28
Միգրացիայի ազդեցությունը գենդերային դերերերի փոփոխության վրա ՀՀ Գեղարքունիքի մարզում Սինարա Նավոյան Sinara Navoyan Center for Gender and Leadership Studies Սույն հրատարակությունը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զար- գացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդա- կությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառա- վարության տեսակետները: ԵՐԵՎԱՆ 2015

Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

  • Upload
    others

  • View
    39

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

Միգրացիայի ազդեցությունը գենդերային դերերերի փոփոխության վրա

ՀՀ Գեղարքունիքի մարզում

Սինարա Նավոյան

Sinara Navoyan

Center for Gender and Leadership Studies

Սույն հրատարակությունը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զար-

գացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդա-

կությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառա-

վարության տեսակետները:

ԵՐԵՎԱՆ 2015

Page 2: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

1

Միգրացիայի ազդեցությունը գենդերային դերերերի փոփոխության վրա ՀՀ

Գեղարքունիքի մարզում

Բովանդակություն

Հետազոտության հիմնախնդիր և նպատակ-------------------------------------------------2

Հետազոտության մեթոդաբանություն--------------------------------------------------------2

Գենդերային դիրքորոշումներ-----------------------------------------------------------------3

Գենդերային դերեր------------------------------------------------------------------------------4

Որոշումների կայացում-----------------------------------------------------------------------14

Միգրացիայի ազդեցությունը անմիջապես կնոջ և տղամարդու վրա-------------------17

Առաջարկություններ---------------------------------------------------------------------------22

The Impact of Migration on Transformation of Gender Roles in Gegharkunik Region of the RA (համառոտագիր անգլերեն լեզվով) ---------------------------------------------23

Page 3: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

2

Միգրացիայի ազդեցությունը գենդերային դերերերի փոփոխության վրա ՀՀ

Գեղարքունիքի մարզում

Հետազոտության հիմնախնդիր և նպատակ

Հայ հասարակությունում կնոջ և տղամարդուն հատկացված դերերը շատ

հստակորեն տարանջատված են և գտնվում են հայրիշխանական համակարգի

ազդեցության ներքո: Համաձայն հայկական ասացվածքի` «Տղամարդը տան դրսի

պատն է, կինը՝ ներսի»: Տղամարդիկ ընտանիքի գլխավորներն են և նրանց վրա է

դրված ընտանիքը ֆինանսապես ապահովելու պարտականությունը: Կանայք

պատասխանատու են երեխաների դաստիարակության և տնային տնտեսության հետ

կապված գործերի համար: Ընդհանուր առմամբ գենդերային դերերը

սահմանափակում են կանանց իրենց պոտենցիալի իրագործման մեջ:

Միգրացիոն շարժումները՝ որպես գլոբալիզացիոն գործընթացների վառ

արտահայտություններ, էականորեն և լայնամասշտաբ ազդեցություն ունեն մեծ թվով

կանանց և տղամարդկանց վրա: Հայաստանում միգրացիոն հոսքերը էականորեն

աճել են 1991 թ. անկախացումից հետո: ՀՀ-ում վառ արտահայտված է սեզոնային

աշխատանքային միգրացիան: Աշխատանքային միգրացիան համընդհանուր երևույթ

է հատկապես Հայաստանի գյուղական համայնքների տղամարդկանց շրջանում:

Կարելի է ասել, որ միգրացիան գյուղական համայնքներում դարձել է ավանդական

զբաղմունք:

Այս հետազոտության նպատակն է ուսումնասիրել միգրացիայի ազդեցությունը

գենդերային դերերի փոփոխության վրա Գեղարքունիքի մարզի գյուղական

համայնքներում: Նշված մարզն ընտրվել է, քանի որ միգրացիան այս շրջանի

գյուղական համայնքների տղամարդկանց հիմնական զբաղմունքն է:

Մեթոդաբանություն

Մեթոդներ

Հետազոտության շրջանակներում օգտագործվել են խորին հարցազրույցի և ֆոկուս

խմբերի մեթոդները: Խորին հարցազրույցներ անցկացվել են և´ միգրանտ ունեցող

տնային տնտեսությունների, և´ միգրանտ չունեցող տնային տնտեսությունների հետ

դերային փոփոխությունները հասկանալու համար:

Page 4: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

3

Ընտրանք

Գեղարքունիքի մարզից ընտրվել են տասը գյուղական համայնք՝ 5 հարուստ

գյուղական համայնքներ և 5՝ աղքատ: Խորին հարցազրույցի մասնակիցները ընտրվել

են հետևյալ չափանիշների հաշվի առմամբ՝ տարիք, սեռ և տնային տնտեսության

տիպը (նուկլեար, ընդրաձակ): Ընտրանքի մեջ ընդգրկված են եղել միայն

ամուսնացածները, և ամուսնացած լինելու նվազագույն շեմը համարվել է 3 տարին:

Հետազոտության արդյունքները

Գենդերային դիրքորոշումներ

Միգրանտ ունեցող տնային տնտեսություններում հոր բացակայությունը

երեխաների դաստիարակության հարցում առավելապես արտացոլվում է նաև «լավ

մոր» կերպարի մասին ունեցած դիրքորոշումներում.

«-Լավ մայրը նշանակում ա լինի երեխեքի հանդեպ ջերմ, լինի ընտանիքի ամուսնու

հանդեպ, որ երեխաներին լավ նայի, դաստիարակի, ասենք, իր ոճով, տնտեսական

հարցերը իմանա» (միգրանտ ունեցող, նուկլեար տնային տնտեսություն, արական, 47

տարեկան, գ. Սարուխան):

Միգրանտ ունեցող տնային տնտեսություններում «լավ մոր» կերպարը

նկարագրելիս հոր դերը չկարևորելն ու նրա բացակայությունը ակնհայտ է այնպիսի

դատողություններից, ըստ որոնց՝ երեխաների դաստիարակության հարցում ծնող ասելով, միայն մորն են պատկերացնում.

«-Ծնողը պետք ա շատ ուշադիր լինի երեխեքի հանդեպ ամեն ինչում, ամեն ոլորտում

երեխեն պետք ա մոր դաստիարակությունից էդ պատկերը ստանա» (միգրանտ

ունեցող, նուկլեար տնային տնտեսություն, իգական, 28 տարեկան, գ. Սարուխան):

«-Լավ մայրը պիտի լինի բարոյական ու ճիշտ, լավ դաստիարակի իր զավակին, որ

եթե լավ ա դաստիարակում իր զավակին, դա դաստիարակությունից ա գալիս, որ

զավակը լավն ա լինում, մայրն ավելի լավա լինում, ուրախա լինում, ավելի

հետաքրքիր ա լինում» (միգրանտ ունեցող, ընդարձակ տնային տնտեսություն,

իգական, 57 տարեկան, գ. Այգուտ):

Page 5: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

4

Միգրանտ չունեցող տնային տնտեսություններում, ի տարբերություն միգրանտ

ունեցող տնային տնտեսությունների, կանայք իրենց դերը տեսնում են երեխային

ֆինանսապես, նյութապես ապահովելու և երեխանների կրթության հարցում

աջակցություն ունենալու հարցերում:

«-Անել ամեն ինչ երեխաների կրթությունը, դաստիարակությունը, առողջությունը,

ապագան ամեն ինչ ստեղծելու համար ինչքան կարողանում ենք մեր ուժերի ներածին

չափով, իսկապես նվիրված՝ բոլոր հայ մայրերի նման» (միգրանտ չունեցող,

ընդրաձակ տնային տնտեսություն, իգական, 46 տարեկան, գ. Գետիկ):

Միգրանտ ունեցող տնային տնտեսություններում հոր՝ որպես ընտանքի կերակրողի և

մոր՝ որպես երեխաներին խնամողի, կերակրողի և այլ դերերի մասին

կարծրատիպերը վերարտադրվում են ավելի վառ արտահայտված երանգներով.

