան, Նահատակ գրողներ, Գիրք Ա, Սօֆիա, 1931, էջ 78:14 Տե՛ս Ջրբաշյան Էդ., Ռուբեն Սևակ, Երևան, 1965, էջ 66:15 Թումանյան Հ., Երկեր, Երևան, 1978, էջ 54:

Page 130: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

130

գաղափարների վերջալույսի շողերի տակ: Իշխողը ավարտի խորհուրդն էր:Այդ ավարտը սիմվոլիստների համար նորի հաստատման, կայացմանխորհուրդ էր» 16:

Ըստ Վլադիմիր Կիրակոսյանի՝ «Սաքիա-Մունի»բանաստեղծության ազդակը շոպենհաուերյան փիլիսոփայությունն է, որշատ ընդհանրություններ ունի բուդդայական ուսմունքի հետ:Բանաստեղծությունը կառուցվածքով նմանեցնում է Նիցշեի «Այսպես խոսեցԶրադաշտը» աշխատությանը17: Փոխվել է մարդը, նա չի կարող ըմբռնելճշմարտությունը, երազը, դրամը փոխել է մարդուն: Անշուշտ, ժամանակըիր ազդեցությունը պիտի ունենար գրողի խոհափիլիսոփայության վրա,հատկապես «Մարդերգության» մեջ Մահվան վերաբերյալդատողությունները ազդակ են Շոպենհաուերի փիլիսոփայության. «Մինչևանգամ մահվան շեմին, մենք ձգտում ենք կամ դեպի հեռավոր ապագան,կամ հեռավոր անցյալը, իսկ ներկան երբեք չի բավարարում մեզ: Մենքնկատում ենք, որ ամբողջ կյանքում հետամուտ ենք եղելտեսիլապատկերների և մեր կամքը բավարարող ոչինչ չենք գտել: Ներկակյանքը մեզ բավարարել չի կարող»18: Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ,որ արևմտահայության ծանր վիճակը, ջարդի ու հալածանքի լուրերըհասնում էին օտար երկրներում գտնվող ուսանողներին ու նրանքժամանակի հոռետեսական փիլիսոփայությանը գումարում էին իրենցազգային ցավը, մահվան թեման արծարծվում էր երկու առումով՝հավերժություն և խավար: Արմեն Սևանը գրում է. «Սիրոյ և մահվանգաղափարները անբաժան են բանաստեղծին մտածողության մեջ. Ամէնէներջանիկ պահու մ՚ իսկ, մահուան սև շուքը իր ներկայութիւնը կը զգացնէ ևքերթողը տեւապէս կ՚ ապրի անոր մղձաւանջին տակ»19:

Զրադաշտի խոսքերը՝ «Մարդը մի բան է, որ պետք է հաղթահարվի»20,ըստ Սևակի՝ պիտի հաղթահարի ինքն իրենից բարձրանալով, ինքն իրենհաղթելով, դա պետք է լինի աշխատանքի շնորհիվ, մինչդեռ Նիցշեիուսմունքը, օրինակ, հակադրվում է այս գաղափարներին, այն մարդունտանում է ծուլության: Այս տեսանկյունից Սևակի գաղափարը հարազատ է

16 Թոփչյան Ալ., Պարտքի և պատվի ասպետը, «Ռ. Սևակ.125», Հոդվածներիժողովածու, Երևան, 2011, էջ 6:17 Տե՛ս Կիրակոսյան Վ., Ռուբեն Սևակ, Երևան, 1972, էջ 74:18 Шопенгауер А., Статьи эстетические , философские.Афоризмы, Харков, 1888, էջ 232:19 Արմէն Սևան, Նշվ.աշխ., էջ 99:20 Նիցշե Ֆ.,, Այսպես խոսեց Զրադաշտը, Երևան, 2011, էջ 47:

Page 131: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

131

Ռուդոլֆ Շտայների փիլիսոփայությանը. «Անձը ոչ թե հաղթահարվում է, այլենթարկվում է բարձրագույն ձևավորման»21:

Աստծո գոյության, մարդու՝ աշխարհում միայնակ լինելու խնդիրըխորապես արտահայտվեց էքզիստենցիալիզմի գրականության երկութևերում (Աթեիստական, Կրոնական): Գոյության խնդրի հարցերըարծարծվում էին հայ գրականության մեջ՝ առանց այդ անվանելուէքզիստենցիալ կամ մեկ այլ անվանմամբ, արևելահայ թևում Ավ.Իսահակյանի խոհափիլսոփայության մեջ ենք տեսնում այդ ուղղությանտարրեր: «Պրոսխումե» (Ուշադրություն) սոնետում Ինտրան մարդու՝Աստծուն հասնելու ուղին տեսնում էր մաքրության միջոցով22: Ներքինմաքրությունը միակ ճանապարհն է: Այսպես է և «Բժշկին գիրքեն փրցվածէջեր»-ում Սևակի լուծումը, համոզմունքը, վոլտերյան եռոտանին պիտիուղենիշ լինի մարդու համար՝ աշխատասիրություն, մաքրություն,չափավորություն (318):

20-րդ դարասկզբին, երբ աշխարհը մերժում էր Աստծո գոյությունը,գրականության մեջ կասկածի տակ էր առնված այդ հարցը, Ինտրանքարոզում էր Ավետարանը. «Ինչպես ամեն բան գեղեցիկ է տառապանքենետքը»23: Ինտրայի այս տողը մի ամբողջ փիլիսոփայական ուսմունքիարդյունք է, նա դնում է Աստծո գոյության ու մարդու տառապանքի խնդիրը,միևնույն ժամանակ գոյության՝ էքզիստենցի խնդիրը, ասես էքզիստենցիալուղղության կրոնական թևի ներկայացուցիչ լինի: Իսկ Ռուբեն Սևակը դնումէ էքզիստենցիալ հարցեր, ու չի ընդունում Աստծո գոյության փաստը(աթեիստական թևի ներկայացուցիչ), մարդը միայնակ է, բայց ինքն իրենկարող է պաշտպանել ու պետք է ունենա կամք. «Որոշե՛, պայքարե՛, կամքովև հավատքով (Սեփական ուժերի նկատմամբ հավատ-Ա.Ս.)հառաջ մղենպատակդ ու հաջողությունը պիտի հասնի քեզ…Կամք ու պայքար: Ասոնքեն հաջողության ծնողքները» (385):

Կամքի խնդիրը էքզիստենցիալիզմի մեջ կարևորագույնն էր,հիմնական առանցքը: Սևակը փորձում է ապրելու կամք, ապրելու հանդեպսեր ներարկել մարդկանց մեջ, օրինակներ ցույց տալ, պատասխաններմատնանշել («Բժշկին գիրքեն փրցված էջեր»): Այդպիսին են նաև Ժան ՊոլՍարտրի էքզիստենցիալիստական հայացքները: Ըստ Սարտրի՝ամենաանելանելի իրավիճակներում նույնիսկ ելք կա, իսկ այդ ելքը մարդու

21 Շտայներ Ռ., Թեոսոֆիա, Երևան, 2003, էջ 67:22 Ինտրա, Հովին ձայնը, էջ 305:23 Ինտրա, Ներաշխարհ, Երևան, 2006, էջ 67:

Page 132: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

132

գործունեությունն է: Եթե ինչ-որ տեղ գնում ես, ինչ-որ տեղ կհասնես24:Չնայած էական է այս մեթոդի դրսևորումները հայ գրականության մեջ,այնուամենայնիվ, մենք հակված ենք Ս. Թոփչյանի տեսակետին, որիկարծիքով կամքի կարևորումը գալիս էր Ա. Շոպենհաուերիփիլիսոփայությունից: Գոյի ներքին էությունը՝ կամքը, իմացությունըենթարկում է իրեն որպես մարդու և ցեղի պահպանման միջոց.«Նեոռոմանտիկների տեսական ու ստեղծագործական պրակտիկայումկիրառվում էին նրա (Շոպենհաուերի-Ա. Ս.) փիլիսոփայության հիմնականորոշ դրույթներ ու հասկացություններ, որոշ այլափոխությամբ ուհարմարեցնելով պատմական հանգամանքներին»25: Ռուբեն Սևակիփիլիսոփայության էական առանձնահատկությունը կենսաշատությունն է:Սևակի համար սերը հաղթող գործոն է, ու եթե այն կա, մահը սարսափելիչէ, քանի որ սերը կարող է մահվան մեջ էլ ունենալ շարունակություն,ինչպես կյանքը, որի շարունակությունն է մահը, Անհունը: Մահը կյանքիշարունակությունն է, կամ կյանքի հավերժ գոյությունը: Սա նաև Հ.Թումանյանի խոհափիլիսոփայության կենտրոնական գաղափարներից է:«Ոստան»-ի երկրորդ համարում տպվում է Հ. Թումանյանի «Դեպի Անհունը»պոեմը26, ինչն, անշուշտ, պատահական չէր, ինչո՞ւ հենց այդփիլիսոփայական գործը. Իհարկե ժամանակի և արդիական թեմայիպահանջով:

Թե մահը լավ է, միայն մենք` տգետ,Մենք խեղճ, կարճամիտ, ու չենք հասկանում`Ինչպես է գալիս և ուր է տանում…

Էսօրն ինչ է որ ,-մի երեկ է նոր,էսօրն էլ կանցնի, երեկ կըդառնա,

Հավերժականը չունի կերպարանք,Նա լուռ է, անշարժ, հաստատ, աներեր…27

Հ. Թումանյանի խոհափիլիսոփայության մեջ առանցքային է «ԴեպիԱնհունը» պոեմը, որում արտահայտված գաղափարները ընդհանրանում ենՌուբեն Սևակի խոհափիլիսոփայության հետ. «Ուրեմն մեռե՞ր է: Ինչպե՞սհավատալ…ինչպե՞ս չհավատալ…Ի՞նչ էր կյանքը, ու մահը ի՞նչ…Ո՞րն էրիրական, ո՞րն էր անիրական…»(274): Մինչդեռ Ինտրային այս հարցում

24 Сартр Ж. П., Экзистенциализм это гумманизм, http://scepsis.net/library/id-545.html:25 Թոփչյան Ս., Ռուբեն Սևակ, Երկեր, Երևան, 1985, էջ 11:26 Տե՛ս «Ոստան», Կ.Պոլիս, 1911,Ա տարի, № 2, էջ 276-283:27 Թումանյան Հ., Նշվ. աշխ., էջ 356:

Page 133: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

133

բնորոշ է դուրյանական կասկածի կերպը (հարցման միջոցով ժխտումը,կասկածը).

Եթե հու՛սկ այգն ալ որում հէք հոգին կ՚ անձկայ,Դատարկն է, զուրկ Յայտնութեան պաղպաջէն անհուն,Լա՛ւ է, փշոց հետ, գլխիկոր չըքանալ այժմէն28:

Հ. Թումանյանի նման Սևակն էլ նայում է հավերժ փայլող աստղին՝գուշակելու մարդու թվավորված ժամանակի մեջ դրված կյանքի խորհուրդնու գաղտնիքը, ու եթե Թումանյանի աստղը Սիրիուսն էր՝ ամենապայծառնու հեռավորը, Սևակը պարզապես նայում է մի աստղի, բայց ամեն անգամգտնում նրան երկնքի անհունի մեջ ու իրեն շատ մոտ, աստղը Անհունիգոյության վերջին հույսն է.

Դուն կաս ու չիկաս,- խաբկանքը լույսին.Դուն Հույսն ես հեռվի,- Հույսը անհույսին…Ու երբ արցունքոտ բիբերս կհևան,Ես քեզ կնայիմ, ով Աստղ իրկվան:Կյանքը երգ մ՚ է քիչ…Ու ի՞նչ կյանք, Աստված.Միշտ Հույսին հարած ու միշտ ալ խաբված…-Ծեր է սիրտս, բայց աչերս սիրակեզ,Ով Աստղ իրիկվան, դեռ կնայիմ քեզ…(174)

Ա. ՍտեփանյանՌուբեն Սևակի փիլիսոփայությունը 20-րդ դարասկզբի

փիլիսոփայության համապատկերումԱմփոփում

Ռուբեն Սևակի խոհափիլիսոփայությունը արձագանքն էր իրժամանակի ու մտածողության: Թեև Սևակի ստեղծագործության մեջ զգալիէ Նիցշեի, Շոպենհաուերի, բուդդայական ուսմունքի ազդեցությունը,այնուամենայնիվ, գրողի փիլիսոփայության մեջ կարևորվում էկենսասիրությունը, մարդասիրությունը: Իր փիլիսոփայությամբ Սևակըմարդկության փրկության համար լուծումներ է առաջարկում`աշխատասիրություն, մաքրություն, չափավորություն:

А. СтепанянФилософия Рубена Севака в контексте философии 20-го века

РезюмеФилософия Рубена Севака была отражением мысли его времени. Хотя в

произведениях Севака велико воздействие Ницше, Шопенгауера и

28 Ինտրա, նշվ. աշխ., էջ 378:

Page 134: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

134

буддисткого учения, поэт также выделяет жизнелюбие и гумманизм. Своейфилософией Севак предлагает трудолюбие, чистоту и скромность, какрешение для спасения человечества.

A. StepanyanRuben Sevak’s Philosophy in the Context of the 20th Century Philosophy.

SummaryThe philosophy of Ruben Sevak was the reverbation of time and

thought.Although Sevak’s work was affected by Nitzsche, Schopenhauer andBuddhism, he also stressed the love towards life ans humanism. With hisphilosophy, Sevak proposes iligence, purity and modesty as a cure for humanity.

Page 135: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

135

ԳՅՈՒԼՆԱՐԱ ԶԱՐԳԱՐՅԱՆՎ. Դավթյանի անվ. N 149 ավագ դպրոցի ուսուցչուհի

ՀՏԴ 821.19.0

ԳՅՈՒՂԱՇԽԱՐՀԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. ժանր, վիպակ,գյուղաշխարհ, գեղարվեստական միջավայր, հավաքական կերպար,գրական շրջանակ, ազգային պատմություն:

Ключевые слова и выражения: жанр, повесть, сельский мир,художественная среда, литературная среда, национальное государство.

Key words and expressions: genre, short novel, rural ambit, aesthetic realm,literary realm, national state.

1960-ական թթ. հայ արձակագիրների մեջ սկսվեց մի սուր բանավեճայն հարցի շուրջ, թե գրողի ուշադրության կենտրոնում պիտի քաղաքըլինի՞, թե՞ գյուղը: Մամուլում շատ հոդվածներ տպագրվեցին, որոնցումհիմնական շեշտադրումն այն էր, որ գյուղն ու գյուղացուն անդրադառնալըկարող է ընկալվել հետամնացություն և պահպանողականություն:Գյուղական կյանքի նյութով գրականություն ստեղծելու կողմնակիցները քիչէին, և այդ քչերից մեկն էլ Հ. Մաթևոսյանն էր, որն էլ հանդես եկավ «Այսպեսկոչված գյուղագրության մասին» հոդվածով՝ գրելով. «Չկա գյուղագրությունկամ քաղաքագրություն. կա միայն մարդկային հայացք բնությանն ուաշխարհին»1:

Մաթևոսյանը 20-րդ դարի արձակը հարստացրեց «Ահնիձոր» (1961),«Օգոստոս» (1967), «Ծառերը» (1978), «Կանաչ դաշտը» (1978), «Տերը» (1983)ժողովածուներով: Նրա ստեղծագործությունների հիմնական թեմանդարձավ գյուղը` այնտեղ ապրող մարդու գոյապայքարով, ազգային ուսոցիալական տագնապներով, արդար կեցության ու ազգային գոյի իրփիլիսոփայությամբ, ծմակուտյան ուրույն նկարագրություններբերով:Ժառանգելով Հ. Թումանյանի և Ակ. Բակունցի թողած գրական ավանդները`Մաթևոսյանը իր ստեղծագործություններում պատկերեց հին ու նորհարաբերությունների մեջ հայտնված գյուղը: Տոհմի կանչին ունկնդիր և

1 Հր. Մաթևոսյան, Այսպես կոչված գյուղագրության մասին, «Գրական թերթ», 1968, 13սեպտեմբեր:

Page 136: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

136

երկր ջիղը լինելու իրենց կոչմանը հավատարիմ մաթևոսյանականկերպարները դարձան հայ գրականության մնայուն արժեքներ:

Մաթևոսյանն իր էսսեներից մեկում գրում է. «Իմ հերոսներից շատերնիմ հիշողության գյուղից են գալիս, երբեմն էլ կարողանում եմ «զուտինձանից» ստեղծել, և այդ ամնեը վերաբնակեցման տպավորություն էթողնում: Շատ կուզենայի, որ իմ հովիտը մեծ ու արևոտ լիներ, կուզենայի,որ նրա բնակիչները միայն լավ մարդիկ լինեին և վատերի համար իմհովտում տեղ չլիներ, որ իմ մարդկանց կյանքը ծաղկեր լավժամանակներում, և պատերազմն ու խեղճ թշնամանքը իմ հովիտ խուժելումիջոց չունենային, բայց ստիպված եմ լինել իմ ժամանակի տարեգիրը»2:

Հրանտ Մաթևոսյանը սկսեց «Ահնիձոր» ակնարկով, սկսեց մեծմտահոգություններով, հրատապ հարցադրումներով: Մաթևոսյանը այսակնարկում իր ասելիքը հեռվից էր բերում. «Այստեղ մարդ է ապրել, այսձորը եղել է մի բերրի հովիտ, մարդաշատ, ինչպես հայ հողի ցանկացածդպատառիկը: Նորերի խոփը դեմ էր առնում քարի, հերկվորը հանում էրքարը, և դա քանդակ խաչ էր լինում»: Խորքից բխող նրա ասելիքըբացահայտում էր հինը, իրերի նախկին վիճակը և հուշում, որ այդ վիճակիպահպանման հնարավորությունը բացառված չէ:

Դառնանալով կորցրածի և կորչողի համար` Մաթևոսյանը չիիդեալականացնում գյուղը, գյուղական միջավայրն ու գյուղացու կերպարը:Նրա հերոսներից շատերը ծանր ու շատերի համար անընդունելիբնավորություն ունեն (Աղուն, Ռոստոմ), նրանք ծանր կյանքով են ապրում ևդժվարացնում են իրենց կողքին ապրող մարդկանց կյանքը: Նրանց կյանքիդառն օրերը շատ-շատ են, ուրախ օրերը`քիչ: Նրանք ծանր աշխատանքովեն ապրում, բայց նրանց աշխատանքով է ապրում երկիրը: Նրա հերոսներըհամառ են, չեն կոտրվում և իրենց բաժին հասած ծանր աշխատանքը առաջտանելով են մեծացնում իրենց երեխաներին, ստեղծում տնտեսություն:Նրանք ծաղրում, հեգնում ու արհամարում են թույլերին, ծույլերին,նվնվացողներին: Մաթևոսյանի հերոսները չեն սիրում նրանց, ովքերփախչում են գյուղից քաղաք` թեթև կյանք փնտրելու` անտեր թողնելովհայրական տունը, այգին, իրենց ժառանգությունը: Քայքայվում էր դարերիավանդույթներով ապրած գյուղը` ցավ պատճառել տասնյակ տարիներովայդ ավանդույթներով ապրած գյուղացուն: Մաթևոսյանը ոչ թե դեմ էր գյուղիզարգացմանը, գյուղական աշխատանքի թեթևացմանն ու գյուղումտրակտորի գոյությանը, այլ դեմ էր մարդու և բնության կապի խզմանը,գյուղի քայքայմանը. մարդու և հողի հարաբերության, շփման վերացմանը:

2 Հր. Մաթևոսյան, Սպիտակ թղթի առջև, Երևան, 2004, էջ 6:

Page 137: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

137

Եթե գյուղ էր մտել մոտոցիկլետը, ձին չպետք է դառնար գյուղացու համարավելորդ ու անընդունելի, եթե գյուղում երևում էր քաղաքաբնակ«վիթխարի» կինն ու ի ցույց էր դնում իր ճերմակ ներքնաշորը, ապագեղջկուհին չպիտի դառնար անտանելի ու տգեղ: Մաթևոսյանն ուզում էր,որ իր Ծմակուտը, Անտառամեջը, իր «կանաչ հովիտը», իր երկիրը մնաանաղարտ, մաքուր մի աշխարհ, ուր մարդիկ սիրում են իրար, հոգում ենմիմյանց մասին, ապրում մի ընտանիքի նման, որ ոչ թե պատմում են իրարմասին, այլ խոսում են իրար ներսից: Մաթևոսյանը գտնում էր, որ այնմարդիկ, ովքեր մոտ են կանգնած բնությանը, ապրում են նրա բարիքներով,բնության նկատմամբ սեր ու հարգանք են տածում, նրանք ունենյուրօրինակ մտածողություն, և նրանք են բնության պաշտպանն ուպահպանողը. «Դիմացկուն բեռնաձի, աշխատասեր, համեստ և այդ ամենիմեջ` գեղեցիկ»- ահա աշխատավոր գյուղացու մաթևոսյանականբնորոշումը:

Բայց Մաթևոսյանը նաև ցավով նշում է, որ այդ հարազատության մեջօտարություն է մտել. գյուղացիների մեջ էլ օտարներ կան: Այդ օտարներինհողի ուժը չի ձգում. նրանց հարազատ է քաղաքի աղմուկն ուաշխուժությունը: Այսպիսի գյուղացիների դռների վրա մի մեծ կողպեք էկախված, և շան բույնն էլ դատարկ է: Քաղաքը կամաց – կամաց դառնում էգյուղի թշնամին, գյուղը կամաց – կամաց հիվանդանում է օտարներով, իսկմտահոգիչն այն է, որ այդ հիվանդները տարիքով ջահելներն են՝ ուժեղ,գյուղին ու իրենց ծնողներին պետքական: Գյուղում հին ու նոր սերենդիհակասություն է երևում, և արդեն այդ ցեցը քայքայում է ավագի ու կրտսերի՝իրար հասկանալու, հարգելու, լսելու դարավոր ավանդույթը:

Նրա «Տերը» վիպակը այս ամենի վկայագիրն է:Եթե «Մենք ենք մեր սարերը» վիպակի հերոսները աշխարհի

ամնեացավոտ հարցերին կարող են պատասխան տալ՝ չհեռանալովԾմակուտից, ապա «Տերը» վիպակի հերոսները իրենք են Ծմակուտըփոխում: Գյուղացին հեռացել է բնությունից, խորթացել է նրան, դարձել էբնությունը հոշոտող, անհայրենիք, ընչաքաղց և ավերում, ոչնչացնում է այներկիրը, որի տերն ինքն է: Վիպակի գլխավոր հերոսը՝ ՌոստոմՄամիկոնյանը, պայքարում է օտարացած այս հերոսների դեմ, բայց նաարդեն մենակ է. նրա կողքին կանգնած յուրային չկա:

Ռոստոմ Մամիկոնյանը Հովիտ գյուղի անտառապահն է: Գյուղիքայքայումը հանգեցրել է նրան, որ գյուղեր են միավորվում, դառնում մեկտնտեսություն: Նրա հայրենի գյուղն էլ կցել են հարևան գյուղին: Այդմիացումը նախկին և ներկա շատ գյուղացիների մոտ առաջացրել է անհոգիվերաբերմունք քայքայվող գյուղի հանդեպ: Ոչ միայն տներ են լքվում, դռներեն փակվում, այլև հայրենի գյուղը շատերի համար դարձել է սոսկ

Page 138: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

138

ամառանոց, կերուխումի վայր: Գյուղաշխարհի մարդուն լքել է նաևաշխատասիրությունը, իրար հանդեպ ունեցած սիրալիր վերաբերմունքը,երկրի տերը լինելու ցանկությունը: Ահա գյուղի օտարացածներն էլ,արյունակից կամ պարզապես համագյուղացի, աստիճանաբար կյանքիցդուրս են մղում երկրի տիրոջը, որովհետև իրենք գողանում էին, ոչնչացնումբնությունը, իսկ նա պաշտպանում էր, հսկում, բռնում գողացողի ձեռքը:Բայց, ցավոք, ժամանակը երկիրը քայքայողների համար էր աշխատում, իսկՌոստոմը մենակ էր. նա առաքինի էր, հպարտ, ինքնուրույն, չէր քծնում, չէրվախենում, վիզ չէր ծռում իշխանավորների առաջ, կեղծիքի ու քծնանքիթշնամին էր: Հենց այս որակներն իր մեջ կրող մարդու թշնամին էրժամանակը, և Ռոստոմը զրկվում է իր պաշտոնից, դուրս է մնում կյանքից:

Վիպակը սկսվում է անտառտնտեսության ղեկավարի համարառանձնատուն կառուցելու խոսակցություններից: Եվ բոլորը գիտեն, որ այդտան համար փայտանյութ պիտի դառնա «կենդանի կանգնած» անտառը:Ռոստոմի բնութագրմամբ ծառ կտրողը անհայրենիք, անսիրտ, անհոգի,վայրենի մարդ էր: Հովիտը դարձել էր այսպիսի մարդկանց տունը: Վիպակիհերոսը ծառ կտրողի, անտառը ոչնչացնողի թշնամին է ու ուժերի լարումովպայքարում է դրանց դեմ: Նա այն մարդն է, ով նույնիսկ չէր կարողանումփչացող խոտի ափսոսանքը խեղդել իր մեջ: Ռոստոմը երկրի տերն է ուտիրոջ նմա էլ մտածում է ու գործում: Քաղաքում ապրող իրհամագյուղացիներին օտար է համարում, որովհետև նրանց համար գյուղըընդհամենը մառան է: Ռոստոմի արմատներն այս գյուղից չէին, բայց նաամենաբնիկն էր: Գյուղում արդեն շատացել էին լքված տները, այգիներըավեր էին դարձել, գյուղամեջը ամայի էր, անտառում շատացել էին կտրվածծառերի բները, երիտասարդ ու հաստաբուն ծառերը գերաններ էինդառնում` այս կամ այն անարժանի տանիքը ծածկելու համար: ԱհաՌոստոմի ցավը, անհանգստությունը: Վիզ ծռող, սրա-նրա դռանը մի բաժակօղի խմող անտառապահի կերպարը նա բարձրացրել, հասցրել էրբարձունքին: Նրան չէին կարող կաշառել, կեղծ խոսքերով գրավել, օղիհյուրասիրել ու դրա դիմաց գողանալ: Բայց ազնվության դիմաց նա միայնթշնամություն էր ձեռք բերել, մնացել մենակ: Անգամ նրա քրոջ զավակներընրա դեմ էին դուրս եկել: Ռոստոմի տեսակը գյուղին էլ պետք չէր. նադարձել էր ծաղրի ու նախատիքի նշանակետ: Բայց Ռոստոմընահանջողներից չէ. գիտի ինչ է ուզում: Ռոստոմի և նրան թշնամացածհամագյուղացիների հարաբերությունները նկարագրելիս Մաթևոսյանըգրում է. «Երկու հայ կռվեցին, թուրքի գործն աջողեց» կամ «Թուրքի առաջմենք հայ ենք, հայի առաջ էլ ուրեմնս թուրք ենք. մենք պետք է անհատլինենք»:

Page 139: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

139

Մաթևոսյանի վիպակում «քեռու և քվեր զավակի», «հացի ու պատվի»ժամանակներն անցել են,հիմա գիշատչի նման են իրար նայում քեռին ուքրոջ զավակը: Դաշտում խոտ հնձող, 500 ոչխար պահող հնձվորների ուհովիվների էլ չես հանդիպի: Հիմա գյուղի կենտրոնում իրենց օրը մաշող,օղի և գարեջուր խմող հարբած, թմրած, անմիտ գյուղացիներն են դարձելերկրի տերերը: Սա տագնապի ազդանշան է, որը հնչեցնում է գրողը: Գյուղըմեռնում է, գյուղացին սկսում է ատել իրեն սնող հողը: Բնություն,աշխատասիրություն, հարևանի մասին հոգ տանելու պահանջ ուցանկություն այլևս չկա. Կա հարբեցող հացթուխ, թիթեղյա վառարանի մեջիր կարիքները հոգացող ծույլ, գողացող գյուղացի, որն իրեն իրավունք էվերապահել ծաղրել, խանգարել, նախատել երկիր պահող վերջինմոհիկանին: «Անցանք ավերված ցանկապատը, անխնամ այգին, մտանքտուն: Երանի մտած չլինեինք: Տունը լիքը գերեզմանոց էր հիշեցնում:Սեղանի վրա զամբյուղ կար` մեջը ձվեր: Հալիվորը թոռների համար քաղաքղրկելու համար էր հավաքել: Պատին քաղաքաբնակ որդու-հարսիլուսանկարն էր` «սիրելի հայրիկին իր զավակներից» մակագրությամբ»:

Գյուղ էր մտել «թշնամական» անհարազատությունը: Եղբայրներնապրում էին կողք կողքի ու չէին խոսում իրար հետ: «Ով որ ընկերս է`ախպերս նա է»,- սա էր դրա պատասխանը: Ամբողջ վիպակում Ռոստոմն իրմասին հոգնակիով էր խոսում` մենք լսում ենք, ասում ենք: Արդյո՞ք նա իրմեջ կրում էր նախնիներին` Սումբաթ պապին, հին անտառապահ Տիգրանպապին, Սարգսյան ազգին`բոլորին:

Նա ուզում էր Անդրանիկ զորավար լինել. ժողովրդին իր ետևիցտանել ու փրկել շուն թուրքից, այս դեպքում` «թուրք» հայից. «Մենք ենքասում, ուզում ենք Անդրանիկ զորավոր լինել, բայց ոչ ետևներիցս եկողժողովուրդ ունենք, ոչ էլ առաջներս`թուրքի թշնամի»: Նա գտնում էր, որպատերազմը դեռ շարունակվում է, բայց առանց թուրութվանքի: Մարդիկիրար «ուտում» են, իրար ձեռից փախցնում, անտառից գողանում,պետության ու իր երկրի շահը արհամարհում: Մաթևոսյանի նկարագրածգյուղը դարձել էր անցած-գնացած հիշողությունների սեփականությունը:Գյուղը լքած, գյուղին օտարացած քաղաքաբնակները կամ թոշակի գնալուցհետո էին վերադառնում կամ մեռած ժամանակ: Ծմակուտը կարմիրդրոշակակիր տնտեսությունից դարձել էր գերեզմանոց: Իսկ Ռոստոմը չէրուզում այդ գերեզմանոցի տերը լինել, մեռածներին հսկել, ուզում էր.«Ծմակուտը Ծմակուտ մնա, ուզում էր օտար-անհայրենիք թզուկի առաջԾմակուտի կաղնին քսան մանեթով չծախվեր, ուզում էր Ծմակուտի սարերիարծաթե քուռակը հովտեցի լակողի ձեռը չընկներ, իրենց երեխեքի երկիրըչծախվեր, էգուցվա օրը իրենց ժառանգները հայրենիքից զուրկ չմնային»:Ուզում էր, ու դրա համար էլ նրա թշնամին մեկը չէր, ամբողջ երկիրն էր:

Page 140: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

140

Ռոստոմը այս ամենը իր համար չէր ուզում. նա անժառանգ էր: Երկիրըզավակ ունեցողներինն էր, նրանց երեխաներինը: Ռոստոմի թիկունքըժողովուրդն էր, բայց այդ ժողովուրդը նրանից թիկունք էր դարձրել, նաբռնել էր բնությունը, գյուղը, երկիրը եկամուտի աղբյուր, հին ջրաղացըառանձնատուն, դարավոր կաղնին շինանյութ դարձնելու ուղին: Ռոստոմըմենակ էր, անզոր էր այս ամենի առաջ: Նրա տեսակը անհետանում էր:Վիպակում նրա անժառանգությունը հենց այս իմաստն ունի: Եվ իրմիջավայրից խորթացած Ռոստոմին ոչինչ չէր մնում, քան զայրացած կրկնելիր նախորդների խոսքը. «Աշխարհը շինել եք հաշվապահություն»:

Օգտագործած գրականության ցանկ1. Հր. Մաթևոսյան, Այսպես կոչված գյուղագրության մասին,

«Գրական թերթ» 1968 թիվ, 13 սեպտեմբեր:2. Հր. Մաթևոսյան, Սպիտակ թղթի առջև, Երևան, 2004, էջ 6:3. Հր.Մաթևոսյան, Տերը, «Սովետական գրող» հրատ., Երևան

1993:4. Դավիթ Գասպարյան, Հայ գրականություն, Երևան, 2007:5. Սարգիս Փանոսյան, Հր. Մաթևոսյանի

ստեղծագործությունը, Երևանի համալսարանի հրատ., Երևան, 1984:

Գ. ԶարգարյանԳյուղաշխարհը Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություններում

ԱմփոփումՄաթևոսյանը նորովի ներկայացրեց գյուղաշխարհի մարդու

ներաշխարհը, նրա փիլիսոփայական վերլուծություններն ու աշխարհըհասկանալու, գնահատելու, այդտեղ շտկումներ անելու կարողությունները:Հրանտ Մաթևոսյանը հանդես եկավ և՛ նոր ասելիքով, և՛ նոր ոճով: Նրաարձակում հայ գյուղը երևաց ժողովրդի ճակատագրում իմաստային նորդերով:

Г. ЗаргарянРезюме

Матевосян по-новому представил внутренний мир сельскоготруженика, его философские выводы и умение понять, оценить и внести своипоправки в окружающий мир. Грант Матевосян выступил с новым словом, сновым стилем.

Page 141: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

141

G. ZargaryanSummary

H. Matevosyan was an Armenian writer, script writer, an outstandingrepresentative of contemporary Armenian fiction. He described peasant’s life,inner world, philosophy and outlook anew.

Page 142: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

142

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

ԱՐՄԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԽ. Աբովյանի անվան ՀՊՄՀ թանգարանագիտության,

գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դասախոս,բանասիրական գիտությունների թեկնածու

ՀՏԴ 070ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ

ՀԱՏՈՐԱՅԻՆ ՑԱՆԿԵՐ

Բանալի բառեր և արտահայտություններ. համահավաք ցանկ,տեղեկույթ, «Մշակ» լրագիր, «Էջմիածին» ամսագիր, «Պատմա-բանասիրական հանդես», մատենագիտություն:

Ключевые слова и выражения: сводный список, сведение,газета “Мшак”, ежемесячник «Эчмиадзин», "Историко-филологический журнал", библиография.

Key words and expressions: combined list, information, newspaper“Mshak”, review “Ejmiatzhin”, “Patmabanasirakan hands”, bibliography.

Պարբերական մամուլի մատենագիտությունների համահավաքցանկերի շարքում կարևոր տեղ ունեն անվանական պարբերականմամուլի ցանկերը, որոնք յուրատեսակ բանալի և տեղեկույթի աղբյուր ենհանդիսանում տվյալ ամսագրից կամ թերթից օգտվողների համար: Այսցանկերը լույս են տեսել թե՛ մեկ գրքով, թե՛ հատորային ձևով, որոնքմինչև այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը: Դրանցիցհիշատակենք մի քանիսը:

«Մշակ» լրագրի մատենագիտություն - «Մշակ»-ը հասարակական-քաղաքական, գրական օրաթերթ է: Սկզբում այն հանդես է եկել որպեսշաբաթաթերթ: Լույս է տեսել 1872-1875թթ. Թիֆլիսում: 1985թ. եղել էընդհատում: Հիմնադիր-խմբագիրն էր հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ, հրատարակիչ Գրիգոր Արծրունին (1845-1892):Թերթի խմբագիրներն են եղել Ալեքսանդր Քալանթարը, ՀամբարձումԱռաքելյանը, Լեոն, Տիգրան Հախումյանը: «Մշակ» լրագիրը հանդիսացելէ ազատամիտ մտավորականության գաղափարական օրգան,առաջադրել է ժողովրդավարական վերափոխումների ծրագրեր, սոցիալ-տնտեսական զարգացման ուղին: Հանդես է եկել հայկական դպրոցներըեկեղեցուց զատելու առաջարկներով: «Մշակ»-ին թղթակցել ենականավոր մտավորականներ և անվանի գործիչներ՝ Պերճ Պռոշյան,

Page 143: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

143

Րաֆֆի, Ղազարոս Աղայան, Գաբրիել Սունդուկյան, ԱլեքսանդրՇիրվանզադե, Մկրտիչ Փորթուգալյան, Արփիար Արփիարյան և այլոք:Այն դադարել է լույս տեսնել Վրաստանում խորհրդային կարգերիհաստատումից հետո՝ 1921թ-ին:1

1975 թ Հայկական ՍՍՌ Ալ. Մյասիկյանի անվան հանրապետականգրադարանի (այժմ՝ Հայաստանի ազգային գրադարան ինֆորմացիայի ևմատենագիտության բաժին (այժմ՝ Մատենագիտության ևգրադարանագիտության բաժին)) հրատարակեց «Մշակ» լրագրիբովանդության ցանկը (1872-1875թթ): Կազմողներն էին ՄարիամԲաբայանը, Արամ Բաբայնը և Փառանձեմ Խանզատյանը: Խմբագիրն էրԱրամ Բաբայանը: Առաջաբանում Արամ Բաբայանը հանդես է եկել«Մշակ» լրագրին նվիրված պատմական ակնարկով, որի հաղթականճանապարհի գրավականը միանշանակ պայմանավորված է ԳրիգորԱրծրունի երևույթի հետ: «Մեծ է եղել արծրունյան «Մշակի» դերը հայժողովրդի առաջադիմական լուսավորության գործում: Նրանք ովքերզբաղվում են 19-րդ դարի երկրորդ կեսի հայ մամուլի, գրականությանպատմությամբ, հասարակական մտքի հարցերով. չեն կարողչանդրադառնալ այդ շրջանի մամուլին, առանձնապես «Մշակ» թերթին» -նշել է Ա. Բաբայանը:2

Մատենագիտությունը ժամանակագրական ձևով մեզ էներկայացնում «Մշակ» լրագրի պատկերը: Սկսվում է տարեթվով,տարեթվերի մեջ ամբողջ ամսվա համարներն են և իրենցենթաբաժինները:

1872«Հունվար N 1, 2, 3, 4»

Պարբերականն ուներ հետևյալ բաժինները, որոնք և բարեխղճորեններկայացված են մատենագիտական ցանկում:

I «Առաջնորդներ և խմբագրականներ»,II «Տերության կարգադրություններ»,III «Դատաստանական ժամանակագրություն»,IV «Ներքին տեսություն»,

1 Հայ գրատպություն և գրքարվեստ: Հանրագիտարան: ՀՀ Գիտությունների ազգայինակադեմիա: Եր., Հայկական հանրագիտարանի հրատարակչություն 2015, էջ 760:2 «Մշակ» լրագրի (Թիֆլիս) Բովանդակության ցանկ 1872-1875: Կազմ՝ Մ.Հ. և Ա.Ս.Բաբայաններ, Փ.Հ. Խանզադյան: Ընդհ. Խմբ. Արամ Բաբայանի: Եր., 1975, 352 էջ, պր I.էջ 11:

Page 144: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

144

V «Արտաքին տեսություն»,VI «Խառը լուրեր»,VII «Բանասիրական»VIII «Մատենագրություն»,IX «Ֆելիետոն»,X«Հայտարարություններ»:Հարկ է նշել, որ նյութերը, նկարագրված են այդ

ժամակահատվածում ընդունված մատենագիտական նկարագրությանսկզբունքներով՝ «[Արծրունի Գ]»: Գյուղական քահանա: «Միջնակարգհոգևոր կրթության մասին]: 24 փետր. № 8, էջ 1-2:3

Հատկանշական է, որ ամիսների մեջ նույնպես նյութերըդասավորված են ժամանակագրական կարգով, այսինքն՝ ամբողջմատենագիտական ցանկը խիստ ժամանակագրական է: Այս հատորումընդգրկված է 2666 մատենագիտական նկարագրություն (Ոչ մի հոդվածդուրս չի մնացել այս ցանկից):

«Մշակ» լրագրի մատենագիտության մեջ առկա են հարուստօժանդակ ցանկեր, որոնք են՝

1. Հոդվածների և թղթակցությունների այբբենական ցանկ,2. Առարկայական ցանկ,3. Անվանական ցանկ,4. Աշխարհագրական անունների ցանկ:Ինչ խոսք օժանդակ ապարատի այս բազմազանությունը ավելի

դյուրացնող միտում ունի օգտվողների համար: Նմանօրինակ ցանկերունենալը մատենագիտության հաջողության գրավականներից է:Օժանդակ ցանկերում այբբենական կարգով ներկայացված ենվերնագրերը, անձնանունները, աշխարհագրական անունները, որոնցկողքին մատենագիտական ցանկում առկա իրենց հերթական համարն է:

1988 թ. ժողովուրդների բարեկամության շքանշանակիր ՀՍՍՀ Ալ.Մյասնիկյանի անվան գրադարանը (այժմ՝ Ազգային գրադարան)հրատարակում է «Մշակ լրագրի բովանդակության ցանկի 2-րդ պրակը:Այն ընդգրկում 1876-1878թթ. –ը: Կազմողն էր Փառանձեմ Խանզադյանը,խմբագիր պատմական գիտությունների թեկնածու՝ Լաուրա Գևորգյան:Այն չունի առաջաբան, քանզի 1-ին պրակում մանրամասն ներկայացված

3 «Մշակ» լրագրի (Թիֆլիս) Բովանդակության ցանկ 1872-1875: Կազմ՝ Մ.Հ. և Ա.Ս.Բաբայաններ, Փ.Հ. Խանզադյան: Ընդհ. Խմբ. Արամ Բաբայանի: Եր., 1975, 352 էջ, պր I,-էջ 22:

Page 145: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

145

էր «Մշակ» պարբերականը և մատենագիտական ցանկի հետ կապվածտարրերը»:

Նկարագրությունը կատարված է նույն սկզբունքով, բաժիններըգրեթե նույնն են: Այս պրակում նկարագրված է 3261 նյութ: Ցանկերիօժանդակ ապարատը նույն կերպ է ինչպես 1-ին պրակում:

2014 թ ՀՀ Մշակույթի նախարարության և Հայաստանի Ազգայինգրադարանի կողմից թվային տարբերակով հրատարակվեց «Մշակ»-իմատենագիտությունը, որը ընդգրկում էր 1880թ: Կազմողն էրբանասիրական գիտությունների թկնածու Մայա Գրիգորյանը: Այստեղներառված են գրեթե բոլոր նյութերը, ինչպես կազմողն է նշում, բացիհայտարարություններից: Այս ցանկը ևս նույն սկզբունքով է կազմված,ինչպես նախորդները: Սակայն պետք է նշենք, որ այս անգամ այնենթարկվում է այդ ժամանակի մատենագիտական նկարագրությանկանոններին:

«[1880թ երկու օրացույցների հրատարակությունը Երևանում] IIթ.1- 15 յունվ. էջ 3»4

Մատենագիտական ցանկը բաղկացած է 4322 միավորնկարագրությունից: Ունի նույն օժանդակ ցանկը ինչպես նախորդ երկուպրակներում. «Անվանացանկ, աշխարհագրական ցանկ, վերնագրայինցանկ, առարկայական ցանկ:5

Հաջորդ հատորային պարբերական մամուլի մասնագիտականցանկը, որի մասին մի փոքր ցանկանում ենք մանրամասնել, «Էջմիածին»ամսագրի մատենագիտությունն է:6

«Էջմիածինը» կրոնական պատմա-բանասիրական հայագիտականամսագիր է: Այն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնականհրատարակությունն է: Լույս է տեսնում 1944 թ-ից, Ամենայան հայոցկաթողիկոս Գևորգ Զ. Չորեքչյանի նախաձեռնությամբ: Մինչև 1961 թ-ըտպագրվել է Երևանում, հետո Էջմիածնում: Տարբեր տարիներինպարբերականը խմբագրել են Առաքել Առաքելյանը, Լևոն Կիսիբեկյանը,Աշոտ Աբրահամյանը, Արթուն Հատիտյանը, Պարգև Շահբազյանը,Երվանդ Մելքոնյանը, Ասողիկ եպս. Արիստակեսյանը, Բագրատ աբեղաԳալստյանը, Անդրանիկ Զեյթունյան, Վարդան Դևրիկյանը, ԱրշակՄադոյանը: Ամսագիրը հիմնականում լուսաբանում է Մայր աթոռի

4 nla.am/HAG/7/mshak 1880 pdf- էջ 3:5 nla.am/HAG/7/mshak 1880 pdf:6 Հայ գրատպություն և գրքարվեստ: Հանրագիտարան: ՀՀ Գիտությունների ազգայինակադեմիա: Եր., Հայկական հանրագիտարանի հրատարակչություն 2015, էջ 397:

Page 146: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

146

միաբանության, ներքին և Սփյուռքի թեմերի եկեղեցական կյանքը,ծանոթացնում Հայաստանյաց առաքելական եկեղեցու նշանակալիիրադարձություններին, անդրադառնում է միջեկեղեցականհարաբերություններին, միջազգային կրոնական և միջեկեղեցական,միջպետական կապերին, անդրադառնում Հայրենիք և Սփյուռքի շատհարցերին և համագործակցությանը: Այստեղ են տպագրվում հայոցհայրապետների կոնդակները, շրջաբերականները, քարոզները, ճառերը:«Էջմիածին» ամսագրին աշխատակցել են բազմաթիվ ականավորանհատներ՝ Հրաչյա Աճառյանը, Ստեփան Մալխասյանցը, ԳարեգինՀովսեփյանը, Գարեգին Լևոնյանը, Հակոբ Անայանը և այլոք:

«Էջմիածին» ամսագրի մատենագիտության 1-ին մասը լույս էտեսել 1975 թ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տպարանում: Կազմողն էՍեդա Կոծինյանը, խմբագիրներ Արթուն Հատիտյան, Սուրեն Քոլանջյան:7

Սկզբում խմբագիրները հանդես են եկել «Էջմիածին» ամսագրիստեղծման և անցած ճանապարհի մասին անդրադարձով:8 Այնընդգրկում է 1944-1973 թթ.»:

Սեդա Կոծիկյանը ավելի շատ ներկայացրել է մատենագիտությանկազմման մեթոդը և սկզբունքները: Հատկանշական է, որ առաջին մասընվիրված է պարբերականի ստեղծման 30-ամյա հոբելյանին:9

Մատենագիտական ցանկն ունի ժամանակագրական ևայբբենական բնույթ:

Տրված է տարեթիվը, ներսում նկարագրված են այդ տարեթվի բոլորհոդվածները: Օրինակ՝

1944«2. Աբրահամյան Աշոտ:Մեր միջնադարյան գրիչները: [

Ուսունասրություն]: 1944, փետրվար – մարտ, էջ 58-62, ապրիլ – մայիս էջ42-45»:10

7 Մատենագիտություն «Էջմիածին» ամսագրի /Կազմ.՝ Ս. Կոծիկյան, խմբ. ԱրթունՀատիտյան և Սուրեն Քոլանջյան: Էջմիածին.- 1975 -294 էջ:8 էջ III-XI:9 Մատենագիտություն «Էջմիածին» ամսագրի /Կազմ.՝ Ս. Կոծիկյան, խմբ. ԱրթունՀատիտյան և Սուրեն Քոլանջյան: Էջմիածին.- 1975XIII-XV:10 Նույն տեղում՝ էջ 1:

Page 147: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

147

Նկարագրությունը կատարված է այդ ժամանակահատվածումընդունված մատենագիտական կանոններին համապատասխան:Ցանկում առկա է 5283 նկարագրություն:

Ինչպես բոլոր մատենագիտական ցանկերը, այս ցանկը նույնպեսզերծ չէ օժանդակ հարուստ ապարատից:11 Այստեղ առկա են հետևյալօժանդակ ցանկերը. Առարկայական ցանկ, Վանքերի և եկեղեցիներիցանկ, Հեղինակների և անձնանունների ցանկ, Տեղանունների ցանկ:

«Էջմիածին» ամսագրի հաջորդ մատենագիտական ցանկըհրատարակվել է 2012 թ Սուրբ Էջմիածնում: Կազմողն է Տեր ԱրարատՔահանա Պողոսյանը, խմբագիր Գևորգ Տեր-Վարդանյանը: Այստեղ 1974-2008 թթ լույս տեսած նյութերի մատենագիտությունն է, նախաբանը՝«Էջմիածին» ամսագրի պատմական դերի և նշանակության արտացոլումնէ,12 որը հեղինակել է խմբագիր Գևորգ Տեր-Վարդանյանը: Նա նշել է՝«Վերջին գիտական առումով «Էջմիածին» ամսագիրն իր գոյատևմանամբողջ ընթացքում եղել է հայաստանեան հայագիտութեան,առավելապես միջնադարագիտութեան ջահակիրներից մեկը»:13

Այնուհետև՝ կազմող Արարատ Քահանա Պողոսյանի անդրադարձնէ մատենագիտության կառուցվածքին և բովանդակությանը:14

Նկարագրությունը մի փոքր այլ է քան նախորդ գրքում՝«Ամավերջի հանիսություն [Գևորգյան] հոգևոր ճեմարանում [14Զ,

1974]: 1974 Զ., էջ 26-30»:15

Մատենագիտության մեջ նկարագրված է 8239 նյութ: Օժանդակցանկերը բաղկացած են հետևյալ բաժիններից՝ Առարկայական ցանկ,«Անձնանունների ցանկ», «Տեղանունների ցանկ», «Վանքեր, եկեղեցիներ»,անապատներ: Ինչպես տեսնում ենք գրթեր նույն կառուցվածք ունի, ինչառաջին հատորում:

Հաջորդ հատորային պարբերական մամուլի մատենագիտականցանկը, որ ցանկանում ենք հիշատակել՝ «Պատմա-բանասիրական»հանդեսի մատենագիտությունն է: «Պատմա-բանասիրական հանդեսը»-ը

