29
Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ...ahpc.am/wp-content/uploads/2014/09/bluebbery-and... · 2014-09-22 · գերազանց պահպանում

  • Upload
    others

  • View
    8

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

2|Էջ

Բովանդակություն 1. Ծրագրի սեղմագիր ...................................................................................................................... 3

2. Ծրագրի իրականացման նախադրյալները և նկարագրությունը .......................................... 5

2.1. 1000քմ. ջերմատանը և 1000քմ. բաց գրունտում ելակի բազմաբերք սորտերի արտադրություն .................................................................................................................................. 8

2.2. 1000քմ. կապույտ հապալասենու այգու հիմնում .............................................................. 14

3. Հայաստանում արտադրված հատապտուղների պոտենցիալ շուկաների նկարագրությունը ............................................................................................................................. 18

4. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները ......................................................... 21

5. Ծրագրի իրականացման նախապայմանները ....................................................................... 22

6. Ծրագրի իրականացման հետագա քայլերը ........................................................................... 24

Հավելվածներ Հավելված 1: Ելակի բազմաբերք սորտերի համառոտ նկարագրությունը ................................. 26

Հավելված 2: Կապույտ հապալասի սորտերի համառոտ նկարագրությունը ........................... 28

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

3|Էջ

1. Ծրագրի սեղմագիր Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի

արտադրության զարգացման ծրագրի նպատակը փոքր հողատարածքների վրա բարձրարժեք մշակաբույսերի` հատապտուղների մշակության զարգացումը և ընդլայնումն է:

Հատապտուղների ընտրությունը պայմանավորված է համաշխարհային շուկայում դրանց պահանջարկի դինամիկ աճով, արտադրության բարձր շահութաբերությամբ և փոքր տարածքների վրա դրանց մշակության արդյունավերությամբ:

Ծրագիրը նախատեսում է ժամանակակից տեխնոլոգիաների և նոր ինտենսիվ սորտերի ներդրմամբ փոքր հողակտորների վրա կազմակերպել հատապտուղների, մասնավորապես` բազմաբերք ելակի և կապույտ հապալասի արտադրություն:

Հատապտուղների արտադրությունը կիրականացվի բաց գրունտում և փոքր ջերմատներում: Ելակի մշակությունը կիրականացվի հիդրոպոնիկ եղանակով` կոկոսի մանրաթելից պատրաստված սուբստրատում, իսկ կապույտ հապալասի մշակությունը` հատուկ բաղադրությամբ հողախառնուրդում: Նոր տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն կտա փոքր տարածքների վրա կազմակերպել հատապտուղների ինտենսիվ արտադրութնուն` միավոր տարածքից ապահովելով առավելագույն բերք, իսկ ջերմատնային պայմաններում մշակությունը հնարավորություն կտա հատապտուղների արտադրություն կազմակերպել նաև ոչ սեզոնային ամիսներին: Ժամանակակից տեխնոլոգիաներով հատապտուղների արտադրության արդյունավետությունը Հայաստանի բնակլիմայական պայմաններում փորձարկելու նպատակով “Հայկական բերքի առաջմղման կենտրոն” ՓԲ ընկերության (ՀԲԱԿ) աջակցությամբ Արարատի մարզի և Իջևանի երկու ֆերմերային տնտեսություններում 2013 թվականին իրականացվել է բազմաբերք ելակի մշակություն ջերմատնային պայմաններում և բաց գրունտում: Ելակի մշակությունն իրականացվել է Եվրոպայից ներմուծված սածիլներով և սննդանյութերով` Շրի Լանկայից ներմուծված կոկոսի սուբտրատում: Մշակությունն իրականացվել է հոլանդացի և բրիտանացի փորձագետների խորհրդատվությամբ ու հսկողությամբ: ՀԲԱԿ-ի մասնագետների կողմից ուսումնասիրվել են նաև կապույտ հապալասի արտադրության տեխնոլոգիաները և մշակության առանձնահատկությունները Հոլանդիայի և Վրաստանի ֆերմերային տնտեսություններում, ընտրվել են Հայաստանի կլիմայի համար արդյունավետ սորտերը:

Փորձնական ծրագրի և կատարված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի մի շարք տարածաշրջաններում հնարավոր է իրականացնել բազմաբերք ելակի և կապույտ հապալասի եկամտաբեր արտադրություն: Հաշվի առնելով

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

4|Էջ

այդ մշակաբույսերի միավոր տարածքից ապահովվող բարձր եկամտաբերությունը` դրանց արդյունավետ արտադրություն կարելի է կազմակերպել նաև փոքր` մինչև 1000քմ, հողատարածքների վրա: ՀԲԱԿ-ի կողմից մշակվել է 1000քմ. ջերմատանը և 1000քմ. բաց գրունտում հիդրոպոնիկ եղանակով ելակի մշակության և 1000քմ. կապույտ հապալասի այգու հիմնման բիզնես ծրագրեր: Մշակված ծրագրերի համաձայն փոքր տարածքներում ելակի և կապույտ հապալասի մշակությունը կապահովի 7-10 անգամ ավել եկամուտ, քան ավանդական մշակաբույսերը (օրինակ կարտոֆիլը, լոլիկը կամ խաղողի այգին):

Անհատ գյուղացիների և ֆերմերային տնտեսությունների կողմից փոքր հողատարածքներում ու ջերմատներում հատապտուղների եկամտաբեր արտադրության կազմակերպման գործընթացն իրատեսական դարձնելու նպատակով ծրագրով նախատեսվում է ներդնել համապատասխան ֆինանսական գործիքներ, որոնք հնարավորություն կտան մատչելի պայմաններով ներգրավել փոխառու միջոցներ` տնկանյութի և տեխնոլոգիաների ձեռք բերման համար: Նախատեսվում է տնկանյութերի, սննդանյութերի, բուժանյութերի մատակարարումը, լաբորատոր հետազոտությունների ծառայությունների մատուցումն ու անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումն իրականացնել կենտրոնացված կառույցի միջոցով: Իրացումն արդյունավետ կազմակերպելու համար արտադրված հատապտուղների իրացումը նախատեսվում է կազմակերպել հովանոցային միասնական բրենդի ներքո:

Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա սեփականաշնորհման գործընթացում ձևավորված փոքր հողակտորների օգտագործման արդյունավետությունը, գյուղական համայնքներում կբարձրանա զբաղվածության մակարդակը, կբարելավվի անհատ գյուղացիների և փոքր ֆերմերային տնտեսությունների սոցիալական վիճակը: Բարձրաժեք մշակաբույսերի մշակության դեպքում 1000քմ. ջերմատանը ելակի մշակությունից հնարավոր կլինի ստանալ տարեկան ` 5,5-6,1 մլն. դրամ, բաց գրունտում` 3,1-3,3 մլն. դրամ եկամուտ, իսկ կապույտ հապալասի այգիներից տարեկան` 3,6 մլն եկամուտ: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա տեղական շուկան ապահովել թարմ ու որակյալ հատապտուղներով, իսկ արտադրության ծավալների ընդլայնմանը զուգընթաց` ընդլայնել հատապտուղների արտահանումը:

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

5|Էջ

2. Ծրագրի իրականացման նախադրյալները և նկարագրությունը Մարդկությունը հատապտուղներ մշակել և օգտագործել է հազարամյակներ շարունակ,