«-Որ շատ փող աշխատեմ բերեմ,սաղին տեղավորցնեմ, տները լավ սարքեմ իմ

երեխեքը գոհ ըլնեն ինձնից» (միգրանտ ունեցող, ընդարձակ տնային տնտեսություն,

արական, 53 տարեկան, գ. Մեծ Մասրիք):

«-Հայր, որ աշխատանք ունենա ավելի լավ, պետք ա աշխատի, որ երեխեքին ամեն

ինչով ապահովի» (միգրանտ ունեցող, ընդարձակ տնային տնտեսություն, իգական, 28

տարեկան, գ. Մեծ Մասրիք):

Մինչդեռ միգրանտ չունեցող տնային տնտեսություններում լավ հայր լինել

նշանակում է ոչ միայն երեխաներին նյութապես, ֆինանսապես ապահովել, այլ լինել

հոգատար, ուշադիր երեխաների հանդեպ, լինել երեխաներին որպես ընկեր.

«-Հոգատար, նվիրված իրա ընտանիքին, իրա երեխաներին» (միգրանտ չունեցող,

ընդարձակ տնային տնտեսություն, իգական, 30 տարեկան, գ. Լճաշեն):

Գենդերային դերեր

Նյութական, ֆինանսական ապահովում

Միգրանտ ունեցող տնային տնտեսություններում ընտանիքը նյութապես

ապահովում է աշխատանքային միգրանտ տղամարդը: Կնոջ՝ անասնապահությամբ և

հողագործությամբ զբաղվելը համարվում է կողմնակի, լրացուցիչ ներդրում

ընտանիքը նյութապես ապահովելու գործում:

Page 6: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

5

«-Եթե կնոջս ուսերին լիներ այս հարցը, կինս կգնար Ռուսատան: Չէի ասի, թե մենակ

ես եմ փող աշխատում, կինս էլ պարապ չի նստում: Կինս կարտոշկա է մշակում,

կարող է էգուց-մյուս օր կարիք լինի մի քիչ ծախելու: Անասուն ա, վերջը: Ավելցուկ ա:

Դե, անում ա էլի ընտանիքի համար, ավելցուկ ա՛՛» (միգրանտ ունեցող, ընդարձակ

ընտանիք, արական, 36-50 տարեկան, Ձորագյուղ)::

Վարձատրվող աշխատանք ունեցող կանանց դեպքում աշխատանքը ևս

համարվում է որպես կողմնակի և ոչ կարևոր ներդրում ընտանիքը նյութապես

ապահովելու գործում: Այն առավելապես դիտարկվում է որպես կենցաղից կտրվելու

միջոց:

«-Կնոջս աշխատանքը միայն տանից դուրս գալն ա, տնից փախնելը, այդ

աշխատավարձով որևէ բան առաջ չես քցի (միգրանտ ունեցող, նուկլեար ընտանիք,

արական, 51+):

Միգրանտ չունեցող տնային տնտեսություններում նույնպես ընտանիքը

նյութապես, ֆինանսապես ապահովելու մեջ մեծ է տղամարդու դերը, սակայն

այստեղ կնոջ դերը ընտանիքը նյութապես ապահովելու գործում համեմատաբար

ավելի մեծ է, և նույնիսկ կարելի է ասել, որ նրանք հավասարապես ներդրում ունեն

ընտանիքը ֆինանսապես, նյութապես ապահովելու գործում: Կնոջ դերի

փոփոխությունը միգրանտ տնային տնտեսություններում այն է, որ նա կարելի է ասել

շատ քիչ ներդրում ունի ընտանիքը ֆինանսապես, նյութապես ապահովելու գործում,

քանի որ ընտանիքը հիմնականում գործառնում է արտագնա աշխատանքից ձեռք

բերած եկամուտով:

Հարուստ գյուղերը բացառապես այն գյուղերն են, որտեղ մեծ են միգրացիոն

հոսքերը, և հենց այս գյուղերում էլ կրճատվել են գյուղատնտեսական և

անասնապահական աշխատանքները, հետևաբար կանանց աշխատանքները

տղամարդկանց՝ ամենաքիչը 6 ամիս համայնքից բացակայելու արդյունքում: Աղքատ

գյուղերն այն գյուղերն են, որտեղ միգրացիոն հոսքերը ավելի թույլ են, և միգրանտ

չունեցող տնային տնտեսություններում կանանց դերը ընտանիքը նյութապես

ապահովելու գործում ավելի մեծ է:

Բնակարանի տան մաքրության ապահովում

Բնակարանի, տան մաքրությունը կնոջ պարտականությունն է, սակայն ի

տարբերություն միգրանտ չունեցող տնային տնտեսությունների տղամարդկանց,

Page 7: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

6

միգրանտ ունեցող տնային տնտեսության տղամարդիկ Հայաստանում տան

մաքրության գործում ընդհանրապես իրենց դերը չեն տեսնում, սակայն արտերկրում

աշխատանքային միգրացիայի մեջ գտնվելու ժամանակահատվածում մաքրության

ապահովումն իրենց գործառույթներից է:

«-Հա, դե գոռգոռում ենք էլի: Էս տեղը խի ա կեղտոտ, խի ա սենց: Այսինքն՝ ո՞նց,

վերցնեմ փոշեծծիչով փոշի մաքրե՞մ: Երբևէ չեմ արել, բայց եթե, Աստված ոչ անի,

եսիմ ինչ ծայրահեղ վիճակ ա, կարելի ա: Ասենք, գնում ենք Ռուսաստան, էդ

մաքրությունը լրիվ մեր վրա ա, այնտեղ անող չկա: Այստեղ, բնականաբար, չես

մտածում դրա մասին» (միգրանտ ունեցող, ընդարձակ տնային տնտեսություն,

արական, 36-50 տարեկան, գ. Ձորագյուղ):

Լվացքը, արդուկը, սպասքի լվացումը

Այս աշխատանքը կատարում են կանայք, հատկանշական է այն, որ

տղամարդու բացակայության դեպքում նմանատիպ աշխատանքների ծավալը

փոքրանում է:

«-Դե, եթե ինքը ստեղ ա լինում, գործերը բնականաբար շատ են լինում, նախ տունը,

շրջապատը, եկող-գնացող, ինքը երաժիշտ ա, ունի մեծ շրջապատ, ասենք դե

բնականաբար, ոնց էլ չլինի ամանները մի քիչ շատ ա լինում, բայց ես հասցնում եմ

համենայն դեպս» (միգրանտ ունեցող, նուկլեար տնային տնտեսություն, իգական, 28

տարեկան, գ. Վարդենիկ):

Տան մաքրության գործում տղամարդիկ բացառում են իրենց մասնակցությունը,

սակայն հարկ եղած դեպքում (կնոջ երկարատև բացակայություն, հիվանդություն և

այլն) կատարում են այնպիսի աշխատանքները, ինչպիսիք են լվացքը, արդուկը,

սպասքի լվացումը: Արտագնա աշխատանքի մեկնող տղամարդիկ այս

աշխատանքները կատարում են արտերկրում գտնվելու ժամանակահատվածում:

Ճաշ պատրաստելը

Ճաշ պատրաստում են կանայք: Արտագնա աշխատանքի մեկնող տղամարդիկ

արտերկրում գտնվելու ժամանակահատվածում պատրաստում են ճաշ,

Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում պատրաստում են կանայք:

Page 8: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

7

Բնակարանի վերանորոգում

Բնակարանի վերանորոգման աշխատանքներով զբաղվում են տղամարդիկ և´

միգրանտ ունեցող տնային տնտեսություններում, և´ միգրանտ չունեցող տնային

տնտեսություններում: Միգրանտ ունեցող ընդարձակ տնային տնտեսություններում

աշխատանքային միգրանտների բացակայության ժամանակ այդ աշխատանքները

իրականացնում են տնային տնտեսության մյուս տղամարդիկ, նուկլեար տնային

տնտեսություններում այդ աշխատանքերը արվում են միգրանտների Հայաստանում

գտնվելու ժամանակահատվածում, կամ կանայք դիմում են ազգականների

օգնությանը:

«-Եթե ինչ -որ բան սարքելու լինի, ես ստեղ չեմ, իմ տղեն կսարքա: Իմ գործերն

ընգնում ա տղայիս վրա, կամ էլ կարող ա օգնող եղնի: Չէ՜ հա, մեր կանայք դժվար

կարանան ինչ -որ բան անեն»(միգրանտ ունեցող, ընդարձակ ընտանիք, արական,

51+,Մեծ Մասրիք):

Մեքենայի խնամք, վարում

Մեքենայի խնամքի, վարման հետ կանայք ընդհանրապես կապ չունեն:

Ամուսինների բացակայության ժամանակ ավտոմեքենան կայանված է մնում, կամ

եթե միգրանտների որդիները կարողանում են մեքենան վարել և զբաղվել դրա

խնամքով, ապա իրենք են անում այդ աշխատանքները:

«-Մեքենան կանգնացնում ենք, մինչև վերադառնում ենք: Կինը ոչ մի կապ չունի, ոչ մի

դեպքում» (միգրանտ ունեցող, նուկլեար տնային տնտեսություն, արական, 46

տարեկան, գ. Սարուխան):

Բանկային գործարքներ

Ընդարձակ տնային տնտեսություններում շատ մեծ նշանակություն ունի կնոջ

տարիքը՝ այս գործընթացներում ընդգրկված լինելու հետ կապված: Մինչև 51

տարեկան կանայք հիմնականում բանկային գործարքների հետ կապ չունեն,

ընտանիքի մյուս տղամարդ անդամներն (սկեսրայր, տեգր, սկեսուր) են ընդգրկված

բանկային գործարքներում:

Page 9: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

8

«-Գումարը կեսրարս ա ստանում, իհարկե միասին ենք գնում, ստանում: Ես ու

կեսրարս ենք գնում, որովհետև, ասենք, ես չեմ սիրում, որ գումարը կինն ա

տնօրինում (միգրանտ ունեցող, ընդարձակ ընտանիք, 30 տարեկան, իգական, գյուղ

Վարդենիկ):

51-ից բարձր կանայք արդեն իրենք են կարգավորում այս գործարքները: Այդ

տարիքից սկսած կնոջ կարգավիճակի փոփոխություն է կատարվում, նրա

հեղինակությունը էականորեն բարձրանում է:

«-Կինս հիմա արդեն ինքը բանկային հաշիվ ա բացել իրա համար, անունը արդեն կա,

ոսկին դրել ա գրավ, փող ա վեկալել իր անունով: Երբ ես վերադառնում եմ, բանկային

գործարքներով զբաղվում ա նորից կինս: Իսկ մինչը խոպան գնալս մայրս էր անում,

էն վախտ ես պսակված չեմ եղել: Հարսը մասնակցություն չուներ, էդքան հարսին չի

հասել: Բանկային գործարքներով հիմա միայն կինս ա զբաղվում» (միգրանտ

ունեցող, ընդարձակ տնային տնտեսություն, արական, 55 տարեկան, գ. Սարուխան):

Նուկլեար տնային տնտեսություններում աշխատանքային միգրանտների

կանայք են կարգավորում բանկային գործարքները միգրանտների բացակայության

ժամանակահատվածում, Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում նույնպես

շարունակում են միայնակ կամ ամուսիններով ընդգրկված լինել նմանատիպ

գործարքներում:

«-Դե, որ ես մենակ եմ, ես եմ անում: Դե, որ տղամարդիկ ստեղ չեն, ստիպված մենք

ենք անում, ինչ անենք» (միգրանտ ունեցող, նուկլեար տնային տնտեսություն,

իգական, 36 տարեկան, գ. Վարդենիկ):

Հողագործություն

Միգրանտ ունեցող տնային տնտեսություններում, հատկապես նուկլեար

ընտանիքներում, միգրացիայից հետո հողագործության աշխատանքները էականորեն

նվազել են: Սա մեկնաբանվում է այն հանգամանքով, որ կանայք ի վիճակի չեն

միայնակ կատարել այդ աշխատանքները:

«-Հիմա հողագործություն աբսալյուտնի մենք չենք էլ կատարում, որովհետև երեխես

սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի էն հողերը չեն

օգտագործվում (միգրանտ ունեցող, նուկլեար ընտանիք, արական, 53 տարեկան,

Այգուտ կամ Աղբերք:)

Page 10: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

9

«-Գիտես, ոնց, ամուսնուս գնալուց առաջ, ամուսինս, որ ստեղ էր, հող շատ էինք

մշակում, հեռու, ուրիշ տեղ էլ հող ունեինք, իսկ հիմա՝ չէ, մենակ էս մեր հայաթի հողն

ենք մշակում, որովհետև էլ ուրիշ տեղ չենք կարա, ֆինանսապես ապահով ա հիմա

դրա համար: Իսկ էն ժամանակ, որ ինքը ստեղ էր, աշխատանք չուներ, հողամաս

շատ էինք ցանում, որ կարանայինք ընտանիքը պահեինք: Իսկ հիմա, որ գնացել ա,

կարողանում ա ապահովի, էլ ուրիշ տեղ չենք ցանում: Իրա գնալուց հետո էդ

գործերով կիսրարս ա զբաղվում, ես էլ եմ զբաղվել, բայց հիմա չէ: Դե խոտ ենք ցանել,

մենակ կեսրարս ա զբաղվում, տեխնիկայով քաղում ա, տեխնիկայով հավաքում,

բերում ա: Ամուսնուս գնալուց հետո մեկ-մեկ եսիմ ոնց ստացվի գնամ-գնամ, չէ-չէ

(միգրանտ ունեցող, ընդարձակ ընտանիք, 30 տարեկան, իգական):

Միգրանտ չունեցող տնային տնտեսություններում կանայք տղամարդկանց

հետ հավասարապես զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով, սակայն

համեմատաբար ավելի թեթև համարվող աշխատանքներով, ծանր համարվող

աշխատանքները կատարում են տղամարդիկ:

«-Երևի ամուսինս ավելի շատ է աշխատում հողի մեջ: Ես ցանում եմ, բջարում եմ,

ինքը ջրում ա, ծառերին ա հետևում, իրան գործը շատ-շատ ա: Միշտ էդպես է եղել,

հա, բա, իհարկե, չգիտե՞ք, որ տղամարդը միշտ ավելի է աշխատում: Տան գործը ինչ ա,

տունը միշտ կա ու կա: Ինքը տղամարդ ա, շատ ա աշխատում ու շուտ ա հոգնում»

(միգրանտ չունեցող, ընդարձակ ընտանիք, իգական, 21-35 տարեկան, Դպրաբակ):

«-Հիմա հողագործություն աբսալյուտնի մենք չենք էլ կատարում, որովհետև երեխես

սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի էն հողերը չեն

օգտագործվում» (միգրանտ ունեցող, նուկլեար ընտանիք, արական, 53 տարեկան,

Այգուտ կամ Աղբերք:)

«-Դե դա մի մարդու գործ չի, ասենք ընտանիքով։ Բոլորը մասնակցում են։ Ասենք

ցանքի ժամանակ, եկավ կարտոշկա ցանելու ժամանակ գնում եմ մեխանիզատորին

խնդրում եմ, ոչ թե խնդրում, վճարում եմ, անում է, վարում ենք, ցանում ենք, իսկ

մնացած գործողությունները՝ մոլախոտի հավաքել, քաղհան, այս կողմ, այն կողմ

ընտանիքով հասցնում, անում ենք։ Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ, օգնում են, դա նենց

գործ է, որ մի մարդու բան չի։ Դաշտի աշխատանքը մի մարդու բան չի։ Խոտհունձը,

էլի օգնելով մեկս մյուսին, եթե պետք է լինում հարևանին էլ եմ վերցնում, հարևանին

Page 11: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

10

օգնում եմ, հարևանն էլ ինձ է օգնում, գյուղացին, մեխանիզատորը, օգնում ենք,

համատեղ, մեծ գյուղ է, փառք Աստծո, ճանաչում ենք մեկը մյուսին, օգնում ենք, մեկս

մյուսին օգնում անում ենք։

Հարսս գյուղի աղջիկ է, հայրական օջախում էլ է այդ աշխատանքը տեսել, եթե պտք է

մեծ սիրով կատարում է (միգրանտ չունեցող, ընդարձակ ընտանիք, արական, 51+,

Լճաշեն):

Հատկանշական է նաև այն, որ հողագործության աշխատանքները և միգրանտ

և ոչ միգրանտ ընտանիքներում էականորեն նվազել են: Միգրանտ ունեցող տնային

տնտեսություններում այն մեկնաբանվում է տղամարդկանց բացակայությամբ և

կանանց՝ այդ աշխատանքները միայնակ անել չկարողանալով, իսկ միգրանտ

չունեցող տնային տնտեսություններում մեկնաբանվում է այն պարզ պատճառով, որ

դրանք այն տնային տնտեսություններն են, որոնց անդամները ունեն վարձատրվող

աշխատանք և այն տնային տնտեսությունները, որոնց անդամները կամ ֆիզիկական

կամ մտավոր սամանափակումների պատճառով ի վիճակի չեն արտագաղթելու:

Անասնապահություն

Միգրանտ ունեցող տնային տնտեսություններում կա´մ չունեն անասուններ,

կա´մ էլ կրճատել են դրանց գլխաքանակը, որը բացատրվում է այն հանգամանքով, որ

կինը չի կարող այդ աշխատանքները կատարել: Այս աշխատանքը հիմնականում

տղամարդկանց աշխատանք է միգրանտ չունեցող տնային տնտեսություններում,

կնոջ դերը այստեղ միայն կով կթելն է:

«-Ամուսինս է պահում, ասենք ունենք կով, ոչխար։ Ինքն է անում։ Իմ անելիքը ասենք

ես եմ անում, կով կթելը, տղամարդու գործն ինքն է անում։ Մենակ կովը ես կթում եմ,

մնացածն ինքն է անում» (միգրանտ չունեցող, նուկլեար ընտանիք, իգական, 36-50,

Վահան):

Մասնակցություն համայնքային գործընթացներում

Միգրանտ ունեցող, նուկլեար տնային տնտեսությունների միգրանտների

կանայք համայնքային գործընթացներում, ի տարբերություն ընդարձակ տնային

տնտեսությունների կանանց, ունեն իրենց մասնակցությունը որոշ չափով.

Page 12: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

11

«-Եթե ամուսինս բացակա է, եթե հարց է լինում, ես եմ անում: Դե, ես սովոր չեմ,

դժվար եմ տանում, որ պիտի ամուսինն աներ, ես եմ անում: Քաշվում եմ, ամաչում եմ,

թե ինչի պիտի գնամ գյուղապետարան: Բողոքս արտահայտու եմ ամուսնուս: Ինչի՞

պիտի ամուսինս ստեղ պետք է լիներ, ինքն աներ: Դե, էտի տղամարդու գործ է,

տղամարդը պտի տղամարդու հետ շփվի, տան հարցերը լուծի, կինն էլ մնա իր

դերում: Կնոջ դերը տուն մաքրելն է, էփել-թափել, երեխեքին խնամել, դաստիարակել:

Համայնքային միջոցառումներին՝ հարսանիք, բան, մասնակցում եմ ես մենակ: Երբ

ինքը գալիս ա, իրար հետ մասնակցում ենք(միգրանտ ունեցող, նուկլեար ընտանիք,

իգական, 50 տարեկան, գ. Վարդենիկ):

Միգրանտ ունեցող ընդարձակ տնային տնտեսություններում մասնակցություն

էլ ունենում են միայն սկեսուրները, այն էլ՝ սկեսրայրի բացակայության ժամանակ,

հարսները ընդհանրապես ոչ մի կերպ չեն առնչվում համայնքային մակարդակով ինչ-

որ գործունեության:

«-Մենք էդպես հարցերի մեջ չենք խորանում: Ասենք ծննդական ա պետք, նման բան

կինս գնում ա, վեկալում ա, ասնեք երեխա ա ծնվել մենք տունը չենք եղել, իրանք

լուծել են էդ հարցերը: Հարսը մասնակցություն չունի էդ գործերում: Իմ

բացակայության ժամանակ տան անդամները մասնակցում են ընտրություներին»

(միգրանտ ունեցող, ընդարձակ տնային տնտեսություն, արական, 55 տարեկան, գ.

Լճաշեն):

«-Ինքը հազիվ երեխեքի հետ է, ինչ գործ ունի գյուղապետարանի գործերի հետ: Համ

ժամանակի հարց է, համ էլ մի քիչ էլ կնոջ տեղը չէ» (միգրանտ ունեցող, ընդարձակ

տնային տնտեսություն, արական, 36 տարեկան, գ. Ձորագյուղ):

Միգրանտ չունեցող տնային տնտեսություններում կանայք, բացառությամբ

գյուղապետի ընտրությունների, ոչ մի այլ կերպ առնչություն չունեն համայնքային

գործընթացներում՝ անկախ նուկլեար կամ ընդարձակ տնային տնտեսությւոն

լինելուց:

«-Ընտրությանը, հա, ես գնում եմ, գալիս եմ, բայց հիմնականում էդ հավաքներին ես

չեմ խառնվում: Լրիվ ամուսինս է անում: Ճիշտն ասած՝ ես չեմ սիրում ժողովների կամ

Page 13: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

12

ելույթների հաճախել: Այ, դպրոց ես եմ գնում, բայց գյուղապետարանի հետ կապված

ամուսինս է գնում: Դպրոցը իմն է: Ինքն էլ դպրոցի կնանիքի, դասատուների հետ

գլուխ չի դնում: Դրա համար հիմի ոնց որ բաժանված ա: Ես դպրոցի ժողովներին եմ

գնում ու հետն էլ ծնողկոմիտեի անդամ եմ: Ինքն էլ գյուղատնտեսության գործերով,

վճարներ ա, բան ա, ինքն է անում: Ժամանակի ընթացքում փոփոխություն չի եղել,

ոնց կա, տենց էլ եղել ա: Եսիմ, չգիտեմ, ոնց որ միշտ արել ենք տենց, տենց էլ արդեն

գնացել է: Գյուղում թաղում է, հարսանիք է, եթե պետք է որոշում ենք կայացնում,

երկուսով էլ գնում ենք: Եթե պետք չէ, մենակ ինքն է գնում» (միգրանտ չունեցող,

նուկլեար տնային տնտեսություն, իգական, 28 տարեկան, գ. Աղբերք):

Երեխաների դաստիարակություն

Միգրանտ չունեցող տնային տնտեսություններում մոր դերը երեխաների

դաստիարակության գործում համեմատաբար ավելի մեծ է, քան հորը,

այնուամենայնիվ, նրանք երկուսն էլ իրենց մասնակցությունն ունեն երեխաների

դաստիարակության գործում, և մոր՝ այդ հարցում ավելի մեծ դեր ունենալը

մեկնաբանվում է հետևյալ կերպ.

«-Մայրը տանն է, այդ իսկ պատճառով ես, իհարկե, համոզվածեմ, որ ընդհանուր

առմամբ երեխաների դաստիարակության համար ավելի շատ ներդրում պիտի

ունենան մայրերը և այդպես էլ կա. մայրը, հետո նոր հայրը, որովհետև հայրը միշտ

դրսի հետ ա կապված» (միգրանտ չունեցող, նուկլեար տնային տնտեսություն,

արական, 41 տարեկան, գ. Այգուտ):

Միգրանտ չունեցող տնային տնտեսություններում մոր դերը երեխաների

դաստիարակության գործում համեմատաբար ավելի մեծ է, քան հորը,

այնուամենայնիվ, նրանք երկուսն էլ իրենց մասնակցությունը ունեն երեխաների

դաստիարակության գործում: Միգրանտ ունեցող տնային տնտեսություններում հոր

դերի բացակայությունը երեխաների դաստիարակության գործում առաջին հերթին

պայմանավորված է կարոտով, ինչպես նաև տղա երեխայի ավելի չարաճճի դառնալու

հանգամանքով: Հայրը երեխաների դաստիարակության գործում հանդես է գալիս

նաև որպես «վախեցնող» կերպար, մասնավորապես խոսքը վերաբերում է տղա

երեխաների դաստիարակությանը:

Page 14: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

13

«-Հիմնականում կինս ա զբաղվում, որորհետև ինքնա միշտ ստեղ ու իրանց հետ, որ

կիսատ -պռատ էլա լինում ես եմ լրացնում, ասենք որ չարություն են անում, չեն լսում

ես եմ զբաղվում: Փոփոխություն կա էն առումով, որ, երբ որ ստեղ եմ ավելի խելոք են,

իսկ որ գնում եմ սկսում են ավելի շատ ջղայնացնեն մամային: Իմ բացակայության

հետևանքով իրա դերը մեծանում ա, իմը՝ փոքրանում: Իրա վրայա մնում սաղ»

(միգրանտ ունեցող, նուկլեար տնային տնտեսություն, արական, 50 տարեկան):