11 Նույն տեղում՝ էջ 243-293:12 «Էջմիածին» ամսագիր: Մատենագիտություն 1974-2008: Կազմող՝ Արարատքահանա Պողոսյան, Խմբագիր՝ Գևորգ Տեր-Վարդանյան: Էջմիածին, Մայր Աթոռ Ս.Էջմիածին: - 2012, 476 էջ:13 Նույն տեղում՝ էջ 6:14 «Էջմիածին» ամսագիր: Մատենագիտություն 1974-2008: Կազմող՝ Արարատքահանա Պողոսյան, Խմբագիր՝ Գևորգ Տեր-Վարդանյան: Էջմիածին, Մայր Աթոռ Ս.Էջմիածին: - 2012, էջ 12:15 Նույն տեղում՝ էջ 15:

Page 148: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

148

հայագիտական քառամյա, 1999-ից եռամսյա հանդես է: Լույս է տեսնումմՀՀ գիտություններրի Ազգային ակադեմիայի կողմից, 1958 թ Երևանում:Հիմնադիր-խմբագիրն է՝ Մկրտիչ Ներաիսյանը, խմբագիրներ՝ ՎարդգեսՄիքայելյանը, Սարգիս Հարությունյանը, 2006 թ-ից ԱնուշավանԶաքարյանը: Այստեղ տպագրվում են գիտական ուսումնասիրություններև հոդվածներ՝ հայոց պատմության, հնագիտության,աղբյուրագիտության, գրականության, լեզվի, փիլիսոփայության ևմշակույթի մասին ամփոփումներհայերեն, ռուսերեն և անգլերենլեզուներով: Այստեղ նկարագրվում են նյութեր նվիրվածկավկասագիտությանը, Մերձավոր Արևելքին բյուզանդագիտությանը ևայլն:16

1968թ ՀՍՍՀ գիտությունների ակադեմիան (այժմ՝ ՀՀ ԳԱԱ)հրապարակում է «Պատմա-բանասիրական հանդեսի մատենագիտականցանկը՝ պարբերականի 10-ամյակին: Մատենագիտությունը կազմել ենԱ.Մ.Ոսկանյանը. Ա.Ա. Գրիգորյանը և Ս.Ս. Զատիկյանը:17 Նյութերըդասավորված են հետևյալ կերպ՝ ըստ տարեթվերի, հերթականհամարների և իրար հաջորդող հոդվածների նկարագրությունից: Դրանքմիմյանիցի բաժանված են վերջակետով:

1959 № 1 (4)«Ա. Ադոյան, Հոդվածներ. - Նոր դարաշրջանի վիթխարի ծրագիրը:

Ա.Կ. Ջրաղացպանյան Սովետական Հայաստանի արդյունաբերականզարգացումը: Մ.Հ. Մուրադյան – Սովետական երաժշտության անցած

ուղին…»:18

Ինչպես նկատում ենք, այս նկարագրության ձևը փոքր ինչ հեռու էմատենագիտական կանոններով նկարագրությունից:

Իսկ ահա II բաժին հանդիսացող՝ «Սիստեմատիկ ցանկումնյութերը դասավորված են ըստ գիտության ճյուղերի19 և այստեղնկարագրությունը այլ կերպ է՝ «Աբգարյան Գ.Վ. Կարծեցյալ Ստեփանոս

16 Հայ գրատպություն և գրքարվեստ: Հանրագիտարան: ՀՀ Գիտությունների ազգայինակադեմիա: Եր., Հայկական հանրագիտարանի հրատարակչություն 2015, էջ 880:17 «Մատենագիտական ցանկ», «Պատմաբանասիրական հանդես»: /Կազմ.՝ Հ.Անտոնյան և և ուրիշներ, Խմբ.՝ Մ. Ներսիսյան): ՀՍՍՀ ԳԱ. Եր.- 1983, - 222 էջ(Հավելված 1983 p 2-3):18 Նույն տեղում՝ էջ 4:19 Մատենագիտական ցանկ: 1958-1967: Եր; ՀՍՍՀ ԳԱ. – 1968. – 126 էջ (Հավելված«Պատմաբանասիրական հանդես» p 4) էջ 47- 118:

Page 149: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

149

Տարոնացին նույն ինքը Ստեփանոս Տարոնացի Ասողիկն է: 1962, № 1, էջ210-225: Ամփոփումը ռուսերեն»:20 Ինչպես նկատում ենք նկարագրականտարրերը պահպանված են և արտացոլված են այդ ժամանակ ընդունվածմատենագիտական նկարագրության օրենքներով: Սակայն որոշակիվերապահումներով, քանզի չունեն համարակալում:

Մատենագիտական ցանկի III` վերջին մասը.21 մեզ ներկայացնումէ «Հեղինակների անվանացանկը, որտեղ այբբենական կարգովհեղինակների ազգանուններն են, անվան և հայրանվան սկզբնատառերըև դիմացը հերթական տարեթիվը և համարը, որտեղ գտնվում է նշվածհեղինակի հոդվածը ՝

«Աթայան Ռ.Ա. – 1961 № 3-4»:22

1983 թ. նույն հաստատության կողմից լույս է տեսնում «Պատմա-բանասիրական հանդեսի մատենագիտության» կարելի է երկրորդ մասը,լրացված: Այն ընդգրկում էր 1958-1982 թթ հանդեսում լույս տեսածհոդվածների ցանկը: Ի տարբերություն նախորդող գրքի այստեղ նյութերըդասավորված են ըստ գիտության բնագավառների՝ «Պատմություն»,«Հնագիտություն», «Ազգագրություն», «Գրականագիտություն»,«Լեզվաբանություն», «Փիլիսոփայություն», «Իրավունքի պատմություն»,«Արվեստ և ճարտարապետություն» և Ինֆորմացիա: Ըստ բաժիններինյութերը դասավորված են այբբենական կարգով և մատենագիտականտարրերի առկայությամբ:

«1355. Բախչինյան Հ.Գ. Սայաթ-Նովայի երեք ծածկագրիվերծանությունը, 1975, 4, 169-175»:

Այս հատորում «Անվանացանկ23» -ը անձնանունների դիմաց իրենցհերթական համարով է՝ հայերեն և ռուսերեն լեզուներով՝

«Ադոնց Մ.Հ. 473»24

Այսպիսով, նկարագրված բոլոր մատենագիտական ցանկերը՝«Մշակ», «Էջմիածին» և «Պատմա-բանասաիրական հանդես»անգնահատելի դեր ունեն ոչ միայն պարբերական մամուլիպատմությամբ զբաղվողների, այլև հայագիտության և այլբնագավառների համար: Ոչ պակաս կարևոր նշանակություն ունեն

20 Նույն տեղում՝ էջ 47:21 Նույն տեղում՝ էջ 119-126:22 Նույն տեղում՝ էջ 119:23 Մատենագիտական ցանկ: 1958-1967: Եր; ՀՍՍՀ ԳԱ. – 1968. – 126 էջ (Հավելված«Պատմաբանասիրական հանդես» p 4) էջ 97-22:24 Նույն տեղում՝ էջ - էջ 97:

Page 150: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

150

պարբերական մամուլի մատենագիտական այլ հրատարակություններ,որոնց անդրադառնալը նույնպես անհրաժեշտ է:

Ա. ՀակոբյանՀայ պարբերական մամուլի մատենագիտության հատորային

ցանկերԱմփոփում

Հոդվածում անրադարձ է կատարվել հատորային բնույթի «Մշակ»,«Էջմիածին» և «Պատմա-բանասիրական հանդես» անվանականպարբերական մամուլի ցանկերին, նկարագրվել է դրանցկառուցվածքային առանձնահատկությունները, կարևորվել է այդցանկերի տեղեկատվական և գործնական դերն ու նշանակություն:

А. АкопянМноготомные списки библиографии армянских периодических

изданийРезюме

В статье говорится о списках периодических номинальныхмноготомных изданий “Мшак”, “Эчмиадзин” и “Историко-филологический журнал”, описаны их структурные особенности, выделеныинформационная и практическая роль и значение этих списков.

A. HakobyanVolume lists of the Armenian periodicals bibliography

SummaryThe article is devoted to the volume named periodical lists, such as

“Mshak”, “Ejmiatzin” and “Patmabanasirakan hands”, their constructivepeculiarities were presented , as well as the important informative and practicrole and significance of those lists are mentioned.

Page 151: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

151

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ

ԽԱՉԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԽ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ,

պատմական գիտությունների թեկնածուՀՏԴ 94:070

ՎՐԱՍՏԱՆԻ 1924 Թ. ՀԱԿԱԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՄԱՄՈՒԼՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. Վրաստան,հակախորհրդային ապստամբություն, հայկական սփյուռք, «Հայրենիք»,«Հուսաբեր», «Պայքար», «Արև»:

Ключевые слова и выражения: Грузия, антисоветское восстание,армянская диаспора, «Айреник», «Усабер», «Пайкар», «Арев»:

Key words and expressions: Georgia, anti-soviet rebellion, Armeniandiaspora, «Hayreniq», «Husaber», «Payqar», «Arev»:

Այսրկովկասում խորհրդային իշխանության հաստատումը հարթուղիով չընթացավ: Խորհրդայնացումից կարճ ժամանակ անցայսրկովկասյան հանրապետություններում տեղի ունեցանհակախորհրդային ապստամբություններ: Հայաստանումհակախորհրդային ապստամբությունը տեղի ունեցավ երկրումիշխանությունը բոլշևիկներին հանձնելուց երկուսուկես ամիս անց՝ 1921թ.փետրվարին: Վրաստանում խորհրդային իշխանությունը տապալելուզինված փորձը տեղի ունեցավ ավելի ուշ՝ 1924թ. օգոստոսի վերջին:Վրաստանի ապստամբությունը որոշակի տարածում գտավ նաևԱդրբեջանում:

Հայտնի է, որ սփյուռքահայ հասարակական-քաղաքական միտքըլայնորեն անդրադարձել է 1921թ. փետրվարյան ապստամբությանը1:Բավական հետաքրիր են նաև սփյուռքահայ որոշ թերթերի կողմիցՎրաստանի ապստամբությանը տրված գնահատականները:

1922 թ. օգոստոսին Վրաստանի սոցիալ-դեմոկրատական(մենշևիկյան) կուսակցության ակտիվ դերակատարությամբ ստեղծվեց

1 Այս մասին առավել մանրամասն տե'ս Ստեփանյան Խ., 1921թ. փետրվարյանապստամբության պատճառներն ու հետևանքները սփյուռքահայ հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ, Երևան, «Լուսակն», 2016, 200 էջ:

Page 152: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

152

Վրաստանի անկախության ընդհատակյա կոմիտեն2, որը ձեռնամուխ եղավնախապատրաստվել Վրաստանում բոլշևիկյան իշխանությունը զինվածապստամբության միջոցով տապալելու գործին: 1924թ. օգոստոսի 28-ինՃիաթուրայում (Արևմտյան Վրաստան) վրաց իշխան Գեորգի Ծերեթելիիգլխավորությամբ պայթեց հակախորհրդային ապստամբությունը3:

Կարճ ժամանակամիջոցում ապստամբները գրավեցին ԱրևմտյանՎրաստանի մեծ մասը, և որոշ շրջաններ՝ հանրապետության արևելյանմասում: Օգոստոսի 31-ին Խորհրդային Վրաստանի արտակարգհանձնաժողովին հաջողվեց ընդհանուր առմամբ կոտրել ապստամբներիհիմնական ուժերին: Ապստամբությունը վերջնականապես ճնշվեցսեպտեմբերի 4-ին:

Նախ նշենք, որ Վրաստանի օգոստոսյան ապստամբությունը խիստքննադատության ենթարկվեց խորհրդային վարչակարգի կողմից:Անդրկովկասի կոմունիստների պաշտոնաթերթ «Զարյա Վոստոկա»-ն գրումէր, որ «հիմարություն էր մտածել տապալել խորհրդային իշխանությունը՝բանվորների, գյուղացիների և ժողովրդական լայն զանգվածներիիշխանությունը»4: Ըստ թերթի՝ այս իշխանության դեմ չի կարելիապստամբել, այլ միայն հնարավոր է ավանտյուրիստական դրսևորումներիրականացնել, և մենշևիկների այդ դրսևորումը միայն ավանտյուրա էր5:Ապստամբության անկման պահին նույն թերթը գրում է, որ վրացազնվականների ապստամբությունն ընդամենը բուտաֆորիա էր՝ առանցհամապատասխան քանակության զենքի, փամփուշտի,նախապատրաստության, լավ մարտիկների: Ըստ բոլշևիկյանպաշտոնաթերթի՝ ապստամբները հույս են ունեցել, թե անգլիացիներըդեսանտ կիջեցնեն Բաթումում, տարագրության մեջ գտնվող վրացմենշևիկների առաջնորդ Նոյ Ժորդանիան կգա, Թիֆլիսը կվերցնենբոլշևիկների ձեռքից, և ամբողջ Անդրկովկասը, ապա նաև Ռուսաստանըկապստամբեն6:

Ինչպես նշեցինք, Վրաստանի հակախորհրդային ապստամբությունըորոշակի գնահատականների արժանացավ նաև սփյուռքահայ թերթերում:

2 ჯიქია ლ., 1924 წლის აჯანყება დასავლეთ საქართველოში, სადოქტორო ნაშრომიშესრულებულია ისტორიის დოქტორის აკადემიური ხარისხის მოსაპოვებლად,თბილისი, 2012, էջ 57.3 Նույն տեղում, էջ 135, հմմտ. Голинков Д., Крушение антисоветского подполья вСССР, книга 2, Москва, Издательство политической литературы, 1980, էջ 199:4 “Заря Востока”, Тифлис, 1924, 31 августа.5 Նույն տեղում:6 “Заря Востока”, 1924, 2 сентября.

Page 153: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

153

Մեր կարծիքով, այդ գնահատականների ուսումնասիրությունը հետաքրքիրէ հատկապես Փետրվարյան ապստամբության հետ համեմատությանհամատեքստում: Մի կողմից Հայաստանն իրենց հաշվարկներում լուրջչընդունելու վրաց «ապստամբների» դիրքրոշումը, մյուս կողմիցՀայաստանը հնարավոր արյունահեղության մեջ ներքաշելու սփյուռքահայհասարակական-քաղաքական շրջանակների մտահոգությունը կարևորքննարկման են արժանացել: Այս խնդիրների լուսաբանումը, բացիգիտական հետաքրքրությունից, կարծում ենք ունի նաև արդիականկիրառական նշանակություն: Ներկա աշխարհաքաղաքականիրողությունում անցյալի սխալներից խուսափելը խիստ անհրաժեշտ է հայ ևվրաց հասարակությունների համար:

Սփյուռքահայ թերթերն էլ հենց Վրաստանի հակախորհրդայինապստամբության օրինակով բացահայտում են հայ-վրացական համատեղճանապարհի այն խութերը, որոնցից պետք է հնարավորինս զերծ մնալապագայում:

Հոդվածում մենք քննության ենք առել դաշնակցական և ռամկավարազդեցիկ երկուական թերթերի մեկնաբանությունները Վրաստանիապստամբության վերաբերյալ:

Բոստոնի դաշնակցական «Հայրենիք» օրաթերթը սկզբում ոգևորվածէր Վրաստանի դեպքերի կապակցությամբ: «Ապստամբութիւնը նորաղաղակող ապացոյց մըն է, որ վրաց ժողովուրդը ոչ միայն հաշտուած չէխորհրդային կարմիր լուծին հետ, այլեւ, չի կրնալով արդեն տանիլ զայնլռելայն ու համբերութեամբ, զէնք է բարձրացուցեր անոր դէմ»,- գրում էթերթը7: Ըստ թերթի խմբագրի, Վրաստանում, նաև Հայաստանում,կացությունն այնքան ծանր էր, որ տեղի բոլշևիկները միայն բանակիօգնությամբ են կարողանում պահպանել իրենց իշխանությունը: Ուստի,թերթի եզրահանգմամբ, «Վրաստանի ապստամբութիւնը պոլշեւիկներունդէմ կռիւ մըն է ոչ միայն յանուն դեմոկրատիայի ու ազատութեան, այլեւ՝անկախութեան»8: Սակայն, երբ պարզ դարձավ ապստամբության արագձախողումը, ու նաև մի շարք այլ հետաքրքիր մանրամասներ, «Հայրենիք»-ըսկսեց առավել «զուսպ» արտահայտվել վրաստանյան դեպքերիկապակցությամբ: Այդուհանդերձ, մեր այս մեկնաբանությունը չիենթադրում, որ վրաց ժողովուրդը չէր ուզում պայքարել ազատության ևանկախության համար:

7 «Հայրենիք», Պոսթըն, 1924, 4 սեպտեմբերի:8 Նույն տեղում

Page 154: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

154

Վրաստանի հակախորհրդային ապստամբության օրերին Ժնևումտեղի էր ունենում Ազգերի լիգայի ընդհանուր նստաշրջանը: Ապստամբներըհույս ունեին, որ այդ առիթը օգտակար կլինի ապստամբությանըմիջազգային աջակցություն ապահովելու տեսակետից: Սակայն«Հայրենիք»-ը գրում է, որ Ազգերի լիգայում Վրաստանի ապստամբությանառիթով նրա անկախության հարցը բարձրացնելը միայն «բարոյականարժէք կունենայ», որովհետև Ռուսաստանը Ազգերի լիգայի անդամ չէ, ևնրա վրա ճնշում գործադրելու որևէ հնարավուրոթյուն այդկազմակերպությունը չունի9: Ըստ էության, «Հայրենիք»-ը ակնարկում է, որապստամբությունն ավելի շատ քարոզչական նպատակ է հետապնդել, ևգործնական հաջողության հասնելու առումով նրա ղեկավարներըիրատեսական հաշվարկներ չեն կատարել:

«Հայրենիք» օրաթերթն առանձին անդրադառնում է Վրաստանիապստամբության հանդեպ Թուրքիայի ունեցած շահագրգռությանը:Թուրքիայի ակտիվությունը Վրաստանյան դեպքերի հանդեպ ցույց է տալիս,որ 1921թ. Կարսի պայմանագրով ընդունված խորհրդաթուրքականսահմանը խիստ վտանգավոր է հատկապես Խորհրդային Միությանհամար: Այս հանգամանքը անդրկովկասյան հանրապետությունների՝բոլշևիզմի հանդեպ ունեցած թշնամանքի պայմաններում կարող էինօգտագործել թուրքերը10: Թերթը միաժամանակ վտանգավոր է համարումՎրաստանի ապստամբությանը հետևելով Հայաստանում զենքբարձրացնելը խորհրդային իշխանության դեմ, որը, ինչպես նշվում է, կարողեն ծրագրել Հայաստանի հարևանները՝ վրացիները, ադրբեջանցիները,կովկասի լեռնականները11: Ինչպես տեսնում ենք, մի կողմից Թուրքիան իրդիրքերն առավել ամրապնդելու նպատակով կարող էր օգտվել Վրաստանիապստամբության խորացումից և ներխուժել Այսրկովկաս: Մյուս կողմից,թերթը մտավախություն է հայտնում, որ նույն Թուրքիան կօգտագործիկովկասյան ժողովուրդների հակախորհրդային տրամադրությունները:«Հայրենիք»-ի համար առավել մտահոգիչ էր այն հանգամանքը, որՀայաստանը, իրերի բերումով կարող էր ներքաշվել ապստամբության մեջ,որը բնավ ցանկալի չէր: Իսկ թուրքական ներխուժման հետևանքներիմասին խոսելն ավելորդ է:

Հետաքրքիր է նաև «Հայրենիք»-ի անդրադարձը Վրաստանիձախողված ապստամբության «դասերին»: Ամենակարևորն այն է, որ միայն

9 Նույն տեղում, 6 սեպտեմբերի:10 Նույն տեղում, 21 սեպտեմբերի:11 Նույն տեղում, 24 սեպտեմբերի:

Page 155: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

155

կովկասյան բոլոր ժողովուրդների համաձայնեցված և համերաշխգործունեության պարագայում էր հնարավոր հաղթական պայքար մղելբոլշևիկյան ռեժիմի դեմ: Թերթը մեղադրում է վրացիներին, որ նրանք միայնԱդրբեջանի «բարեկամությունն» էին փորձել ապահովել՝ կարծելով, թեՀայաստանը միանգամից կհետևի իրենց12: Մեր կարծիքով, այսպարզաբանումը հերթական ապացույցն է այն բանի, որ առանցՀայաստանի մասնակցության ցանկացած անդրկովկասյանտարածաշրջանային քաղաքական նախագիծ, ի վերջո, ձախողվելու է:

«Հայրենիք» օրաթերթում Վրաստանի ապստամբության վերաբերյալառանձին վերլուծությամբ է հանդես գալիս տարագիր դաշնակցականգործիչ Սիմոն Վրացյանը: Վերջինս ապստամբության միակ արդյունքըհամարում է «հուսախաբությունը»13: Ս. Վրացյանն իր հոդվածում (Ս.Մասուրյան ստորագրությամբ) գրում է, որ վրացիները կարողացանվարպետորեն քարոզել իրենց ապստամբությունը, հատկապես հաշվիառնելով Ազգերի լիգայի ընդհանուր նստաշրջանը, սակայն, քանի որԵվրոպան խաղաղության էր ձգտում, վրացիների քարոզչական հնարքնարդյունք չունեցավ: Ս. Վրացյանը գտնում է, որ համառուսականբոլշևիկյան ճակատի դեմ պայքարելու համար պետք է ունենալհամառուսական հակաբոլշևիկյան ճակատ14: Այսինքն, առանց ռուսընդդիմադիր ուժերի մասնակցության, խորհրդային մյուս ժողովուրդներըչէին կարող հաջող պայքար մղել բոլշևիկյան իշխանությունների դեմ:

Իր խմբագրականներից մեկում «Հայրենիք»-ը, որպես ընդհանրականգնահատական, ապստամբության ղեկավարների ազգային, անկախականձգտումները հաշվի առնելով հանդերձ, այն արկածախնդրություն էհամարում15:

Այսպիսով, Բոստոնի «Հայրենիք»-ը օրաթերթն, անդրադառնալով 1924թ. Վրաստանի հակախորհրդային ապստամբությանը, մատնանշում է միշարք կարևոր հանգամանքներ: Անկախ նրանից, որ ապաստամբությունըարագ պարտություն կրեց, նրա լայն տարածումը փաստում էր, որ վրացժողովուրդը դժգոհ էր խորհրդային իշխանությունից և ձգտում էրազատության ու անկախության: Միաժամանակ աներկբա է այնիրողությունը, որ ապստամբության ղեկավարներն իրատեսորեն չէինգնահատել խորհրդային բանակի հնարավորությունները: Նրանք ավելի

12 Նույն տեղում, 4 հոկտեմբերի:13 Նույն տեղում, 16 հոկտեմբերի:14 Նույն տեղում, 17 հոկտեմբերի:15 Նույն տեղում, 6 սեպտեմբերի:

Page 156: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

156

շատ ակնկալել էին միջազգային հանրության աջակցությունը, որըԽորհրդային Միության հետ լարված հարաբերություններ պայմաններում,քիչ հավանական էր: Այս առումով ապստամբության դիմելն ավելի շուտարկածախնդրական քայլ կարելի էր համարել: «Հայրենիք» օրաթերթըառանձնացնում է նաև ապստամբության վտանգավոր հետևանքներըՀայաստանի համար: Թուրքիայի հնարավոր ներքաշվելը, կարող էր ծանրկորուստների տեղիք տալ:

Դաշնակցական թերթերից Վրաստանի հակախորհրդայինապստամբությանն անդրադառնում է նաև Կահիրեի «Հուսաբեր»-ը: Այստեղևս սկզբում ողջունել են Վրաստանում տեղի ունեցող «անկախական»շարժումները:

Թերթի խմբագիր Վահան Նավասարդյանը Վրաստանիապստամբությունը համեմատում է Հայաստանի 1921թ. փետրվարյանապստամբության հետ: «Վրաստանը լռեց չորս ամբողջ տարի, տարաւ ամէնբռնութիւն, տոկաց այն գազանութիւններուն, որոնք սովորական երեւոյթդարձած էին ռուսական երկրի բովանդակ տարածութեան վրայ եւ սակայնօր մը, յաւելելով արեան տուրք տալու գնով, ան նոյնպէս պոռթկաց,զանգուածօրէն ու տարերայնօրէն, կրկնելով հայ ժողովուրդի, «Փետրուար18»-ը նաեւ իրենց երկրին մէջ»,- նշվում է խմբագրականում16: Հետաքրքիր էայն համեմատական դիտարկումը, որ ի տարբերություն Հայաստանի,Վրաստանի ժողովուրդը գրեթե չորս տարի կարողացավ տանել բոլշևիկյանբռնությունները: Ըստ թերթի, սրա պատճառն այն է, որ «վրացիպոլշեւիկները, այս վեր է ամէն կասկածէ, բարոյական անկումի ուայլասերումի այն մակարդակին չէ հասած, որուն վրայ կեցած է սկզբի օրէնհայանուն պոլշեւիկը»17: Ըստ էության, «Հուսաբեր»-ը ևս կարևոր էհամարում վրաց ժողովրդի ձգտումը բոլշևիկյան լուծը թոթափելու ևանկախության վերականգնման համար:

Անդրադառնալով ապստամբության արդյունքներին՝ թերթը գտնում է,որ տվյալ միջազգային քաղաքական իրողության պայմաններում դրանքէական չէին կարող լինել: Վրաստանի ապստամբության օրինակով«Հուսաբեր»-ի խմբագիրը գրում է, որ «հակապոլշեւիկեան պայքարը պիտիդառնայ ռուսական կեանքի բնականոն երեւոյթը: Պայքարը չի կրնարժամանակաւոր ըլլալ բռնութեան մը դէմ, որ կը կրէ գերազանցօրէնտեւական բնոյթ»18:

16 «Յուսաբեր», Գահիրէ, 1924, 11 սեպտեմբերի:17 Նույն տեղում:18 Նույն տեղում, 25 սեպտեմբերի:

Page 157: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

157

Արդեն անդրադարձանք Բոստոնի «Հայրենիք»-ի այն դիտարկմանը,որ վրացիները ապստամբությունը ծրագրելիս, փորձել էին հաշվի չառնելՀայաստանի գործոնը: Այս խնդիրը քննարկում է նաև «Հուսաբեր»-ը: Թերթի1924թ. հոկտեմբերի 15-ի համարում հրատարակվում է Ն. Ժորդանիայինամակն ուղղված Վրաստանում գտնվող իր գաղափարակիցներին: Այստեղվրացի վտարանդի քաղաքական գործիչը Վրաստանի ապստամբությանառիթով գրում է, որ «չի կարելի յոյս դնել դաշնակների վրայ, նրանցից պէտքէ խուսափել, նրանք յետոյ մեզ հետ կմիանան»19: Ըստ էության, Ն.Ժորդանիան ակամա խոստովանում է, որ Դաշնակցությունը դեմ կլիներայդ ապստամբությանը: Վստահաբար այդ պատճառով էլ հայ վտարանդիքաղաքական ամենազադեցիկ կազմակերպությունը ի սկզբանէ տեղյակ չիեղել ապստամբության մասին: Հայկական կողմի դեմ լինելու գլխավորփաստարկն, անշուշտ, հաղթանակի ոչ իրատեսական լինելն էր:

«Հուսաբեր»-ն անխնա քննադատում է վրաց մենշևիկներիառաջնորդին. «Դաշնակցութիւնը դէմ եղած է, կրնայ դէմ ըլլալ ու դէմ պիտիըլլար անշուշ այն անխորհուրդ քայլին, զոր տհասօրէն ձեռնարկած էինԺորդանիայի գաղափարակիցները, այնքան զոհ ու արիւն տալով կարմիրգազաններուն: Վրաստանի ձախողած ապստամբութիւնը անգամ մըն ալգուգայ դարձի բերելու Անդրկովկասի ժողովուրդներու համերաշխութեանեւ համագործակցութեան ոչ-անկեղծ քարզիչները եւ համոզելու զանոնք, որնախ՝ ազատագրումը պոլշեւիկեան լուծէն՝ պիտի գայ Ռուսիայէն եւ ոչՌուսիոյ եզրային երկիրներէն, եւ երկրորդ՝ Անդրկովկասի բոլորժողովուրդներուն եւ անոնցմէ իւրաքանչիւրին ազատագրումը ամէն կարգիու գոյնի բռնավորներէ պիտի գայ ու կրնայ գալ միայն Անդրկովկասի բոլորժողովուրդներուն անվերապահ, անկեղծ ու համերաշխ գործակցութեամբ»20:Փաստորեն, «Հուսաբեր»-ը ևս հակաբոլշևիկյան պայքարում կարևորում էռուսական հակաբոլշևիկ հանրության նախաձեռնությունը, ինչպես նաև,որը պակաս կարևոր չէ, այսրկովկասյան ժողովորդներիներկայացուցիչների միասնական և համերաշխ գործունեությունը:

Այսպիսով, Կահիրեի դաշնակցական «Հուսաբեր» օրաթերթը ևսողջունելով վրաց ազգային-քաղաքական ուժերի և հասարակությանըմբոստությունը հանուն ազատության և անկախության, կարևոր էհամարում իրադրության հստակ գնահատումը, ուժերիհարաբերակցության, միջազգային կացության, փոխադարձ շահերի վրահիմնված համագործակցության և այլ գործոնների հաշվի առնելը:

19 Նույն տեղում, 15 հոկտեմբերի:20 «Յուսաբեր», Գահիրէ, 1924, 16 հոկտեմբերի:

Page 158: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

158

Վերևում նշեցինք, որ Վրաստանի հակախորհրդայինապստամբությունը խստորեն քննադատվեց նաև սփյուռքի ռամկավարմամուլի կողմից:

Կահիրեի «Արեւ» թերթը գրում է, որ ապստամբության նպատակըեղել է «ազդել Լոնտոնի անկլօռուս բանակցութեանց վրայ եւ ապա ԱզգերիԴաշնակցութեան ժողովին վրայ»: Թերթը նաև փաստում է, որապստամբությունը որևէ օգուտ չտվեց վրաց ժողովրդին21: Ըստ էության,ռամկավար պարբերականը համակարծիք է դաշնակցական թերթերի այնպնդմանը, որ Վրաստանի ապստամբությունը ավելի շատ քարոզչականնպատակներ է հետապնդել: Ավելին, «Արեւ»-ը կասկածներ է հայտնում, որապստամբությունը կարող էր հրահրված լինել անգլիացիների կողմից:

«Արեւ»-ի կարծիքով, Վրաստանն իր մարդկային խիստսահմանափակ ռեսուրսներով չէր կարողանա ապստամբության միջոցովանկախանալ Ռուսաստանից: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի խնդրին,ապա թերթը գտնում է, որ Վրաստանի «խռովութիւններուն հետեւանքովԱրեւելքը կը բռնկի և այդ հրդեհին մէջ Հայաստանն ալ ունենայ իրկորուստներն ու զոհեր»22: Փաստորեն, ռամկավարների պարբերականիհամար ևս Վրաստանի ապստամբության ծավալումը վտանգներ էպարունակում Հայաստանի համար:

Ռամկավար-ազատական կուսակցության ամերիկյանպաշտոնաթերթ «Պայքար»-ը համոզմունք է հայտնում, որ Վրաստանիապստմաբությունը «պէտք չէ ազատագրական շարժումներու հետ շփոթել»:Այն, ըստ թերթի պարզապես մենշևիկների կողմից իշխանությունընվաճելու փորձ է եղել, ինչպիսին, ինչպես կարծում է թերթը, եղավ 1921թ.փետրվարին Հայաստանում23: Մեր կարծիքով, Վրաստանի դեպքերըկարելի է նաև ազատագրական շարժում համարել: Վրաց քաղաքական ուժըժողովրդի աջակցությամբ փորձում է թոթափել օտար՝ բոլշևիկյան լուծը:Այստեղ ավելի շատ այն տպավորությունն է, որ Վրաստանի օրինակովռամկավարների թերթը փորձում է քննադատել Հայաստանիհակախորհրդային ապաստամբության ղեկավար կուսակցությանը՝Դաշնակցությանը:

«Պայքարի» խմբագրականը իրատեսական չի համարում արտաքին(եվրոպական երկրների, մասնավորապես՝ Անգլիայի) միջամտությունը

21 «Արեւ», Գահիրէ, 1924, 17 սեպտեմբերի:22 Նույն տեղում:23 «Պայքար», Պոսթըն, 1924, 10 սեպտեմբերի:

Page 159: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

159

Վրաստանի ապստամբությանը24: Ի դեպ, Անդրկովկասի կոմունիստներիառաջնորդ Ալեքսանդր Մյասնիկյանը Վրաստանի չորրորդ ռայոնականկոմիտեի կուսակցական կազմակերպության ընդհանուր ժողովիններկայացրած զեկույցում նշում է, որ «Մենշևիկների նշանաբաններից մեկըկայանում էր այն բանում, թե անգլիական էժան ապրանքներ են ստացվելու,անգլիացիք կը տան ամեն ինչ»25: Այն, որ ապստամբության ղեկավարներըակնկալել են դրսի՝ մասնավորապես անգլիական աջակցություն, չի կարելիբացառել, սակայն, ինչպես նշեցինք, գործնականում հաշվարկները սխալէին:

«Պայքար»-ը նույնպես չէր բացառում Թուրքիայի հնարավորգործակցությունը Վրաստանի ապստամբությանը: «Այս տեսակ ծրագիր մըյաջողացնելու համար շատ բնական էր, որ Կովկասին շատ աւելի մօտ եղողեւ սահմանակից տերութիւն մը ըլլար իրենց գործակցողը եւ քէմալականԹիւրքիան կը վայելէր այդ առավելութիւնը: Հիմնական տուեալներ չկանԹուրքիոյ այդ շարժումին նպաստելու իրականութիւնը հաստատող,սակայն երբ նկատի առնենք Վրաստանի աշխարհագրական դիրքը,բնակչութեան քանակը, տնտեսական պայմանները եւ գոյութիւն ունեցողդժգոհութեան չափանիշը, դժուար չէ համոզուիլ, որ Վրաստան այդ տեսակշարժում մը պիտի չընէր երբէք, վստահելով միմիայն իր սահմանափակուժերուն»,- գրում է թերթը26: Հաջորդ համարում թերթի խմբագրականը«մեղադրում» է վրացի մենշևիկներին, որոնք «Վրացեանի հետքերուն վրայկը քալեն եւ օգնութիւն կ'աղերսեն էնկիւրիէն, մոռանալով, որ թուրքերգործիք կ'ընեն զիրենք, բայց երբեք չեն օգներ, չեն կրնար օգնել իրենց»27:Թերթն այստեղ ակնարկում է 1921թ. փետրվարյան ապստամբությանժամանակ Հայրենիքի փրկության կոմիտեի նախագահ Սիմոն Վրացյանիհեռագիրը թուրքերին, որով ակնկալվում էր քեմալականների«աջակցությունը» ապստամբներին: Փաստորեն, փորձ է արվումհամեմատել Հայաստանի և Վրաստանի երկու ապստամբությունները, ևնույն սխալները, որոնք թույլ են տալիս ապստամբության ղեկավարները:Թե Հայաստանի, թե Վրաստանի պարագայում Թուրքիայից օգնությունակնկալելն ուղղակի միամտություն էր: «Պայքար»-ը վրացիներին «մաղթում

24 Նույն տեղում, 1924, 19 սեպտեմբերի:25 «Մարտակոչ», Թիֆլիս, 1924, 16 սեպտեմբերի:26 «Պայքար», 1924, 26 սեպտեմբերի:27 Նույն տեղում, 27 սեպտեմբերի:

Page 160: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

160

է» դասեր քաղել հայերից, և օգնություն չակնկալել Եվրոպական երկրներից,որպեսզի երկիրը «արեան ծով չդառնայ»28:

«Պայքար»-ը Վրաստանի հակախորհրդային ապստամբությանհաղթական ելքը բացառում էր նաև այլ փաստարկով: «Եթէ նոյնիսկխորհրդային իշխանութիւնը տապալի, հին կարգերուվերահաստատութենէն կամ ուրիշ դրութիւնէ մը ոչ նոյն ինքը ռուսժողովուրդին, ոչ ալ միւս ազգութեանց համար շահ ու օգուտ, կամայսօրուընէ աւելի ազատութիւն եւ իրաւունքներ կարելի է ակնկալել:Բաւական է դիտել, որ Վրաստանի վերջին խառնաշփոթութեանց առթիւռուս հակախորհրդային հոսանքներու թերթերը արտասահմանի մէջշարժումը գոհունակութեամբ ողջունեցին իբրեւ դժգոհութեան ցոյց եւըմբոստութիւն խորհրդային իշխանութեանց դէմ, բայց Վրաստանիանկախութեան եւ Վրաստանի մէնշեւիկներուն հետապնդածնպատակներուն համար համակիր ու նպաստաւոր բառ մը չգրեցին»,- գրումէ թերթը29: Փաստորեն, նույնիսկ բոլշևիկներին ատող ռուս տարագիրհանրությունը հակախորհրդային ապստամբության կողմնակից էրայնքանով, որքանով այն չէր հակասում ռուսական մեծապետականշահերին:

Այսպիսով, քննելով 1924թ. Վրաստանի հակախորհրդայինապստամբության արձագանքները սփյուռքահայ մամուլում, կարելի էկատարել որոշ ընդհանրացումներ:

1) Հաշվի առնելով Հայաստանին անմիջական հարևանությունը և նրաաշխարհագրական դիրքը՝ Վրաստանի դեպքերը խիստ մտահոգիչ են եղելսփյուռքահայ հասարակական-քաղաքական շրջանակների համար:Ապստամբության հետագա ծավալումը, ինչպես նաև Թուրքիայի հնարավորմիջամտությունը կարող էին ծանրագույն հետևանքներ ունենալ:

2) Վրաստանի ապստամբությունը որպես ազատագրական շարժումընդունելու առումով երկակի մոտեցումներ են եղել: Դաշնակցականթերթերի համար այն, անկախ այլ հանգամանքներից, համարվում է երկրիանկախությունը վերականգնելու փորձ, իսկ ռամկավարներըապստամբությունը որակում են պարզ արկածախնդրություն:

3) Վրացական կողմը ներկայացնող քաղաքականկազմակերպությունը այսրկովկասյան տարածաշրջանային խնդիր լուծելումարտահրավերին ընդառաջ հերթական անգամ ստորադասում էհայկական գործոնը, որը, մեր կարծիքով, ձախողման գլխավոր պատճառ

28 Նույն տեղում, 3 հոկտեմբերի:29 Նույն տեղում, 8 հոկտեմբերի:

Page 161: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

161

կարող էր հանդիսանալ: Առանց Հայաստանի կամ հայկական կողմիցմասնակցության Այսրկովկասում տարածաշրջանային որևէ ծրագիր չէրկարող իրագործվել: Այդ ծրագրի հաջողությունը մեծապեսպայմանավորված կլիներ հայ-վրացական համագործակցությամբ:

4) Այսրկովկասյան տարածաշրջանային ցանկացած ծրագրիիրականացման համար պակաս կարևոր չէր նաև ռուսական գործոնը:Իրատեսական չէր առանց ռուսական կողմի հավանության հաջողությունարձանագրել ցանկացած նախաձեռնության մեջ:

Խ. ՍտեփանյանՎՐԱՍՏԱՆԻ 1924 Թ. ՀԱԿԱԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ

ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՄԱՄՈՒԼՈՒՄԱմփոփում

Սփյուռքահայ թերթերը, քննելով Վրաստանի 1924թ.հակախորհրդային ապստամբությունը, իրենց մտահոգությունն ենհայտնում Հայաստանի անվտանգության առումով: Վրաստանի դեպքերըկարող էին տարածվել նաև Հայաստանում, որը կարող էր ունենալ ծանրհետևանքներ: Ինչ վերաբերում է ապստամբության բնույթին, ապա այստեղտեսակետները բաժանվում են: Որոշ դեպքերում այն գնահատվում է որպեսպայքար անկախության վերականգնման համար, որոշ դեպքերում՝ որպեսպարզ արկածախնդրություն:

Х. СтепанянОТЗЫВЫ АНТИСОВЕТСКОГО ВОССТАНИЯ ГРУЗИИ В 1924 Г. В

ПРЕССЕ АРМЯНСКОЙ ДИАСПОРЫРезюме

Газеты армянской диаспоры, обсуждая антисоветское восстаниеГрузии в 1924 г., выражают свою озабоченность по поводу безопасностиАрмении. Грузинские события могли бы распространяться также в Армении,что мог иметь серьезные последствия. Что касается характера восстания, тоздесь мнения разделяются. В некоторых случаях это рассматривается какборьба за восстановление независимости, в некоторых случаях как простойавантюризм.

Page 162: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

162

Kh. StepanyanTHE REMARKS OF THE ANTI-SOVIET REVOLT IN GEORGIA IN 1924

IN THE PRESS OF ARMENIAN DIASPORASummary

Considering the anti-Soviet rebellion in Georgia in 1924, the media of theArmenian Diaspora expresses its concern regarding the security of Armenia. Theevents in Georgia could spread in Armenia, which could have seriousconsequences. As to the essence of the uprising, the views are contradicted. Insome cases, it is seen as a struggle for the restoration of independence, in othercases as a simple adventure.

Page 163: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

163

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԽաչատուր Աբովյանի անվան հայկական պետական

մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրենՀՏԴ 94 (479.25)

ԱՅՐԱՐԱՏՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ-ՓՈԽԱՐՔԱՅՈՒԹՅԱՆՀԱՆՁՆՈՒՄԸ ՎԱՉԵ Ա ՎԱՉՈՒՏՅԱՆԻՆ

Բանալի բառեր. Զաքարյաններ, Զաքարե Բ, Իվանե Ա,կողմնակալություն-փոխարքայություն, իշխանաց-իշխան, Վաչուտյաններ,Վաչե Ա, Մամախաթուն, Քուրդ Ա, Խորիշահ, Հովհաննավանք,Սաղմոսավանք, Տեղեր, Թեղենյաց վանք, Հաղբատ, Մակարավանք:

Ключевые слова: Закаряны, Закаре Б, Иване А, наместничество, князькнязей, Вачутяны, Ваче А, Мамахатун, Курд А, Хоришах, Ованаванк,Сагмосаванк, Тегер, Тегеняц ванк, Ахпат, Макараванк.

Key words and expressions: Zakaryans, Zakare B, Ivane A, vicegerency,Prince of princes, Vachoutyans, Vache A, Mamakhatun, Kurd A, Khorishah,Hovhannavank, Saghmosavank, Tegher, Teghenyats, Haghbat, Makaravank.

Հայաստանի ազատագրական պայքարը հայոց և վրաց բանակներիամիրսպասալար Զաքարե Բ-ի և եղբոր՝ Իվանե Ա-ի կողմից, 1190-1200-ական թվականներին դարձել է իրողություն: Վարդան պատմիչը գրել է, որԶաքարյանները «ի վեցհարիւր քառասուն թուին /1191/ առին երկիրնՇիրակայ, և ի վեցհարիւր քառասուն և հինգ թուին /1196/ առին զԱնբերդ, ևվեցհարիւր քառասուն և ութ թուին /1199/ առին զԱնի, և ի վեցհարիւր յիսունթուին /1201/ առին զԲջնի, և ի վեցհարիւր յիսուն և երկու թուին /1203/ առինզԴուին…»1: Այս տարածքներն ավելի էին, քան ժամանակին տիրում էինՀայոց Բագրատունի թագավորները:

Ազատագրված հողերը Զաքարյան եղբայրները կամ անմիջապես,կամ որոշ ժամանակ անց, եթե դրանք հին իշխանական տների չէինպատկանում և նրանցից ժառանգներ չկային, հանձնում էին մարտերումաչքի ընկած և իրենց հավատարմորեն ծառայած զորական-զորավարներին:

Պատմական Աjրարատյան նահանգի զգալի մասի ազատագրումիցհետո Զաքարյան եղբայրներն սկզբնապես այն ոչ մեկի չեն հանձնելառնվազն մինչև 13-րդ դարի առաջին տասնամյակի կեսերը: Երկրիվարչական ռեֆորմի շրջանակում նրանք այդ տարածքի վրա հիմնել են

1 Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի, Վենետիկ, 1862, էջ 138:

Page 164: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

164

Այրարատյան կողմնակալություն-փոխարքայությունը և այն հանձնելզորավար Վաչե Ա Վաչուտյանին2:

Այրարատյան կողմնակալություն-փոխարքայությունը և դրա մասկազմող Նիգ-Արագածոտնը Վաչուտյաններին հանձնելու թվականը չիհավաստվել մատենագրական և վիմագրական աղբյուրներում:

Հանձնման թվականը ճշտելու համար սկսենք պահպանվածվիմագրերից:

1201 թվականը որպես Այրարատյան կողմնակալության-փոխարքայության հիմնադրման տարեթիվ դիտարկվել է 1890 թ-ին«Այրարատ» գրքում Հայր Ղևոնդ Ալիշանի հրատարակած հետևյալարձանագրությունից. «Ի ժամանակի տէրութեան Իւանէի եւ Շահինշահի,վերակացութեան գաւառիս Վաչէի մ[ե]նք ամէն Ամբերդ տուաք զԲողիոցնառւին կէսն Տեղերո…»3: Կարապետ Կոստանյանցն իր հրատարակածվիմագրերի դիվանում այդ արձանագրությունը դրել է 1201 թ–ի տակ4:Սակայն արձանագրության անունների բանաձևից հետևում է, որ այնփորագրված է Զաքարե Բ-ի մահվանից /1213/ հետո, երբ արդենիշխանության գլուխ էին նրա եղբայր Իվանե Ա-ն և որդին՝ Շահնշահ Ա-ն:Այսինքն արձանագրությունը չէր կարող գրվել 1213 թ-ից վաղ:Այնուամենայնիվ սխալ թվագրումը երբեմն պատճառ է դարձելԱյրարատյան կողմնակալություն-փոխարքայությունը այդ թվականինստեղծելու և Վաչե Ա-ին հանձնելու իրողությամբ:

Ուշիի վանական համալիրի պեղումների ժամանակ բացված միարձանագրություն շրջանառության մեջ են դրել Ֆաինա Բաբայանը և Արամ

2 Տ.Պետրոսյանց, Վաչուտյաններ, Ե., 2001, 363 էջ: Տ.Պետրոսյանց, Հայկականիշխանական զինանշանները, Ե., 2005 /Վաչուտյանների զինանշանները, էջ 54-58/:Տ.Պետրոսյանց, Վաչուտյաններ /էջ 284/, Վաչե Ա /էջ 283/, ՀայաստանիՀանրագիտարան, հ. 11. Ե., 1985: Տ.Պետրոսյանց, Սաղմոսավանքի գրացուցակիգրվելու ժամանակը, Լրաբեր հաս. գիտ., 1981, թիվ 1, էջ 82-84: Տ.Պետրոսյանց,Վաչուտյան իշխանական տան տոհմածառը, Բանբեր Երևանի համալսարան, 1981,թիվ 3, էջ 130-147: Տ.Պետրոսյանց, Սաղմոսավանք, «Էջմիածին», 1981, Դ, էջ 55-58:Տ.Պետրոսյանց, Մռավյան գյուղի Աստվածածին եկեղեցին և արձանագրությունները,Պատմա-բանասիրական հանդես, 1981, թիվ 3, էջ 289-294: Տ.Պետրոսյանց, Թեղենյացվանքը իբրև մշակութային կենտրոն, Պատմա-բանասիրական հանդես, 1982, թիվ 1,էջ 121-129: Տ.Պետրոսյանց, Քուրդ Վաչուտյանի իշխանանիստ Վարդենիս գյուղը,«Սովետական մանկավարժ», 1987, 6, էջ 53-56:3 Հ.Ղևոնդ Ալիշան, Այրարատ, 1890, էջ 156:4 Կ.Կոստանյանց, Վիմական տարեգիր, Ցուցակ ժողովածոյ արձանագրութեանցհայոց, Ս.Պետերբուրգ, 1913, էջ 142:

Page 165: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

165

Քալանթարյանը: Ահա այդ արձանագրության նրանց վերականգնումը. «ԵսՎաչէ իշխանաց իշխ[ան, որդի Սարգսի, կո]ղմ/ն/ակալ աշխարհիս[hր]ամանաւ Ի[ւանէի եւ Զաքարէի եկ]եղէցիս զարդար[եցի զս(ուրբ)նշ]խարքս արծաթով, արարի այլ ար[դիւն]ս…»5: Քառակուսի փակագծերումթեք տառաշարքը բացակայող հատվածներն են: «Հրամանաւ» բառերիցհետո եղած «Իւանէի եւ Զաքարէի» բառավերականգնման մասին: ԶաքարեԲ-ի կենդանության օրոք, մինչև 1213 թվականը, իր արքայատանը ենթակաԱյրարատյան կողմնակալություն-փոխարքայության տարածքումհնարավոր չէր առաջինը գրել Իվանե Ա-ի անունը: Վերականգնումը ճիշտչէ: Բացի այդ անհասկանալի է նվիրատվությունը կատարելու պատճառը(անկախ թագավոր-սյուզերենների հրամանից): Համոզված կարող ենքփաստել, որ պահպանված «Ի» տառից հետո պետք է վերականգնել հետևյալտեքստը. «հրամանավ Ի[ւանէի եւ Շահնշահի շինեցի եկ]եղեցիս», ինչիդեպքում նաև մեծածախս նվիրատվության պատճառը պարզ կլինի:Անբերդից հայտնի արձանագրությունում առկա է «…ի ժամանակիտէրութեան Իւանէի և Շահնշահի, վերակացութեան գաւառիս Վաչէի…»բանաձևը: Ուշիի արձանագրությունը ևս պիտի դիտվի Անբերդիարձանագրությանը համաժամանակյա, այսինքն 1213 թ-ին կամ ավելի ուշփորագրված:

Վաչուտյան տան ներկայացուցիչներին վերաբերող առաջին երկութվագրված արձանագրությունները վերաբերում են միևնույն 1211 թ-ին:

Դրանցից մեկը՝ «Ի ՈԿ /1211/ թու/իս/, ես` Վաչէ, ծառա Զաքարիաի,որդի Սարգսի, շինեցի զխորանս եւ ետու զիմ ոսկետուփ զաւետարանս եւզս/ուր/բ նշանս և զգործքս մեծ ծախիւք ի ս/ուր/բ Ա/ստուա/ծածինս»6

