7
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.2 (12) Общественные науки (Армянская филология) Social Sciences (Armenian Philology) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 47-50.pdf2 ЕРЕВ НСК ГОС Д РСТВЕНН Н ВЕРС ТЕТ YEREVAN STATE UNIVERSITY _____ СТ ДЕН ЕСКОЕ

  • Upload
    others

  • View
    11

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 47-50.pdf2 ЕРЕВ НСК ГОС Д РСТВЕНН Н ВЕРС ТЕТ YEREVAN STATE UNIVERSITY _____ СТ ДЕН ЕСКОЕ

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.2 (12)

Общественные науки (Армянская филология)

Social Sciences (Armenian Philology)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 47-50.pdf2 ЕРЕВ НСК ГОС Д РСТВЕНН Н ВЕРС ТЕТ YEREVAN STATE UNIVERSITY _____ СТ ДЕН ЕСКОЕ

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.2 (12)

Հասարակական գիտություններ

(Հայ բանասիրություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 47-50.pdf2 ЕРЕВ НСК ГОС Д РСТВЕНН Н ВЕРС ТЕТ YEREVAN STATE UNIVERSITY _____ СТ ДЕН ЕСКОЕ

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

բ.գ.դ., պրոֆ. Ա. Աբաջյան

բ.գ.դ., պրոֆ. Յու. Ավետիսյան

բ.գ.դ., դոց. Ն. Հարությունյան

բ.գ.թ., դոց. Վ. Պետրոսյան

բ.գ.թ., դոց. Ա. Տեր-Մինասյան

բ.գ.թ., դոց. Ն. Պողոսյան

բ.գ.թ., դոց. Ա. Ղազարյան

Редакционная коллегия:

д.ф.н., проф. А. Абаджян

д.ф.н., проф. Ю. Аветисян

д.ф.н., доц. Н. Арутюнян

к.ф.н., доц. В. Петросян

к.ф.н., доц. А. Тер-Минасян

к.ф.н., доц. Н. Погосян

к.ф.н., доц. А. Казарян

Editorial Board

DSc, Prof. A. Abajyan

DSc, Prof. Y. Avetisyan

DSc, Associate Prof. N. Harutyunyan

PhD, Associate Prof. V. Petrosyan

PhD, Associate Prof. A. Ter-Minasyan

PhD, Associate Prof. N. Poghosyan

PhD, Associate Prof. A. Ghazaryan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+37460) 710194,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 47-50.pdf2 ЕРЕВ НСК ГОС Д РСТВЕНН Н ВЕРС ТЕТ YEREVAN STATE UNIVERSITY _____ СТ ДЕН ЕСКОЕ

47

Լիլիթ Ղուլինյան ՎՊՀ, Բանասիրական ֆակուլտետ, բակալավրիատի ուսանող

Գիտ. ղեկավար՝ բ.գ.թ. Լ. Պետրոսյան Էլ. փոստ՝ [email protected]

ԲԱՐՁՐԱՔԱՇԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՎԱՈՃԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բարձրաքաշ Ս. Գրիգորի վանքը գտնվում է Դսեղ գյուղում: Ավերակ վիճակում մեզ հասած արձա-

նագրություններից պարզ է դառնում, որ այն կառուցվել է 13-րդ դարում: Վանական համալիրը բաղկա-ցած է երկու եկեղեցուց, գավթից, մատուռից, Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցից, ձիթհանից, խաչքարերի մնացորդներից: Գլխավոր եկեղեցին Ս. Աստվածածինն է: Կառուցումն սկսվել է Համա-զասպ Մամիկոնյանի թոռ և Սարգսի որդի Մարծպանի կողմից: Հարավից եկեղեցում կից է գավիթը: «Բարձրաքաշ է կոչվել գյուղի նկատմամբ ունեցած դիրքի պատճառով. հարթավայրից ցած, քաշ, ներքև դեռևս Ժ դարում կառուցված եկեղեցու տեղը մատնանշելու ձգտումով: Բարձրաքաշը դարձել է տեղանուն»

1:

Դեպի հարավ գտնվում է միջնադարյան գերեզմանոցը, որի տարածքում տեղադրված է Ս. Հարու-թյուն մատուռը, որն անվանում են նաև Ագռավի տապան: Կառուցվել է Հովհաննես վարդապետի և նրա եղբոր` Սարգսի կողմից 1234 թ.: Ս. Հարություն մատուռի հարավային կողմում եղել է ձիթհան, որից պահպանվել է ստորին մասը: Կառուցվել է Գորգ վարդապետի կողմից

2:

Սույն հոդվածում մեր նպատակը վանքի պատերին արված արձանագրությունների վերծանումն է և դրանց լեզվաոճական առանձնահատկությունների վերհանումը: Թեման արդիական է այնքանով, որ արձանագրությունները լեզվական, պատմական, հայագիտական և ազգագրական հարուստ նյութ են ամփոփում: Արձանագրությունների միջոցով կարող ենք տեղեկանալ, թե տվյալ ժամանակաշրջանում ինչ տոներ են տարածված եղել հայոց մեջ, որ անձնանուններն են գերակշռել, դրանցից քանիսն են գործածվել այդ դարաշրջանում, գրային նշանների ինչպիսի համակարգ է եղել և այլն:

Ընդհանուր առմամբ հայտնաբերել ենք 24 արձանագրություն` տարբեր ծավալի և տարբեր բովանդակության: Բարձրաքաշ անունը հանդիպում է 4 արձանագրության մեջ՝ 3-ը՝ գավթի արևելյան պատի հարավային մասում, 1-ը՝ Ս. Աստվածածին եկեղեցու հարավային պատին:

Արձանագրությունները գրված են առաջին դեմքով և կառուցվածքային խմբերի են բաժանվում. 1. առաջին հերթին կենսագրական տեղեկություններ են, որտեղից պարզվում է կառուցողի ով

լինելը, կառուցման նպատակը, 2. արձանագրություններից առանձնացնում ենք նաև հատկանունները, որոնց մեջ գերակշռող են

տղամարդկանց անունները, դրանց կողքին հիշատակվում են նաև կանանց անուններ, 3. արձանագրություններն ամփոփում են նաև հովանավորների անուններ, 4. արձանագրություններից պարզ է դառնում նաև ընտանիքի սրբության գաղափարը, քանի որ

հեղինակը ներկայացնում է ծնողների, քրոջ, եղբոր, կնոջ անունները, 5. հայտնի է դառնում նաև, թե տվյալ ժամանակաշրջանում ով է թագավորել, ում օրոք է կառուց-

վել վանքը և այլն: Արձանագրությունների վերջնամասում սովորաբար անեծքներ են` ուղղված վանքը քանդողներին, իրենց գործը խափանողներին, իսկ վերջում աստծո օրհնությունն են խնդրում իրենց կատարած գործի համար,

6. բարձրաքաշի արձանագրություններում կարդացվում են տոների հետևյալ անվանումները` Ջր-օրհնեք, Հռիփսիմեանց տոն, Սուրբ Խաչի տոն, Համբարձում, Սուրբ Իգնատիոսի, Սուրբ Սարգ-սի, Սուրբ Թեոդոսի, Դաւթի, Սուրբ Գրիգորի տոն, Քառասնից տոն, Զատիկ, Խաչգիւտի տոն:

Արձանագրությունների մեջ հիշատակված են բազմաթիվ հատուկ անուններ, մեծամասամբ՝ անձ-նանուններ: Դրանց մի մասն աստվածաշնչյան ծագում ունի, ինչպես օրինակ` Յուդա, Քրիստոս, Կայէն: Անձնանուններից շատերի ծագումը Հրաչյա Աճառյանը համարում է անհայտ: Դրանց թվին են պատկանում Աշոտ, Համլիկ, Պռաւշ, Սմբատ, Խաղբակ, Հռիփսիմէ անունները: Հունական ծագում ունեն Գրիգոր, Թեկղի, պարսկական` Մարզպան (Մարծպան), Վասակ, Քուրդ, Համազասպ, Խորի-շահ անունները: Լատինական ծագում ունի Մարկոս անձնանունը, արաբական` Մլքան: Գաւկա և

1 Դիվան հայ վիմագրության, Պրակ 9, Երևան, 2012, էջ 356:

2 Տե′ս Շախկյան Գ., Լոռի Պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986թ., էջ 36- 38:

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 47-50.pdf2 ЕРЕВ НСК ГОС Д РСТВЕНН Н ВЕРС ТЕТ YEREVAN STATE UNIVERSITY _____ СТ ДЕН ЕСКОЕ

48

Ջաւլպէք անունների առաջացման մասին տվյալներ չունենք: Հայկական ծագում ունի Մամքան անունը, որի հիմքում մամ բառն է, իսկ քան-ը վերջավորություն է: Թվարկված անձնանուններից իգա-կան են Թեկղի, Խորիշահ, Հռիփսիմէ, Մամքան, Մլքան անձնանունները

1:

Այս անձնանունների մեծամասնությունը գործածական էր հենց 13-16-րդ դարերում, շատերն էլ դրանից հետո հայոց մեջ այլևս չէին գործածվում:

Արձանագրություններում տեղ են գտել նաև որոշ տոհմանուններ: Հնագույն տոհմանուններից հիշատակված են Մամիկոնեան, Խաղբակեան, Համազասպեան, իսկ ավելի ուշ շրջանի ազգանուննե-րից՝ Հակոբյան և Ունանյան ազգանունները:

Հատուկ անուններից արձանագրությունների մեջ հանդիպում ենք հինգ տեղանուն` Ողջաբերդ, Ծաղկուտ, Սերեկագոմ, Խրամ և Սանահին:

Ինչպես հնագույն մատենագրության մեջ, այնպես էլ վիմագրության մեջ լայնորեն կիրառվել է հա-մառոտագրությունը: Ձեռագրերում և հնատիպ գրականության մեջ սովորություն է եղել սղել մեկ կամ մի քանի տառ խնայողության նպատակով: Այդ երևույթը կոչվել է համառոտագրություն կամ պատվագ-րություն: Հնում հանդիպել է միայն յոթ բառի համառոտագրություն` Աստուած, Յիսուս, Քրիստոս, Տէր, Սուրբ, Երուսաղէմ, Իսրայէլ

2:

Համառոտագրվում էին միայն սրբազան բառերը, որոնց վրա դրվում էր հին հայերենի կետադրա-կան համակարգին հատուկ պատվի նշանը (–), որտեղից էլ ծագում է պատիվ բառը: Ավելի ուշ պատիվը դարձավ սովորական համառոտագրության նշան և սկսվեց գործածվել ամեն բառի համար

3:

Բարձրաքաշի արձանագրություններում հանդիպում ենք հետևյալ համառոտագրությունները`

ԱԾ Աստուած ԱՅ Աստծոյ ՅԱՅ ՅԱստուծոյ ՎԴ Վարդապետ ՔՍ Քրիստոս ՏԷ Տեառնէ ՍԲ Սուրբ ԹՈՒ թուական ԹԵ ութեան ԹԲ ութեամբ

Ինչպես նշեցինք, հնում համառոտագրությունները գրվում էին պատվի նշանով, սակայն վանքի արձանագրությունների մեջ հանդիպում ենք նաև ձևավոր նշաններով կատարված համառոտագրու-թյուններ, որոնք, սակայն, միայն ոճական արժեք ունեն և իմաստային որևէ փոփոխության չեն ենթար-կում բառը:

Պատվի նշանին հանդիպում ենք նաև առանձին տառերի վրա` :Բ:: Սա արդեն չենք դիտում որպես համառոտագրություն, քանի որ այստեղ գործ ունենք տառի թվային արժեքի հետ: Այդ նշանն ունեցել է իր սկզբնական նշանակությունը` դրվելով նաև թվանշան տառերի վրա:

Վիմագրության անբաժան մասն են կազմում նաև կցագրությունները: Կցագիր կամ կապագիր է կոչվել գրի այն տեսակը, որը կազմվել է մեկ կամ մի քանի տառերի միավորումից: Տեղ տնտեսելու նպատակով աշխատել են որքան կարելի է շատ տառեր զետեղել միևնույն տարածության վրա:

Բարձրաքաշի արձանագրությունների մեջ ամենամեծ խումբը կազմում են այն կցագրերը, որոնք ձևավորվել են նախորդ տառի աջ սյունագծի` հաջորդ տառի ձախ սյունագծին միանալով: Այսպես իրար են միացել հետևյալ տառերը` ՈՐ, ԱՒ, ՊԱ, ԵՒ, ՄԻ, ԱԲ, ԱՐ, ՔԱ, ԻՍ, ՈՒ, ՊԷ, ԿԱ, ԵՐ, ՄԵ, ԱՄ, ՄԱ, ԱԽ, ԻՐ, ՄԷ, ԱՔ, ՏԱ, ՆԱ, ԴԱ, ՏԻ, ԻՄ, ԿԱՄ, ԿԱՐ, ՊԱՐ, ՄԱՐ, ԳՈՐ, ԱՄԷՆ, ԹԲ: Կան կցագրու-թյուններ, երբ մի տառը նստած է մյուսի ուսին` ՏԱՐ, ՏԵ: Մի քանի կցագրերում տառերն այնպես են դասավորված, որ մի տառը թվում է՝ գրված է մյուսի ծոցում: Դրանք կոչվում են ծոցագիր

4` Րի,Ա

նՅ, Է

ն:

Կցագրությունները կարող ենք խմբավորել նաև ըստ տառանիշերի քանակի: Ամենամեծ խումբը կազմում են երկտառանոց կցագրությունները, համեմատաբար ավելի քիչ թիվ են կազմում այն կցագ-րերը, երբ միմյանց են միացած երեք տառեր: Հազվադեպ հանդիպում են չորս տառանոց կցագրություն-ներ: Վերջիններս ԱՄԷՆ բառի կցագրերն են: Արձանագրությունների մեջ մեկ անգամ հանդիպում ենք երկտառանոց մի կցագրության` ԹԲ, որը միաժամանակ նաև -ութեամբ վերջավորությամբ համառո-տագրությունն է: Մենք կարող ենք սա համարել կցագիր-համառոտագրություն:

1 Տե′ս Աճառեան Հ., Հայոց անձնանունների բառարան, Երևան, 1942:

2 Տե′ս Աբրահամյան Ա., Հայոց գիր և գրչություն, Երևան, 1973, էջ 195:

3 Տե′ս Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. 6, Երևան, 1971, էջ 372:

4 Տե՛ս Աբրահամյան Ա., էջ 187:

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 47-50.pdf2 ЕРЕВ НСК ГОС Д РСТВЕНН Н ВЕРС ТЕТ YEREVAN STATE UNIVERSITY _____ СТ ДЕН ЕСКОЕ

49

Կապագրության մեջ ամենից հաճախ գործածվողներն այն տառանիշերն են, որոնք սյունագծեր ունեն` Ա, Կ, Մ, Ռ, Ո, Ս, Ր: Օժանդակ դերում են հանդես գալիս հետևյալ տառանիշերը` Դ,Ե, Թ, Ի, Խ, Ղ, Ն, Պ, Ւ, Փ, Ք: Համեմատաբար քիչ են գործածվում Զ, Ը, Ժ, Լ, Ծ, Ձ, Ճ, Յ, Շ, Չ, Ջ, Վ տառերը

1:

Վերը նշված արձանագրություններում շփոթության տեղիք է տալիս հետևյալ կցագրությունը` Ռ: Այն հանդես է գալիս որպես ՈՒ, այսինքն` Ո և Ւ տառերի կապակցություն, որոշ դեպքերում էլ պարզա-պես ռ:

Արձանագրությունների մեջ կետադրական նշաններ գրեթե չեն հանդիպում: Հազվադեպ հան-դիպում է վերջակետը, որը դրվում է արձանագրության վերջում, այն էլ միայն որոշ դեպքերում: Վերջա-կետի նշանն առավել հաճախ կարելի է տեսնել տառերով ներկայացված թվերից աջ և ձախ: Այսպես օրինակ` :Զ:Ա: կամ :ՈՂԹ: և այլն: Միջակետի կիրառություն գրեթե չկա, եթե հաշվի չառնենք վերջին շրջանի մի արձանագրություն: Վերջին շրջանի արձանագրություններից մեկում տեսնում ենք նաև կո-տորակի նշանի գործածություն: Այդ երկու նշանների մասին ավելի մանրամասն կխոսենք ստորև:

Արձանագրությունները հիմնականում արված են 13-րդ դարում՝ բացի 2–ից: Մեր խորին համոզմամբ դրանք ավելի ուշ շրջանի են: Խոսքը գավթի հարավային պատին արված հետևյալ արձա-նագրությունների մասին է. «20/V 28 Ա. Հակոբյան» և «Լեւ. Ունանյան»: Այս արձանագրությունների ուշ շրջանի լինելը մատնում է մի քանի հանգամանք: Առաջին հերթին դրանք գրված են արդի ուղղագ-րությամբ և գրաբարյան ուղղագրության դեպքում պիտի գրվեին «Յակոբեան» և «Ունանեան»: Մենք ականատես ենք լինում նաև համառոտագրության, որը, սակայն, կատարվել է ոչ թե պատվի նշանով, այլ միջակետով, որը տվյալ ժամանակաշրջանին խորթ էր: Գործածված է նաև կոտորակի նշանը (/), որը բացակայում էր հին հայերենի կետադրական համակարգում: Արձանագրություններում թվականները ներկայացված են տառերով, ինչպես` ՈՂԹ կամ ՈՂԵ և այլն, իսկ այստեղ մենք տեսնում ենք թվերով արտահայտված քանակական թվական` 20, 28 :

Ոճական առանձնահատկություններից կարող ենք նշել ինքնանվաստացման ձևերի առկայու-թյունը: Նման ձևերից են նվաստս, չնչինս և այլ բառեր: Արձանագրություններից մի քանիսում հանդի-պում ենք ծառա բառի կիրառմանը` որպես ինքնանվաստացման ձև. «Ես Սարգիս ծառա տէառն յիշեցի» կամ «Ես Մարկոս ծառա աստուծոյ » և այլն:

Փոխառյալ բառերում նկատվում են հատկապես ա և ե ձայնավորների տարբերություններ2:

Նմանօրինակ երևույթ հանդիպում ենք նաև արձանագրություններից մեկում, երբ աթաբէկ բառը ներկայացված է աթապակ ձևով` «Թագաւորութեան Գեաւրգա որդոյ Թամարին եւ իշխանութեան աթապակ Իւանէի եւ զաւակաց նորա աւագին»:

Քննության ենթարկելով վանքի բոլոր արձանագրությունները` եկանք այն եզրակացության, որ դրանց ուղղագրության հիմունքը հնչյունականն է: Պահպանված չեն պատմական ուղղագրության կա-նոնները: Եվ այսպես` գրաբարում ա և ո ձայնավորներից հետո գրվել է յ կիսաձայնը, սակայն մոր քննած արձանագրությունների մեջ նկատում ենք յ հնչյունի անկում, ինչպես օրինակ` Մարծպանա, Աշոտո, Հոգո, Համլկա և այլն: Դա փաստում է, որ արդեն 13-րդ դարում յ-ն այլևս չէր արտասանվում:

Իհարկե, կային որոշ բացառություններ, մասնավորապես Աստծոյ բառում յ-ն պահպանվում էր, քանի որ համառոտագրության ժամանակ կարող էր շփոթ առաջանալ: Մի արձանագրության մեջ սորա դերանունը գրված է սորայ ձևով, զուգահեռաբար գործածվում էին և՛ հոգո, և՛ հոգոյ, և՛ որդո, և՛ որդոյ ձևերը և այլն:

Երբեմն նույն արձանագրության մեջ ականատես ենք լինում ուղղագրական տարբերակների, օրինակ՝ հանդիպում են յեկեղեցի, միաժամանակ` յէկեղէցի ձևերը, կամ մերոց լինելու փոխարեն մէրոց ձևն է: Նույն կերպ զսոցա դերանունը հանդիպում է զսացա ձևով: Վկայված է հետ ձևը յետ ձևին զուգահեռ:

Նույն բառը կարող է հոլովվել տարբեր հոլովիչներով: Օրինակ՝ վանք բառն արձանագրություն-ներում հանդես է գալիս և՛ ի-ա արտաքին հոլովմամբ, և՛ ա արտաքին՝ վանիցս//վանացս :

Խոսքի մասերից առավել հաճախադեպ են հասարակ գոյականները, որոնք պատկանում են տարբեր հոլովումների՝ ի տարբերություն հատուկ անունների, որոնք հիմնականում ենթարկվում են ա արտաքին հոլովման: Սակայն այստեղ նույնպես կան բացառություններ, ինչպես՝ Իւանէ, Յուդա, Կաէն և Քրիստոս անունները ենթարկվում են ի արտաքին հոլովման, Գրիգոր և Աշոտ անունները` ո արտաքին հոլովման և այլն:

Հասարակ գոյականների մեծամասնությունը ենթարկվում է ո-ա և ի-ա արտաքին հոլովումների: Առկա են նաև այլաձև հոլովումների օրինակներ՝ գալուստ, Տէր և այլն:

Գոյականներից հետո հաճախակի հանդիպում են բայերը, դերանունները: Բայերը հիմնականում սահմանական եղանակի անցյալ կատարյալի ձևեր են՝ դրված առաջին դեմքի եզակի թվով, երբեմն՝

1 Տե՛ս Աբրահամյան Ա., էջ 187:

2 Տե′ս Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. 6, էջ 838:

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 47-50.pdf2 ЕРЕВ НСК ГОС Д РСТВЕНН Н ВЕРС ТЕТ YEREVAN STATE UNIVERSITY _____ СТ ДЕН ЕСКОЕ

50

հոգնակի: Կան նաև մի ժխտական ցուցիչի հետ կիրառված երկրորդ ապառնու ձևեր՝ մի՛ ընկալցի: Անցյալ դերբայի կազմության հետ կապված կարող ենք նշել, որ 13- րդ դարում արդեն –եալ վերջավո-րությանը զուգահեռ գործածական էր նաև -ած վերջավորությունը, ինչպես՝ Ոսկով եւ մարգարտով եւ ակամբք պատուականաւք զարդարած:

Դերանունները հիմնականում ստացական (իմ, իւր), ցուցական (սա, նա, այն) և անձնական (ես, մեք) տեսակներն են: Ոչ մեծ թիվ են կազմում որոշյալ (իւրաքանչիւր, ամէն, յամենայն) և հարցահարա-բերական (որ, ով, ոք, զինչ) դերանունները: Ստացական դերանունները սովորաբար հետադաս կիրա-ռություն ունեին հին հայերենում, օրինակ՝ ազգի մերոյ, իսկ այս արձանագրություններում քիչ չեն դրանց նախադաս կիրառությունները, օրինակ՝ մեր ազգի:

Ածականների, մակբայների թիվը սահմանափակ է. հանդիպում է ընդամենը 3 մակբայ՝ անդ, արդ, կրկին:

Կապերը հազվադեպ են հանդիպում, որոնց մի մասը նախադրություններ են՝ ի, յանուն, վասն, ըստ, մինչև, առ, մի մասը՝ հետադրություններ՝ մաւտ, հետ, վերա : Գրաբարում հետադաս կապեր գրեթե չկային, իսկ վերը նշված օրինակները վկայում են արդեն 13-րդ դարում դրանց առկայության մասին: Մի արձանագրության մեջ յետ կապը գործածված է հետո իմաստով՝ Յետ մահուանն հաւր իմո:

Շաղկապները հաճախադեպ են, սակայն մեծամասամբ կրկնվում են, հատկապես եւ, կամ, երբեմն էլ այլ շաղկապները: Վերաբերականներ և ձայնարկություններ վկայված չեն, իսկ թվականներն արտա-հայտված են տառերով՝ բացառությամբ վերջին շրջանի մի արձանագրության, որտեղ կիրառվել են 28, 20 քանակական թվականները:

Լիլիթ Ղուլինյան

ԲԱՐՁՐԱՔԱՇԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՎԱՈՃԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բանալի բառեր՝ բարձրաքաշ, արձանագրություն, համառոտագրություն, կցագիր, կապագիր, ծոցագիր, լեզվաոճական առանձնահատկություններ, հատկանուն, գրային նշանների

համակարգ, տոհմանուններ, ուղղագրություն, վիմագրություն, տառերի թվային արժեք

Բարձրաքաշի վանքը գտնվում է Դսեղ գյուղում: Վանքի պատերին պահպանվել են արձանագրություններ, որոնք վկայում են, որ վանքը կառուցվել է 13-րդ դարում: Այդ արձանագրություններն ունեն պատմական, լեզվական, հայագիտական և ազգագրական մեծ նշանակություն: Դրանց միջոցով ծանոթանում ենք տվյալ ժամանակաշրջանի գրային նշանների, համառոտագրությունների համակարգին, ազգային տոներին, տեղեկանում, թե ինչ անձնանուններ են տարածված եղել հայոց մեջ:

Лилит Гулинян

ЛИНГВО-СТИЛИСТИЧЕСКИЕ ОСОБЕННОСТИ НАСТЕННЫХ НАДПИСЕЙ БАРДЗРАКАША

Ключевые слова: Бардзракаш, настенные надписи, аббревиатура, лигатура, лингво-стилистические особенности, имя собственное, система письменных

знаков, названия династий, орфография, литография, числовое значение букв

В статье с лингво-ститилистической точки зрения исследованы настенные надписи крепости Бардзракаш, которая располагается в деревне Дсех. Эти надписи свидетельствуют о том, что крепость была построена в XIII веке. Литография имеет как историческое, фольклорное, так и языковое значение. В результате исследований надписей мы ознакомились с письменными знаками, аббревиатурами, с народными праздниками, узнали, какие имена были распрастранены среди армян в XIII веке.

Lilit Ghulinyan

LINGUOSTYLISTIC PECULIARITIES OF THE INSCRIPTION IN BARDZRAKASH

Keywords: Bardzrakash, lithograph, abbreviation, ligature, letters, kerning, linguostylistic peculiarities, proper noun, typeset, family names, spelling, inscription, numeric equivalents of letters

The church Bardzrakash is situated in the village Dsegh. There are many inscriptions on the walls, which testify

that the church was built in the 13th century. These inscriptions have historical, linguistic, armenological and

ethnographical value. With their help, we can study the typography, abbreviation system and national holidays of that period, and find information about the proper names, which were common among Armenians.