«-Որ ամուսինս ստեղ ա ենթարկվում են, տղես ենթարկվում ա, աղջիկս չէ, նույնն ա

մնում, որ հերը տունն ա ամբողջ օրը հետևիցս ման ա գալիս, իսկ որ էթում ա էլի

նույնը, աղջիկը միշտ հետս ա: Երեխեքը իմ հետ շատ են կապված, որ հերը տունն ա

լինում, շատ բան հոր հետ չեն կիսվում, նույնն ա: Հերը խիստ ա, ինձ ասում են՝ մամա

- պապային ասա, սենց անենք (միգրանտ ունեցող, նուկլեար տնային տնտեսություն,

իգական, 28 տարեկան, գ. Սարուխան):

Սոցիալական կապերի պահպանում և վերարտադրում

Սոցիալական կապերի պահպանման և վերարտադրման գործում փոխվել են և՛

աշխատանքային միգրանտ-տղամարդկանց, և՛ կանանց դերերը: Տղամարդկանց

պարագայում այս հանգամանքը մեկնաբանվում է նրանով, որ նրանք միայն ձմռան

մի քանի ամիսն են Հայաստանում լինում և աշխատում են այդ ժամանակը

անցկացնել ընտանիքի ադամների և երեխաների հետ: Կանանց պարագայում

նույնպես մեկնաբանվում է ժամանակ չունենալու հանգամանքով և նաև այն

հանգամանքով, որ ամուսինների բացակայության ժամանակ աշխատում են տնից

շատ դուրս չգալ:

«-Գնալուց հետո մի քիչ էդքան էլ շփումները շատ չի լինում: Մի քիչ ուզում ենք մենք

մեր տանը ավելի շատ մնանք, շատ չգնանք ստե-ընդե, ըտենց» (միգրանտ ունեցող

ընդարձակ տնային տնտեսություն, իգական, 50 տարեկան, գ. Սարուխան):

«-Այո´, փոխվել է, արդեն քո ընտանիքով ես, ժամանակ չկա, որ արդեն

հարազատների հետ շատ շփվես, փոխվում ես, բա ոնց չէ» (միգրանտ ունեցող,

նուկլեար տնային տնտեսություն, իգական, 50 տարեկան, գ. Վարդենիկ):

«-Եթե շատ հեռու են կարող ա երկար իրար չտեսնենք, մոռանանք իրար, եթե շատ

հեռու են, էլի կան, ասենք, բարեկամներ, որ ուրիշ մարզում են ապրում ու ուշ ենք

տեսնում իրանց չենք մեռանում: Ինձ թվում ա կսառի, բայց որ նորից գալիս ենք

սկսում ենք շփվել, ոնց որ արդեն նորից վերականգնվի սառած չմնա, բայց դե արդեն

Page 15: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

14

նենցա, որ ամեն մարդ մտածում ա իրա ընտանիքի մասին, իրա բարեկամների

հետևից էլ չի ընգնում, ամեն մարդ իրա ընտանիքովա հիմա, իմ կարծիքով (միգրանտ

ունեցող, նուկլեար տնային տնտեսություն, արական, 25 տարեկան, գ. Ձորագյուղ):

Որոշումների կայացում

Հողագործություն

Ի տարբերություն միգրանտ չունեցող տնային տնտեսությւոնների՝ միգրանտ

ունեցող տնային տնտեսություններում հողագործության հետ կապած որոշումները

կայացնում են կանայք, և սա պայմանավորված է հետևյալ հանգամանքով.

«-Էդ մի փոքրիկ հողամասի համար, բնականաբար, կինսա որոշում՝ ինչ ցանել և այլն:

Հայրիկս էլ է ասում, ասենք, կարտոշկի տեղը և այլն: Ըտենց շատ բան էլ չկա

ծավալվելու, փոքր հողակտոր ա, էնտեղ ելակ ա, մորի ա, ամեն մեկն իր տեղն ունի,

էլի: Վերադառնալուց հետո ձյունը գալած ա լինում, գարնանն էլ մեկ էլ տեսար ես

գնացի: Դե, սերմացու է, բան է, հարցերը լուծում ես, բնականաբար, հուշում են տանը:

Ինձ հուշում են, բնականաբար, ինձ չի հետաքրքրում ՝ կարտոշկի սերմացուն քանի

տարվա ա: Եթե ինձ չասեն, ես չեմ էլ հիշի, որ կարելի է նոր սերմացու ձեռք բերել»

(միգրանտ ունեցող, ընդարձակ տնային տնտեսություն, արական, 50 տարեկան, գ.

Ձորագյուղ):

Այս ոլորտում որոշումների կայացման մեջ կնոջ դերի կարևորությունը կարելի

է մեկնաբանել այն տեսանկյունից, որ հողագործությունը միգրանտ ունեցող տնային

տնտեսություններում հիմնական եկամտի աղբյուր չի համարվում և նաև

հողագործության աշխատանքները այս տիպի տնային տնտեսություններում

էականորեն կրճատվել են, և արդեն այդ մշակվող հողատարածքի հետ կապված

որոշումները կինն է կայացնում:

«-Ասենք կարողա նենց որոշում ըլնի, որ իմ կարծիքը պետք չգա, կինս զանգի ասի՝ էս

բանը արել եմ: Ես գիտեմ, եթե իմ կինը էտ բանը արեց, ես չեմ կարա ասեմ՝ խի ես

բանը արեցիր, որովհետև գիտեմ, որ ինքը արելա, ուրեմս պետքա, որ

արելա»(միգրանտ ունեցող նուկլեար տնային տնտեսությւոն, արական, 25 տարեկան,

միջնակարգ կրթությամբ, գ. Այգուտ):

Page 16: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

15

«Անպայման, երբ որ ստեղ եմ, օգնում եմ, անում եմ, իսկ երբ որ ստեղ չեմ, զանգում եմ,

ասում եմ՝ կարտոշկա ցանել ես, կանաչի ցանել ես, դեղ սրսկել ես: Էտ ամեն ինչը

վերահսկում եմ» (միգրանտ ունեցող, ընդարձակ ընտանիք, արական, 50 տարեկան,

միջնակարգ կրթությամբ, Գ. Այգուտ, կինը 34 տարեկան):

Գնումներ

Սննդամթերք

Սննդամթերքի գնման հետ կապված որոշումները կայացնում է կինը: Դա

պայմանավորված է նրանով, որ խոհանոցը կնոջն է, տղամարդը չգիտի՝ ինչ առնի, ինչ

չառնի: Հատկանշական է այն, որ ընդարձակ ընտանիքներում սննդամթերքի հետ

կապված որոշումները կայացնում են սկեսուրները:

Տնտեսական ապրանքներ

Տնտեսական ապրանքներ գնելու որոշում կայացնողը բացառապես կինն է՝

անկախ տնային տնտեսության միգրանտ ունենալ կամ չունենալուց: Հատկանշական

է այն, որ ընդարձակ ընտանիքներում հինականում որոշում կայացնողը հարսն է:

Հագուստ

Եվ միգրանտ ունեցող և միգրանտ չունեցող տնային տնտեսություններում

հագուստ ընտրելու և գնելու որոշման մեջ մեծ է կնոջ դերը: Միգրանտ ունեցող

տնային տնտեսություններում կանայք նշում են, որ իրենց համար էլ գնում են այն, ինչ

ցանկանում են, սակայն, անպայման ի նկատի ունենալով արդեն ամուսնու

վերաբերմունքը հագուստի այս կամ այն ձևին.

«-Բայց ամեն ինչ պետք է պատճաշության մեջ լինի: Դե, արդեն սովորում են

հիմնական նախասիրությունները, նախկինում արգելված բաները, նույնիսկ կարան

չնկատեն» (միգրանտ ունեցող, ընդարձակ տնային տնտեսություն, արական, 38

տարեկան, գ. Ձորագյուղ):

Հատկանշական է այն, որ և միգրանտ ունեցող և միգրանտ չունեցող տնային

տնտեսություններում 51 տարեկանից բարձր կանայք արդեն իրենց համար հագուստ

Page 17: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

16

գնելուց շատ ավելի ազատ և ինքնուրույն են որոշում կայացնում, քան ավելի

երիտասարդները:

Կենցաղային տեխնիկա

Ե՛վ միգրանտ ունեցող, և՛ միգրանտ չունեցող տնային տնտեսություններում

կենցաղային տեխնիկա գնելիս ամուսիններով են որոշումը կայացնում: Միգրանտ

ունեցող տնային տնտեսություններում այս կամ այն կենցաղային տեխնիկան գնելու

նախաձեռնությունը կնոջն է, և եթե ամուսնու բացակայության ժամանակ այն ձեռք չի

բերվում, ապա հետևյալ պատճառաբանությամբ.

«Տեխնիկան, ասենք, մի քիչ կինը էդքան չի կարում կողմնորոշվի. Որակի համար եմ

ասում, թե չէ ընենց չի, որ փողը չի կարա հաշվի (միգրանտ ունեցող, ընդարձակ

ընտանիք, արական, 36-50 տարեկան, գ. Ձորագյուղ):

Ոսկերչական զարդեր, իրեր վերանայել

Նմանատիպ զարդեր գնելիս ամուսիններով են որոշում կայացնում, սակայն

ինչքան գումար պետք է տրամդրել դրա համար, որոշում է տղամարդը, և ինչ գնել՝

որոշում է կինը: Տնային տնտեսության անդամների համար հիմնականում

նմանատիպ զարդեր չեն գնում, այդպիսի զարդեր գնում են որպես նվեր,

առավելապես որպես հարսանեկան նվեր, և քանի որ հարսանիքներ, հիմնականում

կազմակերպվում են այն ժամանակ, երբ տղամարդիկ արտագնա աշխատանքից

վերադառնում են, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն չի էլ առաջանում, որ

ամուսնու բացակայության ժամանակ կինը որոշում կայացնի նմանատիպ զարդեր

գնելիս:

Կահույք

Միգրանտ չունեցող տնային տնտեսություններում կահույք գնելու որոշումը

կայացնում են ամուսիններով: Միգրանտ ունեցող տնային տնտեսություններում

որոշումը կայացնում են կանայք, խորհրդակցում են ամուսինների հետ կամ

սպասում են նրանց վերադարձին, կամ էլ ամուսինների բացակայության

ժամանակահատվածում գնում են:

Page 18: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

17

«-Կինն ա որոշում կայացնում, իրար հետ քննարկում ենք, գնում ենք-առնում: Էն

ժամանակ մենակ ես էի որոշում կայացնում: Էդի կբացատրեմ, որ ես միշտ ստեղ էի,

զգում էի ինչ ա պետք, իսկ հիմա որ գալիս եմ, չեմ հասցնում ես երկու-երեք ամսվա

մեջ անեմ, էդ արդեն կինն ա ասում » (միգրանտ ունեցող, նուկլեար ընտանիք,

արական, 36-50 տարեկան, գ. Սարուխան):

«-Դե մինչև գնալը, ուզեցել ենք անել, չի ստացվել, որ գնացել ա արդեն որոշված էր, որ

պետք ա անենք, ինքն ասեց՝ նայի քո ճաշակով: Ամեն ինչը նկարել եմ, տարել եմ,

սկայպով ցույց եմ տվել, քննարկել ենք՝ իրար հասկանալով , մի բանը չեմ առել, որ իմ

սրտով չի, իրա սրտովա, իրար հասկացել ենք: Դե բնական ա, որ ինքը ստեղ չի, մի

բան ավել ես եմ որոշում, որ գալիս ա, շատ դժվար եմ հետ վարժվում, որովհետև իրա

չեղած ժամանակ էդ որոշումները ես եմ կայացրել: Իսկ որ գալիս ա, ինքն ա որոշում »

(միգրանտ ունեցող, ընդարձակ տնային տնտեսությւոն, իգական, 41 տարեկան, գ.

Այգուտ):

Փոխադրամիջոցներ, ավտոմեքենաներ

Կանայք մասնակցություն չունեն փոխադրամիջոցներ, ավտոմեքենաներ գնելու

որոշման կայացման մեջ, սակայն նրանց հետ խորհրդակցում են (միգրանտ կամ ոչ

միգրանտ տնային տնտեսության գործոնը ազդեցություն չունի):

Անշարժ գույք

Ի տարբերություն ընդարձակ ընտանիքների՝ նուկլեար ընտանիքներում

որոշումը ամուսիններով են կայացնում (միգրանտ կամ ոչ միգրանտ տնային

տնտեսության գործոնը ազդեցություն չունի):

Միգրացիայի ազդեցությունը անմիջապես տղամարդու կամ կնոջ վրա

Ազատ ժամանակի տնօրինում

Միգրանտ ունեցող տնային տնտեսությունների տղամարդիկ Հայաստանում

գտնվելու ժամանակահատվածում իրենց ազատ ժամանակը, որը անհամեմատ ավելի

շատ է, քան զբաղվածությունը, անցկացնում են իրենց երեխաների, ընտանիքի

անդամների հետ: Կանայք ամուսնու՝ Հայաստանում գտնվելու ընթացքում ազատ

Page 19: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

18

ժամանակ համեմատաբար ավելի քիչ են ունենում և այն անցկացնում են

ամուսինների հետ զրուցելով: Ամուսինների բացակայության ժամանակ ազատ

ժամանակը անցկացնում են երեխաների և հարևանների հետ: Ավելի հաճախակի են

հարևաններով հավաքվում:

«-Երևի երեխեքի հետ եմ անցկացնում հիմա, հետո էլ կարդալով: Հիմա երեխեքս կան,

ընտանիք կա, ավելի քիչ ազատ ժամանակ կա: Հիմա փորձես, չփորձես, էնպես է

ստացվում, որ ավելի շատ ազատ ժամանակ անցկացնես ընտանիքի հետ: Ասենք,

երկար ժամանակ ընտանիքիդ չես տենում, հիմա որ եկել ես, պիտի աշխատես ավելի

երկար մնալ ընտանիքի հետ: Ուրիշ բան էլ չկա անելու. գյուղում ի՞նչ պիտի անես:

Էստեղ խմելու սեզոն է՝ վեց ամիս, ով որ չի կարող խմել, մազերը կսպիտակի էս

գյուղերում: Կամ պիտի ելնես դուրս թղթախաղով զբաղվես, իրիկունը գաս, կամ էլ...

քո ձեռն է: Կամ պտի մնաս տանը երեխեքի հետ, կամ պտի գնաս թղթախաղով

զբաղվես կամ ինչ-որ խաղ խաղաս: Աշխատանք, որ չեղավ, էդպես է » (միգրանտ

ունեցող, ընդարձակ տնային տնտեսություն, արական, 45 տարեկան, գ. Ձորագյուղ):

Արտաքին տեսք

Միգրանտների կանայք ամուսինների բացակայության ժամանակ արտաքին

տեսքին համեմատաբար ավելի քիչ ժամանակ են տրամադրում և ավելի քիչ են

մտահոգվում իրենց արտաքինի հոգ տանելու մասին:

Կրթություն, նոր գիտեիլքների, հմտությունների ձեռքբերում

Նոր հմտություններ ձեռք են բերել տղամարդիկ՝ արտերկրում աշխատելով,

հիմնականում՝ շինարարական հմտություններ: Կանայք նոր գիտելիքներ, կրթություն,

հմտություններ ձեռք չեն բերել: Ցանկություն կա նոր գիտելիքներ ձեռք բերելու, բայց

հնարավորություն չկա:

Հոգեբանական վիճակ

Միգրանտ ունեցող տնային տնտեսությունների արտագնա աշխատողները

իրենց հոգեբանական վիճակում փոփոխությունները մեկնաբանում են նրանով, որ

կարոտը անընդհատ իրենց ուղեկցում է, բայց վերադառնալուց հետո տեսնում են

Page 20: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

19

երկրի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, և նորից ձգտում են գնալ արտերկիր՝

աշխատելու:

«Շատ բաներ կան: Հա, դե երբ գալիս ես արդեն, մնալով արդեն ստեղ, զգալով ծանր

վիճակը երկրի, արդեն ուզում ես գնաս: Զզվանք, հետո կարոտ: Հետո կասես՝ կարոտ,

հետո էլի զզվանք: Էնտեղ կարոտ ա: Մագնիս ա էսի: Ի՞նչ կա էս քարերի մեջ, որ սենց

ձգում, բերում է» (միգրանտ ունեցող, ընդարձակ տնային տնտեսություն, արական, 38

տարեկան, գ. Ձորագյուղ):

Աշխատանքային միգրանտների կանայք հոգեբանական վիճակի

փոփոխությունը մեկնաբանում են միայնակ լինելու զգացողությամբ և երեխաների

դաստիարակության հարցում պատասխանատվության մեծացմամբ, որն էլ

անընդհատ լարված վիճակում է պահում նրանց:

Ընտանիքի անդամների հետ փոխհարաբերություններ

Աշխատանքային միգրանտները հատկապես նշում են փոփոխություններ

երեխաների հետ հարաբերություններում: Երկարատև բացակայության արդյունքում

նրանք միշտ կարոտում են իրենց երեխաներին, և ո´չ հեռախոսով, և ո´չ էլ

Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում ոչ մի հարցում չեն կարողանում

մերժել իրենց երեխաներին, չեն կարողանում նրանց վարքի փոփոխության

ուղղությամբ աշխատել, քանի որ Հայաստանում շատ կարճ ժամանակահատված են

լինում. երեխաներին դաստիարակելու համար այդ ժամանակը բավարար չեն

համարում: Կանայք նույնպես երեխանների հետ ունեցած փոխհարաբերությունների

փոփոխություն են նշում հատկապես ամուսինների՝ Հայաստանում գտնվելու

ժամանակահատվածում, քանի որ հայրերը ոչ մի բանում չեն արգելում երեխաներին,

և հակասություն է առաջանում հայրերի և մայրերի դաստիարակության

մեթոդներում: Հայրերի մեկնելուց հետո արդեն երեխաներին մայրերը դժվարանում

են վերահսկել, քանի որ հայրերի կողմից նրանք ազատություն են ստացած լինում և

ամուսինների մեկնելուց հետո միջանձնային կոնֆլիկտներ են առաջանում մայրերի

ու երեխաների միջև:

Page 21: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

20

Առողջական վիճակ

Ի տարբերություն միգրանտ ունեցող տնային տնտեսությունների՝ միգրանտ

չունեցող տնային տնտեսություններում հիմնականում առողջության հետ կապված

խնդիրները տարիքի հետ են կապում:

Արտագնա աշխատանքի մեկնող տղամարդիկ առողջական խնդիրներ են ձեռք

բերում արտերկրում աշխատելու արդյունքում, որը և արտերկրում ֆիզիկական ծանր

աշխատանքով է մեկնաբանվում, և միաժամանակ հոգեբանական լարվածությունն է

ազդում նրանց ֆիզիոլոգիական առողջության վրա:

«Էն ժամանակ շատ առողջ էի, բայց հիմա, որ գնում եմ աշխատելու հազար ու մի

հիվանդություն եմ ձեռք բերել, որ առանց հանգստի, առանց վիխադնոյի գիշեր ու

ցերեկ աշխատում ես, ո՞նց կլինի» (միգրանտ ունեցող, նուկլեար տնային

տնտեսություն, արական, 38 տարեկան, գ. Սարուխան):

Աշխատանքային միգրանտների կանայք առողջական վիճակի հետ կապված

փոփոխություններ ունեն, քանի որ նրանց պատասխանատվությունն է մեծանում և´

երեխաների դաստիարակության հարցում, և´ ընտանիքի բարոյական կերպարը

համայնքում պահպանելու գործում և այլն: Այս ամենը ազդում է նրանց

ֆիզիոլոգիական առողջության վրա:

«-Ավելի շատ ներվային պրոցես ա լինում մոտս, թուլանում եմ, հիվանդանում եմ

շուտ-շուտ, դե մենակ եմ լինում, ամբողջ հոգսը իմ վրա ա ընկնում» (միգրանտ

ունեցող, նուկլեար ընտանիք, իգական, 21-35 տարեկան, Վարդենիկ):

Ամուսնական հարաբերություններ, սեռական կյանք (հարբերություններ), սեռական

առողջություն

Խանդի դրսևորումներում տարբերություն կա միգրանտ ունեցող և միգրանտ

չունեցող տնային տնտեսություններում: Միգրանտ ունեցող տնային

տնտեսություններում խանդի դրսևորումները հիմնականում արտահայտվում են

կանանց մոտ, բայց նրանք ակնհայտորեն չեն ուզում, որ խանդը դրսևորվի:

Աշխատանքային տղամարդ միգրանտների մոտ խանդի վառ դրսևորումներ չկան և

ավելի թույլ են արտահայտված, քան կանանց մոտ:

Page 22: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

21

Սեռավարակներ

Միգրանտ չունեցող տնային տնտեսություններում նույնիսկ սեռավարակներից

խուսափելու համար բժշկական զննում անցնելու հետ կապված հարցն է

զարմանալիորեն հնչում: Իսկ աշխատանքային միգրանտները հիմնականում

բժշկական զննում չեն անցնում, սակայն, ի տարբերությւոն միգրանտների կանանց,

ովքեր ընդհանրապես չեն մտածել և չեն էլ անցել բժշկական զննում, նրանց մեջ կան

այդ մասին մտածողներ և նաև բժշկական զննում անցածներ:

Տղա կամ աղջիկ երեխա ունենալու նախընտրություն

Տարբերություն չկա տղա կամ աղջիկ ունենալու նախընտություններում, և

աղջիկներին ավելի շատ են սիրում, քան տղաներին: Տղա ունենալու

նախընտրություն էլ վերագրվում է ավանդույթին:

«-Մեր ազգի պապենական եկած բան ա, որ տղա շատ են սիրում, տղա են ուզում, ոնց

որ ասում են տղան մեր պապենական ծուխը շարունակողն ա: Ես էլ դրա համար

կընտրեի, բայց երեխու մեջ տարբերություն չկա տղա, թե աղջիկ» (միգրանտ ունեցող,

նուկլեար տնային տնտեսություն, արական, 37 տարեկան, գ. Սարուխան):

Page 23: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

22

Առաջարկություններ

Սահմանել ընտանիքի այն նոր տիպը, որը առաջացել է միգրացիայի հետևանքով:

Առկա ինստիտուտների գործառնությունը ադապտացնել ընտանիքի այս նոր տիպի

արդյունավետ գործառնմանը:

Կազմակերպել թրեյնինգներ, դասընթացներ աշխատանքային միգրանտների կանանց

համար, որն էլ կնպաստի ընտանիքը ֆինանսապես ապահովելու գործում նրանց

ներուժի օգտագործմանը, քանի որ նրանք դուրս են մղվել գյուղատնտեսական

աշխատանքներից, և գնալով ավելի ու ավելի պասիվ են դառնում տնտեսական

ոլորտում. ավելի շատ ֆինանսական կախվածության մեջ են գտնվում

ամուսիններից` ի տարբերություն միգրանտ չունեցող տնային տնտեսությունների

կանանց.

Ներդնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն նոր տեխնոլոգիաներով և նոր

մեթոդներով հողագործությամբ զբաղվելուն և կանանց ներգրավվածությանը

նմանատիպ աշխատանքներում՝ եկամուտ ստանալու համար:

Կազմակերպել դասընթացներ բարձրագույն կրթություն ունեցող կանանց

համար` գիտելիքի մաշվածությունից խուսափելու և կրթական կապիտալը

նյութական կապիտալի վերածելու համար՝ համայնքի, ընտանիքի առողջ

գործառնման և զարգացման համար, որն էլ կնպաստի միգրացիոն հոսքերի

նվազմանը:

Հոգեբանական ծառայությունների ինստիտուտի ներդրում համայնքներում և այդ

ծառայություններից օգտվելու մշակույթի ձևավորում, որն էլ կօգնի մայրերին

հաղթահարել երեխանների դաստիարակության հետ կապված խնդիրները հայրերի

ներկայության և հայրերի բացակայության ընթացքում:

Կազմակերպել դասընթացներ սեռավարակներից խուսափելու համար` բժշկական

զննում անցնելու կարևորությունը կնոջ առողջության և ընտանիքի ու

հասարակության համար թեմայով, և ապահովել համայնքներում նմանատիպ

զննման հնարավորություն համայնքային բժշկական կենտրոններում:

Կազմակերպել առաջնորդության դասընթացներ հատկապես բարձրագույն

կրթություն ունեցող կանանց համար, որն էլ հնարավորություն կտա նրանց

ընդգրկվել համայնքային գործընթացներում:

Կիրառել քվոտայի մեխանիզմը Տեղական ինքնակառավարման մարմիններում(ՏԻՄ-

ում):

Page 24: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

23

The Impact of Migration on Transformation of Gender Roles in Gegharkunik Region

of the RA

Methodology

Methods

In the scopes of the research the methods of in-depth and focus-group interviews have been

applied. In-depth interviews have been applied both for households that have emigrant

workers and those which have not emigrants to understand role changes.

Sampling

Ten rural communities have been chosen from the region of Gegharkunik – five rich and five

poor rural communities. The participants of the in-depth interview have been chosen

according to the following categories: age, gender and household type (nuclear, extended).

Only married people have been chosen, and the minimum period of marriage has been

considered three years.

The Results of the Research

Gender Attitudes

In the households that have emigrants have the stereotype of the father being the

breadwinner and the mother being the caretaker, feeder and up-bringer with more

expressive shades.The absence of the role of the father in upbringing the children also

reflects on the image of “a good mother” in the households where there are emigrants.

While describing the image of “a good mother” in the households having emigrants, the

absence of the father becomes obvious in the upbringing of children, as when saying “parent”

they imagine mother only.

Gender Roles

In the households having emigrants’ material well- being of the family is provided by a

working emigrant father. The involvement of a mother in ranching and husbandry is

considered to be an adventitious, extra investment in providing material well -being of the

family. It is the responsibility of the woman to keep the flat or the house clean (do the

washing, ironing, dishwashing), but unlike the men of the households not having emigrants,

the men who emigrate do the above mentioned jobs while being abroad. In order to be

involved in bank transactions, the age of the woman is of great importance in extended

Page 25: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

24

households. Women under 51 usually do not deal with banking. Other male family

members (father-in-law, brother-in-law) are involved in it. Women over 51 manage these

transactions themselves.

In nuclear families the wives of working emigrants manage bank transactions during the

absence of their husbands. They continue being involved in similar transactions alone or

with their spouse while they are in Armenia. In the households that have emigrants,

especially in nuclear ones, husbandry has essentially decreased, and this is interpreted by the

fact that women are not able to do deal with it alone. Hence, the role of the woman in

husbandry has decreased. It is peculiar to the rural communities of Gegharkunik that

women do not participate in community level processes. Nevertheless, wives of nuclear

households that have an emigrant worker, unlike those in extended households partially take

part in community processes.

In the households that do not have an emigrant, the role of the mother in upbringing of

children is comparatively bigger than that of the father. However, they both take part in

bringing up their children.

In the households that have an emigrant the absence of the role of the father in the process

of upbringing children is first of all conditioned by missing him, as well as by the

circumstance that boys become more mischievous. The father also has the role of a

“frightening” figure in the process of upbringing children in migrant households. This refers

to boys in particular.

The roles of both working emigrant males and their wives in the process of preservation and

reproduction of social connections have changed. In the case with males this is interpreted

by their presence in Armenia for a few winter months only, and they try to spend that time

with the members of their family and their children. In the case with women it is

interpreted by not having enough time, as well as by the fact that they try not to go out of

the house during the absence of their husbands.

Decision Making

Unlike the households that do not have emigrants, in the households having an emigrant the

decisions about husbandry are made by women, and the role the woman have in making

decisions in this field is primarily interpreted by the point of view that husbandry is not

considered to be a basic source of income, and that in such households husbandry has

essentially reduced and the woman makes decisions about the cultivation of the soil. The

Page 26: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

25

role of the woman in making decisions is great in shopping for food, which is interpreted by

the fact that kitchen is the place of women’s activities; men do not know what to do there. It

is also peculiar that in extended families the decisions about food are made by mothers-in-

law. The decision-maker about household products is exceptionally the wife - irrespective

the fact of having or not having an emigrant. Besides, in extended families the decision-

maker is mainly the daughter-in-law. Both in the households that have an emigrant and in

those that do not the decision about buying household appliances and furniture is made by

the married couple. In the households having an emigrant the initiative of buying this or

that household appliance is taken by the wife, and if it is not purchased during the absence of

the husband then the reason is that the wife has no comprehension of quality.

Women do not participate in making decisions about buying vehicles and cars but their voice

is taken into consideration (the factor of being an emigrant or non-emigrant household has

no influence). Unlike extended families, in nuclear families decisions are made by the

married couple (the factor of being an emigrant or non-emigrant household has no

influence).

The Influence of Emigration Directly on a Man or a Woman

While being in Armenia, the men of the households having an emigrant spend their free

time, which is far more than being busy, with their children and members of the family.

While their husbands are in Armenia, women have relatively less free time and spend it

talking to their husbands. When their husbands are absent, they spend their free time with

their neighbors and they meet more often. When their husbands are absent, the wives of

emigrants pay comparatively less attention to their appearance and consider taking care of

their appearance not so important. In the households that have an emigrant worker those

who work abroad explain their psychological changes by the fact that they are constantly

accompanied by the feeling of yearning, but when they return and see the difficult social

state of the country, they again seek to go abroad to work there. The wives of emigrant

workers explain psychological changes by the feeling of loneliness and having more

responsibility in upbringing of their children which constantly keeps them stressed.

Working emigrants especially stress changes in the relationship with their children. As a

result of being absent for a long time, they always miss their children and are unable to

refuse anything while talking on the phone or when they are in Armenia. They are also

unable to influence the changes in their children’s behavior as they are in Armenia only for a

very short period of time and this time is considered not to be enough for bringing up their

children.

Page 27: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

26

Women also mention changes in their relationship with children, especially when their

husbands are in Armenia, as the fathers do not forbid anything to their children and there is

a contradiction between the methods of upbringing children between fathers and mothers.

After fathers leave, it becomes difficult for mothers to supervise their children as they have

received freedom from their fathers and after father leaves interpersonal conflicts occur

between mothers and children. Emigrant working men acquire health problems as a result

of working abroad, which is interpreted both by physical hard work and the influence of

psychological stress on their physical health at the same time.

The wives of emigrant workers have changes in their health as their responsibility both in

the upbringing of children and in preserving the moral portrait of the family in the

community grows. All these factors influence their health. There is a difference in

expressions of jealousy in the households where there are emigrants and in those where

there are not. In the households where there are emigrants jealousy is expressed mostly by

women, but they obviously do not want this jealousy to be displayed. Emigrant working

men do not have outbursts of jealousy and it is less expressive than in the case of women.

In the households where there are no emigrants even just the question of having a medical

examination in order to avoid sexually transmitted infections sounds surprising. And the

working emigrants are not usually medically examined, but unlike the wives of emigrants,

who have never thought about medical examination and have never had one, there are such

people among them who think about a medical examination and even get examined.

There is no preference in having a boy or a girl and girls are loved more than boys. The

preference of having a boy is attributed to traditions.

Recommendations

Define the new type of family which has emerged as a result of emigration.

Adapt the functions of present institutions to the effective functioning of the new

type of family.

Organize trainings and courses for the wives of working emigrants to use their

potential to provide the material well -being of their families as they have been

pushed out of agricultural work and become more and more passive in the sphere of

economy; they become financially more dependant on their husbands, unlike the

wives of the households where there are no emigrants.

Introduce programs which will promote husbandry using new technologies and

the involvement of women in it to get profit.

Page 28: Սինարա Նավոյան - ysu.am report.Sinara Navoyan .pdf · սովորում ա, կինս չի կարա, աա ինչ բաղչա, մի քիչ ունենք էդ ա, դրսի

27

Organize courses for women who have higher education to avoid knowledge

depreciation and to transform educational capital into material capital for the

community and the healthy functioning and development of the family, which

will, in its turn, contribute to the decrease of emigration flows.

Introducing psychological services to the communities and formulating the culture of

using them, which will help the mothers overcome the problems with upbringing

their children during the presence and the absence of the fathers:

Organize courses about the importance of having medical examinations to avoid

sexually transmitted diseases for the health of a woman, family and community and

to provide the availability of such examinations in the community medical centers.

Organize leadership courses especially for women having higher education, which

will give them an opportunity to be involved in community processes.

Apply the quota mechanism/system to Local governing bodies (in LGBs).