պատկանում է իշխանական տան հիմնադիր Վաչե Ա Վաչուտյանին ևփորագրված է Սանահինի վանքի մեծ գավթի ներսում, հարավային պատիարևելյան կողմում, իսկ երկրորդը` «Թվ/ին/ ՈԿ /1211/: Ես` Մամախաթունս,ամուսին Վաչէի, դուստր ..., արարի քշոցանի արծաթի եւ այլ արդիւնս եւետու ս/ուր/բ ուխտս Թեղենեաց եւ սպասաւորք սորա հաստատեցին»7

պատկանում է Վաչե Ա Վաչուտիանի կնոջը` Մամախաթուն իշխանուհուն,և փորագրված է Նիգ գավառի մշակութային կենտրոններից մեկի`Թեղենյաց վանքի հիմնական գավթի ներսում, հյուսիսային որմնակամարիձախ մասում:

5 Ֆ.Բաբայան, Ա.Քալանթարյան, Ուշիի Ս.Սարգիս վանքի վիմականարձանագրությունները, Պատմա-բանասիրական հանդես, 2001, թիվ 2, էջ 170:6 Կ.Ղաֆադարյան, Սանահնի վանքը և նրա արձանագրությունները: Ե., 1975, էջ 29:7 Մեր հավաքածոյից:

Page 166: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

166

Այրարատյան կողմնակալություն-փոխարքայության տարածքումՎաչուտյաններին վերաբերող արձանագրությունները վերաբերում են 1213թ-ին, կա նաև 1213 թ-ով թվագրվող մեկ թեական հիշատակագրություն:

Քննենք դրանք հերթով:ա/ 1213 թ-ին կամ դրան անմիջապես հաջորդող տարում ավարտվել է

Ուշիի Կաթողիկե եկեղեցու կառուցումը: Այն կառուցող Վաչէ Ա իշխանացիշխանը արձանագրել է. «Ես՝ Վաչէ իշխանաց իշխան, որդի Սարգսիկաղմ/ն/ակալ աշխարհիս, հրամանաւ Իւանէի եւ Շահնշահի շինեցիեկեղէցիս, զարդարեցի զսուրբ նշխարքս արծաթով…»8:

բ/ Տեղերի Սբ.Աստվածածին եկեղեցու բարավորին ՈԿԲ /1213/ թ-ինՎաչե Ա Վաչուտյանի կողմից արձանագրվել է «Ի ՈԿԲ թվին … իւրումՎաչէի, բարեպաշտ իշխանի, որ էր կարգել հրամանաւ Զաքարէիվերակացու գաւառի, … յիշատակ նոցա մատուցանե պատարագ»9:

գ/ 1213 թ-ին ավարտվել է Արայիի իջևանատան կառուցումը: 19-րդդարի առաջին կեսին Հովհաննես Շահխաթունեանցը10, 20-րդ դարի սկզբինԹորոս Թորամանյանը11 տեսել և արձանագրել են պահպանվածարձանագրության ՈԿԲ /1213/ թվականը:

դ/ 1213 թ-ին Վաչե Ա-ն, Պռոշյաններին ենթակա տարածքում գտնվողԿեչառիսի վանքում արձանագրել է. «ՈԿԲ /1213/ թու/իս/: ԿամաւնԱ/ստուծո/յ: Եսª Վաչէ, որդի Սարգսի՝ որդո Վաչուտի եւ ամուսին իմՄամախաթուն, եւ որդիք իմ Քուրդս եւ Վաչուտ, միաբանեցաք ի ս/ուր/բուխտս Կէչառուս եւ տուաք ի գանձագին գեղն մեր Շէնգաւիթ այգի …»12:

Անդրադառնանք նաև թեական 1213 թ-ով թվագրված մեկհիշատակագրության:

Այն շրջանառության մեջ է դրել ձեռագրագետ ԱրտաշեսՄաթևոսյանը: Հիշատակարանը գրել է Գրիգոր վարդապետ գրիչը: Ահա այնամբողջությամբ. «Ի թվականիս ԶՃԿԲ /1213/: Ես՝ Գրիգոր պիտականունվարդապետս, որ սպասավորեցի շինութեան վանուցս՝ եկեղեցիացս ևժամատանս, հրամանաւ և ծախիւք քրիստոսասէր մեծ իշխանին Վաչէի, և

8 Ֆ.Բաբայան, Ա.Քալանթարյան, Ուշիի Ս.Սարգիս վանքի վիմականարձանագրությունները, էջ 171:9 Ս.Կարապետյան, Տեղերի վանքը, Վարձք, 2013, թիվ 10, էջ 18-19:10 Յով.Շահխաթունեանց, Ստորագրութիւն կաթուղիկե Էջմիածնի և հինգ գավառացնԱրարատայ, Վաղարշապատ, 1842, էջ 169-170:11 Թ.Թորամանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 2,Ե., 1948, էջ 119:12 Գարեգին կաթողիկոս Յովսէփեան, Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոցպատմութեան մէջ: Բ հրատարակութիւն, 1969, Անթիլիաս, Լիբանան, էջ 314:

Page 167: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

167

կանգնեցի զխաչս ի հանգստարանի իմոյ, քանզի անդառնալի ուղղոյնյիշատակ յաստեացս պարտեացս զայս գիր թողի, և ոք ընթեռնու իմովսբանիւ առ Աստուած կարդասցէ հանապազ խոստովանութեամբ, զոր գիրսընդ մտացս և բանս ընդ հոգւոյս զողորմածն Աստուած միշտ թախանձեսցէորք ընթեռնուք, աղոթիւք զիս յիշեցէք»13:

Հիշատակարանում գրված է, որ խոսքը վերաբերում է 1213 թ-ինիրականացված շինարարական աշխատանքներին և, որ դրանք, կատարվելեն Վաչե Ա Վաչուտյանի կողմից: Հիշատակարանում գրված է եկեղեցիներիև ժամատուն-գավթի կառուցման մասին, որոնց իրականացման գործըսպասավորել է Գրիգոր վարդապետը և որոնք կառուցվել են «հրամանաւ ևծախիւք … մեծ իշխանին Վաչէի»: Գրիգոր վարդապետիհիշատակագրությունը թվագրված է ԶՃԿԲ /6x100+60+2=662+551=1213/թվականով: Ա.Մաթևոսյանը նշել է, որ ձեռագիրը գրվել է Սաղմոսավանքումև վերաբերում է Սաղմոսավանքին:

Հիշյալ 1213 թ-ին ավարտվել են Աշտարակի շրջանում Տեղերի, ՈւշիիԿաթողիկե եկեղեցիների շինարարական աշխատանքները, սկսվել ուշարունակվում էր Սաղմոսավանքի, Հովհաննավանքի Կաթողիկեեկեղեցիների շինարարությունը, որոնցից առաջինի կառուցումը ավարտվելէ 1215 թ-ին, երկրորդինը՝ 1217 թ-ին: Ապարանի տարածաշրջանիԵղիպատրուշ գյուղի Կաթողիկե եկեղեցու կառուցման ճիշտ ժամանակըհայտնի չէ, ամենայն հավանականությամբ կառուցումն ավարտվել է 1220-ական թվականների սկզբին14: Նույն տարածաշրջանի ԱստվածընկալիԿաթողիկե եկեղեցու կառուցումն ավարտվել է 1244 թ-ին: Հիշյալեկեղեցիների գավիթների կառուցումն ավարտվել է Տեղերինը՝ 1218 թ-ին,Սաղմոսավանքինը՝ 1220-ական թվականների երկրորդ կեսինկ,Հովհաննավանքինը՝ 1251 թ-ին, Աստվածընկալինը՝ 1250-ականթվականների սկզբին, Ուշիինը՝ 1264 թ-ին:

Այդ դեպքում հիշատակագրության մեջ որ եկեղեցու և գավթիշինարարության մասին է խոսք գնում, որոնց կառուցումն սկսել է Վաչե ԱՎաչուտյանը ու դրանց շինարարությունն ավարտվել է արդեն 1213 թ-ին:

1213 թ-ին Սաղմոսավանքի համալիրի առաջին Սուրբ ՍիոնԿաթողիկե եկեղեցին դեռևս չէր կառուցվել /շինարարությունն ավարտվել է1215 թ-ին/: Այդ դեպքում ինչպես կարող էր Գրիգոր վարդապետըսպասավորել եկեղեցու և ժամատան շինարարությանը հիմնարկեքից մինչև

13 Ա.Մաթևոսյան, ԺԳ դարի հիշատակարաններ, Ե., 1984, էջ 82:14 Տ.Պետրոսյանց, Մռավյան գյուղի Աստվածածին եկեղեցին ևարձանագրությունները, Պատմա-բանասիրական հանդես, 1981, թիվ 3, էջ 289-290:

Page 168: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

168

դրանց ավարտը: Սուրբ Սիոնից հետո Կաթողիկե եկեղեցու արևմտյանկողմից սկսվել է գավթի կառուցումը, որը ամենայն հավանականությամբավարտվել է 1220-1225 թվականների ընթացքում: Սա հավանական էդարձնում Գրիգոր վարդապետի տեղեկությունը, որ ինքը սպասավորել էեկեղեցիների և գավթի կատուցմանը: Բայց հակասում է հիշատակարանիմեջ նշված 1213 թվականին: Հայտնի է, որ 1232/35 թվականների միջև ՎաչեԱ իշխանաց-իշխանը կնքել է մահկանացուն: Դրա հաստատումն է Կարբիիխաչքարի 1235 թ-ի արձանագրությունը, որ փորագրվել է Քուրդ ԱՎաչուտյանի հրամանով և որով նա հաստատել է իր գահակալ դառնալը15:Սակայն դրա մասին չի գրում Գրիգոր վարդապետը, այսինքն նա չի ապրելմինչև Վաչե Ա-ի մահը, չի տեսել այդ, այլապես դրա մասին անպատճառկգրեր: Ստացվում է, որ Գրիգոր վարդապետը տեսել է համալիրիԿաթողիկե եկեղեցու և գավթի կառուցման ավարտը, որ եղած պիտի լինիամենաուշը 1225 թ-ին, բայց չի ապրել մինչև Վաչե Ա-ի մահը, որ պիտիտեղի ունեցած լինի ամենաուշը մինչև 1235 թ-ը: Փաստորենհիշատակագրությունը կարող է գրված լինել 1220-1235 թվականների միջև:Վերոհիշյալից ելնելով առաջարկում ենք Գրիգոր վարդապետիհիշատակագրությունը սրբագրել. այդտեղ տասնավորի Կ-ն /60/ պետք էսրբագրել Հ-ով /70/, որից հետո կստանանք ԶՃՀԲ /672+551=1223/ թվականը:Այստեղից հետևում է, որ Գրիգոր վարդապետը սպասավորել է Վաչե Ա-իկողմից սկսված Կաթողիկե եկեղեցու և գավթի շինարարականաշխատանքներին, որոնց ավարտից հետո 1223 թ-ին գրել էհիշատակագրությունը:

Հիշատակագրության 1213 թվականը սրբագրելով 1223 թ-ի՝միաժամանակ հաստատում ենք, որ և Կաթողիկե եկեղեցին, և գավթըկառուցվել են Վաչե Ա-ի օրոք:

Սաղմոսավանքի գավթում 1241 թ-ին փորագրվածարձանագրությամբ Քուրդ Ա-ն հաստատել է, որ համալիրի այդկառույցները իրականացվել են հոր՝ Վաչե Ա-ի կողմից16: Մենք 1970-ականթվականների կեսերին մեծ դժվարությամբ կարդացինք Քուրդ Ա-ի հիշյալարձանագրության առաջին երկու տողերը, շարունակությունը, որտեղնշված է, որ եկեղեցին ու գավիթը կառուցել է հայրը՝ Վաչե Ա-ն,չկարողացանք կարդալ և ճշտել Քուրդ Ա-ի գիրը, որով սխալեզրակացությամբ գավիթի կառուցող համարեցինք Վաչե Ա-ի թոռ Վաչե Բ-ին: Վիմագրագետ Աշոտ Մանուչարյանի վերծանությամբ Քուրդ Ա-ի հիշյալ

15 Տ.Պետրոսյանց, Վաչուտյաններ, էջ 54:16 Կ.Ղաֆադարյան, Սանահին: Էջ 29:

Page 169: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

169

արձանագրությունը ընթերցվել և դրվել է շրջանառության մեջ և մենքընդունելով մեր սխալը ընդունում ենք, որ գավիթը ևս կառուցել է Վաչե Ա-ն:

Գրիգոր վարդապետի հիշատակագրության թվականի ուղղումիցհետո այն դադարում է 1213 թ-ի սկզբնաղբյուր լինել:

Վերը բերված 1213 թ-ի մյուս սկզբնաղբյուրներից հետևում է, որԱյրարատյան կողմնակալություն-փոխարքայության տարածքումամենավաղը Մամախաթուն իշխանուհու Թեղենյաց վանքում թողած 1211թ-ի նվիրագիրն է:

Սրան շատ մոտ են 1213 թվականով թվագրվող Ուշիի Կաթողիկեեկեղեցու /կասկածելի/, Տեղերի Սբ.Աստվածածին Կաթողիկե եկեղեցու,Արայիի իջևանատան շինարարական արձանագրությունները:

Քննարկենք Սանահինի 1211 թ-ի շինարարականարձանագրությունը: Վաչե Ա-ն կառուցել է համալիրի մեծ գավիթը /«շինեցիզխորանս»/: Այն կից է Աստվածածին եկեղեցու արևմտյան և Ամենափրկիչեկեղեցու գավթի հյուսիսային պատերին: Շինությունը հարավից հյուսիսձգված ուղղանկյուն կառույց է: Արևելքից արևմուտք դասավորվածսյունաշարքերով բաժանված է երեք մասերի, որոնցից յուրաքանչյուրնառանձին ծածկված է երկթեք տանիքով: Հայ ճարտարապետության մեծերախտավոր Կարո Ղաֆադարյանը գրել է, որ Սանահինի այս գավիթը իրտիպով «եզակի օրինակ է հայկական գավիթների մեջ և, ամենայնհավանականությամբ, կապվում է աշխարհիկ պալատական սյունազարդդահլիճների հետ, որոնց օրինակները մեզ չեն հասել»17: Գավիթըկառուցողական տեսակետից աշխատատար և ժամանակ պահանջողկառույց է եղել: Եթե նկատի ունենանք, որ 13-րդ դարին հատուկ քառասյունգավիթները կառուցվում էին 6-7 տարում, ապա այս շինության համար, եթենկատի ունենանք անգամ, որ նրա երկու պատերն արդեն առկա էին,կառուցման համար դարձյալ նվազագույնը 5-6 տարի կպահանջվեր: Եվ եթեհետհաշվարկի սկզբունքով 1211 թվականից հանենք նվազագույն 5 տարի,որ պահանջվել է շինարարության համար, կստանանք 1206 թվականը, երբսկսվել է Վաչեաշեն գավթի կառուցումը: Այս թվականի ճշտումը խիստկարևոր է: Մենք կարծում ենք, որ Սանահինի մեծ գավթի կառուցումը պետքէ դիտվի Այրարատյան կողմնակալություն-փոխարքայությունը Վաչե Ա-ինհանձնելու ժամանակը և անվերապահորեն պատասխան Զաքարյաններին՝Վաչե Ա-ի նկատմամբ ցուցաբերած մեծ վստահության՝ Նիգ-Արագածոտնը

17 Աշոտ Մանուչարյան, Քուրդ Ա Վաչուտյանի երկու արձանագրությանվերծանություն, տես ysu.am/files /03A_Manucharyan.pdf:

Page 170: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

170

նրան սեփականություն հանձնելու, Այրարատյան կողմնակալ-փոխարքանշանակելու, իշխանաց իշխանի տիտղոս շնորհելու համար:

1213 թ-ին Նիգ-Արագածոտնում Տեղերի, Ուշիի Կաթողիկեեկեղեցիների, Արայիի իջևանատան շինարարական աշխատանքներիավարտը փաստում են, որ դրանք կատարելու համար նախ հարկավոր էրայդ տարածքը ստանալ և միայն դրանից հետո այդ հողերի վրաշինարարական աշխատանքներ կատարել: Եթե այդ աշխատանքներըկատարելու համար հաշվարկենք առավելագույնը 7 տարի ու հետադարձհաշվարկով 1213 թ-ից հանենք այդքան տարի՝ կստանանք 1206 թվականը:

Վերոհիշյալից ելնելով կարող ենք փաստել, որ Այրարատյանկողմնակալություն-փոխարքայությունը ստեղծվել և Վաչե Ա-ին հանձնվել է1206 թվականին:

Այդ թվականներից ավելի վաղ Այրարատյան կողմնակալության-փոխարքայության ստեղծումը բացառվում է համապատասխան նյութերիբացակայության պատճառով:

Т. ПетросянцПЕРЕДАЧА АЙРАРАТСКОГО НАМЕСТНИЧЕСТВА ВАЧЕ А

ВАЧУТЯНРезюме

В начале XIII века Закаряны освобожденную Айраратскую областьпревратили в наместничество и передали одному из своих полководцев сынуСаргиса Ваче А Вачутяну, награждая его званием «князь князей». В статьерассматривается период передачи Вачутянам Айраратского наместничества.

T. PetrosyantsThe transfer of Ayrarat vicegerency to Vache A. Vachoutyan

SummaryThe article discusses the period of transfer of Ayrarat vicegerency to Vache A.Vachoutyan. In the beginning of 13th century in 1206 Zakaryans changed theliberated Ayrarat province into vicegerency and passed it to one of their generals,the son of Sargis- Vache A Vachoutyan. They awarded him the title of Prince ofprinces.

Page 171: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

171

ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆԽ. Աբովյանի անվան ՀՊՄՀ երաժշտության մանկավարժության

ամբիոնի ասիստենտ, արվեստագիտության թեկնածու[email protected]

ՀՏԴ 78ԱՐՄԵՆ ՕՀԱՆՅԱՆԻ «ՍԱԼՈՄԵ» ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ

ՄԱՆՐԱՆՎԱԳԸ

Բանալի բառեր և արտաhայտություններ. պարուհի, արևելյան պար,գրականություն, բեմադրություն, դաշնամուրային մանրանվագ:

Ключевые слова и выражения: танцовщица, восточный танец,литература, постановка, фортепианная миниатюра.

Keywords and expressions: dancer, western dance, literature, performance,piano masterpiece.

Հատկանշական է, որ արվեստի պատմության մեջ կինարվեստագետների գործունեությանը և ստեղծագործական ժառանգությանընվիրված անդրադարձներն ու ուսումնասիրությունները սակավաթիվ են:Այդպիսիններից մեկն էլ հայազգի պարուհի, գրող, գրականագետ ևհասարակական գործիչ Արմեն Օհանյանն է (Սոֆյա Փիրբուդաղյան, 1887-1976), որի անունն այնքան էլ հայտնի չէ մեզանում: Իր գործունեությունըծավալելով XX դարասկզբին՝ ապրել է չափազանց հագեցած, բուռնիրադարձություններով լի կյանք, բնակվելով և շրջագայելով երկրից երկիր,բազմաթիվ շփումներ և մտերիմ հարաբերություններ հաստատելժամանակի հանրահայտ արվեստագետների և բոհեմականներկայացուցիչների հետ:

Ծնունդով Շամախեցի Սոֆյա Փիրբուդաղյանը Շամախիիցտեղափոխվել է Իրան, XX դարասկզբին հասատվել Փարիզում, հետագայումբնակություն հասատել Մեքսիկայում, իսկ կյանքի վերջին տարիներինայցելելով Մոսկվա՝ մտադրվել է տեղափոխվել Հայաստան: Օհանյանիպարային-համերգային գործունեությունն ընդգրկել է լայնաշխարհագրություն. Եվրոպա, Ասիա, Ամերիկա և այլուր:

Սոֆյա Փիրբուդաղյանի մասին առկա միակ ուսումնասիրության մեջկենսագիրներ Արծվի Բախչինյանն ու Վարդան Մատթեոսյանըհամադրելով փաստերը, այսպես են ներկայացնում արվեստագիտուհուդիմանկարը. նրա մասնակցությունը հայ մշակույթին եղել է սակավադեպ,հայ թատրոնում չի կատարել աչքի ընկնող դերեր, որպեսարվեստագիտուհի-գրող կայացել է օտար շրջանակներում՝ ներկայանալովնախ որպես պարսկական պարուհի, ապա որպես ֆրանսիական գրող,

Page 172: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

172

հետագայում՝ մեքսիկական գրականագետ: Չունենալով ձայնային մեծտվյալներ, սակայն օժտված արտակարգ պլաստիկայով՝ Օհանյանըթատրոնից անցել է պարի բնագավառ: Նա արհեստավարժ բեմ է հանելարևելյան պարը, սակայն ոչ տարփոտ պորտապարը, այլ ստեղծել էպարային մի նոր որակ՝ շեշտը դնելով ներկայացվող կերպարների վրա, այդնպատակով օգտագործելով տարբեր դիմակներ: Ռուսական բալետի դպրոցանցնելու և Իրանում ունեցած իր փորձառության շնորհիվ, ինչպես նաևօգտագործելով Այսեդորա Դունքանի ազատ պարի սկզբունքները՝ ԱրմենՕհանյանը նոր խոսք է ասել արևելյան պարի կատարման բնագավառում:Նվիրվելով գրականությանը՝ նա ֆրանսիական գրականության մեջ թողել էմի քանի ինքնակենսագրական-հուշագրական, ուղեգրական և արևելյանբնույթի գրքեր, որ ժամանակին երևույթ են համարվել: Իր գրական-մշակութային գործունեությունը շարունակելով Մեքսիկայում՝ Օհանյանըդարձել է մասնավորապես խորհրդային ռուս գրականության մեկնաբան:Հակառակ օտար ասպարեզներում հանդես գալուն՝ նա մշտապես կապի մեջէ եղել Հայաստանի և Սփյուռքի հետ, մասնակցել հայկականմիջոցառումների, իր ֆրանսերեն և իսպաներեն գրություններումանդրադարձել Հայաստանին, իսկ իր պարային համարներում հայերգահանների ստեղծագործությունների լայն օգտագործման շնորհիվմասնավորապես տեղ է գրավել նաև հայ պարարվեստի պատմության մեջ1:

«Օհանեանի բեմադրած պարերը ներկայացրել են Արեւելքն իր ողջխորհրդաւորութեամբ, սակայն ոչ մեղկութեամբ, միաժամանակարտայայտելով համամարդկային զգացումներ սիրոյ, հաւատարմութեան,կեանքի փիլիսոփայութեան: Բաւական է թուարկել դրանց անուանումները՝«Շամախիի մեծ խանը», «Հաշիշ», «Այսահարը», «Մենութիւն» (ՆիկողայոսՏիգրանեանի երաժշտութեամբ), «Ամուսնութիւն» (Ալ. Սպենդիարեանիերաժշտութեամբ), «Աղբիւրի մօտ» (Կարգանեան-Ղորղանեանիերաժշտութեամբ), «Թալիսմաններ վաճառող կինը», «Խանի մոտ»(Բարխուդարեանի երաժշտութեամբ), «Անահիտի տաճարում», «Չայխանա»ժողովրդական երաժշտութեամբ), «Միջնորդ կինը», «Սիրեցեալը», «Սալոմէ»,«Դաւաճանութիւն», «Գեղջկական պար», «Դէպի Նիրվանա» եւ այլն... Այսհամարները յաճախ խմբաւորուել են «Հին Արեւելքը (պարսկականպատկերներ)» վերտառութեան ներքոյ: Օհանեանը բազմիցս իր պարային

1 Բախչինեան Արծուի, Մատթէոսեան Վարդան, Շամախեցի պարուհին. ԱրմէնՕհանեանի կեանքը եւ գործը, Երեւան, 2007, էջ 108-109:

Page 173: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

173

համարները կատարել է զանազան դիմակներով, որոնք երբեմն չափազանցայլանդակ եւ մինչեւ անգամ սարսափազդու են եղել2»:

Բախչինյանն ու Մատթեոսյանն իրենց աշխատության մեջանդրադառնում են Օհանյանի պարային համարներին ուղեկցողերաժշտությանը՝ նշելով, որ այդ մասին մեզ պատկերացում կարող են տալԵրևանի ԳԱԹ-ում գտնվող պարուհու արխիվում եղած երկու տասնյակիցավելի ձեռագիր և տպագիր նվագագրությունները (պարտիտուրները), որընդգրկում են հայ երգահանների պարային ստեղծագործություններիփոխադրություններ գործիքային համույթի համար: Այդ հորինողների թվումեն Ալեքսանդր Սպենդիարյանը, Սարգիս Բարխուդարյանը, հետագայում նաևԱրամ Խաչատրյանը, սակայ ամենից հաճախ՝ Նիկողայոս Տիգրանյանը, որըմի շարք արևելյան ոճի ստեղծագործությունների հեղինակ է:

Այդ նվագագրությունների մեջ կա նաև Արմեն Օհանյանիհեղինակությունը կրող դաշնամուրի համար գրված «Սալոմե»ստեղծագործության գրառումը, որն, անշուշտ, եղել է նրա Սալոմե պարիմեղեդին3:

Հայտնի է, որ աստվածաշնչյան Սալոմեի կերպարը ոգեշնչմանաղբյուր է հանդիսացել տարբեր ժամանակների արվեստագետների համար.Բոտիչելլի, Տիցիան, Դյուրեր, Ռեմբրանդտ, Կարավաջո, արտացոլվել է նաևՕսկար Ուայլդի, Ռիխարդ Շտրաուսի արվեստում: Արվեստում այն դարձելէ ճակատագրական կնոջ նախատիպը: «Անհիմն չէ ենթադրել, որՕհանեանն իր Սալոմէի պարը բեմադրել է ներշնչուած ռուս մեծանունպարադիր Միխայիլ Ֆոկինից բեմադրած «Եօթ քօղերի պարից», որըհռչակաւոր Աննա Պավլովան կատարել է վերջինիս «Եւնիկէ» բալետում: Այսստեղծագործութիւնը ներկայացուել է 1907-ին, Պետերբուրգում, իսկ այդթուականին Օհանեանը արդէն Ռուսաստանում էր եւ կարող էր դիտածլինել Ֆոկինի բեմադրութիւնը: Ի դէպ, իր յուշերում Միխայիլ Ֆոկինը գրել է,որ ինքը «Եօթ քօղերի պարը»կատարած շատ Սալոմէներ է տեսել, որոնք բեմեն դուրս եկել գունդ յիշեցնող, գոյնզգոյն շալերից մեծացած գլխով: Առկայլուսանկարները վկայում են, որ Արմէն Օհանեանը, ի տարբերութիւն միւսպարուհիների, իր քօղերը կրել է ոչ թէ գլխին, այլ կապուած է ունեցելգոտկատեղին4»:

Եվ իրավամբ, անդրադառնալով ԳԱԹ-ում գտնվող «Սալոմե»դաշնամուրային մանրանվագի ձեռագրին՝ այն շարժեց նաև մեր

2 Նույն տեղում, էջ 40:3 Նույն տեղում, էջ 54:4 Նույն տեղում, էջ 37:

Page 174: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

174

հետաքրքրությունը թե´ դաշնամուրային երաժշտության պատմության և թե´ստեղծագործության գեղարվեստական հատկանիշների տեսանկյուններից:

Նշենք սակայն, որ ստույգ հայտնի չէ, արդյոք հեղինակը հենց ԱրմենՕհանյանն է, թե այն որևէ այլ անձի կողմից նվիրվել է Օհանյանին:Ակնհայտ է, որ Սալոմեն պարուհու հատկապես հանրահայտ պարերիցմեկն էր, որը նա իր բեմական կյանքի ընթացքում կատարել է բազմաթիվանգամներ և բազում առիթներով: Արդյոք հենց այս պիեսի՞ երաժշտությաններքո է կատարել իր պարը, թե՞ պարն ունեցել է երաժշտության մի քանիտարբերակ, հայտնի չէ: Քանի որ պիեսի շապիկին հորինելու վայրը նշված էՄեխիկո, ուրեմն այն պիտի գրված լինի արդեն նրա կյանքի հասունշրջանում, երբ արդեն ամուսնացել և հաստատվել էր Մեքսիկայում (1934):Ձեռագրի ետնամասում տրված է նաև ենթադրյալ ստեղծման տարեթիվը՝1945 թվական:

Եթե ընդունենք, որ հեղինակը հենց ինքը՝ Օհանյանն է, ապահետաքրքրական է, որ կյանքի այս շրջանում նա անդրադարձել է նորից իրպարային գործունեությանը և գրառել «Սալոմեն»: Մանրանվագը կարելի էբնութագրել որպես պատկեր, արար: Ինքը՝ հեղինակը, վերևումմանրանվագը բնորոշել է որպես պոեմ: Երաժշտական շարադրանքիուսումնասիրումը թույլ է տալիս հենց առաջին հայացքից նկատել, որ սաերաժշտություն է՝ գրված պարային ներկայացման համար: Առկա են հստակբաժանումներ, 8 երաժշտական հատվածներ, որոնք հուշում են առանձինտեսարան-գործողությունների մասին՝ թեմա և 8 տեսարաններ:

Գլխավոր՝ Սալոմեի թեման նաև նախաբանի նշանակություն ունի,այն ի հայտ է գալիս նաև վերջին՝ 8-րդ տեսարանում, արդենհանդիսանալով որպես կոդա, այսպիսով ամբողջացնելով երաժշտականշարադրանքը: Այն շարադրված է միաձայն, հուշիկ քայլերով, որնուղեկցվում է տրեմոլային հուզական ֆոնով, նկարագրում է հերոսուհուկերպարը՝ դրամատիկ և հեզաճկուն: Թեման հնչում է կենդանի, առույգ ևերգային:

Այնուհետև հետևում է բուն մուտքը՝ 1-ին հատվածը (Entrada, conma'scara -դիմակով), կարծես «բացվում է վարագույրը» և ականատեսն ենքլինում մի նոր տեսարանի: 6/8 չափում հնչող թեման հուզիչ է և նրբագեղ,սակայն հաջորդ՝ 2-րդ տեսարանում (Zugubre- տրտում), այն ձեռք է բերումանհանգիստ, տագնապային բնույթ, բասում օստինատային հնչյունըհաղորդում է տագնապալից երանգ: Սրան հետևում է Սալոմեի մուտքը(Salome, appasionato՝ կրքոտ), ինչը հեղինակը հատուկ նշել է ձեռագրում:Նկատվում է երաժշտական ֆակտուրան հագեցնելու, խտացնելու միտումը,հեղինակը փորձում է բազմազանորեն օգտագործել ֆակտուրայինհնարները, օգտագործում է ենթաձայներ: Այն շարունակում է ծավալվել նաև

Page 175: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

175

3-րդ տեսարանում, 6/8 չափում հնչող թեման հուզիչ է և նրբագեղ, իսկբավական ծավալումներից հետո հանգելով կուլմինացիոն կետին՝ընդհատվում է երկար, թատերական բնույթի դադարով: Հատվածում ոչմիայն առանձին ինտոնացիաները, այլև ամբողջ շարադրանքն անսանձէներգիայի, անդադար հուզական վերելքի տպավորություն է թողնում:

Դրանից հետո փոխվում է նաև տոնայնական պլանը և 4-րդհատվածում (Fragile՝ փխրուն), նորից հանդես է գալիս սկզբնական թեման,այս անգամ՝ ինտերվալային հագեցմամբ, ուղեկցվող տրեմոլայինհնչողությամբ՝ marcato, այսինքն՝ շեշտված, ընդգծված նշումով:

5-րդ տեսարանը (Modere-Andante-Baila recordanta) մենապար է,անընդհատ տրեմոլային ֆոնին ծավալվող ֆիգուրացիոն, ոլորապտույտշարժումներով արտացոլելով պարային շարժումների ողջ պլաստիկան ևհմայքը: Եթե նախորդ տեսարանի գրառմանը հետևենք, ապա այստեղկարելի է ենթադրել, որ սա հերոսուհու մենապարն է պալատում: Հատվածըհանդիսանում է կենտրոնական՝ և կառուցվածքային, և´ իմաստայինառումներով:

Այնուհետև կարճ՝ դադարի նշանակություն ունեցող 6-րդ էպիզոդին(Vivo), հաջորդում է 7-րդ հատվածը (Andante), որն արդեն կարելի էհամարել Coda: Այստեղ արագ և հակիրճ կերպով ցուցադրվում են տարբերհատվածների առանձին մոտիվները և ավարտվում է թեմայի կարճցուցադրությամբ՝ 8-րդ հատվածում, ասես վերադառնալով սկզբնական,ելման կետին:

Մանրանվագի ընդգծված պարային բնույթը, որն արահայտվում էտարբեր էպիզոդների ռիթմիկ և ֆակտուրային փոփոխություններով,ինչպես նաև կառուցվածքային առանձնահատկությունները՝ այն մոտեցնումեն ժամանակի կոմպոզիտորների՝ Ն. Տիգրանյանի, Գ. Կորգանովի, Ս.Բարխուդարյանի և այլոց նմանատիպ ստեղծագործություններին: Ինչպեսհայ կոպոզիտորները, որոնք իրենց ստեղծագործություններումօգտագործում էին արևելյան ելևէջներ և օրնամենտիկա, նաև հիմնվում էինազգային երաժշտական ավանդույթների վրա, այստեղ հեղինակը ևս ձգտելէ վերստեղծել արևելյան կոլորիտը, մասնավորապես՝ թեմայիշարադրանքում օգտագործելով արևելյան լադերին բնորոշ իջեցվածերկրորդ աստիճանները և այլ հատկանիշներ: Շարադրանքն առավելապեսհոմոֆոն-հարմոնիկ է, հագեցած հատվածների հերթագայման ընթացքումարտահայտիչ դադարներով և վառ թատերայնությամբ:

Իհարկե, տարբեր բնույթի, վառ պատկերների հերթագայումը,պիեսում առկա թատերականացված դադարները թույլ են տալիսեզրահանգել, որ պիեսը մեր օրերում էլ կարելի է կիրառել պարային, նաևթատերական ներկայացումների ձևավորման համար: Այն կարելի է

Page 176: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

176

ենթարկել նաև գործիքավորման՝ հարստացնելով տեմբրալ հնչողականկողմը:

Ա. ԱդամյանԱրմեն Օհանյանի «Սալոմե» դաշնամուրային մանրանվագը

ԱմփոփումՀոդվածում հեղինակն անդրադառնում է հայազգի պարուհի, գրող,

գրականագետ և հասարակական գործիչ Արմեն Օհանյանի (ՍոֆյաՓիրբուդաղյան, 1887-1976) գործունեությանն և անտիպ «Սալոմե»դաշնամուրային մանրանվագին: Երաժշտական տեսանկյունից վերլուծելովմանրանվագը, հեղինակը բացահայտում է պիեսի գեղարվեստականարժանիքներն ու առաջարկում այն ընդգրկել հայազգի կոմպոզիտորներիստեղծագործական ժառանգության համայնապատկերում:

А. АдамянФортепианная миниатюра «Саломея» Армена Оганяна

РезюмеСтатья посвящена деятельности танцовщицы армянского

происхождения, писательнице, литературоведу и общественному деятелюАрмен Оганян (София Пирбудагян, 1887-1976) и неопубликованнойфортепианной миниатюре «Саломея». Подвергая миниатюру подробномумузыкальному анализу, в результате автор раскрывает художественныедостоинства пьесы и предлагает включить «Саломею» в музыкальноенаследие армянских композиторов.

A. AdamyanPiano Composition «Salome» Of Armen Ohanyan

SummaryThe article focuses on activity of dancer of Armenian descent, writer and

literary critic Armen Ohanyan (Sofia Pirbudaghyan, 1887-1976) and theunpublished piano composition “Salome” ascribed to her. Analyzing the musicalpiece, the author reveals the artistic merits of the piece and suggests to include itto the musical heritage of Armenian composers.

Page 177: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

177

ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԽաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ

գեղարվեստական կրթության ֆակուլտետիարվեստի պատմության, տեսության և մշակութաբանության

ամբիոնի մագիստրոսՀՏԴ 94 (479.25):008

ՕՏԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ.ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Բանալի բառեր և արտահայտություններ. օտար ազդեցություններ,ազգային ինքնություն, հոգևոր մշակույթ, փոխառություն,ազգայնականություն:

Ключевые слова и выражения: внешние влияния, национальнаяидентичность, духовная культура, заимствование, национализм.

Key words and expressions: foreign influences, national indentity, spiritualculture, borrowing, nationalism.

«Ազգերու փոխադարձ ազդեցութիւնն անուրանալի եւ անհերքելիփաստ է, որովհետեւ անազդեցիկ մնացած ազգ չիկայ. իւրաքանչիւր ազգ,ինչ որ չունի, ունեցողէն, պէտք զգացած ժամանակ, փոխ կ’առնէ եւկ’ազգայնացնէ»1:

Ճշմարիտ են վարդապետի այս խոսքերը: Մեր իմացականքաղաքակրթությունների տիրույթում անհնար է ցուցանել գեթ մեկ ազգ կամժողովուրդ, որ անմասն է մնացել այլազան փոխառումների անխուսափելիգործընթացից: Թեպետ վերջինն այս կամ այն չափով բոլորին է բնորոշ,այդուհանդերձ ազգերի մշակույթներից՝ հայկականն «առանձին տեղ էբռնում այս հարցում»2, քանի որ «ահռելի նյութեր է ընձեռում սեփական ևուրիշ ազգերի կուլտուրական կապերն ու արմատները մերկացնելուհամար»3:

Յուրաքանչյուր էթնոսի համար, բացի մարդաբանականից,տարբերակիչ հատկանիշերի էանյութ է հանդիսանում հոգևոր մշակույթը:Դրա վրա օտարի մշակութային ներգործությունները, բացի բարերար

1 Կոմիտաս վարդապետ, Ուսումնասիրութիւններ եւ յոդուածներ, գիրք Բ, Եր.,«Սարգիս Խաչենց» հրատ., 2007, էջ 26:2 Ն. Մառ, Հայկական մշակույթը. նրա արմատները և նախապատմական կապերըըստ լեզվագիտության, Եր., «Հայաստան» հրատ., 1989, էջ 16:3 Նույն տեղում, էջ 41:

Page 178: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

178

ազդեցություններից, ունենում են նաև բացասական, երբեմն ազգայինըդիմազրկող, մինչև անգամ եղծանող հետևանքներ: Իսկ, ահա, օտարներիցնյութական ու սոցիալական մշակույթի փոխառումները կարելի է ընդունելոչ թե որպես սոսկ վերարտադրություն, այլ որպես տեղայնականտարատեսակ նվաճումների համընդհանուր յուրացում: Վերջինըհամարելով պատմականորեն անհրաժեշտ և օրինաչափ՝ շրջանցում ենքնյութական և սոցիալական մշակույթում փոխառման դրսևորումներիքննությունը:

Ազգերի և ժողովուրդների հոգևոր մշակույթի ծագումնաբանական ևզարգացման հարցերը քննելիս՝ գիտական միտքը պարտավոր է կանգառնել մշակութային փոխազդեցությունների վրա: Միայն այս պարագայումէ հնարավոր հանգել անաչառ և համալիր եզրակացությունների: Սակայնայս մեթոդը ոչ միշտ է նպատակային կիրառվել: Հատկապեսհայագիտությունը, առերեսվելով դրան, մեծապես տուժել է: Գիտությանըհայտնի են դեպքեր, երբ հայ հոգևոր մշակույթը բացարձակապես առանձինէ դիտվել և անջրպետվել օտար անժխտելի ազդեցություններից, ինչը բերել էսխալագրության: Եղել է նաև հակառակը: Անբավարար ծանոթության,հաճախ միտումնավոր կեղծարարության հետևանքով՝ հիմնազուրկպնդումներ հեղինակած գիտնականները հայ հոգևոր մշակույթի տարբերճյուղերի ծագումն ու զարգացումը համարել են «խայտաբղետփոխառությունների»4 արգասիք: Շատ են նաև դեպքերը, երբ հայ հոգևորմշակույթի որոշ շրջափուլեր ամբողջովին համարվել են օտարի մշակույթիենթաճյուղ կամ կցորդ, մինչդեռ երբեմն «հայը ինքն է եղեր անոնց համարուսուցիչը և բռնի քարշ տվեր իր ետևեն»5:

Հայ հոգևոր մշակույթում օտար մշակութային ազդեցություններըքննել են տարբեր հետազոտողներ. Կոմիտասը՝ երաժշտության մեջ, Հ.Աճառյանը՝ հայոց լեզվում, Վ. Հացունին՝ տարազաձևերում, Թ.Թորամանյանը՝ ճարտարապետության մեջ, Ա. Մնացականյանը՝զարդարվեստում և այլք: Սակայն ոմանց աշխատություններում այս հարցըերբեմն կրել է հարակից, օժանդակ, լրացնող բնույթ: Նրանցից շատերնանգամ իրենց վերլուծություններով միտում են ունեցել քննելու հայ

4 Ա. Սվիրինի համոզմամբ` հայկական մանրանկարչությունը ծնվել ու զարգացել էհիմնականում խայտաբղետ փոխառությունների հողի վրա: Տես՝ Ա. Մնացականյան,Հայկական զարդարվեստ, Եր., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, էջ 10:5 Այսպես է գրել Թ. Թորամանյանը 10-րդ դ. հայկական ճարտարապետությանծաղկումն արաբական քաղաքակրթությանը վերագրելու առթիվ: Տես՝ Թ.Թորամանյան, Զվարթնոց, Գագկաշեն, Եր., «Սովետական գրող» հրատ., 1984, էջ 60:

Page 179: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

179

մշակույթի ինքնուրույնությանը վերաբերող խնդիրներ՝ անպայմանորենհաշվի առնելով նաև օտար ազդեցությունները: Չնայած պատվախնդիր ևարժանավոր այս գիտնականների աշխատություններին, վերոնշյալեղծագրողների պատճառով, այսօր էլ հայ հոգևոր մշակույթի շատուշատհարցերին վերաբերող սխալները կարոտ են սրբագրության:

Ինչու՞ և ինչպե՞ս է, որ տարբեր մշակույթների ուսումնասիրմանարդյուքում հանգում ենք շատ ընդհանրական պատասխանների:

Պատմության ընթացքում տարբեր ազգեր ու ժողովուրդներ ունեցել ենդրացիական հարաբերություններ կամ նվաճվել են այլ ազգերի ուժողովուրդների կողմից: Պատմական այս անժխտելի փաստի արդյունքումնրանցից շատերը հաճախ դարձել են միևնույն մշակույթի կրողներ՝ ձեռքբերելով համանման կենսապայմաններ: Սրա արդյունքում ծնվել ենմտածողության համանման ձևեր: Դրանք էլ անխուսափելիորեններթափանցել են սեփական հոգևոր մշակույթի առանցքային ճյուղեր:Զարգացվածության առավել բարձր մակարդակ ունեցող նվաճողները կամդրացի պետությունները դարձել են այս հարցում թելադրող, պարտադրող:Իսկ հակառակ պարագայում՝ փոխառել են նվաճվածների կամ դրացիներիմշակութային ձեռքբերումները: Փոխառող կողմը կամ վերցրել և ընդունել էնույնությամբ կամ հարմարեցրել է իր կենսազգացողությանը: Շատդեպքերում ընդունել և գործածել է առանց ըմբռնելու, քանի որ «չըմբռնվածձևը ամենաընդհանուրն է և հասարակական զարգացման որոշ աստիճանիվրա կարող է գործածվել ամենքի կողմից»6: Սակայն առանց ըմբռնելու կամըմբռնելով օտարից չարդարացված փոխառման յուրացումն երբեմնհանգեցնում է բացասական հետևանքների: Փոխառող կողմը,կրկնօրինակելով, վերարտադրելով կամ սեփականին պատվաստելովօտար մշակութային տարրերը, իրեն օտարացնում է սեփականհամապատասխան տարրերից: Եվ երբ այդ գործընթացը ստանում էզանգվածային և շարունակական բնույթ, խաթարվում է ազգի հոգևորմշակույթի ինքնությունը:

Ինչպե՞ս տարբերակել արդարացված և չարդարացվածփոխառումները: Արդարացված կարելի է համարել այն երևույթիփոխառումը, որը մինչ այդ փոխառող կողմի մոտ բացակայում էր կամեղածը չէր բավարարում իր գործառույթին: Չարդարացված համարենք այնփոխառումը, որը չի լրացնում բաց դաշտեր, չի ստանձնում նպատակայինդեր կամ համահավասար է փոխառողի արդեն իսկ ունեցածին: Այո՛, արդենիսկ ունեցածին համահավասար, համարժեք: Մեր իրականության մեջ

6 Կ. Մարքսը և Ֆ. Էնգելսը արվեստի մասին, Երևան-Մոսկվա, 1934, էջ 65:

Page 180: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

180

հաճախ կարելի է հանդիպել մայրենիի աղավաղումների, օտարամուտբառերի: Ամեն քայլափոխի լսելի է անգլերեն «OK» արտահայտություննիբրև համաձայնության նշան: Համաձայնություն արտահայտող բառերիպակաս հայոց լեզուն չունի: «OK»-ը գործածելով՝ մենք օտարացնում ենքդրան համարժեք հայերեն բառերը՝ «լավ», «եղավ», «բարի»: Սրանք, ինչպես և«OK»-ը չեն գերազանցում երկու վանկը, հետևաբար գործածելով անգլերենտարբերակը՝ ոչ մի կերպ չենք կրճատում արտասանվողարտահայտությունը: Այսինքն՝ «OK»-ի կիրառումը չի հանդիսանումարտասանության կրճատման պատրվակ, ինչպես օրինակ՝ ֆրանսերեն«merci»-ն: Չնայած վերջինը երեք վանկով կրճատում է հայերեն համարժեքիարտասանությունը, միևնույն է այն օտարացնում է մայրենիի«շնորհակալություն»-ը: Տարակույսից վեր է, որ սրանք չարդարացվածփոխառումներ են, քանի որ իմաստային առումով այդ բառերի տեղերըհայերենում դատարկ չեն:

Հայերենի 10.996 արմատներից օտար լեզուներից փոխառվել են.միջերկրական լեզուներից՝ 5, փոքրասիականից՝ 9, խալդերենից՝ 15,ասուրերենից՝ 27, կովկասյանից՝ 60, իրանականից՝ 1411 (966 պհլ., 445պրս.), հին լատիներենից՝ 11, ասորերենից՝ 211, հունարենից՝ 918,հունալատինից՝ 151, եբրայերենից՝ 138, արաբերենից՝ 702, վրացերենից՝ 57,թուրք-թաթարականից՝ 170, հին ֆրանսերենից՝ 86, նոր եվրոպականից՝ 44արմատ7:

Ակնհայտ է, որ հայերենը բազմաթիվ լեզուների նման մեծապեսազդվել է այլ լեզուներից: Ակնհայտ է նաև այն, որ մայրենի լեզուն ազգերի ուժողովուրդների ամենաէական տարբերակիչներից է: Սին չէ նաև այնպնդումը, թե մայրենիի անաղարտ պահպանումը, կիրառումը, զարգացումըհանդիսանում է ազգային ինքնության և հայապահպանության առաջնայիներաշխիքը:

Հայն իր պատմական ուղին անհաշվելի անգամներ խաչմերուկել էարտագաղթի արահետներով: Հաճախ իր հայրենիքում եղել է նվաճյալ,հպատակ: Այս ամենին մշտապես զուգահեռվել է հույժ կարևորհիմնախնդիր. թե՛ հայրենիքում, թե՛ գաղթօջախում պահպանել մայրենին ևմայրենիի միջոցով՝ ազգային դիմագիծը: Այս հարցի շուրջ դարերշարունակ, անհրաժեշտ չափով ասվել ու գրվել է, և մենք խնդիր չենքտեսնում ևս մեկ անգամ ապացուցել այս աներեր իրողությունը: Բայց

7 Տես՝ Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, մաս II, Եր., Պետականհամալսարանի հրատ., 1940, էջ 602:

Page 181: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

181

ավելորդ չենք համարում ևս մեկ անգամ փաստել սա՝ իբրև զարթուցիչազդաշեփոր:

Հայոց լեզվի հարատևմանը պիտի լծվեն բոլոր սերունդները:Պարտավոր ենք.1. Պետականորեն անկախ կարգավիճակում զերծ մնալ օտար

բառերի, արտահայտությունների կիրառումից:2. Կիսանկախ կամ գաղութացված կարգավիճակում

հնարավորինս բացառել օտար լեզվի կիրառումը որպես պետական լեզու:3. Գաղթօջախներում գերմարդկային ճիգեր գործադրել

մայրենին սերունդների սեփականությունը դարձնելու համար:Այստեղ տեղին է մեջբերել գաղթական հրեայի և հայի տարբերության

մասին իմաստասեր Հայկ Ասատրյանի տողերը. «Նա մոռանում է լեզուն,ծպտւում է իբր ոչ-հրեայ, բայց Թալմուտի մի բառով պահում է ցեղայիններքին կրակի մոլեգնութիւնը: Ծպտումի ընդունակ հային չի կարող փրկելամբողջ «Նարեկ»-ը»8:

Քննվող խնդիրն ավելի հստակեցնելու համար դիտարկենք նաևհայկական տարազի կրած օտար ազդեցությունների մի քանիդրսևորումներ:

«Ի՞նչ կ'ընենք մեք Հայերս: Կ'երթանք՝ օտար ազգերու պատմականհանդերձից ձեւերը կը մուրանք, եւ կամ մեր գրաւոր կցկտուր նկարագրերէնթերի ձեւեր կը ստեղծենք, եւ կ'ընծայենք ազգին իբրեւ մեր հարց հարազատպատկերները»:

Մեկ դար է, ինչ հայկական տարազը դուրս է եկել կիրառությունից,դարձել է լոկ ազգագրական ուսումնասիրությունների նյութ, կրում է միայնծիսական կամ բեմական բնույթ: Եվ որքան էլ՝ տարազը նյութական է,միևնույն է այն հոգևոր մշակույթի առարկայացումն ու մարմնացումն է:Օտար ազդեցությունները հայ հոգևոր մշակույթում քննելիս՝ չպետք էշրջանցել տարազը, քանի որ այն «ցեղերու քաղաքակրթութեան գլխաւորարտայայտութեանց մին է»: Հացունին արդարացիորեն գտնում էր, որազգերն իրենց հանդերձը ձևելու մեջ մեծապես օգտվել են միմյանցից:«Զօրաւոր ցեղ մը, որ կամ իւր մտաւոր բարձրագոյն բարգաւաճմամբ եւ կամզինուորական ուժով իւր ազդեցութեան ենթարկեր է ուրիշ ցեղ մը, ամենբանէ յառաջ հրապուրեր է անոր աչքն իւր արտաքին ձեւովը, հագուստով. եւտկարը փութացեր է նմանիլ անոր յոժարութեամբ. մերթ նաեւ ողոքելու կամշնթելու համար իրեն իշխեցողին»: Նրա պնդմամբ՝ «զգեստինյեղաշրջութիւնք արտաքին ազդեցութեանց արդիւնք էին, ադոնց ամենէն

8 Հ. Ասատրյան, Հատընտիր, Եր., «Ամարաս» հրատ., 2004 թ., էջ 101:

Page 182: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

182

աւելի պիտի ենթարկուէր հայ ազնուական դասը՝ որ քաղաքականօրէնսերտագոյն յարաբերութեան մեջ կը գտնուէր օտարաց հետ»9: Որպես այսմտքի ապացույց՝ հիշենք երկու օրինակ. Հաղպատի եկեղեցու արևելյանճակատի Գուրգեն ու Սմբատ Բագրատունիների բարձրաքանդակը և ԱնիիԳագիկաշեն եկեղեցու Գագիկ Ա-ի ծավալային քանդակը: Երկու դեպքերումէլ նրանք գլխին կրում են արաբական զանգվածեղ ապարոշ: Որոշուսումնասիրողներ այս և այլ դրսևորումներից ենթադրել են, թեԲագրատունիները կրել են արաբական տարազ:

Հայկական տարազի կրած թե՛ պարտադիր, և թե՛ ոչ պարտադիրազդեցությունների ուսումնասիրությունից կարելի է եզրակացնել, որ իբրևմշակութային ճյուղ՝ հայկական տարազը միջին դարերում ամենաշատն էկրել օտար ազդեցություններ: Այն երբեմն մասնակի, երբեմն էլ ամբողջովինկորցրել է ազգային դիմագիծը: Բայց սրան զուգավար չպիտի շրջանցել միհանգամանք. տարբեր պատճառներով հասարակ ժողովուրդը միշտ չէ, որյուրացրել է օտար տարրերը: Նույնիսկ դրանց պատվաստման դեպքումստեղծագործաբար է մոտեցել:

Նմանատիպ երևույթներ տեղի են ունեցել նաև հայկականերաժշտության հետ: «Հայոց մէջ հին ժամանակներէ ի վեր սովորութիւն էեկեղեցական երգեր երգել ընտանեկան հանդէսներու միջոցին. Թուրքիոյմէջ, տիրացուները, այսինքն եկեղեցւոյ երգիչները, որ կ’երթային երգելմեծատուններու խնջոյքներուն, հայ երգերը սկսան զարդարել թրքակերպգունաւորումներով, հաճելի ըլլալու համար այդ մեծատուններուն,որովհետեւ հայ եկեղեցական երգը, իր ազնիւ եւ մաքուր նկարագրովկոչնականները զուարթացնելու բնոյթ չունի, եւ այդ մեծատունները,Հայաստանէն հեռու, Կ. Պոլիս կամ ուրիշ մեծ քաղաքներու մէջ, քիչ մըԹրքաց ճաշակն ու բարքերը ընդգրկած էին: Ահա ինչպէս հայ եկեղեցականերաժշտութիւնը տակաւ առ տակաւ, մեծ քաղաքներու մէջ, իրմաքրութիւնէն ու ազգային նկարագրէն բան մը կորսընցուց եւ թրքականմեղկութիւնն ստացաւ: Մեծատուններու հացկերույթներէն, այդչարափոխումը փոխադրուեցաւ եկեղեցիներուն մէջ: Այդ մեծատունները, որայն ժամանակաշրջանին մեր եկեղեցւոյ վարչութեան գլուխը կգտնուէին,պարտադրեցին երգիչներուն եկեղեցւոյ մեջ երգել իրենց նախընտրածթրքական ոճով: Առաջին զոհը այդ խաթարման, եղաւ «Տեր ողորմեան»»10:

9 Վ. Հացունի, Պատմութիւն հին հայ տարազին, Վենետիկ-Ս. Ղազար, 1923, էջ 11:10 Կոմիտաս վարդապետ, Ուսումնասիրութիւններ եւ յոդուածներ, գիրք Բ, Եր.,«Սարգիս Խաչենց» հրատ., 2007, էջ 188:

Page 183: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

183

Այս ողբածոր եղելությունը մի դրվագ է թրքահպատակ Հայաստանիմշակութային կյանքից: Ազգային երաժշտության նմանատիպ օտարումներեղել են միջին դարերում, դրանից էլ վաղ ու կան նաև այսօր: Սա էպատճառը, որ անցյալում որոշ հայ և օտարազգի մասնագետներ կարծումէին, թե հայ երաժշտությունն ասորաբյուզանդական, հնդկապարսկական,արաբաթրքական, աղվանավրացական կամ այլ խառնուրդ է: Հասկանալի է,որ երաժշտական փոխազդեցություններն այնքան անխուսափելի էին,որքան հոգևոր մշակույթի մյուս ճյուղերի փոխազդեցությունները: Բայց այսհանգամանքը ելակետ ընդունողը, ով կբացառի հայ երաժշտությանինքնուրույնության աներեր փաստը, պիտի առճակատվի մի պարզճշմարտության. «բայց, աշխարհի վրայ ո՞ր երաժշտութիւնն անխառն ուանապական է, մեր գիտցածով, միայն անասուններունը, որոնք նոյն ձայննու նոյն ելևէջը կ’երգեն, զի փոխառութեան շնորհք չունին. բայց մենք,Հայե՛րս, իրաւունք չունինք մէկ ու կէս կարծիքով կամ պատմութիւնով,լսուածն ստրկաբար արձանագրել, գրիչ շարժել եւ դատել մի պատմականազգ, որ դեր է կատարել անցեալում, կատարում է ներկայում եւ դեռ պիտիկատարէ ապագայում, քանի շունչ կայ բերանում»11:

Ըստ Կոմիտասի նույնը կատարվել է ժողովրդական երգերի հետ,պարզապես այլ մասշտաբներով. «Հայ ժողովրդական երաժշտութեան վրայ՝օտար երաժշտութիւնները շատ քիչ ազդեցութիւն ունեցած են. որովհետեւժողովուրդը թրքական եղանակ մը թուրքերեն խօսքերով կ’երգէ,պարսկական եղանակ մը՝ պարսկերէն խօսքերով, քրդական եղանակ մը՝քրդերէն խօսքերով, եւ այլն, ու երբեք օտար եղանակ մը՝ հայերէն խօսքերով.հայ լեզուով երգերը կ’երգէ զուտ ազգային եղանակներու վրայ: Միայն թէաշուղները, որ շատ յաճախ քաղաքներուն մէջ կ’երգեն՝ մեծատուններունմօտ, կը գործածեն օտար եղանակներ՝ յարմարեցուած հայերեն խօսքերու,զոր կը շարադրեն օտար – սովորաբար՝ արաբ, պարսիկ կամ թուրք –տաղաչափական կանոններու համեմատ»12: «Կը գործածեն օտարեղանակներ՝ յարմարեցուած հայերեն խօսքերու». այս տողը հավաստյավնաև մերօրյա հայ երգարվեստի նկարագրությունն է:

Օտար եղանակներ, հայերեն բառեր... Սա ազգային երաժշտությանօտարում է:

Քննված նյութից պարզ է դառնում, որ հայկական թե՛ ժողովրդական,թե՛ եկեղեցական երաժշտությունը, տարբեր հանգամանքներովպայմանավորված, դարերի ընթացքում անընդհատ կրել է

11 Նույն տեղում, էջ 86:12 Նույն տեղում՝ էջ 193:

Page 184: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

184

ներգործություններ և մեզ է հասել աղավաղված վիճակում: Կոմիտասի և այլպատվելի գիտնականների շնորհիվ՝ նախորդ դարում հայ երաժշտությունըզտվել, շերտազատվել ու բերվել է կուսական վիճակի: Այսքանից հետո ի՞նչէ կատարվում այսօրվա հայ երաժշտության հետ: Կատարվում է այն, ինչկատարվել է դարեր շարունակ:

Ինչքանո՞վ պահպանեցինք պատվելիների զտածը: Պահպանեցինքմիայն բեմերի վրա և ոչ առօրյայում: Անաղարտը չմտցրինք առօրյա:Արդյունքում տեղի ունեցավ հակառակը. օտարամուտը, ցածրաճաշակը,ապազգայինը բարձրացավ բեմ՝ ձևավորելով օրվա հայ երաժշտությունն ուվերջինին կրկին զրկեց ազգային դիմագծից:

Համապատասխանեցնելով ներկա ուսումնասիրության ձևաչափին՝դիտարկեցինք հայ հոգևոր մշակույթի ընդամենը մի քանի ըմբռնելի,ակնբախ դրսևորումներ: Վերջիններն ապացուցում են վերոնշյալ միտքը, որօտար ազդեցությունները, օտարամուտ տարրերը հաճախ խաթարել են հայհոգևոր մշակույթի բնականոն զարգացումը և երբեմն ունեցել են ազգայինըդիմազրկող հետևանքներ:

Այսպիսով, հիմնվելով նմանատիպ մատչելի վերլուծությունների վրա՝սահմանենք. «հոգևոր մշակույթի օտարումներ» են այն չարդարացվածփոխառումները, որոնք հանգեցնում են սեփական համապատասխանտարրերի գործածությունից դուրս մղման:

Իսկ որո՞նք պիտի լինեն օտարամուտ տարրերի ներհոսքըսահմանափակելու, չափավոր ու անվտանգ դարձնելու, զսպելու կամ, հարկեղած դեպքում, կանխարգելելու մեխանիզմները:

Հասկանալի է, որ հետևանքների վերացմամբ խնդրին լուծում չիտրվի, ուստի պիտի քննենք պատճառները: Վերջիններից նշենք հիմնականնու կործանարարը՝ օտարամոլությունը, և այն դիտարկենք հայի էթնիկականինքնության համատեքստում:

Օտարամոլությունը, սկսած հնագույն ժամանակներից մինչև մերօրեր, տարբեր չափերով դրսևորվել է հայ էթնոսի դիմագծում և վտանգելնրա էթնիկական ինքնությունը:

«Հայ ազգի օտարամոլության դրդապատճառներն են՝պետականության կորուստը, զանգվածային արտագաղթը, հայերի սփռվածլինելը, միասնական մշակված, լիարժեք ազգային հայեցակարգիբացակայությունը և գլոբալացումը:

Հայ էթնոսը, տևական ժամանակ ապրելով օտարներիտիրապետության ներքո, չի ունեցել ինքնուրույն պետականություն և

Page 185: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

185

քաղաքական համակարգ, գոյատևման փիլիսոփայությամբ ձեռք է բերելթերարժեքության բարդույթ, առավել ևս՝ օտարամոլություն»13:

Այս տողերը բնորոշ են հիմնականում հայրենիքում ապրող հայերին:Իսկ, ահա, գաղութահայության համար, ազգային ինքնությանհամատեքստում, օտար ազդեցությունները այլ մասշտաբների սպառնալիքեն: Քրիստոնեական երկրների գաղութահայությունը ազգապահպանմանհարցում ավելի ապահով է զգում և գործնականում չի կառչում իր հոգևորմշակույթից: Խոսելով օտար լեզվով, ձեռք բերելով օտարլեզվամտածողություն, հեռանալով սեփական հոգևոր մշակույթից՝գաղութահայը պարտվում է ասիմիլյատիվ մարտահրավերներում ևկորցնում է «կատարյալ» կամ գոնե «գործնականում լրիվ» էթնոկիր լինելուհնարավորությունները: Նա զրկվում է էթնիկականության բաղադրիչներիցև վատագույն դեպքում դառնում՝ «զրոյական» էթնոկիր14:

Նույնը կատարվում է նաև ոչ քրիստոնեական երկրներիգաղութահայության հետ, պարզապես ավելի դանդաղ տեմպերով՝ հաշվիառնելով կրոնական փոքրամասնություն լինելու և դրանով որոշակիորենմեկուսացած մնալու փաստը:

Ինչևէ, եթե գաղութահայի պարագայում հոգևոր մշակույթի միջոցովասիմիլյատիվ մարտահրավերների հաղթահարումը դառնում է գրեթեանհնարին, ապա հայրենիքում ապրողի համար՝ ցայսօր ձևավորվածգաղափարախոսություններից՝ ազգայնականությունը, այստեղ ունիփրկարար դերակատարում:

«Ազգայնականություն» հասկացությունը, ցավոք, ուղղակիորեն,երբեմն էլ անուղղակի կերպով հրամցվել է որպես բացասական երևույթ՝նույնացվելով այլատյացության հետ: Այս նույնացումը համաշխարհայինքաղաքականության ուղղորդման հետևանք է:

«Ազգայնականության թերագնահատումը կամ անտեսումըհանգեցնում է կոսմոպոլիտիզմի, գերագնահատումն էլ՝ ազգայինսնապարծության, ազգայնամոլության»15:

13 Վ. Հախվերդյան, Օտարամոլությունը հայի էթնիկական ինքնությանհամատեքստում, ԳՊՄԻ Գիտական տեղեկագիր, հ. 2, Գյումրի, 2014, էջ 162:14 Ալբերտ Նալչաջյանն առանձնացնում է էթնիկականության հետևյալաստիճանները՝ կատարյալ էթնոկիր, գործնականում լրիվ էթնոկիր, մասնակի (ոչլրիվ) էթնոկիր, ձևական էթնոկիր, զրոյական էթնոկիր: Տես՝ Ա. Նալչաջյան, Ազգայինինքնություն, Եր., 2016, էջ 12:15 Վ. Հախվերդյան, Օտարամոլությունը հայի էթնիկական ինքնությանհամատեքստում, ԳՊՄԻ Գիտական տեղեկագիր, հ. 2, Գյումրի, 2014, էջ 168:

Page 186: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

186

Մեր առաջարկած տեսության համաձայն՝ հայ հոգևոր մշակույթիօտարամուտ տարրերը պիտի մշակվեն ու անցնեն ազգայնականխողովակներով: Այս գործընթացը չի ենթադրում մերժում համաշխարհայինմշակութային նվաճումներին, չի ենթադրում մեկուսացում, չի ենթադրումսեփական հոգևոր մշակույթի լճացում:

Ազգայնականությունը հայ հոգևոր մշակույթում մերժում է միայն այնօտար ազդեցությունները, որոնք տանում են էթնիկական ինքնությանաղավաղման և դառնում են սպառնալիք: Ազգայնականություննառաջարկում է անխուսափելի օտարամուտ տարրերն ազգայնացնել, իսկհոգևոր մշակույթի կերտման ճանապարհը հնարավորինս զերծ պահելօտար ազդեցություններից: «Վա՜յ այն ծառին, վա՜յ այն բուսականին, որիարմատն անընդունակ է յուր հատակից ընդունելու և պատրաստելու յուրհյութը...» (Մ. Նալբանդյան)16:

«Ժողովուրդն ընդունում է օտար մշակույթն ապազգայնանալով, ցեղը՝ազգայնացնում է իր ընդունածը» (Գ. Նժդեհ): Ուրեմն այստեղ նույնպեսպիտի որդեգրել «ցեղային» բարոյականը, չհեռանալ սեփականից, նորըստեղծելիս՝ առաջնորդվել ազգայինով:

Ազգայնականությունը հոգևոր մշակույթում մեզ թույլ կտա ծավալելէթնոպաշտպանական շարժում: Պիտի վերարժևորվի«ազգայնականություն» հասկացությունը: Դրա ներդրումը հայ հոգևորմշակույթում ո՛չ միայն կապահովի հանրային կատարյալ էթնոկիրություն,ո՛չ միայն կդառնա հզոր պատվար ազգային ինքնության սպառնալիքներիդեմ, այլև՝ կլուծի պատմական, քաղաքական, ռազմական, տնտեսական ևայլ հիմնախնդիրներ:

Դ. ՊետրոսյանՕՏԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ.

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԱմփոփում

Աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված՝տարբեր ազգեր ու ժողովուրդներ հայտնվում են միևնույն քաղաքական,տնտեսական, ռազմական և մշակութային «տանիքի» տակ: Փոքր ազգերիպարագայում, բացի դրական ազդեցությունից, այս գործընթացը բերում էնաև ասիմիլյատիվ մարտահրավերներ: Դրանք հնարավոր է հաղթահարելազգային հոգևոր մշակույթի անաղարտ պահպանման միջոցով: Դրա միակ

16 Մ. Նալբանդյան, ԵԼԺ, հ. 1, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1979, էջ 56:

Page 187: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

187

երաշխիքը սեփական հոգևոր մշակույթի ճանաչողությունն է և օտարազդեցությունների հանդեպ զգուշավորությունը:

Д. ПетросянВНЕШНИЕ ВЛИЯНИЯ В АРМЯНСКОЙ ДУХОВНОЙ КУЛЬТУРЕ:

ВОПРОСЫ НАЦИОНАЛЬНОГО СВОЕОБРАЗИЯРезюме

Обусловленные геополитическими процессами разные нацииоказываются под одной и той же политической, экономической, военной икультурной “крышей”. В случае малых народов, кроме положительноговоздействия, этот процесс приводит и к ассимилятивным призывам к борьбе.Они могут быть преодолены за счет сохранения чистой духовной культурынации. Единственной гарантией этого является познание собственнойдуховной культуры и осторожность по отношению к внешним влияниям.

D. PetrosyanFOREIGN INFLUENCES IN ARMENIAN SPIRITUAL CULTURE:

ISSUES OF NATIONAL INDENTITYSummary

Due to geopolitical processes different nations are gathered under the samepolitical, economic, military and cultural "roof". In case of small nations, apartfrom the positive impact, this process also leads to assimilative challenges. Theycan be overcome by preserving the pure spiritual culture of the nation. The onlyguarantee for this is recognition of one's own spiritual culture and being cautionswith foreign influences.

Page 188: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

188

ԳՈՌ ՍԱԼՆԱԶԱՐՅԱՆՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի

երաժշտության բաժնի ասպիրանտՀՏԴ 78

ԲԵԳԼԱՐ ԱՄԻՐՋԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻԵՎ ՄԻԼԱՆԻ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ

Բանալի բառեր և արտահայտություններ. Բեգլար Ամիրջանյան,Պետերբուրգի կոնսերվատորիա, Կամիլիո Էվերարդի, Միլանիկոնսերվատորիա, Միլանում առաջին ռուսական գրադարան-ընթերցարան:

Ключевые слова и выражения: Беглар Амирджанян, Петербургскаяконсерватория, Камилло Эверарди, Миланская консерватория, Перваябиблиотека-читальня в Милане.

Key words and expressions: Beglar Amirjan, St. Petersburg Conservatory,Camille Everardi, Milan Conservatory, the first Russian library-reading-room inMilan.

Բեգլար Ամիրջանյանը ծնվել է 1868 թ. հուլիսի 2-ին Թիֆլիսում: Ութեև 4 տարեկան հասակում կորցնում է հորը, սակայն մայրը շատհետևողական է գտնվում նրա ուսման հարցում։ Վաղ են ի հայտ գալիսԲ.Ամիրջանյանի երաժշտական ընդունակությունները: Իրինքնակենսագրության մեջ Բ.Ամիրջանյանը գրում է. «Դեռ մանուկ հասակիցիմ մեջ նկատվում էր ձայն, ուստի ըստ հին սովորության, ով ուներ լավձայն, անպատճառ պետք է հաճախեր եկեղեցական երգչախումբ»1։Այսպիսով, տոն օրերին պատանի Ամիրջանյանը հաճախում է տեղիեկեղեցի, մասնակցում ժամերգությանը և ներսից ծանոթանումեկեղեցական երգեցողությանը և Պատարագի արարողությանը։

1876-ին Բ.Ամիրջանյանն ընդունվում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոց։Ինչպես հայտնի է, 1824-ին Վրաստանի հայոց թեմի առաջնորդ ՆերսեսԱշտարակեցու նախաձեռնությամբ և ջանքերով հիմնադրված Կովկասումհայկական առաջին միջնակարգ դպրոցը, որը հետագայում անվանակոչվեցիր հիմնադրի անունով, անփոխարինելի դեր է կատարել հայ ժողովրդիկյանքում։ Ներսիսյան դպրոցի առաջին շրջանավարտներն են եղել հայ նորգրականության հիմնադիր, մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը,հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, գրող Պերճ Պռոշյանը, գրող ու

1 Տե՛ս ԳԱԹ, երաժշտական բաժին, Բ.Ամիրջանի ֆ., Իմ ինքնակենսագրությունս, N 1(ա, բ, գ):

Page 189: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

189

մանկավարժ Ղազարոս Աղայանը, ամենայն հայոց բանաստեղծ ՀովհաննեսԹումանյանը, գրող Դերենիկ Դեմիրճյանը, ազգագրագետ ԵրվանդԼալայանը, զորավար Գայը՝ Հայկ Բժշկյանը և հայ մշակույթի շատ ու շատայլ ականավոր գործիչներ։ Իր գոյության հարյուր տարվա (1824-1924)ընթացքում Ներսիսյան դպրոցում են կրթվել հայ գրականության ուարվեստի, մանկավարժության ու գիտության, գյուղատնտեսության ուարդյունաբերության, առողջապահության ու պետական շուրջ 2000գործիչներ։

Հենց Ներսիսյան դպրոցում էլ Բ.Ամիրջանյանն ստանում է իրկյանքում առաջին և լուրջ գիտելիքները։ Ուսումնառության 10 տարիներիընթացքում նա իրեն դրսևորում է որպես ընդունակ, աշխատասեր ուհամեստ աշակերտ՝ վայելելով թե՛ դասընկերների, և թե՛ ուսուցիչներիակնհայտ հարգանքն ու սերը։ Դեռ դպրոցում ուսանելու տարիներին ցածրդասարանի աշակերտների հետ պարապելով՝ ապահովել է իր ծախսերիզգալի մասը, ինչով և թեթևացրել է մոր հոգսը։

Բ.Ամիրջանյանը դպրոցն ավարտում է 1886-ին՝ ստանալով առաջինաստիճանի վկայական։

Թիֆլիսից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Կոջոր գյուղ-առողջարանում կյանքն աշխուժանում էր ամռան ամիսներին. իրենցամառանոցներն էին այցելում Թիֆլիսի բնակիչներից շատերը։

Միշտ ակտիվ էր տեղի հայկական եկեղեցին, և դպրոցը նորավարտած 18-ամյա Բ.Ամիրջանյանը հրավիրվում է աշխատելու եկեղեցում՝որպես երգչախմբի ղեկավար և մենակատար։

Պետերբուրգի հայկական եկեղեցին ձգտում էր ունենալ լավերգչախումբ, և նոր ձայներ գտնելու և Պետերբուրգի հայ եկեղեցուերգչախմբում ընդգրկելու նպատակով Եկեղեցական խորհուրդըպարբերաբար լիազորներ էր ուղարկում հայաշատ քաղաքներ։Բ.Ամիրջանյանի՝ Կոջորի եկեղեցում աշխատելու ժամանակ Թիֆլիս ենժամանում հայ կոմպոզիտոր, խմբավար և մանկավարժ Մակար Եկմալյանըև Պետերբուրգի հայոց եկեղեցական խորհրդի անդամ և հասարակականգործիչ, բժիշկ Վարդան Վարդանյանը։ Տեղեկանալով Ամիրջանյանի և նրահաջողությունների մասին՝ հեռագրով Թիֆլիս են հրավում նրան ևառաջարկում օգոստոսի վերջին մեկնել Պետերբուրգ, որտեղ խոստանում եննրան տրամադրել սենյակ և լավ աշխատավարձ։ Զգալով, որ հնարավոր էիրականացնել իր վաղեմի երազանքը, այն է՝ սովորել և իր երաժշտականընդունակությունները կատարելագործել Պետերբուրգիկոնսերվատորիայում, Ամիրջանն անմիջապես ընդունում է գայթակղիչառաջարկը և պայմանավորված օրը ժամանում է Պետերբուրգ։