սակայն վերջին մի քանի տասնամյակների ընթացքում հատապտուղների պահանջարկը աշխարհում կտրուկ աճել է: Վերջին հիսուն տարիների ընթացքում հատապտուղների արտադրության ծավալները աճել են շուրջ 5,8 անգամ և 2011թ.-ին արտադրությունը կազմել է մոտ 7 մլն. տոննա:

Հատապտուղների արտադրության աճի նման տեմպերը դրանց պահանջարկի անընդհատ աճի արդյունք են, որը պայմանավորված է վիտամինների ու միկրոտարրերի բարձր պարունակության ու դյուրամարսության շնորհիվ մարդու սննդակարգում հատապտուղների չափաքանակի անընդհատ ավելացմամբ: Եթե 1961թ.-ին մեկ շնչի հաշվով հատապտուղների սպառումը կազմում էր 0,39կգ., ապա 2011թ.-ին այդ ցուցանիշը հասել է 1 կգ.-ի:

Մեծ պահանջարկ ունենալու հետ մեկտեղ հատապտուղները հանդիսանում են բարձրարժեք մշակաբույսեր և դրանց մշակությունը, պայմանավորված մի շարք առավելություններով, ապահովում է բարձր շահութաբերություն: Ի տարբերություն շատ այլ մշակաբույսերի, հատապտուղներն ավելի կարճ ժամանակահատվածում են անցնում բերքի, միավոր տարածքից ապահովում են ավելի բարձր եկամուտ, իսկ հարմարվողականության բարձր պոտենցիալը և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն են տալիս դրանք աճեցնել տարբեր կլիմայական պայմաններ ունեցող տարածաշրջաններում:

Հայաստանի բնակլիմայական պայմանները նույնպես նպաստավոր են հատապտուղների, մասնավորապես` ելակի, հապալասի, հաղարջի, ազնվամորու և մոշի արդյունավետ արտադրության կազմակերպման համար, սակայն Հայաստանում հատապտուղների արտադրության ծավալները շատ փոքր են և հիմնականում իրականացվում են ավանդական եղանակով, համեմատաբար ոչ մեծ բերքատվություն ապահովող սովորական (միաբերք) սորտերով: Բացի այդ, արտադրությունը կրում է խիստ ընդգծված սեզոնային բնույթ, իսկ արտադրված հատապտուղներն իրենց ապրանքային տեսքով և որակական հատկանիշներով հիմնականում չեն բավարարում միջազգային ընդունված չափանիշներին:

Ժամանակակից տեխնոլոգիաների և հատապտուղների ինտենսիվ սորտերի ներդրմամբ հնարավոր է Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ջերմատնային պայմաններում և բաց գրունտում իրականացնել հատապտուղների եկամտաբեր արտադրություն: Ի տարբերություն Հայաստանում մշակվող շատ այլ մշակաբույսերի, հատապտուղների շահութաբեր արտադրություն կարելի է կազմակերպել նաև փոքր հողակտորների վրա և փոքր ջերմատներում: Դա հնարավորություն կտա հողի

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

6|Էջ

սեփականաշնորհման արդյունքում ձևավորված փոքր հողակտորների սեփականատեր գյուղացիներին և գյուղացիական տնտեսություններին առավելագույն արդյունավետությամբ օգտագործել իրենց հողատարածքները` կազմակերպելով հատապտուղների բարձր շահութաբերությամբ արտադրություն:

Հաշվի առնելով Հայաստանում բարձրարժեք հատապտուղների արտադրության զարգացման հնարավորությունները, փոքր հողակտորներում հատապտուղների մշակության արդյունավետությունը, ինչպես նաև համաշխարհային շուկայում հատապտուղների տարեցտարի աճող պահանջարկը` Հայկական բերքի առաջմղման կենտրոնն աշխատանքներ է իրականացրել Հայաստանում հատապտուղների, մասնավորապես` ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ուղղությամբ:

ՀԲԱԿ-ի կողմից ուսումնասիրվել են ջերմատնային պայմաններում և բաց գրունտում ելակի արտադրության, կապույտ հապալասենու այգիների հիմնման միջազգային փորձը, այդ թվում` մշակության տեխնոլոգիաները, սորտային կազմը, հիվանդությունների և վնասատուների դեմ մղվող պայքարի միջոցները, ինչպես նաև կիրառվող հետբերքահավաքային, մասնավորապես` բերքահավաքի, տեսակավորման, փաթեթավորման, պահպանման և տեղափոխման գործընթացները:

Ընկերության և ընկերության կողմից Հայաստան հրավիրված միջազգային փորձագետների աջակցությամբ կազմակերպվել է ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի փորձնական արտադրություն Արարատի մարզում` 700քմ. տարածքով ջերմատանը, Իջևանում` 1600քմ. ընդհանուր տարածքով երկու ջերմատներում և 350քմ. բաց գրունտում:

Նիդեռլանդների ու Վրաստանի ֆերմերային տնտեսությունների հետ համագործակցության, տեղերում հապալասենու մշակության տեխնոլոգիաների

ուսումնասիրման արդյունքում ընկերության աջակցությամբ Իջևանում իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ և գարնանը կհիմնվի կապույտ հապալասենու 1 հա այգի:

Ելակի և կապույտ հապալասի արտադրության ուղղությամբ կատարված ուսումնասիրությունների և ելակի արտադրության փորձնական ծրագրի արդյունքների հիման վրա ՀԲԱԿ-ի կողմից մշակվել է Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի

Նկար 1՝ Ելակի փորձնական արտադրության ջեմատուն Իջևանում

Նկար 2՝ Կապույտ հապալասի այգի Նիդեռլանդներում

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

7|Էջ

և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր: Ծրագիրն ուղղված է անհատ գյուղացիների և փոքր ֆերմերային տնտեսությունների կողմից մինչև 1000քմ. ջերմատներում և հողատարածքներում ելակի և կապույտ հապալասի արտադրության կազմակերպման միջոցով Հայաստանում ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացմանը:

Այդ նպատակով ընկերության կողմից մշակվել են 1000քմ. ջերմատանը և 1000քմ. բաց գրունտում ելակի բազմաբերք սորտերի արտադրության և 1000քմ. կապույտ հապալասենու այգու հիմնման մոդելային բիզնես ծրագրեր:

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագրով նախատեսվում է մատչելի պայմաններով վարկավորմամբ հնարավորություն ընձեռել անհատ գյուղացիներին և փոքր ֆերմերային տնտեսություններին փոքր տարածքների վրա կազմակերպել ելակի և կապույտ հապալասի արտադրություն, որը կապահովի բարձր եկամուտ: Նման արտադրությունների կազմակերպումը հնարավորություն կտա 1000քմ. ջերմատանը ելակի մշակությունից տարեկան ստանալ ` 5,5-6,1 մլն. դրամ, բաց գրունտում` 3,1-3,3 մլն. դրամ, իսկ կապույտ հապալասի մշակությունից այգիներն ամբողջական բերքի անցնելուց հետո` 3,6 մլն դրամ եկամուտ: Համեմատության համար ավանդական մշակաբույսերի մշակությունից, օրինակ` խաղողի կամ կարտոֆիլի, 1000քմ. տարածքից տարեկան առավելագույնը ստացվում է 200-250 հազար դրամ եկամուտ:

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

8|Էջ

2.1. 1000քմ. ջերմատանը և 1000քմ. բաց գրունտում ելակի բազմաբերք սորտերի արտադրություն

Ընկերության կողմից կատարված ուսումնասիրությունները և փորձնական ծրագրերի իրականացման ընթացքում ձեռք բերված փորձը ցույց են տվել, որ առավել արդյունավետ է փոքր ջերմատներում և փոքր հողատարածքներում մշակել ելակի բազմաբերք սորտեր, մշակությունն իրականացնել հիդրոպոնիկ եղանակով` բույսի մշակության համար առավելապես հարմարեցված հատուկ սուբստրատում:

Ի տարբերություն ներկայում հողային եղանակով մշակվող ավանդական միաբերք սորտերի, որոնք պտղաբերում են տարեկան ընդամենը մեկ անգամ, տնտեսապես առավել շահութաբեր է ելակի բազմաբերք սորտերի արտադրությունը: Այդ սորտերի մշակությունը ապահովում է` բույսի բազմաբերքություն` շարունակական պտղաբերման հնարավորությամբ (մինչև 8

ամիս բերքատվություն), բարձր բերքատվություն` ելակի բազմաբերք սորտերը ապահովում են բավական բարձր

բերքատվություն` 0.6-1.5 կգ մեկ բույսի հաշվով, ապրանքային լավ տեսք ու համային բարձր հատկանիշներ` ընտրված սորտերը և

մշակության տեխնոլոգիան ապահովում են բարձրարժեք ելակի արտադրություն, որն աչքի է ընկնում պտղի գերազանց համով, ապրանքային լավ տեսքով, համաչափությամբ ու մաքրությամբ,

ավելի փոխադրունակ և պահպանման համար երկար ժամկետ ունեցող բերք` ինչը հնարավորություն է տալիս մատակարարել արտադրանքը ավելի հեռու շուկաներ:

Հայաստանի բնակլիմյական պայմաններում ելակի արտադրությունն արդյունավետ կազմակերպելու համար ՀԲԱԿ-ի և հոլանդացի ու բրիտանացի փորձագետների կողմից ուսումնասիրված ելակի շուրջ 50 բազմաբերք սորտերից ընտրվել են 6 սորտեր` Ալբիոն, Կապրի, Պորտոլա, Ֆլամենկո, Օստարա և Սուիթ Իվ: Նշված սորտերը Հայաստանի բնակլիմայական

պայմաններում հնարավոր է աճեցնել և՛ ջերմատնային պայմաններում, և՛ բաց գրունտում:

Ելակի մշակությունը նպատակահարմար է իրականացնել հիդրոպոնիկ եղանակով, որը ավանդական եղանակով աճեցման նկատմամբ ունի մի շարք առավելություններ.

Նկար 3՝ Ելակ ալբիոն

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

9|Էջ

բույսերը բավարար քանակությամբ ստանում են իրենց անհրաժեշտ ջուրը և սննդատարրերը, ինչի շնորհիվ առավել փարթամ ու առողջ են, իսկ բերքատվությունը մի քանի անգամ ավել է,

բույսերի արմատները երբևէ չեն տուժում չափից ավել չորանալուց կամ շատ ջրելու պայմաններում թթվածնի պակասից, ինչն անխուսափելի է հողում աճեցնելու դեպքում,

հնարավորություն է տալիս կառավարել օգտագործվող ջրի և պարարտանյութերի քանակը և 30-70%-ով կրճատում է դրանց ծախսը,

կրճատվում են հողից փոխանցվող վնասատուների և հիվանդությունների (նեմատոդներ, սնկային հիվանդություններ և այլն) հետ կապված խնդիրները,

բույսերում չեն կուտակվում հողերում առկա այնպիսի վտանգավոր նյութեր, ինչպիսին են ծանր մետաղները, թունավոր օրգանական միացությունները,

հիդրոպոնիկ արտադրության դեպքում ստացված բերքը ավելի մաքուր է, ունի գերազանց ապրանքային տեսք և լավ համային հատկանիշներ:

Ելակի մշակության համար որպես սուբստրատ ընտրվել է կոկոսի մանրաթելից պատրաստված կոկոպիտը, որը`

գերազանց պահպանում է ջուրը` նվազագույնի հասցնելով ջրի և պարարտանյութերի ծախսը,

ծակոտկենության շնորհիվ բույսերի արմատները ապահովում է թթվածնի անհրաժեշտ քանակությամբ,

կայուն է բակտերիաների, սնկերի և այլ վնասակար միկրոօրգանիզմների նկատմամբ, հնարավոր է օգտագործել և´ ջերմատնային, և´ բաց գրունտի պայմաններում, ամբողջությամբ օրգանական է և չի աղտոտում շրջակա միջավայրը:

Մոդելային բիզնես ծրագրերով նախատեսվում է 1000քմ. ջերմատանը և 1000քմ. բաց

գրունտում մշակել մինչև 15120 բույս գծապատկեր 1-ում նշված սխեմայով:

Գծապատկեր 1՝Ելակի տնկման սխեմա

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

10|Էջ

Ելակի բազմաբերք սորտերի արտադրության մոդելային բիզնես ծրագրերի համաձայն հիդրոպոնիկ եղանակով ելակի վերը նշված բազմաբերք սորտերի արտադրության համար պահանջվող ներդրումների չափը 1000քմ. ջերմատան համար կազմում է շուրջ 17,46 մլն. դրամ, 1000քմ. բաց գրունտի համար` շուրջ 8,5 մլն. ՀՀ դրամ: 1000քմ. ջերմատանը և 1000քմ. բաց գրունտում ելակի բազմաբերք սորտերի արտադրության համար պահանջով ներդրումները ներկայացված են աղյուսակ 1-ում:

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

11|Էջ

Աղյուսակ 1՝ 1000 ք.մ. ելակի արտադրություն իրականացնելու համար անհրաժեշտ ներդրումները ջերմատանը և բաց գրունտում, ՀՀ դրամ

Ներդրումների ուղությունները 1000 ք.մ. ջերմատուն 1000 ք.մ. բաց գրունտ Ջերմատուն 8 370 150,00 0 Ջերմատան մոնտաժման աշխատանքներ 600 000,00 0 Ջրորդան 1 587 600,00 1 587 600,0 Հենակներ ջրորդանի համար 900 000,00 900 000,0 Կաթիլային ոռոգման համակարգ 609 000,00 609 000,0 Կաթիլային խողովակներ 68 040,00 68 040,0 Կոկոպիտի սուբստրատ 675 259,20 675 259,2 PP կոնտեյներ 613 872,00 613 872,0 Այլ ներդրումներ 1 000 000,00 1 000 000,0 Ընդամենը կապիտալ ներդրումներ 14 423 921,20 5 453 771,2 Ներդրումներ ընթացիկ ծախսերի ապահովման համար

3 032 244,57 3 055 322,0

Ընդամենը 17 456 165,77 8 509 093,2

Գրաֆիկ 1՝ 1000 ք.մ. ելակի ջերմատան ներդրումների կառուցվածքը Գրաֆիկ 2՝ 1000 ք.մ. բաց գրունտում ելակի արտադրության համար ներդրումների կառուցվածքը

