47
Ա Կ Ա Ֆ Ի Ս Տ (ՕՐՀՆԵՐԳՈՒԹՅՈՒՆ) ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆ ԿՈՆԴԱԿ 1 Մեզ պաշտպանող Հրաշագործ և Քրիստոսի ընտրյալ ծառայող, ամբողջ աշխարհում սփռվող մեծարժեք ողորմություն և անսպառ հրաշքների ծով, սիրով գովում ենք քեզ, սուրբ Նիկոլայ: Դու, որպես Տիրոջ հանդեպ ունեցող համարձակություն, ազատիր ինձ բոլոր դժբախտություններից: Քանզի կանչում եմ քեզ. Ուրախացիր, Նիկոլայ, մեծ Հրաշագործ: ԻԿՈՍ 1 Երկրային բնույթ ունեցող հրեշտակ, այսպես ներկայացրեց քեզ բոլոր արարածների Արարիչը, քանզի կանխատեսելով քո հոգու արգասավոր գեղեցկությունը, երանելի Նիկոլայ, Նա սովորեցրեց բոլորին այսպես հռչակել քեզ. Ուրախացիր, մայրական արգանդից մաքրված. ուրախացիր, նույնիսկ մինջև վերջ օրհնված: Ուրախացիր, քո ծնունդով ծնողներիդ զարմացնող. ուրախացիր, հոգևոր ուժդ անմիջապես ծնունդից հետո ցուցաբերող: Ուրախացիր, Քրիստոսի խաղողի այգու առաջին որթատունկ. ուրախացիր, Հիսուսի Դրախտի հրաշագործ ծառ: Ուրախացիր, դրախտի շուշան. ուրախացիր, Հիսուսի մեռոնի բուրմունք: Ուրախացիր, քանզի քեզանով քշվում է հեկեկանքը. ուրախացիր, քանզի քեզանով բերվում է երջանկությունը: Ուրախացիր, Նիկոլայ, մեծ Հրաշագործ: ԿՈՆԴԱԿ 2 Տեսնելով քո մեռոնի արտահոսքը, աստվածաիմաստուն, մենք լուսավորվում ենք հոգով ու մարմնով, կենսարար Նիկոլայ, քանզի հրաշքներով, ինչպես Աստծու վերին օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում ես Դու հավատքով Աստծուն կանչողներին. Ալլելույա:

ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում

  • Upload
    others

  • View
    9

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում

Ա Կ Ա Ֆ Ի Ս Տ (ՕՐՀՆԵՐԳՈՒԹՅՈՒՆ)

ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆ

ԿՈՆԴԱԿ 1

Մեզ պաշտպանող Հրաշագործ և Քրիստոսի ընտրյալ ծառայող, ամբողջ

աշխարհում սփռվող մեծարժեք ողորմություն և անսպառ հրաշքների ծով, սիրով

գովում ենք քեզ, սուրբ Նիկոլայ: Դու, որպես Տիրոջ հանդեպ ունեցող

համարձակություն, ազատիր ինձ բոլոր դժբախտություններից: Քանզի կանչում եմ քեզ.

Ուրախացիր, Նիկոլայ, մեծ Հրաշագործ:

ԻԿՈՍ 1

Երկրային բնույթ ունեցող հրեշտակ, այսպես ներկայացրեց քեզ բոլոր

արարածների Արարիչը, քանզի կանխատեսելով քո հոգու արգասավոր գեղեցկությունը,

երանելի Նիկոլայ, Նա սովորեցրեց բոլորին այսպես հռչակել քեզ.

Ուրախացիր, մայրական արգանդից մաքրված. ուրախացիր, նույնիսկ մինջև վերջ

օրհնված:

Ուրախացիր, քո ծնունդով ծնողներիդ զարմացնող. ուրախացիր, հոգևոր ուժդ

անմիջապես ծնունդից հետո ցուցաբերող:

Ուրախացիր, Քրիստոսի խաղողի այգու առաջին որթատունկ. ուրախացիր, Հիսուսի

Դրախտի հրաշագործ ծառ:

Ուրախացիր, դրախտի շուշան. ուրախացիր, Հիսուսի մեռոնի բուրմունք:

Ուրախացիր, քանզի քեզանով քշվում է հեկեկանքը. ուրախացիր, քանզի քեզանով

բերվում է երջանկությունը:

Ուրախացիր, Նիկոլայ, մեծ Հրաշագործ:

ԿՈՆԴԱԿ 2

Տեսնելով քո մեռոնի արտահոսքը, աստվածաիմաստուն, մենք լուսավորվում ենք

հոգով ու մարմնով, կենսարար Նիկոլայ, քանզի հրաշքներով, ինչպես Աստծու վերին

օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում ես Դու հավատքով Աստծուն կանչողներին.