Page 190: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

190

Հենց առաջին Պատարագն անցնում է լեփ-լեցուն եկեղեցում, քանի որեկեղեցի հաճախող հասարակությունը տեղյակ էր, որ ձևավորվել է նորերգչախումբ՝ լավագույն հայ երիտասարդ ձայներից։ Ամիրջանյանի ձայնըմեծ տպավորություն է թողնում ոչ միայն հայ գաղութի վրա, այլև հիացնումէ նշանավոր հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն։Այվազովսկին, լսելով երիտասարդի ձայնը, հաջորդ Պատարագիններկայանում է ընկերոջ՝ դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր,մանկավարժ, երաժշտական հասարակական գործիչ, ռուսական առաջինկոնսերվատորիայի հիմնադիր և առաջին տնօրեն Անտոն Ռուբինշտեյնիհետ։ Պատարագից հետո Ռուբինշտեյնը Բեգլարին խորհուրդ է տալիսհաջորդ օրը ևեթ գալ կոնսերվատորիա և մասնակցել ընդունելությանքննություններին։

Ինչպես հետագայում կհիշի Բ.Ամիրջանյանը, այդ գիշեր նաուրախությունից չի քնում. առավոտ կանուխ գնում է Կոնսերվատորիա ևմասնակցում ընդունելության քննությանը։ Քննությունը բարեհաջողհանձնելուց հետո նա ոչ միայն ընդունվում է կոնսերվատորիա, այլևստանում է կրթաթոշակ։

1886-ի սեպտեմբերի 12-ին Բ.Ամիրջանյանն ընդունվում էՊետերբուրգի կոնսերվատորիա ծագումով բելգիացի օպերային երգիչ(բարիտոն) և մանկավարժ Կամիլիո Էվերարդիի2 (1825-1899) դասարան։Կրթված լինելով իտալական օպերային երգեցողության ավանդույթներով,Էվերարդին անգնահատելի դեր է ունեցել ռուսական օպերայիներգեցողության բնագավառում՝ դասավանդելով Ս.Պետերբուրգում (1870-1888), Կիևում (1890-1897) և Մոսկվայում (1897-1899)։

Ուսման առաջին տարին հեշտ չի տրվում ապագա օպերային երգչին։Ներսիսյան դպրոցում սովորած հայկական նոտագրությունը բավականինտարբերվում էր եվրոպականից, սակայն լինելով ջանասեր ունպատակասլաց, ունենալով երաժշտական մեծ ընդունակություններ,Ամիրջանյանը մեկ տարում հաղթահարում է ուսումնական բոլորդժվարությունները։ Էվերարդին բարձր էր գնահատում Բեգլարիջանասիրությունն ու երաժշտության հանդեպ սերը. ուսումնառությաներկրորդ տարում վերջինս արդեն հանդես էր գալիս աշակերտականերեկոներին և մասնավոր համերգներին։

2 Ջ.Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայից Ֆիգարոյի դերերգը Էվերարդինպատրաստել է անձամբ կոմպոզիտորի ղեկավարությամբ, իսկ Շ.Գունոն իր«Ֆաուստ» օպերայի Մեֆիստոֆելի դերերգը գրելիս հաշվի է առել հենց Էվերարդիիձայնային տվյալները։

Page 191: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

191

1888-ին, երբ Բ.Ամիրջանը սովորում էր 3-րդ կուրսում, Էվերարդիի ևՌուբինշտեյնի միջև ստեղծագործական անհամաձայնություն է ծագոււմ:Կոնսերվատորիայի գեղարվեստական խորհրդի նիստերից մեկի ժամանակՌուբինշտեյնը չի համաձայնվում Էվերարդիի կարծիքի հետ, որն իրուսանողուհիներից մեկին մեդալ էր շնորհել։ Էվերարդին, լինելովբնավորությամբ շատ անկախ, բորբոքվել էր և ասել․ «Դու, Անտոն,մեծագույն դաշնակահար և երաժիշտ ես, բայց երգեցողության մեջ ավելիքիչ ես հասկանում, քան ես»։ Թեև ուսանողուհին ստանում է մեդալը,սակայն Ռուբինշտեյնն ինքնասիրությունից դրդված, հարցն այնպես էդնում, որ Էվերարդիին այլևս հարմար չէր մնալ կոնսերվատտորիայում.Էվերարդին թողնում է Պետերբուրգի կոնսերվատորիան և տեղափոխվումԿիև3։

Ստեղծված իրավիճակում Բ.Ամիրջանյանն իր ուսումը շարունակումէ Էվերարդիի աշակերտ և օգնական, պրոֆեսոր Ստանիսլավ Գաբելի մոտ։Թեև Գաբելն Էվերարդիի աշակերտն էր, սակայն նրա դասավանդմանմեթոդիկան հավանաբար տարբերվել է, որովհետև հայ երիտասարդ երգչիմոտ շուտով ի հայտ են գալիս կոկորդի հետ կապված որոշակիբարդություններ։ Այս մասին վկայում է հենց Ամիրջանյանը. «Գաբելիմեթոդիկան ինձ վրա վատ ազդեցություն գործեց և ես շուտով հիվանդացակոկորդի հիվանդությամբ, սկսեցի բուժվել, բայց հենց սկսում էի երգել,դարձյալ կրկնվում էր ցավը»4։

Բ.Ամիրջանյանի կյանքում շրջադարձային նշանակություն է ունենումհանդիպումն իտալացի երգիչ, բարիտոն Անտոնիո Կոտոնիի հետ։ Այդձմռանը նա հյուրախաղերով այցելում է Պետերբուրգում։ Ամիրջանյանըշատ էր հավանում նրան և վճռում է իր վիճակի հետ կապված խորհուրդհարցնել։ Կոտոնիի վրա բավականին մեծ տպավորություն է թողնումԲեգլարի ձայնը, և նա խորհուրդ է տալիս անմիջապես թողնել Պետերբուրգըև մեկնել Միլան՝ հետագա ուսումը կոնսերվատորիայում շարունակելունպատակով։

Բ.Ամիրջանյանը ձեռնամուխ է լինում այդ ցանկությանիրականացմանը։ Չունենալով ֆինանսական միջոցներ՝ նա դիմում է տեղիմի շարք հարուստների, ուսանողների և կազմակերպությունների, որպեսզի

3 Տե՛ս Էվերարդիի աշակերտ Լ․Ի․Վայնշտեյնի Из воспоминаний об Эверарди//Камилло Эверарди и его взгляды на вокальное искусство: Воспоминания ученика. —Киев, 1924, глава XLI .4 Տե՛ս ԳԱԹ, երաժշտական բաժին, Բ.Ամիրջանի ֆ., Իմ ինքնակենսագրությունս, N 1(ա, բ, գ):

Page 192: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

192

իրեն արտասահմանում սովորելու համար օժանդակեն։ Բայց՝ ապարդյուն։Պետերբուրգում օժանդակության ոչ մի հույս չունենալով՝ Ամիրջանյանըգալիս է իր ծննդավայր Թիֆլիս։ Այստեղ նա կրթաթոշակ ստանալուակնկալիքով դիմում է հայ մեծահարուստ - բարերար ԱլեքսանդրՄանթաշյանին, որը ֆինանսապես օգնում էր հայազգի շատ ուսանողների։Բայց տաղանդավոր հայ երիտասարդը մերժում է ստանում հետևյալմեկնաբանությամբ․ «Ես երգեցողության արտիստը չեմ գտնում արժանօգնելու և այլն․․․»5։

Բ.Ամիրջանյանին օգնության են հասնում ընկերները։ Տեսնելովհուսահատ երգչի անելանելի դրությունն ու վիշտը, նրանք որոշում են օգնելնրան. գտնում են 20 հոգու, ովքեր համաձայնվում են ամսական 5 ռուբլիտրամադրել Ամիրջանյանին։ Այսպիսով, ամսական կհավաքվեր 100 ռուբլի,որը կհոգար Միլանում նրա գոնե կեցության հարցը։

Մարիամ Թումանյանն այդ մասին գրում է հետևյալը՝ «Ընկերներնիրանց մտադրությունը կատարեցին, ինչպես երևում է հետևյալհայտարարությունից, որ լույս տեսավ 1891 թվի հայկական լրագրներիցմեկում, կարծեմ «Մշակում», նամակ խմբագրության բաժնում.

Պ. ԽմբագիրԱյն Պարոններին, որոնք ազնվաբար հանձն են առել օգնել երգիչ

Բեգլար Ամիրջանյանցին Իտալիայում երգեցողության արվեստըկատարելագործելու, ուրախությամբ պիտի հայտնենք, որ պարոնը, ինչպեսերևում է յուր մասնավոր նամակից․ արդեն Իտալիայի Մելան քաղաքումն է,ուր նա սեպտեմբեր ամսից սկսած արդեն նախապատրաստվում էմանավանդ իտալերեն լեզվի և բեմական արվեստի մեջ, որպեսզիկարողանա առաջիկա փետրվար ամսին Միլանի կոնսերվատորիան մտնել։Թող ուրեմն նորա հարգելի բարեկամները բարեհաճեն ուղարկելպարբերաբար իրանց խոստացած ամսական 5-ական ռուբլին ներքոստորագրյալիս, որ հանձն է առել ուղարկել այդ գումարներն ըստպատկանելույն, հետևյալ հասցեով՝ Թիֆլիս, առևտրային բանկ, ԼալայանցՀովհաննես Քրիստափորին։ Ուղարկողները կըստանան ընկելագիր։Ընդունեցի և այլն։

Կ. ԼԱԼԱՅԱՆՑՆույն տարվա հոկտեմբերի վերջերին ռուսական «Նովոստի» լրագրի

մեջ կարդում ենք․«Պետերբուրգի Կոնսերվատորիայի նախկին աշակերտ Բեգլար

Ամիրջանյանցը, որն ունի աչքի ընկնող ուժ և տեմբրի գեղեցկության

5 Տե՛ս նույն տեղում։

Page 193: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

193

տեսակետից բարիտոնի ձայն, այս օրերին ընդունված է Միլանիկոնսերվատորիան իբրև կոնկուրսի քննություններին առաջին թեկնածուն։Իտալիայում հայտնի երգեցողության պրոֆեսոր Ռոնկոնին6

նախագուշակում է փայլուն ապագա երիտասարդ երգչին»7։Բ.Ամիրջանյանը կատարելագործում է իտալերենի իր իմացությունը և

հեշտությամբ հաղթահարում Միլանի կոնսերվատորիայի ընդունելությանքննությունները։

Ընկերների կողմից խոստացված 100 ռոուբլին շատ շուտով սկսում էանկանոն և ուշացումով հասնել Ամիրջանին։ Մի անգամ նա 100-իփոխարեն ստանում է 36 ռուբլի, մյուս անգամ՝ 54 ռուբլի, և վերջապես մինամակ է ստանում Լալայանցից, որում ասվում էր, թե նրա ընկերներիցշատերը հրաժարվում են վճարել, իսկ իրենից խնդրում է միշնորհակալական նամակ գրել մի նոր անդամի համար, որը վճարել է 1ռուբլի ամսեվճար։ Այս ամենը շատ է զայրացնում պատվասեր Բեգլարին ևնա անմիջապես պատասխան նամակում պահանջում է, որպեսզիԼալայանցն իսկույն դադարեցնի ժողովարարությունը, իսկ ինքըպարտավորվում է վերադարձնել ստացած բոլոր գումարներիկրկնապատիկը։

Այս անելանելի վիճակից Բ.Ամիրջանյանը դուրս է գալիս իրհնարամտությամբ։ 1890-ականներին Միլանում բավական մեծ թիվ էինկազմում ազգությամբ ռուսները, ովքեր իրենց ժամանցը հիմնականում անցէին կացնում Միլանի կենտրոնում գտնվող Վիկտոր Էմանուիլ8

պատկերասրահի «Բիֆֆի»9 կոչվող սրճարանում։ Այս սրճարանը ռուսներինգրավում էր նրանով, որ ստանում էր Պետերբուրգում հրատարակվող«Նովոյե վրեմյա» թերթը։ Օտար երկրում հայրենիքում կատարվողանցուդարձին ծանոթանալու այս ձևը բավականին թանկ հաճույք էր, քանիոր սեղան զբաղեցնելու համար պարտադիր էր ինչ-որ բան պատվիրելը, իսկ

6 Խոսքը հավանաբար իտալացի օպերային երգիչ, բաս-բարիտոն, մանկավարժՍեբաստիանո Ռոնկոնիի (1814-1900) մասին է։7 Տե՛ս ԳԱԹ, երաժշտական բաժին, Բ.Ամիրջանի ֆ., Մ․ Թումանյանի հուշերըԱմիրջանի մասին, N 27։8 Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահը (իտալ.՝ Galleria Vittorio Emanuele II)աշխարհի ամենահին առևտրի կենտրոններից է: «Պատկերասրահն» անվանվել է իպատիվ իտալիայի թագավորության առաջին թագավոր Վիկտոր Էմանուիլ II-ի:Շենքը 1861-ին նախագծել և 1865-1877 թթ. կառուցել է ճարտարապետ ՋուզեպպեՄենգոնին:9 Biffi Caffè-ն 1867-ին հիմնադրել է Պաոլո Բիֆին՝ միապետի խմորեղենի ավագխոհարարը։

Page 194: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

194

թերթը կարդացողների թիվն այնքան մեծ էր, որ երբեմն անհրաժեշտ էրլինում ժամերով սպասել, հետևաբար նաև պետք էր լրացուցիչ ուտելու կամխմելու բան պատվիրել, այլապես չէր թույլատրվում մնալ սրճարանում։

Բ.Ամիրջանյանն ու իր ընկերները նույնպես հաճախում էին «Բիֆֆի»սրճարան, և հենց այս սրճարանում էլ Ամիրջանյանի մոտ ծագում էՄիլանում ռուսական գրադարան բացելու միտքը։ Նա անմիջապեսնամակներ է գրում ռուսական մի շարք խմբագրությունների՝ խնդրելովիրեն ուղարկել թերթեր, ամսագրեր և գրքեր։ Իսկ ինքն իր ընկերների հետխմբագրություններին կուղարկի Միլանում և, առհասարակ, Իտալիայումկատարվող երաժշտական և ոչ միայն երաժշտական իրադարձությունները,տեղեկություն կտա Իտալիայում ապրող արվեստագետների կյանքի ևգործունեության մասին։ Ամիրջանյանի այս մտահղացումը պսակվում էհաջողությամբ։ Ոգևորված այն մտքից, որ իրենք Իտալիայում կունենանսեփական անվճար թղթակիցներ, ռուսական 16 խմբագրություններԱմիրջանյանին կանոնավոր կերպով ուղարկում են իրենցհրատարակությունները։

Այս քայլից հետո Բ.Ամիրջանյանը դիմում է ռուսականհյուպատոսություն և Միլանի քաղաքային վարչություն՝ Միլանումռուսական գրադարան բացելու թույլատվություն ստանալու համար։Ստանալով համապատասխան թույլատվությունը, Բ.Ամիրջանյանն իրհամար գրադարանի կնիք է պատվիրում, բացում է ռուսական գրադարան-ընթերցարան ամսական ընդամենը 2․5 լիրա վճարով հետևյալ հասցեով՝Միլանի Պեշշի փողոց, համար 6 տուն, Բեգլար Ամիրջանյանի բնակարան։

Նորաբաց գրադարանի լուրը շատ մեծ արագությամբ տարածվում էքաղաքի արտիստների, աշակերտների և բնակիչների շրջանում, և բոլորն էլցանկանում են օգտվել այդքան մատչելի պայմաններով հայրենիքիցնորություն ստանալու այս նոր ընձեռված հնարավորությունից։

Հենց առաջին ամսում գրադարանից ստացված շահույթը կազմում էմոտ 300 լիրա, որն Ամիրջանյանն իսկույն ուղարկում է ՊետերբուրգԼալայանցին՝ խնդրելով նրան վերադարձնել պարտքը բոլոր նրանց, ովքերօժանդակել էին իրեն Միլանում ուսումը շարունակելու համար։

Անկախ իր կյանքում ունեցած հաջողություններից՝ Ամիրջանյանըմիշտ մնացել է բարի և ազնիվ։ Այս մասին է փաստում այն, որ իրգրադարանից ստացվող գումարից նա օգնություն էր հատկացնում իր պեսծանր դրության մեջ հայտնված ուրիշ ուսանողներին։

Լուծելով ֆինանսական բոլոր խնդիրները, Բ.Ամիրջանյանը լիովիննվիրվում է իր երաժշտական ընդունակությունների զարգացմանն ու վոկալարվեստում կատարելագործմանը։

Page 195: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

195

1894թ. հունիսի 21-ին Միլանի կոնսերվատորիան առաջինաստիճանի մեդալով և 600 լիրա պարգևով ավարտելուց անմիջապես հետոԲ.Ամիրջանյանը պայմանագիր է կնքում և հյուրախաղերով հանդես գալիսՄիլանում, Վենետիկում, Ջենովայում, Թուրինում և Իտալիայի այլքաղաքներում։

Միլանն ընդմիշտ թողնելուց առաջ, Իտալիայում արդեն բավականհայտնի օպերային երգիչ Բեգլար Ամիրջանը10 հրավիրում է իր գրադարան-ընթերցարանի համարյա բոլոր բաժանորդներին և մեծ հյուրասիրությունկազմակերպում։ Ներկաներն իրենց միջից ընտրում են նորգրադարանապետ, և Ամիրջանը հանձնում է մի քանի տարվա ընթացքումհավաքված գրեթե 3000 գրքերն ու կահույքը։ Գրադարանի հավատարիմբաժանորդներն էլ, ի նշան երախտիքի, Ամիրջանի մի մեծադիր նկար ենկախում գրադարանի պատից, նշելով նրա անուն-ազգանունը՝ իբրևՄիլանում ռուսական գրադարան-ընթերցարանի հիմնադրի: «Այսպես եղավիմ՝ Միլանի կոնսերվատորիա ավարտումը, ապահով ու հանգիստ, առանցնեղություն ու կարիք զգալու։ 1897 թվի Սեպտեմբերի մեկից սկսեցիարտիստական ասպարեզը»11։

Այսպիսով, ուսումնասիրելով Բ.Ամիրջանյանի ուսումնառության(1876-1894) ժամանակաշրջանը, կարող ենք կատարել հետևյալեզրահանգումները։

19-րդ դարի վերջն ընդհանուր առմամբ բավականբեղմնավոր ժամանակաշրջան էր հայ երաժշտության զարգացման համարև հենց այս շրջանում, Կովկասի առաջին հայկական միջնակարգՆերսիսյան դպրոցում սովորելու տարիներին Բ.Ամիրջանյանի ստացածգիտելիքներն անփոխարինելի դեր են կատարել նրա հետագա կյանքում։

Բ.Ամիրջանյանի երաժշտական ընդունակությունները և, որամենակարևորն է, աստվածաշնորհ ձայնը, օգնում են ընդունվելՊետերբուրգի կոնսերվատորիա, պրոֆեսոր Էվերարդիի դասարան, ովլինելով իր ժամանակի լավագույն մասնագետներից մեկը, իտալականերգեցողության հիմունքներն է սերմանում տաղանդաշատ հայ պատանումոտ։

Էվերարդիի վոկալ դպրոցի ու Բ.Ամիրջանյանիընդունակությունների շնորհիվ նա ընդունվում է Միլանի կոնսերվատորիա,որն ավարտում է գերազանցության մեդալով։

10 Ամիրջան ազգանունը հենց ինքն էր իր համար ընտրել, որպես բեմական անուն։11 Տե՛ս ԳԱԹ, երաժշտական բաժին, Բ.Ամիրջանի ֆ., Իմ ինքնակենսագրությունս, N 1(ա, բ, գ):

Page 196: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

196

Իր ուսոմնառությանն ու համերգային գործունեությանըզուգընթաց՝ Բ.Ամիրջանյանը դարձել է Միլանում ռուսական առաջինգրադարան-ընթերցարանի հիմնադիրը:

Գ. ՍալնազարյանԲեգլար Ամիրջանի ուսումնառությունը Պետերբուրգի և Միլանի

կոնսերվատորիաներումԱմփոփում

Հոդվածի նպատակն է Ե.Չարենցի անվան գրականության և արվեստիթանգարանում գտնվող՝ հայ երգիչ (բարիտոն) Բեգլար Ամիրջանյանի(Ամիրջան, 1868-1935) արխիվում պահվող վավերագրերի և,մասնավորապես, «Իմ ինքնակենսագրությունս»-ի հիման վրա ներկայացնելնրա ուսումնառության տարիները Պետերբուրգի կոնսերվատորիայում(1886-1888), ապա՝ Միլանի կոնսերվատորիայում (1891-1894):

Առաջին անգամ հատուկ անդրադարձ է արվել Միլանում ռուսականառաջին գրադարան-ընթերցարանի ստեղծման գործում Բ.Ամիրջանյանիկարևոր դերին:

Г. СалназарянОБУЧЕНИЕ БЕГЛАРА АМИРДЖАНА В КОНСЕРВАТОРИЯХ САНКТ

ПЕТЕРБУРГА И МИЛАНАРезюме

Цель статьи состоит в том, чтобы рассказать об обучении армянскогопевца баритона Беглара Амирджана (1868-1935) в Петербургской (1886-1888)и Миланской (1891-1894) консерваториях на основе документов, вособенности – рукописи «Моя автобиография» («Իմինքնակենսագրությունս»), которые хранятся в Ереванском Музее литературыи искусства имени Егише Чаренца.

Впервые говорится о важной роли Беглара Амирджаняна в делесоздания первой в Милане библиотеки-читальни.

G. SalnazaryanYears of study of Beglar Amirjan in conservatories of Petersburg and Milan

SummaryThe purpose of the article is to present the Armenian singer, baritone

Beglar Amirjans (1896-1935) years of study in conservatories of Petersburg (1886-1888) and Milan (1891-1894) based on the documents and especially on «Myautobiography»(«Իմ ինքնակենսագրությունս»), which are held in Museum ofLiterature and Art after Yeghishe Charents․

For the first time, special reference was made to the important role of B.Amirjan in creation of the first Russian library-reading-room in Milan.

Page 197: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

197

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒԶԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԵրեխայի կերպարը Վիլյամ Սարոյանի փոքր արձակում 3

ՀԱՅԿԱՆՈՒՇ ՇԱՐՈՒՐՅԱՆԻրականի և գեղարվեստականի հարաբերակցությունըՋորջ Մուրի «Առաքյալը» դրամայում 13

ԻՇԽԱՆ ԴԱԴՅԱՆ«Երազ» պատումային հնարի գործառութային դասակարգումը 22

ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԽորհրդանիշները Էռնեստ Հեմինգուեյի կարճպատմվածքներում 32

ՆՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԻնքնակենսագրության ժանրի արծարծումները սփյուռքահայգրականության մեջ 42

ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍիմոն Սիմոնյանի սասունցի հերոսները 52

ԼՈՒՍՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀակոբ Պարոնյանի մանկավարժական հայացքները 61

ՏԱԹԵՎԻԿ ՄԵՐՋԱՆՅԱՆԿյանքի ու մահվան ընկալումները Նար-Դոսի «Ինչպեսբժշկեցին» և «Սաքուլն ուխտ գնաց» նորավեպերում 70

Page 198: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

198

ՌՈՒԶԱՆՆԱ ՍԱՅԻՅԱՆՀովհաննես Գրիգորյանի մինչանկախության շրջանիպոեզիայի թեմատիկ ընդգրկումները 80

ՀՌԻՓՍԻՄԵ ՍԱՐԳՍՅԱՆԵրգիծանքի լեզվաոճական միջոցները Հակոբ Պարոնյանի«Շողոքորթը» կատակերգության մեջ 91

ՆԱՆԱՐ ՍԻՄՈՆՅԱՆՀայն ու հայկականն ամերիկյան միջավայրում. ՀակոբԿարապենցի առաջին՝ «Անծանոթ հոգիներ» ժողովածուիհետքերով 100

ՆԻՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԱվանդականն ու նորարարականըԱրմեն Մարտիրոսյանի պոեզիայում 110

ԼՈՒՍԻՆԵ ԱԴԱՄՅԱՆՀակադրությունը Պետրոս Դուրյանի «Տրտունջք» և «Զղջում»բանաստեղծություններում 118

ԱՆՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆՌուբեն Սևակի փիլիսոփայությունը 20-րդ դարասկզբիփիլիսոփայության համապատկերում 125

ԳՅՈՒԼՆԱՐԱ ԶԱՐԳԱՐՅԱՆԳյուղաշխարհը Հրանտ Մաթևոսյանիստեղծագործություններում 135

Page 199: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ № 3 (37) - aspu.am handes_3.pdf · ինչ է այս մասին գրում սարոյանագետ Հովարդ Ֆլոանը, երբ անդրադառնում

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ-----------------------------------------------------------------------------

199

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

ԱՐՄԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆՀայ պարբերական մամուլի մատենագիտությանհատորային ցանկեր 142

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ

ԽԱՉԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆՎրաստանի 1924 թ. հակախորհրդային ապստամբությանարձագանքները սփյուռքահայ մամուլում 151

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԱյրարատյան կողմնակալության-փոխարքայությանհանձնումը Վաչե Ա Վաչուտյանին 163

ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆԱրմեն Օհանյանի «Սալոմե» դաշնամուրային մանրանվագը 171

ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆՕտար ազդեցությունները հայ հոգևոր մշակույթում. ազգայինինքնության հարցեր 177

ԳՈՌ ՍԱԼՆԱԶԱՐՅԱՆԲեգլար Ամիրջանի ուսումնառությունը Պետերբուրգի ևՄիլանի կոնսերվատորիաներում 188