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

12|Էջ

Հաշվի առնելով անհատ գյուղացիների և փոքր ֆերմերային տնտեսությունների սեփական միջոցների սակավությունը, փոխառու միջոցների ներգրավման համար անհրաժեշտ չափերի գրավի ու երաշխիքների բացակայությունը, ինպես նաև առկա շուկայում առաջարկվող ֆինանսական միջոցների բարձր տոկոսները ու մարման կարճ ժամկետները, ծրագրով նախատեսվում է ֆերմերներին անհրաժեշտ ներդրումների 58-74 տոկոսի չափով տրամադրել մատչելի պայմաններով վարկային միջոցներ, իսկ մնացած ներդրումներն իրականացնել ֆերմերների սեփական միջոցների հաշվին: Փոխառու միջոցները նախատեսվում է տրամադրել հիմնականում տեխնոլոգիաների և տնկանյութի ձեռքբերման նպատակով` 3 տարի մարման ժամկետով (որից 6 ամիսն արտոնյալ), տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով:

Ֆինանսավորման վերը նշված մեխանիզմի կիրառման դեպքում ներդրումների համամասնությունը ներկայացված է աղյուսակ 2-ում:

Աղյուսակ 2՝ Ջերմատանը և բաց գրունտում ելակի արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ ներդրումների աղբյուրները

Ելնելով ելակի ընտրված սորտերի առանձնահատկություններից և հաշվի առնելով

վերջին 50 տարիների համար Հայաստանի բնակլիմայական պայմանների ցուցանիշները` միջազգային փորձագետների հետ քննարկումների արդյունքում նախատեսվել է ջերմատանը ելակի մշակությունը սկսել փետրվար-մարտ ամիսներին, բաց գրունտում` մարտ-ապրիլ ամիսներին: Բույսերը կսկսեն պտղաբերել տնկումից 1,5 ամիս հետո և ջերմատանը բերքատվության շրջանը կտևի 8 ամիս ու բերք կստացվի մինչև նոյեմբեր ամսվա կեսերը, իսկ բաց գրունտում բերքատվության շրջանը կտևի 6 ամիս` մինչև հոկտեմբեր ամսվա կեսերը: Միաժամանակ, ջերմատան միկրոկլիմայի կառավարման պայմաններում հնարավոր կլինի ըստ ամիսների փոփոխել բույսի բերքատվության ժամկետները:

Ելակի ընտրված սորտերն ապահովում են մինչև 1500 գրամ/բույսից բերքատվություն, սակայն ծրագրով հաշվարկները կատարվել են հիմք ընդունելով բերքատվության նվազագույն ցուցանիշները` ջերմատանը 800 գրամ/բույսից, իսկ բաց գրունտում` 700 գրամ/բույսից: 1000քմ. ջերմատանը կարտադրվի տարեկան 12,1 տոննա, իսկ 1000 քմ. բաց գրունտում` տարեկան 10,58 տոննա բարձրորակ ելակ:

Ներդրումների աղբյուրները Ջերմատուն Բաց գրունտ ՀՀ դրամ Մասնաբաժին ՀՀ դրամ Մասնաբաժին Սեփականատիրոջ միջոցներ 4 474 636,69 26% 3 600 699,10 42% Փոխառու միջոցներ 12 981 529,08 74% 4 908 394,08 58%

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

13|Էջ

Այսպիսով, ելակի արտադրության շահութաբերությունը 1000 քմ. ջերմատան դեպքում կկազմի 40-44 տոկոս, իսկ հետգնման ժամկետը՝ 1,8-2 տարի, բաց գրունտի դեպքում` շահութաբերությունը` 33-35 տոկոս, իսկ հետգնման ժամկետը` 1-1,5 տարի:

Աղյուսակ 3՝ 1000 քմ. ջերմատանը և բաց գրունտում ելակի արտադրության եկամուտների և ծախսերի դինամիկան՝ ըստ տարիների /հազար ՀՀ դրամ/

Մոդելային ծրագրով նախատեսված ջերմատները չեն ջեռուցվելու և ջերմատներում

ձմռան ամիսների ընթացքում ելակի մշակություն չի իրականացվելու: Միաժամանակ տվյալ տարում շուկայում ելակի գնով պայմանավորված` հնարավոր է իրականացնել ելակի նաև ձմեռային արտադրություն, երբ ելակի գները մի քանի անգամ բարձր են:

Ջերմատուն Բաց գրունտ 1-ին

տարի 2-րդ

տարի 3-րդ

տարի 4-րդ

տարի 1-ին

տարի 2-րդ

տարի 3-րդ

տարի 4-րդ

տարի

Ելակի վաճառքի գին, ՀՀ դրամ

1166,00 1166,00 1166,00 1166,00 960,00 960,00 960,00 960,00

Բերքատվություն (կգ/ բույս) 0,80 0,80 0,80 0,80 0,70 0,70 0,70 0,70 Ընդամենը բերք (կգ) 12 096 12 096 12 096 12 096 10 584 10 584 10 584 10 584 Ընդամենը հասույթ 14103,94 14103,94 14103,94 14103,94 10 160,64 10 160,64 10 160,64 10 160,64 Ելակի մշակության ծախսեր 7888,85 7888,85 7888,85 7888,85 6 692,19 6 692,19 6 692,19 6 692,19

Ելակի սածիլ 2419,20 2419,20 2419,20 2419,20 2 419,20 2 419,20 2 419,20 2 419,20 Պարարտանյութ և բույսերի պաշտպանության նյութեր 2166,80 2166,80 2166,80 2166,80 1 864,40 1 864,40 1 864,40 1 864,40

Փաթեթավորում 967,68 967,68 967,68 967,68 846,72 846,72 846,72 846,72 Գյուղատնտեսական խորհրդատվություն 447,84 447,84 447,84 447,84 298,56 298,56 298,56 298,56

Մաշվածություն 1725,21 1725,21 1725,21 1725,21 1 127,20 1 127,20 1 127,20 1 127,20 Այլ ծախսեր 162,12 162,12 162,12 162,12 136,11 136,11 136,11 136,11

Գործառնական եկամուտ 6215,08 6215,08 6215,08 6215,08 3 468,45 3 468,45 3 468,45 3 468,45 Տոկոսագումար 577,95 430,52 169,38 1,91 218,53 162,78 64,05 0,72 Զուտ շահույթ 5637,13 5784,56 6045,70 6213,17 3 249,92 3 305,67 3 404,40 3 467,73

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

14|Էջ

2.2. 1000քմ. կապույտ հապալասենու այգու հիմնում Կապույտ հապալասենին 1,5-2մ բարձրություն ունեցող բազմամյա թուփ է: Տարբերվում

են կապույտ հապալասենու վաղահաս, միջահաս և ուշահաս սորտեր: Կապույտ հապալասենու պտուղը 5-17մմ տրամագիծ ունեցող հատապտուղ է` բաց կապույտից մինչև գրեթե սև գունավորմամբ: Կապույտ հապալասն ունի ոչ շատ քաղցր՝ մի փոքր թթվությամբ համ: Հապալասը պարունակում է բազմաթիվ վիտամիններ, անթոցիանին և այլ պիգմենտներ, դյուրամարս հանքային մանգան, հակաօքսիդիչներ, ֆիտոքիմիական այնպիսի նյութեր, որոնք օգտակար են աղեստամոքսային, սիրտ-անոթային համակարգերի, տեսողության համար, կիրառվում են բորբոքային և քաղցկեղային հիվանդությունների դեպքում:

Իր օգտակար հատկություններով պայմանավորված կապույտ հապալասի պահանջարկը աշխարհում ունի դինամիկ աճ (վերջին տարիներին պահանջարկը աճում է տարեկան 6-8 տոկոսով): Աճող պահանջարկի հետ մեկտեղ կապույտ հապալասն ունի բարձր գին, ինչով պայմանավորված դրա արտադրությունն ապահովում է բարձր եկամտաբերություն: Բարձր եկամտաբերությամբ և տարբեր կլիմայական պայմաններին բարձր հարմարողականությամբ պայմանավորված վերջին շրջանում կապույտ հապալաս արտադրող առաջատար երկրների հետ մեկտեղ մեծ ծավալներով կապույտ հապալասի արտադրություն են սկսել մի շարք նոր երկրներ: Օրինակ` Վրաստանի Հանրապետությունում վերջին երկու տարիների ընթացքում հիմնվել են 50-60 հա կապույտ հապալասենու այգիներ:

Հայաստանի բնակլիմայական պայմանները նույնպես նպաստավոր են կապույտ հապալասենու այգիների հիմնման համար, սակայն Հայաստանում այդ հատապտղի արտադրություն չի իրականացվում: 2014թ.-ին Հայկական բերքի առաջմղման կենտրոնի աջակցությամբ Իջևանում կհիմնվի մեկ հա տարածքով կապույտ հապալասի առաջին այգին:

ՀԲԱԿ-ի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում առավել նպատակահարմար կլինի կապույտ հապալասենու “Էլիոթ”, “Դուկե”, “Բլու Գոլդ”, “Պատրիոտ”, “Չանդլեր”, “Բլու Քրոպ”, “Լիբերթի” սորտերի մշակությունը:

Այս սորտերն աչքի են ընկնում բարձր բերքատվությամբ, պտղի խոշոր չափերով, պահունակության երկար ժամկետներով և համային բարձր հատկանիշներով:

Նկար 4՝ Կապույտ հապալասի թուփ

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

15|Էջ

Հապալասի մշակությունը իրականացվում է բաց գրունտում: Հապալասենու մշակության համար կիրառվում է բարձր թթվայնությամբ, լավ ջրա և օդաթափանցելիություն ապահովող հատուկ հողախառնուրդ: Հողը պետք է ունենա լավ միջանկյալ դրենաժացում և կալցիումի ցածր պարունակություն: Հողի 3,5-4,5 թթվայնությունն ապահովելու համար հողախառնուրդում բացի հողից ներառվում է նաև համապատասխան չափաքանակներով տորֆ և փշատերև ծառերի թեփ ու կեղև:

Բույսերը տնկվում են հողախառնուրդից պատրաստված և սև պոլիէթիլենային թաղանթներով ծածկված մարգերում` 2մ միջշարային և 1մ միջբուսային հեռավորությամբ տնկման սխեմայով:

Կապույտ հապալասենու ոռոգումն իրականացվում է կաթիլային ոռոգման եղանակով: Չնայած կապույտ հապալասենու պահանջը ջրի նկատմամբ շատ մեծ է, կաթիլային ոռոգման համակարգը և ընտրված հողախառնուրդը հնարավորություն են տալիս մոտ 30-40 տոկոսով կրճատել պարարտանյութերի և ջրի ծախսը` միաժամանակ ապահովելով բույսի բարձր բերքատվություն: Պոլիէթիլենային սև թաղանթով մուլչապատումը հողը պահում է խոնավ և հնարավորություն է տալիս բացառել քաղհանի աշխատանքները:

1000քմ. հապալասի այգու հիմնման և շահագործման մոդելային բիզնես նախագծի համաձայն պահանջվող ներդրումների չափը այգու հիմնման համար կազմում է` շուրջ 3,3 մլն. դրամ: 1000քմ. հապալասի այգու հիմնման համար պահանջվող ներդրումները ներկայացված են աղյուսակում 4-ում:

Աղյուսակ 4՝ 1000 ք.մ. հապալասի այգի հիմնելու համար անհրաժեշտ ներդրումները, ՀՀ դրամ

Ներդրումների ուղղությունները Գումար Տեսակարարա կշիռը

Հողախառնուրդ 500 000 15,1% Հապալասի տնկի 935 000 28,2% Կաթիլային ոռոգման համակարգ 300 000 9,1% Այլ ներդրումներ 300 000 9,1% Ընդամենը ներդրումներ 2 035 000 61% Առաջին տարվա այգու պահպանման ծախսեր 502 076 15,2% Երկրորդ տարվա այգու պահպանման ծախսեր 404 046 12,2% Երրորդ տարվա այգու պահպանման ծախսեր 370 013 11,2% Ընդամենը 3 311 135 100%

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

16|Էջ

Գրաֆիկ 3՝ 1000 ք.մ. հապալասի այգի հիմնելու համար անհրաժեշտ ներդրումները

Հաշվի առնելով ներդրվող տեխնոլոգիաների հետգնման և այգիների բերքի անցնելու

ժամկետները` ծրագրով նախատեսվում է կապույտ հապալասի այգիների հիմնման համար գյուղացիներին և ֆերմերային տնտեսություններին տրամադրել փոխառու միջոցներ` 5 տարի մարման ժամկետով (որից 2 տարին արտոնյալ), տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով: Փոխառու միջոցները նախատեսվում է տրամադրել հիմնականում տեխնոլոգիաների և հապալասի տնկիների ձեռքբերման նպատակով:

Ֆինանսավորման վերը նշված մեխանիզմի կիրառման դեպքում ներդրումների համամասնությունը ներկայացված է աղյուսակ 5-ում:

Աղյուսակ 5՝ 1000 ք.մ. հապալասի այգու հիմնման համար անհրաժեշտ ներդրումների աղբյուրները

Նոր հիմնված այգին փոքր քանակությամբ բերք կտա տնկման երկրորդ տարվանից և

ամբողջական բերքի կանցնի 6-րդ տարում` ապահովելով տարեկան մոտ 2,12 տոննա բերք: Հիմնման 4-րդ տարվանից սկսած՝ այգին կապահովի մոտ 59 տոկոս շահութաբերություն, իսկ ամբողջական բերքի անցնելուց հետո` մոտ 88 տոկոս:

Ներդրումների աղբյուրները ՀՀ դրամ Մասնաբաժին Սեփականատիրոջ միջոցներ 1 479 634,7 45%

Փոխառու միջոցներ 1 831 500,0 55%

Ընդամենը 3 311 134,7 100%

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

17|Էջ

Աղյուսակ 6՝ 1000 ք.մ. հապալասի այգու եկամուտների և ծախսերի դինամիկան՝ ըստ տարիների /հազար ՀՀ դրամ/