Ալլելույա:

Page 2: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում

ԻԿՈՍ 2

Ձեռք բերելով Սուրբ Երրորդության անհասանելի գիտելիքները, եղել ես դու

Նիկեայում ՝ սուրբ հայրերի հետ եռանդուն պաշտպան ՝ ուղղափառ հավատքի, քանզի

Հորը հավասար Որդուն խոստովանեցիր, նույնքան հավերժությամբ ու հավասար

իշխանությամբ խելագառի Արիան դիմակազրկեցիր: Այդ պատճառով հավատարիմները

սովորեցին երգաբանել քեզ.

Ուրախացիր, հզոր բարեկեցության սյուն. ուրախացիր, հավատարիմների

ապաստան քաղաք:

Ուրախացիր, կայուն Ուղղափառության ամրացում. ուրախացիր, Սուրբ

Երրորդության թանկագին կարգ ու գովասանք:

Ուրախացիր, Աստծու Որդուն Հոր պատվին հավասար հռչակող. ուրախացիր,

խելագառության մեջ ընկնողի Արիան սրբերի շարքից հեռացնող:

Ուրախացիր հայր հայրերի փառահեղ գեղեցկություն. ուրախացիր, բոլոր

իմաստունների բարեզարդություն:

Ուրախացիր, կրակոտ խոսքեր արտահայտող. ուրախացիր, սեփական հոտը

հիանալի ուղղորդող:

Ուրախացիր, քանզի քեզանով հաստատվում է հավատքը. ուրախացիր, քանզի

քեզանով տապալվում է մոլորությունը:

Ուրախացիր, Նիկոլայ, մեծ Հրաշագործ:

ԿՈՆԴԱԿ 3

Վերևից քեզ տրված զորությամբ սրբեցիր ամեն արցունք՝ խորը տառապողնրի

երեսից, օրհնյալ Նիկոլայ, քանզի տենչացողներին կերակրող հանդիսացար, ծովի

անդունդում լողացողների համար՝ նավավար, անառողջներին՝ ապաքինող և ամեն ինչում

օգնում ես նրանց, ովքեր կանչում են Աստծուն. Ալլելույա:

ԻԿՈՍ 3

Հայր Նիկոլայ, երկնքից պետք է երգաբանվեր երգը քեզ, այլ ոչ երկրից, քանզի

մարդկանցից որևէ մեկը ինչպես՞ կարող է հռչակել քո սրբության մեծությունը: Բայց

մենք քո սիրուց պարտված աղերսում ենք քեզ այսպես.

Ուրախացիր, գառների և հովիվների կերպար. ուրախացիր, բարիքների սուրբ

մաքրում:

Page 3: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում

Ուրախացիր, բարեգործությունների շտեմարան. ուրախացիր, սրբության մաքուր

ու թանկագին բնակավայր:

Ուրախացիր, ճրագ՝ բոլորից սիրված, որ փայլում է բոլորի համար. ուխացիր,

անարատ ոսկու լույս:

Ուրախացիր, հրեշտակներին արժանի զրուցակից. ուրախացիր, մարդկանց բարի

ուսուցիչ:

Ուրախացիր, բարեպաշտ հավատքի կանոն. ուրախացիր, հոգևր հեզության

կերպար:

Ուրախացիր, քեզանով ազատվում ենք մարմնական կրքերից. ուրախացիր, քանզի

քեզանով լցվում ենք հոգևոր քաղձրությամբ:

Ուրախացիր, Նիկոլայ, մեծ Հրաշագործ:

ԿՈՆԴԿ 4

Տարակուսանքի փոթորիկը շփոթեցնում է միտքս, ինչպես՞ արժանի գովերգել քո

հրաշքները, օրհնյալ Նիկոլայ, քանզի ոչ ոք չի կարող դրանք թվարկել, թեկուզ և շատ

լեզուներ իմանար եվ դրանցով հաղորդել ցանկանար: Բայց մենք Աստծուն՝

հիանալիորեն քեզնով փառաբանված, համարձակվում ենք գովաբանել: Ալլելույա:

ԻԿՈՍ 4

Բարեգործ Նիկոլայ, մենք լսել ենք մոտ ու հեռու քո հրաշքների մեծության

մասին. սովորական է քեզ համար ինչպես օդում վերին օրհնության թեթև թևերի վրա

առաջինը հասնել օգնության փորձանքում գտնվողներին, դրանցից շուտ ազատելով

բոլորին, որոնք կանչում են քեզ այսպես.

Ուրախացիր, տրտմությունից ազատող. ուրախացիր, վերին օրհնություն տվող:

Ուրախացիր, չարի անսպասելի արտաքսող. ուրախացիր, ցանկալի բարիքներ

արմատավորող:

Ուրախացիր, արագ մխիթարող նրանց, ովքեր գտնվում են փորձանքի մեջ.

ուրախացիր, նեղացնողների սարսափելի վրիժառու:

Ուրախացիր, հրաշքների ծովանդունդ՝ Աստծու կողմից հեղեղված.

ուրախացիր, Քրիստոսի օրենքի քարետախտակներ՝ Աստծու կողմից գրված:

Ուրախացիր, ընկածների ամուր վերականգնում. ուրախացիր, ճիշտ

կանգնածների ամրապնդում:

Page 4: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում

Ուրախացիր, քանզի քեզանով է ամեն սուտ հայտնաբերվում, ուրախացիր,

քանզի քեզանով ամեն ճիշտը իրականացվում է:

Ուրախացիր, Նիկոլայ, մեծ Հրաշագործ:

ԿՈՆԴԱԿ 5

Աստծու կողմից շարժվող աստղով հայտնվեցիր դու, ուղղարկվելով ծովում

խորտակվողներին, որոնց շուտով մահ էր սպասվում, եթե դու օգնության չհասնեիր

քեզ կանչողներին, սուրբ հրաշագործ Նիկոլայ, չէ որ, երբ չարքերը նավը խորտակել

ցանկացան, արգելելով նրանց՝ քշեցիր դու, հավատարիմներին սովորեցնելով քո

միջոցով կանչել փրկարար Աստծուն. Ալլելույա:

ԻԿՈՍ 5

Աղքատության պատճառով խայտառակ ամուսնության առաջ կանգնած

աղջիկները տեսան քո մեծ հոգատարությունը, ամենաբարի հայր Նիկոլայ, երբ դու

նրանց ծեր հորը գիշերով գաղտնի երեք ոսկու կապ տվեցիր, նրան աղջիկների հետ

փրկելով խայտառակությունից, դրա համար բոլոր այդպիսիներից լսում ես այս

խոսքերը.

Ուրախացիր, մեծագույն բարության գանձարան. ուրախացիր, մարդկանց

նախախնամությունների շտեմարան:

Ուրախացիր, սնունդ եվ ուրախություն՝ քեզ աղերսողներին, ուրախացիր,

անսպառելի հաց՝ տենչացողներին:

Ուրախացիր, Աստծուց տրված հարստություն՝ երկրում ապրող աղքատներին.

ուրաացիր, ընկածների արագ բարձրացում:

Ուրախացիր, աղքատներին շուտ լսող. ուրախացիր, սգավորներին ողորմած

խնամք:

Ուրախացիր, երեք կույս աղջիկներին անարատ ամուսնության ուղղեկցող.

ուրախացիր, մաքրությունը հոգատար պահպանող:

Ուրախացիր, անհույսների հույս. ուրախացիր, ամբողջ աշխարհի

բավականություն:

Ուրախացիր, Նիկոլայ, մեծ Հրաշագործ:

Page 5: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում

ԿՈՆԴԱԿ 6

Ողջ աշխարհը քարոզում է քեզ, երանելի Նիկոլայ, որպես փորձանքի մեջ

ընկածներին շտապ հասնող պաշտպան, քանզի բազմիցս ցամաքով

ճանապարհորդողներին եվ ծովագնացներին առաջինն ես հասնում օգնության, բոլոր

Աստծուն կանչողներին միասին պաշտպանում ես չարիքից. Ալլելույա:

ԻԿՈՍ 6

Հայր հովիվ Նիկոլայ, դու փայլեցիր ինչպես կյանքի լույս, փրկելով

զորավարներին, որոնց մահ էր սպասվում, հայտնվելով թագավորի երազում՝ վախեցրիր,

նրանց անվնաս ազատել հրամայեցիր, դրա համար մենք բոլորս, նրանց հետ,

երախտապարտ կանչում ենք քեզ.

Ուրախացիր, քեզ եռանդով կանչողներին օգնող. ուրախացիր, անարդար

սպանությունից ազատող:

Ուրախացիր, խարդախ զրպարտանքից պաշտպանող. ուրախացիր, անիրավ

խորհուրդները վերացնող:

Ուրախացիր, սարդոստայնի նման սուտը պատռող. ուրախացիր, ճիշտը

փառահեղ բարձրացնող:

Ուրախացիր, անմեղներին կապանքներից ազատող. ուրախացիր, մեռածներին

հարեցնող:

Ուրախացիր, ճիշտը ներկայացնող, ուրախացիր, սուտը մթագնող:

Ուրախացիր, քանզի քեզանով անմեղները ազատված են սրից. ուրախացիր,

քո շնորհիվ նրանք վայելեցին լույսը:

Ուրախացիր, Նիկոլայ , մեծ Հրաշագործ:

ԿՈՆԴԱԿ 7

Ցանկանալով քշել աստվածանարգ հերետիկոսական գառշահոտությունը, մեռոնի

բույրով գաղտնի հայտնվեցիր, Նիկոլայ, Միր Լիկինի ժողովրդին փրկեցիր, և ամբողջ

աշխարհը քո մեռոնով օծեցիր: Մեզանից հեռացրու Աստծուն նողկալի մեղսավոր

գառշահոտությունը, և մենք էլ բարեհաջող կանչենք Աստծուն. Ալլելույա:

ԻԿՈՍ 7

Նոյի փրկարար տապանի նոր նավարար ենք տեսնում քեզ, սուրբ հայր Նիկոլայ,

փոթորիկը՝ բոլոր դաժան փորձանքների, ցրում ես քո ղեկավարությամբ, ասվսծային

Page 6: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում

խաղաղություն բերելով այսպես կանչողներին.

Ուրախացիր, փոթորիկից քշվողներին՝ խաղաղ ապաստարան. ուրախացիր,

խոռտակվողների հուսալի պահակ:

Ուրախացիր, ջրանդունդների մեջ լողացողների բարի նավարար. ուրախացիր,

ծովային տագնապը դադարեցնող:

Ուրախացիր, վրա հասնող մրրիկների ուղղեկցող. ուրախացիր,

ցրտահարությունից տառապողներին՝ ջերմացնող:

Ուրախացիր, լուսաճաճանչ շող՝ սգո խավարը ցրող. ուրախացիր, լուսապսակ,

աշխարհի բոլոր կողմերը լուսավորող:

Ուրախացիր, մեղքերի անդունդից մարդկանց ազատող. ուրախացիր, դժողքի

անդունդը սատանային գցող:

Ուրախացիր, քանզի քեզանով Աստծու անհուն բարեսրտությանը

համարձակորեն կանչում ենք. ուրախացիր, քանզի քեզանով ջրհեղեղի

զայրույթից ազատվելով, Աստծու հետ ձեռք ենք բերում խաղաղություն:

Ուրախացիր, Նիկոլայ, մեծ Հրաշագործ:

ԿՈՆԴԱԿ 8

Քո սուրբ եկեղեցին, բարերար Նիկոլայ, ոչ սովորական հրաշքներով է

հայտնվում քեզ մոտ վազողներին, քանզի ամենաքիչը տալով, մենք ստանում ենք

ամենամեծ բուժումը՝ մեր տկարությունների, եթե միայն Աստծուց հետո, հույսներս քեզ

վրա դնենք ու հավատալով կանչենք. Ալլելույա:

ԻԿՈՍ 8

Դու ամբողջությամբ բոլորի օգնականն ես, աստվածային Նիկոլայ, բոլոր քեզ մոտ

եկողներին իրար հետ հավաքեցիր՝ ինչպես ազատագրող, սնուցող և շտապ բժիշկ

երկրավորներին, բոլորին դրդելով գովասանքի,ահա կանչում են քեզ այսպես.

Ուրախացիր, բոլոր բուժումների աղբյուր. ուրախացիր, ծանր տանջվողների

օգնական:

Ուրախացիր, արշալույս՝ գիշերում փայլող, հանցավոր թափարականների

համար. ուրախացիր այրող աշխատանքից տանջվողներին՝ երկնքիս սփռվող

ցող:

Ուրախացիր, չքավորների բարեկարիքները հոգացող. ուրախացիր,

Page 7: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում

խնդրողներին լիություն տվող:

Ուրախացիր, մեր խնդրանքներից բազմաթիվ անգամ առաջ ընկնող.

ուրախացիր, ալեհերների ուժը նորացնող:

Ուրախացիր, ճիշտ ճանապարհից բազմաթիվ շեղվողներին բացահայտող.

ուրախացիր, Աստծու խորհրդի հավատարիմ ծառայող:

Ուրախացիր, քանզի քեզանով նախանձը ոտնահարում ենք. ուրախացիր,

քանզի քո շնորհիվ մեր վարքը բարեկրթվում է:

Ուրախացիր, Նիկոլայ, մեծ Հրաշագործ:

ԿՈՆԴԱԿ 9

Բոլոր հիվանդությունները թեթեվացրու, մեր մեծ պաշտպան Նիկոլայ,

պատրաստելով բարեպարգեվ դեղեր՝ քաղցրացնող մեր հոգիները եվ ուրախացնող

մեր սրտերը՝ եռանդով քո օգնությունը խնդրողների և Աստծուն կանչողների.

Ալլելույա:

ԻԿՈՍ 9

Սրբապիղծների զուր ճոռոմախոսոթյունները քո միջոցով խայտառակված ենք

տեսնում, բարի իմաստուն հայր Նիկոլայ, քանզի Աստվածությունը բաժանող Արիա-

հայհոյողին և Սավելիային, որը շփոթում մտցրեց Սուրբ Եռյակի մեջ, դու հաղթեցիր

վիճաբանությամբ, դրանով էլ մեզ Ուղղափառության մեջ ամրապնդեցիր: Այս

պատճառով կանչում ենք քեզ այսպես.

Ուրախացիր, բարի պատիվ պաշտպանող վահան. ուրախացիր, մեղսականին

ոչնչացնող սուր:

Ուրախացիր, Աստծու պատվիրանների ուսուցիչ. ուրախացիր, Աստծու հակառակ

ուսուցումը կործանող:

Ուրախացիր, Աստծուց հաստատված սանդուղք, որով երկինք ենք բարձրանում.

ուրախացիր, Աստծու կողմից ստեղված օթևան, որտեղ ապաստանվում են

շատերը:

Ուրախացիր, անխելքներին քո խոսքով իմաստացնում ես. ուրախացիր,

անբաններին բարձրացնում ես քո բարոյականությամբ:

Ուրախացիր, Աստծու պատվիրանների չհանգչող լույս. ուրախացիր, Աստծու

կանոնադրությունների ամենափայլուն շող:

Page 8: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում

Ուրախացիր, քանզի քո գիտությունով գլխազերծվում են հերետիկները.

ուրախացիր, քանզի քեզանով հավատարիմներն արժանանում են փառքի:

Ուրախացիր, Նիկոլայ, մեծ Հրաշագործ:

ԿՈՆԴԱՔ 10

Ուզենալով փրկել հոգիդ, դու հիրավի մարմինդ ենթարկեցրիր հոգուդ, մեր հայր

Նիկոլայ, որովհետև, նախ և առաջ, լռության և մտադրությունների պայքարի մեջ՝

արարքին աստվածային միտքը ավելացրիր, աստվածամտքով էլ կատարյալ միտք

ձեռք բերեցիր և դրանով համարձակորեն Աստծու և հրեշտակների հետ խոսեցիր՝

միշտ կանչելով. Ալլելույա:

ԻԿՈՍ 10

Դու պարիսպ ես քո հրաշքները գովաբանողներին և քո պաշտպանությանը

դիմողներին, դրա համար էլ մեզ՝ առաքինով աղքատներիս, հիվանդություններից,

աղետներից, տարբեր փորձանքներից և աղքատությունից ազատիր, սիրով քեզ

այսպես կանչողներիս.

