59
«Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման. Հայաստանի Շիրակի մարզում վերականգնվող էներգիայի բազմագործառույթ համակարգերի և «կանաչ» եկամտի աղբյուրների խթանում՝ մեղմելու գյուղական բնակչության և գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական դժվարությունները» ծրագիր ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ Ապրիլ 2016 Գյումրի

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ - agtc.amagtc.am/wp-content/uploads/2016/08/645_Community-Needs-Assessm… · Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

  • «Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման. Հայաստանի Շիրակի

    մարզում վերականգնվող էներգիայի բազմագործառույթ համակարգերի և «կանաչ» եկամտի

    աղբյուրների խթանում՝ մեղմելու գյուղական բնակչության և գյուղական համայնքների

    սոցիալ-տնտեսական դժվարությունները» ծրագիր

    ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

    ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ

    ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

    ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

    Ապրիլ 2016

    Գյումրի

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 2 / 59

    Հաշվետվությունը մշակվել է Եվրոպական Հանձնաժողովի և Ավստրիական

    զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կանաչ էներգիան հանուն

    «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման. Հայաստանի Շիրակի մարզում

    վերականգնվող էներգիայի բազմագործառույթ համակարգերի և «կանաչ» եկամտի

    աղբյուրների խթանում՝ մեղմելու գյուղական բնակչության և գյուղական համայնքների

    սոցիալ-տնտեսական դժվարությունները» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր)

    շրջանակներում։ Հաշվետվության նպատակն է ներկայացնել ՀՀ Շիրակի մարզի

    համայնքներում վերականգնվող էներգիայի ցուցադրական ծրագրերի իրականացման

    համար տեղամասերի ընտրության երեք փուլով կատարված համայնքների կարիքների

    գնահատման և այդ ծրագրերի նախնական տեխնիկա-տնտեսական հիմնավորման

    արդյունքները։

    Հեղինակներ՝

    Արշավիր Ղուկասյան՝ Ծրագրի համայնքների կարիքների գնահատման

    փորձագետ

    Խաչիկ Սահակյան՝ Ծրագրի տեխնիկական փորձագետ, «Ֆերտի»

    բարեգործական կենտրոն» ՀԿ-ի նախագահ

    Ծրագրային թիմ՝

    Արսեն Կարապետյան՝ Ծրագրի տեղական համակարգող, «Զարգացման

    լուծումների ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն

    Գևորգ Պետրոսյան՝ Ծրագրի համայնքային կազմակերպիչ, «Բիոսոֆիա» ՀԿ-ի

    նախագահ

    Ռաֆայել Մխիթարյան՝ Ծրագրի համայնքային կազմակերպիչ, «Երրորդ

    բնություն» ՀԿ-ի նախագահ

    Հովհաննես Ավդալյան՝ Ծրագրի ճարտարագետ

    Վարդան Ծերունյան՝ Ծրագրի տեղական համակարգողի օգնական

    Ծրագրի ղեկավար՝

    Նիկոլ Մարիա Բաուեր՝ «Հիլֆսվերք Ավստրիա Ինթերնեշնլ» կազմակերպության

    Ծրագրի տարածաշրջանային ղեկավար Հարավային Կովկասում

    Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման

    համագործակցության աջակցությամբ, որի բովանդակության համար պատասխանատու է

    միմիայն Ծրագրի թիմը: Այն ոչ մի կերպ չի արտահայտում Եվրոպական Միության կամ

    Ավստրիական զարգացման համագործակցության տեսակետները:

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 3 / 59

    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

    ԳՈՐԾԱԴԻՐ ԱՄՓՈՓՈՒՄ ................................................................................... 5

    1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ .......................................................................................... 9

    1.1. ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

    ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ............................................................................. 9

    1.2. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ .............................. 9

    2. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ

    ՀԱՄԱՐ .................................................................................................................. 10

    2.1. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ. ՀՆԱՐԱՎՈՐ

    ԹԻՐԱԽԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑՈՒՑԱԿ ..................... 10 2.1.1 Համայնքների ընտրության չափանիշները ....................................................................... 10

    2.1.2 Համայնքների առաջին փուլի ընտրության հարցաթերթիկ ........................................... 11

    2.1.3 Ցուցադրական տեղամասերի ընտրության հիմնական սկզբունքները և կշռային

    միավորները ........................................................................................................................................ 12

    2.1.4 Կարիքների գնահատման առաջին փուլից հետո համայնքների ընդհանուր ցուցակը

    13

    2.2. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ.

    ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ........... 15 2.2.1 Ֆոկուս խմբային քննարկումներ ընդհանուր ցուցակում ընդգրկված համայնքների

    հետ 15

    2.2.2 Համայնքների կարիքների գնահատման երկրորդ փուլի ամփոփ արդյունքները.

    կարճ ցուցակում ընդգրկված համայնքներ .................................................................................... 18

    3. ՓՈՒԼ 3. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ

    ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ ................. 21

    3.1. ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ

    21

    3.2. ՎԵՐՋՆԱԿԱՆ ԸՆՏՐՎԱԾ ԹԻՐԱԽԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ

    ԾՐԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ .................................................................................................. 22 3.2.1. Արևային ջրամատակարարման համակարգ ................................................................... 22

    3.2.2. Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի հետ զուգահեռ (սինխրոն) աշխատող 3

    կՎտ hզորությամբ ֆոտովոլտային կայան ..................................................................................... 24

    3.2.3. «Մրգերի արևային չորանոց - տաք ջրամատակարարում - մասնակի ջեռուցում»

    համակցված համակարգ ................................................................................................................... 26

    3.2.4. Բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների

    ջերմամեկուսացում ............................................................................................................................ 27

    3.2.5. «Խելացի» տուն համակարգ ................................................................................................. 29

    3.2.6. Արևային ջրատաքացման համակարգ՝ ինքնավար էլեկտրասնուցմամբ ................... 30

    3.2.7. «Սառը մառան - տաք տուն» համակարգ .......................................................................... 32

    3.2.8. Արևային ֆոտովոլտային էլեկտրակայան և լուսավորության համակարգի

    էներգաարդյունավետության բարձրացում ................................................................................... 33

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 4 / 59

    Հ ավ ե լ վ ած 1 Հ ԱՐՑԱԹԵՐԹԻԿ Հ ԱՄԱՅ ՆՔՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ

    ԳՆԱՀ ԱՏ ՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ Ի .................................................................. 35

    Հ ավ ե լ վ ած 2 Հ ԱՄԱՅ ՆՔՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀ ԱՏ ՄԱՆ

    ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ Հ ԱՐՑԱԹԵՐԹԻԿԻ ԿՇՌԱՅ ԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ....... 39

    Հ ավ ե լ վ ած 3 Հ ԱՄԱՅ ՆՔՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀ ԱՏ ՄԱՆ

    ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՄՓՈՓ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ............................................ 42

    Հ ավ ե լ վ ած 4 Հ ԱՄԱՅ ՆՔՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀ ԱՏ ՄԱՆ

    ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ Ի ԱՄՓՈՓ ԱՐԴՅ ՈՒՆՔՆԵՐ ......................................... 45

    Հ ավ ե լ վ ած 5 Հ ԱՄԱՅ ՆՔՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀ ԱՏ ՄԱՆ

    ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ Ի ՄԱՆՐԱՄԱՍՆ ԲԱՑԱՏ ՐՈՒԹՅՈՒՆ ....................... 47

    Հ ավ ե լ վ ած 6 ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀ ԱՏ ՄԱՆ Հ ԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ

    ԸՆԹԱՑՔՈՒՄ Հ ԱՄԱՅ ՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՎԱԾ ՎԷԱ-ՆԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ Տ ԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ .............................................. 52

    Հ ավ ե լ վ ած 7 Հ ԱՄԱՅ ՆՔՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀ ԱՏ ՄԱՆ Հ ԱՄԱՅ ՆՔԱՅ ԻՆ Հ ԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ............... 58

    ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

    ԵՀ՝ Եվրոպական Հանձնաժողով

    ԶԼՄ` զանգվածային լրատվության միջոց

    ՀԿ` հասարակական կազմակերպություն

    ՎԷԱ/ԷԱ` վերականգնվող էներգիայի աղբյուր/էներգաարդյունավետություն

    ՏԻՄ՝ տեղական ինքնակառավարման մարմին

    ՓՄՁ` փոքր և միջին ձեռնարկություն

    ՔՀԿ` քաղաքացիական հասարակության կազմակերպություն

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 5 / 59

    ԳՈՐԾԱԴԻՐ ԱՄՓՈՓՈՒՄ

    «Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման.

    Հայաստանի Շիրակի մարզում վերականգնվող էներգիայի բազմագործառույթ

    համակարգերի և «կանաչ» եկամտի աղբյուրների խթանում՝ մեղմելու գյուղական

    բնակչության և գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական դժվարությունները»

    ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)ֆինանսավորվում է Եվրոպական Միության և

    Ավստրիական զարգացման գործակալության կողմից: Ծրագիրն իրականացվում է 2015

    թվականի մայիսից ՀՀ Շիրակի մարզում «Հիլֆսվերք Ավստրիա Ինթերնեշնլ»

    ավստրիական հասարակական կազմակերպության կողմից, տեղական գործընկերներ`

    «Զարգացման լուծումների ինստիտուտ» հիմնադրամի, «Բիոսոֆիա», «Ֆերտի»

    բարեգործական կենտրոն» և «Երրորդ բնություն» հայաստանյան ՀԿ-ների հետ

    համատեղ, որը տևելու է 24 ամիս:

    Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել հաղթահարելու ՀՀ Շիրակի մարզի

    գյուղական համայնքների և բնակչության սոցիալ-տնտեսական դժվարությունները`

    վերականգնվող («կանաչ») էներգիայի աղբյուրների (ՎԷԱ) կիրառման հիման վրա:

    Ծրագրի շրջանակներում վերականգնվող էներգիայով աշխատող համակարգերը

    (օրինակ՝ արևային էներգիայով ոռոգման և լուսավորության, արևային էներգիայով

    աշխատող ջեռուցման և ֆոտովոլտային համակարգեր), ինչպես նաև «կանաչ» եկամտի

    ստացման օբյեկտները (օրինակ՝ ջերմոց. «կլիմայի» կարգավորման օդատաքացուցիչ

    համակարգի հետ համակցված մրգի արևային չորանոցներ և այլն) կներդրվեն երկու

    ժամանակահատվածով.

    I) առաջին ժամանակահատվածում ՀՀ Շիրակի մարզի հինգ

    տարածաշրջաններում կհիմնվեն ցուցադրական տեղամասեր, որոնց նպատակն է

    համայնքներին ցույց տալ վերականգնվող էներգիայի աղբյուրներով աշխատող

    տեխնոլոգիական համակարգերի առավելությունները և օգուտները թե՛ տնտեսական,

    թե՛ սոցիալական առումներով: Ցուցադրական ծրագրերը փորձի տարածման և

    ընդօրինակման հնարավորություն կտան մարզի համայնքներին, բնակչությանը,

    մասնավոր ֆերմերներին, ՓՄՁ-երին, կնպաստեն այդպիսի գործելակերպի

    արմատավորմանը, աղքատության նվազեցմանը: Որպես ընդօրինակման լավ փորձ է

    հանդիսանում մարզի Բասեն համայնքում իրականացված ծրագիրը (ԳԷՖ ՓԴԾ-ի

    ֆինանսավորմամբ), որի շրջանակներում կառուցվել է արևային օդատաքացուցիչով

    մասնակի ջեռուցվող ջերմոց: Բացի այդ համայնքի մանկապարտեզում տեղադրվել են

    արևային ջրատաքացուցիչներ, որոնց առավելություններում համոզվելով՝ համայնքի 13

    բնակիչներ, իրենց տներում, սեփական միջոցներով տեղադրել են այդպիսի սարքերով

    աշխատող տաք ջրամատակարարման համակարգեր:

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 6 / 59

    II) Ծրագրի երկրորդ ժամանակահատվածում տրամադրվելու են նվազագույնը 13

    համաֆինանսավորվող փոքր դրամաշնորհներ համայնքներին, համայնքահեն

    կազմակերպություններին և շահույթ չհետապնդող այլ ոչ պետական կառույցներին՝

    ցուցադրական ծրագրերում կիրառված ՎԷԱ տեխնոլոգիաները սեփական

    կարողություններով կրկնօրինակելու նպատակով:

    Թիրախային համայնքների թափանցիկ, համակարգված և մասնակցային

    ընտրության նպատակով Ծրագրի սկզբում իրականացվել է ՀՀ Շիրակի մարզի

    համայնքների ՎԷԱ/ԷԱ կարիքների եռափուլ գնահատում.

    Համայնքների կարիքների գնահատման առաջին փուլի ժամանակ կազմվել է 16

    հարցից բաղկացած հարցաթերթիկ: Հարցաթերթիկը ՀՀ Շիրակի մարզպետարանում

    2015թ. հուլիսի 8-ին կայացած հանդիպման ժամանակ բաժանվել է հանդիպմանը ներկա

    78 համայնքների ներկայացուցիչներին: Մնացած՝ հանդիպմանը բացակա 41

    համայնքներին հարցաթերթիկները ևս տրամադրվել են մարզպետարանի կողմից՝

    հանդիպումից հետո: Հարցաթերթիկներ լրացվել և ծրագրային թիմին են ներկայացվել

    51 համայնքներից, որը կազմում է մարզի 119 համայնքների մոտ 43%-ը:

    Հարցաթերթիկների հարցերի պատասխանների հիման վրա ընտրվել են 28

    համայնքներ՝ (Շիրակի մարզի համայնքների 23.5%-ը, որը կազմում է հարցաթերթիկներ

    լրացրած և ծրագրին դիմած համայնքների 55%-ը) երկրորդ փուլով գնահատում

    կատարելու համար: Այն անցկացվել է 2015թ. օգոստոսին:

    Կարիքների գնահատման երկրորդ փուլի ժամանակ կազմվել է 8 չափանիշից

    բաղկացած հարցաթերթիկ, որոնց հիման վրա նախկինում ընտրված 28 համայնքներում

    անց են կացվել ֆոկուս խմբային քննարկումներ՝ համայնքների ղեկավարների,

    աշխատակազմի ու բնակչության մասնակցությամբ:

    Համայնքների կարիքների գնահատման առաջին երկու փուլերի արդյունքներով

    նախնական ընտրվել են ՀՀ Շիրակի մարզի 9 համայնքներ, որոնցում

    նպատակահարմար կլիներ հիմնել ցուցադրական տեղամասեր: Հարկ է նշել, որ

    Շիրակի մարզի 5 տարածաշրջաններից յուրաքանչյուրում ընտրվել է առնվազն մեկ

    համայնք ցուցադրական տեղամաս հիմնելու նպատակով՝ ելնելով յուրաքանչյուր

    տարածաշրջանի բնակլիմայական ու սոցիալ-տնտեսական

    առանձնահատկություններից, ինչպես նաև փորձը տարածելու արդյունավետության

    տեսանկյունից:

    Ցուցադրական տեղամասերի համար նախնական ընտրված համայնքներն են՝

    Ախուրյան, Վահրամաբերդ (Ախուրյանի տարածաշրջան), Աշոցք (Աշոցքի

    տարածաշրջան), Բյուրակն (Ամասիայի տարածաշրջան), Լեռնակերտ, Նոր Կյանք,

    Պեմզաշեն (Արթիկի տարածաշրջան), Ջրափի, Գուսանագյուղ (Անիի տարածաշրջան):

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 7 / 59

    Ցուցադրական տեղամասերի վերջնական ընտրության համար կատարվել է

    համայնքների կողմից առաջարկված ծրագրերի տեխնիկական և տնտեսական

    իրագործելիության գնահատում՝ հաշվի առնելով նաև առաջարկված նախագծերի

    ցուցադրական և կրկնօրինակման ներուժը, ինչպես նաև տեղի բնակչության սոցիալ-

    տնտեսական վիճակի վրա այդ նախագծերի դրական ներգործության մակարդակը, որի

    արդյունքում ծրագրային թիմի կողմից ընտրվել են հետևյալ համայնքներն ու

    ցուցադրական վայրերը՝

    1. Անիի տարածաշրջանի Գուսանագյուղ համայնքը, որի խորքային հորի

    հարակից տարածքում կտեղադրվի արևային ջրամատակարարման

    համակարգ, այգին այդ հորից արտամղված ջրով ոռոգելու համար: Այգուց

    ստացված եկամուտները կնպատակաուղղվեն համայնքի սոցիալական

    խնդիրների լուծմանը: Միևնույն ժամանակ այգում կաշխատեն և

    կվարձատրվեն գյուղի սոցիալապես անապահով ընտանիքների անդամները:

    Իսկ տարվա այն ամիսներին, երբ ոռոգման սեզոն չէ, համակարգի կողմից

    արտադրված էլեկտրական էներգիան կօգտագործվի համայնքի կողմից՝ այլ

    խնդիրների լուծման նպատակով, մասնավորապես, համայնքի

    լուսավորության համար:

    2. Անիի տարածաշրջանի Ջրափի համայնքը, որի համայնքապատկան ինչ-որ

    շինության (որի էլեկտրաէներգիայի վարձը վճարում է

    համայնքապետարանը) վրա կտեղադրվի էլեկտրաէներգիայի հաղորդման

    ցանցի հետ զուգահեռ (սինխրոն) աշխատող 2.5-3 կՎտ hզորությամբ արևային

    ֆոտովոլտային կայան, և տնտեսված գումարի հաշվին կիրականացվի գյուղի

    4-6 անապահով ընտանիքների անվճար ջրամատակարարում: Այս

    տեխնոլոգիան և առաջարկվող կիրառման մեխանիզմը հնարավորություն են

    ստեղծում ցուցադրելու «կանաչ էներգիայի» օգտագործման

    հնարավորությունները, որը, միևնույն ժամանակ, լուծում է նաև սոցիալական

    խնդիր:

    3. Ամասիայի տարածաշրջանի Բյուրակն համայնքը, որտեղ կտեղադրվի

    «Մրգերի արևային կոնվեկցիոն չորանոց - տաք ջրամատակարարում -

    մասնակի ջեռուցում» համակցված համակարգ, որը կգործարկվի «Բյուրակնի

    գյուղական կանանց խորհրդի» կողմից՝ ցուցադրելով ՎԷԱ սարքավորումները

    սոցիալական ու եկամուտի ստացման նպատակների առումով:

    4. Արթիկի տարածաշրջանի Պեմզաշեն համայնքը, որտեղ կիրականացվի

    բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների

    ջերմամեկուսացում:

    5. Աշոցքի տարածաշրջանի Աշոցք համայնքը, որի նախակրթարանում

    կտեղադրվի արևային տաք ջրամատակարարման և ֆոտովոլտային

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 8 / 59

    համակցված համակարգ ջեռուցման, ինչպես նաև խմբերում սանիտարական

    տաք ջրի ստացման համար: ՎԷԱ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում

    նվազեցված ծախսերի հաշվին պետք է լուծել սոցիալական խնդիր,

    մասնավորապես, համակարգի տեղադրման արդյունքում նախակրթարանը

    ամսական կունենա մոտ 20,000 դրամի տնտեսում: Այդ տնտեսման հաշվին 4-5

    սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ կհաճախեն

    մանկապարտեզ անվճար:

    6. Ախուրյանի տարածաշրջանի Ախուրյան համայնքը, որի մանկապարտեզում

    կտեղադրվի արևային ֆոտովոլտային էլեկտրակայան հիբրիդային

    ինվերտորի կիրառմամբ, 1.5կՎտ հզորությամբ, կիրականացվի

    մանկապարտեզի լուսատուների փոխարինում էներգաարդյունավետ

    լամպերով և կընդլայնվի փողոցային լուսավորության համակարգը: ՎԷԱ

    տեխնոլոգիաների կիրառման արդյունքում նվազեցված ծախսերի հաշվին

    պետք է լուծել սոցիալական խնդիր, մասնավորապես, համակարգի

    տեղադրման արդյունքում նախակրթարանը ամսական կունենա մոտ 20,000

    դրամի տնտեսում: Այդ տնտեսման հաշվին սոցիալապես անապահով

    ընտանիքների 4-5 երեխաներ կհաճախեն մանկապարտեզ անվճար:

    7. Գյումրի քաղաքում գտնվող «Կանաչ տեխնոլոգիաների հայկական ռեսուրս

    կենտրոնը»1, որը հիմնվել է ծրագրի շրջանակներում, և որտեղ կներդրվի

    «Խելացի» տուն համակարգը, որը կծառայի որպես փորձի տարածման

    լավագույն գործիք և ցուցադրական տեղամաս այցելուների համար, ինչպես

    նաև, կձեռնարկվեն էներգաարդյունավետության միջոցառումներ

    վերանորոգման ընթացքում ու կստեղծվի «Սառը պահեստ - տաք տուն»

    համակարգը Ծրագրի ավարտից հետո կենտրոնի կենսունակությունը մրգերի

    արևային չորանոցի միջոցով ապահովելու նպատակով։ Ամառային

    ամիսներին կենտրոնի կողմից իրականացվելու է չրերի արտադրություն

    եկամուտ ստանալու նպատակով։

    Բոլոր այն համայնքները և առաջարկված նախագծերը, որոնք չեն ընտրվել

    ցուցադրական նպատակներով, կկարողանան դիմել ծրագրի փոքր դրամաշնորհների

    երկրորդ ժամանակահատվածում:

    1 Գյումրիում գտնվող Կանաչ տեխնոլոգիաների հայկական ռեսուրս կենտրոնում «Խելացի» տուն

    համակարգի ստեղծումը և էներգախնայող միջոցառումների ձեռնարկումը նախատեսված էր Ծրագրային

    առաջարկում, և հետևաբար, Գյումրի համայնքում կարիքների գնահատում չի անցկացվել:

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 9 / 59

    1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

    Ծրագրի իրականացման վայր է ընտրվել ՀՀ Շիրակի մարզը, հաշվի առնելով որ

    այն ՀՀ ամենաաղքատ տարածաշրջանն է` գործազրկության ամենաբարձր

    մակարդակով: Մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում, ունի 119

    համայնք, որոնցից 3-ը քաղաքային են, 116-ը՝ գյուղական: Բնակչության զգալի

    հատվածը կազմում են սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց կենցաղային

    այնպիսի կարիքները, ինչպիսիք են մատչելի ջեռուցումը, տաք և (կամ) մշտական

    խմելու ջրի մատակարարումը, հանդիսանում են առօրյա գերխնդիրներ: Նույնիսկ

    հասարակական նշանակության շենքերը, ինչպիսիք դպրոցներն ու

    մանկապարտեզներն են, հաճախ ապահովված չեն մշտական ջեռուցմամբ ու տաք

    ջրամատակարարմամբ, որոնք առաջ են բերում սանիտարական և առողջապահական

    խնդիրներ:

    1.1. ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

    ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

    Ծրագրի առաջին փուլի՝ ցուցադրական տեղամասերի հիմնման համար շատ

    կարևոր նշանակություն ունի ՀՀ Շիրակի մարզի համայնքների էներգետիկ կարիքների

    բացահայտումն ու գնահատումը, առկա ռեսուրսների ուսումնասիրությունը, որի

    արդյունքում կբացահայտվեն թիրախային համայնքները: Այս համայնքներում

    կիրականացվեն ցուցադրական ծրագրեր՝ ՎԷԱ/ԷԱ տեխնոլոգիաների կիրառմամբ՝

    ընդօրինակման ու փորձի տարածման նպատակով: Կարիքների գնահատման

    նպատակը թիրախային համայնքների ընտրությունն է ՀՀ Շիրակի մարզում, որտեղ

    Ծրագրի շրջանակներում կիրականացվեն վերականգնվող էներգիայի և էներգիայի

    արդյունավետ տեխնոլոգիաների ցուցադրական ծրագրեր: Գնահատման արդյունքները

    կծառայեն նաև որպես չափորոշիչ՝ փոքր դրամաշնորհային ծրագրերի ընտրության

    համար (ծրագրի երկրորդ ժամանակահատված):

    1.2. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    Ծրագրի շրջանակներում ՎԷԱ/ԷԱ տեխնոլոգիաների ներդրումների

    իրականացման առաջին փուլի՝ ցուցադրական տեղամասերի համայնքների և

    տեխնոլոգիաների ընտրության համար որոշվեց, որպես մեթոդաբանություն ընտրել

    համայնքների կարիքների բացահայտման ու գնահատման իրականացումը՝ 3 փուլերով:

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 10 / 59

    Կարիքների բացահայտման ու գնահատման առաջին փուլում կատարվել է`

    համայնքների կարիքների բացահայտման ու գնահատման համար հարցաթերթիկի

    կազմում,

    ծրագրի և հարցաթերթիկի ներկայացում ՀՀ Շիրակի մարզպետարանի

    ներկայացուցիչներին, մարզի համայնքների ղեկավարներին, ՔՀԿ-ներին, ԶԼՄ-ների

    ներկայացուցիչներին,

    համայնքների ղեկավարների կողմից լրացված հարցաթերթիկների ներկայացում

    ծրագրային թիմին:

    Երկրորդ փուլում, այդ հարցաթերթիկների վերլուծության հիման վրա առավել

    բարձր միավորներ հավաքած 28 համայնքներում (ընդհանուր ցուցակ) կազմակերպվել

    և անցկացվել են ֆոկուս խմբային քննարկումներ՝ նախօրոք կազմված հարցաթերթիկով,

    արդյունքում ընտրելով ներուժ ունեցող համայնքները, ցուցադրական տեղամասերն ու

    ներդրվող ՎԷԱ/ԷԱ տեխնոլոգիաները:

    Երրորդ փուլում կատարվել է նախատեսված ՎԷԱ/ԷԱ տեխնոլոգիաների

    երկրորդ փուլ անցած համայնքներում, դրանց կիրառման ու իրագործելիության

    տեխնիկա-տնտեսական հիմնավորում՝ արդյունքում կատարելով դրանց վերջնական

    ընտրություն: Հետագա գլուխներում ներկայացված են ընտրության գործընթացի

    մանրամասները:

    2. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ

    ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ

    2.1. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ.

    ՀՆԱՐԱՎՈՐ ԹԻՐԱԽԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ

    ՑՈՒՑԱԿ

    Համայնքների կարիքների բացահայտման ու գնահատման երեք փուլերի համար

    որպես ելակետ ընտրվեցին ծրագրով սահմանված հետևյալ չափանիշները՝

    2.1.1 Համայնքների ընտրության չափանիշները

    1. Համայնքի աշխարհագրական և կլիմայական պայմանները,

    համապատասխանությունը կառուցվելիք համակարգերի տեխնոլոգիական

    առանձնահատկություններին,

    2. Համայնքի հեռավորությունը մարզկենտրոնից,

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 11 / 59

    3. Ճանապարհների վիճակը (մարզկենտրոնից համայնք և ներհամայնքային),

    4. Բնակչության գրանցված և առկա թվերը, ժողովրդագրական կազմը,

    5. Շինության տեխնիկական վիճակը, որտեղ կարող էր իրականացվել

    ցուցադրական ծրագիրը,

    6. Աշխատողների քանակը ըստ իրենց զբաղվածության հիմնական ոլորտների,

    7. Սոցիալական փաստացի վիճակի գնահատականը, աղքատության տոկոսը,

    8. Համայնքում առկա կազմակերպություններ (համայնքահեն կառույցներ, ՀԿ-ներ,

    ֆերմերների միություններ և այլն),

    9. Համայնքի ծրագրային գործունեության նախկին փորձը,

    10. Ներկայումս իրականացվող այլ համայնքային զարգացման ծրագրերի

    առկայությունը (պետական, հասարակական, մասնավոր),

    11. Առկա համայնքային շենքերը/կառույցները և դրանց տեխնիկական (ֆիզիկական)

    վիճակը,

    12. Համայնքի առկա էներգամատակարարման վիճակը, այդ թվում՝

    էլեկտրամատակարարման կայունությունը, գազաֆիկացման և

    գազամատակարարման վիճակը,

    13. Համայնքի կողմից պատրաստակամությունը` վերականգնվող էներգիայի

    տեխնոլոգիաների ոլորտում ներդրում կատարելու համար:

    2.1.2 Համայնքների առաջին փուլի ընտրության հարցաթերթիկ

    Ծրագրի շրջանակներում ՎԷԱ/ԷԱ տեխնոլոգիաների ներդրումների

    իրականացման առաջին փուլի ցուցադրական տեղամասերի համայնքներն ու

    տեխնոլոգիաները ընտրելու համար կազմվեց 16 հարցից բաղկացած կարիքների

    գնահատման հարցաթերթիկ, որի յուրաքանչյուր հարցն ունի նաև ենթահարցեր (տես

    հարցաթերթիկը՝ Հավելված 1): Վերը նշված հարցաթերթիկը 12 չափանիշներից բացի,

    նաև պարունակում էր մի շարք ընդհանուր հարցեր` ստանալու ամբողջական պատկեր

    համայնքի վերաբերյալ: Հարցաթերթիկը մինչև տարածելը քննարկվել էր Շիրակի

    մարզպետարանի ներկայացուցիչների հետ:

    Ծրագրային թիմի կողմից 2015թ. հուլիսի 8-ին ՀՀ Շիրակի մարզպետարանում

    կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են ՀՀ Շիրակի փոխմարզպետը,

    մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների,

    գործընկեր կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ,

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 12 / 59

    էներգետիկայի ոլորտի մասնագետներ, մանրամասն ներկայացվել է ծրագիրն ու դրա

    շրջանակներում ՎԷԱ/ԷԱ տեխնոլոգիաների ներդրումների իրականացման առաջին

    փուլի համար կազմված հարցաթերթիկը:

    Հանդիպման մասին տեղեկատվությունը հեռարձակվել է Հ1

    հեռուստաընկերությամբ և «Ազատություն» ռադիոկայանով, ինչպես նաև մեկ շաբաթ

    անընդհատ հեռարձակվել է Գյումրիում գործող «Շանթ», «Ցայգ» և «Շիրակ»

    հեռուստաալիքներով:

    Հանդիպման 102 մասնակիցներից 78-ը մարզի համայնքների ներկայացուցիչներ

    էին՝ ղեկավարներ կամ աշխատակազմի քարտուղարներ, որը կազմում է

    մասնակիցների 76.5%-ը, կամ՝ 119 համայնքների 65.5%-ը:

    Մասնակիցները տեղեկացվեցին ծրագրի շրջանակներում համագործակցության

    և գործընկերության հնարավոր տարբերակների վերաբերյալ: Այնուհետև համայնքների

    ղեկավարներին ներկայացվեց հարցաթերթիկի լրացման կարգը, պատասխան տրվեց

    նրանց հարցերին: Բացի ներկաներից, հարցաթերթիկը ՀՀ Շիրակի մարզպետարանի

    կողմից տրամադրվել է նաև մարզի մյուս 41 համայնքներին: Հանդիպման ընթացքում

    հարցաթերթիկի լրացման և ծրագրային թիմին ներկայացման համար սահմանվեց 2

    շաբաթյա ժամկետ: Սակայն ժամկետը երկարաձգվեց ևս 1 շաբաթով հաշվի առնելով, որ

    այդ ժամկետում շատ քիչ համայնքներ էին ներկայացրել լրացված հարցաթերթիկներ:

    Ժամկետը լրանալուց հետո լրացված հարցաթերթիկներ ներկայացրեցին մարզի

    51 համայնքներ:

    2.1.3 Ցուցադրական տեղամասերի ընտրության հիմնական սկզբունքները և

    կշռային միավորները

    Հարցաթերթիկները գնահատելու և հնարավոր թիրախային համայնքների

    նախնական դասակարգման նպատակով (ընդհանուր ցուցակում), ծրագրի թիմը

    սահմանեց կշռային միավորներ 12 հարցերից յուրաքանչյուրի պատասխանի համար

    (տես՝ հարցերի պատասխանների կշռային միավորները Հավելված 2-ում):

    Համայնքների կարիքների գնահատման առաջին փուլի կշռային միավորները

    մշակելիս, հիմնական շեշտադրումը արվել է այն հանգամանքի վրա, որ այս ծրագրերը

    հանդիսանալու են ցուցադրական՝ որպես հաջողված փորձ ներկայացնելու և

    ընդօրինակելու համար: Այդ իսկ պատճառով ավելի բարձր կշիռներ են տրվել հետևյալ

    հիմնական սկզբունքներին.

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 13 / 59

    1. հնարավորինս զգալի տնտեսական, սոցիալական և/կամ բնապահպանական

    օգուտներ համայնքի համար (այսինքն, ազդեցությունը համայնքի կոնկրետ

    խնդիրների և/կամ աղքատության մակարդակի վրա),

    2. հնարավորինս շատ ուղղակի և անուղղակի շահառուների առկայությունը (այսինքն,

    համայնքի փաստացի բնակիչների թիվը),

    3. հեշտ հասանելիություն և լավ տեսանելիություն բազմաթիվ մարդկանց համար

    (այսինքն, հեռավորությունը մարզկենտրոնից, համայնք տանող և պոտենցիալ

    թիրախ հանդիսացող համայնքների ներքին ճանապարհների վիճակը՝

    հնարավորինս շատ այցելուներ գրավելու համար), և

    4. համայնքում և հարևան համայնքներում համարժեք համակարգերի

    բացակայությունը (այսինքն համայնքի ներուժը ծառայելու որպես նոր

    տեխնոլոգիաների ցուցադրական տեղամաս հարևան համայնքների համար):

    Ավելին, ի նպաստ ցուցադրական տեղամասերի տեսանելիությանը և

    մատչելիությանը ամբողջ Շիրակի մարզում և աշխարհագրական բաշխվածության

    համաչափությունը ապահովելու նպատակով, որոշվեց, որ ընդհանուր ցուցակը՝

    այսինքն` հնարավոր ցուցադրական տեղամասերի վարկանիշավորումը, պետք է

    բաշխել ըստ Շիրակի մարզի հինգ տարածաշրջանների և յուրաքանչյուր

    տարածաշրջանի բարձր վարկանիշ ունեցող համայնքները կընտրվեին հետագա

    գնահատման համար:

    Ելնելով այս տրամաբանությունից, հարցաթերթիկը լրացրած համայնքի

    առավելագույն կշռային միավորը կարող էր լինել 27.5:

    2.1.4 Կարիքների գնահատման առաջին փուլից հետո համայնքների ընդհանուր

    ցուցակը

    Վերլուծության արդյունքում (տես՝ Հավելված 3) ակնհայտ երևաց համայնքների

    հնարավորությունների մեծ տարբերությունը: Մասնավորապես, ամենաշատ կշռային

    միավոր հավաքած համայնքներն էին՝ Մարալիկը՝ 23 միավոր, Ամասիան և Ախուրյանը՝

    21.5 միավոր, իսկ նվազագույն կշռային միավոր հավաքած համայնքներն էին՝

    Ձորաշենը՝ 8 միավոր և Կաքավասարը՝ 10 միավոր:

    Համայնքների ընդհանուր ցուցակի որակավորման շեմը սահմանվել էր 15

    միավորը (առավելագույն կշռային միավորի 55%-ը), այսինքն բոլոր համայնքները,

    որոնք գնահատման առաջին փուլից հետո ստացել էին 15 միավոր կամ ավելի՝

    ընդգրկվել էին ընդհանուր ցուցակում, և 28 համայնքներ ապահովել էին նվազագույն

    շեմը: Այսպիսով, ցուցադրական ծրագրերի իրականացման համար համայնքների

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 14 / 59

    կարիքների գնահատման առաջին փուլի արդյունքում ընտրվեցին Աղյուսակ 1-ում

    նշված համայնքները:

    Աղյուսակ 1․ Համայնքների կարիքների գնահատման երկրորդ փուլի համար ընտրված

    համայնքներ

    Համարն ըստ

    տարածաշրջանի Համայնքը Կշռային միավորը

    Ախուրյանի տարածաշրջան

    1. Ախուրյան 21.5

    2. Մայիսյան 20.0

    3. Քեթի 20.0

    4. Վահրամաբերդ 19.0

    Աշոցքի տարածաշրջան

    1. Ցողամարգ 19.0

    2. Աշոցք 17.5

    3. Բավրա 16.0

    Ամասիայի տարածաշրջան

    1. Ամասիա 21.5

    2. Բյուրակն 18.0

    3. Արեգնադեմ 17.0

    4. Մեղրաշատ 16.5

    5. Բանդիվան 15.5

    Անիի տարածաշրջան

    1. Մարալիկ 23.0

    2. Լուսաղբյուր 18.5

    3. Աղին 18.5

    4. Շիրակավան 17.0

    5. Լանջիկ 17.0

    6. Ջրափի 16.5

    7. Գուսանագյուղ 16.5

    8. Ձորակապ 16.0

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 15 / 59

    Արթիկի տարածաշրջան

    1. Արևշատ 22.0

    2. Սպանդարյան 19.5

    3. Լեռնակերտ 19.5

    4. Նոր Կյանք 19.0

    5. Փանիկ 18.5

    6. Մեծ Մանթաշ 18.5

    7. Պեմզաշեն 18.0

    8. Հայրենյաց 15.5

    2.2. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ.

    ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

    ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

    Կարիքների գնահատման երկրորդ փուլի ընդհանուր ցուցակում ընդգրկված 28

    համայնքները նորից ենթարկվեցին վերլուծման՝ բացահայտելու այն համայնքները,

    որոնք ամենաբարձր որակավորումն ունեն ցուցադրական տեղամասեր հիմնելու

    համար:

    2.2.1 Ֆոկուս խմբային քննարկումներ ընդհանուր ցուցակում ընդգրկված

    համայնքների հետ

    2015 թ-ի օգոստոսի 13-ից մինչև սեպտեմբերի 3-ը ընկած ժամանակահատվածում

    ընտրված 28 համայնքներում, ծրագրի կարիքների գնահատման փորձագետի և թիմի

    անդամների կողմից անցկացվեցին ֆոկուս խմբային քննարկումներ (տես Նկար 1-ը՝

    Ֆոկուս խմբային քննարկում Ախուրյանում), որոնց մասնակցեցին 322 հոգի` այդ թվում

    25 համայնքի ղեկավար (մնացած 3 համայնքներում ղեկավարի փոխարեն մասնակցել

    են համայնքի ղեկավարի տեղակալն ու աշխատակազմի քարտուղարը):

    Ֆոկուս խմբային քննարկումների ժամանակ մասնակիցներին հանգամանալից

    ներկայացվում էին Ծրագրի նպատակներն ու իրականացման փուլերը, ինչպես նաև

    նշվում էր, որ Ծրագիրը միտված է համայնքներում էներգախնայողության ուղղությամբ

    գործելակերպի արմատավորմանը, համայնքի բնակիչների, հատկապես սոցիալապես

    անապահով խավերի սոցիալական բեռի թեթևացմանը:

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 16 / 59

    Նկար 1. Ֆոկուս խմբային քննարկում Ախուրյանում

    Նշվում էր նաև, որ Ծրագրի իրականացման առաջին ժամանակահատվածում

    նախատեսվում է հիմնել տարբեր տեխնոլոգիաներով մինչև 7 ցուցադրական

    տեղամասեր, բնակչության շրջանում դրանց արդյունավետությունն ու ընդօրինակման

    հնարավորությունները գործնականում ցուցադրելու համար, իսկ Ծրագրի երկրորդ

    ժամանակահատվածում՝ տրամադրել ավելի քան 13 համաֆինանսավորվող

    դրամաշնորհներ՝ ցուցադրական ծրագրերում կիրառված ՎԷԱ տեխնոլոգիաները

    սեփական կարողություններով կրկնօրինակման նպատակով: Այս քննարկումների

    ընթացքում հարց ու պատասխանի միջոցով բացահայտվում էին տվյալ համայնքի

    հնարավորությունները ցուցադրական ծրագրերի արդյունավետ իրականացման

    առումով:

    Ֆոկուս խմբային քննարկումների գնահատման համար օգտագործվել է

    համակարգված չափանիշների համացանկ (Աղյուսակ 2), որը համատեղ մշակվել էր

    կարիքների գնահատման փորձագետի և ծրագրի թիմի կողմից: Այս չափանիշների

    հիման վրա ձևակերպված հարցերը տրվել են անուղղակիորեն` կիրառելով

    մասնակիցների ներգրավման արդյունավետ մեթոդներ: Ներկայացված ութ

    չափանիշներից 8-րդի ակտիվության մակարդակը և դրանց տեղական

    ինքնակառավարման մարմինների ընդհանուր ցուցակում ընդգրկված 28 համայնքներից

    յուրաքանչյուրի գնահատումը տրամադրվել էին ՀՀ Շիրակի մարզպետարանի

    ներկայացուցիչների կողմից Ծրագրի թիմի և կարիքների գնահատման փորձագետի

    հետ անհատական հանդիպումների ժամանակ:

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 17 / 59

    Աղյուսակ 2․ Համայնքների կարիքների գնահատման երկրորդ փուլի չափանիշների

    համացանկը և կշռային միավորները

    Երկրորդ փուլի հարցերի գնահատման չափանիշների համացանկը և կշռային

    միավորները

    Հ/Հ Չափանիշ Կշռային միավորը

    1. Համայնքի ցանկությունը ցուցադրական ծրագիր

    իրականացնելու համար 1 3 5

    2. Փորձը տարածելու պատրաստակամությունը և

    բարենպաստ հանգամանքները 1 5 10

    3. Համայնքի ղեկավարի պատրաստակամությունը

    ցուցադրական ծրագիր իրականացնելու համար 1 3 5

    4.

    Իրենց համայնքի նկատմամբ սեփականատիրական

    զգացումը և ընդհանուր մթնոլորտը համայնքի բնակիչների

    շրջանում

    1 3 5

    5. Համապատասխան մարդկային ռեսուրսների

    առկայությունը 1 3 5

    6. Հասարակական կառույցների առկայությունն ու դրանց

    տեխնիկական վիճակը 1 5 10

    7.

    Համայնքների կողմից առաջարկված նախագծերի

    իրագործելիությունը և համապատասխանությունը

    Ծրագրի նպատակներին

    1 5 10

    8. Մարզպետարանի դրական երաշխավորությունը 1 3 5

    Առավելագույն միավորը 55

    Համայնքների կարիքների գնահատման երկրորդ փուլի համար կշռային

    միավորները որոշելիս հիմք ընդունվեց այն հանգամանքը, որ երկրորդ փուլի

    գնահատումները ավելի մեծ կշռային միավորներ պետք է ունենան, քանի որ

    գնահատվելու է ցուցադրական ծրագրերի համար համայնքներում առկա բարենպաստ

    հանգամանքները: Այդ պատճառով, կշռային միավորները որոշվեց սահմանել առաջին

    փուլի նկատմամբ կրկնակի բարձր` գումարային 55 միավոր, առաջին փուլի 27.5

    կշռային միավորի դիմաց: Երկու փուլերի արդյունքում ամենաբարձր կշռային միավորը,

    որ կարող էր հավաքել համայնքը, կլիներ 82.5 միավորը։

    Կարևորելով հատկապես 2-րդ՝ Փորձը տարածելու պատրաստակամությունը և

    բարենպաստ հանգամանքները, 6-րդ՝ Հասարակական կառույցների առկայությունն ու

    տեխնիկական վիճակը, և 7-րդ՝ Համայնքների կողմից առաջարկված նախագծերի

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 18 / 59

    իրագործելիությունը և համապատասխանությունը Ծրագրի նպատակներին,

    չափանիշները, դրանց համար սահմանվեցին ավելի բարձր կշռային միավորներ,

    համեմատած մյուս հարցերի (տես վերևում՝ աղյուսակ 2-ը): Որոշվեց նաև, որ երկրորդ

    փուլի՝ ֆոկուս խմբային քննարկումների արդյունքները ամփոփելուց հետո, հավասար

    միավորների դեպքում, նախապատվությունը տրվի համայնքներին այնպես, որ դրանք

    լինեն մարզի տարբեր տարածաշրջաններում:

    Քննարկվում էին համայնքների կոնկրետ առաջարկությունները, իսկ վերջում

    նաև դիտարկվում ու լուսանկարահանվում էին ծրագրերի իրականացման հնարավոր

    կառույցները` դրանց փաստացի տեխնիկական վիճակը պարզաբանելու համար

    (որպես օրինակ, տես Նկար 2. Աշոցքի մանկապարտեզի շենքը)։

    Այդ կառույցների տեխնիկական վիճակը էական նշանակություն ուներ ծրագրերի

    ընտրության ժամանակ, որովհետև նորոգման զգալի կարիք ունեցող կառույցներում

    ծրագիրն արդյունավետ չէր լինի: Ամենակարևորը, որ Ծրագիրը չունի այդպիսի

    աշխատանքներ կատարելու մանդատ:

    Նկար 2․ Աշոցքի մանկապարտեզի շենքը

    2.2.2 Համայնքների կարիքների գնահատման երկրորդ փուլի ամփոփ

    արդյունքները. կարճ ցուցակում ընդգրկված համայնքներ

    Ֆոկուս խմբային քննարկումների ամփոփ արդյունքները տրված են Աղյուսակ 3-

    ում:

    Աղյուսակ 3․ Համայնքների կարիքների գնահատման երկու փուլերի արդյունքում

    համայնքների հավաքած կշռային միավորները

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 19 / 59

    Համարն ըստ

    հերթակա-

    նության

    Համարն ըստ

    տարածա-

    շրջանի

    Համայնքը

    2-րդ փուլի

    կշռային

    միավորը

    1-ին փուլի

    կշռային

    միավորը

    Ընդամենը,

    կշռային

    միավորը

    Ախուրյանի տարածաշրջան

    1 1 Վահրամաբերդ 49.0 19.0 68.0

    2 2 Ախուրյան 42.0 21.5 63.5

    3 3 Մայիսյան 28.0 20.0 48.0

    4 4 Քեթի 24.0 20.0 44.0

    Աշոցքի տարածաշրջան

    5 1 Աշոցք 49.0 17.5 66.0

    6 2 Ցողամարգ 26.0 19.0 45.0

    7 3 Բավրա 28.0 16.0 44.0

    Ամասիայի տարածաշրջան

    8 1 Բյուրակն 47.0 18.0 65.0

    9 2 Ամասիա 35.0 21.5 56.5

    10 3 Արեգնադեմ 33.0 17.0 50.0

    11 4 Մեղրաշատ 26.0 16.5 42.5

    12 5 Բանդիվան 24.0 15.5 39.5

    Արթիկի տարածաշրջան

    13 1 Պեմզաշեն 44.0 18.0 62.0

    14 2 Լեռնակերտ 43.0 19.0 62.0

    15 3 Նոր Կյանք 43.0 18.5 61.5

    16 4 Փանիկ 37.0 29.5 56.5

    17 5 Սպանդարյան 30.0 19.5 49.5

    18 6 Մեծ Մանթաշ 31.0 18.5 49.5

    19 7 Արևշատ 26.0 22.0 48.0

    20 8 Հայրենյաց 26.0 15.5 41.5

    Անիի տարածաշրջան

    21 1 Ջրափի 47.0 16.5 63.5

    22 2 Գուսանագյուղ 47.0 16.0 63.0

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 20 / 59

    23 3 Մարալիկ 26.0 23.0 51.0

    24 4 Լանջիկ 31.0 17.0 48.0

    25 5 Շիրակավան 28.0 17.0 45.0

    26 6 Աղին 28.0 18.5 44.5

    27 7 Ձորակապ 26.0 16.5 42.5

    28 8 Լուսաղբյուր 24.0 18.5 42.5

    Երկրորդ փուլի արդյունքներն ամփոփելուց հետո, հաշվի առնելով նաև առաջին

    փուլի կշռային միավորները` ՎԷԱ/ԷԱ ցուցադրական տեղամասերի համար որպես

    «բարենպաստ» համայնքներ ընտրվեցին այն համայնքները, որոնք երկու փուլերի

    արդյունքում հավաքեցին 60 կշռային միավորից ավելի, որը հնարավոր առավելագույն

    82.5 կշռային միավորի 73%-ն է կազմում (երկրորդ փուլի մանրամասն արդյունքներն

    ըստ հարցերի տես Հավելված 4-ում, իսկ ընդգրկված համայնքների գնահատման

    մանրամասն բացատրությունը` Հավելված 5-ում):

    Հարկ է նշել, որ Շիրակի մարզի բոլոր 5 տարածաշրջաններից ընտրվել է

    առնվազն մեկ համայնք` հիմնելու ցուցադրական տեղամասեր՝ ելնելով յուրաքանչյուր

    տարածաշրջանի առանձնահատկություններից, ինչպես նաև փորձը տարածելու

    արդյունավետության տեսանկյունից. առնվազն մեկ ցուցադրական տեղամաս է հիմնվել

    յուրաքանչյուր տարածաշրջանում:

    Ցուցադրական տեղամասերի համար ընտրված 9 համայնքներն են՝

    Ախուրյանի տարածաշրջան

    Վահրամաբերդ՝ 68.0 կշռային միավոր, հնարավոր առավելագույնի 82.4%-ը,

    Ախուրյան՝ 63.5 կշռային միավոր, հնարավոր առավելագույնի 77.0%-ը,

    Աշոցքի տարածաշրջան

    Աշոցք՝ 66.5 կշռային միավոր, հնարավոր առավելագույնի 80.6%-ը,

    Ամասիայի տարածաշրջան

    Բյուրակն՝ 65.0 կշռային միավոր, հնարավոր առավելագույնի 78.8%-ը,

    Արթիկի տարածաշրջան

    Պեմզաշեն՝ 62.0 կշռային միավոր, հնարավոր առավելագույնի 75.2%-ը,

    Լեռնակերտ՝ 62.0 կշռային միավոր, հնարավոր առավելագույնի 75.2%-ը, Նոր

    Կյանք՝ 61.5 կշռային միավոր, հնարավոր առավելագույնի 74.5%-ը,

    Անիի տարածաշրջան

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 21 / 59

    Ջրափի՝ 63.5 կշռային միավոր, հնարավոր առավելագույնի 77.0%-ը,

    Գուսանագյուղ՝ 63.0 կշռային միավոր, հնարավոր առավելագույնի 76.4%-ը:

    Ցուցադրական տեղամասերի վերջնական ընտրությունը կկատարվի երրորդ

    փուլում` առաջարկվող տեխնոլոգիաների իրագործելիության տեխնիկա-տնտեսական

    հիմնավորումից հետո` հաշվի առնելով 28 համայնքներում կայացած ֆոկուս խմբային

    քննարկումների ժամանակ ներկայացված առաջարկները:

    3. ՓՈՒԼ 3. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ

    ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

    ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

    Շիրակի մարզի համայնքների ռեսուրսների և կարիքների գնահատման

    հետազոտության արդյունքում բացահայտվեցին թիրախային համայնքները, որտեղ

    կիրականացվեն ցուցադրական ծրագրեր` ուղղված վերականգնվող էներգիայի

    աղբյուրների վրա հիմնված տեխնոլոգիական համակարգերի կառուցմանը,

    կրկնօրինակմանը և տարածմանը: Ցուցադրական տեղամասերի վերջնական

    ընտրության համար անհրաժեշտ է կատարել առաջարկվող տեխնոլոգիաների

    իրագործելիության տեխնիկա-տնտեսական հաշվարկներ:

    3.1. ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ

    ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ

    Ընտրված համայնքներում ցուցադրական ծրագրերի տեխնոլոգիաները

    բացահայտելու համար անհատապես հաշվի են առնվել 28 համայնքներից

    յուրաքանչյուրի ֆոկուս խմբային քննարկումների ընթացքում առաջարկված

    նախագծերը, որոնք ներկայացված են Հավելված 6-ում: Բոլոր առաջարկությունների

    ամփոփ վերլուծությունը տրված է Հավելված 7-ում:

    Համայնքների կողմից առաջարկված նախագծերի խմբավորման ու տվյալների

    վերլուծության արդյունքում ստացվել են 40 առաջարկներ, որոնց մեծ մասը վերաբերում

    է տարբեր համայնքներում արևային ջեռուցման/ջրատաքացման համակարգերի

    տեղադրմանը: Ամենաբարձր գնահատական ստացած առաջին երեք

    առաջարկությունները/նախագծերը հետևյալն են.

    1. արևային տաք ջրամատակարարման/ջեռուցման համակարգեր համայնքների

    գյուղապետարանի, մանկապարտեզի (նախակրթարանի), դպրոցի, մշակույթի տան,

    սպորտային դահլիճի, գրադարանի, բուժկետի, ջերմոցի համար՝ 23 համայնքներ

    (կամ 28 համայնքների 82.1%-ը, որոնցում տեղի են ունեցել ֆոկուս խմբային

    քննարկումներ) և 43 կառույցներ,

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 22 / 59

    2. ՎէԱ տեխնոլոգիաներով հագեցած փողոցային լուսավորության համակարգեր՝ 17

    համայնքներ (կամ 28 համայնքների 60.7%-ը, որոնցում տեղի են ունեցել ֆոկուս

    խմբային քննարկումներ),

    3. արևային ոռոգման համակարգի կառուցում (ոռոգման ջրի վեր մղում արևային

    էներգիայով) 6 համայնքներում (կամ 28 համայնքների 21.4%-ը, որոնցում տեղի են

    ունեցել ֆոկուս խմբային քննարկումներ):

    3.2. ՎԵՐՋՆԱԿԱՆ ԸՆՏՐՎԱԾ ԹԻՐԱԽԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

    ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

    Ցուցադրական տեղամասերի վերջնական ընտրության նպատակով կատարվել

    են տեխնիկա-տնտեսական հաշվարկներ, որոնց հիման վրա ընտրվել են՝

    1. Գուսանագյուղ համայնքը, որտեղ կտեղադրվի արևային ջրամատակարարման

    համակարգ,

    2. Ջրափի համայնքը, որտեղ կտեղադրվի էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի

    հետ զուգահեռ (սինխրոն) աշխատող 2.5-3 կՎտ hզորությամբ արևային

    ֆոտոէլեկտրական կայան,

    3. Բյուրակն համայնքը, որտեղ կտեղադրվի «Մրգերի արևային չորանոց - տաք

    ջրամատակարարում - մասնակի ջեռուցում» համակցված համակարգ,

    4. Պեմզաշեն համայնքը, որտեղ կիրականացվի բազմաբնակարան շենքի

    ընդհանուր օգտագործման տարածքների ջերմամեկուսացում,

    5. Գյումրի քաղաքում գտնվող ռեսուրս կենտրոնը, որտեղ կստեղծվի «Խելացի» տուն

    համակարգ և կձեռնարկվեն էներգախնայողական միջոցառումներ,

    6. Աշոցք համայնքը, որտեղ կտեղադրվի տաք ջրամատակարարման/ջեռուցման և

    լուսավոլտային համակցված համակարգ,

    7. Գյումրի քաղաքում գտնվող ռեսուրս կենտրոնը, որտեղ կստեղծվի «Սառը մառան

    - տաք տուն» համակարգ,

    8. Ախուրյան համայնքը, որտեղ կտեղադրվի արևային ջրատաքացուցիչներով

    ջեռուցման համակարգ՝ ինքնավար էլեկտրասնուցմամբ:

    3.2.1. Արևային ջրամատակարարման համակարգ

    Համակարգը նախատեսված է խորքային հորերից կամ ձորերից խմելու/ոռոգման

    ջրի վեր մղման համար՝ օգտագործելով ֆոտովոլտային մարտկոցների կողմից

    արտադրված էլեկտրական էներգիան:

    Համակարգի աշխատանքի նկարագիրը

    Համակարգը խորքային պոմպի (1) միջոցով խողովակաշարի (4) ու կցորդիչների

    (3) օգնությամբ ջուրը մղում է դեպի կուտակիչ բաք (19): Վերջինիս փոխարեն կարող է

    օգտագործվել նաև կուտակիչ ջրավազան:

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 23 / 59

    Համակարգի համար որպես առաջնային էներգիայի աղբյուր ծառայում է 6

    արևային մարտկոցների համակարգը, որոնք մոնտաժվում են հենարանի (7) վրա: Տվյալ

    տեխնոլոգիայի դեպքում նախատեսվում է օգտագործել 3 կՎտ անվանական

    հզորությամբ արևային մարտկոցներ: Արևային մարտկոցները նախապես լիցքավորում

    են թթվային ակումլյատորային մարտկոցները (17)՝ լիցքավորման կարգավորիչի (16)

    օգնությամբ:

    Մարտկոցում նվազագույն լարումը և լիցքի քանակի ապահովումը հսկվում է

    միկրոկարգավորիչի (12) օգնությամբ: Խորքային պոմպի աշխատանքային լարումը 220

    Վ է, որն ապահովվում է ինվերտորային բլոկով (11) (11 և 12 հանգույցների փոխարեն

    հնարավոր է օգտագործել նաև հիբրիդային ինվերտոր): Պոմպի սնուցումը

    իրականացվում է հատուկ ջրապաշտպանված հաղորդալարի (2) միջոցով: (5)-ը հորի

    պաշտպանիչ կափարիչն ու պոմպի կախիչն է:

    Նախատեսվող համակարգը կունենա 0.75 կՎտ անվանական հզորությամբ

    խորքային պոմպ, որը մեկ րոպեում կապահովի մոտ 50 լ ջուր (ժամում 3 մ3), միջին

    հաշվով (կախված տարվա եղանակից) օրական կապահովվի մոտ 15-20 մ3 ջուր:

    Ծրագրի ընթացքում կիրառման հիմնավորում

    Կարիքների գնահատման արդյունքում պարզվեց, որ ՀՀ Շիրակի մարզի

    Գուսանագյուղ համայնքում առկա է 140 մ խորությամբ դեռևս նախկին ԽՍՀՄ-ի

    ժամանակ հորատված խորքային հոր: Վերջինս 2002 թ-ից հետո չի շահագործվել, քանի

    որ պոմպի գործարկման նպատակով էլեկտրաէներգիայի ծախսերը շատ մեծ են եղել, և

    բացի այդ, գյուղ է հասցվել «Ղազանչի» ջրագծից սնուցում: Խորքային հորի հարակից

    տարածքը բարենպաստ վայր է այգի հիմնելու համար: Համայնքապետարանը և

    համայնքի բնակիչները առաջարկեցին տվյալ տեղամասում հիմնել այգի, որը կոռոգվի

    խորքային հորից արտամղված ջրով: Այգուց ստացված եկամուտները

    կնպատակաուղղվեն համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը: Միևնույն

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 24 / 59

    ժամանակ այգում կաշխատեն և կվարձատրվեն գյուղի սոցիալապես անապահով

    ընտանիքների անդամները:

    Իսկ տարվա այն ամիսներին, երբ ոռոգման սեզոն չէ, համակարգի կողմից

    արտադրված էլեկտրական էներգիան կօգտագործվի համայնքի կողմից՝ այլ խնդիրների

    լուծման նպատակով, մասնավորապես, համայնքի լուսավորության համար:

    Հիմնվող այգին կլինի մոտ 2 հա և կապահովվի առնվազն 4 հոգու

    զբաղվածություն: Համակարգի կողմից տարեկան կարտադրվի մոտ 4500 կՎտ*ժ

    էլեկտրական էներգիա (220,000 դրամ): Այգու հիմնման չորրորդ տարվանից սկսած,

    ընդհանուր դրամային եկամուտները յուրաքանչյուր տարի կկազմեն մոտ 4-5 մլն դրամ

    և յուրաքանչյուր հաջորդ տարի, մինչև 10-րդ տարին կաճեն տարեկան մոտ 1 մլն

    դրամով:

    3.2.2. Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի հետ զուգահեռ (սինխրոն)

    աշխատող 3 կՎտ hզորությամբ ֆոտովոլտային կայան

    Համակարգը նախատեսված է արևային էներգիայի միջոցով էլեկտրական

    էներգիա արտադրելու համար, որն աշխատելու է հաղորդման ցանցի հետ զուգահեռ:

    Համակարգը ծառայելու է գյուղի սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու

    նպատակով:

    Համակարգի աշխատանքի նկարագիրը

    Արևային ֆոտովոլտային կայանները, որոնք աշխատում են հաղորդման ցանցի

    հետ զուգահեռ, նախատեսված են արևային էներգիայի կողմից արտադրված

    էլեկտրաէներգիան հաղորդման ցանցին հաղորդելու համար: Այս մոտեցումը

    հնարավորություն է ստեղծում ֆոտովոլտային համակարգերի կողմից արտադրված

    էներգիան չկուտակել թանկարժեք ու բնապահպանական խնդիրներ առաջացնող

    էլեկտրական կուտակիչներում՝ հետագա օգտագործման նպատակով: Այս դեպքում

    արտադրված էլեկտրաէներգիան ցանցային ինվերտորների միջոցով կերպափոխվում է

    50 Հց հաճախականությամբ փոփոխական լարման Աշխատանքի ժամանակ

    արտադրված էլեկտրաէներգիան տրվում է ցանցին, և դրա քանակը ֆիքսվում է

    էլեկտրաէներգիայի երկկողմանի հաշվիչի միջոցով: Այսինքն` եթե մինչև ցանցի հետ

    միացման տեղամասում առկա է բեռնվածք, ապա հաշվիչը ֆիքսում է սպառիչի ու

    ինվերտորի ելքում կերպափոխված էլեկտրական էներգիաների դրական կամ

    բացասական տարբերությունները: Վերջինս պայմանավորված է սպառիչների կողմից

    սպառվող և ինվերտորի ելքում ստացված հզորությունների տարբերությամբ:

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 25 / 59

    Այս համակարգերի տեղադրման հետ կապված կարելի է ասել առկա խնդիրներ

    չկան, քանի որ ներկայումս ՀՀ Ազգային ժողովը քննարկում է այս համակարգերի ու

    էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի զուգահեռ աշխատանքի օրենսդրական

    կարգավորման հարցը:

    Ծրագրի ընթացքում կիրառման հիմնավորում

    Համայնքների կարիքների գնահատման փուլում պարզվեց, որ ՀՀ Շիրակի մարզի

    Ջրափի համայնքում խմելու ջուրը ազգաբնակչությունը ստանում է խորքային հորերից

    40 կՎտ հզորությամբ խորքային պոմպերի միջոցով: Գյուղում խմելու ջրի ստացման,

    բնակիչների ջրամատակարարման ու վարձավճարների հավաքագրման գործընթացը

    իրականացնում է գյուղապետարանը: Հանդիպումների ընթացքը համընկավ

    էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ: Գյուղապետի ու գյուղապետարանի

    աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ գյուղապետի կողմից ներկայացվեց, որ

    էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով ջրամատակարարման համակարգի

    սպասարկման համար ստիպված են սակագինը ավելացնել 4-5 դրամով:

    Միաժամանակ նշվեց, որ գյուղում կան անապահով ընտանիքներ, որոնց

    գյուղապետարանը սեփական եկամուտների հաշվին խմելու ջուրը տրամադրում էր

    անվճար, իսկ ներկայումս այլևս չունի այդ հնարավորությունը: Հաշվի առնելով այս

    իրավիճակը` առաջարկվում է ֆոտովոլտային կայանը տեղադրել համայնքապատկան

    ինչ-որ շինության (որի էլեկտրաէներգիայի վարձը վճարում է համայնքապետարանը)

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 26 / 59

    վրա, այն սինխրոնիզացնել էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի հետ, և տնտեսված

    գումարի հաշվին իրականացնել գյուղի 4-6 անապահով ընտանիքների անվճար

    ջրամատակարարում: Այս տեխնոլոգիան և առաջարկվող կիրառման մեխանիզմը

    հնարավորություն են ստեղծում ցուցադրելու «կանաչ էներգետիկայի» օգտագործման

    հնարավորությունները, որը, միևնույն ժամանակ, լուծում է նաև սոցիալական խնդիր:

    Այս մոդելը տարածվելու տեսանկյունից ունի բավականին մեծ ներուժ, քանի որ

    Հայաստանի շատ գյուղերում, մասնավորապես, ՀՀ Շիրակի մարզի Անիի

    տարածաշրջանում, այս խնդիրը դեռևս արդիական է: Համակարգի կողմից տարեկան

    կարտադրվի մոտ 4500 կՎտ*ժ էլեկտրական էներգիա (220,000 դրամ):

    3.2.3. «Մրգերի արևային չորանոց - տաք ջրամատակարարում - մասնակի

    ջեռուցում» համակցված համակարգ

    Մրգերի կոնվեկցիոն արևային չորանոցը նախատեսված է մրգերի, բանջարեղենի,

    հատապտուղների, դեղաբույսերի և տարբեր ուտելի բույսերի չորացման համար, իսկ

    չորանոցի ոչ աշխատանքային ժամանակահատվածում ծառայում է տաք

    ջրամատակարարման ու ջեռուցման նպատակով:

    Համակարգի աշխատանքի նկարագիրը

  • Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր

    Կարիքների գնահատման հաշվետվություն Էջ 27 / 59

    Համակարգում առաջնային էներգիայի աղբյուր է հանդիսանում արևային

    վակուումային 30 խողովակներով աշխատող ճնշումային 3 կոլեկտորները: Չորանոցը

    իրենից ներկայացնում է մետաղական հիմքով փայտյա երկշերտ պահարան, որում

    հնարավոր է բեռնավորել 100-150 կգ թարմ պտուղ:

    Համակարգին հնարավոր է զուգահեռաբար միացնել նաև տաք

    ջրամատակարարման ու ջեռուցման համակարգեր` հանրային ցնցուղարանի ու

    համայնքի վարչական շենքի մասնակի ջեռուցման նպատակով:

    Համակարգի տարողունակությունը 450 լ է՝ յուրաքանչյուրը 150-ական լիտր:

    Կոլեկտորների կուտակիչ բաքերը համալրված են նաև 1.7 կՎտ հզորությամբ

    էլեկտրական տաքացուցիչներով, որը հնարավորություն է ստեղծում համակարգը

    օգտագործել նաև անարև օրերին ու անհրաժեշտության դեպքում նաև շուրջօրյա

    ռեժիմով:

    Ծրագրի ընթացքում կիրառման հիմնավորում

    Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Բյուրակն համայնքը, բացի

    անասնապահությունից ու հատիկավոր կուլտուրաների մշակումից, մասնակիորեն

    զբաղվում է նաև այգեգործությամբ: Համայնքում գործում է «Բյուրակնի գյուղացի

    կանանց խորհուրդ» համայնքահեն կառույցը, որը զբաղվում է տարբեր գյուղմթերքների

    արտադրությամբ ու իրացմամբ: Համայնքային հանդիպումների ժամանակ՝ կարիքների

    գնահատման արդյունքում պարզ դարձավ, որ ՎԷԱ ու էներգաարդյունավետ

    տեխնոլոգիաներից Բյուրակնում նպատակահարմար և պահանջված է արևային

    չորանոցի տեղադրումը: Այն հնարավոր է օգտագործել թե´ որպես չորանոց և թե´ որպես

    տաք ջրամատակարարման ու ջեռուցման համակարգ: Հանդիպումների ժամանակ

    տեխնոլոգիայի ներդրման համար նաև պատրաստակամություն հայտնեց

    համայնքապետը՝ մասնավորապես, խոստացավ տրամադրել սենյակ չորանոցի

    տեղադրման համար, նաև իր սեփական միջոցներով կձեռնարկի համայնքային

    ցնցուղարանի կառուցումը ու կօժանդակի ջեռուցման համակարգի կառուցմանը:

    Վերջիններս կաշխատեն այս համակարգի միջոցով: Չորանոցը հիմնականում