1-ին տարի

2-րդ տարի

3-րդ տարի

4-րդ տարի

5-րդ տարի

6-րդ տարի

Հապալասի վաճառքի գին, ՀՀ դրամ 3 000,0 3 000,0 3 000,0 3 000,0 3 000,0 3 000,0 Բերքատվություն (կգ) - 43 128 425 1 275 2 125 Ընդամենը հասույթ - 128 383 1 275 3 825 6 375 Այգու պահպանման ծախսեր, այդ թվում 522 562 423 471 610 749 Բույսերի պաշտպանության միջոցներ և պարարտանյութ 93 101 101 101 101 101

Ոռոգման ջրի ծախս 30 36 36 36 36 36 Փաթեթավորման նյութեր (250 գր տարաներով) - 7 20 68 204 340

Գյուղատնտեսական խորհրդատվություն 300 300 150 150 150 150 Հիմնական միջոցների մաշվածություն 89 107 107 107 107 107

Այլ ծախսեր 10 11 8 9 12 15 Գործառնական եկամուտ (522) (434) (40) 804 3 215 5 626 Տոկոսագումար 69 92 84 55 24 1 Զուտ շահույթ (591) (526) (125) 749 3 191 5 625

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

18|Էջ

3. Հայաստանում արտադրված հատապտուղների պոտենցիալ շուկաների նկարագրությունը

ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության» տվյալների համաձայն 1961 թվականի համեմատ, երբ հատապտուղների արտադրությունը կազմել է մոտ 1,2 մլն. տոննա, 2011թ դրությամբ ամբողջ աշխարհում արտադրվել և իրացվել է մոտ 7 մլն. տոննա հատապտուղ, որի 61.6% կազմել է ելակը, 9.51%` հաղարջը, 9.13%-ը` մորին, 5.28%-ը` հապալասը և 14.41%-ն այլ հատապտուղներ:

Ըստ վիճակագրության աշխարհում ամենամեծ տարածում և սպառում ունեցող հատապտուղը ելակն է: Այս մշակաբույսի անառարկելի առավելություններն են մշակության բարձր շահութաբերությունը, հասունացման կարճ ժամկետները և աղանդերային հիանալի համը:

Ելակի տնտեսական նշանակությունը պայմանավորում է այս մշակաբույսի արտադրության ծավալների աճը: Վերջին 50 տարիների ընթացքում ելակի արտադրության ծավալները աճել են 6 անգամ և 2011 թվականին դրությամբ հասել տարեկան մոտ 4,3 մլն. տոննայի:

Գրաֆիկ 4՝ Ելակի արտադրության դինամիկան աշխարհում 1961-2011թթ.-ին

Հատապտուղների շուկայում արագ տեմպերով աճում են նաև կապույտ հապալասի

արտադրության ծավալները: Այդ հատապտուղն իր յուրօրինակ համի և օգտակար հատկանիշների շնորհիվ տարեցտարի ավելի մեծ պահանջարկ է ստեղծում:

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

19|Էջ

Վերջին 50 տարիների ընթացքում կապույտ հապալասի արտադրության ծավալները աճել են մոտ 11 անգամ և 2011 թվականին դրությամբ հասել են տարեկան 386804 տոննայի: Կապույտ հապալասի արտադրության ծավալները շարունակում են աճել նաև վերջին տարիներին և տարեկան միջին աճը կազմում է 6-8 տոկոս: Հապալասի առաջատար արտադրողներն են ԱՄՆ-ը, Կանադան, Ֆրանսիան և Լեհաստանը:

Գրաֆիկ 5՝ Հապալասի արտադրության դինամիկան աշխարհում 1961-2011թթ.-ին

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի

արտադրության զարգացման ծրագրով անհատ գյուղացիների և փոքր ֆերմերային տնտեսությունների կողմից արտադրված ելակը և հապալասը ծրագրի իրականացման առաջին տարիներին նախատեսվում է իրացնել տեղական շուկայում:

Հայաստանում ելակ հիմնականում արտադրվում է սեզոնային ամիսներին` փոքր ֆերմերային և տնային տնտեսությունների կողմից: Արդյունաբերական ծավալներով ելակի արտադրությունը գրեթե բացակայում է, իսկ նշված տնտեսությունների արտադրանքը շուկայում առկա է հիմնականում մայիս և հունիս ամիսներին: Այս ամիսներին բավարար ապրանքային տեսք ունեցող ելակի 1 կգ-ի գինը տատանվում է 800-1200 ՀՀ դրամի սահմաններում: Տարվա մյուս ամիսներին տեղական արտադրության ելակի ծավալները շատ փոքր են, իսկ ձմռան ամիսներին արտադրությունը բացակայում է: Ոչ սեզոնային ամիսներին շուկայում առկա է շատ քիչ քանակությամբ ներմուծված ելակ, որի 1 կգ-ի գինը տատանվում է 5000-8000 ՀՀ դրամի սահմաններում:

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

20|Էջ

Ծրագրի շրջանակներում արտադրված ելակի իրացման մեծածախ միջին գները հաշվարկվել են սեզոնային ամիսներին 900 դրամով, իսկ ոչ սեզոնային ամիսներին` 1600 դրամով:

Կապույտ հապալասի արտադրություն հանրապետությունում չի իրականացվում, իսկ ներմուծված հապալասի բարձր գներով պայմանավորված սպառման ծավալները նույնպես չնչին են: Ներմուծված հապալաս առևտրային ցանցերում ոչ միշտ է առկա, և դրանց գինը տատանվում է 15000-25000 դրամ/կգ սահմաններում: Այս գները իրատեսական չեն, քանի որ մոտ 4-7 անգամ բարձր են միջազգային շուկաներում հապալասի գներից, ուստի ծրագրի շրջանակներում արտադրվող հապալասի գները հաշվարկելիս հիմք են ընդունվել միջազգային շուկաներում առկա գները, և իրացման գինը 1 կգ համար նախատեսվել է 3000 դրամ:

Հաշվարկների հիմքում դրված գներով ելակը և հապալասը հասանելի կլինեն բնակչության ավելի լայն շերտերին և ծրագրի իրականացման առաջին տարիներին արտադրված ամբողջ արտադրանքը կիրացվի տեղական շուկայում:

Արտադրության ծավալների ընդլայնմանը զուգընթաց նախատեսվում է իրականացնել ելակի և հապալասի արտահանում Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ: Այս շուկաների ընտրությունը պայմանավորված է դրանց տարողունակությամբ, սպառողների գնողունակությամբ և ոչ սեզոնային ամիսներին շուկայում առկա ելակի և հապալասի դեֆիցիտով:

2011թ.-ի տվյալներով Ռուսաստանի Դաշնություն ելակի ներմուծման միջին գինը կազմել է 4,5 ԱՄՆ դոլար, իսկ կապույտ հապալասի ներմուծման միջին գինը` 9 ԱՄՆ դոլար:

Չնայած վերջին տարիներին Ռուսաստանում մի շարք ծրագրեր են իրականացվում հատապտուղների արտադրության ընդլայնման ուղղությամբ, սակայն նույնիսկ բոլոր ծրագրերի իրականացման պայմաններում հնարավոր չի լինի ապահովել շուկայում առկա պահանջարկը: Ուստի Հայաստանում հատապտուղների արտադրությունն ընդլայնելու և արտահանման համար նպաստավոր քանակներով ու պարբերականությամբ մատակարարում ապահովելու դեպքում Հայաստանում արտադրված հատապտուղները մրցունակ կլինեն ռուսական շուկայում:

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

21|Էջ

4. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են.