Ուրախացիր, աղքատությունից հավերժ ազատող. ուրախացիր, հավերժական

հարստություն պարգևող:

Ուրախացիր, արդարություն տենչացողների անսպառ սնունդ. ուրախացիր,

կյանք փափագողների անսպառ աղբյուր:

Որախացիր, խռովությունից ու պատերազմից պաշտպանող. ուրախացիր,

կապից ու գերությունից ազատող:

Ուրախացիր, հարձակումների մեծափառ պաշտպան. ուրախացիր, փորձանքներից

ու աղետներից մեծագույն պաշտպան:

Ուրախացիր, շատերին կործանումից հեռացնող. ուրախացիր, անթիվներին

անվնաս պահող:

Ուրախացիր, քանզի քո շնորհիվ մեղսավորները խուսափում են արյունարբու

մահից. ուրախացիր, քանզի քո միջնորդությամբ ապաշխարողները

հավերժական կյանք են ստանում:

Ուրախացիր, Նիկոլայ, մեծ Հրաշագործ:

Page 9: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում

ԿՈՆԴԱԿ 11

Ավելի, քան մյուսները, Սուրբ Երրորդության երգն ես դու բերել, օրհնյալ Նիկոլայ,

մտքով, խոսքով և գործով, քանզի ճշմարտությամբ բացատրեցիր ճիշտ հավատքի

դոգմաները, հույսով, հավատքով ու սիրով խրատում ես մեզ՝ Սուրբ Երրորդության

մեջ Աստծուն երգել. Ալլելույա:

ԻԿՈՍ 11

Կյանքի խավարման մեջ գտնվողների համար չմարող լուսաճաճանչ շող ենք

տեսնում քեզ, Աստծուց ընտրված հայր Նիկոլայ, քանզի անիրական հրեշտակային

լույսերով զրուցում ես դու անբնական Սուրբ Երրորդության լույսի մասին և

պայծառեցնում ես հավատարիմների հոգին, որոնք կանչում են քեզ այսպես.

Ուրախացիր, Սուրբ Երրորդության լուսավորում. ուրախացիր, ոչ մայր մտնող

Արևի առավոտյան աստղ:

Ուրախացիր, Աստծու բոցով վառված մոմ. ուրախացիր, քանզի դու մարեցիր

շատ հոգիների մեղսական կրակը:

Ուրախացիր, Ուղղափառության պարզ քարոզ. ուրախացիր, Ավետարանի

հիանալի լույսի փայլ:

Ուրախացիր, հերետիկոսությունը վառող շանթ. ուրախացիր, գայթակղողներին՝

վախեցնող որոտ:

Ուրախացիր, ճշմարիտ գիտության ուսուցիչ. ուրախացիր, խորհրդավոր մտքի

պարզաբանող:

Ուրախացիր, քանզի քեզանով ոտնատակվել են արարածներին

խոնարհվողները. ուրախացիր, քազի քեզանից սովորել ենք խոնարհվել

Արարչին՝ Երրորդությունում:

Ուրախացիր, Նիկոլայ, մեծ Հրաշագործ:

ԿՈՆԴԱԿ 12

Իմանալով Աստծուց քեզ տրված վերին օրհնության մասին, ուրախությամբ քո

հիշատակը տոնում ենք իչպես հարկն է, փառավոր հայր Նիկոլայ, և քո հրաշալի

հովանավորությանը ամբողջ հոգով մոտ ենք վազում. քո փառավոր գործերը՝ ինչպես

ծովի ավազը և ինչպես անթիվ աստղերը, մենք չենք կարող հաշվել, ու զարմանքով

պատված կանչում ենք Աստծուն. Ալլելույա:

Page 10: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում

ԻԿՈՍ 12

Երգելով քո հրաշքների մասին՝ մենք գովում ենք քեզ, ամենագովելի Նիկոլայ,

քանզի քո մեջ Աստված՝ Երրորդությունում հռչակվող, հրաշալիորեն փառաբանվեց.

բայց, եթե բազմաթիվ հոգով ստեղծված սաղմոսներն ու երգերը բերում ենք քեզ,

սուրբ հրաշագործ, միևնունն է, ոչինչ չեք անում քո պարգևած հրաշքների համեմատ,

որոնցով զարմանալով կանչում ենք քեզ այսպես.

Ուախացիր, թագավորող թագավորին, Տեր ու Տիրակալին ծառայող.

ուրախացիր, Նրա երկնային ծառայողների հետ՝ համաբնակիչ:

Ուրախացիր, հավատարիմ մարդկանց օգնություն. ուրախացիր, քրիստոնեական

սերունդի վեհացում:

Ուրախացիր, հաղթանակողին նույնանուն. ուրախացիր, հանրաճանաչ

դափնեկիր:

Ուրախացիր, բոլոր բարեգործների հայելի. ուրախացիր, բոլոր քեզ մոտ

վազողների համար՝ ամուր պատսպան:

Ուրախացիր, Աստծուց ու Աստվածամայրից հետո՝ մեր հույսն ու ապավենը.

ուրախացիր, ներ մարմնին՝ առողջություն և հոգուն՝ փրկություն:

Ուրախացիր, քանզի քո բարեխոսությամբ՝ մենք մահից հավերժորեն

ազատվում ենք. ուրախացիր, քանզի քո շնորհիվ արժանանում ենք մենք

հավերժական կյանքի:

Ուրախացիր, Նիկոլայ, մեծ Հրաշագործ:

ԿՈՆԴԱԿ 13

Ով՜ ամենասուրբ և ամենահրաշալի հայր Նիկոլայ, բոլոր սգավորների

մխիթարանք: Ընդունիր մեր այժմյան նվիրաբերությունը, և հրեշից մեզ ազատելու

համար Աստծուն աղոթիր՝ աստվածահաճո քո միջնորդությամբ, որպեսզի մենք էլ քեզ

հետ երգենք. Ալլելույա:

(Այս կոնդակը կարդացվում է երեք անգամ)

Ապա կարդացվում է 1- ին իկոսը եվ 1-ին կոնդակը:

Page 11: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում

ԱՂՈՏՔ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆ

Ով՜ ամենասուրբ Նիկոլայ, Աստծու փառավոր ծառա, մեզ թեժ հովանավորող

ու ամեն տեղ սգից արագ պաշտպանող: Օգնիր ինձ՝ մեղավորիս և վհատվողիս,

այժմյան կյանկում խնդրիր Տեր Ասդծուն, ների ինձ՝ իմ բոլոր մեղքերի համար, որ

գործել եմ պատանեկությունում, ամբողջ կյանքիս ընթացքում՝ գործով, խոսքով,

մտածողությամբ և իմ ամբողջ զգացողություններով. ու իմ հոգին հանձնելուց՝ օգնիր

ինձ, դժբախտիս, խնդրիր Տեր Ասդծուն՝ բոլոր արարածների Արարչին, ազատի ինձ

օդային չարչարանքներից և հավերժական տանջանքից, որպեսզի ես մշտապես

փառաբանեմ Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն ու քո գթառատ միջնորդությունը՝

այսօր, միշտ և հավիտյան: Ամեն:

Page 12: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 13: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 14: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 15: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 16: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 17: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 18: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 19: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 20: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 21: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 22: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 23: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 24: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 25: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 26: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 27: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 28: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 29: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 30: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 31: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 32: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 33: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 34: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 35: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 36: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 37: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 38: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 39: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 40: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 41: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 42: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 43: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 44: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 45: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 46: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում
Page 47: ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԻԿՈԼԱՅ ՀՐԱՇԱԳՈՐԾԻՆhttps://молитва-по-соглашению.рф/pdf/am10.pdf · օրհնությամբ լցված ջրերով՝ հագեցնում

ghfkjlikjri