• գյուղական համայնքներում զբաղվածության մակարդակի բարձրացում, • անհատ գյուղացիների և փոքր ֆերմերային տնտեսությունների սոցիալական վիճակի

բարելավում, • փոքր հողակտորների արդյունավետ օգտագործում և դրանցից բարձր եկամուտների

ապահովում, • հատապտուղների արտադրության և արտահանման ծավալների ընդլայնում, • հատապտուղների արտադրությունից մինչև իրացում ամբողջական արժեշղթայի

զարգացում, • փոքր ջերմատնային տնտեսությունների զարգացում, • տեղական շուկան որակյալ հատապտուղներով ապահովում, հատապտուղների

գների սեզոնային տատանումների մեղմում, • այլ հատապտուղների արտադրության զարգացման համար նախադրյալների

ստեղծում:

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

22|Էջ

5. Ծրագրի իրականացման նախապայմանները Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի

արտադրության զարգացման ծրագիրն իրատեսական և իրականացնելի կլինի հատապտուղների արտադրության հիմնումից մինչև իրացում ամբողջական արժեշղթայի ձևավորման և զարգացման պայմաններում: Ամբողջական արժեշղթան ներառում է որակյալ տնկանյութի, սուբստրատի, հողախառնուրդի բաղադրիչների, բույսերի համար անհրաժեշտ սննդանյութերի, բուժանյութերի և ժամանակակից տեխնոլոգիաների մատակարարումը, անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների իրականացումը, մշակության վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության տրամադրումը, արտադրանքի հետբերքահավաքային և իրացման գործընթացները, ինչպես նաև արտադրության ֆինանսավորման աղբյուրներն ու գործիքները:

Ծրագրի իրականացման համար հատկապես կարևոր է ստորև նշված գործընթացների կազմակեպումը. 1. անհատ գյուղացիներին և ֆերմերային տնտեսություններին մատչելի պայմաններով

ֆինանսավորում, 2. տնկանյութերի ու սննդանյութերի կենտրոնացված մատակարարում, լաբորատոր

հետազոտությունների իրականացման և ագրոնոմիական խորհրադատվության տրամադրման ծառայությունների կենտրոնացված մատուցում,

3. իրացման գործընթացի արդյունավետ կազմակերպում: 1. Ելակի արտադրության 1000քմ. ջերմատան հիմնման համար պահանջվում են շուրջ

18 մլն. դրամի, 1000քմ. բաց գրունտում ելակի արտադրություն կազմակերպման համար` շուրջ 9,1 մլն. դրամի և 1000քմ. կապույտ հապալասի այգու հիմնման համար` շուրջ 3,13 մլն. դրամի չափով ներդրումներ: Անհատ գյուղացիները և ֆերմերային տնտեսությունները չունեն բավարար ֆինանսական միջոցներ նշված չափերով ներդրումներ կատարելու համար, իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող վարկավորման պայմանները նպաստավոր չեն այս գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար:

Նշված խնդիրը կարգավորելու համար անհրաժեշտ է ներդնել համապատասխան ֆինանսական գործիքներ, որոնք հնարավորություն կտան մատչելի պայմաններով ներգրավել փոխառու միջոցներ, ինչը հնարավոր կդարձնի փոքր հողատարածքներում ու ջերմատներում հատապտուղների եկամտաբեր արտադրության կազմակերպումը:

2. Անհատ գյուղացիների և ֆերմերային տնտեսությունների կողմից հատապտուղների արտադրությունն արդյունավետ կազմակերպելու համար նպատակահարմար է տնկանյութերի, սննդանյութերի և լաբորատոր հետազոտությունների ծառայությունների մատուցումն իրականացնել կենտրոնացված կառույցի միջոցով, որը.

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

23|Էջ

արտադրության համար կմատակարարի անհրաժեշտ քանակությամբ որակյալ տնկանյութ, պարարտանյութեր, բուժանյութեր և վնասատուների դեմ պայքարի այլ միջոցներ, ելակի արտադրության համար սուբստրատ, կապույտ հապակասի մշակության համար հողախառնուրդի բաղադրիչներ,

կիրականացվեն հատապտուղների սննդալուծույթների և դրենաժային ջրերի, մշակության համար օգտագործվող սուբստրատների, հողախառնուրդի, հիվանդացած բույսերի լաբորատոր հետազոտություններ և ըստ հետազոտության արդյունքների կմշակվի հատապտուղների մշակության համար անհրաժեշտ սննդակարգը, կտրամադրի խորհրդատվություն հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի վերաբերյալ,

սննդալուծույթի, դրենաժային ջրերի և սուբստրատի հետազոտության արդյունքների հիման վրա մշակված սննդակարգին համապատասխան կպատրաստի սննդախառնուրդներ և կմատակարարի հատապտուղ արտադրողներին:

3. Հաշվի առնելով ծրագրով նախատեսված առանձին տնտեսությունների

արտադրության փոքր ծավալները` կարևոր է որպես հատապտուղների իրացման այլընտրանքային մեխանիզմի ներդրում, իրացման միասնական արժեշղթայի ձևավորումը: Այդ նպատակով անհրաժեշտ է սահմանել հատապտուղներին ներկայացվող որակի չափորշիչները և հնարավորություն տալ համապատասխան որակական հատկանիշներ ապահոված արտադրողներին իրենց արտադրանքը շուկայահանել միասնական հովանոցային բրենդի ներքո` միևնույն փաթեթավորմամբ:

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

24|Էջ

6. Ծրագրի իրականացման հետագա քայլերը Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի

արտադրության զարգացման ծրագրի իրականացման միջոցառումները մշակելու, ծրագրի ֆինանսական, տնտեսական և ինստիտուցիոնալ խնդիրները լուծելու և ծրագրով նախատեսված գործընթացները կանոնակարգելու ու այդ գործընթացների նկատմամբ մշտադիտարկումներ իրականացնելու նպատակով նախատեսվում է ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո ստեղծել ծրագրի հարցերով խորհուրդ:

Ծրագրով նախատեսված նպատակների իրականացման խորհուրդը գործունեություն կիրականացնի հետևյալ ուղղություններով`

1. ծրագրի միջոցառումների պլանի մշակում, միջոցառումներն իրականացնող ինստիտուցիոնալ կառույցների որոշում, դրանց գործառույթների սահմանում, ծրագրի ընթացքի նկատմամբ հսկողության իրականացում և մշտադիտարկում,

2. հատապտուղների արտադրությունում օգտագործվող տեխնոլոգիաների մատակարարների (արտադրողների) ցանկի կազմում,

3. հատապտուղների արտադրության հիմնման համար ֆինանսական միջոցների աղբյուրների որոշում, ֆինանսավորման գործիքների մշակում, ֆինանսավորման կարգի սահմանում, շահառուների նկատմամբ պահանջների սահմանում,

4. հատապտուղների արտադրությունը միջազգային հավաստագրող կազմակերպության կողմից սերտիֆիկացմանն ուղղված ռազմավարության մշակում,

5. արտադրանքի իրացման ռազմավարության մշակում:

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

25|Էջ

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

26|Էջ

Հավելված 1: Ելակի բազմաբերք սորտերի համառոտ նկարագրությունը

ԱԼԲԻՈՆ

Ծագումը` Կալիֆորնիա Պտուղը` սկզբում երկարավուն-կոնաձև է, շատ համաչափ, ապա՝ հասունացման վերջում դառնում է ավելի լայն: Ունի համեմատաբար մուգ կարմիր գույն և փայլուն մակերես: Չափը շատ խոշոր է (5-6 և ավել սմ երկ.): Բավական ամուր է և փոխադրմանը դիմացկուն: Ունի գերազանց համային հատկանիշներ: Բերքառատ է՝ բերքատվությունը միջինը 1500 գ/բույս: Միջշարային տարածության ավելի լայն սխեմայի կիրառման դեպքում ավելի առատ բերք է տալիս: Բույսն ունի փարթամ աճ, զգայուն է սնկային հիվանդությունների նկատմամբ:

ՊՈՐՏՈԼԱ

Ծագումը` Կալիֆորնիա Պտուղը շատ խոշոր է, կոնաձև, լայն: Պտղի միջին զանգվածը 32գր Է, ունի վառ կարմիր գույն և շատ փայլուն մակերես: Պտուղը ամուր է, փոխադրմանը` դիմացկուն: Համը շատ ներդաշնակ է, առանց թթվության: Բերքատվությունը բարձր է հատկապես վաղ գարնանը և աշնանային ու ձմեռային ամիսներին` ջերմատանը մշակության դեպքում: Բույսը զգայուն է ֆիտոֆտորայի հանդեպ: ՖԼԱՄԵՆԿՈ

Ծագումը` Մեծ Բրիտանիա Պտուղը խոշոր է (ավելի քան 3,5 սմ երկ.), կոնաձև է, խիտ, իր ձևը պահպանում է ամբողջ սեզոնի ընթացքում:

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

27|Էջ

Ունի հագեցած նարնջա-կարմրավուն գույն և փայլուն մակերես: Փոխադրունակ է, լավ պահպանվում է: Ունի գերազանց համային հատկանիշներ. քաղցր է և հյութալի: Բերքառատ է, բերքատվությունը գագաթնակետին է հասնում սեզոնի ավարտին:

ԿԱՊՐԻ

Ծագումը` Իտալիա Պտուղը խոշոր է, կոնաձև, խիտ, միանման: Ունի վառ կարմիր գունավորում և փայլուն մակերես: Փոխադրունակությունը շատ բարձր է, լավ պահպանվում է: Ունի գերազանց համային հատկանիշներ. քաղցր է և հյութալի: Բերքատվությունը շատ բարձր է: Շատ դիմացկուն է հիվանդությունների նկատմամբ:

ՕՍՏԱՐԱ

Ծագումը` Նիդեռլանդներ Պտուղը միջին չափի է (15-20գր.), կոնաձև, միանման: Ունի հագեցած կարմիր գունավորում: Պտղամիսը միջին խտության է, շատ հյութալի, հաճելի համով: Փոխադրունակությունը բարձր չէ, պահողունակ չէ: Բերքատվությունը շատ բարձր է: Շատ դիմացկուն է հիվանդությունների նկատմամբ:

ՍՈՒԻԹ ԻՎ

Ծագումը` Մեծ Բրիտանիա Պտուղը երկարավուն է, կոնաձև: Ունի մուգ կարմիր գունավորում: Պտղամիսը միջին խտության է, շատ հյութալի, հաճելի համով: Փոխադրունակությունը բարձր չէ, պահողունակ չէ: Բերքատվությունը բարձր է: Դիմացկուն է հիվանդությունների նկատմամբ:

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

28|Էջ

Հավելված 2: Կապույտ հապալասի սորտերի համառոտ նկարագրությունը

ԴՈՒԿԵ

Թուփն ամուր է, ոչ շատ բարձր, կանգուն: Վաղահաս է: Պտուղները համեղ են հատկապես սառեցում անցնելուց հետո: Պտուղներն ունեն բաց կապույտ գույն և շատ ամուր են, խոշոր: Հնարավոր է հաջողությամբ կատարել մեխանիկական բերքահավաք: Սորտի միակ թերությունն այն է, որ դժվար է այն երկար ժամանակ պահել կենսունակ:

ԲԼՈՒ ՔՐՈՊ

Թուփն ամուր է, կենսունակ, ուղղաձիգ: Պտուղները շատ մեծ են, փոքր սպիով, ամուր և փոխադրունակ, շատ համեղ են և հասունանալիս չեն ճաքում ու ընկնում պտղակոթից: Դիմացկուն է գարնանային ցրտահարություններին: Վաղ քաղած պտուղների համը թթվային է: Կարելի է կատարել մեքենայացված բերքահավաք:

ԲԼՈՒ ԳՈԼԴ

Թուփը կոմպակտ է և հասնում է 120սմ-ի: Ցրտադիմացկուն է: Միջահաս է: Պտուղները երկնագույն են, չափազանց ամուր, համեղ: Ունեն բարձր բերք, նորմալ պահունակություն: Հարմար է ձեռքով բերքահավաք կատարելուն, սակայն չի բացառվում նաև մեքենայական բերքահավաքը:

Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակի և կապույտ հապալասի արտադրության զարգացման ծրագիր

29|Էջ

ԼԻԲԵՐԹԻ

Թուփը ուղղաձիգ է, մի փոքր տարածվող, երկարատև, պտղաբերում է կողային ճյուղավորությունների վրա: Պտուղները շատ ամուր, թեթևակի տտիպ համով, խոշոր, պահունակ:

ԷԼԻՈԹ

Լավագույն ուշահաս սորտերից է: Այժմ փորձեր են արվում պահունակության տևողությունը երկարացնել մինչև 12 շաբաթ: Զգայուն է էտի աշխատանքների ժամանակին իրականացման նկատմամբ: Պտուղներն առանձնանում եմ լավ համային հատկանիշներով:

ՊԱՏՐԻՈՏ

Պատրիոտի թուփն ունի ուժեղ, փռված, չափավոր ուղղաձիգ կազմվածք: Պտղաբեր է, շատ ամուր, կարող է դիմանալ ծանր, խոնավ հողերին: Դիմացկուն է արմատի փտման հանդեպ: Պատրիոտի պտուղը միջին չափի է կապույտ, մեծ չափերի և կախվում է փնջերով: Պտուղն ունի գերազանց համային հատկանիշներ: Հատուկ խնամքի կարիք է զգում բերքահավաքի ժամանակ, քանի որ պտուղները երբեմն չեն հասցնում ամբողջությամբ կապտել հակառակ կողմից:

ՉԱՆԴԼԵՐ

Թուփը ամուր է, ուղղաձիգ 1.8մ բարձրությամբ և զարգացած ճյուղավորումով: Չանդլերի պտուղները կապույտ հապալասի մյուս սորտերի համեմատ ամենախոշորն են, ունեն 22մմ տրամագիծ և կշռում են 5գ/պտուղ: Հիանալի սորտ է այգեգործների համար, պտուղը հասունանում է 6 շաբաթվա ընթացքում` ցուցաբերելով բարձր բերքատվություն և հիանալի համային հատկանիշներ: