422
- 0 - Վահրամ Համայակի Օհանջանյանը ծնվել է 1967 թ. փետրվարի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում: Մանկությունը անց է կացրել Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում: 1982 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 5 ութամյա դպրոցը, այնուհետև կրթությունը շարունակել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում ավարտելով այն 1984 թվականին: 1984-1989 թթ. սովորել և ավարտել է Պուշկինի բարձրագույն ռազմական ինժեներա-շինարարական ուսումնարանը: 1989-1993 թթ. որպես սպա, ծառայել է Խորհրդային Միության բանակում՝ Գերմանիայի զորախմբում: 1993 թվականից ծառայում է Ռուսաստանի Դաշնության բանակում: 1999 թվականին Մոսկվայում ավարտել է Գագարինի անվան Ռազմա-օդային ակադեմիան: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

0tert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/anmoranali...Երեք օրից հետո ես ծնվեցի, ժամը հինգն անց քսան րոպեին, 1967-ի փետրվարի 22-ն

  • Upload
    others

  • View
    23

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

- 0 -

Վահրամ Համայակի Օհանջանյանը ծնվել է 1967 թ. փետրվարի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում: Մանկությունը անց է կացրել Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում:

1982 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 5 ութամյա դպրոցը, այնուհետև կրթությունը շարունակել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում ավարտելով այն 1984 թվականին: 1984-1989 թթ. սովորել և ավարտել է Պուշկինի բարձրագույն ռազմական ինժեներա-շինարարական ուսումնարանը: 1989-1993 թթ. որպես սպա, ծառայել է Խորհրդային Միության բանակում՝ Գերմանիայի զորախմբում:

1993 թվականից ծառայում է Ռուսաստանի Դաշնության բանակում: 1999 թվականին Մոսկվայում ավարտել է Գագարինի անվան Ռազմա-օդային ակադեմիան: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

- 1 -

Վահրամ Համայակի Օհանջանյանը ծնվել է 1967 թ. փետրվարի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում: Մանկությունը անց է կացրել Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում:

1982 թվականին ավարտել է Ստեփանակերտի №5 ութամյա դպրոցը, այնուհետև կրթությունը շարունակել է Ստեփանակերտի №1 միջնակարգ դպրոցում ավարտելով այն 1984 թվականին: 1984-1989 թթ. սովորել և ավարտել է Պուշկինի բարձրագույն ռազմական ինժեներա-շինարարական ուսումնարանը: 1989-1993 թթ. որպես սպա, ծառայել է Խորհրդային Միության բանակում՝ Գերմանիայի զորախմբում:

1993 թվականից ծառայում է Ռուսաստանի Դաշնության բանակում: 1999 թվականին Մոսկվայում ավարտել է Գագարինի անվան Ռազմա-օդային ակադեմիան: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

- 2 -

Վահրամ Օհանջանյան

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀՈՒՇԵՐ՝

ԻՄ ԿՅԱՆՔԻՑ

Երևան – 2015

- 3 -

ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ

Գիրք գրելու մտադրություն չունեի, սակայն իմ ֆեյսբուքյան էջում

մի քանի հուշապատում տեղադրելուց հետո, արժանանալով

գովասանքի՝ իմ ընկերների, հարազատների ու բարեկամների կողմից,

ոգևորվեցի և շարունակեցի գրել:

Գրեցի, որովհետև ասելիք ունեի ու ասելիքս առաջին հերթին

ուղղված էր իմ զավակներին ու նրանց ժառանգներին: Երբ նրանք

հասնեն իմ տարիքին, երևի մեծ հետաքրքրություն կցուցաբերեն իրենց

գերդաստանով ու նախնիներով և կցանկանան շատ բան իմանալ:

Գրեցի այն, ինչ հայտնի էր ինձ և ինչին ականատես էի: Գրածներս երևի

կարելի է համարել հորեղբորս՝ Վազգեն Օվյանի, մեր գերդաստանի

մասին գրած պատմվածքների տրամաբանական շարունակությունը՝

հուշագրության ձևով:

Որոշեցի գրել միայն հայերեն լեզվով, թեկուզ ինձ համար ավելի

հարմար կլիներ գրել ռուսերեն կամ գրածս թարգմանել՝ ընթերցողների

ավելի լայն շրջանակի համար: Բայց չեմ թարգմանի: Եթե գալիք

սերնդի, մեր հետագա ժառանգներից ոմանք հանկարծ չտիրապետեն

հայերեն լեզվին, բայց մեծ հետաքրքրություն ունենան իմանալու իրենց

նախնիների պատմությունը, թող սովորեն ու տիրապետեն իրենց

մայրենի լեզվին և կարդան այն միայն հարազատ լեզվով:

Այն, ինչ գրել եմ՝ ճշմարտություն է, վերցված իրական իմ ապրած

կյանքից ու միայն չնչին մասն են կազմում գրական հնարքները: Գրել

եմ հեշտ ու թեթև և մեծ հաճույքով, առանձնապես իմ մանկության ու

պատանեկության տարիների մասին: Հետագա տարիների մասին

հուշերս, ցավոք, աստիճանաբար կորցնում են քաղցրությունը՝ տեղի

տալով դառն իրականությանը, քանի որ մեր երկրում սկսում են

անսպասելի կատակլիզմներ, որոնք անխնա ոտնատակ են տալիս

հազարավոր մարդկանց ճակատագրեր:

Իմ և հարազատներիս ճակատագրերը բացառություն չկազմեցին

այդ կործանիչ հողմերի խենթ ոլորապտույտում: Անսպասելի սկսեցի

հերթով կորցնել շատ սիրելի ու հարազատ մարդկանց, որոնց մասին

լռելն ու չպատմելը աններելի կլիներ ինձ համար: Սրտիս խորքում

նորից վերակենդանացան նրանց հարազատ կերպարները, դեմքերը,

խոսքերը, գործերը: Գրելով իրենց մասին՝ նորից վերապրեցի մեր

երջանիկ ու հուզիչ անցյալը, հպվեցի նրանց հավերժ լույս հոգիներին...

- 4 -

Հուշապատումներիս նախավերջին գլուխը գրելով՝ հոգեկան

բավարարություն չեմ ստացել, քանի որ դա իմ կյանքի ամենից դառն

հատվածն էր, վերջին տասնութ տարին, որտեղ յուրայինների մեջ՝ ես

օտար էի: Թեկուզ մեծ սիրով, ազնիվ զգացմունքներով ու բարի

գործերով ծառայեցի մի երկրի, որը ևս հոգեհարազատ էր ինձ, բայց,

ցավոք, մեր սերը փոխադարձ չէր...

Հուշապատումներս հաջորդական իրադարձությունների

հակադրություններ են, իմ ու ապրած միջավայրիս միջև: Ունենալով

ճկուն, հաշտ բնավորություն ու հայտնվելով օտար միջավայրում,

տարիների ընթացքում այդպես էլ չհամակերպվեցի ու չլուծվեցի այդ

միջավայրում, որի բարոյական արժեքներն իմ հոգեկան աշխարհին

խորթ մնացին, ինչպես և ես՝ նրա համար:

Հուսով եմ, որ իմ հուշերը կհետաքրքրեն ոչ միայն իմ

հարազատներին, բարեկամներին ու ընկերներին, այլ նաև նրանց, ում

հետաքրքիր կլինի իմանալու, թե ինչպես կարող էր դրսևորվել հայի

ճակատագիրն իր հայրենիքից դուրս, օտար միջավայրում:

Մեր ժողովուրդն այսօր նորից հասել է պատմության մի նոր

քառուղու, և նորից կանգնած է ընտրության առջև՝ ինչպե՞ս շարունակի

ապրելու և արարելու իր ուղին: Այն, ինչ ուզում եմ հաղորդել իմ

հայրենակիցներին, դառն փորձություններով անցած մի երկար

ճանապարհ է, որից կարելի է որոշ պիտանի դասեր քաղել և լուրջ

հետևություններ անել, քանի որ այդ ընթացքում շատ բաների եմ

ականատես եղել և խոր վերլուծություններ ու հետևություններ արել:

Գուցե իմ մտքերն ու գաղափարները ևս օգտակար կլինեն մեր

հայրենակիցների համար, առանձնապես նրանց, ովքեր հայրենիքում

իրենց կյանքի առջև կայացած դժվարությունները հաղթահարելու

փոխարեն որշել են երջանկություն փնտրել օտար երկրներում,

չգիտակցելով թե ինչպիսի նոր խոչընդոտներ են սպասում իրենց:

Կարդալով այս հուշապատումս, խնդրում եմ չմեղադրեք ինձ

անհամեստության, փառասիրության կամ ինքնագովազդի մեջ: Գրել

եմ այն, ինչ իրոք կատարվել է իմ կյանքում, գրել եմ այն, ինչի մասին

դեռևս կարելի էր գրել և, այն այսբերգի տեսանելի հատվածն է միայն:

Այն թանկագին հուշերը, ինչ առայսօր կուտակել էի իմ

հիշողություններում ու պահված էին միայն ինձ համար, նորից ուզում

եմ բաժանել բոլորին, քանի որ գիտակցել եմ, որ այն միայն ինձ չի

պատկանում, և պիտի թողնել այնտեղ, որտեղից վերցրել եմ...

24 նոյեմբեր 2014 թ.

- 5 -

- 6 -

Սուրբ Սարիբեկ

- Ա՛ Սուրփ Սարիբեգյ, իրեսըս վետանըտ տակը, կլխավտ շոռ

տամ, վետանտ տակեն թոզը տեռնամ, ջանս քեզ մատաղ, էս ըշխարքեն

յիրա մին լյուս լյուսըցրու, շառն ա փուրցանքը մզանա հեռու տար...,-

այսպես էր սկսում Արփեն տատս իր աղոթքը՝ ուղղված մեր գյուղի

ծայրին գտնվող «Խաչին տակ» սրբավայրի Սուրբ Սարիբեկի

խաչքարին ու հետո շարունակում էր իր սրտի իղձերը խնդրել:

Մենք, մանուկներով իրար ձեռքից բռնած, շրջվում էինք

ժամացույցի հակառակ ուղղությամբ՝ Արփենիկ տատի հետևից, մի

միայնակ ու վիթխարի թեղու ծառի վրա դարերով հենված խաչքարի

շուրջ, որից խնկի ու մեղրամոմի հոտ էր բուրում ու թվում էր թե այդ

խաչքարն ու վեր խոյացած ծառը երկրագնդի պտտման առանցքն էին:

Երեք պտույտից հետո կռանում ու մեր մանկական անմեղ շուրթերով

պաչում էինք մոմերի ծխից սևացած խաչազարդ քարը: Արփեն

տատիկը աչքի տակով նայում էր, որ հանկարծ որևէ մեկը չխնայի իր

համբույրը զորեղ խաչքարին:

Հետո բարձրանում էինք քիչ վերևում գտնվող «ծակ քարի» մոտ,

որը հիշեցնում էր մի փոքրիկ քարանձավի՝ վիթխարի քարերի

արանքում, հերթով մտնելով քարախուցը, լարելով մեր մկանները,

կատվի ձագերի պես վեր էինք մագլցում ու դուրս գալիս վերևում

գտնվող անցքով, որտեղից երկնքի լույսը աղոտ թափանցում էր խոռոչի

խորքը: Իրար հետևից դուրս գալով, մեզ թվում էր թե նորեն ենք

աշխարհ գալիս: Եվ այդպես՝ երեք անգամ: Արփեն տատս ասում էր, որ

մեր մեղքերն էինք քավել ու կյանքում բախտավոր ենք լինելու...

Արփեն տատս՝ մորս մայրը, շատ էր Աստվածավախ կին էր ու

փորձում էր մեզ էլ միշտ այդ վախը ներշնչել: Երբ մոտենում էինք

«Խաչին տակին», մեզ շատ բաներ էր արգելում անել, ասելով, որ դա

սրբապղծություն է և ով հանկարծ նման արարքներ թույլ տա, նրան

Խաչը «կոչ ա ըծելու»՝ այսինքն ցավերից կուչ ենք գալու: Մենք, նրա

մանուկ թոռներս ու մեր ընկերները, հալած յուղի պես էինք ընդունում

տատիս խոսքերը:

- 7 -

Շաբաթ ու կիրակի օրերը, երբ մոտակա շրջակայքից ուխտի էին

գալիս «Խաչին տակը», տատս վաղ առավոտից արդեն տեղում էր: Մի

երկու-երեք անգամ ավլելուց հետո, սրբավայրի աղբյուրից ջուր

ցանելով, որ փոշի չբարձրացնի, սպասում էր ուխտավորներին:

Շատերը չգիտեյին «Խաչին տակի» ադաթները, և տատս սիրով ու

համբերությամբ բացատրում էր մարդկանց ծիսակատարության

նրբությունները՝ թե ինչպես շրջանցեն խաչքարը, ինչպես աղոթեն,

ինչպես մորթեն մատաղացու գառը կամ աքաղաղը, ոնց մատաղացու

կենդանու արյունով նշեն ճակատին՝ ում համար մատաղ էին արել, և

նման բաներ...

Տատս մոմ էր վաճառում ու վերջում, երբ ինչ որ կոպեկներ էին

թողնում խաչքարի մոտ, որը կոչում էր «խըչըհամբուր», վերցնում էր իր

հետ, դա էր իր ամբողջ շաբաթվա վաստակը:

- Խըչըհամբուրը կարողըն մինակ խոխենքը յորոնին, քյասիբնեն,

մհինգել ես,- այսպես էր ասում տատս, որից հետո հիմնականում այդ

«խըչըհամբուրը» մեզ՝ երեխաներին էր մնում, երբ իր հետ մեկ-մեկ

գնում էինք «Խաչին տակը»: Ճարպկորեն հասցնում էինք թռցնել

խաչահամբույրները: Մեկ էլ, երբ դպրոց էինք գնում, Արփենիկ տատը

ծածուկ, ամեն շաբաթ մեր գրպանները քսան կամ հիսուն կոպեկ էր

խոթում ու խնդրում որ մեր ծնողներին չասենք, թե չէ՝ իրենք «կարող է

էլ փող չտան մեզ»:

Դրանով տատիս Աստծո ծառայությունը չէր ավարտվում,

տանում էր մեզ ուխտագնացության՝ ևս երկու խաչքարի մոտ, որոնց

նույնպես պաշտում էր որպես սրբավայր: Մեկը «Խաչին տակից» վերևի

սարի գլխին էր, ասում էր «Սոնին խաչը», մյուսն էլ գյուղի արևելյան

ծայրին: Տանում էր այնտեղ ու շուրջապտույտներ գործելուց ու մոմեր

վառելուց հետո, սկսում էինք մաքրել, սրբել ու կարգի բերել

սրբավայրերը:

Տատս ապրում էր իր հոգևոր աշխարհում, որտեղ իր երազների,

երազանքների և իրականության միջև սահմաններ գոյություն չունեին...

Հաճախ իր երազներն էր պատմում, որոնք միշտ կապված էին Սուրբ

Սարիբեկի հետ: Ասում էր.

- Սուրփ Սարիբեգյը ծիյավ (ձիով) եկավ ու ինձ ասից...,- և

շարունակում էր պատմել «Սուրբ Սարիբեկի տված խորհուրդներն ու

ասածները»:

Երբ ծնողներս սպասում էին իմ ծննդին ու մայրս արդեն

ծննդատանն էր, մի օր կանչեց հորս:

- 8 -

- Կառլե՜ն, հե՜ Կառլեն (հորս նաև Կառլեն էին կոչում), մին շուտ

քշաց ստեղ, քեզ պեն օնիմ ըսելու:

Հայրս շնչակտուր, վազելով իջավ մեր տնից ներքև տանող

ճանապարհով, որը անցնում էր իրենց տան բակով, կարծելով թե լուր

կա մորիցս: Բայց տատս ասաց.

- Սորե արազ ում տեսալ, Սուրփ Սարիբեգյը ծիյավ եկալ ա, ինձ

ասալ. «Արփեն, քեզ մին տղա թոռն ում տալու, ըշխարքես հենգ

թաքավերե խելքը կլխումը»: Պա՜, դե խոսքերս մեննըտ կպահիս...

Թե ինչու հինգ և ոչ թե երեք, չորս կամ յոթ, ոչ ոք չգիտեր... Հայրս

հետո տուն էր բարձրացել, քթի տակ ծիծաղելով տատիս խոսքերի վրա:

Չէր հավատում նման բաների ու միշտ ծիծաղում էր զոքանչի պատմած

երազների վրա:

Երեք օրից հետո ես ծնվեցի, ժամը հինգն անց քսան րոպեին, 1967-

ի փետրվարի 22-ն էր, չորեքշաբթի:

Մայրս պատմում էր՝ երբ ծնվել էի, բժիշկները զարմացած էին, թե

ինչպես էի ուշադիր հայացքով զննում լամպերի լույսը: Ասացին, երբեք

նման բան չէին տեսել, որ նորածինը ծնված պահից այդպես ուշադիր

նայի լույսերին...

Դրանից հետո ողջ կյանքում այդպես էլ մնացի լույսեր սիրող ու

փնտրող: Միշտ լույս էի փնտրում գրքերում, կտավներում,

մեղեդիներում, մարդկանց խոսքերում, գործերում, հոգիներում ու իմ

կյանքի ճանապարհն էլ ուղղված էր դեպի լույսը...

Իմ ծնվելու լուրից հետո, հայրս ուրախ դուրս էր եկել

գյուղամեջ ու «աչքալուսանքներ» էր հավաքում: Պատահական

հանդիպեց համագյուղացի Գևորգ Աղաջանյանին, Մուխան ապու

որդուն, Բաքվում թերթի խմբագրությունում էր աշխատում:

- Հը՛, Համայակ, տղետ անունը հի՞նչ ըք որոշալ տինիք:

Հայրս ասաց.

- Վահե:

- Վահե՜, Վահե՜, մին ծիդ պահե: Չէ հա, Վահե՜: Վահրա՛մ

տիրեցիք, Վահրամը լավ անուն ա:

Հայրս լսեց իր ավագ ընկերոջը ու այդպես էլ արեց, անունս

Վահրամ դրեց: Շատ ուշ, հետո իմացավ, որ Գևորգի որդու անունն էլ էր

Վահրամ...

Հետո ինձ բերեցին մեր հին տունը, որը միչև օրս լավ հիշում եմ:

Արտակարգ հիշողություն ունեի, փոքր ժամանակ այնպիսի բաներ էի

պատմում, որ մայրս ասում էր, թե դա հնարվոր չի հիշել, քանի որ դու

ընդամենը մեկուկես տարեկան էիր ու այդ տարիքում ոչինչ չեն հիշում:

- 9 -

Ասում էին, որ հիշողությունս ժառանգել էի Իսակ պապիցս, մորս

հորից, որ ապրեց հարյուրից ավելի տարիներ՝ չկորցնելով երբեք

հիշողությունը:

Առաջին բառերս սկսեցի արտասանել իննը ամսականից, իսկ

տասնմեկ ամսից ավելի պարզ ու շատ բառեր: Շատ շուտ էլ սկսեցի

խոսել: Իմ տարեկիցների համեմատ, զարգանում էի ավելի արագ: Նույն

այդ տարում գյուղում ևս մի քանի տղաներ էին ծնվել:

Հայրս այդ տարիներին հիվանդ պառկած էր անկողնում:

Մոտոցիկլետ էր վարում ու մի օր լուրջ վթարի ենթարկվեց ու ջարդեց

ոտքը: Մի քանի անգամ վիրահատեցին, անընդհատ ջարդելով ու նորից

կպցնելով ոսկորները, բայց միշտ ծուռ էին կպցնում: Վերջին անգամ

Բաքվում վիրահատեցին ու դրանից հետո էլ չգնաց բժիշկների մոտ:

Ձախ ոտքը մի քիչ կարճ էր մնացել, որի պատճառով թեթև կաղում էր:

Հորս կողքից չէի հեռանում: Երբ վառարանի մոտ նստում էինք,

հարցնում էի.

- Պապա, ստա հինցա՞:

- Փիչ ա (վառարան),- պատասխանում էր հայրս:

Ծիծաղում էի ու ստիպում, որ իր հենակներով ցույց տար: Հայրս

մեկնում էր հենակը ու նորից ասում.

- Ստա, փիչ ա:

- Պա ստա հինց ա՞,- ցույց տալով վառարանի խողովակը:

- Դուրբա յա:

- Ցէ, ցէ՝ տաստիլավը, տաստիլավ (հենակովը)...

Հայրս նորից մեկնում էր հենակը վեր ու կրկնում: Ուրախ խնդում

էի ու այդպես շարունակ ավելացնում իմ բառապաշարը:

Շատ էի սիրում անձրևոտ օրերին թաքնվել մեր պատշգամբի

ծերին ձգած կտավի մեջ, փաթաթվել երկու կտորների արանքում ու

լսել անձրևի կաթկթոցը: Գայլի ձագուկի պես խլշում էի ականջներս և

ուշադիր լսում ամեն մի ձայն, խշշոց, քամու սվսվոցն ու կտուրից

թափվող շիթերի ձայնը:

Մեր պատշգամբը 2 սենյակի չափ մեծ էր, դռան դիմացի պատի

մեջ օջախ կար, որտեղ կրակ էին վառում, տաքանում ու կերակուրներ

պատրաստում, իսկ կողքի մի մասը լրիվ բաց էր ու փայտե ցածրիկ

ցանկապատ էր, խաչաձև, թեք փայտերով ամրացրած: Անձրևից

պաշտպանելու համար թթի կտավն էին կախում երկայնքով մեկ ձգած

լարին, շուշաբանդ չկար: Փառանձեմ տատս կանչում էր.

- Օփելա՜, Օփելա՜, ախճի, էտ խուխեն, էն շալեն ղաթան տյուս

կալ, կթրջվի, կմրսե...

- 10 -

- Ա՜, դե հի՞նչ անիմ, մամա՛, միշտ փախճում ա, դեղ նիպրծնում,-

ասում էր մայրս ու փորձում էր ինձ հանել: Երբ տեսնում էի, որ ուզում

են ինձ հանեն, աշխույժ ծիծաղելով փախչում էի ու ավելի խորանում

կտավի մեջ, չարաճճի հրճվանքով:

Ամենից սիրելի կերակուրս այդ ժամանակ թանովն էր, որը

մածնով ու բրինձով եփած ապուր էր, իսկ ամենից սիրելի ըմպելիքը

կակաոն էր՝ կաթով: Ամեն օր կուտեի ու կխմեի դրանցից, եթե

տային: Երբ կերակուրը սրտովս չէր, խռովում էի ճաշից ու աղմուկ էի

բարձրացնում.

- Ես թամայում (թանով) օզում, ուրանթ ինձ սուպըն տամ, ես

տատավոյում (կակաո) օզում ուրանթ ինձ ցայ ըն տամ: Տատավո՜,

թամայ՜...

Ոչինչ չի փոխարինի մանկական երջանկությանը, մանկությունը

Աստծո դրախտի պարգև է, ափսոս, որ ժամանակի ընթացքում նրան

փոխարինում են գիտելիքներն ու երջանկությունը սկսում է նվաղել...

Երբ արդեն կայուն քայլում ու խոսում էի, առաջին անգամ

Արփենիկ տատս իր ավելի տարիքով մեծ մանուկ թոռների հետ ինձ էլ

տարավ «Խաչին տակը» և առաջին անգամ ջուր խմեցի սրբավայրի

սառն աղբյուրից: Որից հետո որոշեց նաև «Սոնայի խաչ»-ի մոտ տանել:

Սարալանջին վարդագույն, կոշտ ցողուններով, բայց շատ սիրուն ու

բուրմնավետ ծաղիկներ հավաքեցինք, որոնք հրաշք գորգի պես

զարդարում էին սարի կուրծքը, սրբավայրը ավլելու համար էինք

հավաքում: Հևիհև, հազիվ էի բարձրանում, քարքարոտ արահետով ու

այնքան հոգնեցի, որ սրտնեղված ասացի.

- Վա՜յ, անումտ տտրվե, Արփեն բաբո, վեր ինձ պերիր էս

թրթարուտ տեղերը թիցեցիր (Վայ, անունդ կտրվի, Արփեն տատիկ, որ

բերիր ինձ այս քարքարոտ տեղերը գցեցիր)...

Արփեն տատս այնքան ծիծաղեց, որ ուր որ է, իր հաստլիկ

կազմվածքով հետ պիտի գլորվեր սարից: Հետո զղջաց, անիծեց իրեն ու

ինձ իր շալակն առավ, թեկուզ ինքն էլ էր հազիվ քայլում:

Դա առաջին իմ ուխտագնացությունն էր դեպի մեր սրբավայրերը:

Երկար տարիներ դեռ Արփեն տատս պատմում էր իմ ասածները և

մերոնք ուրախ ծիծաղում էին նրնաց թանագի (խաղողի) շվաքում

նստած:

Անչափ բարի կին էր լուսահոգի Արփենիկ տատս: Երանի այն

օրերին...

25 սեպտեմբեր 2014 թ.

- 11 -

Խանգարված ժողովը

Գյուղի ակումբը, որը գյուղի մշակույթի կենտրոնն էր նաև՝ մի

հարկանի հին շենք էր, ոչ մեծ դահլիճով, բեմով, կինոյի համար

սարքերով տեղակայված փոքրիկ սենյակով, բաց ու մեծ պատշգամբով,

որը գտնվում էր գյուղի կենտրոնում: Ակումբի առաջ տեղադրված էր

քարե բարձր հուշարձան, ջահի տեսքով, ի հիշատակ Հայրենական մեծ

պատերազմում զոհված մեր համագյուղացիների, որի վրա

փորագրված էին պատերազմում զոհվածների զինվորների անունները:

Այստեղ, ամռան օրերին, ամեն շաբաթ քաղաքից կինո էին բերում

ու կարծես այդ օրերը բոլորի համար տոն լիներ, մարդիկ աշխուժանում

ու ավելի ժպտերես էին դառնում քան առօրյա կյանքում: Ամառային

ջերմ երկոն, լուսավառված անթիվ պսպղուն վառ աստղերով, լցվում էր

ուրախ ձայներով ու ներդաշնակ խառնվում ծղրիդների անուշ

համերգին: Հրաշք գիշերներ էին, երջանիկ մանկություն՝

անսահմանափակ բնության գրկում:

Գյուղի ակումբում նաև անց էին կացնում ժողովներ, համերգներ

ու թեթև բեմադրություններ սեփական ուժերով՝ մեր որոշ

գյուղացիների դերակատարմամբ: Այդ օրերը ևս հանդիսավոր էին,

առանձնապես երբ շրջկոմից կամ քաղաքից պատվավոր ու

պաշտոնավոր հյուրեր էին գալիս:

Աշնան վերջին օրերն էին: Գյուղը հանգստանում էր նոր

ավարտած բերքահավաքից և գյուղական այլ ծանր հոգսերից: Շատ

փոքր էի, մոտ երեք տարեկան: Այդ օրը հայրս խոստացել էր ինձ տանել

կոլտնտեսության հաշվետու ժողովին, որից հետո համերգ ու թատրոն

պիտի լիներ: Ամողջ օրը անհամբեր դրան էի սպասում ու մեկ առ մեկ

ձանձրալի նույն հարցն էի տալիս հորս. «Պապա, պա զողովը հի՞բա

սկսում»: Որոշ հնչյուններ չէի կարողանում արտասանել՝ ք-ի փոխարեն

«թ» էի արտասանում, ժ-ի փոխարեն «զ», կ-ի տեղ «տ», գ-ի՝ «դ» և այլն:

Հայրս համբերատար, ամեն անգամ սիրով պատասխանում էր.

«Շուտով, էս ա սկսվելու ա»:

Ահա և եկավ ժողովի գնալու երկար սպասած պահը: Հորս ձեռքից

բռնած իջանք գյուղամեջ: Ճանապարհին, ամեն մի հանդիպող

զարմացած, համարյա նույն հարցն էր տալիս. «Վայ, էս շտե՞ղք քինամ՝

ստի ղաշյանգ» («Վայ, էս ու՞ր եք գնում այդպես սիրուն»)-, ես էլ հպարտ

նույնն բանն էի կրկնում. «Թինամում զողով» («Գնում եմ ժողով»):

Հասանք ակումբի բակը: Բակում մարդ չկար, բոլորը արդեն

դահլիճում էին, բայց դեռ չէինք ուշացել: Հորս գրկին մտա դահլիճ,

- 12 -

դահլիճը լեփ լեցուն էր մարդկանցով, նստելու տեղ համարյա չկար:

Մեզ տեսնելով, դահլիճը մի պահ լռեց, շշուկներ անցան դահլիճով ու

մեկ էլ այս ու այն կողմից ուրախ առաջարկություններ արին հորս, որ

նստենք իրենց մոտ: Դահլիճի կենտրոնական մասում իրար նեղվեցին

ու հայրս նստեց, ես էլ ծնկներին: Բոլորի ուշադրուշթյունը մեր վրա էր

բևեռված, հարց ու փորձ էին ինձ անում, խոսացնում, ծիծաղում: Այդ

ժամանակ արդեն որոշ համբավ ունեի գյուղում, որպես ավելի

զվարճախոս ու չարաճճի երեխա՝ իմ տարիքի համեմատ:

Երևի առաջին անգամ էի ակումբի դահլիճում, այն էլ այդքան

շատ մարդկանց ներկայությամբ: Բեմի վրա էլ սեղաններ կային, որոց

հետևում նստած էին ավելի կարևոր ու լուրջ դեմքեր՝ շրջկոմից ու

քաղաքից: Հայացքովս ուշադիր նայում ու ուսումնասիրում էի

հայացքովս դահլիճը, նույն ժամանակ էլ պատասխանում կողքիս

նստած մարդկանց խորամանկ հարցերին:

Գյուղատնտեսության նախագահը ելավ ելույթի, դահլիճում խոր

լռություն տիրեց: Մենակ ինքն էր խոսում, բարձր ու կտրուկ ձայնով: Ու

այստեղ սկսվեցին իմ հարցերի տարափը:

Ամենուր պատերին մեծ յուղաներկի նկարներ էին կախված,

որոնք իսկզբանե իմ ուշադրությունն էին գրավել: Սկսեցի հորս հարցեր

տալ:

- Պապա, ստա հուվա՞:

- Լենինն ա:

- Պա, էտ հինցա՞ անում:

- Բրոնեվիկին իրա ժողով ա անում:

- Պապա, պա ստա հուվա՞:

- Էլի Լենինն ա:

- Պա, էտ հինցա՞ անում:

- Ստեղ էլ բանվորների ու գյուղացիների դելեգատներ ա

ընդունում:

- Պապա, պա ստա հուվա՞:

- Էլի Լենինն ա, բալաս:

- Պա, տեղ հինցա՞ անում:

- Չայ ա խմում:

Եվ այդպես շարունակ՝ երեխաների հետ տոնածառ ա

անցկացնում, նամակ ա գրում, հեռու ապագան ա նայում և այլն, և այլն:

Ամենուր Լենինի նկարներն էին, տարբեր տեսքերով, տարբեր

դիրքերում ու տարբեր իրադարձությունների մեջ: Ով չի ծնվել ու

մեծացել խորհրդային իշխանության տարիներին՝ շատ դժվար

- 13 -

կպատկերացնի ով էր Լենինը ու նրա անմահացրած կերպարը: Նա

կուռքերի կուռքն էր, սրբերի՝ սուրբը, աստվածների՝ աստվածը իշխող

կուսակցության և իշքանության համար և դա մինջև ոսկոռի ծուծը ներ

էին շնչել ամբողջ ժողովուրդին: Ով՞ կհամարձակվեր անգամ մի թարս

բան մտածեր Լենինի մասին:

Մեր մերձավոր շրջապատում նստածները շատ ուշադիր

հետևում էին իմ ու հորս զրույցին ու մեկ մեկ էլ իրար հարցնում. «էն

հ՞ինչ հրցրավ, էն հ՞ինչ պատասխանից»:

Մեկ էլ մի պահ լռեցի, ամփոփեցի ինքս իմ մեջ ստացած

տեղեկությունները ու մի հանճարեղ միտք գլուխս մտավ.

- Պապա՞:

- Հա, մատաղ ինիմ:

- Պա վեր ուրան ամեն տեղ նկարալն, խե թթելիս էլ չը՞ն նկարալ:

Ու էս ասելն էր: Մի ուժգին ու վայրի ծիծաղ բռնեց մոտս

նստածների մոտ, որ դահլիճը ապշած քարացավ: Կարճ ժամանակում

տեղեկացան դահլիճի ամենից խուլ անկյունները ևս ու մի ծիծաղ էր

բռնել դահլիճում, որ էլ լռել չկար:

Նախագահը բեմի վրա կարմրել ու լուռ քարացել էր, չէր

հասկանում՝ թե ինչի՞ վրա էր այդպես ծիծաղում դահլիճը:

Բեմի սեղանի ծերից մեկը ելավ տեղից, իր մոտ կանչեց դահլիճի

առաջին շարքից մեկին ու հարցրեց՝ ի՞նչ է պատահել: Ուշադիր լսելուց

հետո փռթկացրեց ու գնաց տեղը նստեց: Սա էլ պատմեց իր մոտ

նստածին ու այդպես իրար: Հիմա էլ բոլորը ծիծաղում են, մենակ

նախագահն է անտեղյակ ու անհարմար վիճակում:

- Հը՜, ի՞նչ է պատահել,- զայրույթից գոռաց նախագահը:

- Ընկեր Սարոխանյան, բան չկա, էն պստիկ երեխան մի բան

ասաց, դահլիճը աշխուժացավ,- փորձում էր վիճակը թեթևացնել

վերևում նստած տեղակալը, ցույց տալով մեր կողմը:

- Այ տղա՛, մի էդ լակոտդ վերցրու դուրս գնա դահլիճից, շուտ՛,-

սաստեց հորս նախագահը:

Հայրս ինձ գիրկը առավ ու դուրս էր ելնում, մարդիկ

ափսոսանքով մեր կողմն են նայում, ոմանք ոգևորում էին ինձ, իսկ ես

հուզմունքից լաց էի լինում ու չէի հասկանում ի՞նչի մեզ չի թողնում էդ

«շան տղա նախագան» մնանք էդ ուրախ ու հմայքով իմ հանդեպ լեցուն

դահլիճում:

Դուրս էինք եկել ակումբին կից բաց պատշգամբը ու հայրս

փորձում էր հանգստացնել ինձ: Այդ ժամանակ ներս է մտնում,

Մուխան ապան, որը դեռ նոր էր ուշացումով ժողով գալիս: Նա մի

- 14 -

բարձրահասակ ու հաղթանդամ ալեհեր ծերունի, զինվորական

«գիմնաստերկով», կրծքին բազմաթիվ փայլուն շքանշաններ: Մուխան

ապան, Հայրենական մեծ պատերազմի խիզախ մարտիկներից էր,

տարբեր ճակատամարտերի մասնակից ու գյուղի հարգաժան դեմքը:

- Վայ՜, էս քաղցր բալաս խե ա ստի լաց ինու՞մ,- հորս ձեռքից իր

գիրկն է ինձ առնում իր ամուր ձեռքերով, իսկ ես տարվելով նրա կրծքի

փայլուն շքանշաններով, սկսում եմ կամաց-կամաց հանգստանալ:

- էն նախադան է՜, ինձ տուս ա թիցալ,- հեկեկալով ասում եմ ես ու

նորից սկսում բարձրաձայն լացել:

Մուխան ապան, ջեբից մի շոկոլադի կոնֆետ է հանում ու ինձ

մեկնում:

-էդ հինչա՞ իլալ, խե ա տուս քցալ,- հետաքրքրվում է Մուխան

ապան:

Հայրս պատմում է դեպքի մանրամասը: Մուխան ապան սկսում է

քահ-քահ ծիծաղել:

-Վայ՜, ցավտ տանիմ, քաղցր բալա, հալա էսքան ծիծաղած չի:

Լյավս ասալ: Կկարի՞ս մին լյավ, սրտավս էլ էդ նախագեն նախշիս:

Տեսնելով Մուխան ապու ուրախ ու հաստատուն դեմքը, սկսում

եմ ոգևորվել:

- Նախադեն, են սեվ-սեվ բեղերը թ...իմ,- հպարտ ասում եմ ես:

Մուխան ապան նորից քահ-քահ ծիծաղում է:

- Նախագան ղալաթ ա ըրա՛լ, վեր տուսա քցալ: Պա ստրա նման

քաղցր բալեն տուս կքցի՞ն: Ե՛ք, մատաղ ինիմ, ե՛ք ինձ նհետ, վախիս

վուչ:

Եվ Մուխան ապան, ինձ գրկին մտնում է դահլիճ: Մեր մտնելուն

պես դահլիճը ցնծում է ուրախ բացականչություններից ու

ծափահարություններից: Նախագահը խնդրում է ժողովուրդին

հանգիստ մնալ ու մեկել խնդրանքը հղում է Մուխան ապուն:

- Մուխան ապա, շատ եմ խնդրում, նայեք էդ երեխան մի քիչ

իրան հանգիստ պահի, համբերի, էսա շուտով համերգ ա լինելու:

- Նախագահ ջան, ծեր համերգը հուրա՞ պետք, էս քաղցր բալան,

մեզ հետի լհա մի համերգա,- ժպտում է գոհ Մուխան ապան,- անհոգ

մնա, ուրան խելոք ա պահելու, տուք ծեր ժողովը ըրեցեք: Չէ՞, քաղցր

բալա:

Ես, գլուխս կախում ու գլխով համաձայնության նշան եմ տալիս:

Համարյա կես դար է անցել այս պատմությունից ու մի երկու

սերունդ է փոխվել գյուղում: Այդ անմոռանալի երեկոյի

մասնակիցներից շատ քչերն են հիմա կենդանի: Գյուղի ակումբը մի

- 15 -

քանի տարի առաջ վերանորոգվել ու ավելի թարմ տեսք է ստացել, իսկ

նրա դահլիճի պատերին էլ չկան Լենինի բազմատեսակ նկարները:

Բայց հոգուս խորքում դեռ ապրում են այն երջանիկ ու անմոռաց օրերն

ու աշխատասեր մարդկանց կենդանի ու վառ կերպարները, որոնք

առայսօր ուժ ու եռանդ են ներշչում ինձ:

19 սեպտեմբեր 2013 թ.

Մի ջարդված աղյուսի պատմություն

Ծննդատնից երբ ինձ տուն բերեցին, գարունը նոր էր բացվել,

հետս գարնանային թարմություն ու բուրմունք էի բերել մեր ընտանիքը:

Հայրս երջանիկ էր իր առաջին արու զավակով, ու բոլոր գյուղացիները

«աչքդ լույս» էին մաղթում: Միայն պապս էր դժգոհ, մթնել էր

գարնանային անձրևաբեր ամպի պես:

Պատմում էին, երբ առաջին անգամ պապս տեսել էր ինձ

անկողնում պառկած, շատ երկար զննել էր հայացքով ու արտասանել

չարությամբ, ինչպես դատարանի վճիռ՝

- Սա մեր խոխան չի, հանցա Մելիքին հանքան ինի...

Պապիս պատկերացումով, ես պիտի լինեի շիկահեր ու

կապուտաչյա, ինչպիսիք էին քույրս ու բոլոր իմ հորեղբայրների

երեխաները՝ այսինքն պապիս թոռները, բայց ես չարդարացրի պապիս

սպասումները: Պապս հիասթափված էր ու երբեք ինձ իր ձեռը չէր

առնում: Պապս աստվածապաշտ չէր, ծանոթ չէր աստվածաշնչին ու

դժվար թե իմանար, որ «քարը, որին արհամարհել էին շինարարները,

կարող է տան անկյունաքարը դառնալ»...

- Հու՞վ ա Մելիքը,- հարցնում էի Փառանձեմ տատիս, երբ արդեն

որպես գիտակից, լսում էի այդ պատմությունը:

- Է՜հ, հուվ ա... Հի՞նչ գիդամ, մատաղ ինիմ, քու հիրամեռ դեդոն

բալնիցումը պառկած վխտեն, կոխկեն մի մարդ ա իլալ պառկած,

անումն էլ Մելիք: Մին սև, կեշ մարդա իլալ, սիրալ չի տրան, տրա հետե

էլ ասում ա՝ Մելիքին հանքը...

Պապս գենետիկայի տեսությանը այնքան էր մոտ, որքան

աստղագիտությանը կամ էլ բարձրագույն մաթեմատիկային ու դժվար

թե կռահեր, որ երեխաները ոչ միայն հոր կողմին նման պիտի լինեն,

այլև մոր, առանձնապես քեռուն: Մայրս, ինչպես նաև իր միակ եղբայր

- 16 -

Յակովն ու իր քույրերի մի մասը, սևուկ էին, նման էին իր մոր՝

Արփենիկ տատիս ու նրա մոր՝ Նաբաթ այուն:

1971 թվականին պապս ու հայրս որոշեցին նոր տուն կառուցել,

մեր հին տունը շատ էր փոքր ու արդեն պիտանի չէր ապրելու համար:

Մայրս սպասում էր հաջորդ երեխայի ծննդին: Դրա համար էլ, շուտով,

գարնան տաք օրերը սկսելուց հետո, ժամանակավորապես

տեղափոխվեցինք մեր տան հարևանությամբ գտնվող Միրզա դայու

տունը՝ եղինջոտ բակով, որտեղ ոչ ոք վաղուց չէր ապրում, ու դա մի

հին ու անտեր տուն էր, որի բնակիչների արմատները կտրել էր

հայրենական մեծ պատերազմը:

Չորս տարիս նոր էր լրացել: Մեր հին տունը քանդելուց հետո,

թողեցին միայն հին տան հիմքը, որը՝ կողքից էլ ավելի երկարացրին ու

սկսեցին բնական քարերից պատերը բարձրացնել: Մինչ այդ, հորս հետ

հաճախ էի գնում քարեր հավաքելու, ամեն տեղից հավաքում էինք,

որտեղ անտեր քարեր կային թափված: Վարպետ Խորենը իր կացնաձև

մուրճով ջարդում, հղկում էր քարերն ու տեղադրում պատին,

շաղախելով կիր ու ավազից խառնված գաջով:

Մայրս էլ էր օգնում, թեկուզ հղի էր, քար ու ցեխ էր բերում, իրեն

չէր խնայում: Ասում էր.

- Շուտ անինք էս տոնը շինինք, վեր նորածնինը մեր նոր տոնը

պիրինք:

Այնքան էի ոգևորված տան շինարարությամբ, որ ես էլ տան

բակում սկսեցի ինձ համար «տնակ» կառուցել, փոքրիկ քարերի և

աղյուսների կտորներից: Ես էլ իմ ցեխի խառնուրդն էի անում ավազից

ու կրից և իմ պատերն էի շարում: Երբ գյուղի ընկերներս կանչում էին՝

արի խաղանք, ասում էի՝

- Վախտը ցոնիմ, տոն ում սալքում:

Մի օր իմ տնակի համար քար էր պետք, վերցրի մի նոր աղյուս ու

մուրճով ջարդեցի, որպեսզի երկու կես անեմ: Պապս այնպես

բարկացավ այդ ջարդված աղյուսի համար, որ սկսեց իր

հայհոյանքների տարափը, ինչ ասես՝ չասեց, իր իմացած բոլոր

հայհոյանքները թափեց իմ ու մորս ցեղի գլխին: Այդ տարիներին պապս

վաթսունն անց էր, շատ էր չար, չգիտեմ ինչու, հետո միայն տարիների

ընթացքում խաղաղվեց, խեղճացավ ու Աստծո գառը դարձավ:

Մայրս իր նուրբ կազմվածքով, տղամարդկանց հետ որ հավասար

աշխատում էր, շատ երկար ու լուռ լսեց այդ հայհոյանքները, հետո

համբերության բաժակը լցվեց, արցունքոտ աչքերով գրկեց ինձ ու

տարավ Միրզա դայունց տուն, քրոջս՝ Լիանային էլ առավ, իջանք իր

- 17 -

հայրական տունը՝ Իսամ պապիս օջախը: Մայրս արտակարգ

համբերություն ու համեստություն ուներ, շատ բաներ էր կուլ տալիս իր

սկեսուրի ու կեսրարի հին ավանդական անհաշտ ու անարդար

արարքներից, բայց այդ օրն իրոք համբերության բաժակը լցվեց, խիստ

նեղացավ՝ ինձ շատ էր սիրում ու ես իր թուլությունն էի:

Մի ամսից ավել մնացինք Իսամ պապիս հարկի տակ, չնայած

հորս բազմաթիվ հորդորներին, մայրս համառորեն չէր ուզում հետ

վերադառնալ: Շուտով, գյուղի տարիքով ինձանից մեծ ու լկտի

լակոտները սկսեցին ինձ «դասեր» տալ՝ հանաքով սովորեցնում էին, որ

հորս Կառլեն դադայ (քեռի) ասեմ:

Հորս անունը անձնագրով Համայակ էր, բայց բոլորը Կառլեն էին

ասում: Երբ հայրս ծնվել էր, պապս գնացել էր գյուղսովետ ու խնդրել էր,

որ ծննդյան վկայականում երեխայի անունը Կառլեն գրեն, բայց գրողը

մի կին էր, ում Համայակ անունն էր շատ դուր գալիս, իր սրտով էլ հորս

անունը Համայակ գրեց: Պապս բերել էր ծննդյան վկայականն ու մի

կողմ էր դրել, երբեք չէր նայել, թե ինչ է գրված։ Միայն դպրոց գնալու

ժամանակ էր պարզվել, որ որդու անունը Կառլեն չի, այլ Համայակ:

Մի օր գյուղամեջում հորս պատահեցի, որսից էր եկել: Ասաց, որ

երեկոյան գնամ իրենց մոտ, նապաստակ է խփել, որ ես էլ ուտեմ:

Երբ Իսամ պապիս տնից բարձրանում էի դեպի մեր պապական

տունը, մայրս պատահեց՝

- Էտ շտեղը՞ս քինամ,- հարցրեց։

- Մամ, թինամում Տառլեն դադայանց տոն՝ ըլբըստրատ ի մես

օտիմ,- ասացի ես, աղավաղելով որոշ հնչյուններ, որոնք այդ

տարիներին բնորոշ էին իմ թերի խոսելաձևին:

Մայրս գրկեց ինձ՝ ջրակալած աչքերով, շոյեց ու համբուրեց

գլուխս ու ասաց.

- Լյավ, քինա, մատաղ ինիմ, վեր կանչալ ա՝ քինա, բայց էլ Կառլեն

դադայ չասիս, ինքը քու հար ա, պապա կասիս...

Մայրս էլ էր շատ կարոտել հորս...

Շուտով նորից հաշտվեցին ու մայրս տեղափոխվեց ծննդատուն:

Մի քանի անգամ ես ու հայրս գնացինք մորս տեսակցության, ինձ հետ

մեր նոր տան պատուհանի տակի թփերից բուրումնավետ վարդեր էի

տարել մորս համար:

Մայիս ամիսն էր: Ծննդատնից մայրս մի հրաշք երեխա բերեց մեր

նոր տունը՝ սպիտակ-սպիտակ մաշկով, շեկ-հուր մազերով ու

պեպենոտ։ Տղա զավակ էր, անունը Վարուժան դրեցին: Պապս անչափ

գոհ էր ու ասաց, որ շատ նման է հորս՝ մանուկ ժամանակվան:

- 18 -

Դրանից հետո պապս իրեն «խելոք» էր պահում իսկ մայրս ու

հայրս էլ երբեք չվիճեցին ու միշտ միասին էին:

24 սեպտեմբեր 2014 թ.

Գյուղամեջում

Ասում են՝ ժամանակի ընթացքում, երբ մարդ տարիք է առնում,

նրա հիշողության մեջ նորից թարմանում ու վերածնվում են վաղ

մանկական տարիների անցած, մոռացված հուշերը: Երևի իրոք դա

այդպես է, որովհետև երբեմն այնպիսի պատմություններ եմ վերհիշում,

որոնք ինձ թվում են անհավանական ու զարմանալի:

Մանկուց սրամիտ էի ու հումորի զգացումով, որը հավանաբար

ժառանգել էի Գարեգին պապիցս, ու դա մեծ արտոնություններ էր

տալիս իմ տարեկիցների համեմատ: Շփվում էի ոչ միայն ինձնից

տարիքով մեծ երեխաների հետ, այլև հասուն ու տարեց տղամարդկանց

հետ, որոնց կողքին իմ տարեկիցները իրավունք չունեին անգամ

կանգնելու կամ լսելու նրանց զրույցները: Եվ, իրոք, նրանց զրույցները

մանկական ականջների համար չէին:

Երբ իրենց հետ էի, իրենց ուշադրության կենտրոնը ես էի, ու

իրենք լավ էլ «օգտվում» էին այդ հանգամանքից: Ինձ

խորամանկությամբ ներ էին քաշում իրենց լեզվակռիվների մեջ և,

որպես «ծանր հրետանի», հմտորեն ինձ լարում էին մեկը մյուսի դեմ: Ես

իմ «գործը» կատարում էի մեծ ոգևորությամբ, բազմահարկ քֆուրներով

նախշելով մեկ սրան, մեկ նրան: Ու այդ հայհոյանքների արժեքը

նրանում էր, որ ես իմ ձևով ամեն անգամ կատարելագործում էի այդ

«հրաշալի խոսքերը», երբեմն անգամ հանգավորելով, որոնք անչափ

զվարճացնում էին մեր գյուղի անամոթ ջահելներին: Դա մի խաղ էր

հիշեցնում, որի տարբերակը երևի ժամանակակից ԿՎՆ-ն է:

Ոչ ոք չէր նեղանում ինձանից, չէին բարկանում ո՛չ իմ ու ո՛չ էլ

«պատվիրատուների» վրա, որոնք իմ ջանքերի համար ինձ

պարգևատրում էին տարբեր հրուշակեղենով, որոնցից ամենից սիրելին

«Կարակում» («ուղտ նկարած»՝ այդպես էի անվանում) շոկոլադն էր: Ու

այդ բոլորը կատարվում էր գյուղամեջում, որը մի փոքրիկ հրապարակ

էր գյուղի կենտրոնում, իսկ գյուղացիներն այն անվանում էին

«Շինամաչ»: Այդ հրապարակի վերևի մասում անցնում էր իմ Իսամ

- 19 -

պապի բոստանի պատը, որին կից աճում էր մի ծեր ու սաղարթավոր

թթենի, որի ստվերների տակ հավաքվում էին մարդիկ՝ զրույց անելու,

աշխարհի դեսից դենից խոսալու:

Այդ ուրախ ժամանակահատվածն իմ երեքից-չորս տարեկան

հասակն էր, երբ դեռ ամոթի զգացումը թույլ էր դրսևորված իմ

մանկական հոգում ու չէր արգելակում իմ արարքները: Բայց մի

պատմություն բացառություն էր իմ մնացած ուրախ ու անհոգ

պատմությունների շարքում:

Կեսօրին իջել էի գյուղամեջ, նստած նստարանին, որը մի

տախտակի կտոր էր երկու քարի վրա դրած, քթիս տակ

«հայրենասիրական» երգ էի հորինում:

Այն տեղն էի հասել, որ երգում էի.

«Հայ ենք մե՜նք, հայ ենք մե՜նք,

Թուրքի մաման ...ենք մե՜նք»:

Չէի նկատել, որ մեր հարևան Արթուրը, որը տարիքով շատ մեծ էր

ինձնից, թաքուն կանգնած քիչ հեռվում, լսում էր ինձ ու ժպտում:

Մեկ էլ անսպասելիորեն կանչեց.

- Սը՛մ, արա Սը՛մ, մին եք ստեղ, է՜: Սկանո՞ւմ ըս, էս խոխան հինչ

ա երգում.

«Հայ ենք մե՜նք, հայ ենք մե՜նք,

Թուրքի մաման ...ենք մե՜նք»... Պա Սըմն էլ ա, է՜, թորք:

Սըմը, որի անունը Սմայիլ կամ Իսմայիլ էր, մեր գյուղի միակ

թուրքական ընտանիքի ներկայացուցիչն էր, որոնք մեր գյուղում

հայտնվել էին դեռ Մեծ հայրենական պատերազմից առաջ և որի հայրը՝

Գուլի բաբան, մեր գյուղի նախրապանն էր եղել, անսպասելիորեն

հայտնվում է մեզ մոտ:

Իսմայիլը հորս տարիքին էր, մի դասարանում էին սովորում՝

գյուղի հայկական դպրոցում, ինչպես և իր քույրը՝ Նոխուդը: Գրել-

կարդալ գիտեին միայն հայերեն ու վարժ խոսում էին հայերեն, ի

տարբերություն իրենց ծնողների: Նա հորս հետ ընկերություն էր անում

ու հաճախ որսի էին գնում՝ ինձ էլ երբեմն իրենց հետ տանելով: Որսից

հետո մեր տուն էին գալիս իրենց որսով ու քեֆ անում:

Ի դեպ, պատմում են, որ մի անգամ, երբ դեռ իննը ամսեկան էի,

մեր տուն էին եկել որսից հետո և ընթրիք էին անում: Էս թերթում էի

հորս «Օխոտնիկ» («Որսորդ») ամսագիրը, մատս դրել էի մի նկարի ու

ասում էի.

- Էս ացա, էս ացա:

Իսմայիլը նայել ու զարմացած գոչել էր.

- 20 -

- Վա՜յ, արա՛, սկանո՞ւմս, ասում ա. «էս արջ ա՜, էս արջ ա՜»:

Հիմա էս Սմայիլը, էս սատանան՝ որտեղի՞ց հայտնվեց։ Եկել,

կանգնել էր գլխավերևս ու էս աներես Արթուրն էլ խնդրում է նորից

երգեմ մեր «հայերի երգը» ու մի լավ էլ շեշտեմ կրկներգը:

Այդպիսի զգացումներ դեռ չէի ապրել: Իմ մանկական հոգում

իրար էին խառնվել, փոթորկվում ու ալեկոծվում էին՝ ամոթի,

հուզմունքի և՝ առավել ևս զարույթի զգացումները: Գլուխս չէի

բարձրացնում, էլ իրենց կողմը չէի նայում, բայց ուրիշ ելք չկար, մի բան

պիտի ասեի:

- Սմայիլ դադայը (քեռին) իսկական թորք չի,- փորձում եմ

արդարանալ, բայց լավ գիտակցելով, որ միևնույն է, թուրք է: Որ թուրք

չլիներ, իր լակոտին՝ Թոֆիկին միշտ չէինք ծեծի և «թորք շան տղա»

չէինք կոչի:

Արթուրը խնդում է վրաս.

- Էս հինչա ասո՞ւմ, «իսկական թորք չի», հա՜ հա՜ հա՜: Խե

անիսկական թորք էլ ա ինո՞ւմ: Դե վեր իսկական թորք չի, մեհետ էլ էդ

երգտ ասե:

- Տո՛ւ էլ իսկական հայ չըս,- բարկացած Արթուրի երեսին եմ

շպրտում ու արցունքոտ աչքերով, արագ հեռանում: Այդ պահին

Արթուրն ինձ համար ավելի ատելի էր, քան թուրք Սմայիլը, որովհետև

ինքն էլ հայ լինելով, ինձ դավաճանեց, անհարմար դրության մեջ դրեց...

Գնում էի դեպի տուն ու քթիս տակ բոլոր իմ իմացած քֆուրներով

հայհոյում Արթուրին:

Այդ դեպքից հետո էլ երբեք չէի մասնակցում գյուղամեջի

ջահելների զվարճալի լեզվակռիվներին, իմ մեջ ինչ-որ բան էր փոխվել,

ավելի շուտ՝ իմ մեջ հասունացել էր ամոթի զգացումը:

16 սեպտեմբեր 2013 թ.

Խանութի կնիքը

Ամեն մարդ իր գաղտնիքներն ունի, տարիների ընթացքում կամ

ինքն է բացում, կամ ինքնըստինքյան են բացվում: Գաղտնիքներ էլ կան,

որ երբեք լույս աշխարհ չեն գալիս և երբեմն իր տիրոջ հետ հեռանում

են, մնալով հավերժ միայն իրենը:

- 21 -

Գաղտնիքներն էլ են տարբեր լինում. մեծերի գաղտնիքները

երբեք նման չեն փոքրիկների գաղտնիքներին: Փոքրիկների

գաղտնիքները միշտ պարզ ու մաքուր են, անարատ, որը նրանց վճիտ

հոգու արտացոլումն է:

Մանկական տարիներին, դեռ մինչև դպրոց հաճախելը,

մանուկներով, անհոգ ճնճղուկների պես թռվռում էինք գյուղի մի ծերից

մյուս ծերը՝ տարբեր զվարճանքներ փնտրելու: Տարբեր խաղեր էինք

խաղում, որոնց իմաստը հասկանալի էր միայն մեզ:

Երբեմն խմբով՝ աղջիկներով ու տղաներով, իջնում էինք գյուղի

ներքևում գտնվող մի լեռաբլուրի տակ, որին «Քերծին տակ» էինք

կոչում, և խաղում էինք մեր մանկական խաղերը, որոնք յուրահատուկ

էին միայն այդ տեղի համար: Տարբեր խաղեր էին, բայց մեկը դժվար էր

մոռանալ՝ «գաղտնիք» էինք անվանում: Ամեն մեկս, մեզ համար

տարբեր իրերի կտորներ էինք հավաքում՝ ջարդած ափսեների

նախշուն ու ծաղկազարդ կտորներ, գույնզգույն ապակու կտորներ,

փայլուն կոճակներ: Լեռաբլուրի ծերպից տարբեր ծաղիկներ էինք

պոկում և ինչքան սիրուն լինեին, այնքան լավ: Հետո մեզնից

յուրաքանչյուրն առանձնանում էր իր թաքստոցում, փոքրիկ

թաթիկներով մի փոքրիկ փոս փորում և մեր հավաքած զարդարուն ու

փայլուն իրերը, ծաղիկներն ու խոտերը շարում էինք փոսի հարթ

հատակին: Աշխատում էինք մեր այդ շարվածքին սիրուն,

գեղարվեստական տեսք տալ, որ հաճելի լինի նայելը: Այնուհետև, երբ

պատկերն արդեն պատրաստ էր, մի մեծ ապակու կտորով ծածկում

էինք մեր ստեղծած գեղատեսիլ պատկերը և փորած, հանած հողի

մնացորդով զգուշորեն ծածկում-թաքցնում մեր ստեղծագործությունը՝

այն անվանելով «գաղտնիք»: Վերջում, մեր «գաղտնիքի» վրա մի

աննշան իր էինք դնում՝ փոքրիկ քարի, ապակու կամ փայտի կտոր, որի

տեղը հայտնի լինի միայն մեզ ու հեռանում էինք մեր «գաղտնիքից»:

Հավաքվում էինք պայմանավորված տեղը, որից հետո ցրվում

էինք ու սկսում փնտրել իրար «գաղտնիքները»: Երբ չէր հաջողվում,

վերջում ամեն մեկս իր «գաղտնիքն» էր բացում: Մեր փոքրիկ ձեռքերով,

դանդաղ ու զգույշ, շերտ առ շերտ հանում էինք ծածկած հողը, սրբում

ապակին և միասին հիանում մեր ստեղծած պատկերներով, փորձելով

պարզել, թե ումն է ամենից սիրունը:

Մեր մանկական տարիների հուշերը երբեմն ինձ այդ

«գաղտնիքներն» են հիշեցնում: Շատերն արդեն բացված են,

վերհիշված, բայց կա մեկը, որը դեռ մնացել է անցյալի իր փոսիկում ու

որի ծածկած ժամանակի շերտը հիմա եմ ուզում բացել:

- 22 -

Երևի դեռ չորս տարեկան էլ դեռ չկայի: Վաղ առավոտյան իջա

գյուղամեջ։ Ոչ մեկը չէր երևում: Որոշեցի բարձրանալ գյուղի ծայրի

միակ խանութի բակը, որտեղ հաճախ հավաքվում էինք երեխաներով:

Այնտեղ էլ ոչ ոք չկար: Նստեցի խանութի պատշգամբի տակ փոքրիկ

նստարանին, մի փայտ առած, հողի վրա ինչ-որ նկարներ էի խզբզում,

մեկ էլ հանկարծ խանութի դռան վրա տեսա մի կարմիր խմորաձև

փոքրիկ բլիթ՝ կպցրած դռան վրա, որից թել էր ձգված: Շատ հրապուրիչ

տեք ուներ, առաջին անգամ էի տեսնում այդպիսի խմորաձև մարմին:

Պոկեցի ու սկսեցի ուսումնասիրել: Շատ հարմար էր, ավելի հարմար,

քան խմորի կտորը՝ որին սկսեցի տարբեր տեսքեր տալ:

Հետո սկսեցի շուն, կատու և նման բաներ պատրաստել: Այնքան

ինձ դուր եկավ, որ երբ արդեն սկսեցին մարդիկ երևալ խանութի մոտ,

գրպանումս թաքցրի: Հետո երևացին մեծահասակ պապիկներ,

նստեցին նստարանին՝ զրուցելու: Խոսում էին ինչ-որ գողության

մասին, ամեն մեկն իր կարծիքն էր հայտնում հավանական գողի

մասին: Պարզվեց, որ նախորդ օրը խանութի պահեստն էին կողոպտել:

Ես էլ քաշված երեխաների մոտ, կողքից ականջներս խլշած, լսում էի:

Լարված, էմոցիոնալ զրուցում էին. երևում էր, որ մարդիկ շատ էին

մտահոգված այդ ստոր արարքից: Փորձում էին հայտնաբերել գողին:

Շուտով խանութի մոտ երևաց երտասարդ վաճառողուհին՝

Ստելլան, մոտեցավ խանութի պահեստի դռանն ու ճչաց.

- Վա՜յ, կնիքը պոկել են, կնիքը չկա:

Ու նոր միայն բոլորը հետ շրջվեցին և նկատեցին, որ դռան վրա

իրոք պակասում էր կնիքը, որն իր ձեռքով քաղաքից եկած քննիչն էր

դրել՝ մինչև զննումների ավարտը:

Դրությունն էլ ավելի լարվեց: Հիմա էլ մարդիկ սկսեցին պոկված

կնիքի մասին խոսել, փորձում էին հասկանալ թե գողի ինչի՞ն էր պետք

երկրորդ անգամ մտնել խանութի պահեստը: Տարբեր վարկածներ էին

հորինում:

Գրպանիս մեջ իմ սիրելի ու նոր հայտնաբերած հրաշալի բլիթ-

կնիքի կտորը այդ պահին կարծես մի շիկացած ածխի կտոր դարձավ և

ուր որ է պիտի վառվեր, ընկներ գրպանիցս ու հանցագործիս

բացահայտեր: Ինձ թվում էր, թե արդեն մեծ հանցագործություն եմ

գործել, քանի որ մարդկանց ասելով՝ կնիք պոկողը հենց գողն է:

Ուրեմն գողը ես եմ:

Վիճակս շատ լուրջ էր, պիտի շուտ ազատվեմ կնիքի կտորից,

բայցև բաժանվել չէի ուզում: Ծածուկ հեռացա ու տարա թաքցրի մեր

դարպասի մոտ՝ խոտերի մեջ, ու նորից հետ եկա, լսելու, թե ինչ են

- 23 -

խոսում մարդիկ: Ինչպես ասում են՝ «հանցագործի ոտքերը նրան նորից

հանցանքի վայրն են բերում»:

- Հարկավոր է զանգել քննիչին, որ շուն բերեն,- առաջարկեց

գյուղի բժիշկ Արմիկ քեռին,- դռան վրա դեռ կնիքի կտոր կա, հոտով

կգտնի գողին:

- Հա՛, հա՛,- համաձայնություն տվին այս ու այն կողմից,- շունը

շուտ կգտնի: Եկեք կանչենք որ շուն բերեն:

Ա՜յ քեզ բան,- մտածում եմ,- դեռ ամենից սարսափելին առջևում

է՝ շունը կգա ու կհասնի մեր բակը, հարկավոր է մի բան մտածել:

Ուզում էի նորից տանել ու հեռու մի տեղ գցել կնիքի կտորը,

մինչև շունը բերելը, բայց երբ շունը գտնի, էլ երբեք չէի կարող խաղալ

այդ հետաքրքիր նյութով: Չէի ուզում կորցնել: Եվ մի «հանճարեղ» միտք

ծագեց իմ մանկական գլխում՝ հարկավոր է թաքցնել այն մեր Կազբեկ

շան բնում: Իրենց շունը երբեք չի համարձակվի մտնել մեր Կազբեկի

բույնը, իսկույն կքլոլի, կգզի նրան:

Գոհ իմ որոշումից, տարա ու թաքցրի մեր շան բնի առաստաղի

փայտի հետևում: Շունն անհանգիստ, անընդհատ խանգարում էր ինձ,

ինքն էլ չհասկանալով, թե ինչ եմ փնտրում իր բնում: Երբ արդեն կնիքի

կտորը լավ թաքստոցում էր, նորից իջա գյուղամեջ՝ նորություններ

իմանալու: Մարդիկ արդեն ցրվել էին, իսկ ովքեր մնացել էին, արդեն

ուրիշ թեմաներից էին խոսում: Սիրտս տեղն ընկած, հանգիստ եկա

տուն:

Մի քանի օրից հետո, երբ արդեն մոռացել էին խանութի կնիքի

մասին ու գողության մասին էլ արդեն չէին խոսում, մեր շան բնից

համարձակվեցի հանել կնիքի կտորն ու ծածուկ խաղում էի: Ասես ինչ-

որ մոգական ուժ կար այդ կնիքի կտորի մեջ: Խաղում ու նորից

թաքցնում էի՝ մեծերի աչքից հեռու:

Հետո մի օր ծնողներս մի մեծ տուփ գնեցին ու նվիրեցին ինձ և

ասացին որ դա «պլաստիլին» է: Տաբեր գույների ու ավելի մեծ չափերով:

Հաճույքով խաղում էի, բայց դրանց մեջ արդեն էլ չկար նախկին կնիքի

կտորի կախարդիչ մագնիսական ուժը:

24 հուլիս 2014 թ.

- 24 -

Մորս երազը

Այդ օրը մայրս առավոտից տրամադրություն չուներ, վատ երազ

էր տեսել: Տնից դուրս գալուց առաջ խնդրեց հորս զգուշ մնալ ու ինձ

աչքաթող չանել: Ես ընդամենը չորս տարեկան էի ու չարաճճությունս

սահման չուներ, դրա համար միշտ տանը ասում էին. «էս խոխեն

խաթան կլխան շռշռամա»: Այդ չորս տարվա ապրած իմ տարիներին

արդեն հասցրել էի ընկնել բազմաթիվ արկածների մեջ, ստանալով

զանազան վնասվածքներ ու վերքեր: Մենակ գլխիս վրա բազմաթիվ

սպիները դրանց վառ ապացույցներն էին:

Հայրս բարկացավ մորս ասած խոսքերի վրա:

- Դե լավ, է՜, դու էլ քո մորդ նման քեզ համար քնում ես ու մեզ

համար երազներ տեսնում: Ոչինչ էլ չի պատահելու:

Մորս մայրը՝ Արփենիկ տատս, որ աստվածավախ ու բարեպաշտ

կին էր, գյուղում հայտնի էր իր երազներով, որոնք շատ հաճախ

իրականանում էին:

- Ախր դու չգիտես, թե ես ինչ եմ տեսել: Վատ երազ էր:

- Դե պատմիր տեսնեմ ի՞նչ ես տեսել, որ այդպես իրար ես

խառնվել,- հեգնանքով հետաքրքրվեց հայրս:

- Տեսա մեր երեխան տան կտուրի ծերին կանգնած, ես էլ

ներքևում: Ահից ոտերս դողում էին, չգիտեի ինչ անեմ, վախենում էի որ

ընկնէլու է: Մեկել տեսա ողորմած հոգի Մուխան ապան

սանդուղքներով իրա մոտ ա բարձրանում: Կանչեցի. «Վայ՜,Մուխան

ապա, երեխաս ընկնելու ա»: Մուխան ապան շրջվեց ու ասաց. «Վախիլ

մի, մատաղ ինիմ, ոչինչ չի պատահելու»։ Դեմքն էլ շատ խաղաղ էր ու

բարի: Վերցրեց երեխային, դանդաղ իջեցրեց սանդուղքներով,

համբուրեց ծնոտի տակից ու դրեց իմ ձեռքերին: Բայց Մուխան ապան

շառ ա, քանի անգամ երազումս տեսնում եմ, մի վատ բան ա

կատարվում:

- Ախչի, դե լավ, է՜, ես էլ ասեմ ինչ ես տեսել: Երևի հին

ժամանակվա վախերիցդ ա, նորից երազումդ կրկնվել ա:

Հայրս նկատի ուներ վաղուց կատարված մի դեպք: Երբ տասնմեկ

ամսեկան էի, պատշգամբից սողալով անցել էի, կտուրի ծերին կպցրած

անձրևի ակոսի մեջ նստել, որը մետրից ավել երկարություն ուներ ու

ներքև էի նայում: Մայրս պատմում էր, որ ծնկները թուլացել էին, երբ

տեսավ: Առանց ձեն հանելու, որպեսզի իրենից չփախնեմ ու ընկնեմ,

շատ դանդաղ-դանդաղ, ծնկաչոք հասել էր հետևիցս ու բռնել ինձ:

Ինչևէ, իջանք գյուղամեջ, հայրս էր, հորեղբորս տղան, որն

- 25 -

ինձանից մի քանի տարով մեծ էր ու ես: Գյուղամիջում զրույց բացվեց,

որ ջաղացի ջուրը կտրվել էր, մի քանի ջահել էին պետք, որ օգնեն՝

նորոգելու: Հայրս որոշեց ինքն էլ աջակցել այդ գործին, քանի որ գյուղի

հանրային խնդիրների լուծման կամավոր ու ակտիվ ղեկավարն էր

միշտ:

Հորս տարիքին, մի քանի ջահելների հետ իջանք գյուղից ներքև

հոսող Կառկառ գետի ափին նոր կառուցած ջրաղացի մոտ: Մեր

հետևից վազում էր հորս Բուլկա անունով որսի շունը, որն ուրախ մեկ

առաջ, մեկ հետ էր վազվզում:

Ջրաղացը սպիտակ կրաքարի պատերով մի փոքրիկ շինություն

էր: Մեզ դիմավորեց Սարգիսջան ապան, որը մի շատ աշխույժ ու

հանաքչի ծերուկ էր, սպիտակ, փարթամ բեղերով: Ջահելների

տրամադրությունը բարձրացնելուց հետո, իր չկրկնվող հումորներով,

խնդրեց գետի հունով վեր բարձրանալ և ստուգել արխի ակունքը,

որտեղ հնարավոր էր, որ գետը աշնանային վարարումից հետո, տիղմ

ու քարերով փակել էր ջրի հունը:

Առանց երկարացնելու, մեր խումբը ճամփա ընկավ: Մեր

ճանապարհը գետի աջ ափով ձգված մի արահետ էր, որն անցնում էր

բարձր ժայռերի եզրով, ձախից ժայռի պատն էր, աջից՝ խոր անդունդը:

Ներքևում ուժգին շառաչում էր Կառկառը, որը տարվա այս

ժամանակներին խենթանում ու դուրս էր գալիս իր ափերից:

Արահետը խիստ նեղ էր, հազիվ մի մարդ կարող էր անցնել, դրա

համար քայլում էինք մեկ-մեկ, իրար հետևից, զգուշ նայելով մեր

ոտքերի տակը, որովհետև երբեմն արահետի տեղ խոր ջարդվածքներ

կային ու պետք էր կամ ցատկել, կամ էլ մեծ քայլեր անել: Իմ հետևից

քայլում էր հայրս ու հետևում ինձ, մերթընդմերթ օգնում առաջ

շարժվելու: Արդեն կես ճանապարհ էինք անցել: Մեկ էլ,

անսպասելիորեն, մեր շունը, հորս հետևից առաջ է թռնում,

հավասարվում ինձ ու անցնում իմ ու ժայռի արանքով՝ հրելով ինձ

ձորը:

Այդ պահից հետո, ասես ժամանակը ակնթարթորեն կանգ է

առնում: Իմ մի քանի վայրկյանների անկումը անհավանականորեն

ձգվում, երկարում է ու ես ասես թռչունի փետուրի վրա դանդաղ

սահում էի ներքև, մանրամասնորեն տեսնելով ժայռի ծալքերն ու

զգալով մեղմ հովի թեթև շունչը, որը փչում էր ներքևից: Մութ խավար է

պատում ինձ: Հետո խավարը փոխվում է մառախուղի ու սկսում

կամաց-կամաց ցրվել ու այդ պղտորության մեջ տեսնում էի ինչ որ

- 26 -

ծանոթ մարդու պղտոր տեսք, որն առաջ էր շարժվում պղտոր գետի

ընթացքին հակառակ:

Ընկել էի մի փոքրիկ փոսի մեջ, որի մեջ գետը ավազ էր լցրել, իսկ

այդ միակ փոսի չորս կողմը սպիտակ, մեծ սալաքարեր էին: Այդտեղ

կյանքի ու մահվան միջև եղած բաժանումը մի քանի չնչին

սանտիմետրերի հեռավորություն էր:

Բացեցի աչքերս, հորս շալակին էի, բարձրանում էինք

Չումբչումբլաղ աղբյուրի վերևով գյուղ տանող ճանապարհով: Նորից

եմ բացում աչքերս՝ պառկած եմ տանը, անկողնումս ու չեմ

կարողանում հասկանալ թե ոնց մի ակնթարթում գետից հասա

աղբյուրի մոտ ու մեկել աչք թարթելուց հետո տուն հասա: Ոնց որ

հեքիաթում լինեի:

Մայրս ճչաց ուրախությունից. գիտագցության էի եկել: Աչքերից

առատ արցունքներ էին թափվում: Բոլորը գլխիս էին հավաքվել,

փորձեցի ժպտալ:

- Վա՜յ, ատամը չկա,- միաբերան գոչեցին հավաքվածները:

Ծնոտիս տակն էլ էր պատռված:

Մի քանի օրից հետո, երբ քիչ կազդուրվեցի, թույլ էին տալիս

արդեն տնից դուրս գնալ, ման գալ: Գյուղում բոլորը մտահոգված

հարցնում էին իմ առողջական վիճակի մասին, առանձնապես դպրոցի

երեխաները, որտեղ սիրում էի խաղալ ու դասամիջոցներին զրուցել

իրենց հետ: Այդ ժամանակ գյուղի դպրոցը դեռ գործում էր: Բացում էի

բերանս, ցույց տալիս ջարդված ատամս ու ասում. «Տեռեթս տոտրալա»,

այսինքն կեռեքս (ատամս) կոտրվել (ջարդվել) է: Երեխաները խնդում

էին ու նորից ու նորից հարցնում, իսկ ես հաճույքով ու հպարտորեն

նորից կրկնում էի. «Տեռեթս տոտրալա»:

Երկար տարիներ են անցել այդ դեպքից հետո, բազմաթիվ վերքեր

են սպիացել թե՛ մարմնիս, թե՛ հոգուս վրա, բայց այդ պատմությունից

որպես հուշ մի խոր սպի է մնացել ծնոտիս տակ, լուսահոգի Մուխան

ապու համբույրի հետքը՝ Աստված ողորմի իրեն, հորս, մորս ու բոլորին,

ովքեր վաղուց մեզանից հեռացել են, բայց դեռ շարունակում են ապրել

մեր հոգու խորքում:

20 սեպտեմբեր 2013 թ.

- 27 -

Ծանոթությունս էլեկտրականության հետ

Դա առաջին և անմոռանալի իմ ծանոթությունն էր

էլեկտրականության հետ: Չորս տարիս դեռ չէր լրացել: Սիրում էի

խաղալ Իսակ պապիս՝ այսինքն մորս հոր տան բակում, որը մեր տնից

մի քիչ ներքևում էր և ուներ ըդհանուր ճանապարհ: Մայրս ջրի էր

գնացել ու թողել էր ինձ տատիս խնամքի տակ:

Այդ օրը քեռի Յաշան իրենց հին արդուկն էր նորոգել, փոխել էր

փչացած՝ տաքացնող զսպանակաձև պարույրը ու շռայլ թափել գետնին:

Այդ պարույրը օձի նման ընկած էր գետնին ու ինչ որ մոգական ուժով

գայթակղում էր ինձ: Ձեռս առա ու սկսեցի խաղալ: Հետո որոշեցի մի

ինչ որ «սխեմա» հավաքել: Իմ ուզած ձևով տարբեր կտորներ իրար

կպցրի ու երկու ծերերին էլ մեխի կտորներ հարմարացրի՝ վարդակի

համար:

Ժամանակ չկորցնելու համար, որ մայրս շուտով կգա ջրից,

բարձրացա մեր տուն: Անհամբեր էի, ուզում էի շուտ փորձարկել

«գյուտս»: Գիտակցելով փորձարկման անկանխատեսելի

հետևանքները, որոշեցի սարքս բռնել բարձով, որ «տոկը» չխփի:

Վարդակից հանեցի մեր հին ռադիոընդունիչի հաղորդալարը ու

հերթականությամբ խոցկեցի առաջին ու հաջորդ մեխը:

Անսպասելիորեն սարքս որոտաց ու կայծակ արձակեց, կարմրավուն ու

շիկացած կայծերը թափվեցին գետնին ու մարեցին: Սենյակը լցվեց ծխի

մառախուղով: Աչքերս մթնվել էին կայծակից, չհասցրեցի անգամ

վախենալ ու պատշգամբ դուրս թռա:

Ձեռքիս ափերը մռմռում ու ծակոտում էին ցավից: Նայեցի ու նոր

միայն սարսափեցի՝ ափերս վառված էին, ասես մեկը խզմզել էր ինչ որ

սուր ու շիկացած երկաթի կտորով: Հոտ քաշեցի ափերիցս, անհաճո

խանձվածքի հոտ էր գալիս: Այստեղից հետաքրքրությունս սկսեց

նահանջել՝ իր տեղը զիջելով վախին: Վախենում էի, որ ծնողներս

բարկանալու էն վրաս, վախենում էի, որ չգիտեի ի՞նչ պատասխան

պիտի տամ, երբ հարցնեն որտե՞ղ և ինչպե՞ս եմ վառել ձեռքերս:

Միակ փրկանքս ձեռքերս թաքցնելն էր: Պառկեցի պատի մոտ

դրած ծալվող «ռասկլադուշկա» մահճակալի վրա ու ձեռքերս կախեցի

մահճակալի ու պատի արանքով վար, որ չերևան: Շատ երկար մնացի

այդպես պառկած, համբերությունս հատվեց, մայրս դեռ չէր գալիս:

Որոշեցի, որ այսպես ավելի շուտ կբռնվեմ ու քանի ուշ չէ լավ է տնից

ծլկեմ:

- 28 -

Բռունցքներս սեղմած ներքև էի վազում, մեկ էլ պապիիս տան

մոտ մայրս երևաց դիմացիս, դույլերը ձեռքին: Քայլերս դանդաղացրի ու

նայելով մորս աչքերին, գողեգող փորձում էի կողքովը անցնել: Հայացքս

իսկույն դավաճանեց ինձ: Մայրս տեսնելով նաև սղեմված

բռունցքներս, մտածեց՝ չլինի՞ թե հորս որսորդական ճամպրուկից ինչ

որ վտանգավոր բան եմ վերցրել: Ստիպեց բռունցքներս բացել, չէի

թողնում: Մի կերպ ուժով բացեց մատներս ու ճչաց վախից:

Բնականաբար, որտե՞ղ եմ վառել, ո՞նց եմ վառել և նմանատիպ այլ

հարցերի չէի պատասխանում, պարտիզանի պես լռել ու ոչ մի խոսք

չէր պոկվում ինձանից:

Երեկոյան եկավ աշխատանքից հայրս: Հարցաքննումները

շարունակվեցին էլ ավելի խիստ մեթոդներով, բայց ապարդյուն, մինչև

իրենք չհուշեցին «պատասխանը»: Հորս հարցին, թե. «Կարո՞ղ է որևէ

մեկը ծխախոտով է վառել», պատասխանեցի. «Այո», թեթև շունչ

քաշելով, որ վերջապես ավարտվեց ձգձգված անախորժելի

հարցմունքը: Իսկ թե դա ո՞վ էր արել, արդեն դժվար չէր հորինել,

տվեցի մի ջահելի անուն, որը ծխողներից էր:

Հաջորդ օրը հայրս գտավ այդ ջահելին, որը հավանաբար

զարմացած ժխտեց այդ ամենը: Այդպես էլ հանելուկ էր ծնողներիս

համար, թե որտեղ էի վառել ձեռքերս:

Ամեն ինչ բացահայտվեց պատահականորեն, երբ մի երկու օրից

հետո մայրս լվանում էր հատակը: Ռադիոըդունիչը մի կողմ քաշեց,

էլեկտրական վարդակից երկու մեխ էին ցցված, իսկ հատակին

թափված էին պարույրի վառված կտորները, որոնք չէի գիտակցել

թաքցնելու:

Երևի ամեն ինչ ավելի շուտ բացվեր, եթե հայրս սովորություն

չունենար վառված ապահովիչները փոխարինել պղնձե

հաղորդալարերով, որոնց «ժուչոկ» էին անվանում:

13 հոկտեմբեր 2013 թ.

«Առյուծի» հարսանիքը

Գյուղի արևելյան ծայրում, մի փոքր բլրի հետևում սփռված էր մեր

գյուղի մարզադաշտը, որին «ստադիոն» էինք անվանում: Այստեղ

հաճախ հավաքվում էինք ֆուտբոլ խաղալու: Ֆուտբոլի խաղերը

- 29 -

եզրափակվում էին մենամարտերի մրցումներով, որից

ամենատարածվածը գյուղում ազատ կոխն էր: Տարիքով ջահելները,

բաժանելով տարեխմբերի, կոխ էին բռնեցնում իրենցից փոքրերին ու

զվարճանում: Իմ տարիքի երեխաները ամենից շատն էին գյուղում,

մոտ տասը երեխա, ոմանք հանգստյան օրերին քաղաքից էին գալիս,

քանի որ իրենց ծնողները գյուղից քաղաք էին տեղափոխվել: Ամենից

աշխույժ մրցումները մեր տարիքինն էր, շատերը չէին ալարում,

նույնիսկ գյուղից վեր էին բարձրանում նայելու այդ մրցումները, քանի

որ հետաքրքիր էր և զվարճալի:

Մրցումների դատավորը մեր գյուղի Էդիկն էր, որի մականունը

Քյարիմ էր, ինչու Քյարիմ՝ դա մենք չգիտեինք: Երեսունն անցած մի

ջահել էր, չամուսնացած: Շատ էր սիրում երեխաներին կոխ բռնցնել ու

դատավորի իր պարտականություններն էլ կատարում էր խիստ

լրջությամբ ու հավեսով: Բացի դրանից սիրում էր հանաքներ անել ու

լավ էլ հումորասեր էր:

Մի քանի իմ հաղթանակներից հետո Էդիկը ինձ կնքեց «Առյուծ»

մականունով: Քանի որ շատ էր օգտագործում այդ մականունս, իր

տարիքի ջահելներն էլ սկսեցին իրեն էլ «Առյուծ» անվանել: Այսպիսով

արդեն գյուղում կային երկու «առյուծ», «Մեծ առյուծ»՝ Էդիկը և «Փոքր

առյուծը»՝ ես:

Մի օր լուր տարածվեց գյուղում, թե Էդիկը ամուսնանում է,

շատերը չէին հավատում: Դա սովորական լուր չէր, քանի որ բոլորի՝

ինչպես նաև իր ծնողների հույսը վաղուց կտրվել էր, որ երբևէ Էդիկը

կամուսնանա: Բայց լուրը ճիշտ դուրս եկավ ու սկսվեցին հարսանեաց

պատրաստությունները:

Մոտ հինգ տարեկան էի ու ևս հրավիրված էի հարսանիքին:

Տարուց ավել էր, որ բոլոր հարսանիքներին մասնակցում էի, նույնիսկ

իմ կամքից անկախ էլ ջահելները քաշում տանում էին ինձ

հարսանիքներին ու զվարճանում իմ ներկայությունից: Սրամիտ

հանաքներս, որոնք իմ տարիքին չէին համաբռնում, էլ ավելի էին

զվարճացնում ջահելներին: Իրենք էլ էին համը հանում, թաքուն,

հանքային ջրին ու լիմոնադին, որը հիմնականում իմ օգտագործվող

ըմպելիքներն էին, քիչ-քիչ օղի էին լցնում: «Կատարս կարմրելուց»

հետո, զրույցներս նոր մակարդակի էին անցնում, անկանխատեսելի ու

ավելի համարձակ, որից սեղանակիցներս հռհռոցից էլ ավելի էին

հարբում:

Տարի առաջ, համագյուղացի Ավետիսի ու Ստելայի հարսանիքից

հետո, երբ բարձր տրամադրությամբ ավարտեցի բոլոր

- 30 -

սեղանակիցներին հերթով ու լավ ախորժակով նախշել, ներառյալ

հարսին ու փեսային՝ իրենց թուփ ու ծուպով, խնամի ու քավորով, ելա

ու ասացի. «Հոգնել եմ ձեզանից գնամ քնեմ»: Մի կերպ, հազիվ,

տատանվելով տուն հասա: Տանն էլ հյուրեր կային: Հայտարարեցի .

«Խմած եմ, տեղերս քցեք՝ քնեմ»: Բոլորը ծիծաղեցին, կարծում էին

հանաք եմ անում, մինչև չընկա ու խոր քուն մտա: Վախից տնեցիները

մի պահ քարացան ու խուճապի անցան, չգիտեին ինչ անեն: Մեկը

վազեց բժիշկ Արմիկի հետևից, մեկը ինչ-որ դեղեր էր փնտրում, ով ինչ

էր անում՝ իրենք էլ չէին գիտակցում: Անկողնում պառկացրին: Ծանր

շնչում էի ու դա հույս էր տալիս որ կապրեմ:

Շատ երկար ու անհամբեր սպասեցին անկողնուս մոտ մինջև

աչքերս փորձեցի բացել: Հայրս նետվեց մոտս, դեմքը մոտեցրեց դեմքիս:

- Վահրա՛մ... Վահրա՛մ... Բալա՜ս…

Աչքերս բացեցի, տեսողությունս պղտոր էր, ոչինչ չէի ջոկում:

Մատս թափ տվեցի հորս ու հազիվ արտասանեցի. «Թու մամատ ես»:

Բոլորը ցնծացին ուրախությունից, մայրս լաց էր լինում:

Դրանից հետո էլի եղան հարսանիքներ, բայց արդեն հորս

հսկողության տակ էի: Իսկ այդ դեպքի համար, երբ հայրս կռվեց

ջահելների հետ, որ ինչու՞ էին ինձ խմացրել, ասացին իբր չէին նկատել,

ջուր տալու ժամանակ բաժակի տակ օղին չէին նկատել: Ստեցին

իհարկե:

Եվ ահա նորից հարսանիք է, ինքն էլ ոչ սովորական, ինքը՝

«Առյուծն» է ամուսնանում: Ջահելները էլի ինձ քաշեցին իրեց կողքը,

տեղս հատուկ պահում էին ու սպասում էին ինձանից ավելի որակյալ

համարների: Մի քանի բաժակ օղեխառն ջրից հետո նորից ամեն ինչ իր

տեղը բերվեց: Էլի մեկ-մեկ անցա ներկա սեղանակիցների

«բնութագրություններին ու գնահատականներին», բայց դա հին

համարներ էին: Առաջարկեցին շնորհավորանքի մի ընտիր կենաց

ասեմ միկրոֆոնով իմ ընկեր «առյուծին ու առյուծուհուն»:

Ուրախությամբ համաձայնվեցի: Լուրը հասցրին թամադային, որ ես

ուզում եմ մի քաղցր կենաց ասել նորապսակներին: Թամադայի

պատասխանը սա էր. «Չէ՛, էդ լակոտի ռեխը (բերանը) ք....ով լցած ա,

մեզ խայտառակ ա անելու»: Դա որ լսեցի, խիստ ջղայնացա, ելա մի լավ

էլ թամադին նախշեցի ու լացակումած աչքերով, խռոված տուն գնացի:

Սեղանակիցներիս տրամադրություններն էլ էր ընկած:

Մյուս առավոտ մոտեցա «առյուծի» տան դիմացի նստարանի

մոտ, որտեղ էլի նույն ջահելներն էին նստած: Ինձ տեսնելով

աշխուժացան ու մոտ կանչեցին:

- 31 -

- Հ՞ը, երեկ թամադան քեզ խոսք չտվեց ասելու,- հարցրին, կարծես

թե իրենք էլ չէին ներկա:

- Չէ, չտվեց,- դժգոհ պատասխանեցի ու նստեցի մոտները,

չկռահելով որ ինչ-որ բան են մոգունում:

- Ասում են կարդալ գրել գիտես արդեն, կկարողանա՞ս մի

շնորհավորանք գրել «Առյուծին»՝ ամուսնության առթիվ:

- Հայերե՞ն:

- Չէ հա՛, հայերե՜ն: Ամենքս էլ կկարողանանք հայերեն գրել,

ռուսերեն գրիր:

Նստարանի մոտ, պատի տակ հանգած կրի չոր կտորներ էին

թափված: Մի կտոր վերցրի ու գործի անցա: Նորապսակների

ցանկապատին գրեցի. «Поздравляю лев с львицей» (Շնորհավորում եմ

առյուծին առյուծուհու հետ միասին): Ջահելները կարդացին ու ուրախ

սկսեցին ծիծաղել, որը ինձ շատ ոգևորեց: Դրանից հետո անցա

նորապսակների մեծ ու նորաներկ, մուգ-կանաչ դարպասին, հապա

հարևանների դարպասներին և այսպես ամբողջ փողոցով, վերից վար,

նույն շնորհավորանքն էր ռուսերենով . «Պոզդրավլյայու լեվ ս լյվիցոյ»:

Բոլորը, ով ռուսերեն գիտեր, կարդում ու ծիծաղում էին: Երեկոյան

միայն լուրը հասավ նորապսակների հարազատներին:

Հաջորդ առավոտ, դեռ չհասցրի մեր դարպասից փողոց ելնել,

մեկը թաքստոցից ճարպիկ շարժումով ամուր բռնեց ականջս ու քաշեց:

Փորձեցի պոկվել, չհաջողվեց:

- Արա՛, ա լակոտ, էդ ի՞նչ ես գրել փողոցի վերից վար, որ բոլորը

մեզանով ծիծաղում են,- «առյուծի» մայրն էր՝ Զումբրուտ (Զմրուխտ)

տյոտան, ինքն էլ շատ բարկացած:

Դեպքերի այդպիսի շրջադարձի չէի սպասում: Տեսնելով որ

անհնարին է «առյուծի մոր ճանկերից» պոկվելը, հայացքովս սկսեցի

փնտրել «հանցագործությանս» հետքերը: Բայց ոնց-որ հրաշք էր, ոչ մի

տեղ խզբզոցս չի երևում՝ մաքուր էին դարպասները, մաքուր էին

պատերը: Շունչս տեղը եկավ, համարձակվեցի:

- Ի՞նչ եմ գրել, որտե՞ղ եմ գրել,- փորձեցի զարմանալ:

- Զհա՛ր ես գրել: Որ էս կես գիշերին չելնեյի էս փողոցով մեկ

պատերն ու դարպասները լվանայի, ես քեզ ցույց կտայի՝ ինչ էս գրել ու

որտեղ,- զայրացած վրա տվեց ինքնասիրությունը վիրավորված կինը:

- Հա՜, էդ: Դե ի՞նչ եմ գրել, գրել եմ որ շնորհավորում եմ

նորապսակներին,- փորձում եմ մեղմացնել սիրտը, որ գոնե ականջս

բաց թողնի:

- Բա խի՞ են բոլորը ծիծաղել:

- 32 -

- Իրենց անգրագիտության վրա էին ծիծաղում, որ ռուսերեն

չգիտեն... Ես ի՞նչ իմանամ, ինչու են ծիծաղել- նորից ճիգ եմ անում

պոկվել: Անօգուտ, պատասխանս էլի չէր բավարարեցրել:

- Շնորհավորող էիր, հարսանիքի ժամանակ շնորհավորեիր,

ասում էին էն օր, հարսանիքի ժամանակ Քիռողլի էիր կտրած:

- Բա ո՞նց չէի ուզում շնորհավորել, ո՞նց չէի ուզում: Բոլորից

հարցրեք, խնդրեցի, էն շան տղա թամադան չթողեց:

Ականջս բաց թողեց, էլ ասելու բան չուներ:

- Դե լավ, մատաղ լինեմ, գնա: Էլ բան չգրես, Էդիկին որ տեսնես,

կշնորհավորես, էսօր գյուղամեջ ա դուրս գալու:

Սիրտս թեթևացավ, լավ պրծա: Վազեցի ու խառնվեցի

երեխաների խմբին, որոնք վախով ու հետաքրքրությամբ, հեռվից

ճնճղուկների պես մեզ էին հետևում: Ամեն ինչ լավ էր, մենակ ականջս

էր մռմռում ցավից ու թշերս էին ամոթից կարմրել:

4 հոկտեմբեր 2014 թ.

Աշոտ ամին

Մեր տան հետևի բարձունքում գտնվում էր Աշոտ ամու

երկհարկանի հին ու խղճուկ տունը, որը մեզանից բաժանված էր մեր և

իրենց բոստաններով, որոնց միջև ցանկապատի տեղ վայրի

բալենիների ցածրիկ, թփեր հիշեցնող ծառեր էին: Գարնանը զմայլվում

էի այդ բալենիների ճերմակ, ձյունե ծաղիկներով, որոնք նորահարսերի

պես պճնվում էին, պարուրվում փթթուն իրենց ծաղկե քողով ու այնպես

էին բուրու՜մ, այնպես էին բուրու՜մ, որ մարդ հարբում է նրանց

անկրկնելի բուրմունքից: Գարնանային այդ հրաշք օրերին իմ

մանկական զգայարաններով սուր ընկալում էի կյանքի աննման

բուրմունքն ու ապրելու խոր տենչանքը:

Աշոտ ամին, այսինքն՝ Աշոտ հոպարը, Գարեգին պապիս կրտսեր

եղբայրն էր, որը պապիցս մի երկու տարով էր փոքր ու մեծացել էին

առանց հոր: Հայրը՝ Գրիգորը, կամ ինչպես ասում էին ղարաբաղի

բառբառով՝ Կուքանը, վախճանվել էր շատ վաղ, հազիվ լիներ 25

տարեկան, երկու մանուկներին թողնելով ջահել կնոջ՝ Մանուշակի

խնամքին: Պապի՝ վշտահար Ավանեսի մահից հետո, ով հազիվ մի

քանի տարի ապրեց իր միակ որդու կորստից հետո, ծանր կյանքը դեռ

- 33 -

մանկուց ստիպեց պապիս ու եղբորը նոքարներ դառնալ ու աշխատել

օտարների մոտ՝ մի «փոր հաց» վաստակելու համար, ինչպես պապս էր

ասում: Այդպես էլ մեծացան, չժառանգելով ոչինչ իրենց քյոխվա

պապերից, բացի երկու հին տնակներն ու հողամասը, և իրենց

աշխատասիրության շնորհիվ մարդամեջ դուրս եկան:

Աշոտ ամին, պատմում էին, որ կռվի ու հետպատերազմյան

տարիներին լուրջ պետական պաշտոններ էր զբաղեցրել, շատ

աշխատասեր, խելացի ու օրենքի տառին հետևող մարդ էր: Իր նախկին

բարձր դիրքից միայն մի հին բազմալիցք հրացան ու մի ծեր ձի էր

մնացել, որն իմ մանկական աչքերում բարձրացնում էր Աշոտ ամու

հեղինակությունը, քանի որ գյուղում իրենից բացի ոչ ոք ձի չուներ:

Հայրենական պատերազմը սկսելուց մի քանի տարի առաջ Աշոտ

ամին ամուսնացավ: Պատմում էին, երբ նոր ամուսնացած էր, տունը

հյուրեր էին եկել, կնոջը՝ Մարուսյային հանձնարարել էր մի հավ բռնել

և եփել։ Մարուսյան հավը բռնել, փետրով, առանց փորոտիքը մաքրելու

դրել էր կրակին ու անտանելի հոտը տնով մեկ տարածել... Հյուրերը

տարբեր պատճառաբանություններով թողել ու փախել էին:

Տարիների ընթացքում ոչ թե ինքը կարողացավ վերափոխել

կնոջը, այլ ստացվեց հակառակը:

Աշոտ ամին մի աղջիկ ու երկու զավակ ուներ: Երեխաները շատ

միամիտ ու ամեն մեկի խոսքին հավատող էին: Մի անգամ ավագ որդին

էլեկտրահարվեց, կամ ինչպես ասում էին «տոկը խփել էր», ու երբ

վրդովված պատմեց գյուղի իր ընկերներին, ջահելները հանաքով

ասացին:

- Վա՜յ, Էդիկ, վեր շուտ փոս չքանդիս, մտնիս մեջը, վեր տոկը

ջանադ տյուս կյա՝ մռնելուվըս...

Դա լսելուց հետո երիտասարդը մտահոգված պոկվեց

գյուղամեջից տուն, իսկ ընկերները ծածուկ որոշեցին հետևել:

Շուտով Էդիկը դուրս եկավ տնից, մի բահ ձեռին ու մեկնեց

մոտակա, իրենց տան հետևում գտնվող անտառակը: Բացատում մի

փոս փորեց, շորերը հանեց, լրիվ մերկացավ ու պառկեց փոսում իր վրա

քաշելով փորած հողը: Մինչ ինքը զբաղված էր իր վրա հող ցանելով,

ընկերները շորերը փախցրին: «Բուժվելուց» հետո երբ դուրս եկավ

փոսից, շորերը չկային ու չգիտեր ոնց ետ տուն վերադառնար: Մի երկու

ժամ սպասեց, մինչև մութն ընկավ, ու «Ձախորդ Փանոսի» պես ծածուկ,

«զանգակները» օդում թափահարելով, տուն փախավ ու մի լավ ծեծ

կերավ Աշոտ ամուց:

- 34 -

Աշոտ ամին իմ մանկական աչքերում էլ ավելի բարձրացավ, երբ

առաջին անգամ տեսա, թե ինչպես էր մոտակա տան հետևի անտառի

ձորակից ջուր քաշել խողովակներով ու արխով և իր բակը հասցրել:

Գյուղում ոչ մեկը սեփական ջուր չուներ, գյուղի ընդհանուր

աղբյուրներից էին օգտվում, այդ պատճառով էլ Աշոտ ամու հնարամիտ

արարքը մեծ սխրանք էր ինձ թվում: Բակում էլ մի փոքրիկ ջրավազան

էր կառուցել, ջուրը ողջ օրը հավաքվում էր այնտեղ, որին «հովուդ» էր

ասում: Ինձ շատ խոր էր թվում ու վախենում էի մոտենալ այդ

ջրավազանին: Ջուր հավաքելու գաղափարն էլ էր շատ դուր եկել ինձ.

Աշոտ ամին ապշեցրել էր իր անսովորական հնարքներով և ինձ

համար առանձնանում էր գյուղի բոլոր մարդկանցից:

Երբեմն հորս հետ որսի էի մեկնում, բարձրանալով Աշոտ ամու

բոստանի մոտ նեղլիկ ճանապարհով ու մեր առջևում, ուրախ

կաղկանձելով, մեր երկու որսի շներն էին վազում մեկ առաջ ընկնելուվ,

մեկ ետ վազելով մեզ մոտ: Իսկ երբ հետո, հոգնած հանդերից ետ էինք

գալիս, անցնելով Աշոտ ամու տան մոտով, նա կանչում էր մեզ՝ իր

յուրահատուկ արտասանությամբ.

- Հե՜ Կայլեն... հ՜ե Կայլեն, մին եք ստեղ, պեն օնիմ ըսելու...,-

Աշոտ ամին ատամների սակավությունից որոշ հնչյուններ աղավաղում

էր:

- Հա, կյամում էսա, Աշոտ ամի,- արձագանքում էր հայրս:

Մտնում ենք Աշոտ ամու բակը: Չգիտեմ ինչքան կարևոր ասելիք

ուներ մեր ամին, բայց այն ժամանակ էլ զգում էի, որ մարդկանց հետ

շփվելու խիստ պահանջ էր զգում:

Երեխաները՝ թոռներով, քաղաքում էին ապրում ու օրերով մենակ

էր կնոջ հետ ու կարիք ուներ զրուցելու խելամիտ մարդկանց հետ:

Թողնելով իր ձեռքի «կարևոր» գործերը, Աշոտ ամին մեզ հետ

նստում էր իր տան կողքի թթենու տակ ու միշտ իր անցած օրերից մի

զավեշտալի պատմություն էր պատմում ու այնքան էր ծիծաղեցնում, որ

հետո հայրս դեռ երկար ժամանակ պատմում էր Աշոտ ամու

պատմություններն ու զվարճացնում մեր բարեկամներին ու իր

ընկերներին:

Աշոտ ամին հիվանդ էր: Ոտները վերքերով էին ծածկված ու ոչ մի

կերպ չէր հաջողվում բուժել: Անընդհատ վիրակապներ էր փոխում ու

«Վիշնևսկու» քսուկն էր քսում ոտքերը, որի հոտն անախորժ էր ինձ

համար, բայց մի քանի րոպե լսելուց հետո զրույցները՝ մոռանում էի

անդուրալի հոտի մասին: Հիմա եմ միայն հասկանում, որ դա

ավշադերմիա հազվագյուտ հիվանդությունն էր, որից դժվար թե այն

- 35 -

ժամանակ բժիշկները գլուխ հանեին կամ բուժեին: Ամեն անգամ

տեսնելով նրան, թվում էր, թե ավելի էր ծերանում, ասես կյանքի ուժերը

լքում էին իրեն: Բացի դրանից, Աշոտ ամին շատ էր ծխում, որը ևս

ավելի էր ծանրացնում իր առողջության վիճակը:

Մի պատմություն եմ հիշում Աշոտ ամու պատմածներից:

Պատերազմից հետո տարբեր գյուղեր էր այցելում՝ գործով: Մի անգամ

ինչ-որ հեռավոր գյուղում էր մնացել և ուշ էր արդեն՝ ետ

վերադառնալու: Մի ջահել կին, որ ամուսին չուներ, հրավիրել էր իրեն

տուն՝ ընթրիքի: Ձին կապել էր բակում ու ընթրիքից հետո մնացել էր

գիշերելու: Հաջորդ անգամ, երբ էլի գործերով այդ գյուղն էր այցելել, էլի

այդ ջահել կինը Աշոտ ամուն տուն էր հրավիրել ու անգամ իր միակ

հավն էր մորթել Աշոտ ամու պատվին:

- Աշոտ ամի, սկի կրեցալըս մին պեն «առաջ քցիս»,- խորամանկ

հարցնում էր հայրս:

- Ա՛ Կայլեն, է՛տ պենա՞ վեր ասումըս...Վեր առաջ քցած չինիմ, էն

մին դոնումը կկանչա՞ր, հավը կմորթա՞ր...,- գոհ ասում էր Աշոտ ամին,

իր «Ավրորա» ծխախոտի առատ ծխի քուլաները բաց թողնելով

բերանից ու քթանցքերից:

Աշոտ ամու աչքերը մի պահ փայլում էին այդ պատմությունից

հետո ու նորից տխուր մտորումների մեջ էր ընկնում: Հայրս լուռ ձեռով

էր անում ինձ. «Վեր կաց՝ գնանք»...

Աշոտ ամին շատ էր ինձ սիրում, սիրում էր ինձ հետ զրուցել ու

երբեմն ազատություն էր տալիս իր ֆանտազիաներին: Ի՞նչ է պետք

մանուկներին՝ անկեղծ սիրուց և ուշադրությունից բացի: Ուշադիր ու

մեծ հաճույքով լսում էի նրա հորինած պատմություններն իմ մասին:

- Վեր մեր Վահրամը մծանա, քինականա տպրոց: Տպրոցումը

սիրահարվելուվա ուրան վարժապեդին ըխճկանը, մծընանա, փսակվե

նհետը: Շատ-շատ էլ խոխենքա ինան ուրանց...,- այսպես էր միշտ

ավարտում իր հորինած պատմությունը:

Աշոտ ամին ճիշտ դուրս եկավ: Առաջին դասարանում, երբ դպրոց

հաճախեցի «սիրահարվեցի» մեր ուսուցչուհու՝ ընկեր Շիրինյանի

աղջկան՝ Անյոկային, որի հետ նույն նստարանին էի նստում: Երազում

էի, որ մեծանամ՝ ամուսնանալու եմ ու մեզ շատ երեխաներ են լինելու...

Տարիներ հետո, 1988 թվին, երբ հանդիպեցի (երրորդ դասարանից

հետո ընտանիքով Երևան էին տեղափոխվել), իմ հոգում նորից

արթնացան վաղ մանկական տարիների հուշերն ու զգացմունքները:

Պուշկին քաղաքից կես տարի անպատասխան նամակներ էի գրում և

միայն նոր տարվա նախօրեին, երբ պահակային ծառայության մեջ էի

- 36 -

ռազմական ուսումնարանում, մի բացիկ ստացա Անահիտից: Քիչ ինձ

գովելուց հետո, գրում էր, որ զուր եմ սպասում իրեն՝ ինքը ուրիշի է

սիրում...

Եղևնի նկարած ու տակը մի աղվես նստած բացիկը շատ երկար

պահեցի ինձ մոտ: Աշոտ ամու հեքիաթներն էի հիշում ու ափսոսում, որ

իմ սիրած Աշոտ ամին մարգարե դուրս չեկավ...

Երբ հիշում եմ Աշոտ ամուն, սիրտս ճմլվում է: Ինչպիսի՜ հրաշալի

մարդ էր ու ինչպիսի՜ բարձունքների կարող էր հասնել, բայց ապրեց

որպես խղճուկ մահկանացու և իրենից միայն այս ուրախ ու տխուր

հուշերի խառնվածքը թողեց իմ հիշողություններում...

16 նոյեմբեր 2014 թ.

Մանկության հետքերով

Մեր մանկությունը երջանիկ հուշերի գանձ է, որը հավաքելու

համար շատ քիչ տարիներ են մեզ տրամադրված: Այդ գանձերի մեջ ոչ

միայն ադամանդե խոշոր ու թանկարժեք հուշեր են միայն, այլ կան նաև

մանրավուն հուշերի խայտաբղետ ուլունքներ ու այլ թանկարժեք

հուշերի զարդեր, որոնք իրենց հմայքով չեն զիջում մեր ավելի

նշանավոր հուշերին:

Եվ անսպասելի մի օր վերջանում է մեզ տրամադրված

ժամանակը և մեր մանկությունն էլ փակվում է մեր հուշերի

գանձարանում, ծածկվելով տարիների մոռացության շերտի տակ:

Տարիների ընթացքում, երբ սկսվում են սպառվել մեր հոգու

հարստությունը, նոր միայն սկսում ենք հիշել մեր թաքցրած

մանկության գանձերի մասին: Իսկ երբեմն, տեսնելով, որ մեր

շրջապատի մարդիկ ունեն հոգևոր արժեքների պահանջ, պեղելով

անցյալի շերտերը, հանում ու բացում ենք մեր գանձարկղը, բաժանելով

մեր հուշերի գանձերից, որոնք հոգիներ ապաքինելուց բացի ևս մի

հրաշալի հատկություն ունեն՝ երբեք չեն սպառվում:

Մանկությունն ունի սկիզբ, բայց չունի վերջ, քանի որ սկսում է

մեր ծննդյան օրից ու մեր հուշերով ձգվում է դեպի հավերժություն...

Մանկությունս սկսում է մորս ջերմ գրկից, երբ մեր հին օջախի

տակ, հատակին, ծնկներին նստած լսում էի իր պատմած հեքիաթները:

- 37 -

Մանուկների մասին հեքիաթները երբեմն այնքան հուզիչ էին, որ

հուզմունքից լացում էի.

- Պա ուրան մաման, պա ուրան պապան...

Մայրս փոշմանած իր պատմածից, իր փեշով սրբում էր խոնավ

աչիկներս ու շարունակում էր հեքիաթին այլ ուղղություն տալ,

հորինելով նոր բաներ: Վերակենդանացնում էր փոքրիկ որբուկ հերոսի

ծնողներին՝ հեքիաթին երջանիկ ավարտ տալով: Եվ ես հիացմունքից

ծաղկում, պայծառանում էի: Շատ նրբազգաց էի մանկուց...

Մանկությունս շարունակվում էր Գարեգին պապիս կռվի

տարիների մասին պատմություններում: Երբ պապս ավարտում էր իր

կռվի մասնակցության մասին պատմությունները, հարցերի տարափ էի

թափում: Իսկ եթե հանկարծ մոռանար իմ մասին իր պատմությունների

մեջ շեշտելը, խիստ նեղանում էի ու ստիպում էի նորից սկսի սկզբից,

մինչև պապս չէր շեշտում, որ ես էլ փամփուշտներն էի հասցնում

պապիս ու իր կռվող զինակիցներին: Պապիս պատմությունը

ավարտվում էր իր վիրավորվելու դրվագով, զինվորական

հոսպիտալով և մեր՝ միասին վերադարձով տուն:

Մանկությունս պահպանվում էր իմ փոքրիկ

բանաստեղծությունների գրքույկում, որը նվիրել էր հորեղբայրս՝

Վազգեն Օվյանը, որի մեջ բանաստեղծությունները միայն իմ մասին

էին: Շատ երկար տարիներ խնամքով պահում էի այդ գրքույկը, որն իր

ձեռքով գրամեքենայով տպել և կազմել էր հորեղբորս որդին՝

Վարդգեսը: Մի ոտանավորից որոշ տողեր այժմ էլ հիշում եմ՝

«Մորեխ բերեք մի չեկիստ,

Կրտեմ դարձնեմ անարխիստ,

Ես Վահրամն եմ, Վահրամը,

Ձեր տան կինն ու նանը»:

Եվ նմանատիպ զվարճալի մի շարք ոտանավորներ, որ այն

տարիներին շատ հարիր էին իմ չարաճճի ու տարիքի համեմատ «շատ

գիդացած» (շատ իմացող) խառնվածքին:

Մանկությունս իջնում էր մեր տան քարքարոտ բակից, որտեղ մի

օր դիմացս ցցվեց մի կենդնի արարած և իր մեծ-մեծ, վախվորված ու

թախծոտ աչքերով սկսեց նայել իմ աչքերին: Ես էլ վախվորած

հայացքով նայում էի նրա աչքերին ու հետո նկատեցի կողերին մի մեծ

վերքի խոռոչ, որից արյուն էր ծորում. վիրավոր էր: Սկսեցի ճչալ.

- Ըլբաստրակը՜... ըլբաստրակը՜...

Այնքան բարձր էի ճչում, որ մեր տնեցիները դուրս թռան բակ, իսկ

վիրավոր կենդանին վազեց, սլացավ ներքև, դեպի Իսամ պապիս բակն

- 38 -

ու գյուղամեջը, թողնելով իր արյան կարմիր հետքերը Ճանապարհի

կավահողին:

Գյուղում բռնեցին նրան: Պարզվեց, որ նապաստակ չէր՝ եղնիկ էր:

Հետո ինձ համար եղնիկի խաշած միս բերեցին որպես

հյուրասիրություն ու ասացին, որ առաջինը գյուղում ես էի տեսել

եղնիկին... Չկերա, խռովել էի մարդկանց դաժանության վրա...

Մանկությունս անցնում էր Իսամ պապի բակում ու գյուղամեջում,

գյուղամեջի ու պապիս բոստանին սահմանամերձ թթենու ծառին, որից

հաճախ թութ էինք ուտում մանուկներով, մագլցելով նրա բարձրիկ

ճյուղերը՝ ամռան տապին:

Գյուղամեջում «վեքի» էինք խաղում մեր տարեկից տղաների հետ՝

կինոժապավենի կտրտած սև ու սպիտակ և գունավոր կադրերի

կտորներով իրար վարձատուր լինելով: Գառան ու այծի մորթուց՝

կապարե ծանրավուն կոճակը տակը ամրացրած «բոփսիկ» էինք

խաղում՝ ճարպիկ հնարքներով ցատկոտելով: Ամենուր ինձ ուղեկցում

էր քեռուս աղջիկը՝ Գայանեն, իմ տարեկիցն էր, տղաների հետ միասին

խաղում էր մեզ հետ: Շատ սիրունիկն էր, կապտականաչ աչքերով,

երեխաները «ճաղար» էին ասում՝ աչքերի պատճառով:

Քույրիկս երբ մի երկաթի դետալի կտոր էր գտնում, ասում էր.

- Էս արկաթը, պապուս հարկավեր ա,- ուզում էր քեռի Յաշայի

համար տանել:

Երբ խնդրում էի, որ ինձ տա՝ խաղամ, մի քիչ մտածում էր ու

ասում.

- Լյավ, մինակ քեզ ում տամ, վեշմինին տասվուչ, վեր խաղ անիս

պրծնիս, էլա ինձ կտաս, տանիմ պապուս տամ:

Ձմռան վերջերին, Իսամ պապիս տանը որոշել էին ածիկ

պատրաստել: Նախկինում ածիկ պատրաստում էին Զատիկի

տոներին, բայց խորհրդային տարիներին որոշ սովորույթներ արդեն

աղավաղվում էին: Ուշի ուշով մանուկներով հետևում էինք, թե ոնց էին

ծլում ցորենի խոնավ հատիկները, որոնք քեռուս ավագ աղջիկները՝

Արմինեն ու Նունեն խնամքով ջրում էին: Երբ արդեն հատիկները ծլեր

տվեցին, եկավ եփելու օրը: Ես էլ էի գնացել նայելու այդ նշանավոր

արարողությանը:

Արփենիկ տատս էր եփում: Ածիկի ապուրը պատրաստելուց

հետո, բոլորն ուրախ սկսեցին համտեսել: Ինձ էլ կանչեցին փորձելու,

բայց ապուրի տեսքը դուրս չէր գալիս, շագանակագույն էր, շաղախի

նման: Հազիվ, ստիպելով ինձ, մի փոքրիկ գդալ փորձեցի՝ դուրս չեկավ,

մարմինս փշաքաղվեց անախորժությունից:

- 39 -

Հաջորդ օրը ջերմությունս բարձրացավ և հասավ քառասուներկու

աստիճանի, մարմինս ծածկվեց կարմիր փոքրավուն բլիթներով:

Ասացին ալերգիա է: Մի քանի օր մաքառում էի կյանքի ու մահվան

եզրին, ու ոչ մի կերպ չէր հաջողվում իջեցնել տաքությունս: Տարեց

կանայք խորհուրդ տվեցին փաթաթել ինձ կարմիր շորի մեջ, որից հետո

ջերմությունս սկսեց իջնել:

Երբ առավոտյան էլ ջերմություն չունեի, տնեցիներն անչափ

երջանիկ էին, ասացին, որ «նորից եմ ծնվել»: Այդ օրն էլ լրացել էր ուղիղ

հինգ տարիս:

Երեկոյան քեռի Յաշան եկավ այցի՝ ծննունդս շնորհավորելու, իր

հետ ինձ համար մի նոր «սամակատ» էր բերել, կարմիր գույնի, որն այն

կարմիր շորն էր հիշեցնում, որի մեջ փաթաթել էին ինձ: Դիմացին

ոսկեգույն ու սիրուն թիթեղից մի նշան էր կպցրած, վրան գրած՝ «Լվիվ»,

ուկրաինական էր: Անչափ երջանիկ էի քեռուս նվերից, դա իմ առաջին

ոչ ինքնաշեն տրանսպորտի միջոցն էր: Կազդուրվելուց հետո ուրախ

քշում էի մեր գյուղի փողոցներով:

Մանկությունս խորանում էր մեր գյուղի փոքրիկ գրադարանում,

որի վարիչը մեր Զոյան էր, Իսամ պապիս եղբոր՝ Մոսու աղջիկը: Քանի

որ հաճախորդներ շատ քիչ ուներ, շատ էր սիրում, երբ գրադարան էի

հաճախում: Գյուղի ամենից փոքրիկ հաճախորդն էլ ես էի: Տանը

հեռուստացույց չունեինք և իմ գեղարվեստական ճաշակն ու

մանկական հետաքրքրություններս լրացնում էի գրքեր կարդալով:

Միանգամից մի քանի գիրք էի վերցնում, իսկ Զոյան աշխատում էր տալ

մեկը, որ հաճախ այցելեմ: Երկար նստում ու հաճույքով զրույց էր

անում հետս: Երբ ուշ էի տուն վերադառնում, տանը գիտեին, որ ես

գրադարանում էի:

Մանկությունս խլրտում ու խենթանում էր մեր գյուղի

բարձրավուն կալերում, որտեղ քամիներն էին խաղում ու մեկ էլ մենք՝

մանուկներս...

Ձմռանը երեխաներով հաճախ մեր ինքնաշեն սահնակներով

ուրախ սահում էինք կալերի բարձունքից: Մեր մանկության

տարիներին հաճախ էր առատ ձյուն գալիս ու մի քանի օր շարունակ

մնում էր նստած, չէր հալում: Երբ առաջին անգամ հայրս իմ

խնդրանքով տախտակներից սահնակ պատրաստեց, ես էլ էի

ցանկանում ընկերներիս մոտ պարծենալ իմ սահնակով, բայց

պարզվեց, որ այնքան էլ արագ չէր սահում: Հաջորդ անգամ,

երեխաներին զարմացնելու համար որոշեցի սահնակս ներկել ու

սիրունացնել, որ գոնե իր տեսքով առանձնանա: Ներկեցի ակվարել

- 40 -

ջրաներկով, պայծառ դեղին ներկով: Երբ սկսեցի սահել, սահնակը

խոնավացավ ու ներկը ջրիկ դարձավ, որից հետույքս էլ դեղին ներկվեց:

Երեխաները սկսեցին զվարթ ծիծաղել ինձ վրա։ Ստիպված առա

սահնակս ու փախա: Իրոք հաջողվեց ոչ միայն զարմացնել

ընկերներիս, այլև մի լավ զվարճացնել: Հետո ամբողջ օրը ջրով լվանում

էի սահնակս, որպեսզի խայտառակ ներկից ազատվեմ:

Մեր գյուղի կալերը շատ սիրուն էին հատկապես գարնանը:

Նորածիլ կանաչ խոտերից բաց կանաչավուն ու հմայիչ երանգներ էին

ստանում: Մանուկներով թափառում էինք կալերում, երկաթե «բիզերը»

ձեռքներիս համեղ խնջլոզ կոչվող սոխանման փոքրիկ գլխիկներով ու

կանաչ երկարավուն տերևներով բույսեր էինք պեղում ու տուն

տանում, որ մեր մայրերը եփեն: Հետո մեծ հաճույքով ուտում էինք

սխտորով ու գինու քացախով, թոնրահացի կտորները բրդելով ջրիկ

ապուրի մեջ:

Ամռան օրերին նաև հաճելի էր զբոսնել կալերում: Իրիկնադեմին,

օրվա տապից հոգնած, ապաստան էինք գտնում նրանց հով

բարձունքներում:

Մի օր հորս քեռու աղջիկը, որ մի քանի տարով մեծ էր ինձանից,

ձեռիցս բռնած զբոսնում էր մեր գյուղի ծայրամասում գտնվող

Քարեջուր աղբյուրի մոտի կալում: Խոսում էինք իմ կարդացած

գրքերից, հեքիաթներից: Հետո նա սկսեց չարախոսել ու ակնարկել, որ

իմ մայրը անգրագետ է, կրթություն չունի...

Մայրս մինչև ութերորդ դասարանը չէր սովորել, թեկուզ իրենց

երեխաներից ամենից աչքաբացն էր քեռուս պես ու շատ լավ էլ

սովորում էր դպրոցում:

Հետպատերազմյան ծանր տարիներն էին ու Իսամ պապս ասաց,

որ միջոցներ չկան դպրոցի համար: Մայրս ամենից փոքրն էր

ընտանիքում, ութերորդ երեխան էր: Ստիպված էլ դպրոց չթողեցին

մորս, որը շատ հուզեց իրեն ու դրանով էլ ավարտեցին իր մանկության

տարիները. տան գործերն էր անում, տատիս էր օգնում: Պատմում էր,

թե ինչպես էր միշտ տխուր նայում դպրոց հաճախող դասընկերներին

ու երազում ինքն էլ դպրոց գնալ, սովորել:

Երկար վիրավորական խոսքեր լսելուց հետո մորս հասցեին, եկա

տուն անտրամադիր: Երբ հարցրին թե ինչ է պատահել, հուզմունքից

լացեցի ու պատմեցի, թե ոնց էր մեր բարեկամի աղջիկը վիրավորել

մորս: Ասես թե նորից տրորեցին մորս անսպիացած մանկութան վերքը:

Հաջորդ օրը մայրս բռնեց անդաստիարակ աղջկան ու «պորտը տեղը

դրեց»:

- 41 -

Մանկությունս ծաղկում էր երազանքներով մեր գյուղի

բանջարանոցներում: Աշխատանքից հետո, երբ մեծերը հանգստանում

ու ճաշում էին, սկսում էին նաև իրենց քաղցր զրույցները: Քեռի Յաշան

սիրում էր պատմություններ հորինել իմ մասին: Ասում էր.

- Վեր մծանաս, քինանս հեռու-հեռու Ռուսատան սվերիս: Հետո

փսկվելուվս, մնաս դեղ: Վարուժանն էլ քիզետի Ղարաբաղա. հունի

վարեննի, ախտա, շիլորի լավաշ, ճուղուպուր ա ղրկելու, մհինգ էլ

թութի, հունու արաղ...

Պատմում էր լուսահոգի քեռիս և բոլորն ուրախ ծիծաղում էին:

Մանկությունս կարկաչում էր աշխույժ մեր աղբյուրների

ակունքներից ու նրանց գուռերից, որոնց մերոնք «նով» էին ասում:

Ինչքա՜ն կանաչեղեն էր Փառանձեմ տատս լվացել այդ աղբյուրների

նովերում. Քարեջուր աղբյուրում, Չումբչումբլաղ աղբյուրում,

Քահրիզում: Միայն Խաչին տակի սրբավայրի աղբյուրում չէր կարելի

կանաչեղեն լվանալ, արգելաված էր:

Տատս երկու ձեռքերով արմատները իրար քսելով լվանում էր

կինձի, սամիթի, սպանախի փնջերը և օդում տարածվում էր դրանց

անկրկնելի ու արբեցուցիչ բուրմունքը: Փորձում էի օգնել տատիս:

- Վա՜յ, ջանետ մատաղ, կլխավտ շոռ տամ, գործ չոնիս, տա խոխի

պեն չի,- հակաճառում էր տատս,- ծերքերտ ճուրը չի քցիս՝ կմրսիս,

կհիվընդանաս: Տու քիզետե խաղ ըրա, վեր կոխկես ըս, տա էլ ա բոլ...

Մանկությունս թռչում էր թռչնակի պես մեր զմրուխտե սարերով

ու մթին ձորերով, որտեղ հորս և իր ընկերների հետ որսի էի գնում: Երբ

շատ էի հոգնում, հայրս կամ հորեղբորս՝ Վազգեն Օվյանի որդին՝

Վարդգեսը, շալակն էին առնում ինձ ու շարունակում որսի

ճանապարհը: Հայրս շատ էր սիրում որսորդությունը:

Մի օր էլ որսից հետո, հայրս իր ընկերներով գնացին

մեքենաներով գյուղի արևելյան ծայրի սարերում քեֆ անելու՝ «Միշին

աղբյուրի» մոտ: Ինձ ու տարեկից ընկերոջս, որի անունը ևս Վարդգես

էր, թողեցին մեքենայի մոտ: Երբ բոլորը նստած աղբյուրի մոտ թթի օղու

բաժակներն էին դատարկում, համտեսելով նապաստակների,

միրհավերի և լորերի համեղ պատառները, ես ու Վարդգեսը նստեցինք

իր հոր հին, սպիտակ «Մոսկվիչը» և փորձեցինք վարել: Վարդգեսը

ձեռքի արգելակը առաջ քաշեց և մեքենան սկսեց դեպի ձորը գլորվել:

Վերջին պահին նրա հորը հաջողվեց կանգնացնել մեքնան՝ ձորի

պռունկին, փրկելով մեզ: Խնջույքի մասնակիցները սթափվեցին ու

իրենց անուշ խմած բաժակներից ու հաճույքից հետք անգամ չմնաց:

- 42 -

Հորս տրանսպորտի միջոցն էլ մոտոցիկլետն էր: Շատ

վտանգավոր տեխնիկա էր, հայրս արդեն հասցրել էր երկու անգամ

վթարի ենթարկվել և ջարդել ոտքը, որից հետո երկար տարիներ

բուժվում էր, բայց այդպես էլ չթողեց իր մոտոցիկլետը: Ավտոմեքենա

չէր սիրում:

Մի օր Իսամ պապիս բակից թեք կտրուկ ճանապարհով

բարձրանում էինք մոտոցիկլետով դեպի մեր տունը: Հորս հետևին ես էի

նստած, իմ հետևին էլ հազիվ տեղավորվել էր քույրս՝ Լիանան: Կես

ճանապարհին բաց թողեցի ձեռքերս, թռչունի նման կողմ մեկնեցի և

ասացի քրոջս.

- Կկարի՞ս տու էլ ստի անիս:

Քույրս թե՝

- Հա, խե՞ չում կարել,- ու ինքն էլ բաց թողեց ձեռքերը ու կողմ

փռեց:

Երբ տուն հասանք, քույրս չէր երևում: Հետ դարձա, տեսնեմ

ճանապարհին ընկած լացում է, ոտն էլ վառել էր մոտոցիկլետի տաք

«գլուշիտելով» (խլացուցիչով):

Հետո հայրս նմանատիպ պատմություններ պատմեց, որ մինչ այդ

չէր պատմել: Պատմեց, երբ մորս հետ նոր էին նշանված, մեր գյուղի հին

կամարաձև բարձր կամուրջից մոտոցիկլետով գետն էին գլորվում,

հազիվ փրկվեցին: Պատմեց նաև ավելի զվարճալի պատմություն:

Մի օր գյուղից քաղաք էր գնում իր մոտոցիկլետով և կես

ճանապարհին մի կնոջ վերցրեց՝ քաղաք տանելու: Զրուցելով երթում

էին, երբ տեղ հասան, հայրս շրջվեց, ուղևորուհին չկար: Ասում է. «Ես էլ

խոսում, խոսում էի, պատասխանս չէր տալիս, հետո հասկացա

պատճառը: Ետ դարձա, երկար ճանապարհ անցնելուց հետո գտա

ճանապարհի եզրին նստած»:

Շատ-շատ բաներ կան դեռ վերհիշելու մանկությունից: Բայց

երբեմն մտածում եմ՝ արժե՞ արդյոք պեղել այն բոլոր գանձերը, քանի որ

այն, ինչ խոր է թաքնված մեր հոգում, ավելի մոտ է մեր սրտին: Ու երբ

մի օր ավարտենք մեր երկրային և շարունակենք երկնային ուղին, այդ

մանկության մոռացված հուշերը դուրս են թռնելու մեր հիշողության

գանձարկղից, վերակերպվելով ճերմակ աղավնյակների՝ թևերին

տալով, ուղեկցելու են մեզ դեպի լույսերի աշխարհը...

26 սեպտեմբեր 2014 թ.

- 43 -

- 44 -

Հորեղբայրս

Այս պատմությունը գիտեին միայն ծնողներս, երբ դպրոցից տուն

վերադառնալուց հետո հուզված պատմեցի իրենց: Երբեք ոչ մեկին չէի

պատմել ու երբեք չէի մոռացել:

Նոր էի հաճախում Ստեփանակերտի հինգերորդ ութամյա

դպրոցի առաջին դասարանը: Նոր ու անմոռանալի տպավորություններ

էին, մի երեխայի համար, որը մեծացել էր քաղաքից ոչ հեռու մի

փոքրիկ գյուղում: Նոր ընկերներ, նոր դեմքեր, նոր ու բարձր շենքեր:

Դա մի նոր աշխարհ էր ինձ համար, անծանոթ, հետաքրքիր ու հմայիչ:

Այդ օրը, դասերից հետո, մենակ պիտի հաճախեի

վարսավիրանոց: Թաշկինակիս ծերին հանգույցով փաթաթված էր

հիսուն կոպեկանոցը, որպեսզի չկորցնեմ ու որով պիտի վարձատրեի

վարսավիրին: Մոտակա վարսավիրանոցը մեր դպրոցից քիչ բարձր էր,

«Ղարաբաղ» հյուրանոցի առաջին հարկում ու տան ետադարձի

ճամփին:

Ոչ հաստատուն քայլերով բարձրացա աստիճաններով դեպի

վարսավիրանոց: Բացեցի դուռը և նույնքան էլ ընկճված մտա ու

ասացի, որ ուզում եմ մազերս իրենց մոտ խուզել: Առաջին անգամն էի

քաղաքի վարսավիրանոցում: Ներկաների հայացքները խորթ ու ոչ

բարեժպիտ էին: Մեջների տարեցը՝ ոտից գլուխ չափեց ինձ, քմքաժպիտ

տվեց ու կարգադրեց իր աշակերտին գործի անցնել:

Քիչ հետո արդեն զգում էի, որ իրենց «փորձարկու ճագարն» եմ:

Աշակերտը, որը մի տասնվեց-տասնյոթ տարեկան պատանի էր, շատ

լկտի ու արհամարհանքով էր հետս վերաբերվում: Մեկ ուժով գլուխս

աջ էր թեքում, մեկ ձախ, մեկ վեր, մեկ վար: Դրանով չբավարվեց, կոշտ

ու կոպիտ նկատողություններից հետո սկսեց խփել գլխիս, գոռգոռալ ու

գռեհիկ արտահայտություններ անել: Առաջին անգամն էի այդպիսի

վերաբերմունքի արժանանում: Ինձ համար ավելի վիրավորական էր,

որ տարեցները չէին խառնվում և անուշադրության էին մատնել լկտի

պատանու վերաբերմունքը իմ հանդեպ: Ատամներս սեղմած, զսպեցի

այդ կոպտություններն ու վիրավորանքները, վարձավճարը տվեցի ու

դուրս եկա: Հոգուս նեղությանն ու հուզմունքին չափ չկար:

- 45 -

Աստիճաններից իջնելուց մի ինչ-որ հարազատ շենք աչքովս

ընկավ: Հիշեցի՝ հորեղբայրս է այդտեղ աշխատում: Փողոցի դիմացի

շենքը «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրության երկհարկանի

շենքն էր, բաց շագանակագույն պատերով: Բարձրացա երկրորդ հարկ

և ուղիղ մտա հորեղբորս աշխատասենյակը: Սեղանի հետևում նստած

էր հորեղբայրս՝ բարձրահասակ ու բարետես: Գլուխը բարձրացրեց ու,

ինձ տեսնելով, մի պահ ուրախ ժպտաց և ժպիտը սառեց դեմքին:

Իսկույն զգաց իմ վիճակը:

- Արի, ներս մտիր, ջանս: Էդ ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես այդպես

հուզված,- չհասցրեց դեռ խոսքը ավարտել հորեղբայրս, արցունքներս

վարար սկսեցին գլորվել իմ այտերից ու սկսեցի հեկեկալ: Արդեն անուժ

էի ինձ զսպելու:

Հորեղբորս հաջողվեց ինձ հանգստացնել, թեյ լցրեց ինձ ու սկսեց

ուշադիր լսել, թե ինչ է պատահել հետս: Մի կերպ պատմեցի և զգում էի,

թե ոնց է զայրանում հորեղբայրը: Դեռ երբեք հորեղբորս այդպես

զայրացած վիճակում չէի տեսել: Բռնեց թևս ու կարճ ասաց. «Դե, արի՛»:

Մտանք վարսավիրանոց:

- Ո՞ր մեկն էր,- հարցրեց հորեղբայրս:

- Սա էր,- մատով ցույց տվեցի դեպքի «հերոսին»:

Ու կրակ թափվեց սրանց գլխին, կարկուտ թափվեց: Կապտել էին

ու քարացել, մի բան չէին խոսում, չէին հակաճառում: Երբեք չէի

հավատա, որ համեստ ու զուսպ, բարի ու մարդասեր հորեղբայրս,

ինքը՝ Վազգեն Օվյանը, որին ճանաչում ու սիրում էին բոլորը, այդպես

ստորացներ ինչ-որ մարդկանց: Բայց դա ստորացում չէր, արդար

դատաստան էր այդ պահին ինձ համար:

Իր խոսքերից շատ բան չէի հասկանում, խոսում էր խիստ

զայրույթով ու մաքուր գրականով, միայն մի քանի հաճախ

օգտագործող բառեր կարողացա հիշել՝ ապուշ, լկտի, տխմար...

Վարսավիրանոցից դուրս եկանք, ձեռը ուսիս էր ու այդ ձեռքից մի

անսովոր ջերմություն ու լույս էր բխում, տաքացնելով և լուսավորելով

իմ հոգու ամենից մութ ու սառն խորքերը: Հարազատ արյան

ջերմությունն էր...

Երբեք ինձ այդքան հպարտ, երջանիկ ու պաշտպանված չէի

զգացել. թիկունքիս հորեղբայրս էր...

29 սեպտեմբեր 2013 թ.

- 46 -

Մենք ենք, մեր հավերը

Սա մի զվարճալի պատմություն է, որը իր բովանդակությամբ ու

դեպքերի զարգացմամբ հիշեցնում է հայտնի գեղարվեստական ֆիլմը՝

«Մենք ենք, մեր սարերը», բայց ավելի կարճ ու պարզ: Ինչպես նաև այս

պատմության մասնակիցները հորինված կերպարներ չեն, այլ իրական

մարդիք: Ավելի ճիշտ կարելի է ասել երեխաներ, բայց հեռու անցյալում:

Երկուսը ցավոք վաղուց չկան, զոհվեցին արցախյան պատերազմի

տարիներին, պաշտպանելով հայրենիքը, բայց այս պատմությունը վառ

մնաց իմ հիշողության մեջ` ի հիշատակ մեր համատեղ մանկության:

Մեր գյուղում շատ տեսարժան ու հրաշալի վայրեր կային, բայց

մեզ համար ամենից հաճաելի վայրը Կառկառ գետն էր, որը հոսում էր

գյուղից քիչ ներքև: Շատ էինք սիրում այնտեղ լողալ ու ձուկ բռնել:

Ձկներն էլ շատ համով էին, բռնում ու տեղում էլ խորովում էինք փայտե

շամփուրների վրա ու մեծ ախորժակով քեֆ անում:

Ամառային արձակուրդները արդեն ավարտվում էին: Մեզ,

դպրոցականերիս համար այդ վերջին օրերը ավելի քաղցր էին, քանի որ

շատերին հրաժեշտ էինք տալիս ու գիտեինք որ կհանդիպենք միայն

հաջորդ տարում:

Մի խումբ երեխաներով, մի քանի օր գետն էինք գնացել ձուկ

որսալու, բայց չհաջողվեց անգամ մի ձուկ բռնել: Նորից էինք իջնում

գյուղից, թթենու բաղով դեպի գետը, ձուկ բռնելու: Ձեռքներիս ձուկ

բռնելու ինքնաշեն ուռկաններ էին: Մեկ էլ, Գագիկը, որը մեզնից

տարիքովն էր, մի պահ կանգ առավ:

- Ի՞նչ է պատահել, ի՞նչ է պատահել,- հարցրինք այս ու այն

կողմից:

- Ի՞նչն է ինչ պատահել,- զարմացավ Գագիկը,- մտածում եմ:

- Ի՞նչ ես մտածում որ,- համարձակվեց հարցնել Արտուրը, որ

տարիքով քիչ փոքր էր Գագիկից:

- Բա որ էսօր էլ ձուկ չբռնենք, ի՞նչ ենք ուտելու: Էլի՞ սոված մնանք

ամբողջ օրը:

- Հա՛, հիմա դու՞ ինչ ես առաջարկում,- շարունակեց Արտուրը,-

գետ չգնա՞նք:

- Հա, ի՞նչ անենք... ի՞նչ անենք,- այս ու այն կողմից էլի վրա

տվեցինք բոլորս:

- Ես էլ հենց դրա մասին եմ մտածում,- ասաց Գագիկը ու

կասկածանքով, մեկ-մեկ զննեց բոլորիս, ինչ որ լուրջ առաջարկություն

ուներ անելու, բայց երևում էր, որ չէր վստահում մեզ,- լավ, էսա ասեմ:

- 47 -

Մենակ ամեն մեկդ պիտի երդվեք, որ լեզուներդ ձեր բերանումն եք

պահելու, ոչ մեկը մեզանից բացի չպիտի իմանա այդ մասին:

Հերթով երթվեցինք:

- Էսօր ձուկ չենք բռնում,- ցածր ձայնով ու հանդիսարով ասաց

Գագիկը, զգուշ նայելով չորս կողմը, որ հանկարծ օտար ականջներ

չլսեն:

- Բա, ուռկանները ինչի՞ էնք վերցրել,- հարցրինք իրար:

- Ուռկանները պետք են,- շարունակեց Գագիկը,- բայց

ուռկաններով էսօր հավ ենք բռնելու,- ավարտեց իր միտքը ու նորից

զննեց ամեն մեկիս, փորձելով մեր դեմքերից կարդալ մեր կարծիքները:

Առաջարկը անսպասելի էր, տարօրինակ և արկածային: Հենց

վերջինն էլ մեզ հմայեց իր հանդուգնությամբ: Համաձայնվեցինք:

Գագիկը անցավ կարգադրությունների: Ամեն մեկը արդեն գիտեր իր

անելիքը:

Ներքևում, թթենիների տակ քջուջ էին անում մի խումբ հավեր:

Ու՞մ հավերն էին դա արդեն կարևոր չէր, մեր գյուղի հավեր են,

որոշումն էլ ընդհունված է:

Տղաները թաքնվեցին թփերի հետևում ու ձգեցին ուռկանները,

կարթի վրա հացի գնդիկներ էին կպցրել: Իմ առաջադրանքն էր, որպես

ամենից փոքրին, քշել հավերի խումբը ուռկանների մոտ ու չքանալ

թփերում: Այդպես էլ արի: Նայում եմ, երկու հավ կպան ու հլու

հնազանդ, դանդաղ քաշվեցին թփերը: Տղաների փաթաթեցին հավերը

վերնաշապիկի մեջ ու միասին ելանք ու ծլկեցինք դեպի գետը:

Այդ օրը գետում ուրախ խնջույք էր: Ձուկ չկար, բայց հավի

խորովածն էլ համով էր: Տրամադրություններս բարձր էր ու

միասնական որոշում հանեցինք վաղն էլ կրկնել: Այդպես էլ արեցինք,

նույն ձեռագրով, ամեն ինչ ոնց երեկ էր: Պիտի մյուս օրն էլ մի հատ

վերջակետ դնեինք ու դրանով հանդիսավոր փակեինք ամառային

արձակուրդները:

Ուռկանները ձեռքներիս, նստած, Գագիկին ենք սպասում:

Գագիկը չկար: Երկար սպասեցինք, վերջապես եկավ, տրամադրություն

չուներ, ուռկանն էլ հետը չէր բերել:

- Գագո, էս ի՞նչ է, բա «ձուկ» բռնելու չե՞նք գնում,- զարմացած

հարցրեցինք ընկերներով:

- Արա՛, մոտ հավաքվեք, բան ունեմ ասելու,- հրամայական

տոնով ասաց Գագիկը:

Հավաքվեցինք գլխին:

- 48 -

- Պիտի երդվեք, որ ոչ մի տեղ բերաններդ չեք բացելու,- ասաց ու

նորից բոլորիս զննեց իր լուրջ ու կասկածելի հայացքով,- իմանամ,

կսատկացնե՛մ:

Էլի երդվեցինք:

- Երեկ տատս ասում էր. «Աչքիս հավերը քիչ էն երևում»: Հաշվեց

ու մեկել. «Վայ՜, քոռանամ, չորս հավերս չկան»: Արա՛, ջոկո՞ւմ եք, ինչ

ենք արել...

Մի այնպիսի ծիծաղ էր բռնել ու վերջ չկա: Ծիծաղից պառկել,

փորներս էինք բռնել, որ չպատռվի: Մենակ Գագիկը չէր ծիծաղում:

Տխուր էր:

- Արա, ո՞վ կմտածեր, որ մեր հավերն ենք գողանում,- ապշած մեզ

էր նայում Գագիկը:

Արտուր Աղաջանյանը զոհվեց 1992 թվի սեպտեմբերի մեկին,

Չլդրան գյուղի մոտ: Պարգևատրված է մարտական շքանշաններով,

ունի երկու երեխա: Գագիկ Հովսեփյանը՝ 1994 թվի հունվարի տասին,

ունի երեք երեխա: Նրանք զոհվեցին հանուն իրենց Հայրենիքի, հանուն

իրենց հարազատների, ընկերների: Հանուն նրա, որ բոլորիս

երեխաններն էլ ունենային այնպիսի անհոգ ու երջանիկ մանկություն

ինչպիսինը մերն էր:

1 հոկտեմբեր 1913 թ.

Սխտորի գողերը

Մեր մանկությունը թեկուզև անդարձ ենք համարում, բայց իր

հերթին, հրաշք լինելուց բացի, ունի նաև հրաշալի մի հատկություն՝

հաճախ, շատ երկար տարիներ հետո տնային, կորցրած, փախած

թռչնակի պես, մեկ էլ նորից բաց պատուհանովդ կարող է ներս թռնել:

Կարևորը հոգուդ պատուհանները միշտ բաց պահելն է, եթե իրոք շատ

ես սպասում քո կորած թռչնակին...

Մանկությունը մեր հուշերի այն մաքուր ակունքն է, որտեղից

միշտ զուլալ ու անմահական ջուր է հոսում և կարող է հագեցնել մեր

հոգու ծարավը, բուժել անգամ: Մանկությունը նաև մեր հոգու այն

գողտրիկ անկյունն է, այն ապահով տնակն է, որտեղ ցանկացած

տարիքում, կյանքի բոլոր հողմահար իրադարձությունների դեպքում,

կարող ենք այնտեղ թաքնվել և ապահով ու պաշտպանված զգալ մեզ:

Մանկությունը մեր կյանքի հրաշքների հրաշքն է:

- 49 -

Վերհիշելով իմ մանկության տարիները, երբեմն այնքան եմ

խորանում հիշողությանս մեջ, որ կարծես ժամանակը մառախուղի պես

սկսում է ցրվել ինչ-որ թեթև հովից ու աչքերիս առաջ բացվում են

լուսավոր ու արևավառ հարազատ տեսարաններ, լեցուն երջանիկ

զգացումներով: Նորից ականջիս են հասնում ինձ ծանոթ ձայներ ու

կանչեր և հոգով խորասուզվում եմ իմ վաղուց մոռացված աշխարհը:

Ահա և մեր չորրորդ դասարանը: Դասերն ավարտելուց հետո,

համերաշխ, դասարանով բարձրանում ենք դպրոցի երկրորդ հարկում

գտնվող ճաշարանը, իսկ ճաշից հետո մի երկու ժամ ունենք խաղալու,

որից հետո սկսվում են մեր դասապատրաստական ժամերը: Ամենից

քաղցր ու հետաքրքիր ժամանակը դա հենց մեր ազատ այդ երկու ժամն

է: Ուր ասես, որ տղաներով չենք գնում, և ինչեր ասես, որ չենք անում

այդ ազատ ժամերին՝ մեր մանկական երևակայության ֆանտաստիկ

աշխարհում:

Մի օր, ինչպես սովորաբար, ճաշից հետո էլի սոված ենք մնացել և

որոշեցինք հավաքել մեր ձեռքին մնացած մանր դրամներն ու

Վարդանիկին ուղարկել խանութ, որպեսզի մի երկու ձկան «Կիլկի»

պահածո բերի: Դպրոցի ներքևի զբոսայգում, թփերի տակ, քարերի վրա

նստած, սպասում ենք Վարդանիկին: Վերջապես եկավ, գրպանից

հանեց երկու «Կիլկի» պահածոյի տուփը, այնուհետև լայն ժպտաց ու

ծոցից հանեց ևս երկու պահածո: Դրանք արդեն սովորական

պահածոներ չէին, այլ ավելի թանկ՝ «Սկումբրիա» և «Ստավրիդա»՝

տոմատե սոուսով:

Զարմացած վրա տվինք.

- Բա դա որտեղի՞ց է, այդքան փող չկար մոտդ:

- Կոխացրալում,- հպարտ ասաց Վարդանիկը, այսինքն՝ գողացել

եմ:

Ապշած իրար ենք նայում: Եվ ուրախ ենք, և սարսափելի էր:

Վարդանիկը շատ փոքրավուն ու տկար էր, և երբ ավել

պահածոները դրել էր ծոցում, հազիվ նորմալ երեխայի տեսք էր

ստացել ու դրամարկղի մոտ նստած վաճառողուհու մոտ ոչ մի կասկած

անգամ չի առաջացել:

Քանի որ ձեռներիս դանակ ու բացիչ չկար, որոշեցինք քարի

միջոցով բացել: Հարթ քարերին այնքան քսեցինք պահածոյի տուփը,

ծերերը մաշվեց և կափարիչը սկսեց պոկվել: Կաթկթալով ծորացնելով

տոմատի հյութը, շրջեցինք տուփը և պոկեցինք կափարիչը: Լավ քեֆ

արեցինք՝ հիշելով հայտնի մեր մանկական ասածվածքը՝ «գողացածը

միշտ էլ համով է լինում»:

- 50 -

Մի քանի օր նույնը կրկնվեց, մինչև հասկացանք, որ մեր կերը

աղքատ է ու պետք է հարստացնել բանջարեղենով: Հիշեցինք դպրոցից

վերև գտնվող մասնավոր տան բոստանների մասին, որից ամենաճոխն

ու առատը՝ մեր հարևան դասարանի դասղեկ ընկեր Գասպարյանի

բոստանն է:

Քանի որ արդեն պահածո մատակարարող ու ճաշարանից հաց

թռցնող ունեինք, ես էլ վիզ վերցրի, որ բոստանների «մասնագետն» էլ

ես եմ ու լավ փորձ ունեմ գյուղական կյանքից: Բարձրանում եմ դիմացի

բլուրը, ցանկապատի արանքով նայում բոստանին: Կանաչ սխտորից

բացի ոչինչ չի աճում: Դատարկ հո չե՞մ վերադառնալու: Ցատկում եմ

ցանկապատի վրայով, հապշտապ հավաքում սխտորի մի մեծ փունջ ու

ետ սլանում տղաների մոտ: Սխոտորն էլ տղաներին դուր եկավ, թարմ

ու հյութեղ էին: Եվ այդպես մի քանի օր շարունակ: Արդեն մենակ չէինք

գնում, այլ երկու հոգով: Հասկացանք, որ երկուսով ավելի հարմար է ու

ապահով:

Մի օր էլի ցվրվում ենք, ամեն մեկս մեր

հանձնարարություններով: Ես Արմենի հետ եմ, մեր դպրոցի

հավաքարարուհի տյոտ Նորայի որդու:

Տյոտ Նորան ինձ շատ էր սիրում: Դպրոց շատ վաղ էի գալիս,

ժամ-ժամուկես շուտ, քանի որ գյուղից ավտոբուսը վաղ էր գալիս

քաղաք: Դպրոցում էլ միշտ առաջինը տյոտ Նորան էր աշխատանքի

գալիս, ու առաջինը ես էի դիմավորում իրեն: Ինչ որ է:

Արմենի հետ բարձրանում ենք բոստանի մոտ, ցատկում

ցանկապատի վրայով, ամեն մեկս սխտորի մի մեծ փունջ քաղում և

թռնում դուրս: Բայց ա՛յ քեզ բան. ցանկապատի տակից դուրս է թռչում

ընկեր Գասպարյանի ամուսինը, թոշակառու Արամ պապին ու

երկուսիս օձիքներից բռնում.

- Դե եկեք, շոն-շան լակուտներ: Եկե՛ք, էսա տես ծեզ հինչ ում

ընելու, բուստանումս սխտոր չըք թողալ:

Ճիգեր ենք անում պոկվելու, բայց, ավա՜ղ: Արամ պապին

մեզանից չի պոկվում: Ստիպված հնազանդվում ու հանձնվում ենք:

- Վե՞ր դպրոցա յըք, ասեք տեսնամ,- հրամայական տոնով մեզ է

դիմում բարկացած ծերուկը:

Լուռ մտածում եմ՝ ի՞նչ ասեմ: Արմենն էլ ձայն չի հանում:

Այդտեղ երկու դպրոց կային, առաջին դպրոցն ավելի վերևումն էր

ու ավելի հեռու, իսկ մերը՝ հինգերորդը, որին «փոսին շկոլ» էին ասում,

ներքևումն է, որտեղ և իր կինն է աշխատում: Կարճ մտածելուց ու

դրությունը գնահատելուց հետո, գտնում եմ որ միակ ճիշտ ելքը հեռու

- 51 -

դպրոցն անվանելն է: Նախ՝ մինչև տեղ հասնելն ու ետ գալը մի ելք

կգտնենք, երկրորդ՝ ընկեր Գասպարյանի մոտ խայտառակ չենք

դառնա...

- Առաջին դպրոցան ընք,- փորձում եմ իրավիճակը մի փոքր

թեթևացնել ես:

- Դե լավ ա, վեր գիդացի: Դեհ, ինձնհետ եկեք,- Արամ պապին,

օձիքներցս բռնած, քաշում է հետը դեպի առաջին դպրոց: Հլու-հնազանդ

իր հետևից քարշ ենք գալիս՝ մեկ-մեկ ես ու Արմենն իրար ենք նայում,

մեկ-մեկ էլ՝ ետ:

- Ետ մի՛ եշիք, եկե՛ք, եկե՛ք: Էսա կտեսնաք ծեր կլխեն հինչ ում

տինան, ես ծե՛ր դաստիարակողի... ,- շարունակում է վրդոված

պապին:

Արդեն մոտենում ենք առաջին դպրոցին, մեկ էլ Արմենը.

- Աաա՜, պապի քեզ խափալ ա է՜, մունք են մի դպրոցից ընք:

Վա՜յ, Արմե՜ն, Արմե՜ն: Էս ասելն էր. մինչ Արամ պապին ապշած

մարսում էր Արմենի խոսքերը, տեղիցս պոկվում եմ, Արամ պապին էլ

արդեն մոռացել էր օձիքիս մասին: Սխտորների մեծ փունջը թևիս տակ

մի ծլկել եմ ծլկում, ես եմ՝ մի սարի ծաղիկ: Արմենն էլ օգտվելով պահից,

ինքն էլ պոկվում ու փախչում մի այլ ուղղությամբ: Արամ պապին ինձ

վրա խիստ ջղայնացած, Արմենի մասին մոռացած, իմ հետևից է

վազում, որ բռնի՝ մուռը հանի:

Վա՜յ, Արա՛մ պապի, բա դու էլ ինձ բռնո՞ղ ես: Այնպես եմ ծլկում,

որ հազիվ Արամ պապին ոտիս կրունկներն է տեսնում:

Վազելով եկա ու մտա թփերի հետևում նստած մեր տղաների

մոտ, սխտորն էլ թևիս տակ: Արդեն պահածոները բացած՝ մեզ են

սպասում:

- էս էլ մեր սխտորը,- դրեցի փունջը քարին ու շունչս սկսեցի տեղը

բերել:

- Էս շտե՞ղ մնացեք, խի՞ եք ուշացալ: Պա Արմենը շտեղ ա՞,- այս ու

այն կողմից վրա տվին ընկերներս:

- Քեցալա տոն,- ասացի լուրջ:

- Քեցալ ա հի՞նչ անե:

- Շալվարը փոխե:

- Խե՞, հինչա՞ իլալ:

- Տակը լցալ ա, տղերք, տակը լցալ ա,- ծոր տվեցի ես՝ ուրախ ու

երջանիկ...

16 մայիս 2014 թ.

- 52 -

Հիվանդանոցի «Արջը»

Մանկուց հաճախ էր կոկորդս բորբոքվում: Այդ հիվանդությունից

այնքան տառապեցի, որ վերջապես ծնողներս որոշեցին կատարել

բժիշկների առաջարկը՝ հեռացնել նշիկներս: Չորորդ դասարանում էի

սովորում: Ձմեռային արձակուրդներին տարան քաղաքի մարզային

հիվանդանոցը: Հորեղբորս խնդրանքով ինձ պիտի վիրահատեր բժիշկ

Ավագյանը, ով բավականին արդեն անուն էր հանել իր գործում ու

համարվում էր մարզի լավագույն մասնագետը:

Վաղ առավոտյան սկսվեց օպերացիան: Ձեռքերս ամուր

ամրացնելուց հետո Ավագյանը սրսկեց ցավազուրկ անող

«նավակայինը» և անցավ իր գործին: Ինչպես բժիշկներն են հանաքով

ասում. «Լավ ամրացված հիվանդը ցավազրկման կարիք չունի»...

Չէի վախենում, իմ ընկերներից ու բարեկամներից, ում այդ

վիրահատությունը արել էին, ասում էին իբր բոլորովին ցավ չեն

զգացել, դրա համար էլ շատ հանգիստ էի: Բայց մի քանի

վարկյաններից հետո հանգստությունս հոդս ցնդվեց, երբ Ավագյանի

սկալպելը խրվեց կոկորդս: Անտանելի ու ահռելի ցավեր էին: Գուցե

«նավակայինն» էր փչացած կամ այլ էր պատճառը, բայց մինչև

վիրահատության վերջը զսպեցի այդ դժողքային ցավերը: Չգիտեմ

ինչքան ձգձգվեց վիրահատությունը, բայց ինձ համար ժամանակը

ձգվեց մինչև անսահմանություն:

Վերջապես այդ անսահմանության վերջն էլ եկավ, ավարտվեցին

տանջանքներս: Թեթև շունչ քաշեցի: Տարան ինձ մեր պալատը ու

ասացին որ պառկեմ ու հանգստանամ: Այդպես էլ արի, պառկեցի, բայց

քնել չկարողացա, կոկորդս ցավից վառվում ու եռում էր: Ծնողներիս ու

բարեկամներիս հեռանալուց հետո պալատի հիվանդներն էին ինձ

խնամում, որոնք տարիքով մարդիկ էին, ցուցաբերելով բարի

ծնողական հոգատարություն:

Մյուս օրը մեր պալատում մի նոր մարդ էլ ըդունեցին, Արցախի

հեռավոր գյուղերից էր՝ չգիտեմ Հադրութի թե Մարտակերտի շրջանից,

բայց հիշում եմ որ ասաց, թե իրենց գյուղը խոր անտառների մեջ է:

Տարիքով էր, բայց շատ աշխուժ ու սիրում էր զվարճալի

պատմություններ պատմել իր կյանքից ու լսածից: Բոլորը ծիծաղում

էին, իսկ ես փորձում էի ինձ զսպել, քանի որ ծիծաղից կոկորդիս

ցավերը ավելի էին սաստկանում: Սակայն իր մի պատմությունից հետո

դա էլ ինձ չհաջողվեց:

- 53 -

Պատմեց, թե ինչպես իրենց գյուղացիներից մեկը գնացել էր

անտառի խորքից վայրի տանձ հավաքելու: Արդեն խուրջինը լցրել էր

վայրի տանձերով ու տուն էր հավաքվել գալու, բայց որտեղից որ է

հայտնվում է մի վիթխարի արջ: Այդ մարդը վախից, լեղին պատառ

դարձած փախնում է բացատից, մոռանալով այնտեղ իր խուրջինն ու

փափախը: Մի քանի ժամից հետո որոշում է հետ դառնալ ու

վերդարձնել իր հավաքած միրգն ու փափախը, բայց տեղում

հայտնաբերում է պատռոտված խուրջինը: Արջը լափել էր իր հավաքած

միրգը ու դա էլ հերիք չէ, մի լավ էլ աղտոտել էր փափախի մեջ:

Պալատի հիվանդները սկսեցին աշխուժ ծիծաղել.

- Վա՜յ քեզ ար՛ջ: Արա՛, հերիք չի էդ մարդու սաղ օրվա

չարչարանքը տափավն ա տուվալ, կերալ, հալա մի հատ էլ անպատվալ

ա խեղճ մարդին, փափախեն մաջը լցալ ա:

Ասում են ու նորից ծիծաղում: Ես էլ ծիծաղեցի մի քիչ, հազիվ ինձ

զսպելով, կոկորդս խիստ ցավում էր, խոսել էլ չէի կարողանում:

Վերջապես պալատի հիվանդները հանգստացան ու որոշեցին

պառկել քնելու: Պալատում լռություն էր տիրում: Շորերն էին հանում:

Մեկ էլ աչքիս առաջ կիսամերկ ցցվեց այդ պատմությունը պատմող

քեռին: Աստված իմ, այնքան էր բրդբրդոտ, որ այդպիսի մազածացկված

մարմնով մարդ կյանքումս չէի տեսած ու չէի էլ կարող պատկերացնել:

Ինքն էլ բավականին չաղ էր ու հաղթանդամ: Իմ մանկական անսովոր

երևակայության մեջ մարմնավորեց իր պատմած արջը: Ու ահա այդ

«խուլիգան» արջը կանգնած էր առջևս: Հետո պատկերացրի ինչպես է

լափում խեղճ գյուղացու հավաքած մրգերն ու ոնց է աներեսորեն էլ

աղտոտում փափախը: Ու ծիծաղս բռնեց...

Երբեք այդքան չէի ծիծաղել: Դա ոչ միայ ծիծաղ էր, այլև

սարսափելի տանջանք: Ցավից կոկորդս պատռվում էր, արդյունքներս

թափվում են աչքերիցս: Փորձում էի հանգստանալ, չէր ստացվում,

փոխարենը կոկորդիս մեջ խուլ խռխռացնում էի: Իսկ բրդոտ քեռին

առջևս ապշած կանգնած փորձում էր հասկանալ ինչ է հետս

կատարվում: Այդ տարիքին երեխաները շատ ծիծաղկոտ են լինում:

- Մատղ ինիմ, հի՞նչ ա պտահալ, լավ չը՞ս: Բալքի դոխտր

կանչի՞մ,- հարցնում է շվարած պատմիչը:

Ձեռքովս ժխտական շարժում եմ անում, որ. «Չէ, պետք չէ»: Ի՞նչ

բժիշկ: Շատ էի ուզում ասել. «Վա՜յ, քեռի ջան, ախր ինչքան ես է՜ քո էդ

պատմած արջի նման», բայց դեռ չեմ կարողանում խոսել: Գուցե լավն էլ

դա էր, թե չէ ո՞վ իմանա, մեկ էլ տեսար ասածիցս վիրավորվի: Շրջվում

- 54 -

եմ երեսովս բարձին ու ամուր սղմում երեսիս, գուցե այսպես ստացվի

զսպել խռպոտ ծիծաղս:

9 հոկտեմբեր 2013 թ.

Փառանձեմ տատս

1979 թվականի աշունը նոր էր սկսվել: Փառանձեմ տատիս հետ

գնացի մեր հեռավոր բանջարանոցը, որ մենակ չմնար։ Նաև օգնության

կարիք ուներ: Տարված գործերով՝ օրվա կեսը շուտ թռավ: Ճաշի ժամն

էր: Չոր փետեր հավաքեցի բերի, տատս իր ճաքճքոտ, հողեղեն

ձեռքերով կրակ վառեց, կանաչ թփերից կարմիր ու բուրումնավետ

լոլիկներ հավաքեց: Երբ արդեն կրակի թեժությունն անցավ, շիկացած

ածուխնների վրա սկսեց խորովել լոլիկները:

Շատ էի քաղցել, որին երևի նպաստում էր նաև մեր լեռնային

մաքուր օդը: Տատս հանեց անուշ թշշացող խորոված լոլիկները,

մաքրեց, կտրտեց վրեն սոխ, կինձ, ռեհան ու աղ ցանեց: Այնպիսի մի

բուրմունք էր լցվել օդը, խառնվել խարույկի ծխին, ասես առաջին

անգամ պիտի ճաշակեի չտեսնված կերակուրը: Իր ձեռքով կտրեց

թարմ թոնրի հացը՝ կտորների, նստեցինք գետնին սփռած սփռոցի

ծերին ու մեծ ախորժակով սկսեցինք մեր ճաշը: Ինձ թվում էր, թե դա

աշխարհի ամենից համով կերակուրն է, հացի կտորները թաթախում

էի լոլիկի հյութի մեջ ու սոխի, կանաչեղենի կտորների հետ մեծ

հաճույքով ուտում: Երբ ճաշն ավարտեցինք, տատս կրակին թեյ դրեց:

Դիմացի լեռան լանջից քոչվորներն իրենց հոտն էին քշում վար,

դեպի իրենց հարթավայրերը: Նստած հանգստանում էինք: Հին

պատմություններ շատ եի սիրում, օգտվելով առիթից, հարցրի

տատիս. - Բաբո՛, հայի և թուրքի կռիվը հիշո՞ւմ ես:

- Հա, մատաղ ինիմ, բայց դե էն ժամանակ փոքր էի, հինգ-վեց

տարեկան խոխա, շատը հետո իմացա Մարիամ մորս պատմածներից,-

իր հուշերի մեջ ընկավ տատս:

- Պատմի՛ր էլի, բաբո, դեռ ժամանակ ունենք,- այնպիսի

աղերսանքով խնդրեցի տատիս, որ երկար սպասել չտվեց:

- Մեր ընտանիքը,- սկսեց տատս,- այն ժամանակ գյուղի ամենից

մեծն էր, վեց քույր էինք, երեք եղբայր: Հարուստ ընտանիք էինք ու

- 55 -

մինչև կռիվը շատ երջանիկ էինք ապրում: Հերս՝ Սողոմոնը, անունով

մարդ էր, Շուշվից ինչ աղա մարդ էր գալիս մեր գյուղի Սուրբ Սարիբեկ

սրբավայրը, հետո քեֆը մեր տանն էին շարունակում: Գալիս էին իրենց

սազանդարներով, երգիչներով, երգում, պարում, ուրախանում էին մեր

բակում: Հերս էլ միշտ ոչխար էր մորթում, մերս սեղան էր գցում, մենք էլ

երեխոցով ուրախ օգնում էինք:

Հետո եկան մեր սև օրերը: Շուշիում թուրքերը սկսեցին հայերի

կոտորածը, թալանեցին, վառեցին տները՝ զուլում էր, բալա, զուլում...

Արնախումները դրանով չկշտացան, մեկել մեր գյուղարանքի վրա

սկսեցին հարձակումները:

Մի օր առավոտ ծեգին, դեռ աքլորներն էլ չէին հասցրել կանչել,

լուր եկավ, որ զորքով մեր գյուղի վրա են գալիս, շուտ արեք՝ փախեք:

Անսպասելի լուրից մարդիկ իրար էին խառնվել: Կանայք, երեխաները,

տարեցները մի կերպ, վռազ տներից դուրս թռան ու մի փոքր զինված

տղամարդկանց ուղեկցությամբ Հարավ գյուղի ճամփան բռնեցինք:

Մնացած գյուղի տղամարդիկ, զինված «մոսիններով», գյուղի վերի

սարերում դիրքեր բռնեցին նրանց ճամփան կտրելու, որ մեզ չհասնեն:

Իրենց դիրքերից, գյուղը ոնց որ բռի մեջ երևում էր:

Հենց գյուղից դուրս պրծանք, թուրքերը մտան: Այնքան էինք

վռազել, որ մեծ քույրս, որ պիտի պարուր երեխան էլ ինքը վերցներ,

մոռացել էր օրորոցում: Մայրս գժված հետ էր վազում, հերս կտրեց

ճամփան, ասաց. «Մարիա՛մ, ուշա արդեն մնացածին փրկիր»: Մինչև

Հարավ հասնելը, մորս լացը չէր կտրում: Հերս մնաց գյուղի ծերի

բարձունքին, մեր տանն էր հետևում:

Գյուղը թուրք ասկյարներով լցված էր: Թալանում ու վառում էին

մեր տները: Վերևից մերոնք կրակ բացին, թուրքերի համար

անսպասելի էր, խուճապի մեջ ընկան, սկսեցին հետ քաշվել: Մեկ էլ

հերս տեսնում է, երկու թուրք մեր տնից են դուրս գալիս ավարի մեծ

կապոցներով: «Վա՜յ,- ասաց հերս,- ձեր տունը քանդվի, երեխուս

սպանել են»,- արյունը գլխին տվեց: Նշան բռնեց, մեկին տան շեմին

սպանեց, էն մյուսին էլ փախչելու ժամանակ, դարպասների մոտ: Ոչինչ

էլ չհասցրին տնից տանել:

Երբ գյուղը թուրքերից դատարկվեց, տղամարդիկ իջան վառած

տները հանգցնելու, իսկ հերս ուղիղ տուն վազեց: Բակում ընկած էին

թուրքի դիակները, որոնց թողել ու փախել էին: Հերս անմիջապես իրեն

նետեց սենյակը. օրորոցում երեխան խաղաղ քնած էր: Հերս

հուզմունքից ցնցված էր, խիղճը շատ էր տանջում. «Էս ի՞նչ արի, էս ի՞նչ

մեղք գործեցի: Թուրքերը երեխուս խղճացին, իսկ ես իրենց սպանեցի»:

- 56 -

Դիակները բարձեց սայլը, տարավ էն գյուղի ներքին թթի բաղումն իր

ձեռքով թաղեց երկուսին էլ:

- Բաբո, իսկ փոքրիկը ո՞ր քույրդ էր՝ Գոհա՞րը, թե՞ Քնարը,-

հարցրի հուզված տատիս:

- Է՜, չէ՛ բալա, մատաղ ինիմ: Էդ երեխան երկար չապրեց, մի ամիս

էլ չանցավ, հիվանդացավ, մեռավ:

- Մեռա՞վ,- ցնցվեցի:

- Հա՛, հա՛ մեռավ: Քառասուն օր չանցած էն մյուս փոքրիկ քույրս

էլ մահացավ, երկու տարեկան էլ չկար,- տխուր շարունակեց տատս,-

հերս երեխու պես մղկտում էլ լացից, ասում էր. «Ինձ էլ թաղեք երեխուս

հետ: Էս Աստծո պատիժն էր ինձ, թուրքերը երեխուս խնայեցին, բայց

ես իրենց կյանքն առա: Դրա դիմաց էլ Աստված իմ երկու երեխու

կյանքը առավ»:

Մի պահ տատս լռում է, ամփափում իր մեջ.

- Ախր փոքրիկ երեխեքն ի՞նչ մեղք ունեին: Մեզ համար հաշտ ու

երջանիկ ապրում էինք...

Չգիտեի ինչ պատասխանել, չգիտեի անգամ հարցն ի՞նձ էր

ուղղված, թե՞ արդեն Աստծուն էր դիմում տատս...

* * *

Ապրեց ութսունչորս տարի: Շատ բաներ տեսավ իր կյանքում,

շատ դժվարություններ քաշեց: Ականատես եղավ երեք պատերազմի ու

հետպատերազմյան ծանր տարաների, մեծացրեց ու դաստիարակեց

երեք զավակ: Բայց ճակատագիրն անարդար էր. տատիս

կենդանության օրոք կյանքից հեռացան ոչ միայն իր ծնողները, այլև վեց

քույրերն ու երեք եղբայրները (բացի կրտսերից՝ Մանվելից, որ ծնվել օր

շատ ուշ՝ 1932 թ.)։ Տեսավ երկու զավակների՝ Վազգենի և Մաքսիմի

մահը: Հողին հանձնեց հարսին՝ մորս ու իր ամուսնուն՝ Գարեգին

պապիս:

Տատս վախճանվել է 1998-ի հունվարի 1-ին...

Ինչքա՜ն տառապանքներ ու ցավեր էին ննջում իր մեծ սրտում՝

միայն Աստված գիտեր: Բայց այդ փոքրավուն ու համեստ կինն

աշխարհին էր նվիրել մի մեծ մարդու՝ հանրահայտ գրող, երգիծաբան,

դրամատուրգ, Արցախի ազնիվ զավակ Վազգեն Օվյանին...

14 փետրվար 2014 թ.

- 57 -

Աշխարհի «փրկիչը»

Մի օր հորեղբայրս գյուղ եկավ: Կեսօրից հետո հայրս ասաց.

- Վազգեն, գիտես, անտառ պիտի գնամ, փայտ կտրելու:

Հորեղբայրս ասաց, որ ինքն էլ մեծ ուրախությամբ մեզ հետ կգա,

անտառում զբոսնելու, վաղուց է անտառում չի եղել: Միասին

ճանապարհ ընկանք: Ճանապարհին հորեղբայրս, ինչպես միշտ,

զվարճալի պատմություններ էր պատմում, կատակներ անում: Մեզ

ուղեկցում էր մեր որսի շունը՝ Բիմը: Երբ տեղ հասանք, մինչև հայրս

փայտ էր կտրում, հորեղբոր մոտ նստած զրույց էինք անում: Երբեմն

սիրում էր նաև քաղաքականությունից խոսել և ձեռ առնել Խորհրդային

միության վարած քաղաքկանությունը: Մեկ էլ հորեղբայրը սկսեց երգել

Ինտերնացիոնալի սկիզբը.

- Ինտերնացիոնալը աշխարհը կփրկի՜... Ու դիմեց ինձ.

- Վահրամ, ի՞նչ ես կարծում, Ինտերնացիոնալը աշխարհ կփրկի՞:

- Էեհ՜, ի՞նչ իմանամ ես հորեղբայր, կփրկի թե չի փրկի,- ծոր

տվեցի ես:

- Գիտե՞ս,- ասաց ու նայեց մեր շանը,- էս Բիմը երևի աշխարհ

փրկի, բայց Ինտերնացիոնալը՝ հավատս չի գալիս:

Հորեղբայրը մտահոգված էր, ձայնն էլ տխուր:

Հորեղբորս լավ էի ճանաչում, իր մտքերը, գաղափարները: Շատ

մեծ ու համարձակ հայրենասեր էր, այնպիսի մտքեր էր արտահայտում

մարդկանց մեջ, որ շատերը երբեք չէին համարձակվի անգամ իրենց

ամենից մերձավորների մոտ շշուկով խոսել:

Այժմ, երբ Եվրասիայի տարածքով թափառում է «վեցերորդ

ինտերնացիոնալի» ուրվականը, հաճախ ինքս ինձ էլի հարց եմ տալիս.

«Կփրկի՞ ինտերնացիոնալը աշխարհը, թե չի փրկի» և գալիս եմ այն

եզրակացության, որ հորեղբայրս իրավացի էր, ինչպես միշտ...

16 սեպտեմբեր 2014 թ.

- 58 -

Ընկեր Եգանյանը

Վեցերորդ դասարանում էինք, երբ դպրոցի ուսմասվար

նշանակեցին ընկեր Եգանյանին: Եգանյան Հայասերը մոտ վաթսուն

տարեկան էր, ցածրահասակ, չաղլիկ, կլոր մարմնով ու դեմքով,

կիսաճաղատ, սպիտակահեր, կապուտաչյա մարդ էր: Հայրենական մեծ

պատերազմի մասնակից էր: Թեկուզ և բարեժպիտ էր, բայց

աշակերտների նկատմամբ շատ խիստ էր, ու բոլորս և՛ հարգում, և՛

վախենում էինք նրանից: Մեզ սկզբում մաթեմատիկա, այնուհետև

երկրաչափություն էր դասավանդում:

Շատ անհանդուրժող էր ծույլ աշակերտների հանդեպ ու տարբեր

պատժամիջոցներ էր կիրառում նրանց հանդեպ: Երեխաներից շատերը

չէին սիրում նրա դասաժամերը, քանի որ չէին կարողանում բռնացնել

նրա թույլ կողմը: Բայց հետո պարզվեց, որ ընկեր Եգանյանն էլ, ինչպես

բոլոր ուսուցիչները, աքիլեսյան գարշապար ունի. դրանք նրա հուշերն

էին պատերազմի տարիներից: Երբ շատերը դասերին պատրաստ չէին

լինում, վաղօրոք պայմանավորվում էին ու խնդրում, որ պատերազմի

տարիներից մի բան պատմի: Իհարկե տրամադրությունից էր կախված,

բայց հաճախ սիրով ու ոգևորված պատմում էր կռվի տարիներից ու

երջանիկ էր իրեն զգում, որ մատաղ սերունդն այդպիսի մեծ

հետաքրքրություն է ցուցաբերում իրենց նախնիների հերոսական

անցյալին:

Ավելի շատ պատմում էր ֆաշիստական հարձակվող

ինքնաթիռներից, որոնք ահ ու սարսափ էին տարածում զինվորների

շարքերում:

- Երբ ինքնաթիռները ոռնոցով հարձակվում են, ռմբակոծելով ու

գնդացիրների կրակի տեղատարափ թափելով մեր գլխին, եթե

խրամատներում չես, անմիջապես պիտի արագ փոս փորես ու մտնես

մեջը, թե չէ՝ կորած ես,- պատմում էր հին զինվորը:

Իսկ երեխաները թաքուն ծիծաղում էին. «Ի՞նչ է, խլուրդ են, որ

արագ փոս փորեն ու մտնեն մեջը»: Հետո անգամ քննարկում էին

պատմածները, նույնիսկ նոր նմանատիպ պատմություններ հորինում

ընկեր Եգանյանի անունից և ծիծաղում: Պատերազմը շատերի համար

ուրախ խաղ էր թվում: Ո՞վ կմտածեր, որ մի տաս տարի հետո նույնը

իրենց հետ պիտի կրկնվեր:

Ընկեր Եգանյանի հետ, հաճախ էի ընկնում ծիծաղելի դրվագների

մեջ, քանի որ նրա մոտ մի տեսակ լարվածություն էի զգում:

Մի անգամ ասաց.

- 59 -

- Ով այս խնդիրը լուծի, առաջին երկու աշակերտին հինգ եմ

դնելու, հաջորդ երկուսին չորս։ Երկրաչափության դաս էր, խնդիրն էլ

եռանկյան մասին էր:

Արագ լուծեցի և սկսեցի ձեռս աչքի առաջ թափահարել։ Առաջին

շարքի առաջին նստարանին էի նստած, ուշքս ու միտքս էլ դեռ խնդրի

վրա.

- Ընկե՛ր Եռանկյունի՜, Ընկե՛ր Եռանկյունի՜,- կանչում էի ես, որ

առաջինն իմ խնդիրը ստուգի:

Ընկեր Եգանյանն իջացրեց ակնոցները՝ քթից ցած, ապշած ինձ

նայեց:

- Վա՛: Ա՛ խոխա, գոնե շրջանակ ասեիր, էլի հավատս կգար,

եռանկյունին բա ո՞րն է:

Ամոթից գլուխս կախ էի գցել:

- Լա՛վ, տուր նայեմ,- ժպտաց նա, և համարձակությունս տեղը

եկավ:

Մի օր էլ դասերից հետո, արդեն ուշ, տուն էի գնում: Դիմացից

ընկեր Եգանյանն էր դպրոց գալիս. այդ օրը դպրոցում չէր եղել:

Սովորաբար, տուն գնալիս, բոլոր ուսուցիչներին «ցտեսություն» էինք

ասում, բայց իրեն դեռ չէի տեսել, ուրեմն պիտի «բարև» ասեի: Այդ

հարցի շուրջ էի խորհում, բա՞րև տամ, թե՞ հրաժեշտ, երբ անսպասելի

հավասարվեց ինձ:

- Բարև ձեզ, ընկեր ցտեսություն,- հազիվ արագ հասցրի ասել:

- Վա՛,- ապշեց ու անցավ, ինքն էլ տեղը չբերելով, ինչ ասացի:

Մի անգամ, մի փոքրիկ ռադիոընդունիչ հավաքեցի

կիսահաղորդիչ դետալներից ու լսում էի ականջակալներով: Կարճ

ալիքներն էր որսում ու պատահական, տատանողական կոնտուրի

ալիքի երկակարությունը տաս մետրի մոտ էր ու բռնեց հենց

«Ամերիկայի ձայնը»՝ ռուսերեն լեզվով: Այդ տարիներին, Խորհրդային

Միությունում «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հաղորդումները

խլացնում էին, որպեսզի Խորհրդային միության քաղաքացիները չլսեն։

Իսկ տաս մետր ալիքին ձեռ չէին տալիս, քանի որ այդ ալիքը

խորհրդային ոչ մի ռադիոընդունիչ չէր որսում տեխնիկական

պատճառներով:

Որոշեցի պարծենալ ընկեր Եգանյանի մոտ:

- Չեմ հավատում,- ասաց,- տուր տանը կփորձեմ լսել:

Հաղորդումը սովորաբար սկսվում էր երեկոյան ժամը յոթից հետո,

դրա համար ինքնաշեն ռադիոընդունիչս տվեցի իրեն, որ լսի ու

հավատա, որ չեմ խաբում:

- 60 -

Հաջորդ օրը բերեց ու լուռ ինձ հանձնեց փոքրիկ մոխրագույն

պլաստիկ տուփի մեջ տեղավորված ընդունիչը:

Երեկոյան հայրս ասաց.

- Ռադիոընդունիչդ տուր, էլի, «Ամերիկայի ձայնը» լսեմ: Տվեցի

իրեն: Մի քանի անգամ միացրեց ու անջատեց.

- Ես ի՞նչ է պատահել, չի էլ աշխատում: Վերցրի, մի քանի անգամ

էլ ես միացրի ու անջատեցի: Եվ իրոք՝ ոչ խշշում էր, ոչ էլ թշշում:

Այդպես էլ չհաջողվեց նորոգել:

20 մայիս 2014 թ.

Ջարդվող ալեհավաքի կայմը

Մեր տան բակի արևելյան անկյունում, ուր հիմա տան նոր

դարպասն է տեղադրված, ցանկապատից դուրս մի քանի մետր

բարձրությամբ փայտե կայմ էի կառուցել, որի ծայրից պղնձե

հաղորդալար էի քաշել մինչև իմ սենյակի պատուհանը: Այդ պղնձե

հաղորդալարը ալեհավաքի համար էր: Տաբեր ռադիոընդունիչներ և այլ

ռադիոսարքեր էի հավաքում այդ տարիերին և մեծ հետաքրքրությամբ

փորձեր կատարում:

Վեցերորդ դասարանում էի սովորում: Ֆանատիկ

ռադիոսիրահար էի: Ժամերով էլեկտրոզոդիչն ու սխեմաները ձեռքիս,

ռադիոդետալներից սարքեր էի հավաքում: Դասերը պատրաստելուց

հետո հիմնական զբաղմունքս դա էր: Շատ հաճախ մոռանում էի

անգամ հաց ուտել, մինչև մայրս մի քանի անգամ չէր հիշեցնում ճաշի

մասին:

Կառուցած ալեհավաքի կայմը այնքան բարձր էր, որ անհնար էր

չնկատել ու գյուղացիներն իրար հաճախ հարց էին տալիս. «Էն ի՞նչ է,

էն ինչի՞ համար է»...

Մի օր հերթական սարքն էի ուզում փորձարկել, բայց

ականջակալներում ձեն ու աղմուկ չկար: Չգիտեի որն է պատճառը, մեկ

էլ պատուհանից դուրս եմ նայում, ալեհավաքի կայմս չկա, պղնձե

հաղորդալարն ընկած էր գետնին, իսկ մյուս ծայրը հազիվ երևում էր

տան ցանկապատի հետևից:

- 61 -

Դուրս եկա նայելու, թե ինչ է պատահել ու գտա ցանկապատի

հետևում ջարդված կայմի կտորները: Չէի հասկանում, թե ինչ է

պատահել: Հայրս ասաց.

- Երևի քամին է ջարդել, երեկ ուժեղ քամի էր:

Նորից մի կայմ էլ կառուցեցի՝ անտառից բերած երկար

փայտերից, որն ավելի բարձր ստացվեց, քան նախկինը, կողքից էլ թեք

լարեր քաշեցի ու ձիգ ամրացրի գետնին, որ ոչ մի քամի չպոկի:

Շատ գոհ էի: Բայց մի երկու օրից հետո հայտնաբերեցի, որ այդ

կայմն էլ է ջարդվել: Շատ տարօրինակ էր այդ ամենը: Ուշադիր

զննելուց հետո տեղանքը՝ ջարդված կայմի ու կտրտած լարերի

կտորները, եկա այն եզրակացության, որ դա ինչ-որ մեկի ձեռքի գործն

է:

Ուրբաթ օրը դասերից հետո նորից վերականգնեցի կայմն ու

որոշեցի պատուհանի մոտ ծածուկ հսկել, որ տեսնեմ, թե ով է

մոտենալու կայմին: Անքուն մի գիշեր անցկացրի պատուհանի մոտ՝ ոչ

ոք չկար: Ցերեկով քնեցի և մյուս օրն էլի անքուն ու զգոն պատուհանից

նայում էի կայմի ուղղությամբ:

Վաղ առավոտյան ինչ-որ երեխա էր մոտենում կայմին, մեր գյուղի

միակ թուրքական ընտանիքի, Իսմաիլի զավակ Թոփիկն էր, իմ

տարիքին էր: Մինչև ինքը կայմին էր մոտենում, վռազ դուրս եկա տնից,

մեր տան հետևի մասով, բանջարանոցով շրջանցեցի, ծածուկ թռա մեր

ցանկապատով ու հայտնվեցի Թոփիկի թիկունքում: Թաքնվեցի թփերի

հետևում ու սպասում էի:

Թոփիկը, այդ թուրքի լամուկը հարձակվեց կայմի վրա ու սկսեց

վայրենաբար ճոճել ու ջարդել կայմը:

Այդ տարիներին այնքան գրքեր էի կարդացել Մեծ եղեռնի,

թուրքերի ու քրդերի՝ հայերի նկատմամբ գործած գազանությունների,

բռնությունների, սպանությունների, ինչպես նաև նրանց կողմից

ավերած մեր բերդերի, ամրոցների, տաճարների, տների ու վառած

գրքերի մասին, որ իմ երակներում եռաց մեր նախնինների արյունը:

Դուրս թռա թփերի հետևից ու մի ծեծել էի ծեծում շան լակոտին, որ

ոտերիս տակ կաղկանձում էր:

Զայրույթս ազատ արձակելուց հետո, երբ հանգստացա, քիթ ու

մռութը ջարդված, կողերը տրորած Թոփիկին մի հարց տվի միայն.

- Ինչու՞ էիր ջարդում, քեզ ի՞նչ վատ բան եմ արել:

Պատասխանն ինձ ապշեցրեց.

- Չգիտեմ,- ասաց,- հենց այնպես:

- 62 -

Հենց այդ պահին էլ լուսավորվեց ուղեղս ու հասկացա մի

սովորական ճշմարտություն, որ թուրքին առանձին ոչ մի պատճառ էլ

պետք չի ջարդելու, փշրելու, վառելու կամ սպանելու համար: Իրենց

գեներում ջարդելու, ոչնչացնելու ծրագիրն է առաջնական տեղ

գրավում, որոնք հարյուրամյակների ընթացքում էլ ավելի են

կատարելագործվել: Եթե մեկը մի բան է կառուցել կամ ստեղծել, ուրեմն

իրենք էլ պիտի ջարդեն ու ավերեն, դրանով ինքնահաստատման

հաճույք զգալու համար:

Ալեհավաքի կայմը նորից վերականգնեցի, ստիպելով Թոփիկին,

որ ինքն էլ ինձ օգնի և անտառից էլ ավելի բարձր փայտեր բերի:

Դրանից հետո այլևս երբեք չհամարձակվեց մոտենալ այդ կայմին, որը

մի քանի տարի կանգուն մնաց:

Շատ ուշ մի տեղ կարդացի. «Թուրքին մինչև չծեծես՝ խոնախա չի

դառնա: Սա հնուց եկած պապական առած է և փորձով հաստատված:

Դա է պատճառը, որ թուրքերը հնուց հարգում և պատվում են

Թումանյանց: Ուխտ էին գալիս նրանց օջախը՝ չնայելով, որ հայերն

իրենց ոտնատակ են տվել»: Այսպես է գրում Հովհաննես Թումանյանն

իր «Վարք հարանց» աշխատությունում:

Ինչպես գրված էր նյութում՝ հայ-թուրքական

հարաբերությունների մեջ Թումանյանը ոչ այնքան պատժիչ, որքան

կանխարգելիչ գործողությունների կողմնակից էր: Որքան էլ

տարօրինակ է ու որքան էլ չի համապատասխանում մեր

պաշտոնական թումանյանագիտության ստեղծած կերպարին,

Թումանյանը համոզված էր, որ եթե տարածքում թուրք-թաթարական

գյուղեր կան՝ այդ գյուղերը ժամանակ առ ժամանակ պետք է գոնե

թեթևակի ոտնատակ տալ, նույնիսկ եթե առիթ չկա:

Այս ճշմարտությունը մեր օրերին ավելի արդիական է, քան երբևէ,

քանի որ մեր սահմանամերձ գոտում հաճախ տեղացող թուրքերի

դիպուկահարների արձակած գնդակներին էլ ավելի լիարժեք

պատասխաններ են պահանջվում, որը նրանց կստիպեր ավելի զերծ

պահել իրենց լկտի սանձարձակություններից:

17 սեպտեմբեր 2014 թ.

- 63 -

Նատրիումը

Նատրիում, քիմիական տարր է, որի նշանն է Na և ատոմային թիվը՝ 11։ Նատրիումը ալկալիական մետաղ է։ Սենյակային ջերմաստիճանում նատրիումը արծաթա-սպիտակավուն մետաղ է։ Բոլոր մետաղների նման նա լավ հաղորդում է էլեկտրական հոսանքը։ Նատրիումը փափուկ է՝ հեշտությամբ կտրվում է դանակով։ Նա փոքր-ինչ թեթև է ջրից և պատկանում է թեթև մետաղների թվին։ Նատրիումը դյուրահալ մետաղ է։

Նատրիումն ունի քիմիական մեծ ակտիվություն։ Հետևաբար, նատրիումով աշխատելիս պետք է չափազանց զգույշ լինել: Վիքիպեդիա

1981 թվի փերտվար ամիսն էր: Չգիտեմ որտեղից, Գարեգին

պապս մի մեծ օդափուչիկ բերեց տուն: Դա սովորական օդափուչիկ չէր,

իր չափսերի համեմատ ավելի շատ օդապարկ էր հիշեցնում, որից

կախված էր մի էլեկտրոքիմիական մարտկոց ու մի փոքրիկ

էլեկտրական լամպ: Եկա այն եզրակացության, որ դա «մետեոզոնտ» է,

որի միջոցով եղանակն են որոշում: Իմ հարցին, թե.

- Որտեղի՞ց է սա:

Պապս ասաց.

- Հանդումը գտա:

Որոշեցի նորից կյանքի բերել թռչող սարքը, քանի որ օդապարկը

վնասվածքներ չուներ: Երբ ամեն ինչ արդեն պատրաստ էր, չէր

հերիքում ամենից կարևորը, պետք էր, որևե, օդից թեթև գազ՝ իներտ

գազերից կամ էլ ջրածին: Շատ երկար էի մտածում, որտեղից ձեռք

բերեմ այդ գազերից, մինջև լուծումը ինքն իստ չբացվեց:

Մի քանի օրերից հետո քիմիայի դասին անցանք «ակտիվ

մետաղներ» թեմային: Յոթերորդ դասարանում էինք: Դասի ժամանակ,

քիմիայի ուսուցչուհի Բալայանը մի փորձ ցույց տվեց մեզ՝ նատրիումի

ու ջրի ռեակցիան: Հատուկ, կերոսինով լցված անոթից հանեց

նատրիումի մի կտոր: Նատրիումը պլաստիլին էր հիշեցնում ու

մետաղի փայլ ուներ: Քանի որ դա ակտիվ մետաղ է ու օդի թթվածնի

հետ հեշտ ռեակցիայի մեջ է մտնում, պահում էին կերոսինի մեջ,

որպեսզի օդի հետ շփում չունենա ու չփչանա:

- 64 -

Դանակով ուսուցչուհին մի փոքրիկ կտոր կտրեց ու գցեց ջրով

լցրած բաժակը: Նատրիումը սկսեց փշշացնելով աշխույժ թռվռալ ջրի

երեսին՝ դուրս մղելով պղպջակներից մառխուղի պես սպիտակ

ջրածինը: Մեկ ընդ մերթ կայծեր էին թռնում նատրիումից, բայց

ջրածինը չէր վառվում:

«Այ՛ քեզ բա՜ն: Ահա՛ ոնց կարելի է ջրածին ստանալ»,- ուրախ

մտածեցի ես: Ամեն ինչ պարզ էր, մնում էր միայն նատրիումի հարցը

լուծել: Հավանական է, որ ուսուցչուհին, ինչքան էլ խնդրեմ, նատրիում

չի տա: Միակ հույսս համադասարանցի Վարդանիկն էր, որի համար

փակ դռներ ու անբացելի կողպերքներ գոյություն չունեին:

Հաջորդ օրն էլի քիմիայի դաս էր: Ամբողջ գիշերը չէի քնել,

պլաններ էի մշակում, ոնց լաբարատորիայի սենյակից նատրիում

թռցնել, գոնե մի երկու կտոր: Այդ օրը հաջողությունը ինձ ժպտաց:

Առավոտից նորոգման շինարարական աշխատանքներ սկսեցին

քիմիայի կաբինետում ու լաբարատորիայի դուռն էլ բաց թողեցին:

Իմանալով որ ինձ նատրիում է պետք, գրեթե ամբողջ դասարանով

օգնեցին դասամիջոցին մի քանի կտոր նատրիում հանել: Նավթոտ

նատրիումի կտորները փաթաթեցի թղթերի մեջ ու տուն տարա:

Ուրբաթ էր, ինքն էլ ամսի տասներեքը, բայց չեմ հիշում լիալուսին է՞ր

թե ոչ:

Երեկոյան երբ տուն եկա, շատ էի անհամբեր, ուզում էի

միանգամից անցնել ջրածնի արտադրանքին: Տնեցիները արդեն

հավաքվել էին սեղանի շուրջը ընթրիքի ու ինձ էին սպասում: Ասացի,

որ չսպասեն, շատ եմ զբաղված, քիչ ուշ կգամ:

Ներքնատնից քաշեցի ու բերեցի օդապարիկը, կախեցի տան

շեմին: Շամպայն գինու մի շիշ վերցրի, լցրի ջրով ու սկսեցի կտրտել

նատրիումը մանր կտորների: Երբ ամեն ինչ արդեն պատրաստ էր,

սկսեցի նատրիումի կտորները վռազ լցնել շիշը: Շշի մեջ կտորները

սկսեցին թշշալ ու ջրածինը՝ գոլոշու պես բարձրացավ վեր: Դեռ

կտորների կեսն էլ չէի հասցրել լցնելու, երբ շշի միջից ջրածինը

բոցավառվեց դեղին բոցով: Գլուխս իջացրի ու փորձեցի փչելով

հանգցնել: Շիշը ռումբի պես պայթեց, կտորները չորսկողմ թռան, բոցի

գնդաձև սունկը վեր սլացավ իր ճամփին վառելով օդապարիկն ու տան

շեմին կպցրած ցելոֆանե մի մեծ կտոր:

Պայթյունից սարսափահար դուրս թռան մեր տնեցիները, չորս

կողմը կրակի բոցերն էին լիզում ու մեջտեղը ես՝ վառված ու սևացած

դեմքով, վառված մազերով ու վերնաշապիկով, իսկ երեսիս էլ

օճառաջրի պես լպրծուն հեղուկով էր պատած: Դա հիմք կոչվող հեղուկ

- 65 -

էր «նատրիում-օ-հաշ», որը ավելի վտանգավոր էր քան կրակի բոցը,

թթուների նման դա էլ շատ ակտիվ էր ու մարմնին կպնելու դեպքում

քիմիական վառվածքներ է տալիս:

Մերոնք մի կերպ հանգցրին կրակը ու սկսեցին երեսս ջրով

լվանալ, որը միակ ու ճիշտ քայլն էր: Կարելի էր ջրին մի քիչ թթու

քացախ էլ խառնել, հիմքը չեզոքացնելու համար, բայց այդ մասին ոչ ոք

դեռ չգիտեր: Մերոնց վիճակը ավելի ահավոր էր քան իմը, շատ էին

վախեցել, առանձնապես տեսնելով իմ վառված դեմքն ու աչքերը:

Բարեբախտաբար այդ օրը գյուղում շտապ օգնության մեքենա

կար, որի վարորդը համագյուղացի Ավետիսն էր,

հերթապահությունիից հետո տուն էր եկել իր մեքենայով: Շտապ ինձ

տեղափոխեցին մարզային հիվանդանոցի աչքային բաժանմունքը, որը

մեր գյուղից մի քսան րոպեի ճանապարհ էր:

Այստեղ էլ բախտս բերեց, հիվանդանոցում հերթապահում էր, այդ

բաժանմունքի վարիչ Իրինա Դադամյանը, որը մարզի հանրահայտ

բժիշկն էր: Իսկույն սկսեց քննել աչքերս: Ոչինչ չէի տեսնում: Միայն մի

հարց տվեց.

- Այդ նատրիումի հեղուկը՝ հի՞մք է թե թթու:

- Հի՛մք է, հի՛մք,- հաստատ ձայնով պատասխանեցի ու զարմացա,

էս ո՞նց է, որ բժիշկները դա էլ չգիտեն, բա ասում էն քիմիան իրենց

գլխավոր առարկան է:

Աչքերս նորից մի լավ լվացեց, դեղեր կաթեցրեց, երեսս քսուկներ

քսեց և ուղարկեց պալատս:

Ամբողջ գիշեր խեղճ մայրս լացում էր ու աղոթում: Աղոթում էր ու

լացում: Աստծուն աղաչում էր գոնե տեսողությունս վերադարձնի: Եվ

այդպես մի շաբթից ավել, մինջև տեսողության նշույլներ հայտնվեցին:

Ինչքան արցունք թափեց մայրս, ինչքան տառապեց իմ պատճառով՝

միայն Աստված գիտե:

Բոլորը հաճախում էին ինձ՝ բարեկամներս, ընկերներս,

համադա- սարանցիներս: Դպրոցում լուրեր էին տարածվել, իբր իմ

վրա կրակել էր ինքնաշեն ատրճանակից մեր համադասարանցի

Հակոբը: Մի քանի օր դրանից առաջ փորձարկել էինք իր ինքնաշեն

ատրճանակը, որը բանի պիտանի էլ չէր: Եվ այդպես, ում գլխին ինչ

փչում էր, հորինում էին:

Հիշում եմ, հորեղբորս աղջիկն էլ՝ Նարինեն, մի ուրախ անեկդոտ

պատմեց մի քիմիկոսի մասին, որպեսզի թեթևացնի լարված վիճակը.

«Մի մարդ իր բնակարանն էր հանձնում մեկին ու ասում էր, որ մինչև

- 66 -

այդ, այստեղ քիմիկոս էր ապրում: Հարցին, բա ու՞ր է նա հիմա,

տանտերը պատին մի մուգ բիծ է ցույց տալիս ու ասում, որ այ սա է»:

Մի օր էլ այցի եկավ, փոքր հորեղբորս՝ Մաքսիմի հետ իր կրտսեր

դուստրը՝ Մանուշակը, որը ինձ շատ էր սիրում: Փոքրիկը տեսնելով

այլանդակված դեմքս՝ շատ հուզվեց ու լաց եղավ: Հարցրի.

-Մանուշակ, շա՞տ եմ տգեղացել:

-Չէ,-ասաց,-Վահրամ, էլի սիրուն էս:

Բոլորս խնդացինք փոքրիկի խոսքերին, քանի որ հավատալու

բան չէր:

Մի ամսից հետո համարյա տեսողությունս լրիվ վերականգնվեց

ու դա իմ ժամանակավոր կուրացման դեռ առաջին դեպքն էր:

10 հոկտեմբեր 2013 թ.

Եգոր դային

Եգոր դային գյուղի տարիքավոր մարդկանցից էր. ցածրահասակ,

ամուր կազմվածքով, աշխույժ ծերուկ էր, ունքերին քաշած «կեփկի»

տակից փայլում էին թուխ աչքերը: Սիրում էր գյուղամեջում նստել ու

ձեռի ճիպոտով հողին ինչ-որ գծեր խզմզել: Պատմում էին, որ Եգոր

դային դարի սկզբներին ֆիդայի էր, Ղարաբաղի հայ և թուրքի

կռիվներին էլ իր ներդրումը ուներ:

Մի օր ջահելները խնդրեցին Եգոր դայուն պատմի իր մարտական

ուղուց և գործունեությունից: Եգոր դային շատ էր համեստ, իր

քաջագործությունների մասին չէր սիրում պատմել, բայց մի օր մի քիչ

բացվեց: Երբ ջահելները սկսեցին շատ հարցեր տալ. «Եգոր դայի քանի՞

թուրք կլինես սպանած: Եգոր դայի ի՞նչ հրացանով էիք կռվում» և այլն,

գլխարկը աչքերից վեր բարձրացրեց, հայացքով զննեեց շրջապատի

ջահելներին և ասաց.

- Լավ, մատաղ, մի բան կպատմեմ: Էդ պատմությունը մինչև հիմա

մտքիցս չի անցնում, պատկերները դեռ աչքիս առջևն են: Առաջին

կռիվս էր, դեռ փորձ չունեի: Հետո էլ կռիվներ եղան, ամա էտ կռիվը

էդպես էլ չմոռացա,- Եգոր դային մի փոքր դադար արեց, գետնին

ճիպոտով էլի խզբզեց ու շարունակեց.

- 67 -

- Էն ամենախառը տարիներն էին, շունը տիրոջը չէր ճանաչում,

աշխարհով մեկ արյուն էր թափվում: Ստեղ էլ թուրքերն էին համը շատ

հանում, մեզ հետ չէին բարիշում: Շատ էի ջահել, նոր էլ հրացան էի

ստացել: Մեր դիրքերը Զառին բաղի մոտ էին: Մի օր թուրքերը

գրոհեցին մեզ վրա, կոտորեցինք շատերին ու առաջ անցանք, սկսեցինք

հետ քշել: Մեկել Շուշվից մեծ քանակով օգնություն եկավ, երեք կողմից

նեղում էին մեզ, ուզում էին շրջապատել: Մեզանից շատ-շատ էին, դե

մենք էլ մի 15-20 հոգով էինք: Հրաման տվին շուտ հետ նահանջել,

ընկերներս սկսեցին կրակելով նահանջել, բայց ես չեմ կարողանում:

Քարի հետևին պառկած էի, ոտերս վախից բռնվել էին, չեմ կարողանում

ոտի կանգնեմ, որ վազեմ: Գնդակներն էլ գլխավերևս վը՜զ հա վը՜զ:

Կողքիս էլ մի թուրք էր ընկած, ես էի խփել, չգիտեմ սպանված էր թե

վիրավոր: Շավարշը հետևիցս կանչում էր. «Եգոր, ելի՛ր, փախի՛ր»:

Գոռում եմ. «Ոտերս բռնվել են, չեմ կարողանում»: Դե ինքը հին գել էր,

շատ կռիվներում էր եղել, կանչում ա. «Կողքի ընկածիդ արյունից մի

կու՛մ արա, խմի՛ր»: Չեմ ջոկում ինչ ա ուզում ինձանից: Նորից ա

գոռում. «Արա՛, շուտ արա արյունից խմիր, ոտերդ բացվելու են»: Արյուն

չէր երևում, քաշեցի «խշտիկս» (սվինը) կուրծքը, արյունը ծորաց: Մի

կում արի, համից ասես գժվեցի, հարբեցի, ոտերս տաքացան: Ելա

տեղից ու հետ վազեցի։ Հազիվ շրջափակումից դուրս պրծանք:

Ջահելները քարացած լսում էին, մեկ էլ էս ու էն կողմից.

- Ախր տհենց բան էլ ա լինո՞ւմ, Եգոր դայի:

- Բա՜, մատա՛ղ: Դուք էլ ի՞նչ ա, կարծում էիք կռվում չիր ու չամիչ

են բաժանո՞ւմ...

«Կեփկի» տակից խորամանկ ժպտում էին Եգոր դայու թուխ

աչքերը:

Այս պատմությունից շատ տարիներ են անցել ու շատ անգամ էի

մտածում, ինչու՞ Եգոր դային չպատմեց իր ու իր ընկերների

սխրագործություններից, մարտական հաջողություններից, քանի որ

բոլոր տարեց մարդիկ գիտեին այդ մասին ու շատ էլ հարգում էին Եգոր

դայուն` իր քաջության համար: Բայց նա պատմեց իր ամենից խղճուկ

ու անհաջող կռվի պահը: Հիմա նոր եմ հասկանում, որ միայն անչափ

համարձակ ու քաջ մարդիկ կարող են հանրության առաջ խոսել,

ծիծաղել իրենց արատների մասին, առանց վախի ու ամոթի: Իսկ քանի

ազգը ունի այդպիսի զավակներ, երբեք չի պարտվի:

15 փետրվար 2014 թ.

- 68 -

Միշ ապան

Միշ ապան մեր գյուղի ամենից բարի ու միամիտ մարդն էր:

Ցածրահասակ, աշխույժ ու մանկական դեմքով մի ծերուկ էր, որի

մասին մարդիկ տարբեր ծիծաղելի պատմություններ էին հորինում ու

պատմում:

Պատմում էին, որ հայրենական մեծ պատերազմի տարիներին

Միշ ապան ֆրոնտից նամակ էր ուղարկել կնոջը, ու վերջում գրել էր՝

«Մարուսա, կիրի մհենգ (հիմա) քանի՞ խոխա օնինք»: Քանի որ ոչ ինքը

ու ոչ էլ կինը կարդալ ու գրել չգիտեին, իրենց նամակները կարդում ու

գրում էին միջնորդները: Կռվից եկած նամակները կարդում էին

շատերի ներկայությամբ, մեկնաբանում, եզրակացություններ անում:

Այդ տողերը կարդալուց հետո ներկաները սկսել են ծիծաղել, ու

վիրավորվել էր Մարուսյայի ինքնասիրությունը: Մարուսյան

պահանջել էր իսկույն գրել պատասխանը. «Միշա՛, այ աննամու՛ս, տու

էսա երկու տարուց ավիլ ա, կռվումը, ես խոխան շտղա՞ պիրիմ:

Հինչքան թողալըս, էնքան էլ կան»:

Բայց «չարամիտ» մարդիկ պատասխանի վերջում այսպես էին

գրել. «Մինն էլ ում պերալ, անումը Կարապետ ընք տիրալ»: Հետո

ասում են էլի նամակ էր եկել. «Վեր մինն էլ պիրիս, անումը Մակարով

կտինիս, տա էլ իմ կամանդիրիս անումն ա»: Եվ այդպես շարունակ,

գրում էին ու խնդում:

Սովի, ցրտի, ցավի, զրկանքների, չարաբաստիկ ու հաճախ եկող

լուրերի այդ ծանր տարիներին մարդիկ իրար հումորով ուժ ու հավատ

էին ներշնչում, թեթևացնելով իրենց սրտերում կուտակված ծանր

ապրումները:

Մանկությանս օրերին էր: Հայրս ու քեռի Յաշան աշխատում էին

Շուշիի տակ գտնվող Քրդանոց կոչվող տարացծքում իրենց

հատկացված հողամասերում: Մի քանի հողամասեր իրար հարևան

էին՝ մերը, հորեղբորս, քեռուս ու իր հորեղբոր որդու՝ Ռուբիկինը:

Շաբաթ ու կիրակի օրերին հաճախ միասին էին հավաքվում,

աշխատում, մի կտոր հաց ուտում ու քաղցր զրույցներ անում:

Չափար կոչվող փշոտ ցանկապատի հետևում երևաց

հորեղբայրս՝ Վազգեն Օվյանը, սպիտակ վերնաշապիկով,

բարձրահասակ, ճերմակակահեր, ասես ողողված վաղ արևի ուրախ

ճառագայթներով: Դեռ մեզ չհասած, ցանկապատի հետևից ուրախ

ողջունեց բոլորիս։ Երևում էր, որ տրամադրությունը շատ էր բարձր:

Մոտեցավ մեզ:

- 69 -

- Վա՜յ, Միշ ապա, գյափտ ինի քու,- ուրախ ասաց հորեղբայրս

(դրանք իր սիրելի արտահայտություններն են, երբ իրեն զարմացնում

էին ինչ-որ անակնկալներով):

- Ա՛ Վազգեն, էտ հինչա իլալ, խե՞ տի ուրախ ըս,- հետաքրքրվեցին

հայրս ու քեռիս:

- Վա՜յ, Միշ ապա, գյափտ ինի քու,- նորից կրկնեց հորեղբայրս՝

ծիծաղելով,- նոր Միշ ապուն հանդիպեցի ֆերմայի մոտ:

Միշ ապան, այդ ժամանակ աշխատում էր Զառուն բաղ կոչվող

քարահանքերի մոտ գտնվող մեր գյուղի հավաբուծական ֆերմայում՝

որպես պահակ: Չգիտեմ ում խելքին էր փչել հավաբուծական ֆերման

կառուցել քարահանքերի ու կրաքարի արտադրության մոտ, որտեղ

հաճախ պայթյուններով քար էին հանում: Մարդիկ հանաքով ասում

էին. «Ֆերմայում հավերի ձվարտադրությունը բարձր է, պայթյունների

վախից հավերը շատ ձու են ածում»: Գուցե և այդպես էր:

Միշ ապուն թույլ էին տվել որսորդական հրացան կրել, այն էլ՝

երկփողանի: Հրացանը ստանալուց հետո Միշ ապան շատ հաճախ

հպարտ ու գոհ քայլում էր գյուղ տանող ճանապարհի եզրով ձգված

ֆերմայի ցանկապատի մոտով, որ մարդիկ տեսնեն, թե ոնց է ինքը

հրացանով միշտ իր «մարտական դիրքերում»: Պարապությունից

սիրում էր հաճախ զրույցի բռնվել ֆերմայի մոտով անցնող-դարձող

համագյուղացիների հետ՝ իրեն յուրահատուկ խոսելակերպով:

Հորեղբայրը սկսեց պատմել:

- Գալիս էի ֆերմայի մոտով: Միշ ապան հեռվից ինձ տեսավ, բայց

ձև արեց, որ չի տեսնում: Մեկ էլ ուսից հանեց հրացանը, երկու անգամ

օդում կրակեց ու նորից կախեց ուսին: Շատ բարձր, հեռվում մի ուրուր

էր թռչում: Երբ հավասարվեցի իրեն, հարցրի. «Հը, Միշ ապա, նի եկե՞ր»:

«Հա, բա՞ հունձ չի նի եգալ»,- զարմացավ Միշ ապան: «Միշ ապա, պա

խե՞ վեր չի ընգնում»,- հարցրի: «Վա՜... Վազգեն, մադաղ ինիմ, բա

ղուզղունեն (բազեի) քամագը ղիրմավ (արճիճով) լձալ ում, հո՞ւնձ վեր

ընգնե: Դեսնո՞ւմ ըս, հունձա ձանդր-ձանդր թռչում...»:

Ծիծաղից մեռա: Ասում եմ. «Ա՛յ Միշ ապա, պա վեր ղիրմով լցալ

ըս, եթե վերքից չէ, ծանրությունից գոնե պիտի վեր ընգնե»: Միշ ապան

տեսավ որ էլ նահանջելու տեղ չունի, երկար-բարակ մտածեց ու ասաց.

«Վազգեն, մադաղ ինիմ, բա վախում ա է վեր ընգնե, վեր մեհեդ էլ

չլձնիմ»:

Համընդհանուր ծիծաղ պայթեց:

- Վա՜յ, Միշ ապա, գյափտ ինի քու,- բոլորից աշխույժ ծիծաղում էր

հորեղբայրս,- ասում ա. «Վախում ա վեր ընգնե, վեր մեհեդ էլ չլձնիմ...»:

- 70 -

Ուրախ օր էր: Միշ ապու անվան հետ կապված ուրախ

արկածներին մի նոր պատմություն էլ էր ավելացել:

30 սեպտեմբեր 1913 թ.

Անուղղելի բնավորություն

Մանկուց շատ նրբազգաց էի ուրիշների ցավին: Երբ առաջին

անգամ զգացի ցավի զգացումը, հասկացա, որ երբեք չի կարելի ցավ

պատճառել մեկ ուրիշին, քանի որ դա վատ է: Ինձ թվում էր՝ քանի

կենդանի էակը ցավ է զգում, ուրեմն հոգի ունի, գուցե ոչ այնպիսինը,

ինչպիսինը մերն է, բայց ինքն էլ իր յուրահատուկ հոգին ունի ու չարժե

անտեղի ցավ պատճառել: Երբեմն, թվում էր, թե բույսերն էլ են ցավ

զգում, բայց ոչ մի կերպ չեն կարողանում այն արտահայտել, քանի որ ոչ

լեզու ունեն և ոչ էլ մկաններ, որ իրենց շարժումներով ցույց տան իրենց

ցավը: Հետագայում իմ տեսակետը մի քիչ փոփոխությունների

ենթարկվեց որսի և ձկնորսության բնագավառում, բայց հիմնականում

հավատարիմ մնացի այդ սկզբունքներին:

Ամենից շատ չեմ կարող տանել, երբ անտեղի ցավ են

պատճառում մարդկանց՝ որոնք ինչ-որ պատճառներով ընդունակ չեն

իրենց պաշտպանելու: Այդպիսի դեպքերում միշտ անցնում եմ

տուժողների կողմը, եթե նույնիսկ նեղացնողներն իմ ամենից մոտիկ

ընկերներն ու բարեկամներն են:

Մի քանի դեպք հիշեցի իմ մանկության և պատանեկության

տարիներից, որոնց մասին երևի արժե պատմել:

Երկրորդ դասարանում էի սովորում: Դպրոցում ազատ ժամերին

տղաներով սիրում էինք խաղալ դպրոցից քիչ ներքև գտնվող մի հարթ

տարածքում, որը շրջափակված էր սաղարթախիտ ծառերով և

անտառի բացատ էր հիշեցնում: Այդտեղ մեզ շատ ապահով էինք զգում,

պաշտպանված: Դա մեր խաղերի և հանդիպումների սիրած վայրն էր:

Մի օր այդ բացատում խաղալիս, նկատեցինք մեր մոտով անցնող

խորհրդային բանակի մի զինվորի: Մեր տղաները սկսեցին ռուսերեն

լեզվով կրծքանշաններ խնդրել: Չգիտեմ ինչ նա պատասխանեց, բայց

շուտով մերոնք սկսեցին ձեռ առնել ու ոչ հաճելի խոսքեր ասել այդ

զինվորի հասցեին: Ձեռ էին առնում, կապիկություններ անում, որը նրա

- 71 -

դուրը չէր գալիս: Այդ ամենն իմ դուրը չեկավ և սկսեցի նախատել ու

սաստել մեր տղաներին, որ վերջ տան իրենց տգեղ պահվածքին: Շատ

էի զայրացել մերոնց վրա, այդ ամենը հեչ սրտովս չէր: Բայց մերոնք դեռ

շարունակում էին իրենց չարաճճիությունները:

Մեկ էլ ռուս զինվորը կատաղած հարձակվեց մեր ուղղությամբ,

բոլորը փախան, իսկ ես հանգիստ կանգնած էի, ոչ վախի ու ոչ էլ մեղքի

զգացում ունեի. փախչելու պատճառ չկար: Բայց սա հարձակվեց ինձ

վրա, ամուր ձեռքերով բարձրացեց ինձ, շրջեց ու գլխիվայր այնպես

զարկեց գետնին, քիչ մնաց գլուխս ու վիզս ջարդեր: Այնքան

անսպասելի էր ինձ համար, որ չկարողացա անգամ գիտակցել: Գլխիս

ու վզիս ցավն այնքան ինձ չէր նեղացրել, որքան իմ հոգու

վիրավորանքի ցավը: Շատ վիրավորված ու նեղացած էի: Լացելով

փախա, ոտիս տակ ընկած մի մեծ քար առա ու նետեցի զինվորի

ուղղությամբ: Կպավ թե չէ՝ չեմ հիշում, բայց խիստ նեղացած էի: Հեռվից

մեր տղաներն էլ սկսեցին քարկոծել դրան, բայց էլ կարեկցանքի

զգացում չունեի նրա նկատմաբ:

Երբ վազելով հասա մեր տղաներին, ամեն կողմից ինձ վրա տվին.

- Ինչու՞ էիր իրեն պաշտպանում, տեսա՞ր ինչ անասուն է...

Չգիտեի նույնիսկ ինչ պատասխանել, զգացմունքներս իրար էին

խառնվել:

Նման մի դեպք էլ կատարվեց երրորդ դասարանում, երբ 9-րդ դպրոցից

մեզ մոտ տեղափոխվեց Ազատ անունով մի տղա: Անապահով ու

աղքատ ընտանիքից էր, ծնողները կարծեմ բաժանված էին կամ էլ միշտ

կռվում էին իրար հետ: Ազատը միշտ դպրոց էր գալիս կեղտոտ

շորերով, խիստ առանձնանում էր բոլորից: Ուժեղ էր, հաղթանդամ,

բայց ոչ ոք չէր սիրում իրեն: Դասարանի տղաները խմբով նեղացնում

էին նրան, ծեծում, իսկ ես միշտ փորձում էի պաշտպանել, չէի թողնում

որ համը հանեն:

Մի օր տղաները սկսեցին գազանաբար ծեծել Ազատին: Ամեն

կողմից վրա էին տվել, խփում էին, ով՝ ոտով, ով՝ ձեռով կամ փայտով:

Դասամիջոցին էր: Պատահական դասարան մտա և տեսա այդ ամենը:

Նետվեցի կռվողների մեջ ու սկսեցի այս ու այն կողմ քշել մեր

տղաներին, գոռում էի, որ վերջ տան ծեծը: Հազիվ հանգստացրի

բոլորին, երբ Ազատը արնոտ դեմքով, քթից արյուն էր գալիս,

անսպասելի հարձակվեց ինձ վրա ու սկսեց բռունցքներով հարվածներ

հասցնել դեմքիս: Այնքան էր գազանացած, որ չէր գիտակցում թե ինչ էր

անում: Իմ ու իր մեջ կռիվ բռնկվեց, ես ավելի շատ պաշտպանվում էի

- 72 -

ու փորձում էի հանգստացնել: Տղաները տեսնելով որ խելքի չի գալիս,

նորից վրա տվեցին ու շարունակեցին ծեծը, մինչև հնչեց զանգը:

Դրանից հետո ոչ ոք իրեն էլ չէր ծեծում, բայց Ազատը միշտ իմ

առաջ մեղավոր էր զգում: Տնից տարբեր քարտեզներ, խեղճ ու կրակ

խաղալիքներ էր բերում ու փորձում էր ետ վաստակել իմ

մտերմությունը:

Հաջորդ դեպքը պատահեց ութերորդ դասարանում: Մի կիրակի

օր, գյուղի տղաներով խաղում էինք մեր գյուղի արևմտյան ծերին.

չհասած «Խաչին տակ» կոչվող սուրբ Սարիբեկի սրբավայրը՝ սարի մի

լանջ կար, «Տանձի տակ» էինք կոչում՝ ի շնորհիվ միայնակ, վիթխարի

ու վայրի տանձենուն:

Խմբով խաղում էինք, թափառում այդ վայրերում մի ութ-տասը

հոգով: Գարունը նոր էր բացվել, տաք ու հիանալի եղանակ էր: Հեռվից,

նկատեցինք, որ մեր ուղղությամբ, ինչ որ անծանոթ տղա է իջնում: Երբ

մոտեցավ մեզ, չեմ հիշում ինչ ասաց, մեր տղաները լեզվակռիվ

սկսեցին սրա հետ: Սկսեցին ձեռ առնել, հայհոյել նրան: Թեկուզ մեր

տղաներից ավելի տարիքով էր, բայց քանի որ մենակ էր ու

անպաշտպան, ինձ դուր չեկավ մեր տղաների պահվածքն ու

անպարկեշտ վերաբերմունքը: Սկսեցի ակտիվ պաշտպանել անծանոթ

տղային, էլի մերոնց էի նախատում, որ ձենները կտրեն, թողնեն որ

«մարդը շարունակի իր ճանապարհը»: Այդպես, մի քանի րոպե

շարունակվեց լեզվակռիվն ու իմ խաղաղություն հաստատելու

ջանքերը, մինչև անծանոթ տղան չշվվացրեց՝ երկու ձեռների զույգ

մատները բերանը խոթելով: Քիչ հեռվից, թփերի հետևից իր ընկերները

դուրս թռան, փետերով, կացնով և ինչ-որ իրեր ճոճելով, նետվեցին մեր

ուղղությամբ, շրջափակելու մտադրությամբ: Մեզանից թվով շատ էին:

Մեր տղաները փախան: Քանի որ երբեք փախնելու սովորություն

չունեի, մնացի մենակ՝ դեմ առ դեմ կանգնած անծանոթ տղայի հետ, երբ

իր ընկերները շրջապատեցին մեզ:

- Հը՛, ի՞նչ էիք ուզում ինձանից դե հիմա խոսիր, տեսնեմ:

Ինձ համար ամեն ինչ արդեն պարզ էր: Դա սադրանք էր,

որոգայթ, որը վաղօրոք սրանք մտածել էի մեզ կռվի քաշելու

նպատակով: Ու քանի որ տարիքով մեզանից ավելի մեծ էին ու

քանակով էլ շատ, բարձր ոգևորություն ունեին, չնայած որ մեր գյուղի

մոտ էին: Ստեփանակերտի տղաներից էին, բոլորն էլ լկտի ու

ինքնավստահ:

Ես էլ էի հանգիստ ու ինքնավստահ, ոչ միայն այն պատճառով, որ

Ստեփանակերտի «Դինամո» մարզասրահում մանկուց պարապում էի

- 73 -

ազատ ըմբշտամարտով, հետո «սամբո» և արևելյան տարբեր

մարզաձևերով, այլև խիղճս մաքուր էր իր հանդեպ, ոչ մի վատ բան չէի

ասել, այլ ընդհակառակը փորձել էի պաշտպանել իրեն մեր տղաների

անթույլատրելի ոտնձգություններից:

- Եթե չես մոռացել, փորձում էի քեզ պաշտպանել ու թույլ չէի

տալիս որ քո հասցեին վատ բան ասեին,- ասացի իրեն ու

հասկանալով, որ միևնույն է, մտադիր են կռվելու, հերթով նայեցի

բոլորին, փորձելով հիշել դեմքերը, որ հետո, պետք եղած դեպքում

բռնացնեմ ամեն մեկին: Մեկ էլ, հանկարծ ու անսպասելի ապտակ

ստացա դեմքիս: Այնքան ուժեղ էր, որ մի պահ աչքերս մթնեցին ու

գիտակցությունս անջատվեց: Բոլոր կողմից վրա տվեցին ինձ ու

ձեռքերով ներքև էին հրում, գետնին ոտնատակ գցելու համար: Ուշքի

գալով, ուժով բարձրացա և աջ ու ձախ հրելով, ազատվեցի քաշքշուկից:

Ապտակի հեղինակը, մեր հին «անծանոթ տղան» արդեն հեռացել ու

կանգնել էր մի երեք մետր հեռավորության վրա: Չեր սպասում, որ

դիմադրություն պիտի ցուցաբերեի:

Կատվի պես ճարպիկ ոստյուն գործեցի ու ցատկեցի իր

ուղղությամբ, ոտով հարվածելու: Հազիվ հասցրեց մի կողմ նետվել: Իմ

այդ անսպասելի հնարքը ապշեցրեց բոլորին, մի պահ քարացան ու

չէին համարձակվում մոտենալ: Շրջան էին կազմել շուրջս ու սպասում

էին:

- Ի՞նչ եք վախկոտների պես բոլորդ հարձակվում, ով համարձակ

է՝ թող մենակ ինձ հետ կռվի:

Հեռվում մեր տղաներն էին աղաղակում, բայց ոչ մեկը օգնության

չէր գալիս: Տեսնելով, որ ոչ մեկը չի համարձակվում մոտենալ ինձ,

սկսեցի հետ նահանջել: Երբ կտրուկ շարժում արեցի դեպի փակ օղակը,

սրանք ցրվեցին ու ինձ բաց թողեցին: Մեկը՝ Զաքար անունով, սկսեց

կացինը ճոճելով ինձ մոտենալ: Մի քար առա ձեռս, ստիպված

կանգնեց: Մեկ էլ ինչ-որ տեղից ձեռքներին հրացան հայտնվեց՝ՏՈԶ-8:

Այդ հարացանը լավ գիտեի, շատ էի կրակել դրանից, հայրս էլ ուներ:

Սկսեցի հետ նահանջել, քարը ձեռքիս: Հեռվում նկատեցի մեր հարևան

Ջանիբեկին: Վազելով մեր ուղղությամբ էր գալիս: Մեր տղաներն էին

օգնության կանչել: Մեզանից մի երկու տարով մեծ էր, բայց շատ

համարձակ էր, ճարպիկ և ուժեղ: Միշտ ինձ վագր էր հիշեցնում. վագրի

պես անկանխատեսելի էր ու անպարտելի: Քաղաքում իր տարիքի

խուժանների մոտ հեղինակություն ուներ:

Ջանիբեկը, մոտակա խնձորի այգու փշե չափարից մի սուր փետ

էր քաշել ու վազում էր մեր ուղղությամբ: Տեսնելով Ջանիբեկին, սրանք

- 74 -

պոկվեցին ու փախան, ու ո՜նց էին փախչում: Մեր տղաներն էլ հեռվում

կանգնած, շարունակում էին իրեց ուրախ աղմուկ-աղաղակը:

Դրանով պատմությունը չավարտվեց: Մի քանի օրից հետո,

առավոտյան, գյուղից եկած մեր ավտոբուսը կանգ առավ քաղաքի

շուկայից վերևի կանգառում, իջա ու դպրոց էի գնում: Դեմ առ դեմ

պատահեցի Զաքար անունով կացին ճոճող ջահելին: Ինձ տեսնեելով,

վրդովվեց:

- Արի, արի դե մոտս,- ասացի,- թե մենակ կացնով ու ընկերներով

ե՞ս համարձակ:

- Սպասիր,- ասաց,- քեզ հետ կռվելու հիմա ցանկություն չունեմ,

բայց ասելու բան ունեմ: Արդեն ձեր բոլոր տղաներին հայտնաբերել ենք

ու Ծիլին (ածելի) ասել է, որ բոլորիդ հավաքելու է այստեղ, այ էս

պուրակում, շատրվանի մոտ ու բոլորիդ պատժելու է: Ոնց մենք ենք

ոտաբոբիկ մինչև քաղաք փախել, այնպես էլ դուք եք ոտաբոբիկ այստեղ

վազվզելու:

- Ծիլին ո՞վ է,- ծիծաղեցի:

- Մեր գլխավորը, որ քեզ ապտակել էր:

- Լավ կլինի, հենց ինքն էլ ինձ պետք է,- ասացի,- սպասում եմ

հրավերի:

Դրանից էլի մի քանի օր հետո հանդիպեցի Ջանիբեկին: Պատմեցի

Ծիլի կոչվածի մտադրության մասին, քմծիծաղ տվեց:

- Էդ լակոտի մասին մոռաց, արդեն հարցերը լուծել եմ...

Հետո պարզվեց, որ հանդիպել էին իրար և Ջանիբեկը որոշել էր

հետը մենակ կռվել: Այդ տղաները քաղաքի «բազարին թաղի» խուժան

լակոտներն էին, որոնք խաղաքում վատ համբավ ունեին: Իսկ իրենց

ասելով՝ մեր գյուղի մոտից փախել էին, իբր իրենց թվացել է, թե

Ջանիբեկի ձեռին հրացան է եղել, իսկ իրենք էլ փամփուշտներ չունեին:

Կռվում Ջանիբեկը ծեծել էր դրան, գցել տակը և ուզում էր բերանը

պատռել, իսկ այդ «կտրիճը» ներողություն էր խնդրել և խոստացել

այլևս չանհանգստացնել մեզ: Դրանից հետո Ջանիբեկն ինձ առյուծի

երախը պատռող Սամսոնն էր հիշեցնում:

Պարզվեց նաև, որ մեր գյուղի տղաներից մեկին դպրոցում

բռնացրել էին ու նա բոլորիս անուն առ անուն ծախել էր՝ հայտնելով, թե

ով ո՞ր դպրոցում է սովորում:

Դրանից հետո Ջանիբեկը բոլորիս ներկայությամբ ասաց.

- Այսուհետև Վահրամից բացի ոչ մեկի համար թիկունք չեմ

կանգնի, ոչ մեկդ արժանի չեք դրան...

- 75 -

Մի դեպք էլ ռազմական ուսումնարանից եմ հիշում: Երբ խմբի

տղաները ձեռ էին առնում ու ծեծում Յակուբով ազգանունով մեր խմբի

մի ուզբեկի, ով շատ վատ էր խոսում ռուսերեն, էլի պաշտպանել ու

թույլ չէի տվել որ ծեծեն: Վերջում էլի մեր դասարանի Ազատի պես ինձ

վրա էր հարձակվել, որպես «երախտապարտության» նշան:

Հետադարձ հայացք ձգելով իմ անցյալի այդ պատմություններին,

երբեմն ինքս զարմանում եմ իմ բնավորությունից, որ երբեք, այդպես էլ

հետևություններ չարի ու շարունակում էի պաշտպանել ու կանգնել

անպաշտպան թույլերի թիկունքին, որոնք գուցեև արժանի չէին դրան:

13 հուլիս 2014 թ.

Խանաբադի այգիները

Ավազե դղյակներ են մեր հուշերը կյանքի ծովափին, որոնք

ժամանակի ընթացքում, իրադարձությունների ալիքների

հարվածներից ջնջվում, անհետանում են՝ թողնելով ափին ավազի

անդեմ կույտեր ու փրփուրներ, իրենց հետ մութ ջրերի անհունը

տանելով դղյակների չնաշխարհիկ գեղեցկությունը: Նորից նրանց

սքանչելի պատկերները տեսնելու համար մտովի փորձում եմ

խորասուզվել այդ վաղուց մոռացված, կիսաթափանց հուշերի ծովը,

հետ բերելու իմ կորած դղյակները: Եվ իմ աչքի առաջ բացվում են

կանաչ խաղողի անծայրածիր այգիներ՝ լուսավորված ամռան հրաշեկ

արեգակի լուսափթիթ ճառագայթներով:

Խանաբադի խաղողի այգիները ջերմ զգացումներ են թողել իմ

պատանի հոգու խորքում: Այդ այգիների ճանապարհին ձեռք բերեցի իմ

ամենից մոտիկ ու մտերիմ ընկերներին, այդ այգիներում զգացի

առաջին սիրո քաղցրությունը: Ես երջանիկ էի այդ այգիներում:

Ութերորդ դասարանն ավարտելուց հետո մեր ութամյա

հինգերորդ դպրոցը փակեցին, և կրթությունս շարունակեցի առաջին

դպրոցում, որն ավելի բարձր էր գնահատվում իր կրթության որակով:

Նոր դպրոց, նոր դասարան, նոր ուսուցիչներ ու աշակերտներ: Թեկուզ

և լավ էի ավարտել նախկին դպրոցը, նոր դպրոցում առավել ևս

ինքնահաստատման կարիք կար, քանի որ խիստ զգացվում էր

աշակերտների գիտելիքների մակարդակի տարբերությունը:

- 76 -

Շուտով սկսվեց խաղողաքաղը. մեր դպրոցին հատկացրված էին

Խնաբադ գյուղի կոլտնտեսության խաղողի այգիները: Առաջին անգամ

էի տեսնում խաղողի այդպիսի անծայրածիր այգիներ: Կանաչ,

զմրուխտե թփերից կախված ոսկեղեն խաղողի ողկույզներ ու այդ

ամենը՝ ինչ-որ հեքիաթային աշխարհ էր հիշեցնում:

Խաղողաքաղի էին մեզ տանում ավտոբուսներով, որոնք լեցուն

էին իններորդ և ութերորդ դասարանի աշակերտներով:

Տղաների մոտ, դպրոցում, դեռ առաջին դասարանից միշտ

մրցակցություն կար, ով է ամենից ուժեղը: Նոր դպրոցի աշակերտները

լսել էին իմ նախկին հեղինակության մասին ու առիթ չէին բաց

թողնում՝ ինձ կպնելու, կռվի ներքաշելու նպատակով: Վստահ լինելով

իմ ուժերին ու կամքին, այդ երեխայություններն ու

չարաճճիություններն ինձ մոտ ավելի շատ ծիծաղ էին առաջացնում,

երբեմն էլ ձանձրույթ:

Մի օր էլ ութերորդ «Բ» դասարանի տղաների հետ ավտոբուսով

մեկնեցի այգիները: Տղաներն ավտոբուսում հավաքվել էին իմ շուրջ, և

հերթական անգամ որոշել ստուգելու նյարդերիս ամրությունը:

Բարձրահասակ մի տղա՝ Անդրանիկ անունով, հանել էր իր վառած

ծխախոտը և իբր թաքուն ուզում էր ծխախոտով վառել ձեռքս, իսկ

ընկերներն աչքները չռած, մեզ էին նայում: Ձևացնում էի, թե իբր չեմ

նկատում, բայց ներքուստ խիստ լարվել էի ու պատրաստվել կրելու

անտանելի ցավը: Երբ ծխախոտի վառվող մասը կպցրեց ձեռքիս,

զսպելով ինձ, ցույց չտվեցի որ ցավ եմ զգում և որոշ ժամանակ, ինչքան

հնարավոր էր, համբերեցի, ապա ուղիղ նայելով իր աչքերի մեջ,

հարցրի.

- Ինչո՞ւ ես ձեռքս վառում, գո՞ւցե քո ձեռքի վրա էլ փորձես ցավի

ուժը:

Տղան կարմրեց, իջեցրեց գլուխը, իսկ ընկերները շրջեցին իրենց

դեմքը: Դրանից հետո ինչ-որ մի անհավանական ուժ բոլորին

մերձեցրեց ինձ հետ, և բոլորը դառան իմ մտերիմ ընկերները: Իհարկե,

հնարավոր էր նաև այլ տարբերակ՝ կռիվ սարքել այդ արարքի համար,

գուցե և հաղթող դուրս գալ, բայց դժվար թե դրանից հետո նրանք ինձ

հետ այդքան կմերձենային: Մի քանի վայրկյանների ցավը

համբերատար տանելով, ես շահեցի լավ ընկերներ:

Ամենից շատ մտերմացա Վահան Ղարիբյանի հետ: Բռնցքամարտ

էր պարապում, շատ հանդուգն էր, համարձակ ու անվախ: Աչքերից

բոցեր էին ցայտում, անչափ անկեղծ էր ընկերների հետ, առյուծի սիրտ

ուներ ու զուլալ հոգի: Շատ ուժեղ հումորի զգացում ուներ, որն անչափ

- 77 -

իմ դուրն էր գալիս: Սիրում էր ուրախ հանաքներ անել, նույնիսկ իր

ամենից մերձավոր ընկերներով, և դրանից ոչ ոք չէր նեղանում, բոլորը

միասին ուրախ ծիծաղում էինք: Հանաքների մեջ բոլորովին էլ

չարություն չկար, բայց սերն ու բարությունը զգացվում էր իր ամեն մի

խոսքում: Ու տարեցտարի մեր ընկերությունն ավելի ուժեղացավ, և նա

դարձավ իմ ամենամտերիմ ու հոգեհարազատ ընկերը:

Մեր դասարանի տղաներն էլ էին շատ ուրախ ու չարաճիճի:

Բոլորն էլ խելոք ու դաստիարակված էին, լավ ընտանիքներից: Մեծ

հաճույք էր ունենալ այդպիսի ընկերներ, և ես երջանիկ էի, որ բախտն

ինձ այդպիսի ընկերներ էր պարգևել:

Խաղողաքաղի ժամանակ, մի շոգ օր խաղող հավաքելուց հետո

որոշեցինք մի թեթև ընդմիջում անել: Մեր դասընկերներից մեկը՝

Սասունը, ում հետ նույն օրն էինք ծնվել, նստել էր խաղողի թփերի

ստվերում ու հանգստանում էր: Մեզ մոտեցավ մեր դասարանի

դասղեկը՝ Ռոզա Գրիգորևնան, ով մեզ նաև անգլերեն էր

դասավանդում. մի ջահել, նուրբ ու սիրունիկ օրիորդ: Տեսնելով

Սասունին նստած, մեզ էլ կանգնած մոտը, խիստ բարկացավ, որ չենք

աշխատում:

- Վա՜յ, Սասուն, էս ի՞նչ է պատահել, ինչո՞ւ չեք աշխատում, քեզ

համար նստած քեֆ ես անում:

- Է՜, գիտե՞ք Ռոզա Գրիգորևնա, արևի տակ երկար չեմ

կարողանում մնալ, գիմորոյ ունեմ...

Տղաներով փռթկացրինք, Ռոզա Գրիգորևնան շիկնեց.

- Անպետքի մեկը, մտածիր ինչ ես դուրս տալիս,- ասաց

վիրավորված ու հեռացավ:

Սասունը շվարած ինձ էր նայում.

- Բայց ես ի՞նչ վատ բան ասացի, ինչո՞ւ ինձնից նեղացավ:

- Սասո՛ւն, դու երևի գայմարիտ էիր ուզում ասել:

- Հա, էլի, գայմարիտ, արևի տակ որ աշխատում եմ երկար, գլուխս

ցավում է:

Իսկ երբ բացատրեցի, թե որն է գեմորոյը, Սասունն իրեն վատ

զգաց, ուզում էր գնալ բացատրվելու: Համոզեցի, որ հիմա դեռ պետք չի,

հետո, երբ բարկությունն անցնի, հետո կմոտենա:

Ճաշելու համար մեզ հետ տնից ուտելիքներ էինք բերում: Հաճախ

էլ, ուսուցիչներից թաքուն, ամեն մեկս մի շիշ գինի էինք վերցնում և մեր

ճաշը վեր էինք ածում ուրախ խնջույքի: Այդպիսի մի քնջույքից հետո,

երբ քեֆներս լավ էր, կատարներս կարգին տաքացած, որոշեցինք իջնել

Ասկերան, որը հեռու չէր Խնաբադի այգիներից՝ Ասկերանի բերդը

- 78 -

տեսնելու: Քանի որ մեր ընդհանուր ղեկավար ընկեր Ասրյանը հետս

լավ էր, որոշեցի ես մոտենալ՝ համընդանուր մեր խնդրանքը

հաղորդելու: Ասրյան Սլավիկը մեր մաթեմատիկայի ուսուցիչն էր ու

դպրոցի ուսմասվարը: Երևի նկատեց որ քեֆներս լավ է, համոզեց որ

չարժե զուր ժամանակ վատնել:

Բացի բերդը նայելուց, մտադիր էլ էինք նաև ճաշակել Ասկերանի՝

մարզում հայտնի գարեջուրը: Բայց այդ օրը, այդպես էլ չիրականացան

մեր պատանեկան ցանկությունները:

Իններորդ դասարանն ավարտելուց հետո, համարյա այդ նույն

կազմով և զուգահեռ դասարանի մի խումբ աշակերտներով

ճանապարհվեցինք Խնաբադի ամառային աշխատանքային ճամբար:

Ցերեկներն աշխատում էինք խաղողի այգիներում, զբաղվում էինք

«կանաչակապով», այսինքն՝ խաղողի վազի շիվերն ու ճյուղերը

հավաքում էինք ու թելերով կապում սյուներից ձգված պողպատե

լարերին: Աշխատանքից հետո, երեկոները սկսվում էին մեր

զվարճանքները: Ապրում էինք գյուղի ակումբի շենքում: Տղաները քնում

էին բեմի վրա, տնից բերած ծալովի մահճակալներին, իսկ աղջիկները՝

ակումբի հետևի սենյակներում: Երբեմն հյուր էինք գնում աղջիկներին,

երկար նստում էինք, զրուցում՝ մինչև ուսուցիչները մեզ դուրս չէին

քշում՝ քնելու:

Մի երեկո, նստած զրուցում էինք, մեր դասարանի աղջիկների

սենյակում, երբ պատուհանից մի մեծ բզեզ ներս թռավ ու ընկավ ոտիս

մոտ:

- Այդ ի՞նչ էր, այդ ի՞նչ էր,- այս ու այն կողմից վախվորած

հարցրին աղջիկները:

Որոշեցի իբր հանաք անել, վերցրի բզեզն ու նետեցի աղջիկների

կողմը: Հետագա ընթացքը շատ անսպասելի էր բոլորիս համար: Մեր

դասընկերուհի Բելլան ճչաց ու կորցրեց գիտակցությունը: Սարսափ

տիրեց, բոլորը խուճապի մեջ էին: Որպես գլխավոր մեղավոր՝ ինձ

չկորցրի, իսկույն առաջին օգնությունը ցույց տվեցի՝ մինչև աղջիկը

գիտակցության եկավ: Խիստ փոշմանել էի իմ հիմար արարքից, լավ է

Բելլան էլ ոչինչ չէր հիշում: Հիմա նա Արցախի հանրային ռադիոյի

ճանաչված լրագրողներից է։

Ճամբարի մեր երեկոները նման չէին մեկը մյուսին: Միշտ մի բան

էինք մոգոնում, զվարճանում մեր արկածներով: Շուտով ավելի սուր

զգացողություններ ստանալու ցանկություններ առաջացան:

Տղաներով որոշեցինք ակումբից ներքև գտնվող թթի բաղում

հավերի որսով զբաղվել: Սասունն իր հետ օդամղիչ հրացան էր բերել.

- 79 -

հենց դրանով էլ երեկոները սկսեցինք մեր որսը: Բաղում մի երկու հավ

էինք խփում, խորովում և տղաներով քեֆ անում։ Թթի օղին էլ սեղանից

անպակաս էր, գյուղի տղաներից էինք գնում: Հավերից հետո անցանք

սագերին: Ուրախ խնջույքներ էին: Մեր թամադան Վահանն էր, իսկ

զվարճալի կենաց ասողը՝ Ափոն, մի փոքրավուն ու ծիծաղկոտ տղա:

Մի կենացն եմ լավ հիշում.

- Տղե՛րք, վեչ միլիցա ընգնինք վըչ էլ բալնիցա,- ասաց Ափոն,

բաժակները շրխկացրինք ու մի լավ ծիծաղեցինք:

Մի երեկո էլ, էլի քեֆի էինք պատրաստվել՝ շիկացած ածուխների

վրա սագի միս էինք խորովում, երբ մոտներս հայտնվեց գյուղացի մի

ծեր մարդ: Պապիկին էլ սեղան հրավիրեցինք մեր «սեղանին»: Մեզ հետ

լավ կերավ-խմեց, մեր կենացները լսեց, ծիծաղեց ու վերջում էլ մի

կենաց ինքն ասաց.

- Երեխեք, էս էլ եկեք խմենք էն համբերատար մարդու կենացը,

որի հաշվին մի շաբաթ է քեֆ էք անում, էս էլ, դեհ, իմ կենացը...

Շատ անհարմար դրության մեջ էինք, բայց պապիկի քեֆը լավ էր:

- Լա՛վ, լա՛վ, երեխեք ջան, որ ես ձեզանից չեմ նեղվում, դուք ինչի՞

եք ինձանից նեղանում: Մենք էլ ձեր տարիքին ենք եղել, մենք էլ ձեզ

նման շատ-շատ բաներ էնք արել, հիմա էլ այդ ամենը մեր գլխին է

գալիս: Որ հետո ձեր գլխին էլ չգա, եկեք այսօրվանից

պայմանավորվենք, որ էլ հավերս ու սագերս վրա որսորդություն

չանեք: Դեհ, ձեր կերածն էլ հալալ...

Այդ օրվանից մեր որսն ու խնջույքներն ավարտեցին:

Երեկոներին բարձրախոսով երաժշտություններ էինք միացնում

ու պարում էինք ակումբի հետևի հարթակին: Մեր այդ տարիների

սիրած երաժշտությունները իտալական էստրադային երգերն էին, որ

մոգական ազդեցություն ունեին մեր պատանի հոգիների վրա: Ամենից

սիրածն էլ «Ֆելիչիտա» երգն էր ու նման շատ երգեր՝ «Ռիչի ի պովերի»,

Ալբանո և Ռամինա Պաուեր դուետի, Տոտո Կուտունյոի, Ադրիանո

Չելենտանոյի և, իհարկե, «Arabesque» հրաշալի խմբի կատարմամբ:

Այդ հրաշալի երգերի տակ, առաջին անգամ տեսա մի սևուկ ու

քնքուշ աղջկա, որին երբեք չէի տեսել, թեկուզ սովորում էր զուգահեռ

դասարանում: Հենց առաջին հայացքից էլ սիրտս մտավ:

- Ո՞վ է այս հրաշքը,- հարցրի:

- Դա մեր դասրանի Արինան է,- պատասխանեց մոտս

նստարանին նստած Ստեփանը:

Այդ օրվանից էլ ոչինչ ինձ չէր հետաքրքրում, միայն նստեի

նստարանին ու սիրելի մեղեդիների տակ նայեի ու հիանայի այդ չքնաղ

- 80 -

էակով: Ես հիանում էի նրա ամեն մի շարժումով, ժպիտով, ձայնից ու

զրնգուն ծիծաղից: Սիրտս թռթռում էր կրծքավանդակումս՝ ծուղակ

ընկած թռչնակի պես: Ես երջանիկ էի, անչափ երջանիկ...

Հայացքս բարձրացնում էի դեպի երկինք, վերևում աստղազարդ

երկինքն էր, անթիվ ջահերի պես պսպղացող աստղերով ու կարծես

նրանք էլ էին երջանիկ, նրանցից էլ ասես դեղին մեղրի պես քաղցրիկ

երջանկություն էր ծորում: Երկար-երկար նայում էի աստղերին ու

հոգիս ուզում էր թևեր առնել, թռչել ու խառնվել այդ երջանիկ

լուսատուներին: Նորից իջնում եմ երկիր ու իմ առջև պարում է մի

երկնային հրեշտակ, ասես ինքն էլ էր իջել այդ աստղերից: Ես երջանիկ

էի և ուզում էի ճչալ, գոռալ. «Ես երջանիկ եմ, ես սիրում եմ»...

Խնաբադի ճամբարն իմ դալար կյանքին նոր իմաստ տվեց ու ինձ

թվում էր, թե դա շարունակվելու է անվերջ, հավերժ...

Ի՞նչ իմանայի, որ երջանկությունից մինչև տառապանք մի քայլ է,

սիրուց մինչև ատելություն՝ կես քայլ: Բայց դա արդեն հետո էր: Իսկ

այստեղ, Խնաբադի այգիներում, Խնաբադի ճամբարում ես երջանիկ էի

ու երբեք այդքան երջանիկ չէի եղել:

19 հուլիս 2014 թ.

Պապիս երազանքը

Դպրոցական տարիներին շատ էի սիրում ռադիոտեխնիկան:

Ինչպես ասում էին՝ ռադիոսիրող էի, ու ազատ ժամանակներս տարբեր

ռադիոսարքեր էի հավաքում ու մեծ էլ հաճույք էի ստանում դրանից:

Մի օր տանը, սեղանի մոտ նստած, էլեկտրական զոդիչը ձեռքիս,

ռադիոդետալները առջևս շարած, ռադիոընդունիչ էի հավաքում: Օդում

կանիֆոլի ծուխն էր բուրում, որի հոտը երևի մեր տնեցիներից միայն

ինձ էր դուրալի:

Սենյակ մտավ Գարեգին պապս։ Աշխատանքից էր վերադարձել,

աշխատում էր գյուղի կոլտնտեսությունում: Մի երկու անգամ

հանդիսավոր հազաց, իմաց տալով որ ծուխը դուրը չի գալիս, ապա

հեգնանքով հարցրեց.

- Էդ ի՞նչ ես անում, է՜: Ի՞նչ էս սարքում, բա մի ասա, որ ես էլ

իմանամ:

- Պապի, ռադիոընդունիչ եմ հավաքում,- ասացի:

- 81 -

- Էդ քո ասած ռադիոընդունիչ ա, ինչ ա, ի՞նչ պիտի անի, ո՞ւմ ա

հարկավոր:

- Պապի, դա էլեկտրական սարք է, եթերում՝ օդում, էլեկտրական

ռադիոալիքներ կան, հարմարացնում եմ, բռնում է, բերում, մենք էլ

երաժշտություն, տարբեր լուրեր ենք լսում սրա միջոցով,- փորձում էի

պարզ ձևով բացատրել պապիս:

- Հա՜: Դե՛հ, մի խնդրանք էլ ես ունեմ, որ մի սարք ասեմ՝

կպատրաստե՞ս:

- Ասա, ի՞նչ սարք է, պապի, գուցե և կարողանամ պատրաստել,-

լուրջ հետաքրքրվեցի ես:

- Մի այնպիսի սարք ա ինձ պետք, որ... ա՜յ, նայի՛ր,- մատով ցույց

տվեց պատուհանով, հեռու, դիմացի բլրի լանջին, գյուղի մի տուն,- էն

տնից Անգինին էլ բռնի ու մեր տուն բերի:

Անգինը՝ իր տարիքին մոտ մի կին էր, ամուսնացած, արդեն

թոռներ ու ծոռներ ուներ: Պատմում էին, որ պապս ջահել ժամանակ

խիստ սիրահարված էր: Հաճախակի ինքն էլ ակնարկներ էր անում այդ

մասին:

- Ասենք սարքեցի քո ուզած սարքը, պապի, Անգինիդ էլ բերի, բա

որ տատը ձեզ բռնացնի, ի՞նչ պատասխան ես տալու,- խորամանկորեն

հարցրի ես:

- Դե՛հ, որ այդքանը կարողանում ես, մի սարք էլ կպատրաստես,

միացնես, որ տատդ ինձ ու Անգինին չնկատի,- ասաց ոգևորված

պապս...

* * *

Երանի՜ այն օրերին: Աստված ողորմի քո լույս հոգին, պապի՛:

Ափսոս չապրեցիր, չտեսար մեր օրերի սարքերը՝ մոբիլնիկը, այֆոնն ու

այպադը, պլանշետը, նոութբուքն ու համակարգիչը: Երևի դու էլ մեզ

նման քաղցրիկ ՍՄՍ-ներ, տատից թաքուն, կուղարկեիր Անգինիդ՝

ուրախ սմայլիկներով: Իսկ երբ տնեցիները տանը չլինեին, կմիացնեիր

սկայպն ու հաճելի զրույցի կբռնվեիր հետը, միայն թե տատին կամ

Գրիքոր ապան՝ Անգինի ամուսինը, ձեզ չբռնացնեին, հաստատ

առնվազն մի ամսով կզրկվեիք ձեր բոլոր սարքերից:

4 հունվար 2014 թ.

- 82 -

Խորովածը

Ասում են տղամարդը կյանքում անպայման երեք բան պիտի անի՝

ծառ տնկի, երեխա մեծացնի ու տուն կառուցի: Հայ տղամարդու համար

իմ կարծիքով պարտադիր է նաև չորրորդը՝ կարողանա խորոված

պատրաստել:

Մի օր հայրս տուն խոզի միս բերեց և ասաց.

- Վաղ դու պիտի ինքնուրույն խորոված պատրաստես, հերիք է

կողքից նայես, արդեն մեծ տղա ես:

Իներորդ դասարանում էի սովորում: Տունը, մյուս օրը հյուրեր

պիտի գային, դրա համար էլ մի քիչ հուզվեցի: Բայց հետո համարձակ

գործի անցա, էլ նահանջելու տեղ չկար: Ամեն ինչ տեղը տեղին

պատրաստեցի ու մսի կաթսան դրի սառնարանում:

Մյուս օրը, մինչև հյուրերը գալը մանղալը վառեցի և

շարունակեցի հորս հանձնարարությունը: Սկզբից հայրս կողքից գոհ

հետևում էր, իսկ երբ հյուրերը եկան՝ սկսեց իրենցով զբաղվել: Տեսա որ

արդեն մարդիկ սեղան են նստել ու խորովածը հարկավոր է հասցնել,

սկսեցի վռազել: Քաշեցի շամփուրներից ու կաթսան տուն տարա:

Մայրս խոր ափսեներում տեղադրեց միսը և ներս տարավ: Հայրս

հպարտ էր ու սկսեց գովել ինձ, որ առաջին անգամ եմ ես ինքնուրույն

խորոված պատրաստել:

Առաջին կտորը փորձելուց հետո հորս դեմքը թթվեց՝ խորովածը

կիսահում էր: Թեկուզ և հյուրերը այս ու այն կողմից փորձում էին

հանգստացնել հորս, իբր. «Տաք միսը հում չի լինում» կամ «Խորովածը

կիսահում պիտի ուտես» և այլն, բայց հորս դա չբավարարեց: Ստիպեց

հավաքել ափսեները և ինձ դուրս տարավ: Մոտեցանք մանղալին,

մանղալը արդեն պաղ էր: Հորս համբերության բաժակը այստեղ լցվեց

ու մի լավ հայհոյեց ինձ, «գովեստի» խոսքերում հայրս շռայլ էր, ու

նորից կրակ վառեցինք: Երկրորդ անգամ իր ձեռքով ավարտեց սկսած

գործս ու նոր սեղան նստեցինք: Դա իմ առաջին և վերջին անհաջող

խորովածն էր: Անհաջողությունը ևս մեծ դաս է...

Դրանից հետո, բազմիցս խորովածներ արի ու միշտ էլ հյուրերը

գոհ էին: Սիրում եմ խորոված պատրաստել: Ինչպիսի պայմաններում

ու ինչպիսի ծավալներով ասես որ չեմ պատրաստել: Տարբեր մսերից,

տարբեր համեմունքներով: Նույնիս մինուս քսաներկու աստիճան

ձմռանը, երբ մսի տակը խորովում է իսկ վերևի մասը սառչում: Էլ ձյան

տակ, էլ անձրևի ու կարկուտի, ուժեղ քամու և թաց փետերով, նույնիսկ

գիշերով, լուսնյակի լույսի տակ: Անգամ մենակ, մի ամբողջ

- 83 -

հարսանիքի համար, երբ չես հասցնում նույնիսկ պատրաստ

շամփուրներ կրակից վերցնես կամ բոցավառված կրակը հանգցնես:

Նույնիսկ այնպիսի ծանր պայմաններում, երբ կողքիդ մի խումբ սոված

տղամարդիկ են հավաքվել ու ամեն մեկը իր խորուրդն է տալիս ու

սովորեցնում քեզ, ոնց են ճիշտ խորոված պատրաստում... Այդ

պահերին հայտնի անեկդոտն ես ստիպված հիշում, որ Մոսկավայի

Կարմիր հրապարակում ոչ ոք սիրով չի զբաղվում միայն այն

պատճառով, որ կողքից խորհուրդատուները շա՜տ-շատ են: Այստեղ

վարպետությունից բացի ինքնատիրապետումը ավելի է անհրաժեշտ:

Շատ խոսացի, բայց կարևորը չասացի՝ ամենից համով խորովածի

կարևոր գաղտնիքը: Ինչքան խորոված պատրաստելու ժամանակ քիչ

ես ուշունց տալիս, խորովածը այնքան համով է ստացվում...

19 մայիս 2014 թ.

«Ամերիկայի ձայնը»

1983 թվականի փետրվարին Արցախով մեկ չարաբաստիկ լուրեր

տարածվեցին Սոցիալիստական աշխատանքի հերոս Սուրեն

Ադամյանի սպանության մասին: Սուրեն Ադամյանը ԼՂԻՄ-ի

Մարտունու շրջանի Ճարտար գյուղի կոլտնտեսության նախագահն էր,

որը կարճ ժամանակում Ճարտարի տնտեսությունը դարձրել

ամենազարգացածներից մեկն ու այդ տարիներին մեծ հեղինակություն

էր վայելում Արցախում և Արցախից դուրս:

Դեռ նոր էր կատարվել սարսափելի ոճրագործությունը, տարբեր

լուրեր ու կարծիքներ էին տարածվել սպանության պատճառների,

պատվիրատուների, ինչպես նաև հանցագործությունը կատարողների

մասին: Շատերը ենթադրում էին, որ պատվիրատուն Ադրբեջանի

կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիևն է, որը չէր

համակերպվում Ադամյանի հայրենասիրական գործունեությանը։

Պատճառներից մեկն էլ համարում էին Ադամյանի և ԼՂԻՄ Կոմկուսի

առաջին քարտուղար Բորիս Կևորկովի լարված հարաբերությունները

և այլն։ Այդ լուրերը բերնից բերան էին անցնում, շշուկներով իրար էին

հաղորդում հասարակ արցախցիները՝ էլ ավելի շիկացնելով լարված

մթնոլորտը: Իններորդ դասարանում էի սովորում:

- 84 -

Այդ օրը ես էլ դպրոցից տուն եկա լեցուն նմանատիպ լուրերով:

Դպրոցից մինչև ավտոբուսով տուն հասնելը ևս այդ մասին էին խոսում:

Տանն էլ նույն վիճակն էր, հայրս ու պապս ընթրիքի ժամանակ

տնեցիների հետ էլի այդ մասին էին խոսում: Ընթրիքից հետո հայրս

ասաց.

- Հարկավոր է անպայման փորձել «Ամերիկայի ձայնի» հայկական

հաղորդումը լսել, գուցե մի բան էլ մեր մասին ասեն:

- Դեռ մի օր էլ չի անցել, ա՛յ հեր, որտեղի՞ց դրանք գիտեն ինչ է

կատարվում Ղարաբաղում, երբ նույնիսկ տեղի ներքին օրգանները

տեղյակ չեն,- փորձեցի համոզել հորս:

- Չէ՛, դրանք տեղյակ կլինեն, մի բան անպայման կիմանան,

կասեն,- շարունակեց հայրս:

Ու դեռ այս զրույցը չէր ավարտվել, մի միտք ծագեց իմ գլխում:

Ասացի, որ գնում եմ մյուս սենյակում դասերս պատրաստելու։ Վերցրի

պայուսակս և անցա հարևան սենյակը: Իսկ հայրս միացրեց մեր հին

լամպե ռադիոընդունիչն ու պատրաստվում էր բռնել «Ամերիկայի

ձայնի» հայկական հաղորդումը, որը մի տասնհինգ քսան րոպեից հետո

պիտի սկսվեր: Երբեմն հաջողվում էր որոշ ժամանակով որսալ ալիքը,

մինչև հատուկ ծառայությունները չէին ճնշում այն։

Մի քանի օր առաջ ավարտել էի հերթական իմ ռադիոսարքը, որը

ռադիոհաղորդիչ էր ու որի միջոցով կարելի էր եթեր դուրս գալ և

միկրոֆոնի միջոցով խոսակցություններ հաղորդել: Այդ մասին

տնեցիները դեռ չգիտեին:

Շտապ մի թղթի կտոր վերցրի և սպանության մասին հակիրճ մի

բան գրեցի այդ օրվա լսած զրույցներից ու միացրի ռադիոհաղորդիչը:

Հաղորդիչի հզորությունը իջեցրի ամենից ցածր մակարդակին, որ

հազիվ մեր բակում հասանելի լիներ, և սկսեցի հարմարեցնել

հաղորդման ալիքը հորս բռնած ալիքի հետ: Հարևան սենյակից

յուրօրինակ խշշոց, թշշոց ու շվշվոցներ եկան, ալիքն արդեն բռնված էր:

Ժամացույցով հետևում էի հաղորդման սկզբին: Հենց մեծ սլաքը

հասավ տասներկուսին, սկսեցի կարդալ իմ հոդվածը.

- Ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն: Խոսում է «Ամերիկայի ձայնը»

Վաշինգտոնից, խոսում է «Ամերիկայի ձայնը» Վաշինգտոնից: Բարի

երեկո, հարգելի ռադիոունկնդիրներ: Այսօր ձեզ կտեղեկացնենք

Ադրբեջանի կազմում գտնվող հայաբնակ Լեռնային Ղարաբաղի

Ինքնավար Մարզի իրադարձություններին...

Կարդում էի ամերիկյան ակցենտով ու աշխատում էի ձայնս էլ

նմանեցնել հայտնի հաղորդավարի ձայնին: Ես էլ հաճախ լսում էի այդ

- 85 -

հաղորդումները և արդեն սովոր էի արտասանության ձևերին: Օրվա

ընթացքում ինչ խոսք ու զրույց էի լսել այդ թեմայով, հակիրճ

հաղորդեցի եթեր, հետո հաղորդիչի հաճախականությունը մեղմ

սկսեցի փոխել: Հարևան սենյակից ռադիոընդունիչից աղմուկներ

լսվեցին ու ամենից հետաքրքիր պահին անջատեցի հաղորդիչը, քանի

որ էլ ասելու բան չունեի: Հաղորդիչը թաքցրի մահճակալի տակ:

- Բա՛, ես ձեր...,- հորս հայհոյանքների տեղատարափը թափվեց

խորհրդային իշխանության որոշ ներկայացուցիչների հասցեին,- արա՛,

էլի ես շան որդիները չթողեցին մինչև վերջ լսեմ, խլացրին ձայնը։ Ես

ձեր...

Հորս բարձր ձայնից դուրս եկա՝ անտեղյակ ձևանալով ու հարցրի

ի՞նչ է պատահել: Հայրս ոգևորված պատմում էր իր լսածները

«Ամերիկայի ձայնից»։

- Բա՛, տեսա՞ր, որ ամեն ինչ գիտեն: Ամեն ինչ պատմեցին ճիշտ,

ոնց կա: Բայց էս շան որդիները ո՞նց այդքան շուտ տեղեկացան,

հաստատ այստեղ էլ լրտեսներ ունեն: Դե, տեսա՞ր, ոնց էլ շուտ

խլացրին, շան որդիները չթողեցին մինչև վերջ լսենք:

- Ափսոս,- ասացի,- ես չլսեցի:

Մյուս օրն էլի նույն ժամին հայրս միացրել էր ռադիոընդունիչն ու

սպասում էր «Ամերիկայի ձայնին»: Շատ երկար սպասեց, բայց ոչինչ էլ

չլսեց: Կարճ ժամանակ նույնիսկ լսեց օրվա հաղորդումը, բայց

ղարաբաղյան իրադարձությունների մասին ոչինչ չէին խոսում: Տեսա,

որ հայրս շատ անտրամադիր է, որոշեցի տրամադրությունը

բարձրացնել՝ պատմելով եղածը: Բայց ավելի լավ էր դա ընդհանրապես

չանեի: Սկզբից չհավատաց, մինչև չհանեցի հաղորդիչն ու ցույց չտվի:

Էլի չէր հավատում: Հետո լարեցի ալիքներն ու ցույց տվի կապի

հաստատումը, էլի չէր հավատում: Ուղարկեցի ռադիոընդունիչի մոտ,

հանեցի թղթի կտորը և նույն ձայնով սկսեցի կարդալ: Հայրս չէր երևում,

մեկ էլ եկավ խիստ բարկացած՝ մի փետ ձեռին: Հազիվ հողաթափերով

հասցրի երկրորդ հարկի պատուհանից դուրս թռչել: Լավ էր

պատուհանի տակ ավազի կույտ կար, փափուկ վայրէջք կատարեցի ու

փախա: Պատուհանից, իմ հետևից տարածվեց հորս անկրկնելի

ասելիքը:

Ուշ տուն եկա, մինչև հայրս հանգստանա, բայց արդեն

հաղորդիչը ջարդ ու փշուր էր արել: Քնած չէր, եկավ ու ավելի հանգիստ

ասաց.

- 86 -

- Շան լակոտ, ուզում ես մեզ բոլորին ձերբակալե՞ն, ուզում ես

տան բոլոր ռադիոսարքերը մեզնից խլե՞ն: Բա դու ի՞նչ խելքով այդքանն

արեցիր, ա՛յ ախմախ լակոտ:

Փորձում էի բացատրել հորս, որ հզորությունը շատ ցածր էր, չէին

լսի: Իսկ որ լսեին էլ, չէին հասցնի կորդինատները որոշել, քանի որ

շատ կարճ ժամանակով էի եթեր մտել: Բայց դա հորս չէր էլ

հետաքրքրում:

Դա իմ ռադիոհաղորդման առաջին փորձն էր: Մի ամսից հետո

ինձ հրավիրեցին մարզային ռադիո՝ մասնակցելու դպրոցական

ռադիոհաղորդման: Հետաքրքիրն այն էր, որ հարցնում էին իմ ապագա

մասնագիտության ընտրության մասին, ու ես պատմում էի, որ ուզում

եմ ռադիոինժեներ դառնալ:

Հաղորդումն այդպես էլ ես չլսեցի, բայց ուսուցիչներս պատմեցին,

որ շատ էր դուրները եկել հարցազրույցը, ձայնս էլ ասացին լավ

հաղորդավարի ձայն է: Ուրեմն՝ առաջին փորձս ապարդյուն չէր անցել:

23 մայիս 2014 թ.

Ուշացած խոստովանություն

Տասերորդ դասարանում սիրահարվեցի զուգահեռ դասարանից

մի աղջկա ու վայելեցի առաջին սիրո քաղցրությունն ու դառնությունը:

Պատանեկան հոգուս օվկիանոսը ալեկոծում էին զգացմունքների

վայրի փոթորիկներն, ու սիրտս չէր դիմանում կատաղած ալիքների

հարվածին:

Մի քանի անգամ մերժեց ինձ ու հետո ականջիս հասան մերժման

պատճառի լուրերը. «Հետս կուլտուրական է խոսում, ուշունց չի տալիս:

Տղան որ ուշունց չտա, նա ի՞նչ տղա է»...

Է՜հ, անխելք աղջիկ... Հապա արի հիմա ու կնոջիցս հարցրու ինչ

քաղցր ուշունցներ եմ տալիս, կինս արդեն կուշտ է, կասեմ՝ զահլեն էլ

տարել է... Որ իմանայիր նախանձից սիրտդ կպայթեր, քոռ ու փոշման

կլինեիր, որ մերժեցիր ինձ: Չես էլ պատկերացնում, այդպես էլ չիմացար

ինչպիսի տղա կորցրիր, քո իրական իդեալը ես էի, չջոկեցիր,

չհասկացար...

Դե՛հ, ի՞նչ ասեմ, չգիտեմ: Քեզ էլ, կնոջս էլ բարի համբերություն եմ

մաղթում:

2 փետրվար 2014 թ.

- 87 -

Մեր զինղեկ ընկեր Լաչինյանը

Հինգերորդ դպրոցից առաջին դպրոց տեղափոխվելուց հետո,

իններորդ դասարանում սկսեցի «Նախնական զիվորական

պատրաստության» առարկան ուսումնասիրել, որին «ՆՎՊ» (Начальная

военная подготовка) էինք ասում: Մեր զինղեկը ընկեր Լաչինյանն էր,

ծնունդով Գորիսի շրջանի Տեղ գյուղից էր, խոսում էր ռուսերեն կամ

մաքուր գրական լեզվով ու երբեմն փորձում էր անցնել ղարաբաղյան

բարբառին, որը իր մոտ այնքան էլ հաջող չէր ստացվում:

Ընկեր Լաչինյանը խորհրդային բանակից զորացրված սպա էր,

Ստեփանակերտում գտնվող առանձին քիմիական վաշտի նախկին

հրամանատարն էր: Պահեստային մայորի կոչումով նա թոշակայինի

կարգավիճակում համատեղում էր նաև իր ուսուցչական

գործունեությունը Ստեփանակերտի առաջին միջնակարգ դպրոցում:

Ցածրահասակ, սպիտակ ու կիսաճաղատ մազերով, հանդուգն

հայացքով, տարիքով հիսունին մոտ տղամարդ էր: Բնավորությունը

շատ բարդ ու ծանր էր, ամեն մեկը չէ, որ կարող էր դիմանալ

Լաչինյանի քմահաճույքներին և նրա հավակնոտությանը: Շատ

անհավասարակշիռ էր, ցասկոտ ու համառ: Ուրիշների կարծիքն իր

համար մեծ նշանակություն չուներ, եթե անգամ զգում էր, որ ճիշտ չէ իր

կարծիքը կամ արարքը, միևնույն է, չէր սիրում հանդուրժել:

Լաչինայանը նաև սոցիալիզմի և կոմունիզմի

գաղափարախոսության անհանդուրժող ասպետն էր, ո՞վ կարող էր

վիճել կամ քննադատել կոմունիստական կուսակցության բռնած

«լուսավոր» ուղին, ո՞վ էր գլխից ձեռ առել: Հետո սկսեց Տրոցկու

հեղափոխական ուսմունքն ուսումնասիրել, հին ու փոշոտված գրքեր

կարդալով, որոնք դեռ երեսունական թվականներին պիտի վառված

լինեին, գովելով Տրոցկու անկրկնելի հեղափոխական տաղանդը:

Այնուհետև «ժողովուրդների հայր» Ստալինի ուսմունքը սկսեց

ուսումնասիրել, նույնպես կարդալով հին ու մոռացված երեսունական

թվականների գրքեր, որոնք էլ իրենց հերթին վաթսունական

թվականներին պիտի լինեին ոչնչացված՝ Խրուշչովի կողմից «անձի

պաշտմունքը» դատապարտելուց հետո: Մեծ հաճույքով կարդում էր ու

անկեղծ հիանում, թե ինչպես էր «մեծ առաջնորդը» դատապարտել ու

ջարդուփշուր արել Տրոցկու գաղափարները՝ ինչ-որ կուսակցական

համագումարի ժամանակ:

- 88 -

Ընկեր Լաչինյանի մտքերն ու գաղափարներն այնքան էին

հակասական, որքան դպրոցի շրջանավարտների կարծիքը նրա

մասին: Շատերը չէին սիրում և ասում էին վատ ու «չոկնուտի» մարդ է:

Բայց մոտիկից ծանոթանալուց հետո նրա մեջ շատ դրական

հատկանիշներ ևս գտա, որոնք շատերի կողմից անհասկանելիության

պատճառով անտեսվում էին: Հետագայում ավելի մտերմանալով նրա

հետ, սկսեցի մի տեսակ ավելի համակրանքով վերաբերվել նրան:

Շատ խստապահանջ էր, կարգապահության մեծ սիրահար: Երբ

շարքային պատրաստությամբ էինք զբաղվում, վախենում էինք անգամ

շարքում շնչել, էլ չեմ ասում խոսելու կամ ժպտալու մասին: Ասում էր.

«որ ճանճը տզզա, պիտի լսեմ, ո՛չ մի ձայն»: Երբեմն երկար շունչներս

պահելուց կարմրում ու այնուհետև կապտում էինք, բայց էլի չէինք

շնչում, հակառակ դեպքում «երկուսը» անխուսափելի էր: Տասից-քսան

վայրկյանի ընթացքում ստիպում էր «Կալաշնիկովի» ավտոմատը

հավաքել: Իսկ բոլոր իր դասերը պիտի անգիր սովորեինք. եթե

զինվորական կանոնադրությունից մի բառ էինք բաց թողնում կամ

փոխում, իսկույն իջեցնում էր մեր գնահատականը:

Իններորդ դասարանն ավարտելուց հետո իր առարկայից «չորս»

նշանակեց ինձ՝ միակ չորսն էր: Ու երբ մեր դասղեկ Ռոզա

Գրիգորևնան ու մյուս ուսուցիչները դժգոհեցին իմ գնահատականի

համար, որ դիտմամբ էր իջեցրել, ասաց.

- Ա՛յ մարդ, այս ի՞նչ են ասում, է՜: Товарищу Ваграму надо будет

хорошенько попотеть, что бы пять получить от меня. (Ընկեր Վահրամը

պետք է մի լավ քրտնի, որպեսզի հինգ ստանա ինձնից): Բա՛, а что вы

думайте?

Թեկուզ իր առարկան շատ լավ էլ սովորում էի, բայց ինքը միշտ

դժգոհ էր, պահանջում էր ավելին, ուզում էր ինձ ավելի

կատարելագործել գիտելիքներով, ոգով ու ֆիզիկապես, կարծես թե

«Ռեմբո» էր ուզում ինձնից կերտել: Մտադրություն ուներ ինձ

ռազմական բարձրագույն ուսումնարան ուղարկել: Իսկ երբ մեր

ուսուցիչները հակաճառում էին, որ ես ավելի պիտանի կլինեմ

գիտությանը, խիստ կարմրում էր, բարկանում ու վեճի էր բռնվում.

- Այ մարդ, այս ի՞նչ են ասում: А почему бы и нет!? Ի՞նչ է, վա՞տ

կլինի, որ մեր Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խանֆերյանցի, Իսակովի

մոտ էլ իր նկարը տեսնենք ապագայում կախած:

Այնուամենայնիվ, Արսեն Լաչինայանը մեծ հեղինակություն

ուներ դպրոցում: Իր ջանքերի և համառ աշխատանքի շնորհիվ մեր

դպրոցի «Արծվիկ» թիմը, որը ութերորդ և իներորդ դասարանների

- 89 -

հավաքականն էր, երկար տարիներ ոչ միայն Ստեփանակերտում ու

մարզում էր առաջին տեղը գրավում, այլև Ադրբեջանում էր

մրցանակային տեղեր գրավում:

1983 թվականին մեր հավաքականը հաղթելով

մայրաքաղաքում ու մարզում, մասնակցեց հանրապետական

ռազմամարզական մրցույթներին: Թիմի կապիտանը՝ ընկերս, Վահան

Ղարիբյանն էր: Ի տարբերություն մյուս թիմերի, մեր թիմում նաև չորս

աղջիկներ էին մասնակցում, որոնք ավել բարձր պատրաստության

մակարդակ ունեին, քան ադրբեջանական թիմի տղաները: Սակայն մեզ

միայն երրորդ տեղը տվեցին, թեկուզ ամեն մի ուղղությամբ անընդհատ

հաղթանակներ էինք բերում՝ թե՛ գիտելիքներով, թե՛ հնարքներով, թե՛

սպորտով ու դիպուկ կրակոցներով:

Շատ զավեշտալի էր , երբ տեսանք, թե ինչպես էին խորհրդային

բանակի սպաները թաքուն կրակում ադրբեջանական թիմերի հետ

մեկտեղ թիրախներին, որպեսզի մեզնից առաջ ընկնեն: Ամեն մի

քայլում անարդարություն ու կեղծիք էր տիրում:

Լաչինայանը մեզ հետ չէր եկել, իր փոխարեն ֆիզկուլտուրայի

ուսուցիչ Ժամհարյանին էր ուղարկել՝ համոզված, որ միևնույն է,

հաղթելու ենք, քանի որ մեր թիմն իր պատրաստած նախկին թիմերից

ամենից ուժեղն էր: Եթե գար, դժվար թե թողներ, որ մեզ երորրդ տեղը

տային:

Խաղերի ավարտից հետո բոլորը հանդիսավոր քայլով պիտի

շարքերով անցնեին ու պատիվ տային այդ դիվիզիայի հրամանատար

գեներալ Մամեդովին: Բայց ես սասնա ծուռ Դավթի պես թարսվեցի ու

չանցա թուրք գեներալի «թրի տակով»՝ որքան էլ Ժամհարյանը փորձեց

համոզել, որ անհարմար է, չի կարելի: Կողքի կանգնած, միայն մի քանի

կադր լուսանկարներ հանեցի իմ սիրողական «Վիլիա»

ֆոտոապարատով:

Երբ վերադարձանք, Լաչինյանն իմանալով որ երրորդ տեղն ենք

գրավել, ասաց.

- Ոչինչ: «Տակ տոժե բըվայետ», պապին միշտ չի գաթա ուտում:

Հաջորդ տարի առաջին տեղը կգրավենք:

Եվ իրոք, հաջորդ տարի դպրոցի թիմն առաջին տեղը գրավեց, էլի

ընկերոջս՝ Վահանի հրամանատարությամբ:

Տասերորդ դասարանում Լաչինյանին հաջողվեց համոզել

ծնողներիս ևս, որ ընդունվեմ Լենինգրադի բարձրագույն ռազմական

ինժեներական կապի ուսումնարանը: Թեկուզ ծնողներիս սրտով չէր,

- 90 -

բայց ավելի երջանիկ էր այդ որոշումից փոքր հորեղբայրս՝ Մաքսիմը:

Ասում էր.

- Մի օր տեսնեմ քեզ գեներալի «լամպասներով» եկած, մեռնիմ, էլ

դարդս չի ինան...

Ինչ իմանար լուսահոգի հորեղբայրս, որ շուտով քայքայվելու է

Խորհրդային Միությունը, որից հետո արդարության նշույլ անգամ չէր

մնալու նրա ժառանգորդ երկրում: Տարբեր անարժան

ճանապարհներով, անգամ գնդապետի կոչում ստանալ կարող են

հիմնականում ստոր շողոքորթներն ու «ստուկաչները», էլ չեմ խոսում

գեներալների մասին:

Ռազմական ուսումնարան ընդունվելուց հետո ամեն անգամ

արձակուրդներիս այցելում էի ընկեր Լաչինյանին, միշտ գոհ էր և

հպարտանում էր ինձանով: Երբ ավարտեցի ու հետո ամուսնացա, իմ

հարսանիքի թամադան էր: Արցախյան շարժման տարիներին էր, 1989

թվականի վերջին:

Հաջորդ տարի էլ Գերմաիայից արձակուրդ եկա, վիճակն օրեցօր

լարվում էր Արցախում: Ցանկություն չունեի ետ վերադառնալու, զգում

էի գալիք պատերազմի վտանգը: Մի օր հարցրի.

- Ընկեր Լաչինյան, գուցե՞ չարժե էլ վերադառնալ ծառայության,

ուզում եմ մնալ այստեղ, պատերազմի հոտ եմ առնում...

- Ա՛յ մարդ, գժվել ե՞ս, ի՞նչ է,- բարկացավ Լաչինյանը,- ուզում ես

քեզ դատե՞ն, տրիբունալի հանձնե՞ն...

Դրանից հետո հաջողվեց միայն 1992 թվականին գալ մորս

գերեզմանին տեսության և 1994 թվականին, երբ զոհվեց իմ մտերիմ

ընկերը՝ կապիտան Վահան Ղարիբյանը:

Հետո գնացի ընկեր Լաչինյանին տեսակցության. աշխատում էր

գեներալ Իվանյանի մոտ: Լաչինյանը խիստ խռով էր ինձնից.

- Ընկե՛ր Վահրամ, իսկ դու ինչի՞ չմասնակցեցիր կռվին,

վախենում էիր, որ կսպանվե՞ս: Ի՞նչ է, վատ կլինե՞ր, որ քո անունն էլ

ոսկե տառերով գրված լիներ հետմահու մեր հերոսների ցուցակում,

պատմության գրքերում, քանդակված լիներ հուշարձաններին...

Այդ պահին գիտեի, որ ինչ պատասխան էլ տամ, խոսքերս իր

համար ոչ մի արժեք չեն ունենա, ստիպված լռեցի: Մեր զրույցը այդպես

էլ չստացվեց:

Մի քանի տարի հետո լուր ստացա, որ Լաչինյանը մահացել է

ուղեղի կաթվածից: Երբ դեռ ծանր պառկած էր անկողնում, ասում էին

անգիտակցության մեջ ճչում էր.

- Մի՛ խփեք, մի՛ խփեք ինձ...

- 91 -

Լսել էի, որ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում, որտեղ

աշխատում էր, ջահել զինվորականների հետ վեճի էր բռնվել, ու ծեծել

էին իրեն, որից խիստ ազդվելով՝ ուղեղի կաթված էր ստացել: Գուցեև

այդպես էր, ո՞վ գիտե, կռվից հետո շատ ջահելներ հանդուգն ու

անզուսպ էին պահում այդ տարիներին:

Ասում են. «Անցավորների մասին կամ ոչինչ, կամ միայն լավը»,

բայց լուսահոգի ընկեր Լաչինյանն ինձ համար սովորական անցավոր

չէր, ոչ այն պատճառով, որ վճռական դեր խաղաց իմ ճակատագրում,

այլ նրա համար, որ ինքը յուրահատուկ դեմք էր, իր

հակասություններով հանդերձ նա անցած մի ողջ դարաշրջանի

մարմնացում էր:

29 սեպտեմբեր 2014 թ.

- 92 -

- 93 -

Իմ ամենից թանկագին նամակը

Նոր էի ընդունվում Պուշկինի բարձրագույն ռազմական

ինժեներաշինարարական ուսումնարանը: 1984 թվականի ամռանն էր:

Քննությունները հաջող հանձնելուց հետո առաջին տարին մեզ պիտի

տեղափոխեին Նոր Պետերգոֆ քաղաքի մոտ գտնվող Նիզինո ավանի

ուսումնական կենտրոնը:

Ինձանից առաջ արդեն քննություններ էին հանձնել մեր քաղաքի

երկու տղաներ՝ Ստեփանակերտից, ինչպես նաև իմ մանկության

ընկերը մեր գյուղից՝ Վարդգեսը: Բայց, ցավոք, երեքի բալերն էլ

չհերիքեցին, ու նրանք դուրս մնացին: Մինչև հիմա սիրտս ցավում է

այդ դեպքի համար, որ իրենց հետ չէի քննություններ հանձնել ու օգնել

իրենց, քանի որ ես ուշ էի եկել:

Սկզբում փաստաթղթերս հանձնել էի Լենինգրադի կապի

բարձրագույն ռազմական ուսումնարան ու հետո թարսվել, առաջին

քննությունը տապալել ու չէի ուզում ընդունվել: Պատճառը՝

քննությունները հանձնում էինք Վըբորգի երթուղու մոտ գտնվող մի

անտառում, կապի ակադեմիայի ուսումնական կենտրոնում ու

գիշերում էինք վրաններում: Մեր տաք հարավից եկել էի շատ թեթև

հագուստով, իսկ այդտեղ գիշերները խիստ ցուրտ էին: Մրսեցի,

հիվանդացա, գլուխս ուժեղ ցավում էր: Քնում էինք տախտակե

անկողինների վրա, լայն ճեղքերով, որի վրա մաշված ու բարակ դոշակ

էր ու ծածկվում էինք էլ ավելի մաշված վերմակով: Գիշերները սառն

քամին ներքևից վեր թափանցում էր մինչև ոսկորներս, ատամներս

ցրտից իրար էին զարկում, սրթսրթում էի: Մի «օդեալ» էլ խնդրեցի, բայց

չտվեցին, թեկուզ շատերին տվել էին: Բացի դրանից, շատերը

տեղացիներ էին ու հետները տաք շորեր էին բերել: Խիստ նեղացած էի

ու այլևս չէի ուզում ընդունվել այդ ուսումնարանը, թեկուզ միշտ երազել

էի ռադիոինժեներ դառնալ, այն էլ ռազմական:

Մայրս ու մորաքրոջս աղջիկը՝ Մադլենը, որ ինձ հետ եկել էին

Լենինգրադ ու սպասում էին քննության արդյունքներին, սկսեցին ինձ

նախատել, թե՝ ամոթ է, ի՞նչ կմտածեն բոլորը, երբ իմանան որ չես

- 94 -

ընդունվել: Առաջարկեցին ընդունվել Պուշկինի շինարարականը,

որտեղ մեր տղաներն էին քննություններ հանձնում:

Միասին գնացինք Պուշկին քաղաքը: Այստեղ բոլորովին այլ

պայմաններ էին, քնում էին տաք կազարմաներում, որն ինձ շատ դուր

եկավ։ Գիշերները չէին մրսում: Երբ քննությունների հանձնաժողովին

ներկայացրի փաստաթղթերս, տեսնելով ատեստատիս ընդհանուր

«հինգ» բալը, առանց տատանվելու վերցրին փաստաթղթերս:

Քննությունների ժամանակ շատ արագ էի պատրաստվում և

ուզում էի միանգամից հանձնել, բայց շատերն արդեն գիտեին, որ լավ

պատրաստվածություն ունեի, խնդրում էին, որ դեռ չպատասխանեմ,

այլ իրենց օգնեմ՝ հանձնելու: Մինչև ծածուկ ամբողջ աուդիտորիայի

ինձնից օգնություն խնդրող դիմորդների հանձնարարությունները չէի

լուծում, չէին թողնում որ ես պատասխանեմ: Թղթի կտորների վրա

գրում էին իրենց հանձնարարությունները ու կլորելով, գնդիկներ էին

սարքում և դասախոսներից թաքուն ինձ մոտ էին նետում: Բացում,

լուծում էի ու հետ շպրտում, իսկ իրենք իրար մեջ պարզում էին, թե որ

թուղթը ումն է: Շատ-շատերին օգնեցի քննություններ հանձնել, բայց,

ցավոք, ոչ իմ ընկերներին: Հետո դեռ շատ երկար շնորհակալության

խոսքեր էի լսում շատերից, որոնց չէի էլ ճանաչում. մոտենում էին ու

համարյա նույն բանը ասում.

- Եթե դու չլինեիր, երբեք ես չէի ընդունվի, քո շնորհիվ է, որ հիմա

այստեղ եմ...

Քննություններ հանձնեցի «հինգերով», բացի ռուսաց լեզվի

թելադրությունից՝ երեք ստացա ու մնաց «ֆիզիկական

պատրաստության» քննությունը:

Հիշում եմ, երբ մարզաձողից կախվեցի ու պիտի ձգվեի, մայրս ու

մորաքրոջս աղջիկը՝ Մադլենը, ցանկապատի երկաթե ճաղերի հետևից

ուշադիր ինձ էին նայում, թե ոնց կհանձնեմ այդ վարժությունը: Երբ

քսանհինգ անգամ ձգվեցի վեր ու վար, քննություն ընդունող սպան

ասաց.

- Հերի՛ք է, իջեք, հինգ:

Մայրս հպարտությունից փայլում էր ու դեռ երկար ժամանակ

պիտի պատմեր այդ փոքրիկ միջադեպի մասին՝ համեմատելով ինձ

մյուսների հետ:

Բալերս լիովին հերիքեցին: Հետո մեզ տեղափոխեցին Նիզինոյի

ուսումնական կենտրոնը, իսկ մայրս ու Մադլենը վերադարձան

տուն: Այդ ուսումնական կենտրոնում, սկզբից էլի նույն

պայմաններն էին, ինչպես կապի ուսումնարանում: Ապրում էինք

- 95 -

դաշտային պայմաններում, քնում էինք վրաններում: Էլի նույն ցուրտ

գիշերներն էին, նույն գլխի ցավերը: Լավ է, որ այստեղ գոնե երկրորդ

«օդեյալը» տվեցին: Տասնյոթ տարեկան երեխաների համար

բավականին դժվար պայմաններ էին, «ջահել մարտիկների կուրս» էինք

անցնում՝ մինչև զինվորական երդում ընդունելը: Ցուրտ գիշերներից

հետո էլ, վաղ առավոտյան, կիսամերկ ամեն առավոտ երեք կիլոմետր

վազք, տարբեր դասընթացներ, սպորտային մրցումներ և այլն:

Այդ ամենը ինձ համար այնքան էլ ծանր չէր, բացի մի բանից՝

միջավայրս անսովոր էր, գուցե և անտանելի: Համեմատելով տեղի

տղաներին, նրանց սովորություններն ու բարքերը իմ նախկին

դպրոցական ընկերների հետ, խիստ հիասթափվել էի: Օրեցօր այդտեղ

սովորելու ցանկությունս էլ էր նվաղում, տատանվում էի, նորից ու

նորից մտածում էի՝ արդյոք կյանքի ճի՞շտ ուղի եմ բռնել, թե՞ ոչ:

Հոգևոր անկման մեջ էի: Միակ ոգևորվման առիթը տնից ստացած

նամակներն էին, որոնք բարձրացնում էին տրամադրությունս: Ես էլ էի

շատ նամակներ գրում, սիրտս թեթևանում էր ամեն գրելուց հետո:

Հիմնականում կիսվում էի հորեղբորս տղայի՝ Վարդգեսի հետ: Հաճախ

էր ինձ ոգևորում, բայց մի օր էլ նամակ ստացա հորեղբորիցս՝ Վազգեն

Օվյանից: Ու այդ նամակը եղավ ամենից թանկագինն ու իմ սիրելին,

որը համարյա թե մի տարի պահում էի ծոցիս գրպանում, սրտիս մոտ ու

անգիր գիտեի պարունակությունը: Բայց ծանր պահերին, էլի հանում

էի ու մեկ-մեկ ընթերցում, ինչպես սուրբ գրություն: Ահա այդ նամակը:

«Սիրելի իմ Վահրամ:

Մարդուս կյանքը հաճախ դասավորվում է ոչ այնպես, ինչպես

ինքն է երազել, բայց բոլոր դեպքերում, նույնիսկ ամենածանր պահին,

թեկուզև զրկանքներով, պիտի պահպահել գեղեցիկի և վեհի երազանքը:

Դե հապա տես՝ մեր մեծերից շատ-շատերը, հակառակ նույնիսկ իրենց

ցանկության, սկսել են այնտեղից, որտեղից բարձրացողները դարձել են

պնակալեզներ ու ստոր շողոքորթներ: Բայց նրանք՝ այդ մեծերը, հենց

նրա համար են մեծ, որ կամքի ուժ են ունեցել, դիմադրել են կյանքի

փորձություններին: Առանց դրան, Տոլստոյը հազիվ Տոլստոյ դառնար,

Պուշկինն էլ Պուշկին չէր լինի, Գրիգոր Նարեկացին չէր գրի իր

«Մատյան ողբերգության» հանճարեղ գործը:

Դե հապա տես, իմ պատմվածքներից այն գործերն են հաջողված,

որոնք գալիս են պատերազմի ծանր տարիներից, երբ երազում էի

այնպիսի շալվար հագնել, որ փողքերը հասնեին ու ծածկեին

կարկատած կոշիկներս: Չլիներ Սերվանտեսի տառապանքները,

Ալժիրում այդքան տարի գերի չլիներ, մենք այսօր հազիվ թե

- 96 -

կարդայինք նրա հանճարեղ «Դոն Կիխոտը»: Իսկ դու գիտե՞ս, որ

Յարոսլավ Հաշեկի Շվեյկը, հենց ինքն է՝ հեղինակը: Դե հապա տես,

համաշխարհային այդ ահավոր սպանդում ինչ խորամանկ ձև է գտել՝

իրեն դրել է ապուշի տեղ և իր շրջապատի «խելոքներին» ձեռ է առնում,

նույնիսկ ստորացնում: Քաչալ գեներալին հարց է տալիս, թե նորմալ

մարդու գլխին որքա՞ն մազ պիտի լինի:

Այնուամենայնիվ, ընտրությունդ գուցեև սրտովդ չի, բայց սխալ չէ,

շինարար-ինժեներ, թեկուզ և զինվորական... Հասկանում եմ, երեք

տարի ես էլ եմ ծառայել, և այն էլ շինգումարտակում, մեզ մի գլխավոր

ինժեներ ունեինք, գնդապետ Պոկիդաև. ի՜նչ հրաշալի մարդ էր,

զարգացած, մեկ-մեկ ինձ կանչում էր իրենց տուն, թե արի զրուցենք,

թեման՝ գրականություն... Եվ Պուշկինի «Եվգենի Օնեգինն» էր

արտասանում:

Ջանս, այնպես որ, թույլ մի տուր պրոֆեսիան քեզ տիրի, դու

տիրիր պրոֆեսիային: Եղիր ինքնուրույն, նաև՝ համարձակ ու ճարպիկ:

Աշխատիր լավ ընկերներ ունենալ և այն էլ՝ ընտիր: Դա շատ կարևոր է:

Անտառից զատված միայնակ ծառը տարածվում է լայնքով, բայց չի

կարողանում բարձրանալ:

Ընդհանրապես, աշխարհում ամենահեշտ բանը խորհուրդ տալն

է, քարոզ կարդալը: Եթե քարոզիչները կատարեին իրենց իսկ

խորհուրդները, գիտե՞ս ուր կհասնեին: Մինչդեռ մի հաստափոր

«Օգտակար խորհուրդներ» գրքի հեղինակ (ազգությամբ հայ), մեր

նշանավոր բանաստեղծների հասցեին զրպարտանքներ է թխում:

Այնպես որ, տղաս, ես ինձանից հեռացնում եմ քարոզչի

պարտականությունները: Դու խելոք տղա ես, կարծում եմ՝ առանց

ուրիշների ոչ հաճելի միջամտության յոլա կգնաս:

Նամակ միշտ գրիր, լավ նամակը նույնպես ստեղծագործություն

է: Ի՞նչ է հարկավոր, առանց ամաչելու, առանց քաշվելու՝ գրիր, բռնիր

երազներիդ ծայրը, բաց մի թող: Նա, ով չի երազում, ոչ տալիք ունի, ոչ էլ

գալիք: Կյանքը առջևումդ է, փույթ չի, միշտ էլ սկիզբը դժվար է լինում:

Առանց ծովը կամ գետը մտնելու, լողորդ չեն դառնում: Ով շատ է

վախենում ընկնելուց, նա չի կարող երկար վազել: Այդպես է կյանքի

օրենքը, ջանս:

Դե հառաջ, քեզ տեսնեմ:

Համբուրում եմ:

Քո հորեղբայր Վազգեն:

31/VIII-84 թ.

Ք. Ստեփանակերտ»:

- 97 -

Կյանքում շատ նամակներ էի ստացել և առավել ևս գրել, բայց այդ

նամակն իմ ամենից թանկագինն է: Մինչև հիմա դեռ պահպանում եմ

այդ նամակը՝ ինչպես սուրբ մասունք:

Հրաշք մարդ էր հորեղբայրս...

3 սեպտեմբեր 2014 թ.

Հիասթափության համը

Մի ամսվա երիտասարդ մարտիկների կուրսի դասընթացներն ու

պարապմունքները Նիզինոյի ուսումնական կենրտրոնում ինձ համար

բավականին շուտ անցան, բայց ամենից ծանրն ու անտանելին

կարոտս էր մեր տնեցիների ու ընկերներիս հանդեպ: Տասնյոթ

տարեկան պատանու համար, ով առաջին անգամ երկար ժամկետով

լքել է իր հայրական օջախը դա երևի շատ բնական էր:

Վերջապես եկավ այն երկարասպաս պահը, երբ մեզ պիտի

հագցնեին նոր զինվորական համազգեստ: Համազգեստը ստանալուց

հետո մեծ հաճույքով կարեցինք կուրսանտի ուսադիրները,

հարդուկեցինք խնամքով և հագնելուց հետո ուրախ ու հպարտ

զբոսնում էինք ուսումնական կենտրոնի տարածքում: Տեղացիներից

շատերի մոտ ծնողներն էին եկել տեսակցության, իրենց հետ բերելով

տարբեր թխվածքներ, հրուշակեղեն և հյուրասիրում էին իրենց

երեխաներին: Տոնական օր էր, տաք ամառային եղանակ:

Բոլորից հեռու, նստարանին մենակ նստած էր մի պատանի,

տեսքից շատ տխուր էր երևում, կարծես ինչ որ բան էր պատահել:

Հարևան վաշտից Անդրեյ Շիլովն էր, որը նույնպես տեղացի էր,

Լենինգրադից:

Տրամադրությունն ինձ դուր չեկավ, մոտեցա ու հարցրի՝ ի՞նչ է

պատահել:

- Գիտե՞ս,- ասաց,- այսօր ծննդյանս օրն է ու շատ էի սպասում, որ

ծնողներս էլ կգան ինձ տեսակցության, տեսնեին ինձ իմ նոր

զինվորական համազգեստով, բայց նրանք չեկան:

Տղայի աչքերից արցունքներ գլորվեցին:

- Անդրեյ, մի՛ հուզվիր բարեկամս, անպայման կգան: Հավատա ոչ

մի ծնող բաց չի թողնի իր զավակի այսպիսի հանդիսավոր տոնը, այն էլ

- 98 -

ծննդյան օրը: Հնարավոր է ինչ որ պատճառներով ուշանում են, բայց

հանգիստ մնա, մի՛ կասկածիր, կգան,- հանգստացրի իրեն ու

հրավիրեցի մոտակա զինվորական թեյարանը, որին «Չպոկ» էինք

անվանում (կուրսանտների հորինած ռուսերեն հապավում է, որը

թարգմանվում էր որպես «սոված կուրսանտների անհապաղ

օգնություն»)։

Մտանք թեյարան: Գնեցի ամեն ինչից, ինչ կար-չկար

թեյարանում, մեր հայկական հյուրասիրությամբ մի ճոխ սեղան գցեցի

և փորձում էի զվարճալի պատմություններով բարձրացնել

տրամադրությունը:

Որոշ ժամանակ անց տղան արդեն չէր էլ հիշում իր տխրության

ու նրա պատճառների մասին: Մի լավ քեֆ արինիք և ուրախ

տրամադրությամբ ելանք՝ ամեն մեկս մեր գործերին: Որոշ ժամանակ

անց, եկան իր ծնողները, ուրախ գնաց դիմավորելու: Հետո մեզ մոտ

եկավ իր ֆոտոապարատով (տնից էին բերել) և տղաները գլխին թռան:

Բոլորը խնդրում էին, որ իրենց լուսանկարի զինվորական

համազգեստով: Սկսեց բոլորին նկարել, տարբեր դիրքերում, տարբեր

խմբերով: Ես էլ էի շատ ուզում նկարվել, բայց անհարմար էի զգում

խնդրել: Երբ բոլորին նկարեց, եկավ կողքիս նստեց: Ես ու ինքն էինք:

Համարձակվեցի ու խնդրեցի.

- Անդրեյ,- ասացի,- գիտեմ տղաները ձանձրացրին քեզ, հոգնած

ես, բայց եթե կարելի է, գոնե մի անգամ ինձ լուսանկարիր, ծնողներիս

ուղարկեմ, իրենք շատ հեռու են ապրում, ինձ այցելելու

հնարավորություն չունեն, շատ կուրախանային ինձ տեսնելով առաջին

անգամ զինվորական համազգեստով:

Սա մի անգամից կարմրեց, ջղայնացած վեր թռավ իր տեղից ու

դեմքիս նետեց.

- Hу мужики, вы меня закалебали! Больше не буду, у меня почти

пленки не осталось! (Դեհ տղանե՛ր, արդեն զզվեցրիք ինձ: Հերիք եղավ,

համարյա էլ ժապավեն չի մնացել),- ասաց ու դժգոհ փնթփնթալով քթի

տակ շտապ հեռացավ:

Ապշած նայում էի հեռացող «ընկերոջս» հետևից ու չէի

կարողանում զսպել վրդովմունքս: Մի՞թե այդպես էլ է լինում, մի՞թե դա

հնարավոր բան էր: Պատանեկան հոգուս խորքում առաջին անգամ էի

զգում հիասթափության դառն համը:

7 փետրվար 2014 թ.

- 99 -

Գիշերային խնձորները

Ուսումնարանում ուսանելու տարիներին տնից երբեմն

ծանրոցներ էինք ստանում: Ավելի հաճախ ստանում էին

Անդրկովկասից, Ուկրաինայից և Բելոռուսիայից սովորող մեր

ընկերները: Դասերից հետո խմբի տղաների ներկայությամբ, մոտ

երեսուն հոգի, բացում Էինք և բոլորին հավասար բաժանում,

հետևաբար ամենքիս չնչին բաժին էր հասնում: Սովորաբար մեր

ծնողները մուրաբա, ընկույզ, կոնֆետներ, չամիչ, բաստուրմա, սուջուխ

և այլ շուտ չփչացող մթերքներ էին ուղարկում: Իսկ, օրինակ,

ուկրաինացիների մոտ էլ ընդունված էր խոզի սալ ուղարկելը: Բայց

տեղացիների պահվածքը այլ էր, երբ տնից բան էին բերում, երբեք չէին

կիսվում կամ էլ կիսվում էին ընկերների նեղ շրջանում, մեկի-երկուսի

հետ:

Առաջին կուրսում էի: Մի անգամ, կուրսանտ Պավել Բոլոտովին

հաճախեցին ծնողները. լենինգրադցիներ էին, ու հետը մի փաթեթ

բերեց կազարմա, դրեց իր «տումբչկայում»: Երեկոյան ստուգումից

հետո հանգցրինք լույսերը և պառկեցինք քնելու: Ծառայության

առաջին տարում միշտ մեզ ուղեկցում էր քաղցի զգացումը, միշտ

կիսաքաղցած էինք քնում և միշտ ուտել էինք ուզում: Բայց դա ավելի

շուտ հոգեբանական էր և կապ չուներ մեր ստամոքսի

պարունակության հետ:

Շատ ժամանակ անցավ, լռություն էր տիրում ննջարանում, ասես

թե բոլորը քնած էին, բայց դա խաբուսիկ պահ էր. շատերն ավելի շուտ

արթուն էին, քան քնած: Մեկ էլ լսում ենք մթության մեջ չմփչմփոցների

ձայն է գալիս: Բոլոտովն էր, գլուխը կոխել էր տումբչկայի մեջ, միայն

հետույքն էր երևում, ագահաբար ու վռազ ինչ որ բան էր ուտում:

Հարևան անկողնուց ելնում է կուրսանտ Աբաս Աբասովը (թալիշ

էր, Լենքորանից), գաղտագողի հետևից մոտենում է նրան.

- Պաշա, էդ ի՞նչ ես մենակ լափում, այ՛ խոզ,- ու հետույքին ոտով

առաջ է հրում: Սա գլորվում է գլխիվար իր տումբչկայի հետ միասին,

ամբողջ ննջարանով մեկ հատակին են թափվում բազմաթիվ մանր

չինական դեղին խնձորներ: Ամբողջ խումբը բարձրաձայն սկսում է

հռհռալ։ Տեղից վեր են թռնում ճնճղուկների պես ու սկսում են

խնձորները հավաքել ու բերանները լցնել: Մենակ Բոլոտովն էր

կանգնած ու տխուր հետևում էր, թե ինչպես են արագ նվազում իր

խնձորները:

- 100 -

Նույնիսկ այդ դեպքից հետո էլ մեր շատ տեղացի ընկերների

չկարաղացանք սովորացնել հրաժարվել իրենց գեշ սովորությունից:

Միայն երկրորդ և երրորդ կուրսում, կոշտ մեթոդներով հասանք

որոշակի հաջողությունների...

7 փետրվար 2014 թ.

Օգտակար նախանձություն

Ռուսաստանում ուսման տարիներին ամենադժվարը առաջին

տարին էր: Տեխնիկական առարկաների հետ խնդիրներ չկային, քանի

որ դպրոցից լավ պատրաստություն ունեի ու, բացի դրանից,

գիտելիքներս ցուցաբերելը դժվար չէր: Մաթեմատիկան, ֆիզիկան,

քիմիան կամ, ասենք, գծագրային երկրաչափությունն իրենց լեզուն

ունեին, դա բանաձևերի, սխեմաների, վեկտորների և գծագրերի լեզուն

էր: Թղթի կամ գրատախտակի վրա հեշտությամբ հնարավոր էր այն

գրավոր ներկայացնել: Այլ խնդիր էին հումանիտար առարկաները,

որտեղ բանավոր ռուսաց լեզուն էր կարևոր՝ մտքերն ու գիտելիքները

փոխանցելու համար:

Համակուրսեցիներս տարբեր մակարդակի պատրաստություն

ունեին, ընդ որում, ամենից թույլ կուրսանտները ազգային կադրներն

էին, որոնք մեծ արտոնություններով ընդունվել էին ասիական ու

անդրկովկասյան հանրապետություններից: Քանի որ տարեցտարի

նույն բանն էր կրկնվում, դասախոսները ազգային կադրերին լուրջ չէին

ընդունում: Նախօրոք նշեմ, որ ես ընդունվել էի ոչ որպես ազգային

կադր, քանի որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանի կազմում էր և

այնտեղից միայն ազգությամբ ադրբեջանցիներն ունեին այդ

արտոնությունը: Բայց դա արդեն էական չէր, որ իմ մասին էլ ունենային

համընդանուր ընդունված կարծիքը:

Ուսման առաջին իսկ օրերից յուրօրինակ մրցավազք սկսվեց

կուրսանտների մեջ: Այդ մրցույթին շահագռգռված ներ էին քաշվել

տեղացի կուրսանտներ Ստեբակովը, Ստավցեվը, Ֆիլիպովն ու Գիրդոն

(սա ևս ազգությամբ ռուս էր, Աբխազիայից): Իրենց թվում էր, թե իրենք

ամենից խելոքն են կամ այդպիսինը պիտի լինեն: Բայց որոշ ժամանակ

անց բախվելով իմ տեխնիկական գիտելիքների հետ, սկսեցին

- 101 -

համոզվել, որ թույլ են և դրանից կատաղեցին ու սկսեցին նախանձել:

Շուտով գտան իմ թույլ կողմը՝ լուսաց լեզուն ու սկսեցին «խփել» այդ

ուղղությամբ:

Հումանիտար առարկաների ժամանակ, սեմինարներ ու

վիկտորինաներ էին լինում, իչպես նաև հաճախ գրատախտակի մոտ

էին կանչում դասը պատմելու: Լեզուս դեռ բացված չէր, ակցենտից

բացի որոշ բառերի վրա շեշտը ճիշտ դնելու խնդիրներ էլ ունեի: Երբ մի

բառ ճիշտ չէի արտասանում, սրանք ծիծաղից փռթկացնում էին և

ուրախ իրար նայում: Դա նկատելով, սկսեցի նորից կրկնել նույն բառը,

բայց շեշտը դնում էի այլ վանկի վրա՝ իրենց նայելով: Երբ չէին

ծիծաղում՝ ուրեմն բառը ճիշտ է արտասանված: Եվ այդպես դաս՝ դասի,

օր՝ օրի ուշադիր իրենց հետևելով, սերտեցի ռուսաց լեզուն այնպես, որ

շուտով դրանց ծիծաղը փոխվեց ժպիտի ու այդ ժպիտն էլ անհետացավ

իմ լեզվային արատների հետ միասին: Բայց նախանձը չանհետացավ,

մնաց դեռ երկար տարիներ...

Երբեմն մտածում եմ՝ եթե չլինեին նրանք, չլիներ իրենց չար

նախանձը, ապա դժվար թե կարողնայի վերացնել իմ լեզվային

արատները, և նորից համոզվում եմ, որ չկա չարիք առանց բարիքի...

10 փետրվար 2014 թ.

Հաջող որս

Դպրոցում եղբայրս մեծ հաջողություններ չէր ցուցաբերում, դրա

համար էլ ծնողներս որոշեցին նրան ութերորդ դասարանն

ավարտելուց հետո մի մասնագիտություն ուսանել տալ: Ընտրությունը

կանգ առավ ավտովարորդի դպրոցին, որտեղ խորհրդային միության

տարիներին բանակի համար, այսպես կոչված, ԴՈՍԱՖ-ում

դասընթացներ էին անցնում:

Եղբայրս տան կրտսերն էր: Հանգիստ բնավորություն ուներ,

սիրում էր տնային կենդանիներին խնամք տանել, բանջարանոցում

աշխատել: Առանձնապես շատ էր սիրում ճագարներ բազմացնել ու

մեկ էլ՝ որսի մեծ սիրահար էր:

Լենինգրադից արձակուրդ եկա: Եղբայրս նոր էր ընդունվել

ավտոդպրոց: Հորս հարցրի՝ ո՞նց է սովորում, սրտո՞վն է:

- 102 -

- Չէ, չի ուզում սովորի: ճանապարհային նշանները դեռ չի

հանձնել, ասում է՝ տեսողությունս վատ է, իմ նստարանից

ճանապարհային նշանները չեմ տեսնում: Գնացի դպրոց, նայեցի, մեծ էլ

նշաններ են՝ պատին կախված, չգիտեմ էդ ոնց չի տեսնում,- պատմեց

հայրս:

- Բա ի՞նչ պիտի անեք,- հարցրի:

- Ուզում ենք բժշկի տանենք, տեսողությունը ստուգենք:

Երեկոյան դասից եղբայրս եկավ։ Յոթ ամիս չէի տեսել, շատ էի

կարոտել: Ուրբաթ էր:

Հայրս ասաց ինձ.

- Քեզ համար հատուկ վաղը որսի պիտի գնանք, վաղուց որսի միս

չես կերել:

Հաջորդ օրը, ինքն ու եղբայրս, վաղ առավոտ շներն առաջները

գցին ու գնացին որսի: Երեկոյան վերադարձան շատ բարձր

տրամադրությամբ, ուրախ էին, երկու նապաստակ էին խփել:

Պարզվեց, որ երկու նապաստակն էլ եղբայրս էր խփել: Մինչև

նապաստակները խաշվեցին, ուշ գիշեր դառավ: Նստած էինք ընթրիքի

ու հերս հպարտ գովում էր եղբորս և որսի ժամանակ ցուցաբերած նրա

սխրանքները: Եղբայրս ուրախ լսում էր ու մեկ-մեկ էլ գոհ ավելացնում

ասածներին:

Մի երկու բաժակ դեղձի օղուց հետո, որը հայրս իր ձեռովն էր

քաշել, հորս մտքերն ավելի պայծառացան: Մեկ էլ մի պահ լռեց, թարս

նայեց եղբորս ու՝

- Վարուժա՞ն... Ա՛յ լակոտ: Բա ասում ես ճանապարհային

նշանները չեմ տեսնում, լավ չի երևում քո նստարանից, էդ ո՞նց հիսուն

մետրից ավել հեռավորության վրա նապաստակները տեսար, կպար,

բայց քթի տակիդ մեծ-մեծ նշանները չես տեսնում,- զարմացած

հարցրեց հայրս՝ մի այնպիսի հայացքով, ոնց որ մեծ գյուտ էր արել:

Եղբայրս գլուխը կախել էր, թշերը մինչև ականջները կարմրած, էլ

բան չէր խոսում։ Ասես այդ նապաստակներն էլ ինքը չէր խփել:

- Դե, լա՛վ, լա՛վ: Չես ուզում սովորես, մի՛ սովորիր, դո՛ւ գիտես:

Շոֆերի գործը թեթև է, բայց դե ինչ անեմ, մեկ էլ կգնաս բանվոր

կաշխատես: Մեր բաժակները լցրու, քոնը հերիք է, աչքերիդ վնաս է...

* * *

Եղբայրս այժմ ամուսնացած է, ունի երկու զավակ: Արցախյան

պատերազմի վերջում, 1994 թվի ապրիլին, Աղդամի շրջանում ծանր

վիրավորվեց գլխից, հակառակորդի նետած նռնակից: Ուղղաթիռով

- 103 -

շտապ տարան Երևան ու կյանքը փրկեցին: Երկրորդ կարգի

հաշմանդամ էր: Երկրորդը դարձրին երրորդ ու հետո այդ երորդն էլ

առան: Ասում էր, հրաման են տվել քչացնել հաշմանդամների քանակը,

իբր շատ են: Տարբեր տեղեր աշխատեց, այդ գործերն էլ պրծան: Այժմ

զբաղվում է իր մանկուց սիրած գործով՝ տնամերձ տնտեսությամբ։

Հաճախ որսի է գնում ու այն օրվանից տեսողությունից երբեք չի

գանգատվել:

5 փետրվար 2014 թ.

Կաչաղակը

Տուն արձակուրդ էի եկել: 1987 թվի ամռանն էր: Մայրս որոշել էր

մի լավ նվեր մատուցել ինձ ու թանկ գնով մի մեծ ու հաստափոր գիրք

էր առել ինձ համար, խնամքով պահել ու դարձիս էր սպասում:

Աստվաշունչն էր, հայերեն լեզվով: Այդ տարիներին այնքան էլ հեշտ չէր

Աստվածաշունչ գտնելը ազատ վաճառքում: Սիրուն գիրք էր, բարակ ու

ձյունի պես սպիտակ թերթերով ու գեղեցիկ, մանր տառերով: Թերթեցի,

դժվար էր ընթերցվում, լեզուն քիչ անհասկանալի էր, ոնց որ գրաբար

էր: Որոշիցի, երբ ազատ ժամանակ լինի, ուշադիր ու համբերությամբ

կուսումնասիրեմ:

Մի փոքրիկ անակնկալ էլ էր ինձ սպասում: Եղբորս համար մի

օդաճնշիչ հրացան էին առել, լիցքավորվում էր զսպանակով ու օդով՝

«վազդուշկա» էին անվանում, կրակում էր արճճե «պուլկա»

կոչվող գնդիկներով: Այդ հրացանը մեր մանկական երազանքներից էր:

Հրացանն առա ու որոշեցի մի քիչ բակում կրակել, զվարճանալ:

Հրաշալի արևոտ եղանակ էր ու տրամադրությունս էլ բարձր էր:

Բակում մի քանի կրակոցներից հետո համոզվեցի, որ շատ դիպուկ է

կրակում, թարմ հրացան էր զսպանակն էլ լավ ձիգ, ամուր:

Հեռվում, մեր տան ներքևի բանջարանոցի բարձրահասակ ու

սաղարթախիտ թթենու ծերին մի կաչաղակ էր նստած, հազիվ էր

երևում կանաչ տերևների արանքում: Ուրախ կրչկրչում էր: Նշան

բռնեցի ու կրակեցի: Կաչաղակը թթենու ճյուղերին զարկելով,

գալարվելով, գլխիվայր ընկավ: Հանկարծակի ուրախության մի ալիք

ցնծաց կրծքիս տակ, որը ծանոթ է երևի ձկնորսներին ու որսորդներին՝

- 104 -

որսորդի վայրի բնազդի զգացմունք էր: Հավատս չէր գալիս, որ կպա,

շատ էր հեռու:

Վազելով իջա ներքև որսի հետևից: Թթենու շուքի տակ արյունլվա

թփրտում էր վիրավոր կաչաղակը ու ինչ որ աղերսալի ձայներ

աղաղակում: Մնացի շվարած, չէի սպասում որ վիրավոր կլիներ,

կարծում էի սպանված է: Չգիտեի՝ ինչ անեմ: Ինչի՞ս էր պետք այս

կաչաղակը, ի՞նչու կրակեցի, չէ՞ որ ուտելու համար պիտանի չի ու դրա

կարիքն էլ չկար: Ուզում եմ մեկել փրկեմ, բուժեմ, որ ապրի, բայց արդեն

ուշ է, վերքը ծանր էր, փրկելն՝ անհնար: Միակ ելքը՝ շուտ դադարեցնել

ցավերը, սպանե՛լ: Հրացանը լիցքավորում ու նորից եմ կրակում:

Կրակոցից կաչաղակը գլորվում ու նորից շարունակում է թփրտալ:

Նորից եմ կրակում, անօգուտ, վերքերին նոր վերքեր եմ բերում, նոր

ցավեր, իսկ կաչաղակը շարունակում է ապրել ու իր նորաբաց

վերքերով ասես նախատելով ինձ: Սպանե՛լ, սպանե՛լ, սպանե՛լ...

Սկզբում այս միտքն էր պտտվում իմ գլխում, շտապ ազատվել այդ

անախորժ տեսարանից, ազատվել գործած հանցանքից ու մեղքից...

Կաչաղակը չէր հանձնվում, ասես մի չար կատակ էր դա: Չգիտեմ,

ամեն մի կրակոցից նա ցավ էր զգու՞մ, բայց արդեն ցավը ես էի զգում,

անտանելի ցավ էր իմ հոգում, սիրտս ամեն մի կրակոցից կծկվում էր,

թփրտում վիրավոր կաչաղակի պես...

Դա իմ վերջին որսն էր...

Իմ կյանքի Աստվածաշունչը, առաջին անգամ կարդացի անմեղ ու

ցավատանջ թռչունի արյունոտ փետուրների վրա, ամեն մի կրակոցով

թերթելով մի նոր ու ցավոտ էջ...

Կյանքում շատ անգամ մարդիկ ինձ էլ ցավեր պատճառեցին,

չգիտեմ՝ պատահակա՞ն, դիտմա՞մբ, թե զգալով իրենց մեղքը, իրենք էլ

ուզում էին ամեն մի նոր զարկով վռազ ազատվել ինձանից, իմ

ներկայությունից՝ որպես իրենց մեղքերի ու հանցանքների

ականատեսի ու անիմաստ զոհի: Իմ հոգու մութ անկյուններում էլի

թփրտում էր նույն կաչաղակը, ցավից գալարվում, ճչում ու չէր

հանձնվում, ձեռնոց էր նետում իր հալածողին, փորձելով նրանց էլ ետ

պահել իրենց անիմաստ արարքներից, իրենց հոգում էլ արթնացնել

խղճի, ամոթի, ցավի ու գթասրտության զգացմունքները:

5 փետրվար 2014 թ.

- 105 -

Ֆանատը

Ռազմական ուսումնարանում ուսման տարիներին երկրորդ և

երրորդ կուրսերում ամենից սիրելի առարկաներից մեկն էլ

բարձրագույն մաթեմատիկան էր: Թերևս դպրոցական տարիներից լավ

պատրաստություն ունեի: Բայց, ի տարբերություն դպրոցի

մաթեմատիկային, բարձրագույն մաթեմատիկան ավելի հետաքրքիր

էր, ավելի դինամիկ ու կենդանի: Չնայած առաջին հայացքից բարդ

լինելուն, հատուկ հնարքների միջոցով լուծվում էին ցանկացած

ինտեգրալների և դիֆերենցիալների բանաձևեր, տրոհվելով ու

ստանալով ավելի պարզ լուծումներ: Մեծ սիրով ու հաճույքով

մասնակցում էի ուսումնարանում անցկացվող օլիմպիադաներին:

Բարձրագույն մաթեմատիկայի պրակտիկ դասերը մեզ հետ անց

էր կացնում բավականին տարիքով մի կին՝ Ռյաբչուն Ասյա Իլյինիչնան:

Շատ հետաքրքիր դասավանդելուց ու իր առարկային տիրապետելուց

բացի նաև ուներ հումորի նուրբ զգացում: Այնպիսի աբստրակտ ու

նուրբ հանաքներ էր անում՝ կյանքի ու մաթեմատիկայի խառնուրդով,

որ մեր խմբից ոչ ոք չէր կարողանում ըմբռնել ասածները: Աչքի տակով

իր ասածներից հետո խորամանկ ժպտալով նայում էր՝ որևէ մեկը

հասկացա՞վ իր ասածները, թե՞ ոչ: Ու նկատելով միակ իմ ժպիտը, շատ

գոհ էր մնում, որ գոնե մեկը գիտե, թե ինչի մասին է խոսքը:

Ասյա Իլյինիչնան հրեուհի էր և առանձին համակրանք ուներ իմ

հանդեպ: Հետագայում արդեն նկատի ունենալով հումորի զգացումս,

խոսում ու ինձ էր նայում, ասես ինձ համար էին միայն այդ

հանաքները, և մենք մեր հայացքներով ու կես խոսքից իրար լավ էինք

հասկանում:

Մեր խմբի տղաները պատմում էին, որ ընդունելության

քննությունների ժամանակ երբ նախնական կոնսուլտացիաներ էր

անցկացնում, խնդրել էր՝ ով ինչ հարց ունի, թող մի թղթի վրա գրի և

ուղարկի ինձ:

Լակոտներից մեկը սեռական բնույթի հիմար հարց էր ուղարկել:

Երբ կարդացել էր հարցը, մի պահ կարմրել էր ու ասել.

- 106 -

- Ես չեմ դադարում զարմանալ մարդկանց լկտիության

անսահմանությունից...,- և անխռով անցել էր հաջորդ հարցին:

1987 թվականի ձմռան մի օր մեր կուրսն ուղարկեցին Պուշկին

քաղաքի ավտոբուսների և տրոլեյբուսների կանգառները սառույցից

մաքրելու: Այնպես էին սառցակալել ճանապարհներն ու կանգառները,

որ բավականին վտանգ էին ներկայացնում քաղաքացիների համար,

արդեն դժբախտ պատահարներ կային քաղաքում:

Ճանապարհի ու կանգառի մի հատված էլ Պուշկինսկայա

փողոցում մեզ հատկացրին՝ մաքրելու համար: Ծանր լոմերով ջարդում

ու հավաքում էինք կարծր սառույցի հաստ շերտերը: Ինչպես ասում են՝

«ջանս գցած» համառ աշխատում էի և երբեք տարբերություն չէի դնում

ֆիզիկական, թե մտավոր աշխատանքին, երկուսն էլ սիրում էի

կատարել բարեխղճորեն:

Հաջորդ օրը բարձրագույն մաթեմատիկայի պրակտիկայի դաս էր:

Դասը սկսելուն պես, Ասյա Իլյինիչնան սկսեց պատմել.

- Երեկ ավտոբուսով գնում էի աղջկաս տուն: Մեկ էլ տեսնեմ իմ

սիրած 323 խումբը աշխատում է կանգառի մոտ: Ի՞նչ աշխատում,

մենակ կուրսանտ Օհանջանյանն էր եռանդով աշխատում՝ լոմը ձեռին,

իսկ ամբողջ խումբը կանգնած, զրուցում էին ու ծխում: Ով ոնց

սովորում է, այնպես էլ աշխատում էր: Մտածեցի՝ երևի

պատահականություն է: Մի երկու ժամից հետո ետ՝ տուն էի

վերադառնում ավտոբուսով: Նայում եմ, էլի մենակ ինքն է աշխատում,

իսկ խմբի տղաներն էլի կանգնած, հանգստանում ու ծխում են:

Հետո օրորեց գլուխը, քթի տակ ժպտաց ու մեղմ ասաց.

- Действительно фанатик! (Իրոք ֆանատիկ է):

- Հա՛, ֆանատ է, ֆանատ է,- հռհռալով արձագանքեցին լսարանի

այս ու այն կողմից:

Իրոք այդ տարիներին ֆանատիկի պես էի զբաղվում, թե՛

ուսմամբ, թե՛ սպորտով և թե՛ ծառայությունով:

1997 թվականի մայիս ամսին, երբ արդեն ծառայում էի

Չելյաբինսկ քաղաքում, առանձին գումարտակի շտաբի պետ էի,

մայորի զինաստիճանով, արձակուրդի ժամանակ ընտանիքով

- 107 -

մեկնեցինք Սանկտ Պետերբուրգ՝ զոքանչիս տեսակցության (այդ

տարիներին այնտեղ էր ապրում):

Հետո վեց տարեկան որդուս հետ մեկնեցի Պուշկին քաղաքը,

որտեղ ավարտել էի ռազմական ուսումնարանը: Ուսումնարանն

արդեն խիստ կրճատել էին և շուտով պիտի փակեին: Միակ

ցանկությունս էր տեսնել Ասյա Իլյինիչնային, բայց գիտեի, որ

ուսումնարանում անհնարին է իրեն գտնելը, քանի որ վաղուց արդեն

թոշակառու էր: Ես ու որդիս մեկնեցինք զբոսնելու՝ Եկատերինյան

պուրակում:

Երկար թափառելուց հետո ետ էինք գալիս մի նեղլիկ ծառուղով։

Դիմացից երկու տարեց կանայք էին գալիս: Եվ որքա՜ն մեծ եղավ իմ

զարմանքը՝ Ասյա Իլյինիչնան էր ու մեր ուսումնարանի գրադարանի

վարիչը, ով ևս ինձ լավ գիտեր: Թեկուզ անցել էր ութ տարի՝ իմ

ավարտելուց հետո, իսկույն ճանաչեցինք իրար: Բոլորս երջանիկ էինք

այդպիսի անսպասելի հանդիպումից: Գրկեց ու ծնողաբար համբուրեց

ինձ ու որդուս:

- Իմ ամենից սիրելի կուրսանտն էր,- ասաց Ասյա Իլյինիչնան,-

ֆանատ էր, ֆանատ... Հիշու՞մ ես իրեն,- դիմեց ընկերուհուն:

- Իհարկե, ո՞նց չեմ հիշում:

- Օգանդժանյան, «միլինկիյ»,- ասաց,- իսկ դու բոլորովին էլ չես

փոխվել...

Ավելի քան տասնյոթ տարի է անցել այդ օրից, այլևս չտեսա Ասյա

Իլյինիչնային: Շատ անգամ համակարգիչով հանրային ցանցերում

փնտրեցի, բայց ապարյուն: Ուր էլ որ լինի, միայն ամենայն բարին եմ

կամենում նրան ու իր հարազատներին:

Երբեմն օտար մարդն անգամ կարող է շատ հարազատ դառնալ

մեզ համար, երբ մեզ կապում են ջերմ, ազնիվ ու մարդկային

զգացմունքներ:

27 սեպտեմբեր 2014 թ.

- 108 -

Աղանբեկյանի «բարեկամը»

Երրորդ կուրսն էի ավարտում, 1987 թիվն էր: Քննությունները

արդեն հանձնված էին, մնացել էր վերջինը. «Շինարարական

արտադրության տեխնոլոգիան»: Մեր խմբից ոչ ոք այդ քննությանը չէր

պատրաստվում, բոլորին հայտնի էր, որ առանց պատրաստվելու էլ

կարելի է հանձնել այդ քննությունը: Մենակ ես էի գրադարանից գրքերը

գլխիս հավաքել, թեմա՝ առ թեմա սովորում էի: Շատերը խնդում էին

վրաս. «Դա ի՞նչ քննություն է, որ դրան էլ էս պատրաստվում»,

անընդահատ նույն բանն էին կրկնում: Բոլորի ուշքն ու միտքը արդեն

արձակուրդի վրա էր, շուտով տուն պիտի գնայինք:

Եկավ քննության օրը: Շատերը դուրս էին գալիս քննությունից

ուրախ տրամադրությամբ՝ չորս ու հինգ գնահատականներով, նույնիսկ

ամենից թույլերը: Ես էլ մտա, տոմսը վերցրի ու նստեցի

պատրաստվելու: Սովորական տոմս էր, բարդ հարցեր չկային: Թղթի

վրա թեզիսներով գրառումներ արեցի բանավոր՝ պատասխանելու

համար, խնդիրը լուծեցի ու զեկուցեցի որ պատրաստ եմ

պատասխանելու: Մի գնդապետ էր ազատվել նախորդ

պատասխանողից ու պիտի ինձանից ընդուներ քննությունը, մեկ էլ.

- Պետք չէ,- ասաց դասախոս Պրոցենկոն,- դուք մեկ ուրիշից

ընդունեք, իրենից քննությունը ես կընդունեմ, շուտով ազատվում եմ:

Գնդապետը անցավ հաջորդ հանձնողին, իսկ ես սպասում եմ, երբ

կազատվի Պրոցենկոն իր նախորդ կուրսանտից:

Պրոցենկոն տարիքով ծերուկ էր, դոկտոր պրոֆեսոր, ԽՍՀՄ-

ի ակադեմիայի անդամ, նախկինում գնդապետ էր, ասում են

հետպատերազմյան տարիներին եղել էր Լենինգրադի

կոմենդատուրայի պետը ու այնքան դաժան էր, որ կոմենդատուրայի

պատին գրել էին. «Սպանել գնդապետ Պրոցենկոյին, հավասար է

ոչնչացնել հարյուր ֆաշիստի»:

Պրոցենկոն մոտեցավ ու նստեց կողքիս, ազգանունով

ներկայացա ու ասացի պատրաստ եմ պատասխանելու:

- Ո՞նց, ո՞նց ասացիր ազգանունդ,- հարցրեց Պրոցենկոն, լավ չէր

լսում,- Աղանբեկյա՞ն:

- Ոչ, կուրսանտ Օհանջանյան,- նորից բարձրաձայն ներկայանում

եմ ես:

- Պարզ է, պարզ է,- երկարացրեց Պրոցենկոն,- Իսկ Աղանբեկյանը

քո ի՞նչ բարեկամն է:

- 109 -

- Բարեկամ չէ ինձ,- պատասխանում եմ,- մեր ազգանունները

տարբեր են:

- Հասկանալի է: Ասում են գերազանց ես սովորում հա՞,

բարեկամդ է օգնու՞մ:

Ապշած իրեն եմ նայում, ի՞նչ բարեկամ, ու՞մ մասին է խոսում...

- Դե սկսիր պատասխանել, հիմա կտեսնեմ ինչ գերազանց

գիտելիքներ ինձ պիտի ցուցաբերես,- հեգնանքով ինձ է դիմում:

Սկսում եմ հանգիստ, բարձր ձայնով՝ որ լսի, պատասխանել

տոմսիս հարցերին: Պրոցենկոն սկսում է անընդհատ ընդհատել ամեն

մի նախադասությունս, ամեն մի բառս: Մեկ այս բառի վրա չես ճիշտ

շեշտդ դրել, մեկ նախադասությունդ չես ճիշտ ձևակերպել, մեկ

մտքերդ... Ասես ռուսաց լեզվի քննություն էր: Եվ այդպես շարունակ, չէր

թողնում հանգիստ պատասխանեմ, տարբեր սադրանքներով փորձում

է ինձ շեղել, հունից հանել: Այնքան հանդիսավոր էր դա անում,

մնացած կուրսանտների մոտ, որ պարզ երևում էր իր իրական

մտադրությունը, բոլորի աչքի առաջ նսեմացնել ու խայտառակել ինձ:

Որոշ կուրսանտների սրտովն էր դա, ուրախ խնդում էին ու

հաճույք ստանում այդ տեսարանից, իմ նախանձողներից էին: Երբ

արդեն Պրոցենկոն չափ ու սահմանը սկսում է անցնել, նորից

ակնարկելով իմ «քեռի» ակադեմիկոս Աղանբեկյանի անունը,

զայրացած ասում եմ, որ իրեն էլ չեմ պատասխանի, քանի որ ինքը ոչ թե

քննություն է ընդունում այլ փորձում է ձեռ առնել անթույլատրելի

մեթոդներով: Պրոցենկոն հայտարարում է գնահատականս

«անբավարար», որ ես ոչ մի գիտելիքներ չունեմ ու ոնց եմ իմ դատարկ

գլխով գերազանցիկ կոչվում:

Այդ տեսարանին ականատես էր նաև մյուս դասախոսը ու ջոկում

եմ, որ իր սրտովն էլ չի ակադեմիկոսի պահվածքը, բայց ստիպված

լռում է, քանի որ Պրոցենկոն մեր ռազմական ուսումնարանում մեծ

հեղինակություն էր վայելում: Բոլորը արդեն հաջող հանձնել էին

քննությունները, ես էի մնացել: Տեսնելով որ էլ ուրիշ ելք չունեմ,

օգտվում եմ միակ օրինական միջոցից, պահանջում եմ հանձնել

քննությունս կաֆեդրայի խորհրդարանին: Դա միակ միջոցն էր

այդպիսի կոնֆլիկտների դեպքում, որից երբեք, այդ ուսումնարանում,

ոչ ոք չէր օգտվել:

Որոշ Ժամանակ անց ներկայանում են ևս երկու գնդապետ,

խորհրդակցվելուց հետո ներս են ինձ հրավիրում: Պահանջում են

վերցնել երեք տոմս ու պատրաստվել: Հրաժարվում եմ

պատրաստվելուց, ասում եմ պատրաստ եմ միանգամից

- 110 -

պատասխանելու, նույնիսկ չէի էլ նայել ինչ տոմսեր էին: Միակ

պայմանս՝ պատասխանելու եմ գրատախտակի մոտ, գրավոր ու

անցնում եմ հաջորդ հարցին գնահատելուց հետո միայն: Եվ այդպես

հարց՝ առ հարց պատասխանելով ավարտում եմ երեք տոմսերը, բոլորն

էլ հանձնաժողովի ընդհանուր որոշումով, միաձայն «գերազանց»:

Դասախոսները հիացած իմ պատասխաններից, գովում էին,

քանի որ թեմայից դուրս էլ շատ հարցեր էին տվել ու ստացել ճիշտ

պատասխաններ: Խոստովանում էին, որ վաղուց այդպիսի խոր

գիտելիքներ ոչ մեկը չէր ցուցաբերել: Միայն Պրոցենկոն էր փոքր

երեխայի պես խռով նստած անկյունում: Հետները ֆոտոապարատ էլ

էին բերել, առաջարկեցին ինձ ու Պրոցենկոյին իրար հետ

լուսանկարվել, անգամ իրար ձեռք սեղմել, կաֆեդրայի ստենդի համար:

Պրոցենկոն խռով-խռով մոտենում է ու լուսանկարվում հետս, հետո

իրար ձեռք ենք սեղմում, սկսում է ժպտալ, ասես ոչինչ էլ չէր պատահել:

Հանձնաժոշովի նախագահը հայտարարում է որոշում.

«գերազանց» ու...

Ներս է մտնում կաֆեդրայի պետը.

- Այս ի՞նչ է այստեղ կատարվում, էս ի՞նչ կրկես եք այստեղ

սարքել,- գոռում է գնդապետը իր ենթակաների վրա:

Հանձնաժողովի նախագահն փորձում է կարճ զեկուցել

դրությունը, բայց սա ընդհատում է զեկույցը ու դիմում Պրոցենկոյին.

- Դուք պատմեցեք, ի՞նչ է պատահել:

Պրոցենկոն նորից խիստ դժգոհ ու խռոված տեսք է ունդունում ու

սկսում.

- Կուրսանտը ոչ մի գիտելիքներ չուներ, ինձ հետ իրեն շատ լկտի

էր պահում, վիրավորում էր ինձ, իրեն «անբավարար» գնահատական

էի դրել, սրանք էլ ինձ ստիպում են որ «գերազանց» դնեմ,- զեկուցում է

սատանայի տեսք ընդունած ծերուկը:

Երեք գնդապետ չռած աչքերով իրար են նայում, վրդովմունքից ու

վիրավորվածությունից խոսք անգամ չէին գտնում արդարանալու

համար:

- Ո՞վ է այդ լկտին, սա՛ է՞,- ինձ է ցույց տալիս:

Հավանաբար որ ես էի, ինձանից բացի ուրիշ կուրսանտ չկար

այնտեղ, այն էլ գրատախտակի մոտ ոտքի կանգնած:

- Ընկեր գնդապետ, թույլ տվեք զեկուցել,- փորձում եմ ես

բացատրել, տեսնելով հանձնաժողովի ապշած անդամներին:

- Ձենդ կտրի՛ր, լկտի՛,- գոռում է կաֆեդրայի պետը՝ գլխիս

թափելով հայոյանքի մի խայտաբղետ բառերի շղթա,- երկուս

- 111 -

նշանակեք, թող արձակուրդի փոխարեն մի ամիս այստեղ նստի

սովորի, նորից քննությունները վերահանձնի:

Այստեղ իրոք որ ես եմ իմ հունից դուրս գալիս, արյունս մի

ակնթարթ եռում է գլխումս.

- Դա պաշլի վը վսե նա... ,- վերջն էլ բերում եմ հատուկ շեշտելով,

դուռը հետևիցս զարկում այնպես ուժեղ, որ գաջը բոլոր կողմից

թափվում է ու հեռանում եմ կատաղած:

Մտնում եմ կազարման, մեր կուրսի պետի՝ փոխգնդապետ

Բուրկինի մոտ և հայտարարում, որ այլևս ոչ մի ցանկություն չունեմ

սովորելու ձեր ուսումնարանում, կարող եք ինձ հեռացնել, ուղարկել

ծառայելու որպես զինվոր ու գնում մեր ննջասենյակը:

Որոշ ժամանակ անց, մտնում է կուրսի պետը ու ասում որ ինձ իր

մոտ է կանչում ֆակուլտետի պետը՝ գնդապետ Դվինինը: Գնում եմ նրա

մոտ: Ինձ հետ շատ էր մտերիմ, տարբեր սպորտային մրցույթներին

միշտ հաջող մասնակցել էի մեր ֆակուլտետի թիմերում, նույնիս

ուսումնարանի թեթև ատլետիկայի հավաքականում: Սպորտը մեր

ուսումնարանում բարձր էր գնահատվում և մեր ուսումնարանը

Լենինգրադյան օկրուգում միշտ սպորտով առաջին տեղումն էր:

Մտնում եմ Դվինինի մոտ, հրավիրում է նստելու: Ասում է.

- Արդեն հայտնի եմ քո «սխրանքներից», ամեն ինչ ինձ արդեն

պատմել են: Գիտեմ ճշմարտությունը, ամեն ինչ ճիշտ ես արել բացի մի

բանից, չպիտի վիրավորեիր իրենց: Հիմա ի՛նձ լսիր, գնում ես ու

ներողություն խնդրում Պրոցենկոյից:

Հակաճառում էի, որ չեմ գնա ու չեմ էլ ուզում սովորել: Երկար

զրույցից հետո համոզում է ինձ, որ պետք է: Ստիպված նորից մտնում

եմ իրենց մոտ:

Այս անգամ դասարանում ավելի շատ սպաներ էին հավաքված:

Կարծում էի, որ ներողություն խնդրելուց հետո կավարտվի այդ կրկեսը:

Բայց պարզվում է, որ կրկեսը դեռ նոր է սկսվում: Նորից պիտի

քննություն ընդունեն ինձանից: Հավաքվել էին ուսումնարանի գրեթե

բոլոր կաֆեդրաների պետերը ու արդեն պիտի պատասխանեմ հինգ

տոմսի: Ուզում էի նորից բոլորին գրողի ծոցը ուղարկել, բայց դա արդեն

ընդունում եմ որպես մարտահրավեր:

Նորից, նախկին ձևով պատասխանում եմ բոլոր տոմսերին ու

հարցերին, իսկ երբ հայտարարեցին գնահատականս. «գերազանց»,

արդեն ուշ երեկո էր:

Բայց անպատիժ չմնացի: Բոլոր պատվո տախտակներից

հանեցին լուսանկարներս, սկսեցին «ռեպրեսիան»: Քննության

- 112 -

ժամանակ կարգապահությունը խախտելու համար, կուրսի պետը

հայտարարեց երեք օր կալանք, Պուշկին քաղաքի գաուպվախտայում:

Այդ գաուպվախտայում իր օրերին կալանավորված էր լեյբ-գվարդիայի

գուսարական գնդի կորնետ, հայտնի պոետ Լերմոնտովը, որը

հանդունգնել էր ներկայանալ թագավորի ծննդյան օրը տոնական

շքերթին փայտե, խաղալիք սրով:

Հպարտությամբ ընդունեցի այդ պատիժը, բայց ավաղ

չկատարվեց «երազանքս»: Կալանքի փոխարեն մեր հրամանատարը

ինձ ու երեք կուրսանտի հանձնարարություն տվեց մի ամսում

վերանորոգել ամբողջ մեր զորանոցը: Այնպիսի եռանդով ու որակով

վերանորգեցինք, ներկեցինք, երբ մտավ ուսումնարանի պետը, գեներալ

Պետուխովը, հիացմունքից կարգադրեց ներկայացնել վերանորոգման

բոլոր մասնակիցների ցուցակը: Գեներալի հրամանով բոլորիս

արձակուրդ տրվեց ու տասը օր էլ ավելացրեց: Մեր կուրսի պետը

արձակուրդում էր, թե չէ դա թույլ չէր տա:

Արձակուրդից տասը օր էլ ուշ եկանք, սեպեմբերն էր, դասերը

արդեն սկսված էին: Շատերը նախանձից տրաքում էին, ավելի շատ իմ

առումով. «Այ քեզ արդարությու՜ն: Չորս գնդապետի Օհանջանյանը

«պասլատ» արեց տասը օր էլ ավել արձակուրդ տվին»: Ավելի շատ

զարմացած ու բարկացած էր կուրսի պետը, բայց դե անցածը՝ արդեն

անցել էր...

Առայսօր էլ Պրոցենկոյի հակակրանքը Աղանբեկյանի հանդեպ

ինձ համար մնաց հանելուկ: Այն որ, իմ ազգանունը ռուսերեն լեզվով՝

«Ագանջանյան» հնչողությամբ , շատ մոտ էր հնչում «Ագանբեկյան»

ազգանունին, ի տարբերություն «ջան» և «բեկ» մասնիկների, դա

հասկանալի է, կարելի էր շփոթել ունենալով նաև լսողության

թերություններ:

Հնարավոր է մեր հայրենակիցը իրենց ակադեմյաներում,

ժամանակին դրա ոտը լավ տրորել էր, թե չէ ուրիշ բացատրություն չեմ

տեսնում, ինչու՞ էր այդիսի մեծ ցանկությամբ ուզում նվաստացնել

Ագանբեկյանի «բարեկամին»:

15 փետրվար 2014 թ.

- 113 -

Զանգվածի չափման միավորը

Չորրորդ կուրսում էի սովորում: Մի դասախոս ունեինք,

ազգանունը լավ չեմ հիշում, կարծեմ Շեպելև էր, «Շինարարական

մեխանիկայի» պրակտիկայի դասեր էր մեզ հետ անցկացնում:

Փոխգնդապետ էր, բավականին ջահել ու շատ մեծամիտ: Դասը սկսում

էր հարցերով ու սիրում էր ձեռ առնել կուրսանտներին՝ իրենց թույլ

գիտելիքների համար:

Մի օր էլի սովորականի պես դասը սկսեց իր հարցերով.

- Ընկեր կուրսանտներ, ո՞վ կարող է ասել՝ ո՞րն է զանգվածի

չափման միավորը:

Խմբում խոր լռություն տիրեց, այնպիսի տպավորություն էր, որ ոչ

ոք չգիտե ու չի էլ լսել անգամ զանգվածի մասին, էլ ու՞ր մնաց որ դեռ

չափման միավորն էլ հիշեն: Լռությունը ստիպված ես խախտեցի, ձեռք

բարձրացրեցի, ելա և զեկուցեցի.

- Ընկեր փոխգնդապետ, զանգվածի չափման միավորը կիլոգրամն

է:

- Ի՞նչ, ի՞նչ ասացիր: Զանգվածի չափման միավորը կիլոգրա՞մն

է,- փռթկացրեց փոխգնդապետը հանդիսավոր,- ա՛յ քեզ բան, դպրոց է

ավարտել, բարձրագույնում է սովորում, մինչ այսօր դեռ

պատկերացում չունի որն է զանգվածի չափման միավորը:

Մեր խմբի «գիտուններն» էլ սկսեցին ծիծաղել ինձ վրա, միշտ

երազում էին, որ ինձ նվաստեցած տեսնեին, քանի որ դրա առիթը

երբեք թույլ չէի տալիս: Երբ փոխգնդապետն ու իր համակիր

կուրսանտները վրաս լավ հռհռացին, տարբեր ռեպլիկաներ նետեցին

իմ հասցեին ու հանգստացան, հարցրի.

- Կներեք, ընկեր փոխգնդապետ, իսկ չէ՞ք ասի հապա, որն է

զանգվածի միավորը, որ գոնե ձեր ԲՈՒՀ-ի նախավերջին կուրսում

իմանամ և այլևս խայտառակ չլինեմ,- միամիտ ու «մեղավոր» հարցրի

ես:

- Ընկե՛ր կուրսանտ, ոչ միայն ԲՈՒՀ-ի, այլև միջնակարգ դպրոցի

վերջին ապուշին էլ հայտնի է, որ զանգվածի միավորը դա՝ կիլոգրամ-

ուժն է, կիլոգրա՛մ ու՛ժ, մի՞թե պարզ չէ,- հեգնանքով ու հանդիսավոր

ասաց նա: Խումբը նորից աշխույժ հռհռաց:

Ես տեղիցս ելա.

- Կներեք, ընկեր փոխգնդապետ, խիստ սխալվում եք, զանգվածի

միավորը կիլոգրամն է, այլ ոչ թե կիլոգրամ-ուժը։ Դուք ուղղակի

շփոթում եք:

- 114 -

- Այդ ես եմ շփոթու՞մ, ԲՈՒՀ-ի դասախո՞սը, գիտությունների

թեկնածո՞ւն,- բորբոքվեց նա,- դուք երևի ցնդել եք, ընկե՛ր կուրսանտ,

նստեցե՛ք ու մի խայտառակեք ձեզ:

Խմբի կուրսանտները լավ ծիծաղեցին վրաս, ասես վերջապես

իրականացավ իրենց երազանքը: Երջանիկ էին:

- Այդ դեպքում, խնդրում եմ հետևի աջ պահարանի, վերևից

երկրորդ դարակի երկրորդ գիրքը վերցնեք, 120 էջի, համար 18

տեղեկատվական աղյուսակում կարդաք առաջին տողը, այնտեղ

գրված է զանգվածի միավորը որն է,- հանգիստ, առանց շրջվելու,

ասացի բոլորին լսելի ձայնով:

- Դե՛ տեսնենք: Եթե դու իրավացի ես, հապա ես քեզանից

ներողություն կխնդրեմ, եթե ոչ, իմ առարկայից ամենաբարձր երազած

գնահատականդ «երեքն» է լինելու:

Բոլորը դասախոսի գլխավորությամբ նետվեցին պահարանի

մոտ, քրքրեցին և գտան նշածս գիրքը՝ ֆիզիկայի տեղեկատուն ԲՈՒՀ-

երի համար:

Կարդաց նշած էջս.

- Զանգվածի միավորը... այստեղ կիլոգրամ է գրված... Չէ՛, սա

սխալ է... Երևի հենց այս սխալն էլ կարդացած կլինես,- ասաց նա,-

երբեմն գրքերում վրիպակներ պատահում են:

- Ոչ,- ասացի,- դա վրիպակ չէ: Դուք շփոթում եք զանգվածը կշիռ

հասկացության հետ, կշիռն ու զանգվածը տարբեր են, ձեր ասած

կիլոգրամ-ուժը դա կշռի միավորն է: Քիչ ներքևում կարդացեք,

կիլոգրամ-ուժին համապատասխանում է կշիռ հասկացությունը:

Տեսնելով, որ դեռ ասածներս դժվար են տեղ հասնում, սկսեցի

արտասանել զանգվածի ու կշռի սահմանումները, որից հետո

բանաձևերով ցույց տվեցի զանգվածի և կշռի տարբերությունը: Երբ

բոլորն արդեն հասկացան, սա ցնցվեց տեղում.

- Աաա՜, ճի՛շտ է, ճի՛շտ է: Էս ո՞նց ես շփոթեցի, իհարկե՛, իհարկե՛

զանգվածի միավորը կիլոգրամն է:

Ինչպիսի հաճույքով էի նայում համախմբեցիներիս դառն ու

հիասթափված դեմքներին, էլի վրիպեցին իմ առումով:

- Կներե՛ս,- հանդիսավոր ասաց դասախոսը,- ինչպես խոստացա՝

ներողություն եմ խնդրում, դու իրավացի էիր, զանգվածի չափման

միավորը իրոք կիլոգրամն է:

Դրանից հետո մեզ էլ չէր դասավանդում։ Չգիտեմ

պատահականությո՞ւն էր, թե՞ անհարմար էր զգում:

19 փետրվար 2014 թ.

- 115 -

Դարբին Էդոն

Հայրս շինարարական տեխնիկայի վերանորոգման հիմնարկում

փականագործ էր աշխատում: Իրենց բրիգադում դարբին կար՝ Էդո

անունով, որսորդ էր: Մի քիչ յանը տարած էր, որ որսի մասին մի բան

էր լսում՝ գժվում էր, որսի շների համար էլ խելքը գնում էր: Որսի շներ

շատ էր սիրում, ու երբ որսի շուն էր տեսնում, բռնում էր քիթն ու

մռութը պաչպչում և ասում. «Վա՜յ, ախպե՛րս, քեզնից էս ի՞նչ որսի հոտ

է գալի՜ս»: Ամեն շաբաթ ու կիրակի էլ շներով որսի էր գնում:

Էդոն մի սովորություն ուներ. սիրում էր իրեն գայլի հետ

համեմատել։ Ասում էր. «Արա՛, բայց ես գայլի նման եմ, հը՞»: Այնքան էր

կրկնում, մինչ ընկերներն ասում էին. «Էդո, հա՛, ախր շատ ես է՜ գելի

նման»։ Իսկ նա ուրախանում էր, աշխարհն իրենն էր դառնում:

Հայրս միշտ էդոյից տարբեր ուրախ պատմություններ էր

պատմում: Մի օր էլ պատմեց, թե ոնց է Էդոն հուղակավորության

գնացել։ Զոքանչի ծեր մայրն էր մահացել: Էդոյի պատմելով, մեռելին

արդեն հողին էին հանձնում, մեկ էլ Էդոն հետ է շրջվում, տեսնում իր

թիկունքին մի շիրմաքար, վրեն գրած. «Արամյան Նախշուն»: Էդոն

ասում է. «Արա՛, կարդում եմ ու մտածում, Արամյանը հասկանալի է: Էս

«նախ»-ը՝ նախ է բա շունը ո՞րն է: Մարդու անունը Նախ- շուն կլինի՞, էս

ի՞նչ ա ստացվում, ուրեմն էս կինը նախկինում շու՞ն էր: Ու ես մտքիս

վրա մի ծիծաղ բռնեց, որ էլ չէի կարողանում հանգստանալ: Մարդիկ,

բոլորը հետ են շրջվել ինձ են նայում, ես էլ ձեռքերով երեսըս փակել,

ծիծաղից անուժ հեկեկում եմ, արցունքներս էլ թափվում են: Էս ու էն

կողմից էլ ասում են. «լացում ա»: Մի պառավ կին էլ մոտեցել էր ինձ,

ասում էր. «Բալա, քե մատաղ, սիտըդ փշուր-փշուր մի արա, մեծ

զոքանչդ ա, ոչինչ, կյանք տեսած ա, ապրածը ապրելա, քինացել»: Արա՛,

բա էս խոսքերից ավելի վատացա, բա՛ կարողանո՞ւմ եմ ծիծաղս

պահեմ: Դե լավ է, որ մարդիկ կարծում էին, թե լացում եմ։ Թե չէ՝ ինձ

շան օրը կգցեին, տղերքն էլ էն փոսում ինձ կթաղեին, մեծ զոքանչիս

հետ»:

* * *

Արցախյան շարժման սկզբներին էր. հայրս ասաց, թե էդոն

«Միացումի» մասին մի բանաստեղծություն է հորինել, մարդիկ

ծիծաղից մեռնում են, արի դու էլ լսիր, ինքն էլ արտասանում է: Այդ

տարիներին Ղարաբաղում ժամանակավոր Վոլսկին էր ղեկավարում:

Ընկերոջս՝ Վահանի հետ գնացինք «կուզնեց» Էդոյին լսելու:

- 116 -

Ճաշի ժամանակն էր: Երբ հայրս Էդոյին ասաց, թե տղերքը եկել

են բանաստեղծությունդ լսելու, նա ուրախացավ, ոգևորվեց, ելավ իր

զնդանի մոտ հանդիսավոր կանգնեց, մուրճը ձեռքն առավ ու ճոճելով

սկսեց արտասանել իր «Միացում» բանաստեղծությունը: Մենակ Էդոյի

տեսքը հերիք էր, որ ծիծաղից ուշքահան լինեինք: Եվ իրոք գայլի էլ էր

նման: Ինձ թվում էր, թե Մայակովսկին էր վերակենդանացել:

Բանվորներն ուրախ ծիծաղում էին, ծափահարում։ Հիշողությանս մեջ

այս տողերն են միայն մնացել.

«Լույսը բացվեց լուսաբացին,

Հույսը դրեց ղարաբաղցին,

Գորբաչովի ախմախ խոսքին,

Բայց դարձյալ մեզ խափեց Վոլսկին»:

Այդ ժամանակ ժողովուրդն անհամբեր ու միամտորեն սպասում

էր, թե ուր որ է Վոլսկին պիտի լուծեր Արցախն Հայաստանին

միացնելու հարցը:

21 փետրվար 2014 թ.

Գիշերային ճամփորդություն

1988 թ. ամառն էր: Չորրորդ կուրսն էի ավարտել։

Մասնագիտական փորձ ձեռք բերելու նպատակով մեզ երկու ամսով

ուղարկեցին ժամանակավոր ծառայության (ստարժիրովկայի)՝

անդրկովկասյան ռազմական օկրուգի զորամասերից մեկը, որը

գտնվում էր Թիֆլիսում: Անդրկովկասում դրությունը խաղաղ չէր.

արցախյան շարժում, սումգայիթ, թիֆլիսյան հայտնի դեպքեր:

Վրացիները զինվորական համազգեստով մարդկանց հանդեպ ոչ

բարեհամբույր էին, շենքերից երբեմն ձու, լոլիկ և այլ իրեր էին նետում

կամ ջուր թափում:

Մի օր ծառայությունից հետո եկա հանրակացարան, մոտ ժամը

յոթն էր ու ինձ մի հեռագիր տվեցին: Հորեղբորս տղան՝ Վարդևանն էր

ուղարկել. հայտնում էր, որ վաղն իր հարսանիքն է, ժամը մեկին ու ինձ

էլ է հրավիրում: Ժամանակ էլ չկար, իսկույն գնացի Թիֆլիսի

ավտոկայարան: Կայարանում իմացա, որ մեր ուղղությամբ

ավտոբուսներ այդ օրը չեն լինելու, վերջին ավտոբուսը

ճանապարհվում է Կիրովաբադ ու տեղ կհասնի միայն երեկոյան ժամը

- 117 -

տասնմեկին: Ուրիշ ելք չունեի, ճանապարհվեցի այդ

ավտոբուսով:

Կիրովաբադ հասանք, արդեն մութ էր: Ուղևորներից մեկի հետ

ծանոթացա. ադրբեջանցի էր Լենինգրադից, մի չորս-հինգ տարեկան

աղջնակի հետ: Պատմեց, որ կինը գնչուհի է, իրենց թողել ու փախել է,

հիմա իր աղջկա հետ տեղափոխվում է Աղդամի շրջան՝ հայրենի գյուղ:

Որոշեցինք միասին տաքսով հասնել Եվլախ ու այնտեղից էլ

շարունակել մեր ուղևորությունը՝ Աղդամի ուղղությամբ:

Երբ հասանք Եվլախ, արդեն կեսգիշեր էր, ոչ մի տրանսպորտ

չկար, բացի մասնավոր ավտոներից: Ադրբեջանցի ուղեկիցս միտքը

փոխեց, ասաց՝ ինքը ուրիշ ուղղությամբ պիտի գնա, չգիտեմ ինչն էր

պատճառը, գուցե ինձ հետ ճամփորդելն իր համար վտանգավոր էր

համարում: Մնացի մենակ:

Տաք գիշեր էր ու խիստ էլ մութ: Օդը խոնավությունից լցված էր

մոծակներով, որոնք անխնա կծոտում էին: Չգիտեի ոնց պիտի տուն

հասնեմ: Նստել, խելոք ու հանգիստ սպասել մինչև առավոտ՝

ուղերթային ավտոբուսներին, վտանգավոր էր, քանի որ կարելի էր

տեղի բնակիչներից հազար ու մի սադրանք սպասել։

Քիչ հեռու կանգնած էր ազերինների աղմկոտ մի խումբ՝ շրջան

կազմած, կրքոտ մեկնաբանություններ էին անում ղարաբաղյան

իրադարձությունների վերաբերյալ, այլանդակ

արտահայտություններով՝ հայերի հանդեպ: Գնահատեցի իրավիճակն

ու գտա միակ ելքը: Մտա իրենց օղակի մեջ, իրենց լեզվով ողջունեցի ու

ասացի, որ ես հայ եմ, զինվոր եմ և ուզում եմ Ստեփանակերտ հասնեմ,

ո՞վ կհամարձակվի ինձ իր ավտոյով տուն տանել:

Մի պահ քար լռություն տիրեց, ապշած ինձ էին նայում: Հետո

իրար հետ սկսեցին ինչ-որ բաներ մրթմրթալ, ոնց որ առաջարկիցս

դժգոհ էին, չէին համարձակվում: Մեկ էլ իրենցից մեկը առաջ եկավ.

- Գիտես, դու քո ժողովրդի զավակն ես ու հիմա մեր երեսին ձեռոց

նետեցիր, որ դուք համարձակ եք: Չգիտեմ քեզ հետ ինչ կարող էր

պատահել, բայց ես դա թույլ չեմ տա ու անձամբ ինքս քեզ կտանեմ,

որպեսզի չմտածես, որ մենք վախկոտ ենք,- երեսունի մոտ մի ջահել էր,

հրավիրեց իր ավտոմեքենան,- թող մի երկու ուղևոր էլ վերցնեմ հետս,

որ դատարկ չերթանք:

Նստած էի հետևի աթոռին: Ձեռիս մի «դիպլոմատ» պայուսակ էր,

մեջը երկու շիշ լիմոնադ: Մտածում էի հարձակման դեպքում կջարդեմ

ու պաշտպանվեմ: Այդ տարիներին լավ պարպված էի արևելյան

մենամարտերով, բավականին վստահ էի ուժերիս ու մի կաթիլ վախի

- 118 -

զգացմունք անգամ չկար իմ սրտում ու ասես ինչ որ անտեսանելի ուժ էլ

պաշտպանում էր ինձ:

Որոշ ժամանակ անց իմ աջ ու ձախ կողմից երկու մարդ էլ

նստեցին, մեկն էլ՝ առջևի աթոռին: Ճանապարհ ընկանք: Ու՞ր են

տանում, ի՞նչ մտադրություններ ունեն՝ դեռ պարզ չէր: Որոշ ժամանակ

անց իջնում է կողքիս մի ուղևորը, քիչ ուշ էլ հաջորդը, նոր միայն

համոզվում եմ, որ ճիշտ ուղու վրա ենք: Ողջ ճանապարհին վարորդը

ոգևորված գանգատվում էր մեր հայերից՝ ո՞ւմ էր պետք, ինչո՞ւ այդպես

վարվեցին, այսքան տարի միասին աղ ու հաց ենք կիսել: Նախատում

էր, որ հայերն ուզում են իրենց հողերը խլել և այլն: Ասացի՝ տեղյակ չեմ

քո պատմածներից և ընդամենը ծառայությունից հետո տուն եմ

վերադառնում:

Աղդամի շրջանի սահմանն անցանք ու մոտենում էինք

Ասկերանի տարածքը: Զգում էի, թե ոնց է արդեն վարորդի ու իր

ընկերոջ ոգևորությունն ու համարձակությունը տեղ զիջում վախին:

Արդեն էլ չէին խոսում: Վարորդը լուռ քշում էր ավտոն: Նկատեցի, որ

գունատվել են, ասացի.

- Մի՛ վախեցեք, որ մինչև այստեղ ինձ հասցրեցիք, խոստանում

եմ՝ ողջ ու առողջ ձեզ հետ կճանապարհեմ:

Երբ մտանք Ստեփանակերտ, տեսնելով փողոցներում

մորուքավոր տղամարդկանց, բոլորովին գունաթափվել էին: Երբեմն

փորձում էին կանգնեցնել մեր ավտոմեքենան.

- Արա՛, ստա հանցա թորքու մաշին ա...

Գլուխս հանում էի ու ասում, որ չէ՝ հայեր ենք:

Գիշերվա ժամը երեքի կողմերին էր, երբ հորեղբորս տուն հասա:

Բարձրացա տուն, մայրս էլ էր այնտեղ, օգնում էր հարսանիքի

պատրաստություններին: Ապշած ինձ էր նայում ու չէր հավատում

աչքերին: Ուրախությանը չափ չկար, բայց և շատ էր վախեցած:

Հարսանիքի ուտեստներից մի լավ փաթեթ պատրաստեցին, որ

փոխանցենք վարորդին ու ընկերոջը: Իրենց ուզածից էլ առավել

վարձատրեցինք և մի ուրիշ մեքենայով ուղեկցեցինք մինչև Աղդամի

սահմանն ու ետ եկանք:

Մայրս տեղյակ չէր հեռագրի մասին ու խիստ նեղացած էր:

- Պա վեր խոխես մին պեն ինար պտահած...,- անընդհատ

կրկնում էր մայրս:

Հարսնիքից հետո, Ստեփանակերտից էլի ավտոբուսով ետ

վերադարձա Թիֆլիս, բայց ցերեկով ու ավտոբուսն էլ ուղեկցում էին

- 119 -

խորհրդային բանակի զինվորները: Ճանապարհը ավելի անվտանգ էր

ու ապահով:

8 փետրվար 2014 թ.

Չավարտած գործը

1988 թ. ամռանը՝ Ղարաբաղում, մեր գյուղի տան բակում ես ու

ընկերս՝ Վահան Ղարիբյանը ԱԿ-74 ինքնաձիքի 5,45 մմ տրամաչափի

փամփուշտներից "Պարաբելլում" գերմանական 1917 թվականի

ատրճանակի համար 9 մմ փամփուշտներ էինք պատրաստում,

որովհետև դրանից ոչ մի տեղ չէր ճարվում:

Այդ ատրճանակը հորս նվիրել էր մեր համագյուղացի Իսմայիլը,

ով մեր գյուղի միակ թուրքական թե քրդական ընտանիքից էր: Բանակի

ծառայության տարիներին, նա, երբ ժամապահ էր, թռցրել էր

պահեստից: Ատրճանակը երկար, ոչ բարենպաստ պայմաններում

պահելուց հետո խիստ ժանգոտվել էր: Ատրճանակը հայրս թաքուն էր

պահում, որի մասին միայն իմացա արցախյան շարժման տարիներին:

Երբ հայրս տվեց ինձ, նայելով թե ինչ վիճակում է, հույս անգամ չկար,

որ կկրակի: Մի տարի թողեցի դիզել վառելիքի տակառի հատակին:

Հաջորդ տարին, երբ նորից արձակուրդի եկա, հանելով ատրճանակը,

չճանաչեցի, ոնց որ նոր լիներ: Որոշ նորոգումներից հետո հրաշալի

կրակում էր, բայց ավաղ փամփուշտները քիչ էին մնացել: Եվ գտա

միակ ելքը, օգտագործել ինքնաձիգի փամփուշտներն ու վառոդը, քանի

որ նրա հիմքի տրամաչափն էլ 9 միլիմետր էր: Փամփուշտները կտրում,

կարճացնում էի, իսկ գնդակները ձուլում էի արճճից:

Անվտանգության համար, առաջին հերթին, մատերի

տատանողական շարժումով, գնդակներն էինք հանում:

Այդ գործողությանը ուշադիր հետևում էր քիչ հեռու նստած ծեր

Գարեգին պապս ու չէր ջոկում ինչով ենք զբաղված: Երկար նայելուց

ձանձրացավ, բարկությամբ ու հեգնանքով, ցույց տալով իր մատերով

նույն մեր շարժումները, հարցրեց.

- Էտ հի՞նչ ըք անում է՜...

Ընկերս՝ Վահանը լայն ժպտաց պապիս, ցույց տվեց նորից այդ

մատի շարժումները ու ասաց.

- Է՜, դեդո՛, վեր տուք ծեր վխտեն ստի ընեիք, գործը կեսատ

չթողեիք, մունք միհեգ սրանավ զբաղվիլ չընք:

- 120 -

Ընկերս զոհվեց 1994 թ. ապրիլին: Միրաբաշիրի ուղղությամ

գրոհի ժամանակ իր խմբով պատռել էր թշնամու պաշտպանողական

դիրքերը և մոտ 7-10 կմ մխրճվել թշնամու թիկունքը: Ձախ թևի դիրքը

մնաց բաց: Խնդրեց, որ ձախից մերոնք առաջ քաշվեն ու փակեն գիծը,

այդ ուղղությամբ արդեն թշնամին էլ չէր դիմադրում: Ժամանակին

օգնությունը չեկավ:

Առավոտյան, թշնամին տեսնելով, թե ինչքան նվազագույն

քանակից են պարտվել ու նահանջել, տեսնելով նաև որ իրենց ձախ թևը

բաց է՝ անցան գրոհի ու փորձում էին շրջափակել իրենց: Այդ ժամանակ

մահացու վերք է ստանում իր խմբի դեռահաս ազատամարտիկ Էրիկը

(գնդակը կպնում է միակ երիկամին): Խմբի հրամանատար՝ կապիտան

Վահան Ղարիբյանը նետվում է գնդակների տարափի տակ՝ վիրավոր

պատանուն հանելու համար ու մահացու վիրավորվում է գլխից:

Միշտ ասում էր. «Գլխիցս ու սրտիցս բացի ուր էլ ինձ գնդակ

կպնի, չեմ վախենում, դիմանալու եմ»:

Երկու օր բժիշկները անուժ ու անհույս պտտվել էին հերոս

հրամանատարի անկողնու մոտ:

Սիրտը կանգ առավ ապրիլի 17-ին, պատերազմի ավարտին

հաշված օրեր էին մնում:

29 սեպտեմբեր 2013 թ.

Մանուչարովի «ժառանգորդները»

Արկադի Մանուչարովը նախորդ դարի ութսունականներին

Արցախի հայտնի դեմքերից էր: Զբաղեցնելով ԼՂԻՄ-ի շինանյութերի

կոմբինատի տնօրենի պաշտոնը, ում ձեռքի տակ էին Ղարաբաղի

մարմարի ու այլ քարահանքեր, ինչպես նաև մի շարք արտադրական

հիմնարկներ, մեծ ունեցվածքի և կարողությունների տեր էր դարձել ու

մեծ հեղինակություն էր վայելում:

Մանուչարովի որդին այդ տարիներին, որպես «ոսկե

երիտասարդության» ներկայացուցիչ, քաղաքով ֆռֆռում էր իր

պճնազարդ «Վոլգա» ավտոմեքենայով, որի հետևի պատուհանը ներսի

կողմից ծածկված էր անթափանցիկ վարագույրով:

Ընկերս՝ Վահանն էր պատմում: «Մի օր Մանուչարովի մանչի

մեքենան կանգնեցնում է քաղաքի միլպետ Իսագուլովը, խիստ

- 121 -

վրդովված, որ նա չի ենթարկվում կարգադրություններին, այսինքն՝ չի

հանել հետևի պատուհանի վարագույրը, որն արգելված էր կրել:

- Արա, պա քեզ ասալ չո՞ւմ էտ «զանավեսկատ» կհանիս

մաշինատ,- դիմում է Իսագուլովը Մանուչարովի որդուն:

- Պապաս ասալա հանիս վուչ,- ինքնավստահ պատասխանում է

«Վոլգայի» վարորդը:

Իսագուլովը բարկացած կիսով չափ խցկվում է հետևի դռան բաց

պատուհանից ու երկու ձեռքով սկսում պոկել վարագույրը,

մրթմրթալով.

- Պապաս էլ ասալա կհանիս...

Ընկերս պատմում էր, երկու ձեռքով ցույց տալով, թե ինչպես էր

միլպետը պոկում վարագույրը ու քահ-քահ ծիծաղում:

Վերջին քսան տարում Մանուչարովի ունեցածի

հարյուրապատիկի չափ կարողության պաշտոնավորներ երևան եկան

Հայաստանում ու Արցախում, որոնց համեմատ Մանուչարովը

հրեշտակ կթվա: Ու սրանք, ամեն տեղ, քաղաքականությունում թե

օրենսդրությունում առաջնորդվում են նրա որդու այդ սկզբունքով. «ում

պապան ինչ ասում է՝ այն էլ անում են»...

20 սեպտեմբեր 2014 թ.

Ծեծկռտուք Պուշկինում

Խոսել պատանեկության տարիների մասին ու չհիշել մեր խենթ

արարքների մասին, երևի արդարացի չէր լինի, քանի որ

պատանեկությունն էլ մի խենթություն է՝ պարուրված գիտակցված և

անգիտակից արարքներով: Պատանեկության տարիներին միշտ չէ, որ

մեր հարաբերությունները դասավորվում էին առողջ բանականության

և ողջամտության վրա: Երբեմն խենթանում էինք և ազատություն

տալիս մեր զգացմունքներին ու արարքներին...

Պատանի տարիներին շատ փողոցային կռիվների էի մասնակցել

և հիմնականում պաշտպանվողի դերում, երբեք առաջինը ոչ մեկին չէի

կպել անտեղի, բայց և կուլ չէի տվել ոչ մի կոպտություն ու վիրավորանք

իմ հանդեպ, անկախ նրանից, թե ով էր իմ դիմացինը: Շատ բաներ

կարելի էր վերահիշել ու պատմել, բայց կպատմեմ միայն մի կռվի

- 122 -

մասին, որը զանգվածային բնույթ էր կրում և որից ավելի շատ

հետաքրքիր հետևություններ արեցի:

1988 թվականի ամռան վերջին մեր նոր՝ հինգերրորդ կուրսը

վերադարձավ արձակուրդից. ավարտական կուրս էինք արդեն:

Պուշկինում համարյա թե կուրսանտներ չկային, բոլոր կուրսերն

արձակուրդում էին՝ բացի երկրորդ կուրսից, որ նոր էին տեղափոխվել

Նոր Պետերգոֆից:

Քաղաքում հանգիստ չէր դրությունը: Քաղաքի ոչ զինվորական

ջահելությունը գազազած էր կուրսանտների դեմ: Նրանք զբաղեցրել

էին քաղաքի բոլոր սրճարանները, տարբեր խմբավորումների մեջ

բաժանել ու ոչ մի կուրսանտի թույլ չէին տալիս սրճարաններ մտնել,

տեղում ծեծում էին: Դրությունը երկրում ևս հանգիստ չէր,

ջահելությունը չէր սիրում զինվորականներին, բանակը, ու դա արդեն

ազդանշան էր, որ երկիրը հիվանդ է ու այդ ամենից ոչ մի լավ բան չէր

սպասվում:

Որպես օրինապաշտ քաղաքացիներ, բազմիցս դիմեցինք մեր

ուսումնարանի հրամանատարությանը, որպեսզի քաղաքի

ղեկավարության հետ ինչ-որ միջոցներ ձեռնարկեն՝ այդ հարցը խաղաղ

լուծելու համար, բայց ասես մեր հրամանատարությունը չէր էլ լսում:

Միայն խորհուրդ էին տալիս. «Մի խառնվեք նրանց հետ» կամ՝ «գործ

չունեք» և նման անհեթեթություններ:

Այդ տարիներին ֆանատորեն պարապում էի արևելյան

մարզաձևերով: Առավոտյան մի ժամ շուտ զարթնում էի և պարտադիր

10 կիլոմետր վազում, հետո տարբեր վարժություններով էի զբաղվում:

Քանի որ ինձ ազատ իրավունք էին տվել դասերի հաճախել ըստ

ցանկության, դասախոսությունների փոխարեն ժամանակս անց էի

կացնում սպորտդահլիճում: Սպաների հետ մարտարվեստով էի

պարապում: Երեկոյան էլ մի ժամ զբաղվում էի ծանրոցներով: Եվ

այդպես ամեն օր: Մեր ուսումնարանի հավաքականի կազմում

մասնակցում էի տարբեր մրցույթների՝ թեթև ատլետիկա, սամբո, բոքս,

ազատ կոխ և այլն:

Մի օր հերթապահ էի մեր կուրսում և շուտով պիտի հանձնեի

հերթապա-հությունս: Երեկոյան մոտ ժամը յոթն էր: Մեր կուրսից մի

քանի տղաներ քաղաքից եկան խիստ ծեծված՝ կուրսի ավագի հետ

միասին: Պարզվեց, որ գնացել էի քաղաքի կենտրոն, Կոմինտերն

փողոցի վրա գտնվող «Սնեժինկա» սրճարանում պաղպաղակ ուտելու,

բայց փոխարենը ծեծ են կերել տեղի երիտասարդներից: Վռնդել էին

իրենց սրճարանից և ասել. «Էլ այստեղ չերևաք, սա արդեն մեր

- 123 -

ամենօրյա տեղն է ու ոչ մի կուրսանտ իրավունք չունի այստեղ

մտնելու»:

Մինչ այդ, կուրսի ավագ, ստարշինա Դրաչուկն ուսումնարանի

հրամանատարության քաղաքականության գիծն էր առաջ տանում ու

միշտ ինքն էլ էր քարոզում, որ ոչ մի կռվի չմասնակցենք, այսինքն՝ երբ

փորձում են մեզ կռվի մեջ ներքաշել կամ հարձակվում են մեզ վրա՝

վախկոտների պես թողենք ու հեռանանք: Բայց այդ օրը մի լավ ծեծ

ուտելուց հետո, որոշեց պայքարել մեր իրավունքների համար ու

վրեժխնդիր լինել: Սկսեց կամավորականներ հավաքել: Տարբեր

կուրսերից կուրսանտ մարզիկների ևս հրավիրեցինք մասնակցելու մեր

արշավին: Ճանապարհին էլ մեզ միացան որոշ այլ կուրսանտներ: Մոտ

մի քառասուն-հիսուն կուրսանտ հավաքվեցինք և Դրաչուկի

գլխավորությամբ մեկնեցինք դեպի չարագուշակ սրճարանը:

«Սնեժինկա» սրճարանը գտնվում էր համարյա թե քաղաքի

կենտրոնում, փողոցի աջ մասում վերևից ներքև հերթականությամբ

ձգվող շենքերից մեկի ներքնահարկում: Մոտ 30-40 տեղանոց էր: Մեր

տղաների մի մասը ներս թափվեցին, իսկ մյուս կեսն էլ կիսաշրջան

կազմեցին ու փակեցին մուտքի դուռը:

Շուտով քաղաքի երիտասարդները ծխավորված մեղուների պես

գազազած դուրս թափվեցին ու սկսվեց քաշքշոցն ու կռիվը: Ողջ

կենտրոնական փողոցով մեկ կռվում էինք, բայց ամենից ակտիվը

կովկասցիներս էինք: Ադրբեջանից, մեր կուրսից երկու թալիշ էլ էին

կռվում՝ Աբասով ու Կուլիև ազգանունով: Կուլիևն էլ հետը մի ռետինե

խողովակ էր ծածուկ բերել, դրանով էր ծեծում: Կռիվն այնպիսի

զանգվածային բնույթ էր կրում, որ շուտով ոստիկանների պարեկը

փողոցը երկու կողմից փակեց տրանսպորտից: Բոլոր ավտոբուսները,

տրոլեյբուսներն ու սեփական մեքենաները կանգնած, ձայնային

ազդանշաններ էին տալիս, իսկ նրանց ու լապտերների լույսերի տակ

անկանոն բրոունյան շարժում էր:

Այդ խառնիճաղանջ կռվում շատ հետաքրքիր բաներ նկատեցի և

հասկացա. ուժեղների վրա վախենում էին հարձակվել, մի քանի հոգով

հարձակվում էին հիմնականում թույլերի վրա: Ով ավելի լավ կռվի

պատրաստություն ուներ, նրանք ավելի քիչ էին հարվածներ ստանում

ու ողջ մնալու հավանականությունը բազմիցս բարձր էր, քան

սովորական մարտիկներինը: Իսկ ուժեղները հիմնականում

պաշտպանում էին թույլերին, դես ու դեն նետելով հարձակվող

հակառակորդին:

- 124 -

Շրջակայքում շատ միլիցիոներներ կային, բայց ոչ մեկը չէր

համարձակվում խառնվել կռվին, հեռու կանգնած, իրենց ձեռքի

ռադիոկայաններով խոսում էին: Երկար կռվելուց հետո մեր

ախոյանները սկսեցին ետ նահանջել՝ ծեծված և արյունոտ քիթ ու

մռութներով:

Մինչ այդ, ուժերս ամբողջությամբ չէի կիրառում, գիտակցելով, որ

կարող էի ավելի անպատրաստ երիտասարդներին լուրջ

վնասվածքներ հասցնել, հիմնականում մեր թույլերին էի

պաշտպանում: Հանկարծ դիմացս հայտնվեց ինձնից մի երկու գլուխ

բարձր ու ցուլի պես կարմրակալած աչքերով մի հաղթանդամ

երիտասարդ և փորձեց բռունցքով հարվածել: Մինչ, չգիտեմ ինչ էր

ուզում ասել, միակ ու իմ սրտի ուզածով մի հարված եմ հասցնում

դեմքին ու ջահելը տեղում ընկնում է, դեմքով վար:

Այդ պահին, երբ քաղաքից արդեն միլիցիայի նոր ուժեր են բերում,

թողնում ու արագ հեռանում ենք: Բոլորս գոհ էինք և ոգևորված մեր

հաղթական արշավից: Մեր տղաներն ուրախ իրար պատմում էին, թե

ով ինչ արեց: Նույնիսկ ամենից վախկոտները, ովքեր հեռվում

կանգնած, ընդամենը դիտում էին, փորձում էին ևս իրենց

«հերոսություններից» պատմել:

Հաջորդ օրը, դասերից հետո, հետաքրքրության համար որոշեցի

այցելել այդ սրճարանն ու տեսնել, թե ինչպես կարձագանքեն տեղի

հաճախորդները: Երբ զինվորական հագուստով իջա ներքև, դահլիճն

էլի լեփ լեցուն էր երիտասարդներով ու ոչ մի կուրսանտ չկար: Շատ

հաճելի անակնկալ էր, երբ մի սեղան զիջեցին ինձ, ասելով, որ իրենք

մյուս սեղանի մոտ էլ կտեղավորվեն: Մի բաժակ սուրճ խմեցի ու դուրս

եկա: Երեկոյան մեր տղաներին ասացի, որ ամեն ինչ նորմալ է

սրճարանում, կարող են հանգիստ հաճախել:

Մի քանի օր հետո տեսության գնացի իմ ծանոթ ասորի

ընկերներին՝ գյուղատնտեսական ինստիստուտի մոտ գտնվող

հանրակացարանը: Նրանք Հայաստանից էին ու լավ էլ խոսում էին

հայերեն: Տղաները նստած, գարեջուր էին խմում և ոգևորված

պատմեցին մեր կռվի մասին: Ասացին, որ նույնիսկ իրենց կուրսից

մեկն էլ էր մասնակցել, բոքսի վարպետի թեկնածու էր կարծեմ: Բայց

դեռ չէր հասցրել հարված հասցնել, աչքերը մթնվել էին ու երբ

բարձրացել էր, էլ ոչ ոք չկար: Խփողն, ասաց, ձեր կովկասցիներից էր:

Երբ իմացան, որ ես էի, մի լավ ծիծաղեցին: Խնդրեցի իրեն էլ հրավիրել

գարեջուր խմելու, բայց ցավոք տեղում չէր:

- 125 -

Այդ կռվից հետո մեր կուրսանտները համարձակ այցելում էին

քաղաքի բոլոր սրճարաններն ու այլևս ոչ ոք չէր համարձակվում

նեղացնել նրանց:

10 հոկտեմբեր 2014 թ.

Հարց պաշտպանության նախարարին

Մինչև մեր ուսման ավարտը երկու ամիս էր մնում: 1989

թվականի ապրիլի վերջին էր: Հայտարարեցին, որ մեզ մոտ

ուսումնարան պիտի շուտով այցելի խորհրդային բանակի

պաշտպանության նախարար, բանակի գեներալ Դմիտրի Յազովը, ով

հետագայում ստացավ մարշալի կոչում:

Օր ու հանգիստ չունեինք, պատրաստվում էինք բարձրաստիճան

հրամանատարի այցին: Կարգի էինք բերում ուսումնարանի տարածքը,

զորանոցները, մեր արտաքին տեսքը, որ հանկարծ որևէ չնչին

նկատողություն անգամ չստանանք նրանից կամ իրեն ուղեկցող

հանձնաժողովից: Երբ արդեն պիտի գար մեզ մոտ, այդ օրը ճաշից հետո

մեզ հավաքեցին ուսումնարանի ակումբում, առաջին շարքերում էլ

մենք էինք տեղավորվել՝ շրջանավարտներս:

Պաշտպանության նախարարն իր ելույթից հետ հարցրեց՝ ո՞վ

հարցեր ունի: Ակումբը լուռ էր, բայց ինձ մի հարց էր հետաքրքում, որի

պատասխանը մինչ այդ ոչ մեկից չէի կարողանում ստանալ:

Կանգնեցի, ներկայացա ու հարցրի.

- Ընկեր բանակի գեներալ, այս տարի մեր շրջանավարտներից

նշանակում կլինի՞ Հայաստան, աղետի գոտի, երկրաշարժից հետո

վերակառուցողական աշխատանքներին մասնակցելու համար:

- Լավ հարց է,- ասաց նախարարը,- գիտե՞ք, այս տարի միակ

տարին է, որ որոշել եմ Հայաստան շրջանավարտներ չուղարկել, քանի

որ հիմա այնտեղ կարիք կա ավելի բարձր մակարդակի

մասնագետների, իսկ ցավոք մեր շրջանավարտները դեռ

շինարարական փորձ չունեն: Դրա համար էլ, ո՛չ, չի լինելու:

Հանդիպման ավարտից հետո, երբ ակումբից դուրս էինք գալիս,

մեզ մոտեցան լրագիրներն ու խնդրեցին հարց տվող կուրսանտին ու իր

- 126 -

շրջապատում նստածներին մնալ տեղում: Պարզվեց, որ

նկարահանումներ էին անում «Ծառայում եմ Խորհրդային Միությանը»

հեռուստածրագրի համար ու չէին հասցրել նկարահանել իմ հարցը:

Ստիպված հարցս նորից կրկնեցի դատարկ ակումբում՝ մոտս նստած

մի խումբ կուրսանտների շրջապատում: Դրանից հետո խնդրեցին

հարցազրույց տալ իրենց հեռուստածրագրի համար:

Ակումբի մուտքի մոտ, աստիճաններին կանգնած հարցեր էին

տալիս ուսումնարանից, ուսումից: Ապա հարցրին՝ որտեղից եմ

ծագումով: Իմանալով, որ Լեռնային Ղարաբաղից եմ, քանի որ այդ

ժամանակ խիստ լարված էր դրությունը «Լեռնային Ղարաբաղում և

նրա շուրջ», իչպես ընդունված էր ասել այդ տարիներին, լրագրողը մի

հարց էլ տվեց.

- Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ճանապարհներով, ո՞նց կարելի է լուծել

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Այդպիսի հարցի չէի սպասում ու պետք էր ճիշտ կողմնորոշվել,

որ իմ ասածները չկրճատեին մոնտաժի ժամանակ և, միևնույն

ժամանակ, արդարության ձայնը հնչի իմ ելույթից։ Մի թեթև դադարից

հետո ասացի.

- Իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը պիտի լուծվի

ոչ Հայաստանում, ինչպես ընդունված է ասել հայկական

«էքսրտրեմիստների» ճնշաման տակ, ոչ նաև Ադրբեջանում ու նրա

իշխանությունների որոշումով և ոչ էլ Մոսկվայում: Ամենից արդար

լուծումը՝ դա հանրաքվեն է: Լեռնային Ղարաբաղում ապրողները

միայն կարող են որոշել, թե որ հանրապետության կազմում կարող են

ապրել։

«Ծառայում եմ Խորհրդային միությանը» հեռուստածրագրի այդ

հաղորդումը ես չտեսա և չգիտեմ իմ վերջին հարցը ոնց ներկայացրին

և, ընդհանրապես, ներկայցարի՞ն արդյոք:

Ավելի ուշ, երբ ուսումնարանի ավարտից հետո ծանոթացա իմ

ապագա կնոջ հետ, իմացա որ ինքը նայել էր այդ հաղորդումը: Իսկ երբ

իր քրոջը հետո տեղեկացրեց, որ պիտի ամուսնանանք, քույրը, որ այդ

ժամանակ ընտանիքով Սամարղանդում էր ապրում, ասաց.

- Հետաքրքիր կլիներ տեսնել այդ տղային:

Հարսնացուս ասաց, որ մայիս ամսին ինձ ցույց էին տվել

հեռուստատե-սությամբ, ու պատմեց հաղորդման մասին:

- Վա՜յ, ինչ ես ասում, Մագա,- բացականչեց,- այդ հաղորդումը ես

էլ էի տեսել, մեր կողմերից էր ինքը ու մտածում էի, երանի մի այդպիսի

տղա լիներ իմ քրոջ ապագա ամուսինը:

- 127 -

Այդպես, հեռակա կարգով կնոջս քույր Աննան ճանաչեց ինձ:

Հազվագյուտ պատահականություն էր այդ տարիների համար, որը

հիմա միայն անհեթեթություն է թվում՝ թվային տեխնոլոգիաների

զարգացած մեր դարաշրջանում:

1 հոկտեմբեր 2014 թ.

Կուրսի ավագը

Մեր ուսումը Պուշկինի ռազմական ուսումնարանում հասնում էր

ավարտին: Հաշված օրեր էին մնացել մինչ սպայական առաջին՝

«լեյտենանտի» կոչում ստանալը, և անհամբեր ու լարված սպասում

էինք այդ վաղուց երազած օրվան: Բայց դեռ մի կարևոր

իրադարձություն էլ կար, որը մեծ հետք պիտի թողներ մեր հետագա

կյանքի ու ճակատագրի վրա. դա ապագա ծառայության վայրերի

բաժանումն էր: Ուսման մեջ հաջողություններ ձեռք բերելու առիթով

իրավունք էի ստացել կուրսում առանց հերթի, առաջինը ընտրել իմ

ցանկացած տեղը: Ինձանից հետո հաջորդը մեր կուրսի ավագն էր, որը

թեկուզ ուսման մեջ մեծ ձեռքբերումներ չուներ, բայց հինգ տարի շատ

բարեխղճորեն կատարել էր իր պարտականությունները՝ մեծ

օգնություն ցուցաբերելով կուրսի սպայական կազմին, մեր ամենօրյա

զինվորական կյանքում:

Կուրսի ավագը՝ ուկրաինացի Միխաիլ Դրաչուկը, ով

ուսումնարան էր ընդունվել զինվորական ծառայությունից հետո և

ուներ «կրտսեր սերժանտի» զինվորական կոչում: Լվովից էր,

Արևմտյան Ուկրաինայից, որբ էր մեծացել, իր ավագ քույրն էր մանկուց

իրեն խնամել, մեծացրել: Ինչպես բոլոր ուկրաինացի երիտասարդները,

շատ էր սիրում ծառայությունն ու բարձր զինվորական կոչումներ

ստանալը։ Եզակի կրտսեր հրամանատարներից էր, որ հինգ տարի

ցուցաբերած իր ջանքերի շնորհիվ կարողացավ հասնել սկզբից «ավագ

սերժանտի», այնուհետև՝ «ավագի» (ստարշինայի) կոչման: Իր

արտաքին տեսքով հիշեցնում էր «Խաղաղ Դոն» հայտնի ֆիլմի կազակ

Գրիգորի Մելիխովին: Մեզ հետ միշտ խիստ էր, ձգտում էր միշտ

արդարացի լինել, մեր սպաների կարգադրությունները կատարում էր

պարտաճանաչ, իսկ մեր հանդեպ էլ խիստ պահանջկոտ էր: Իր

- 128 -

ֆանատիկ ծառայության շնորհիվ, գտնում էինք, որ մեծ բարձունքների

պիտի հասներ:

Հաջորդ օրը տեղերի բաշխումը պիտի լիներ: Կենցաղային

սենյակում համազգեստս էի կարգի բերում (սպայական համազգեստ

էինք ստացել, միայն ուսադիրներն էին դեռ կուրսանտի): Ներս մտավ

ստարշինա Դրաչուկը: Քանի որ ես ու ինքն էինք մենակ սենյակում,

ասացի.

- Միշա՛, գիտե՞ս որ վաղը քեզանից առաջ եմ մտնելու տեղերի

բաժանմանը: Չեմ ուզում, որ պատահական քո տեղը վերցնեմ: Ասա՛,

դու որտե՞ղ ես ուզում ծառայել, որ ես հանկարծ այդ տեղը չվերցնեմ:

- Ես ուզում եմ Հեռավոր արևելքում ծառայել,- ասաց Դրաչուկը:

- Ուրեմն ամեն ինչ լավ կլինի, ես ընդհանրապես Հեռավոր

արևելք մեկնելու ցանկություն չունեմ,- ասացի ես ու գոհ էի, որ մեր

նպատակները բոլորովին տարբեր են: Հաջորդ օրը, նշված ժամին,

հերթով մեզ հրավիրում էին կուրսի պետի կանցիլարիան, որտեղ

կուրսի սպայական կազմը տեղերն էր բաժանում: Առաջինը ես մտա,

համերաշխ ժպտացին ինձ.

- Դե, ասա՛, որտե՞ղ ես ուզում ծառայել,- հարցրեց կուրսի պետ,

փոխգնդապետ Բուրկինը:

- Ընկեր փոխգնդապետ, շատ կցանկանայի Հայաստանի

Լենինական քաղաքում ծառայել և մասնակցել քաղաքի

վերականգնմանը, երկրաշարժի աղետից հետո,- զեկուցեցի, հույս

ունենալով, որ գոնե մի տեղ կլինի:

- Ցավոք, ո՛չ Լենինական և ո՛չ էլ Հայաստան նշանակումներ

չունենք: Մտածի՛ր, էլ որտեղ կցանկանայիր ծառայել,- ասաց

մտահոգված կուրսի պետը:

Այդպիսի շրջադարձի պատրաստ չէի, հույս ունեի որ կլիներ: Քիչ

մտածելուց հետո որոշեցի արտասահման խնդրել:

- Լեհաստան կա, կգնա՞ս,- հարցրեց փոխգնդապետ Բուրկինը:

- Իսկ Լեհաստանից բացի ուրիշ ընտրություն չկա՞,-

պարզամտորեն հարցրի ես, սպասելով, որ դժվար թե լինի, այլապես

կառաջարկեին:

Սպաները կասկածավոր իրար նայեցին, ինչ որ բան էին

թաքցնում: Մեկել մեր խմբի պետ մայոր Չեբանն ասաց.

- Դե, գիտե՛ս, Գերմանիա մի տեղ կա, բայց չգիտեմ՝ արժե այնտեղ

գնալ, ոչ մի հետաքրքիր բան չկա այնտեղ, երևի շուտով էլ զորքերը

հանեն այնտեղից:

- 129 -

Այդ լուրը անսպասելի և շատ հաճելի էր ինձ համար: Գերմանիա

գնալու մի պատճառ ունեի: Ստեփանակերտցի մի աղջկա հետ, որը

սովորում էր Ռուսաստանի Կույբիշև քաղաքում, արտասահմանյան

լեզուների ֆակուլտետի գերմանական բաժնում, երկար ժամանակ

նամակագրությամբ կապ էի պահում և ամուսնանալու լուրջ

մտադրություն ունեի: Ինքն էլ շատ էր երազում որոշ ժամանակով

ապրել Գերմանիայում, խոսելու պրակտիկ փորձ ձեռք բերելու

նպատակով: Բայց ինձ չսպասեց, չորորդ կուրսում լուր եկավ, որ

ամուսնացել է իր ռուս դասախոսի հետ:

- Միայն Գերմանիա,- կտրուկ ասացի ես,- ուրիշ էլ ոչ մի

ցանկություն չունեմ:

Տեսնելով, որ անիմաստ է հետս վիճելը, հարգեցին իմ վճռական

որոշումը: Հոգուս խորքում ինչ-որ անդորր տիրեց. շատ էի գոհ, դա

երևի մխիթարանք էր ինձ համար:

Հերթով բոլորը ստացան իրենց տեղաբաշխումները, ով գոհ՝ ով

դժգոհ: Կուրսի պետի կարծիքով, ով ինչի արժանի էր՝ ստացել էր:

Հաջորդ օրը երեկոյան կուրսը քնից առաջ շարվել էր ստուգման:

Ազգանունները կարդալով, կուրսի ավագը հասավ ինձ: Արձագանքեցի.

«ե՛ս», բայց անհասկանալի պատճառներով ստարշինա Դրաչուկը

սկսեց կոպտել ու վիրավորել ինձ: Հինգ տարվա ընթացքում երբեք ոչ

մեկին առիթ չէի տվել անհարգալից վերաբերվել ինձ, այն էլ այդպիսի

տոնով ու առանց որևէ պատճառի: Երբ Դրաչուկը համը հանեց,

օգտվելով իր կանոնադրական իրավունքից, միայն որ ինքը կարող էր

խոսել շարքի առաջ, իսկ մենք պարտավոր էինք շարքում միայն լռել,

սկսեց ակնարկել նաև իմ Գերմանիայի նշանակման մասին: Այստեղ,

խախտեցի լռությունը, շարքից մի լավ նախշեցի ռուսական գունագեղ

«մատով» ու ավելացրի.

- Այդ ի՞նչ է, նախանձո՞ւմ ես, որ Գերմանիան եմ ընտրել, դա՞ էր

փորիդ ցավը:

Շարքից ցրվելուց քիչ ուշ ինձ մոտեցավ Դրաչուկի խմբից մի

կուրսանտ.

- Գիտե՞ս ինչու Դրաչուկը կպավ քեզ:

- Չէ, որտեղի՞ց գիտեմ,- հարցրի զարմացած:

- Գերմանիան իր համար էին պահում, վաղօրոք ինքը գիտեր ու

սպասում էր, որ իրեն պիտի տային այդ տեղը,- ավելացրեց նա:

Ա՛յ քեզ բան: Մեկ իմ միամտությունից ու պարզամտությունից էի

զարմացած, մեկ էլ Դրաչուկի կեղծավոր պահվածքից: Ախր, որ ասեր,

- 130 -

այդ անտեր Գերմանիան եմ ուզում, իսկույն հրաժարված կլինեի: Մյուս

կողմից էլ մտածում էի՝ ինքդ քո կեղծավորությամբ պատժեցիր քեզ:

* * *

Այս պատմությունից համարյա քսանհինգ տարի է անցել, երբեք

Դրաչուկի հետ չհանդիպեցի: Մի ամիս առաջ կապվեց ինձ հետ

«օդնոկլասսնիկ» հանրային ցանցով: Ուրախ էր, որ ինձ գտել էր: Իրար

պատմեցինք մեր ուսումնարանից հետո ապրած տարիների մասին,

խոսեցինք ծառայությունից: Այն, ինչ պատմեց ինձ իր մասին շատ

ցավալի էր: Հաջող ծառայությամբ Ուկրաինայում հասավ գումարտակի

հրամանատարի պաշտոնի, մայորի կոչումով: Տեղի զինվորական

մաֆիան գլխին գործ սարքեց՝ իրենց թեկնածուին այդ պաշտոնին

նշանակելու համար: Բանտ նստեցրին, մի տարուց հետո

ամնիստիայով բաց թողեցին: Ընտանիքը քայքայվեց, իր բնակարանը

թողեց կնոջն ու երկու աղջկան: Սրտի ինֆարկտ ստացավ, որից հետո

պարտքով իրենց գյուղում մի փոքրիկ տնակ գնեց և ապրում է այնտեղ՝

հաշմանդամի թոշակով, աշխատել չի կարող։ «Արդեն կես մարդ եմ,

թանկագինս, էլ ո՞նց աշխատեմ»,- այսպիսի տողերով ավարտեց իր

հաղորդագրությունը:

Շատ ցավալի էր կարդալ նրա պատմությունը, ինչ-որ տեղ

Թումանյանի «Իմ ընկեր Նեսոն» հիշեցի, հոգուս խորքում խղճացի

իրեն, կարող էր մեծ հաջողությունների հասնել ծառայության մեջ, բայց,

ավա՜ղ, կյանքն այլ կերպ դասավորվեց:

Եվ հիշեցի պատմական Լիդիայի Կրեսոս արքայի խոսքերը՝

ուղղված Պարսկաստանի Կյուրոս թագավորին, որը ինքն էլ լսել էր

էլենների մեծ փիլիսոփա Սալոնից. «Է՛հ, Սալո՜ն, Սալո՜ն: Իրավացի՛

էիր: Չի՛ կարելի մարդուն համարել երջանիկ, քանի դեռ նա չի

վախճանվել»...

23 փետրվար 2014 թ.

- 131 -

Մեր մայրերի «մեղքը»

1989 թվականի հուլիսին ռազմական ուսումնարանն ավարտելուց

հետո արձակուրդ էի եկել տուն: Դրությունն Արցախում հանգիստ չէր,

համազգային շարժման տարիներն էին: Հաճախ լուրեր էինք լսում

թուրքերի կողմից հայերի դեմ բռնությունների ու սպանության մասին:

Մարդիկ նյարդայնանում էին, դրությունն էլ ավելի էր լարվում:

Այդ օրերին զոհվեց նաև Իսակ պապիս հորաքրոջ թոռը, Լևոն

Հոսեփյանը, երեք երեխաների հայրը, հազիվ լիներ քառասունհինգ

տարեկան: Լևոնը Միշ ապու, մեր գյուղի հավաբուծական ֆերմայի

պահակի ավագ որդին էր, ում մասին արդեն գրել էի:

Հուղարկավորմանը ես էլ էի ներկա: Հերթական գազանաբար

սպանությունն էր թուրքերի կողմից:

Լևոնը շատ համարձակ տղամարդ էր և հաճախ տեղի թուրքերի

մասին իր հակակրանքն էր արտահայտում: Իր հողամասն էլ, որտեղ

բոստան էր անում, գտնվում էր թուրքերի Մալիբեյլի գյուղի մոտ:

Մարդիկ հաճախ էին խորհուրդ տալիս թողներ այդ բոստանը, քանի որ

վտանգավոր էր այնտեղ աշխատելը, թուրքերի քթի տակ է, բայց Լևոնը

ծիծաղում էր.

- Ի՞նչ եք ասում, ո՞վ կարող է համարձակվի ինձ մոտենալ,

ձեռքերովս կխեղդեմ, կսատկացնեմ:

Ամառային օր էր, ուշ, աշխատանքից հետո գնացել էր բոստանը

ջրելու: Գործը դեռ չավարտած ջուրը կտրվեց և նա որոշեց ջրի հունով

բարձրանալ, որպեսզի իմանա ջրի կտրվելու պատճառը: Բայց

փոքրագույն կասկած անգամ չուներ, որ դա ծուղակ էր:

Մի քանի թուրք, զինված կացիններով կտրել էին ջուրն ու

թփերում թաքնվել: Մութ էր արդեն: Երբ Լևոնը սկսել էր փակած ջրի

հունը բացել, հետևից հարձակվել, կացնով սպանել էին ու ամբողջ

մարմինը կտոր կտոր արել, կտորները մանրացրել ու տարածքով մեկ

ցրել...

Լևոնին ողջ գիշեր սպասելուց հետո, հաջորդ օրը վաղ

առավոտյան քույրը՝ Նինելը, դեռ լույսը չբացված, մեկնել էր որոնելու

եղբորը: Երկար որոնումներից հետո, երբ հասել էր սպանության վայրը,

տեսնելով եղբոր պատառոտած շորերն ու արյան հետքերը, մարմնի

կտորները, գժվել ու անտառներն էր ընկել: Մի քանի օր Նինելին

փնտրեցին անտառում։ Այդ դեպքից հետո նա դեռ երկար պիտի

բուժվեր:

- 132 -

Հետո Արցախում եղան հայերի սպանության այլ դեպքեր: Մինչ

մեր հայրենակիցները զբաղված էին խաղաղ ցույցերով ու քարոզում

էին ոչ մի ադրբեջանցու չնեղացնել, թուրքերը գազազած, իրենց

վայրենություններն էին անում՝ փորձլով դրանով կոտրել ժողովրդի

ազատատենչ ոգին։ Շուշին էլ, հայերին այնտեղից քշելուց, ոմանց էլ

խոշտանգելուց ու սպանելուց հետո, վեր էին ածել ամրոցի:

Ուղղաթիռներով գրեթե ամեն օր Աղդամից ու Բաքվից զենք ու

զինամթերք էին տեղափոխում այնտեղ: Օրեցօր տարբեր շրջաններից

տխուր ու զարհուրելի լուրեր էին տարածվում Արցախում ազերինների

գազանանաբար արարքներից:

Մեր գյուղում էլ հանգիստ չէր: Գյուղացիներն անընդհատ խոսում

էին սեփական ուժերով գյուղի ինքնապաշտպանության, ինչպես նաև

ճանապարհների վրա «պոստեր» տեղադրելու մասին, բայց այդ

խոսքերն ընդամենը դատարկ զրույցներ էին:

Մի օր էլ որոշեցին գյուղ մտնող ճանապարհին, «քերծին տակի»

ժայռի մոտ պոստ կառուցել: Նշված ժամին երբ եկա, ոչ մեկը չկար: Ես

էի ու մի քանի երեխա: Երեխաներն օգնեցին, քարեր գլորեցին ու

սկսեցինք պահակակետ սարքել: Հետո տրոսով քաշեցինք, փակեցինք

ճանապարհը՝ ծայրը ամուր կապելով հին ու միակ թեղու ծառաբնին:

Մեր «պոստին» լուրջ տեսք տալու համար, հագա զինվորական

հագուստս, նոր լեյտենանտի ուսադիրներով ու կանգնեցի ճանապարհի

եզրին: Զինվորական հագուստս ավելի շատ պետք էր ատրճանակս

թաքցնելու համար, քանի որ բաճկոնիս տակ իմ հին, նորոգած

գերմանական «պարաբելլում» ատրճանակն էր: Այդ ժամանակ դեռ

ԽՍՀՄ-ի ներքին զորքը Արցախում էր ու հաճախակի ստուգումներ էին

անցկացնում հայերի բնակարաններում, ինչպեսև՝ անձնական

խուզարկում, զենք ու զինամթերք գտնելու նպատակով: Զինվորական

հագուստով ծածուկ զենք կրելն ավելի ապահով էր:

Մի երկու օր, երեխաների հետ ծաղրածուի պես կանգնելուց հետո

մեր ստեղծած «պոստում», գյուղի տղամարդիկ նորից անդրադարձան

ինքնապաշտպանության հարցերին: Ոնց որ սայլը տեղից շարժվեց:

Երևի դա այն պահն էր, երբ մի կայծից էլ կրակ է բռնկվում: Որոշեցին

գիշերով, ում ինչ զենք ունի թաքցրած, հանել ու դիրքերի դուրս գալ,

քանի որ գրանցված որսորդական հրացանները միլիցիայից վաղուց

էին հավաքել: Այդ գիշերային դիրքապահությունները երկար չտևեցին,

գյուղացիները դրանից էլ հոգնեցին (զարմանալի ժողովուրդ ենք) ու

դիմեցին տեղի նոր ժամանակավոր իշխանությանը, որ նրանք

- 133 -

ռուսական զինվորներ ուղարկեն մեր գյուղի անվտանգությունն ու

անդորը պահպանելու համար: Բայց այդ մասին չէ պատմությունս:

Մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ այն առաջին երեկոն, երբ

ես ու հայրս տուն մտանք. հայրս առավ իր ՏՕԶ-8 հրացանը, ես

«պարաբելում» ատրճանակը քաշեցի բաճկոնիս տակ և ուզում էինք

տնից դուրս գայինք: Կրտսեր եղբայրս այդ ժամանակ դեռ ծառայում էր

խորհրդային բանակում, Ուկրաինայում:

Անսպասելի մայրս կտրեց մեր ճանապարհը:

- Վա՜յ, այդ ու՞ր էք գնում,- վախվորված հարցրեց մեզ:

- Գնում ենք գյուղի մոտ դիրքեր պահելու,- ասաց հայրս,-

առավոտյան կգանք:

- Չէ՛, չեմ թողնի, որ խոխաս էլ գա, դու մենակ գնա,- համառ

կանգնել էր մայրս մեր ճանապարհին ու բաց չէր թողնում մեզ: Խոխան

(երեխան) էլ ես եմ, քսաներկու տարեկան ջահելը, հինգ տարի «կորած»

ռազմական ուսումնարանում ու որպես սպա, լեյտենանտի

ուսադիրներով հետ եկած տուն:

Մի շաբթից ավել ականատես լինելով մեր հայրենակիցների

սպանություն-ներին, մեր գյուղացիների անտարբերությանը՝ իրենց

ինքնապաշտպանության խնդիրներին, այնքան էի բարկացել, որ

բարկությունս ակամա թափեցի մորս գլխին:

- Ի՞նչ խոխա, որտե՞ղ ես խոխա տեսնում: Հազարամյակներ մեզ

ոչխարների պես կոտորում են ու գլուխներս կախ էլի նստած սպասում

ենք: Ամեն մի մայր, իր զավակին իր փեշի տակ թաքցրել է ու տնից բաց

չի ուզում թողնի: Հենց մեր մայրերն էլ մեղավոր են մեր ազգի բոլոր

դժբախտությունների մեջ: Եթե ամեն հայ մայր իր զավակին որպես

զինվոր դաստիարակեր, այս օրին չէինք հասնի...

Դեռ խոսքերս չէի ավարտել, մայրս կողմ քաշվեց, լուռ ու

հնազանդ գնաց ու տխուր պառկեց, կուչ եկավ հարևան սենյակի

բազմոցին: Մի հայացք ձգեցի վշտահար մորս ու հորս հետ դուրս եկա

տնից:

Հետո, երբ արդեն էլ մայրս չկար, շատ հաճախ էի հիշում այդ

պահը. մայրս, ազդված իմ խոսքերից, լուռ, կուչ եկած ու պառկած

բազմոցին: Այնպես էի ուզում որ նորից հետ գար այդ պահն ու ամուր

գիրկս առնեի խեղճացած մորս ու ասեի՝

- Խնդրում եմ, ներիր ինձ, մայրիկ...

13 սեպտեմբեր 2014 թ.

- 134 -

Երևանի փոշին

Առաջին անգամ Երևանում եղա յոթերորդ դասարանում, հորս

հետ էքսկուրսիա էինք եկել իր աշխատավայրից հատկացրած

ուղետոմսով: Լավ չեմ հիշում այդ ճանապարհորդության

մանրամասները, միայն հիշում եմ, որ հետո Աշտարակ էլ մեկնեցինք ու

այնտեղ գիշերեցինք հյուրանոցում: Ալագյազ լեռը տեսա, բայց ցավոք

Մասիսը չտեսա, մշուշների մեջ կորած էր: Բայց հուշերիս մեջ մնաց մի

հինգ թե տաս կիլոգրամ ալյումինե բեդոնը, որի մեջ Հայաստանից

հայրս կարագ գնեց և տուն տարավ:

Այդ տարիներին Արցախում խանութները դատարկ էին, մի

կարգին մթերք չկար՝ բացի էժանագին ռուսական ձկան պահածոներից

և ադրբեջանական «Նառշարաբ» նռան խտացրած սոուսից: Սակայն

Արցախի, ինչպես նաև Ադրբեջանի ամբողջ տարածքով մեկ

պլակատներ էին կպցված՝ Широко шагает Азербайджан («Լայն քայլում

է Ադրբեջանը»): Մեզ մոտ հանաքով ասում էին. «Լայն քայլում

Ադրբեջանը՝ Հայաստանի և Վրաստանի խանութներով»: Եվ, իրոք,

Ադրբեջանի խանութները անենուր դատարկ էին, բացի Բաքվից մի

քանի այլ խոշոր քաղաքներից, իսկ Ղարաբաղում վիճակն առավել ևս

վատթար էր:

Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիևը,

ԽՍՀՄ-ի մոսկովյան իշխանությունների առջև մեծ պատիվ ձեռք

բերելու և շողոքորթելու նպատակով, որում անգերազանցելի վարպետ

էր, տարեցտարի մթերքներ հանձնելու մեծ պարտավորություններ էր

վերցնում իր հանրապետության համար և «գերակատարում

պլանները»: Բեռի ծանր բաժինն էլ միշտ Լեռնային Ղարաբաղի

Ինքնավար Մարզի վրա էր ընկնում, որի ղեկավարն Ալիևի դրածո

Բորիս Կևորկովն էր, ազգությամբ հայ, բայց ասում էին,թե կինը

ադրբեջանուհի էր, Ալիևի բարեկամը:

Արցախցիների արտաքին աշխարհի հետ կապվում էին Բաքվով:

Մինչև 1988 թվականը ես էլ էի Բաքվի օդանավակայանից թռչում

Լենինգրադ, իսկ մինչև Բաքու հասնում էի գնացքով՝

Ստեփանակերտից: Արցախյան հայտնի իրադարձություններից և

Սումգայիթի դեպքերից հետո արցախցիները փոխեցին իրենց ուղին՝

դեպի Երևան:

1988 թվականի օգոստոսին վերջապես ոտք դրեցի Հայաստանի

հողին. Թիֆլիսից էի գալիս, որտեղ ավարտել էի չորորդ կուրսից հետո

նշանակված «ստարժիրովկան»: Երևանի կայարան հասնելուց հետո

- 135 -

հյուրանոց էի փնտրում՝ գիշերելու: Տաքսիով շատ երկար պտտվեցի

քաղաքում, գնացի հյուրանուցից հյուրանոց, բայց այդպես էլ տեղ չգտա՝

մնալու: Կամ հյուրանոցները չէին աշխատում, կամ էլ ընդհանրապես

տեղ չկար: Երկար փնտրելուց հետո վերջապես քաղաքի վերևում մի

հյուրանոց գտա (կարծեմ Քանաքեռում էր): Երբ հյուրանոցի

աշխատողները փոքր ինչ հարց ու փորձ արին ինձ, իմանալով որ

Ղարաբաղից եմ, դեմքները թթվեցին, չէին ուզում ինձ ընդունել:

Պարզվեց, վախենում էին, որ հետս կարող է զենք ու զինամթերք եմ

տանում, շատ էին մտահոգված:

- Ենթադրենք նույնիսկ տանում եմ,- փորձեցի կատակել,- մի՞թե

վատ է, մեր ազգի համար չի՞:

Այս խոսքերից հետո, սրանք ավելի լրջացան ու պահանջեցին

ցույց տալ ճամպրուկս, որտեղ սովորական իրեր էին ու նվերներ՝

տնեցիների համար: Երկար քրքրելուց հետո միայն, վտանգավոր որևէ

իր չգտնելով, թույլ տվեցին մնալ հյուրանոցում: Քիչ ուշ սենյակս մտավ

ևս մեկը՝ գիշերելու: Պարզվեց՝ միլիցիայի սերժանտ է: Այդպես էլ

չհասկացա՝ հատուկ ինձ հսկելու համար էին մոտս տեղավորե՞լ, թե՞

ինքն էլ պատահական հյուր էր: Երբ ծանոթացանք, պարզվեց որ

կարգին էլ տղա է:

Հաջորդ առավոտ ավտոկայարանից մեկնեցի Ստեփանակերտ,

այդպես էլ չծանոթանալով Երևանին: Ճիշտն ասած՝ տրամադրություն

էլ չկար: Բայց մի երկու շաբաթ հետո մորս հետ մեկնեցինք Աբովյան՝ իր

քրոջ տուն, այնուհետև այնտեղից էլ Երևան: Տեսակցեցինք առաջին

ուսուցչուհուս՝ ընկեր Շիրինյանին ու ընտանիքին: Անուշ Շիրինյանն իմ

ամենից սիրելի ուսուցչուհին էր, առաջինից երրորդ դասարանում ինքն

էր դասավանդել մեզ: Իր աղջիկն էլ էր սովորում մեր դասարանում՝

Անահիտը, որին Անյոկա էինք ասում: Իսկ տղան՝ Արմենը, երկու

տարով մեզնից փոքր էր, բայց նրա հետ էլ էի շատ մտերիմ: Դա

Հայաստանում և Արցախում հայտնի մտավորական Շահեն

Մկրտչյանի ընտանիքն էր, որոնք 1977 թվականին տեղափոխվել էին

Երևան: Շատ ուրախ դիմավորեցին, շատ բան կար պատմելու՝ լսելու:

Երջանիկ օրեր էին...

1989 թվականին, լեյտենանտի կոչում ստանալուց հետո,

արձակուրդ եկա տուն: Հետ ճանապարհին ինքնաթիռով թռա Երևան,

որպեսզի այնտեղից էլ մեկնեմ Գերմանիա՝ ծառայությանս վայրը: Էլի

օգոստոս ամիսն էր, ահռելի տոթ էր Երևանում: Երեք օր շուտ էի եկել,

քանի որ Ստեփանակերտում Խարկով մեկնող ինքնաթիռի այդ օրվա

- 136 -

տոմսն էր հաջողվել գնել: Այդ տարիներին Արցախից Երևան

հիմնական կապն օդայինն էր, ու տոմս ձեռք բերելը շատ դժվար էր:

Դարձյալ իմ առջև ծառացավ հյուրանոց գտնելու խնդիրը: Ոչ մի

հյուրանոց չէր աշխատում, ցավալին այն էր, որ արդեն

հնարավորություն ունեի վերցնել նույնիսկ ամենից թանկ համարն

անգամ, բայց, ավա՜ղ, չեն աշխատում ու վե՛րջ:

Մեկնեցի Զվարթնոց օդանավակայան. այնտեղ նույնպես

հյուրանոցը չէր աշխատում: Ստիպված գիշերեցի սպասման սրահի

նստարանին նստած: Հաջորդ օրը նորից սկսեցի որոնումներս՝

հյուրանոցներում որևէ ազատ համար գտնելու հույսով։ Դարձյալ

անարդյունք: Եվ այդպես ուղիղ երեք օր գիշերեցի օդանավակայանի

սրահում, փոշոտ նստարանների վրա, տոթից խեղդող մթնոլորտում:

Բաց կապտավուն վերնաշապիկս փոշուց ու քրտինքից համարյա

սևացել էր: Կեսգիշերներին մի քանի անգամ ոստիկանները ստուգեցին

փաստաթղթերս՝ երևի խղճուկ բոմժի տեղ էին դրել։ Բայց, նայելով

փաստաթղթերս, զարմանում էին, թե ինչո՞ւ եմ այդտեղ գիշերում...

Վերջապես երրորդ օրը թռա Խարկով ու այնտեղից էլ Բրեստ:

Բրեստի կայարանում, մինչև զինվորական շորերս կենցաղային

հատուկ սենյակում հարդուկելը, մտա վարսավիրանոց: Երբ ջահել

վարսավիրուհին սկսեց լվանալ գլուխս, մազերիցս սև հեղուկ էր

ծորում՝ երևանյան ձյութի պես սև փոշին էր: Ամոթից ուզում էի գետինը

մտնել: Երևանի փոշին խառնվելով Ուկրաինայի ջրերին, սև օձի պես

պտույտներ գործեց, գալարվեց ճերմակ խեցու մեջ և չքացավ

տեսադաշտիցս՝ իր հետ տանելով երեք օրվա ծանր ու ոչ հաճելի

հուշերս: Հետո ջուրը պարզվեց, զուլալվեց... Քիչ ուշ մտա ռեստորան՝

ճաշի: Հարյուր գրամ օղուց հետո տրամադրությունս բարձրացավ,

աշխարհը գունավոր տեսք ընդունեց: Ընդամենը քսաներկու տարեկան

էի:

Երկու օրից հետո ինձ նոր երկիր էր սպասում, նոր կյանք...

15 մայիս 2014 թ.

- 137 -

- 138 -

Սպայական ծառայության սկիզբը

Գնացքով Վյունսդորֆի կայարան հասնելուց հետո, առաջինը՝ ինչ

անհրաժեշտ էր անել, դա մոտակա բանկային դրամարկղում իմ

երեսուն սովետական ռուբլիները գերմանական մարկաների փոխելն

էր, որից հետո դուրս եկա կայարանից:

Վյունսդորֆի կայարանն ու տարածքը տեսքով առանձնապես ինձ

չոգևորեց: Որոշեցի մոտակա կրպակում համտեսել գերմանական

նրբերշիկներից ու գարեջրից՝ վարձատուր լինելով նոր ու անծանոթ

թղթադրամներով: Շատ համով էին նրբերշիկները, գարեջուրը ևս:

Արդեն գիտակցում էի, որ այստեղ կյանքի որակը ավելի բարձր կլինի ու

հետաքրքիր:

Վյունսդորֆից հետո մեկնեցի Ֆորստ Ցինա փոքրիկ քաղաքը,

որտեղ գտնվում էր 57-րդ ռազմական շինարարական բրիգադը,

այնտեղից էլ պիտի հետագա ծառայության նշանակություն ստանայի:

Այդտեղ էլ հանդիպեցի մեր շրջանավարտներից մեկին, լեյտենանտ

Ստանիսլավ Պլոտկոյին, ծննդով Արևելյան Ուկրաինայից էր:

Ստանիսլավը կամ Ստասը ինձնից բացի միակ շրջանավարտն էր մեր

Պուշկինի ուսումնարանից, որ ևս Գերմանիայում ծառայելու

նշանակում էր ստացել:

Մի քանի օրից հետո երկուսիս առաջարկեցին ծառայել որպես

քաղաքական գործով վաշտի հրամանատարի տեղակալ: Դա

բոլորովին մեր մասնագիտությամբ չէր, և ինժեներների համար ավելի

նվաստ պաշտոն էր։ Ես իսկույն հրաժարվեցի, ասելով, որ իմ հինգ

տարվա ստացած գիտելիքները դրա համար չէին, որ զբաղվեմ

զինվորների դաստիարակությամբ, ու խդրեցի միայն «պրորաբի» կամ

էլ «տեղամասի պետի» պաշտոն: Մեզ ասացին, որ ինժեներական

պաշտոններ իրենց մոտ «ընդունված» է նշանակել մի քանի տարի

հրամանատարական կազմում աշխատելուց հետո, երբ գտնեն որ

արդեն «արժանի» ենք այդ պաշտոններին: Երբեք այդպիսի բան դեռ

լսած չկայինք։ Ակնհայտ էր, որ դա անօրունության տեղական երևույթ

էր:

- Եթե հրաժարվեք,- ասաց բրիգադի կադրերի պետը,- ուրեմն

հետ՝ Խորհրդային Միություն կուղարկենք:

- 139 -

- Դա արդեն ձեր գործն է,- ասացի,- մենք ավարտել ենք որպես

ինժեներներ, այդ մասնագիտությամբ էլ կծառայենք, թեկուզև

Խորհրդային միությունում:

Ստասը տատանվում էր, չգիտեր համաձայնվե՞ր, թե՞ ոչ,

վախենում էր չթողնեն Գերմանիայում ծառայելու: Համոզեցի, որ չարժե

ժամանակից շուտ խուճապի մեջ ընկնել, մի ուրիշ գործ կառաջարկեն:

Մի քանի օրից հետո բրիգադ եկավ Գերմանիայի զորամասի

գլխավոր հրամանատարի շինարարության տեղակալ՝ գեներալ մայոր

Ստեպանովը: Երկուսով ներկայացանք իրեն: Ինքն էլ նույնպես փորձեց

համոզել, որպեսզի մեր համաձայնությունը տանք նախկին

առաջարկած պաշտոններն ընդունելու: Նրա առաջարկից էլ

հրաժարվեցինք:

- Ուրեմն ձեզ ետ կուղարկենք հայրենիք,- խոստացավ դժգոհ

գեներալը:

Ստասը շատ հուզված էր, անտրամադիր:

- Տեսա՞ր քո համառությամբ ինչ արիր,- ասաց ինձ գեներալի

մոտից դուրս գալուց հետո:

- Հանգիստ, Ստաս,- ասացի,- ամեն ինչ լավ կլինի, կտեսնես:

Ֆորստ Ցինայի բրիգադայի տարածքում լավ սաղարթախիտ ու

սլացիկ անտառներ կային: Որոշեցի ընկերոջս տրամադրությունը

բարձրացնել՝ խորովածի համար միս պատրաստեցի և որոշեցի

խորոված անել նաև բանջարեղենով. բադրիջանով, բիբարով,

լոլիկներով:

Տաք օգոստոսյան օր էր, անտառում հանգիստ երկուսով խորոված

արինք ու կարմիր գինով նշեցինք մեր ուսման ավարտն ու Գերմանիա

գալու առիթը: Դեռ նոր ու մի երկար կյանքի ճանապարհի սկզբին էինք

և ամեն մեկս պատմում էր իր երազանքների և մեր ընտանիքների

լուսավոր ապագայի մասին:

Տրամադրություններս նորից բարձրացավ ու էլի մարտական

ոգով էինք, հավատում էինք, որ ամեն ինչ լավ կլինի:

Մի քանի օրից հետո մեզ մոտ եկավ մի փոխգնդապետ,

ներկայացավ որպես 999 ղեկավարությունից՝ Ցիգանկով ազգանունով,

և նոր պաշտոններ առաջարկեց:

Փոխգնդապետը զորախմբի հատուկ օբյեկտների շահագործման

բաժնի պետն էր և իրեն պետք էին ինժեներներ. կապիտանի և ավագ

լեյտենանտի զինաստիճանի համապատասխան պաշտոնների համար:

Տեսնելով, որ Ստասը տարիքով մեծ էր՝ քսանութ տարեկան, իրեն

- 140 -

բարձր պաշտոնը առաջարկեց: Սակայն, հետո նկատեց, որ խոսելու

ժամանակ կակազում է:

- Միշտ ե՞ք կակազում,- հարցրեց,- առանձնապես երբ հուզվու՞մ

եք:

- Այո,- ասաց Ստասը,- հուզվելու ժամանակ ավելի վատ եմ

խոսում:

- Չէ,- ասաց,- այն, ինչ ձեզ էի առաջարկել, այնտեղ անընդհատ

զինվորներին հստակ հրամաններ տալու պահանջ կա, ինչպես

սուզանավում, ամենից չնչին հրամանի աղավաղումն անգամ կարող է

վատ հետևանքներ ունենալ: Ուրեմն հակառակն ենք անում, դու,-

դիմեց ինձ,- կստանաս կապիտանի պաշտոնը, իսկ Պլոտկոն էլ ավագ

լեյտենանտի:

Մի քանի օր էլ սպասելուց հետո, հրաման եկավ՝ ես

տեղափոխվեցի Մելաու, հատուկ ֆորտիֆիակացիոն օբյեկտների

համակարգում ծառայելու՝ որպես շահագործման առաջին բաժնի

ինժեներ, իսկ Ստասը մեկնեց Վյունսդորֆի մոտ, Տելտովի ռազմական

պահեստներում ծառայելու:

Այդ դեպքից ուղիղ երկու ամիս հետ Ֆորստ Ցինայի բրիգադն իր

շինարարական առանձին գումարտակներով ետ ուղարկեցին

Խորհրդային միություն և այնտեղ էլ զորացրեցին, իսկ մենք դեռ մի

երկու տարի էլ մնացինք մեր զորամասերում: Հաջորդ տարին էլ

Ստասի զորամասը զորացրին և նա իր փոքրիկ ընտանիքով հայտնվեց

մեր զորամասում: Հաճելի անակընկալ էր, ես էլ, ինքն էլ ունեինք

փոքրիկ նորածին որդիներ: Իզուր չէին մեր Ֆորստ Ցինայի

երազանքները՝ անտառում, պլպլացող խարույկի մոտ:

Ընտանիքներով համերաշխ ընկերություն էինք անում, մինչև մեր

այդ զորամասն էլ չզորացրին: Միայն քսան տարուց հետո հանրային

ցանցի միջոցով նորից գտա Ստասի ընտանիքը, հեռավոր

Պորտուգալիայի Պորտիմաո քաղաքում, Ատլանտյան օվկիանոսի

ափին:

Վերհիշելով ռազմական ուսումնարանից հետո առաջին

պաշտոնական նշանակումը, նորից ու նորից գալիս եմ այն

եզրակացության, որ բանակի կադրային քաղաքականության մեջ

առայսօր էլ ոչինչ չի փոխվել: Դրանից հետո էլ ինձ երբեք ոչ մի

պաշտոնի չնշանակեցին, համաձայն իմ ստացած կրթության և

մասնագիտության, ու ես միակը չէի այդ կարգավիճակում:

Անհասկանալի է մնում կրթություն ստանալու իմաստը, երբ

մասնագետները չեն օգտագործվում իրենց նշանակությամբ:

- 141 -

Քսանհինգ տարի սպայական ծառայության ընթաքում ոչ ոք ու

երբեք չնայեցին անգամ ինչ կրթություն ունեմ, ինչպես եմ ավարտել

ռազմական ուսումնարանը, ռազմական ակադեմիան: Եվ ու՞մ է դա

պետք, երբ պաշտոնների են նշանակում «իրենց մարդկանց»,

ուշադրություն չդարձնելով նույնիսկ, որ իրենց թեկնածուի կրթության

մակարդակը չի բռնում օրենքով անգամ տվյալ պաշտոնի

պահանջներին:

Երկարատև տարիների ընթացքում հասկացա մի պարզ բան, որ

ամենից լավ դիպլոմը կարմիրը չէ, այլ կարմրամռութ հովանավորի

թիկունքը:

2 հոկտեմբեր 2014 թ.

Անմոռանալի դաս

1989 թվականին ծանոթացա ապագա կնոջս հետ, նոյեմբերի 11-ին

հարսանիքից հետո տարա Գերմանիա: Այնքան շուտ ամուսնացանք,

որ կարգին էլ չհասցրինք իրար ճանաչել:

- Ոչինչ, - ասացին իմ ծանոթները,- այդպես ավելի հետաքրքիր է,

ամուսնության ընթացքում իրար ավելի լավ կճանաչեք:

Նոր էինք տեղ հասել: Ապրում էինք մեր մի սենյականոց

ծառայողական բնակարանում, որը հարսանիքից առաջ նորոգել էի ու

ներկի թարմ հոտը դեռ չէր անցել:

Մի օր, վաղ առավոտյան ծառայության պիտի գնայի,

նախաճաշում էի խոհանոցում, չէի ուզում իրեն արթնացրնել: Մեր

սենյակից լսեցի իմ նոր, երկրորդ կեսի անուշիկ ձայնը.

- Է՜յ, է՜յ...

- Ու՞մ ես կանչում,- հարցրի մտնելով սենյակը:

- Քեզ,- ասաց,- անունդ ո՞նց էր...

- Վալոձկա,-ասացի,- да… Володька, Володька, сказал же тебе не

женись так быстро! (Վալոձկա, Վալոձկա, ասացի չէ քեզ, մի շտապիր

ամուսնանալ):

Հիշեցի այդ տարիների «Так не бывает» (Այդպես չի լինում)

երգիծական կարճամետրաժ ֆիլմի թևավոր խոսքերը, որի հերոս

Վոլոձկան այնքան շուտ էր ամուսնացել, որ հարսանիքի ժամանակ

- 142 -

մոռացել էր իր հարսնացուին ու միշտ շփոթում էր տարբեր կանանց

հետ:

- Չէ՛,- ասաց,- Վոլոձկա չի, բայց գիտեմ որ «Վ»-ով է սկսում...

Այստեղ նոր հասկացա, որ նորապսակ կինս չի կատակում:

Մի քանի օրից հետո էլ զարթնեց քնից, մեծ-մեծ աչքերը չռեց վրաս

ու էլի նույն հարցը տվեց.

- Անունդ ի՞նչ է:

- Անցյալ անգամ բա քեզ չասացի՝ Վոլոձկա...

Հետո քրքրեցի պահարանը և բերեցի մեր ամուսնության

վկայականը, տվեցի իրեն.

- Սիրելիս,-ասացի,- առ մեր ամուսնության վկայականը, անուն-

ազգանունս, ծննդյան օրս ու մեր ամուսնության օրը կսովորես ու միտդ

պահես: Իսկ եթե չհաջողվի շուտ սովորել, կարող ես ժամանակավոր

ինձ. սիրելիս, աղավնյակս, ձկնիկս և նման փաղաքշական անուններ

տալ, չեմ նեղանա...

Շուտով կլարանա մեր ամուսնության քսնհինգ տարին, այդ

օրվանից էլ երբեք չմոռացավ անունս: Համոզվել եմ, որ կանայք էլ են

շատ ընդունակ լինում...

7 հոկտեմբեր 2014 թ.

Պատվի գինը

Գերմանիայում ծառայում էի մի այնպիսի զորամասում, որի

անձնակազմի կեսը ինժեներներ էին, իսկ մյուս մասը կապավորներ:

Երբ քիչ ծառայելուց հետո ինձ ընտրեցին ինժեներների բաժնի

կուսակցության քարտուղար, շուտով հասկացա, որ ոչ մեկին դա պետք

չէր. ուղղակի որպես ջահելի կապել էին այդ պարտականությունները

իմ վզին:

1990 թվի աշունն էր: Մի օր զորամասի հրամանատարը

կարգադրեց զորամասից պատվիրակություն ուղարկել Մագդեբուրգ՝

յոթ մարդ, Գերմանիայի զորախմբի կուսակցական կոնֆերանսին

մասնակցելու: Ռուսաստանում կուսակցության շարքերում լարված

վիճակ էր, Գորբոչովի և Ելցինի գաղափարակիցների մեջ խիստ

պայքար էր գնում:

- 143 -

Բժշկական ՈւԱԶ ավտոմեքենայով ճանապարհվեցինք:

Ավտոմեքենայի ավագը, որի պարտականության մեջ էր մտնում

ղեկավարել ավտովարորդ զինվորին և ճանապարհի ուղղությունը

ցույց տալ, ենթասպա, ավագ պրապորշչիկ Բոբրիկովն էր, որ

Աֆղանիստանից նոր էր մեզ մոտ տեղափոխվել: Քառասունն անց էր:

Ինչպես աֆղանական պատերազմի մյուս մասնակիցները, մեծ պատիվ

ու հարգանք էր վայելում մեր զորամասում, իսկ զինվորների, ինչպես

նաև երիտասարդ սպաների համար օրինակելի ծառայող էր

համարվում:

Կոնֆերանսի ժամանակ քննարկում էին ներքին կուսակցական

հարցեր, ինչպես նաև Գորբաչովի և Ելցինի հակամարտության

մանրամասները: Խիստ քննադատում էին Ելցինին, գտնելով, որ նա

ճիշտ ուղու վրա չէ:

Սեղանի շուրջը, որտեղ ես էի նստած, հին կուսակցականներ էին

հավաքված, որոնցից մեկը հարցրեց.

- Մի՞թե այստեղ հավաքվածների մեջ կգտնվի որևէ մեկը, ով

համակրում է Ելցինին:

Երբ ասացի՝

- Այո կա՛, գտնում եմ, որ Ելցինը ի դեմ Գորբաչովի ավելի

իրավացի է,- այնպես ինձ նայեցին, ասես հանկարծ այլմոլորակային

տեսան, ու շոկի մեջ էին:

Հետո, երբ ուշքի եկան, մի տարեց կին ասաց.

- Է՛հ, դու դեռ ջահել ես, կյանքից ի՞նչ ես հասկանում:

Կոնֆերանսից հետո հետ ուղևորվեցինք զորամաս: Կես

ճանապարհին կանգ առանք մի սուպերմարկետի մոտ և որոշեցինք մի

քիչ մթերքներ առնել՝ ճամփին ճաշելու համար: Գնումներից հետո երբ

պատրաստվում էինք ճանապարհվել, մի գերմանացի մոտեցավ ինձ ու

խնդրեց օգնել իրենց միկրոավտոբուսը հանել, ինչ-որ տեղ խրվել էր,

անձրևից հետո չէին կարողանում տեղից շարժվել։ Այն գարեջրով էր

բեռնված: Հավաքեցի մեր սպաներին, փորձեցինք հրելով հանել,

չստացվեց: Կանչեցի մեր մեքենայի ավագին, որ օգնի՝ ավտոմեքենայով

քաշել: Երբ միացյալ ուժերով հանեցինք, գերմանացին ուրախությունից

երկու արկղ գարեջուր տվեց մեզ՝ մետաղե բանկաներով: Մերոնք

ուրախացան...

Ճանապարհին կանգ առանք ու երթուղու մոտ, ծառերի տակ մի

թեթև սեղան գցեցինք և որոշեցինք ճաշել: Գարեջրի արկղերը ավտոյի

ավագն իր մոտ էր դրել, ավտոյի առջևում:

- 144 -

- Բա ու՞ր է մեր գարեջուրը, Բոբրիկո՛վ, բեր մի լավ խմենք,

թուլանանք,- այս ու այն կողմից ուրախ կանչեցին սպաները:

- Ի՞նչ գարեջուր,- զարմացած ասաց Աֆղանիստանի վետերանը,-

ես եմ ավտոն հանել, գարեջուրն էլ իմն է:

Բոլորը մի լավ ծիծաղեցին սրամիտ կատակի համար, բայց...

Բայց պարզվեց, որ դա բոլորովին էլ կատակ չէ, լուրջ էր խոսում,

մարտական ուղով անցած ենթասպան պատրաստվում էր իր կրծքով

պաշտպանել գարեջրի արկղերը. ասես էլ նահանջելու տեղ չկա,

«հետևում Մոսկվան է»:

Մարդկանց համար, որ աշխարհում ամենից թանկ բանը

«խալյավան» է, չէիք պատկերացնի ինչպիսի զարույթ ու ատելություն

առաջացրեց ավագ պրապորշչիկի պահվածքը։ Նայում էին նրան,

ինչպես գաղափարական կամ արնախում թշնամու: Ճանապարհին մի

քանի անգամ էլ փորձեցին գարեջուր կորզել ենթասպայից, բայց

Բոբրիկովը, կռիվների մասնակից մարտիկը, իր ձախ թևով այնպես էր

գրկել կողքին դրած գարեջրի արկղերը, ասես իր մտերիմ ու վիրավոր

ընկերոջն է մարտադաշտից հանում:

Հետևի նստարանին նստած մտածում էի մարդկանց բարոյական

արժեքների մասին, փորձում էի պատկերացնել Բոբրիկովին

մարտադաշտում: Այդ օրը մի բան էլ ինձ համար հայտնաբերեցի. այն,

որ մարդու պատիվն էլ ունի նյութական կամ ֆինանսական գին:

Հասկացա, որ ավագ պրապորշչիկ Բոբրիկովի պատվի գինն ավելի

էժան է, քան երկու արկղ գարեջուրը...

24 փետրվար 2014 թ.

Վստահության գինը

Գերմանիայում ծառայությունս սկսեցի հրամանատարական

կետում՝ որպես շինություններ շահագործող ինժեներ: Դա մի քանի

ստորգետնյա կառույցների բարդ համակարգ էր, որը սուզանավ էր

հիշեցնում ու անընդհատ ղեկավարման պահանջ ուներ, քանի որ

պիտի միշտ մաքուր օդ, ջուր, էլեկտրականություն ստանար, բացի

դրանից, ավելի բարդ խնդիրներ էին լուծվում այդ օբյեկտում:

- 145 -

Մի օր, հերթապահությունից հետո, պետս՝ մայոր Կրեխովը,

հրամայեց որոշ փաստաթղթեր հետս բերել, մեջը շտապ

փոփոխություններ մտցնելու համար:

- Չեմ կարող, ընկեր մայոր,- զեկուցեցի,- դուք էլ քաջ տեղյակ եք,

որ դա խստիվ արգելված է:

- Ո՞նց թե չեմ կարող, լեյտենա՛նտ, դա հրաման է,- բորբոքվեց

պետս:

- Միայն գնդի հրամանատարի թույլտվությունից հետո,- փորձեցի

նորից հիշեցնել ընդունված կարգը:

- Ի՞նչ է, մի՞թե իմ խոսքը քեզ համար բավարար չէ: Որ քեզ ասում

եմ, ուրեմն հրամանատարից թույլտվություն կա, շուտ բե՛ր,- ձայնն

ավելի բարձրացրեց նա:

Մեր հարաբերություններն ավելի չբարդացնելու համար,

ստիպված վերցրի իր ուզած փաստաթղթերը և տարա իր մոտ: Շատ

դժգոհ վերցրեց փաստաթղթերը, իսկ երբ առաջարկեցի հատուկ

մատյանում ստորագրել, որ ինձնից ընդունել է, կատաղեց.

- Էլ ի՞նչ ստորագրություն, ի՞նչ է բոլորովին ինձ չե՞ս վստահում,-

գոռաց հունից դուրս եկած պետս:

- Կներե՛ք, ընկեր մայոր, բայց ախր ես չեմ այդպիսի կարգ ու

կանոն մտցրել, դուք էլ գիտեք, որ դա պարտադիր է,- փորձեցի համոզել

անմիջական պետիս, որին լավ էլ հայտնի էին ընդունված

պահանջները:

- Հանգիստ գնա, վաղն անձամբ քեզ կտամ, հետդ կտանես, իմ

աշխատասենյակից չեմ էլ հանելու,- հանգիստ ու վստահ ձայնով

կարգադրեց Կրեխովը:

Հաշվեցի, որ վիճելն անիմաստ է: Գնացի տուն՝ հանգստանալու,

մյուս օրը գիշերով պիտի գնայի մարտական հերթապահության:

Կեսօրին հեռախոսազանգ եկավ տուն. հրամանատարի

տեղակալն էր ռեժիմի գծով: Սկսեց հարց ու փորձ անել երեկվա

փաստաթղթերի մասին ու թե՝ ի՞նչ իրավունքով ես հանել օբյեկտից:

Զեկուցեցի ոնց կար:

- Փաստաթղթերը կորցրված են,- գոռաց փոխգնդապետը,- շուտ

արի՛, գրավոր բացատրություն պիտի տաս, իսկ ձեր ասած Կրեխովը

զեկուցել է ինձ, որ ոչ մի բանից տեղյակ չէ:

Ա՛յ քեզ բա՜ն, լավ ընկա: Մինչև տեղ հասա, հազար բան գլխովս

անցավ. էլ դատական գործ, էլ շուտափույթ հեռացում Գերմանիայից,

բանակից և այլն: Տեղ հասա, դուռը ծեծեցի ու ներս մտա: Ինքն ու

Կրեխովն էին նստած: Մի փոքրիկ թատերախաղից հետո

- 146 -

առաջարկեցին իմ խնդիրները լուծել ներքին ու խաղաղ կարգով, հարցի

գինը չորս շիշ «Սմիռնոֆ» օղի էր, որը լավ էր գնահատվում նոր

միացված Գերմանիայում:

Ուրախ վազեցի զորամասի զինառևտրի խանութը և բերիցի շշերը

իրենց համար:

- Դեհ, գնա՛,- ասաց փոխգնդապետը,- այլևս երբեք նման կոպիտ

սխալ թույլ չտաս:

Ինձ համար դա լավ դաս էր, որը երբեք չմոռացա՝ աշխատելով

փաստաթղթերի հետ: Իսկ Կրեխովն այլևս ոչինչ չասաց ինձ այդ

թեմայով: Ի՞նքն էր պատահական կորցրել, հրամանատարի

տեղակա՞լն էր պատահական բռնացրել իրեն՝ իր աշխատասենյակում,

թե՞ պայմանավորված խաղ էր դա. այդպես էլ չիմացա ու չհասկացա:

Բայց մի բան լավ հասկացա, որ վստահությունն էլ գինն ունի... Ինչ որ է,

լավ պրծա...

25 փետրվար 2014 թ.

Արտակարգ պատահար

Գերմանիայի միացումից հետո, Գորբաչովի և Շեվարդնաձեի

որոշմամբ, տարածքից սկսեցին Խորհրդային Միության զորախմբի

տեղահանումը: Մեր զորամասը 1991 թվականի սկզբին ևս սկսվեց

զորացրվել: Ինձ տեղափոխեցին Յուտերբոգ քաղաք՝ ծառայությունս

շարունակելու: Նոր զորամասում բնակարանների շահագործման

ծառայության պետ էի: Շատ մեծ տնտեսություն էր, մի քանի

կաթսայատներով, բազմաթիվ շենքերով, շինություններով և կոմունալ

օբյեկտներով:

Այս զորամասում բախտս լավ բերեց: Պետս թիկունքի պետ,

փոխգնդապետ Օլենկոն էր, մի հրաշալի անձնավորություն. շատ

գործունյա էր, խելացի, արդար, մարդկային: Ծննդով Ստավրոպոլի

շրջանի Գեորգևսկ խաղաքից էր, գիտեր կիսած աղ ու հացի գինը: Կարճ

ժամանակում մտերմացանք և ցանկացած հարց լուծվում էր կես

խոսքից: Մեր զենիթահրթիռային բրիգադի աչքի լույսն էր, բոլորին

անխտիր օգնում էր և մեծ հեղինակություն ու պատիվ ուներ: Ավա՜ղ, իմ

առաջին ու վերջին լավ պետն էր...

- 147 -

1992 թվականի ամռանն էր: Մի քիչ շուտ ինձ աշխատանքից

ազատ արձակեց, որպեսզի պատրաստվեմ հաջորդ օրը վաշտերի

ենթասպաների անձնակազմի ավագների հետ դասեր անցկացնելու՝

«վաշտի տնտեսության վարման» թեմայով: Տանը պարապում էի

կոնսպեկտովս, մեկ էլ Օլենկոն զանգեց.

- Գործերդ թողի՛ր, շուտ վազիր մոտս: Ձայնից ջոկեցի, որ ինչ-որ

բան է պատահել, շորերս հագա ու տնից դուրս թռա: Վազում էի մեր

շտաբի ուղղությամբ, մեկ էլ տեսնեմ բոլորն ինչ-որ տեղ են վազում:

Հասա իրենց, Օլենկոն էլ էր վազում.

- Ի՞նչ է պատահել, Ալեքսանդր Իվանովիչ,- հավասարվելուց

հարցրի ես:

- Շու՛տ տեղ հասիր, մեր տնտեսության բակը,- կարճ կարգադրեց

ու շարունակեց առաջ վազել:

Մեր զորամասին մերձ, տնտեսության բակ կար, որտեղ

բանջարանոց, խոզանոց ու թռչնաբուծական օբյեկտներ ունեինք, որի

մթերքներն օգտագործում էին մեր զորամասի անձնակազմի

պահանջները բավարարելու համար:

Շուտով բոլորից առաջ ընկա, թռա ցանկապատով և հեռվում

տեսա մի զինվորի, որը ձեռքերով շարժումներ էր անում, իր մոտ էր

կանչում: Հասնելուն պես զեկուցեց.

- Ընկեր ավագ լեյտենանտ, շուտ եկեք, ցույց տամ,- ու առաջ

վազեց զինվորը:

Հասնք զուգարանի մոտ, բացեց դուռը, այնտեղ զինվոր էր ընկած,

արևելյան դիմագծերով. թաթար էր, իսկ վերևում, առաստաղից

կախված էր մի բարակ ու ամուր թոկի կտոր, կապրոնե թելերով, որով

սովորաբար պարկեր էին փաթաթում:

Ամեն ինչ պարզ էր, զինվորը կախվել էր, իսկ ընկերը տեսնելով,

կտրել էր թոկն ու զանգել զորամաս: Առանց երկար մտածելու, միասին

դուրս քաշեցինք մաքուր օդ ու սկսեցի արհեստական շնչառություն

տալ: Զարկերակը չէր խփում: Նախկին զորամասում, զինվորներին

հաճախ էինք այդ վարժությունները սովորացնում, քանի որ կապված

էր ծառայության առանձնահատկություններից, և արդեն լավ փորձ

ունեի:

Ամեն անգամ օդ փչելով, թոքերը խզզում էին ու շարունակում էի

սրտի մասսաժը: Երևի մի հինգից յոթ րոպե զբաղվեցի արհեստական

շնչառությամբ, բայց անօգուտ: Ամեն ինչ ակնահայտ էր, բացի դրանից,

հայտնի չէր, թե ինչքան ժամանակ էր կախված մնացել: Եղանակն էլ

խիստ տոթ էր, որը ևս լավ բան չեր գուշակում:

- 148 -

Բժիշկներն էլ տեղում էին, փետի պես ցցվել էին ու ոչ մի բան չէին

փորձում անել: Տեղ հասավ բրիգադի հրամանատար գնդապետ

Կոնոտոպը և նորից ինձ խնդրեց շարունակել արհեստական

շնչառությունը: Փորձեցի հրամանատարին համոզել, որ ուշ է արդեն,

բայց անօգուտ, չէր ուզում լսել: Նորից շարունակեցի, բայց արդեն էլ չէի

կարողանում, գիտակցելով որ զինվորը կենդանի չէ, շատ անախորժ

էր...

Այդպես էլ չհաջողվեց փրկել զինվորի կյանքը:

Հրամանատարական կազմում խիստ իրարանցում էր: Երեկոյան,

ուսումնասիրելով դեպքի պատճառները, հրամանատարը կարգադրեց

իր տեղակալներին.

- Զեկուցե՛ք, Ձեզանից ո՞վ է պատրաստ, մեղքն իր վրա վերցնելու,

ամենայն խստությամբ կրելու պատիժը: Տեղակալները լուռ էին, ոչ ոք

չէր ուզում մեղքն իր վրա վերցնել, քանի որ ոչ միայն ժամանակից շուտ

պիտի հեռանար Գերմանիայից, այլև պիտի հրաժեշտ տար

ուսադիրներին:

- Ես պատրաստ եմ, ընկեր հրամանատար,- մի քայլ առաջ եկավ

փոխգնդապետ Օլենկոն,- իմ մեղքն էր, զինվորն իմ օբյեկտում էր

աշխատել:

Տեղակալները հանգիստ շունչ քաշեցին:

- Ո՛չ,- ասաց գնդապետ Կոնոտոպը,- հե՛տ գնացեք, Ալեքսանդր

Իվանովիչ: Ես ոչինչ չլսեցի մեր տեխտեղակալից, որի տեխնիկական

գումարտակում ծառայում էր զինվորը: Որի հրամանատարը և ոչ էլ

ինքը՝ երբեք չէին հետաքրքրվել իրենց զինվորի հոգսերով: Ես վերև

զեկույց կներկայացնեմ՝ պատժելու փոխգնդապետ Կազաչոկին:

Օլենկոն դեռ մնաց մեզ մոտ ծառայելու, իսկ Կազաչոկին ու իր

ենթակա, գումարտակի հրամանատարին հեռացրին: Ինձ էլ մի ամսուց

ավել քաշքշեցին զինվորական դատախազություն, հարցաքննում էին՝

«Ինչպե՞ս առաջինը հայտնվեցիր պատահարի վայրում: Ի՞նչ

հարաբերություններ ունեիր այդ զինվորի հետ» և այլն: Հասկացա, որ

ինձ էլ էին կասկածում։ Դա էլ իմ ցուցաբերած նախաձեռնության

հատուցումն էր: Ի վերջո, ինձանից էլ ձեռք քաշեցին:

Դրանից հետո, շատ անգամ ականատես եղա նման արտակարգ

պատահարների, բայց այդ մեկն առաջինն էր և ամենից տպավորիչը:

Չկա աշխարհում ավելի ծանր մեղքի զգացում, քան այն, երբ դու

անուժ ես փրկել մարդու կյանքը։

27 փետրվար 2014 թ.

- 149 -

Բելիցի հոսպիտալը և զինվորական բժիշկները

Երբեք ոչ մի բանից ու ոչ ոքից չեմ վախեցել, վախը ինձ համար

գոյություն չուներ... Բայց հիմա մի բանից վախենում եմ: Ասեմ

չծիծաղեք, դա զինվորական բժիշկներն են...

1990 թվականին կինս ծննդաբերեց գերմանյաի Բելիցի

կենտրոնական հոսպիտալի ծննդատանը, առաջնեկիս՝ Տիգրանին:

Ծանր ծնունդ էր, վաղ առավոտ: Ուժասպառ պառկած էր անկողնում,

շատ վատ էր զգում իրեն: Առավոտյան մոտեցավ գլխավոր բժիշկը՝ մի

կին էր ու սկսեց վրան գոռգոռալ՝ ինչու՞ չի ելնում տեղից: Կինս ասաց.

-Ուժ չունեմ, շատ վատ եմ զգում:

Էլի գոռգոռաց ու ստիպեց, որ ելնի ու քայլի: Կինս մի երկու քայլ

արեց և գիտակցությունը կորցրեց ու ընկավ գետնին: Փոխանակ

օգնելու, երբ աչքերը կինս բացեց, երեսին նետեց.

- Ահա այդպիսի վատն եք դուք՝ հայերդ, դրա համար էլ Աստված

միշտ ձեզ պատժում է...

Ակնարկում էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժն ու

ղարաբաղյան իրադարձությունները՝ երբ հայերը ահագին զոհեր

տվեցին:

Մի ամբողջ օր լացել էր, վրդովմունքից, հազիվ 22 տարեկան էր:

Այդ հոսպիտալի բակում, երբ կնոջս տեսակցության էի գալիս,

հաճախ հանդիպում էի ԳԴՀ-ի նախկին առաջնորդ Էրիկ Հոնիկերին իր

կնոջ հետ հոսպիտալի բակում զբոսնելիս: Տարիքավոր զույգը հետևից

երկու զինվոր էր միշտ քայլում, երևի անվտանգությունը ապահիվելու

մտադրությամբ էին նշանակել:

1991 թվականի վերջում, ինձ այդ նույն հոսպիտալում, լրիվ

կուրացրին ու ոչ մեկը պատասխան անգամ չտվեց իրենց սխալի

համար, մի տարուց ավել, հազիվ տեսողությունս սկսեց

վերականգնվել:

Աշնանը աչքիս առջևում ինչ որ կետեր էին երևում,

տեսողությունս էլ աղոտ էր: Աչքիս ճնշումը չափելուց հետո պարզվեց

որ բարձր է: Ախտորոշեցին որպես «Ուվեիտ»: Համարյա երկու ամսվա

բուժումները Յուտերբոգի հոսպիտալում ոչ մի արդյունք չտվեց՝

ճնշումը չէր իջնում: Դեկտեմբերին տեղափոխեցին Բելլիցի

կենտրոնական հոսպիտալը: Աչքիս տակ սրսկումներ էին անում:

Կիրակի էր, բուժող բժիշկս հանգստանում էր տանը: Որպեսզի

սրսկումը բաց չթողնեի, խնդրեցի հերթապահ բժշկին սրսկել:

Հերթապահ բժիշկն էլ աչքային բաժնի պետն էր, մի փոխգնդապետ էր

- 150 -

Գոլովենկո ազգանունով: Սրսկումից հետո մի այնպիսի ցավ բռնեց

աչքիս մեջ, որ մոտ երեք ժամ թաշկինակով սղմած պահում էի:

Թաշկինակը հեռացնելուց հետո աչքս բոլորովին չէր տեսնում:

Հետագայում միայն պարզվեց, որ աչքի նյարդի հիմքն էր խրել ասեղը ու

շպրիցն էլ ախտազերծված չէր եղել: Այդ տարիներին շպրիցները ջրի

մեջ եռացնելով էին ախտազերծում:

Հաջորդ տարին վարակեցին արյունս, ցենտրաֆուգով մաքրելու

ժամանակ, սեպսիսով, դրա տակից էլ հազիվ դուրս եկա, ողջ մնացի,

բայց դրա հետևանքը դեռ երկար տարիներ պիտի անհանգստացներ

ինձ: Իմունային համակարգիս խիստ վնաս էր հասցրված:

1999 թվի հուլիսին, Չելյաբինսկում, երիկամների անտանելի

ցավերով, շտապ, զինվորական «սանիտարկով» տարան հոսպիտալ,

քար էր ընկնում: Ցավից, եղունգներով պատերն էի ճանկռոտում,

գժվում էի ցավից: Մոտեցավ բուժող բժիշկը ինձ, մի փոխգնդապետ էր,

հույս ունեի որ մի լավ խորհուրդ է տալու, կամ էլ առաջարկելու է

ցավազրկող սրսկում, իսկ սա.

- Լսիր, ֆինանսների մոմենտով, ո՞նց ես,- անսպասելի հարց

տվեց:

Հազիվ կենտրոնացա և հարցրի.

- Այսի՞նքն:

-Գիտե՞ս,- ասաց,- շատ շոգ է, չե՞ս կարա վազես մի երկու շիշ

գարեջուր բերես դրսից, կոկորդս չորացել է...

Տեղում էլ, միանգամից «պասլատ» արի, աչքերը չռեց, ձեռը թափ

տվեց ու հեռացավ:

2007 թվին պետս պառկեց դրանց մոտ, պատմում էր, որ իրեն

ընդունելուց հետո սրսկում են արել, աչքերը պղտորվել ու

գիտակցությունը կորցրել էր: Չհավատացի, ասացի՝ այդպիսի բան չի

կարող լինի:

Չորս տարի հետո, գնացի հեծանիվ պտտելու, դեռ նոր էի սկսել,

հանկարծ դուռը բացեցին և ներս քաշեցին ինձ ծանոթ մի գնդապետի:

Մեր մոտից էր, գոմեշի առողջություն ուներ, ամեն առավոտ էլ վազում

էր: Կապտած, գիտակցությունը կորցնում էր: Հարցրի,

-Ի՞նչ է պատահել:

- Չգիտեմ,- ասաց,- ինչ որ դեղ են տվել:

Պարզվեց, արյան ճնշումը իջացնելու դեղ էին տվել, մի փիղի

դոզա...

Իզուր չեն ասում, բանակում պիտի վախենաս երեք «ՎՎ»-ից՝

«վոյեննիյ վոդիտել», «վզրըվչատոյե վեշեստվո» և «վոեննիյ վրաչ»:

- 151 -

Մեր բժշկության ողբերգությունը կայանում է նրանում, որ մինչ

այսօր չենք կարողանում ճշմարիտ գիտելիքներ տալ, լավ

մասնագետներ պատրաստել, ճիշտ ախտորոշում դնել ու բուժում

նշանակել՝ առանձնապես հակաբիոտիկների ճիշտ ընտրություն ու

բուժում նրա միջոցով: Ինչու՞ ակնարկեցի հակաբիոտիկների մասին:

Որովհետև նրանցով սխալ բուժելու հետևանքով բազմաթիվ մարդիկ

ձեռք են բերում զանազան խրոնիկ և անբուժելի հիվանդություններ,

որոնք էլ իրենց հերթին, մարդկանց դանդաղ տանում են դեպի

քաղցկեղի դուռը: Հակաբիոտիկները նշանակում են ոնց որ

վիտամիններ, չստուգելով անգամ նրանց ազդեցությունը օրգանիզմում

առկա բակտերիաների վրա, որի հետևանքով բակտերիաները այդ

հակաբիոտիկների նկատմամբ դառնում են շատ կայուն:

Բակտերիաներն էլ հիմա այնքան են լկտիացել, որ

հակաբիոտիկներին մի բանի տեղ չեն դնում, ինչպես ժամանակակից

պաշտոնյաները` օրենքներն ու իրավապահ օրգանները:

8 ապրիլ 2014 թ.

Սիրեցեք կյանքը

Երբ առաջին անգամ բժիշկն ինձ ասաց, թե շատ հնարավոր է, որ

շուտով կորցնեմ իմ տեսողությունը, ցնցվեցի չարագուշակ լուրից:

Դրանից հետո ամեն ինչ փոխվեց իմ ներսում: Ես սկսեցի սիրել իմ

աչքերը, սկսեցի այլ աչքերով նայել աշխարհին և սիրել այն ամենը, ինչ

տեսնում են նրանք, սկսեցի ավելի սիրել լույսը, լույսի և ստվերների

խայտաբղետ խառնվածքը, նրանց խաղն ու պարը...

Կարծես առաջին անգամ սիրահարվեցի արևին, նրա ցավոտ

խայթող ճառագայթներին, երկրի և տիեզերքի գույներին ու

երանգներին... Սիրահարվեցի մայրամուտին ու արշալույսին, օրվա

տապին, գիշերվա աստղազարդ երկնքին ու լուսնին:

Սիրահարվեցի երկնքի կապույտներում քուլա-քուլա սահող

ճերմակ ու լուսափթիթ ամպերին, նրանցից թափվող լուսավառ

անձրևի կաթիլներին, արծաթափայլ ու հրաշագեղ ձյան փաթիլներին,

արշալույսի ոսկե-վարդագույն ճառագայթներով ողողված ու դեռ

ծաղիկների թերթիկներին ննջող, պաղ հովից դողացող ցողերի

քնաթաթախ աչիկներին...

- 152 -

Սիրահարվեցի մարդկանց, նրանց անկրկնելի դեմքերին, նրանց

ժպիտներին ու թախծին, նրանց աչքերին, որոնց մեջ թաքնված է նրանց

ներքին աշխարհը, և որոնք լույսի կամուրջ են երկու աշխարհների

միջև...

Սիրահարվեցի այն ամենին, ինչը կար ու ընկնում էր իմ

տեսողության դաշտը, անկուշտ ընկալում ու չէի հագենում ծարավից...

Բժիշկն ընդամենը ասել էր, որ հնարավոր է ես վաղ կորցնեմ իմ

հինգ զգայարաններից միայն մեկը...

Բայց դեռ որքա՜ն մարդիկ կան, որ ի ծնե ունենալով հինգ առողջ

զգայարան, այդպես էլ չսովորեցին սիրել ու գնահատել կյանքը,

բերկրանալ նրա ամեն մի պարգևից։

Չզգացին իրենց մեկնած ձեռքի ու արևի ջերմությունը, ծաղիկների

ու իրենց սիրածի վարսերի բույրը, շուրթերի ու մեղրի ծաղկաբույր,

քաղցրավուն համը, անկեղծ խոսքերի և ջութակի հնչյունների

անկրկնելի կախարդանքը...

Մի՞թե մեկն անպայման պիտի շշնջա մեր ականջին, թե որքան է

մեզ մնացել ապրելու, որ սկսենք իսկականից սիրել կյանքը... Մի՞թե

պիտի սիրենք միայն այն դեպքում, երբ սկսում ենք գիտակցել, որ

կարող ենք կորցնել...

Այդպես էլ չհասկացանք ու չգիտակցեցինք, որ կյանքը չափվում է

ոչ միայն նրա երկարությամբ, այլև նրա ընկալման` մեր

զգացմունքների խորությամբ ու վերագիտակցմամբ...

Ապրեք շատ երկար, բարեկամներս, բայց փորձեք ապրել այնպես,

որ կարծես դա ձեր կյանքի վերջին տարին է, վերջին ամիսը, շաբաթը,

օրը, ժամը, րոպեն, և ձեր բոլոր զգայարաններով դուք կզգաք կյանքի

քաղցրությունն ու իրական համը...

19 ապրիլ 2014 թ.

Լինոլիումի փաթեթը

Իննսունականների սկզբին, արևմտյան զորախմբում նյութական

սպասարկման շռայլ ապահովվածություն կար: Երբ արևելքում մի

ամբողջ կայսրություն էր փլուզվում, Գերմանիայի խորհրդային

բանակի զորախմբում անձնակազմը ոչ մի բանի կարիք չուներ, բայց

խիստ մտահոգված էին իրենց հայրենիքի ապագա վերադարձով:

Աշխատում էին հնարավոր ամեն ինչից ձեռք բերել, տանել իրենց հետ,

- 153 -

որ գոնե տեղափոխման սկզբնական շրջանում թեթևացնեն իրենց

կարիքները: Սպայական ու ենթասպայական կազմից, շատ հաճախ

խնդրում էին ինձ՝ շինարարական նյութերով, կահույքով ու տարբեր

կենցաղային իրերով օգնել իրենց: Ոչ մեկին չէի մերժում, դուրս էի

գրում ինչ հնարավոր էր, և ուժերիս ներածին չափ օգնում՝ քաջ

գիտակցելով, թե հետագայում ինչ է իրենց սպասում:

Մի օր բրիգադի հրամանատար գնդապետ Կոնոտոպն դիմեց ինձ՝

լինոլիում էր իրեն պետք: Խնդրեց իրեն հատկացնել մոտ հիսուն

քառակուսի մետր լինոլիումի մի փափեթ՝ իր առանձնատան համար,

որ հետագայում իր հետ վերցնի: Դա ինձ համար խնդիր չէր,

պահեստում շատ կար ու բոլոր ստորաբաժանումներն էլ լիովին

ապահովված էին: Անձամբ երկու զինվորի հետ տարա ու իր տանը

թողեցի: Հրամանատարն ու կինը գոհ էին:

Մի երկու շաբթից հետո վերևից մեր զորամասում

ֆինանսատնտեսական ռեվիզիա սկսվեց: Մի քանի օրից հետո ստուգող

ռեվիզոր տեսուչն իմ ծառայությունն էլ հաճախեց և պահանջեց

ներկայացնել ծառայության ու պահեստի հաշվետվական

փաստաթղթերը: Բոլոր փաստաթղթերը ներկայացրի և տեսուչն

ագահաբար սկսեց քրքրել գրքերն ու մատյանները. մերթ ընդ մերթ

կասկածելի հայացքով ինձ էր նայում ակնոցի ծերից, իսկ ես բարի ու

հյուրընկալ պատասխանում էի ժպիտով:

Մի քանի օր փաստաթղթերն ուշադիր ուսումնասիրելուց ու

հաշվարկներ անելուց, ինչպես նաև պահեստի մնացորդները հանելուց

հետո, դժգոհ նստած էր իմ աշխատասենյակում: Երկար նայեց ինձ ու

շատ անսովոր մի հարց տվեց.

- Հիսուն ամբողջ չորս տասներորդ քառակուսի մետր լինոլիում

էիր դուրս գրել, ինչո՞ւ ոչ մի տեղ այս թիվը չեմ տեսնում քո

փաստաթղթերում:

- Ընկեր փոխգնդապետ, ես այդպիսի թիվ ու այդ չափի լինոլիում

չեմ հիշում, երևի ինչ-որ բան շփոթում եք,- ասացի վստահ և իսկույն

հասկացա ինչի մասին է խոսքը: Դա այն լինոլիումի փաթեթն էր, որը

տվել էի հրամանատարին:

Տեսուչը նորից կասկածելի նայեց ինձ, գլուխը թափ տվեց ու գնաց

իր գործին: Իսկ երեկոյան տեսա հրամանատարին ու առանձին

ակնարկեցի իրեն այդ մասին: Հրամանատարը շփոթվեց, տեսքը փոխեց

ու ասաց.

- 154 -

- Դա իրեն հաստատ մեր ֆինանսների պետն է հուշել՝ իրենից

ստուգումները հեռու տանելու համար: Հա՛, հա՛ ինքն է քեզ ծախել,-

փորձում էր համոզել ինձ հրամանատարը:

Ամենից անիմաստն իր խոսքերի մեջ այն էր, որ այդ մասին

գիտեինք միայն ես ու ինքը, իսկ օգնող զինվորները գաղափար անգամ

չունեին ում տունն էին բարձրացրել լինոլիումի փաթեթը:

Ուրբաթ էր, գործից նոր էի տուն եկել, մեկ էլ հեռախոսի զանգ

հնչեց: Իմ ընկերներից մի մայոր էր, մեր ենթակա զորամասերից մեկի

թիկունքի պետն էր, իր տուն էր հրավիրում: Ձայնից պարզ էր, որ քեֆ

էին անում: Մի շիշ հայկական կոնյակ վերցրի. Երևանի կոնյակի

գործարանի արտադրության «Հոբելյանական ընտիր» կոնյակից էր,

որից մեր խանութները լեցուն էին: Գնացի իր մոտ:

Սենյակ մտնելուց իսկույն տեսա երկուսով են, ինքն էր ու տեսուչ

ռևիզորը: Տեսնելով դեմքիս ոչ բարեժպիտ տեսքը, ավագ սպան ժպտաց

ինձ.

- Արի՛, արի՛ նստիր, ուզում եմ քեզ հետ խմեմ:

Պարզվեց, որ ինքն էլ իմ ընկերոջ հին ու մտերիմ ընկերն է: Մի

քանի կենացներից հետո բացվեց.

- Գիտեմ, որ կարգին տղա ես, ինձ պատմել են քո մասին: Կարող

ես ինձնից չխուսափել, գործս արդեն ավարտել եմ: Ասա, իսկ չե՞ս

ուզում իմանալ, թե ով էր քեզ ծախել՝ լինոլիումի հարցով:

- Ի՞նչ լինոլիում,- ժպիտով հարցրի:

- Ապրե՛ս, խորամանկ էլ հայ ես,- ծիծաղեց փոխգնդապետը,- բայց

ես քեզ կասեմ: Այդ մասին քո հրամանատարն էր ինձ ասել,- այնպիսի

հանդիսավորությամբ ասաց, ասես մեծ հայտնագործություն էր արել:

Մենք շարունակեցինք քեֆը, իսկ ես ողջ ժամանակ մտածում էի

երկերեսանի հրամանատարի մասին: Նա այնքան միամիտ էր, որ չէր

հասկացել, որ իր նշած թիվը երբեք ինձ մոտ գոյություն ունենալ չէր

կարող: Երբ տարբեր զորամասեր սկսեցին տեղահան անել, այնքան

շինանյութեր էին մնացել, որ բեռնատար ավտոներով բերել ու լցրել էի

մեր պահեստը ու հետո բաժանել զորամասերին, այդ թվում՝ նաև

լինոլիում: Եվ այդ ամենը դուրս էի գրում հարյուրավոր ու հազարավոր

քառակուսի մետրերով, էլ ու՞ր մնաց հիսուն ամբողջ ու չորս

տասներորդ քառակուսի մետրը:

Բայց մի լավ բան էլ սովորեցի, որ լավությունն էլ է հարկավոր

խելքով անել, որպեսզի հետագայում ինքդ չտուժես, էլ չեմ խոսում

վստահության ու նման բաների մասին:

2 մարտ 2014 թ.

- 155 -

Գլխավոր ուղղությունը

Շուտով մեր պետը փոխվեց: Փոխգնդապետ Օլենկոյի փոխարեն,

զորամասի թիկունքի պետ նշանակվեց փոխգնդապետ Ֆեդոսովը, որը

նոր էր ավարտել թիկունքի և տրանսպորտի ակադեմիան, հազիվ

երեսունհինգ տարեկան լիներ: Փեդոսովը, ցածրահասակ ու չաղլիկ էր,

կլոր ու ծիծաղելի դեմքով, կլոր ակնոցներով: Այդ տարիների հայտնի,

բադիկների մասին մի մուլտֆիլմ կար՝ «Բադիկների պատմություններ»

անվամբ, որի հերոսին էր հիշեցնում՝ բադ Սկրուջ Մակդակին:

Մականունը այդպես էլ մնաց՝ Սկրուջ Մակդակ կամ էլ կոչում էինք

Քեռի Սկրուջ:

Պաշտոնն ու գործերն ընդունելուց հետո, երբ մի քիչ ոտը

ամրացրեց, հավաքեց մեր բոլոր ծառայությունների պետերին և

հայտարարեց.

- Այսուհետև, ամենքդ ինձ ծրարով փող պիտի բերեք, թե որտեղից

եք բերելու, դա ինձ չի հետաքրքրում,- նայեց մեր ապշած դեմքերին և

շարունակեց,- ես ահագին փող եմ տվել այս պաշտոնը ստանալու և

Գերմանիա գալու համար: Ինչ որ կերպ իմ ծախսածը պիտի հանե՞մ թե

չէ՞:

Ծառայության պետերը, որոնք արդեն փոխված էին, ջահել,

անփորձ ու անհամարձակ լեյտենանտներ, շվարած իրար էին նայում

ու չգիտեին ինչ ասեին: Տեսնելով տիրող խառն վիճակը, որպես ավելի

փորձառու և ավելի երկար ծառայողը այդ զորամասում, հարցրի նոր

պետին.

- Սերգեյ Պետրովիչ, ձեզ համար ծրարով փող բերելու համար, ինչ

որ մի տեղ պիտի վաստակենք այդ գումարները, և ավելի հավանական

է անօրինական ճանապարհով: Տղաներն էլ դեռ նոր են սկսում

ծառայությունը, այդպիսի գործերում փորձ չունեն և հավանական է

բռնվեն: Պատրաստ ե՞ք արդյոք դուք, եթե հանկարծ մի բան պատահի,

պաշտպանել մեր տղաներին:

- Չէ՛, իհարկե, դա իմ ի՞նչ գործն է, ով բռնվի ինքն էլ պատասխան

է տալու: Թող խելքով գործ բռնեն, որ չընկնեն,- ցինիկաբար ավարտեց

իր ասելիքը նորանշանակ պետը:

- Այդ դեպքում, բացատրեք խնդրեմ, հանուն ինչի՞ պիտի այս

ջահելները այդպիսի պատասխանարվություն վերցնեն իրենց վրա, ձեզ

համար գումարներ հայթայթեն ու գլուխներն էլ դնեն կացնի տակ,-

հարցրի ես:

- 156 -

- Հանուն նրան, որ իմ հպատակներն են ու ես եմ այստեղ որոշում

բոլորիդ ճակատագիրը, թողնել ձեզ այստեղ ծառայելու թե ոչ: Ես իմ

ասելիքը ասացի, մնացածը դուք գիտեք:

ԽՍՀՄը քայքայվելուց հետո, այնպիսի կադրեր սկսեցին գալ

Գերմանիա, հիմնականում Ռուսաստանից, որ սրանց ճանաչել

անհնարին էր դառնում: Ուշքներն ու մտքերը միայն փողն էր, շատ

դաժան ու ցինիկ էին, բոլորն էլ ծանոթությամբ ու այլ ճանապարհներով

նշանակված պաշտոններին: Սրանց երևան գալը զորամասում

արհամարհանք ու զզվանք էր առաջացնում զորամասի հին ծառայող

սպաների մոտ:

Ֆեդոսովը իր ասած խոսքերին տեր կանգնեց: Որոշ ժամանակ

անց, տարբեր ստոր ճանապարհներով սկսեց պաշտոններից հեռացնել

ծառայության պետերին, պատճառը բոլորին էլ ակնհայտ էր: Մի երկու

սպա մնացինք, որ սուր ոսկոռի պես կոկորդն էինք խրվել, ոչ մի կերպ

չէր հաջողվում դեռ մեզանից ազատվել, թեկուզ վերևի շտաբի իր բոլոր

ծանոթներին էլ ներ էր քաշել մեզ հեռացնելու խնդրին:

Մի օր առաջադրանք տվեց.

- Զորամասի հրամանատարը հրամայել է, որ քո ծառայության

աշխատակիցներով ներկես զորամասի արտաքին բետոնե

ցանկապատը:

Սովորաբար, այդպիսի խնդիրները կատարում էին զինվորները,

քանի որ իմ աշխատակիցները բարձր մակարդակի մասնագետներ էին,

քաղաքացիական ծառայողներ ու աշխատանքային պայմանագրով, դա

իրենց պարտականությունների մեջ չէր մտնում: Բացի դրանից

ամառային սեզոն էր և բոլորը ներ էին քաշված կոմունալ կառույցների

և ինժեներական ցանցերի ձմռան պատրաստմանը, որը հաշվում էր

ամենից կարևոր խնդիրը:

Գերմանյաից զորամասերը երբ սկսեցին հանել,

տնտեսությունները միավորում էին և միայն Յուտերբոգ քաղաքում մի

քանի զորամասեր կային, որոնց բնակարանների շահագործման

ծառայությունները կրճատելուց հետո, մի քանի կաթսայատուն էլ

հանձնեցին իմ ծառայությանը, որոնք ևս պիտի վերանորոգվեր,

պատրաստվեր ձմեռային շահագործման: Ընդհանուր առմամբ տասից

ավելի կաթսայատներ ունեի, ամեն մեկը մի քանի չուգունե

կաթսաներով, որոնք հաճախ քանդում էինք, փոխում փչացած

սեկցիաները և նորից հավաքում: Մեծ ծավալների գործեր էին, երկար

ժամանակ պահանջվող: Ածուխ օգտագործվող կաթսաներ էին, որոնք

- 157 -

հազիվ աշնան կեսին հասցնում էինք պատրաստել և սպասարկել

շենքերը ջերմությամբ:

Զորամասի ցանկապատը մի քանի կիլոմետր երկարություն

ուներ, որը ներկելու համար, բոլոր իմ աշխատակիցներին պիտի

ժամանակավորապես ազատեի իրենց պարտականություններից, որ

մեկ կամ երկու ամսում հազիվ ավարտեին այդ գործը: Դրա

հետևանքով կխափանվեր մեր հիմնական և ամենից կարևոր գործը,

օբյեկտների պատրաստումը: Զորամասն ու բնակարանները հո առանց

ջեռուցման, ջրի, էլեկտրականության ու կանալիզացիայի չէի՞նք

թողնելու:

Այդ ամենը փորձեցի համոզել Ֆեդոսովին, որն էլ իր հերթին

համոզի հրամանատարին, որպեսզի չխանգարեն մեզ, կատարել մեր

գործը, բայց նա համառ իրենն էր առաջ տալիս.

- Շուտով կոմիսիա է գալու, հիմա ամենից կարևորը ցանկապատ

ներկելն է: Հրամանատարի հրամանը չպիտի քնարկվի:

- Իսկ երբ ձմեռը սկսի ու մենք մի պատրաստ կաթսայատուն

անգամ չունենանք կազարմաներն ու բնակարաները տաքացնելու

համար, զինվորներն ու բնակիչները թոքային բորբոքումներ ստանան,

պատասխանը ով է տալու՞: Գիտեք,-ասացի,- մեր ծառայության մեջ

կան գլխավոր և երկրորդական խնդիրներ: Այն ինչ պիտի մենք

կատարենք գլխավոր ուղղությունն է, իսկ ինչ դուք եք որոշել դա

իրականում երկրորդական է և ոչ ավելի կարևոր: Սերգեյ Պետրովիչ,

ախր դուք դժվարանում եք կողմնորոշվել ծառայության գլխավոր և

երկրորդական ուղղություններում...

Ֆեդոսովը երկար լռեց ու ասաց.

- Այդ դեպքում ես իր մոտ էլ չեմ գնալու, ինքդ գնա ու իրեն

համոզիր:

- Լա՛վ,- ասացի,- ինքս կհամոզեմ:

Գնացի հրամանատարի մոտ և հանգիստ, այդ ամենը իրեն էլ

բացատրեցի: Որից հետո, ինձ հետ շրջանցեց բոլոր օբյեկտները և իր

աչքով համաոզվեց, որ իրոք մեր գործը ավելի կարևոր է և այդ ամենի

համար առաջինը ինքն է պատասխանատու, որպես զորամասի

առաջին դեմք: Մեզ ազատեց ցանկապատը ներկելու գործից:

Դրանից հետո շատ բաներ կատարվեցին, տարբեր զավեշտալի

պատմություններ եղան, Ֆեդոսովի թթուն շատ խմեցի: Անընդհատ

պատճառներ էր փնտրում ինձ պատժելու և պաշտոնից հեռացնելու

համար, բայց բոլորն էլ ապարդյուն:

- 158 -

Մի օր, վաղ առավոտյան, կենտրոնական կաթսայատան փչացած

ջերմափոխանակիչը, որը դեռ երեկոյան իր ներկայությամբ էի բեռնել

բեռնատար ավտոմեքենան և թողել մեքենաների պարկում, մեկնեցի

հարևան քաղաքի մի գերմանակն հիմնարկ՝ հանձնելու,

վերանորոգելու համար: Օրինական գործ էր, բոլոր փաստաթղթերի

առկայությամբ: Մեր հետևից մի ծանոթ ավտոմեքենա էր գալիս հեռվից,

մեր հակահետախույզների մեքենան էր: Շատ երկար եկավ ու հետո

կորավ տեսողության դաշտից: Վերադառնալուց հետո, զորամասում

լուրեր էին տարածել, իբր առավոտյան վաղ, քարածուխ էի տարել,

գերմանացիներին վաճառելու:

Ասացի.

- Հա, տեսել եմ ձեր՝ ինձ հետևող մեքենան: Եթե այդպիսի

կասկածներ ունեինք, ի՞նչն էր ձեզ խանգարել, կանգնեցնել ինձ և ցույց

տալ այդ քարածուխը ու հարցնել, թե ու՞ր եմ տանում: Կամ էլ ինչը՞ ձեզ

խանգարեց, վաճառելու ժամանակ բռնել: Ինչի՞ եք անհիմն ստեր

տարածում:

Ասելու բան չունեին, քանի որ լավ էլ գիտեին, որ ստում են: Նման

տարբեր ստեր էին մոգոնում, անապացույց և միշտ էլ պարտված էին

դուրս գալիս այդ վեճերից:

Մի անգամ էլ ինձ ստուգող ռեվիզորին հանձնեցին, իբր

քարածուխ է իմ մեղքով փչացել: Կաթսայատան մոտ մի քսան-երեսուն

տարվա քարածխի փչացած հին կույտ կար, որի վրա կես մետրանոց

փոշուց առաջացած հողի շերտ կար: Իրականում՝ ո՞վ կամ ե՞րբ էր

այդտեղ կիտել, ոչ ոք էլ չէր հիշում: Անօրինական կերպով ակտ

կազմեցին, իբր ես եմ փչացրել և ստից մի գին նշանակեցին ու իմ

աշխատավարձից հանեցին: Դարախազության միջոցով, նկարներով ու

վկաներով ապացուցեցի, որ դա շատ վաղուց էր այդտեղ, ոչ ոք անգամ

չէր հիշում որ ժամանակներից է: Ստիպեցին զորամասի

ղեկավարությանը, աշխատավարձս հետ վերադարձնել: Կատաղել էին

ինձ վրա:

Ի վերջո, ինձ էլ Գերմանյաից հաջողվեց, ժամանակից շուտ

հեռացնել: Ուրիշ ոչ մի առիթ չգտնելով, պատճառաբանեցին, թե ով

1989 թվին է Գերմանյա եկել, պիտի չորս տարուց ավել այստեղ

չծառայի, թեև հինգ տարի էր պարտադիր, իբրև վերևից այդպիսի

հրաման կա: Բայց հետաքրքիրը նա էր, որ այդ հրամանի տակ ընկան

զորամասից ընդհամենը երկու հոգի, ես ու ֆինանսների պետը: Ինչ որ

մեկին պետք էր մեր պաշտոնները: Եվ երբ արդեն մեզ վրա հրաման

կար հետ ուղարկել, իբր նորից նախկին հրամանը կանգնեցրել են,

- 159 -

մյուսները պիտի մնան: Իմ տեղը եկավ ինչ որ գեներալի բարեկամ, որի

պաշտոնը Գերմանիայում արդեն կրճատված էր:

Հինգ տարի հետո, երբ արդեն զորամասի շտաբի պետ էի,

առաջին անգամ իմ անձնական գործը ձեռս ընկավ: Սպաների

անձնական գործերը իմ մոտ էին պահվում: Մեծ հետաքրքրությամբ

բացեցի և սկսեցի ծանոթանալ: Պարզվեց, որ ոչ մի հրաման էլ չի եղել

վերևից, հրամանի համարն ու ժամանակը՝ ամիս, ամսաթիվ, տարին

դատարկ էր, չէր լրացրված:

Մեկ էլ անձնական բնութագիրս կարդացի, Ֆեդոսովի ձեռքով

գրած: Դրական բնութագիր էր, բայց որպես թերություն նշել էր.

«Դժվարանում է կողմնորոշվել ծառայության գլխավոր և երկրորդական

ուղղություններում»... Հիշեցի իմ ասած խոսքերը իրեն ուղղված, հետ

ինձ էր ուղարկել...

9 մայիս 2014 թ.

Գլխավոր մեղավորը

Մեր զորամասի տարածքում գտնվող ավիացիայի

վերանորոգման գործարանը զորացրեցին և պիտի տեղափոխեին

Ռուսաստան: Ահագին քանակությամբ կառույցներ, պահեստ ու

անգարներ, բնակարաններ ազատվեցին և այդ ամենքը պիտի

ընդունեի, որպես զորամասի բնակարանների շահագործման

ծառայության պետ: Բոլոր կառույցները կարգի բերելուց հետո մեր

զորամասի կոմիսիայի միջոցով ընդունեցինք, մնացին բնակելի

շենքերը: Երբ սկսեցի ստուգել այդ շենքերի իրական վիճակը, պարզվեց

որ նկուղներում և կտուրների տակ ահագին քանակությամբ աղբ կար,

որը կուտակվել էր տասնյակ տարիների ընթացքում: Հակահրդեհային

կանոնների համաձայն, դա խստիվ արգելված էր, հանձնող կողմը

անպայման պարտադիր էր մաքրել այդ ամենը և ոնց հարկն է, մաքուր

վիճակում հանձներ մեզ:

Մի քանի անգամ փորձեցին ընդունուելիթյան ակտը ինձ մոտ

ստորագրել, հրաժարվեցի: Հետո փորձեցին ինչ որ կաշառքներ

առաջարկել: Իրենց ծառայողներից փող էին հավաքել այդպիսի

նպատակների համար, որպեսզի «հաջող» իրենց տարածքը

հանձնեն:

- 160 -

Ասացի.

- Իզուր ժամանակ մի վատնեք, որ չէ եմ ասել էլ խոսքս չեմ

փոխելու, լավ է զբաղվեք աղբը հանելով, կարգի բերեք այդ ամենը,

կստորագրեմ:

- Ախր միայն դու ես մնացել,- ասացին,- պետդ ու հրամանատարը:

Որ դու ստորագրես, իրենք ասել են, որ իրենք էլ կստորագրեն:

Իրոք ակտը բոլորի կողմից ստորագրված էր, մենք էինք մնացել:

Պետս՝ փոխգնդապետ Օլենկոն, ծառայությունը արդեն ավարտել էր

Գերմանիայի զորախմբում և շուտով պիտի Ռուսաստան մեկներ: Իր

համար այդ ամենը արդեն էական չէր, դրա համար էլ մոտեցա

զորամասի հրամանատար Կոնոտոպի մոտ և զգուշացրի, որ ինքը

առանց ինձ չստորագրի ակտը, քանի որ շենքերի վիճակը վատթար է:

- Սերգեյ Պավլովիչ,-ասացի,- ոչ մի պայմաններում չհամաձայնեք

ստորագրել, ինքս ստուգել եմ, ահռելի քանակությամբ աղբ ու ջարդված

կահույքով շենքերի նկուղներն ու կտուրների տակերը լցված են,

բնակիչները ապրում էին ոնց վարոդի տակառի վրա, Աստված չանի

հրդեհ լինի, ոչ մեկը չի փրկվի...

- Է՜հ, դա ինձ ինչի՞ ես ասում: Իմ ինչի՞ն է, շուտով ես

տեղափոխվում եմ բարձր պաշտոնի ու կգնամ այստեղից: Դուք գիտեք,

ձեր շենքերը:

Դրանից հետո Օլենկոյին ճանապարհեցինք, բայց հրամանատարը

մնաց: Ակտը այդպես էլ ես չստորագրեցի, բայց արդեն մեր

ծառայողներին բնակեցրել էին այդ շենքերում: Ովքե՞ր և ո՞նց էին

ընդհունել այդ շենքերը, ինձ համար մնաց հանելուկ:

Մի երկու շաբթից հետո լուրեր տարածվեցին, որ մեր մոտ մեծ

կոմիսիա է գալիս, շենքերը ստուգելու: Բոլոր զորամասերում, որտեղ

շենքերի նկուղներում ու կտուրների տակ աղբ էին հայտնաբերում,

հրամատարներին հանում էին պաշտոններից և հեռացնում

Գերմանիայից: Մեր հրամանատարը խիստ վրդովված էր, վռազ ու

անձամբ սկսեց շենքերը ստուգել: Մեր նախկին շենքերը մաքուր էին,

դեռ մի տարի առաջ տասնյակ մեքենաներով աղբ էինք հանել ու

մաքրել, բայց վերանորոգման գործարանի թողած շենքերը զարհուրելի

վիճակում էին:

Նորանշանակ թիկունքի պետը հայտարարեց, որ ինքը ընդհամենը

երկու շաբաթ է, որ դեռ պաշտոնի վրա է ու տեղյակ չէ, ով և ոնց է

ընդունել, թեկուզ ինքն էլ պարտադիր էր այդ ամենը ստուգել: Որոշեցին

կուժն ու կուլան իմ գլխին ջարդել և մեղքերը ինձ վար բարդել:

- 161 -

Փողոցում հրամանատարը հանդիպեց ինձ ու սկսեց ինձ վրա

գոռգոռալ ու մեղադրել, որ իրեն չէի զգուշացրել և այդ ամենը ես եմ

ընդունել առանց իրեն տեղեկացնելու և շատ անհարմար վիճակում

դրել իրեն: Եվ ահա իմ մեղքով, իրեն պիտի պաշտոնից հանեն:

Այդպիսի ցինիկ ու անխիղճ հրամանատարի պահվածքը հանեց

ինձ հունից, ինչ մտածում էի իր մասին, ուղիղ երեսին ասացի, ավագ

լեյտենանտս՝ գնդապետին, նորից հիշեցնելով, որ իրեն անձամբ էի

զգուշացրել: Այն պահն էր հասել, որ իրար օձիգի էինք կպել, ինչ որ

տեղից հայտնվեց նոր պետս՝ Ֆեդոսովը և մեզ իրարից անջատեց:

- Փոխանակ իրար խառնվելու, գոնե հիմա զբաղվելու այդ հարցով,

մեղավորներ էք փնտրում,-ասացի,- նախ եկեք շուտ մաքրենք, կարգի

բերենք հետո կգտնեք ու պատժեք մեղավորներին:

- Անպայման կպատժեմ,- գողգոռաց Կոնոտոպը,- ակտերը

կբարձրացնեմ, քո ստորագրությունը ցույց կտամ և իսկույն ետ

կուղարկեմ այստեղից, քսանչորս ժամում:

Այդ տարիներին «մոդա» էր, քսանչորս ժամում հավաքում էին տան

իրերով, ընտանիքի անդամներով և գնացքով ուղարկում փլզված

Խորհրդային Միությունը, թե ուր՝ Աստված գիտեր:

Ինքն ու Ֆեդոսովը գնացին ակտերի ստորագրությունները

ստուգելու: Հետո Ֆեդոսովն ասաց.

- Բոլորը ստորագրությունները կային և Օլենկոյի և Կոնոտոպի,

մենակ քոնը չկար, տեղը դատարկ էր:

Դրանից հետո մի երկու շաբաթ էլ ամբողջ զորամասի

անձնակազմով ու բեռնատար ավտոներով, մաքրեցինք, կարգի

բերեցինք այդ շենքերը և կոմիսիայի գալու ժամանակ հազիվ

ազատվեցինք այդ աղբից:

Ասում են՝ մի տան երկու հարսնացու աղջիկ ու մի պառավ էր

ապրում: Պառավն ասում էր.

- Ախջի՛, տեղներիցդ ելեք, գոնե էս տունն ու բակը մի քիչ

հավաքեք, ավլեցեք, կարգի բերեք:

Աղջիկները.

- Էէ՜հ, մեր ինչի՞ն է պետք, էսա շուտով կամուսնանանք, գնանք էս

տնից:

Պառավն էլ, թե՝

- Դեհ, էսա ես էլ շուտով կմեռնեմ, գնամ, ի՛մ ինչի՞ն է պետք:

Եվ այդպես, պառավն ու աղջիկները այդ տանը երկար տարիներ

միասին ապրեցին կեղտի ու աղբի մեջ, բայց ոչ աղջիկներն

ամուսնացան, ոչ էլ պառավը մեռավ:

- 162 -

Այդպես էլ մեզ մոտ կատարվեց, բայց ամեն ինչ լավ ավարտեց,

սակայն մուռը դեռ շատ երկար մնաց հրամանատարի սրտում...

9 հունիս 2014 թ.

Սև օրերի շղթան

Տարօրինակ ու ծանր սկսվեց 1991 թիվը, մարդիկ մեծ

իրադարձություններ էին գուշակում տարեթվի սիմետրիկ տեսքից: Ես

ժամանակ չունեի ոչ գուշակություններով զբաղվելու և ոչ էլ

հեռանկարների մասին երազելու, մեր զորամասը կրճատել էին ու

պիտի ԽՍՀՄ ուղարկեին: Երիտասարդ կադրերի համար զորախմբում

համապատասխան պաշտոններ էին փնտրում ու դեռ պարզ չէր,

կմնաի՞նք արդյոք ծառայելու, թե՞ ետ պիտի ուղարկեին: Առաջնեկս մի

տարեկան էր: Ու՞ր կուղարկեն, ի՞նչ էր մեզ սպասում չգիտեինք: Ապրիլ

ամսին նշանակություն ստացա, Յուտերբոգ քաղաքում ծառայելու:

Տեղափոխվելուց հետո, ամռանը նոր իրադարձություններ

սկսեցին, որոնք ավելի կարևոր էին մեզ համար, քան Գերմանիայի

միացումն էր: Օգոստոսի 19-ին ԽՍՀՄ-ում հեղաշրջում եղավ, բոլորին

հայտնի «ԳԿՉՊ»-ն: Այդ օրը վառ մնաց իմ հիշողության մեջ, երբ մեր

զորամասի հրամանատարի տեղակալը՝ «զամպալիտը», ուրախ ու

ոգևորված Գորբաչովի նկարներն էր անձամբ հանում կաբինետների ու

կազարմաների պատերից, չթաքցնելով իր հակակրանքն ու անեցքների

տարափը թափելով երկրի նախկին առաջնորդի հասցեին: Եվ ամենից

զավեշտալին, մի շաբթից հետո, երբ տապալվեց բեմադրական

դավադրությունը, նորից, նույն «զամպալիտը»՝ իր ձեռով, ետ նկարներն

էր կախում, բոլորի արհամարհանքի ու ծաղանքի տակ:

Արցախում դրությունը օրեց օր լարվում էր, անընդհատ ոչ հաճելի

լուրեր էինք ստանում: Արդեն օդային ու ցամաքային ճանապարհները

փակվում էին: Տնից նամակ ստացա՝ մայրս խնդրում էր, որ արձակուրդ

չգանք, քանի որ վտանգավոր էր ու գալու ճանապարհ էլ չկա: Դա

առաջին անգամն էր, երբ տուն արձակուրդ չպիտի գնայի:

Աշնանը աչքս լուրջ հիվանդություն ստացավ, որից հետո

«Ռեցիդիվող ուվեիտ» ախտորոշումով հոսպիտալ պառկեցրին: Բժիշկը

ներ էր շնչել ինձ, որ դա խիստ վտանգավոր հիվանդություն է և

հնարավոր է կորցնեմ տեսողությունս: Երկու ամիս անօգուտ

- 163 -

բուժումներից հետո, դեկտեմբեր ամսին, երբ այդպես էլ չհաջողվեց

իջեցնել աչքիս ներքին ճնշումը, համոզեց պառկել Գերմանիայի

զորախմբի կենտրոնական հոսպիտալում:

Մի երկու շաբաթվա բուժումներից հետո, դեկտեմբերի կեսից

հետո, անհաջող սրսկում արեցին, մի երեք ժամից հետո աջ աչքս լրիվ

կուրացավ: Խիստ ծան հոգեկան վիճակում էի: Դրանից հետո լուրեր

ստացա որ Արցախում մարտական գործողություններ էին սկսել:

Լավ եմ հիշում, երբ տեղեկություններ ստացա Ստեփանակերտի

հյուսիս-արևմտյան ծայրամասում գտնվող Կրկժան ավանի կռիվների

մասին հեռուստահաղորդումը: Ասացին, որ զոհեր կան: Շատ ծանր

տարա այդ լուրը, քանի որ այդ տեղանքում կռվում էին իմ ամենից

մոտիկ ընկերները, Վահան և Վարդան Ղարիբյաններն ու իրենց

փեսան՝ Բենիամին Սարգսյանը: Ի՞նչ իմանայի, որ այդ կռվում

Վարդանն ու Բենիամինը ընկան, բայց սիրտս ցավում էր, մղկտում էր,

զգում էի, որ մի խիստ վատ բան է կատարվել:

Արդեն կռիվը ավարտված էր, թուրքերին քշել էին ու տղաները

որոշեցին ճաշի նստել: Վահանը մի երկու րոպեով դուրս եկավ տնից,

Վարդանն ու Բենիամինը սեղան էին գցում, երբ Ստեփանակերտի

զորամասից, հրասայլից սխալմամբ կրակեցին հենց իրենց տան վրա:

Քաղաքի տղաներից մեկը սխալ ուղղություն էր ցույց տվել, շփոթել էին

թուրքի տան հետ: Դա եղավ միակ ու ճակատագրական սխալ

կրակոցը: Ինչպիսի՞ ապրումներ ունեցան Վահանը, եղբայր Արթուրը,

քույրը՝ Անահիտը, ջահելների ծնողներն ու հարազատները, մի տնից

միանգամից երկու լեռ զավակ կորցնելով, ահավոր սարսափելի է

անգամ պատկերացնել: Միայն ամուր ու մեծ սրտերը կարող էին

դիմանալ այդ ցավին...

Բայց այդ մասին ես իմացա միայն 1992 թվի աշանը, երբ

արձակուրդ եկա:

1992 թվի Նոր տարին անց կացրի հոսպիտալում, իմ

հարազատներից ու ընկերներից շատ հեռու, մի աչքով կույր ու ծանր

հոգեկան ապրումների մեջ: Հետո փորձեցին արյունս մաքրել

ցենտրաֆուգով և ավելի վատացրին վիճակս: Ինչ որ ինֆեկցիա անցավ

արյան մեջ՝ սեփսիս ստացա ու մի ամիս էլ չարչարելուց հետո դուրս

գրեցին հոսպիտալից մի աչքով կույր ու ֆուրունկուլներով՝ որոնք տեղի

հոսպիտալի վիրահատը մեկ-մեկ բացում էր սկալպելով ու մաքրում:

Ժամանակի ընթացքում աչքս կամաց-կամաց սկսվեց

կազդուրվել, ինչ-որ լուսե հորիզոնական ճեղք բացվեց, փորձում էի

դիտել այդ ճեղքով: Սակայն աչքս էլ ինձ այնքան չէր մտահոգում,

- 164 -

որքան Արցախում բռնկաված կռիվը: Տնից նամակներ չէին գալիս:

Իրադրությունից լուրեր ստանալու համար մի փոքրիկ, կարճ

ալիքների, ռադիոընդունիչ գնեցի ու ձեռիցս չէի թողնում, հենց ազատ

պահ էր լինում, ինձ հայտնի ռադիոկայաններն էի որսում ու

ագահաբար լսում, լսում...

Երբ դպրոցի ու ուսումնարանի տարիներին մասնակցում էի

«Սամբոի» կամ «Ձյուդոի» մրցումներին ու դեռ ես գորգ չէի ելել, այլ

մրցում էին իմ ընկերները գորգին, միշտ խիստ հուզվում է, վատ էի ինձ

զգում ու այդ զգացողությունը իսկույն անցնում էր, երբ իմ հերթն էր

գալիս, ես էի գորգ դուրս գալիս: Նույնն էլ Գերմանիայում էր,

անընդհատ ու առավել հուզված էի, որ իմ ընկերները մարտնչում են

կռիվներում, իսկ ես ոչ մի բանով չեմ կարող իրենց օգնել:

Այդպիսի վիճակում ծանր էր և ծառայությունս ուշադրության մեջ

պահել և տանել այդ ծանր մտորումները: Գուցե և տեղի գործերը, ինչ

որ կերպ, ժամանակավորապես անջատում էին ինձ իմ հույզերից: Բայց

երբ մենակ էի մնում, նորից ամեն ինչ սկսվում էր: Ռադիոնդունիչն էի

միացնում ու նորից լսում, լսում...

Փետրվարի տասնմեկը ևս մնաց իմ հիշողության մեջ: Երեքշաբթի

էր, առավոտյան ելա աշխատանքի: Ծանր երազներ էի տեսել, սիրտս

պատռվում էր հուզմունքից, ինչ որ տագնապ կար իմ սրտում, տեղս

տեղ չէր տալիս, խիստ անհանգիստ էի: Երեկոյան, երբ աշխատանքից

եկա, միացրի ռադիոընդունիչը և իմացա, որ այդ օրը Դաշուշեն գյուղն

էին ռմբակոծել Շուշիի դիրքերից: Ասացին նաև, որ երկու զոհ կա, որից

մեկը կին է ու մի տղամարդ: Ակամա արցունքներս սկսեցին թափվել,

չգիտեմ ինչու մորս մասին էի մտածում: Սիրտս վատ բան էր

գուշակում:

Օգոստոս ամսին հեռագիր եկավ Սամարղանդ քաղաքից: Կնոջս

քույր էր ուղարկել, հեռախոսազանգի էր հրավիրել: Սզբից կինս մտավ

հեռախոսախուցը, խոսելու ժամանակ գունատվեց ու սկսեց լացել:

- Ի՞նչ է պատահել, ի՞նչ է պատահել,- անհանգստացա ես:

Հազիվ ասաց.

- Մաման սպանվել է... Մայրդ սպանվել է...

Մի վարկյանում երկնակամարը փլվեց գլխիս, աշխարհը մթնվեց

մի աներևակայելի խավարով: Այնպե՜ս ճչացի, այնպե՜ս բոռացի, որ ոչ

մի արարած աշխարհիս երեսին, ոչ արեգակի ու ոչ էլ լուսնի ներքո,

եբեք այդպիսի ցավից ու այդպես դառնագին չէր մռնչացել...

Գլխիս երակները լարվածությունից ուր որ է պիտի փայթեին,

սիրտս կրծքումս պիտի պայթեր: Եվ ինչու՞ չպայթեցին, լավ է որ

- 165 -

պայթեին ու այսքան տարիներ չտանեի այդ ծանր վիշտն ու ամոթի

զգացումը, որ մորս մոտ չէի, չպաշտպանեցի ու չփրկեցի իրեն:

Ու՞մ էին պետք իմ ռազմա-ինժեներական գիտելիքները, երբ

հնարավորություն չունեցա անգամ մի փոքրիկ թաքստոց կառուցել մեր

տան բակում, որպեսզի ռմբակոծության դեպքում իմ մերձավորները

կարողանային թաքնվել ու պաշտպանվել: Ու ոչ մի մխիթարանքի կամ

կարեկցանքի խոսքեր, չէին կարող թեթևացնել մեղավոր որդու սրտի

վերքը, հարազատ մոր աններելի կորուստը:

Այդ օրվանից իմ կյանքը կիսվեց երկու մասի՝ մինչև մայրս ու

իրենից հետո...

13 օգոստոս 2014 թ.

Մայրս

Մայրի՜կ: Որքա՜ն ջերմություն, քնքշություն, սեր ու կարոտ կա

այս բառի մեջ: Ո՞ւր է, որ մի օր նորից մարմնավորվեր ու նորից տեսնեի

մորս, իր անչափ բարի աչքերով, իր անչափ բարի ժպիտով ու ջերմ

ձեռքերով ինձ ամուր իր գիրկն առներ, ու արտասվեի, արտասվեի,

արտասվեի...

Ավա՜ղ, շատ շուտ գնաց մայրս: Համարյա նույն տարիքին էր, ինչ

որ հիմա ես եմ: Գնաց անձայն ու առանց ցավի, թողնելով ցավը մեզ՝

անսահման վշտի ու կարոտի ցավը մեր հիշողություններում ու մեր

սրտերում: Շատ անսպասելի իրեն կորցրինք: Գիտակցությունս չէր

ընդունում այդ ահավոր փաստը, չէի հավատում ու շատ անգամ

երազներիս մեջ իրեն էի տեսնում, ու երազներս խառնվում էին դառն

իրականությանը, իմ հիշողությունից ցրելով ու դուրս մղելով իր

հաստատված մահը:

Մորս կորցնելուց տասնիննը տարի հետո ծնվեց աղջիկս ու

անվանեցի մորս անունուվ՝ Օֆելյա: Անչափ նման է մորս, ասես մի

կաթիլ լինեն կես դառած: Նույն աչքերը, նույն դիմագծերը, նույն ժպիտն

ու նույն սերը իմ հանդեպ: Ու ես ասես նորից ներկա եմ մորս

վերածննդին ու ականատեսն եմ իր մանկությանը: Շատ չարաճճի,

հետաքրքրասեր, բարի, ուրախ ու սիրտը անչափ բարակ, խղճոտ:

Պատմում են, որ այդպիսին նաև մայրս՝ մանկության տարիներին:

- 166 -

Ծնվել էր 1944 թ. մարտի տասնչորսին: Ընտանիքում ամենից

փոքրն էր, ուներ վեց քույր ու մի եղբայր: Ապրում էին

Ստեփանակերտից ոչ հեռու, Դաշուշեն գյուղում: Ինչպես և բոլոր

գյուղացիները, իրենք էլ տարան Մեծ հայրենականի ու

հետպատերազմյան ծանր տարիների դժվարություններն ու

զրկանքները: Եվ թվում էր բոլորին, որ դա արդեն վերջն է, էլ չի լինելու

պատերազմ, չեն լինելու կորուստներ ու զրկանքներ, ապրելու են

խաղաղ ու երջանիկ: Միայն Արփենիկ տատս էր միշտ բոլորին

զգուշացնում. «Զգո՛ն եղեք, զգու՛յշ եղեք, դեռ մեր պատերազմը չի

ավարտվել: Հայ ու թուրքի պատերազմը նորից սկսվելու է: Մեծ

չարչարանքներ ու փորձանքներ են մեզ սպասվում»: Բոլորը

հեգնանքով ժպտում էին՝ ո՞նց կարող է այդպիսի բան պատահել

Խորհրդային Միությունում, երբ «բոլոր ազգերը եղբայրներ են» ու

համերաշխ են:

Արփենիկ տատը՝ մորս մայրն էր, շատ աստվածապաշտ ու

աստվածավախ էր: Առողջական խնդիրների պատճառով չէր

աշխատում, իր գործն էլ՝ գյուղի մոտ հայտնի Սուրբ Սարիբեկ

ուխտավայրի ուխտավորներին հանդիպելն ու սովորեցնելն էր, ոնց

ճիշտ կատարեն մատաղի արարողությունները: Մոմ էր վաճառում,

իսկ ուխտավորների գնալուց հետո հավաքում, սրբում, կարգի էր

բերում սրբավայրը:

Երբ տատին հարցնում էինք, որտեղի՞ց գիտե հետագա կռիվների

մասին, ասում էր. «Սուրբ Սարիբեկը ձիով եկավ ու երազիս մեջ ամեն

ինչ ինձ ասաց»: Շատ երազներ էր տեսնում ու պատմում, բոլորն էլ

կատարվում էին ու տարիների ընթացքում բոլորն էլ համոզվեցին իր

ասածներին:

Մայրս էլ էր աստվածավախ ու տատիս էր քաշել: Շատ բարի ու

մարդասեր էր: Գյուղում՝ թե մի տխրություն կամ ուրախություն լիներ,

առաջինն ինքն էր օգնության հասնում: Շատ համեղ կերակուրներ էր

պատրաստում, դրա համար էլ միշտ իրեն էին հրավիրում՝ օգնելու, և

դա միշտ անում էր անշահախնդիր: Իսկ իր թխած ժինգալով հացից

համեղ ոչ մի տեղ չկար, ու ոչ միայն այն պատճառով, որ մեր Դաշուշեն

գյուղի հայտնի կանաչին Արցախում ամենից համովն էր: Մայրս

արտակարգ խոհարարական վարպետություն ուներ:

Ամառային արձակուրդներին մեր տունը լեցուն էր երեխաներով:

Մեր տուն էին գալիս հորեղբորս ու մորաքրոջս երեխաները: Երջանիկ

տարիներ էին: Մայրս սիրով բոլորին ընդունում էր, ամեն մեկին

- 167 -

առանձին հոգ էր տանում: Եթե երեխաների մեջ վեճ ու կռիվ էր,

հաշտեցնողը մայրս էր, դրա համար էլ բոլորն իրեն շատ էին սիրում:

Ինձ հաճախ թվում էր, թե մայրս ինձ ամենից շատն էր սիրում,

բայց երևի բոլորն էլ այդպես էին մտածում: Երբ դպրոցական

տարիներին, քիմիական անհաջող փորձից հետո, նատրիումի

պայթյունից աչքերս խիստ այրոցներ ստացան, չեմ մոռանում մորս

անքուն գիշերները, աղոթքներն ու թափվող արցյունքները: Շատ էր

տառապում...

Շատ էր տառապում նաև, երբ որոշեցի ռազմական բարձրագույն

ուսումնարան ընդունվել: Ծնողներս չէին ուզում, դեմ էին: Երբ մանուկ

ժամանակ ասում էր՝ ուր էլ գնաս, միևնույն է, քեզ հետ գալու եմ, ու երբ

ես հակաճառում էի, որ չեմ թողնի, ուրախ ծիծաղում էր: Բայց հետս

եկավ մինչև Լենինգրադ ու սպասեց մինչ ընդունվեցի: Երբ ավարտեցի

նորից եկավ, քեռակնոջս հետ: Ինքնաթիռում հանել էր ստացած

ուսման ոսկե մեդալս ու պարծանքով ցույց էր տալիս մեր

հայրենակիցներին. բոլորը գովում էին, իսկ ես շատ անհարմար էի

զգում ու փորձում էի մորս համոզել, որ պետք չի: Բայց մայրս շատ էր

ոգևորված ու շատ էր հպարտ ինձանով:

Երբ արձակուրդներին տուն էի գալիս, ասես սիրտը զգում էր,

վազում էր ու ինձ դիմավորում դեռ տուն չհասած: Այնպես ամուր էր

ինձ գրկում, այնքան էր ինձ համբուրում, ասես մի տարվա կարոտը

ուզում էր միանգամից հաներ: Ու այդ կարոտը չէր սպառվում ամբողջ

արձակուրդիս ընթացքում: Ամեն օր մտահոգված ինձ էր շրջում. «Վա՜յ,

մաման մատաղ ինի՛, վա՜յ մաման կլխավտ շո՛ռ տա: Պա ցավըտ

տանիմ, սօր սերտըտ հինչա օզում, հի՞նչ սարքիմ՝ օտիս»: Միշտ էլ

ընտիր հայկական կոնյակներ էր պահում ինձ համար ու ճաշին իր

ձեռքով մի բաժակ լցնում էր, ոչ ավել. «Վեր շտահավ օտիս»: Նստում էր

մոտս ու երկար ինձ էր նայում, կարոտն էր առնում:

Ընկերներիս էլ էր շատ սիրում: Երբ իմ բացակայության

ժամանակ, երբեմն, ընկերս՝ Վահանը տեսակցության էր գալիս, շատ էր

ուրախանում, դիմավորում էր ինչպես ինձ. «Վա՜յ, Վահան, մատաղ

ինի՛մ, վեր կյամս, գյուդումում թա Վահրամըս ա եկալ»: Ու մինչև

չճաշի, չզրուցեն, բաց չէր թողնում:

1988-ին սկսվեցին հայտնի իրադարձությունները Արցախում:

Հայաստանից փոքրաթիվ դաշնակցական ջոկատներ էին գալիս

Արցախ՝ գործարարների անվան տակ զբաղվում ազատագրական

գործունեությամբ: Արցախցիներն իրենց հարկի տակ տեղ էին տալիս

բոլորին: Մի քանի ֆիդայիների էլ ծնողներս անշահախնդիր

- 168 -

հատկացրին մեր տան առաջին հարկը: Միշտ ճաշի էին հրավիրում,

ընդունում էին որպես ընտանիքի անդամների: Տղաները քաշվում էին,

անհարմար էին զգում, բայց մերոնց անկեղծությունը զինաթափ արեց

տղաների անվստահությունն ու ջնջեց օտարության սահմանը, որից

հետո իրենք էլ դառան մեր ընտանիքի մի մասը: Գաղափարապես

ամուր կոփված տղաներ էին: Պատիվ եմ ունեցել զրուցելու իրենց հետ

հայոց պատմությունից, քաղաքականությունից, մեր երկրի ներկայից ու

ապագայից: Անսահման հավատ ունեին իրենց սկսած գործին:

1991 թվի վերջին մեր գյուղը ևս դարձավ Շուշիին սահմանամերձ

մարտական գոտի: Գյուղ էին հաճախում տարբեր մարտական

ջոկատներ: Տղաները մեր տանն էին հավաքվում, մայրս սիրով ճաշ էր

պատրաստում, ժինգալով հաց էր թխում, իսկ իրենք զրուցում էին հորս

ու պապիս հետ, երբեմն խորհուրդներ հարցնում տեղանքից,

ճանապարհներից: Մեր տունը գտնվում էր սարի հարավային լանջին՝

Շուշիի դիմաց: Տան անց ու դարձը թուրքերը տեսնում էին Շուշիից

(ուղղաձիգ հեռավորությունը մի երկու կիլոմետր կլիներ): Բայց գյուղի

հանդեպ դեռ սադրանքներ չկային:

Շուտով սկսվեց Ստեփանակերտի հրթիռակոծումը: Ծանր օրեր

էին: Կրակից ու ավերածություններից բացի կար նաև հացի խնդիր:

Հացի համար երկար հերթեր էին խանութների մոտ: Մարդիկ

արհամարհելով մահը, օրվա հացն էին ուզում ձեռք բերել, իսկ վախի

զգացումն արդեն բթացել էր մարդկանց մոտ:

Մի օր մայրս կանգնած էր երկար հերթի ծերին: Պատահական,

ծանոթ ֆիդայիներից մեկը տեսավ մորս, մոտեցավ և ուրախ բարևեց.

«Օֆելյա, բա դու ինչի՞ ես ստեղ կանգնած»,- զարմացած հարցրեց

Գագոն: Մայրս ասաց, որ հացի հերթում է, տունը մարդիկ պիտի գան,

բայց հաց չկա: «Դե՛, արի, արի հիմա»,- մորս թևից բռնեց ու առաջ

ուղեկցեց հերթի սկիզբը: «Վա՜յ Գագո՛, էս ի՞նչ ես անում, ամոթ է, ես դեռ

նոր եկա, էս մարդիկ բա ի՞նչ կասեն»,- հակաճառում էր մայրս: Գագոն

կանգնածներին խնդրեց հերթից դուրս բաց թողնել մորս, ինքն էլ փողը

մուծեց ու գնաց:

Մայրս պատմում էր, որ շատ անհարմար վիճակում էր, բայց ոչ

մեկը մի ծուռ խոսք չասաց: Ֆիդայու խոսքն այդ տարիներին օրենք էր:

1992 թվի փետրվարի տասից տասնմեկին հայկական ջոկատները

սկսեցին Մալիբեկլիի գրոհը և հաջողությամբ ազատագրեցին:

Թուրքերը Շուշիում կատաղել էին: Տասնմեկին սկսեցին ռմբակոծել մեր

գյուղը: Գյուղի թիրախը մեր տունն էր: Երևի մտածում էին, թե դա

շտաբի շենքն է, քանի որ մեր տանն էլ նախօրոք մեծ անցուդարձ էր:

- 169 -

Տանը մայրս էր, քույրս ու քրոջս յոթ տարեկան աղջիկը: Երբ տան

վրա սկսեցին կրակ բացել, մայրս առավ քրոջս ու թոռնիկին, ու

թաքնվեցին տան մոտ գտնվող միհարկանի շինության հետևում:

Կրակում էին մեծ տրամաչափի գնդացիրներով ու հրանոթներով:

Արկերից մեկը կպավ բակի քարերից մեկին, ու բեկորները թռան

մերոնց ուղղությամբ: Մայրս իր մարմնով ծացկել էր քրոջս ու

թոռնիկին։ Վերջին խոսքերն էին. «Աստվա՛ծ, ինչ կատարվելու է, թո՛ղ

ինձ հետ կատարվի, երեխաներիս մի բան չլինի»:

Բեկորներն անցան կողքի փայտե դռնով ու թիկունքից կպան

մորս: Ամենից մեծ կտորը՝ սրտին...

Մի քանի օրից հետո, կեսգիշերին ընկերս իր ջոկատով մարտից

եկավ մեր տուն։ Նոր էր իմացել այդ մասին, գնացին գերեզմանոց:

Առատ ձյուն էր եկել: Ցանկացան տղաներով օդ կրակել, ի պատիվ

հայրենիքի զոհի: «Պետք չէ, Վահան: Մարդիկ քնած են, կրակոցներից

կվախենան, խուճապ կսկսվի գյուղում»,- ասաց հայրս: Տղաները

նստեցին մինչև լուսաբաց ու հեռացան:

Քանի որ գյուղում արդեն վտանգավոր էր մնալը, հաճախակի

հրաձգությունների, հրթիռակոծությունների պատճառով, քիչ ուշ,

գյուղի տարիքավորները, կանայք ու երեխաները տեղափոխվեցին

գյուղի հետևի սարի թիկունքի լանջը, վրաններ խփեցին ու մնացին

մինչև Շուշիի ազատագրությունը:

Հաճախ եմ հիշում մանկությունս: Գարնան տաք օրերին

երեխաներով ուրախ թափառում էինք մեր սարի լանջերին, հանդերին

ու ոգևորված գարնան առաջին ծաղիկներն էինք հավաքում՝

ձնծաղիկներ, մանուշակներ, կըժըկոտրի, պուլուր վարդ ու տուն էինք

տանում, ամեն մեկս մեր մայրերի համար:

Մայրս ամենաշատը մանուշակ էր սիրում: Ինքն էլ մանուշակի

պես փոքրավուն էր, համեստ ու քնքուշ: Բնավորությունն էլ մանուշակի

պես բուրավետ էր ու հրապուրիչ, մարդիկ միշտ իրեն էին ձգվում: Ամեն

անգամ, երբ մի մանուշակ էի պոկում, ցավ էի զգում, որ պոկում եմ իր

հարազատ թփից, բայց նրանց առաքելությունը տեսնում էի մորս

ուրախացնելու և երջանկացնելու մեջ: Ինչ-որ մի անտես ձեռք էլ իրեն,

մանուշակի պես պոկեց հարազատ թփից ու տարավ... Տարավ

երկինք...

11 փետրվար 2014 թ.

- 170 -

Հետաձգված չվերթը

Այս պատմությունը մի առիթով պատմեց ինձ իմ ընկերներից

մեկը, ով բավակինին տարիքով է ինձանից: Նա հայտնի գործարար է և

կյանքում շատ-շատ բաներ էր տեսել, տարբեր փորձություններով էր

անցել և պատմելու շատ բաներ ուներ:

1992 թվականի դեկտեմբերին բարերական գործերով

Եկատիրինբուրգ էր գնացել և ամսվա վերջում՝ 31-ին պիտի ետ թռչեր

Երևան: Այնպես ստացվեց, որ թռիչքը հետաձգեցին, հետաձգեցին նաև

Բաքվի չվերթը: Օդանավակայանում, սպասման դահլիճում մնացել էին

միայն հայերն ու ադրբեջանացիները: Նոր տարուն հաշված րոպեներ

էին մնացել: Ստիպված, դալիճի մի անկյունում հայերն էին սեղան գցել,

մյուսում նրանք և արդե սկսել էին կենացներով ճանապարհել հին

տարին:

Կռվի թեժ ժամանակն էր: Խոսում էին կռվից, մեր տղաների

քաջագործություններից, խմում էի ապագա հաղթանակի և մեր

ժողովրդի կենացը: Մեկ էլ ընկերս՝ Լապոյանը, երկու շիշ հայկական

կոնյակ է վերցնում սեղանից ու ասում.

- Ժողովուրդ, դե՛ մի սպասեք, տեսեք ինչ եմ անում:

Մոտենում է ադրբեջանցիներին, ողջունում, շշերը դնում նրանց

սեղանին.

- Սա մեր սեղանից ձեզ:

Սրանք լուռ լցնում են իր բաժակը և կենաց է ասում.

- Մեր ժողովուրդները հիմա կռվի մեջ են, թշմամանք են ապրում

իրար հանդեպ, ատելությունը կուրացրել է մեր առողջ

մտածողությունը: Բայց ես ուզում եմ խմեմ ձեզ հետ միասին

խաղաղության կենացը, որպեսզի գալիք այս Նոր տարում ավարտվի

պատերազմը, որպեսզի չկորցնենք մեր զավակներին, եղբայրներին և

որպեսզի մեր ժողովուրդներն ապրեն համերաշխ ու երջանիկ:

Ադրբեջանցիների սեղանին քար լռություն է տիրում: Աչքները

չռած իրեն էին նայում: Մեկ էլ նրանցից մեկն ասում է.

- Մենք քիչ առաջ ձեր մասին էինք խոսում: Ես բոլորին ասում էի,

որ չկա աշխարհում հայ ազգից վատ ազգ, որ դուք ամենից անխիղճն ու

անմարդկայինն եք, որ երբեք ձեզ հետ չպիտի հաշտվենք, որ միայն

արժանի եք ատելության: Բայց դու քո բարի խոսքերով ոտնատակ

արիր մեզ, սպանեցիր: Վալլա՛հ, եթե այս դանակով մի քանի անգամ

հարվածեիր ինձ, այնքան ցավ չէի զգա, ինչքան քո ասած խոսքերից:

- 171 -

Աստվածաշնչում այսպիսի խոսքեր կան. «Իր թշնամուն

բարություն անողը՝ վառված ածուխներ է հավաքում նրա գլխին», երևի

դա հենց այդ պահն էր...

13 փետրվար 2014 թ.

Սնդիկի շիշը

Ճաշի ժամանակն էր: Դուրս եկա կաբինետից և մեկնեցի տուն:

Մեր բնակելի շենքերը գտնվում էին զորամասի տարածքում և

ճանապարհն անցնում էր զորամասի շտաբի առջևով: Երբ անցնում էի

շտաբի մոտով, շտաբի շեմին կանգնած մեր զորամասի հրամանատար,

գնդապետ Կոնոտոպն իր մոտ կանչեց ու, չսպասելով իմ մոտենալուն,

շարժվեց իմ ուղղությամբ: Երբ մոտեցանք, շշուկով ասաց.

- Մի բան եմ ուզում քեզնից հարցնել, դու չգիտե՞ս ում կարելի է

սնդիկ ծախել:

Հարցը, կարելի է ասել ապշեցրեց ինձ։

- Պատկերացում անգամ չունեմ, Սերգեյ Պավլովիչ:

- Դե լավ, մոռացիր այդ մասին,- ասաց ու նորից շտաբ մտավ:

Այդ տարիներին, երբ Գերմանիան միացավ ու շրջանառության

մեջ մտան արևմտագերմանական մարկաները, որոնց գնողական

արժեքը բազմիցս բարձր էր արևելյան մարկաներից, բոլորի մոտ

տենդագին զառացանք էր սկսել մարկաներ վաստակելու: Ամեն կերպ

աշխատում էին գերմանական մարկաներ վաստակել՝ ով ծխախոտ էր

ապօրինի վաճառում, ով քարածուխ կամ ավտովառելիք, ոսկի, մի

խոսքով ով ոնց կարող էր, փող էր վաստակում: Բոլորը գիտակցում

էին, որ Գերմանիայում իրենց մնալը ժամանակավոր է և հարկավոր է

մի բան ձեռք բերել, իսկ քայքայվող ԽՍՀՄ-ում իրենց ոչ մի պայծառ

հեռանկար չէր սպասում:

Լուրեր էին տարածվել, իբր գերմանացիները բարձր գներով

սնդիկ են առնում՝ սովորական սնդիկ: Իսկ իբր կա նաև կարմիր սնդիկ,

որի դիմաց ավելի ահռելի գումարներ են տալիս, ստրատեգիկ նյութ է ու

կիրառվում է միջուկային զենքերի համար: Բայց դրանք լրիվ ապօրինի

են և դրանով զբաղվողներին խիստ պատիժ է հասնում: Չհասկացա

սակայն, թե ինչու հրամանատարն այդ հարցով ինձ դիմեց:

Մի քանի շաբթից հետո, ծառայությունից ազատվել ու տանն էի,

մեկ էլ հեռախոսը զանգեց: Զորամասի հրամանատարն էր.

- Ընկեր ավագ լեյտենանտ, շուտ հասիր շտաբ, քեզ եմ սպասում:

- 172 -

Արագ հագնվեցի ու դուրս թռա: Կես ճանապարհին

հրամանատարը դիմավորեց ինձ.

- Արագ հետևի՛ր ինձ,- ասաց կարճ ու ոչինչ չավելացրեց:

Գնում էի իր հետևից, ոչինչ չէր խոսում: Հետո աջ թեքվեցինք և

մեր քայլերն ուղղեցինք դեպի կոնտեյներների հարթակը: Հարթակին

բազմաթիվ երեք ու հինգ տոննանոց երկաթուղային կոնտեյներներ էին

դարսած, որոնք նախատեսված էին տուն մեկնող զինծառայողների

տնային ապրանքների համար:

Հրամանատարը սկսեց գաղտագողի, կոնտեյներների հետևում

թաքնվելով, առաջ շարժվել, նշաններ անելով, որ ես էլ հետևեմ իրեն:

Այդպես, որոշ ժամանակ «թաքստոցի» էինք խաղում, մինչև նշան

չարեց, որ սպասեմ անշարժ: Բանից անտեղյակ ու հետաքրքրությամբ

սպասում էի: Հեռվում, օժանդակ տնտեսության այգու ցանկապատի

մոտ ինչ-որ մարդիկ երևացին:

Շուտով փոքրիկ խումբը շարժվեց մեր ուղղությամբ: Երբ

մոտեցան, ճանաչեցի բոլորին: Երեք սպա էին մեր զորամասից, որից

մեկը հատուկ բաժնից, բոլորն էլ քաղաքացիական հագուստով: Իրենց

հետ քայլում էր իմ ենթականերից մեկը՝ քաղաքացիական ծառայող

Սերգեյ Կոզլովը, մեր սանտեխնիկական տնտեսությունում

փականագործ էր աշխատում: Սերգեյի ուսին մի սև պայուսակ կար ու

երբ մոտեցան, նոր նկատեցի որ ձեռքերը շղթայված էին,

կալանավորված էր հատուկ բաժնի սպայի կողմից:

Խումբը մոտեցավ մեզ ու հրամանատարը հարցրեց.

- Այդ ի՞նչ պայուսակ է ուսիդ,- ու չսպասելով պատասխանի,

շարունակեց,- բացի՛ր, բացի՛ր տեսնենք:

Կոզլովն առանց ցանկության, սկսեց երկու շղթայված ձեռքերով

բացել պայուսակը:

- Հանի՛ր մեջից՝ ի՞նչ կա պայուսակում,- հրամայեց կտրուկ

ձայնով:

Պատանին հանեց պայուսակից մի շիշ, շատ ծանր թվաց ինձ:

Մուգ կանաչ գույնի շամպայն գինու շիշ էր:

- Այդ ի՞նչ է մեջը,- շարունակեց հրամանատարը:

Երիտասարդը համառ լռում էր: Հրամանատարն իր ձեռքով

հանեց խցանը և նոր նկատեցի, որ շշի մեջ լրիվ սնդիկ էր, իսկ վերևից

մի քիչ ջուր լցրած, որ խափանի սնդիկի գոլոշիացումը, քանի որ

գոլոշիները խիստ թունավոր են:

- Սնդի՞կ է:

Հարցն անպատախան մնաց. Կոզլովը գլուխը չէր բարձրացնում:

- 173 -

- Տեսնում ե՞ք ինչով են զբաղված ձեր ենթակաները, ընկեր ավագ

լեյտենանտ,- դիմեց ինձ հրամանատարը:

- Տեսնում եմ,- ասացի ու հիշեցի իր նախկին խնդրանքը.

«Չգիտե՞ս ում կարելի է սնդիկ ծախել»...

Մի երկու օրից հետո քաղաքացիական ծառայող Սերգեյ

Կոզլովին հրամանատարի հրամանով հեռացրին աշխատանքից ու

վաղաժամ տուն ուղեկցեցին և նա այդպես էլ չկարողացով վաստակել

իր երազած գերմանական մարկաները:

6 օգոստոս 2014 թ.

Մալըգինի փախուստը

Երբ դեռ նոր էի հայտնվել Յուտերբոգի զորամասում, պաշտոնն

ընդունելուց քիչ ուշ, ինձ այցի եկավ զորամասի հատուկ բաժնի պետի

տեղակալ մայոր Մալըգինը: Մի չաղ, միջին տարիքի, ցածրահասակ,

շեկ տղամարդ էր, նեղ ու ճարպակալած խոզի աչքերով: Նպատակը

ծանոթանալն էր ինձ հետ: Քիչ ուշ խնդրեց, որ իմ կաբինետի

բանալիներից մեկը տամ իրեն, իբր իրեն պետք է: Կաբինետս

զորամասի ծայրամասում էր: Ասացի՝ կմտածեմ այդ մասին ու նույն

օրն այդ մասին զեկուցեցի իմ անմիջական պետ, փոխգնդապետ

Օլենկոյին:

- Ոչինչ, տուր իրեն ռադը քաշի,- արհամարանքով ասաց

Օլենկոն,- իր «սեքսոտների» (գաղտնի գործակալների) հանդիպման

համար է ուզում, միևնույն է, շուտով քեզ մի ուրիշ կաբինետ կտամ:

Բանալին տալուց հետո, սկսեց մեկ-մեկ իր մոտ հրավիրել ինձ:

Սկզբում ինձանից էր հարց ու փորձ անում ու հետո սկսեց առաջարկել

աշխատել իր վրա: Ուզում էր, որ իրեն զեկուցեի իմ պետի ամեն մի

քայլը, սակայն ոչ մի համաձայնություն դեռ չտվի:

Մալըգինի լկտի առաջարկության մասին նույն օրը զեկուցեցի իմ

պետին: Օլենկոն խնդաց.

- Քեզ շնորհակալություն՝ քո իմ հանդեպ ազնվության համար,

գնահատում եմ: Դու ոչ առաջինն ես և երևի ոչ էլ վերջինը, ում

առաջարկում է իմ դեմ դանոսներ տալու: Համարյա մեր բոլոր

ծառայության պետերին էլ առաջարկել էր ու բոլորն այդ մասին ինձ

հայտնել են: Ցույց մի տուր որ ես տեղյակ եմ այդ մասին ու շարունակիր

խաղալ իր հետ:

- 174 -

Մալըգինը նորից ու նորից էր կանչում իր մոտ ու շարունակում էր

համոզել ինձ, որ դա շատ «կարևոր» է: Հարցնում էր ինչ

մտադրություններ ունեմ Գերմանիայից հետո: Քաջ տեղյակ լինելով իմ

Լեռնային Ղարաբաղից լինելու մասին, առաջարկում էր նույնիսկ մնալ

Գերմանիայում, քանի որ ես շատ լավ ու օգտակար «թեկնածու» եմ

իրենց աշխատանքի համար:

- Իսկ, մնալով այստեղ, ինչո՞վ պիտի օգտակար լինեմ ձեզ,- մի օր

ուղիղ հարց տվի իրեն:

Մալըգինը հանեց իր ակնոցները, որը Բերիայի պենսնեն էր ինձ

հիշեցնում, նայեց ինձ իր կարմրած ու նեղ, ճարպակալած խոզի

աչքերով ու ասաց.

- Թաքցնելու բան չկա, կասեմ քեզ: Ձեր արտասահմանյան

հայերը Արևելյան

Եվրոպայի քայքայվող երկրների բանակներից զենքեր են գնում և

ուղարկում Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ: ՊԱԿ-ը ուզում է

հսկողության տակ առնել այդ զենքի աղբյուրներն ու ուղիները: Քո

անձնական տվյալները մեզ համար շատ հարմար են:

- Չգիտեմ,- ասացի,- ես մենակ դժվար թե կարողանամ

իրականացնել ձեր ծրագրերը:

- Ինչի՞ մենակ, դու մենակ չես լինի, այդ գործի համար ձեր

հայերից էլի կան թեկնածուներ:

- Մեր հայերի՞ց,- առանց զարմանքս թաքցնելու հարցրի՝

չհավատալով, որ աշխարհում կգտնվի գոնե մի ստոր հայ, ով կարող է

իր ժողովրդի դեմ այդպիսի խաղեր խաղալ:

- Ի՞նչ միամիտն ես դու,- քմծիծաղ տվեց Մալըգինը,- կարծում ես

ձեր Ղարաբաղում աշխատողներ չունե՞նք: Ամեն մի զինված ջոկատում

առնվազն երկու մարդ ունենք, ամեն ինչ մեր հսկողության տակ է: Իսկ

քեզ խորհուրդ եմ տալիս համաձայնվել իմ առաջարկին: Էական չէ

ինչով կավարտվեն այս քաղաքական խաղերը ձեր երկրներում, դու

միշտ էլ «կանաչ ճանապարհ» կունենաս, ընդհուպ մինչև ձեր

Հայաստանի կամ Ղարաբաղի իշխանական բարձրագույն

պաշտոններում:

- Չէ,- ասացի,- ես էլ քաջ տեղյակ եմ այնտեղ ինչ է կատարվում:

Ադրբեջանցիներն անընդհատ զինում են իրենց բնակիչներին՝ մեր դեմ:

Խափանելով հայերի համար նախատեսված զենքի ճանապարհն, իմ

հայրենակիցներին բարի ծառայություն չեմ մատուցի, ընդհակառակը,

օգտակար կլինեմ մեր ժողովրդի թշնամիներին, որոնք երազում են նոր

կոտորած սկսել:

- 175 -

Մալըգինին դուր չեկան իմ խոսքերը, բայց էլի առաջարկեց

մտածել իմ ապագայի, զինվորական կարիերայի ու «կանաչ

ճանապարհի» մասին:

Մի օր էլի իր մոտ կանչեց: Երբ պատահական ինձ տեսնում էր,

երբեք առիթը բաց չէր թողնում, միշտ իր մոտ էր հրավիրում: Զրույցի

ժամանակ էլի առաջարկություններ էր անում՝ իր համար աշխատելու

մասին:

- Ես ուզում եմ, որ այս զորամասում դու իմ աչքերն ու ականջները

լինես: Պիտի պատմես ինձ ամեն ինչի մասին: Իհարկե, կարող ես

չպատմել, թե ինչ ես անում կնոջդ հետ անկողնում, բայց մնացած ամեն

ինչը ինձ հետաքրքրում է:

Այդ օրը Մալըգինն անցավ իր լկտիության չափն ու սահմանը:

Հասկացա, որ եկել է նրան «պասլատ» անելու պահը, բայց որոշեցի

անել ոչ կոպիտ, ինչպես իմ սիրտն էր ուզում, այլ մեղմ, ինչպես խաղն

էի սկսել իր հետ:

- Իմ աչքերով,- ասացի, միայն Աստված է տեսնում ամեն ինչ: Իմ

ականջներով միայն Աստված է լսում ամեն ինչ: Ընկեր մայո՛ր, իսկ ձեզ

չի՞ թվում, որ Աստծո աթոռն եք իմ հոգում ուզում զբաղեցնել:

Մալըգինը ցնցվեց: Հանեց իր «բերիայի ակնոցները» և նորից իր

կարմրած ու նեղ ճարպակալած խոզի աչքերով նայեց ինձ:

- Մենք էլ Աստծո զինվորներն ենք և ծառայում ենք Աստծուն,

քանի որ իշխանությունը Աստծուց է տրված:

- Պատմությունից լավ գիտեմ, երեսունյոթ թվին, Աստծուն

մատակարարած ձեր ծառայությունների մասին: Ոչնչացնելով Աստծո

տները՝ եկեղեցիներն ու հոշոտելով անմեղ մարդկանց հոգիները,

դժվար թե դրանով ձեր նախորդները Աստծուն են ծառայել:

- Դրանք ժամանկի սխալներն էին, Ստալինն էր մեղավոր, անձի

պաշտմունքը...,- փորձում էր արդարանալ անկյուն քշած չեկիստը:

- Գիտե՞ք,- ասացի,- ես չեմ հավատում որ նեխած արմատների

վրա կարող է փարթամ ու կանաչ ծառ աճել: Ներեցեք, բայց ես

շտապում եմ, վռազ գործեր ունեմ:

Մինչ Մալըգինը թաշկինակով ճակատից սրբում էր քրտինքը, ես

դուրս եկա իր կաբինետից: Դուրս եկա թեթև սրտով ու համոզմունքով,

որ «պասլատ» եմ արել քաղաքակիրթ ձևով: Դրանից հետո էլ ինձ իր

մոտ չէր հրավիրում:

Բայց շուտով ինձ մոտ սկսեց հաճախ ֆռֆռալ մի հայ երիտասարդ

ավագ լեյտենանտ՝ Վոլոդյա անունով, Սուխումցի էր, Աբխազիայից:

Հայերեն չգիտեր, ռուսերեն էր հետս խոսում ու, իր ասելով, իբր

- 176 -

դեսանտնիկ է և իր զորամասն արդեն Խորհրդային Միություն է մեկնել,

իսկ ինքը փախել է զորամասից ու մնացել Գերմանիայում ապրելու:

Ասածներին բոլորովին էլ չհավատացի, առանձնապես երբ ինձ էլ

առաջարկեց մնալ Գերմանիայում: Արցախում արդեն պատերազմ էր...

- Գիտե՞ս այստեղից ինչքան օգտակար բաներ կարող ենք անել

մեր ժողովրդի համար:

- Վոլոդյա՛,- ասացի,- ամենից չնչին օգտակար բանը, որ կարող ես

անել մեր ժողովրդի համար՝ գոնե հայերեն խոսելը սովորիր: Իսկ եթե

ուզում ես էլ ավելի օգտակար լինել, արի միասին գնանք կռվելու մեր

հայրենիքի համար, այ դա օգտակար գործ կլինի, դեսանտնիկներ

այնտեղ էլ պետք կլինեն:

Հետո մի օր հյուր եկավ մեր տուն. ստիպված տուն թողեցի: Կինս

սեղան գցեց, մի երկու բաժակ խմեցինք ու այդպես էլ հեռացավ: Երբ

գնաց, կինս ասաց:

- Ուշադիր իրեն էի նայում, աչքերը վազվզելով գողի պես լրիվ մեր

սենյակն ու իրերն էին զննում, գուցե գող է՞:

- Չէ հա՛,-ասացի,- սովորական հատուկ բաժնի «սեքսոտ» է, իսկ

իրերը զննում էր մի նպատակով, գնահատում էր ինչքան իրեր ունենք:

Որովհետև ով մտադիր է զորամասից փախչելու ու Գերմանիայում

մնալու, սովորաբար իրեր չեն գնում, այլ փող են կուտակում: Փառք

Աստծուն, մեր կապոցները, արկղերն ու իրերը շատ են, կգնա զեկուցի,

մեզանից ձեռք կքաշեն:

Այդ տարիներին տարբեր զորամասերից զինվորականներ էին

փախչում և մնում Գերմանիայում: Նախկին զորամասում, մի երկու

տարի դրանից առաջ, մեր սպաներից մեկը՝ մայոր Տարուբարան, ով

գաղտնագրերի ծառայությունում էր աշխատում որպես ծառայության

պետ, իր ընտանիքով փախավ Արևմտյան Գերմանիա: Մի խղճուկ,

կորած ու իր մեջ փակված տիպ էր, ոչ մեկի մտքով չէր անցնի, որ նա

կարող է փախուստի դիմել: Սակայն նա ոչ միայն փախավ իր

ընտանիքով, այլև իր հետ տարավ զորամասի գաղտնագրերի շիֆրող

սարքերի կարևոր մասեր՝ «հատուկ կարևոր» գրիֆով, հասցնելով

պետությանն ահռելի վնասներ: Ասում էին, իբր այդ ամենը փոխելու

համար Խորհրդային Միությանը միլիարդներ է պահանջվելու:

Ինչ որ է: Մի օր էլ պատահական տեսա սուխումցի Վոլոդյային,

ով գիտե, գուցե և Վոլոդյա չէր անունը, մեր հատուկ բաժնի սպաներից

մեկի հետ ծածուկ զրուցելիս: Դրանով իսկ հաստատվեց նրա «սեքսոտ»

լինելու փաստը: Բայց ինձ համար դա արդեն այնքան էլ էական չէր:

- 177 -

Ամենից հետաքրքիրն առջևում էր: 1993 թվականի գարնանը մեր

զորամասում իրարանցում սկսվեց: Վերադաս շտաբից գեներալներ

եկան՝ հատուկ բաժնից: Լուրեր տարածվեցին, թե զորամասի հատուկ

բաժնի պետի տեղակալ՝ մայոր Մալըգինը փախուստի է դիմել: Այն, որ

Մալըգինը փախել էր, արդեն փաստ էր, միայն ինձ համար այդպես էլ

անհայտ մնաց մի բան՝ փախել էր ի՞ր համար, թե՞ դա իր հերթական

հատուկ գաղտնի առաջադրանքն էր:

7 օգոստոս 2014 թ.

Սև արձակուրդ

Այդ արձակուրդը նման չէր իմ նախկին արձակուրդներից ոչ

մեկին՝ չկային սպասումներ, չկային կարոտի մորմոքումներ իմ հոգում,

հոգիս դատարկ էր, դալուկ, անդեմ ու անտեր: Հույսս ու հավատս

պոկել, արմատախիլ էին արել սրտիցս ու այնտեղից ասես արյուն էր

ծորում՝ սև ու լերդացած: Ու՞ր եմ գնում, էլ ինչի՞ եմ գնում: Մորս

կորստի բոթը լսելուց հետո, դեռ սիրտս չէր քարացել, ծնկի էի եկել,

աչքերս հառել երկնքին ու Աստծո աչքերն էի փնտրում, ուզում էի նայել

ուղիղ իր աչքերի մեջ ու մի փոքրիկ հարց տալ՝ ինչու՞, ինչո՞ւ... Բայց

չտեսա, չտեսա իր տանջահար հայացքը ևս, միայն մրմնջացի.

«Աղաչում եմ, միայն հորս պահպանիր, եղբորս, քրոջս, ընկերներիս ու

բարեկամներս, գոնե իրենց թող տեսնեմ, մխիթարվեմ, քանի որ տարար

ավելին՝ քան կարելի էր»...

1992 թվի օգոստոսի վերջն էր, մոտեցա հրամանատարին,

պատմեցի, խնդրեցի արձակուրդ թողնել, որ գնամ մորս շիրիմը

տեսնելու: Ասաց.

- Մինչև զորամասի օբյեկտները չպատրաստես ձմեռային

շահագործմանը, չեմ թողնի, միևնույն է, հիմա ոչինչ չես փոխի:

Աշխատավոր բանվորներից շատերը չկային, աշխատանքային

պայմանագրերը ավարտված էին, լրացումներ չկային: Թևերս վեր

քաշեցի ու մնացած փականագործների հետ գործի անցա: Բոլոր

ինժեներային գծերն ու օբյեկտները պատրաստ էին, բացի ջեռուցման

համակարգից: Ջերմությունը չէր հասնում զինվորական

կազարմաներին: Երկու շաբթվա որոնումներից հետո պարզվեց, որ

գլխավոր խողովակը, որը պատահական անցնում էր բաղնիքի միջով,

բանից անտեղյակ ինչ-որ մեկը փակել էր: Երբ արդեն ջեռուցումն էլ

հանձնեցի, արդեն կարող էի արձակուրդ մեկնել:

- 178 -

Նոյեմբեր ամիսն էր: Ընտանիքով գնացքով մեկնեցինք Մոսկվա,

այնտեղից էլ ինքնաթիռով թռանք Երևան: Երևանում մեզ դիմավորեց

կնոջս եղբայրը՝ Մամիկոնը, Արցախի Կենտրոնական

պաշտպանության շրջանի ականանետային զորամասի գումարտակի

հրամանատարն էր, եկել էր իր զորամասի համար զինամթերք,

վառելիք, շորեր ու մթերքներ տանելու: Մի քանի օր դեռ ուներ,

խորհուրդ տվեց կնոջս ու մեկ տարեկան որդուս հետս չտանել, քանի որ

Ստեփանակերտը անընդհատ ռմբակոծվում էր թշնամու

ինքնաթիռներով ու հեռահար հրետանիներով, որոնք առավել

վտանգավոր էին, քան ինքնաթիռները: Այդ օրերին շատերի կանայք ու

երեխաները, ով հնարավորություն ուներ, ժամանակավոր

տեղափոխվում էին Հայաստան, բարեկամների մոտ ապրելու,

սպասելով ռմբակոծությունների ավարտին: Մի քանի օրից հետո իրենց

ավտոշարասյան հետ ես էլ պիտի մեկնեի Արցախ: Բայց մինչ այդ մի

կարևոր գործ ունեի՝ պիտի որոշեի հայկական բանակ տեղափոխվելու

հարցը:

Մինչ այդ, ԽՍՀՄ-ը փլզվելուց հետո հարցում էին արել մեր

զորամասում՝ ով որտեղ է ուզում ապագայում ծառայելու: Գրել էի.

«Խնդրում եմ զորամասը կազմալուծելուց հետո ուղարկել ինձ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ուժերում

ծառայելու»: Շատերի սրտովը չէր իմ ցանկությունը, և գուցե

պատճառներից մեկը դա էր, որ մի տարի ժամկետից շուտ ինձ

հեռացրին Գերմանիայի զորախմբից: Բայց ես վճռական որոշել էի

Հայաստան մեկնել, առավել ևս երբ Հայաստանի առաջին նախագահը

համընդանուր կոչ արեց հեռուստացույցով, բոլոր հայազգի սպաներին

վերադառնալ, ծառայել ու պաշտպանել պատերազմող հայրենիքը:

Որոշեցի ծառայության ընդունվել Հայաստանի բանակում,

ընտանիքս թողնել Երևանում, որ գոնե իմ աշխատավարձով ապրեն,

իսկ ես, որպես կամավոր, մեկնեմ Արցախ: Հարկավոր էր լուծել ևս մի

կարևոր հարց՝ բնակարանի հարցը, քանի որ մերոնք մնալու տեղ

չունեին: Հարց ու փորձ անելուց հետո պարզվեց, որ բնակարանների

հարցերը ևս շատ դժվար են լուծվում, միակ ելքը՝ եթե

հնարավորություն լինի, գնել: Հետս բերել էի երկու տարվա

կուտակումներս, վաղօրոք գերմանական մարկաները դոլլարների

փոխելով: Այդ ժամանակ Երևանում բնակարանները շատ էին էժան:

Կնոջս մորաքրոջ աղջիկը՝ Արզիկը, ում ընտանիքում մի քանի օրով

մնացել էինք, խորհուրդ տվեց հարևան շենքի երրորդ հարկում

երեքսենյականոց բնակարան գնել, ասաց, որ վաճառող կա: Պարզվեց,

- 179 -

որ մի ռուս հրետանավոր փոխգնդապետ է, ուզում է բնակարանը

վաճառել ու Գերմանիա տեղափոխվեր՝ ծառայելու: Գնացինք

բնակարանը նայելու: Հարավ-արևմտյան մասիվում էր, կամ ինչպես

ասում են՝ «Բանգլադեշում»:

Փոխգնդապետը մեզ ուրախ դիմավորեց ու երբ իմացավ, որ ես էլ

եմ սպա, որպես յուրայինի ընդունեց ու, առանց երկարացնելու,

համաձայնվեց երկու հազար դոլլարով տալ իր բնակարանը: Լավ

բնակարան էր, բոլորիս դուրը եկավ ու պատրաստ էի գնելու, բայց

փոխգնդապետն ասաց, որ դեռ սեփականաշնորհված չէ և ուզում է

կարճ ժամանակում սեփականացնել: Դրա համար իբր հայկական

բանակի գլխավոր շտաբից համաձայնություն է պետք: Որոշեցինք

մյուս օրը մեկնել շտաբ, որը կարծեմ Քանաքեռում էր:

Հաջորդ օրը միասին մեկնեցինք հայկական բանակի գլխավոր

շտաբը, որտեղ բնակարանային հարցից բացի պիտի լուծեի նաև իմ

տեղափոխման հարցը: Միասին անցանք տարբեր բաժիններով:

Բնակարանային հարցով ասացին՝ ոչ մի բանով չենք կարող օգնել,

քանի որ մեր բոլոր սպաներն էլ անտուն են, փորձեք շրջանի

բնակարանային բաժնում լուծել այդ հարցը: Հայտնեցի նաև, որ ուզում

եմ Գերմանիաից հետո տեղափոխվել հայկական բանակում ծառայելու

և որպես կամավոր մեկնելու ռազմաճակատ:

Ինձ զարմացրեց այն, որ իմ առաջարկից ոչ մեկը չոգևորվեց,

չասացին՝ բարով ես եկել, ուրախ ենք, կադրային սպաների կարիք

ունենք և այլն: Շտաբի սպաները հիմնականում կադրային չէին, այլ

զորակոչված էին քաղաքացիական կյանքից: Առաջարկեցին դիմել

օպերատիվ բաժնի պետին, որն էլ իր հերթին առաջարկեց դիմել

ինժեներական բաժնի պետին: Ինժեներական բաժնում ասացին.

- Էջմիածնի զորամասում ինժեներական վաշտի հրամանատարի

պաշտոն կա, երբ Գերմանիայից տեղ հասնես, կդիմես մեզ: Բայց ոչ

բնակարանի հարցով ու ոչ էլ քո տեղափոխման հարցով օգնել չենք

կարող:

- Լա՛վ,- ասացի,- բնակարանի հարցով ես զբաղված եմ, արդեն

ոնց որ ստացվում է, իսկ մնացած հարցերը կլուծենք դրանից հետո:

Եթե հնարավոր է, գոնե զանգեք հարավ-արևմտյան շրջանի

բնակարանային բաժին, որ գոնե օգնեն՝ սեփականաշնորհման

փաստաթղթերն արագ պատրաստելու:

- Մեզ լսողն ո՞վ է,- ասացին,- այնտեղ իրենք են իրենց գործի

տերը:

- 180 -

Ես ու ռուս փոխգնդապետը մեկնեցինք շրջանի վարչություն:

Երկրորդ հարկում գտանք շրջանի բնակարանային բաժինը, ովքեր

զբաղվում են բնակարանների սեփականացման հարցերով:

Բաժնի պետը ընդունեց մեզ, և ես ասացի, որ հայ սպա եմ, ուզում

եմ վերադառնալ հայրենիք, հայկական բանակում ծառայելու և քանի

որ շատ կարճ ժամկետով եմ եկել, խնդրում եմ օգնեք գոնե մի երկու

շաբթում փոխգնդապետի բնակարանը սեփականացնելու, որպեսզի ես

գնեմ:

- Դժվար հարց է,- ասաց,- այդ հարցը լուծելու համար ավելի

երկար ժամանակ է պահանջվում, բայց որոշ պայմաններում

հնարավոր է անել:

- Մենք պատրաստ ենք ձեր բոլոր առաջարկներին, միայն թե այդ

հարցը շուտ լուծեք,- ասացի:

- Լավ, թող փոխգնդապետը դիմումը գրի,- առաջարկեց բաժնի

պետը:

Երբ արդեն երկուսով դուրս էինք գալիս կաբինետից, բաժնի

պետը դիմեց փոխգնդապետին.

- Կարող ե՞ք դուք մի րոպե մնալ:

- Իհարկե,- ասաց ու ես դուրս եկա:

Երբ ինքն էլ դուրս եկավ, հարցրի.

- Ի՞նչ էր ձեզանից ուզում:

- Հարցնում էր՝ ի՞նչ գնով եմ ուզում բնակարանս վաճառել:

Ասացի երկուհազար դոլլար:

Հետո որոշեցինք մինչև ինքը բնակարանի սեփականացման

հարցը կլուծի՝ ես կմեկնեմ Արցախ ու գումարի կեսը կթողնեմ կնոջս

բարեկամի տանը, եթե պետք լինի կարող է վերցնել, իսկ մյուս կեսը

կստանա ձեռնարկից հետո:

Մի քանի օրից հետո զինվորական բեռնատարների շարասյունով

մեկնեցի Արցախ: Ճանապարհի կեսին Վայքում կանգ առանք ու

հրամանատարների հետ բարձրացա քաղաքապետի թե շրջանի պետի

տունը: Մի մեծ, չորս հարկանի ութանկյուն դղյակ էր կառուցել քաղաքի

բարձր բլրի գագաթին: Դաշտային հրամանատարներն ինչ որ գաղտնի

գործեր ունեին իր հետ, կարծեմ կոնյակի հետ կապված: Այդ ժամանակ

կռվի գոտուց, ադրբեջանական կողմից մեծ քանակությամբ կոնյակի

սպիրտ էին արտահանում ու հանձնում Հայաստանում, բանակի

պահանջների համար, գուցե և անձնական հաշիվներ ևս կային, ո՞վ

գիտե, խառն տարիներ էին:

- 181 -

Երբ բարձրանում էինք պարուրաձև գունավոր փայտերով

նախշած աստիճաններով, հատակին կորացած երկու բանվոր լաթի

կտորներով հատակն էին մաքրում: Ազատամարտիկներից մեկը

արհամարհանքով վար նայեց ու ասաց.

- Արա՛, չե՞ք ամաչում լաթի կտորներով հատակ եք մաքրում, ուր

է ձեր հպարտությունը, լավ չէ գնայիք կռվելու, գոնե ինքներդ ձեզ

կհարգեիք:

Երբ տղաներն այդտեղ ավարտեցին իրենց գործերը, ճանապարհ

ընկանք Ստեփանակերտ: Ես մեկնում էի վառելիքատար

ավտոմեքենայով: Երբ վարորդն ու երկու ուղեկիցը, որոնցից մեկը

հետևում էր պառկած, իմացան որ Գերմանիայից եմ գալիս,

ոգևորվեցին:

- Մենք այսքան տարի է կռվում ենք, ոմանք էլ գերմանիաներում,

արտասահմաններում կայֆեր են անում:

Եվ սկսեցին պատմել իրենց քաջագործություններից,

հերոսություններից, անընդահատ գլուխ էին գովում: Իրենց

զրույցներից ջոկեցի, որ ռազմաճակատից իրենք այնքան էին մոտ,

որքան ես, մանավանդ երբ վարորդն ասաց.

- Է՜հ, գիտե՞ս ինչքան ենք գրադի տակ պարել...

Շուտով տեղ հասանք, մեր ավտոն ինձ ուղիղ բերեց մինչև մեր

գյուղ, Մամիկոնն էր այդպես հրահանգել: Արդեն մութ գիշեր էր, երբ

ճամպրուկները ձեռիս մեր տուն բարձրացա: Սիրտս մղկտում էր

ցավից, միշտ երբ տուն էի գալիս արձակուրդ, ձեռքիս միշտ լեցուն

ճամպրուկներ էին, նվերներով՝ հարազատներիս համար: Մորս

խոսքերն էի միշտ հիշում, երբ դեռ մանուկ ժամանակ ինձ ասում էր.

- Երազում եմ, որ եթե հեռու տեղ ապրես, միշտ մեր տուն գաս

ծանր ճամպրուկներով, որ հարևանները տեսնեն ու մենք էլ

հպարտանանք: Հետո ես տասնապատիկը կտամ, որ տանես, միայն թե

քո գալուց մենք չամաչենք հարևանների մոտ:

Է՜հ, մայրիկ, մայրիկ, պարզամիտ ու պարզ սրտով: Ահա եկել եմ՝

խավար գիշերով, մթնած սրտով, ո՞վ պիտի հիմա նայի իմ

ճամպրուկներին: Ու՞մ են պետք այս ճամպրուկները երբ դու չկաս, երբ

դու չես ինձ դիմավորում: Սրտիս ծանր բեռն եմ հիմա բերել այդ

ճամպրուկների մեջ...

Շները հաչեցին: Հայրս կիսահագնված դուրս եկավ ինձ

դիմավորելու: Աստվա՜ծ իմ, ինչքա՜ն էր հայրս մաշվել, հալվել, կես

մարդ էր դարձել, անճանաչելի: Գրկեցինք իրար ու երկար լացեցինք

մինչև տնեցիներն էլ դուրս թափվեցին բակ: Սուգ ու ուրախություն

- 182 -

իրար էին խառնվել ու պատռում էին խավար երկինքի կուրծքը: Տատս

մղկտում էր լացից.

- Բաբոն մատաղ, էս Աստուծ նաշար ա, խե՞ ինձ չի տարալ, խե՞

էս ալևուրին չի տարալ (պապիս): Մեզ սաղ-սաղ թաղից...

Հազիվ մի կերպ հանգստացանք: Պատմեցի ոնց տեղ հասա:

Զգացի, որ հայրս նեղացած է, որ կնոջս ու երեխայիս էլ չէի բերել: Իրենք

արդեն համակերպվել էին այդ ամենին, բայց ես չէի կարող մի

տարեկան երեխային բերել բեռնատար մեքենայով, այդքան երկար ու

վտանգավոր ճանապարհ: Այդ տարիներին ճանապարհների վիճակն էլ

շատ սարսափելի էր, անդունդի եզրերով անցնող նեղլիկ

ճանապարհներ, առանց նորոգման ու լրիվ ավերված՝

պատերազմական գործողություններից: Իսկ Ստեփանակերտում ու

շրջակայքում անընդհատ ռմբակոծություններ, հրդեհներ,

ավերածություններ ու դիակներ, դիակներ...

Երբ տուն մտա, սենյակի անկյունում մորս նկարն էր ու մոտը մի

վառած մոմ էր թրթռում: Նկարն այնքան պարզ էր, այնքան ջերմ ու

հարազատ, արցունքներս չկարողացա զսպել: Բոլորն ինձ հետ էլի

լացում էին:

Մորս խոսքերը հիշեցի: Մանուկ ժամանակ միշտ ասում էր.

- Մաման մատաղ, վեր մծանաս, շտեղ քինաս, քիզնհետ

կյալուվում:

- Յանի շտեղ քինամ, յերըս կնան ինձ նհետ կյա՞ս, Մասկվա է՞լ...,-

բարկացած ասում էի ես:

Մայրս մի լավ ծիծաղել էր ու հետո միշտ դա էր պատմում ու

նորից ուրախ ծիծաղում:

Ա՜խ մայրիկ, ու՞ր է, երանի դու էլ ինձ հետ լինեիր, որ այդ

դժբախտությունը քեզ հետ չկատարվեր: Միշտ փոքր եղբորս մասին էր

հուզված մտածում: Հետո հայրս պատմեց, որ եղբորս՝ Վարուժանի

ծնվելուց առաջ, մայրս երազ էր տեսել ու երազում իրեն ասել էին, որ

«երբ որդիդ քսան տարեկան դառնա՝ ձեզ կբաժանեմ իրարից»: Այդ

երազից հետո, երբ եղբայրս ծնվեց, միշտ մայրս աղոթում էր, որ փոքր

եղբորս հետ ոչինչ չկատարվի: Մայրս զոհվեց փետրվարի տասնմեկին:

Եղբայրս մայիսի տասին միայն պիտի դառնար քսանմեկ տարեկան:

Ո՞վ գիտե, գուցե իր մահով մայրս խափանեց եղբորս կորուստը,

որովհետև իր մահից հետո, որոշ ժամանակ եղբորս դեռ կռվի չտարան

և միայն երբ լրացավ քսանմեկ տարին, Շուշիից հետո իրեն էլ

զորակոչեցին, Խորհրդային բանակի ծառայությունից հետո:

- 183 -

Վաղ առավոտյան գնացի Ստեփանակերտ, ծաղիկներ գնեցի ու

գնացինք մորս գերեզմանը: Գյուղացիներն էլ էին հավաքվել,

հիմնականում կանայք: Կանանցից մեկն ասաց.

- Դե, ե՛լ Օֆելյա, Վահրամդ եկել է, ինչի՞ չես դիմավորում, միշտ

մինչև գյուղամեջ էիր վազում՝ դիմավորելու:

Կանայք լաց եղան, ծնկներս ծալվեցին, գրկեցի աշնանային պաղ

հողաթումբն ու իմ ջերմ արցունքներով ողողեցի, որի տակ հանգչում էր

իմ սրտի կեսը: Մռնչում էի արնաքամ ու վիրավոր, անհույս, սիրտս

փշուր-փշուր էր լինում: Մանկուց մորս անչափ սիրում էի, շատ էինք

իրար նման, մի սիրտ ու մի հոգի ունեինք, իրենից չէի պոկվում:

Կանայք չթողեցին երկար ծնկի վրա մնալ, ասացին՝ պիտի կանգնեմ,

իսկ ես չէի ուզում գրկից թողնել այդ հողաթումբը, ասես մայրիկիս

նորից ուզում են խլել ինձնից:

Իրիկնադեմին նորից գնացի Ստեփանակերտ, ընկերոջս՝

Վահանին էի ուզում տեսնել, ցավակցել եղբոր՝ Վարդանի և Բենիկի

կորուստի համար: Քաղաքում լույսերն անջատված էին: Նախկին

լուսազարդ գիշերային Ստեփանակերտն ընկղմվել էր մեռյալ խավարի

մեջ: Էլ այն ջերմ ու հարազատ Ստեփանակերտը չէր, ամենուր մահի

հոտ էր զգացվում, անսիրտ ու սառն:

Պարզվեց, որ Վահանի ընտանիքը ժամանակավորապես

տեղափոխվել է ավելի ներքևի թաղամասը՝ իրենց բարեկամների տանն

էին մնում, որտեղ ավելի ապահով էր ու պաշտպանված էին

ռմբակոծություններից: Կեսգիշերով հասանք իրենց մոտ, տանը մոմեր

էին վառած: Կիսամութ բնակարանում դիմավորեց Վահանի մայրը՝

տյոտ Նորան: Գրկախառնվեցինք, արտասվեցինք, հիշեցինք անցած

երջանիկ օրերն ու մեր կորցրած հարազատներին: Ասաց, որ Վահանը

դեռ կռվի դաշտում է, վաղը պիտի գա, կասեմ, որ ձեր տուն գա:

Նստեցինք, երկար զրուցեցինք մինչև ուշ գիշեր ու հետո մեկնեցի փոքր

հորեղբորս՝ Մաքսիմի տուն՝ գիշերելու: Մյուս օրը մեկնեցի գյուղ:

Հետո Վահանը եկավ իր մարտական ընկերներով, իջան ՈւԱԶ

հրամանատարական ավտոյից և տուն բարձրացան: Գումարտակի

հրամանատար էր արդեն Վահանը, «ՑՕՐ»-ի գնդում:

- Բրատ,- ասաց,- ռոդինա մած զավյոտ,- ու գրկախառնվեցինք:

Հետո նստեցինք ու երկար զրուցեցինք, պատմեց ռազմաճակատի

դրությունից, հաջողություններից ու անհաջողություններից: Շատ

վշտացած էր, որ Կոմանդոսին հեռացրել էին մարտական

գործողություններից, շատ էր հարգում Արկադի Իվանովիչին: Ինչքան

ինձ հայտնի էր, «Կոմոնդոս» մականունն էլ ինքն էր տվել: Մինչև

- 184 -

պատերազմը միշտ իրենց տանը վիդեոֆիլմեր էինք նայում, ու շատ

սիրահարված էր Արնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ «բոևիկ»

ֆիլին: Կինոյի վերջում միշտ հանաքով ասում էր.

- Պա, տի մին պապա էլ ինձ չինի՞:

Պատմեց նաև Արցախի ռազմական խմբավորումների

պառակտությունների մասին, թե ինչպես էին դավադրությամբ

թիկունքից մեկ-մեկ խփում աչքի ընկած քաջերին: Արցախում

անվստահության մթնոլորտ էր տիրում և իշխանության պայքար,

վիճակը նույնքան խառն էր, ինչպես և Հայաստանի տարբեր

կուսակցությունների միջև:

Ես արդեն ինչ-որ չափ տեղյակ էի այդ ամենի մասին ու մեծ

ցանկություն ունեի մասնակցել պատերազմին և նպատակ ունեի

աջակցել Արկադի Իվանովիչին հետ բերելու ու բոլոր մարտական

խմբերին համախմբելու՝ Կոմանդոսի շուրջը, քանի որ կուսակցական

խաղերը նրան խորթ էին և անթույլատրելի պատերազմի այդ վճռական

պահին: Արդեն Մարտակերտի շրջանը հանձնված էր ազերիններին:

Խնդրեցի Վահանին, առանձին խոսելու: Չուզեց.

- Իմ տղաներից ես գաղտնիք չունեմ,- ասաց,- իրենց մոտ ասա:

Իր մարտական ընկերներից ոչ մեկին չէի ճանաչում, առաջին

անգամ էի տեսնում, բայց քանի որ Վահանը վստահում էր նրանց,

ասացի.

- Մեզ Գերմանյայում արդեն զորացրում են, մտադիր եմ իսկույն

գալ Ղարաբաղ: Եթե ստացվի, Հայկական կանոնավոր բանակում մի

տեղ կանեմ ու կամավոր կմեկնեմ ձեզ մոտ: Բնակարանի հարցն արդեն

որոշվում է, ընտանիքս կթողնեմ ու կգամ: Բայց մի առաջարկ ունեմ,

արի անհրաժեշտ միջոցներ ձեռնակենք ու Կոմանդոսին հետ բերենք,

վերջ տանք մարտական խմբերի պառակտություններին ու կանոնավոր

բանակ ստեղծենք:

- Դա լավ տարբերակ է,- ասաց Վահանը,- բայց չարժե հիմա, էս

նեղ վիճակում նորից «ղուրդի-ղուրդի» գցել, թե չէ վիճակն ավելի

կծանրացնենք: Ինչ-որ կերպ արդեն իրար հետ լեզու են գտնում: Կռիվն

ավարտվի, «ռազբիրատ» կանենք, ով՝ ով է...

- Չգիտեմ,- ասացի,- միայն թե հետո արդեն ուշ չլինի, կարող է

հետո «ռազբիրատ» անողներից ոչ մեկը չմնա:

- Կապրենք-կտեսնենք, բրատ,- ասաց ու ելան, շտապում էին:

Պայմանավորվեցինք կիրակի օրը հանդիպել մեր տանը: Ասացի՝

ուզում եմ մի գառ մորթեմ, մատաղ անեմ, որ չար ու փորձանքից հեռու

մնաք:

- 185 -

- Լավ կլինի, կգանք,- ասաց ու մեկնեցին բակի ծայրին կանգնած

իրենց մեքենայի մոտ: Ուղեկցեցի մինչև ավտոմեքենան, ջերմ սեղմեցի

տղաների ձեռքը, ու մեկնեցին: Ո՞վ գիտեր, որ դա վերջին իմ

հանդիպումն էր իմ մտերիմ ու սիրելի ընկերոջ հետ, ում սիրում էի

եղբորս պես հավասար:

Մի անգամ, Վահանենց տանը ասացի, որ ոչ միայն ընկերներ ենք,

այլև ոնց եղբայրներ: Վահանի հայրը՝ ձյաձ Յուրան, ասաց.

- Ախպերը մնամ ա ախպեր, հընգերը՝ հընգեր: Տուք լավ

հընգերներ ըք:

Հետո բաժակը բարձրացրեց ու ասաց.

- Ա՛ խոխեք, հընգերությունը մի բուռ ցորեն ա խախալին իրա:

Վեր կյանքը՝ խախալը հարում ա, կուճիր ցորեննեն թափվում ըն,

խախալին յիրա մնում ըն ամենամեծերը:

Հոգիդ լուսավորվի, ձյաձ Յուրա, շատ իմաստուն էիր: Երանի այն

օրերին, երբ ամբողջ ընտանիքով միասին ու համերաշխ երգում էիք

հայրենասիրական ու ֆիդայական երգեր: Սեղանը, սենյակի պատերը

դղրդում էին խրոխտ երգից: Հրաշալի զավակներ էիք դաստիարակել՝

ընկերասեր, հայրենիքին ու ազգին անչափ նվիրված:

Մի երկու օրից հետո մեկնեցի եղբորս հետ Քռասնի գյուղը:

Մատաղի համար պիտի մի խոյ ջոկեինք: Եղբայրս ասաց, որ միայն

Քռասնի գյուղում է լինում: Շատ երկար փնտրեցինք, արու ոչխար ոչ մի

տեղ չկար, բայց քանի որ շատերին հրավիրել էինք, ստիպված մի էգը

առանք ու տուն բերեցինք:

Էլ մեր Սուրբ Սարիբեկ սրբավայրը տանելու իմաստ չեղավ,

քանի որ էգ ոչխարով մատաղ չեն անում: Կիրակի օրն իմ ձեռքով

մորթեցի տան շեմին, նույն քարի տակ, որին արկը կպել էր ու որից

անդրադարձով բեկորները կպել էին մորս, երբ իր մարմնով ծածկել էր

քրոջս ու թոռնիկին.

- Աստուծ, հինչ ինանա՝ թող ինձ ինի,- մորս վերջին խոսքերն

էին...

Մորթելու ժամանակ խնդրեցի Աստծուն, որ խնայի ու պահպանի

բոլորին, ու թող շուտ ավարտվի կռիվը, մեր հաղթանակով:

Շատերը եկան մեր տուն, համագյուղացիները, Մամիկոնն

իր ընկերներով ու մի ռուս լրագրող կին՝ իրենց հետ իր կամերայով էր

եկել, նկարահանումներ էր կատարում: Շատ մարդիկ եկան, բայց

Վահանը, ում շատ էի սպասում, իր ընկերներով չեկավ: Մինչև ուշ

երեկո նստեցինք, կենացներ, կենացներ... Հիմնականում անցավորների

համար, շատերը չկային արդեն, վաղաժամ գնացել էին:

- 186 -

Սեղանին կոնյակի սպիրտ էր, կանաչավուն հեղուկ: Այդ

տարիներին, Արցախում հիմնականում կոնյակի սպիրտ էր

օգտագործվում: Մոտս Գագիկն էր նստած, ում մասին պատմել էի, թե

ինչպես երեխա ժամանակ հավեր գողացանք իր առաջնորդությամբ ու

հետո իմացանք, որ հենց իրենց հավերն էինք գողացել: Գագիկը

հաճախ էր կռվի գնում, անընդհատ պատմում էր պատերազմական

գործողություններից: Շատ էր խմում, ամեն մի բաժակը մի

հոգեհանգստի կենաց էր, շատ ընկերներ էր կորցրել: Խմում էի իր հետ

հավասար: Դա էլ էր իմ վերջին հանդիպումը Գագիկի հետ:

Այդ օրը, երբ դեռ սեղան էինք նստած, մեր հակաօդային ուժերը

հակառակորդի մի գրոհային ինքնաթիռ ոչնչացրին:

Երեկոյան երբ սեղանից ելանք, Մամիկոնն ասաց, որ վաղը

պատրաստ լինեմ, հետ՝ Երևան մեկնելու:

- Բայց դեռ մի քանի օր ուզում եմ մնալ, ինչու՞ այդքան շուտ:

- Վաղը միակ ռեյսն է,- ասաց,- պլանները փոխվել են, էլ չեմ

կարողանալու քեզ ուղարկեմ, վախենում եմ ինքնաթիռից ուշանաս:

Շատ էի հուզվել. մի շաբաթ էր, որ հազիվ մնացել էի: Երկար

վիճելու հնարավորություն էլ չունեի, շատ էի խմել: Հետո մնացինք ես

ու հայրս.

- Հը, որդիս, ի՞նչ ես մտադիր անելու, ի՞նչ պլաններ ունես:

- Ուզում եմ գամ այստեղ, պապա,- ասացի,- արդեն բնակարանի

հարցերն էլ են լուծվում, շուտով կգամ:

- Չգիտեմ,- ասաց,- մի բան եմ ուզում քեզ ասել: Մայրդ խնդրել

էր, որ հանկարծ եթե իր հետ մի բան պատահի, քեզ ասեմ, որ չգաս, դա

իր խնդրանքն էր քեզ: Ասաց՝ գոնե մեր տնից մեկը մնա, եթե մեզ հետ մի

բան պատահի, մեր տան ծուխը հետո պահող լինի: Իր ասածն եմ

ասում, որոշողը դու ես:

- Ես էլ չգիտեմ, պապա, կգնամ Երևան, ամեն ինչ կպարզվի:

Ամեն ինչ Աստծո կամքով է կատարվում:

Պառկեցինք քնելու: Կոնյակի սպիրտից հետո խիստ վատացած

էի, թունավորվել էի: Այդ գիշեր ոչ ես քնեցի, ոչ էլ հայրս կողքիցս

հեռացավ: Խիստ վատ էի:

- Բալա, Գագոյի խելքովն ես ընկել, իր հետ հավասար խմում ես:

Դու նրա հետ խմո՞ղ ես, էդ կանաչ զիհարը:

Առավոտյան վաղ նույն վառելիքի բեռնատարը եկավ: Մի կերպ

հավաքվեցի ու դուրս թռա, հազիվ բոլորին հրաժեշտ տվեցի: Տատս

շատ էր հուզված, արցունքները չէր կարողանում պահել:

- 187 -

- Պա, բալա, մատաղ ինիմ, էլ հի՞բ քեզ կտեսնամ: Է՜, Աստուծ,

նաշար Աստուծ, հու մեռած, հու սաղ:

- Լոխ լյավա ինան, բաբո, մտածիս վուչ,- համբուրեցի ու վազեցի

դեպի մեքենան:

Ճանապարհ ընկանք: Այդպես էլ չհասցրի անգամ ոչ Վահանին

հրաժեշտ տալ, ոչ էլ իր հետ միասին այցելել եղբոր՝ Վարդանի ու

փեսայի՝ Բենիամինի գերեզմանը:

Հետո ուշ միայն լուրեր եկան, որ մեր հանդիպան օրից մի օր

առաջ Վահանի վրա մահափորձ էին արել: Իր զինվորներից մեկը,

առանց ոչ մի առիթի, ինչ-որ մեկի պատվերով կազարմայում

ինքնաձիգից կրակ էր բացել Վահանի վրա՝ սպանելու մտադրությամբ:

Գնդակներն անցել էին կողի տակ փափուկ հյուսվածքներով՝ առանց

կյանքին վտանգող վերքեր տալու: Իսկ իր մարտական ընկերները,

փոխանակ հարցաքննեին ու իմանային պատվիրատուի անունը՝

տեղում սպանել էին, ու ոչ միայն իրեն, այլև նրա մերձավորներին:

Այդպես էլ ոչ մեկից ոչինչ պարզելու հնարավորություն չկար, ասես

լրիվ հետքերն էին մաքրել, ինչ-որ մեկի հրամանով: Չէի ուզենա, որ

պատճառը Կոմանդոսի մասին մեր զրույցը լիներ...

Հետո Վահանը մեր տուն եկավ ու շատ հուզվեց, որ ես գնացել

էի...

Ճանապարհն անձրևոտ էր: Շուտով հասանք Լաչինի կամրջին:

Կամուրջն անցնելուց հետո վարորդն ու ընկերները որոշեցին ճաշել:

Նստեցինք ճանապարհի եզրին ու մի թեթև սեղան բացեցինք: Կոնյակի

սպիրտ էլ կար, բայց ո՛չ մի կտոր հաց կարողացա ուտել, ո՛չ էլ անգամ

այդ կոնյակի սպիրտին նայել: Ստիպված սեղանից հեռացա,

բացատրեցի պատճառը: Տղաներն ավելորդ հարցեր չտվեցին, իրենք էլ

լավ գիտեին թե ինչ է կոնյակի սպիրտը: Ովքեր մեքենան չէին վարում,

մի լավ խմեցին: Հետո իջանք ջուր խմելու՝ կամուրջի տակ աղբյուր

կար:

Ներքևում մի ծերունի նախրապան, էշին նստած, իր նախիրն էր

բերել՝ ջուր տալու: Տղաները որոշեցին հանաք անել:

- Պապի, էնքան ենք խմել, որ էլ ջուր չենք կարողանում խմել,

ի՞նչ կլինի, որ մեր տեղ քո էշը խմի:

Ծերունին քորեց ծոծրակը:

- Է՜, բալա, էսա մի բան պատմեմ լավ ականջ արեք: Ձեզ նման մի

ջահել, մի օր լավ խմած էր լինում: Աղբյուրի մոտով անցնելիս, տեսնում

է նովից էշը ջուր է խմում: Ասում է. «Ա՛յ էշ, շատ եմ խմած, ի՞նչ կլինի,

որ իմ տեղ էլ դու խմես»: Էս էշն էլ, թե՝ «Չէ՜, ջահել, ես իմ չափը

- 188 -

ճանաչում եմ, ինչքան կարող եմ, միայն էնքան եմ խմում»: Ասում է էշը

ու գնում: Հիմա էս մարդն էլ աղբյուրի մոտ կանգնած, մտածում է. «Դե

տես, որ մի էշի չափ էլ չկամ: Էլ ծնողների, եղբայրների, ընկերների,

խնամիների, էլ ում ասես, որ կենացը բաց չթողեցի, բոլորը խմեցի ու

չափս էլ չիմացա»: Բա՜, մատաղ, դուք էլ ասում եք թող էշդ խմի: Չէ, իմ

էշը արդեն իր փայը խմել է:

Տղաները հռհռացին, շշերը ջուր լցրին ու ճանապարհվեցինք:

Խմած, քեֆները լավ: Մեկ ինձ էին հիշում, իմ Գերմանիայով ու իմ

«կայֆերով», մեկ պատմում էին, թե ոնց էին գրադի տակ պարում:

Խոսեցին, խոսեցին քնով անցան:

Հասել էինք Նախիջևանի սահմանի մոտ, իրարանցում էր:

Ճանապարհը կտրեցին մեր զինվորականները, ասացին որ տարածքը

գնդակոծվում ու ռմբակոծվում է: Իրոք, ազերիններն իրենց դիրքերից

անընդհատ կրակում էին ճանապարհի վրա: «Տրասեր» գնդակները,

լուսատու բզեզների պես, ձիգ երամներով թափվում էին ճանապարհի

երկայնքով: Մեկ-մեկ էլ հրթիռներ էին ընկնում ու պայթում: Մթության

մեջ, բավականին ուրախ տեսարան էր, սալյուտ էր հիշեցնում: Մեզ

խորհուրդ տվեցին սպասել մինչև առավոտ ու հետո միայն շարունակել

ճանապարհը, մինչև չլռեցնեին կրակակետերը: Մեր վարորդն ու

ընկերները մտածմունքի մեջ ընկան, վտանգավոր էր, եթե մի «տրասեր»

գնդակ անգամ կպներ բենզինով լի ցիստեռնին, մեքենան կարող էր

պայթել: Բայց ուշանում էին, պիտի ժամանակին տեղ հասնեին ու

բանակի համար անհրաժեշտ վառելիքը շտապ տեղ հասցնեին: Տեսա

լարված վիճակն ու հարցրի.

- Հը, հիմա ի՞նչ եք մտածում, չե՞ք ուզում մի անգամ էլ գրադի

տակ պարել:

Խոսքերս ազդեցին վարորդի վրա, էլ առանց երկար մտածելու

սեղմեց գազը: Հասանք գնդակոծվող հատվածը, որը երևի մի երեք

կիլոմետր լիներ: Երևում էր, որ վարորդը փորձառու էր, հետևում էր

դեպի մեզ սլացող լուսատու գնդակներին, մեկ արագ առաջ շարժվելով,

թողնելով գնդակների բոցավառ ուլունքների շարանը մեր հետևին, մեկ

արգելակն էր սեղմում ու գնդակների տեղատարափն ու հրթիռների

կայծակոտ պայթյունները թափվում էին մեր առջև: Այդպիսի

հնարքներով, բարձր արագությամբ, անփորձանք անցանք այդ գոտին

ու տեղ հասանք:

Երբ արդեն Երևանում էի, առաջին հերթին որոշեցի զանգել ռուս

փոխգնդապետին: Հեռախոսն ինքը վերցրեց, ձայնն ինձ դուր չեկավ, մի

տեսակ էր խոսում, անհասկանալի:

- 189 -

- Ի՞նչ եղավ բնակարանի սեփականցման հարցը,- հարցրի:

- Կներեք,- ասաց,- բայց բնակարանն արդեն վաճառել եմ:

- Ո՞նց, բա մեր պայմա՞նը:

- Գիտեք, ինձ ավելի շատ տվեցին, քան մենք էինք

պայմանավորվել:

Ամեն ինչ արդեն պարզ էր: Կռահեցի, որ հենց բնակարանների

սեփականացման բաժնի պետը կամ իր բարեկամներից որևե մեկն էլ

գնել է:

- Ի՞նքն է,- հարցրի:

Լուռ էր, չէր խոսում: Նորից հարցրի:

- Դա էական չէ,- ասաց փոխգնդապետը,- արդեն բնակարանը

վաճառված է:

Մերոնք բոլորը վրդովված էին: Հույսեր էին կապում, որ հարևան

շենքում պիտի ապրեինք, կնոջս բարեկամների հետ: Շատ տխրեցին:

Հետո աներս եկավ Ստեփանակերտից, մեքենա էր վարձել ու

շատ էր ուզում թոռնիկին տեսնել: Հայրս լուրջ խնդիրներ ուներ

առողջության հետ, չկարողացավ հետը գալ: Մյուս օրը պիտի արդեն

թռչեինք Գերմանիա:

Նորից սեղան բացեցին, մեզ հրաժեշտ էին ուզում տալ: Բոլորն

օղի էին խմում, ես չէի կարող, դեռ այն օրվանից, մի կաթիլ անգամ չէի

կարող բերանս դնել: Սկսեցին այս ու այն կողմից բզկտել՝ խմիր հա

խմիր: Այնքան ասացին, որ ստիպված սկսեցի պատմել կամուրջի տակ

ծեր նախրապանի էշի պատմությունը:

Ուշադիր լսում էին, վերջում աներս չհամբերեց.

- Որդի՛ս,- ասաց,- շատ եմ խնդրում, էլ ոչ մի տեղ այդ

պատմությունը չպատմես:

Շուտով վերադարձանք Գերմանիա ու նորից անցա իմ

ծառայությանը: Այդ ծառայությունը տևեց մոտ կես տարի: Հետո

հատուկ հրաման եկավ՝ ինձ հետ ուղարկել Ռուսաստան: Ինչպես մի

առիթով պատմել էի, իմ տեղը պետք էր նաև մի խոշոր պաշտոնյայի

բարեկամի համար, և մի տարի վաղաժամ հետ ուղարկեցին:

Իսկ այդ արձակուրդի մասին երբեք էլ չմոռացա, քանի որ

ճակատագրական էր: Ո՞վ գիտե, ո՞նց կդասավորվեր մեր կյանքը, եթե

դեպքերն այլ կերպ ընթանային: Մի բան ևս պարզ էր ինձ համար՝ որ

շատ բաներ այս աշխարհում կատարվում է Աստծո կամքով:

Հետո, ավելի ուշ, երբ 2000 թվականին, հերթական անգամ եկա

Արցախ՝ արձակուրդ, մի գեներալի հետ խոսելիս, ով երբեք կադրային

սպա չէր եղել, ասաց.

- 190 -

- Գիտե՞ս, մեզ կռվի տարիներին կադրային սպաների կարիք

չունեինք: Կադրային սպաները միշտ մի բան էի պահանջում, այս տվեք

մեզ, այն տվեք, որ կռվենք: Ավելի շատ խանգարում էին մեզ: Իսկ մենք

սկսեցինք սովորական որսորդական հրացաններով, առանց մեծ

պահանջների և հաղթեցինք...

Ո՞վ գիտե, գուցե և իրավացի էր, բայց գիտեի նաև, որ շատ

հրամանատարներ երազում էին բարձր պաշտոնների ու կադրային

սպաները իրենց համար ախոյաններն էին համարում: Ես

մեծ պահանջներ չունեի, ընդամենն ուզում էի ընտանիքս թողնել

անվտանգ տեղ ու նրանց համար ուզում էի իմ սեփական միջոցներով

բնակարան գնել, այն էլ իշխանության ներկայացուցիչները

խանգարեցին: Իսկ այդ պաշտոնյայի անունը հիմա էլ կարելի է

պարզել, իսկ ես, ցավոք, մոռացել եմ ազգանունը, այդպիսի

սովորություն ունեմ, աշխատում եմ վատ բաները շուտ մոռանալ:

16 օգոստոս 2014 թ.

Վերադարձ Գերմանիայից

Ուզում եմ պատմել թե ինչպես վերադարձա Գերմանիայից:

Գերմանիայում իմ ծառայության տարիները անմոռանալի հուշեր

թողեցին հոգուս խորքում, որոնք դժվար է մոռանալ, ոչ միայն նրա

համար, որ այնտեղ ստեղծվեց իմ ընտանիքը, ծնվեց առաջնեկս՝

Տիգրանը, ունեինք ցանկալի իղձեր, ջահել ու առողջ էինք՝

ինքնավստահ, տեսանք նոր ու հետքրքիր երկիր, պատմական

վճռական իրադարձություններ: Գերմանիայում նաև ապրեցինք ծան

հույզեր, կապված մեր հայրենիքում սկսված պատերազմի հետ:

Անընդհատ մտորումների մեջ էինք, մեր հարազատների,

հայրենակիցների ճակատագրով ու ապագայով էինք մտահոգված:

Ինչպե՞ս են նրանք, ի՞նչ է սպասում մեր ժողովրդին, երկրին՝ այս

հարցերն էին մեզ մտատանջում: Ծանր մտորումների օրեր էին, ամեն

մի օրը մի տարի էր թվում...

Երբ արդեն Խորհրդային Միությունը փլզվեց, պարզ էր մեզ

համար, որ էլ երբեք չենք վերադառնա նախկին մեր իմացած երկիրը:

- 191 -

Պատրաստվում էինք Հայաստան վերադառնալու: Որպեսզի

դատարկաձեռն չվերադառնանք մեր երկիրը, որը պատերազմի մեջ էր,

գնեցի ԳԴՀ-ի արտադրության մի բեռնատար ավտոմեքենա, «Ռոբուր»

մակնիշի և սկսեցի վերանորոգել ու պատրաստել ճանապարհի:

Վերանորոգելուց հետո ներկեցի կանաչ զինվորական

պաշտպանողական գույնով: Մի տարվա մեջ հավաքել էի տարբեր

անհրաժեշտ իրեր, որոնք պետք էին այդ ժամանակ Արցախում՝ մի

քանի դուրս գրած բայց աշխատունակ դաշտային ռադիոկայաններ,

վարորդի գիշերային դիտարկման սարքեր, ԱԲ-4 մակնիշի բենզինե

էլեկտրոկայան իր նոր պահեստամասերով, զինվորական հագուստներ

ու մի քանի տակառ դիզել վառելիք, այն հաշվարկով, որ մեքենան

մինչև Հայաստան տեղ հասնի:

Մինչև այդ, գնել էի նաև որսորդական կիսաավտոմատ, մղիչով

հրացան իր օպտիկայով ու փամփուշտներով:

Բեռնատար մեքենան ես պիտի վարեի իսկ Վոլվո 244 «տուրբո»

մակնիշի թեթև մեքենաս իմ աշխատողներից մեկը պիտի օգներ մինչև

Բրեստ հասցնել, իսկ այնտեղից պիտի դիմավորեին ինձ կնոջս եղբայր՝

Մամիկոնն ու իր ընկերը՝ Կարենը, որոնք հրադադարի պատճառով մի

կերպ թույլատվություն էին հրամանատարությունից խնդրել, տասը

օրով արձակուրդ մեկնելու:

Շուտով հրաման եկավ, որ ինձ հեռավոր արևելք պիտի ուղարկեն

ծառայության, բայց հետո հաջողվեց նշանակությունը փոխել

Պրիվոլժսկ-Ուրալյան ռազմական օկրուգով: Մի տարի է ինչ

Հայաստան տանող ճանապարհներն էլ փակված էին Աբխազիայի և

Հարավաին Օսետիայի դեմ Վրաստանի կողմից մղող պատերազմի

պատճառով:

Ճանապարհվելուց մի քանի օր առաջ էլ փչացավ բեռնատար

ավտոմեքենայի շարժիչը: Մեքենայի բոլոր մասերը փոխած էին բացի

շարժիչից և ինչպես ասում են. «պատռվում է այնտեղ, որտեղ բարակ է»:

Շարժիչը նորոգելու կամ փոխելու ժամանակ էլ չկար: Որոշել էի

բեռնատարը տղաների հետ տուն ուղարկել, գուցե և լավ էր, որ

փչացավ, ո՞վ գիտե ո՞նց կանցնեին Վրաստանի սահմաներին բռնկված

կռիվներով: Ինչպես ասում են՝ չկա բարիք առանց չարիքի:

Մեկնելու օրը, մեզ «ճանապարհ դնելու» դուրս եկավ մեր

թիկունքի պետ, փոխգնդապետ Ֆեդոսովը՝ ստուգում էր, որ հանկարծ

զորամասից վառելիք վերցրած չլինեինք մեզ հետ, իսկ ում վառելիք

ուներ կանիստրների մեջ՝ գնման չեկերն էր պահանջում:

- 192 -

Հուլիս ամիսն էր, հրաշալի եղանակ, երբ մեր ավտոների

շարասյունը դուրս եկավ զորամասից: Մեքենան բռնած էր լրիվ տան

իրերով համարյա թե գետնին էր կպնում: Շուտով սլանում էինք

Գերմանիայի հրաշալի երթուղով: Կեսգիշերին հասանք Լեհաստանի

սահմանի մոտ գտնվող մեր զորամասերից մեկը, գիշերեցինք և վաղ

առավոտյան անցանք Լեհաստանի սահմանը: Իսկ կեսօրից հետո

մոտեցանք Բելոռուսիայի սահմանին, Բրեստի մաքսատանը: Երկար

ավտոների հերթ էր կազմավորվել սահմանի մոտ:

Նստած ավտոյում սպասում էի, մեկ էլ մոտս վազեցին առջևի

մեքենաներից մեր սպաներից, վրդովված վիճակում ու ինձ դիմեցին.

- Շու՛տ, շու՛տ հրացանադ հանիր, գնացինք, այնտեղ մեզ նեղում

են:

- Ի՞նչ հրացան, ո՞վ է նեղում,- անտեղյակ ու զարմացած

հարցրի,- մի հանգիստ բացատրեք ի՞նչ է պատահել:

- Լեհ «ռեկետյորները» (կողոպտեչները) մեզ նեղացնում են, փող

են պահանջում մեզանից՝ տուրք, որ իրենց սահմանով անցնում ենք:

Զինված են բոլորը: Դու էլ հրացանդ առ, որ վախեցնենք իրենց:

- Հրացանը պետք չի դեռ,-ասացի,- մի ցույց տվեք որտեղ են

դրանք:

Գնացի իրենց հետ, ասած ուղղությամբ և հանդիպեցի մի քանի

ջահել լեհերի: Կանչեցի իրենց գլխավորին, առանձին խոսելու համար:

Առանց երկարացնելու, ասացի, որ ես եմ մեր շարասյունի

անվտանգությունը ապահովում, սպաներ ենք ու ոչինչ էլ մտադիր չենք

մուծելու իրենց, եթե մի քանի կոպեկի համար պատրաստեն կռվելու՝

խնդրեմ:

- Ձեզ համար դա փողի խնդիր է, մեզ համար պատվի,-

ավարտեցի ասելիքս,- սպասում եմ ձեր առաջարկին:

Իր ընկերների հետ խորհրդակցելուց հետո առաջնորդը մոտեցավ

ինձ.

- Ցույց տվեք ձեր սկզբի և վերջի ավտոները, որ ձեզ ձեռ չտանք:

Ցույց տվեցինք, իսկ իրենք շարունակեցին իրենց ապորինի

կողոպուտը մյուս վարորդներից՝ հոգեբանական ճնշում գործադրելով

նրանց վրա:

Մեր սպաները շատ գոհ էին, ուրախ ու ոգևովորված իրենց

երախտապարտությունն էին արտահայտում ինձ:

Շուտով անցանք Բրեստի մաքսատունը և հայտնվեցինք

Բելոռուսիայի տարածքում: Այստեղ ևս վխտում էին ավազակների

- 193 -

կրիմինալ տարբեր կողոպտիչ խմբեր, որոնց մեջ ավելի հանդուգն ու

լկտի պահվածք ունեին չեչենական խմբավորումները:

Տղաները Արցախից դեռ տեղ չէին հասել, ինձ դիմավորող չեղավ,

ուշանում էին: Որպեսզի որոշ ժամանակ մենակ չմնամ, խնդրեցի, որ

մեր սպաներից՝ ով կարող է, մի քիչ ինձ հետ սպասեին, մինչև մեր

տղաները կհասնեին: Բայց մեր «երախտապարտ» սպաներից ոչ մեկը էլ

ժամանակ չունեին, ուզում էին շուտ թռնել այդտեղից, որ

«ռեկետյորների» հետ ոչ մի խնդիրներ չունենան: Թողեցին ինձ մենակ

ու փախան: Այո փախան, քանի որ ոչ մի ուրիշ բառ չէր փոխարինի

իրենց խուճապահար պահվածքն ու լքումը:

Մեքենաս մի կողմ քաշեցի կանգառում ու սպասում էի: Շատ

երկար սպասեցի, տղաները չկային, արդեն օրը մթնում էր: Հրացանս

լարեցի վեց փամփուշտով ու դրեցի մոտս, ծածկեցի զինվորական թեթև

վերմակի ծայրով, որով տնայի կենցաղային իրերն էին ծածկված:

Մոտս նաև գազի ատրճանակ կար, լարեցի ու շապիկիս տակ էի

պահում: Ես էլ լարված էի, չէր ստացվում քնել, նստած մեքենայում,

մեկ-մեկ շուրջս էի նայում: Հազվագյուտ մեքենաներ էին կանգնում ու

նորից անցնում մոտովս: Շուրջս թույլ լուսավորվածություն էր, մի

խղճուկ լապտեր էր վերևում կախված սյունից:

Կեսգիշերին մի ջահել ծեծեց մեքենայի պատուհանի ապակին:

Ի՞նչ էր ուզում չգիտեմ: Չբացեցի, ձեռով արի, որ անցնի, չխանգարի

քնել: Պատմում էին, որ երբ վարորդները բացում էին պատուհանը՝

բալոնով արցունքաբեր գազ էին փչում, վարորդին մեքենայից հանելու

համար ու կողոպտում էին մեքենան, անգամ մեքենաներն էին

փախցնում:

Մի երկու ժամից հետո մեկն էլ ծեծեց պատուհանը, էլի բանի տեղ

չդրի: Հետո դուրս եկա և մի քիչ թափառեցի մեքենայի մոտ, ոչ ոք էլ

չանհանգստացրեց, մինչև չբացվեց լույսը: Տղաները այդպես էլ չկային:

Պայմանավորված էինք հանդիպել մաքսատան մոտ, դրա համար էլ

հանդիպման վայրը չէի լքում, թեկուզ շատ անապահով տեղ էր:

Առավոտյան մոտեցավ մի շիկահեր ու բեղերով ջահել, տարիքով

երեսունն անց կլիներ ու սկսեց փող պահանջել ինձանից, չեմ հիշում

երկուհարյուր, թե երեք հարյուր դոլլար էր ուզում: Խոսելու ձևից ջոկեցի

որ չեչեն էր, շատ լկտի, ինքնավստահ: Ասացի որ մոտս փող չկա, որ

զուր ժամանակ չվատնի:

Այդ տարիներին չեչենների կրիմինալ խմբավորումները շատ

սանձարձակ էին պահում իրենց: Դրանցից շատերը Ռուսաստանի

բարձրագույն խորհրդի նախագահ Խասբուլատովի հովանավորության

- 194 -

տակ կողոպուտ ու թալանով էին զբաղվում Ռուսաստանում,

Բելոռուսիայում, Ուկրաինայում ինչպես նաև Լեհաստանում ու

Գերմանիայում:

Տեսնելով, որ մեքենան բեռնված է իրերով, ուզում էր ինչ որ բան

պոկած լիներ ինձանից, իսկ մոտը ֆռֆռում էին իր կրիմինալ

ընկերները: Երբ հասկացավ, որ ոչինչ չի ստացվի ինձանից պոկել, առ

ժամանակ հեռացավ: Շուտով Մամիկոնն ու Կարենը երևացին:

Մամիկոնը Արցախի ինքնապաշտպանության սեփական ուժերի

միակ ականանետային գումարտակի հրամանատարն էր: Իր

միջոցներով սկզբից ականանետային մարտկոց, այնուհետև

գումարտակ էր ստեղծել: Ակտիվ մասնակցել էին Շուշիի

ազատագրմանը, ինպես նաև հաջորդ պատերազմական

գործողություններին:

Պատմեցի չեչենների մասին.

- Թող համարձակվեն մոտենալ, կսատկեցնենք,- ասաց

Մամիկոնը,- զենք կա մոտդ չէ՞:

- Իհարկե, նայիր լրիվ պատրաստ է մարտի,- ու ցույց տվեցի

վերմակով ծածկած հրացաանը:

- Դա լավ է, լավ է,- ուրախ բացականչեցին մեր տղաները:

Նստելու տեղ չունեի հետևում, դրա համար էլ մի բեռների համար

սարք գնեցինք ու ամրացրինք մեքենայի վերևի մասում ու

տեղադրեցինք իրերի կեսը նրա վրա:

- Դե՛հ առաջ, Աստված մեզ հետ...

Մեր ծանրաբեռնված մեքենան աշխույջ պոկվեց տեղից և

սուլացինք դեպի Ռուսաստան: Դեռ նոր էինք դուրս եկել Բրեստից,

նկատեցինք որ մեզ հետապնդում է մի սպիտակ ու հին «Մերսեդես»:

Սկսեց իր լամպերով նշաններ անել, որ կանգնեցնենք մեր մեքենան:

Հասկացանք որ նույն չեչեններն են:

- Բան չկա,- ասաց Մամիկոնը,- հիմա մի անտառ կմտնենք ու

բոլորին կսատկացնենք այնտեղ:

- Կարող ենք լյուկից էլ կրակել, լավ մեծ լյուկ ունի մեր մեքենան,

օպտիկան էլ հրացանի վրա, չենք վրիպի,- ոգևորվեց Կարենը:

- Փորձեք, ավելի լավ է պոկվել իրենցից,- ասացի,- մեքենայի

տուրբինան լավ աշխատում է, ուժեղ արագացում ունի:

Երբ Մամիկոնը սղմեց գազը, շարժիչի տուրբինան սկսեց ոռնալ

ինքնաթիռի պես, արագացումից կպանք մեջքով մեքենաի աթոռներին

և մեր մեքենան, չնայած իր ծանրաբեռնվածությանը, սկսեց արագ

հեռանալ մեզ հետևող մեքենայից: Սպիտակ «Մերսեդեսը» ճիգեր արեց

- 195 -

մեզ հասնելու, բայց անօգուտ, մի քանի անգամ էլ իր լույսերով թարթեց

ու կորավ մեր տեսադաշտից:

- Վա՜յ, էս ինչ լավ բան է էս տուրբինան, նայիր ոնց է «տուրբո»

անում,- ուրախ բացականչեց Կարենը:

Մեքենան Մամիկոնն ու Կարենը վարում էին հերթով, ինձ

վարելու իրավունքի «Բ» կարգ չունեի, «Ց» էր, դրա համար էլ ես չէի

վարում, միայն բաժակներն էի լցնում: Մի արկղ շիշ ու տարբեր

պահածոներ էի վերցրել հետս Գերմանիայից: Տղաները կարգ էին

հաստատել, ով վարում է մեքենան, չպիտի խմի: Բայց քանի որ չորս

ժամը մեկ ղեկը փոխում էին, այդպես էլ չէի հասկանում իրենց

ընդունած կարգի իմաստը, երկուսից էլ ուժեղ օղու հոտ էր գալիս:

Մեր վառելիքը հազիվ հերիքեց մինչև Ռուսաստանի Օրյոլ

քաղաքը: Այնտեղ մեզ վառելիք չտվեցին, ասացին որ բենզին տալիս են

միայն իրենց մարզի վարորդներին, քանի որ բենզինը իրենց մոտ քիչ է:

Զարմացել էինք իրենց վայրի կարգերից: Շուտով մեր վառելիքը

վերջացավ, մինչև մի բեռնատար մեքենա չգտանք, որը մի քանի

կիլոմետր քարշ տալուց հետո, մեզ հանեց Օրյոլի տարացքից ու նոր

միայն հաջորդ մարզում վառելիք գնցինք:

Ուրախ ու զվարճ, անփորձանք հասանք Սամարա, որտեղ պիտի

շարունակեի ծառայությունս: Տղաներն էլ շատ էին հոգնած

պատերազմից, վերջապես իրենց էլ հաջողվեց մի քանի անհոգ օրեր

անցկացնել խաղաղ պայմաններում:

Սամարայում մնալու ոչ մի ցանկություն չկար, շատ էի ուզում

տղաների հետ վերադառնալ Արցախ, բայց տղաները դեմ էին,

համոզեցին դեռ մնալ: Որից հետո իրենք վերադարձան Արցախ ու

շարունակեցին կռվել՝ մինչև պատերազմի ավարտը:

Մի տարի հետո, երբ պատերազմը ավարտված էր, ետ եկան

Սամարա: Իրենց զորամասը ցրել էին, նոր բանակ էր կազմավորվում:

Հեղինակավոր ու փորցառու հրամանատարներից, ովքեր սեփական

կարծիքներ ունեին, առաջարկեցին հեռանալ Արցախից, նույնիսկ

կյանքներն էր վտանգի տակ:

- Մենք այնտեղ նոր տերերին էլ պետք չենք,- ասացին,- բայց դեռ

հարկավոր է շարունակել ապրել...

13 օգոստոսի 2014 թ.

- 196 -

- 197 -

Սամարա

Հին, շատ հին ժամանակներում, երբ դեռ Հայաստանը այնքան

փոքր երկիր չէր ինչպես հիմա, և Ռուսաստանն էլ այդքան մեծ չէր,

Հայաստանի լեռներն այսքան ցածր չէին և Ռուսաստանի ախորժակն էլ

այսքան բարձր չէր, մի հայ վաճառական իր ուղտերի քարավանով,

բեռնած ամեն բարիքներով, ինչով Հայաստանի հողն էր հարուստ,

ճանապարհվում է հեռավոր, շատ հեռավոր հյուսիսային մի երկիր: Մի

քանի ամիս անցնելով բազմաթիվ լեռներ, տափաստաններ ու գետեր,

հասնում է մի լայն գետի ափի: Գետը հազիվ նավակներով անցնելուց

հետո դուրս է գալիս մի հրաշալի քաղաքի ծայրամաս և հանդիպում

տեղացի մի մարդու:

Պարզելով ինչ ազգից է, տեղացու լեզվով հարցնում է.

- Արա, կա՞կ էտոտ գորոդ զավուտ:

- Սա՛մ՝ արա,- պատասխանում է, չգտես ինչու վրդովված

տեղացին:

Այդ օրվանից մինչ այսօր, ասում են՝ այդ քաղաքն այդպես էլ

կոչում են՝ Սամարա:

Իհարկե, սա ավանդազրույց չէ, քանի որ ես եմ հորինել, բայց այն,

ինչ պիտի պատմեմ, բոլորովին էլ հորինվածք չէ, իմ ապրած ու տեսած

կյանքից է, լիովին ճշմարտություն:

Սամարա հասնելուց հետո, պարզվեց, որ մի քանի տարիների

ընթացքում խնայված աշխատավարձիս ռուբլիները, որոնք

փոխանցվում էին «Սբերբանկ», վեր էին ածվել չնչին կոպեկների,

կրճատելով խնայողության գումարիս երեք զրոները, որն էլ կոչվում էր

«դեֆոլտ»: Պարզվեց նաև, որ երկրին ռազմական շինարարներն էլ

պետք չէին, զորացրել էին բոլոր շինարարական գումարտակները:

Օկրուգի շտաբում խորհուրդ տվեցին դիմել ռազմական ավիացիայի

շտաբ՝ ծառայության համար, և պարզվեց, որ մի պաշտոն կա դեռ իրենց

մոտ՝ թիկունքի շտաբում, ավագ սպայի պաշտոն:

Հաջողվեց հենց այդ շտաբում էլ ծառայության անցնել, որից հետո

տղաները՝ Մամիկոնն ու Կարենը, որ մինչ այդ միասին էինք, մեկնեցին

Արցախ:

- 198 -

Տեղավորվեցի մեր շտաբից քիչ ներքև գտնվող

հանրակացարանում, գետային նավատորմի հանրակացարանն էր, որը

հանաքով կոչում էին «Մատրոսսկայա տիշինա»: Շատ աղքատիկ ու

քայքայված հանրակացարան էր:

Սենյակում երեքով էինք ապրում, ես, մի գնդապետ՝ Վլադիմիր

Սալդատով անունով և մի անտեր ծովախոզուկ, որը թրև էր գալիս մեր

անկողինների տակ ու վաղուց չմաքրված փոշին էր հավաքում իր

մորթու վրա: Երևի ինչ-որ նավաստի էր մոռացել: Նրա

հավաքարարական գործի դիմաց «վարձատուր» էինք լինում՝

կերակրելով մեր սննդից:

Խորհրդային կարգերից հետո, աղքատ ու սնանկացած,

քայքայված քաղաքում ուրախ կոլորիտ էր, ամենուրեք լսվում էր

քաղաքի մասին երգը. «Ախ, Սամարա գորոդոկ, բեսսպակոյնայա՜ յա,

բեսսպակոյնայա՜ յա»...

Ամենուր գործազրկություն, փակվող հիմնարկներ: Ամեն ոք, ով

ոնց կարող էր՝ գոյատևում էր: Հիմնականում քաղաքացիները սկսել էին

զբաղվել կոմերցիայով, որը նախկինում կոչվում էր «սպեկուլյացիա», և

օրենքով պատժվում էր: Մեկ էլ «չելնոկներն» էին բարգավաճում,

առևտրականները, ովքեր Մոսկվայից, Թուրքիայից ու Չինաստանից

ապրանք էին բերում վաճառելու՝ իրենց մեծ ու շերտավոր նախշերով

ցալոֆանե պայուսակներով:

Ծառայությունս հիմնականում շտաբում էր, բայց հաճախ

գործուղման էի մեկնում մեր ենթակա զորամասերը՝ «ստուգումների և

օգնության» նպատակով՝ ինչպես գրված էր իմ գործուղման

փաստաթղթում: Տեղում էլ տարբր աշխատանքներ էի կատարում՝

պլաններ, հեռագիրներ, նամակի պատասխաններ, հաշվետու

տեղեկություններ և այլն:

Ազատ ժամանակներն էլ շինարարական հարցերով օգնում էի

մեր վերադաս հրամանատարերին ու պետերին, բնակարանների

նորոգում, տների ու ավտոտնակների կառուցում և նման բաներ, որն

ընդունաված էր այդ խառն տարիներին: Զինվորների ֆիզիկական

աշխատանքը շահագործելն այդ տարիներին դեռ ընդունված էր, որպես

ժառանգություն հին կարգերից, որի համար դեռ խիստ

պատժամիջոցներ չկային:

Մեր բաժանմունքում երկուսով էինք, ես ու պետս: Հարկ եղած

դեպքում իրար փոխարինում էինք ու մեր գործն ընդհանուր էր, ոչ մի

խտրականություն չկար գործի մեջ:

- 199 -

Շուտով մեր շտաբն ընդարձակեցին: Եթե նախկինում դա

Պրիվոլժսկ-Ուրալյան օկրուգի ռազմաօդային ուժերի շտաբն էր,

դարձրին երկրի ռազմաօդային ուժերի «Ռեզերվների և կադրերի

պատրաստության հրամանատարություն», կարճ կոչում էինք «ԿՌՊԿ»:

Մեր ենթակա զորամասերի քանակը բավականին մեծացավ, որոնք

հիմնականում ավիացիայի ռազմական ուսումնարաններն էին,

ռեզերվների բազաներն ու ավիացիայի տարբեր նշանակության

պահեստներ և սփռված էին Հյուսիսային Կովկասից, Ազովյան ծովից

մինչ Բայկալյան երկրամասը: Դրանից հետո մեր գործերն ու

գործուղման քանակներն էլ շատացան ու ավելի հաճախ էինք մեկնում:

7 հոկտեմբեր 2014 թ.

«Կահույքի մասնագետը»

Մեր զորամասը ընդարձակելուց հետո, մեր հրամանատարի

պաշտոնը դարձրին գեներալական, բայց երկար ժամանակ դեռ նրան

այդ զինաստիճանը չէին տալիս: Մի օր կանչեց իր մոտ և խնդրեց իմ

ճաշակով մի լավ «ստենկա» (պատ) կահույք փնտրել Մոսկվայի մի

մեծպաշտոնյա անձնավորության կաբինետի հանգստյան սենյակի

համար: Ասաց, որ դրանից է կախված, իր հերթական՝ գեներալի կոչում

ստանալը:

Երկար փնտրտուքից հետո կանգ առանք մի տարբերակի վրա.

կարծեմ «Սլավյանկա» էր կոչվում պահարանը: Կահույքն ուղարկելուց

մի քանի օր հետո հրամանատարն իր մոտ կանչեց ինձ, խիստ

վրդովված էր ու սկսեց դժգոհություն հայտնել, որ կահույքի մասերը չի

հերիքել և վերևից շատ դժգոհ են իրենից: Իմ «ապաշնորհության»

պատճառով հիմա դժվար թե շուտով գեներալ դառնա:

- Գո՞ւցե մասերն են շփոթել,- հարցրի,- ճիշտ չեն հավաքել:

- Ես ի՞նչ գիտեմ,- ասաց,- քե՞զ էի հանձնարարել այդ նուրբ ու

պատասխանատու գործը, հիմա դու էլ պարզիր պատճառները և գործը

կարգին ավարտին հասցրու:

Առաջարկեցի նույն այդ կահույքից մեկն էլ վերցնել ու տեղում

փոխել: Առաջարկս դուրը եկավ, մնում էր այդ խանութի տիրոջից

համաձայնություն ստանալ և ձրի մի կոմպլեկտ էլ վերցնել,

ժամանակավոր, մինչ մյուսը ետ կբերեինք: Թեկուզ և անհավանական

- 200 -

հարց էր, բայց, ի զարմանս իմ, նա էլ իր հերթին ընդառաջեց մեզ ու

առանց տատանվելու թույլ տվեց: Ընդամենը մի գրություն էի թողել, որ

խոստանում եմ ետ բերել:

Հաջորդ օրն ինքնաթիռով կահույքը Մոսկվա հասցրինք:

Օդանավակայանում արդեն բեռնատար մեքենա էր ինձ սպասում: Տեղ

հասնելուց հետո, ես ներկայացա որպես կահույքի խանութի

մասնագետ և որոշեցի պարզել թե ինչ մասեր չեն հերիքում:

Իրենց մասնագետն ու վարպետը մի ենթասպա էր, որին

վստահում էին որպես «հմուտ ու գիտուն» մարդու, ով էլ հավաքել էր

կահույքը: Պարզվեց, որ որոշ մասեր շփոթել էր, որի պատճառով էլ

ոչինչ չէր ստացվել: Գծագրերով սկսեցի ինքս հավաքել և ամեն ինչ

տեղը բերվեց: Իսկ կահույքը խնդրել էի, որ բեռնատարից չիջեցնեն,

քանի որ ենթադրում էի, որ սխալ կլինեին հավաքած: Ժամից ավել էլ

չտևեց, երբ ամեն ինչ արդեն պատրաստ էր: Տեղում իրենց մեղավոր էին

զգում, որ իրենց մեղքով անհանգստություն էին պատճառել:

Նույն օրն էլ ինքնաթիռով ետ վերադարձա ու կահույքն էլ խանութ

հանձնեցի: Ամենից շատ գոհ էր մեր հրամանատարը, «երեսը պարզ էի

արել», ինչպես ինքն էր ասում:

Գեներալի կոչումն ստանալն էլ երկար չտևեց: Շուտով արդեն

երկնագույն ու լայն լամպասները շալվարին, կուրծքը հպարտ դեմ

տված, քայլում էր շտաբում ընդամենը 43-ամյա մեր գեներալը:

10 հոկտեմբեր 2014 թ.

«Դժբախտ պատահար»

Սամարա հասնելու հենց առաջին օրերից որոնումների մեջ էի՝

վարձով բնակարան էի փնտրում, որպեսզի կնոջս ու երեք տարեկան

որդուս Սամարղանդից մոտս տեղափոխեի: Կինս մնում էր ավագ քրոջ

Աննայի տանը՝ Ուզբեկստանում, որտեղ դրությունն այնքան էլ լավ չէր,

որոշ լարվածություն կար։ Ուստի վռազում էի շուտ մի բնակարան

գտնել՝ առանց առանձին նախընտրությունների:

Երկու ամսում հազիվ հաջողվեց քաղաքի ծայրամասում մի

սենյականոց բնակարան գտնել՝ Ռըլսկայա կոչվող փողոցում: Փողոցի

- 201 -

անունն էլ սրտովս չէր, որը ռուսերեն «ռըլո» բառն էր հիշեցնում,

այսինքն՝ խոզի մռութ: Մի քանի օր այդ բնակարանում մնալուց հետո ու

ծանոթանալով թաղամասին, հասկացա, որ իմ մտորումներում չեմ

սխալվել:

Ռըլսկայա փողոցի այդ թաղամասը Սամարայում վատ համբավ

ուներ. բանվորական թաղամաս էր, քաղաքի ծայրամասում, կրիմինալ

ու հարբեցողներով լցված: ԽՍՀՄ-ը փլուզվելուց հետո շատ

արդյունաբերական հիմնարկներ փակվել էին և բանվորներն անգործ

էին մնացել։ Այդ թաղամասում հիմնականում գողությամբ ու

հարբեցողությամբ էին զբաղվում: Իրիկնաժամերն էլ ավելի

վտանգավոր էին՝ վաղուց լամպերի երես չտեսած լապտերներով մութ

ու խավար փողոցում:

Բնակարանը ստիպված իմ հաշվին նորոգեցի ու ընտանիքս

տեղափոխեցի Սամարա: Մի քանի ամիս մնացինք այդ բնակարանում:

Տանտերն իմանալով, որ Գերմանիաից ենք եկել, ամսեամիս

բարձրացնում էր տան վարձն ու ստիպում մի քանի ամիս առաջ մուծել:

Ի վերջո, համն այնքան հանեցին, որ ստիպված հրաժարվեցինք այդ

բնակարանից ու բախտի բերումով երկրորդ հարկում ավելի էժան

բնակարան գտանք ու որոշեցինք տեղափոխվել այնտեղ: Հերթական

անգամ մեր հաշվին նորոգելուց հետո, տեղափոխվեցինք երկրորդ

հարկի բնակարանը:

Շուտով մեր նախկին բնակարանում նոր բնակիչներ հայտնվեցին։

Հայեր էին, ամուսիններ՝ երկու երեխաների հետ: Քանի որ իրար մոտ

էինք ապրում, ուզած-չուզած ծանոթացանք ու մի քիչ էլ մտերմացանք:

Պարզվեց, որ տղամարդը՝ Լյովան, բանտից ազատվելուց հետո էր

ամուսնացել, իրեն գող էր հաշվում ու իր բոլոր շարժուձևերն էլ

«գողական» էին: Ցածրահասակ, փոքրավուն ջահել էր, մոտ

երեսունհինգ տարեկան, սատանայի պես փայլուն, սև ու խորամանկ

աչքերով:

Կարճ ժամանակում շատ էի օգնել իրեն, ու իմ հանդեպ

աշխատում էր միշտ իր հարգանքը ցույց տալ։ Տարիքով ինձնից մեծ էր,

տեղի կրիմինալ տարրերի հետ էլ ինչ-որ կապեր ուներ:

1994 թվականի աշնանն էր: Մի կիրակի օր, վաղ առավոտյան

Լյովան ծեծեց դուռս:

- Բարի լույս, ապ ջան, կարա՞ս մի րոպեով դուրս գաս, զրույց կա:

- Հա,- ասացի,- հիմա կգամ: Դուրս եկա բակ։

- Ի՞նչ է պատահել, Լյով,- հարցրի, նկատելով, որ մի տեսակ

մտահոգ է:

- 202 -

- Ապեր, բա գիտե՞ս, ստեղ էս գիշեր ասում են մի հայ է գնացքի

տակ ընկել, դժբախտ պատահար է: Չգնա՞նք տեսնենք ո՞վ ա, ի՞նչ ա:

- Իհարկե, գնացինք,- առաջարկեցի,- իսկ գիտե՞ս որտեղ է:

- Հա, գիտեմ, բացատրել են ինձ, կոնտեյներների կայարանում ա,

դիակն էլ մոստի տակ են գտել:

Կոնտեյներների կայարանը Ռըլսկայա փողոցի հետևի կողմին էր,

«22-րդ Պարրտսյեզդ» փողոցի կամուրջից քիչ հեռու: Կամուրջի տակով

մի քանի երկաթգիծ էր անցնում ու քիչ հեռու ճյուղավորվում էր

բազմաթիվ գծերի, որտեղ տարբեր վերամբարձներով բեռնատար

վագոններ էին սպասարկում։

Հարցուփորձ անելով, գտանք մեր հայրենակցի դիակը՝ ընկած էր

մի բաց վագոնի պլատֆորմայի վրա, ինչ-որ ստվարաթղթերի տակ: Երբ

հետ քաշեցի դրանք, պարզվեց, որ հանգուցյալը մուգ, սև գանգուր

մազերով, վտիտ մարմնով երիտասարդ է: Գոտկատեղից մարմինը

երկու կես էր դարձած, վերևի մասում սև կաշվե բաճկոն էր, ներքևում

սև ջինս ու սպիտակ բոթոսներ էին:

Առաջին միտքը, որ ծագեց գլխումս, այս էր՝ «սա դժբախտ

պատահար չէ, սա սպանություն է»: Երբ միտքս բարձրաձայն կրկնեցի,

Լյովան թե՝

- Ապեր, բայց որտեղի՞ց դա ենթադրեցիր:

- Նայիր,- ասացի, շորերի վրա համարյա թե արյան հետքեր չկան,

եթե կենդանի ժամանակ լիներ ընկած գնացքի տակ, լրիվ արյունլվա

կլիներ: Բացի դրանից, դժվար թե ինքն իր կամքով այդպես սիրուն

պառկած լիներ ռելսի վրա, որ իրեն գնացքը հավասար երկու կես աներ,

ավելի շուտ իր դիակն էին տեղադրել ռելսին, սպանությունը թաքցնելու

համար՝ իբր դա դժբախտ պատահար է: Հիմարների մտածած բան է:

Անձը ճշտելու համար քրքրեցի գրպանները, բայց ոչ մի

փաստաթուղթ չկար, բացի միակ ԶԱԳՍ-ի ամուսնության

ներկայանալու հրավերից: Պարզվեց, որ անունը Ղազարյան Սամվել

էր, ու մի շաբթից հետո պիտի ԶԱԳՍ ներկայանար՝ ամուսնանալու ինչ-

որ ռուս աղջկա հետ:

Հետո գնացինք դեպքի վայրը զննելու և, իրոք, համոզվեցի, որ

այնտեղ էլ շատ արյան հետքեր չկան: Պարզ էր, որ արդեն սպանվածի

դիակն էին տեղադրել ռելսերին:

Այնուհետև խոսեցինք կայարանի աշխատողների հետ: Ասացին,

որ կես օր է արդեն, ոչ ոք չի էլ հետաքրքրվել հանգուցյալով:

- Իսկ թաղային ոստիկանը տեղյա՞կ է,- հարցրի:

- Այո,- ասացին,- իրեն էլ ենք հայտնել։ Եկել, տեսել էր ու գնացել:

- 203 -

- Իսկ ի՞նչ միջոցներ է ձեռնարկել:

- Ոչինչ, խմած էր, եկավ նայեց ու գնաց:

Վերցրի թաղայինի հեռախոսահամարը և մեր տան մոտ մի

ավտոմատ հեռախոսից զանգեցի նրան, հետաքրքրվեցի՝ արդյո՞ք

տեղյակ է դեպքից ու՝ ի՞նչ միջոցներ է մտադիր ձեռնարկելու:

- Հա՛, տեղյակ եմ, իսկ դուք ո՞վ եք,- լսեցի խմիչքից տանջահար ու

հոգնած ոստիկանի ձայնը:

Ներկայացա որպես բանակի ավագ լեյտենանտ ու տեղի բնակիչ։

- Լսե՛ք,- ասացի,- ի վերջո մարդ է մահացել, գուցեև սպանել են,

դեռ հայտնի էլ չի, իսկ այնտեղ ոչ մի շարժում չեմ տեսնում, գոնե դիակը

դիահերձարան հանձնեիք, մարդ է, չէ՞...

- Լա՛վ, լա՛վ, կձեռնարկենք,- պատասխանեց հոգնած ձայնն ու

անջատվեց:

Հաջորդ օրը մեր զորամաս գնալու փոխարեն, իսկույն գնացի

նշված ԶԱԳՍ-ի հասցեով ու սպասեցի մինչև բացեն: Երբ զագսի

աշխատողները եկան, փորձեցի իմանալ աղջկա հասցեն՝ ում հետ

պիտի ամուսնանար թշվառ ջահելը։ Բայց ոչ մի կերպ չէին ուզում ինձ

ասել. ասացին, որ իրավունք չունեն կողմնակի մարդկանց հայտնել

ամուսնացողների անձնական տվյալները: Երբ ցույց տվեցի իրենց

հրավիրատոմսն ու պատմեցի եղելությունը, իսկույն տվեցին աղջկա

հասցեն:

ԶԱԳՍ-ից մեկնեցի աղջկա տունը։ Դուռը չէր ուզում բացել: Փակ

դռան հետևից պատմեցի դեպքի մասին, ու նոր միայն բացեց: Հուզվեց,

բայց դա հարսի հուզմունք չէր, բավականին հանգիստ էր:

- Ես Սամվելի հետ պիտի ձևական ամուսնանայի, որ գրանցում ու

քաղաքացիություն ստանար: Իսկ իրեն երեք օր է, փնտրում ենք ու

չգիտեինք որտեղ է: Ինքն այստեղ կրտսեր եղբայր ունի, կհայտնեմ

նրան:

- Լա՛վ,- ասացի,- գնացեք գոնե դիակին տերություն արեք,

թաղայինը խոստացել է մարմինը մորգ տեղափոխել:

- Լավ, լավ, ամեն ինչ կանենք, հիմա իր եղբորը կտեղեկացնեմ:

Մի քանի օրից հետո Լյովան պատահեց:

- Ապե՛ր, բա էն տղու ախպերը ուզում է քեզ պատիվ տա, որ իր

համար այդ ամենը արել ես:

- Լյով ջան,- ասացի,- ի՞նչ պատվի մասին է խոսքը, իր դարդը քի՞չ

է, հիմա էլ դեռ ինձ պիտի պատիվ տա: Թող հուղարկավորության

հարցերով զբաղվի: Գուցե ինչ-որ օգնություն է պետք, անենք:

- 204 -

- Չէ, ամեն ինչ անում են, մեր հայ ախպերքը օգնում են, տանելու

են Երևան:

Երևի մի ամսից ավել էր անցել, մի օր, չգիտեմ ինչ առիթով,

Լյովային հարցրի այդ տղայի ու իր եղբոր մասին:

- Բա, ապեր, իրա փոքր ախպորն էլ են սպանել:

- Ո՞նց, ո՞վ է սպանել:

- Է՜հ, ո՞վ պիտի սպաներ, մեր հայերը, ինչ-որ փողի հաշիվներ

էին:

- Իսկ իր ավագ եղբո՞րը:

- Ավագ եղբորն էլ էին մեր հայերը սպանել, էլի փողի հաշիվներ են

եղել...,- սատանայի պես փայլուն, սև ու խորամանկ աչքերով ժպտում

էր Լյովան:

Շատ դառն ու հակասական զգացմունքներ արթնացան իմ մեջ, և

խոր, սրտխառնոցի չափ ահավոր մի հիասթափություն...

Պատերազմը Արցախում նոր էր ավարտվել ու սկսել էր

արտագաղթի առաջին ալիքը Հայաստանում...

10 սեպտեմբեր 2014 թ.

Ուշացրած պարտքը

1994 թվականին էր: Սամարայում խիստ ցուրտ ձմեռ էր:

Ավտոմեքենաս փչացել էր և ստիպված բակում, բաց երկնքի տակ էի

զբաղվում նորոգումով: Օգնության կարիք ունեի, գոնե մի ձեռք, որ

կողքից գործիքի ծայրից բռներ, քանի որ ցրտից սառած երկու ձեռքերս

էլ զբաղված էին: Շատ չարչարվեցի, բան չէր ստացվում: Շունչ անգամ

չկար, դրսում սառնամանիք էր:

Զբաղված էի ու չնկատեցի, թե ոնց մոտս հայտնվեց Սանասարը,

մեր թաղամասի միակ կարգին հայկական ընտանիքի հայրը:

Քառասունի մոտ տղամարդ էր, վաղուց էր հեռացել հայրենի

Ջավախքից և ընտանիքով վերաբնակվել Սամարայում: Իրենց

հիմնարկում ցեխի պետ էր ու բավականին հարգված մարդ էր

Ռըլսկայա փողոցում: Երբեմն իրար տուն էինք գնում, ընկերություն

էինք անում: Միակ դրական ընտանիքն էր այդ թաղամասում: Բարի ու

անշահախնդիր մարդիկ էին:

- 205 -

Ուրախացա, վերջապես օգնություն էլ եկավ, ընդամենը մի քանի

րոպե էր պետք, որ գործս տեղը բերեի:

- Ի՞նչ է պատահել որ...,- հազիվ հարցրեց ու զգացի որ լավ խմած

է:

- Ավտոն է փչացել, Սանո ջան, չեմ կարողանում տեղը բերեմ:

- Է՜հ, փչացողն ու... ջարդվողը... երկաթը լինի,- հազիվ խոսեց հին

բարեկամս:

Դեռ չհասցրի օգնություն խնդրել, Սանասարը շարունակեց՝

- Ջարդվողը երկաթը լինի... Երկաթը կփոխես, բայց... բայց

մարդու կյանքը հետ չես բերի... Բա գիտե՞ս, իմ մեղքով... իմ մեղքով

Համլետի տղեն սպանվեց: Ընկերոջս տղեն:

- Ո՞նց, ի՞նչ է պատահել,- մոռացա արդեն իմ գործի մասին:

- Ի՞նչ անեմ հիմա: Փող ուզեց պարտքով ինձանից... Ասացի՝ մի

ամսից հետո կտամ... Ուզում էր տղային բանակից ազատել... Տարան

Ղարաբաղ, զոհվեց: Ի՞նչ անեմ հիմա, ո՞նց Համլետի աչքերին նայեմ...

Ձեռքը ծանր թափ տվեց ու օրորվելով տուն մեկնեց: Շատ խիստ

խմած էր, այդպիսի վիճակում դեռ իրեն չէի տեսել:

Կանգնած նայում էի հեռացող Սանասարի հետևից, բայց մտքերս

արդեն Արցախում էին, մեկ կռվի դաշտում, մեկ դժբախտ, տասնութ

տարեկան զավակին կորցրած Համլետի տանը, մեկ խիղճը տանջող ու

օրորվելով հեռացող Սանասարի մոտ:

Մտորումների մեջ էի: Իսկ ինչպե՞ս կավարտվեր պատերազմը,

եթե ամեն մի ծնող իր որդուն ազատեր բանակից: Իսկ ի՞նչ էին զգում

արցախցի այն ծնողները, որոնց 14-16 տարեկան երեխաներն էին

կամավոր գնացել կռվելու: Արդյոք ճի՞շտ է, 18 տարեկան տղաներին

մարտի ուղարկել, երբ դեռ զենք անգամ բռնած չկային, էլ չեմ ասում

կրակելու կամ հատուկ պատրաստության դասընթացներ անցնելու:

Եվ, ի վերջո, ինչո՞ւ ինքը 18 տարեկան անփորձ ու կյանք դեռ չտեսած

տղան պիտի կռվեր, իսկ ես, Սանասարը կամ տղայի հայրը՝ Համլետը,

հեռավոր մի այլ երկրում, դիտորդի դերում սպասեինք...

Գնաց Սանասարը, իր բաժին մեղքով, վշտահար հայրն իր մեղքն

էր լացում, ես էլ իմ մեղքի բաժինն էի կիսում հոգուս խորքում, իմ

խիղճն էլ ինձ էր տանջում...

Անարդար էր այդ ամենը: Պատերազմն էլ մեծ անարդարություն

է...

12 սեպտեմբեր 2014 թ.

- 206 -

Յարմոլայի «հյուրասիրությունը»

Սամարայում ծառայությունս սկսել էի մի բաժանմունքում, որտեղ

երկուսով էինք՝ ես ու պետս: Հրամանարարության բոլոր

առաջադրանքները կատարում էինք միասին և միշտ ժամանակին:

Շուտով մեր բաժանմունքն ընդարձակեցին և բաժին դարձրին,

բաժինն էլ բաժանեցին մի քանի բաժանմունքի՝ երկու աշխատողի

փոխարեն արդեն տասներկուսով էինք աշխատում: Աշխատանքի

ծավալը համարյա թե նույնն էր մնացել, բայց պարադոքսը նրանում էր,

որ արդեն մեր բաժինը չէր հասցնում ժամանակին կատարել իր առջև

դրած խնդիրները: Պատճառն այն էր, որ արդեն ամեն մեկն իր կոնկրետ

պարտականությունն էր կատարում ու չէր ուզում ուրիշի աշխատանքը

կատարել, եթե որևէ մեկը, ինչ որ պատճառներով բացակայում էր:

Մինչ այդ, երկուսով շատ համերաշխ էինք աշխատում, ես ու

պետս՝ փոխգնդապետ Բուլավան, որ շատ մեղմ ու հաշտ

բնավորություն ուներ: Բայց նոր բաժին ստեղծելուց հետո տարբեր

տեղերից աշխատակիցներ բերեցին, նոր պետ նշանակեցին՝

գնդապետի զինաստիճանով, ու մեր աշխատանքը այլ ընթացք

ստացավ: Ներքին համերաշխութան մասին դժվար էր արդեն խոսելը ու

բոլորի բնավորությունն էլ տարբեր էր: Ներքին հարաբերություններում

նոր բարդություններ սկսեցին:

Մեր բաժնի ամենից ծանր ու անտանելի բնավորության տերը

«կոտլոնադզորի» հսկիչ, փոխգնդապետ Յարմոլան էր: Ազգությամբ

ուկրաինացի էր, տարիքը քառասունհինգին մոտ: Շատ լպրծուն տիպ

էր, լպիրշ հայացքով, նենգ ու չար հոգով: Նույնիսկ ժպիտն էր զազրելի,

ու շուտով նկատեցի, որ նրա դեմքին անգամ չեմ նայում, զզվում էի

տեսքից: Անընդհատ անտեղի կոֆլիկտներ էր ստեղծում, դավեր էր

հյուսում ու սիրում էր մարդկանց հետևից չարախոսել: Գարշելի

խառնակիչ էր:

1994 թվի ամռանը վերադաս շտաբից՝ Մոսկվայից մեզ մոտ

ստուգման եկավ շահագործման բաժնի սպա, փոխգնդապետ Լեոնիդ

Բելյաևը: Բելյաևին ես վաղուց գիտեի, իմ ծառայության հենց սկզբից,

երբ դեռ նոր էի եկել Սամարա ու մենակ էի ապրում: Այդ ժամանակ

ընտանիքս դեռ մոտս չէր, մի երկու անգամ միասին գործուղման էինք

գնացել, որից հետո էլ մի քանի օր ապրեց իմ բնակարանում՝

հյուրանոցում չմնաց: Բավականին մտերիմ ու սերտ կապեր էին

ստեղծվել նրա հետ:

- 207 -

Բելյաևը լավ էր հիշում մեր նախկին բաժանմունքը, երբ երկուսով

էինք աշխատում ու ամեն ինչ հասցնում էինք ժամանակին կատարել,

դրա համար էլ առաջին օրվանից մեր նոր պետին հայտնեց իր

ղեկավարության դժգոհության մասին, որ զեկույցներն ու

փաստաթղթերը ժամանակին մեր բաժինը չի ներկայացնում: Եվ եթե

այդպես շարունակվի, նորից մեր բաժինը կկրճատեն՝ թողնելով երկու

աշխատակից միայն:

Զրույցն արդեն ճաշի ժամանակ էր ու մերոնք վրդովված սկսեցին

սեղանի հոգսը տանել: Ուզում էին սիրաշահել Բելյաևին: Խորհուրդ

տվեցի խմիչք չդնել սեղանին, քանի որ գիտեի, որ խմիչքից հետո նա

ավելի անկանխատեսելի ու հավակնոտ է դառնում: Բայց բաժնի պետ,

գնդապետ Սուսլովը ուշադրություն չդարձրեց իմ խորհրդին և երկու

շիշ էլ օղի կարգադրեց դնել սեղանին:

Ճաշին, մի քանի օղու բաժակից հետո, երբ Բելյաևի «կատարը

կարմրեց» սկսեց մեկ առ մեկ բոլորին քննադատել ու իր դժգոհությունն

արտահայտել բոլորի նկատմաբ, սպառնալով կրճատել բաժինը:

Բաժինը պաշտպանելու համար միջամտեց բաժնի պետ Սուսլովը:

- Դուք ընդհանրապես լռեք, Եվգենի Պավլովիչ, հենց առաջին

«բալամուտը» դուք եք որ կաք, ձեր բաժնում...

Բոլորը լռեցին, անդորրը խախտեց փոխգնդապետ Յարմոլան:

- Լեոնիդ Նիկոլաևիչ,- դիմեց Բելյաևին,- իսկ իմ պաշտոնն էլ

կկրճատե՞ն:

- Իսկ դուք ընդհանրապես ի՞նչ եք անում, կես տարվա մեջ ի՞նչ

գործ էք կատարել, կկարողանա՞ք մի փաստաթուղթ ցույց տալ ձեր

կատարմամբ, հեռագիր կամ մի նամակի պատասխան: Քանի՞ անգամ

եք եղել գործուղման մեջ...

Յարմոլան դասը չսովորած նախնական դասարանի աշակերտի

պես լուռ էր, այտերը տռզցրել ու շրթունքը կախել էր: Իրոք ոչ մի բանով

չէր զբաղվում բամբասանքներից ու դավերից բացի:

- Առաջին հերթին իմ առաջարկությունն էլ կլինի կրճատել հենց

ձեր պաշտոնը...

Դրանից հետո Յարմոլան կորցրեց հանգիստը: Բելյաևից չէր

պոկվում, անընդհատ քծնում էր, նույնիսկ մի երկու անգամ էլ մինչև

զուգարան ուղեկցեց:

Բելյաևը «Չարի վերջի» աղվեսն էր ինձ հիշեցնում՝ «Հրես գնամ,

կացինս բերեմ, ծառը կտրեմ...», Յարմոլան էլ՝ քուն ու հանգիստը

կորցրած կկուն, բայց, ի տարբերություն կկվի, լավ էլ աղվեսի լեզու

ուներ, սակայն էլի նույն հիմար ու միամիտ կուկուն էր...

- 208 -

Ես լավ գիտեի, որ Բելյաևի զրույցները դատարկ զրույցներ էին ու

փորձում էր վախ ներշնչելով իր հեղինակությունը բարձրացնել, դրա

համար էլ ուշադրություն չէի դարձնում իր ասածներին, ընդհակառակը

այդ ամենը, կողքից, մի զվարճալի թատերախաղ էր հիշեցնում:

Աշխատանքից հետո, երբ արդեն բոլորը լավ խմած էին ու տուն

պիտի ցրվեին, Բելյաևը խնդրեց, որ իմ ավտոմեքենայով իրեն

հյուրանոց տանեմ: Քանի որ Յարմոլան իրենից չէր պոկվում, ինքն էլ

մեզ հետ եկավ: Կես ճամապարհին Բելյաևը հիշեց, որ դեռ ծանոթ չի իմ

ընտանիքին ու կուզենար ծանոթանալ: Առաջարկն անսպասելի էր,

ցանկություն չկար տուն տանելու, քանի որ արդեն ապրում էինք էլ

ավելի փոքրիկ բնակարանում, բայց մյուս կողմից էլ մտածեցի՝ ինչու՞

չէ, թող տեսնեն ինչ պայմաններում եմ ապրում ու առանձնապես

Յարմոլան, որ էլ առիթ չլինի մեր բաժնում իմ հետևից անտեղի հաչելու:

Ստիպված ճանապարհս փոխեցի դեպի տուն:

Հետո կանգ առանք մի խանութի մոտ և անհրաժեշտ մթերքներ

գնեցի՝ սեղանի համար: Բնակարանում հեռախոս չկար, որ հյուրերի

մասին զգուշացնեի կնոջս: Յարմոլան էլ երկու պոլիեթիլենե

փաթեթների մեջ գարեջուր, շամպայն էր գնել ու չորացրած ձկներ, որի

անհրաժեշտությունը բոլորովին էլ չկար՝ ես ամեն ինչ գնել էի:

Շուտով տուն հասանք և, որպես անակնկալ, հետս տուն էի բերել

երկու հարբած ու անծանոթ տղամարդկանց: Կինս շուտ սեղան

պատրաստեց և հյուրերս հազիվ տեղավորվեցին մեր փոքրիկ

խոհանոցում, սենյակում էլ տեղ չկար սեղան բացելու: Շատ փոքրիկ ու

խղճուկ սենյակ էր, ոտ դնելու տեղ չկար:

Յարմոլան էլ հանեց իր գարեջրի ու շամպայնի շշերը և

ցուցադրաբար դրեց սեղանին, որպեսզի Բելյաևը տեսնի, որ ինքն է դա

գնել: Բելյաևը ուշադրություն չդարձրեց: Երբ նորից կերան, խմեցին,

կինս, որ մինչ այդ մեր փոքրիկ որդու հետ սենյակում էր, խոհանոց

մտավ նայելու՝ ամեն ինչ կարգի՞ն է սեղանին: Յարմոլան իրեն

չկորցրեց, ելավ տեղից, ձեռքը մեկնեց սեղանին ու հայտարարեց.

- Այն ինչ տեսնում եք այս սեղանին՝ այդ ամենը ես եմ գնել:

Փռթկացրի ծիծաղից, կինս զարմանքից ապշել էր, իսկ Բելյաևին

դա էլ չէր հետաքրքրում, լավ խմած էր:

Երբ սեղանից ելանք ու հետ պիտի տանեի նրանց իմ

ավտոմեքենայով, կնոջս ասացի, որ հավաքի գարեջրերի, շամպայնի

շշերն ու ձկները ու հետ տա Յարմոլային:

Առանց ավելորդ խոսակցության, անգամ ուրախությամբ նա

փաթեթներն իր ձեռն առավ ու դուրս եկավ:

- 209 -

Բելյաևին հյուրանոց, իսկ Յարմոլային տուն տանելուց հետո, երբ

ես էլ տուն վերադարձա, կինս զարմացած ու զայրացած հարցրեց.

- Ես չեմ հասկանում, դու սեղանի համար ոչինչ չէի՞ր գնել:

- Ոնց չէի՞ գնել...

- Իսկ ինչու՞ էր ասում, որ ինչ տեսնում եք սեղանին՝ այդ ամենը

ես եմ գնել:

- Ինչ ինքը գնել էր, իր հետ նորից տարավ, իսկ մնացածը ես էի

գնել: Ասում էր, որովհետև մոսկվացի հյուրի առջև ուզում էր

պարծենալ, վախենում է, որ իր պաշտոնը կկրճատի...

Իմ միջավայրն ուրիշ միջավայր էր: Այն, ինչ ընդունված էր մեր

հայերի մոտ, բոլորովին չէր բռնում իմ միջավայրի հետ: Հայերիս

գիտակցությունը, հասկացություններն ու դատողությունները միշտ

ուղղված էի մարդկային հարաբերությունների վերլուծության և

գնահատականի վրա, հիմնվելով բարու և չարի, լավի ու վատի

գաղափարներին: Ասես հայերը դեռ Ադամից ու Եվայից առաջ էին

հասցրել համտեսելու դրախտի արգելված պտուղից: Իսկ իմ

միջավայրում ոչ ոք չէր ապրում այդ հասկացություններով, լուրջ

ուշադրություն չէին դարձնում բարոյական արժեքներին, ապրում էին

առանց խորանալու կյանքի իմաստի մեջ, առանց մտածելու մեր

արարքների պատճառների և հետևանքների մասին: Ապրում էին

այնպես, ասես իրենց նախորդները Ադամից չեն սերված ու երբեք չէին

համտեսել դրախտի արգելված պտուղից...

23 սեպտեմբեր 2014 թ.

Պատերազմի ավարտը

Երկուշաբթի օր էր, 1994 թվի ապրիլի 18-ը: Գործուղման էի մեկնել

մեր շտաբի սպաների հատուկ հանձնաժողովի կազմում Ալթայի

ծայրամասի Բառնաուլ քաղաքի մոտ գտնվող մեր զորամասերից մեկը:

Գնացել էինք ստուգման: Դեռ նոր էի տեղ հասել, կեսօրից հետո ինձ

հաղորդեցին, թե զինվորական «երկար կապով» ինձ էին զանգել ու

տնից վատ լուր կա, թող շտապ տուն զանգի: Առանց այն էլ սիրտս

անհանգիստ էր, այդ լուրից հետո ծնկներս դողացին, ինչ որ շատ վատ

բան էի գուշակում:

Զորամասի տարածքում մի ավտոմատ հեռախոս կար, որից էլ

տուն զանգեցի: Կինս առանց երկարացնելու ասաց.

- 210 -

- Վահրամ, եղբայրդ Վարուժանը ծանր վիրավորվել է, Երևանի

հոսպիտալ են տարել և ինչ որ բան է կատարվել նաև ընկերոջդ՝

Վահանին, հարկավոր է շուտ տուն թռչես...

Էլ ոչինչ չասած:

Նորից զանգեցի, այս անգամ արդեն Ստեփանակերտ, ընկերոջս՝

Վահանի տունը: Եղբայրը՝ Արթուրը վերցրեց:

- Արթուր ջան, ի՞նչ է պատահել, ո՞նց է Վահանը,- հարցրի:

- Վահանը չկա,- ասաց հազիվ լսելի ձայնով,- Վահանը զոհվել է...

- Գալիս եմ...,- ասացի ու կախեցի հեռախոսը:

Լուսահոգի մորս մահից հետո, դա հաջորդ անսպասելի

ճակատագրական հարվածն էր: Ընկերներիս մեջ ամենից մոտիկն ու

հարազատն էր ինձ համար, եղբորս պես սիրում էի իրեն ու միշտ

սիրտս ցավում էր իր երկվորյակ եղբոր՝ Վարդանի համար, որ կռվի

սկզբին կորցրել էին, իրենց փեսայի՝ Բենիամինի հետ, Կրկժանում:

Վահանը դեռ նոր էր քսանվեց տարեկան դարձել...

Որոշեցի գնացքով իսկույն ետ դառնալ Սամարա, որպեսզի

ինքնաթիռով թռչեմ Երևան, բայց մեր ավագ սպաները համոզեցին, որ

իմաստ չունի գնացքով գնալը, քանի որ երկու օրից հետո մեր

ռազմական ինքնաթիռը ետ պիտի դառնար՝ միևնույն է, ժամանակ չէի

շահի:

Երկու օրից հետո, Սամարա հասնելուց, տոմսեր գնեցի ու հաջորդ

օրը թռա Երևան: Զվարթնոց օդակայանից իսկույն տաքսիով մեկնեցի

կենտրոնական ռազմական հոսպիտալը, որտեղ բուժվում էր կրտսեր

եղբայրս՝ Վարուժանը:

Պարզվեց, որ արդեն վիրահատել էին դեմքը, երակներն էին

վնասված՝ նռնակի պայթյունից: Մարտի ժամանակ հակառակորդի

կողմից նռնակ էին գցել խրամատը, եղբորս երկու զինակիցները զոհվել

էին, ինքն էր միայն փրկվել, ծանր վիրավոր վիճակում ուղղաթիռով

Երևան էին տեղափոխել: Շատ արյուն էր կորցրել, բայց հետո էր միայն

պարզվել, որ կյանքին լուրջ վտանգ չի սպառնում ու իմ եկած օրն

արդեն պիտի դուրս գրեին: Ամբողջ բուժման ընթացքում մորաքույրս՝

Զոյան էր Ստեփանակերտից եկել և խնամում եղբորս։

Հաջորդ օրը մեկնեցինք Արցախ: Տեղ հասնելով, եղբորս մեր տանը

թողնելուց հետո, մեկնեցի ընկերոջս տուն: Շեմին ինձ դիմավորեց

Վահանի հայրը՝ քեռի Յուրան, գրկեցինք իրար ու ասես երկինքը նորից

փուլ եկավ գլխիս: Շատ ջերմ հուշեր էին մեզ իրար հետ կապում...

Հետո քեռի Յուրան ու Արթուրը պատմեցին դեպքերի

մանրամասնությունները:

- 211 -

- Վերջին մարտից առաջ Շուշիից տուն էր եկել,- պատմեց

Արթուրը,- գրկեց մայրիկին ու ասաց. «Մայրիկ, գնում ենք մեր Բարդան

էլ ազատագրենք ու վերջ, դրանով կավարտենք մեր կռիվը: Էլ չեմ գնա,

վերջին կռիվն է»: Բայց տխուր էր, ասես սիրտն ինչ-որ բան էր զգում,

երբեք այդպես իրեն չէինք տեսել: Միշտ ուրախ տրամադրությամ էր

մեկնում:

- Չէ՞ր կարելի, Արթուր, որ չգնար, չէ՞ որ մինչ այդ շատ մարտերի

էր մասնակցել:

- Իսկ ո՞վ էր իրեն ուղարկում: Ինքը նշանակված էր արդեն Շուշիի

բերդի պետ, գերիներին ու կալանավորներին հսկելն էր իր

պարտականությունը, բայց էլի իր ջոկատով միշտ մարտադաշտում էր:

Ֆանատ էր, ֆանատ... Իր կյանքի իմաստը մեր հաղթանակն էր, ուրիշ

ոչ մի բանի մասին չէր մտածում...

Այդ գիշերը մնացի իրենց տանը: Վահանի մայրն առաջարկեց

քնել որդու անկողնում, իր զոհվելուց հետո ոչ ոք չէր քնել այդ

անկողնում: Պառկեցի, բայց չկարողացա քնել, քունս չէր տանում: Մի

գիշերվա մեջ հիշեցի մտերիմ ընկերոջս հետ միասին անցկացրած մեր

օրերն ու ժամերը... Անընդհատ իր խոսքերն էի հիշում, միշտ ասում էր.

- Գնալու եմ Վահրամի ականջից բռնեմ ու բերեմ, որ մեր

ժողովրդին ծառայի: Ինչու՞ պիտի իր գիտելիքներով ու խելքով

օտարներին ծառայի, երբ մենք ավելի մեծ անհրաժեշտություն ունենք

իրենում...

Հիշեցի նաև, թե ինչպես էր միշտ ասում.

- Մենք նոր երկիր ենք ստեղծելու, մեր ուզած երկիրը: Մեր

կանոնադրությունն ու օրենքները մեր ձեռքով ենք գրելու...

Երկու օրից հետո մասնակցեցիք յոթ օրվա հոգեհացին: Գնացինք

գերեզմանոց: Երբ մարդիկ հեռացան, ձեռիս «Նոր կտակարանը»

թողեցի իր թարմ շիրիմին: Ոչինչ էլ չունեի տալու իմ ընկերոջը, արդեն

ուշ էր, կտակարանն էլ էր ուշ...

Նախորդ օրն էլ գիշերել էի Շուշիում՝ իր ջոկատի տղաների մոտ,

իրենց զորամասում: Ողջ գիշերն էլի անհանգիստ էի քնել, երազիս մեջ

կռվում ու վիճում էի ինչ-որ սևատարազ մի վանականի հետ ու չէի

ուզում հաշտվել...

Տղաները պատմել էին, որ Վահանի հետ զոհվել էր նաև մեր

զուգահեռ դասարանի Մանվելն ու քրոջս դասարանից՝ Լոկանդարիձե

Ռուբիկը, որի հայրը վրացի էր, ինչպես նաև Սումգայիթից եկած

անչափահաս էրիկը, որը ծանր վիրավորվել էր միակ երիկամից ու

- 212 -

իրեն հանելու ժամանակ էլ գլխից մահացու վիրավորվել էր Վահանը

(այդ մասին արդեն գրել եմ):

Հիշեցի Մանվելին: Դպրոցում հաճախ էինք միասին խաղում, լավ

տղա էր, մեզ հետ «Դինամո» մարզադահլիճում ազատ կոխ էր

պարապում: Որբ էին մեծացել երեք եղբայրներով, վաղ տարիքում

կորցրել էին մորը:

Մի սրտակտուր դեպք էլ հիշեցի: Առաջին դասից հետո,

հինգերորդ դպրոցում մեզ նախաճաշի էին տանում: Մանվելը միշտ մեր

դասարանի տղաների հետ էր նստում նախաճաշի, թեկուզ ռուսական

դասարանում էր սովորում: Միշտ սոված էր: Մեր բաժին պանիր հացն

ու քաղցր թեյը ամենքս իր հետ կիսում էինք:

Մի օր ասաց.

- Երանի մի այնպիսի բաժակ լիներ, որ երբ քաղցր թեյ ես խմում,

բաժակի հատակից նորից լցվեր ու թեյը չվերջանար...

Երեխաներով լավ ծիծաղեցինք, հինգերորդ դասարանում էինք

սովորում:

Մեր դպրոցների տղաներից շատերին տեսա, բոլորն էլ

կռիվներին մասնակից էին, խիստ հոգնած ու ձանձրացած կռիվներից:

Շա՜տ-շատ բաներ էին տեսել տղաներն ու ասես արդեն ծերացած

լինեին:

Մի երկու շաբթից հետո կռիվն արդեն ավարտվեց ու բոլորը

հանգիստ շունչ քաշեցին, բայց ես դեռ շատ երկար տարիներ չէի

գտնում իմ հանգիստը, հոգուս խորքում շարունակվում էին

կրակոցներն ու կռիվը...

19 սեպտեմբեր 2014 թ.

«Սև երեքշաբթին»

Մի տարուց ավել էր արդեն, Գերմանիայից հետո, ինչ ընտանիքով

ապրում էինք Սամարայում: Ունեցած խնայողություններն արդեն

սպառվել էին, մնացել էր ընդամենը յոթհարյուր ամերիկյան դոլար, դա

էլ մտածում էինք «փափուկ կահույք» գնել, կամ էլ, Աստված չանի, մի սև

օրվա համար:

Հաջորդ բնակարանը տեղափոխելուց հետո կահույքի խիստ

կարիք ունեինք, քանի որ այդ բնակարանի կահույքը բոլորովին

պիտանի չէր ու տանտերը զգուշացրել էր, որ մեզ համար մի ճար

- 213 -

անենք, իսկ հին ու անպետք կահույքը ցանկության դեպքում կարող

էինք դուրս շպրտել:

Երկար ժամանակ քաղաքի կահույքի սրահներում ու

խանութներում հարմար բազմոց էի փնտրում՝ իր բազկաթոռներով:

Տարբերակներ շատ կային, բայց մեզ մեր տնից ոչ հեռու մի սրահում,

սիրուն ու փափուկ մի բազմոց էր դուր եկել՝ իր հարմարավետ

բազկաթոռներով։ Բարձր որակի կահույք էր, բայց մեր ունեցած

խնայողությունը բոլորովին չէր հերիքում այն գնելու համար: Այդ

կահույքը երևի իր բարձր գնի պատճառով վաղուց չէր վաճառվում և

մնում էր մեզ համար որպես երազանք: Երբ ընտանիքով անցնում էինք

այդ սրահի մոտով, նորից ու նորից նայում էինք, արդյոք չի՞ վաճառվել,

ու անկեղծ ուրախանում էինք, որ «մեր բազմոցը» դեռ տեղում է:

1994 թվականի հոկտեմբերի 11-ին զինվորական բեռնատար

մեքենանայով, որը վերցրել էի մեր Կրյաժի զորամասից, առավոտյան

վաղ մեկնեցի աղյուսի գործարանից հրամանատարի կարգադրությամբ

աղյուս ստանալու: Այնպես ստացվեց, որ այդ օրը մեր ուզած աղյուսից

չեղավ ու մեքենան նորից պիտի տանեի զորամաս: Մինչև զորամաս

հասնելը մոտ մի ժամվա ճանապարհ էր: Զինվոր վարորդն իր «ՖՄ»

ալիքների ռադիոընդունիչը միացրած, քաղաքի ռադիոկայաններով

լուրեր ու երաժշտություն էինք լսում: Շուտով սկսեցին «տաք

հայտարարությունները»: Պարզվեց որ դոլլարի կուրսը ռուսականի

դիմաց ահռելի տեմպերով բարձրանում է: Երբ արդեն անցնում էինք

մեր փողոցից ոչ հեռու երթուղով, րոպե առ րոպե արժույթի գինն

այնքան էր բարձրացել, որ իմ հաշվարկով արդեն կարող էի գնել մեր

երազած բազմոցը:

Վարորդին կարգադրեցի, որպես «մեքենայի ավագ», կանգ առնի

կահույքի սրահի մոտ, որտեղ վաճառվում էր մեր ուզած կահույքը: Երբ

ներս մտա սրահ, խանութի տերը, մի չաղ ու հաստավիզ տղամարդ,

քառասունին մոտ տարիքով, փայլուն սափրված գլխով ու վզին մի

մատնաչափ հաստությամբ ոսկե շղթայով, սեղանի մոտ նստած,

նույնպես վերջին նորություններն էր լսում ու կալկուլյատորով ինչ որ

հաշվարկներ անում վրդովված:

Երբ հարցրի, վաճառո՞ւմ է արդյոք բազմոցն իր բազկաթոռներով,

ասաց որ ռուսական ռուբլիներով չի վաճառի՝ միայն ամերիկյան

դոլարներով: Ինձ էլ հենց դա էր պետք: Խնդրեցի հաշվի՝ ինչքան դոլար

է պետք այդ կահույքի համար: Երբ հաշվեց, պարզվեց, որ արդեն

կարող էի գնել կահույքը: Զգուշացրի, որ շուտով կգամ կահույքի

հետևից:

- 214 -

Շտապ տուն հասա, առա վաղուց խնայված գումարը և դուրս թռա

տնից, չհասցնելով անգամ կնոջս բացատրել, թե ինչի է պետք այդ

գումարը: Երբ հարցրեց իմ հետևից.

- Այդ ու՞ր ես շտապում:

- Շուտով կիմանաս,- ասացի,- անակնկալ է:

Երբ նորից տեղ հասանք, դոլլարի գինն արդեն իր

գագաթնակետին էր հասել:

Գումարը հերիքեց ոչ միայն մեր վաղուց երազած կահույքը գնել,

այլև մնացածով էլ, հեռուստացույցի համար մի սիրուն բելառուսական

տումբա էլ գնեցի: Այդ ամենը բեռնեցինք մեքենան և տուն տարանք:

Կինս երբ տեսավ կահույքը, ուրախությանը չափ չկար, երջանիկ

էր իմ գնումներով: Մեքենան էլ ժամանկին զորամաս հասցրի:

Այդ օրը պատմության մեջ էր մտել, որպես «սև երեքշաբթի»: Շատ

գործարարների համար դա սև օր էր, քանի որ երեք օրից հետո

արժույթի գինը նորից իջավ իր նախկին մակարդակին: Շատերը սգում

էին իրենց ֆինանսական կորուստները, բայց մեզ համար երջանիկ

օրեր էին, հաջողվեց հասնել մեր փոքրիկ երազանքին:

Դա այն հազվագյուտ դեպքն էր, որ ասում էին՝ երբեմն սև շերտը

կարող է վերափոխվել թռիչքայինի:

3 հոկտեմբեր 2014 թ.

Սոխի սալաթը

Սամարայում ապրած տարիները մեր ընտանիքի համար ամենից

ծանրն էին: Բորիս Ելցինի իշխանության տարիներն էին: Ռուսական

բանակում, ինչպես և շատ հիմնարկներում աշխատավարձը ցածր էր,

ու այն էլ երկու-երեք ամսով հետաձգում էին: Մեր գոյությունը քարշ

տալու համար ստիպված էինք մեր հարսանիքին, բարեկամների

կողմից նվիրատված ոսկեղենը գրավատներ հանձնել կամ էլ էժան

գնով վաճառել մեր ծանոթներին: Վաճառեցինք Գերմանիայից բերած

որոշ իրեր, որոնք ինչ-որ բան էին իրենցից ներկայացնում և

հազվագյուտ դեպքերում, երբ էլ վաճառելու ոչինչ չունեինք, ոչ մեծ

գումարներ էի ծանոթներից պարտքով վերցնում, աշխատավարձից մի

շաբաթ առաջ՝ հաստատ իմանալով, որ իրոք արդեն պիտի

աշխատավարձ ստանամ:

Շուտով Սամարղանդից կնոջս քույրը՝ Աննան էլ իր երկու

անչափահաս երեխաներով եկավ մեր տուն. ապրում էինք վեց հոգով՝

- 215 -

մի կտուրի տակ, երկսենյականոց բնակարանում: Ապրելու միակ

միջոցը իմ խղճուկ աշխատավարձն էր, շատ դժվար էր գործ գտնելը

կանանց համար, բոլոր հիմնարկները փակվում էին

աշխատավորներին դուրս թողնելով ճակատագրի քմահաճույքին:

Մենք կարող էինք դիմանալ սովին ևս, բայց մեր երեքից հինգ

տարեկան երեխաները միշտ ուտելու պահանջ ունեին ու ոչ մի կերպ

չէինք կարող բացատրել իրենց մեր դժվարությունների պատճառը:

Մանկության տարիներին իմ ու կնոջս ընտանիքում երբեք

սնվելու խնդիրներ չէին եղել, միշտ սովոր էինք առատ ուտելիքների,

ճոխ սեղանների և սիրով մեր ծնողները, առատաձեռն հյուրեր էին

ընդունում և պատվով ճանապարհում:

Մորիցս միշտ լսում էի. «Առաջին հերթին ընտանիքը պիտի

բավարարված լինի սնունդով, հետո շորեղենով և վերջում միայն տան

իրերով ու այլ շռայլություններով»: Նույնն էր նաև կնոջս ընտանիքում:

Բայց այդ տարիներին այլ էր մեր վիճակը: Մի կերպ դիմանում էինք,

գոյության պայքար էր, օտար երկրում, առանց որևէ կողմնակի

օգնության:

Մի օր ծառայությունից տուն եկա, ընթրիքի ժամն էր: Տանը

կարտոֆիլից ու սոխից բացի ոչինչ չկար: Կինս իր քրոջ հետ կարտոֆիլ

էին խաշել ու որպեսզի այդ չոր կարտոֆիլը կուլ գնար, կարագ էլ չկար

տանը, սոխից «սալաթ» էին պատրստել: Կտրտել էին սոխը, մի քիչ

ճզմել, վրեն մի քիչ շաքար ու աղ ցանել և խառնել քացախի ու

արևածաղկի ձյութի հետ:

Լուռ հաց էինք ուտում, վեց հոգով՝ սեղանի շուրջը երեխաներով

բազմած, մեկ էլ աչքիս տակով նայեցի, թե ինչպես էին արցունքներ

գլորվում կնոջս ու իր քրոջ աչքերից: Լուռ լացում էին:

Դրությունը փոխելու և լարվածությունը հանելու համար մի

անեկդոտ պատմեցի, Եֆիմ Շիֆրինից էի լսել:

- Մի օր ամուսինը աշխատանքից տուն է գալիս և

աստիճաններով բարձրանալիս կոտլետի հոտ է առնում: «Այս

որտեղի՞ց է կոտլետը, մեր տանը չէ որ մի կտոր միս անգամ չկա»: Երբ

տուն է մտնում, իրոք կինը կոտլետ էր տապակում խոհանոցում:

Նայում է՝ կնոջ մի ոտը չկա...

Ծիծաղեցին: Արցունքախառն ու տխուր ծիծաղ էր իմ սև հումորի

վրա:

Սև ու մութ տարիներ էին և մեր հումորն էլ էր սև...

14 սեպտեմբեր 2014 թ.

- 216 -

Ավտովթար

Պատերազմն Արցախում ավարտվելուց մի քանի ամիս հետո

կնոջս եղբայրը՝ Մամիկոնը, տեղափոխվեց Ռուսաստան: Իր

ականանետային գումարտակով մասնակցել էր բազմաթիվ

ռազմագործողությունների՝ սկսած Շուշիի ազատագրական մարտերից,

ու ահա նրա անհրաժեշտությունն այլևս չկար: Արցախում մնալը նրա

համար անհնարին էր՝ որոշ ներքին քաղաքական հակասությունների

պատճառով: Քանի որ մինչև պատերազմը մեծ հեղինակություն ուներ

Ստեփանակերտում, նոր իշխանավորների սրտովը չէր իր մնալը,

նախկինում նրանցից շատերը հեղինակություն չունեին ու դեռ նոր էին

սկսել հեղինակություն վայելել: Ինչպես ասում են. «Ով ոչինչ էր, դարձել

էր ամեն ինչ»...

Իր համակուրսեցի տղաների հետ սկսեց որոշ առևտրային

գործերով զբաղվել և աշխատում էր հիմնականում Սամարայի

մարզում: Ավտոմեքենայի խիստ կարիք ուներ՝ գործերն առաջ տանելու

համար, այդ պատճառուվ էլ իմ «Վոլվո-244» ավտոմեքենան

տրամադրեցի իրեն:

1995 թվի ձմռանն էր: Մի օր աշխատանքից եկա, անտրամադիր

էր. պարզվեց որ ավտովթարի էր ենթարկվել: Մեքենան խիստ տուժել

էր ու պետք էր գնալ շրջանից բերել: Ավտովթարի մեղավորն ինքը չէր

ու մեղավոր կողմը, ում մոտ թողել էր ավտոմեքենան, խոստացել էին

իրենց միջոցներով վերանորոգել այն: Նույնիսկ մեղավոր ջահել

վարորդի ծնողներն ասել էին. «Եթե անհրաժեշտություն լինի, մեր

տղային տուն ունի, կվաճառենք ու կնորոգենք»:

Հաջորդ օրը երկուսով մեկնեցինք ավտոմեքենան բերելու, քանի

որ վթարից հետո պետական ավտոմոբիլային տեսչության

ոստիկաններն ուշ էին ավարտել փաստաթղթերի ձևակերպման

գործերն ու մեքենան էլ հնարավոր չէր, որ իրենով տեղ հասներ: Երկար

չարչարվելուց հետո, հաջորդ երեկոյան մեքենան հազիվ տեղ

հասցրինք: Նորից մեզ խոստացան, որ նորոգման հարցով ոչ մի

դժվարություն չենք ունենա:

Մի քանի օրից հետո Մամիկոնը զանգեց, իմանալու, թե երբ

կարող են զբաղվել մեքենայի նորոգմաբ կամ փող հատկացնելու, որ

ինքներս տանենք նորոգման: Մեկ էլ տեսա, թե ոնց էր Մամիկոնը

կարմրում բարկությունից ու սկսեց հայհոյանքներ թափել

- 217 -

խոսակիցների հասցեին, սպառնալով, որ «եթե հարցերը խաղաղ

չլուծեն, իրենց համար վատ է լինելու»:

- Ի՞նչ է պատահել, Մամիկոն,- հարցրի զարմացած:

- Պատկերացնում ե՞ս, թե հիմա էլ ի՞նչ են ասում: Ասում են՝ մենք

փաստաբանի հետ խոսել ենք, ասել էր՝ ոչինչ չտաք, թող դատի տան,

միևնույն է ձեզանից ոչինչ չեն ստանալու: Դատարանը վճիռ

կներկայացնի և իրենց որդու աշխատավարձից մի չնչին տոկոս հետ

կպահեն ու ամեն ամիս մեզ կմուծեն: Բացի դրանից էլ վնասի համար

իրենց ներկայացուցիչ վնաս գնահատողն էին բերել ու էժան գնով,

«Ժիգուլու» դետալների գներով հաշվել են տված վնասը՝ հիմա մի չնչին

գումար են պարտք: Վա՛յ, ես ձեր...

Մի կերպ հանգստացրինք Մամիկոնին:

- Մի մտածի՛ր,- ասացի,- մենք էլ մեր փաստաթղթերը

կպատրաստենք:

Այդ տարիներին ԱՊՊԱ ու նման բաներ գոյություն չունեին:

Նմանատիպ հարցերը լուծվում էին տարբեր մեթոդներով և ավելի

հաճախ՝ ապօրինի կերպով, եթե կողմերը խաղաղ համաձայնության

չէին գալիս: Վայրենի տարիներ էին, և օրենքները թույլ չէին տալիս

արդար ճանապարհով լուծել հարցերը:

Մի օր մեր շտաբում հերթապահ էի: Մի քանի քաղաքացիական

հագուստով երիտասարդներ մոտեցան ինձ, ներկայացան որպես

ներքին գործերի աշխատակիցներ ու խնդրեցին ուղեկցել մեր

հրամանատարության մոտ:

- Ինչ է, բա՞ն է պատահել,- հարցրի:

- Դեռ ոչ,- պատասխանեցին ոստիկանները, որոնց ուղեկցեցի մեր

պետերի մոտ:

Երբեք ինտուիցիաս ինձ չէր դավաճանել. զգացի ինչ հարցով են

եկել, ինչպես ասում են՝ «Ում մահն է գուժում զանգը»...

Երբ տուն եկա, Մամիկոնին ասացի, որ էլ չզանգի ու

ավտոմեքենայի նորոգման համար ոչ մի հարց չբարձրացնի: Շատ

հնարավոր է, որ իր վրա բողոք են գրել ոստիկանություն ու հիմա

սպասում են մեր կողմից ակտիվ ու ապօրինի շարժումների, որպեսզի

մեղադրանք ներկայացնեն:

Տասից ավել օրեր անցան, լռություն էր տիրում: Մեկ էլ

ոստիկանությունից թուղթ եկավ, որ ներկայանամ քաղաքի

կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի

պետին: Գիտեի, որ բողոքի հարցով է, բայց չէի պատկերացնում, որ այդ

բաժնին պիտի դիմեին:

- 218 -

Նշված օրը ներկայացա նշված հասցեով, հետս տանելով

ավտովթարի և հասցրած վնասների գնահատման փաստաթղթերը: Երբ

մտա բաժնի պետի մոտ, որը մի գնդապետ էր, սկսեց հարցեր տալ

Մամիկոնի մասին: Հետո ասաց, որ իր վրա բողոք կա, սպառնացել է

մարդկանց ու ապօրինի փող է պահանջում: Դիմումի մեջ գրված էր.

«Ինչո՞ւ օտար երկրներից պիտի գան ու ահաբեկեն մեզ, մեր երկրում:

Խնդրում ենք ստուգել ու պարզել, ո՞նց են այդ թանկարժեք մեքենան

գնել, ինչ գումարներ են վաստակում: Մենք մի ամբողջ կյանք

աշխատել ու միայն մի հին «Մոսկվիչ» ենք հազիվ գնել» ու նման

բազմաթիվ տխմարություններ: Մի խոսքով «պանաեխալիի» մաղձոտ

թեմաներն էին բարձրացրել, բայց ոչինչ չէին գրել ավտովթարին իրենց

մեղավորության մասին:

Պայուսակից հանեցի փաստաթղթերն ու ցույց տվեցի

ոստիկանին, կարդալուց հետո զրույցի տոնը անմիջապես փոխեց ու

դիմեց ինձ.

- Հասկացա, մեղավոր են, վնաս են հասցրել, բայց խնդրում եմ, որ

ձեր բոլոր հարցերը լուծեք իրավական դաշտում:

- Այդպես էլ մենք մտադիր էինք անելու,- ասացի,- հարցերը

խաղաղ ճանապարհով էլ ուզում էինք լուծել, իրենք էլ սկզբից դա էին

առաջարկել, իսկ հետո սկսել են դատարանի մասին հարցեր

բարձրացնել, հպարտանալով, որ ոչ մի արդյունքի մենք չենք հասնի:

Ոստիկանությունից տուն գալուց հետո, պատմեցի մեր զրույցի

բովանդակությունը: Մամիկոնն էլ ավելի բարկացավ:

- Բոլոր դեպքում մի հայտարարի պիտի գանք, հիմարություն

կլինի այդքանից հետո ներել դրանց: Պետք է, որ գոնե մի ինչ-որ գումար

վճարեն մեքենան նորոգելու համար: Ես էլ ձեզ հետ կգամ, միասին

կգնանք, որ չասեն սպառնալու համար ենք եկել,- ասաց ավագ քույրը՝

Աննան:

Հաջորդ օրը երեքով մեկնեցինք նրանց տուն: Ամաչում էին մեր

երեսին նայել. հասկացան որ տգեղ բան են արել: Գումարն էլ

պատրաստել էին, իսկույն տալու ու խնդրեցին գրել, որ էլ ոչ մի

պահանջ չունենք իրենց նկատմամբ:

Գումարն այնքան էլ մեծ չէր, հազիվ հերիքեց դետալներ գնել ու մի

թեթև նորոգել, մնացած աշխատանքները կատարեցինք մեր հաշվին՝

համարյա թե մի տարվա ընթացքում:

Սա մի սովորական պատմություն էր՝ նմանատիպ հազարավոր

պատահարներից, որոնք այդ տարիներին լուծվում էին տարբեր

անախորժ ճանապարհներով: Մերը խաղաղ ավարտ ունեցավ ու ոչ

- 219 -

հօգուտ մեզ, բայց կարևորը դա չէր: Ինձ խիստ զարմացրեց մի այլ

հանգամանք ու մի հարց էր միշտ ինձ մտատանջում՝ ինչու՞ իմ

զինվորական ղեկավարները մի թեթև անգամ ինձ չզգուշացրին, որ

ոստիկանությունից հետաքրքրվում են մեզնով: Մի բարի խորհուրդ

ինչու՞ չտվեցին, որ իրենց երիտասարդ սպան ոչ մի փորձանքի մեջ

չընկնի: Հակառակը, ասես սպասում էին, որ լուրջ խնդիրներ ունենայի,

ու համառ լռում էին:

Դա առաջին դեպքը չեղավ: Տարիների ընթացքում տարբեր

դեպքեր էլ պատահեցին, ու միշտ իմ հրամանատարներն ու

զինակիցներն իրենց սովորույթին բնորոշ լռում ու սպասում էին...

Երբեմն դավադիր լռությունը մեզ ավելի շատ բան է հուշում...

21 սեպտեմբեր 2014 թ.

Դզող-փչող Սուրիկը

Ավտովթարից հետո ավտոմեքենաների նորոգման արհեստանոց

էինք փնրտում՝ մեքենան շտապ նորոգելու համար: Շատերը չէին

ուզում վերցնել արտասահմանյան մակնիշի մեքենան, քանի որ ներկ

ջոկելն ու ներկելը, պահպանելով «մետալիկ» ներկի տեխնոլոգյան,

այնքան էլ դյուրին չէր 90-ական թվականներին:

Մի օր իմ նախկին պետը՝ փոխգնդապետ Պավլովը, որ

տեղափոխվել էր ծառայելու Սամարայի մոտ գտնվող Կրյաժ

տեղամասի բնակարանների շահագործման զորամասում, իմանալով

ավտովթարի մասին, առաջարկեց ծանոթացնել մի հայ վարպետի հետ,

որը կարող էր նորոգել իմ ավտոմեքենան:

Վարպետը հազիվ լիներ քառասուն տարեկան, անունը Սուրիկ

էր, «դզող փչողի» գործով էր զբաղվում: Ընտանիքի տեր էր, երեք երեխա

ուներ։ Ճիշտն ասած, բոլորովին էլ ցանկություն չունեի հայ վարպետի

վստահել իմ ավտոմեքենան, քանի որ մի երկու անգամ դիմել էի մեր

հայ «վարպետներին» ու երկու անգամ էլ փորձել էին խաբել՝ իմ տված

նոր դետալների փոխարեն հինն էին դրել ավտոմեքենայի վրա ու

փորձում էին համոզել, որ իմ տված դետալներն էին դրել: Իսկ երկրորդ

անգամ ընդհանրապես չէին փոխել, բայց ասում էին, թե՝ փոխել ենք:

Ապացուցելուց հետո չէի վճարել ու երբեք էլ մեր հայերին նորոգման

- 220 -

հարցով չէի դիմել: Բայց Պավլովը, ում վստահում էի, գովեց Սուրիկին

ու դրա համար էլ որոշեցինք մոտիկից ծանոթանալ նրա հետ ու տուն

հրավիրեցինք:

Մի քանի օղու բաժակից ու տոլմայից հետո Սուրիկի լեզուն

բացվեց: Հային յուրահատուկ պարծենկոտությամբ այնքան գովեց իր

«ոսկե մատներն» ու իր կատարած աշխատանքների որակը, որ արդեն

մտածում էինք, արժե՞ արդյոք իրեն էլ վստահել, թե՞ ոչ:

Հաջորդ օրը որոշեցինք գնալ նրա աշխատավայրն ու տեսնել մեր

Սուրիկի արած գործերից:

- Մենակ չուշանաք,- ասաց վարպետն իր մեծավորի

պահվածքով,- չեմ սիրում երբ ուշանում են:

- Սուրիկ ջան, չենք ուշանա,- ասացինք ես ու Մամիկոնը,- մենք էլ

չենք սիրում անպարտաճանաչ մարդկանց:

Հաջորդ օրը նշված ժամին տեղ հասանք, բայց մեր վարպետը

տեղում չէր:

- Լավ, պատահում է,- որոշեցինք սպասել՝ մինչև գա:

Սուրիկը եկավ: Իր ուշացման մասին ոչինչ չխոսեց: Գնացինք

գարաժներում նորոգված մեքենաները նայելու: Իրոք որակով արած

գործեր էին և որոշեցինք մեքենան իրեն հանձնել:

Մի քանի օրից հետո մեքենայի առջևի մասի ծռված ու ջարդած

մասերն արդեն փոխել էր, թիթեղները դզել ու պատրաստել էր

ներկելու: Մեր մեքենայով էլ գնացինք իր ասած խանութում ներկ

պատվիրեցինք, թողնելով մեր բաքի կափարիչը խանութում, որպեսզի

համապատասխան գույնը ջոկեն: Ներկի վարձը տեղում էլ մուծեցինք:

Սուրիկը տրամադրություն չուներ: Հարցրինք՝ ի՞նչ է պատահել:

- Տղերք գործերս լավ չեն,- ասաց,- երեք ամիս է տան վարձը չեմ

մուծել, տանտերը տնից ընտանիքս հանում է: Որտե՞ղ եմ ապրելու՝

չգիտեմ, երեխեքս էլ սոված: Չե՞ք կարող վարձը իսկույն տալ, որ

երեխաներս դրսում չմնան: Խոստանում եմ հաջորդ շաբթվա վերջում

հանձնել ձեր մեքենան, սիրուն ու որակով էլ ներկված:

Մարդու հետ մի կտոր հաց էինք կիսել, մտերմացել էինք, մեր

հայն էր, մտածեցինք՝ իսկ ինչու՞ չէ, ի՞նչ տարբերություն՝ հիմա՞

վճարել, թե՞ հետո, կարևորը՝ ժամանակին ու որակով իր գործը անի:

- Կտամ,- ասաց Մամիկոնը,- միայն մի պայմանով՝ իմ առաջ ես

պատասխան տալու: Եկող շաբաթ մեքենան քեզնից պիտի ստանամ,

որակով ներկած ու պատրաստ: Մեկ էլ իմացիր, որ մենք էլ ստախոս

մարդկանց չենք սիրում...

- 221 -

- Վա՜յ, Մամիկոն, ցավդ տանեմ, էս ի՞նչ ես ասում, ոնց որ ինձ

քֆուր տաս, բա ես էն տղա՞ն եմ, որ խաբեմ: Բա ամոթ չի՞, ձեր տանը

ձեր հացը կերել եմ, ո՞նց կարելի է: Մորս արև, ինձ «վրուչատ» արեք,

տան վաձը տամ, հաջորդ շաբաթ օրը կարող եք գալ ձեր մեքենան

պատրաստ առնել ու տանել:

Մամիկոնն ինձ նայեց հարցական:

- Դու՞ ինչ ես մտածում:

- Մեր հայն է,- ասացի,- նեղ վիճակում է, իսկ ինչի՞ չէ, արի տանք,

թող իր հարցերը լուծի, ի վերջո ընտանիքի տեր է, տղամարդորեն էլ

խոսք է տալիս, որ ժամանակին կնորոգի:

Լրիվ գումարը ստանալուց հետո Սուրիկի երջանկությանը չափ

չկար:

- Վա՜յ, տղերք, ձեր ցավը տանեմ, դուք ինձ փրկեցիք: Այնպես

որակով ներկեմ, որ հարազատ ներկից չէք տարբերի:

Դրանից հետո էլ Սուրիկին չանհանգստացրինք՝ ոչ զանգերով, ոչ

էլ այցերով: Նշված օրը, նշված ժամին գնացինք, բայց Սուրիկը չկար:

Գարաժից էլ իրենց տուն մեկնեցինք ու բռնեցինք տանը:

- Սուրո, էս ո՞նց հասկանանք,- դիմեց վարպետին Մամիկոնը,- բա

ու՞ր է քո խոստացած պատրաստ մեքենան:

- Տղերք ջան, դեհ չե՞ք տեսնում, մատս եմ աշխատանքի ժամանակ

վիրավորել, դեռ չեմ կարողանում աշխատել,- մեզ ցցեց վիրակապոցով

փաթաթած մատը:

- Բա հիմա ի՞նչ ենք անելու, Սուրիկ, ե՞րբ գանք, որ պատրաստ

լինի,- հարցրի ես:

- Ժամանակ տվեք, տղերք, գոնե մի երեք օր, երեք օրից հետո

կներկեմ:

- Սուրո, մենակ առանց «մուտիլովկաների»,- ասաց Մամիկոնը,-

գործերս լրիվ կանգնած են մնացել, առանց մեքենայի հարցեր չեն

լուծվում, մենք էլ ենք նեղ վիճակում, մենք էլ ընտանիքի տեր մարդիկ

ենք, մենք էլ տանը երեխաներ ունենք...

- Մամիկոն, լավ էլի, մի նեղացրու ինձ, ախպոր պես, տեսնում ես,

չէ՞, հիվանդ եմ:

- Լա՛վ, հաջորդ ուրբաթ որ գանք՝ պատրաստ կլինի՞:

- Լավ կլինի շաբաթ օրը գաք, հաստատ պատրաստ կլինի: Կգաք

իսկույն գարաժից էլ տանեք:

Հետ վերադարձանք տուն, անտրամադիր ու ինչ-որ չափով էլ

հիասթափված: Դեհ, կյանք է, էլի, ամեն ինչ էլ պատահում է: Եթե

մարդը հիվանդ է, էլ ինչի՞ նեղացնենք:

- 222 -

Հաջորդ շաբաթ, էլի նշված ժամին գնացինք Սուրիկի գարաժը:

Մինչ այդ հաճախորդներ չուներ, մենակ մեր ավտոմեքենան էր: Նայում

ենք, արդեն երկու նոր մեքենա էլ է նորոգում: Մատն էլ դեռ փաթաթած

էր:

- Բարև, Սուրո ախպեր, դե մեզ ուրախացրու քո արտակարգ

գործով,- ողջունեց աներձագս,- կարո՞ղ ենք մեր մեքենան տեսնել:

Սուրիկը գլուխը կախ ու լուռ իր գործին էր: Ասես մեզ չի էլ

տեսնում:

- Հը՛, բա ու՞ր է մեքենան:

- Դեռ պատրաստ չի՛:

Մամիկոնը բարկությունից կարմրել էր, ուր որ է պիտի պայթեր,

մեծ-մեծ կապտավուն իր աչքերը չռել էր Սուրիկի վրա, ու մտածում եմ՝

ուր որ է սատկացնելու է նրան:

- Արա, մի տեղիցդ ելիր, գլխիցդ ձեռ ես առե՞լ, էշը դու ե՞ս, թե՞ մեզ

ես էշի տեղ դնում- գոռաց աներձագս:

- Ինչի՞ ես ինձ վիրավորում, Մամիկոն, ես ձեզ հետ կարգին եմ

խոսում, չէ՞:

- Իսկ ո՞նց ես քեզ հետ խոսեմ, դու հիմա ո՞վ ես, որ քեզ հետ էլ

կարգին խոսեմ, ի՞նչ տղամարդ ես, որ խոսքիդ տեր չես կանգնում:

- Բայց մատս ցավում է, էս մատերն են իմ ընտանիքը կերակրում,

ուզում ես մատս կորցնե՞մ, իմ երեխաներին սոված թողնե՞մ:

- Արա, լսի՛ր, կարո՞ղ է ձերը երեխաներ են, մեր երեխեքն էլ

կատվի ձագեր են, մեր երեխեքն էլ են, չէ՞ ուտել ուզում: Դավայ, վերջին

սրոկն ենք դնում, դրանից հետո էլ ոչ մի արդարացում չես ունենա: Էլ

մեզ հետ «Շունն ու կատու» չենք թողնի խաղաս:

- Կսատկացնե՛նք, Սուրիկ,- ասացի ես, որ մինչ այդ չէի խառնվում

վեճին ու Սուրիկն էլ ինձ լուրջ չէր ընդունում: Բայց ինձ թվաց, որ իմ

խոսքերն ավելի ազդեցին, կապտել էր տեղում:

- Խնդրում եմ մինչև շաբաթ օրը ժամանակ տվեք, կպրծնեմ,-

ասաց մեր «փչող» վարպետը:

- Վերջին շաբաթդ է, Սուրիկ, եթե չանես, վերջինդ էլ կմնա,-

զգուշացրեց Մամիկոնը:

Ճանապարհին լուռ ու մտահոգված էինք: Ժամանակ էլ չէր

մնացել, ես պիտի հաջորդ շաբաթ Մոսկվա մեկնեի՝ ռազմական

ակադեմիայում ընդունելության քննություններ հանձնելու, Մամիկոնն

էլ իր գործերով պիտի մեկներ Մոսկվա, այնուհետև՝ Սանկտ

Պետերբուրգ:

- Բայց տեսա՞ր քանի մեքենա էր արդեն նորոգել,- հարցրի:

- 223 -

- Պարզից էլ պարզ է,- ասաց,- նոր գործեր են դուրս եկել, մերով չի

ուզում զբաղվի: Դեհ, էլ ի՞նչ զբաղվի, նաղդ փողը ստացել է, մեզնից էլ

ի՞նչ օգուտ: Երևի ասում է «մերոնք» են, կսպասեն, գուցեև հարիֆի տեղ

է մեզ դնում:

Վերջապես եկավ մեր վճռական շաբաթը: Երբ տեղ հասանք,

գարաժի շեմից մեզ դիմավորեց Սուրիկը:

- Բարո՜վ եք եկել, տղերք ջան, արդեն ներկել եմ, փեչի մեջ

չորանում է: Որ մի քիչ էլ սպասեք, շուտով պատրաստ կլինի:

- Հլա նոր եմ ցրցան տվել, թե որ կարեմ, էդպե՞ս է, թե՞ իրոք

վերջացնում ես գործը,- հարցրի:

Մամիկոնն էլ թե՝

- Ի՞նչ է, մի շաբաթն էլ չի քեզ հերիքել, որ նորից պիտի սպասենք:

Կարո՞ղ է, միտք ունես մի շաբաթ էլ մեր ուղեղները հարդուկելու:

- Չէ՛, Մամիկոն, ցավդ տանեմ, էսա արդեն վերջացնում եմ, լավ

կլինի սպասեք, որ լավ չորանա, ներկը որակով մնա, հետո ինձ որ

քֆուր չտաք:

Ինչ անե՞նք: Երկար սպասեցինք, մինչև իրիկնադեմին

ավտոմեքենան մեզ հանձնեց: Չորացե՞լ էր արդյոք, թե՞ չէր չորացել

կարգին՝ դժվար է ասել: Լաքը պիտի լավ չորանար, դրա համար էլ

չհամարձակվեցինք անգամ մատով կպնել: Այդպես էլ մեքենան

տարանք ու կանգնեցրինք կայանատեղում:

Հաջորդ օրը մեկնեցինք Մոսկվա: Երկու ամսից հետո միայն եկա

տուն, տրամադրությունս էլ շատ լավ էր. ընդունվել էի: Ավտոմեքենան

պետք էր, գնացի ավտոմեքենայի հետևից: Նայում եմ, «կապոտի» ներկը

ասես լրիվ ճաքեր լինի տված, ավելի շուտ՝ ոնց որ բարակ ասեղով՝

երկայնքով մեկ խզբզած:

Հաջորդ օրը տարա Սուրիկի մոտ: Ցույց տվեցի մեքենան ու

պահանջեցի բացատրել պատճառը:

- Ո՞նց հասկանանք, Սուրի՛կ, քո մոտից տանելուց հետո,

փաստորեն ոչ մեկը մեքենան չէր վարել: Քո ձեռով ներկ ես ջոկել, քո

ձեռով էլ ներկել:

Երկար զննելուց հետո գլուխը թափ տվեց:

- Չգիտեմ, ճիշտն ասած, ինչից է,- ու մեկ էլ,- Վահրամ ջան, որ

հարստանաս, էլի ներկ կառնես, մի անգամ էլ բեր՝ ձրի կներկեմ...

- Տո՛, սրանից հետո էլ ո՞վ քեզ ավտոմեքենա կվստահի, գնա մի

կատու բռնիր ու ներկել սովորիր...

Հաջորդ անգամ հաջողվեց լրիվությամբ այդ ավտոմեքենան

ներկել միայն 10 տարի հետո՝ Չելյաբինսկում, երբ «հարստացա», բայց

- 224 -

այս անգամ արդեն Գառնիկի մոտ: Երկու տարի հետո էլ Վաչիկի մոտ

ներկեցի ու հասկացա մի պարզ բան՝ մենք այն ենք, ինչ որ կանք, ու

շատ դժվար է մեզ փոխելը։ Իսկ մեր «դզող փչողները» կարող են միայն

լավ կատուներ ներկել ու վագրի տեղ ծախել...

22 սեպտեմբեր 2014 թ.

Գագարինի անվան ակադեմիան

Չգիտեմ ինչ առիթով, մի անգամ, ինչ-որ տոնական հացկերույթի

ժամանակ, մեր զորամասի հրամանատար գեներալ Խոխլունովն

ասաց, որ չի հարգում մեր այն սպաներին, որոնք ոչ ակադեմիա են

ավարտել և ոչ էլ «օբատօ»-յում են ծառայել: «Օբատօ»-ն հատուկ

զորամասի հապավում էր, որը նշանակում էր՝ օդանավակայանի

նյութատեխնիկական մատակարարման առանձին գումարտակ, և

համարվում էր ավիացիայի թիկունքային ծառայության հիմնական ու

կարևորագույն զորամասը:

Ես էլ էի ներկա այդ միջոցառմանն ու ինքնասիրությունս

վիրավորված զգացի, քանի որ ինքս էլ ռազմական բարձրագույն

կրթություն չունեի, այսինքն՝ ավիացիայի ակադեմիա չէի ավարտել,

իսկ նախկին իմ ավարտած ռազմական ուսումնարանը համարվում էր

բարձրագույն քաղաքացիական կրթություն, բայց՝ միջնակարգ

ռազմական: «Օբատօ»-յում ևս չէի ծառայել, իսկ մեր շտաբում, որը

ղեկավարում էր նման բազմաթիվ զորամասեր, կարելի էր ասել՝ եթե

խիստ անհրաժեշտ չէ, բայց գերադասելի էր:

1995 թվականի սկզբին մոտեցա գեներալ-մայոր Խոխլունովին և

հայտնեցի ակադեմիա ընդունվելու մասին իմ ցանկությանը:

- Իսկ դա քո ինչի՞ն է պետք,- զարմացած հարցրեց գեներալը:

Երևի մոռացել էր, որ տրամադրությունը բարձր ժամանակ ինչ էր ասել,

դրա համար չերկարացրի:

- Չեմ ուզում տեղում դոփել, ընկեր գեներալ, ուզում եմ էլի

գիտելիքներ ստանալ, դեռ ջահել եմ, գուցե պետք գա:

- Հա,- ասաց,- լավ գաղափար է, հարգում եմ քո որոշումը: Լավ է,

որ հիմա ես ասել, քանի որ ակադեմիայից մոտս հյուր կա, Գագարինի

- 225 -

անվան ավիացիայի ակադեմիայի թիկունքի կաֆեդրայի պետի

տեղակալ գնդապետ Ռոգաչովը, Նիկոլայ Նիկոլաևիչը: Քեզ

կծանոթացնեմ նրա հետ, ինքը քեզ կօգնի:

Գեներալ Խոխլունովը 44 տարեկան էր ու հետս շատ մտերիմ էր։

- Բայց մի բան էլ ասեմ, որ իմանաս,- շարունակեց նա։- Առանց

ակադեմիայի էլ մինչև փոխգնդապետ առաջ կգնաս, իսկ գնդապետի

կոչում կտան, թե չէ՝ չգիտեմ, նույնիսկ եթե ակադեմիա էլ ավարտես:

Այդ ժամանակ դեռ չգիտեի ինչ նկատի ունի գեներալը, բայց

միայն երկար տարիներ հետո հասկացա, թե ինչի մասին էր խոսում,

բայց այդ տարիներին դեռ պարզամիտ էի, հավատով ու եռանդով լի,

կարծում էի, թե դեռ շատ մեծ հաջողությունների կհասնեմ

ծառայության մեջ:

Ինչպես խոստացել էր, հաջորդ օրը Խախլունովը ծանոթացրեց

ինձ գնդապետ Ռոգաչովի հետ: Մի հաղթանդամ տղամարդ էր,

տարիքով հիսունին մոտ: Մի շաբաթ միասին էինք, ինչ խնդիրներ

ուներ Սամարայում, օգնում էի լուծել: Երբ մտերմացանք, հրավիրեցի

նաև տուն, ինչպես վայել էր պատվավոր հյուրի համար, սեղան

պատրաստեցինք մեր բարեկամներով: Շատ գոհ մնաց մեր հյուրը և

խոստացավ, որ ամեն ինչ կանի, որպեսզի մի հայ զինվորական էլ

բարձրագույն ռազմական կրթություն ստանա և «լրացնի բանակի հայ

մտավորականների թիվը»: Այդպես էլ ասաց:

Ես էլ իմ կողմից խոստացա՝ երբ հաջող հանձնեմ քննություններս

ու ընդունվեմ, մի լավ խնջույք կկազմակերպեմ: Այդ տարիներին

առանց դրան չէր լինում. այդպես էր ընդունված:

Դրանից հետո սկսեցի պատրաստել փաստաթղթերս և անցնել

բժշկական զննումներ՝ որոշելու ծառայության համար իմ առողջության

պիտանիությունը: Փաստաթղթերս ուղարկելուց հետո սկսեցի

պատրաստվել քննությունների: Իմ ընկեր սպաներից մեկը՝

փոխգնդապետ Բարբաշովը, որը նոր էր ավարտել այդ նույն

ակադեմիան, ինձ հատկացրեց իր մասնագիտական առարկաներ

կոնսպեկտները, որոնք մանր ձեռագրով արտագրեցի մի երեք ամսվա

ընթացքում, լրացնելով երկու 96 թերթանոց տետրեր ու սկսեցի

ուշադրությամբ սերտել բոլոր թեմաները: Եթե այդ առարկայից հինգ

ստանայի, այլևս մնացած քննությունները հանձնելու կարիք չէր լինի:

Մտադրվել էի հեռակա բաժնում ընդունվել, բայց ասացին, որ

հեռակա բաժնում ընդամենը 7 հոգի պիտի ընդունվեն, ու

հրաժարվեցին փաստաթղթերս ընդունել: Բարբաշովը խորհուրդ տվեց

մեկնել Մոսկվա և տեղում լուծել հարցերը: Նա տվեց ինձ թիկունքի

- 226 -

ամբիոնի պետի մյուս տեղակալի տվյալներըն ու ասաց՝ ազգությամբ

թաթար է և շատ լավ մարդ է, դիմիր իրեն՝ կօգնի:

Գարնանը մեկնեցի Մոսկվա, այնտեղից էլ Մոնինո, որտեղ

գտնվում էր Գագարինի անվան Ռազմաօդային ակադեմիան:

Հանդիպեցի գնդապետ Գաբդուլինի հետ, որն ինձ վրա լավ

տպավորություն թողեց որպես ինտիլիգենտ: Պարզվեց նաև, որ

հեռակա բաժին ընդունվողների քանակն արդեն 30 է, բայց ինձ չէին

ուզում վերցնել:

- Իսկ ինչու՞,- հարցրի,- նույնիսկ գնդապետ Ռոգաչովն էր

խոստացել, որ կօգնի:

- Ռոգաչովը,- ասաց,- արտասահման է մեկնում ծառայելու... Իսկ

թե ինչու քեզ չեն ուզում վերցնել, երևի ինքդ էլ կռահում ես... Բայց ես

անպայման կօգնեմ, որ փաստաթղթերդ վերցնեն: Իսկ քննություններին

պատրաստվի՛ր, շատ խիստ է լինելու:

Թե ինչ նկատի ուներ գնդապետը «կռահելու» պահով, ավելի խոր

գիտակցեցի երբ արդեն ընդունվել էի ակադեմիան, ընդամենը մի

քննություն «հինգով» հանձնելուց հետ, երբ հաջորդ տարի եկա սեսիայի

քննություններ հանձնելու:

1996 թվի ամռանն էր: Ինչ-որ տոնի կապակցությամբ

ակադեմիայի «լսողներին» հավաքել էին տոնական հավաքաժողովի:

Կարծեմ Ռուսաստանի անկախության տոնն էր, հունիսի 11-ին:

Ելույթ էր ունենում ակադեմիայի պետ, գեներալ-գնդապետ

Կոզլովը: Ելույթի կեսին շեղվեց թեմայից ու սկսեց քննադատել

ակադեմիայի լսողներին՝ հարբեցողության համար, հետո սկսեց

քննադատել ռուսներին՝ մասսայական հարբեցողությունների համար

ու՝

- Այդ ամենի մեղավորը, որ մեր ռուս ժողովուրդը վեր է ածվել

հարբեցող ալկաշների, դա կովկասյան վայրի ժողովուրդներն են,

ինչպիսիքը հայերն ու վրացիներնը, այդ վայրենիները, որոնք դեռ նոր

են իջել ծառերից, իրենց շահերի համար էժան սպիրտով խմիչքներ են

պատրաստում ու թունավորում, փչացնում մեր քաղաքակիրթ ազգին:

Իսկ դուք էլ, - դիմեց սպաներին,- հիմարների պես շարունակում եք

խմել, այդ ցեցերի գրպանը լցնելով ձեր ընտանիքների ապրելու

միջոցները:

Այդ ելույթն այնքան ինձ վրդովեց իր լկտիության

հանդնգնությամբ, որ տեղից ելա ու փորձում էի մոտենալ ամբիոնին ու

խայտառակել այդ ստոր գեներալին:

- 227 -

- Այդ ու՞ր, այդ ու՞ր ես գնում,- այս ու այն կողմից վրա տվեցին մեր

դասախոսները, որոնք նստած էին մեր շարքում:

- Հիմա այդ ապուշին ցուց կտամ, թե ովքեր են վայրենիները...

- Նստի՛ր, նստի՛ր, պետք չէ,- շշնջացին ու զգուշորեն քաշեցին

թևս,- մենք էլ գիտենք, որ հիմարություններ է դուրս տալիս,

ուշադրություն մի՛ դարձրու նրա խոսքերին:

Ստիպված նստեցի, բայց հոգիս չխաղաղվեց: Մի քանի տարի

առաջ, երբ դեռ ԽՍՀՄ-ը չէր փլուզվել, այդպիսի խոսքերի համար

կարելի էր խիստ պատժել նրան՝ ազգային խտրականության համար,

վռնդել բանակից, կուսակցության շարքերից, անգամ դատի տալ ու

բանտարկել: Իսկ հիմա նա ու նրա նման շովինիստ սրիկաներն իրենց

վերելքն էին ապրում: Ու դա դեռ նոր պաշտոնյաների գործելակերպի

սկիզբն էր, բացվել էր նրանց զազրելի դեմքերն ու փթած հոգիները:

«Երկաթե վարագույրի» փլզվելուց հետո, փլվել էին նաև խորհրդային

կայսրության ոչ միայն «բարձրագույն նվաճումները», ինչպիսինը

ինտերնացիոնալիզմն էր, այլև ընկել էին «եղբայրական ժողովրդների»

և նրանց ներկայացուցիչների դիմակները, որոնք առանց դիմակի էլ

իրենց արդեն շատ լավ էին զգում:

Իսկ խնջույքը, որ խոստացել էի, կազմակերպեցի դեռ

ընդունվելուց հետո: Տնից հրավիրեցի կնոջս ևս՝ մի երկու օրով: Մեր

դասախոսները, ինչպես և Ռոգաչեվը, որ դեռ արտասահման չէր

մեկնել, շատ գոհ էին:

- Այդպիսի ճոխ սեղան վաղուց չէինք տեսել,- ասացին,- ուղղակի

անհավանական է թվում, թե երկուսովդ որքան շուտ ու համերաշխ

կազմակերպեցիք այս ամենը...

9 հոկտեմբեր 2014 թ.

Մոլախոտն ու կակաչի թուփը

Մորս զոհվելուց հետո հայրս շատ էր կոտրվել, մարդկանց հետ

քիչ էր շփվում ու միշտ խոր կսկիծի մեջ էր: Առողջական վիճակն էլ լավ

չէր, հալվել մաշվել էր: Բժշկի չէր ուզում հաճախել: Օրերով տնից դուրս

չէր գալիս, ասես էլ էն Համայակը չէ, ով ապրում էր գյուղի ու

մարդկանց հոգսերով: Գյուղի ջու՞րն էր կտրվել, լու՞յսն է անջատվել,

- 228 -

գյուղի ճանապա՞րհն է քանդվել՝ առաջինը ինքն էր արձագանքում.

հավաքում էր մարդկանց ու, իր առաջնորդությամբ, տեղում լուծում էին

հարցերը: Իսկ հիմա՝ չէ՛, էլ ինքը չի, մի ուրիշ մարդ է և իրենից միայն

հուշեր էին մնացել:

Պատերազմը շուտով ավարտվեց, ավելի ճիշտ՝ երկարատև

հրադադար սկսվեց: Պետությունն ինչ-որ չափով սկսեց աջակցել

տուժած ընտանիքներին: Պատերազմական գործողությունից մեր

տունը շատ էր տուժել, ամենուր՝ սկսած կտուրից ու պատերով վար,

տարբեր տրամաչափի գնդակների անցքեր էին: Անձրևոտ օրերին

ջուրը տանիքից տան ներսն էր թափվում: Գյուղի ամենից շատ

վնասված և տուժած տունն էր: Երբ մարդիկ սկսեցին նյութական ու

ֆինանսական օգնություններ ստանալ, հարևանների ու գյուղացիների

խորհրդով հայրս էլ դիմեց ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչություն՝

օգնության խնդրանքով, որպեսզի վերանորոգի տունը: Երկար սպասեց՝

պատասխան չեկավ: Էլի գրեց ու՝ ոչ մի պատասխան: Մի քանի

դիմումից հետո, երբ էլի անտեսեցին խնդրանքը, սրտի խորքում

վիրավորված, վերադաս օրգաններին դիմեց ու վերջում ավելացրեց.

«Ախր մինչև ե՞րբ պիտի տանջվենք այդ մոլախոտերի ձեռքին, ե՞րբ ենք

ազատվելու այդ մոլախոտերից»:

Դրանից հետո երկար սպասել չտվին, շտապ կանչեցին

Ասկերանի շրջանի վարչություն, ղեկավարի մոտ: Պաշտոնյան խիստ

վիրավորված էր հորս վերջին տողերից.

- Այդ դու՞ք եք մեզ «մոլախոտեր» անվանել,- հորս դրական

պատասխանից հետո վրդովված շարունակեց.- բա դա մեզ սազու՞մ է,

մենք ղեկավարեցինք, մեր արյան գնով ես երկիրը պահեցինք, իսկ դուք

հիմա մեզ վիրավորում, «մոլախոտ» եք անվանում:

- Բա ո՞նց չանվանեմ, որ մի անգամ իմ դիմումներին հարկ

չհամարեցիք պատասխանել: Ես էլ կինս կորցրի այդ պատերազմի

ժամանակ, կրտսեր որդիս պատերազմի հաշմանդամ է, մի՞թե չէր

կարելի մի երկու տող գրել, ասենք՝ «հնարավորություն չունենք, կամ

կօգնենք, կամ չենք օգնի»,- պատասխանեց հայրս:

- Լա՛վ, լա՛վ,- զրույցը մեղմեց պաշտոնյան,- եկեք բարիշենք, ախր

բոլորս էլ հայ ենք, սովորական ընտանիքներից սերված: Դե որ եկել եք,

մի բան կանենենք, կօգնենք:

Չգիտեմ, էլ ինչ խոսեցին, ինչ թեմաների շուրջ, բայց պաշտոնյաին

հաջողվեց համոզել հորս վերցնել քառասունհինգ հազար դրամ ու

խոստացավ, որ էլի կօգնի, միայն թե էլ չգանգատվի: Միամիտ մարդ,

վերցրեց առաջարկած գումարն ու տուն եկավ:

- 229 -

Մի քանի օրից հետո քույրս պատմեց, որ ինչ որ կասկածելի

տղամարդ էր թափառում մեր տան մոտերքը: Մի քանի օր էլ անցավ, ու

հանկարծ, տան մոտ հայտնվեցին ինչ-որ ոստիկաններ,

հայտարարեցին որ խուզարկման պիտի ենթարկեն մեր տունն ու տան

տարածքը: Իբր դիմում կա հորս վրա, որ թմրաբույսեր է աճեցնում:

Տան վերևի բոստանում մի կակաչի թուփ կար, որը երկար

տարիներ փարթամ աճում էր ու որի սերմերից մայրս ու տատս

թխվածքներ էին թխում, կամ էլ ցանում էին հացի երեսին: Այդ թփից

ինքս էլ մանկուց բազմիցս անգամ սերմեր էի հավաքել: Երբեմն բռովս

մեկ բերանս էի լցնում ու ծամում, շատ համով էր ու զարմանում էի, որ

դրան թմրանյութ էին անվանում:

Վերջապես գտան այդ թուփն ու ակտ կազմեցին, որից հետո

քրեական գործ հարուցեցին ու հորս ձերբակալեցին: Գործը փակեցին

միայն 45 հազար ռուբլի կաշառք ստանալուց հետո:

Աստվածայն պարզամտություն. հայրս այդպես էլ չջոկեց, որ դա

այն նույն 45 հազար դրամն էր, որ «հոգատար» պաշտոնյան

«օգնություն» էր տվել՝ տունը վերանորոգելու համար:

Այդ պատմությունն ինձ շատ ուշ պատմեցին, տեղյակ չէի: Մի օր

պատերազմում զոհված ընկերոջս Վահանի եղբայր Արթուրն իրենց

տուն հրավիրեց, ոստիկանության փոխգնդապետ էր: Սեղանի շուրջը

նստած էին տարբեր աստիճանի ոստիկան սպաներ: Մի կապիտան

հետս շատ մտերիմ ու երկար զրուցեց տարբեր թեմաներով:

Երբ տուն եկա եղբորս հետ, հարցրեց ինձ.

- Գիտե՞ս ով էր այդ կապիտանը, ով հետդ մտերիմ խոսում էր:

- Չէ, որտեղի՞ց գիտեմ, չտեսա՞ր որ նոր ծանոթացա:

- Դա այն ոստիկանն էր, ով հայրիկի վրա քրեական գործ էր

բացել:

Մնացի ապշած, և բարկացած ասացի եղբորս.

- Իսկ ինչու՞ այդ մասին ինձ այնտեղ չասացիր, որ թքեի այդ

անամոթ սրիկայի երեսին:

- Դե՛, գիտեի, որ կռիվ ես սարքելու, դրա համար էլ չասացի,-

մեղավոր ժպտաց եղբայրս:

12 փետրվար 2014 թ.

- 230 -

Շամպայն Նոր տարվա համար

Մեր բաժնի հերթապահությունները բաժանող սպան՝

փոխգնդապետ Օսիպենկոն, միակ մորուքավոր սպան էր մեր

զորամասում, մի օր հարցրեց.

- Հաջորդ ամսին ե՞րբ քեզ հերթապահության նշանակեմ՝ ամսի

սկզբի՞ն, թե՞ վերջին:

- Իհարկե վերջին,- ասացի: Ինքն էլ լավ տեղյակ էր, որ

սովորաբար ամսի վերջի հերթապահություններն էի միշտ վերցնում:

- Ամսի երեսունմեկին կգնա՞ս հերթապահության:

- Իսկ ի՞նչ տարբերություն երեսունմեկին թե երեսունին, ամսի

վերջ է, էլի, ուրեմն կգնամ:

Օսիպենկոն պատասխանս ստանալուց հետո խորամանկ ու

բազմանշանակ ժպտաց:

- Լավ, ուրեմն գրում եմ քեզ ամսի երեսունմեկին, հո չէ՞ս ուզենա

հետո փոխել հերթապահության օրը:

- Ո՛չ,- ասացի ու զարմացած էի նրա ավելորդ հարցերով:

Հետո միայն պիտի իմանայի թե ինչու էր Օսիպենկոն այդքան

լուրջ հետաքրքրվում իմ որոշումով: 1995 թվի նոյեմբեր ամսին էր:

Միայն դեկտեմբերի վերջում ինձ համար պարզ դարձավ, որ

հերթապահությունս Նոր տարվա գիշերը պիտի լիներ: Չնայած մեր

բաժնում երկու ամուրի ջահելներ կային և կարող էր իրենց այդ օրը

նշանակել, բայց խորամանկությամբ ու իմ միամտության պատճառով

նրան հաջողվեց խցկել ինձ այդ հերթապահությանը, քաջ տեղյակ

լինելով, որ ընտանիքի տեր եմ ու այնքան էլ հաճելի չէր այդ տոն օրն

անցկացնել ընտանիքից առանձնացած:

Տնեցիներն իմանալով իմ հերթապահության մասին, դժգոհ էին ու

խնդրեցին միջոցներ ձեռնարկեմ հերթապահությունս փոխելու, բայց

դա անել չարժեր, քանի որ արդեն խոստացել էի ու հակառակ դեպքում

մեր բաժնից մի ուրիշը պիտի գնար և դա կավարտվեր ավելորդ

կոնֆլիկտով:

Նոր տարուց մի քանի օր առաջ էլ ինձ խնդրանքով դիմեց մեր

բաժնի փոխգնդապետ Պոստնիկովը:

- Չե՞ս կարող ինձ օգնել: Նոր տարում շատ հյուրեր եմ տանս

ընդունելու ու առնվազն մի արկղ «շամպուսիկ» է ինձ պետք, մի

խանութ կա, ուզում եմ այնտեղից ամսի երեսունին էժան վերցնեմ,

ավտոմեքենայովդ չե՞ս օգնի տուն տանել:

- 231 -

«Շամպուսիկ» ասելով Պոստնիկովը նկատի ուներ շամպայն

գինին: Մի քիչ ինձ համար տարօրինակ էր, մի քանի շիշ շամպայնի

համար հատուկ ինչ-որ խանութ ճանապարհվել, թե ինչ է մի քանի

ռուբլի ես տնտեսում, բայց քանի որ իր համար դա շատ կարևոր էր,

ասացի՝

- Եթե պետք է, Ալեքսանդր Եվգենևիչ, ուրեմն կգնանք, ոչ մի

արգելք չեմ տեսնում:

Բայց Պոստնիկովը դեռ մտահոգված էր:

- Հաստա՞տ կգաս, հույսս կարող ե՞մ քեզ վրա դնել: Իմացիր, որ

երեսունը վերջին օրն է, հետո էլ չեմ հասցնի ու հյուրերս կմնան առանց

խմիչքի:

- Հաստատ,- ասացի,- կարող եք չկասկածել: Ամսի երեսունմեկին

էլ ես հերթապահության մեջ կլինեմ առավոտից, այնպես որ՝ միակ

հարմար օրն էլ ամսի երեսունն է: Մի մտահոգվեք, եթե անգամ

«աշխարհի վերջն» էլ գա, ձեր «շամպուսիկը» տեղ կհասցնեմ:

Դեկտեմբերի երեսունին վաղ առավոտյան պիտի գնայի

ավտոմեքենաս վարձով հարթակից վերցնելու, տնից շատ չէր հեռու:

Երբ դուրս եկա փողոց, նկատեցի, որ եղանակը կտրուկ փոխվել

էր, երեկոյան անձրևախառն ձյուն էր, իսկ գիշերը եղանակը խիստ

ցրտել էր ու ճանապարհները լրիվ սառցակալել էին:

Երբ հասա ավտոմեքենայիս մոտ, նկատեցի, որ ապակիներն էլ

ծածկված էին սառույցի հաստ շերտով: Փորձեցի բացել մեքենայի

դուռը, բայց պարզվեց, որ բանալիները թողել էի տանը: Առաջին

անգամն էր, որ անուշադրության պատճառով բանալիները մոռանում

էի: Հետ դարձա տուն ու բերեցի բանալիները: Շարժիչը հազիվ սկսեցի

աշխատացնել, ցրտից շատ դժվար միացավ: Փակեցի դուռ, իսկ երբ

նորից ուզում էի բացել այն, չէր բացվում, պատահականորեն դռան

«գաղտնի արգելակը» սեղմել էի: Ստիպված նորից տուն վերադարձա

երկրորդ բանալիների հետևից: Ավտոմեքենայի դուռը բացելուց հետո,

նկատեցի, որ մոռացել էի վառարանի տաք օդը բաց թողնել, որ

ապակիների սառույցը հալվի, քանի որ այդ վիճակում անհնարին էր

մեքենա վարելը: Միացրի վառարանի տաք օդն ու երբ մի կերպ

սառույցը հալվեց, նոր նկատեցի որ դիմացի ապակին ողջ երկայնքով

մեկ ճաք էր տվել: Նախկինում մի չնչին վնասվածք կար ապակու վրա,

որից էլ տաք օդից անսպասելի ճաքվեց, մեծացավ: Ինչ-որ մի

անտեսանելի ուժ ասես խանգարում էր ինձ, չէր թողնում, որ

ճանապարհս շարունակեմ:

- 232 -

Երբ արդեն փողոցներով դանադաղ ու զգույշ առաջ էի ընթանում,

ամենուրեք ավտովթարների էի հանդիպում, ճանապարհները խիստ

սայթաքուն էին, վտանգավոր: «Ամառային» ավտոդողերով, որոնք

ձմեռային ճանապարհների համար ոչ պիտանի էին, մի կերպ

հարմարվել ու արդեն երեք անփորձանք ձմեռ էի անցկացրել:

Հազիվ մի կերպ զորամաս հասա: Ճաշի ժամանակ որոշեցինք

մեկնել խանութ, շամպայն գնելու: Իջնում էինք մեր զորամասի

«Երաշևսկովո» փողոցով դեպի վար. խիստ թեք ճանապարհ էր ու

ճանապարհի վրա ձյան սառցակալած երեք խոր ակոս: Մեր մեքենայի

անիվները շարժվում էին աջ ու միջին ակոսներով: Շուտով ներքևից մի

«ՈՒԱԶ»՝ ութտեղանոց, մարդատար ավտոմեքենա հայտնվեց,

շարժվում էր մեր դեմ՝ ևս միջին ու մեր կողմից ձախ ակոսով: Որպեսզի

չընդհարվենք, փորձեցի սեղմել արգելակը, բայց մեքենան սահնակի

պես սկսեց ներքև սահել: Մի քանի անգամ էլ փորձեցի ղեկը աջ

պտտելով դուրս գալ ակոսներից, ոչինչ չստացվեց, ակոսները խոր էին,

անիվները թեքված էլի ներքև էին սահում: Սկսեցի լույսերով ու

ձայնային ազդանշաններով զգուշացնել դիմացից բարձրացող

մեքենային: Մեզ ուշ նկատելով, ՈՒԱԶ-ը սկսեց աջ թեքվել ու արդեն

համարյա դուրս էր եկել միջին, մեր ընդանուր ակոսից, երբ իր հետևի

ձախ «բամպերի» ծայրը, որը ցցված եղջյուր էր հիշեցնում, կպավ

ավտոմեքենայիս դիմացի ձախ լամպին: Լամպը ջարդելուց հետո

պատռեց նաև դիմացի ձախ թևի թիթեղը, կարգին վնաս հասցնելով

մեքենային: Ընդամենը մի քանի սանտիմետրի պատճառով չհաջողվեց

խուսափել ավտովթարից:

Դա իմ առաջին ավտովթարն էր, որը մնաց միակը տասնյակ

տարիներ մեքենա վարելու ժամանակ: Հակառակ կողմին ոչ մի

պահանջ չներկայացրի, թեկուզ բոլոր դեպքերում, «երթևեկության

կանոնների» համաձայն, ներքևից բարձրացող մեքենան պիտի զիջեր

ճանապարհը: Պարզ էր, որ վարորդը առանձին մեղք չուներ, եթե

չհաշվեինք, որ ուշ էր մեզ նկատել: Շամպայնն առնելուց ու թողնելուց

հետո մեկնեցի տուն, որպեսզի մեքենան թողնեմ կացավայրում:

Չհասած մեր հարթակի մոտ, ճանապարհի մի թեք հատվածում

մեքենան էլի սայթաքեց և ընկավ ճանապարհի եզրի մի իջվածք: Հանելն

անհնարին էր, մինչև մի բեռնատար չգտա, որի միջոցով էլ հաջողվեց

դուրս քաշել ավտոմեքենաս:

Վերջապես ավտոմեքենան թողնելուց հետո տուն մեկնեցի

հանգստանալու, քանի որ մյուս օրը հերթապահության պիտի գնայի:

Ծանր ու հոգնեցուցիչ օր էր, արկածներով լի:

- 233 -

Այդ օրը հասկացա նաև, որ մեր տված խոստումները երբեմն մեզ

վրա ավելի թանկ են նստում, քան նրանցից ստացած օգուտը: Բայց

մինչև չկատարես խոստումներդ, այդ մասին չես իմանա, իսկ եթե

չկատարես՝ վնասն էլ ավելի մեծ կլինի:

15 սեպտեմբեր 2014 թ.

Աներևակայելի երազներ

«Իրականության մեջ ամեն ինչ այնպես չէ, ինչպես իրականում»

Անտուան դե Սենտ-Էքզյուպերի

Դեռ Սամարայում էի ծառայում: 1995 թիվն էր: Կեսգիշերին

արթնացա նոր տեսած երազիս տպավորության տակ: Ասես այնքան էլ

կարևոր բան չէի տեսել, բայց այնքան հստակ երազ էր, որ ինձ թվում էր,

թե տեսիլ էր: Տեսա, թե ինչպես կայարանում տոմսարկղի մոտ

կանգնած գնացքի տոմս էի ուզում գնել, որ գործուղման մեկնեմ:

Մանրակրկիտ տեսա կիսաբաց տոմսարկղի լուսափեղկը,

տոմսավաճառուհու դեմքը, կողքի պատից կախված ավտոմատ

հեռախոսը: Պիտի տոմս առնեի, բայց չէի առնում, սպասում էի:

Սպասում էի մեր հարևան ծառայության սպաներից մեկին՝ մայոր

Էդուարդ Վալիուլինին: Երկար սպասեցի, բայց հենց էդուարդը

հայտնվեց, քնից իսկույն զարթնեցի:

Այս ի՞նչ տարօրինակ երազ է, մտածեցի: Ժամը երեքն անց էր,

հետո քիչ ուշ էլի քուն մտա: Երբ վաղ առավոտյան զարթնեցի, դեռ այդ

տարօրինակ երազը չէի մոռացել: Հետո մեկնեցի ծառայության:

Շաբաթ օր էր: Սովորաբար շաբաթ օրերը մենք չէինք աշխատում,

բայց այդ օրը, ինչպես և նախորդ շաբաթ, հրամանատարը կարգադրել

էր շաբաթ օրն էլ ծառայության դուրս գալ:

Մինչ մեր բաժնի պետ, գնդապետ Բուլավան գնաց վերադաս

ղեկավարությունից հրահանգներ ստանալու մեր օրվա աշխատանքի

առումով, որոշեցի երազս պատմել մեր աշխատակիցներին ու բաժնի

սպաներին: Բոլորս մի մեծ աշխատասենյակում էինք աշխատում՝ մոտ

ութ հոգով:

- 234 -

Երբ երազս պատմեցի, ավելացրի նաև, որ իմ շաբաթօրյա

երազները միշտ կատարվում են և հավանական է, որ ինձ գործուղման

ուղարկեն՝ Վալեուլինի հետ:

- Չէ՛, հա՜,- ընդհատեց նյութական սպասարկման բաժանմունքի

պետ, փոխգնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը,- ե՞րբ ես տեսել, որ

շաբաթ օրերը որևէ մեկին գործուղման ուղարկեն: Հանգստա՛ց, դա

ընդամենը երազ է:

Քիչ հետո աշխատասենյակ մտավ մեր պետը, գնդապետ

Բուլավան, որ մի բարի ու ժպտերես անձնավորություն էր:

- Երկու նորություն կա, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ, որի՞ց սկսեմ,-

խորամանկ ժպիտով դիմեց բոլորիս:

- Վատի՛ց, վատի՛ց սկսեք,- արձագանքեցին այս ու այն կողմից:

- Այսօր կապիտան Օհանջանյանը պիտի գործուղման մեկնի,-

ապա դիմեց ինձ,- գնա փաստաթղթերը շտաբից ստաց, հետո

հանձնարարությունը կտամ:

- Իսկ լավ նորությունը ո՞րն է,- հույս ունեի, որ այդ ամենը

կատակ է։

- Մենակ չես գնում, էդիկը, Վալեուլինն էլ է քեզ հետ լինելու: Մեր

աշխատակիցները մնացել էին ապշած, մեկ ինձ են նայում, մեկ մեր

պետին:

- Հը՛, ի՞նչ է պատահել, ի՞նչ եք այդպես ինձ նայում,- դիմեց

Բուլավան:

Պոստնիկովն էլ, թե՝

- Չեմ հասկանում, այդ կատակը վաղօրոք էի՞ք մտածել:

- Ի՞նչ կատակ,- ավելի զարմացած հարցրեց Բուլավան:

- Լա՛վ,- ասացի,- ես մինչև գնամ փաստաթղթերը ստանալու,

երազս Ալեքսանդր Վասիլևիչին էլ պատմեք։

Պարզելուց հետո, թե ուր եմ գնում և ինչ նպատակով, առա

գործուղման համար պատրաստ ճամպրուկս, զանգեցի տուն,

զգուշացրի մերոնց ու մեկնեցի կայարան: Մինչ այդ Վալեուլինը

մոտեցավ ու ասաց, որ քիչ ուշ ինքն էլ կգա կայարան:

Երբ մտա տոմսարկղների դահլիճն ու մոտեցա միակ

զինվորականների համար աշխատող պատուհանին, զարմանքիս չափ

չկար: Նույն երազիս մեջ տեսած ցուցափեղկը, նույն գույները, նույն

դեմքով տոմսավաճառուհին ու կողքի պատից կախված ավտոմատ

հեռախոսը... Գժվելու չափ տարօրինակ էր այդ ամենը: Իսկ երբ հարցրի

իմ ուզած տոմսը, ասաց, որ դեռ տոմսեր չկան: Ահա և նույն

սպասողական վիճակը:

- 235 -

Զանգեցի մեր ծառայություն ու հայտնեցի, որ դեռ տոմսեր չկան:

Մերոնք զինվորական կոմենդանտի միջոցով սկսեցին աջակցել

տոմսերի հարցում, մինչև հարցերը չլուծվեցին: Բայց տոմս չէի առնում,

սպասում էի Վալեուլինին, որ միասին մի խցում վերցնենք տեղերը:

Շատ երկար սպսեցի: Հետո եկավ Վալեուլինն ու ասաց, որ ինքըչի

գալիս գործուղման, իր հարցերը արդեն հեռակա լուծել է, տուն է

մեկնում, իսկ ես առա տոմսս ու մեկնեցի:

Երևի չպատմեի երազիս մասին իմ աշխատակիցներին, եթե

համոզված չլինեի, որ երազս կկատարվեր, քանի որ դա արդեն առաջին

դեպքը չէր: Իսկ առաջին անգամ իմ շաբաթային կատարվող երազների

մասին իմացա դեռ ռազմական ուսումնարանում: Երբ մեզ ուղարկեցին

ուսումնարանի ակումբը հավաքելու, բարձրացել էի բեմը ավլելու ու

պատահական դաշնամուր տեսա անկյունում: Մոտեցա նվագելու: Երբ

մատներով անցնում էի դաշնամուրի ստեղներով, ասես թե

կայծակնային մի պատկեր անցավ իմ հիշողության միջով: Իրոք այդ

գիշեր երազումս նվագում էի դաշնամուրի վրա ու երբ արթնացել էի,

առաջին միտքը, որ ծագել էր իմ գլխում՝ «է՛ս դաշնամուրը որտեղի՞ց

հայտնվեց երազիս մեջ»: Ահա, խնդրեմ, սա էլ դաշնամուրը: Օրը շաբաթ

էր, այդ օրը ինչպես մեզ մոտ էին ասում «ՊԽԴ»-ի (պարկատնտեսական

օր) օրն էր ու զբաղվում էին «գեներալնիյ» հավաքա-րարությունով:

Հետո դեռ շատ երազներ եղան, որոնք հայտնվում էին անգամ իմ

կյանքի վճռական ու ճակատագրական պահերին ու օգնում էին ճիշտ

որոշումներ ընդունելու: Ասես երազների միջոցով զգուշացնում էին

ինձ, իսկ շատերի համար հանելուկ էր մնում, որտեղի՞ց էի

տեղեկացված որոշ հարցերի մասին։

Կյանքում երազներից բացի շատ գաղտնի նշաններ ու

զգուշացումներ էլ են լինում, որին հարկավոր է ուշադրություն

դարձնել, բայց ոչ բոլորն են լուրջ ընդունում այդ ամենը կամ էլ

կարողանում հասկանալ այդ նշանների իմաստը: Թերևս հարկավոր է

հասկանալ մի պարզ բան, որ կյանքում պատահականություններ չեն

լինում, ինչպես նաև՝ ինչ մենք փնտում ենք, կարող ենք գտնել մեր

ներսում...

5 սեպտեմբեր 2014 թ.

- 236 -

Մանկության համը

Սամարայում ապրած տարիները իրոք մեր կյանքի ամենից

անապահով ու ծանր տարիներն էին:

Երբ որդիս՝ Տիգրանը, մանուկ էր, երբեմն պաղպաղակ էր

խնդրում գնելու: Ցուցափեղկի մոտ տանելով, հարցնում էի, թե որն էր

ուզում՝ տեղադրված բազմազան պաղպաղակներից: Միշտ ընտրում էր

ամենից էժանը: Զարմանում էի: Հարցնում եմ՝

- Իսկ ինչու՞ դա ընտրեցիր:

- Հայրի՛կ, փող չունենք:

Ոչ մի կերպ չէր հաջողվում ուրիշ պաղպաղակ առնել:

Երբ մեծացավ, էլի պաղպաղակ էի առնում: Կրկին ցույց էր

տալիս, որ էժանից առնեմ: Ասում էի.

- Իսկ հիմա ինչի՞ ես էլի այդ էժանը ջոկում, տես ինչքան համով

պաղպաղակներ կան, միթե՞ հիմա էլ փող չունենք:

- Չէ, հայրիկ,- ասում էր,- ես դրանք եմ սիրում, դրանք ամենից

համովն են...

Այսօր որդիս 24 տարեկան դարձավ: Շնորհավորում եմ և

ցանկանում եմ երկար և երջանիկ կյանք: Ցանկանում եմ նաև, որ երբևէ

իր ապագա մանուկները ունենան ավելի երջանիկ մանկություն...

5 հոկտեմբեր 2014 թ.

Գլխացավեր

1996 թվականի սկզբից նորից մեծ փոփոխություններ սկսվեցին

մեր շտաբում: «Ռեզերվների և կադրերի պատրաստության

հրամանատարությունը» կամ, ինչպես ասում էինք, «ԿՌՊԿ»-ն սկսեցին

կրճատել: Առաջին կրճատումները սկսեցին հենց մեր բաժնից: Բանը

հասավ նրան, որ մեր բաժինը նորից բաժանմունք դարձավ և, ինչպես

նախկին հին ու բարի ժամանակներում, բաժանմնունքում նորից

մնացինք երկուսով, ես ու նախկին պետս՝ Ալեքսանդր Վասիլևիչ

Բուլավան, որ հասցրել էր արդեն գնդապետի կոչում ստանալ:

- 237 -

Նորից աշխատում էինք միասին՝ հանգիստ ու համերաշխ, և

հասցնում էինք ժամանակին կատարել մեր բաժնի առջև դրված բոլոր

խնդիրները:

Ամռան սկզբին մեկնեցի ակադեմիայի սեսիային: Երեք ամիս

ակադեմիայում մնալուց հետո, երբ ետ վերադարձա, արդեն աշնան

սկիզբն էր։ Պարզվեց որ իմ պաշտոնն էլ էին կրճատել: Նորից

ճակատագիրը կանգնեցրեց ինձ անորոշության առաջ՝ ինչպե՞ս

շարունակել ապրել: Բանակից դուրս գալու իմաստ չկար, քանի որ

դեռևս թոշակ չէի ստանում ու դժվար թե այդ տարիներին հաջողվեր

կարգին աշխատանք գտնել։ Պետք էր ակադեմիան ավարտել:

Ստիպված ցանկություն հայտնեցի տեղափոխվել մի այլ քաղաք, քանի

որ մեր զորամասում ոչ մի պաշտոն չկար իմ մասնագիտությանը

համապատասխան: Բոլոր բաժիններում էլ կրճատումներ էին:

Խնդրեցի, որ հնարավորություն տան ծառայել «օբատօ»

զորամասում, որի մասին ակնարկում էր մեր հրմանատարը։ Գիտեի,

որ դա ծանր փորձություն է և ոչ բոլորը կցանկանային ծառայել

այդպիսի զորամասերում, բայց համառ ցանկություն ունեի անցնելու

այդ բանակային կյանքի դպրոցը ևս:

Աշնան վերջին առաջարկեցին երկու պաշտոն՝ մեկը Վոլգոգրադի

մոտ, Կոտելնիկովո ավանի ռազմական օդանավկայանում, որպես

«օբատօ»-ի հրամանատարի նյութերի մատակարարման տեղակալ, իսկ

մյուսն էլ Չելյաբինսկի Շագոլ ավանում գտնվող «օբատօ»-ի շտաբի

պետ-հրամանատարի տեղակալ պաշտոնը: Շտաբի պետը «օբատօ»-ի

ամենից ծանր ու պատասխանատու պաշտոնն էր, որի համար էլ հենց

դա ընտրեցի՝ ծառայության մեծ փորձ ձեռք բերելու համար: Չնայած

Չելյաբինսկն ավելի անբարենպաստ կլիմայական գոտում էր գտնվում,

քան Վոլգոգրադը, Ուրալյան լեռների հետևում և հաշվում էր որպես

Հարավային Ուրալ, բայց հանաքով միշտ ասում էին. «լավ է ծառայել

Հյուսիսային Կովկասում, քան թե Հարավային Ուրալում»: Սակայն ես

ընտրեցի դժվար ճանապարհը, քանի որ երբեք չէի խուսափել

դժվարություններից:

Եթե հարցնեին, թե որոնք են Սամարայում ապրած տարիների իմ

ամենից անմոռանալի հուշերը, ես միանշանակ կասեի՝ գլխացավերը:

Հենց Սամարայում էլ ձեռք բերեցի այդ անտանելի հիվանդությունը,

որը տարիներ շարունակ մեծ անախորժություններ էր պատճառում

ինձ:

Սկսվեց 1995 թվականի սկզբին, ձմռանը՝ որպես սուր

ռեսպիրատոր հիվանդություն, որը գործուղման ժամանակ

- 238 -

ճանապարհներին մրսելուց էր թե այլ էր պատճառը, բայց հետո

բարդություն տվեց և վեր ածվեց խրոնիկ հիվանդության:

Առավոտները աշխատանքի մեկնելիս հարբածի պես օրորվում

էի, կողմնորոշումս ցրվել էր: Բայց ավելի անտանելին ցավերն էին ու

հիշողությանս թուլացումը: Սկսեցի մոռացկոտ դառնալ, շատ բաներ

մոռանում էի ու ոչ մի կերպ չէի կարողանում հիշել: Դրա համար ամեն

ինչ գրի էի առնում, որ չմոռանամ: Ինչպես ասում են՝ «Լավ է ունենալ

բութ մատիտ ու գրի առնել, քան թե սուր հիշողություն»:

Երկարատև զննումները ոչինչ չտվեցին, ոչինչ չհայտնաբերեցի,

բայց անտանելի ցավերը շարունակվում էին: Միակ «դեղը», որ օգնում

էր, հետո նկատեցի, դա օղին էր: Եթե ինչ-որ միջոցառման ժամանակ

խիստ մեծ քանակությամբ օղի էի խմում, մյուս օրը ցավերը

անհետանում էին ու մի քանի օր մոռանում էի ցավերի մասին: Բայց

եթե հանկարծ մի երկու բաժակ օղի խմեի, այսինքն քիչ քանակությամբ,

ցավերն ավելի էին սաստկանում: Դրա համար էլ խուսափում էի

փոքրիկ միջոցառումներից ու «ֆուրշետներից»: Ժամերով գլխի ցավերի

մասին գրքեր էի կարդում ու բուժման ոչ մի հնարք չէի գտնում:

Այդ ցավերը սկսեցին միայն մեղմանալ, երբ արդեն

տեղափոխվեցի Չելյաբինսկում ծառայելու և համարյա թե բուժվեցի մի

փոքրիկ հրաշքի միջոցով, որին դժվար թե շատերը հավատան: Դա

արդեն ուրիշ պատմություն է, կապված Սրբերի և հավատքի հետ:

Իսկ շատ տարիներ հետո, Եկատերինբուրգում աչքս բուժելու

ժամանակ հանդիպեցի մի ծեր սպայի. զորացրված փոխգնդապետ էր,

թոշակային տարիքի: Նույն գլխի ցավերի մասին սկսեց ինքն էլ

պատմել, թե ինչպես սուր ռեսպերատորային վարակից հետո

բարդություն էր տվել ու մի ամսից ավել բուժվում էր հոսպիտալի

նյարդերի բաժնում և այդպես էլ չկարողացան իրեն բուժել: Ինքն էլ ևս

քայլում էր հարբածի պես տատանվելով ու ոչ մի դեղ չէր օգնում:

- Ու գիտե՞ս բուժվելու ինչ դեղ գտա, որը միակն էր, որ օգնում էր

ինձ ցավերս մի քիչ թեթևացնել:

Մինչ այդ, որ ես ոչինչ չէի պատմել իմ նախկին գլխի ցավերի

մասին, ասացի.

- Գիտեմ, թողեք ձեր պատմությունն էլ ես շարունակեմ: Մեծ

քանակությամբ օղի էիք խմում և հաջորդ օրը անցնում էր:

Ծերունին ապշել էր.

- Իսկ դա որտեղի՞ց իմացար,- հարցրեց խիստ զարմացած:

- Ես էլ մի քանի տարի տառապել էի այդ գլխացավերից,- ասացի,-

բայց հիմա մեծ քանակությամբ օղի խմելու կարիք չկա, մի դեղահաբ

- 239 -

«Մովալիսն» էլ, որը «նեստերոիդ» դեղերի խմբին է պատկանում,

հերիքում է, որ երկար ժամանակ այդ ցավերը չզգամ:

2009 թվականին միայն մագնիտառեզոնանսային տոմոգրաֆի

միջոցով զննումների ժամանակ պարզվեց, որ իրոք այդ

հիվանդությունը անհետևանք չէր անցել ու որոշ հետքեր էր թողել:

Խորհուրդ տվեցին մի տարի հետո անպայման նորից զննվել, ինչպես

ասում են՝ «դինամիկայում», որոշելու համար՝ շարունակվո՞ւմ է, թե՞

կանգ է առել: Մի տարի հետո երկրորդ զննումից պարզվեց, որ դեռ

լուրջ վտանգ չի ներկայացնում իրենից:

Իմ հարցին, թե ի՞նչն էր պատճառը այդ վնասվածքների, բժիշկն

ասաց.

- Նախկինում ծանր վիրուսային հիվանդություն եք տարել:

Այդ գլխացավերը ծանր հետևանքներ թողեցին իմ հիշողության

վրա, որն ամենից թանկագին իմ ունեցվածքն էի համարում: Շատ

ավելի հետաքրքիր բաներ կարող էի հիշել ու պատմել, բայց, ավաղ, դեռ

չի հաջողվում: Ժամանակի ընթացքում գուցե հաջողվի վերհիշել նաև

ուրիշ դրվագներ իմ կյանքից: Պատճառներից մեկն էլ հենց դա էր, որ

որոշեցի լարել հիշողությունս և գրի առնել իմ հուշերը, որոնք դեռ չեմ

կորցրել, քանի որ չգիտեմ հետագայում ինչեր դեռ կարող են պատահել:

10 հոկտեմբեր 2014 թ.

- 240 -

Ա. Վերելք «օբատօ»-ի ճահճուտից

- 241 -

Ա. Վերելք «օբատօ»-ի ճահճուտից

Հանրակացարանում

1997 թվականի հունվարի 14 –ին գնացքով Չելյաբինսկ հասա:

Խիստ ցուրտ էր: Կայարանում ինձ դիմավորեց, համարյա իմ տարիքի,

մի երիտասարդ զինվորական: Ավիացիայի տեխնիկական բաճկոնով

էր, առանց ուսադիրների, դրա համար էլ հարցրի, ո՞վ է ինքը:

Երիտասարդը ժպտաց բազմանշանակ ու հարցրեց.

- Իսկ ի՞նձ չես ճանաչում:

Փորձեցի մտաբերել, բայց այդպես էլ չհիշեցի:

- Մայոր Պետրովն եմ, անունս Վալերա է, զորամասի

հրամանատարի տեղակալն եմ դաստիարակչության գծով: Մի տարի

առաջ ես էլ էի Սամարայում ծառայում, Կրյաժի ռազմական

օդակայանում, առանձին վաշտի հրամանատարի տեղակալն էի:

Հաճախ մեզ մոտ էիր գալիս տարբեր հարցերով:

Պետրովին այդպես էլ չհիշեցի, բայց քանի որ ինքն էլ էր

Սամարայից, արդեն հաճելի էր՝ շատ ընդհանուր ծանոթներ ունեինք:

Նա ասաց, որ ինձ համար հազիվ էր տեղ վերցրել հանրակացարանում՝

մի սենյակ են հատկացրել ընտանիքիս համար: Այնպիսի

հպարտությամբ ներկայացրեց, որ ինձ թվաց թե «հինգաստղանոց»

հյուրանոցային համար է:

Շուտով հասանք «ՉՎՎԱԿՈՒՇ»-ի գորոդոկը կամ, ինչպես ասում

էին, տասնմեկերորդ գորոդոկը, որը դեռ վաղուց գիտեի, մի քանի

անգամ գործուղման էի եկել և համարվում էր մեր ԿՌՊԿ-ի

զորամասերից ամենից բարգավաճը: Իմ դուրն էլ էր շատ գալիս,

գտնվում էր Չելյաբինսկի հյուսիս արևմտյան ծայրամասում և

ամառային օրերին սիրուն ու կանաչապատ ավան էր՝ հին ու նոր

շենքերով, փակ տարածքում:

Հանրակացարանը գտնվում էր գորոդոկի կենտրոնում, որտեղ և

գտնվում էր փոստը: Հանրակացարանը կամ ինչպես ասում էին՝ «տուն

№7»-ը, մի հին ու վիթխարի, չորս հարկանի շենք էր՝ իր կենտրոնական

մասով և աջ ու ձախ կողմից ձգվող երկու թևերով:

- 242 -

Բարձրացանք աջ թևով չորրորդ հարկ, որտեղ իմ սենյակն էր: Ոչ

միայն սենյակի տեսքն էր սարսափելի, այլև նաև նրա ողջ շրջապատն

ու, առավել ևս, նրա բնակիչները: Երևում էր, որ լավ հարբեցողներից

են, քաղաքացիական զորամասի աշխատողներ ու ցածր աստիճանի

զինվորականների ընտանիքներ:

Մի ընդհանուր միջանցք էր, զուգարանն ու խոհանոցը՝ մի քանի

սենյակների բնակիչների համար: Մռայլ ու քերված պատերով,

թափվող գաջով: Երևում էր, որ շատ վաղուց այդտեղ նորոգման

հարցերով ոչ ոք չէր զբաղվել:

Իմ սենյակում, որպես կահույք բերել էին մի զինվորական

մետաղե հին մահճակալ, տումբա և աթոռակ: Պահարան անգամ չկար,

պատին մի երկու խփած մեխ գտա, որից էլ կախեցի զինվորական

շինելս ու կիտելը:

Ծառայությունից հետո ուշ էի վերադառնում, սնվում էի

զորամասի օդաչուների ճաշարանում: Ոչ մի զբաղմունք չկար, շատ

ձանձրալի ու անտանելի վիճակ էր: Հետս մի փոքրիկ հեռուստացույց

էի բերել տնից, շուտով սկսեցի մխիթարվել այդ տարիների անհամ

սերիալներից մեկով «Սանտա Բարբարա» էր կոչվում, որը նայում էր

զոքանչս՝ մեր տանը: Միացնում էի այդ սերիալները, նույնիսկ ուշադիր

չէի դիտում, այնքան որ ծանոթ մարդկային դեմքեր էին, և ինձ թվում էր,

թե մտքով տուն եմ տեղափոխվել: Այդ տարիներին դեռ բջջային

հեռախոսներ գոյություն չունեին: Հազվագյուտ էի տուն զանգում, այն էլ

ներքին ռազմա-հեռահար կապով: Տնեցիներից համարյա թե կտրված

էի:

Շուտով սկսեցի ջանքեր գործադրել այդ սենյակից

տեղափոխվելու համար, հարևանները համը շատ էին հանում,

անընդհատ հարբեցողների գոռգոռոց էր միջանցքում, զուգարանը

մշտական կեղտի մեջ, ու թվում էր, թե ինչ-որ մարդանման

տարօրինակ արարածների անհասկանալի մոլորակ էի ընկել:

Չելյաբինսկի «Չվվակուշ» կոչվող ռազմական բարձրագույն

ավիացիայի շտուրմանների ուսումնարանը՝ մեր զորամասի, ինչպես

նաև ուսումնական ավիացիայի գնդի վերադաս զինվորական

հրամանատարությունն էր, որին էլ իր հերթին մեր զորամասն էր

մատակարարում նյութատեխնիկական միջոցներով: Խնդրեցի մեր

հրամանատարությանը, թույլատրել ուսումնարանի հյուրանոցը

տեղափոխվելու, շատ սպաների թույլ էին տալիս, բայց ինձ մերժեցին, և

ես հասկացա, որ զորամասի շտաբի պետն իրենց համար ոչ մի գին ու

հեղինակություն չունի: Այստեղ հարգում էին ոչ թե մարդկանց, այլ

- 243 -

պաշտոնները, և ինչքան բարձր էր պաշտոնը, այնքան էլ բարձր էր

«հարգանքը»:

Մի քանի շաբաթ այդ սենյակում մնալուց հետո մեր

հանրակացարանի տնօրենի աջակցությամբ հաջողվեց տեղափոխվել

հանրակացարանի ձախ թևի երկրորդ հարկը, որտեղ սպաներ էին

ապրում: Տնօրենն ասաց, որ այդ սենյակում հնարավոր չի ապրել,

խիստ ցուրտ է, անկյունային սենյակ էր՝ հյուսիսային կողմից ու

ստվերոտ տեղ: Սակայն ես որոշեցի տեղափոխվել, քանի որ նախկին

իմ հարևաններից, նրանց գիշերային խնջույքներից, բարձրաձայն

երաժշտությունից ու անտեղի կռիվներից արդեն հոգնել էի:

Սենյակում իրոք անհնարին էր քնել, խիստ ցուրտ էր, որի

պատճառով զորամասից մի երկու էլեկտրական ջեռուցող սարք բերեցի

ու հազիվ տաքացնում էի սենյակը: Երկու ամսից հետո միայն, երբ

եղանակները սկսեցին տաքանալ և սենյակն էլ արդեն ապրելու համար

համեմատաբար պիտանի էր, կնոջս ու որդուս տեղափոխեցի ինձ մոտ:

Մարտ ամիսն էր:

Մի քանի ամիս հետո հաջողվեց ավելի տաք սենյակ

տեղափոխվել՝ իմ միջոցներով կարգին նորոգելուց հետո: Սենյակը

հազիվ 4 մետր երկարությամբ էր և 3 մետր լայնությամբ էր, որտեղ

հիմնական տարածքը զբաղեցնում էին մեր ու երեխայի

մահճակալները: Սենյակում մի փոքրիկ սեղան էր, փոքրիկ սառնարան

և մի թմբիկ, որի վրա էլեկտրական սալիկ էր՝ կերակուր պատրաստելու

համար: Այս թևում առանձին խոհանոց չկար, միայն մի զուգարան ու

լվացվելու սենյակ: Լողանալու տեղ էլ չկար հանրակացարանում: Ինձ

հաջողվել էր պայմանավորվել մեր կաթսայատան պետի հետ,

կաթսայատան լողասենյակում լողանալու համար:

Առավոտները, քանի որ շատ վաղ էի զարթնում ծառայության

գնալու համար, ինքս էի նախաճաշ պատրաստում, որը սովորաբար մի

բաժակ չինական «Ռոլտոն» լապշա էր, որի վրա էլեկտրական թեյնիկով

եռացրած ջուր էի լցնում և հինգ րոպեում արդեն պատրաստ էր: Այդ

կերպ նախաճաշ պատրաստելը հնարավորություն էր տալիս քիչ

աղմուկ հանել, որպեսզի մերձավորներիս չարթնացնեմ մեր փոքրիկ

սենյակում: Իսկ երբ նախաճաշում էի, սենյակում խիստ լռություն էր

տիրում, աշխատում էի ավելորդ աղմուկ չհանել, լույսն էլ չէի վառում:

Մի օր նախաճաշի ժամանակ, կիսաքուն վիճակում վեց

տարեկան որդիս բացում է աչքերն ու՝

- Эй, что за урод тут чавкает?! (Է՛յ, այս ի՞նչ այլանդակ է այստեղ

չմչմփացնում):

- 244 -

Չէր պատկերացնում, որ ես կարող էի մթության մեջ

նախաճաշեի: Ծիծաղս զսպել էլ չկարողացա, այնքան ծիծաղեցի, որ

կինս էլ արթնացավ:

Հանրակացարանի այս թևում էլ հանգիստ չէր: Ամենից

անտանելին մի փոխգնդապետ էր՝ Ցեպլակով ազգանունով ու նրա

կինը, որոնք երկուսով ապրում էին հարևան սենյակում: Ցեպլակովը

մոտ քառասունհինգին տարեկան մի դասախոս էր, ուսումնարանում

կարծեմ պատմություն էր դասավանդում, կինն էլ հաշվապահ էր:

Երկուսն էլ շատ կռվարար ու խառնակիչ էին։ Մեր հարևանները սրանց

«վամպիրներ» էին անվանում, քանի որ, ինչպես ասում են, բոլորի

«արյունը խմում էին»:

Ամեն օր մեր հարկում կռիվներ էին սարքում անտեղի բաների

համար, և երբ մարդիկ հունից դուրս էին գալիս, սրանք շատ գոհ

մտնում էին իրենց սենյակը:

Մեր դիմացի սենյակում մի ջահել ենթասպա կին էր ապրում,

Իրինա անունով՝ ամուսնու և փոքրիկ աղջնակի հետ: Փոքրիկ աղջիկը

հազիվ չորս տարեկան լիներ, սիրում էր թռվռալ միջանցքում և դրանով

խիստ ջղայնացնում էր Ցեպլակովի կնոջը: Մի անգամ, երբ փոքրիկը

անցնում էր այդ կնոջ մոտով, անտեղի ու անսպասելի ձեռքի ապսեով

խփեց երեխայի դեմքին, ու դա այն պահին, երբ աղջկա մայրը սենյակի

ներսից բացում էր դուռը և տեսնում այդ ամենը:

Միջանցքում ծեծկռտուք է սկսվում. աղջկա մայրը սկսում է քաշել

սրա մազերից ու ոտի տակ տալ անհավասակշռված կնոջը, և երբ

օգնության է հասնում նրա փոխգնդապետ ամուսինը, դուրս է գալիս

նաև աղջկա հայրը, որն էլ իր հերթին սկսում է ծեծել նրա ամուսնուն:

Մի լավ ծեծելուց հետո միայն, որոշեցի իրարից անջատել. շատ տեղին

էր, չէի շտապում:

Մի առավոտ էլ պիտի ծառայության գնայի: Ուզում էի լվացվել ու

թրաշվել ընդհանուր ծորակի մոտ: Ծորակի ջուրը բարակ էր:

Ցեպլակովը, տեսնելով, որ սպասում եմ, սկսեց էլ ավելի դանդաղացնել

իր գործը: Սպասելու այլևս ժամանակ չկար, ես էլ հարևան ծորակը

բացեցի ու սկսեցի լվացվել:

- Չես տեսնու՞մ, որ ես եմ լվացվում,- գոռաց ինձ վրա:

- Հետո ի՞նչ, որ դուք եք լվացվում ,- ասացի,- ծորակներն էլ, ջուրն

էլ ընդհանուր են, ինչպես տեսնում եմ, չեք շտապում, իսկ ես ուշանում

եմ:

Լեզվակռիվ սկսեց ինձ հետ, որ մինչ այդ մեզ հետ չէր խառնվում:

- 245 -

- Ձեզ նմաններն այնքան են մեր երկիրը լցվել, թափվել, որ ձեր

պատճառով մեզ էլ աշխատավարձ չի հերիքում,- զրույցին այլ ընթացք

տվեց հումանիտար առարկաների դասախոսը, որը երբեմնի

կոմունիստ էր ու, հավանական է, ինտերնացիոնալիզմի լենինյան

սկզբունքներն էր քարոզում:

Քանի որ այդ թեման իմ ամենից զզվելին էր ու միշտ ջղայնացնում

էր ինձ, ասացի.

- Ձենդ կտրի՛ր, ապո՛ւշ, թե չէ հիմա էլ ինձնից ծեծ կուտես, ոնց

նախորդ օրը կերար մյուս հարևաններից:

Որից հետո այլևս ոչինչ չասաց, լուռ ու մունջ հեռացավ՝

չավարտելով մինչև վերջ լվացվելը: Դրանից հետո էլ սրա կինը սկսեց

լարվել մեր ընտանիքի դեմ: Անիմաստ կռիվներ էր սարքում իմ կնոջ

հետ, թե ինչու՞ է լվացքը կախում ու չորացնում միջանցքի

ծայրամասում, այլ ոչ թե մեր սենյակում, որտեղ ապրում ենք: Իբր

շնչահեղձ է լինում, այն դեպքում, երբ ինքն ամեն առավոտ միջանցքում

իր մազերին այնքան լաք էր փչում բալոնով, որ իրոք ամբողջ հարկի

բնակիչներն էին շնչահեղձ լինում նրա լաքի հոտից: Իսկ մինչ այդ մեր

լվացքը ոչ մեկին չէր խանգարում: Տեսնելով, որ ոչ մի արդյունքի չի

հասնում, գնաց լվացքի համար ուսումնարանի ղեկավարությանը

գանգատվելու: Ուսումնարանի ղեկավարությունն էլ քաջ տեղյակ էր,

թե ինչպիսի պայմաններում ենք ապրում, ոչ միայն լվացք չորացնելու

տեղ չկար, այլև շատ ու շատ հարմարություններ չկային այդ

հանրակացարանում:

Երկու տարի ապրեցինք այդ անտանելի պայմաններում,

բազմաթիվ փորձեր արեցինք այլ բնակարան գտնել, բայց ապարդյուն:

Բնակարանների հարցը շատ դժվար էր, հարյուրավոր սպաներ

բնակարաններ չունեին ու բոլորն էլ փորձում էին բնակարաններ ձեռք

բերել այդ գորոդոկում:

Միայն երկու տարուց հետո հաջողվեց բնակարան գտնել ու

հանգիստ շունչ քաշել հանրակացարանի առօրյայից: Երբեք այդպիսի

անտանելի կենցաղային պայմաններում չէինք ապրել ու մոտիկից

չէինք տեսել ու ծանոթացել մեր հարևանների նիստ ու կացին,

ամենօրյա վեճերին, կռիվներին, խնջույքներին, որն ավելի շատ ոչ թե

հանրակացարան էր հիշեցնում, այլ սովորական գժանոց:

14 հոկտեմբեր 2014 թ.

- 246 -

Ծառայություն աղբանոցից

Հանրակացարանում տեղավորվելուց հետո հաջորդ օրը, ինչպես

ընդունված էր, տոնական զգեստով ներկայացա զորամասի

հրամանատարին: Հանդիպումը տեղի ունեցավ տեխնիկական վաշտի

զորանոցում: Աթոռակի վրա նստած, ուրախ ինչ-որ բան էր պատմում

քառասունի մոտ մի տղամարդ, չաղլիկ, հաստ վզով, մոնղոլոիդի

դեմքով ու խորամանկ աչքերով, շրջապատված տարբեր

զինվորականներով: Ինքն էլ Պետրովի պես տաք մորթով բաճկոն էր

հագել, հատուկ օդաչուների համար, առանց ուսադիրների: Ասացին, որ

նա է մեր հրամանատարը, փոխգնդապետ Գերմանովը: Երբ

ներկայացա հրամանատարին, շատ հանգիստ դիմավորեց և ասաց, թե

ուրախ է, որ վերջապես շտաբի պետ են ուղարկել, մի տարուց ավել է

զորամասում շտաբի պետ չկա, իսկ մեր սպաներից թույլ չէին տալիս

նշանակելու:

Առաջին հայացքից զորամասն ինձ կոլխոզ հիշեցրեց,

զինվորականների հարաբերությունները կանոնադրությունից

բավականին հեռու էր: Իրար «դու»-ով էին դիմում, հազվագյուտ էին

զինվորական ողջույն տալիս, ինչպես ընդունված էր զինվորականների

մոտ, զինվորների, ինչպես նաև սպաների արտաքին տեսքը չէր

համապատասխանում ընդունված չափանիշներին:

Հասկացա, որ այդ զորամասում կարգավորելու շատ գործեր կան:

Իսկ երբ շտաբում ծանոթացա գործերին և փաստաթղթերին, պարզ

դարձավ, որ վիճակն էլ ավելի վատթար է: Երկար ժամանակ ոչ ոք

հիմնական մարտական ու մոբիլիզացիայի և նման այլ

փաստաթղթերով չէր զբաղվել: Շտաբի նախկին պետն էլ, հենց ինքը՝

Գերմանով Լեոնիդ Պավլովիչն էր եղել: Խոստացավ, որ իրոք

փաստաթղթերը վատ վիճակում են, ժամանակը չէր հերիքում, դրա

համար էլ շատ բաներ չէր հասցրել կատարել: Հպարտացավ միայն իր

արած հիմնական գործով, որ շտաբի պատուհանների կեսը

մետաղաձողերով փակել է՝ պահպանելու նպատակով: Բայց դեռ չէր

հասցրել մյուս կեսն էլ փակել, նորոգել կտուրը, զուգարանը, սպաների

դասասենյակը և այլն:

Երբ հարցրի՝ իսկ որտե՞ղ է իմ տեղակալը, ասաց, որ կապիտան

Բրյուխովսկիխն ուսումնարանի թիկունքի պետ գնդապետ Ռադչուկի

հրամանով գործուղվել է ուսումնարան և այնտեղ թիկունքի պետի

փաստաթղթերն է կարգի բերում: Երկու ամիս չտեսա նրան, մինչև

- 247 -

չպարզվեց, որ նա ոչ թիկունքի պետի մոտ էր աշխատում, ոչ էլ մեզ

մոտ: Թիկունքում ասում էր, որ զորամասում է, իսկ զորամասում էլ

ասում էր, թե թիկունքում է:

Առաջին անգամ նրան հանդիպեցի ավտոպարկում: Մի

փոքրավուն, մանկական դեմքով, որը փոքրիկ խոզի մռութի էր

նմանվում, բայց տարիքով ինձնից մի քիչ մեծ երիտասարդ էր: Ինքն էլ՝

առանց ուսադիրների, տեխնիկական բաճկոնով, ինչ-որ անձնական

գործ էր անում, իսկ մոտն ինչ-որ շուն էր թրև գալիս: Երբ մոտենում էի,

շունը հաչելով հարձակվեց վրաս:

- Շունդ դեն պահիր,- ասացի,- կկծի:

- Այդ շունը քեզ նմաններին չի սիրում, - ասաց,- կարող է և կծի:

- «Քեզ նմաններին» ասելով, ի՞նչ նկատի ունես,- հարցրի:

Գիտեր, որ զորամասի շտաբի պետն եմ ու իր անմիջական պետը,

բայց լկտիությամբ շարունակեց:

- Սևերին...

- Սուկին սըն,- ասացի,- այսուհետև կիմանաս, թե ով է սևը,

նեգրի կյանք քեզ կապահովեմ, դե մարշ շտաբ, էլ երբեք այստեղ առանց

թույլտվության չերևաս: Կանոնավոր կհագնես համազգեստդ և, ինչպես

հարկն է, կներկայանաս ինձ:

Այդ օրվանից շատ խստապահանջ էի նրա նկատմամբ և ոչ մի

ավելորդ քայլ չէի թողնում, որ կատարի:

Մյուս օգնականս էլ ավագ լեյտենանտ Վլադիմիր Կասյանովն էր,

շարքայինների բաժնի պետը: Գոհ չէր, որ ինձ էին շտաբի պետ

ուղարկել, հույս ուներ, որ իրեն պիտի նշանակեին: Բայց շուտով այդ

մասին մոռացավ և բարեխղճորեն իր գործն էր անում: Ե՛վ որպես սպա,

և՛ որպես մարդ, կարգին անձնավորություն էր, գուցե և դա էր

պատճառը, որ շտաբի պետ չնշանակեցին...

Մեր զորամասը ծանրաբեռնված էր հազար ու մի խնդիրներով

սկսած տնտեսական և տեխնիկական հարցերից մինչև ֆինանսական,

պահակային, օդանավակայանի ամենօրյա պատրաստման,

ինքնաթիռների սպասարկման և այլ գործերով: Իրոք շատ դժվար էր

այդպիսի զորամասում կարգ ու կանոն պահպանելը, երբ ամեն մի

վաշտ իր առանձին աշխատելու ռեժիմն ուներ և ամեն օր փոխվում էր:

Ավիացիայում «օբատօ»-ն ղեկավարելը միշտ համարվում էր շատ բարդ

խնդիր: Ինչպես հրամանատարս էր ասում. «Ա՜յ, նայի՛ր: Ինչը բարձր է

կաթսայատան ծխնելույզից, դա պատկանում է ավիացիայի գնդի

հրամանատարին, իսկ ծխնելույզի ծերից ներքև ինչ կա, ես եմ

պատասխան տալիս»:

- 248 -

Մեր զորամասը մատակարարում էր ուսումնական ավիացիայի

գնդին: Մատակարարում էինք սնունդ, զինվորական հագուստ,

վառելիք, բնակարանների շահագործման ունեցվածք, ինքնաթիռների և

կապի տեխնիկայի, ավտոմեքենաների պահեստամասեր, զենք ու

զինամթերք և այլն: Եթե օրը 24 ժամ էլ աշխատեինք, էլի ժամանակը չէր

հերիքի:

Ուրբաթ օրերին ճաշից հետո ուսումնարանի ղեկավարությունը

հավաքում էր բոլոր զորամասերի հրամանատարական անձնակազմին

և հաշվետվություն էինք տալիս անցած շաբաթվա ընթացքում

կատարած գործերի մասին: Հետո նոր խնդիրներ էին դնում մեր առջև՝

կատարելու:

Դեռ երեք ամիս հազիվ լիներ, որ կատարում էի շտաբի պետի

պարտականությունները: Մի ուրբաթ օր, խորհրդանիստի ժամանակ

վեճ սկսվեց, թե ով է մեղավոր, որ զորամասերը աղբը թափում են ոչ թե

աղբարկղներում, այլ որտեղ պատահի: Որոշեցին պատժել

մեղավորներին: Թիկունքի պետ գնդապետ Ռադչուկը մի երկու

կեղտոտ ծրար հանեց ու ասաց, իբր մեր զորամասի զինվորների

ծրարներ են ու այդ պատճառով այսուհետև մեր զորամասը պիտի

պատասխանատու լինի ուսումնարանի տարածքում գտնվող բոլոր

աղբակույտերի համար: Այդ օրն էլ հանձնարարեց, որ զորամասի «նոր

շտաբի պետը» անձամբ պիտի ղեկավարի տարածքի աղբակույտերի

հավաքումն ու զեկուցի իրեն:

Ոչ մի զորամասի շտաբի պետի պարտականությունների մեջ

երբեք չեն ներառվել այդպիսի հարցեր /պահանջներ/, այդ գործի

անմիջական պատասխանատուն հրամանատարի թիկունքի պետն է

կամ, ինչպես ասում էին, նյութատեխնիկական մատակարարման

տեղակալը: Իսկ զինվորների աշխատանքը պարտավոր էին հսկել

բաժնի հրամանատարը և նման ցածր դասակարգի հրամանատարներ,

մինչև վաշտի հրամանատար: Մեր հրամանատարը ինձ յոթ զինվոր

հատկացրեց և որոշեց որ ես պիտի ղեկավարեմ նրանց՝ աղբը

հավաքելու համար, ասես թե բաժնի հրամանատար սերժանտ եմ: Դա

ավելի շուտ նվաստացնելու նպատակ էր հետապնդում, քան թե

գործնական խնդիր:

Երբ խորհրդակցությունից հետո ղեկավարում էի աղբակույտերի

հավաքումը, մեր զորամասի բոլոր զինվորականներն անցնում էին ու

ծիծաղում վրաս, որ այդպիսի նվաստացուցիչ գործ են հանձնարարել

շտաբի պետին: Ասես թե մեկը հատուկ բոլորին հայտարարել էր այդ

մասին:

- 249 -

Երբ կարգի բերեցի ուսումնարանի տարածքը, որին բոլորովին

ուրիշ զորամաս էր պատասխանատու, գնացի զեկուցելու թիկունքի

պետ գնդապետ Ռադչուկին, որ իր հանձնարարությունը կատարված է:

Ինքն էր կարգադրել այդպես, զեկուցել՝ անձամբ:

Ուսումնարանի ողջ անձնակազմը խիստ վախենում էր գնդապետ

Ռադչուկից, ընդհուպ մինչև բոլոր զորամասերի հրամանատարները:

Աշխատում էին աչքին չերևալ: Շեկ մազերով ու սուր բեղերով, սուր

քթով էր ու ինձ ավելի շատ Չույկովի ոտանավորի տարականն էր

հիշեցնում, որից բոլոր կենդանիները վախենում էին: Շատ չարն էր,

բոլորի վրա կատաղած գոռգոռում էր: Միայն ուսումնարանի պետ

գեներալ մայոր Վիշնյակովին էր լսում, նույնիսկ ուսմնարանի պետի

մյուս ութ տեղակալների հետ բոլորովին չուներ: Իրեն ավելի բարձր էր

դասում: Հեռախոսի համարն էլ սատանայական 666 էր...

Երբ մտա թիկունքի պետի նախասենյակը, որը գտնվում էր

ուսումնարանի շտաբի շենքում, տեսա մի արտասավոր պատկեր:

Գնդապետ Ռադչուկը ծնկաչոք ինչ-որ բան էր խնդրում մի ջահել

աղջկա, հնարավոր էր և թեթև խմած լիներ:

Երբ ինձ տեսավ, առանց ելնելու, գոռաց վրաս.

- Ինչի՞ ես եկել, ի՞նչ ես ուզում:

- Ընկեր գնդապետ, զեկուցում եմ, ձեր հրամանը կատարված է,

բոլոր աղբակույտերը հավաքված են...

Դեռ խոսքս չէի ավարտել, գոռաց վրաս.

- Պաշո՛լ տը նա ...

Ամբողջ իմ ծառայության ընթացքում, սկսած ուսումնարանից

երբեք ոչ մի հրամանատար կամ սպա այդ տոնով ինձ հետ խոսած

չկար, էլ ուր մնաց այդպես վիրավորեին: Առաջին միտքը, որ ծագեց,

մոտենալ ու քացով զարկել բերանին ու այնքան ուժեղ որ տեղում

սատկի: Բայց մի պահ զսպեցի ինձ ու չուզեցի աղջկա մոտ ծեծել, խիստ

զայրացած դուրս եկա ուսումնարանի շտաբից: Քիչ էր ամբողջ օրվա

աղբակույտերի հավաքման նվաստացումը, առ քեզ, հիմա էլ ավելի

սարսափելի նվաստացում, որը կուլ տալ չէի պատրաստվում:

Կյանքում առաջին անգամ չարաբաստիկ միտք ծագեց իմ գլխում,

սատկացնել շան պես ու դա արդեն վճիռ էր, որից էլ չէի կարող

նահանջել...

Երբ մոտենում էի մեր շտաբին, հանդիպեցի մեր զորամասի

հրամանատարին:

- Հը, հավաքեցի՞ր աղբակույտերը, Ռադչուկին զեկուցեցի՞ր-

հարցրեց:

- 250 -

- Հավաքեցի և զեկուցեցի,- ասացի,- բայց քո անասուն պետին

ասա, եթե մինչև առավոտ չգա ու նույն կերպ ծնկաչոք իմ առջև

ներողություն չխնդրի, շան պես սատկացնելու եմ...

Գերմանովն այստեղ վախեցավ ու խնդրեց պատմեմ, թե ինչ է

պատահել: Ինչպես կար, այնպես էլ պատմեցի: Մտահոգված գնաց

ուսումնարանի շտաբ:

Երեկոյան զգուշացրի կնոջս, որ եթե որևէ բան պատահի, նա

մեկնի Սամարա՝ քրոջ մոտ։ Կինս էլ էր մտահոգվել, բայց ասացի՝ այդ

մասին վաղը կիմանանք:

Առավոտյան հրամանատարս ասաց.

- Գնանք շտաբ, քեզ սպասում են:

Գնացինք: Իր կաբինետում Ռադչուկը մենակ էր: Սկսեց ծնկի

իջնել: Ասացի.

- Դա պարտադիր չէ:

Խոնարհվեց, համբուրեց ձեռքս ու խեղճ-խեղճ ասաց.

- Շատ եմ խնդրում, ներիր: Մեզ ձեզ հետ մի համեմատիր, որ մի

քիչ խմում ենք, կորցնում ենք մեր լրջությունը, հիմարանում ենք: Մեր

խոսքերին պատասխան չենք տալիս...

- Լավ,- ասացի,- եկեք մոռանանք այդ մասին...

Այդ օրը խիստ ճակատագրական էր ինձ համար. միայն Աստված

գիտեր թե ինչով կարող էր ավարտվեր այդ ամենը, եթե Ռադչուկն իր

բնավորությանը բնորոշ՝ թարսվեր /հակառակվեր/: Բայց որոշումս

բոլոր դեպքում կկատարվեր...

Հետո իմացա, որ ջահել աղջիկը ուսումնարանում ծառայող

ենթասպա է, իր սիրուհին էր, որի պատճառով թողեց իր կնոջն ու երկու

աղջիկ երեխաներին ու ամուսնացավ նրա հետ: Դա արդեն ուրիշ

պատմություն է:

15 հոկտեմբեր 2014 թ.

Թիկունքի պետի վրդովմունքը

Լարվածությունը ծառայության մեջ չէր նվաղում: Կարճ

ժամկետում զորամասի շտաբի պետի պաշտոնում հաջողվեց շատ

օգտակար գործեր անել: Աշխատում էի վաղ առավոտից մինչև ուշ

գիշեր, շատ հաճախ՝ անգամ մինչև գիշերվա ժամը երեքը: Մենակ չէի,

ինձ ընկերակցում էր դաստիարակության գծով զորամասի

- 251 -

հրամանատարի տեղակալ մայոր Պետրովը: Այդ ժամանակ Վալերայի

հետ շատ մտերիմ ընկերներ էինք:

Վալերան շատ խորամանկ էր, ամեն ինչի տեղյակ, և շատ բան

կար նրանից սովորելու: Ցերեկները զորամասի ավտոպարկում երբեմն

զբաղվում էր իր ավտոմեքենայի նորոգմամբ, որի համար իր կաբինետի

հեռախոսին զուգահեռ գիծ էր անցկացրել բոքսը, որտեղ էլ աշխատում

էր: Երբ իրեն զանգում էին, տպավորություն էր սստեղծվում, որ միշտ

տեղում է: Իսկ երեկոյան մնում էր շտաբում, զբաղվում իր

փաստաթղթերով:

Մի օր թիկունքի պետն իմացավ Վալերայի զուգահեռ հեռախոսի

մասին, բռնացրեց տեղում, հեռախոսալարերը կատաղած կտրտեց,

հեռախոսն էլ տարավ իր հետ:

Մի տարվա մեջ արդեն կարգի էի բերել բոլոր կարևոր

փաստաթղթերը, նորոգել էի շտաբի կտուրը, բոլոր պատուհաններին

վանդակաճաղեր էի տեղադրել, շտաբի փայտե դուռը վերափոխել էի

երկաթե դուռով, նորոգել էի զուգարանը, մարտական

պատրաստության դասարանը: Այդ դասարանը երգով էինք նորոգում

ես ու իմ երկու հերթապահ զինվորները, որի համար չէի խնայել իմ

տնային գործիքները:

Մի տարվա մեջ արդեն ցույց տալու շատ բան կար: Երբ

Մոսկվայից, պաշտպանության նախարարությունից եկան մարտական

և մոբիլիզացիայի փաստաթղթերը ստուգելու, գոհ էին մնացել, ի

տարբերություն ուսումնարանի թիկունքի նմանատիպ

փաստաթղթերից: Երբ իրենց դժգոհությունը հայտնեցին թիկունքի պետ

Ռադչուկին, որ իր փաստաթղթերը վատթար վիճակում են, և ասացին՝

գնացեք տեսեք, թե ինչպես են կատարել ձեր ենթակա զորամասում։ Դա

նոր հարված էր նրա հեղինակությանը, որից հետո էլ ավելի գազազեց

ինձ վրա:

Այն դեպքից հետո թեկուզ թիկունքի պետը բացեիբաց ինձ հետ

չէր ընդհարվում, բայց ամեն ինչ անում էր, որ թե՛ ծառայության մեջ, թե՛

անձնական կյանքում խոչընդոտներ ստեղծել, փչացնել

տրամադրությունս:

Այդ տարիներին դեռ մի երկու երեք ամսով հետաձգում էին

աշխատավարձն, ու բացի դրանից, չնչին գումարներ էին վճարում, որն

հազիվ սննդին էր հերիքում: Որքան փորձեցի կնոջս աշխատանքի

տեղավորել, չհաջողվեց: Ռադչուկն իր որոշումով արգելել էր մեր

կանանց ուսումնարանում աշխատել, իսկ ուսումնարանից բացի ուրիշ

տեղ աշխատանքի ընդունելու հնարավորություն չկար: Սակայն ինքը

- 252 -

կնոջից բաժանվելուց հետո ամուսնացել էր իր սիրուհու հետ, որը հենց

իր մոտ էլ աշխատում էր՝ որպես քարտուղարուհի, չնայած պաշտոնով

պահեստի պետ էր և պիտի պահեստներում աշխատեր: Սկզբում

սիրուհին էր իրեն սուրճ ու թեյ մատուցում, իսկ ամուսնանալուց հետո

դերերը փոխվեցին՝ Ռադչուկն էր արդեն սպասարկողի դերում:

Պատմում էին, որ մինչ ամուսնանալը շատ խանդոտ էր իր

սիրուհու նկատմամբ, իսկ երբ խմում էր ավելի էր գժվում: Մի անգամ

հարբած վիճակում հանել էր իր որսորդական հրացանը, որը պահում

էր իր կաբինետում ու կատաղած շտաբով մեկ վազվզում էր առաջին ու

երկրորդ հարկով իր ենթակա ֆինանսների պետի հետևից, վրան

կրակելու մտադրությամբ, թե ինչ է նա մի թեթև ֆլիրտ էր արել իր

սիրելի ենթասպայուհու՝ Լարիսայի հետ:

Մի անգամ սննդամթերքի ծառայությունում հաշվապահ

աշխատող մի աղջիկ մտավ իմ աշխատասենյակ և աշխատանքից

ազատվելու դիմում ներկայացրեց: Գիտեի, որ որբ է մեծացել, օգնող

չուներ, փորձեցի համոզել, որ չարժե, հետո դժվար կլինի գործ գտնելը,

բայց նա համառորեն մերժեց առաջարկս՝ մնալ իր աշխատանքին:

Ստիպված դիմումը վերցրի և ընթացք տվեցի: Քանի որ աշխատանքի

տեղ էր բացվել, մոտեցա մեր հրամանատարին ու հարցրի.

- Կարելի՞ է կնոջս այդ աշխատանքին ընդունել, կրթությունն ու

մասնագիտությունը համապատասխանում է:

- Իսկ ինչու՞ չէ, կարելի է, քանի որ քո գործին ոչ մի առնչություն

չունի, թող դիմում գրի, բայց չգիտեմ Ռադչուկն ինչ կասի: Քանի դեռ նա

արձակուրդում է, կարելի է փորձել:

Երբ արդեն կնոջս գործի ընդունեցին, նկատեցի, որ Վալերան

խիստ փոխվել է իմ հանդեպ, ու ասես թե նեղացած լինի: Շուտով

պարզվեց, որ այդ աղջկա գործից հեռացնելու հեղինակը հենց ինքն էր:

Աղջիկն ինչ-որ մեքենայություններ էր արել գործում, որի պատճառով

որոշել էին գործից հեռացնել, իսկ նրա տեղ Վալերան ուզում էր իր

կնոջը տեղավորեր: Այդ ամենի մասին ավելի ուշ իմացա, իսկ Վալերան

արդեն փոխել էր իր հարաբերություններն իմ նկատմամբ՝

շարունակելով նեղանալ ինձանից:

Շուտով արձակուրդից վերադարձավ նաև Ռադչուկը, իմանալով

որ կնոջս աշխատանքի են վերցրել, զանգեց ու սկսեց նյարդերիս վրա

խաղալ՝ ո՞վ է թույլ տվել, ի՞նչ իրավունքով և այլն:

- Որբ աղջկան գործից հանել եք,- ասաց,- որ ձեր կնոջը

տեղավորեք:

- 253 -

- Ես իրեն գործից չեմ հեռացրել,- ասացի,- ինքն էր դիմում գրել,

ես ընդհակառակը՝ համոզում էի, որ մնա, չեք հավատում, իրեն

հարցրեք: Իսկ ինչ մնում է իմ կնոջ աշխատանքի ընդունելուն,

աշխատանքային օրենսդրության ոչ մի խախտում էլ չկա, կինս իմ

ենթակայության տակ չէ, իր պետերն ուրիշներ են:

Երբ համը շատ հանեց, ես էլ իրեն հիշեցրի, որ ի տարբերություն

ինձ, իր կինը իր կաբինետում է աշխատում ու հասկանալի չէ ինչ

իրավունքով, երբ պիտի պահեստներում աշխատի: Կատաղությունից

էլ ասելու բան չուներ, լսափողը վայր դրեց:

Երեկոյան գնացի նրա մոտ խորհրդակցության՝ իմ

հրամանատարի փոխարեն, հրամանատարս տեղում չէր: Քիչ շուտ էի

գնացել, երկուսով էինք իր կաբինետում, մեր ցերեկային վեճից ոչինչ

չխոսեց, գլուխը կախ ինչ-որ բան էր գրում:

Երբ արդեն եկան իր բոլոր ենթակաները՝ թիկունքի ծառայության

պետերը, նորից հիշեց ցերեկային մեր զրույցը և բոլորի ներկայությամբ

սկսեց գոռգոռալ, որ բամբասանքներ եմ հավաքում:

- Ի՞նչ բամաբասանքներ,- ասացի,- բամբասանքները հենց դուք

եք հավաքում, իսկ եթե չեք ուզում, որ ձեզ կպնեի, պետք էլ չէր այդ

թեման առաջինը բացել: Նախ պարզեիք, թե ինչու էր ձեր նախկին

հաշվապահը հեռացել, հետո մեղադրանքներ բարդեիք ինձ վրա:

Ռադչուկի հաջորդ վրդովմունքի առիթը եղավ, երբ մի տարի

հետո ծառայողական բնակարան ստացա: Մեր զորամասի իրերի

ծառայության պետ մայոր Պադլիպալինը քաղաքում չորս սենյականոց

բնակարան ստացավ, և քանի որ միակ երկսենյականոց բնակարանի

թեկնածուն ես էի, զորամասի բնակարանային հանձնաժողովն այդ

բնակարանն ինձ տրամադրեց:

Արձակուրդից երբ Ռադչուկը վերադարձավ, կատաղել էր,

իմանալով, որ այդ բնակարանը ինձ է հասել: Մինչ այդ, արդեն երեք

ամիս, հանրակացարանից հետո բնակարան էի վարձակալել, որը

տասնյոթերորդն էր, ողջ ծառայությանս ընթացքում:

Իմ բնակարանի փաստաթղթերին ընթացք չտվեց ու չէր թողնում

որ ծառայողական օրդեր ստանամ: Իմ դեմ լարեց նաև ուսումնարանի

պետին և թղթերս ստորագրվեցին միայն հին ուսումնարանի պետի

թոշակի անցնելուց հետո:

Ամբողջ ծառայության ընթացքում, այն չարաբաստիկ դեպքից

հետո, Ռադչուկը երբեք առիթ չէր բացթողնում ուսումնարանի պետին

իմ դեմ լարելու համար, թեկուզ ներքին կարգով ընդունում էր, որ իրոք

լավ եմ աշխատում և շատ օգտակար գործեր էի արել:

- 254 -

Մի օր անգամ այսպես ասաց.

- Ամբողջ օբատօյում, այդ ճահիճում, որտեղ շատերը կորցրել են

աշխատելու ցանկությունը, մենակ ինքն է որ դեռ աչքերի փայլը չի

կորցրել և շարունակում է համառ աշխատել:

Ռադչուկը ուսումնարանից հեռացավ 1998 թվականի վերջին, երբ

փոխվեց ուսումնարանի ղեկավարությունը, չէր ուզում նոր

ղեկավարների հետ աշխատել, չէր հարգում նրանց: Հեռացավ խռով ու

երբեք ոչ մի տոների չէր մասնակցում:

Ապրում էր իր նոր կնոջ ու նրա երեխայի հետ, այդպես էլ նախկին

ընտանիք չվերադառնալով: Ծառայությունից հետո տարբեր տեղեր

աշխատեց, բայց ոչ երկարատև, ոչ մեկի հետ չէր հաշտվում, բարձր

ամբիցիաներ ուներ:

2010 թվականին երկարատև ծանր ու անբուժելի

հիվանդությունից հետո տառապանքներով վախճանվեց Ռադչուկը:

Ուսումնարանից հեռանալուց հետո միայն, մոռացության տվի նրա

պատճառած նեղություններն ու վնասները՝ վաղուց ներելով նրան:

Շատ մեծ անախորժություններ էր մարդկանց պատճառել և երևի Տիրոջ

կամքով, իր ծանր տառապանքներով էլ քավեց իր մեղքերը: Երանի

խաղաղ ու հաշտ աշխատեր մարդկանց հետ ու ապրեր շատ երկար ու

երջանիկ կյանքով:

15 հոկտեմբեր 2014 թ.

Ակադեմիայի իմ ընկերները

Ակադեմիան ընդունվելուց հետո ամեն տարի մեկնում էի մի

քանի ամսով սովորելու և քննություններ հանձնելու: Աշխատավարձիս

մի մասը թողնում էի տանը մի մասն էլ հետս էի վերցնում: Շատ ծանր

էր ամիսներով բաժանվել ու կտրվել ընտանիքից, բայց գիտակցելով որ

այդ ամենը մեր ապագայի համար է, դրա համար էլ համբերատար

տանում էինք բոլոր դժվարությունները:

Ակադեմիայում ապրում էինք երեք ընկերներով, Բառնաուլից

մայոր Օլեգ Յուրյեվն էր, ուսումնարանի իրերի ծառայության պետ էր և

մայոր Չերնեխը Յուրին, Վորոնեժի ուսումնարանում կադրերի բաժնի

պետի տեղակալ էր:

- 255 -

Համերաշխ երեք տարի անընդհատ մի սենյակում էինք

հավաքվում: Տղաները խոհարարության շնորք չունեին, դրա համար էլ

ես էի իրենց համար երեկոները կերակուր պատրաստում: Երազում

էինք ակադեմիան ավարտելուց հետո ծառայության մեջ մեծ

հաջողությունների հասնելու մասին: Օլեգի թերությունը խմիչքն էր,

խմիչքից մոտ էր, երբ մի քիչ ավել էր խմում, սկսում էր ավելորդ

զրույցներ անել: Յուրան էլ ամեն ինչ չափից ավել սրտին մոտ ընդունող

էր ու ամեն մի չնչին բանի համար խիստ հուզվում էր ու կարող էր նույն

բանի մասին ժամերով խոսել: Որոշել էր հինգերով ավարտել

ակադեմիան, ամեն մի գնահատականի համար շատ էր հուզվում,

մինչև իր հինգը չստանար: Մինչ այդ արդեն երկու բարձրագույն

կրթություն էր ստացել, որից մեկն էլ գյուղատնտեսական: Կրթություն

ստանալու սիրահար էր:

Մի օր «հավանական տեսությունից» քննության էինք: Քանի որ իմ

ուղարկած տնային աշխատանքները հինգի էին գրված, մեր

դասախոսը, որը կին էր, կասկածներ ուներ իբր ուրիշ է իմ տեղը

կատարում, որոշելով անձամբ ընդունել իմ քննությունը, որից շատ

զարմացավ՝ տեսնելով, որ լավ էլ գլուխ եմ հանում իր առարկայից։

Դրանից հետո նրա աչքերում կարգին հեղինակություն

վաստակեցի: Յուրան էլ էր հինգ ստացել տնային աշխատանքից, բայց

նրա գիտելիքները ստուգելուց հետո երկու նշանակեց: Յուրայի համար

դա մեծ ողբերգություն էր: Օրերով հուզված էր ու միշտ այդ

գնահատականի մասին էր խոսում: Հետո խնդրեց ինձ, որ խոսեմ

դասախոսի հետ, որ իրեն էլ հինգ նշանակի: Որոշեցի փորձել:

Երբ այդ մասին ասացի դասախոսին, որը շատ սկզբունքային կին

էր, խիստ զարմացավ.

- Ախր դուք ի՞նչ եք ասում, նա երեքի անգամ չգիտի, երբե՛ք, երեք

անգամ չեմ դնի:

Երկար համոզելուց հետո որոշեց երեք դնել: Այնքան

խնդրանքներով ձանձրացրի, որ ի վերջո համաձայնվեց չորս դնել, բայց

ոչ ավել: Ասաց դեռ կյանքում այդպես ոչ մեկին չէր հանդուրժել:

Ուրախ գնացի և Յուրային ասացի, որ համաձայնվել է չորս

դնելու: Յուրան բոլորովին էլ չուրախացավ:

- Դու հասկանում ե՞ս, ինձ միայն հինգ է պետք, ինձ մեդալ է

պետք:

Էլ ես ոչ մի բանով չկարողացա օգնել: Որից հետո Յուրան

տարբեր դասախոսներ ու պաշտոնյաներ ուղարկեց և ամեն ինչ

- 256 -

փչացրեց ու հազիվ երեք ստացավ: Իսկ մի տարի հետո հաջողվեց

քննության գնահատականների թերթիկը փոխելով հինգ ստանալ:

Բայց ամենից անտանելին՝ նա շատ դանդաղաշարժ էր, ամեն ինչ

դանդաղ էր անում ու իր պատճառով միշտ ուշանում էինք դասերից:

Նեղանում էր, եթե իրեն չէինք սպասում: Պատճառը «կոնտակտային

լինզաներն» էին, որոնք մեզնից հետո էր դնում, ակնոցներ չկրելու

համար: Անընդհատ խնդրում էի մի կես ժամ գոնե շուտ արթնանա,

միևնույն է չէր կարողանում:

Բայց նա օժտված էր նաև շատ դրական հատկություններով, շատ

պատասխանատու էր ու հավատարիմ: Նաև աշխատասեր էր: Ոչ միայն

իր դասերն էր սովորում ու հանձնարարությունները կատարում, այլ

նաև իր պետի փոխգնդապետ՝ Զիբրովի, Վորոնեժի ուսումնարանի

կադրերի պետի: Նրան սովորելու տարիներին մի քանի անգամ

տեսանք, երբեմն մեր սենյակն էր մտնում ու Յուրայի հետ ինչ որ

հարցեր լուծում: Յուրան նրան շատ էր հարգում, ասում էր շատ

հոգատար պետ է ու գնահատում է իր մարդկանց:

Զիբրովը ցածրահասակ, շեկ մազերով ու բեղերով, խորամանկ

աչքերով մի տղամարդ էր մեզանից տարիքով մեծ: Իրեն միշտ լուրջ էր

պահում մեզ մոտ ու զգացվում էր նրա մեծամտությունը: Ասում էին

շատ ուժեղ հովանավորողներ ունի Մոսկվայում: Միայն երկար

տարիներ հետո համոզվեցի դրանում, երբ արդեն գենրալ-լեյտենանտի

կոչում ստացավ ու գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Երրորդ կուրսում միշտ ուշանալու և մեզ ուշացնելու

պատճառով՝ Յուրային նախատեցինք: Հաջորդ օրն էլ պայմանավորվել

էինք դասերից հետո նրա հետ հանդիպել, ինքը դասի չէր եկել: Նշված

ժամից մի տասնհինգ րոպե ուշացանք, այն պատճառով, որ դասախոսը

դասը ուշ ավարտեց: Երբ Յուրային հանդիպեցինք, մի այնպիսի

«համերգ տվեց», որ ապշեցրեց մեզ: Ինքն էլ մեզ մեղադրեց, որ

ժամանակին չէինք եկել, անպարտաճանաչ ենք և նման

անհեթեթություններ: Որից հետո էլ խռովեց մեզանից և վերջին տարին

էլ մեզ հետ չէր ապրում:

Օլեգն էլ երբ խմում էր ազգային հարցեր էր բարձրացնում ու իր

դժգոհությունը հայտնում հայերի նկատմամբ: Օրինակ, որ վատ

մարդիկ ենք «Արմենիկում» դեղ են հնարել ու աշխարհից թաքցրել,

թանկ ծախում ենք, բայց միլիոնավոր մարդիկ «ՍՊԻԴ»-ից կոտորվում

են և նման հիմարություններ:

- 257 -

Գիշերները հանրակացարանում անընդհատ աղմուկ էր, շատերը

քեֆ էին անում ողջ գիշեր, իսկ ցերեկով քնում, որը շատ էր մեզ

հոգնեցնում, քանի որ մենք դասի էինք գնում միշտ:

Գիշերները սովորաբար մեր սենյակի դռները չէինք փակում: Մի

օր չգիտեմ թե որտեղ էր Օլեգը թրև գալիս, շատ ուշ եկավ ու պառկեց

քնելու, երևում էր, որ լավ խմած էր: Առավոտյան մեր սենյակում մեր

բաժնի տղաներն էին հռհռում: Զարթնեցի, տեսա Օլեգը լրիվ մերկ ու

բաց պառկած իր անկողնում: Ինքն էլ զարթնեց ու նեղացած ինձ

հարցրեց.

- Ինչու՞ եմ մերկ, ուր է կիսավարտիքս:

- Օլե՛գ,-ասացի,- քո կիսավարտիքի տերը ե՞ս եմ թե՞ դու, ես ի՞նչ

իմանամ որտեղ է կիսավարտիքդ, հո ես չեմ հանել վրիցդ:

Ինձանից այդպես էլ նեղացած մնաց: Ակադեմիան ավարտելուց

հետո ինքն էլ հեռացավ ինձանից, երևում էր որ շատ էր խմում:

Երեք տարվա մեր ընկերությունը, ընդամենը փուչիկ էր: Բայց

այնպես էին խոսում մտերմությունից, ընկերությունից...

Կեսօրին, ճաշի համար մեզ ընդամենը կես ժամ էր հատկացված,

որից հետո էլի դասեր էին շարունակվում: Հազիվ հասցնում էինք վազել

մինչև հանրակացարան, շուտ ջուր եռացնել, մի բաժակ շուտ

պատրաստվող «Ռոլտոն» մակարոն ուտել և նորից ետ վազել դասի:

Այդ թույլ ճաշերի պատճառով, երբ արդեն տուն էինք վերադառնում,

ստամոքսս այնքան էր ծուլանում, որ տնային սնունդ էլ չէր ընդունում,

մինչև ժամանակի ընթացքում նորից չէր վերականգվնում:

Երկրորդ կուրսից մեր ակադեմիայում Հայաստանից էլ օդաչու

սպաներ եկան սովորելու: Երբեմն տղաների մոտ էլ էի մտնում

տեսակցության: Ապրում էին ընտանիքներով՝ Մուրադյան Ավետիքն

էր, Արմեն և Արթուր Մկրտչյանները, Սանոսյան Սամվելը և ուրիշներ:

Երբ մի քիչ խմում էին շատ էին սիրում վիճել ու ամեն մեկը

փորձում էր իր գիտելիքները ցուցաբերել ու գովազդել: Բայց

հիմնականում համերաշխ էին, թեկուզ մեկը մյուսին որպես մրցակից

էր ընդունում՝ հետագա ծառայության մեջ:

Չորրորդ կուրսում էլ ծանոթացա Պողոսյան Հակոբի հետ: Մի

տարի մեզանից ցածր կուրսում էր սովորում հետո շտապ կերպով

հանձնեց քննությունները և տեղափոխվեց մեր կուրսը: Մեծ

հեղինակություն ուներ ակադեմիայում, բոլորը հարգում ու սիրում էին:

Շուտով մենք էլ մտերմացանք և ես գտա իրեն, որպես լավ սպայի, լավ

հայ ընկերոջ ու հոգեհարազատ մարդու: Որից հետո մեր

ընկերությունը ձգվեցին շատ երկար տարիներ:

- 258 -

Ակադեմիայի տարիները անմոռանալի տարիներ էին, Մոնինի

հրաշք բնության գրկում: Ջահել էինք երազանքներով ու հավատով լի:

Թվում էր թե մեր ստացած գիտելիքները անպայման պետք կգան: Իսկ

ոմանք էլ սովորում էին միայն դիպլոմների համար, վաղորոք

իմանալով, որ դրանից հետո իրենց մեծ ու կանաչ ճանապարհ է

սպսում, քանի որ ունեն ուժեղ հովանավորողներ իրենց թիկունքում:

Այնտեղ շատ ընկերներ ձեռք բերեցի, բայց շատ քչերը դիմացան

ժամանակի հարվածներին ու մնացին որպես ընկերներ: Երբեմն խոր

ցավով եմ հիշում այն տղաներին, որոնց սրտիս շատ մոտ ընդունեցի,

սիրեցի որպես մոտիկ ընկերների, սակայն կորան ժամանակի

մոռացության գրկում:

16 հոկտեմբեր 2014 թ.

Պալըչը

Զորամասի հրամանատար փոխգնդապետ Գերմանովին

անընդհատ թվում էր, թե իր թիկունքում իր տեղակալները

դավադրություններ են մոգոնում: Ոչ մեկին չէր վստահում, բայց և ինքն

էլ չէր լարում իր ջանքերը որևէ կարևոր գործեր անելու համար: Երբ

ծառայության մեջ վիճակը լարվում էր, կամ արձակուրդ էր ծլկում, կամ

հանկարծ հիվանդանում էր, կամ էլ ինչ-որ մի բան էր հնարում՝

ժամանակավորապես գլուխը փրկելու համար: Եվ երբ արդեն վտանգը

անցնում էր, ուր որից է դուրս էր պրծնում և ոգևորված շարունակում իր

ծառայությունը: Իսկ իր բացակայության ժամանակներն էլ զորամասի

«ղեկը» հանձնում էր իր առաջին տեղակալ մայոր Ռոմանովին:

Ռոմանովն էլ իր հերթին աշխատելու մեծ ֆանատ չէր: Ամեն

անգամ այդպիսի ծանր պահերին անընդհատ դժգոհում ու

գանգատվում էր հրամանատարից, թե ինչու՞ նրա տեղ ինքը պիտի

աշխատի: Այդ ամենը, ինչպես միշտ, ավարտվում էր կոնֆլիկտներով,

որոնց աշխատում էի ընդհանրապես չխառնվել: Գերմանովն էլ իր

հերթին բոլորից էր դժգոհ ու մեկ մեկ ասում էր.

- Դուք, ընդհանրապես ինձ պետք չեք, մի բաժակ կամ մի շիշ օղի

խմելու համար՝ ինձ իմ շրջապատը ունեմ,- նկատի ուներ մյուս

զորամասերի հրամանատարներին ու վերադաս շտաբի

- 259 -

ղեկավարությանը, որոնք տարբեր միջոցառումների ժամանակ մեր

զորամասից իրեն էին միայն հրավիրում:

Գերմանովը վախկոտ լինելուց բացի նաև մի լուրջ թերություն էլ

ուներ՝ խմիչքի հանդեպ շատ մեծ սեր: Իր սեղանի ընկերներն էլ մեր

զորամասի հակահրդեհային ծառայության և փրկարարների թիմի պետ

ավագ լեյտենանտ Գաֆիուլլինն էր և իր մերձավոր ենթասպա Վասինը,

որը կատարյալ մի ապուշ էր:

Հաճախ սրանց հետ օրերով կորչում ու հարբեցողությամբ էր

զբաղվում, մենք էլ ստիպված «ծածկում» էինք իր բացակայությունը,

թեկուզ նրա վերադասը լավ էլ տեղյակ էր, թե Պալըչը, այդպես էին

Գերմանովին կոչում, «օպախմելյաց» է լինում, այսինքն՝ տոնական

սեղաններից հետո դեռ մի քանի օր «բուժվում» է: Քանի անգամ էի

հանել հրդեհային դեպոյից՝ հարբած ու ոտաբոբիկ թրև էր գալիս

զինվորների առաջ, կամ քնում էր նրանց անկողիններում: Մեքենայով

տուն էի տանում, որ ավելորդ անգամ այդ վիճակում չտեսնեին

զորամասի հրամանատարին:

Պալըչի պաշտոնի վրա մնալու մեծագույն «տաղանդը»

շողոքորթելու արվեստի մեջ էր: Այդ «շնորհքում» նրան հավասար ոչ ոք

չկար: Առանց օճառի կարող էր ասեղի անցքով անցնել: Պետերի առջև

պոչ խաղացնող շան էր հիշեցնում, իսկ ենթակաների առջև ուռճում ու

փքվում էր իր կարևորությունից, փորձում էր առյուծ ձևանալ, բայց էլի

նույն Պալըչն էր մնում: Իր պետերին ձեռք էր տալիս Պալըչը, քանի որ

ամեն մի մեղք գործելուց հետո առանց ավելորդ խոսակցության

կատարում էր նրանց բոլոր քմահաճույքները, որի պատճառով էլ դեռ

թողնում էին ծառայել:

Հետագայում ևս մի «բարձրագույն որակ» հայտնաբերեցի Պալըչի

մեջ՝ երբ առաջին անգամ իր անձնական գործը կարդացի: Պարզվեց, որ

որտեղ Պալըչը ծառայել էր, շատ կարճ ժամկետում իր

հրամանատարին կամ պետին հանում էին ու տեղը Պալըչին

նշանակում:

Երբ հայտնվեց Չելյաբինսկում, թափուր պաշտոն չկար, մի քանի

ամսով գործուղման կարգով ուղարկեցին մեր օբատօ-ն, որի շտաբի

պետն Պալըչի Աֆղանստանի ծառայության ընկեր մայոր Պոգորելովն

էր: Երեք ամսից հետո, երբ Պալըչը հայտնվեց օբատօ-յում,

Պոգորելովին հանեցին ու նշանակեցին իրեն: Չթողեցին անգամ, որ

Պոգորելովն ավարտի ակադեմիայի վերջին կուրսը, որտեղ հեռակա էր

սովորում: Մի քանի ամսից հետո էլ զորամասի հրամանատար

փոխգնդապետ Գուլյաևին հանեցին և տեղը նրան նշանակեցին: Այդ

- 260 -

մասին Չելյաբինսկում շատերն էին տեղյակ, ինքն էլ չէր թաքցնում, երբ

մի քիչ խմում էր, հպարտությամբ պատմում էր, թե ինչպես շուտ

հրամանատար դարձավ:

Անձնական գործից պարզվեց, որ նախկին իր երկու պաշտոններն

էլ էր ինչ-որ կերպ, կարճ ժամկետում ժառանգել իր

հրամանատարներից: Հետագայում ավելի մոտ ճանաչելով Պալըչին,

պարզվեց, որ ոչ միայն լավ շողոքորթ է, այլև նենգության ու

խարդախության մեծ վարպետ, բայց օժտված լինելով ոչ բարձր

ինտելեկտով, շուտով ամեն բան բացահայտվում էր, և ավելի հաճախ

ինքն էր մատնում իրեն:

1998 թվականին մոտենում էր բանակի օրը՝ փետրվարի 23-ը:

Տեղակալներով առաջարկեցինք նշել այդ օրը: Պալըչն էլ դեմ չէր, բայց

երբ լսեց, որ առաջարկում ենք օժանդակ տնտեսությունից մի խոզ

մորթել, իսկույն դիմադրեց:

Ինչպես մայոր Պետրովն էր ասում. «Այնտեղ ամեն մի խոզը

նշված էր, թե ուսումնարանի պետերից ում էր պատկանում»: Տեսնելով,

որ տեղակալներն իրենց պահանջից չեն նահանջում, Պալըչը տոներին

արձակուրդ վերցրեց:

Տոն օրվա կապակցությամբ հրաման գրեցի և պարգևատրեցի

սպաներին, ամենքին դրամաշնորհներ պարգևելով, որով էլ նշեցինք

տոնը: Զորամասի տեղակալներով այդ տոնը նշեցինք օդակայանի մոտ

գտնվող ինժեներների բաղնիքում: Ռոմանովը Պալըչին էլ էր հրավիրել:

Պալըչը հարցրեց.

- Կարելի է՞ իմ մոտիկ ընկերներով գամ:

- Ինչի՞ չի կարելի, եկեք,- հրավիրել էր առաջին տեղակալը:

Երբ արդեն բաղնիքում խորովածն էինք քաշում, երևաց Պալըչն՝

իր ընկերներով: Երբ մի քանի բաժակ խմեցին, պարզվեց, որ իր

ընկերներից մեկն, ինչպես ասում են, «գոլուբոյ է», որը մեկ-մեկ մեր

սպաներին զազրելի առաջարկություններ էր անում: Առաջին անգամ

էինք սպաների շրջանակում այդպիսի «սուբյեկտ» տեսնում, այդ

այլանդակին այնքան ձեռ առանք ու առաջարկեցինք, որ գնա Պալըչի

գիրկը մտնի։ Ասացինք՝ ինքն էլ է քեզ նման:

Հետո մի քանի օր Պալըչը մեզանից ներողություն էր խնդրում, որ

իբր չի իմացել ու խնդրում էր ոչ ոքի չպատմել:

Նմանատիպ մի այդպիսի տոն էլ նշեցինք օգոստոսի մեկին, որը և՛

բանակի թիկունքի օրն էր, և՛ մեր զորամասի օրը: Երբ էլի Պալըչին

ասացինք, որ իր խոզերից մեկը մորթի, Պալըչն էլի արձակուրդ

փախավ: Այդ օրը նշեցինք գետակի ափին, «Կաչաղակի ձորակ» կոչվող

- 261 -

տեղանքում: Պալըչին էլ հրավիրեցինք, այս անգամ մենակ եկավ:

Գովում էր իր տեղակալներին համերաշխ աշխատելու և

կազմակերպված լինելու համար:

Բայց շուտով իր տեղակալները մեկ-մեկ հեռացան, ոմանց էլ ինքը

օգնեց հեռանալու, և մնացի միայն ես: Դեռ իրեն շատ էի պետք, քանի որ

դեռ չէր հասել իր կարևոր նշանակետին, շատ էր ուզում ուսումնարանի

թիկունքի պետ դառնալ և զբաղեցնել իր պետի՝ Ռադչուկի պաշտոնը:

Աչքը վաղուց արդեն նրա աթոռի վրա էր:

15 հոկտեմբեր 2014 թ.

ՈւԱԶ-ի փախցնումը

1998 թվականի աշնանն էր: Պալըչը պիտի արձակուրդի գնար,

ուրբաթ օր էր: Իր տեղ հրամանատարի պաշտոնը ես պիտի

զբաղեցնեի, քանի որ հասել էր իր նպատակին, Ռոմանովին

ժամանակից շուտ թոշակի էր ուղարկել: Չկար նաև մայոր Պետրովը,

որն ուրիշ զորամաս էր տեղափոխվել Պալըչի մշտական

բամբասանքներից հետո, չկար նաև նյութատեխնիկական

մատակարարման տեղակալ մայոր Շագեևը, որի հետ երկարատև

կռիվներից հետո թքել, ժամանակից շուտ թոշակի էր գնացել: Նրանց

տեղ նոր ու դեռ անփորձ սպաներ էին: Իր մի տարվա չկատարած

գործերի պլանը ինձ հանձնարարելուց հետո, որը մի ամսում պիտի

կատարեի, ասաց՝ վաղվանից հրամանատարությունը քեզ վրա ես

վերցնում:

Միշտ ասում էր. «Շատ եմ խնդրում, օգնիր ինձ, երբ առաջ գնամ,

քեզ էլ իմ տեղ եմ նշանակելու՝ որպես հրամանատար» կամ «Քո

օգնությունը չլիներ, այսքան չէի դիմանա»...

Մյուս օրը շաբաթ էր, պարկատնտեսական օր էր, հիմնական

աշխատանքը ավտոպարկում էր: Երբ առավոտյան եկա պարկում

զորամասը շարելու և հանձնարարություններ տալու, պարզվեց, որ

բոլոր զինվորներին Պալըչն ու իր մերձավորներից մեկը՝

ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Դենինը, տարել են իրենց

համար գարաժներ կառուցելու:

- 262 -

Բացի մանր-մունր գողություններից, գարաժներ կառուցելն ու

վաճառելը Պալըչի հիմանական բիզնեսն էր զորամասում: Արդեն մի

քանի գարաժներ էր կառուցել ու վաճառել՝ վաշտի շինանյութերով և

զորամասի տեխնիկան շահագործելով: Երբեմն հպարտ ասում էր. «Ես

ոչ միայն խմում եմ, այլև արանքում հասցնում եմ նաև գարաժներ

կառուցել»:

Կառուցողն էլ ինքը չէր, այլ ենթասպա Կոսևիչը, որը վառելիքի

պահեստի պետն էր ու ենթասպա Լուկաշենկոն, ում կինն աշխատում

էր քաղաքի երկաթբետոնի գործարանում՝ որպես հաշվապահ ու

Պալըչի գարաժների համար բետոնե կոնստրուկցիաներ էր ձրի բերում,

որի փոխարեն էլ որոշ արտոնություններ էին ստանում՝ իրենց համար

էլ գարաժներ կառուցելու, օգտվել զորամասի տեխնիկայից,

հերթապահության չգնալ, ծառայության դուրս չգալ առանց հարգելի

պատճառների, ծառայության ժամանակ խմել ու անպատիժ մնալ և

այլն:

Մայոր Դընինն էլ խորամանկ ու լպրծուն տիպ էր,

ավտոմեքենաների վրա վառելիք էր դուրս գրում ու վաճառում,

ավտոմեքենաների պահեստամասեր էր վաճառում, հոդվածներով

գումարներ էր ստանում պահեստամասերի համար ու որոշ

մեքենայություններից հետո կիսվում Պալըչի հետ, և նման տարբեր

մութ գործեր:

Երբ հասա գարաժների տեղանքը, ողջ զորամասը ժրաջան

աշխատում էր՝ Պալըչի, Դընինի ու Կոսևիչի գարաժների վրա:

- Գոնե սպասեիք շարեի, հաշվեի զինվորներին,- ասացի,- ի՞նչ

կարիք կար այսքան զինվորներ կտրեիք իրենց հիմնական գործից, մի

երկու երեք հոգի էլ ձեզ կհերիքեին:

Պալըչն ու Դընինը լկտի ժպտում էին:

- Մի՛ անհանգստացիր, քեզ համար էլ ենք տեղ վերցրել, այ էս

հողամասն էլ քոնն է: Երբ կկառուցենք, հետո թղթերը կձևակերպենք:

Քանի որ բոլոր զինվորներն արդեն այնտեղ էին, իմաստ չկար

թողնելու առանց հսկողության, քանզի Գերմանովն ու Դընինն էլ

արձակուրդում էին, իսկ պատասխանատվությունն ինձ վրա էր:

Երբ գործերն ավարտեցին, գարաժների հիմքը շարեցին,

ավտոկռունկը ետ էին ուղարկում:

- Բա որ այս հողամասն էլ իմն է, ինչո՞ւ իմ գարաժի հիմքն էլ չեք

շարում,- հանաքով հարցրի:

- Իսկ դու գիտե՞ս կռանի վարորդին ինչքան տուշոնկա ենք տվել,

որ մեզ օգնի, իսկ դու ի՞նչ ես տվել,- լկտի պատասխանեց Դընինը:

- 263 -

Արդեն ճաշի ժամն էր, գործն էլ ավարտել էին: Զինվորներին ճաշի

ուղարկեցի ու ես էլ էի մեկնում ճաշարան՝ ստուգելու ճաշի որակը, որը

ևս մեր պարտավորությունների մեջ էր մտնում:

- Մի րոպեով արի, ցույց տամ թե ինչ գարաժ էի կառուցել,- ասաց

Պալըչը:

- Ժամանակ չկա, Լեոնիդ Պավլովիչ,- ասացի,- պիտի գնամ

ճաշարան...

- Ոչինչ, կհասցնես, մի քանի րոպեով ենք գնում:

Որից հետո գնացինք իր նախկին կառուցած գարաժը նայելու:

Պալըչը երկար-բարակ պատմում էր, թե ինչը ոնց է կառուցել, ինչն ինչի

համար է և այլն։ Նկատում եմ, որ անիմաստ ժամանակ է ձգձգում: Իսկ

երբ ուզում եմ հեռանալ, նորից համոզում էր մի քիչ էլ սպասել: Եվ

այդպես շարունակ: Համարյա թե մի քառասուն րոպե պահեց իր

գարաժում տարբեր անիմաստ բաներ պատմելով: Երբ գնացի

զորամաս, արդեն ճաշն ավարտվել էր:

Հաջորդ օրը ներկայացավ հրամանատարի վարորդը և զեկուցեց,

որ հրամանատարի ՈւԱԶը չկա: Պարզվեց նաև, որ ստուգման

ժամանակ երկու զինվորներ էլ էին բացակայում: Սկսեցինք

որոնումները:

Երկու օրից հետո, զորամասից մի քանի կիլոմետր հեռու

կամուրջի տակ, բոլորովին թալանած, գտանք մեր ՈւԱԶ-ը: Իբր այդ

երկու զինվորներն էին փախցրել ու հետո ներկայացել զինվորական

դատախազություն:

Զինվորական դատախազությունում էլ իբր գրել էին. «Մայոր

Օհանջանյանի գարաժներում հերթական աշխատանքներից հետո մեր

նյարդերը չդիմացան, փախցրինք հրամանատարի մեքենան՝ մի քիչ

հանգստանալու, և չտիրապետելով ղեկին, կամուրջից ցած գլորեցինք»:

Շատ մութ պահեր կային այդ դեպքի մեջ: Ծառայողական

քննությունն ինքս նշանակեցի և պարզվեց, որ անհասկանալի

պատճառներով Պալըչի ընտրած վարորդը, չգիտես ինչու, բանալիները

թողել էր մեքենայի մեջ՝ իբր մոռացել էր: Մեքենայի բոքսը չէին փակել

կողպեքով: Իր հերթին, ավտոպարկի հերթապահ ենթասպա Վասինը,

որ Պալըչի վստահյալներից էր, գնացել էր ճաշելու և ավտոպարկի

դարպասները չէր կողպել, թեկուզ պարտավոր էր դա անելու: Իր տեղ

ոչ մեկին ժամանակավոր ավագ չէր նշանակել և նման անհասկանալի

ու կոպիտ խախտումներ: Չգիտես ինչպես էին այդ երկու զինվորները

ճաշի ժամանակ ավտոպարկում հայտնվել և այլ նման շատ բաներ: Ու

- 264 -

այդ ամենը կատարվել էր այն պահին, երբ Պալըչը ինձ իր գարաժն էր

ցույց տալիս:

Պարզ է, որ դա պատահականություն չէր, այլ սարքած գործ, բայց

ո՞րն էր իմաստը, չէի հասկանում, մինչև չասացին, որ ուսումնարանի

պետ գեներալ-մայոր Վիշնյակովը հրամայել էր ինձ ու Պալըչին

հեռացնել բանակից: Որից հետո, ինձ իր մոտ կանչեց ուսումնարանի

պետի դաստիարակության գծով տեղակալ՝ գնդապետ Սաֆիուլինն ու

սկսեց հարցաքննել, թե ոնց էր դեպքը կատարվել: Երբ իմացավ

մեքենայի փախցնելու մանրամասները, ինձնից ձեռք քաշեց ու Պալըչին

էլ չանհանգստացրին:

Մի քանի օր հետո երկու զինվորներին բերեցին զորամաս: Մյուս

օրը նորից փախան: Հետո նրանցից մեկը հայտնվեց գժանոցում, իբրև

թե գիժ է ու բուժման կարիք ունի:

Մի օր հաջողվեց զրուցել այդ զինվորի հետ ու պարզվեց, որ

Սաֆիուլինից առաջ մյուս տեղակալի բարեկամն էր, գնդապետ

Զեմլենուխինի, որի խնդրանքով այդ զինվորին թողել էին մեր

զորամասում ծառայելու: Նա ինձ ասում էր, իբր սպիտակ շորերով

մարդ է տեսնում, ով իրեն ասում է. «Մի ծառայիր, պետք չէ ծառայել»:

Իսկ թե ոնց փախցրեցին մեքենան և ինչու էին գրել որ իբր իմ

գարաժների վրա էին աշխատում, ոչինչ չասաց, այնպիսի

տպավորություն ստեղծվեց, որ այդ ամենին ինքը ընդհանրապես

տեղյակ չէր:

Մի քանի օրից հետո զինվորը նորից փախավ և այդպես

շարունակ, մինչև զորացրին որպես գիժ: Իսկ մյուս զինվորին առաջին

դեպքից հետո էին տեղափոխել ուրիշ զորամաս:

Երբ Պալըչն արձակուրդից եկավ, փորձում էր մեքենայի

փախցնելու դեպքի մեղքը բարդել ինձ վրա, իբր մեղավորը ես եմ ու ես

էլ պիտի իմ հաշվին վերականգնեմ մեքենան: Դա արդեն անցնում էր

լկտիության չափն ու սահմանը:

Ինչպես ասում են, միայն ատամներս ցույց տալուց հետո ձենը

կտրեց:

Այդ ամենը ընդամենը թատերախաղ էր, որ միայն մի նպատակ էր

հետապնդում՝ ինձնից ազատվեն: Իսկ թե ինչու՞ , ես այլևս նրանց պետք

չէի, իմացա մի քանի ամիս հետո:

15 հոկտեմբեր 2014 թ.

- 265 -

Ենթասպայի թոշակի հարցը

Շուտով Պալըչը գժտվեց իր մտերիմ ենթասպաներից մեկի՝

Լուկաշենկոյի հետ: Կարմիր դեմքով ու հաղթանդամ տղամարդ էր:

Միշտ շինարարական նյութեր ու երկաթբետոնե կոնստրուկցիաներ էր

բերում նրա գարաժների համար: Լուկաշենկոն շուտով թոշակի պիտի

անցներ, դա էր պատճառը թե ոչ, բայց արդեն սկսեց հրաժարվել

մատակարարել հրամանատարին: Որի պատճառով էլ Պալըչը որոշեց

պատժել նրան՝ ժամանակից շուտ վատ հոդվածով հեռացնել, որպեսզի

թոշակ չստանա: Մինչև թոշակի անցնելը մի ամիս էր մնում:

Պալըչը որոշեց իր կեղտոտ գործերն իմ ձեռքերով անել:

Հանձնարարեց ինձ ամեն ինչ անել ու տարբեր առիթներով պատժել

նրան ու պատրաստել թղթերը, որպեսզի ժամկետից շուտ հեռացնենք

բանակից, իբր թե չի կատարում իր պարտականությունները,

ծառայության ժամանակ խմում է և այլն:

Տեսնելով, թե ինչ նպատակ է հետապնդում հրամանատարը,

Լուկաշենկոն սկսեց իրեն կարգին պահել: Պատժելու առիթներ էլ

չկային, որից հետո Պալըչը սկսեց ինձնից նեղանալ, որ չեմ կատարում

իր առաջադրանքը:

- Նրան անտեղի պատժել չեմ կարող,- ասացի,- առավել ևս՝ զրկել

թոշակից, որից հետո կարող է դատի տալ և ինձ մեղավոր կճանաչեն,

որ չարաշահել եմ պաշտոնս:

- Դա մենակ իմ հանձնարարությունը չի, այլ գնդապետ

Խորոնկոյի կարգադրությունը: Դու գիտե՞ս, որ ինքը շուտով գեներալ

Վիշնյակովի փոխարեն ուսումնարանի պետ է դառնալու:

Գնդապետ Խորոնկոն մեր ուսումնական ավիացիոն գնդի

հրամանատարն էր և օպերատիվ կերպով ենթարկվում էինք նաև նրան:

Գիտեի, որ իրոք ուզում են ուսումնարանի պետ նշանակել, բայց դա

առիթ չէր ապօրինի կերպով բանակից հեռացնել մի ենթասպայի, որին

իրենք էին միշտ երես տալիս:

Նույնիսկ մի քանի անգամ ուզում էի նախկինում իրեն էլ

հերթապահության նշանակեի, Պալըչը թույլ չէր տալիս, քանի դեռ իրեն

պիտանի էր: Իսկ հիմա ահա, պետք էր, որ պատժվեր: Բոլոր

դեպքերում տեսա, որ միայն տուժվելու եմ, դրա համար որոշեցի

մաքուր խղճով մնալ ու չխառնվել իրենց անձնական հաշիվներին:

Չգիտեմ ինչ զեկուցեց Պալըչը գնդապետ Խորոնկոյին, ինչպես այդ

ամենը ներկայացրեց կամ գուցե և նա բոլորովին էլ տեղյակ չէր այդ

ամենին, բայց, բոլոր դեպքերում, ինձ վրա խիստ նեղացած էր:

- 266 -

Ոչ մի սպայի կամ ենթասպայի իրավունք չկար զորացրել, մինչև

վերադաս շտաբից չհաշվեին ծառայության տարիները, դրա համար էլ

Լուկաշենկոյի անձնական գործն ուղարկեցի հաշվարկման: Դա կարող

էր մի երկու-երեք ամիս քաշել: Բոլոր դեպքերում, դա անհնարին գործ

էր ու նրա զորացրումն առանց հաշվարկի բոլորովին ապօրինի քայլ էր:

Փորձեցի մի քանի անգամ հրամանատարին բացատրել դա, թեկուզ

ինքն էլ նախկինում շտաբի պետ էր ու նման բաներին լավ էլ տեղյակ

էր, բայց լսել անգամ չէր ուզում:

Նույնիսկ մի տարուց հետո, երբ մի երկու սպայի այդպես

անօրինական կերպով զորացրել էր, ամիսներ շարունակ դատարան

էին կանչում իրեն, ում փոխարեն մի քանի սպաներով մենք էինք

մասնակցում դատական գործերին:

Դեռ հետո միայն պիտի հիշեցնեի Լուկաշենկոյի մասին, որին

նույնպես ուզում էր հեռացնել ծառայությունից:

Լուկաշենկոյի հաշվարկը Եկատերինբուրգից եկավ միայն

փետրվարի վերջին, երբ ակադեմիա էի մեկնել՝ ավարտական

քննություններս հանձնելու, բայց, չգիտեմ ինչու, իմ տան հասցեով էին

ուղարկել, այդ մասին կինս զանգեց ու ասաց: Ասացի, որ թող զորամաս

հանձնի, շտաբ, ու այդպես էլ հանելուկ մնաց, ինչու՞ իմ տան հասցեով

էին ուղարկել:

Լուկաշենկոյին զորացրեցին և նա անցավ հասանելիք թոշակի,

քանի որ ծառայության քսան տարին արդեն իսկ լրացած էր, իսկ

Պալըչը այդպես էլ մնաց ինձանից նեղացած:

15 հոկտեմբերի 2014 թ.

Մինչև ակադեմիա մեկնելը

1988 թվականի դեկտեմբերին նոր հանձնարարություն ստացանք

ուսումնարանից՝ վերականգնել մեր պահակային վաշտը, քանի որ

կուրսանտները ծանրաբեռնված էին տարբեր հերթապահություններով

և ժամանկը չէր հերիքում, որպեսզի որակով յուրացնեն ուսումնական

ծրագրերը:

Մեր զորամասի պահակային վաշտը դեռ 90-ականների սկզբին

էին ուղարկել Չեչնիայի կռիվներին մասնակցելու, որից հետո այլևս

- 267 -

չէին վերականգնել, քանի որ նախորդն այդպես էլ այնտեղից չէր

վերադարձել:

Մինչ Նոր տարուն մնում էր մեկ շաբաթ: Հունավարի 10-ին պիտի

զեկուցեինք, որ արդեն զորամասն էլ, վաշտն էլ պատրաստ են իրենց

խնդիրները կատարելու: Գործի ծավալն այնքան մեծ էր, որ իրական

չէր նման կարճ ժամկետում ավարտին հասցնել: Պալըչը տեսնելով

առաջիկա վտանգը, իսկույն արձակուրդ վերցրեց ու մյուս օրն անհետ

կորավ՝ թողնելով ինձ մենակ այդ խնդիրների հետ։ Ամեն ինչ վաղօրոք

էր պայմանավորված թե չէ, դա չգիտեմ: Տարին փակվում էր արդեն,

հասցրի վերջին օրերին շինանյութեր գնել և երկու շաբաթ տուն չէի

գնում, մնում էի զորամասում: Նոր պահակային վաշտը բաժանել էի

երկու խմբի, մի մասը գիշերն էր աշխատում, մյուսը՝ ցերեկը:

Ահա թե որտեղ պիտանի եղան իմ շինարարական գիտելիքները:

Երկու սենյակների միջև պատը քանդեցինք և նոր դասարան

սարքեցինք՝ զինվորների ուսուցման համար, պատրաստեցինք

ստենդեր, մեր օբյեկտների մակետները և նման շատ բաներ ու

պատերին կախեցինք: Հույս ունեին, որ հունվարյան տոներին ոչինչ չէր

կատարվի և ինձ պիտի մեղադրեին, որպես ժամանակավոր

հրամանատարի:

Երբ արդեն ծառայության դուրս եկան, տոն օրերից հետո

ներկայացրի նոր պատրաստած դասարանը, ինչպես նաև հերթապահի

սենյակը և տարբեր սենյակներ, ինչպես պահանջում էր՝ «ներքին

ծառայության զինվորական կանոնադրությունը»:

Մեր ուսումնարանն արդեն կրճատված էր և ուսումնարանի

փոխարեն արդեն Բալաշովի ռազմական բարձրագույն թռիչքային

ուսումնարանի մասնաճյուղ էր դարձել: Ղեկավարությունն արդեն

փոխվում էր: Մասնաճյուղի ժամանակավոր պետ, գնդապետ

Խորոնկոն, որը մեր ուսումնական ավիացիոն գնդի նախկին

հրամանատարն էր ու Պալըչի նոր հովանավորը, տեսնելով թե ինչ

ահագին ծավալի աշխատանք է կատարված, փորձում էր մանր-մունր

թերություններ գտնել ու ապացուցել, որ գործը լավ չի կատարված:

Շատ նողկալի ու անարդար տեսարան էր: Երկու շաբաթից ավել

անցկացրած անքուն գիշերներն ու կատարած գործը մի չնչին

գովասանքի էլ չարժանացավ, թեկուզ իր նոր տեղակալներից շատերը

ընդհանրապես ապշած էին ու խոստովանում էին որ անհնարին գործ

էր կատարված:

Ինչևէ, շուտով պիտի ակադեմիա մեկնեի՝ ավարտական

քնություններս հանձնելու, մինչ դեռ նախօրոք ակնարկել էին, որ

- 268 -

պահակային վաշտի զորամասի պատրաստման գործը ժամանակին

ավարտին չհասցնելու դեպքում, թույլ չեն տա ակադեմիա գնամ, որը ևս

ապօրինի որոշում էր: Տեսնելով, որ դա իրենց մոտ չի հաջողվում,

սկսեցին տաբեր առիթներ փնտրել, որպեսզի ակադեմիան չավարտեմ:

Շատ հավանական էր, որ այդ ամենի հեղինակն էլ հենց ինքը՝ Պալըչն

էր ու նորանշանակ ուսումնարանի պետ Խորոնկոն:

Այդ գործին «լծեցին» նաև բժշկության ծառայության պետ

փոխգնդապետ Կլեյնին ու փորձում էին ինչ որ անիմաստ

հիվանդություններ փնտրել, որի պատճառով իբր չի կարելի ինձ

ակադեմիա մեկնել: Սրտի բժշկի մոտ էին ուղարկում, անգամ

ակնաբանի, հոգեբույժի մոտ, որ ինչ-որ բան գրեին: Բայց իրենց նշած

բժիշկների մոտ չգնացի, այլ անկախ մասնագետների մոտ, որոք էլ

գրեցին ինչպես կար, որ առողջ եմ:

Երբ արդեն խանգարելու բոլոր իրենց հնարքները սպառեցին,

փետրվարին, վեց ամսով մեկնեցի ակադեմիա ու պիտի արդեն դիպլոմ

ստանայի: Հետո միայն հայտնի դարձան այդ արգելքների

պատճառները:

Իմ մեկնելուց հետո իմ տեղը ժամանակավոր շտաբի պետ թողեցի

կապիտան Բրյուխովսկիխին, որին բավականին արդեն դաստիարակել

էի: Ամենից ծիծաղելին այն էր, որ իմ երկու շաբթվա կատարած գործի

համար պարգևատրեցին իրեն, որը մի օր անգամ իսկ չէր մասնակցել

այդ գործերին, այլ իբր նրանց՝ այսինքն բարձրադիրենրի

հանձնարարությամբ ուրիշ գործեր էր անում, միայն թե ինձ չօգներ:

15 հոկտեմբերի 2014 թ.

Խոխլունովի «մահը»

Դեռ նոր էի ակադեմիա հասել: Մի օր երբ տուն զանգեցի, կինս

ասաց.

- Լսել ե՞ս, ասում են ձեր նախկին պետն է մահացել, գեներալ

Խոխլունովը:

Այդ լուրը բավականին զարմացրեց ինձ, քանի որ նա դեռ

բավականին ջահել էր: 1998 թվականին, ԿՌՊԿ-ն ցրելուց հետո,

- 269 -

Խոխլունովը հաղթելով մի քանի իր մրցակից թեկնածուներին,

Վորոնեժի բարձրագույն ռազմական ավիացիայի ինժեներային

ուսումնարանի պետն էր դարձել: Հայտնի չէր անգամ մահվան

պատճառը: Որոշեցի ես էլ ճանապարհվել Վորոնեժ, մասնակցելու

նախկին մեր հրամանատարի հուղակավորմանը:

Հաջորդ օրը հանրակացարանում, դիմացիցս դուրս է գալիս ինքը

«հանգուցյալ» Խոխլունովը: Տեսնելով իմ ապշած հայացքը, սկսեց

ծիծաղել:

- Այո, կենդանի եմ, կենդանի եմ, դեռ վաղ եք ինձ թաղում:

Եկել էր Մոնինո՝ ինչ-որ զինվորական խորհրդի: Ասաց, որ

երեկոյան, երբ ազատվի գործերից, մտնեմ իր մոտ:

Երբ գնացի մոտը, այնտեղ իր ծանոթ սպաներից արդեն մի երկու

հոգի էլ կային: Սկսեցին զրուցել և ընթրել: Խախլունովը չէր խմում, բայց

առաջարկեց իրեն չնայել ու խմել: Երբ արդեն կարգին խմել էինք և

հրաժեշտ էինք ուզում տալ, ինձ խնդրեց մնալ:

Որից հետո, ասաց որ ինքն էլ է ուզում խմել իմ հետ ու սկսեց

պատմել: Պարզվեց որ իր նախկին ընկերուհիներից մեկը, ում հետ

արդեն խզել էր իր կապերը, նոթատետրն էր գողացել ու նեղացած

լինելով իրենից, ինչքան ծանոթների համարներ կային, զանգել ու ասել

էր որ Խախլունովը մահացել է հասեք ու նշել էր հուղակավորման օրը:

Իմ բարեկամներին էլ էր Սամարա զանգել, որտեղից էլ լուրը

հասել էր կնոջս:

Երկար զրուցեցինք, շատ բաներ հիշեցինք Սամարայի

ծառայության տարիներից: Հետո մեզ մոտ մտավ իր տեղակալը,

թիկունքի պետ գնդապետ Զիբրովը, արկղի մեջ ինչ որ ուտելիքներ

բերեց ու դուրս գնաց: Զիբրովը մեզ հետ էր սովորում ակադեմիայում,

մի բաժնում էինք:

- Ինչպիսի՞ մարդ է ձեր թիկունքի պետը,- հարցրի:

- Շատ լպրծուն է,- ասաց,- նրան բոլորովին չեմ վստահում:

Դա վերջին հանդիպումն էր իմ նախկին հրամանատարի հետ: Մի

տարի էլ դեռ չանցած, հեռագիր ստացանք, որ գեներալ Խոխլունովին

խայտառակաբար հանել են պաշտոնից՝ իրեն վարկաբեկելու

պատճառով: Հեռագրի հեղինակն էլ գեներալ Մաքսիմովն էր, ԿՌՊԿ-ի

շտաբի նախկին պետը, որն ևս պայքարում էր Վարոնեժի

ուսումնարանում պետ դառնալու համար, բայց չէր հաջողվել:

Մաքսիմովն արդեն ղեկավարում էր ավիացիայի «Ռազմական

կրթության ուղղությունը»՝ որպես պետ, ու Վորոնեժի ուսումնարանն էլ

ինչպես և ավիացիայի մյուս ուսումնարանները, իրեն էին ենթարկվում:

- 270 -

Հեռագրում նշված էր, որ Վորոնեժի ուսումնարանի պետ էր

նշանակված գնդապետ՝ Զիբրովը, մեր համակուրսեցին:

16 հոկտեմբեր 2014 թ.

Կրկնվող պատմություն

Ակադեմիայի պետական քննություններն արդեն հանձնել էինք ու

պաշտպանել մեր դիպլոմային աշխատանքը: Իմ մտերիմ ընկեր

Պողոսյան Հակոբը, որը փոխգնդապետ էր ու ծառայում էր Էնգելս

քաղաքում՝ որպես հրամնատար, ինձ էլ խնջույքի հրավիրեց՝ ասելով,

որ անտառում խորոված է ուզում անել ու որոշ դասախոսների էլ է

հրավիրել, որպեսզի նշենք դիպլոմայինի հաջող պաշտպանությունը:

Մոնինը հրաշալի անտառներ ունի: Երբ մտնում ես Մոնինի

անտառները, ասես մի այլ իրականության մեջ լինես, բոլորովին

կտրվում ես իրական կյանքից: Ամառային օրերին ճերմակ

հովտաշուշանների անկրկնելի ու հարբեցուցիչ հոտն է ամենուր

բուրում: Այդ անտառները գերող ու կախարդիչ ազդեցություն են

թողնում ցանկացած այցելուի վրա:

Երբ արդեն տրամադրություններս բարձրացել էր, ինձ դիմեց

թիկունքի ամբիոնի տեխնիկական մատակարարման բաժնի դասախոս

գնդապետ Կոլեսնիկը.

- Իսկ ինչու՞ դու մեդալ չես ստանում:

- Մի «չորս» ունեմ,- ասացի:

- Ո՞ր առարկայից:

- Ձեր առարկայից,- պատասխանեցի, - կուրսային աշխատանքը

պաշտպանելու ժամանակ՝ առաջին կուրսում, դուք էիք նշանակել:

Լավ հիշում էի այդ օրը: Գերազանց աշխատանք էի գրել, բայց

քանի որ վաղուց էի գրել ու այդքան էլ լավ չէի կրկնել, կային բաներ որ

արդեն չէի հիշում, երբ Կոլեսնիկը շատ հարցեր տվեց, որոշ հարցերի

հստակ չպատասխանելու պատճառով «չորս» նշանակեց:

Կոլեսնիկն այնպես էր շշմել, կարծես կայծակ լիներ խփած:

- Վա՜յ, չեք պատկերացնում անգամ, թե ինչ է կատարվել:

Երբ նկատեց մեր զարմացած, իրեն ուղղված շիտակ հայացքները,

շարունակեց.

- Նույն այդ առարկայից ես էլ էի իմ միակ «չորսը» ստացել, որի

համար ինձ էլ մեդալ չէին տվել: Իսկ երբ տարիներ հետո մեր

- 271 -

տարիքավոր դասախոս Դվորեցկին, ում հետ շատ մտերիմ էի ու իմ

ղեկավարն էր, հարցրեց՝ ինչո՞ւ մեդալ չեմ ստացել, ասացի՝ դուք էիք

առաջին կուրսում մեր առարկայից, կուրսային աշխատանքի համար

«չորս» նշանակել: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե նույն պատմության

ինչպիսի անհավանական կրկնություն է սա:

Իրոք որ շատ անհավանական կրկնություն էր, և այդ մասին երևի

չէինք իմանա, եթե այդ օրը չհանդիպեինք:

- Իսկ ինչու՞ չվերահանձնեցիր,- հարցրեց,- շատերը ձեր կուրսից

մի քանի քննություններ էին վերահանձնել, որպեսզի մեդալ ստանան:

- Ինձ դա պետք չէր,- ասացի,- արդեն մեկն ունեմ ռազմական

ուսումնարանից, երբեք ոչ մեկին չէր հետաքրքրել ու ինձ էլ պետք չէր

եկել:

Լավ գիտեի, որ եթե հանկարծ ցանկանայի մեդալ ստանալ,

կտրելու էին նաև կարմիր դիպլոմից: Ակադեմիայի պետ Կոզլովի

ելույթից հետո արդեն պարզ էր ինձ համար, թե ինչ կարելի էր սպասել:

16 հոկտեմբեր 2014 թ.

Գումարտակի հրամանատարի պաշտոնը

Արդեն երեք ամիս գտնվում էի ակադեմիայում, 1999 թ-ի ապրիլի

վերջն էր: Մի օր հանդիպեցի մեր ուսումնարանի դասախոսներից

մեկին, որը նույնպես սովորում էր ակադեմիայում։ Ասաց՝ մեր

ուսումնարանից ինքնաթիռ կա Չկալովսկի օդակայանում՝ Չելյաբինսկ

պիտի թռչի ու երկու օրից հետո հետ գա, լավ հնարավորություն է

տնեցիներին տեսնելու, փորձիր թռչել:

Որոշեցի իրոք թռչել, Չկալովսկի օդակայանը Մոնինոյի

ակադեմիայից մի երեք կանգառ էր, շուտ հավաքեցի իրերս ու դուրս

թռա: Երբ հասա օդակայան ու մոտեցա մեր ինքնաթիռին, պարզվեց, որ

շատ մարդ է հավաքվել ու ինքնաթիռը ծանրաբեռված կլինի:

Առաջարկեցին՝ ով հնարավորություն ունի գնացքով Չելյաբինսկ մեկնի:

Ինձ իմաստ չունեի գնացքով գնալու, քանի որ ընդամենը որոշել էի

շաբաթ ու կիրակի օրը մնալ տանը, իսկ երկուշաբթի հետ գալ ու

հասնել դասերին: Տեսնելով, որ կամավորներ չկան, ինքնաթիռի

- 272 -

ավագը, գնդապետ Խորոնկոն հավաքված ամբոխից ընդամենը չորս

հոգու չթույլատրեց թռչել, այդ թվում՝ նաև ինձ: Նորից ծանր

ճամպրուկս քարշ տալով ետ վերադարձա ակադեմիա, փոշմանել էի,

որ նույնիսկ Չկալովսկ էի մեկնել:

Շուտով, մայիսին, երբ արդեն մեր դիպլոմային աշխատանքները

պատրաստ էին, մի ամսով տուն թողեցին ու ասացին, որ ծառայության

չգնանք, հաշվենք որ դիպլոմային աշխատանքն ենք տանը կատարում,

հանգստանանք միչև պետական քննություններն ու դիպլոմի

պաշտպանությունը:

Երբ տեղ հասա, պարզվեց որ շատ մեծ փոփոխություններ տեղի

ունեցան մեր զորամասում և ուսումնարանում: Գնդապետ Խորոնկոն

որպես թիկունքի պետ իր մոտ էր տարել գնդապետ Գերմանովին, մեր

հրամանատարին: Թիկունքի պետ Ռադչուկն արդեն չէր ծառայում,

ժամկետից շուտ հեռացել էր գեներալ Վիշնյակովի հետ և Պալըչը

հասել էր իր երազանքին: Մեր զորամասում հրամանատարի պաշտոնը

ժամանակավոր կատարում էր ավտոմոբիլների ծառայության պետ,

մայոր Դընինը: Զարմացա, որ առաջին տեղակալ Մյաչինին չէին թողել

որպես հրամանատարի պաշտոնակատար, բայց ասացին՝ քանի որ

Մյաչինն ընդամենը մի տարի է, որ ծառայում է մեր զորամասում, չէր

համարձակվել հրամանատարի պարտականությունները իր վրա

վերցնել:

Լուրեր էին պտտվում, իբր արդեն որոշում կա հրամանատար

նշանակել մայոր Դընինին: Բայց երբ Պալըչին այդ մասին հարցրի,

ասաց, որ սուտ է, Դընինին ոչ ոք չի նշանակի, քանի որ նա տեղակալի

պաշտոն չէր անցել ու ակադեմիայի կրթություն չունի, իսկ այդ

պաշտոնը բարձրագույն ռազմական կրթություն է պահանջում: Եվ

ավելի հավանական է, որ ինձ էլ ակադեմիայից հետո հրամանատար

նշանակեն:

Ակադեմիան ավարտելուց հետո երբ եկա ծառայության, հունիսի

վերջն էր: Նորից ինձ ժամանակավոր հրամանատար թողեցին, քանի որ

Պալըչն արդեն ուսումնարանում էր ծառայում: Մայոր Դընինը

արձակուրդ էր մեկնել ու մի քանի օր իմ տեղակալ կապիտան

Բրյուխովսկիխն էր հրամանատարի տեղ մնացել: Նրանից էլ իմացա,

որ հրամանատար նշանակելու համար, թաքուն Դընինի

փաստաթղթերն են ուղարկել Բալաշովի ռազմական ուսումնարան՝

որին ենթարկվում էր մեր մասնաճյուղը: Որպեսզի անգամ

Բրյուխովսկիխն այդ մասին չիմանա, փաստաթղթերի վրա կնիքը դրել

էին գաղտնի սենյակի երկրորդ կնիքով, որը միայն շտաբի պետն

- 273 -

իրավունք ունի բացելու, անգամ հրամանատարն այդ կնիքին

իրավունք չուներ ձեռ տալու: Դընինն ու Պալըչը ստիպել էին գաղտնի

բաժնի պետ ենթասպա Կոստըլևային, որը թոշակի պիտի անցներ,

որպեսզի այդ կնիքով փաստաթղթերը հաստատեն: Երբ ստուգեցի,

պարզվեց, որ իրոք կնիքի արկղի վրա իմ ձեռով դրված կնիքը

խախտված էր ու Կոստըլևան այդ ամենը խոստովանեց:

Արդեն ակնհայտ էր, որ Դընինին պիտի նշանակեին

հրամանատար: Դա գործող «Զինվորական ծառայության մասին

օրենքի և զինվորական պարտականությունների» առնվազն հինգ

կարևոր հոդվածի խախտում էր, որի պատճառով ոչ մի կերպ Դընինը

հրամանատար լինել չէր կարող: Երբ այդ մասին հարցրի Պալըչին,

ասաց՝ դա սուտ է, այդպիսի բան չկա, ոչ ոք Դընինի նշանակման

համար փաստաթղթերը չի ներկայացրել վերադաս շտաբ:

Չհավատացի Պալըչին, լավ ծանոթ լինելով նրա կեղծ բնավորությանը:

Մի անգամ առիթ եղավ մասնաճյուղի պետ Խորոնկոյի մոտ մտնել

ու նույն հարցը իրեն էլ տվեցի: Ինքն էլ նայեց աչքերիս մեջ ու ասաց որ

սուտ է, ոչ մի փաստաթուղթ ոչ մի տեղ չեն ուղարկել: Որից հետո, ըստ

նշված օրենքի, դիմում գրեցի և խնդրեցի քննարկել իմ թեկնածությունը՝

որպես հրամանատարի, այդպիսի կարգ կար: Ատեստավորման

հանձնաժողովում անպայման պիտի քննարկեին բոլոր

թեկնածուներին, ամենից հարմարը ընտրելու համար: Որից հետո

վերադաս ղեկավարների նյարդերը սկսեցին լարվել:

Մի օր մեր շտաբի հերթապահ զինվորների հետ շտաբի կտուրն

էի նորոգում, երկրորդ կեսը, որ դեռ չէի ավարտել: Մոտեցավ

Խորոնկոյի տեղակալ գնդապետ Կլիկուշինը և խնդրեց, որ իջնեմ

կտուրից, խոսելու բան ունի: Հեռվից սկսեց ու մոտեցավ կարևոր

հարցին: Ինքը մեր մասնաճյուղի ատեստավորման հանձնաժողովի

պետն էր ու պատասխանատվություն էր կրում բոլոր պաշտոնական

նշանակություններին, խոստովանեց, որ Դընինի փաստաթղթերն

արդեն ուղարկել էին՝ առանց հանձնաժողովում քննարկելու, գիտեր, որ

օրենքի կոպիտ խախտում էր ու հիմա չգիտեր թե ինչ աներ, քանի որ

պարտավոր էին իմ դիմումը օրինական կերպով քննարկել:

- Ինչ ուզում եք արեք,- ասացի,- քանի որ մինչև իմ դիմում գրելը և

Գերմանովին և Խորոնկոյին հարցրել էի, արդյոք չե՞ն ուղարկել Դընինի

նշանակությունը և երկուսով էլ պնդել էին, որ ո՛չ:

Կլիկուշինը գլուխը կախ հեռացավ, հետո պատմում էին, որ շատ

էր հուզված այդ դեպքի համար ու վախենում էր, որ կարող էի դիմել

դատախազություն կամ վերադաս օրգաններին:

- 274 -

Ամեն ինչ արդեն պարզից պարզ էր: Ահա թե ինչու էին փախցրել

ՈւԱԶ-ը, ահա թե ինչու չէին ուզում ինձ ակադեմիա թողնեին, քանի որ

հրամանատարի պաշտոնի համար միակ թեկնածուն ես էի ու թեկուզ

մինչ այդ Պալըչը խնդրում էր, որ իրեն ամեն ինչում օգնեմ, իր

նպատակին հասնելուց հետո, երբ արդեն վճռված էր, որ իրեն պիտի

Ռադչուկի տեղ թիկունքի պետ նշանակեին, որոշել էր արդեն ազատվել

ինձանից: Հիշեցի նաև, թե ինչպես էին նայում իմ աչքերին ու ստում:

Ի՞նչ կարելի էր սպասել այդ սրիկաներից...

Մի քանի ամիս հրամանատարի պարտականությունները

կատարելուց հետո, մի օր երեկոյան խորհրդակցություն էի

անցկացնում մեր սպաների հետ: Մեկը կոպիտ հրեց

աշխատասենյակիս դուռն ու ներս մտավ:

Մասնաճյուղի ավտոմոբիլային ծառայության պետ Պոգիբելնին

էր, ամենից լկտի սպան, բոլոր ուսումնարանի նախկին պետերի ու

տեղակալների մերձավորը, որն անընդհատ հարբեցողությամբ էր

զբաղվում ու պետերն էլ մատների արանքով էին նայում դրան: Նա

արդեն հիմա էլ Խորոնկոյի մտերիմն ու վստահելի անձն էր ու Դընինի

հին ընկերն ու պետը:

- Ամայակովիչ, վերջացրու խորհրդակցությունդ, այսօրվանից

արդեն հրաման կա, զորամասի հրամանատարն այս տղան է,-

մոտեցավ վերջում նստած Դընինին ու մտերմաբար երկու ձեռքով

սեղմեց ուսերը:

Ծառայության պետերն ու վաշտի հրամանատարները, որ միչև

այդ լուռ նստած իմ կարգադրություններն էին լսում, վեր ցատկեցին

տեղերից և ուրախ սկսեցին շնորհավորել Դընինին՝ խախտելով

կարգապահությունը:

- Դե, շուտ տեղներդ նստե՛ք ու ձեզ կարգի՛ բերեք,- սաստում եմ

ոգևորված սպաներին,- դեռ հրամանատարը ես եմ և հիմա

խորհրդակցություն է։ Ո՛չ մեկին թույլ չեմ տվել տեղից բարձրանա և

կարգը խանգարի: Իսկ դու՛ք ընկեր մայոր, ազատե՛ք կաբինետս ձեր

ներկայությունից, ձեզ ոչ ոք չի հրավիրել խորհրդակցության,- ասացի

մայոր Պոգիբելնուն:

- Լավ, Ամայակովիչ, մի՛ բարկանա, ես գնում եմ, բայց, միևնույն է,

վաղը հրամանը լինելու է:

- Վաղն էլ կգաք շնորհավորելու...

Հրամանը մի քանի օրից հետո միայն եկավ և ավտոմոբիլային

ծառայության պետ Դընինը վերադաս ղեկավարության աջակցությամբ,

ցատկելով մեր զորամասի հրամանատարի տեղակալների գլխով,

- 275 -

ոտնահարելով գոյություն ունեցող բոլոր օրենքներն ու ընդունված

կանոնները, դարձավ զորամասի հրամանատար ու սկսեց ընդունել

գործերն ու պաշտոնը, սակայն ումի՞ց, այդպես էլ պարզ չէր, քանի որ

Պալըչն արդեն վաղուց էր նշանակված՝ որպես թիկունքի պետ:

16 հոկտեմբեր 2014 թ.

Մասնաճյուղի պետի համաձայնությունը

Դընինի հրամանատար նշանակվելուց հետո արդեն ակնահայտ

էր, որ օբատօ-ում այլևս անելիք չունեմ: Մինչ այդ էլ, ինչպես ասում են,

մեր ջրերը մի հունով չէին հոսում: Մի քանի անգամ

անկարգապահության համար պատժել էի իրեն, երբ դեռ ծառայության

պետ էր ու հայտնի չէր անգամ, որ իրեն պիտի հրամանատար

նշանակեն: Բացի դրանից, նրան երբեք չէի հարգում մեծամտության,

լկտիության և բարոյական ցածր հատկանիշների համար:

Մի օր գնացի մասնաճյուղի թիկունքի պետ Գերմանովի մոտ՝

որոշելու իմ ծառայության ապագան: Պալըչն իր բազկաթոռում խիստ

լուրջ տեսք ընդունեց, հնդկահավի պես փքվեց, ասես այն Պալըչը չէր,

որ ոտաբոբիկ ու հարբած տուն էի ուղարկում կամ օրերով իր

կաբինետում փակված չէր լակում՝ շշերը պատուհանից ընդունելով

ենթասպա Վասինից:

- Ինչի՞ համար եք եկել, ի՞նչ եք ուզում ինձնից:

- Եկել եմ որոշենք ինչպես հիմա ես վարվեմ: Եթե հիշում եք, ասել

էիք, որ սուտ է, Դընինին չենք նշանակում հրամանատար, բայց

պարզվել է, որ սկզբից ստում էիք: Հիմա գտնում եմ, որ մեր համատեղ

ծառայությունն անհնարին է, ի՞նչ խորհուդ եք տալիս այդքանից հետո:

- Խորհուրդ եմ տալիս, որ այստեղից հեռանաք, գնացեք որտեղ

ուզում եք պաշտոն գտեք և ծառայեք, էլ այստեղ դուք մեզ պետք չէք:

- Իհարկե՛,- ասացի,- երբ ձեր նպատակին դեռ պիտի հասնեիք ու

գործն իր տեղով պիտի գնար գումարտակում, պետք էի, իսկ հիմա

արդեն էլ պետք չեմ: Լա՛վ, ես իմ անելիքը կորոշեմ:

Իրոք, Պալըչն իրավացի էր, այլևս իր նման սրիկաների հետ

աշխատելն անիմաստ էր, բայց թողնել ու հեռանալ, ավելի շուտ

- 276 -

փախչել, դա արդեն նշանակում էր պարտվել ու հաստատել, որ ինչ

բամբասում էին իմ հետևից, դա ճշմարտություն էր: Եվ ես որոշեցի

մնալ, ինչ գնով էլ լինի ու բացահայտել նրանց ստոր դեմքերը: Ապա

դիմում գրեցի մասնաճյուղի պետ Խորոնկոյին՝ թվարկելով օրենքի

բոլոր հոդվածների խախտումներն ու ընդունված կարգերը, խնդրելով

ինձ տեղափոխել ուրիշ պաշտոնի:

Դրանից հետո ասացին, որ մի քանի ամիս համբերեմ,

խոստանում էին նշանակել ինձ թիկունքի պետի տեղակալ, այսինքն՝

նորից Պալըչի մոտ, քանի որ իր տեղակալ փոխգնդապետ

Պադլիպալինը, որը նույնպես մեր գումարտակից էր, իրերի

ծառայության պետն էր ու տեղափոխվել էր թիկունք միայն մի

նպատակով, հերթական փոխգնդապետի զինվորական աստիճան

ստանալու, շուտով սկսեց նվնվալ, որ չի ուզում այդ պաշտոնում

ծառայել, իր համար ծանր է: Ինձ էլ հենց դա էր պետք, արդեն կարող էի

իմ գործերով ցույց տալ, թե ով ով է, լավ ճանաչելով Պալըչի ծույլ

բնավորությունը:

Մի քանի ամսից հետո պարզվեց, որ խոստացած թիկունքի պետի

տեղակալի պաշտոնում ևս չեն ուզում ինձ նշանակել: Պալըչը որոշել էր

այդ պաշտոնում նշանակել զենքերի և զինամթերքների իր

ծառայության պետ Գոլդերևին, որը բարձրագույն կրթություն անգամ

չուներ: Բայց դեպքերն այլ ընթացք ստացան: Երբ Պոդլիպալինի տեղը

ազատվեց, Բալաշովում որոշեցին նրա տեղը նշանակել իրենց իրերի

պետին, որ նա էլ փոխգնդապետի կոչում ստանա, բայց մնա այնտեղ

ծառայելու, զբաղեցնելով մեր մասնաճյուղի պաշտոնը: Պալըչը նոր

միայն հասկացավ, որ ինքը պիտի արդեն երկու հոգու տեղ ծառայեր և

ոչ մի օգնական էլ չի ունենա: Գոլդերևն արդեն արժանի թեկնածու չէր

հաղթահարելու նոր ախոյանին, քանի որ կրթության պատճառով

կարող էր չանցնել: Որից հետո միայն հիշեցին իմ մասին:

Պալըչն իր մոտ հրավիրեց, բացատրեց վիճակը և առաջարկեց

մասնակցել այդ պաշտոնների մրցույթին: Որոշեց ինձ ներկայացնել

գնդապետ Խորոնկոյին և խնդրեց, որ ինչ էլ նա ասի, լռեմ ու չվիճեմ

հետը, քանի որ նա իբր կասկածում է՝ արժե՞ արդեն ինձ վստահել, թե՞

չէ:

Երբ Պալըչի հետ Խորոնկոյի մոտ գնացի զրույցի, այնտեղ էր նաև

իմ նոր հրամանատար Դընինը:

Զրույցը սկսեց Խորոնկոն.

- Այն բանից հետո, երբ դուք կասկածի տակ էիք դրել իմ

որոշումները, չգիտեմ, արդյո՞ք կարելի է ձեզ վստահել որպես սպաի:

- 277 -

Այ, Լեոնիդ Պավլովիչն առաջարկում է, որ համաձայնությունս տամ ձեզ

թիկունքի պետի տեղակալ նշանակելու համար, բայց ես դեռ չեմ

որոշել: Ի՞նչ եք մտածում, համաձայնությունս տա՞մ թե՞ չէ:

Նույնիսկ այդ խոսքերն ու սկսած զրույցի տոնը վիրավորական

էր, բայց ես զսպեցի ինձ.

- Այո, տվեցեք:

- Ո՞նց է հիմա ինքը ծառայում, Ալեքսանդր Նիկոլաևիչ,- դիմեց

Խորոնկոն Դընինին,- ի՞նչ կարող եք ասել այդ մասին:

- Դիտողություններ չունեմ,- ասաց Դընինը,- բայց կարող է էլ

ավելի լավ ծառայել, նախկինում ավելի լավ էր ծառայում:

Դընինը նկատի ուներ, որ նախկինում իրոք շատ ուշ էի տուն

գնում, ծառայում էի և շաբաթ և կիրակի և տոն օրերին, իսկ հիմա

արդեն, համաձայն զինվորական կանոնակարգի, հանգստանում էլ էի

ընդունված ժամերին ու օրերին:

- Լավ,- ասաց Խորոնկոն,- համաձայնությունս կտամ, բայց ձեր

նկատմամբ արդեն խստապահանջ կլինեմ ու կանխակալ

հարաբերությամբ: Կստորագրեմ ձեր փաստաթղթերը, այնուհետև

ձեզնից է կախված՝ կկարողանա՞ք հաղթահարել ձեր հակառակորդին,

թե՞ ոչ: Գիտե՞ք իրադրությունը:

- Գիտեմ,- ասացի,- կփորձեմ լուծել այդ հարցերն հօգուտ մեզ:

Փաստաթղթերս ստանալուց հետո ես ու փոխգնդապետ

Պոդլիպալինը մեկնեցինք Բալաշով: Հարցերը դրական լուծելուց հետո

պիտի մեկնեինք Մոսկվա: Ես պիտի նշանակվեի թիկունքի պետի

տեղակալ, իսկ ինքը՝ մասնաճյուղի իրերի ծառայության պետ:

16 հոկտեմբեր 2014 թ.

Վճռական գործուղում

Պոդլիպալինի հետ գնացքով Սարատով հասնելուց հետո

տաքսիով գնացինք ընկերոջս՝ Հակոբի տունը: Հակոբը զորամասի

հրամանատար էր ու արդեն գնդապետի աստիճան էր ստացել: Պիտի

օգներ մեքենայով Բալաշով հասնելու:

Նա ապրում էր իր սեփական տանը, որի տեսքն իր շքեղությամբ

շշմեցրեց Պոդլիպալինին: Պոդլիպալինն ասաց.

- 278 -

- Օ՜, սա տուն չէ, այլ Եկատերինա Երկրորդի դղյակն է:

Հակոբն, ինչպես միշտ, բարեհամբույր դիմավորեց ու ասաց, որ

այդ օրը մնալու ենք իրենց տանն ու միայն վաղը կուղարկի մեզ

մեքենայով: Ինքն արդեն տեղյակ էր իմ գործերի մասին, որոշ

ընկերական խորհուրդներ տվեց ու խոստացավ Մոսկվա էլ զանգել, որ

հարցերը դրական լուծում ստանան: Հակոբը միշտ մեծ

հեղինակություն էր վայելում Մոսկվայի վերադաս հրամանատա-

րության կողմից և բոլորի կողմից հարգված անձնավորություն էր:

Ճոխ հյուրասիրելուց հետո հաջորդ օրն իր ենթականերից մեկի

մեքենայով ուղարկեց Բալաշովի ռազմական ուսումնարանը: Մեզ հետ

էլ մի արկղ օղի դրեց, «Սպիրտուս» էր կոչվում: Երբ հարցրինք թե սա

ինչի՞ համար է, ասաց՝ պետք կգա ստորագրություններ հավաքելու

ժամանակ:

Բալաշով հասնելուց հետո պարզվեց, որ ուսումնարանի

թիկունքի պետ գնդապետ Սիրոցկին տեղյակ չէր, որ մեր մասնաճյուղի

թիկունքի պետի տեղակալ ուզում են նշանակել իրենց իրերի

ծառայության պետին: Այդ նորությունը զարմացրեց ու վրդովեց նրան,

քանի որ ինքն արձակուրդում էր, իր թիկունքում էին այդ հարցերը

լուծել, առանց իրեն տեղեկացնելու: Ինքն արդեն գիտեր, թե ինչպես էին

ինձ մերժել մեր գումարտակի հրամանատարի պաշտոնը, և ես էլ իր

համար մի գլխացավ էի: Իսկույն ստորագրեց մեր փաստաթղթերն ու

զանգեց Մոսկվա՝ իր համակուրսեցի թիկունքի շտաբի պետ գեներալ

Չերնըխին ու խնդրեց նրանց կողմից ուղարկած թղթերին ընթացք

չտալ: Փոխարենը խնդրեց, որ մեր փաստաթղթերը ստորագրի:

Մոսկվա հասնելուց ու վերադառնալուց մի ամիս հետո հրաման

եկավ ու ես տեղափոխվեցի մասնաճյուղի թիկունք, որպես թիկունքի

պետի տեղակալ: 2000 թվականի մարտի երկուսն էր:

Այսպիսով ավարտվեց իմ ոդիսականը 695-րդ օբատօ-ում, որն

այնպիսի մի ճահիճ էր հիշեցնում, որից շատ քչերին էր հաջողվում վեր

բարձրանալ՝ սովորաբար ընկղմվում ու կորչում էին նրա կեղտոտ

ընդերքում:

Հենց այստեղ ես գիտակցեցի մի պարզ ճշմարտություն, որ կյանքի

ամենից լավ ուսուցիչները սրիկաներն են, որոնց տված դասերը երբեք

չեն մոռացվում:

16 հոկտեմբեր 2014 թ.

- 279 -

Բ. «ՉՎՎԱԿՈՒՇԻ»-ի խարդավանքները կամ

թիկունքում՝ առանց թիկունքի

Շտաբի հրդեհը

Մասնաճյուղի թիկունք տեղափոխվելուց հետո նոր եռանդով

սկսեցի զբաղվել թիկունքի փաստաթղթերով: Այստեղ վիճակը ավելի

վատթար էր քան մեր գումարտակում: Երբեմն իրոք զարմանում էի, թե

ո՞նց կարելի է տարիներով պաշտոնավարել և չկատարել

ծառայողական պարտականությունները: Ոչ միայն տեղակալի

փաստաթղթերն էին անկատար այլ նաև պետինը: Դրանք էլի նույն

մարտական ու մոբիլիզացիայի, էվոկուացիայի ու մարտական

պատրաստության, ինչպես նաև բազմաթիվ պլանների, հաշվարկների,

դասերի ծրագրերի փաստաթղթեր էին: Այդ ամենը իմ նախկին

պաշտոնի ժամանակ էլ կատարում էի, միայն թե ծավալն էր այստեղ

ավելի մեծ:

Մասնաճյուղի պետի երկու տեղակալները միայն տեղակալներ

ունեին, դա թիկունքի պետն էր ու շտաբի պետը: Քանի որ իմ գործերը

հիմնականում շտաբային էին, դրա համար էլ ավելի շատ

համագործակցում էի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Սըչյովի հետ:

Մի ճաղատ, հաղթանդամ մարդ էր, տարիքով ինձանից մեծ էր և

ծառայության մեջ մեծ փորձ ուներ: Գործը իր տեղով տանում էր, միայն

թե չխմեր: Իսկ երբ սկսում էր խմել լրիվ թարսվում էր, հնարավոր չէր

հետը խոսել, ամբիցիաները աստղերին էր հասնում:

2000 թվականի հոկտեմբերի 20-ն էր: Ուրբաթ օր էր: Հաջորդ օրը

2000 թվականի կուրսանտների ավարտական օրը պիտի լիներ:

Բարձրացել էի որոշ փաստաթղթեր տպելու Սըչյովի կաբինետում, որը

երկրորդ հարկում էր, քանի որ միայն իր մոտ կար համակարգիչ: Այդ

տարիներին համակարգիչ ամենքը չէ որ ունեին:

Պատուհանի մոտ կանգնած խոսում էինք, մեկ էլ խուլ պայթյունի

ձայն լսվեց: Սըչովը դուրս թռավ իր կաբինետից ու ներքև վազեց: Մի

քիչ սպասեցի, տեսա որ չէր երևում ես էլ ներքև իջա: Առաջին հարկում

իրարանցում էր, Սըչյովի կաբինետի տակ գտնվող սենյակից ծուխ ու

բոց էր ելնում, 8-րդ բաժնի կաբինետներն էին, որոնց դռան հետևում,

- 280 -

հատուկ գաղտնի սարքեր էին տեղադրված։ Պետք էր շուտ կրակը

հանգցնել, բայց ներքևում խուճապ էր: Մի քանի զինվորական

մոտեցան աստիճանների տակ կախած ապակիներով ծածկված

վահանակի տակ տեղադրված կրակամարիչները վերցնելու, այն փակ

էր, չգիտեին ոնց բացեն:

- Ի՞նչ եք իրարով անցել,- բարկացա, - ապակին նրա համար է

որ ջարդեն ու հանեն...

Ձեռքով ջարդեցի, մի կրակամարիչ վերցրի ու վազեցի հրդեհը

հանգցնելու: Մեկն էլ Սըչյովը վերցրեց, երկուսով փորձում էինք կրակը

հանգցնելով ներս մտնել՝ գու՞ցե մարդ կա ներսում փրկելու: Չգիտեինք

անգամ ինչ է մեզ սպասում դռան ետևին: Ծխի քուլաներն ու ուժգին

բոցը հնարավորություն չէին տալիս մոտենալ դռանը, խիստ բարձր

տաքություն էր փչում ներսից: Հավատս չէր գալիս, որ մի քանի չնչին

րոպեների ընթացքում այդպիսի հրդեհ կսկսվեր:

Հերթապահը արդեն կանչել էր հակահրդեհային մեքենաները,

բայց մոռացել էր շտաբում աշխատող մարդկանց զգուշացնել հրդեհի

մասին: Կրակը ավելի ու ավելի էր ծավալվում, արդեն դուրս էր եկել

վառվող սենյակի դռնից ու առաստաղով տարածվում էր միջանցքում:

Ծխի մի հաստ շերտ էր տարածվել միջանցքում, որի մակարդակը

րոպե առ րոպե ավելի ցած էր իջնում ու մարդիկ կռացած վազում ու

դուրս էին գալիս այդ շերտի տակով: Կրակամարիչներ էլ չկային,

արդեն մեր զորամասի հրշեջներն էին փորձում հանգցնել կրակը:

Ջուրը ընդհամենը մի քանի չնչին րոպեներ հերիքեց, որից հետո

գնացին նորից ջուր լցնելու մեքենան ու սպասում էինք օգնության

քաղաքի մոտակա շրջաններից: Վերջին անգամ կռացած վազեցի

շտաբի երկու հարկերի միջանցքներով, ստուգելու: Էլ մարդ չէր երևում,

շտապ դուրս թռա: Առաստաղից վառվող պլաստիկ լապտերների

հալված կտորները թափվեցին գլխիս՝ պատճառելով խիստ ցավ:

Դրսում ամբոխ էր հավաքվել ու դիտում էին այդ տխրահռչակ

տեսարանին: Պարզվեց որ ոչ բոլորն էին հասցրել դուրս գալու

կաբինետներից, առանձնապես երկրորդ հարկից: Շտաբի պետ,

գնդապետ Բելին հանգիստ նստած իր կաբինետում ու հեռուստացույց

էր նայում: Երբ վերամբարձ մեքենան մոտեցրին նրա պատուհանին որ

իջնի ներքև, Բելին առաջին հերթին իր սիրելի հեռուստացույցը մեկնեց

փրկելու: Ներքևում ամբոխը սկսեց հռհռալ: Մյուս պատուհաններին էլ

բարձրավուն բեռնատար մեքենաներ մոտեցրինք, օգնելով կանանց ցած

իջնել: Բեռնատար մեքենայի օգնությամբ, հերթապահ սենյակի մոտ

գտնվող սենյակի պատուհանի վանդակաճաղը պոկեցինք ու սկսեցինք

- 281 -

զենքերը հանել: Նմանապես և առաջին հարկում գտնվող գաղտնի

բաժնից՝ փաստաթղթերը:

Միևնույն ժամանակ, սպաների մի խումբ, փորձում էին փրկել 8-

րդ բաժնի պետի տեղակալի կյանքը՝ շտաբի հետևի կողմից: Կապիտան

էր ու նոր էր տեղափոխվել ավիացիոն գնդից մասնաճյուղ: Այնտեղ էլ

բարդություն կար, պատուհանը պահպանող մետաղե վանդակաճաղը

չէին կարողանում պոկել: Սպան կպել էր վանդակաճաղերին ու հազիվ

էր շնչում: Սենյակում սարսափելի հրդեհ էր, պատուհանից էլ թեժ բոց

էր ելնում: Մինչև մեքենայի օգնությամբ այդ երկաթե վանդակճաղն էլ

պոկեցին, խիստ վնասվացքներ էր ստացել: Երբ դուրս հանեցին,

փորձելով օգնել և ուղեկցել շտաբի մոտ գտնվող բժշկական

պոլիկլինիկան, չթողեց, տատանվելով, ինքնուրույն մեկնեց բժիշկների

մոտ: Հետո միայն նկատեցին, որ հետևից լրիվ հագուստը վառված էր ու

երևում էր նրա մերկ ու վառված թիկունքը:

Շուտով հաջողվեց հանգցնել հրդեհը՝ քաղաքից օգնություն

հասած հակահրդեհային մեքենաներով: Շտաբը անճանաչելի էր դառել,

երկու հարկերի միջանցքներն ու դռները, ինչպես նաև մի քանի

կաբինետներ, որոնց թվում և Սըչյովի՝ վառվել էին: Սըչյովը ավելի շատ

հուզվել էր իր համակարգչի համար:

Երեք օրից հետո իմացանք, որ սպան հիվանդանոցում մահացել

էր, կյանքի համար վտանգավոր վառվածքներից: Հետմահու

պարգևատրեցին, որպես աշխատասենյակի թանկագին ու

կարևորագույն սարքերը փրկելու ձեռնարկող:

Որից հետո, հրաման եղավ՝ հրդեհը հանգցնելու ակտիվ

մասնակիցներին պարգևատրելու մասին: Ինչ որ դրամաշնորհ տվեցին

ինձ ու Սըչյովին, բայց այդ գումարները մենք հետ տվեցինք հրդեհի

հետևանքների վերականգնման համար:

Հետո եղան ստուգումներ ու մեղավորներ էին փնտրում

զինվորական դատախազությունից: Քննություները իբր պարզել էին, որ

հրդեհը էլեկտրական հաղորդալարերի կարճ միացման պատճառով էր:

Որից հետո սկսեցին ստուգել, թե որ պաշտոնյա ու պարտավոր անձը

կամ հակահրդեհային հանձնաժողովը քանի անգամ էր ստուգել

օբյեկտների հակահրդեհային վիճակը: Եվ գտան միակ փաստաթուղթը,

որի համաձայն միայն ես էի մի ամիս առաջ կազմակերպել ու

ստուգման ակտ կազմել՝ իմ ղեկավարությամբ: Որոշեցին ինձ էլ

մեղադրել, քանի որ բոլոր շտաբի սենյակները ստուգված էին բացի այդ

սենյակից: Երկար բացատրություններից հետո միայն համոզեցինք, որ

- 282 -

այդ սենյակ մտնելու իրավունք ոչ ոք չուներ հրամանով, բացի բաժնի

պետից ու տեղակալից:

Մի օր առաջ իմ պետ՝ Գերմանովը արձակուրդ էր գնացել,

տեսնելով այդ օրվա հրդեհը, որից հետո էլ չէր երևացել: Իր տեղը ես էի

թիկունքի պետի պարտականությունները կատարում ու ես էլ պիտի

կազմակերպեի հրդեհի հետևանքների վերականգնումը:

Այդ հրդեհից հետո միայն քչերը գիտեին հրդեհի իրական

պատճառի մասին: Պատճառը մի անհեթեթություն էր:

8-րդ բաժնի պետի տեղակալը, կապիտանը, ով դեռ նոր էր

տեղափոխվել մասնաճյուղ ու մայորի կոչում էր ստացել, այդ օրը

որոշել էր նշել բաժնում իր հերթակա զինակոչումի առիթով, ինչպես

ասում էին, պիտի «աստղերը լվանային»: Այդ պատճառով նա մի 3

լիտրանոց բանկայի մեջ սպիրտ էր պահում, սովորաբար նրանք

սպիրտ էին ստանում սարքերի «կոնտակտները» մաքրելու համար: Երբ

սպիրտը ջրի հետ խառնում էր, որ հետո խմեին, մի քիչ սպիրտ

թափվում էր սեղանին: Սրբելուց հետո, որ հոտ չգա, լուցկով վառել էր

սեղանի երեսը: Անսպասելիորեն կրակը տարածվել էր սեղանին,

հասնելով սպիրտի բաց բանկային, որը պայթելուց ակնթարթորեն

բոցակտորնեը տարածել էր ողջ սենյակով մեկ:

Այդ իսկ պատճառով էլ հրդեհը այդքան շուտ տարածվեց, և

սենյակից փչող բոցը այնքան էր տոթ, որ չէինք կարողանում մոտենալ

դռանը: Բայց այս ամենի մասին որ պատմեցի, կարելի է մոռանալ ու

հաշվել, որ իրականում հրդեհի պատճառը հենց կարճ միացումն էր:

17 հոկտեմբեր 2014 թ.

Երախտապարտություն

Շտաբի հրդեհից հետո հենց առաջին օրից էլ սկսեցինք

վերանորոգման աշխատանքները: Բավականին քանակությամբ

կուրսանտներ հատկացրին շտաբը մաքրելու համար: Հիմնականում

պատերն էինք մաքրում մրից, քերելով վառված գաջի շերտերը:

Հաջորդ օրը մոտեցավ իմ հին ծանոթներից մեկը, մեր

հայրենակիցն էր, Սամվել էր անունը, ցածրահասակ, փոքրավուն, մոտ

իմ հասակի մի տղա էր, շինարարական մի փոքրիկ բրիգադ ուներ

Չելյաբինսկում: Մի տարի առաջ ինչ որ հովանավորողներ որոշ գումար

- 283 -

էին հատկացրել այդ շտաբի կտուրը նորոգելու համար, որի

աշխատանքները Սամվելն էր կատարել: Հետո երբ արդեն

տեղափոխվեցի այդ շտաբում ծառայելու, որպես թիկունքի պետի

տեղակալ, գարնանը մոտեցավ ինձ ու խնդրեց զինվորական

մահճակալներով օգնել իր Հայաստանից եկած բանվորների համար:

Օգնեցի ու խնդրեցի, որ ինքն էլ իր հերթին օգնի իմ ու պետիս

կաբինետները կոսմետիկ նորոգման գործում, քանի որ շատ վաղուց էր,

որ այդ սենյակներում նորոգումներ չէին կատարվել: Այդ

ժամանակներից էլ գիտեի Սամվելին:

Սամվելը եկել էր խնդրանքով.

-Վահրամ ջան, ի՞նչ կլինի խոսես Խորոնկոյի հետ, որ թույլ տա ես

նորոգեմ ձեր շտաբի շենքը, գիտեմ որ հետը լավ ես, քեզ կլսի: Ինձ

արդեն որոշ շինանյութեր ունեմ, կարող եմ ձրի օգտագործել

նորոգումների համար:

Համարյա թե կես տարվա ընթացքում մեր հարաբերությունները

գնդապետ Խորոնկոյի հետ բավականին լավացել էին: Մի երկու անգամ

նույնիսկ ակնարկել էր, որ խիստ փոշնմանել էր իմ հանդեպ գործած

իր արարքների համար, քանի որ տեսնում էր, թե ոնց եմ աշխատում, ի

տարբերություն իմ հակառակորդների: Արդեն բոլորովին վստահում էր

ինձ ու մեր նախկին թյուրիմացություններից հետք անգամ չէր մնացել:

Ինձ համար տարբերություն չկար թե ովքեր պիտի նորոգեին

շենքը, քանի որ մենք անհրաժեշտ քանակությամբ մասնագետներ

չունեինք, ընդամենը երկու կին էին, այն էլ թույլ մասնագետներ, իսկ

գործը պետք էր արագ կատարվեր:

Սամվելը խնդրեց ինձ, իրեն ներկայացնեմ մեր մասնաճյուղի

պետին, իր հերթին էլ խոստանալով, թիկունք կանգնել, որ գործերը լավ

ընթանան: Քանի որ հայրենակիցներ էինք, մտածեցի, իսկ ինչու՞ ոչ, ո՞վ

մեզ կօգնի, եթե մենք չօգնենք իրար: Դժվար տարիներ էին:

Այդ օրը տոնական ճաշկերույթ էր ճաշարանում, 2000 թվականի

շրջանավարտների տոնն էր: Հենց ճաշարանում էլ մոտեցա մեր

մասնաճյուղի պետին, խոսեցի նրա հետ այդ մասին, համոզելով որ մեզ

համար դա լավ տարբերակ է և ստացա նրա համաձայնությունը:

Հաջորդ օրվանից արդեն միասին էինք աշխատում: Սամվելը իր

հետ երեք բանվոր ու որոշ շինանյութեր բերեց ու սկսեցինք

շինաշխատանքները: Մնացած շինանյութերը ես էի մատակարարում,

պետի կողմից հատկացված գումարներով:

- 284 -

Մի օր իրիկնադեմին շտաբ էի մտնում, ծառայությունից հետո,

Սամվելը իր տղաներով, շտաբի հետևի դռնով շինանյութեր էին

բեռնում մեքենան, որ դուրս տանեն:

- Տղերք, այդ ի՞նչ բանի եք,- հարցնում եմ:

Սամվելը թէ՝

- Ընկեր ջան, մի քիչ ավելորդ շինանյութեր են մնացել, տանեմ

ծախեմ, քեզ էլ գումար կտամ:

- Այ ձեր ցավը տանեմ,-ասում եմ,- ամոթ է այդպիսի բաներ

մի՛ արեք, կբռնվեք ու մեզ բոլորիս խայտառակ կանեք:

Թե հետո հանեցին այդ շինանյութերը թե չէ, չգիտեմ, բայց ինձ

մոտ դադարեցրին իրենց մտադրությունը:

Մի ամսվա ընթացքում ավարտեցինք նորոգման գործերը,

հրդեհից հետք անգամ չէր մնացել: Որոշ հարցերով էլ Սամվելը ինձ

օգնեց, մեր ծառայողական բնակարանում իր բանվորներից մեկը

խոհանոցի ու միջանցքի առաստաղը նորոգեց, պատին մի երկու մետր

տեղ սալիկապատեց և նման այլ բաներ:

Երբ աշխատանքը ավարտեցին, նրա ու բանվորների համար

տանը սեղան բացեցինք և միասին ճաշի նստեցինք: Առաջին անգամ էր

մեր տանը ճաշի սեղանի շուրջ, ոչ մի բանի ձեռ չտվեց ու մի բաժակ օղի

էլ չխմեց։ Երբ որևէ տեղ ես հյուր էի լինում ու սեղան էին

պատրաստում՝ հարվիրելով ճաշակելու, երբեք չէի հրաժարվում

համտեսելուց, համարում էի որ դա անշնորհքություն է, դրա համար էլ

իր պահվածքը ինձ համար խորթ էր ու անհասկանալի:

Հաջորդ խնդիրը մեր կազարմաներից մեկի չորրորդ հարկում

հանրակացարան պատրաստելն էր: Պիտի առանձին սենյակներ

կառուցեինք արտասահմանյան կուրսանտների համար: Սամվելը

շտաբի վերանորոգման աշխատանքներից հետո արդեն որոշ

հարաբերություններ էր ստեղծել մեր պետի հետ ու այլևս իմ կարիքը

չուներ: Փորձում էր իր բոլոր հարցեը լուծել շրջանցելով ինձ՝ մեկ իմ

պետի միջոցով, մեկ մեր ենթակաների: Շուտով սկսեց նրանց ևս

շրջանցել և իր հարցերը լուծել միայն մեր մասնաճյուղի պետի հետ:

Հանրակացարանի գործի կեսը արդեն կատարել էին,

տեղադրելով փայտե շինանյութերով միջնորմեր։ Շինտեսուչների

կողմից կատարված ստուգմաներից հետո արգելեցին գործը, քանի որ

հանրային տեղերում միջանցքների պատերը կառուցել փայտից

արգելվում էր՝ համաձայն հակահրդեհային կանոնների: Որից հետո

ստիպված եղավ քանդել, կրելով մոտ կես միլիոնից ավել գումարի

- 285 -

վնասներ: Եթե գոնե մի խորհուրդ անգամ մեզնից հարցներ, որպես

մասնագետների, գործը երևի դրան ըսկի չէր հասնի:

Որից հետո սկսեց նորոգել մեր ուսանողական շենքի կտուրը, մեծ

ծավալի գործ էր ու շատ երկար ժամանակ չկարողացավ իր

վաստակած գումարները ստանալ: Այդ աշխատանքների ժամանակ

չորրորդ հարկից, վերամբարձով բարձրանալիս, պողպատե ճոպանը

կտրվեց և մահացավ նրա վարպետ՝ Ռոբերտը, բազմազավակ

ընտանիքի տեր, բարձրահասակ ու հաղթանդամ մի տղամարդ էր:

Պատճառը աշխատանքի անվտանգության կանոնների լուրջ

խախտումն էր: Հետո սկսվեցին դատարանային քաշքշոցները, բայց

ամեն ինչ խաղաղ կարգով փակվեց: Խոպանչիների կյանքը այդ

տարիներին մեծ արժեք չուներ:

Այնուհետև Սամվելը իր գործերը ծավալեց մեր օժանդակ

տնտեսության շինություններում, սկսեց խոզեր պահել ու հաջող

բազմացնել: Այդ ամենը չէր կարող չշարժել մեր թիկունքի պետ

Գերմանովի նախանձը: Առաջին իսկ հարմար պահին Սամվելին

հանձնեց զորամաս եկած վերստուգիչի «դատին», որն էլ ահագին

գումարների վնասներ հաշվարկեց ապօրինի էլեկտրականության, ջրի

և ջեռուցման սիստեմից օգտվելու համար:

Եվ այդպես շարունակվում էր մեր հայրենակից Սամվելի

արկածները մեր ուսումնական հաստատությունում և նրա

զորամասերում: Չնայած այդ բարդություններին, հասցրեց չորս

սենյականոց բնակարան գնել և կարգավորել իր կյանքը:

Մի օր էլ, չգիտեմ ինչ առիթով կնոջ հետ մեր տուն հյուր եկավ:

Կինը պճնվել էր ոսկիներով՝ նոր տարվա տոնածառի պես: Երևի ուզում

էր զարմացնել իր ապրելակերպով ու հասած հաջողություններով:

Մեր մասնաճյուղի պետը կարծում էր, թե մենք դեռ շարունակում

ենք մեր նախկին լավ հարաբերությունները, թեկուզ նրանք ավարտված

էին դեռ շտաբի հրդեհից հետո, տարիներ առաջ:

2005 թվականի օգոստոս ամսին էր: Մի օր ասաց.

- Արի գնանք Սամվելի մոտ շնորհավորենք նրան ու իր

տղաներին շինարարների օրվա առթիվ:

Սամվելի տղաները տեղավորվել էին մեր դատարկ շենքերից

մեկում, որը ցանկապատված էր և ուներ իր բակը: Տղաները խորոված

էին անում և տարբեր պատրաստություններ տեսնում։

Երբ արդեն սեղանի շուրջը նստեցինք, առաջին բաժակը

բարձրացրեց Խորոնկոն.

- 286 -

- Ես ուզում եմ այս շինարարների տոնական օրը, առաջին

հերթին շնորհակալություն հայտնել Վագրամ Ամայակովիչին, որ ձեզ

ծանոթացրեց իմ հետ, օգնեց ձեզ տեղավորվելու և որի շնորհիվ այսքան

օգտակար գործեր արեցիք վերակառուցելու մեր ուսումնական

հաստատությունը:

Սամվելը հոպոպի պես վեր թռավ տեղից, ինքնասիրությունը

վիրավորված.

- Սերգեյ Նիկոլաևիչ, բայց ես Ձեզ ավելի վաղ էի չէ՞ ճանաչում...

Քթիս տակ ծիծաղեցի, էլ ի՞նչ պիտի ասեի: Այն բանվոր տղաները՝

որոնց հետ սկսել էր մեր շտաբի հրդեհված շենքի շինաշխատանքները,

ովքեր որ լավ գիտեին ինձ և քաջ տեղյակ էին թե ինչպե՞ս էր սկսել

գործերը, էլ երբեք չերևացին՝ ամեն տարի փոխում էր իր բանվորներին:

18 հոկտեմբեր 2014 թ.

Անսպասելի անձրև

Կան այնպիսի բաներ, որոնց մասին մարդիկ երբեմն ավելի շուտ

գերադասում են լռել, քան թե խոսել, ու ոչ միայն այն պատճառով, որ

վախենում են, որ սխալ կհասկացվի հասարակության կողմից, այլև

վախից, որ կարող են կորցնել այն, ինչը գաղտնի էին պահել

ուրիշներից: Նման իրավիճակներում ինքս էլ եմ շատ եղել։ Ու մի օր

համարձակվեցի բացել իմ որոշ գաղտնիքներից, և կատարվեց հրաշք՝

նրանք չկորան, մնացին ինձ հետ և ես հասկացա, որ այն, ինչը քոնն է,

կմնա հավերժ քեզ հետ:

Ինչ-որ մի գաղտնի ու անհասկանալի խորհդավոր կապ կար իմ

ու երկնքի միջև, որի հիմնական օղակը անձրևն էր: Մանկուց անձրև

շատ էի սիրում, ու հետո ինձ թվաց, թե այդ սերը փոխադարձ է:

Ժամերով կարող էի նայել պատուհանից դուրս, թափվող կաթիլներին

ու զմայլվել: Անձրևը մաքրություն ու թարմություն էր բերում

աշխարհին: Անձրևն ինձ համար երկնային հրաշք էր, անհասկանալի

երևույթի ծնունդ՝ թուխ ամպերի, կայծակի, որոտի ու քամու: Դեռ շատ

բան չէի գիտակցում ու շատ բաներ անհասանելի էին իմ մանկական

գիտակցությանը, բայց այն, ինչ տեղի էր ունենում, արդեն իմ

երևականությունից դուրս էր:

- 287 -

Շատ վաղուց էր դա: Դպրոցից տուն էի դառնում, ճանապարհին

երկինքը մթնվեց, հեռվում խուլ որոտներ լսվեցին, այնուհետև երկինքը

փայլատակեց կայծակից ու կարծես պատռվեց որոտից, ու սառը քամի

սկսվեց: Հորդառատ անձրև տեղաց, մարդիկ այս ու այն կողմ էին

վազում, թաքուստ էին փնտրում: Մենակ ես էի խաղաղ կանգնած

մայթին, որտեղ մի կաթիլ անձրև անգամ չէր ընկնում: Կանչում էի

մարդկանց, որ վազեն, մոտս գան, որտեղ չոր էր և ապահով: Իսկ

մարդիկ խուճապի մեջ ինձ չէին էլ լսում, շարունակում էին իրենց

վազքը հորդառատ անձրևի տակ:

Տարիներ հետո, երբ սովորում էի Լենինգրադում, ամեն անգամ

երբ տուն արձակուրդ էի վերադառնում, անձրևոտ եղանակ էր լինում:

Տնեցիներն ասում էին.

- Վա՜յ ոտդ բարի է, այնպիսի երաշտ էր, եկար ու հետդ անձրև

բերիր:

Առանձին ուշադրություն չէի դարձնում այդ զրույցներին, թվում

էր, թե դա սովորական պատահականություն էր: Բայց տարիների

ընթացքում այդ երևույթն էլ ուշադրությանս արժանացավ, քանի որ

փոխվել էր մտածելակերպս ու արդեն գիտակցում էի, որ

պատահականություններ չեն լինում, այն, ինչ տեղի է ունենում, դա

պատճառահետևանքային կապի մի օղակ է:

Հետագայում նկատեցի, որ իրոք ինչ որ կապ կա իմ ու անձրևի

միջև, բայց որի մասին մարդկանց մոտ խոսելն անթույլատրելի ու ոչ

լուրջ քայլ կլիներ իմ կողմից: Դա տևեց այնքան, մինչև լեզուս մի օր

չբացվեց:

2000 թվի ամռանն էր: Ըտանիքով արձակուրդում էինք և

մեկնեցինք Հայաստան: Մեր ինքնաթիռը կեսօրին վայրեջք կատարեց

Զվարթնոց օդանավակայանում: Դրսում անտանելի տոթ էր: Մեզ

դիմավորեց կնոջս մորաքրոջ տղան՝ Մանվելը, ով մեզանից

բավականին տարիքով էր, և մենք իր ավտոմեքենայով

ճանապարհվեցինք Էջմիածին՝ իրենց մոտ:

Երեկոյան նստեցինք ընթրիքի: Մանվելը, ինչպես միշտ, ճոխ

սեղան բացեց մեր հանդիպման առիթով: Սեղանին տարբեր խմիչքներ

կային, բայց նախընտրեցինք Մանվելի ձեռքով քաշած ծիրանի օղին:

Այդ տարին ծիրանի բերքն առատ էր, և որպեսզի այդ ամենը չկորչեր,

մնացորդից էլ օղի էին քաշել:

Ծիրանի օղին, բացի իր դուրալի համ ու հոտից, ունի նաև մի այլ

հրաշալի հատկություն, շատ խմելուց՝ մարդ սկսում է զվարթանալ:

- 288 -

Շատ հանաքներ արինք ու ծիծաղեցինք, թեկուզ ծիծաղելու

համար արդեն հանաքներն էլ պետք չէին, ծիրանի օղին իր գործն

անում էր: Բայց գիշերային տոթից խեղդվում էինք:

- Արդեն մի ամսից ավել է, որ անգամ մի կաթիլ անձրև չի ընկել

այս հողին, շոգից մարդիկ մեռնում են,- գանգատվեց տանտերը:

- Այսօր անպայման կգա,- ասացի ես,- ամեն իմ գալու օրն անձրև

էր տեղում, նույնը և գնալու օրը,- խոր համոզմունքով շարունակեցի ես:

Բոլորը մի պահ լրջացան, ինչ մտածեցին այդ պահին, ինձ հայտնի չէր,

բայց մի ժամից հետո, Մանվելի քրոջ տղան՝ Գագիկն ասաց.

- Եկեք, գնանք հարևանի լողավազանում մի քիչ զովանանք, լավ

լողավազան ունի:

Տղաներով ելանք, քեֆներս լավ, գնացինք հարևանի տունը, որի

տնեցիները Ամերիկա էին մեկնել ու բանալիները պահ տվել

հարևանին։

Դրսից թվում էր, որ մի սովորական տուն է դա, բայց երբ

դարպասներով ներս մտանք մի այլ տեսարան բացվեց: Մի հրաշալի

տուն էր՝ չքնաղ բակով, ծաղիկներով, կանաչով ու լողավազանով:

Այդպիսի տներ ֆիլմերում էի միայն տեսել: Ես շատ զարմացած էի՝ ո՞նց

կարելի է այդպիսի հրաշալի տունը թողնել ու ընտանիքով Ամերիկա

մեկնել: Երևի Մանվելը կռահեց իմ միտքը.

- Ապրելու էլ հնար չունեին, թողեցին այս ամենը և գնացին,-

ասաց:

Ասածից այդպես էլ ոչինչ չհասկացա, բայց ավելորդ հարցեր չտվեցի:

Հանեցինք շորներս և մտանք զով ջուրը: Այդ պահին էլ Գագիկը նայեց

ինձ ու հեգնանքով ծոր տվեց.

- Բա ասում էիր, որ այսօր անձրև է գալու, ո՞ւր է անձրևը: Չէ՛, ի՞նչ

անձրև, մեր անձրևն ահա այս լողավազանն է, այստեղ էլ զովանալու

ենք:

Դեռ խոսքը չէր ավարտել, մի այնպիսի հորդառատ անձրև սկսեց,

որ բոլորը քարացած ինձ էին նայում: Ոչ որոտ եղավ, ոչ կայծակ

շանթեց, լուռ անձրև էր թափվում երկնքից, զով ու առատ անձրև:

Կանգնած գոհ ժպտում էի: Դուրս եկա ջրից, գրպանիցս հանեցի

ժամացույցս, ժամը 23.50 էր:

- Նայեցե՛ք,-ասացի,- օրը դեռ չի ավարտվել...

Դրանով այդ պատմությունը չավարտվեց: Հաջորդ օրը

ընտանիքով մեկնեցինք Ստեփանակերտ: Էլի անտանելի տոթ էր:

Իրիկնադեմին հասանք աներոջս տուն: Աներս՝ քեռի Ալիկը, էլ ավելի

ճոխ սեղան էր պատրաստել ու անհամբեր մեզ էր սպասում: Նստեցինք

- 289 -

ընթրիքի: Էլի, համարյա թե նույն պատմությունը, աներս գանգատվեց

երկարատև ու անտանելի տոթից: Նույնը կրկնեցի՝ այսօր անպայման

անձրև է գալու: Չհավատաց: Ստիպված պատմեցի նախորդ օրվա

պատմությունը, աներս էլի չէր հավատում:

- Չէ՛, որդյակս, դա անհնարին բան է,- ասաց,- մի ամսից ավելի է

մի կաթիլ անձրև չի եկել ու քո ասածով ստացվում է, որ այսօր անձրև

պիտի գա՞: Չէ՛, այդպիսի բան չի լինի:

Ընթրիքից հետո դուրս եկանք մի քիչ զովանալու իրենց բակում.

անտանելի շոգ էր, թեկուզ արդեն երեկո էր: Նայեցի երկնքին, անամպ

երկինք էր: Աներս խորամանկ ժպտում էր.

- Ինչքան ուզում ես կախարդություն արա, միևնույն է, անձրև չի

գա:

- Ոչ մի կախարդություն էլ չկա,- ասացի,- դա ուղղակի փաստ է:

Նստած զրուցում էինք ու ես՝ մեկ-մեկ երկնքին էի նայում: Հեռվից,

հորիզոնում հյուսիսից ամպի մի քուլա երևաց, սարերի ծերին:

Հայացքով ուղեկցում էի այդ ամպին: Սահեց, հասավ մեզ ու անձրև

մաղեց մեզ վրա: Աներս ապշած ինձ էր նայում.

- Այդ ո՞նց էս անում,- զարմացած հարցրեց,- նման բան երբեք չեմ

տեսել:

- Ոչինչ էլ չեմ անում, այդպես է ստացվում:

Մի ամսվա մեր հրաշալի արձակուրդը շուտով ավարտվեց:

Գյուղից եկանք էլի աներոջս տունը և առավոտյան պիտի մեկնեինք

Երևան: Այդպես էլ, այն գիշերային արտասավոր անձրևից հետո, էլ

անձրև չեկավ, չոր երաշտ էր:

Ընթրիքից հետո աներոջս ասացի.

- Գիտե՞ք, այսօր էլ, վաղն էլ անձրև է գալու: Մեկ էլ իմ գնալու օրն

է անձրև գալու:

Նստած էինք բակում: Աներս թե․

- Եղանակի պրոգնոզը արդեն նայել եմ, վաղն էլ արևոտ օր է:

Չփորձես էլ քո կախարդական հնարքները կիրառել, միևնույն է ոչինչ չի

ստացվելու, արկը երկու անգամ նույն փոսը չի ընկնում:

- Երևի նկատի ունեիք երեք։

- Ի՞նչ երեք:

- Երրորդ անգամ, քեռի Ալիկ,- ասացի,- այսօր երրորդ անգամ

պիտի արկը փոսի մեջ ընկնի,- ու երկուսով նայեցինք անամպ երկնքին:

Տարված մեր քաղցր զրույցներով, այդպես էլ չնակատեցինք ոնց ամպեր

կուտակվեցին մեր գլխավերևում: Դեռ մեր զրույցից մի ժամ էլ չէր

անցել, նորից անձրև տեղաց:

- 290 -

Աներս այնպես էր զարմացել, այնպես էր ապշել, որ հազիվ ասաց.

- Չէ՛, իրոք որ հիմա հավատում եմ, դու կախարդ ես:

- Կախարդ չեմ, քեռի Ալիկ, ինձնից ի՞նչ կախարդ: Դա ինձնից

անկախ է կատարվում:

- Բայց ո՞նց է կատարվում,- այնպես էր ինձ հարց ու փորձ անում,

կարծես այդ ամենն իրոք իմ կամքով է կատարվում:

- Ի՞նչ գիտեմ, երևի պատասխանը միայն երկինքն իմանա...

Վաղ առավոտյան մեկնեցինք Երևան, ամբողջ ճանապարհին մեզ

անձրև էր ուղեկցում: Տխուր անձրև...

Դրանից հետո մի քանի անգամ ինձ հաջողվեց «անձրև կանչել» ու

անձրևով խափանել նշանակված վազքի մրցումները, քանի որ ոտքս

ցավում էր, բայց ես անպայման ուզում էի մասնակցել այդ

մրցումներին: Անձրևն «իմ խնդրանքով» երեք անգամ խանգարեց

միջոցառումները, մինչև չկազդուրվեցի:

Մի ամիս առաջ այդ մասին հոսպիտալում պատմեցի կողքիս

պառկած մի զորացրված սպայի: Չեմ հիշում զրույցը ոնց բռնվեց:

- Ես հավատում եմ,- ասաց,- մեր գյուղում, որտեղ հիմա ես տուն

եմ կառուցել ու ապրում եմ, կա մի հիվանդ ու տարօրինակ տղա:

Ամուսնացած չի, իր համար, իր կյանքով ապրում է: Ամբողջ գյուղը

գիտե, որ իր ցանկությամբ կարող է անձրև բերել կամ ամպերն ու

անձրևը քշել:

Մի օր, տանս կտուրը պիտի ծածկեի և ուր որ է անձրև պիտի

սկսեր: Չգիտեի ինչ անել: Ասացին, գնա նրան կանչիր, կօգնի:

Չհավատացի, բայց ճարս կտրած գնացի, կանչեցի, բերեցի: Եկավ,

նստել էր բակումս, ամենուր հորդառատ անձրև էր թափվում, բայց

բակս չոր էր, մինչև կտուրս չծածկեցի: Ապշել էի, իսկ ինձ օգնող

գյուղացիները ժպտում էին:

- Բոլորիս շատ է օգնել,- ասացին,- բայց շատ տարօրինակ է,

տրամադրությունից է կախված: Դեպքեր են եղել, երբ խիստ անձրև էր

մեզ պետք, խնդրել էինք որ օգնի, չօգնեց, ասաց. «Ինչի՞ս է պետք, լավ է

անտառներին ուղարկեմ, սնկերը դուրս գան, որ գնամ սունկ

հավաքեմ»:

Գյուղի ծերին, անտառում անընդհատ անձրև էր տեղում, իսկ

գյուղում ոչ մի կաթիլ:

Առաջին անգամ էի լսում այդպիսի մարդու մասին և

տարօրինակն այն էր, որ մեր պատահական այդ հանդիպումը

զորացրված սպայի հետ ու իմ պատահական բացած զրույցն ինձ նորից

համոզեց, որ ամեն մի պատահականություն քողարկված

- 291 -

օրինաչափություն է, որն այդ պահին ավելի է անհրաժեշտ, քան մեր

բոլոր սպասումները:

Հիշում եմ, մանուկ ժամանակ, մի օր հավաքվել էինք հորեղբորս

տանը և երեխաներով խոսում էինք մեր անունների նշանակության

մասին: Բոլորը գիտեին իրենց անունների նշանակությունը: Փոքրը ես

էի ու չգիտեի:

- Իսկ իմ անունը ի՞նչ է նշանակում, Վարդգես,- հարցրի ավագ

եղբորս, հորեղբորս տղային:

- Սպասիր, հիմա կասեմ քեզ:

Վարդգեսը ելավ, հորեղբորս գրքերով առատ պահարանի

դարակներում փնտրեց և մի փոքրավուն գիրք հանեց ու սկսեց քրքրել

էջերը:

- Այ, գտա: Պարսկերենից է, նշանակում է՝ վաղորդյան անձրև:

- Ուրեմն, ես անձրև ե՞մ:

- Այո, անձրև ես:

Երեխաները քահ-քահ ծիծաղեցին.

- Ա՜նձրև, ա՜նձրև...

1 հունիս 2014 թ.

Շեվչենկոյի աղյուսները

2001 թվականի գարնանը շտաբի պետ գնդապետ Բելին իր մոտիկ

ծանոթների միջոցով կազմակերպեց ֆիլիալի համար կենտրոնական

հսկման անցումային կետի կառուցումը, որ մի հարկանի

երկսենյականոց շինություն էր: Միշտ իմ դուրն էր գալիս, երբ մարդիկ

ինչ-որ բարի նախաձեռնություն են սկսում: Երբ մի անգամ տեսա

Բելիին նոր կառուցվող տնակի մոտ, հարցրի ինչո՞վ կարող եմ օգնել:

- Աղյուս է պետք,- ասաց,- կարող ե՞ս օգնել:

- Քանի՞ հատ,- հարցրի:

- Մոտ մի 5 հազար հատ:

- Լավ, կօգնեմ,-ասացի,- բայց կարող է ձեր աջակցությունն էլ

պետք գա:

Համաձայնվեց, որ կաջակցի: Իմ նախկին զորամասում մի զինվոր

ունեի, կարգապահ ու լավ տղա էր, դրա համար տեղափոխել էի մեր

հյուրանոցը, որպես հերթապահ: Հյուրանոցում էլ մնում էր, որը իր

համար ավելի լավ էր քան կազարմայում:

- 292 -

Զինվորի հայրը շատ գոհ էր: Տեղացի էին, հայրը աշխատում էր

աղյուսի գործարանում, որպես տնօրենի տեղակալ: Ասաց, որ երբ ինձ

աղյուս պետք լինի՝ դիմեմ իրեն: Ինձ աղյուս պետք չէր, բայց մեր

ուսումնական հաստատության համար որոշեցի խնդրել:

5 հազարը բավականին մեծ քանակ էր, դրա համար խնդրեց մի

ամսով արձակուրդ թողնել որդուն, որ ինքը այնտեղ գործարանում

աշխատի, որի դիմաց կստանաինք աղյուսները: Զորամասի

հրամանատար Դընինը չէր ուզում զինվորին բաց թողնել, որի համար

էլ դիմեցի շտաբի պետ Բելուն և նա կարգավորեց հարցերը:

Մի ամսից հետո կարող էինք արդեն աղյուսը ստանալ: Մեր

բեռնատարը մի քանի անգամ պիտի գնար աղյուսները գործարանից

բերելու, որի համար մեքենայի ավագ էր պետք: Որոշեցինք մեր ծեր

սպաներից մեկին, որը թոշակառու էր և աշխատում էր որպես

դասախոս, ֆիզպատրաստության և սպորտի ամբիոնում, Շեվչենկո

Իվան Իվանիչին ուղարկել: Մի քանի օրից հետո աղյուսները արդեն

մեզ մոտ էր:

Մի օր պատահական, երբ պետս տեղում չէր, ես գնացի

մասնաճյուղի պետի մոտ խորհրդանիստի և Խորոնկոն ասաց, որ Իվան

Իվանովիչը ձրի մեզ համար 5 հազար աղյուս է ձեռք բերել, որի համար

խնդրում է, որ իր նախկին կուրսանտ թոռնիկին վերականգնեն

ուսումնարանում սովորելու, որին դուրս էին վռնդել

անկարգապահության պատճառով:

Այստեղ Բելին ծիծաղեց ու ասաց, որ աղյուսը ինքն է

պայմանավորվել բերելու, իսկ Իվան Իվանովիչը ընդամենը

բեռնատարի ավագն էր:

Ես ոչինչ չասացի: Հետո զանգեցի զինվորի հորը, կարծում էի, որ

արդեն նրանք էլ էին ինչ որ հարաբերություններ ստեղծել ու առանձին

պայմանավորվել աղյուսի համար:

- Անատոլի Սերգեևիչ,- հարցրի,- այդ աղյուսները ու՞մ

խնդրանքով էիք ուղարկել, կարող է՞ Բելու կամ Իվան Իվանովիչի հետ

ինչ որ պայմանավորվածություններ ունեիք:

- Ձեր խնդրանքով իհարկե,- ասաց,- ես ոչ Բելուն գիտեմ և ոչ էլ

Իվան Իվանովիչին: Իսկ փաստաթղթերը շուտով կբերեմ ու ձեզ կտամ:

Փաստաթղթերը ստանալուց հետո միայն մասնաճյուղի պետ

Խորոնկոն իմացավ ճշմարտությունը, թե ում խնդրանքով էին բերել

աղյուսները, բայց որ բոլորն էլ ինչ որ չափով աջակցել էին այդ գործին,

ոչ ոք չէր ժխտում:

23 հոկտեմբեր 2014 թ.

- 293 -

Վրանը

Չգիտեմ մի այլ երկիր, որտեղ տոներին այնպիսի մեծ

նշանակություն տան ինչպես Ռուսաստանում: Ռուսաստանը առանց

տոների՝ Ռուսաստան չէ: Ուրախ խնջույքներ, կեր ու խում, հետո երգեր

ու պարեր և այդ ամենը, ինչպես մանկան չարաճճի խաղերը, տարբեր

կերպ էին ավարտվում...

Երբ տեղափոխվեցի մասնաճյուղում ծառայելու, մեր նոր

աշխատակիցները, հիմնականում կանայք, հաճախ էին ակնարկում, որ

թիկունքում տխուր է ծառայելը, չկա մի տղամարդ որ կազմակերպի

տոն օրերին հետաքրքիր խնջույքներ, մարդավարի նշելու համար:

Գիտեին, որ գումարտակում այդ հարցերին էլ էի ուշադրություն

դարձնում: Խոստացա, որ «թիկունքի օրը» մի լավ խնջույք

կկազմակերպենք բնության գրկում, քանի որ թիկունքի օրը օգոստոսի

մեկին էր ու համարյա թե միշտ Հարավային Ուրալում այդ օրը լավ

եղանակ է լինում:

Երբ արդեն մոտենում էր երկար սպասված օրը, գնումներ

կատարեցինք, պատրաստվեցինք նշելու: Ինչպես խոստացել էի

խորոված պատրաստել իմ ձեռքով և դրա համար էլ մսից բացի գնեցի

սմբուկ, բիբար, լոլիկներ՝ կրակի վրա խորովելու համար: Որոշել էի ոչ

միայն զարմացնել նոր ճաշատեսակով, որի մասին դեռ տեղյակ չէին

այլև սովորացնելու, որ հետագայում իրենք էլ իրենց ընտանիքներում

պատրաստեն:

Չորեքշաբթի օր էր, վաղօրոք մեր մասնաճյուղի պետից

թույլատվություն էի վերցրել, այդ աշխատանքային օրը նշելու և իրեն էլ

էի հրավիրել: Մեր թիկունքի պետ Պալըչը, իմանալով որ պիտի նշենք

կոլեկտիվով թիկունքի օրը, չգիտեմ ինչու արձակուրդ վերցրեց ու

անհետացավ, ո՞վ գիտե, գուցե վախենում էր որ մի բան կարող է

պատահել, շան հոտառություն ուներ: Գուցե և պատճառը նա էր, որ

արդեն իրեն «կոդիրովկա» էին արել նոր պաշտոն ստանալուց հետո և

վախենում էր, որ կարող է հանկարծ նորից պոկվել և շարունակի իր

ալկահոլային ոդիսականը:

Ավտոբուսով ու սեփական մեքենաներով մեկնեցինք զորամասից

մի յոթ կիլոմետր հեռավորությամբ գտնվող «Կարմիր դաշտ» կոչվող

գյուղի հյուսիսայն ծայրամասում գտնվող «Կաչաղակի ձորակ» կոչվող

տեղանքը:

Շատ սիրուն տարածք էր, գետակի ափին, ամենուր հորիզոնում

կանաչ անտառներ ու դաշտեր էի երևում: Հենց գետի ափին էլ,

- 294 -

բարձունքում տեղավորվեցինք ու սկսեցինք խնջույքի

պատրաստությունները: Անտառից չոր փայտի կտորներ հավաքեցինք,

կրակ վառեցինք ու սմբուկներն էի խորովում: Երբ սմբուկները

պատրաստ էին, շամփուրներից քաշեցի աղաջրի մեջ ու կինս, որը

նույնպես թիկունքում էր աշխատում, ցույց էր տալիս կանանց թե

ինչպես պետք է մաքրել: Եվ այդպես հերթականությամբ՝ բիբարը,

լոլոիկներն ու վերջում էլ միսը խորովեցի: Հետաքրքրությամբ նայում

էին և ենթադրում, որ շատ համով պիտի լինի: Հետո հենց գետնին էլ

սփռոցներ մեկնեցինք ու սեղան բացեցինք, տեղավորվելով շրջանով

սեղանի շուրջ: Շուտով մեզ մոտեցավ մասնաճյուղի պետ Խորոնկոն, իմ

նախկին զորամասի նոր հրամանատար Դընինի հետ (Դընինը արդեն

մեր ենթական էր) և սկսեցինք խնջույքը: Բոլորը ուրախ էին ու շատ էին

հավանել ոչ միայն իմ պատրաստած խորովածը այլև ընդանուր

տոնական միջոցառումը բնության մեջ: Երգեցին, պարեցին

անեկդոտներ պատմեցին: Քանի որ արդեն լավ խմած էին, արգելեցի

ջուր մտնելու, գետակում լողանալու: Գետի այդ հատվածը մի փոքրիկ

ավազան էր հիշեցնում, որտեղ տարբեր չորացած ծառեր կային ջրի

մեջ ու վտանգավոր էր լողղանալը, կարող էին փաթաթվել ճյուղերի

կամ արմատների արանքում և խորտակվել:

Միայն մի ջահել ենթասպա չլսեց, Շուվայնիկով ազգանունով,

խմած ջուրը մտավ ու սկսեց լողանալ, որը նախկինում չէր էլ խմում:

Իսկ տարեց ավագ ենթասպա Ռոմանովիչը, ով խմիչքին ավելի մոտ էր

ու ավելի շատ էր խմել, մի ահագին փայտ էր առած վազում էր ափով

գոռգոռալով ու սպառնում, որ ջրից դուրս գա, թե չէ կխորտակվի:

Բոլորը ուրախ հռհռում էին:

Հետո, նույն կերպ կազմակերպված էլ հավաքվեցինք ու հետ

եկանք, առանց որևէ արկածների, բոլորը շատ գոհ էին ու դեռ շատ

երկար կհիշեն, թե ինչպես ուրախ ու հաճելի նշեցինք թիկունքի տոնը:

Բայց օգոստոսի մեկը ոչ միայն թիկունքի օրն էր, այլ նաև իմ

նախկին զորամասի, օբատօ-ի կազմավորման օրը ու զորամասի

հրամանատար Դընինը ևս որոշել էր հանդիսավոր նշել այդ օրը: Որի

համար ինձանից մի մեծ ու բազմատեղանոց «ՈՒՍԲ» տիպի վրան

խնդրեց թիկունքի պահեստից, ռետինապատ մակերեսով: Որոշել էին

վրանում նշելու զորամասի տոնը, կարող էր հանկարծ անձրև գար:

Վրանը թույլ տվեցի ստանալ՝ պայմանով, որ տոնից հետո, նույն օրն էլ

հետ հանձնեն պահեստ, առանց վնասվածքների, քանի որ թանկարժեք

վրան էր ու արգելված էր առօրյայում կիրառելու, «ՆԶ» էր, այսինքն

- 295 -

կարելի էր օգտագործել միայն մարտական գործողությունների

ժամանակ:

Օգոստոսի 4-ին էլ իրենք զորամասով մեկնեցին նույն

«Կաչաղակի ձորակը», շաբաթ օր էր: Ինձ էլ էին հրավիրել, քանի որ

թիկունքի պետի տեղ էի մնացել:

Կեսօրին ես էլ մեկնեցի մի կարճ ժամանակով շնորհավորելու

գումարտակի անձնակազմին զորամասի օրը: Երբ տեղ հասա տոնի

թեժ պահն էր արդեն: Բոլորը լավ խմած էին, մեկը մյուսին էլ չէր լսում:

վրանի մեջ սեղաններ էին շարած՝ սպիտակ տոնական սփռոցներով,

ասես թագավորական խնջույք է:

Դընինը հրավիրել էր նաև զորամասի վետերաններին, որոնք

թեկուզ և տարիքավոր էին արդեն, բայց ջահելներից հետ չէին մնում

բաժակաճառերում: Փորձեց հավաքել բոլորին սեղանի շուրջը, որ ես էլ

իմ շնորհավորանքի խոսքերը ասեմ, բայց ոչ բոլորին հաջողվեց

հավաքել: Հետո փորձեց լռեցնել սեղանի շուրջը հավաքվածներին, դա

էլ դժվարությամբ ստացվեց, ինչպես ասում էին լրիվ «բալագան» էր:

Հազիվ երկու խոսք ասացի, նորից սկսեցին աղմկել: Տեսնելով որ տոնը

միայն վեր էր ածվել հարբեցողության, այլևս տրամադրութուն չկար

մնալու: Մի կողմ քաշեցի Դընինին ու ասացի, որ ուշադիր լինի, որ

հանկարծ ջուրը չմտնեն, չխեղդվեն:

- Ինձ մոտ ամեն ինչ հսկողության տակ է, պետք էլ չի ինձ այդ

մասին հիշացնել,- մեծամտորեն ու իրեն լուրջ տեսք տալով ասաց նա:

- Դեհ, լավ է որ այդպես է, ասացի․ - ուրեմն հանգիստ կարող

են գնալ:

Ամենուր թափառում էին հարբած զիվորականներ ու

քաղաքացիական ծառայողներ: Դընինի կինը դիմացս հայտնվեց, թարս

ու ատելությամբ նայելով իմ կողմը՝ ասաց.

- Էս զոմբին ո՞վ է,- խմած էր ու ինձ էլ գիտեր: Գիտեր որ ես էի

ուզում զորամասի հրամանատարը դառնալ, բայց արդեն իր ամուսինն

է:

Դընինի կինը տեղյակ էր զորամասի բոլոր անց ու դարձից ու

ամուսնու հետ հավասար հարցեր էր կարգավորում ու ինչպես

ընդունված էր իրենց մոտ, ամուսինը լսում էր նրա խորհուրդներին:

Կինն նաև ոչ մի միջոցառում բաց չէր թողնում զորամասում ու ուշադիր

հետևում էր ամուսնու պահվածքին, որ հանկարծ մի ավելորդ բան թույլ

չտա:

Արդեն գնում էի մեքենայի մոտ՝ նստելու, դիմացս մեկ էլ ցցվեց

զորամասի «զամպալիտը», կամ ինչպես արդեն ասում էին

- 296 -

հրամանատարի տեղակալը դաստիարակության գործով, մայոր

Անդրեևը: Սա էլ, Դընինի կնոջ պես մաղձոտ հայացք նետեց դեպի ինձ,

մոտեցավ ու հազիվ լեզվին տիրապետելով արհամարհանքով

աղավաղելով ասաց.

- Ընկեր փոխգնդապետ, ինչու՞ եք մեր ղեկավարության հանդեպ

միշտ խստապահանջ վերաբերվում, ինչ է նախաձում եք Դընինին, որ

ինքն է հրամանատար դարձել...

Նայեցի հազիվ ոտերին կանգնած մայորին ու նրա թափթփված

տեսքին ու նկատողություն արեցի.

- Կարգի հրավիրե՛ք Ձեզ մայոր, մի մոռացեք որ

հրամանտարի տեղակալ եք, լավ է այդքան խմելու փոխարեն ձեր

անձնակազմին հսկեք, որ մի վատ բան չպատահի:

Մայոր Անդրեևը զորամասում գտնվելու կարճ ժամկետում

արդեն հարբեցողի մեծ համբավ էր ձեռք բերել: Զինվորներն անգամ

լուրջ չէին ընդունում իրեն ու նա իր այդ թերությունը փորձում էր

լրացնել իր հրամանատարի նկատմամբ ավելորդ հավատարմությամբ:

Կարգադրել էի՝ երբ տեղ հասնեն, զեկուցեն, որ ամեն ինչ կարգին

է ավարտվել: Քանի որ դեռ չէին զեկուցել, քունս չէր տանում։ Արդեն ուշ

գիշեր էր, շուտով մեր պատուհանի տակով հռնդյունով զորամասի

բեռնատարը անցավ: Կես ժամից հետո ինքս զանգեցի զորամասի

հերթապահին, որն էլ զեկուցեց որ ամեն ինչ կարգին է՝ մեքենան

ավտոպարկում է, վրանն էլ մեջը բարձած: Հաջորդ օրը կիրակի էր:

Երկուշաբթի օրը երբ ծառայության դուրս եկանք Դընինը

զեկուցեց, որ ամեն ինչ կարգին է ավարտվել, բայց իր տեղակալ

Անդրեևը դեռ տուն չի հասել:

-Իսկ որտե՞ղ կարող է լինել, - հարցրի:

-Ով գիտի, գուցե մի տեղ շարունակում է խմել,- հեգնանքով

պատասխանեց նա:

-Իսկ գուցե ինչ-որ բան է պատահել,- ասացի,- ավելի լավ կլինի

փնտրել նրան ու համոզվել, որ ամեն ինչ կարգին է:

-Լավ, կփնրտենք - ասաց:

Հաջորդ օրն էլ, Անդրեևը չերևաց, որը արդեն լուրջ

անհանգստության տեղիք էր տալիս: Ավելի շատ մտահոգված էր նրա

կինը: Շուտով սկսեցին որոնումները: Նույնիսկ սուզորդ հրավիրեցին

զննելու գետի հատակը: Ոչ մի տեղ չկար:

Մեր իրերի ծառայության պետ Պոդլիպալինն էլ զեկուցեց, որ

մինչև հիմա դեռ վրանը պահեստ չեն հանձնել: Դա ավելի ինձ

ջղայնացրեց: Մեկնեցի գումարտակի շտաբը: Հենց շտաբի մուտքի մոտ

- 297 -

էլ ընկած էր վրանը: Հաջորդ օրը ավտոմեքենայից բերել ու գցել էին

այդտեղ ու մտադրություն անգամ չունեին հանձնելու:

- Ինչու՞ մինչև հիմա դեռ չեք հանձնել վրանը, - հարցնում եմ

շտաբի հերթապահ, ավագ լեյտենանտ Նիկիտինին:

- Ընկեր փոխգնդապետ, զորամսի ողջ անձնակազմը մայոր

Անդրեևին է փնտրում, ժամանակ չկար հանձնելու:

- Փոխանցե՛ք հրամանատարին, որ հենց այսօր բացեն վրանը,

ինչպես կարգն է ծալեն ու հանձնեն իրերի պահեստ, որից հետո թող

զեկուցի ինձ:

- Կզեկուցենք, կկատարենք:

Շոգ օգոստոսյան օր էր: Ժամը հինգից հետո հրամանատարը

զեկուցեց, թե գտել ենք մայոր Անդրեևին:

- Որտե՞ղ էր բա այդ քանի օրերի ընթացքում, - հարցնում եմ:

- Վրանի մեջ փաթաթած...

Պատմում են․ որ երբ զինվորները բացել էին վրանը, սարսափելի

գարշահոտ էր փչում, դիակը հնարավոր չէր ճանաչել, ուռել ու

քայքայվել էր ռետինեպատ բրեզենտե վրանի մեջ, ամառային տոթից:

Այնուհետև զինվորական դատախազությունը սկսեց զբաղվել այդ

գործով՝ հանգամանքներ էր պարզում ու մեղավորներ փնտրում:

Այդ խնջույքի բոլոր մասնակիցներին ենթարկեցին հարցաքնման։

Հետո միայն պարզվեց, որ երբ խնջույքն ավարտվեց,

հրամանատարը իր տեղակալ մայոր Մյաչինին թողեց այնտեղ,

որպեսզի կազմակերպի հավաքել սեղաններն ու վրանը, իսկ ինքը միչև

վերջ չսպասելով կնոջ հետ տուն էր մեկնել՝ ենթասպա Կոսևիչի

անձնական մեքենայով: Կինն էր ստիպել՝ թողնել այդ ամենը և շտապ

տուն մեկնել:

Վրանը մի քանի զինվոր էին ծալել, և ենթադրում էին, որ նրանք էլ

տեսնելով հարբած իրենց հրամանատարի տեղակալին, հանաքով

փաթաթել էին նրան վրանի մեջ, ինչպես ասում էին «խոխմայի»

համար՝ այսինքն ծիծաղելու: Ծալելուց հետո, մեքենայի անիվներով մի

երկու անգամ էլ անցել էին վրայով՝ քանի որ վրանը ուռած էր, որպեսզի

լավ ծալվեր: Որից հետո, մի երկու օր, վրանը մնացել էր մեքենայի մեջ

ու հետո բերել գցել էին շտաբի մուտքի մոտ:

Այդ ամենը վերջում գնահատվեց, որպես դժբախտ պատահար:

Մի թեթև պատժեցին զորամասի հրամանատարին, որ անձամբ չէր

մնացել հավաքողական աշխատանքներին: Իսկ վրանը դուրս գրեցինք

ու վառեցինք, քանի որ բոլորովին էլ պիտանի չէր, որից հետո շատ

երկար ժամանակ պահանջվեց հատուցել փչացրած վրանի գինը:

- 298 -

Այդ դեպքից ուղիղ մեկ տարի հետո, ավտովթարից մահացավ

Դընինի կինը։ Իր ավտոմեքենայով բարձր արագությամբ դուրս էր եկել

հանդիպակաց ճանապարհ և ընդհարվել ավտոբուսի հետ: Ծանր

վնասվածքներ էին ստացել հետևում նստած աղջիկն ու նրա

ընկերուհին:

20 հոկտեմբեր 2014 թ.

Բաղնիքի հրդեհը

Մեր մասնաճյուղի բաղնիքն ու լվացարանը, որից օգտվում էին

մեր ենթակա զորամասերը, վատթար վիճակում էր, վաղուց է ինչ չէին

նորոգել ու սարքավորումները փոխելու կարիք կար:

Լվացարանում պիտի փոխվեին լվացքի մեքենաները, չորացնող

խցիկները, ցենտրիֆուգներն ու արդուկող սարքերը: Արդեն մի երեք

տարի էր, ինչ ստացել էինք այդ սարքավորումները, սակայն

կազմակերպող չկար:

Բաղնիքը, որտեղ լվացվում էին հազարից ավել կուրսանտներ

զինվորներ և կադետներ, ևս սարսափելի վիճակում էր: Բաղնիք մտնող

տաք ու սառը ջրերը խառնվում էին առաստաղի տակ ամրացրած մի

երկաթե տակառի մեջ ու միջին տաքության ջուրը միանգամայն բոլոր

քառասուներկու ցնցուղներից թափվում էր վար: Եթե անգամ մի քանի

հոգի էին լողանում, աշխատում էին բոլոր ցնցուղները, որ տնտեսական

առումով անշահավետ էր, ջուրը չէր խնայվում:

Երբ հրամանատարությունը հանձնարարություն տվեց զբաղվել

բաղնիքով և լվացարանով, որոնք իրար կպած երկու հատ միահարկ

շինություններ էին, մեր պետ Պալըչը իր հերթական արձակուրդը

մեկնեց, հանձնարարելով ինձ, որպեսզի զբաղվեմ իրերի ծառայության

պետ Պոդլիպալինի հետ այդ գործով: Շուտով Պոդլիպալինն էլ

արձակուրդի մեկնեց, բայց մեկ-մեկ երևում էր ու որոշ հարցեր

համաձայնեցնում էի իր հետ, որպես մասնագետի:

Որոշեցինք բաղնիքի ջուր խառնող տակառը դեն շպրտել ու տաք

և սառը ջրերը անմիջական լողախցիկներին հասցնել և ջրախառնիչներ

տեղադրել ամեն մի ցնցուղի համար: Այնուհետև ում ինչ տաքության

ջուր էր պետք, ինքն էլ կկարգավորեր ջրի ջերմաստիճանը: Բացի

- 299 -

դրանից էլ, միանգամից 42 ցնցուղը չէին աշխատի, որը

հնարավորություն կտար տնտեսել ջուրն ու ջեռուցումը:

Առաջարկեցի նաև բաղնիքում «պարիլկա» կառուցել,

փոքրացնելով մաքուր և կեղտոտ շորերի համար նախատեսված

մեծավուն սենյակները, հետևից երկու մասի կիսելով և նոր սենյակ

ավելացնելով:

Երբ արդեն անհրաժեշտ գումարները հաջողվեց Մոսկվայից

ստանալ, մի շինարարական կազմակերպության հետ պայմանագիր

կնքեցինք, որի շինղեկավարի անունը ևս Սամվել էր և ինքն էլ

նախորդի պես Գյումրեցի էր: Առաջնահերթ սկսեցինք փոխել

լվացքարանի սարքերն ու հետո նոր անցանք բաղնիքի նորոգմանը:

Սամվելը մի սպիտակահեր, տարիքով տղամարդ էր, ռուսները

«Սեդոյ Սամվել» էին ասում, իսկ հայերն էլ, քաղաքում «Քիթ Սամվել»՝

մեծ քիթ ունենալու պատճառով: Քանի որ երկուսն էլ շինգործերի մեջ

էին մեր տարածքում և մրցակիցներ էին, մեկին մեծ Սամվել էինք

անվանում, մյուսին էլ փոքր Սամվել:

Սամվելը իր գործընկերոջ Արտուշի և իր փոքրիկ հայկական

բրիգադով գործի անցավ: Հույս ուներ իրեն աշխատանքի մեջ ավելի

լավ դրսևորելու, որպեսզի հետագայում մեր մասնաճյուղի բոլոր

շինարարական գործերն էլ իրեն հանձնեին, այլ ոչ թե փոքր Սամվելին:

Բայց շուտով նկատեցի, որ սրանք էլ աշխատողներ չեն, ամեն քայլում

փորձում էին խաբել, թեթևացնել իրենց գործը, նույնիսկ

սարքավորումների ընդունված տեխնոլոգիական հերթականության

խախտման շնորհիվ, միայն թե քիչ ծավալի գործ անեն ու շատ գումար

վաստակեն: Անընդհատ վիճվում էին հետս ու փորձում էին իրենց

ծուռը առաջ տանել:

Փոքր Սամվելն ու Խորոնկոն իրենց հերթին նեղացած էին, որ

գործերը այդ Սամվելին էինք վստահել, բայց քանի որ գումարները

թիկունքին էին պատկանում, չկարողացան գործը իրենցով անել:

Նույնիսկ Պալըչը, որ արդեն արձակուրդում էր, մոտեցավ ու ասաց որ

փոքր Սամվելին գործ չտանք, իբր արդեն մի քանի անգամ իրեն «քցել»

էր:

«Քիթ» Սամվելի տղաներն էլ էին համը հանում, իրենց վարպետ

Կարոն մեկ-մեկ մետլախե սալիկներ էր թռցնում, «սվարշիկ» Վանիկը

որ կյանքում ոչ մի բան չէր զոդել իրենց գյուղում ու զոդման սարք

անգամ չէր տեսել, վիզ էր առել որ լավ «սվարշիկ» է: Երբ իր գործը

բաղնիքում ավարտել էր ու ցնցուղների վրա ջուրը բաց թողեցինք

փակված ցնցուղների խողովակներից, որտեղ զոդել էր, ամենուր

- 300 -

շատրվաններ բացվեցին: Որից հետո մի ուրիշ ռուս «սվարշիկ» գտան,

որն էլ սկսեց կարգի բերել նախկին կատարած գործի թերությունները:

Սամվելի «կաֆելշիկ»՝ Իգիթ և Սամվել եղբայրների պատին շարած

կերամիկ սալիկներն էլ մի ամսից հետո սկսեցին թափվել: Որից հետո,

իրենց հասնելիք գումարը ստանալու համար, մի քանի ամսում իրենց

թերություններն էին շտկում: Ու այդքանից հետո, փոքր Սամվելը մի օր

մոտեցավ ու ինձ էր հեգնում, որ «Քիթ» Սամվելը իրեն տեսել էր ու

ինձանից էր գանգատվում, որ ստիպում եմ գործերը երկրորդ անգամ

անել:

Այդ գործերի ընթացքում, բացի մեծ Սամվելի բանվորներից,

անհրաժեշտության դեպքում օգնական զինվորներ էինք հատկացնում,

սև գործը անելու համար, շինարարական աղբը հանելու և նման բաներ:

Նրանց էինք հատկացրել ողջ գործի ընթացքում, Գերմանովի բարեկամ,

ենթասպա Շուվայնիկովին, որը զինվորներին էր ղեկավարում ու

կողքից ինչ որ գործեր կատարում:

Խորոնկոն էլ, իր հերթին ասաց, թող «գեներալական» բաղնիքում

էլ, որը գտնվում էր զինվորական բաղնիքի անկյունում, նոր ջեռուցման

համակարգ անցկացնեն: Այնտեղ էլ էին նորգման գործեր ընթանում:

Այդ գործերի համար էլ պայմանավորվեցի Սամվելի հետ, որ անեն:

Արդեն գործերը ավարտում էին, չնչին բաներ էր մնացել անելու:

Գերմանովը նոր էր ծառայության դուրս եկել: Վաղ առավոտյան, դեռ

լույսը չբացված զանգեց տուն:

- Շուտ տեղ հասիր,- ասաց:

- Ի՞նչ է պատահել:

- Ի՜նչ է պատահել: Բաղնիքում հրդեհ է, քո «զեմլյակները» մեր

բաղնիքը վառել են:

Շուտ հասա բաղնիքի մոտ: Արդեն թեժ հրդեհ էր, մտնելն

անհնարին էր: Շուտով Խորոնկոն էլ տեղ հասավ: Շատ անհարմար

վիճակ էր, բոլորը մտածում էին որ հայ բանվորների մեղքով էր այդ

հրդեհը: Բայց երբ հրշեջները մեքենաների օգնությամբ հանգցրին

հրդեհը, պարզվեց, որ շորեր չորացնելու հին խցիկն էր վառվել:

Պարզվեց նաև, որ այդ ամենի հեղինակը, Պալըչի բարեկամ, ենթասպա

Շուվայնիկովն էր: Ինքնուրույն վերցրել էր բանվորների թողած

գազազոդիչը և սկսել կտրել՝ Պոդլիպալինի թույլատվությամբ խցիկի

մեջ տեղադրված ծանր ռելսերը, որոց միջոցով չորացվող շորերն էին

տեղաշարժում: Որոշել էին որպես մետաղի ջարդոն հանձնել, որ միքիչ

փող աշխատեն: Իսկ այդ խցիկի քանդելու անհրաժեշտությունը

բոլորովին չկար, քանի որ պիտի հետագայում էլ օգտագործվեր:

- 301 -

Այդքանը պարզվելուց հետո միայն Պալըչը հանգստացավ ու էլ չէր

ակնարկում բանվորների մեղավորության մասին:

- Լավ, հետո ներքին կարգով մենք կզբաղվենք այդ հարցով,-

շշուկով ասաց ինձ,- պետք չէ այստեղ այդ հարցերը բարձրաձայնել:

Բայց մինչ այդ ամենից դժգոհը ինքն էր:

Հրդեհը հանգցնելուց հետո մի զավեշտալի անակնկալ էլ էր

սպասում մեզ: Պարզվեց նաև որ հրդեհը սկսել էր շորեր չորացնելու

խցիկի ոչ թե փայտե հատակից, որի վրա թափվել էին կայծերը, այլ

հատակի տակ գտնվող տեղաշորերի թաքստոցից:

Փայտե հատակի տակ մեծ քանակությամբ նոր թաքցրած

տեղաշորեր հայտնաբերեցինք, որոնք հանվել էին շրջանառությունից:

Երկար ժամանակ պայքարում էինք, որ կուրսանտների և զինվորների

տեղաշորերը սպիտակ լինեն: Պոդլիպալինը միշտ պնդում էր որ

պատճառը հին լվացքի մեքենաներն են, որոնք որակով չեն լվանում:

Որի համար էլ այդքան ծախսեր արեցինք ու փոխեցինք լվացքարանի

բոլոր սարքավորումները: Եվ ահա պարզվում է, որ մոխրագույն

տեղաշորերի գույնի պատճառը ոչ թե լվացքի մեքենաներն են այլ այն,

որ աշխատողները կեղտոտ, հին ու դուրս գրած տեղաշորերը նորից

շրջանառության մեջ էին առնում, իսկ նորերը թաքցնում ինչ որ մեկի

ղեկավարությամբ, որ հետո վաճառեն կամ օգտագործեն անձնական

նպատակների համար:

Շուտով քաղաքից տեղ հասավ Պոդլիպալինը: Առանց

ուշադրություն դարձնելու բոլոր հավաքվածներին նետվեց

լվացքարանի շենքը, որտեղից դեռ խիստ ծուխ էր ելնում: Այդ պահը

«Джентлемены удачи» կինոնկարի մի պահը հիշեցրեց, երբ գողացած

տաս ռուբլու համար Խմըրը, Գեորգի Վիցինի դերակատարմամբ,

ուզում էր հրդեհը նետվել իր «չերվոնեցը» փրկելու համար:

Ակնարկեցինք այդ մասին ու ծիծաղեցինք:

- Սերգեյ Արկադևիչ,- դիմեց Խորոնկոն Պոդլիպալինին երբ նա

դուրս եկավ,- այդ թաքստոցի տեղաշորե՞րն էին քեզ հետաքրքրում,

վառվել են թե չէ՞...

Հանաքով Պոդլիպալինին միշտ ասում էինք, որ մեր «օրենքով

գողն» է: Երբ տրամադրությունը բարձր էր լինում, ուրեմն մի հաջողակ

գործ էր «կպցրել» և հակառակը, երբ անտրամադիր է, ուրեմն գործերը

այնպես չեն ընթացել, ինչպես ինքն էր ուզում, այսինքն չի հաջողվել մի

բան թռցնել: Բայց որպես իրերի ծառայության մասնագետ շատ էր

ուժեղ, նույնիսկ վերադաս օրգաններից զանգում ու խորհրդակցվում

- 302 -

էին հետը: Շատ մեծ փորձ ու գիտելիքներ ուներ, որի համար էլ

գնահատում էին իրեն ու շատ բաներ ներում:

Հրդեհը լրիվ հանգցնելուց հետո, հրշեջները տակնուվրա էին արել

կտուրի մի մասը, որից հետո Պալըչը հայ բանվորներին խնդրեց, որ դա

էլ նորոգեն:

Այդ հրդեհի մասին արդեն տեղյակ էին մեր վերադաս Բալաշովի

ուսումնարանում: Թե ինչպե՞ս այդքան շուտ իմացան, ոչ ոք չէր

կարողանում հասկանալ: Տարբեր «մատնիչների» էին ման գալի, թե ո՞վ

է այդքան շուտ պատմել հրդեհի մասին:

Հետո երբ լսեցին հեռավոր կապի ձայնագրությունը, պարզվեց որ

Պոդլիպալինի հաշվապահն էր հայտնել այդ մասին: Զանգել ու

հարցնում էին Բալաշովից, թե որտե՞ղ է Պոդլիպալինը:

- Մեզ մոտ այնպիսի՜ բան է կատարվում, մեզ մոտ այնպիսի՜ բան

է կատարվում, որ չեք կարող անգամ պատկերացնել: Բաղնիքում

հրդեհ է, գնացել է նայելու,- ձայնագրությունից լսվում էր իրերի

ծառայության հաշվապահ Ռիմա Նիկոլաևնայի ձայնը:

Երկու օրից հետո ինքնաթիռով Բալաշովից հանձնաժողով

այցելեց, քննելու հրդեհի պատճառներն ու հետևանքները ճշտելու

համար: Ամեն ինչ նորոգված էր ու հրդեհից հետք անգամ չէր մնացել ի

շնորհիվ հայ բանվորների: Դրսի պատի վրա մի թեթև ծխի հետք էր

մնացել, Պալըչն ասաց պատի տակ աղբ էր վառվել հրդեհի տեղ էին

ընդունել:

20 հոկտեմբեր 2014 թ.

Ագռավի հանելուկը

2003 թվականի ամառն էր: Առաջին անգամ որոշեցինք

ընտանիքով հանգստանալ առողջարանում ու մի երկու շաբաթով

ճանապարհվեցինք Պյատիգորսկ: Պյատիգորսկը մեզ շատ դուր եկավ,

թվում էր, թե Ստեփանակերտում ենք, համարյա նույն լեռներն ու

անտառներն էին, նույն բնությունն ու օդը, բնակիչներից շատերն էլ

հայեր էին: Մեզ շատ երջանիկ, հանգիստ ու ապահով էինք զգում:

Առավոտները սկսեցի պարապվել վազքով ու

մարմնամարզությամբ: Հրաշալի առավոտներ էին, հիշեցնում էին իմ

մանկության առավոտները՝ պաղ առավոտյան հովով, թռչունների

ուրախ կանչերով ու խոտերի վրա ադամանդների պես արևից

- 303 -

փայլփլող ցողով: Վազում էի մենակ՝ մարզադաշտում և ագահաբար

շնչում լեռնային թարմ ու մաքուր օդը:

Սովորաբար շուտ էի արթնանում, երբ առողջարանը դեռ քնած է:

Բայց այդ օրը արթնացա բավականին անսովոր: Կիսաքուն ու կիսա-

արթուն վիճակում էի, երբ հանկարծ ինձ վրա ճչոցով սլացավ թևերը

սփռած մի վիթխարի թռչուն: Վեր թռա տեղիցս: Կինս ու որդիս խաղաղ

քնած էին: Ուր որ է հեռախոսիս զարթուցիչը պիտի զանգեր: Հասցրի

անջատել, որ չարթնացնի իրենց: «Այս ի՞նչ զարհուրելի երազ էր, այս

ի՞նչ թռչուն էր, ի՞նչ էր ուզում ինձանից»,- գլխիս մեջ այս հարցերն էին

պտտվում ու դեռ երազիս տպավորության տակ էի, տարօրինակ

տեսարանը մտքիցս չէր անցնում:

Հագա սպորտային համազգեստս ու դուրս եկա բակ:

Մարզադաշտի կողմերից ագռավի ինչ-որ բարձր կռնչոց էր գալիս:

Սկսեցի վազել մարզադաշտի շուրջը, որի եզրին, հեռվում, դաշտի

խոտերի մեջ ագռավ էր նստած ու անընդհատ տարօրինակ ձայնով

կռնչում էր: Երբ վազելով մոտենում էի ագռավին, հանկարծ սա տեղից

պոկվում ու կատաղի թռնում է իմ վրա, հազիվ հասցրի ձեռքերս

թափահարելով հետ նետել ու արագ առաջ վազել: «Ա՛յ քեզ բա՜ն: Ա՛յ

քեզ երա՜զ: Երազս ու իրականությունն իրար էին խառնվել: Ի՞նչ էր սա,

պատահական զուգադիպությո՞ւն, միստիկա՞, թե՞

պարզատեսություն»,- վազում ու գլուխ եմ կոտրում այս հարցերի շուրջ:

Երբ մարզադաշտը վազքով մի անգամ էլ շրջանցեցի ու նորից էի

մոտենում ագռավին, սա նորից լարվում ու ագրեսիվ առաջ է նետվում

դեպի իմ կողմը՝ հարձակման մտադրությամբ: Ստիպված արդեն կանգ

եմ առնում ու փորձում եմ հասկանալ թռչունի այդ պահվածքի

պատճառը:

Ուշադիր նայում եմ ագռավին ու նոր միայն նկատում նրանից քիչ

հեռվում, խոտերին ընկած ձագուկին: Ահա և պատճառը, մայրը

պաշտպանում էր ծառի բնից ընկած իր անօգնական ձագուկին:

Ստիպված ավարտում եմ վազքս, որպեսզի չանհանգստացնեմ նրանց:

Այդ դեպքը հետո շատ անգամ էի վերհիշում: Այն, որ մայրը

համարձակ պաշտպանում էր իր ձագուկին՝ դա բնական էր,

հասկանալի, բայց երազս, երազս մնաց հանելուկ: Ինձ ո՞վ էր

զգուշացնում... Գուցե՞ ագռավը ժամանակից առաջ անցավ ու տեսնելով

ինձանից եկող վտանգը, հարձակվեց իմ վրա իր ներաշխարհում... Ո՞վ

գիտե մեր ներաշխարհի ու այս «իրական» աշխարհի սահմանն ու

կապը ժամանակի հետ...

6 փետրվար 2014 թ.

- 304 -

Աշնանային հրաժեշտ

2003 թվականի սեպտեմբեր ամսին տնից լուր ստացա, որ հայրս

ծանր հիվանդ է ու վիճակն անհուսալի, հարկավոր էր շուտ տեղ

հասնել, հետո կարող էր ուշ լինել: Արդեն գիտեի որ քաղցկեղով

հիվանդ էր ու շատ ուշ է դիմել բժիշկներին, եթե գոնե մի քանի ամիս

առաջ դիմեր, կարելի էր վիրահատել: Ենթաստամոքսային գեղձի գլխի

մասում էր ուռուցքը, որը այդ հիվանդության միակ տարբերակն էր, որ

հնարավոր էր փրկել իրեն, եթե միայն ժամանակին դիմեր, բայց արդեն

ուշ էր, դեղնախտ էր սկսվել:

Շտապ տեղ հասա: Մինչ այդ, որ հայրս անկողնուց չէր ելնում, երբ

արդեն տանն էի, բավականին իրեն լավ էր զգում, ասես թե

հիվանդություն էլ չունի, միայն դեղին մարմին էր մատնում իրեն:

Բարեկամներս ապշել էին ու նույնիսկ անհարմար էին զգում, որ

անհանգստացրել էին ինձ, իսկ հայրս հանաքով պատմում էր.

- Երկու եղբայր կային, մեկ Բաքվում էր ապրում, հարուստ էր ու

լավ էր ապրում, մյուսն էլ Ղարաբաղում, հազիվ ծերը ծերին էր

հասցնում: Մի օր Ղարաբաղից եղբայրը գրում է Բաքվի եղբորը, որ

շուտ հասիր տատին մեռնում է: Էս եղբայրը մեծ ծախսեր է անում,

ամեն ինչ գնում, ինչ անհրաժեշտ է, որ փոքր եղբայրը ծախսերի տակ

չընկնի, լցնում մեքենան ու տեղ է հասնում: Երբ տուն է մտնում, տատը

աշխույժ և ուրախ դիմավորում է մեծ թոռանը: Իսկ փոքր եղբայրն էլ

մեղավոր ասում է. «Ախպեր դէ ներիր, բաբոն «պադվադիտ» ա ըրալ»:

Նույնիսկ այդ ծանր օրերին հայրս իր հումորի զգացումը չէր

կորցնում ու չէր էլ հավատում, որ իր հետ կարող էր մի բան պատահել:

Մի ամիս գամված լինելով անկողնում, լսելով որ քաղցածությունը

կթեթևացնի վիճակը, ողջ ամիսը ոչինչ չի կերել, միայն ջուր էր խմում,

որի հետևանքով էլ հնարավոր է վիճակը թեթևացել էր:

Ամբողջ արձակուրդի ընթացքում հորս կողքից չէի հեռանում,

գիտեի որ իր վիճակի բարելավումը ժամանակավոր է ու խաբուսիկ:

Կատարում էի նրա բոլոր խնդրանքները և ուզում էի, որ գոնե հիմա,

երկար տարիներ հեռու լինելով իրանից՝ մխիթարվեր ինձանով:

Շատ գեղեցիկ աշուն էր, վաղուց էր որ չէի տեսել աշունը իմ

հայրենի գյուղում, հիմնականում ամառն էի գնում: Հայրս առավել ևս

ոգևորված էր ու հիացած աշնան հրաշալի գույներով: Պատմում էր, որ

ամենից շատը տարվա եղանակներից միշտ աշունն է սիրել, պատմում

- 305 -

էր իր անմոռանալի աշնանային հուշերի մասին: Սիրտս մղկտում էր

ցավից, գիտակցելով որ վերջին անգամ եմ տեսնում հորս և ճիգեր եմ

անում ցրելու սև մտքերս՝ փորձելով հիանալ իր կենդանի կերպարով,

իր զրույցներով ու հանաքներով:

Հորս ինչքան հիշում էի, միշտ զվարճախոս էր, հանաքներ էր

անում ու սիրում էր ուրախ պատմություններ պատմել մեր

բարեկամներից, գյուղացիներից: Մեծ հետաքրքրությամբ լսում ու

ծիծաղում էինք լիաթոք, որից հայրս ավելի էր ոգևորվում:

Մարդկանց հանդեպ միշտ անշահախնդիր էր, օգնում էր բոլորին,

ապրում էր բոլորի դարդերով: Իսկ մորս զոհվելուց հետո խիստ

կոտրվեց, բարեկամ ու հարևան սկսեցին հազվադեպ այցելել մեր տուն

ու նա ավելի էր տխրում դրանից: Շատերի վրա նեղացած էր ու հաճախ

երբ տուն էի գալիս արձակուրդի, միշտ սիրտը բացում ու դարդահան

էր լինում:

Տարիների ընթացքում դարձավ ավելի հեզ, համակերպվեց իր

իրական վիճակին ու կարծես թե էլ աշխարհին՝ ոչ տալու բան ուներ և

ոչ էլ սպասելիք: Մխիթարվում էր միայն եղբորս երկու զավակներով

Հայկով ու Թաթուլով:

Շուտով արձակուրդս ավարտվեց: Մինչ տուն գալը հաջողվել էր

կարգին գումար վաստակել, թողեցի հորս մոտ, ասացի որ պահի իր

բուժման համար, իսկ ես հետ վերադարձա ծառայության:

Երբ վերադարձա, մեկ շաբաթ հետո լուր ստացա, որ հայրս

մահացել էր: Հոկտեմբերի տասնմեկն էր: Մահից դեռ րոպեներ առաջ

փոքր եղբորս Վարուժանին հրահանգներ էր տալիս գյուղի գործերից,

թե ինչը՝ երբ և ոնց կատարի: Հետո խաղաղ փակեց աչքերը և հավերժ

քուն մտավ: Երկու շաբաթ հետո պիտի լրանար իր վաթսունվեց

տարին:

Նորից վերադառնալ էլ չէի կարող, այդ մասին գիտեին եղբայրս ու

բարեկամներս, շատ ցավալի էր ինձ համար, բայց մխիթարվում էի

նրանով, որ իր կյանքի գոնե վերջին օրերին իր մոտ էի ու երկար

տարիների իմ բացակայության կարոտն էի մի կերպ առել:

21 հոկտեմբեր 2014 թ.

- 306 -

Թռիչքների անվտանգության տեսուչը

Մասնաճյուղի թիկունք տեղափոխվելուց հետո շատ հետաքրքիր

փաստեր բացվեցին մեր նախկին զորամասում: Շուտով հայտնի

դարձավ, որ Պալըչի հեռանալուց հետո Դընինը, մոտ երեքհարյուր

տոննա վառելիքի պակասացումով ընդունել էր զորամասի

տնտեսությունը: Ընդունել էր հանգիստ, առանց վրդովմունքի, ասես

խոսքը մի քանի չնչին կիլոգրամների կամ վատթար դեպքում մի քանի

տոննայի մասին էր: Որոշեցին ներքին կարգով զբաղվել այդ վառելիքի

դուրս գրման և պակասացման փակման հարցով:

Բայց տարեց տարի ոչ միայն չփակեցին այդ պակասացումը, այլ

այն սկսեց աստղաբախշական թվերով աճել: Մի քանի տարվա

ընթացքում, մինչ Դընինը ղեկավարում էր զորամասը, պակասացումը

աճեց մոտ տաս միլիոն ռուբլու ու շարունակում էր աճել: Միայն

վառելիքը չէր, շուտով վառելիքին ավելացան նաև պակասացումներ

մյուս ծառայություններից: Ավտոմեքենաների «ՆԶ» պահեստից, դիզել

մեքենաներից անհետացան դիզելային շաժիչների մոտ քառասուն

բարձր ճնշման մղիչներ, որոնց համար սև շուկայում կարգին գին էին

տալիս:

Կազմակերպված գողություն էր: Բոկսի դարպասի տակը փորել

էին ու տակով մտել ու հանել: Բայց դա ընդամենը վարկած էր,

հնարավոր էր որ այդ ամենը միայն իմիտացիա էր: Պահեստի պետը

ենթասպա Կոսևիչն էր, որին արդեն ահագին պակասացումների

պատճառով վառելիքների պահեստից հանել ու տեղափոխել էին

ավտոմեքենաների պահեստի վարիչը նշանակել:

Մի օր իմ բնակարանի փոստի արկղի մեջ մի ծրար գտա, բացեցի,

մեջը մի «անանուն» նամակ էր, որի մեջ գրված էր, որ մեքենաների

դետալների գողության կազմակերպիչը փոխգնդապետ Դընինն է,

կատարողը ենթասպա Կոսևիչը իսկ այդ ամենը պահում են դեռ

ենթասպա Լուկաշենկոյի անձնական գարաժում:

Չգիտեի ինչ անեի այդ թղթի կտորի հետ: Քանի որ թիկունքի

պետի պարտականություններն էի կատարում ժամանակավոր,

նամակը ցույց տվեցի մասնաճյուղի պետ Խորոնկոյին: Կարդաց ու

ասաց հանձնիր հատուկ բաժնի սպաներին, թող իրենք էլ զբաղվեն այդ

նամակով: Այդպես էլ արեցի ու այնուհետև պարզ չէր թե նրանք իրենց

հերթին ինչ արեցին:

Մեզ մոտ թիկունքում 2002 թվականից վառելիքների

ծառայության պետ էին նշանակել փոխգնդապետ Ռըբինին: Մի

- 307 -

մալական էր, Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Խանլար քաղաքից:

Մանկությունը անց էր կացրել հայ երեխաների հետ, միասին էլ

սովորել էր իրենց հետ: Առաջին օրերից, որպես «զեմլյակի», հետս

մտերիմ հարաբերություններ ստեղծեց: Շուտով սկսեցինք միասին

զբաղվել վառելիքի պակասացումների պատճառներով, որպեսզի թույլ

չտանք պակասացման աճ ու գողություններ: Դա շատերի սրտովը չէր:

Շուտով մեր դեմ լարվեցին գողերի մի վիթխարի ոհմակ, սկսած

Պալըչից, Դընինից, ֆիլիալի մասնաճյուղի ավտոմոբիլների

ծառայության պետ Պոգիբելնուց և նման տարբեր պաշտոնական

անձեր ինչպես օբատօ-ում, ավիացիոն գնդում և մեր մասնաճյուղում:

Մի օր ես ու Ռըբինը որոշեցինք առանց զգուշացնելու ստուգել

ինքնաթիռների բաքերում գտնվող վառելիքների մնացորդները, որը

ստուգման գլխավոր մեթոդներից էր: Այնպիսի վայնասուն

բարձրացրին պաշտոնյա անձնավորությունները գնդում ու օբատօ-ում,

որոնց ակտիվ արձագանքեցին մասնաճյուղի պետի որոշ տեղակալներ,

որով և հասկացանք, որ մեկի պոչը մյուսների տակին է ու այդ

պակասացումները կազմակերպված էին ի սկզբանե: Որից հետո մեր

ստուգումները ավելի բարդացան:

Մի օր էլ, երբ Պոգիբելնին սկսեց մեծ մեծ խոսել ու քննադատել

մեզ, որ անիմաստ գործեր ենք անում, հաջորդ օրը իր ավտոպարկը

ստուգեցինք ու հայտնաբերիցինք երկու ամսվա ընթացքում ապօրինի

դուրս գրած քառասուն հազար ռուբլու բենզին ու դիզել վառելիք, որից

հետո միայն դադարեցրեց իր քննադատությունները մեր հանդեպ: Իսկ

այն ժամանակ, երբ ավտոմեքենաների բաքերի վառելիքն էր ստուգում

Ռըբինը, մեր պետ Պալըչը արձակուրդում էր: Վազելով եկավ ու սկսեց

դավաճանաբար համոզել Ռըբինին, որ ոչինչ չստուգի, իբր ես «խթան

եմ ուզում խրել իրենց մեջ»:

2004 թվի հունվարի սկսզբին երիկամների նոպայի պատճառով

հոսպիտալ տարան ինձ: Հունվարյան արձակուրդներից հետո

թռիչքային անվտանգության հանձնաժողով էր եկել մեր մասնաճյուղը:

Բուժելուց հետո երբ դուրս գրեցին հոսպիտալից, թեկուզ և

բժիշկները խորհուրդ էին տվել մի տաս օր էլ ծառայության դուրս չգալ,

բայց ես որոշեցի գնալ, որովհետև վիճակը ծառայության մեջ ծանր էր

այդ հանձնաժողովի պատճառով:

Թռիչքային անվտանգության հանձնաժողովը համարյա թե

ավարտել էր գործը: Իմացա որ իրենց մեջ կար մի տարեց գնդապետ,

թիկունքի գծով, ով մի լավ «կթել» էր Գերմանովին ու Դընինին տարբեր

մանր մունուր նկատողությունների համար, որպեսզի ակտում ոչինչ

- 308 -

չգրի: Այդ ժամանակ Դընինի զորամասում մի ջերմոց կար, որը

ժամանակավոր ապօրինի արենդա էին հանձնել որոշ անձանց, որոնք

էլ ֆինանսներով օգնում էին Դընինին ու Պալըչին: Երկուսն էլ

գազազած էին, որ իրենց համար նախատեսված գումարները վատնել

էին լկտի տեսուչի քմահաճույքների վրա, բայց և հետը արդեն

մերձացել էին: Որոշեցին այդ տեսուչին լարել իմ դեմ:

Նույնիսկ իր աշխատանքը ավարտելուց հետո գնդապետ տեսուչը

լկտի ինձ էր կպել և ուզում էր իմ գործերի մեջ թերություններ գտնել:

Փաստաթղթեր էր պահանջում ինձանից, որոնք ոչ մի հրամանով

նախատեսված չէին ու երբեք էլ չէին եղել: Մի քանի օր իմ նյարդերի

վրա խաղալուց հետո, երբ արդեն տեսավ որ դրանով ոչ մի բանի չի

հասնի, ինձանից ձեռք քաշեց:

Երբ հանձնաժողովը թռավ ու բոլորը հանգիստ շունչ քաշեցին,

Պալըչը մի քիչ խմած էր, մոտեցավ ինձ ու ոգևորված ասաց.

- Գիտե՞ս, ես էի իրեն խնդրել, որ մի քիչ էլ քեզ քաշքշի, թե չէ

արդար չէր ստացվում, դու քեզ համար հոսպիտալում հանգստանում

էիր իսկ մենք այստեղ լարվածության մեջ էինք ու շատ ծախսեր

արեցինք մեր գրպանից:

- Չէի էլ կասկածում,-ասացի,- թե չէ, էլ ումի՞ց կարելի էր

սպասել նման բան:

21 հոկտեմբեր 2014 թ.

«Չպոկը»

2004 թվականից արդեն վերացրել էին բոլոր ֆինանսական

հոդվածները, որոնց միջոցով զորամասերի կարիքների համար

հրամանատարները ինչ որ գնումներ էին կատարում: Նույն վիճակն էր

նաև մեր ուսումնական մասնաճյուղում: Ֆինանսներ ստանալու ուրիշ

միջոցներ չկային ու մի օր մասնաճյուղի պետ Խորոնկոն ասաց.

Քո պետ՝ Պալըչի հետ այլևս հույսեր չեմ կապում, ոչինչ չի ուզում

անի, իսկ երբ նկատողություններ եմ անում, փոքր երեխայի պես միայն

թշերն է ուռցնում: Մտածիր ինչ կարելի է անել, որ մի քիչ գումարներ

վաստակենք, գոնե մանր մունուր ծառայության ծախսերի համար:

- 309 -

Միակ շահավետ գործը որ կարելի էր դնել, դա խանութն էր, քանի

որ մեր տարածքում կուրսանտների ու զինվորների պահանջների

համար ոչ մի խանութ չկար, որի պատճառով նրանք ստիպված շատ

հաճախ խախտում էին կարգապահությունը և թռնելով ցանկապատի

վրայով՝ գնումներ էին կատարում իրենց համար «գորոդոկի» ու շուկայի

տարածքից: Որի հետևանքով հաճախ կռվի էին բռնվում տեղացի

ջահելների հետ, առանձնապես երեկոները՝ նույնիսկ սպանության

դեպքեր էլ էին պատահել:

Դեռ մի տարի առաջ «Վոյենտորգ» առևտրական համակարգի

Չելյաբինսկի մասնաճյուղի պետը խնդրել էր, որ խանութ բացելու

համար տեղ հատկացնենք նրան, որի համար առաջարկել էինք

նախկին շինարարների ճաշարանը, որը շինարարների զորամասը

ցրելուց հետո չէր օգտագործվում, բայց նրանք հրաժարվելով մեր

առաջարկից՝ առաջադրեցին մեզ մեր միջոցներով լրիվ նորոգել, նոր

հետո հանձնել իրենց շահագործմանը: Այդպիսի միջոցներ ու

հնարավորություններ մենք չունեինք ի տարբերություն նրանց, ովքեր

փող էին վաստակում, այդ իսկ պատճառով էլ չհամաձայնվեցինք:

Մեր պետին առաջարկեցի խանութ բացել` կուրսանտների

ճաշարանի, պահեստային աստիճանների առաջին հարկի

նախասենյակում, որը բավականին մեծ տարածք էր մոտ հարյուր

քառակուսի մետր ու չէր օգտագործվում: Քանի որ մենք ոչ մի

օրինական հիմքեր չունեինք խանութը աշխատացնելու, որոշեցինք

թղթերը ձևակերպել «Հայրենիքի թևեր» հանրային ֆոնդի վրա, որը

ստեղծվել էր զինվորականների սոցիալական պայմանները

բարելավելու համար և զբաղվում էր նաև կոմերցիոն գործնեությամբ:

Շինարարական աշխատանքները կատարելու համար խնդրեցի

«փոքր» Սամվելին զբաղվել այդ գործով, որը դեռ աշխատում էր մեր

տարածքում, պետք էր կառուցել զուգարան, ջուր ու կոյուղի քաշել , և

խոհանոցի մի փոքրիկ սենյակ:

- Չեմ կարող,- ասաց Սամվելը, Խորոնկոն ասել էր, որ ես

դրանով չզբաղվեմ, թե չէ կասեն հայերով խանութ են կառուցում...

Շուտով գտա ուրիշ շինարարական խումբ, որոնք էլ օգնեցին

խանութի կառուցման հարցում: Ազատ ժամերի ես էլ էի օգնում

շինարարական աշխատանքների կատարմանը: Մի երկու ամսում

շինարարկան գործերը ավարտելուց հետո, սկսեցի զբաղվել

սարքավորումներով, սառնարաններով: Տեղի իմ ծանոթ հայերը

օգնեցին որոշ սարքավորումներով, այդ գործերին զուգահեռ զբաղվում

- 310 -

էինք նաև ֆոնդի ղեկավար գնդապետ Խայրուլինի հետ փաստաթղթերի

ձևակերպմամբ:

2005 թվականից սկսեց խանութը աշխատել, դեռ մի քանի ամիս

չաշխատած, հազիվ նորոգումների ու սարքավորումների պարտքերն

էինք փակվում, պետս՝ Պալըչը սկսեց իր վրդովմունքը՝ փայ էր ուզում

գործից, որից դեռ ոչ մի շահ չկար: Որից հետո սկսեց հանձնել՝

զորամաս եկող ռեվիզորներին: Դրանով էլ չբավարարվեց, սկսվեցին

անանիմկաների շարասյունը՝ զինվորական դատախազություն և

վերադաս օրգաններ, անգամ երկրի նախագահին էին գանգատվել: Ոչ

մի ապօրինություն չհայտնաբերելուց հետո փակեցին «Հայրենիքի

թևեր» հանրային ֆոնդը:

Քանի որ շատ գործ էր արդեն արված, որոշեցինք որպեսզի

խանութը չվերանա, հանձնել այն մեր տարածքում գտնվող կադետների

դպրոցին, որոնք արդեն մի բուֆետ ունեին, բայց ժամանակավոր

փակել էին նորոգման համար:

Լրիվ փաստաթղթերը ձևակերպելուց հետո խանութը միայն

սկսեց աշխատել: Կինս գրադարանում էր աշխատում և կոլեկտիվը

շատ կոնֆլիկտային էր, առանձնապես ուսման բաժնի պետ Դորոխովի

կնոջ պատճառով, որը օգտվելով հանգամանքներից, որ ամուսինը

մասնաճյուղի պետի տեղակալն է, անընդհատ վեճեր էր մոգոնում:

Դպրոցի տնօրեն Չերնովը առաջարկեց, որ կնոջս որպես

«ապրանքագետ» նշանակի, հետագայում էլ խանութի վարիչի պաշտոն

բացելու մտադրությամբ: Քանի որ խանութում ավելի հանգիստ էր

գործը, մի վաճառողուհի էր ու ինքը, կինս համաձայնվեց:

Շրջանի տուրքերի ծառայությունում երբ դրամարկղը գրանցեցին,

պետք էր գրել պատասխանատուի ազգանունը և Չերնովն ասաց, որ

«Օհանջանյան» գրեն, կնոջս ազգանունով, որից հետո չեկերի վրա մեր

ազգանունն էր երևում: Դրանից էլ եզրակացրին, որ խանութը մեզ է

պատկանում ու սկսվեցին գանգատների ու բամբասանքների

տարափը:

Այդ խանութը դարձավ մեզ համար «Պոնդորայի արկղ»:

Անընդհատ ստուգումներ էին անում, էլ տուրքերի ծառայությունից, էլ

զինվորական դատախազությունից, սանիտարային ծառայությունից,

բնակարանների շահագործման ծառայություններից: Երկար

ստուգումներից հետո, ոչ մի ապօրինություններ չհայտնաբերելուց

հետո ձեռք քաշեցին:

Կուրսանտները, զինվորներն ու կադետները խանութին «ՉՊՈԿ»

էի անվանում, որը հապավում էր և ռուսերենով նշանակում էր՝

- 311 -

անհապաղ օգնություն սոված կուրսանտներին: Դա զինվորականների

ամենից սիրած վայրն էր, որտեղ կարող էին և իրենց քաղցը հագեցնել,

ուտելով տարբեր քաղցրեղեն, պիցցա կամ կարկանդակներ մի բաժակ

թեյի, սրճի կամ լիմոնաադի հետ: Այդտեղ վաճառվում էին նաև

տարբեր նշանակության իրենց համար առաջին հերթի անհրաժեշտ

իրեր: «Հաճախորդների գրքույկում» հարյուրավոր դրական

արձագանքներ էին գրել, երխտապարտության խոսքեր...

2007 թվականին ութ ամսով փակեցին խանութը, ճաշարանի

նորոգումների համար, պատրաստվում էինք «Խաղաղ միսիա»

զորավարժություններին, որը պիտի օգոստոսում սկսեր:

Պալըչը ջանքեր չէր խնայում, նորոգումների քողի տակ որպեսզի

վերացնի խանութը: Անիմաստ առաջարկություններ էր անում

պատերը տեղաշարժել, սենյակների պլանիրովկան փոխել, միայն թե

խանութ չլինի: Բայց իր առաջարկությունների անհեթեթության

պատճառով, ոչ մեկին դա չհետաքրքրեց:

2007 թվականի հոկտեմբերից նորից խանութը գործում էր: Հետո

թիկունքում նոր պետեր հայտնվեցին, սրանք էլ ևս սկսեցին իրենց

խանութին ընդդիմադիր գործնեությունը: Ամենից շատ, Պալըչի

թոշակ անցնելուց հետո խանութը խանգարում էր ուսումնարանի

պետի տեղակալ Շվեդովին, օր ու հանգիստ չուներ: Ում ասես որ

չլարեց խանութի դեմ, օգտվելով որ ժամանակավորապես

ուսումնարանի պետի պաշտոնն էր կատարում:

Մի օր էլ ինձ ասաց.

Խանութդ փակիր:

- Դա իմ խանութը չէ,- ասացի,- այլ կադետների դպրոցի, իսկ իմ

կինը այնտեղ ընդամենը աշխատում է: Եթե խանութը փակվի էլ, իմ

կնոջ համար ես գործ կգտնեմ: Եթե չեք ուզում որ խանութը աշխատի,

եթե ձեզ խանգարում է այն, կարող եք դիմել դպրոցի տնօրենին:

2009 թվականինի հոկտեմբեր ամսում, երբ 5-րդ կուրսի

ավարտականները տարածքում ամենուր խմիչքների ապակե շշեր էին

ջարդել, Շվեդովը փորձում էր ուսումնարանի նոր պետին համոզել, որ

դա տարածքում գտնվող խանութի պատճառով էր տեղի ունեցել, եթե

խանութը չաշխատեր, ապա շշերն էլ չէին լինի: Զավեշտալին այն էր, որ

այդ խանութում ոչ մի խմիչք չէր վաճառվում ու ոչ մի ապակե շշեր

չկային, ջրերի ու լիմոնադների շշերը միայն պլաստիկից էին:

2010 թվականին արդեն ուսումնարանի նոր պետ Լոգունովին էին

առաջարկում խանութի տեղը ճաշասենյակ պատրաստել նրա համար:

- 312 -

Կուրսանտների ու զինվորների պահանջների մասին ոչ ոք չէր

մտածում: Այդ առաջարկներն էլ նախորդների պես հոդս ցնդեցին:

2012 թվականին, երբ արդեն ուսումնարանը փակված էր ու տեղը

ուրիշ զորամաս էին բերել, նրանց նորանշանակ թիկունքի պետ

Կաշկինը սկսեց իր պայքարը դպրոցի տնօրեն Չերնովի դեմ, խանութը

իրեն էլ էր «խանգարում», թե ինչ է այդտեղից շահ չուներ: Միայն երբ

արդեն կադետների ղեկավարությունը փոխվեց, ու Չերնովը էլ չէր

աշխատում, նրանց հաջողվեց փակել խանութը: Ոչ մի խախտումներ

չհայտնաբերելով, փակեցին խանութ տանող ճանապարհը ու այլևս

մեքենաները չէին կարողանում ապրանք բերել: Կադետների դպրոցի

նոր տնօրենն էլ ասաց, որ իրեն խանութ պետք չի, որպեսզի չլարի իր

հարաբերությունը նոր զորամասի հրամանատարության հետ:

Ռեվիզիայից հետո, մինչև վերջին կոպեկը կինս հաշվետվություն

ներկայացրեց ու թողեց իր աշխատանքը: Ապրանքներն ու

սարքավորումները տարան, որից հետո կես տարի խանութը չէր

աշխատում:

2013 թվականի ամռանը, այսպես կոչված «ռեյդից» հետո

խանութին նոր տերեր հայտնվեցին ու որից հետո այլևս ոչ մեկին

խանութը ոչ խանգարում էր և ոչ էլ հետաքրքրում:

30 հոկտեմբեր 2014 թ.

Աղբահավաքման հարթակը

Թիկունքի պետ Գերմանովը 2005 թվականից նորից սկսեց իր հին

խաղերը: Ծառայության վրա էլ լուրջ ուշադրություն չէր դարձնում,

նորից խմում էր, իրեն հանձնարարված առաջադրանքները ամիսներով

չէր կատարում: Իր պետ Խորոնկոն, արդեն հանաքով, երբ տոնական

սեղանի շուրջ բազմում էին, ասում էր.

- Որտեղ Պալըչն է՝ այնտեղ դժվար է, իսկ որտեղ դժվար է,

այնտեղ Օհանջանյանն է,- կամ,- ի տարբերություն ոմանց (նկատի

ուներ Պալըչին), Օհանջանյանին կարիք չկա մի բանը որ մի քանի

անգամ կրկնեմ:

Նման ակնարկներից հետո Պալըչը ավելի էր չարանում՝ թե իր

պետ Խորոնկոյի վրա, թե ինձ վրա, այստեղ էլ ինչ որ դավադրություն էր

տեսնում: Արդեն իրեն տարբեր պատժամիջոցների էին ենթարկել,

- 313 -

տարբեր վերադաս պաշտոնյաների կողմից, գործերի բացթողումների

պատճառով:

Մի քանի տարի իր փոխարեն ես էի ներկայացնում

ուսումնարանի թիկունքի մարտական փաստաթղթերը Մոսկվայի

գլխավոր շտաբի թիկունքում: Եթե նախկինում ասում էր, որ ես բոլոր

փաստաթղթերը կատարեմ, իսկ ինքը պատասխան կտա, հիմա էլ

ասում էր. «Ինքդ կատարել ես, ինքդ էլ գնա ու պատասխան տուր»:

Միայն ստորագրում էր փաստաթղթերի տակ, անգամ չէր կարդում թե

ինչի տակ և ինչի համար է ստորագրում:

Երբ Մոսկվայից, գլխավոր ավիացիայի հրամանատարից

հեռագիր եկավ, որ ինձ ներկայացնեն պարգևատրման՝ մարտական

փաստաթղթերը բարձր որակով կատարելու համար, Պալըչը կարդաց

հեռագիրը, դառնացավ ու ցավով ասաց.

- Չէ հա, իմ ենթակային պարգևատրման ներկայացնեմ: Իր

պետի վրա այնքան պատիժներ կան որքան շան վրա լվեր, իսկ ես էլ

պիտի իրեն պարգևատրման ներկայացնեմ, թե ինչ է՝ ինքը

գերազանցիկ է...

Ու այդ ամենը ասաց իմ ներկայությամբ, լկտիաբար ու առանց

քաշվելու: Դրանից հետո, էլ ոչ մի ենթակայի ոչ մի տոնի

կապակցությամբ պարգևատրությունների չէր ներկայացնում,

առանձնապես ինձ, խանդում էր ծառայության մեջ հասած

հաջողություններիս, ինչպես նաև իր համախոհ ընկերների Դորոխովի

ու Շվեդովի հետ շարունակում էր իր բամբասանքները՝ նրանց էլ

լարելով իմ դեմ:

Ուսումնարանի տարածքում աղբահավաքման կետը կազմա-

կերպված չէր ու արդեն մի քանի ամիս էր Խորոնկոն հանձնարարել էր

Գերմանովին մի հարթակ կառուցել ու ցանկապատել, որ

բեռնարկղների միջից աղբը քամին տարածքով մեկ չտարածի: Բայց

Պալըչի «ձեռքերը չէին հասնում» այդ գործին, իսկ երբ իր պետը բարձր

տոնով այդ մասին նորից սկսեց հիշեցնել, խռովեց, դիմում գրեց ու

արձակուրդի մեկնեց, ասելով.

Թող ձեր Օհանջանյանն էլ կատարի այդ խնդիրը:

Հետո մոտեցավ ինձ ու ասաց, որ արձակուրդի է մեկնում ու մյուս

օրվանից Պալըչը էլ չէր երևում:

Ուսումնարանի օդակայանի ծառայության պետ մայոր Մյաչինի

հետ սկսեցինք կազմակերպել հարթակի շինությունը: Օդակայանի

բետոնե սալիկներից, երկուս ու վեց մետրի չափերով, վերամբարձի

- 314 -

օգնությամբ մի մեծ հարթակ շարեցինք իսկ ցանկապատի համար

խողովակներ բերեցինք ու շարեցինք հարթակի մոտ:

Մի օր Պալըչը երևաց, դեռ արձակուրդում էր, տեսնելով որ

գործը տեղից շարժվել է, իրեն լավ չէր զգում: Մեկ էլ նայելով պողպատե

խողովակներին, ասաց.

- Էս լավ խողովակները որտեղի՞ց եք գտել, բա սրացնցից ինձ

պետք են իմ կառուցվող տան համար, թողեք վերցնեմ:

Թույլ չտվեցինք, ասացինք որ ուսումնարանի պետի հրամանն

ենք կատարում, շաբաթվա վերջում պիտի զեկուցենք, որ հարթակը

պատրաստ է ու սարքավորված: Պալըչը դժգոհ գնաց: Մետաղե ցանց

ձեռք բերելուց հետո պողպատե խողովակները ամրացրինք հողին ու

ցանցով ցանկապատը քաշեցինք: Երբ ամեն ինչ պատրաստ էր ,

զեկուցեցինք ուսումնարանի պետին, ընդամենը տաս օր էր անցել

Պալըչի արձակուրդ գնալուց:

Երկու շաբաթից հետո էլ հայտնաբերեցինք, որ հարթակի մոտ ոչ

խողովակները կային և ոչ էլ ցանկապատը, գողացել տարել էին: Իսկ

երբ Պալըչը ծառայության դուրս եկավ ու խոսքը գնում էր

աղբահավաքման հարթակի մասին, քթի տակ գոհ ժպտում էր:

23 հոկտեմբեր 2014 թ.

Շտապ օգնություն

Ընկեր ունեի Չելյաբինսկ քաղաքում, Ալեքսանդր Գրիգորյանը,

ներքին գործերում էր աշխատում, միլիցիայի գնդապետ էր, քաղաքի

կենտրոնական շրջանի ոստիկանության պետի տեղակալն էր՝ շտաբի

պետը: Երբ 1998 թվականին Արցախում արձակուրդում էի,

պատահական իր մասին իմացա ու հետո ծանոթացա հետը: Բաքվից

էր, չարաբաստիկ դեպքերից հետո տեղափոխվեց Չելյաբինսկ ու

ծառայությունը այնտեղ շարունակեց: Փորձել էր Հայաստանում

աշխատանքի անցնել, պատմում էր, որ ընդամենը թաղայինի պաշտոն

առաջարկեցին, երբ ինքը Բաքվում ավելի բարձր պաշտոնի էր,

նեղացավ ու էլ չկամեցավ մնալ Հայաստանում:

Ծննդով իր պապերը Արցախի Հերհեր գյուղից էին, իսկ իր

հորեղբոր որդին՝ Համլետ Գրիգորյանը, որին լավ գիտեի, նախկինում

մեր հինգերորդ դպրոցում մաթեմատիկա էր դասավանդում, այդ

- 315 -

ժամանակ հայտնի էր արդեն Արցախում որպես կրթության և

մշակույթի նախարար, Ղարաբաղ կոմիտեի մասնակից էր ու շարժման

տարիներին որոշ ժամանակ ձեռբակալված էր Բաքվում:

Խորհրդային տարիներին, Ալեքսանդրի հայրը՝ Էդուարդ

Գրիգորյանը Բաքվի պետական համալսարանի ռեկտորի տեղակալն

էր, երբ ռեկտորը թոշակի պիտի անցներ, առաջին թեկնածուն ինքն էր

մնում: Որպեսզի հայի չնշանակեն այդ լուրջ պաշտոնին,

թունավորեցին ու սպանեցին, այն ժամանակ նա ընդամենը

քառասունութ տարեկան էր:

Ալեքսանդրն էլ էր վախենում այդ տարիքից, ներ էր շնչել, որ դա

խիստ ճակատագրական տարի էր իր համար, քանի որ

հարազատներից շատերը այդ տարիքում էին մահացել:

Շատ ազգասեր էր ու սիրում էր մեզ բոլորիս համախմբել: Միշտ

այցելում էր ծանոթներին, կամ էլ բոլորին հավաքում էր ու

առաջարկում շնորհավորել որևէ ընկերոջ ծննդյան օր: Նրա շնորհիվ

շատ հայեր Չելյաբինսկ քաղաքում սկսեցին իրար ճանաչել: Նրա

համար պաշտոններ, կոչումներ կամ հարստություն գոյություն չուներ,

բոլորն իր համար հավասար էին ու ինքն էլ բոլորի համար հասարակ

էր ու մատչելի: Սիրում էր սեղաններ ղեկավարել, խոսել զվարճանալ,

առանց հայկական միջավայրի չէր կարողանում մնալ: Իսկ այդ ամենը

իր կնոջ սրտովը չէր, ձանձրանալով ամենօրյա հյուրերից ու

հյուրագնացություններից շուտով բաժանվեցին: Ալեքսանդրը թողնելով

իր հասուն աղջկան ու որդուն, որոնք ուսանողներ էին, հեռացավ տնից,

թողնելով բնակարանը ընտանիքին:

2004 թվականին իր պետին հանեցին պաշտոնից և

ձեռբակալեցին՝ պաշտոնը չարաշահելու համար, իսկ նրա

պարտականությունները կատարում էր Ալեքսանդրը, հույս ունենալով,

որ իրեն պիտի պետ նշանակեն: Մի տարի աշխատեց այդպես էլ

չնշանակեցին: Մի մութ պատմություն էր դա:

Տարվա վերջին մահացավ իր կրտսեր եղբայրը,

հուղակավորումից հետո վերադարնալով Կիսլովոդսկից, նշեց

քառասուն օրը հավաքելով իր բոլոր ընկերներին: Իսկ հունվարի 23-ին

էլ ինքը մահացավ սրտամկանային ինֆարկտից: Երբ հասավ շտապ

օգնության մեքենան, արդեն ուշ էր: Քառասունութ տարեկան էր:

Շատ կասկածելի մահ էր, երբեք սրտից չէր բողոքել: Նախորդ օրը

մասնակցել էր երկու հայ ընտանիքների միջոցառումներին, մի տեղ

խաշի էր գնացել, որից հետո էլ ծննդի և ոչ մի տեղ համարյա թե չէր

- 316 -

խմել ու այդ ամենը կատարվել էր իր կյանքի ճակատագրական պահին,

երբ պիտի նշանակեին շրջանի ոստիկանության պետ:

Իմանալով թե ովքեր էին սեղանի շուրջը եղել այդ օրը, ես էլ

սկսեցի կասկածել, որ հնարավոր է, որ սպանություն լիներ: Այդ

տարիներին հաճախ էի լսում սրտի ինֆարկտով պաշտոնյաների

մահերի մասին լուրեր, որոնք ինչ-որ տեղ պիտանի չէին

վերադասներին:

2006 թվականի փետրվարին, պետս Պալըչը մեկնեց Մոսկվա

գործուղման: Մեր ինքնաթիռով հետ վերադարձավ, հարբած վիճակում

ու շարունակեց իր քեֆը ուսումնարանի զինվորական «սանչաստում»:

Ներկաներից մեկը ասաց, որ խիստ ոգևորված էր, ինչ որ

համակուրսեցի բարձրպաշտոնյա գեներալի հետ էր այնտեղ հանդիպել

և շուտով նրա միջոցով հույս ունի ուսումնարանում «հաշվեհարդար

լինելու իր բոլոր թշնամիների հետ»:

Մյուս օրը արդեն Պալըչը հայտնվել էր քաղաքի հոսպիտալում:

Առավոտյան երբ ծառայության էի գնացել, իր մոտ կանչեց ինձ

գնդապետ Շվեդովը և ասաց, որ Պալըչի տեղը ես պիտի կատարեմ նրա

պարտականությունները, քանի որ նա սրտի ինֆարկտ է ստացել:

Հետաքրքիր էր, որ այդ օրվանից Շվեդովն էլ Խորոնկոյի տեղն էր արդեն

աշխատում, ժամանակավոր որպես պետ:

Ամիսներ շարունակ Պալըչի պաշտոնակատարն էի, մեկ

հոսպիտալում էր, մեկ առողջարան էր մեկնում կամ արձակուրդ և

այդպես շարունակ: Իսկ երբ Պալըչը նորից սկսեց երևալ, տեսքից չէր էլ

երևում, որ իրոք սրտի ինֆարկտ էր ստացել:

Մի տարի էր անցել այդ պատմությունից: Փետրվարի վերջին

տունս հյուր եկավ մեր հատուկ ծառայության բաժնի պետը իր կնոջ

հետ, մի երկու հարկ մեզնից ցածր էին ապրում: Երբ սկսեցի սեղան

բացել, խնդրեցի որդուս, որ սեղանի մոտից չհեռանա, ինչ որ

անհանգստություն էի զգում, Ալեքսանդրի մահից հետո դրանց չէի

վստահում: Կինս աշխատանքի էր: Երբ արդեն սեղան էինք նստել ու

ինչ որ պատճառով ելա սեղանից, խոհանոցից բան բերելու, որդիս էլ

հետևիցս եկավ, սաստեցի ու հետ ուղարկեցի, որ սեղանի մոտից

չհեռանա:

Մի երկու ժամ մնացին մեր տանը, իսկ գնալուց հետո ես էլ

մեկնեցի կնոջս աշխատանքից ուղեկցելու տուն: Քիչ էի օղի խմել,

որովհետև դեռ գործեր ունեի: Իսկ երբ արդեն տուն հասա վիճակս

սկսեց վատանալ, կինս նկատեց որ շտապ օգնություն կանչելու

անհրաժեշտություն կա: Երբ շտապ օգնության բժիշկները եկան

- 317 -

վիճակս ավելի ծանր էր, սիրտս արդեն կանգնում էր: Շտապ տարան

հիվանդանոց, երկու ձեռքերիս կաթիլայիններ միացրին, սրսկումներ

արեցին ու հազիվ փրկեցին ինձ:

Հաջորդ օրը առաջինը իմ երեկվա հյուրը այցի եկավ, մտավ

պալատը քմծիծաղ տվեց ու հարցրեց.

- Դեռ կենդանի ե՞ս:

- Չեք սպասի,- ասացի: Քիչ մնաց մոտս, հետաքրքրվեց իմ

վիճակով ու հեռացավ:

Բժիշկները երկու շաբաթ զննումներ էին կատարել, անալիզներ

էին վերցրել: Երբ հարցրի, թե ի՞նչն էր պատճառը, որ այդպիսի վիճակի

հասա, բուժող բժիշկը, որ մեծ փորձ ուներ իր գործում, ասաց.

- Այդպես էլ չկարողացանք հայտնաբերել պատճառը, ձեր

անալիզները լավ էին, ալկոհոլի պարունակությունը արյան մեջ չնչին

էր, որից չէր կարող լինել: Իսկ ձեր սիրտն էլ հիմա լավ է աշխատում:

Երբ տուն եկա հիվանդանոցից, հայելու առաջ հայտնաբերեցի որ

կրծքիս մազերը մի բռի չափ ճերմակել էին, ասես մահը իր ձեռքով հպել

էր կրծքիս:

24 հոկտեմբեր 2014 թ.

«Խաղաղ միսիան»

Շտապ օգնության հիվանդոցից դուրս գրվելուց հետո,

ուսումնարան այցելեց ավիացիայի գլխավոր շտաբի նոր նշանակված

թիկունքի պետ գեներալ-լեյտենանտ Պինկովը: Առավոտյան

ինքնաթիռից դիմավորեց ուսումնարանի պետ գեներալ Խորոնկոն և

ուղեկցեց նախաճաշի: Հետո մեր թիկունքում խորհրդանիստ էր, լսեց

ուսումնարանի թիկունքի վիճակի և խնդիրների մասին Գերմանովի

ելույթը և շրջանցեց բոլոր օբյեկտները: Երեկոյան մնաց մեր

հյուրանոցում, որտեղ իրեն ընկերակցում էր կադետների դպրոցի

տնօրեն, գնդապետ Չերնովը, ակադեմիայում միասին էին սովորել ու

ակադեմիայի սպորտային հավաքականում մի թիմում էին, իրար լավ

էին ճանաչում:

Հաջորդ օրը նորից այցելեց մեր թիկունքը ու երբ պիտի ետ

վերադառնար ինքնաթիռով, ակնարկեց, որ թիկունքի պետ Գերմանովը

բոլորովին էլ չի աշխատում, հապա նայելով իմ կողմը,

արհամարհանքով ասաց.

- 318 -

- Իսկ սրան էլ ոչ մեկը լուրջ չի ընդունում:

Անսպասելի կարծիք էր իմ մասին ու ոչ տեղին, որը մեծ

հետաքրքրություն առաջացրեց ինձ մոտ, թե ո՞վ կարող էր այդպիսի

կարծիք իմ մասին տարածեր: Չեռնովը միանշանակ չէր կարող, իրար

լավ գիտեինք: Մնում էր միայն Խորոնկոն, քանի որ մենակ ինքն էր

հանդիպել առանձին Պինկովի հետ և իր կարծիքը միայն նա կարող էր

լուրջ ընդունել:

Հանելուկի պատասխանը երկար սպասել չտվեց: Թիկունքի պետ

Պինկովի այցից հետո, հաջորդ օրը Պալըչը իրեն վատ էր զգում և նորից

հիվանդացավ: Առջևում լուրջ խնդիրներ կային, պիտի

պատրաստվեինք «Խաղաղ Միսիա» չինացիների հետ համատեղ

հակաահաբեկչական զորավարժություններին, որը ամռանը պիտի

տեղի ունենար, մեզանից քիչ հեռու Չեբարկուլի պոլիգոնում, իսկ

ավիացիայի զորամասերը պիտի տեղավորվեին մեր ուսումնարանի

տարածքում:

Գեներալ Խորոնկոն հավաքեց մեր թիկունքի բոլոր ծառայության

պետերին և հայտարարեց, որ ինձ լսեն ու կատարեն իմ

հանձնարարությունները: Այդ քայլը անսպասելի էր ու բոլորիս էլ

ապշեցրեց, առանց այն էլ իմ հանձնարարությունները միշտ

կատարվում էին, եթե արհեստական կերպով ինքը կամ Պալըչը իմ ու

ծառայության մեր պետերի մեջ խթան չէին խրում՝ իրենց օգտին ինչ-որ

հարցեր լուծելու համար: Դրանից հետո, սպաներից մեկը նեղացած

հարցրեց.

- Ինչի՞ եք գանգատվել գեներալին, որ մենք ձեզ չենք լսում, միթե՞

ձեր կարգադրությունները միշտ չենք կատարում:

- Չեմ գանգատվել,- ասացի,- այստեղ ինչ որ նուրբ խաղեր են

խաղում, դեռ ես էլ չգիտեմ իմաստը:

Իմ անսպասելի սրտի նոպան ու այդ խոսակցությունները, արդեն

ինձ հուշում էին, որ ինչ որ բան այն չէ և հնարավոր է, որ ուզում են

ինձնից էլ ազատվել:

Մի երկու շաբաթից հետո Պալըչը նորից դուրս եկավ

ծառայության: Նոր հանձնարարություն էինք ստացել, ուսումնարանի

սպաներից մեկին ուղարկել ամեն շաբաթ Չեբարկուլ, որպեսզի օկրուգի

ղեկավարությանը զեկուցեն ուսումնարանում կատարվող գործերի ու

պատրաստությունների մասին՝ «Խաղաղ միսիա» զորվարժությունների

հետ կապված: Առնվազն այդ նպատակով պիտի նշանակվեր

ուսումնարանի տեղակալներից մեկը կամ հենց առաջին տեղակալը

այդ հանձնարարության համար, բայց որոշեցին ինձ ուղարկել:

- 319 -

Ուսումնարանում խնդիրները դեռ պարզ չէին այդ

զորավարժությունների մասին, չգիտեինք թե ո՞րքան չինացիներ պիտի

դիմավորեինք ու տեղավորեինք և հետևաբար ոչինչ չէր արվում, իսկ

ինձանից ամեն շաբաթ պահանջում էին կատարված աշխատանքների

մասին զեկուցել: Իմանալով, որ դեռ լուրջ ոչինչ չենք արել, ողջ կրակը

օկրուգի հրամանատարությունը իմ գլխին էր թափում, ասես ծեծելու

համար էին ինձ այնտեղ ուղարկել: Փորձում եմ բացատրել

պատճառները, լսել չեն ուզում:

Մի քանի շաբաթ այդպիսի անիմաստ

ճանապարհորդություններից հետո, սառցակալած ու վտանգավոր

գարնանային ճանապարհներով վաթսուն կիլոմետր միայն մի ծայրը

հասնելուց ու հետ գալուց հետո, վերջապես դադարեցին ինձ կանչել

խորհրդանիստի: Երկու ամսից հետո հազիվ ստացանք կոնկրետ

առաջադրանք, հստակ պարզ էր մեր անելիքը և մեզ մոտ Մոսկվայից

ուղարկեցին շինարարների մի ահռելի բանակ, որոնք պիտի

վերանորոգեին բոլոր մեր օբյեկտները:

Խնդիրները այնքան շատացան, զանգերը վերադաս շտաբերից

այնքան թեժացան, որ Պալըչը որոշեց երկու ամսով արձակուրդի

մեկնել ինչպես միշտ: Ասաց ինձ, որ հեռու չի լինի, երբ հեռախոսով

իրեն հարցնեն, որ կանչեմ, կգա ու պատասխան կտա: Մի երկու

շաբաթվա ընթացքում մի քիչ երևաց ու հետո կորավ, այնուհետև

պատասխանատվությունը իմ վրա էր:

Քանի որ միաժամանակ բոլոր օբյեկտները քանդում ու նորոգում

էին շինարարները, ահռելի քանակությամբ շինարարական աղբ էին

կուտակել: Դրա համար էլ, ուսումնարանի պետը որոշեց օբյեկտները

բաժանել իր տեղակալների միջև, որպեսզի ամեն մեկը կազմակերպի

ու հետևի, որ ամեն օր շինարարական աղբը հեռացվի յուրաքանչյուրին

հատկացրած օբյեկտից:

Բոլորը հասկանում էին, որ դա անհրաժեշտություն էր, միայն

առաջին տեղակալ Շվեդովն էր խիստ դժգոհ, հաշվում էր որ դա իր

պարտականությունների մեջ չի մտնում ու միայն թիկունքը պիտի

զբաղվի այդ գործով:

Աշխատում էինք առանց հանգստանալու շաբաթվա բոլոր

օրերին, վաղ առավոտից մինչ ուշ գիշեր: Շատ գործեր էին կուտակվել,

նաև մեր հիմնական պարտականության գործերից: Պլանավորում ու

նոր փաստաթղթեր էի կատարում, առաջիկա զորավարժությունների

համար, սխեմաներ՝ որոնք պահանջում էին, որ 3D համակարգչային

գրաֆիկայով լինեն, որի համար էլ ծանրաբեռնեցի որդուս, որպեսզի

- 320 -

ամբողջ մեր օդակայանի և ուսումնարանի տարածքի էլեկտրոնային

մակետը պատրաստի: Որդիս էլ էր օր ու գիշեր ինձ օգնում:

Ամեն օր խիստ հոգնում էինք, ամեն օր անքուն գիշերներ: Մի օր

երազումս տեսա, որ ինչ-որ վայրի գորիլայի պես մի կապիկ ուզում է թե

ինձ խեղդի: Արթնացա, ու տեսա որ շուտով խորհրդանիստը պիտի

սկսի ուսումնարանի պետի մոտ, շտապ գնացի: Երբ արդեն սպաներով

սպասում էինք խորհրդանիստին՝ մեզ հրավիրելուն, գնդապետ

Շվեդովը հանկարծ ու անտեղի սկսեց գոռգոռալ վրաս, թե ինչու՞ ինքը

պիտի աշխատի մեր տեղ: Ինձանից չէր պոկվում, լկտի ինձ էր կպել:

- Չե՞ք ուզում մի աշխատեք,- ասացի,- ես ձեզ ոչ մի խնդիր էլ չեմ

դրել՝ շինարարների հետևից աղբը հավաքելու, առանց ձեզ էլ կարող

ենք գործերը անել:

Ա՛յ քեզ կապիկ: Ուսումնարանի պետի տեղակալները ապշած

իրեն էին նայում, իրոք կապիկություններ էր անում: Լսելով Շվեդովի

գոռգոռոցը, Խորոնկոն դուրս եկավ ու հանգստացրեց նրան,

ապացուցելով որ ճիշտ չէ ինքը, վիթխարի մասշտաբների գործեր են,

բոլորն էլ պիտի համերաշխ օգնեն:

- Ի վերջո, այդ ամենը հետագայում մեզ է մնալու, երկար

տարիներ լուրջ նորոգումներ ուսումնարանում չեն եղել, միթե՞ վատ է,

որ մեր բոլոր շենքերը լինեն նորոգված ու սիրուն տեսքով:

Հիշում եմ, դեռ մի տարի առաջ, թե ինչպես Խորոնկոյի

հանձնարարությամբ, որքան նամակներ էի պատրաստել վերադաս

շտաբեր ուղարկելու՝ գործերին այդպիսի ծավալ տալու համար:

Վերևից դժգոհ էին, որ նա այդ բոլոր հարցերը բարձրացնում էր, բայց

Խորոնկոն էլ ուզում էր «Խաղաղ միսիայի» առիթից օգտվելով

վերականգնել ուսումնարանի նյութական բազան: Պայքարում էր ամեն

մի շենքի, ճանապարհի կամ հարթակի համար, որ նրանք էլ նորոգվեն,

համոզելով իր պետերին, որ առանց դրանց լուրջ պետական

միջոցառումը կարող է խափանվել:

Շինարարները չէին հասցնում իրենց աշխատանքի ծավալները

կատարել, որոնց մասին ամեն շաբաթ զեկույցները ես էի

ներկայացնում: Այնպես ստացվեց, որ իմ իրական վիճակը պատկերող

զեկույցներից հետո շինարարները լուրջ խնդիրներ ունեցան, որ

դանդաղ են աշխատում: Ժամանակը քիչ էր մնում մինչև

զորավարժությունները սկսելը:

Մի օր, ինչ որ գնդապետ մոտեցավ ու խնդրեց, որ կաբինետից

դուրս գամ, խոսելու բան ունի, ասաց թե «պատերն էլ ականջներ

ունեն»: Երբ բակ դուրս եկանք հարցրեց, թե ի՞նչ է ինձ պետք իրենցից,

- 321 -

որպեսզի ես զեկուցեմ այն թվերը, որոնք իրենց էր պետք: Ուզում էր ինձ

կաշառել: Դա վտանգավոր խաղ էր, եթե ժամանակին չավարտեին

իրենց գործերը, ամեն ինչում ինձ էին մեղադրելու: Հրաժարվեցի,

ասելով որ ինձ ու մեր ուսումնարանի պետի համար կարևորը՝ գործը

որակով և ժամանակին ավարտելն է ու զեկույցները կներկայացնեմ

այնպես, ինչպես գործերն են արվում:

Հաջորդ օրը արդեն Խորոնկոն զեկույցներ ներկայացնելը

հանձնարարեց՝ բնակարանների շահագործման ծառայության պետ

մայոր Դյուդյային, որը իմ ենթական էր, բայց արդեն զեկույցները

ներկայացնում էին առանց ինձ, ուղիղ Խորոնկոյի հսկողությամբ:

Հաջորդ ծուղակը, որ ինձ ուզում էին ներ քաշել կաշառքի

միջոցով, դա շինարարական աղբը մեր տարածքում թափելու համար

գրավոր թույլատվություն ստանալն էր, որից ևս հրաժարվեցի, քանի որ

աղբը միայն կարելի էր թափել քաղաքի աղբանոցում ու ոչ ձրի:

Աղբանոցն էլ գտնվում էր մի 15-20 կիլոմետր հեռավորության վրա, որը

շինարարներից ոչ միայն ժամանակ կխլեր այլև ահագին գումարներ,

իսկ իրենց համար հարմար էր հենց մեր տարածքում թափել, որի

համար թույլատվությունը ես չտվեցի: Գիտեի, որ հետո իմ դեմ լուրջ

մեղադրանքներ էին դնելու ու չսխալվեցի:

Շուտով մեզ մոտ այցի պիտի գար պաշտպանության նախարար՝

Սերդյուկովը, ով հայտնի էր բանակի կրճատման ռեֆորմներով ու

պիտի ստուգեր գործերի ընթացքը: Հունիս ամիսն էր, մի ամիս էր

մնացել մինչև միջոցառումների սկիզբը: Մեր պետերը սկսեցին

նյարդանալ: Ուղաթիռով Չեբարկուլից պիտի գար ու վերևից երևում

էին շինարարական աղբակույտերը: Խուճապի մեջ էին: Հազիվ ինձ

հաջողվեց համոզել մեր տարածքում գտնվող օդակայաների նորոգման

վաշտի հրամանատարին, որպեսզի իր բուլդոզերները մեզ հատկացնի

ճանապարհի երկայնքով թափված հարյուրավոր աղբակույտերը

հարթեցնել: Այդ վաշտը գործուղման էին ուղարկել մեզ մոտ՝ մի ուրիշ

քաղաքից, որոնց խնդիրը միայն օդակայանի թռիչքի վրա կատարվող

նորոգումներն էին: Երբ ավարտեցին աղբի հարթեցումը, երկու

բուլդոզերներն էլ փչացել էին:

Հետո այդ աղբի պատճառով, վերադաս շտաբից քննումներ

սկսեցին ու մեղավոր էին փնտրում մեր պաշտոնյաներից, թե ո՞վ էր

թույլ տվել այդ աղբը մեր տարածքում թափել:

Բացի դրանից օդակայանի խոտը հնձված չէր, խոտ հնձելու

սարքը դեռ անցյալ տարի էր փչացել ու տեղը ոչինչ չէին տվել, չնայած

որ վերադաս թիկունքից շատ անգամ էինք խնդրել: Թիկունքի պետ

- 322 -

գեներալ Պինկովը խուճապի մեջ էր ու անընդհատ ինձ էր զանգում, թե

ի՞նչ եմ որոշել ու ո՞նց պիտի հնձեմ, մի երկու օր էր մնացել մինչև

նախարարի գալը: Ելքը շուտով գտա: Մեկնեցի հարևան շրջանի

ճանապարհաշինարարական ու ճանապարհների շահագործման

հիմնարկը և իրենցից խնդրեցի այդ սարքը: Օգնեցին իհարկե, հնձեցին

օդակայանի թռիչքային դաշտը, բայց ոչ անշահախնդիր:

Երբ պաշտպանության նախարարը ուղղաթիռով մեզ մոտ էր

հասնում, ուղաթիռից հանձնարարեցին տեղ պատրաստել, որ

նախարարը մի թեթև լողանա, փոշոտվել էր ճանապարհին: Մեզ մոտ

լողանալու տեղ չկար, մի երկու օր առաջ, ինչ-որ ավտովարորդ վթարի

էր ենթարկել գազի խողովակը ու կաթսայատունը չէր աշխատում, տաք

ջուր չկար ոչ մի տեղ: Ասացին, այդ դեպքում մի երկու դույլ տաք ջուր

պատրաստեք, որ մի քիչ իր վրա ցանի:

Միակ տաք ջուրը ճաշարանում էր, կարգադրեցի շուտ բերել նոր

նորոգված հանրակացարանի ցնցուղարանը, իսկ ես մեկնեցի շտապ

մեր պահեստից հողաթափիկներ, սրբիչներ ու նման բաներ վերցնելու:

Մոտ հինգ րոպեից հետո ուղաթիռը պիտի իջներ, ժամանակ չկար:

Հետո շտապ շամպուն ու որակով օճառ գնեցի ու տարա

հանրակացարան: Երբ տեսա թե ինչ շերեփ էին բերել ճաշարանից տաք

ջրի հետ, զարհուրեցի, մի ահագին շերեփ էր երկար կոթով, որ ծիծաղ

առաջացրեց բոլոր ներկաներին: Մի մեծավուն գավաթ էր պետք ու

հիշեցի որ տանը կա, շուտ տուն հասա մեքենայով ու խնդրեցի, որ

որդիս պատշգամբից գցի վար: Նա էլ իր հերթին չգտավ այն, ինչ ես էի

խնդրում, փոխարենը գցեց մի հին պլաստմասե, կարմիր գույնի

գավաթ, որով դեռ Գերմանյայում իրեն էինք լողացնում: Էլ ժամանակ

չկար, դա էլ բերեցի: Երբ ամեն ինչ պատրաստ էր, նոր առաջադրանք

ստացա տաս րոպեում քառասուն հոգու համար սեղան բացել

ճաշարանում: Այդ օրն էլ աշխատավարձս ստացել էի, բախտս բերել էր:

Շտապ մոտակա շուկան մեկնեցի, տարբեր թարմ մթերքներ գնեցի ու

տարա ճաշարան: Այնտեղ էլ արդեն պատրաստությունները սկսել էին:

Երբեք այդպիսի կարճ ժամկետում սեղան չէինք պատրաստել, բոլոր

խոհարարներն էլ էին զարմացել իրենց հմտությունից: Երբ ամեն ինչ

պատրաստ էր, զեկուցեցի Խորոնկոյին: Բայց Խորոնկոն նոր հրաման

տվեց: Ասաց, որ չեն ճաշելու, միայն արագ կվաս ու հյութեր բեր, որ

բաղնիքից հետո խմի, արդեն լվացվում էր:

Արագ կվասն ու հյութերը շշերից սափորները լցրինք ու

սկուտեղների վրա տեղադրելուց հետո շխկշխկացնելով մեքենայով

շտապ հասանք հանրակացարանի մոտ: Երբ ներս մտանք, նախարարն

- 323 -

էլ այդ պահին դուրս եկավ բաղնիքից: Չաղլիկ, թշերը կարմիր

նախարար էր: Երբ սկուտեղը մեկնեցինք ու կվասը առավ խմելու

ուղեկցող գեներալները աչքով, ձեռով արեցին, որ դուրս գնանք:

Այդ օրը կատարեցինք մեր պետի հանձնարարությունները խիստ

սուղ ժամանակահատվածում, մեր նյարդերի լարվածության ու

հնարամտության շնորհիվ: Բոլորը գոհ էին իսկ իմ բերած պլաստմասե

գավաթը այդ օրվա խորհրդանիշն էր, շատերը անգամ ուզում էին

նկարվել այդ գավաթի հետ՝ «պատմական նմուշ» էին համարում:

Զավեշտալի էր նաև այն պահը, երբ նախարարը դուրս էր գալիս

հանրակացարանի շենքից, Չելյաբինսկի բնակարանների

շահագործման զորամասի գլխավոր ինժեները, որը մի երիտասարդ

սպա էր, սկսեց հեռախոսով նկարահանել նախարարին, որից հետո

նրա հետևից վազեցին նախարարի անվտանգության ծառայողները,

բռնեցին ու ստիպեցին ջնջել բոլոր կադրերը:

Երբ արդեն զորավարժությունների պատրաստության գործերը

ավարտին էին հասնում, մեր Պալըչը վերադարձավ արձակուրդից:

Շատ էի հոգնել ու միշտ անքուն էի: Շաբաթ օր էր, խնդրեցի Պալըչին

հաջորդ օրը մեզ հատկացրած կուրսանտներին ժամը իննին վերցնելու

ու հանձնարարություններ տալու, որպեսզի գոնե մի ժամ ավել քնեմ:

- Խնդիր չկա, կստանամ,-ասաց Պալըչը,- հանգստացիր, արդեն

դու էլ ես հոգնել:

Մյուս օրը, առավոտյան ժամը իննին Խորոնկոն զանգեց ու շատ

դժգոհ էր, որ կուրսանտներին չէի ստացել:

- Սերգեյ Նիկոլաեվիչ,- ասացի,- Լեոնիդ Պավլովիչը արդեն

տեղում է ու խոստացել էր, որ ինքը կվերցնի կուրսանտներին ու

կղեկավարի աշխատանքը, մինչ մի ժամից հետո իմ գալը:

Խորոնկոն հեռախոսը բարկացած անջատեց: Հետո մեր հայ

տղաներից մի բրիգադիր ասաց.

- Խիստ բարկացած էր քեզ վրա, ասաց. «Զզվեցրիր դու էլ ինձ քո

Պալըչով»...

Շուտով Մոսկվայից էլ թիկունքի պետ Պինկովը ուղարկեց իր

տեղակալ, գնդապետ՝ Գլուշենկոյին հսկելու գործերի հետագա

ընթացքը, արդեն չինացիները պիտի գային մեզ մոտ ինքնաթիռներով,

ուղաթիռներով իսկ անհրաժեշտ զինամթերքն ու պահեստամասերը,

ավտոտեխնիկան գնացքով էին ուղարկել:

Գլուշենկոն ու Պալըչը որպես համախոհներ շուտով մտերմացան

ու միշտ միասին էին: Պալըչը զգում էր, որ շուտով իրեն պիտի հանեին

պաշտոնից ու փորձում էր նորից իր հին մեթոդները՝

- 324 -

շողոքորթություններն ու բամբասանքները, իր պաշտոնում մնալու

համար ու միակ փրկությունը, որ Խորոնկոյին հանեին պաշտոնից, որի

համար ջանքեր չէր խնայում, նրա մասին «լուրջ» տեղեկություններ

հայտնելով ու վարկաբեկելով իր վաղեմի հովանավորողին:

Մի անգամ Գերմանովի կաբինետում, Գլուշենկոն նստած էր նրա

բազկաթոռին, որը միշտ խանդով էր Պալըչը ընդունում, չէր սիրում որ,

որևէ մեկը նստում էր իր տեղը, դրա մեջ վատ նշաններ էր տեսնում:

Գլուշենկոն սկսեց գանգատվել Խորոնկոյից, ասելով որ նա «անասուն»

է, մենակ իր լափելու մասին է մտածում և ուրիշ ոչ մի բանի վրա

ուշադրություն չի դարձնում: Գլուշենկոն էլ նեղված էր, որ Խորոնկոն

իրեն ճաշի չէր հրավիրում ու ուշադրություն չէր դարձնում իր վրա, այլ

ավելի բարձրադաս գեներալների հետ էր ճաշում:

Երկար լսելով անհիմն Գլուշենկոյի մեղադրանքները Խորոնկոյի

հանդեպ՝ մեր ենթակա սպաների ներկայությամբ, տգեղ համարեցի

նրա այդ պահվածքը և օգտվելով առիթից ասացի.

- Ընկեր գնդապետ, ի՞նչ եք սուտ ու անհիմն բամբասանքներ

հավաքում ու կրկնում այդ անհեթեթությունները մեր ենթակաների

ներկայությամբ:

Գլուշենկոն հանկարծակի եկավ իմ նկատողությունից, շփոթվեց,

կարմրեց ու կակազելով սկսեց արդարանալ.

- Ի՞նչ եմ ասում... ի՞նչ եմ ասում... Ինչ Պալըչը ինձ պատմում է

նա էլ կրկնում եմ...

Հազիվ կարողացա զսպել ծիծաղս, առանց այդ էլ կասկածում էի

որ Պալըչը չէր կարող բաց թողնել իր հնարավորությունները ու

չօգտվել պահից, բայց այստեղ արդեն պատրաստի ապացույց էր: Այդ

պահին Պալըչն էլ իրեն էշի տեղ դրեց, իբր թե բան էլ չի պատահել:

Շուտով ինքանթիռներով և ուղաթիռներով եկան չինացիները,

հուլիսի վերջն էր, իսկ օգոստոսում պիտի սկսվեին «Խաղաղ միսիայի»

զորավարժությունները: Առաջին խնդիրը չինացիներին տեղավորելն ու

կերակրելն էր, որի համար արդեն նորոգված չորս հարականի

հանրակացարան կար ու երկու զորանոց: Մեր ճաշարանն էլ

հատկացրինք իրենց, նորոգված ու նոր սարքավորումներով: Քանի որ

համաձայնեցված չէին կերակրվողների քանակը, որը նորմաներով

բաժանվում էր թռիչքայինի և տեխնիկականի, հատուկ փատաթղթեր

պատրաստեցի, որոնք ոչ մի տեղ ընդունված չէին և որոնց միջոցով

չինացիներին ամեն օր պիտի հայտնեին իրենց կերակրելու

անձնակազմի քանակը ըստ նորմաների: Այդ փաստաթղթերի միջոցով

ամեն օր մթերքներ էինք հատկացնում մեր պահեստներից

- 325 -

չինացիներին, իսկ վերջում էլ մեր մթերքների ծառայության պետը

հաշվետվություն ներկայացրեց օգտագործված մթերքների մասին:

Մթերքների ծառայության պետը շատ գոհ էր այդ օգնության համար,

չգիտեր թե ոնց կերակրեր արտասահմանցիներին, առաջին անգամն

էինք հանդիպում նման խնդիրների հետ:

Հաջորդ խնդիրը չինացիների գնացքի դիմավորումն էր: Երբ

բեռնատար գնացքը տեղ հասավ, կարճ ժամկետում պիտի բեռնաթափ

անեինք, թեկուզ և անհարաժեշտ քանակությամբ տեխնիկա չունեինք,

առանձնապես բեռնաբարձներ: Հաջողվեց հարևան զորամասերի

պահեստներից ընդամենը երկու բեռնաբարձներ բերել, որից մեկը

համարյա թե չէր աշխատում:

Գնացքը տեղ հասնելուց հետո սկսեցինք ակտիվ, չիանացիների

հետ միասին բեռնաթափել, մեր հարաբերությունները կարգավորում

էին չինացի թարգմանիչները: Թարգմանիչներից մեկը մոտեցավ ինձ ու

ասաց, որ գնացքում մի արկղ կա գործիքների, որը պիտի տեղափոխվի

ավիացիոն ռումբերի հետ միասին, այդ գործիքները խիստ

յուրահատուկ էին, որոնց միջոցով պիտի լիցքավորեին ռումբերն ու

հռթիռները՝ պայթուցիկ գլխիկներով: Խնդրեց որ հետևեմ, որ այդ

արկղը ճիշտ ուղղությամբ ուղարկեն:

Շուտով պարզվեց որ, գնացքի մոտ արագ կատարվող գործերին

հակառակ, պահեստներում չեն հասցնում մեքենաները բեռնաթափել և

գործերը ուր որ է կանգ են առնելու: Գլուշենկոն որոշեց ինձ ուղարկել

պահեստները՝ կազմակերպելու բեռնաթափման աշխատանքները:

Պատմեցի գործիքների արկղի մասին ու խնդրեցի, որ ինքը հետևի, որ

այդ գործիքները գնացքից հանելուց հետո տեղադրեն ռումբերի հետ:

- Կհետևեմ,-ասաց,- դա արդեն քո գործը չի, դու շուտ

պահեստներ հասիր ու այնտեղ կազմակերպիր գործերը:

Այնուհետև աշխատում էի պահեստներում ու ժամանակին

ձգտում էի մեքենաները ետ ուղարկել: Այդ օրը այնքան արագ

բեռնաթափեցինք գնացքը, որ չինացիները անկեղծ զարմացել էին, իսկ

նրանց ավագը ասաց.

- Չէի պատկերացնում, որ մեր ռուս կոլեգաները կարող են

այդքան բարձր մակարդակով ու արագ ավարտեին բեռնաթափման

գործը, ուղակի ապշած եմ:

Չինացիները այնքան էին ոգևորված, որ նույն օրն էլ մեր բոլոր

թիկունքի ղեկավար սպաներին, ովքեր մասնակցել էին գնացքի

բեռնաթափմանը, ճաշի հրավիրեցին:

- 326 -

Մի քանի սեղան էին իրար մոտ շարել իրար քիփ կպած մեր

կուրսանտների ճաշարանում ու այդ մեծ սեղանին տարբեր ուտեստներ

էին շարված՝ չինական խոհանոցից: Սեղանի շուրջը նստել էինք

ռուսական ու չինական սպաներով ու չինացիները թարգմանիչի

օգնությամբ պատմում էին չինական խոհանոցից, առաջարկում էին

փորձել տարբեր ուտեստներ: Խմիչքն էլ չինական էր, որից ինչ որ

անհասկանալի հոտ էր բուրում, ացետոնի նման:

Կենացները չէին դադարում, չինացի ղեկավարը այնքան էր

խմում, չնայած իր փոքրավուն կազմվածքին, որ նույնիսկ մեր

հաղթանդամ սպաները չէին հասցնում խմել: Արդեն կասկածում էինք,

որ ինքը ոչ թե խմիչք էր խմում, այլ ջուր կամ խառնուրդ: Նկատելով մեր

կասկածները, առաջարկեց իր շշից էլ փորձել՝ նույն խմիչքն էր: Հետո

միայն իմացանք, որ խմելուց առաջ նրանք հատուկ դեղ էին

օգտագործում, սթափ մնալու համար: Բայց մերոնք արդեն բոլորը

շարքից հանվել էին: Ուտեստներն էլ այնքան անսովոր էին՝ օրինակ

բոված բողկ մեղրի մեջ ու նման բաներ, որ ալևս ախորժակ էլ չկար ոչ

ուտելու և ոչ էլ խմելու, անտանելի էր:

Հաջորդ օրը բոլորն էլ իրենց վատ էին զգում, մեր համար

անսովոր ու անտանելի էր չինական խոհանոցն ու նրանց խմիչքները:

Մերոնք հանաքով ասում էին. «Այն ինչ լավ է չինացու համար, ռուսի

համար՝ մահ է»:

Որից հետո մեր սպաներն էլ որոշեցին իրենց հերթին հյուրասիրել

չինացի թիկունքի սպաներին ու ինձ հանձնարարեցին զբաղվել այդ

գործով: Տարբեր թանկարժեք մթերքներ գնեցի՝ որակով ձկներ, կարմիր

խավիար, երշիկներ, մսամթերքներ ու մրգեր: Խոզի խորոված ու

բանջարեղենի խորոված էլ պատրաստեցի, որը ներկայացվեց, որպես

«ռուսական խոհանոցի գլուխգործոց»: Մեր սեղանը ավելի համով էր,

ավելի հետաքրքիր, որից ոչ միայն մեր սպաներն էին ապշած, այլ

առավել ևս՝ չինացիները: Շատ երկար նստեցին ու թարգմանիչի

միջոցով հետաքրքիր զրույցներ ու հանաքներ էինք անում, բոլորը շատ

գոհ էին:

Որդիս, Տիգրանը դպրոցից հետո նոր էր ընդունվել Հարավ

Ուրալյան պետական համալսարանի ճարտարապետաշինարարական

ֆակուլտետը, համարեցի որ այդ սեղանն էլ բացել էի իր պատվին ու

ոչինչ չէի խնայել ճոխության համար:

Երբ արդեն ուսումնարանի տարածքում ամեն ինչ պատրաստ էր

«Խաղաղ միսիա» մեծածավալ ու ճոխ զորավարժությունների

ավիացիայի խմբավորումները ընդունելու համար, Գլուշենկոն ու իրեն

- 327 -

ուղեկցող մոսկովյան սպաները անսպասելի առաջարկ արեցին՝ ինձ

արձակուրդ ուղարկելու: Ցանկություն չունեի արձակուրդ մեկնելու, մի

երկու շաբաթ էր մնում զորավարժությունների ավարտին և ուզում էի

մինչև վերջ մնալ տեղում, բայց սրանք Պալըչի հետ մեկտեղ սկսեցին

ստիպել, որ արձակուրդի գնամ: «Երևի շքանշանների բաժանելու

ժամանակն է շուտով»,- մտածեցի,- «ավելորդ թեկնածուներ էլ պետք

չեն, դրա համար էլ որոշել են ազատվել իմ ներկայությունից»:

Նրանց խնդրանքով մի անգամ էլ բաղնիքում սեղան բացեցի, էլի

խորովածով, կոնյակով ու մեկնեցի որդուս հետ Սամարայի «Վոլգա»

զինվորական առողջարանը, մի երկու շաբաթով հանգստանալու:

Խիստ հոգնած էի, առողջությունս լրիվ քայքայված: Երկրորդ շաբաթը

միայն սկսեցի կարգի գալ, առաջին շաբաթը միայն քնում էի

առողջարանում կես տարի լարված աշխատանքից հետո: Երբ արդեն

սկսեցի գետի սառն ջրերում էլ լողանալ, ավելի կազդուրվեցի, նոր ուժ

ու եռանդ ստացա:

Երբ արձակուրդից հետ եկա, արդեն «Խաղաղ միսիան»

ավարտած էր ու շքանշաններն էլ բաժանված, որից ոչ մի բան ինձ չէր

հասել, իսկ Պալըչն ու իր նման սպաները, որոնք ընդամենը վերջին

երկու շաբաթն էին երևացել գործի մեջ, բոլորն էլ պարգևատրվեցին

շքանշաններով, որպես «զորավարժություններում ցուցաբերած իրենց

համառ աշխատանքի համար»:

Ամենից զավեշտալին այն էր, որ զորավարժությունները պիտի

խափանվեին ավիացիոն ռումբերի հատուկ գործիքները կորցնելու

պատճառով: Հատուկ ծառայություններն էին արդեն գործի դրել, որ

գտնեն գործիքները ու հաշվում էին, որ դա հատուկ մտածված

սաբոտաժ էր: Հետո, համարյա թե վերջին օրը այդ արկղը գտան

ուսումնարանի ավտոպարկի գարաժներից մեկում, ուրիշ

պահեստամասերի հետ, շփոթել և ուրիշ տեղ էին տարել: Գլուշենկոն,

որին զգուշացրել էի այդ արկղի մասին, բոլորովին մոռացել էր ու

անուշադրության մատնել գործիքները:

Երբ ես դուրս եկա ծառայության, Պալըչը նորից կորավ, «հոգնել»

էր ու նորից առողջարան մեկնեց, որից հետո էլ չէր երևում: Պարզվեց,

որ զորավարժությունների ընթացքում, երբ մոսկվայից եկած գլխավոր

շտաբի թիկունքի սպաներն էին տնօրինում մեր վառելիքների

պահեստում, նորից մեծ քանակությամբ վառելիքի պակասացում է

հայտնաբերվել, ընդամենը երկու շաբաթվա ընթացքում: Նոր հասկացա

միայն, որ ինձ շտապ արձակուրդ ուղարկելու պատճառը ոչ թե

շքանշաններն էին, այլ հենց նախատեսված վառելիքի գողացումը:

- 328 -

Գիտեին, որ ես տեղում լինեի, դժվար թե աննկատ չորսհարյուր տոննա

ավիացիոն կերոսինը թռցնեին:

Դեռ մի տարի առաջ գումարտակի հրամանատար Դընինին

հանել էին պաշտոնից ահռելի պակասացումների պատճառով ու նրա

տեղը հրամանատար էին նշանակել կատարյալ մի ապուշի՝ Չեռնով

ազգանունով, որը գործից գլուխ չէր հանում և օգտվելով պահից

վերադաս շտաբի սպաներն էլ որոշել էին իրենց «ձեռքերը տաքացնել»:

Այդ էր պատճառը, որ Պալըչը նորից կորավ: Թիկունքի պետ

Պինկովը արդեն բացեբաց ասել էր իրեն, որ պատրաստվի պաշտոնը

ազատելու: Ինձ միանշանակ չէին ուզում նշանակել ու նոր թեկնածու

էին փնտրում այդ պաշտոնի համար, իսկ ես շարունակում էի

կատարել թիկունքի պետի պարտականությունները:

Երբ գեներալ Խորոնկոյին հարցրի, թե ինչու՞ չի ուզում ինձ

նշանակել, միթե այսքան տարի իմ գործերով ցույց չէի տվել, որ կարող

եմ ղեկավարել ուսումնարանի թիկունքը։ Նա ասաց.

- Ես ոչինչ չեմ որոշում, Պինկովն է որոշում, իսկ ես քո

պատճառով գլխավոր շտաբի հրամանատարի տեղակալի հետ «պոզ

պոզի չեմ տա»:

- Իսկ եթե ես այդ հարցերը կարգավորեմ, համաձայնություն

կտա՞ք, - հարցրի:

Խորոնկոն իր մեջ մի քիչ ամփոփեց հարցս ու ասաց.

Այո, կտամ:

Շուտով հաջողվեց ինձ իմ մոսկովյան մերձավոր ընկերներից

մեկի միջոցով լուծել այդ հարցերը, ով գնդապետ էր ու շատ մոտ էր

գլխավոր շտաբի հրամանատարի տեղակալ, ազգությամբ ադըգեյցի,

գեներալ Բիժեվի հետ: Բիժեվը ինձ հետ զրուցեց ու խոստացավ օգնել,

միայն, ասաց՝ թող Խորոնկոն զանգի ու իր համաձայնությունը տա:

Երբ պատմեցի այդ մասին Խորոնկոյին, ապշած էր.

Իսկ որտեղի՞ց դու գիտես Բիժեվին,- հարցրեց:

Պատմեցի, որ ինքն իմ մոտիկ ընկերոջ ընկերն է ու տվեցի

համարը, որ զանգի:

Լա՛վ,- ասաց, - հետո կզանգեմ,- ու այդպես էլ չզանգեց...

Գարնանը Պալըչի փոխարեն նոր թիկունքի պետ նշանակեցին:

Մինչ այդ Պինկովը զանգել էր Խորոնկոյին, որ հեռագրով իր

համաձայնությունը տա՝ որ համաձայն է առանց զրուցելու նոր

թեկնածուի հետ, որ թիկունքի պետ նշանակեն ոմն Սալյախովի:

Հեռագրի տեքստն էլ ինձ հանձնարարեց գրելու:

- 329 -

- Տեսնում ես, ինձ ստիպում են որ ուրիշի նշանակեն,- իբրև

արդարացում, ասաց ինձ...

2008 թվականի մայիսին, երբ արդեն գնդապետ Սալյախովը

ընդունել էր Պալըչից գործերն ու պաշտոնը, Պալըչը հրաժեշտի սեղան

պատրաստեց: Կենաց ասելու հերթը ինձ հասավ: Պալըչի ամենից

սիրած անեկդոտից սկսեցի.

- Լեոնիդ Պավլովիչի սիրած անեկդոտն է: Վրացական սեղանի

շուրջ բազմած, թամադան կենաց էր ասում. «Եկեք խմենք մեր Գիվիյի

կենացը, ոչ նրա համար որ մի կին ու երկու սիրուհի ունի, մենք էլ

կանայք ու սիրուհիներ ունենք: Եկեք խմենք մեր Գիվիյի կենացը, ոչ

նրա համար, որ մի քանի արտասահմանյան մեքենաներ ունի, մենք էլ

ավանակներով չենք ման գալիս: Եկեք խմենք Գիվիյի կենացը, ոչ նրա

համար, որ մի քանի բնակարան ու առանձնատներ ունի, մենք էլ այդ

ամեմենից ունենք: Եկեք խմենք մեր Գիվիյի կենացը, որ լենինյան

աշխատանքային շքանշան ունի, բայց ոչ մի տեղ երբեք չի աշխատել

կյանքում»...

Դեռ խոսքս չէի ավարտել, բոլորը սկսեցին ուրախ հռհռալ,

գիտեին որ Պալըչը հեչ աշխատող չէր: Ամենից ուրախը Պալըչն էր

ծիծաղում, որովհետև մինչ հիսուն տարին լրանալը մի երկու ամիս էր

մնացել ու առանց այն էլ պիտի թոշակի անցներ ու զգում էր, որ լավ էր

պրծել:

Հետո զրույց գնաց «Խաղաղ միսիայի» զորավարժությունների ու

երկարատև ու համառ նախապատրաստական գործերի մասին, թե

ինչքան չարչարանքով էինք անցել: Նոր շտաբի պետ գնդապետ

Պոլույախտովը, որը տեսել էր լրիվ գործի ընթացքը, ասաց.

- Բայց զարմանում եմ, բոլոը շքանշաններ ստացան, նույնիսկ

նրանք, որ համարյա թե ոչինչ չէին արել, իսկ ինչքան ես եմ հիշում

Օհանջանյանի չափ ոչ ոք գործ չէր արել, բայց մենակ ինքն էր

մասնակիցներից, որ չէր պարգևատրվել:

Նայեցի Խորոնկոյի ուղղությամբ, քթի տակ նենգորեն ծիծաղում

էր...

25 հոկտեմբեր 2014 թ.

- 330 -

Արծաթե խաչը

Մեր որդին երբ մի քիչ մեծացավ ու ինքնուրույն արդեն խաղում

էր բակում, որոշեցինք երբեմն խանութ ուղարկել, մանր մունր բաներ

գնելու համար:

Պարզվեց, որ շատ անուշադիր է ու ամեն անգամ լացելով գալիս

էր ու ասում, որ փողը կորցրել էր: Նույնիսկ եթե գրպանումն էինք դնում

ու գրպանն էլ փակում, կամ պայուսակում, էլի նույն բանը կրկնվում էր:

Չգիտեի ինչպես վերացնել այդ սովորույթը և ուշադիր դարձնեի:

Ու մի օր այսպես ասացի.

- Քանի անգամ վերադառնաս ու ասես որ փողը կորցրել ես,

այդքան գումար էլ քո դեմը պատռելու եմ ու դեն շպրտեմ: Ամեն քո

գումար կորցնելը կրկնանկի վնաս է հասցնելու մեր ընտանեկան

բյուջեին:

Դրանից հետո, երբ գալիս էր ու ասում, որ հարյուր ռուբլի եմ

կորցրել, հանում ու դեմը մի հարյուր ռուբլի էի պատռում, որից

ազդվելով էլ ավելի բարձր էր լացում: Երկու հարյուրն էր կորցնում՝

երկու հարյուրն էի պատռում: Մի քանի անգամ այդպես «պատժելուց»

հետո, որը ծանր էր տանում, վերջ տվեց փող կորցնելուն:

Հետո, երբ ավելի հասունացավ, սկսեց իր անձնական իրերը

կորցնել: Մի անգամ շատ խնդրեց, որ իր ընտրած հեռախոսը գնենք:

Ասացի.

- Առնում ենք ի՞նչ անենք, միևնույն է կորցնելու ես:

- Չեմ կորցնի ասաց, ինչի՞ պիտի կորցնեմ:

Հեռախոսը գնելուց հետո մի շաբաթ էլ չանցած, երեխաների հետ

բակում խաղալիս կորցնում է իր նոր հեռախոսը: Դպրոցական

տարիներն էին:

Կինս էլ թե՝

- Մեղավորը դու ես, որ չկռկռայիր, չէր կորցնի:

Դրանից հետո նորից օգտվում էր իր հին հեռախոսով՝ որպես

պատիժ, մինչև հայրիկի սիրտը նորից չփափկեց:

2007 թվականի նոյեմբերի 4-ին որոշեցինք միասին կնքվել

եկեղեցում: Շատ անախորժ ժամանակներ էին, փորձությունը

փորձության հետևից թափվում էր մեր գլխին: Մեր ընտանիքի

չարակամներն ու նախանձողները ամեն ինչ անում էին, որ ավելորդ

անգամ վնասներ տաին ու տրամադրություններս փչացնեին: Որից

հետո էլ որոշեցինք երկուսով կնքվել, քանի որ կինս արդեն կնքված էր:

- 331 -

Վաղօրոք, երկու համեստ ոսկե խաչ էինք գնել շղթաների հետ

միասին ու կնքվելուց հետո կրում էինք: Նոր էր համալսարանի

առաջին կուրսը ընդունվել: Վազքի մրցումների ժամանակ մի օր հանեց

ու մոռացավ տեղում: Այդպես էլ չգտավ:

Հաջորդ օրը մի արծաթե խաչ իր շղթայով գնեցի, օծեցի տերտերի

մոտ ու տվեցի իրեն որ կրի:

- Եթե այս արծաթե խաչն էլ կորցնես,- ասացի,- հաջորդ անգամ

արդեն փայտե խաչ եմ գնելու քեզ համար թելի վրա կախված, ու

այնուհետև այդ փայտե խաչն ես կրելու...

Դրանից հետո այդ արծաթե խաչը չկորցրեց նա ու երբեք էլ չէր

հանում վզից:

Չգիտեմ ինչու, արծաթը միշտ ինձ ավելի շատ էր հրապուրում

քան ոսկին, թվում էր թե արծաթի մեջ հավատը ավելի շատ է:

17 հոկտեմբեր 2014 թ.

Վախը

Մի օր մեր քաղաքի հայ մեծահարուստներից մեկը

անսպասելիորեն բացվեց ինձ մոտ: Այդ ժամանակ դեռ տեղյակ չէի ոչ

իր հարստությունից և ոչ էլ իր իրական հնարավորություններից: Նոր

էինք ծանոթացել և ընդունում էինք իրար որպես հավասարը՝

հավասարի:

- Գիտե՞ս, մարդ ինչքան հարստանում, այնքան ավելի վախկոտ է

դառնում,- մոտավորապես այսպես սկսեց իր զրույցը,- քանի գնում,

այնքան վախկոտ եմ դառնում: Ամեն ինչից հիմա վախենում եմ՝ էլ

ոստիկանությունից, դատախազությունից, դատարանից,

սանիտարական, մաքսային ու տուրքային ծառայություններից և նման

բաներից: Ինչ կարգադրում են, ստիպված կատարում եմ բոլորի

քմահաճույքը, միայն թե ինձ ձեռ չտան: Ինչքան հարստությունս

կուտակվում է՝ առավել ևս մեծանում է վախս: Արդեն իմ սեփական

ստվերից էլ եմ վախենում... Վախենում եմ, որովհետև վախենում եմ

կորցնել այն ամենը, ինչ ձեռք եմ բերել իմ ամբողջ կյանքի ընթացքում...

Ասելու բան չունեի, այդ ամենն ինձ համար խորթ էր ու

անհասկանալի:

- 332 -

Մի օր էլ իմ աշխատանքից պահանջ եղավ մեր ենթակա

զորամասերից մեկի ճանանապարհի մի հատվածի նորոգման համար

«սմետա» կազմել: Վռազ պետք էր այդ փաստաթուղթը: Քանի որ մեզ

մոտ հատուկ մասնագետներ չկային, դիմեցի իմ հին ծանոթին, ում

մասնավոր հիմնարկում այդպիսի մասնագետներ կային:

- Խնդիր չկա,- ասաց ծանոթ մեծահարուստը,- բե՛ր, կասեմ, ինչ

պետք է՝ կանեն, քեզ կտան:

Նշանակված ժամին գնացի մոտը: Մինչև իր մասնագետները

ծանոթանում էին իմ փաստաթղթերին, ինձ իր աշխատասենյակը

հրավիրեց: Սուրճով հյուրասիրեց, ու նստած, երկուսով զրույց էինք

անում: Զրույցի ընթացքում մեկ էլ, թե՝

- Գիտե՞ս, եթե իմանամ, թե իմ ունեցած փողերի համար ես ինձ

հետ ուզում ընկերություն անել, երբեք քեզ հետ ընկերություն չեմ

անի: Տաք սուրճից հետո դա ինձ համար սառը ցնցուղ էր ասես: Մի

պահ ապշեցի, քանի որ ոչ մի առիթ չէի տվել իր զրույցին այդպիսի

ընթացք տալու: Տեղիցս ստիպված ելա ու ասացի.

- Քո հարստությունից տեղյակ չեմ ու այն ինձ չի էլ հետաքրքում,

իսկ այն, ինչ ինձ հետաքրքրում է՝ դու դրանից հաստատ չունես...

Դուրս եկա շատ անախորժ տրամադրությամբ: Այլևս էլ ոչ մի

հարցով իրեն չդիմեցի ու ոչ էլ զանգեցի երբևէ: Ընդհակառակը՝ ինքն էր

մեկ-մեկ ինձ զանգում՝ տարբեր հարցերով օգնություն խնդրում: Օգնում

էի անշահախնդիր, բայց, որպես հայրենակիցի, արդեն ոչ մի ջերմ

զգացում նրա հանդեպ չկար:

Նրա հետ հանդիպեցի ևս մի անգամ: Մեր բարեկամներից մեկի

այգում, լճի մոտ հանգստանում էինք: Սեղանը նոր էինք բացել, երբ էլի

հյուրեր եկան, որոնց հետ նաև ինքն էլ կար: Հետո տղամարդկանցով

որոշեցինք լողանալ լճում: Բոլորը մերկացան ու ջուրը նետվեցին, բացի

իրենից: Երբ սկսեցին հեգնել, թե ինչու՞ չի լողանում, պարզվեց, որ

վախենում է ջրից: Սկզբում մեզ թվաց, թե կատակ է անում, բայց հետո

համոզվեցինք, որ իրոք վախենում է լողանալ: Երբ արդեն շորերը

հանեց ու ջուրը մտավ, խնդրեց, որ իր ձեռից բռնեմ ու բաց չթողնեմ:

Ձեռիցս բռնած, մանուկի պես հետս քարշ էր գալիս ջրով, մինչև ջուրը

չհասավ գոտկատեղին:

- Վե՛րջ, վե՛րջ, ավել գնալ էլ պետք չէ, վախենում եմ,- ասաց

վրդովված:

Չգիտեի՝ ծիծաղե՞մ, թե՞ խղճամ: Իրոք ողորմելի էր, գուցե և

զզվելի: Եթե կանայք կամ երեխաներն են ինչ-որ բանից վախենում, դա

- 333 -

դեռ կարող եմ թույլ տալ, հասկանալ, բայց երբեք չեմ հասկացել ու

ընդունել վախկոտ տղամարդկանց:

Մի անգամ էլ մոտս մարդիկ ուղարկեց ու խնդրեց, որ օգնեմ

իրենց: Եկան մի քանի հոգով ու առաջարկում էին մեր վառելիքի

պահեստներում պայմանագրով իրենց մասնավոր հիմնարկի համար

վառելիք պահել, որի դիմաց մենք պիտի փող վաստակեինք:

Առաջարկը բոլորովին օրինական էր և սկսեցի աջակցել, որ իրենց

հարցերը լուծեմ: Բայց շուտով մեր նախաձեռնությունը ուրիշ ընթացք

ստացավ: Դեռ գործը չսկսած, նրա ուղարկած մարդիկ սկսեցին

«օտկատների» առաջարկներ անել ու հարցնել, թե ինչքան գումար կամ

տոկոս է պետք ինձ՝ իրենց հետ համագործակցելու համար:

- Ինձ ոչինչ պետք չէ,- կտրուկ ընդհատեցի նրանց,- եթե ուզում եք

մեզ մոտ աշխատել, ամեն ինչ պիտի լինի թափանցիկ ու օրինական,

առանց ոչ մի մութ առաջարկների:

Սրանք ձևեր արեցին, իբր թե դժգոհ են ու չէին սպասում իմ

կողմից նման պահվածք: Փորձեցին համոզել, նորից ընդհատեցի ու

հետ ճանապարհեցի:

Մի քանի օրից հետո զանգեցին ու էլի իրենց առաջարկն էին

առաջ քաշում: Նորից մերժեցի ու ստիպված սկսեցի զբաղվել սրանց

էությունը պարզելով: Սկզբից էլ կասկածներ ունեի և շուտով պարզվեց,

որ հատուկ էին ինձ մոտ ուղարկել՝ պրովոկացիայի նպատակով.

փորձում էին քրեական գործ բացել վրաս: Իմ չարակամներն էին

ուղարկել, որոնք տարիներ շարունակ քուն ու հանգիստ չունեին, ամեն

անգամ նենգաբար մի բան էին մոգոնում իմ դեմ:

Դա այնքան էլ ինձ չզարմացրեց, այդ ամենին վաղուց էի սովոր,

բայց մի բան ինձ համար մնաց անհասկանալի՝ գիտե՞ր արդյոք մեր

հայրենակիցը, թե ում էր ինձ մոտ ուղարկել: Հնարավոր է, որ

անտեղյակ էր: Բայց չէի էլ զարմանա, որ այդ ամենին տեղյակ լիներ,

քանի որ իր նմանները, իրենց դիրքերն ու հարստությունը

պահպանելու համար, օտարության մեջ հաճախ համագործակցում էին

տարբեր ուժերի հետ, կամ ինչպես ասում են «գործ էին տալիս», իրենց

կաշին փրկելու համար: Դա հիշեցնում էր դոմինոյի քարերի ընկնող

«շարասյունը»:

Կարելի էր ավելի խորանալ այս թեմայով, գիտակցելով, որ այն,

ինչի պատճառով մեր երկիրը հասել է այս թշվառ օրին՝ դա

մեծահարուստների վախից է, բայց որպեսզի չքաղաքակացնենք,

ստիպված եմ չշարունակել...

2 սեպտեմբեր 2014 թ.

- 334 -

Անձնակազմի հանձնաժողովը

Չինացինեերի հետ համատեղ զորավարժությունները

ավարտելուց հետո սկսեցին ծառայությունների ստուգումները: Որտեղ

նյութական միջոցների շարժ էր եղել ենթարկվեցին ռեվիզիզների և

շուտով սկսեցին պակասացումներ հայտնաբերել: Ինչպես միշտ,

օբատօի- վառելիքների պահեստում էլ հայտնաբերվեցին հարյուր

տոննաից ավել տարբեր տեսակի վռելիքների ու տարբեր

սարքավորումների, իրերի պակասացում: Որից հետո գլխավոր

շտաբում ռազմական խորհրդի ժամանակ պիտի հաշիվ տաին

ուսումնարանի ղեկավարությունը, այսինքն ուսումնարանի պետն ու

թիկունքի պետը: Բացի դրանից մոտ մի տաս միլիոն ռուբլու էլ

չընդունված որոշումներ էին մնացել, այսինքն կար պակասացումներ,

որոնց համար դեռ որոշում չէր ընդունել ուսումնարանի

հրամանատարությունը: Երբ ուսումնարանի պետը ասաց, որ Պալըչը

պիտի գնա իր հետ ու հաշիվ տա, նա հրաժարվեց, կորցնելու էլ բան

չուներ: Դրա համար էլ Խորոնկոն խնդրեց, որ ես իր հետ մեկնեմ: Ես էլ

չէի ուզում գնալ, որովհետև արդեն որոշված էր որ շուտով նոր պետ

պիտի նշանակվի Պալըչի փոխարեն, իսկ Խորոնկոն ոչինչ չի արել իմ

թեկնածությունը պաշտպանելու համար ու չէր ուզում գլխավոր շտաբի

հրամանատարի տեղակալի հետ ինչպես ինքն էր ասում «պոզ պոզի

տար»: Երբ ինձ զանգեց հեռախոսով, ասացի.

- Ընկեր գեներալ, ես ոչ մի պատճառ չեմ տեսնում, որպեսզի

մեկնեմ այդ ռազմական խորհրդին, դուք ձեր տեղակալը ունեք, նրա

հետ էլ գնացեք:

- Պալըչը չի ուզում գա,-ասաց,- հրաժարվում է, էլ կորցնելու բան

չունի: Ես եմ քեզ խնդրում, օգնիր ինձ:

Տեսա որ շատ էր ընկճված, իր հետ երկար ուղի էինք անցել ու

միշտ հավատարիմ էի մնացել թե իրեն և թե ուսումնարանի

խնդիրներին, խղճացի ու որոշեցի գնալ, բայց պիտի արտահայտեի իմ

դժգոհությունը իմ հանդեպ իր փոքրոգության համար:

- Լավ կգամ,- ասացի,- ու եթե պետք է պոզ պոզի կտամ

ավիացիայի գլխավոր հրամանատարի հետ:

Երբ գնացինք Մոսկվա ռազմական խորհրդի, թիկունքի պետ

Պինկովը ավելի շատ Պալըչին էր սպասում, որ նա պիտի կգար,

ասցինք որ հիվանդ է, քմծիծաղ տվեց: Բախտի բերումով գլխավոր

շտաբի հրամանատարը չհասցրեց իմ հաշվետվության ելույթը լսելու,

ժամանակը չհերիքեց:

- 335 -

Մինչ այդ մի փորձանք էլ պատահել ուսումնարանում: Առաջին

կուրսի կուրսանտներից մեկը կախվել էր հերթապահության

ժամանակ ճաշարանի զուգարանում ու միակ դեռահասն էր իր կուրսի,

որի մայրն էլ միլիցիայի գնդապետ էր: Ու այդ պատճառով գննիչական

քաշքշուկ էր շարունակվում մի տարուց ավել: Բացի դրանից էլ շատ

անանիմկաներ ու գանգատներ կային ուսումնարանի ղեկավարության

ու նրա պետի վրա: Այդ գանգատներն էլ սկսվել էին դեռ 2005

թվականից, երբ ֆիլիալը վերափոխվել էր ուսումնարանի ու պետը

գեներալի կոչում էր ստացել: Նախանձողներ շատ ուներ, որոնք

տարբեր մանր մունուր առիթներով անիմկա գանգատներ էին

ուղարկում վերադաս օրգաններին:

Դեռ վաղուց էի հայտնաբերել այդ գանգատների հեղինակներին:

Երեքով էին, երեքն էլ գեներալի տեղակալներն ու նրա ամենից

մերձավորները, որոնց էլ ինք առաջ էր քաշել կամ ընտրել: Դրանք

ուսումնարանի ուսման բաժնի պետ Դորոխովն էր, ուսումնարանի

պետի առաջին տեղակալ Շվեդովն ու թիկունքի պետ Գերմանովը,

որոնք շատ ընդհանուր հատկություններ ունեին, բայց իրենց բոլոր

վատ հատկություններին հանդերձ ամենից անտանելին, դա. չար

նախանձն էր, նենգությունը և փառասիրությունը: Վաղուց նրանք

արդեն համախմբվել էին ու ծածուկ հարվածներ էին հասցնում

թիկունքից Խորոնկոյին, որոնց մասին նա անգամ չէր կասկածում:

Հանաքով ես «ԴՇԳ» էի ասում, իրենց ազգանունների առաջին տառերով

ու յուրովի մեկնաբանում էի ռուսերենով, որպես «դիվերսիոն

լրտեսային խումբ» կամ «դիվերսիոն գրոհային խումբ»: Բայց այդ մասին

խոսում էի միայն իմ մտերիմ ու հավատարիմ ընկերների մոտ:

Դորոխովը տեղափոխվել էր մեր ուսումնարանը 2001 թվականին

Մոնինոյի ակադեմիայից, իր որդու մահից հետո: Որդին կուրսանտ էր

մեր ուսումնարանում ու մի օր ճանապարհի մոտով անցնելիս

ավտովթարի էր ենթարկվել ու մահացել: Կասկածանքներ կային, որ

ավտոմեքենան, վարորդն ու ուղևորը մեր ուսումնարանի սպաներից

էին: Որից հետո էլ նկատեցի, որ նա ավելի շուտ եկել էր վրեժ լուծելու

համար, թե սպաներից և թե ուսումնարանից: Ու եթե Դորոխովը իր

ատելությունը կարողանում էր թաքցնել, հապա իր կինը, որը

աշխատում էր ուսումնարանի գրադարանում, իր ատելության

պոթկումները անզոր էր թաքցնելու:

Դորոխովը միշտ Խորոնկոյի կողքին էր, նրա գլխավոր

խորհրդատուն էր ու նրանից չէր պոկվում: Ժամերով նստում էր պետի

կաբինետում, իսկ պետը իր պատճառով երկար ժամանակ շատերին

- 336 -

չէր ընդունում: Իմ հանաքները արդեն թևավոր էին դարձել, ասում էի.

«հարկավոր է Դորոխովին էլ մտցնել պետի կբինետի իրերի ցուցակը»:

Իրերի ցուցակը սովորաբար կաղված է լինում դռան աջ մասում, նկարի

պես, ապակու տակ, որտեղ թվարկված են բոլոր իրերն ու կահույքը,

որոնք առկա են այդ կաբինետում: Շուտով արդեն իմ խոսքերը բոլոր

սպաներն էին կրկնում:

Երբ առաջին անգամ սկսվեց անանիմկաների տարափը թափվել

ուսումնարանի պետի գլխին, շատ էր ընկճված ու շփոթված, չգիտեր

ումից էր գալիս այդ ամենը: Ամեն մի անանիմկայում իմ ազգանունն էլ

էին հոլովում, մեղադրելով թիկունքի գործերի թերությունների մեջ,

որոնց պատասխանատուն Պլըչն էր, բայց նրա անունը ոչ մի տեղ չէր

հոշվում: Երբ կարդացի մի քանի անգամ տքստը, իսկույն ասացի որ

այդ նամակը թելադրել էր Դորոխովի կինը, քանի որ առանձին բառեր

կային ու բառակապակցություններ, որոնք միայն յուրահատուկ էին

նրա կնոջ բառապաշարին: Այդ մասին գիտեի այն պատճառով, որ իմ

կինն էլ էր արդեն աշխատում գրադարանում, նրա հետ միասին:

Երբ ինձանից լսեց այդ մասին Խորոնկոն, խիստ նեղացավ ու չէր

ուզում հավատալ, որ իր ամենից մտերիմ ըկերոջ կինը կարող էր

այդպիսի արարք ցուց տալ իր հանդեպ կամ իր ամենից մտերիմ

ընկերը կարող էր իր ոխերիմ թշնամին լինել: Տարիներ հետո միայն այդ

ամենը հասկացավ, երբ արդեն ուշ էր...

Եթե Դորոխովի մեջ որոշ դրական հատկություններ էլ կային,

ինչպիսինը ասենք նրա իր մասնագիտությանը լավ տիրապետելն էր,

հապա Շվեդովի մեջ ոչ մի դրական հատկություն երբեք չհաջողվեց ինձ

հայտնաբերել: Ամբողջ ձառայության ընթացքում նրանից ստորագույն,

նախանձոտ, չար, փառասեր, նենգ ու տակով գնացող սպայի կամ

մարդու չէի հանդիպել: Այդ բոլոր արատները եթե դեմք ունենային,

հապա կարել էր տեսնել նրա դիմանկարի մեջ: Տարիների ընթացքում

խոր ուսումնասիրելով նրա շարժուձևերը, միմիկան, ծիծաղը, խոսելու

ձևերն ու ձայնի տոնը, շուտով հայտնաբերեցի, որ բոլոր ստոր

մարդկանց էլ յուրահատուկ է հենց այդ պահվածքը: Որից հետո շատ

կարճ ժամանակում կարողանում էի ճանաչել նման մարդկանց ու

ժամանակը ցույց էր տալիս որ չէի սխալվում:

Շվեդովը երազներ էր փայփայում, տեսնել իրեն որպես

ուսումնարանի պետ: Բոլոր պաշտոնները շատ շուտ էր անցել ու ոչ

մեկն էլ կարգին չէր յուրացրել, բայց տեղակալի պաշտոնում իր սրնթաց

շարժումը կանգ առավ, որը իրեն շատ էր նյարդացնում: Ասում էին,

ժամանակին երբ ինքը կուրսանտ էր, Դորոխովը իրեն դասավանդել էր

- 337 -

ու մինչ հիմա էլ իրար հանդեպ ջերմ հարաբերություններ ունեին:

Դորոխովի համար էլ Շվեդովի պետ լինելը լավ տարբերակ կլիներ, որի

միջոցով կղեկավարեր ողջ ուսումնարանը, որին միշտ ձգտում էր: Բայց

այդ երազանքների ճանապարհը փակում էր Խորոնկոն, որն էլ իրենց

թիրախն էր դարձել:

Պալըչի մասին պատմելը ավելորդ է, առանց այն էլ արդեն շատ

բան է հայտնի: Բայց Պալըչի՝ Դորոխովի և Շվեդովի հետ

համախմբվելու պատճառը ոչ միայն նրա համախոհությունն էր կամ

հոգևոր մերձությունը, այլ այն, որ Խորոնկոն սկսել էր հաճախ

արտահայտել իր դժգոհությունը նրա աշխատանքից ու հավակնոտ էր

դարձել իր հանդեպ: Այլևս Պալըչի հմտությունները՝

շողոքորթությունը, ուրիշների մասին բամբասանքները իր պետի առաջ

չէին գործում, նրան պետք էր գործեր, ու գործերի լուրջ արդյունքներ,

որին Պալըչը ընդունակ չէր:

Երբ լրացավ Դորոխով հիսունամյակը ու պիտի թոշակի անցներ,

խնդրեց որ իր պետը օգնի մնալու և շարունակելու ծառայությունը, բայց

անհրաժեշտ օգնություն ու աջակցություն չստացավ, որից հետո էլ

ավել գազազեց ու սկսեց արդեն բաց պայքարել Խորոնկոյի դեմ ու դուրս

հանել նրա բոլոր գաղտնիքները, որոնց մասին գիտեր իրենց «մտերիմ»

տարիներից: Խորոնկոն նոր միայն գիտակցեց, թե ով էր իր հին

թշնամին: Նրա հեռանալուց հետո Շվեդովը համագործակցում էր

միայն Պալըչի հետ ու որոշ օրգանների...

Ռեվիզորներից հետո ուսումնարան այցի եկավ պաշտպանության

նախարարության մեջ նոր ստեղծված հակակոռուպցիոն

կազմակերպության՝ «անձնակազմի խորհրդանիստի» նախագահը իր

օգնականի հետ: Նրանց ուղեկցելն ու օգնություն ցուցաբերելը

Խորոնկոն հանձնարարեց Շվեդովին, որը երևի ճակատագրական

սխալ էր: Դժվար թե Շվեդովը չօգտվեր այդպիսի առիթից, քանի որ

այնուհետև միշտ միասին էին ու բոլոր տեղեկությունները ստանում էր

Շվեդովից:

Շուտով հերթը ինձ էլ հասավ: Հանձնաժողովի նախագահ

գնդապետ Պյանկովին ինչ-որ հարցեր ուներ ինձ ուղղված: Այն ինչ

հնարավոր էր առանց ինձ պարզելու, դա ինքը ինքնուրույն ստուգեց:

Հետաքրքրում էր իրեն ուսումնարանի տարածքի խանութը, որը դեռ

պատկանում էր կադետների դպրոցին: Դպրոցի դիրեկտորը ցույց տվեց

նրան բոլոր փաստաթղթերն ու խանութի գոյության օրինականությունը

և նա համոզվեց որ խանութը դպրոցինն է, այլ ոչ թե իմը, ինչպես իրեն

էին ներկայացրել:

- 338 -

Առաջին օրը երբ եկավ մեզ մոտ, ես էի դիմավորել

հսկումաանցումային կետի մոտ: Ճանապարհին նայելով տարբեր

մեքենաների, հարցուփորձ էր անում, թե այս կամ այն մեքենան ում էր

պատկանում: Իմ մեքենայից էլ հարցրեց.

- Իմն է,- ասացի,- շուտով երեսուն տարին լրանալու է...

Երբ իր մոտ չգնացի զրույցի, ինքը եկավ ինձ մոտ, նեղացած էր որ

չեմ մոտենում իրեն: Պարզվեց որ միաժամանակ էինք սովորել

ակադեմիայում ու լավ գիտեր իմ ակադեմիայի ընկերներից մեկին,

հետը շատ մոտ էր ու մի ուսումնարանում էին սովորել՝ Կուրգանի

քաղաքական ռազմական ուսումնարանում: Արդեն իմ նկատմաբ

հարաբերությունը փոխեց ու ավելի մեղմ էր:

- Իսկ ինչու՞ քեզ չեն ուզում նշանակել թիկունքի պետ: Երևի հայ

ես, դրա համար էլ չեն ուզում,- առանց սպասելու իմ պատասխանին,

ինքը պատասխանեց:

Հաշվեցի, որ դիտմամբ է ուզում ինձանից խոսք քաշի, ընդհամենը

ասացի.

- Ես չգիտեմ, դուք ավելի լավ կիմանաք պատճառը:

- Լավ,- ասաց,- շուտով նոր գումարտակի հրամանատար և

թիկունքի պետ կուղարկենք, հետո կերևա...

Մի շաբթից հետո ետ վերադարձան, թե ինչ հայտնաբերեցին, ինչ

գրեցին, ոչ ոքին հայտնի չէր:

2007 թվականի վերջին նոր գումարտակի հրամանատար եկավ

օբատօ՝ փոխգնդապետ Կորնեյեվը, իսկ փոխգնդապետ Չերնովին

ավելի բարձր պաշտոնի ուղարկեցին, Բալաշովի ուսումնարանը, որը

արդեն Կրասնոդարի ֆիլիալն էր, որպես ֆիլիալի թիկունքի պետ:

Զավեշտալի էր, այդքան պակասացումներից հետո ավելի բարձր

պաշտոն ստացավ:

2008 թվականի ապրիլին էլ Պալըչի տեղը նոր թիկունքի պետ

եկավ՝ գնդապետ Սալյախովը: Թե Սալյախովը և թե Կորնեյեվը

Կուրգանի քաղաքական ռազմական ուսումնարանն էին ավարտած,

ինչպես և անձնակազմի հանձնաժողովի նախագահ Պյանկովը և նրա

մարդիկ էին: «Զամպալիտների» ոհմակից էին, վաղուց ներդրած

թիկունքում՝ օտարներ յուրայինների մեջ: Հասկացա, որ եկել են ներսից

ավելի խոր փորելու և կորուպցիայի հետքեր փնտրելու Պյանկովի

հանձնարարությամբ:

Խորոնկոյի վիճակը արդեն անհուսալի էր, երկու թիկունքի

ղեկավարներն էլ Շվեդովի մերձավորներն էին, որոնց արդեն Շվեդովը

գիտեր, մինչ դեռ նրանց տեղ հասնելը ու վաղուց իրենց էր սպասում:

- 339 -

Շուտով թիկունքի նորանշանակ ղեկավարները սկսեցին ամենուր

ապօրիթյունների հետքեր փնտրել ու ցանկացած պեղած չնչին

մանրունք կապում էին ուսումնարանի պետի հետ: Իսկ երբ 2008

թվականին նոր ստուգողներ եկան, բոլոր հայտնաբերած

թերությունների սլաքները ուղղում էին գեներալի կողմը:

Հիշում եմ թե ինչպես մի երիտասարդ ստուգող սպա,

վառելիքների ծառայության մասնագետ, ակտ էր կազմել ու

գումարտակի պահեստում հայտնաբերած բոլոր թերությունները, որի

պատասխանատուն պահեստի պետն ու գումարտակի ծառայության

պետն էին, գրել էր, որ գեներալն էր մեղավոր և բոլոր թիկունքի

ղեկավարները ստորագրել էին, իրենց համաձայնությումը տալով, որ

իրոք դա գեներալի մեղքն է ու միայն իմ հուշելուց հետո հաջողվեց

ամեն ինչ իր տեղը դնել: Բայց դա էլ չփրկեց նրան:

Աշնանը հրաման եկավ ու Խորոնկոյին հանեցին պաշտոնից:

Ասում են ավիացիայի գլխավոր շտաբի հրամանատարն ասել էր, որ

դրա համար թող շնորհակալություն հայտնի իր տեղակալներին, որոնք

էլ օգնել էին իրեն հանելու:

Ականատեսներից մեկն էլ պատմեց, որ հրամանը ստանալուց

հետո սկսել էր հուզմունքից լացել: Իրոք շատ բան էր արել

ուսումնարանի համար, սակայն իր գործերը չփրկեցին նրան: Իր

կրծքին տաքացրաց ու մեծացրած օձերի թույնին հակաթույն չուներ:

26 հոկտեմբեր 2014 թ.

Առնետների տարին

2008 թիվը չինական հորոսկոպով առնետի տարին էր: Կան

մարդիկ, որ հավատում են նման բաների, հորոսկոպով երբեք չէի

հետաքրքրվել, իսկ եթե կարդում էի, ընդամենը ժամանցի համար: Այդ

տարի, ինձ հետաքրքրեց հորոսկոպը, երևի պատճառը նախորդ

տարվա փորձանքներն էի, որոնք անենդհատ անակնկալներ էին

բերում: Որոշեցի ինչ որ օգտակար բան գտնել հորոսկոպում, որը գուցե

հնարավորություն տար կանխագուշակելու գալիք

իրադարձությունները: Ուշադրության էի դարձնում նաև մարդկանց

ծննդաթվերին, զզոդիակի նշաններին:

- 340 -

Իմ ծանոթների մեջ «առնետներ» չկային, առաջին «առնետը» մեր

ենթակա գումարտակի նոր հրամանատարն փոխգնդապետ Կոռնեյեվն

էր, որը եկավ տարվա վերջին և նոր տարուց արդեն ղեկավարում էր

գումարտակը: Չափից ավելի չաղ, մի երիտասարդ էր 1972 թվականի

ծնունդի, ինքնահավան ու գոռոզ: Ավարտել էր Կուրգանի քաղաքական

ռազմական ուսումնարանը, ինչպես ասում են «զամպալիտներից» էր,

որոնց թիկունքում երբեք չէին հարգում:

Հանաքով սովորաբար ասում էին.

- Ի՞նչ պիտի իմանա «զամպալիտը» աշխատանքից առաջ:

- Ոչինչ էլ կարող է չիմանա, բացի մի բանից, թե որտեղ է

հայելին:

- Ինչու՞:

- Որպեսզի մոտենա ու ստուգի, որ իր լեզուն տեղումն է:

Կոռնեյեվն էլ շատ ճկուն լեզու ուներ, որ բերանը բացում էր էլ չէր

փակվում: Սիրում էր բոլորից բարձր խոսել, որ միայն իրեն լսեին, ամեն

ինչից «տեղյակ» էր, աշխարհում ու երկրում կատարվող

նորություններից ու սիրում էր իրեն «ամենագետի» տեղ դնել: Բոլորի

հետ սիրում էր վիճել, կարևոր չէ թե ինչ թեմա է, միայն թե ցույց տա որ

ամենից գիտունն ու խելոքն է, մի խոսքով մարտնչող ապուշներից էր:

Փքվում էր հնդկահավի պես, կարմրում ու գոռոզ գոռոզ իրեն էր

գովազդում: Գուցէ և «զամպալիտների» համար դա «բարձր» հատկանիշ

է, բայց թիկունքում ավելի շատ հարգում էին լռակյաց ու գործունյա

մարդկանց, որոնք քիչ են խոսում ու շատ գործեր են անում:

Այդ ժամանակ կատարում էի թիկունքի պետի

պարտականությունները, Պալըչը էլ չէր երևում, շուտով պիտի

պաշտոնը հանձներ: Արդեն ջոկել էի, որ Կոռնեևը գործերում իրենից

ոչինչ չի ներկայացնում, միայն գեղեցիկ զեկուցում էր, իսկ երբ արդեն

սկսեցի ստուգել կատարած հանձնարարությունները, միշտ պարզվում

էր որ իրականում ոչինչ չի կատարում ու սկսեցի սղմել: Առջևում

գումարտակի գարնանային ստուգումները պիտի լինեին: Փախավ

հոսպիտալ, դեռ հազիվ երկու ամիս լիներ մեր ուսումնարանում ու

երևաց միայն մի ամսից հետո երբ նոր թիկունքի պետը հայտնվեց մեր

ուսումնարանում: Շատ խորամանկ էր , լպրծուն, ճարպիկ «բճերից» էր:

Նոր թիկունքի պետ գնդապետ Սալյախովն էլ հորոսկոպով ևս

«առնետ» էր, 1960 թվականին ծնունդը: Սալյախովը ազգությամբ

բաշկիր էր ու ինքն էլ էր Կուրգանի քաղաքական ուսումնարանը

ավարտել: Շատ հետաքրքիր ու խորհրդային նշան էր երկու

«զամպալիտ առնետների» հայտնվելը թիկունքում, առնետի տարում:

- 341 -

Գիտեի որ երկուսն էլ անձնակազմի հանձնաժողովի նախագահ

գնդապետ Պյանկովի մարդիկ են ու խլուրդների պես պիտի փորեին

թիկունքի գործերը, որը ինձ բոլորովին էլ չէր անհանգստացնում, քանի

որ ոչ գումարտակից ու ոչ էլ ուսումնարանի թիկունքից, ի

տարբերություն Պալըչի, Դընինի ու նման սպաների, ժանգոտած մեխ

անգած ծառայությունից տուն չէի տարել, այլ ընդհակառակը ամեն ինչ

տնից էի ծառայություն տանում, հանուն ծառայության և

ուսումնարանի:

Ամենից հետաքրքիրը նա էր, որ իր արտաքին տեսքով

Սալյախովը չէր տաբերվում Պալըչից, նրա պես էլ չաղ, ցածրիկ

հասակով ու հաստավիզ էր: Սրա վզին էլ Պալըչի պես մի գունդ ճարպ

կար, ուղտի սապատի պես ու շատերը թե հետևից և թե դիմացից

շփոթում էին Պալըչի հետ: Շուտով հայտնաբերեցի, որ բնավորությունն

էլ Պալըչինն էր, միայն սա մի քիչ ավելի ջահել էր, ավելի խելոք ու

խորամանկ և ի տարբերություն իր նախորդի՝ ընդունակ էր նաև

աշխատելու: Բայց չէր խմում, էլի «կոդիրովկա» էր արված:

Հետո պարզվեց նաև, որ բաժանված է ընտանիքից, ալիմենտ է

մուծում և երկու դատական գործ էլ կային վզին, որոնց պատճառով

ամեն աշխատավարձից երբ ետ էին պահում, ձեռքին չնչին գումարներ

էր մնում: Դատական գործերից մեկն էլ, ասում էին մարդու

սպանություն էր, ավտոմեքենայով երթի էր ենթարկել մի հետիոտի ու

դժբախտ պատահարից հետո մարդը մահացել էր:

Ի տարբերություն Կոռնեևի, ավելի համեստ էր ու ամեն մի

հարցում ծառայության առաջին ամիսներին խորհրդակցվում էր հետս,

անգամ «զեկուցում» իր արած գործերի մասին, որի կարիքը բոլորովին

էլ չկար:

Երբ դեռ նոր էր եկել, ասաց ինձ.

- Խնդրում եմ, օգնիր ինձ, որ հաստատվեմ իմ պաշտոնումս:

- Կօգնեմ իհարկե,- ասացի, - դա իմ պարտականությունն է, բայց

միայն իմ պարտականությունների սահմանում, ավելին խնդրում եմ

ինձանից չսպասեք:

Արդեն պարզ էր, որ ինքն ու Կոռնեևը մի թիմից են ու իրար էլ

վաղորոք գիտեն ու շատ հնարավոր է, որ սրա թոշակ անցնելուց հետո

էլ Կոռնեևին բերեն իր տեղը: Կոռնեևը արդեն համարձակություն էր

ձեռք բերել ու ամեն տեղ ճռվղում էր, որ մի երկու երեք տարուց հետո

արդեն ինքն է լինելու թիկունքի պետը:

Որոշ ժամանակ երկուսով դեռ Խորոնկոյի ենթակայության տակ

էին, իսկ երբ արդեն Խորոնկոյին թոշակի ուղարկեցին ու տեղը

- 342 -

ժամանակավորապես գնդապետ Շվեդովն էր զբաղեցնում, երկուսն էլ

աներևակայելի փոխվեցին, համարձակացան լկտիության չափ ու

արդեն իրենց ուսումնարանի «տերերն» էին համարում: Շվեդովը

երկուսի հետ էլ շատ ջերմ հարաբերությունների մեջ էր, անգամ մինչև

նրանց գալը հաճախ էր Մոսկվա զանգում, հետաքրքրվում թե երբ

պիտի գան:

Մեր բաղնիքը նորոգելուց հետո, երբեմն ուսումնարանի ու

զորամասերի քաղաքացիական աշխատողները լողանում էին

բաղնիքում ու տաքանում էին «պառիլկայում», որի դիմաց չնչի

գումարներ էին թողնում բաղնիքի պետին, էլեկտրական լամպեր ու

նման մանրունքներ գնելու բաղնիքի կարիգների համար: Այդ

տարիներին համարյա թե նման բաներ չէինք ստանում ու միշտ սուղ

կարիգ կար: Երբեմն էլ, երբ վերադասներից ուսումնարան էին

հաճախում, այդ գումարից օղի կամ մթերքներ էինք գնում հյուրերի

համար, նույնիսկ մեր գրպանից էլ ավելացնելով, որ հերիքի:

Մի օր Սալյախովը ասաց.

- Ինչու՞ են քաղաքացիական աշխատողներ լվացվում մեր

բաղնիքում:

Բացատրեցի պատճառները, որ առանց դրան թիկունքի ոչ

ձևական խնդիրները այլապես լուծել հնարավոր չի, եթե չի ուզում

սեփական աշխատավարձը ծախսել տարբեր հանձնարարություների

համար:

- Չէ, էլ պետք չի նման բաներ անել, որ զինվորական

դատախազությունը իմանա, ի՞նչ պատասխան եմ տալու:

- Որոշողը դուք եք,- ասացի,- հիմա արդեն դուք եք լուծելու

թիկունքի առջև դրած բոլոր խնդիրները: Եթե դա ձեզ պետք չի, ինձ էլ

առավել ևս պետք չի:

Մի երկու շաբթից հետո Մոսկվայից ստուգող սպաներ եկան,

պետք էր սեղան բացել, օղի ու մթերքներ գնել: Շվեդովը կարգադրեց

Սալյախովին այդ ամենի հոգսը անելու: Սալյախովը շփոթված ինձ մոտ

վազեց:

- Չգիտես,- հարցրեց,- թե որտեղից կարելի է փող վերցնել,

գնումներ կատարելու համար:

- Գիտեմ, -ասացի,- բայց արդեն ձեր հրամանով բաղնիքում ոչ

ոք էլ չի լողանում, հենց դրա համար էի ձեզ զգուշացնում:

Դրանից հետո Սալյախովը իր թևի տակ առավ բաղնիքի պետին

ու միասին չնչին գումարներ էին վաստակում տարբեր խնդիրներ

լուծելու համար: Դա այն բաղնիքն էր, որը մի քանի տարի առաջ իմ

- 343 -

նախաձեռնությամբ նորոգվել էր ու արդեն լավ տեսք ուներ, որակով

նորոգած ու նոր պահարաններով, նստարաններով կահավորված:

Դրանից հետո Սալյախովը սկսեց զբաղվել նաև գեներալային

բաղնիքով, որտեղ արդեն բոլոր գործերը ավարտված էին բացի մի

սենյակից: Երբ այդ սենյակում ավարտեց նորոգումը, Շվեդովը անուն

դրեց, որ ողջ բաղնիքը նորոգել է Սալյախովը ու եթե Սալյախովը

չլիներ, երբեք չէր նորոգվի: Իսկ գումարներն էլ Շվեդովն էր

ուսումնարանից հատկացրել, զբաղեցնելով ժամանակավորապես

ուսումնարանի պետի պաշտոնը: Խորոնկոյին դա արդեն պետք չէր,

գիտեր որ թոշակի է անցնում: Իսկ երբ մի օր, երբ արդեն թոմակում էր,

եկավ այդ բաղնիքը ու ասացին, որ Սալյախովն է պատրաստել

բաղնիքը, ուշադիր նայելուց հետո զարմացավ.

- Իսկ ի՞նչն է ինքը արել, - հարցրեց,- այդ բոլորը, մի սենյակից

բացի դեռ իմ ժամանակ էինք արել:

Սալյախովն էլ, Պալըչի պես սկսեց չարաշահել իր պաշտոնը

օգտվելով Շվեդովի մտերմությունից: Գործուղումների չէր սիրում գնալ,

իր տեղ արդեն ինձ էր ուղարկում, երբ զգում էր, ոչ հաճելի

գործուղումներ են ու կարող է որևէ բան այնտեղ պահանջեն իրենից:

Իսկ երբ արձակուրդի էր գնում ու իր տեղը ինձ էր թողնում, իր հետ

միասին Կոռնեևն էլ էր ծլկում, որ իմ հրամանատարության տակ

չաշխատի, գիտեր որ Սալյախովի պես իր «գլուխը չեմ շոյելու»:

Երեք տարվա ընթացքում, երբ տարին երկու անգամ ստուգում էի

գումարտակի վիճակն ու մարտական ուսմունքի և գործնեության

արդյունքները, միշտ ինքն էլ թիկունքի պետի հետ արձակուրդի էր

մեկնում: Չէր ուզում բոլոր սպաների պես ֆիզպատրաստության

նորմերը հանձնել, որից սարսափելի ահ ուներ: Դժվար թե 100 մետր էլ

կարողանար վազել իր «կոլոբոկ» տեսքով:

Իսկ զորամասի ստուգման արդյունքները սովորաբար ավարտում

էին «անբավարար» գնահատականով, լավագույն դեպքում «երեք» էին

ստանում: Գումարտակի օբյեկտների վիճակը միշտ վատթար էր,

որտեղ ստուգում էի, ամենուր, ինչպես ասում էին «բարդակ» էր: Մի

անգամ ստուգումների ժամանակ, տեխնիկական վաշտի զորանոցում,

որը երրորդ հարկում էր, զինվորների անկողիններից մեկում շուն էի

հայտնաբերել քնած: Մի ահագին «Ռոտֆելլեր» էր, որը բակից էր եկել ու

պառկել զինվորի մահճակալին: Ոչ մի կերպ չհաջողվեց շանը

արթնացնել, որ ազատի անկողինը: Ծուլորեն ելավ, մի երկու պտույտ

գործեց մահճակալի վրա ու նորից շարունակեց քնել: Այդպես էի

պատրաստվել ու ստուգող հանձնաժողովին ներկայացրել վաշտի

- 344 -

զորանոցը: Իսկ երբ արձակուրդից եկավ ու իմացավ, որ ընդանուր

գնահատականը «երկուս» է, խիստ նեղացավ ինձանից.

- Չեք սիրում մեզ,-ասաց,- Վագրամ Ամայակովիչ:

- Լավ է տեղում մնայիք, ձեր զորամասը կարգի բերեիք ու

դրական գնահատական ստանայիք,-ասացի,- իմ սեր ձեզ պե՞տք է:

Նոր ուսումնարանի պետ նշանակելուց հետո, երբ արդեն

Շվեդովը չէր ղեկավարում ուսումնարանը, մի պահ խղճացան ու

ականջները կախեցին: Միայն վստահության մեջ մտնելուց հետո,

նորից սկսեցին ակտիվ գործել:

Համարյա թե երեք տարվա ընթացքում մի քանի ենթասպաների

ու սպաների հանձնեցին զինվորական դատախազություն, քրեական

գործեր բացեցին չնչին բաների համար, իսկ երբ արդեն հայտնի

դարձավ, որ ուսումնարանը պիտի փակվի, իրենք արդեն առաջինն էին

աջ ու ձախ թալանում: Ջեռուցման սիստեմի մեծ տրամաչափի

խողովակներն էին կտրտում ու որպես մետաղի ջարդոն հանձնում, հին

ճաշարանի երկաթբետոնե կոնստրուկցիաներն ու օդակայանի

սալիկներն էին հանում, գարաժներ կառուցելու համար: Էլի երեքովն

էին Շվեդովը, Սալյախովն ու Կոռնեյեվը:

Այնքան էին արդեն սանձարձակվել, որ օրը ցերեկով ու ողջ

անձնակազմի դիմաց էին մեքենաները բարձում ու դուրս տանում

շինանյութերն ու կոնստրուկցիաները:

Մի անգամ Խորոնկոն, երբ արդեն թոշակում էր, տեսնելով այդ

ամենը, ասաց.

- Մեր ժամանակ, որ այդպիսի լկտի բաներ անեինք, վաղուց էին

մեր կաշին քերթել:

Այդ առնետների խմբակը վաղուց էլ վախենալու ոչինչ չուներ, թե

զինվորական դատախազությունում, թե անձնակազմի հանձնաժո-

ղովում և թե հատուկ բաժնում արդեն յուրայիններ էին:

29 հոկտեմբեր 2014 թ.

Պողոսի անակնկալները

Երբեմն մարդիկ անարժան են մեր ամենենից չնչին գթությանը

կամ օգնությանը, բայց այդ մասին ցավոք իմանում ենք միայն օգնելուց

հետո: Եթե նախապես մտածեինք այդ մասին աշխարհում չէին լինի ոչ

- 345 -

գթություն, ոչ կարեկցանք ու ոչ էլ բարի գործեր: Իսկ եթե ընդհարվել

ենք նման դեպքի, կյանքում պատահականություններ չեն լինում,

ուրեմն դա էլ էր մեզ պետք ու դա էլ մեր օգտին է, միայն թե դեռ չենք

գիտակցել ինչու:

2008 թվականի աշնան սկզբին իմ Սարատովի ընկեր Հակոբը

զանգեց, ում հետ ակադեմիան էինք ավարտել ու խնդրեց օգնել իր

բարեկամուհու ամուսնուն, որը ևս սպա էր, ավագ լեյտենանտ և

ծառայում էր Չելյաբինսկի զորամսերից մեկում: Հակոբը երբեք ոչ մի

հարցով ինձ չէր դիմել ու իր հանդեպ ունեցած իմ հարգանքի

պատճառով գտնում էի որ հարկավոր է օգնել, թեկուզ դեռ չգիտեի

ինչումն է խնդիրը:

Շուտով ինձ մոտ հայտնվեց այդ երիտասարդ հայ սպան,

ծնունդով Կիսլովոդսկից էր, մոտ քսանհինգ տարեկան կլիներ:

Ավարտել էր Վորոնեժի ռազմական ուսումնարանը,

մասնագիտությամբ ավտոմոբիլիստ էր: Զորամասում ծառայում էր

ավտոմեքենաների սպասարկումով տեխնիկայի շահագործման

մասում: Պատմեց որ կրճատումների տակ է ընկել ու հրամանատարը

առաջարկել է իր համար տեղ փնտրելու: Փոքրիկ երեխա ուներ մոտ

երկու տարեկան, առանց բնակարանի էին: Խնդրեց մեզ մոտ մի

այնպիսի պաշտոն գտնեմ, որ էլ տեխնիկայի հետ չաշխատի, որը ինձ

շատ զարմացրեց: Ասում էր, որ հոգնել է արդեն իր հաշվին մեքենաներ

նորոգել, ոչ մի պահեստամասերով չէին օգնում, բայց պահանջում էին

որ մեքենաները միշտ պատրաստ լինեին ու նման բաներ:

- Իսկ դու գիտե՞ս, որ անձնակազմի հետ ծառայելը ավելի դժվար

է,- հարցրի,- եթե մեքենան թողես իր տեղում, նրա հետ ոչինչ չի

պատահի, այլ հարց է անձնակազմը: Ամեն մի զինվորից կամ

կուրսանտից, ամեն մի րոպե կարելի է անակնկալներ սպասել:

- Անձնակազմի հետ աշխատելուց չեմ վախենում,- ասաց,-

համոզված եմ որ պարտականություններս լավ կկատարեմ:

- Լավ,- ասացի, - կբերես քո անձնական գործը ծանոթանալու:

Անձնական գործից երբեմն շատ բաներ կարելի է իմանալ:

Ծառայելով որպես շտաբի պետ, այնքան էի սպաների տարբեր

անձնական գործեր ուսումնասիրել ու համեմատել նրանց իրական

կերպարներին ու գործերին, սովորել էի անգամ տողերի արանքում

կարդալ այն, ինչը անգամ չի գրված անձնական բնութագրությունների

ու ծառայության անցած ուղու մեջ:

Հաջորդ օրը Պողոսը, այո այդպես էր անունը՝ Պողոս

Նազարեթյան, եկավ իր անձնական գործով: Նույնիսկ հապճեպ

- 346 -

անձնական գործը թերթելուց հետո, պարզ էր որ գործ ունեմ բարդ

տեսակի սպաի հետ, որից դեռ հայտնի չէ, ինչեր կարելի է սպասել:

Սակայն, ամեն մի իմ հարցի արդարացում ուներ: Իր պատմածներով,

իր հրամանատարները միշտ չեն եղեր արդարացի իր հանդեպ: Դա էլ

ինձ ծանոթ էր, քանի որ գիտեի թե ինչպես են վերաբերվում ոչ տեղացի

կադրերին ու թույլ տվեցի, որ դա էլ հնարավոր տարբերակ է:

Ժամանակը շատ քիչ էր մնացել, մի քանի օրից հետո պիտի

փաստաթղթերը ուղարկեին զորացրելու, ավելի մանրակրկիտ իրեն

ուսումնասիրելու և ճանաչելու ժամանակ չկար, դրա համար էլ գործին

հարկավոր էր շտապ լուծում տալ: Մեզ մոտ կուրսանտների

վաշտերում խմբերի հրամանատարներ չէին հերիքում ու որոշեցի հենց

այդ պաշտոնին էլ տեղվորել: Սովորաբար այդ հարցերը լուծում էր

ուսումնարանի պետի առաջին տեղակալ Շվեդովը, բայց նա

արձակուրդում էր ու գիտեի, որ եթե ես էլ մոտենաի իրեն անպատճառ

հրաժարվելու է: Դիմեցի ուսումնարանի պետ գեներալ Խորոնկոյին:

Արդեն հայտնի էր, որ Խորոնկոն շուտով պիտի հեռանա, հաշաված

օրեր էին մնացել: Խորոնկոն իր համաձայնությունը տվեց և համարյա

թե մի երկու շաբթում հաջողվեց Պողոսին տեղափոխել մեր

ուսումնարանը:

Շուտով ծանոթացանք իր ընտանիքի հետ, անգամ մայրը

Կիսլովոդսկից եկավ և մեր տանը հյուր ընդունեցինք: Պարզվեց որ

իրենք էլ են ճանաչում գեներալ Խոխլունովին ու մի քանի անգամ իրենց

մոտ էլ տանը հյուր էր եղել Կիսլովոդսկում, երբ Վորոնեժում

ուսումնարանի պետ էր:

Ավագ ընկերոջ կարգով Պողոսին տարբեր խորհուրդներ էի

տալիս ծառայության հարցերում: Աջակցեցի ու օգնեցի, բնակարան

գտնել մեր գորոդոկում, որտեղ մի քանի ամիս ապրեցին ընտանիքով:

Ամեն մի հարցով օգնում է, թե անձնական և թե ծառայության, միայն թե

իրեն լավ դրսևորեր ու ես հպարտանաի իրենով: Երբ արձակուրդ

մեկնեցին Կիսլովոդսկ, մորաքրոջս հասցեն տվեցի ու իրենց տուն հյուր

հրավիրեցին: Հետո պատմեցին, որ անչափ գոհ էին, մորաքույրս

ընդունել էր իրենց ինչպես «պրեզիդենտի»:

Երբ ուսումնարանում արդեն գիտեին, որ ես էի օգնել իրեն

ուսումնարան տեղափոխվելու, Խորոնկոն արդեն զորացրվել էր ու

տեղը ժամանակավորապես Շվեդովն էր ղեկավարում, սկսեցին

Պողոսի դեմ տարբեր խարդավանքներ: Շատ հնարավոր էր, որ այդ

ամենը անում էին Շվեդովի կարգադրությամբ, որպեսզի ինձ նեղացնի՝

իր հաշվարկով: Շվեդովը ոչ միայն Պողոսի դեմ էր լարված, այլև մյուս

- 347 -

երիտասարդ հայ սպաների՝ Սամվելի ու Գրիգորի ու առիթ չէր բաց

թողնում որպեսզի նրանց էլ ճնշի, նեղացնի:

2009 թվականի գարնանային մի շաբաթ օր, երբ դեռ ձյունը չէր

հալել, ես ու կինս գնացել էինք մեր ծանոթներից մեկի տունը հյուր,

Բաքվեցի հայեր էին, ծնունդով Ղարաբաղից: Դեռ նոր էինք հավաքվել

սեղանի շուրջ, երբ զանգ եկավ ուսումնարանից, շտապ կանչում էին

ծառայության: Հավաքվեցինք ու շուտ ետ եկանք:

Երբ հասա ուսումնարանը, հերթապահն ասաց, որ շուտ մեկնեմ

պահակային տուն, այնտեղ ինձ են սպասում: Պահակային տան

բակում, դարբասից դուրս սպաներ էին հավաքվել, որտեղ և Շվեդովն

էր, և նոր շտաբի պետ գնդապետ Դրեյը և այլ պաշտոնյա անձիք:

Այնտեղ էր նաև ավագ լեյտենանտ Սամվել Թումասյանը, որը ևս

կուրսանտների խմբի հրամանատար էր ու երբեմն Պողոսին խելքի էր

դնում ծառայության հարցերով: Պարզվեց, որ Պողոսը պահակայինների

պետ էր ու որոշել է իրեն գնդակահարել ու ինքնասպան լինել:

Խնդրեցին, որ օգնեմ խաղաղ լուծել այդ հարցը ու համոզել, որ

ատրճանակը հանձնի: Պահակային կուրսանտները արդեն դրսում էին,

ոչ մեկը չէր համարձակվում մոտենալ պահակատանը, որտեղ մենակ էլ

փակվել էր Պողոսը պահակայինների պետի սենյակում:

Ես ու Սամվելը մոտեցանք դիմացի պատուհանին, որի հետևում

նստած էր Պողոսը: Ամեն կերպ փորձում էի համոզել, որ հրաժարվի իր

անիմաստ արարքից, բայց նա էլ ինձ չէր լսում: Ասես էլ այն Պողոսը չէր,

որի համար ջանքեր չէի խնայում լուծելու իր բոլոր հարցերը, որի

դիմաց երխատապարտության խոսքեր էր միշտ ասում: Խնդրեցի նես

թողնել, չէր թողնում, ատրճանակը ձեռքին խաղում էր, խաղալով նաև

մեր նյարդերի վրա: Տեսքը բթացած էր, ասես թմրամոլ լիներ, որին իմ

խոսքերը անհասանելի էին:

Դրսում խիստ ցուրտ էր, իսկ ես մի բարակ շապիկով էի, կապտել

էի ցրտից, մի ժամից ավել էր, կանգնած պատուհանի մոտ մտքերի

ճկնությամբ տարբեր փորձեր էի անում գտնել նրա թույլ կողմը ու

համոզել, որ ատրճանակը ինձ հանձնի:

Շուտով նա ինձ մեկնեց իր «վերջին նամակը» ու խնդրեց որ իր

մահից հետո հանձնեմ կնոջը: Ու մի նոր խնդրանք էլ ուղղեց ինձ.

- Երբ ինձ բանակից բանակարան տան, խնդրում եմ օգնեք

ընտանիքիս տեղափոխվելու նոր բնակարանը:

Ասես դա ինձ անսպասելի հուշում էր ու ելք՝ փակուղուց:

- Ի՞նչ բնակարան,- ասացի,- ինչ հիմարություններ ես դուրս

տալիս: Ո՞վ պիտի ինքնասպան սպային բնակարան տա, հաջորդ օրը

- 348 -

արդեն քո կնոջ ու երեխայի մասին կմոռանան: Բնակարանը տալիս են

ծառայող սպային, այլ ոչ թե խայտառակությամբ մահացածի

ընտանիքին:

Իմ խոսքերից նկատեցի, որ Պողոսը շշմել էր:

- Բաց թող գամ ներս, արդեն սառել եմ: Քեզ ամեն ինչ

կբացատրեմ, եթե չես ուզում կորցնել քո բնակարան ստանալու շանսը:

Պողոսը մի քիչ տատանվեց ու ատրճանակը ձեռին մեկնեց դուռը

բացելու: Երբ ներս մտա էլ երկար համոզելու անհրաժեշտություն

չկար: Հասկացավ իր թատերախաղի անիմաստության մասին ու

ատրճանակը ինձ մեկնեց: Լիցքաթափեցի ու պատուհանի

վանդակաճաղերի արանքով մեկնեցի Սամվելի, որ հանձնի շտաբի

պետին: Արդեն նոր պահակայինների պետ էին նշանակել, որը պիտի

անցներ ծառայության:

Ես ու Սամվելը մեքենայով ուղակցեցինք մինչև բուժկետի

լազարետը, ինչ որ դեղ սրսկեցին, հանգստանալու և քնելու համար:

Սամվելին խնդրեցի մինչ առավոտ հսկել նրան, որ թույլ չտա նոր

հիմարություներ: Մյուս օրը բժիշկների հետ որոշել էինք տանել

քաղաքի հոգեբուժական հիվանդանոցը:

Նամակը կարդալուց հետո պարզվեց, որ իրենց հարսանիքի

ոսկեղենն էր թողել կազինոյում: Արդեն ակնահայտ էր, որ խաղամոլ էր

ու երկար ժամանակ տունը փող չէր տանում, աշխատավարձը թողնում

էր խաղալու ավտոմատներում:

Դրանից մի երկու ամիս առաջ էլ մի քանի օրով կորել էր ու տուն

չէր գալիս: Կինն էր ինձ զանգել ու խնդրում էր գտնել: Լսել էի, որ

վերջինը ադրբեջանցիներն էին տեսել իրեց սրճարանում,

աշխատավարձը ստանալուց հետո, քեֆ էր անում: Կասկածում էի, որ

կարող էր նրանք էլ սպանած լինեին ու երբ ակնարկեցի նրանց, Պողոսի

կորչելու մասին մասնակցությանը, խիստ նեղացան ինձանից: Մի քանի

օրից հետո միայն հայտնվեց, թրև էր գալիս ինչ որ ծանոթ ալկաշների

մոտ ու լակում: Դա առաջին ու վերջին իմ զգուշացումն էր ու

խոստացել էի ինքս հեռացնել ուսումնարանից, եթե մի անգամ էլ նման

բան թույլ տար: Խոստացել էր, որ էլ երբեք նման բան չի անի: Լավ էր,

որ ուսումնարանի հրամանատարությունը այդ մասին չգիտեր ու

վաշտի հրամանատարը միայն ինձ էր ասել այդ մասին:

Մի քանի շաբաթ մնալուց հետո հոգեբուժական հիվանդանոցում,

այնտեղից էլ ուղարկեցին Եկատերինբուրգի ռազմական հոսպիտալը

ու որպես հիվանդի ներկայացրին զորացրելու: Ուսումնարանում

գործերին ոչ մի ընթացք չտվեցին: Հաջորդ օրը շտաբում

- 349 -

ուսումնասիրեցի պահակային փաստաթղթերը և պարզվեց, որ ավագ

լեյտենանտ Նազարեթյանի համարյա թե երկու ամիս օր ընդ մեջ

պահակային հերթապահության էին նշանակում, առանց

հանգստանալու, որը պահակային կանոնադրության խիստ խախտում

էր ու դրա համար ավելի շուտ կպատժեին ուսումնարանի և իր

գումարտակի ղեկավարությանը: Նույնիսկ առողջ հոգեկանով ոչ

բոլորը կդիմանային այդպիսի լարվածության: Երբ այդ մասին

ակնարկեցի, լուռ էին, ոչ մեկը պատասխան չտվեց, գիտեին որ

անթույլատրելի սխալ էին գործել:

Որպեսզի էլ ոչ մեկի աչքին չերևա, օգնեցի նաև շուտ բնակարան

ստանալ ու զորացրել բանակից, իր մեզ մոտ մնալը այլևս ավելորդ էր:

Ուշ միայն իր կնոջից իմացա, որ դա իր «ինքնասանության» առաջին

դեպքը չէր ու մի քանի անգամ կենցաղային պայմաններում նման

շոուներ էր ցուցադրել ու դա անում էր սովորաբար ընտանիքի կամ

կնոջ հանդեպ հերթական տխմարություններից հետո, որպեսզի

«ներում ստանա»:

Սամվելն էլ պատմեց, որ շատ հաճախ էր իմ անունից

հիմարություններ դուրս տալիս իր զինակիցների մոտ: Իմ անունից

տարբեր կեղծ հայտարարություններ էր անում, իբր իր

հեղինակությունը բարձրացնելու համար ու ստվեր էր գցում իմ

անունին: Որի համար, Սամվելի ասելով, շատ անգամ էր իրեն

նկատողություններ արել, որ չխաղա իմ անունով:

Շատ երակար տարիներ ծառայելով մես ուսումնարանում, շատ

իմ չարակամներ անընդհատ պատճառներ էին փնտրում ինձ

վարկաբեկելու ու ոտնատակ տալու իմ աճող նախանցելի

հեղինակությունը ու երբեք նրանց չէր հաջողվում հասնել իրենց

նպատակին: Եվ ահա եկավ այդ առիթը: Իմ ցուցաբերած գթության ու

կարեկցանքի դիմաց ես ստացա անսպասելի հարված թիկունքից, մի

մարդուց, որի համար ոչինչ չէի խնայում, միայն թե երջանիկ լիներ իր

ընտանիքում և հաջողակ ծառայության մեջ: Ինչպես ասում են շան

բերաններում լեզու էր դրել: Իմ դիմաց ոչ մեկը այդ մասին չէր խոսում,

բայց գիտեի որ այդ դեպքը մատի փաթաթան էին դարձրել ու ամեն

հարմար պահի իմ դեմ էին օգտագործում, առանձնապես

ուսումնարանի պետի տեղակալ Շվեդովը:

Տունը ստանալուց հետո Պողոսին զորացրին բանակից: Ահագին

գումար էլ ստացավ հիվանդության պատճառով ու մեքենա գնեց՝

աշխատանքի համար: Նոր վարկեր էլ ստացավ բանկից: Որից հետո

ավտովթարի ենթարկվեց ու ավտոմեքենան վերականգնելու

- 350 -

հնարավորություն չկար: Արդեն մի երեխա էլ ուներ՝ երկու աղջիկներ

էին: Առանց գործի մնալուց հետո, երբ էլ ընդունակ չէր ընտանիքը

պահելու և վարկերը մուծելու, փախավ Մոսկվա իր բարեկամների մոտ

աշխատելու: Դատային պրիստավները հանգիստ չէին տալիս կնոջը,

փորձում էին երկսենյականոց բնակարանը ձեռներից խլել: Որից հետո

կինը բաժանվեց նրանից ու ինքն էլ մեկնեց Մոսկվա, ինչ որ կաթոլիկ

վանքային համալիրում էր աշխատում, որտեղ էլ մնում էր մինչև

ամուսնանալը: Կինը բնակարանը վարձով հանձնեց մի երիտասարդ

սպայի ընտանիքի: Մոսկվայում կնոջը հանրակացարանում սենյակ

էին տրամադրել իր երկու փոքրիկ աղջիկների հետ ապրելու, ինքն էլ

խոհարար էր աշխատում վանքի ճաշարանում ու խուսափում էր

արդեն հանդիպել իր նախկին ամուսնու հետ:

31 հոկտեմբերի 2014 թ.

Ուսումնարանի նոր պետը

Ինչքան դառնանում են հուշերը, այնքան ավելի է դժվարանում

նրանց մասին գրելը, քանի որ վերահիշելով իմ կյանքի անախորժ

պահերը՝ կրկին վերապրում եմ իմ հոգում ու որը նորից ու նորից ցավ

է պատճառում ինձ, ասես ռենտգենի նոր վնասակար դոզաներ եմ

ստանում կամ ինչ-որ թույն, որից ինձ ավելի վատ եմ սկսում զգալ: Դրա

համար էլ ձգտում եմ դեն դնել զգացմունքներս ու գրել առանց հույզերի,

ասես թե այդ ամենը ինձ չի վերաբերվում կամ գրել միայն այն

պահերին, երբ տրամադրությունս լավ է, քանի որ հուշապատումը

ավարտելուց հետո իմ լավ տրամադրությունից նշույլ անգամ չի մնում:

Հույսեր կային, որ մեր ուսումնարանի նոր պետը գալուց հետո

շատ բաներ պիտի փոխվեին ուսումնարանում, ինչ որ թարմության նոր

հոսք կբերի և վերջապես պիտի մաքրվեր այն գաղջ մթնոլորտը, որի

մեջ գտնվում էինք երկար տարիներ: Ուսումնարանում ծառայում էին

հիմնականում տեղացի սպաներ, որոնք ծնվել, մեծացել էին

Չելյաբինսկում կամ մեր գորոդոկում, ավարտել էին այդ ուսումնարանը

և շարունակում էին ծառայել ուսումնարանում: Ոչինչ չէին տեսել

ուսումնարանից բացի, հետևաբար շարունակում էին նույն

ավանդույթները և իհարկե ոչ միայն դրական իմաստով:

- 351 -

Ուսումնարանի նոր պետ Լոգունովը հայտնվեց ուսումնարանում

միայն մի տարի հետո 2009 թվականի աշնանը: Նախկինում դասախոս

էր գեներալային շտաբի ակադեմիայում էր դասավանդում, որն էլ

ավարտել էր:

Շատ արտասավոր կերպով դիմավորեցին նոր պետին: Եկել էր

շրջանավարտների ավարտման նախօրին, իսկ ավարտման օրը նոր

լեյտենանտները շատ անկարգ ու անտանելի պահեցին իրենց: Ամենուր

ուսումնարանի տարացքում խմիչքների շշեր էին ջարդել, աղբ էին

թափել և բոլորն էլ խմած էին ու երգեր էին գոռգոռում թե

ուսումնարանի տարածքում և թե դրսում: Երբեք այդպիսի

ավարտական կուրս չէի տեսել, պարզվեց որ այդ կերպ նրանք իրենց

դժգոհությունն են արտահայտում ուսումնարանի ղեկավարության ու

հանձինս ժամանակավոր ուսումնարանի պետ գնդապետեր Շվեդովի և

նրա տեղակալ Գավրիկովի հանդեպ: Ասում էին ինչ որ մեծ գումարներ

էին հավաքել շրջանավարտներից, որն էլ դարձել էր այդ վրդովմունքի

պատճառը: Իսկ շուկայի կրպակների պատերին յուղաներկով գրել էին.

«Շվեդովը մանրավաճառ է» և նման բաներ նաև նրա տեղակալ

Գավրիկովի մասին:

Լոգունովը ևս խիստ վրդովված էր, դժվար թե ինքն էլ նման բան

տեսած լիներ:

Ես արձակուրդում էի և շուտով ծառայության դուրս եկա, որից հետո

պետս՝ Սալյախովը մեկնեց արձակուրդի: Լոգունովը Սալյախովից

օգնություն էր խնդրել, որ նա իր համար մի բազմոց գտնի իր

բազկաթոռներով՝ նոր ստացած ծառայողական բնակարանի համար:

Այդպես էլ ոչինչ Սալյախովը չարեց, իսկ երբ առաջարկեցի մեր

կաբինետների նախասենյակում դրած բազմոցը տալ իրեն, ասաց.

- Չէ հա, պետք չի: Որտեղ ուզում է, թող իր համար փնտրի...

Քանի որ ուսումնարանի պետի պաշտոնը մինչ այդ Շվեդովն էր

երազում ստանալ, դրա համար էլ Սալյախովն էլ էր նրա պես

թշնամաբար դրամադրված Լոգունովի դեմ և որպեսզի իր ընկերը

չնեղանա իրենից, աշխատում էր անձնական հարցերով չաջակցել

իրենց նոր պետին:

Սալյախովի արձակուրդ մեկնելուց հետո Լոգունովը սկսեց ինձ

դիմել, որպեսզի օգնեմ բազմոց ու բազկաթոռներ գտնել: Երկար

որոնումներից հետո, երբ չհաջողվեց գտնել, ստիպված առաջարկեցի

իմ կաբինետից վերցնել: Դա այն կահույքն էր, որը գնել էի «սև

երեքշաբթին» ու արդեն մի երկու տարի իմ կաբինետում էի դրել, որի

- 352 -

վրա որդուս համար հարմար չէր քնելը: Փոխարենը ավելի էժանն ու

հարմարն էինք գնել:

Լոգունովը արդեն տեսել էր իմ կաբինետի կահույքը, նույնիսկ մի

քանի անգամ նստել ու դուրն էր գալիս, երբ առաջարկեցի դրանք, մեծ

հաճույքով համաձայնեց:

Հետո խնդրեց որ նոր նորոգած բաղնիքում կազմակերպեմ, իր

ընկերների հետ լողանալու ու տաքանալու «պառիլկայում»: Բաղնիքը

դեռ պատրաստ չէր, բայց կարճ ժամկետում ավարտեցի կարգի բերել և

առաջին հաճախորդը ինքն էր այդ բաղնիքում: Անգամ լավ սեղան

բացեցի իրենց համար, շատ գոհ էր:

Իմ հետ կարգին հարաբերություններ էին ստեղծվել, որը չէր

կարող չվրիպել Շվեդովի աչքից: Շուտով Սալյախովն էլ դուրս եկավ

արձակուրդից ու տեսնելով որ իմ բազմոցն ու բազկաթոռերը տվել էի

նրան, հոգու խորքում կատաղեց վրաս ու որից հետո թե ինքը և թե

Շվեդովը ջանքեր չէին խնայում ինձ վարկաբեկելու Լոգունովի առաջ:

Սկսեցի նկատել, որ արդեն Լոգունովը օր օրի ավելի է փչացնում իր

հարաբերությունները իմ հանդեպ, ընդ որում ես դեռ ոչ մի առիթ չէի

տվել, արդեն ակնահայտ էր, որ իր երկու տեղակալը անտեղի

ժամանակ չեն վատնում: Անիմաստ ու անտեղի կոպտում էր ինձ,

երբեմն իմ բարևներին չէր պատասխանում, երբեմն դեմքն էր շրջում,

որ ինձ չտեսնի: Ո՞վ գիտեր թե ինչ բամբասանքներ ու հարհյուրանքներ

էին տարածում իմ թիկունքում:

Երբ հաջորդ Սալյախովի արձակուրդի ժամանակ մնացի իր

տեղը, արդեն բոլորովին թշնամացած էր հետս ու Շվեդովի

հուշումներով անիմաստ ու պրովակացիոն առաջադրանքներ էր

տալիս ինձ, որի կատարումը կփչացնի մեր թիկունքի աշխատանքի

որակը: Օրինակ՝ Սալյախովի արձակուրդ մեկնելու հաջորդ օրը

հանձնարարություն տվեց մեծ քանակությամ կրճատել ճաշարանում

հերթապահ կուրսանտների քանակը, որի պատճառով կխափանվեր

ճաշարանի աշխատանքը: Այդ անհիմն ու անիմաստ առաջարկության

հեղինակը Շվեդովն էր ու առաջարկեց միայն այն պահին, երբ իր

ընկերը՝ Սալյախովը արդեն չէր ղեկավարում թիկունքը: Ով գիտե,

գուցե և Սալյախովի հետ էին մոգոնել դա: Կատարելով այդ

հանձնարարությունը, ես պիտի վարկաբեկեի ինձ իմ ենթակաների և

պետիս առջև, երբ վերադառնա արձակուրդից, թե ինչու՞ էի հանդուրժել

այդ անիմաստ կագադրությանը կատարելով: Չկատարել՝ ուրեմն

ավելի փչացնել իմ հարաբերությունները ուումնարանի նոր պետի հետ:

- 353 -

Ի վերջո, կարողացա շատ փոքր քանակով կրճատել կուրսանտների

քանակը, որը խիստ չազդեց ճաշարանի աշխատանքին:

2009 թվականի վերջին օրերը մեզ համար գնացքով մի քանի

վագոն վառելիք էին ուղարկել, որը շուտ պիտի ստանաինք ու

բեռնաթափեինք: Բայց մեր մոտակա Շագոլի երկաթուղային

հանգույցում սկսեցին խանգարել ու չէին ուզում բեռը տեղ հասցնել,

տարբեր պատճառաբանություններով: Ես ու ուսումնարանի

օդակայանի ծառայության պետ Մյաչինը մեկնեցինք կայարան, լուծելու

այդ հարցերը: Շամպայն ու կոնֆետներ էինք վերցրել Նոր տարին

շնորհավորելու, բեռների բաժնում աշխատող կանանց համար, բայց ոչ

մի կերպ չհաճողվեց համոզել, որ մեր բեռները տեղ հասցնեն, մեծ

տուգանքների վտանգ կար: Մի քանի օրից հետո միայն հաջողվեց

կարգավորել այդ խնդիրը, երբ ահագին քանակությամբ ձյուն էր

թափվել: Մեր երկաթգծի հատվածը մաքրելուց հետո օգնեցինք

կուրսանտներով և նրանց պատասխանատվության տակ գտնող

հատվածն էլ մաքրելու, որից հետո ստացանք վառելիքը:

Հետո, շատ ուշ միայն իմացա, որ այդ ամենի պատճառը

կոնֆլիկտն էր: Գումարտակի սպաներից մեկը, ֆինանսների պետը,

վիրավորել էր այդ կայարանի բեռների բաժնի կանանց, բայց

Լոգունովին Սալյախիվը ներկայացրել էր, որ իբր ես եմ վիրավորել: Այդ

էր պատճառներից մեկն էլ, որ Լոգունովը գազազած էր իմ դեմ, բայց

չստուգեց անգամ ճիշտ էր տեղեկությունը:

Նման շատ դեպքեր էին պատահում, երբ թիկունքում կամ

գումարտակում ինչ որ անհաջողություններ էին պատահում:

Սալյախովը, Շվեդովն ու Կորնեյեվը ամեն մի իրենց անհաջողությունը

ճարպիկ իմ անունի հետ էին կապում ու մատուցում Լոգունովին, որը

երբեք չէր ստուգում նրանց ասածները, այլ ավելի էր շարունակում

թշնամանալ իմ հանդեպ:

Մեր օդաչուների ճաշարանին կպած մի հարկանի շինություն

կար, որը տարիներ շարունակ արենդա էր հանձնված մեր նախորդ

ուսումնարանի պետ գեներալ Վիշնյակովի փեսային՝ խանութի համար

ու նա ամեն տարի երկարացնում էր արենդայի ժամանակը մի տարով:

Երբ Սալյախովը տեղում չէր, առաջարկեցին ինձ ստորագրել, քանի որ

մյուս օրը արդեն ինքը պիտի ծառայության դուրս գար, չստորգրեցի,

թողեցի որ ինքը նայի այդ փաստաթղթերը:

Երբ նա եկավ ու տեսավ փաստաթղթերը, հարցրեց թե ինչու՞

ուսումնարանի պետին ցույց չէի տվել: Ասացի երեկ են բերել, դուք էլ

որոշեցեք, ստորագրել թե ոչ, բայց խորհուրդ չեմ տալիս չստորագրել,

- 354 -

քանի որ Վիշնյակովին հզոր կապեր ունի Մոսկվայում, չստորագրելու

դեպքում լուրջ խնդիրներ կունենաք:

Սալյախովը առավ թղթերը ու վրդովված վազեց Լոգունովի մոտ,

ճանապարհին փնթփնթալով, թե ուսումնարանի պետին ուզում ենք

խաբել: Չգիտեմ ի՞նչ ասաց ու ո՞նց ներկայացրեց այդ ամենը, հաջորդ

օրը Լոգունովը արդեն կատաղած դեմքն էր շրջում ինձանից ու

խորհրդանիստերի ժամանակ իմ դեմ անախորժ ակնարկներ էր անում:

Թղթերը այդպես էլ չստորագրեցին ու առաջարկեցին նախկին

ուսումնարանի պետի փեսային ազատել ճաշարանի տարածքը

խանութից:

Այդ մասին իմանալուց հետո Վիշնյակովը մի այնպիսի կլիզմա

արեց Մոսկվայի իր հզոր ընկերների միջոցով երկուսին, որ սրանք

արդեն շատ ուրախ էին ստորագրելու, միայն թե իրենց հանգիստ

թողնեն: Իսկ երբ Վիշնյակովը պիտի գար Լոգունովի մոտ, ոչ թե

Սալյախովին, այլ ինձ զանգեց ու խնդրեց, որ իր կաբինետում սեղան

բացեմ:

- Մի լավ սեղան պատրաստիր, խնդրում եմ,- ասաց, -

Վիշնյակովը պիտի գա ու լավ թանկարժեք կոնյակ գնիր,- ու ձեռս

խոթեց երկուհազար ռուբլի:

- Խորոված է՞լ բերեմ, - հարցրի:

Մի քիչ մտածեց ու համաձայնություն տվեց, խոթելով ձեռս ևս

հազար ռուբլի: Չէի ուզում վերցնել, բայց ստիպեց որ վերցնեմ:

Հետո մի այդքան էլ ես ծախսեցի, տարբեր մթերքներ ու օղի գնեցի

և սեղան պատրաստելուց հետո էլ իր հանգստյան սենյակի

սառնարանը լցրի մթերքներով ու ուտատեսներով, մի շաբաթ

կհերիքեր: Երբ Վիշնյակովը եկավ, հրաժարվեց «Հենիսի» թանկարժեք

կոնյակից, միայն օղի է խմում, որի պատճառով, մի երկու անգամ էլ

օղու հետևից վազեցի: Մինչև առավոտ քեֆ էին անում:

Մյուս օրը շաբաթօրյակ էր, 2010 թվականի ապրիլի 17-ն էր:

Կեսօրին, երբ ճաշի էի գնացել տուն, Լոգունովը զանգեց, ձայնից երևում

էր, որ դեռ չի սթափվել:

- Վագրամ Ամայակովիչ,- ասաց խիստ զայրութով,- կռահեցեք

թե որտե՞ղ եմ ես հիմա գտնվում:

Չգիտեի թե նախորդ օրվա իմ ջանքերից հետո ինչու էի

արժանացել այդպիսի կոպիտ հարցմունքի:

- Կներեք, ընկեր գնդապետ,-ասացի,- ես պարզատես չեմ, որ

կռահեմ, լավ է ասեք թե ինչ է պատահել:

- 355 -

- Ասացեք թե ինչու՞ եք թույլ տվել, որ շաբաթօրյակի աղբը թափեն

ուսումնարանի տարացքում:

- Ես ոչ մեկին այդպիսի թույլատվություն չեմ տվել,- ասացի,-

աղբը թափում ենք միայն քաղաքի աղբանոցում, որի համար

էլեկտրոնային բանալի էին դեռ առավոտից ստացել մեքենաների

ավագները ու այնտեղ էլ տարել էին թափելու:

- Ես կասկածում եմ, որ դուք եք թույլ տվել...

Թողնելով ճաշս կիսատ, մեքենայով մեկնեցի ուսումնարանի հին

աղբանոցը և գտա մի մեքենայի չափ բեռ թափած ճանապարհի մոտ,

չորացած տերևներ էին: Պարզվեց, որ գումարտակի շտաբի պետ մայոր

Նեչայեվն էր կարգադրել այնտեղ թափելու, գտնելով որ տերևներից ոչ

մի վնաս չի լինի: Նկարեցի և հաջորդ օրը ցույց տվեցի իրեն ու ասցի թե

ով էր այդ ամենի հեղինակը: Հետաքրքիր էր թե ինչու էլի իմ անվան

հետ էր կապել այդ միջադեպքը:

Մայիս ամսի սկզբին սկսեցին հաղթանակի օրվան առթիվ

զինվորական հանդիսավոր շքերթի պատրաստությունները: Մեր

զինվորականների հիմնական խումբը պիտի մեկներ մասնակցելու

շքերթին Եկատերինբուրգում, որոնց վրա էր գամված հիմնական

ուշադրությունը: Շուտով հիշեցին նաև, որ մի խումբ էլ պիտի

Չելյաբինսկում մասնակցի տոնական շքերթին: Առաջին խումբը արդեն

ապահովված էր նոր հագուստով, տոնական սպիտակ գոտիներով ու

շքանշաններով և մեկնել էր արդեն Եկատերինբուրգ:

Խորհրդանիստերի ժամանակ մի քանի անգամ հարց բարձրացրի,

թե ի՞նչ է անհրաժեշտ երկրորդ խմբի համար: Որպես պատասխան,

ասացին սովորական ամենօրյա հագուստով կմասնակցենք ու ոչ մի

խնդիրներ չդրեցին իմ առջև: Տոնից մի երկու օր առաջ երկրորդ խումբը

մեկնեց գլխավոր պարապմունքին մասնակցելու գնդապետ Լոգունովի

գլխավորությամբ՝ Չելյաբինսկի Լենինի հրապարակում:

Շուտով Լոգունովը զանգեց ինձ, խիստ բարկացած էր:

- Ինչու՞ հրապարակում բոլոր զորամսերը պարապմունքի են եկել

սպիտակ տոնական գոտիներով, իսկ մեր ուսումնարանի

կուրսանտները ամենօրյա սև գոտիներով են:

- Իսկ ո՞վ էր ինձ հանձնարարություն տվել, ընկեր գնդապետ,

սպիտակ գոտիներ տալ: Հիշեցեք թե քանի անգամ էի այդ հարցը

բարձրացրել խորհրդանիստերի ժամանակ, միթե՞ չէիք ասել, որ

կգնանք ամենօրյա գոտիներով:

- Չէ, չեմ ասել,-լսեցի պատասխանը,- այս ամենի մեղավորը դուք

եք, որ հիմա ես այստեղ խայտառակվում եմ:

- 356 -

- Ես ինձ մեղավոր չեմ համարում,- պատասխանեցի, որից հետո

նա անջատեց հեռախոսը:

Ողջ ուսումնարանի պատմության ընթացքում նման դեպք դեռ չէր

եղել, որ թիկունքի պետը որոշեր թե ինչպիսի հագուստով պիտի

գնային պարապմունքների կամ տոնական շքերթի, այդ մասին միայն

ուսումնարանի պետն էր ճշտում, կամ շտաբի պետը, որից հետո խնդիր

էր դրվում թիկունքի պետի առջև մատակարարել այս կամ այն

հագուստով կամ իրերով, ընդ որում վաղորոք, առնվազն մի ամիս

առաջ:

Տոնի շքերթի համար հետո պահեստից հանձնարարեցի տալ

սպիտակ գոտիներ, ձեռնոցներ և շքանշաներ, բայց դժվար թե

Լոգունովը արդեն մոռացած լիներ նախկին դեպքի մասին: Նա իր

արտաքին տեսքով ու բնավորությամբ իմ Գերմանյաի հրամանատար

Կոնոտոպին էր հիշեցնում, նրա նման էլ փոքրավուն էր, չար աչքերով և

խմելու սիրահար:

Դրանից հետո էլ թիկունքի պետի պաշտոնը ժամանակավոր չէի

զբաղեցնում, Սալյախովը միշտ տեղում էր ու աշխատում էր ինձ նրան

մոտ չթողնել:

Օգոստոսի 13-ին Սալյախովը մեր զորամասի ճաշարանում ճոխ

նշեց իր ծննդյան օրը, հիսունամյակն էր և շուտով պիտի թոշակի

անցներ, բայց չէր շտապում: Դժվար թե հանգիստ թոշակի անցներ, իր

բնակարանի հարցն էր ձգձգում ու գիտեի, որ դեռ մի բան կմոգոնի իմ

հանդեպ: Չսխալվեցի:

Նոյեմբեր ամսին, մի օր, առավոտյան ասաց, որ պաշտոնս

կրճատել են: Մինչ այդ էլ դեռ գարնանը իմ պաշտոնը իջեցրել էին

փոխգնդապետից մայորի աստիճանի, որը ոչ մի բանի վրա չէր ազդում:

Իսկ երբ կրճատեցին, արդեն դա լուրջ խնդիր էր, մնում էի առանց

գործի: Սովորաբար բոլոր կրճատվող պաշտոնները Մոսկվայում

համաձայնեցնում էին ուսումնարանի ղեկավարության հետ: Քանի որ

շուտով Սալյախովը պիտի թոշակի անցներ, դեռ հանգիստ էի, որ ուրիշ

թեկնածուներ չկան այդ պաշտոնի համար ու հանգիստ իրեն

կփոխարինեի:

Բայց շուտով Սալյախովն ու Շվեդովը նորից ակտիվացան ու

իրենց մտերիմ Կոռնեյեվին էին առաջ քաշում, որը նույնպես

ակադեմիայի կրթություն չուներ: Դրա համար էլ թիկունքի պետի

պաշտոնը դարձրել էին փոխգնդապետի ու կարելի էր առանց

ակադեմիայի էլ նշանակել: Սալյախովին, Շվեդովին ու Կոռնեյեվին

արդեն մի նոր գործ էր կապում, միասին գարաժներ էին կառուցում

- 357 -

վաճառելու համար օդակայանի բետոնե սլիկներից ու զորամասի

տարբեր շինանյութերից: Նախկինում նման բաների համար լուրջ

խնդիրներ կարելի էր ունենալ, բայց սրանք հանգիստ իրենց գործերով

էին զբաղված, ոչ մեկը իրենց չէր անհանգստացնում:

Ուսումնարանն էլ արդեն, շուտով պիտի փակեին, այդ մասին

բոլորն էլ գիտեին, հարցը միայն ժամկետի մեջ էր: Մինչ այդ կրճատել

էին բոլոր կուրսերը, մնացել էր միայն չորորդն ու հինգերորդը, իսկ

երորդը տեղափոխել էին Կրասնոդարի ուսումնարանը:

Ուսումնարանն էլ արդեն Մոսկվայի ռազմաօդային ակադեմիայի

ֆիլիալն էր, ինչպես և մնացած բոլոր ուսումնարանները:

Ահա այդպիսի վիճակ էր տիրում ուսումնարանում երբ արդեն

կրճատվել էր իմ պաշտոնը, իսկ ես օր օրի սպասում էի իմ փոքրիկի

ծնունդին:

28 հոկտեմբեր 2014 թ.

Լոգունովի որոշումները

Պաշտոններին նշանակելու կարգը պաշտպանելու համար

շուտով Սալյախովը առաջարկեց ինձ դիմում գրել, որպեսզի

ատեստատային հանձնաժողովում քննարկեն իմ հարցը:

Մի օր նոյեմբերի վերջին Լոգունովը կանչեց ինձ իր մոտ զրույցի:

Արդեն տեղյակ էի որ վաղ առավոտյան Սալյախովն ու Կոռնեյեվը իր

մոտ էին:

Լոգունովը իր կաբինետում մենակ էր ու հրավիրեց նստելու:

- Դուք տեղյակ ե՞ք, որ ձեր պաշտոնը կրճատված է,- սկսեց

զրույցը:

- Այո,-ասացի,- տեղյակ եմ:

- Ես ձեզ առաջարկում եմ նորից գումարտակ տեղափոխվել ու

ծառայել Կոռնեյեվի տեղը, միայն այդ պաշտոնը ավելի են իջեցրել,

արդեն հրամանատարի պաշտոն չէ, այլ գնդի հրամանատարի

օգնական են դարձրել, մայորի աստիճանի:

- Իսկ ինչու՞ չեք ուզում ինձ Սալյախովի տեղը նշանակել,-

հարցրի:

- Դեռ ձեզ շուտ է,- ասաց,- այդպիսի պաշտոնի նշանակելը: Դուք

միշտ թաքնված էիք ձեր պետերի թիկունքում ու երբեք ինքնուրույն չեք

աշխատել ու ձեզ չեք ցուցաբերել: Այ հիմա այնտեղ աշխատեք, երբ ձեզ

- 358 -

կարողանաք ցուցաբերել, որ ընդունակ եք ղեկավարելու, այն

ժամանակ կտեսնենք:

Դա արդեն անցնում էր լկտիության բոլոր չափ ու սահմանները:

1997 թվականից, ոչ թե ես էի թաքնվում իմ պետերի թիկունքում, այլ

ընդհակառակը, Գերմանովն էր թաքնվում, հետո սկսեց Սալյախովը

թաքնվել և ուղարկել բոլոր անախորժ հանձնարարություններին ու

հիմա պարզվում էր, որ ես ընդունակ չեմ ինքնուրույն աշխատելու:

Այդպիսի ստոր կեղծիքներից ու ստից հետո էլ ցանկություն չկար

շարունակելու զրույցս: Բայց քանի որ արդեն էլ կորցնելու ոչինչ չունեի

ու Լոգունովն էլ միանգամայն կորցրեց իր հեղինակությունը իմ աչքին,

որոշեցի շարունակել զրույցը:

- Եվ հետաքրքիր է, ու՞մ եք որոշել ձեր օգնականը նշանակել,-

հարցրի, իմանալով որ Սալյխովի պաշտոնը արդեն ոչ թե տեղակալ էր

կոչվում այլ օգնական և խիստ իջեցրել էին աշխատավարձի

մակարդակը:

- Ճիշտն ասաց կողքից էի ուզում մեկին բերել, բայց ոչ մեկին

չգտա ու որոշել եմ Կոռնեյեվին նշանակել:

Ծիծաղս չկարողացա էլ զսպել, լավ ճանաչելով Կոռնեյեվին:

- Իսկ ինչու՞ եք ծիծաղում,-հարցրեց:

- Լավ է այդ դեպքում ընդհանրապես ոչ մեկին չնշանակեք,

դրանից օգուտը ավել շատ կլինի:

- Ինչու՞:

- Կոռնեյեվից ծույլ ու անբան աշխատող սպայի դեռ թիկունքում

չէի հանդիպել: Նրանը միայն մեծ-մեծ խոսելն է,-ասացի,- քաղցր լեզու

ունի, ինչպես և բոլոր «զամպալիտները» ու լավ լապշա է կարողանում

ականջներին կախել, բայց գործում զրո է և շուտով ինքներդ եք դա

հասկանալու և խիստ փոշմանելու: Թերևս ի՞նչ շարունակեմ, կարող է

մտածեք թե նախանձում են: Որոշողը դուք եք:

- Դեհ դա արդեն ես գիտեմ,-ասաց,- դեռ ատեստացիայի

հանձնաժողով էլ կլինի, իրենց էլ կլսեմ ու իմ վճիռը կհանեմ:

- Դուք գիտեք,-ասացի, - ձեզանից առաջ երկար տարիներ

աշխատել էի ձեր նախորդի՝ Խորոնկոյի հետ: Ինքն էլ որոշ տեղեր

արհամարհեց իմ խորհուրդները և շուտով հեռացրին պաշտոնից:

Տեսնում եմ որ դուք էլ իր սխալներն եք կրկնում և շուտով ձեր գլխին էլ

ձեր տեղակալները, հանձինս Շվեդովի գլխավորությամբ, դասական

խաղ կխաղան ու նոր միայն կհիշեք իմ խոսքերը: Աստված ձեզ հետ,

ձեզ այդպես էլ չհաջովեց ոչ ինձ ճանաչել ու ոչ էլ մի կարգին

աշխատել...

- 359 -

Հանդիսավոր սեղմեցի ձեռքը և դուրս եկա: Առանց

ատեստատային հանձնաժողովի էլ արդեն ամեն ինչ պարզ էր: Ինչ

կարելի էր սպասել այդ հանձնաժողովից, որի նախագահը հենց ինքը,

խարդախ Շվեդովն է, որը արդեն վաղուց էր աշխատում

հանձնաժողովի անդամների հետ որպեսզի նրանց դեպի իր ու

Սալյախովի որոշման կողմը քաշի: Եթե մի ձայն էլ շահեի իննը ձայնից,

դա էլ մեծ արդյունք կլիներ:

Շուտով կայացավ հանձնաժողովի նիստը, որին ինձ ու

Կոռնեյեվին հրավիրեցին ու առանձին առանձին զրույցեցին: Որոշ

սպաներ, նորերի հետ, կային նաև հին կադրերից, որոնք ինձ վաղուց

էին ճանաչում: Շվեդովը խնդրեցին պատմել, թե ի՞նչ զրույց էր տեղի

ունեցել իմ ու Լոգունովի միջև: Կարող էի ոչինչ չասել ու ավելի շատ

ձայներ կշահեյի, քանի որ սրանք նժարի ծանր կողմին նստողներից

էին: Բայց պատմեցի մեր զրույցի մասին և ասացի, որ ոնց ճիշտ են

գտնում, այնպես էլ թող ձայն տան իրենց խղճի դիմաց ու հեռացա:

Այլևս չհետաքրքրվեցի անգամ ձայների արդյունքով: Հետո միայն ինձ

ասացին, որ չորս ձայն իմ կողմն էր հինգը դեմ: Այդ հինգյակը Շվեդովի

ու Սալյախովի համախոհներն էին ու նրանք ովքեր «երբեք թաց տեղ

չէին քնում»: Ինձ ավելի շատ զարմացրին այն չորս սպաները, որոնք

համարձակություն ցուցաբերեցին իմ օգտին ձայնակցելու, որից միայն

երկուսին գիտեի, հաստատ թե ովքեր են:

Դեկտեմբերի երեքին երբ ծնվեց աղջնյակս, այդ նույն օրն էլ

սրտանց սեղան բացեցի ու հրավիրեցի մեր շտաբի սպաներին: Երբ

մտա Լոգունովին էլ հրավիրելու, դեմքը շատ թթված էր, երբ իմացավ

իմ հրավերի պատճառը արհեստական ժպատաց ու հետո մոտեցավ՝ իր

հետ բերելով շնորհավորանքի մի բացիկ:

Մի քանի օրից հետո մեկնեցի արձակուրդի տաս օրով,

ընտանեական պատճառներով, որից հետո էլ արձակուրդի անցած,

տարվա հասնելիք արձակուրդներս էր՝ երկու ամսով:

Ինչպես նախորդ տարին, այդ տարին էլ պիտի դրամապարգևներ

ստանաինք, ահագին գումարներ էին մեզ համար: Իմ կարգի սպաները

ստանում էին մոտ 200-250 հազար ռուբլի երեք ամիսը մեկ: Բոլոր

սպաները ստացան իրենց հասնելիքը, իսկ ինձ Լոգունովը տվեց

ընդամենը 4 հազար ռուբլի, նույնքան, որքան կուրսանտներին էր

տալիս, պատճառաբանելով, որ ես արձակուրդ եմ մեկնել: Նույնքան էլ

նորից նշանակեց հաջորդ եռամսին ու որից հետո դադարեցին մուծել,

ստանում էի ամիսը ընդամենը 19 հազար ռուբլի, որ իմ ընտանիքի մի

- 360 -

շնչին հազիվ էր հերիքում և ապրելու համար խրվեցի մեծ պարտքերի

մեջ:

Ամռանը ասացին, եթե ծառայելու տեղ չգտնես քեզ համար,

հապա կզորացրենք: Շուտով հաջողվեց Մոսկվայում տեղ գտնել ու

տեղափոխվելու համաձաայնություն ստանալ մյուս զորամասից:

Թղթերս ուղարկեցին, որոնք էլ անհետ կորան:

Այնուհետև միայն երևում էի ուսումնարանում, այնքան, որ

տեսնեն, որ ողջ ու առողջ եմ ու ոչ մի խնդիրներ չէի կատարում, քանի

որ պաշտոնի վրա չէի:

Մի օր էլ Լոգունովը զանգեց ինձ ու խիստ զարմացրեց, չգիտեի

ինչով էի արժանացել նրա ուշադրությանը: Տանն էի: Ձայնից երևում էր,

որ «քեֆը լավ է», բայց շատ տխուր էր ու հիասթափված:

- Վագրամ Ամայակովիչ, ես խիստ մեղավոր եմ ձեր առաջ,-

ասաց,- ու չգիտեմ թե ոնց քավեմ իմ մեղքերը: Դուք իրոք, իրավացի էիք

ու հիմա խիստ փոշմանել եմ, որ ձեր խորհուրդները արհամարհեցի:

Այո, ամեն ինչ չէ ոսկի, որ փայլում է՝ խոսքս Կոռնեյեվի մասին է:

Չարաչար ես սխալվել էի ընտրելով իրեն... Իսկ ձեզ ուզում եմ օգնել, որ

նոր մեզ մոտ տեղափոխված զորամասում ձեզ տեղ տան ծառայելու,

վաղը կխոսեմ իրենց հրամանատարի հետ:

Շատ անսպասելի էր Լոգունովի խոստովանությունը և հետո

միայն իմացա, որ իր ու Կոռնեյեվի հարաբերությունները խիստ լարվել

էին: Արդեն ուսումնարանը փակում էին և նյութական բազան

ընդունում էր Մերձբայկալյան երկրամասից տեղափոխված մի նոր

զորամաս, որը պիտի հիմնավորվեր մեր ուսումնարանի տարածքում:

Ինչ-որ բացթողումների համար Լոգունովը պատժել էր Կոռնեյեվին ու

իջեցրել էր դրամապարգևի չափը, որի պատճառով էլ Կոռնեյեվը մի մեծ

գանգատ էր հղել զինվորական դատախազություն իր պետի դեմ: Որից

հետո հրաժարվել էր այդ նեղ պահին օգնել Լոգունովին ու

ծառայության էլ դուրս չէր գալիս՝ հիվանդության պատճառով:

Ամիսներով նրա փոխարեն արդեն թիկունքի օդակայանի ծառայության

պետ Մյաչինն էր աշխատում: Լարվել էին նաև հարաբերությունները

Շվեդովի և Լոգունովի միջև, նա էլ իր հերթին էր գանգատվում

վերադասներին, որը և վաղուց էի կանխատեսել: Դրանից հետո էլ

Լոգունովը ոչ մի ծառայության հեռանկարներ չուներ ու շուտով պիտի

թոշակի անցներ:

Նրան այդպես էլ չհաջողվեց ինձ օգնել նոր զորամասում տեղ

ստանալու համար: Իրենց թիկունքի պետի տեղը թեկուզ և ազատ էր,

- 361 -

բայց արդեն, ինչպես ասում էին, ինչ-որ մի «բլատնոյի» համար էին

տեղը պահում:

2012 թվականին, ուսումնարանը փակելուց ու զորացրվելուց

հետո մի քանի անգամ ՍՄՍ հաղորդագրումներ ինձ ուղարկեց,

շնորհավորում էր տարբեր տոների առթիվ, որով ևս զարմացնում էր

ինձ: Չգիտեմ ի՞նչն էր ինձ հիշելու պատճառը, խիղճն է՞ր տանջում, թե՞

տեսնում էր իր տան պատից կախված «Սուրբ Նիկողոս հրաշագործի»

հրաշալի արծաթազոծված պատկերը, որը ես էի իրեն նվիրել նրան ինչ-

որ տոնի առթիվ, դեռ մեր ջերմ հարաբերությունների ժամանակ:

28 հոկտեմբեր 2014 թ.

Դժբախտություններ և հրաշքներ

2009 թվականի վերջին կնոջս հայրը եկավ Սամարա,

երեխաներին տեսակցության, հիվանդ էր: Շուտով վիճակը ավելի

վատացավ ու կինս էլ մեկնեց իր հորը տեսակցության: Իմանալով որ

իրեն էլ ոչ մի լավ բան չի սպասում, քեռի Օլեգը, աներս, որոշեց

փետրվարի սկզբին ետ վերադառնալ Ստեփանակերտ: Մի շաբթից

հետո, փետրվարի 9-ին այնտեղ էլ վախճանվեց:

Մի ամսից ավել հուզմունքներից ու հոր տառապանքները

տեսնելուց հետո, երբ կինս վերադարձավ շատ էր նիհարել ու հիվանդ

տեսք ուներ: Կազդուրվելու փոխարեն սկսեց էլ ավելի վատանալ:

Այնուհետև ստամոքսի հետ լուրջ խնդիրներ սկսեցին: Չէի դադարում,

Աստվածամոր պատկերի առաջ եկեղեցում մոմեր դնելուց ու

աղոթելուց իր առաողջության համար:

Հետո մի ծանոթ բժշկի մոտ տարա, որոշ զննումներից հետո

բժիշկը ասաց որ երեխայի ենք սպասում: Մարտի վերջն էր: Լուրը շատ

անսպասելի էր մեզ համար և որոշեցինք որ պատահականություններ

չեն լինում, տանելով կնոջս հորը, Աստված մի նոր հարազատ հոգի է

մեզ պարգևում:

Իննը ամիս անընդհատ երեխային կորցնելու սպառնալիք կար:

Անընդհատ հաճախում էինք տարբեր բժիշկների և կատարում նրանց

պահանջները: Նոյեմբերի վերջին կրճատեցին իմ պաշտոնը և ես

- 362 -

մնացի պարապ ու անգործ տանը, բայց դեռ ծառայության մեջ էի,

միայն աշխատավարձս ահագին ցածրացրին:

Դեկտեմբերի երեքին ծնվեց մեր փոքրիկ հրաշքը: Այդ նույն օրն էլ

տեսա իրեն, իսկույն ճանաչեցի՝ շատ էր ինձ նման: Անվանեցինք մորս

անունով՝ Օֆելյա: Քանի որ մատաղ էի խոստացել մեր գյուղի Սուրբ

Սարիբեկին, որոշ գումար ուղարկեցի և խնդրեցի, որ եղբայրս կատարի

իմ խոստումը:

Երբ տուն բերեցինք աղջնակիս, սկսեցին մեր անքուն գիշերները:

Շուտով պարզվեց որ մեր փոքրիկին վարակել էին ոսկեգույն

ստաֆիլակոկով, որից հետո էլ սկսեցինք ամիսներով բուժել: Պարզվեց

նաև որ ալլերգիա ունի ու մաշկը լրիվ կարմրել ու կոշտացել էր: Մի

տարվա մեջ անընդհատ բժիշկների էինք հաճախում, անգամ մի ամիս

պառկեցին հիվանդանոցում:

Հետո մեր որդին՝ Տիգրանը պառկեց վիրահատման, իր մոտ էլ

սկսեցին բարդություններ: 2011 թիվը շատ ծանր սկսվեց մեզ համար և

համարյա թե մի տարի մաքառումների մեջ էինք: Իմ առողջությունն էլ

վատացավ, գլխացավերս, որ Սամարայից հետո մի քիչ թեթևացել էին,

նորից սկսեցին մեծ նեղություններ պատճառել:

Մի օր ասացին թե Չելյաբինսկ պիտի բերեն ռուսական

ուղղափառ եկեղեցու Սուրբ Մատրոնայի մասունքները և ով

առողջական խնդիրներ ունի, եթե խնդրում է օգնելու, անպայման

օգնում է: Որոշեցի ես էլ գնալ:

Այդ օրը, երբ բերեցին սուրբ մասունքները, ծաղիկներ առա ու

գնացի Սուրբ Երրորդություն եկեղեցին: Ասում էին անպայման

հարկավոր էր ծաղիկներով գնալ, քանի որ Մատրոնան միշտ

ծաղիկներ էր սիրել ու պատգամել էր որ իր մոտ միայն ծաղիկներով

այցելեն:

Երկար ժամեր սպասելուց հետո հաջողվեց ինձ էլ համբուրել

սուրբ մասունքների ոսկե արկղիկն ու թողնել ծաղիկները: Մի երեք օր

հետո, քնից արթնանալու ժամանակ մի կնոջ ձայն լսեցի, կիսաքուն ու

կիսարթուն վիճակ էր: Հստակ լսեցի դեղի անուն. «Ֆերազալիդոն»:

Արթնացա ու սկսեցի համացանցով փնտրել այդ դեղը, բայց ոչինչ

չգտա: Այդ օրն էլ պիտի գնայի իմ ու մեր փոքրիկի բակտերիաների

ցանման անալիզների արդյունքները ստանալու:

Երբ իմ արդյունքները տվեցին, ասացին որ վատ միկրոֆլորա

ունեմ ու պիտի անպայման հակաբիոտիկներ խմեմ և սկսեցին

թվարկել: Բայց ասացին կարող եք օգտագործել հակաբիոտիկների

փոխարեն նաև «Ֆուրազալիդոն» դեղահաբը: Դա այն անունն էր որը

- 363 -

լսել էի, միայն մի հնչուն էի շփոթել: Նույն օրն էլ սկսեցի օգտագործել

դեղերը: Մի քանի օրից հետո կտրվեցին գլխացավերս ու ականջիս

տակ սկսեց ինչ-որ ուռուցք աճել ու մեծանալ: Համարյա թե մի ընկուզի

չափ, բայց կարմրություն չկար:

Միշտ երազում էի, որ այդ գխացավերը հավաքվեին մի տեղ և

քաշեին ու հանեին: Այդպես էլ ստացվեց, մաշկիս տալ մի ահագին

ուռուցք էր, իսկ գլուխս արդեն մի քանի օր էր չէր ցավում: Դիմեցի մեր

զորամասի վիրահատող բժշկին ու խնդրեցի, որ կտրի ու հանի: Չէր

համարձակվում, ասում էր կանցնի: Երկար համոզելուց հետո մի օր

վիրահատեց ու տեսավ որ դա ֆուրունկլ էր: Որից հետո դադարեցին

գլխացավերս:

Մի տարվա մեջ հազիվ ազատվեցինք մեր հիվանդություններից և

2012 թիվը մեզ համար ավելի հանգիստ ու երջանիկ տարի էր:

21 հոկտեմբեր 2014 թ.

Հովիկի բարեկամը

Երբեմն մարդիկ չեն դադարեցնում զարմացնել իրենց

արարքներով, առանձնապես երբ ինքդ էլ անմիջական

մասնակցություն ունես իրենց գործերին ու միայն շատ ուշ ես իմանում

նրանց իրական մտադրությունների մասին:

2002 թվականին երկրի տարբեր մասերից սահմանապահներ

բերեցին և մեր ուսումնարանի տարածքում առանձին

սահմանապահական ավիացիայի էսկադրիլիա կազմավորեցին, որոնց

ղեկավարությունն էլ Չելյաբինսկ քաղաքում էր:

Շուտով այդ զորամասից ծանոթացա մի հայ ենթասպայի հետ:

Զորամասի վառելիքների պահեստի պետն էր, երբեմն տարբեր

ծառայողական խնդրանքներով ինձ էր դիմում՝ օգնելու: Հետո

ծանոթացանք ընտանիքով, մեկ-մեկ հյուր էին գալիս մեր տուն կամ մեզ

հրավիրում էին իրենց մոտ: Ենթասպայի անունը Հովիկ էր, ինձնից

տարիքով փոքր էր, սև մազերով, սև ածուխե աչքերով, ոսկե

ատամներով, փոքրավուն տղա էր: Երբեմն թվում էր ինձ, թե ավելի

շատ ադրբեջանցու է նման, քան հայի:

Մի անգամ գարնանամուտին խնդրեց իր բարեկամի երեխային,

այսինքն՝ իր հորեղբոր որդուն օգնեմ ընդունվելու մեր ուսումնարանը:

- 364 -

Հորեղբոր որդին ամուսնացած էր մի ռուս կնոջ հետ ու կարծեմ արդեն

բաժանված էին, բայց երկուսով էլ ապրում էին Եկատերինբուրգում,

որը Չելյաբինսկից շատ էլ հեռու չէր:

Ճիշտն ասած, ցանկություն չկար օգնելու, քանի որ ում օգնել էի,

վերջում փոշմանել էի, միշտ ինձ խայտառակ էին անում՝ մեկ

անբավարար վարքի համար, մեկ վատ սովորելու, դրա համար էլ

համաձայնություն չտվի: Երկար խնդրանքներից հետո միայն

համաձայնվեցի: Որ այդքանին օգնել եմ, մտածեցի՝ դե լավ, սրան էլ

օգնեմ, գուցե կարգին երեխա է բարեկամը:

Ամռանը, երբ երեխան դպրոցն ավարտելուց հետո եկավ

քննություններ հանձնելու, տեսա որ վատ երեխա չէ: Բայց

մաթեմատիկայից ու ֆիզիկայից թույլ էր, մի կերպ հաջողվեց ընդունել:

Հովիկն ուրախությունից խոստացավ, որ քանի դեռ ինքը մեզ մոտ է

ծառայում, իմ ավտոմեքենայի վառելիքը երբեք չի պակասելու, թեկուզ

դրա կարիքը չկար: Ընդունվելու օրը մի տուփ կոնֆետ ու երկու շիշ էլ

լիկյոր բերեց: Սեղան բացեցինք, կերավ ու խմեց իր բերած լիկյորներն

էլ և ուրախ տրամադրությամբ զանգեց իր եղբորն ու հայտնեց, որ

որդին՝ Լյովիկը, արդեն ընդունվել է: Մի անգամ էլ մի ամբողջ բաք

վառելիք լցրեց ավտոմքենաս:

Երբ եկան սեսիայի օրերը, Հովիկը նորից սկսեց անհանգստացնել,

որ այս կամ այն քննությունը չի հանձնել: Նորից օգնեցի՝ հանձնելու:

Իսկ երբ դա փորձում էր արդեն սիստեմ դարձնել, ասացի.

- Գիտե՞ս, Հովո, խնդրել էիր միայն ընդունելու, հարցդ լուծել եմ,

բայց թե հինգ տարի իր փոխարեն պիտի սովորեմ, այդպիսի

պարտավորություն ինձ վրա չէի վերցրել: Եթե օգնություն է պետք,

կարող եմ օգնել ծանոթացնել դասախոսների հետ և դու իրենց հետ

հարցերդ լուծիր:

Այդպես էլ արեցի. ծանոթացրի որոշ հեղինակավոր

դասախոսների հետ և առաջին կուրսն իրենց օգնությամբ Լյովիկն

ավարտեց: Հետո, երկրորդ կուրսից արդեն սկսեց ինքնուրույն սովորել

ու հինգ տարուց հետո բարեհաջող ավարտեց մեր ուսումնարանը:Երբ

ծառայության տեղերն էին բաժանում, էլի ծանոթացրի որոշ

պաշտոնյաների հետ, այդ հարցերն էլ լուծեց ու լեյտենանտ Լևոն

Վարդանյանը մեկնեց ծառայության՝ իր նշանակված զորամասում:

2011 թվականի դեկտեմբերի 3-ին, երբ նշում էինք իմ աղջնակիս

ծննդյան մեկ տարին, կինս իր մոտիկ ընկերուհուն էլ ամուսնու հետ

հրավիրեց: Ընկերուհու ամուսնուն շատ լավ գիտեի, գնդապետ Վիկտոր

Բագինին, մեր ուսումնարանի շտուրմանների բաժնի պետն էր, հետը

- 365 -

մտերիմ հարաբերություններ ունեի: Սեղանի շուրջ նստած էինք երբ

Վիկտորը հարցրեց. - Դու ճանաչո՞ւմ ես Լևոն Վարդանյանին,

կուրսանտ էր մեր ուսումնարանում:

- Իհարկե, ասացի, լավ էլ ճանաչում եմ:

- Պատկերցնո՞ւմ ես, Եկատերինբուրգի հոսպիտալում էի

պառկած, նրա մայրն այնտեղ բուժքույր էր աշխատում, շատ ապշած է

մեր սպաներից, ասում է՝ շատ լկտի են, երեխան առաջին կուրս երբ

ընդունվեց՝ 45 հազար ռուբլի վերցրին, հետո իմացա, որ ոչ մի տեղ

այդպիսի գին չկա:

Չգիտեի ծիծաղե՞մ, թե՞ լացեմ:

- Վիկտո՛ր,- ասացի,- այդ երեխային ես էի անձամբ օգնել՝

ընդունվելու, որի համար մեր ուսումնարանի սպաներից, ոչ ոք մի

կոպեկ անգամ նրա ծնողներից չի վերցրել, ի՞նչ 45 հազար ռուբլու

մասին է խոսքը: Իսկ եթե վերցրել է որևէ մեկը, դա հենց իրենց

բարեկամն էր՝ Հովիկը:

- Հավատում եմ քեզ,- ասաց,- բայց որ փողը տվել են, դա փաստ է,

տեսնո՞ւմ ես ինչպիսի այլանդակներ են լինում և ո՞նց են ուրիշների

անունով խաղում:

- Ի՞նչ ուրիշների, հենց իմ անունով էլ խաղացել է, երևի նրա

ծնողները մինչև հիմա էլ կարծում են, թե այդ գումարն իմ գրպանն է

մտել, ու դեռ հայտնի չէ, թե մեր սպաներից քանի հոգու են պատմել այդ

մասին:

Դրանից հետո այլևս Հովիկին չտեսա: Երբ 2014 թվականի

օգոստոսին պառկած էի Եկատերինբուրգի հոսպիտալում, զանգեցի

նրան: Հարցուփորձ արեց իմ գործերից, իմացավ, որ էլ չեմ ծառայում,

պաշտոնի վրա չեմ: Խոստացավ, որ կգա մոտս, բայց այդպես էլ չեկավ:

Հույս ունեի, որ կգա ու կնայեի իր անամոթ աչքերին ու կհարցնեի՝

այդ ի՞նչ 45 հազարի պատմություն է, ա՛յ աննամուս:

22 հոկտեմբեր 2014 թ.

Միակ խնդրանքը

2012 թվականին զբաղվում էի հիմնականում մեր փոքրիկով:

Փետրվարում նշեցի քառասունհինգ ամյակս Չելյաբինսկի հայկական

«Նոյ» ռեստորանում, հրավիրելով իմ բոլոր տեղացի հայ ընկերներին:

- 366 -

Հրավիրեցի նաև իմ մերձավոր ռուս ընկերներին, ում հետ

ծառայության տարիներին ընկերություն էի անում, բայց բոլորը

տարբեր պատճառներ գտան չներկայանալու: Հավաքվեց մոտ քսան

մարդ:

Տարվա վերջին լուրեր տարածվեցին, որ ՉՎՎԱԿՈՒՇԸ ուզում են

վերականգնել, որի պատճառով շուտով Չելյաբինսկ այցելեց Վորոնեժի

ակադենիայի պետ գեներալ-մայոր Զիբրովը: Մոնինոյի ռազմաօդային

ակադեմիան արդեն վերացված էր և Վորոնոժի ռազմական

համալսարանը, որը նախկինում ուսումնարան էր՝ վեր էր ածվել

ակադեմիայի, իմ նախկին կուրսընկերի ղեկավարությամբ: Այդ օրը

Զիբրովին չտեսա, կինս աշխատանքի էր, իսկ ես աղջնակիս հետ տանն

էի զբաղվում: Իմացա որ իմ մասին էլ էր հետաքրքրվել:

2013 թվականի փետրվար ամսին արդեն ավելի հստակ էին

խոսում մեր ուսումնարանի վերականգնման համար: Որոշեցի

Զիբրովին զանգել ու հարցնել, վերականգնման դեպքում հնարավո՞ր

կլինի ինձ էլ թողնել ծառայելու, քանի որ քառասունհինգ տարին

լրանալուց հետո հարցը մի քիչ բարդանում է, բայց լուծվող հարց էր,

այն էլ Զիբրովի համար: Ինձ շատ պետք էր մի քանի տարի էլ ծառայել,

աշխատավարձները արդեն կարգին բարձրացրել էին, հիմա արդեն

շարքային պայմանագրական զինվորը ավելի բարձր աշխատավարձ էր

ստանում քան երկար տարիներ ես էի ստանում փոխգնդապետի

զինակոչումով, պետք էր մեր փոքրիկին դեռ մեծացնել: Բայց կարևորը

դա չէր, այլ այն, որ ինձ շատ սուղ պետք էր կամ դասախոսի պաշտոն,

կամ էլ գնդապետի զինակոչում ստանալ, որի հետևանքով տասնութ

քառակուսի մետր ավելի մակերեսի բնակարան պիտի հասներ, որը

հնարավորություն կտար լուծել մեր ընտանիքի ամենից կարևոր

բնակարանային հարցը: Որդիս արդեն հասուն էր ու վաղ թե ուշ պիտի

ամուսնանար, իսկ երկու սենյականոց բնակարանում շատ անհարմար

կլիներ համատեղ ապրելը: Ստանալով ավելորդ մակերեսի իրավունք,

արդեն կարել էր ևս մի երկսենյականոց բնակարան էլ ստանալ, ահա

թե ինչու էի փորձում շարունակել ծառայությունը: Աշխատանք գտնելն

էլ իմ տարիքի համար արդեն դյուրին հարց չէր, իսկ թոշակս հազիվ

ընտանիքի մի շնչի կհերիքեր: Փորձ, գիտելիքներ, առողջություն ու

ցանկություն ունեի ծառայելու և կարելի էր գոնե մինչև հիսուն տարիս

ծառայել:

Զանգեցի Զիբրովին: Խոստացավ որ կօգնի, միայն երբ արդեն

կառավարության հրամանը լինի՝ մեր ուսումնարանի վերականգնման,

որն էլ իրեն պիտի ենթարկվեր:

- 367 -

2013 թվականի ամռանը միայն վերականգնեցին ուսումնարանը,

բայց որպես ֆիլիալ Վորոնեժի ակադեմիայի կազմում: Արդեն

գնդապետ Շվեդովը մի քանի անգամ գնացել էր Զիբրովի մոտ ու

փորձում էր դառնալ նոր ֆիլիալի պետ: Իսկ նախկին պետ Լոգունովը,

որը արդեն թոշակի էր անցել ու Մոսկվայում ավիացիայի գլխավոր

շտաբում էր աշխատում, որպես ավիացիայի գլխավոր հրամանատարի

խորհրդատու, դեմ էր Շվեդովի նշանակմանը, քանի որ վերջին

համատեղ ծառայության տարին Չելյաբինսկում, խիստ փչացրել էին

իրենց հարաբերությունները: Լոգունովն էլ իր թեկնածուներին էր առաջ

քաշում:

Երբ արդեն վերականգնել էին ֆիլիալը նորից որոշեցի զանգել

Զոբրովին ու իմանալ իմ խնդրանքի մասին: Ողջ ծառայության

ընթացքում, երբեք ոչ մեկից ոչինչ չէի խնդրել, առանձնապես

պաշտոններ ստանալու համար, միշտ գտնում էի, եթե ես պետք եմ,

իրենք ինձ կառաջարկեն: Իսկ հիմա դրա կարիքը կար:

Իմ զանգից հետո, Զիբրովն ասաց, զբաղված է մի ժամից հետո որ

նորից զանգեմ: Երբ զանգեցի, հարցրի.

- Գենադի Վասիլեվիչ, հիմա կարող ե՞ք արդեն խոսել:

- Որ հեռախոսը վերցրել եմ, ուրեմն կարող եմ, - լսեցի կոպիտ

պատասխանը, - ինչի՞ ես զանգել, ի՞նչ ես ուզում:

Զրույցի տոնը հենց սկզբից էլ դուրս չեկավ ու արդեն պարզ էր, որ

սրանից էլ լավ բան չի սպասվում:

- Հիշում ե՞ք,- ասացի,- անցյալ տարի ասել էիք, որ ուսումնարանը

վերականգնեն, ես ձեզ զանգեմ: Հիմա զանգում եմ, որ իմանամ

կթողնե՞ք շարունակեմ ծառայությունս թե՞ ոչ:

- Իսկ դու կոնկրետ ի՞նչ պաշտոն ես ուզում:

- Կարող եմ թիկունքի պետ ծառայել,- ասացի, - քանի որ

բավականին փորձ ունեմ այդ գործի վրա, կարող եմ նաև դասախոս

աշխատել:

- Թիկունքի պետ չես կարողանա, - ասաց, - արդեն հարցուփորձ

եմ արել, դու քո նախկին պաշտոնի վրա վատ էիր քեզ դրսևորել:

- Այսի՞նքն,-հարցրի,- այդ ո՞նց եմ ինձ վատ դրսևորել, ի՞նչ վատ

բան եմ արել:

Հարցս անսպասելի էր Զիբրովի համար, մի թեթև դադար արեց,

ամփոփեց իր մեջ պատասխանը:

- Մի լավ բան էլ չես արել այդ ուսումնարանի համար... Իհարկե,

գիտեմ որ չես խմում, անձնական կարգապահությունդ էլ է լավ, բայց

ասում են, որ երկար տարիների ծառայության ժամանակ, որպես

- 368 -

թիկունքի պետի տեղակալ, ոչ մի օգտակար գործ ընդհանրապես այդ

ուսումնարանի համար չես արել: Բացի դրանից, քո պաշտոններում

շատ դանդաղ ես բարձրացել, դա ասում եմ որպես նախկին կադրի

աշխատող, որը ևս լավ չի, այնպես որ թիկունքի պետ նշանակել քեզ չեմ

կարող:

Դա մի անսպասելի ու այնպիսի ահավոր սուտ էր, որ լրիվ ինձ

վրդովմունքի մեջ գցեց, մի քանի վարկյանի ընթացքում աչքիս առաջով

անցան իմ բոլոր արած օգտակար գործերը մեր ուսումնարանի համար:

- Այն բոլոր գործերը, ինչ արել եմ, դրանց մասին միայն գեներալ

Խորոնկոն է տեղյակ,- ասացի, իմանալով որ Գերմանովին նշել չարժե,

որովհետև նախանձությունից ու իր հոգու մաղձից, ոչ մի լավ բան իմ

մասին չի ասի, եթե արդեն վատը չի ասել,- կարող եք գեներալ

Խորոնկոյից հարցնել:

- Իրենից էլ եմ արդեն հարցրել...

Դա էլ արդեն ցնցուղից սառն ջուր էր որ անսպասելի թափեց իմ

գլխին, որից հետո միայն պատասխանեցի.

- Դեհ, որ Խորոնկոն էլ է ասում որ ոչինչ չեմ արել, ուրեմն այդպես

էլ կա: Համարեք որ իմ խնդրանքը ետ եմ վերցրել, ինձ ձեզանից ոչինչ էլ

պետք չէ:

- Լավ, սպսիր,- ասաց Զիբրովը,- շուտով ձեզ մոտ կգամ,

կհանդիպեմ քեզ հետ, կզրուցենք:

Այդ զրույցից հետո կորցրել էի հանգիստս: Այն, որ Շվեդովը կամ

Գերմանովը կարող էին իմ հետևից բամբասել, վայրահաչել, դա

սպասելի էր և հավանական էր, որ այդպես էլ արել էին, բայց այնքան

իմ գործերից հետո, որին ինքն էլ Խորոնկոն ականատես էր ու իմ

մասին վատ բան խոսեր, բոլորովին չէի սպասում:

Զանգեցի Խորոնկոյին, կարճ պատմեցի իմ զրույցի

պարունակությունը Զիբրովի հետ ու հետո հարցրի.

- Սերգեյ Նիկոլաեվիչ, միթե՞ դուք էլ եք գտնում, որ այսքան

տարիներ ծառայելով ուսումնարանի թիկունքում, ոչ մի օգտակար գործ

չէի արել ուսումնարանի համար:

- Ինչու՞ չես արել,-ասաց,- բայց ես Զիբրովի հետ այդ մասին չեմ

խոսել: Ոչինչ, ես իր հետ կխոսեմ, շուտով նորից պիտի գա:

Բոլորը Զիբրովին էին սպասում: Մի քանի օր առաջ մինչ նա

պիտի գար, գրի առա իմ բոլոր կատարած գործերի ցուցակը, որոնք

ընդհանրապես իմ ծառայողական պարտականությունների մեջ էլ չէին

մտնում, բավականին ներշնչող ցուցակ ստացվեց և մեկնեցի Խորոնկոյի

աշխատավայրը, որտեղ և Գերմանովն էլ է աշխատում՝ Արտակարգ

- 369 -

պատահարների նախարարություն: Խորոնկոն այդտեղ պետի

հակակոռուպցիայի գործերով տեղակալ էր, իսկ Գերմանովն էլ

աշխատում էր աշխատանքի պաշտպանման բաժնում: Պատահական

փողոցում Գերմանովին հանդիպեցի, նա էլ ինձ ուղեկցեց Խորոնկոյի

մոտ ու գնաց իր գործերին:

Խորոնկոյի հետ հանդիպելուց շատ երկար զրուցեցինք: Ընդունեց

բարեժպիտ և ուշադիր լսում էր ինձ: Մանրակրկիտ պատմեցի իմ ու

Զիբրովի տեղի ունեցած զրույցի մասին: Շատ զարմացավ, որ ես ու

Զիբրովը մի կուրսի խմբում էինք սովորել: Զիբրովի այն ակնարկին, որ

դանդաղ էի բարձրացել իմ պաշտոնում, հիշեցրի, որ շատ էի ուզում

գումարտակի հրամանատար դառնալ, բայց ինքն էլ լավ հիշում էր այդ

դեպքերը, երբ Դընինին հրամանատար նշանակեցին: Իսկ իմ արած

գործերի ցուցակը տվի իրեն, ով գիտե, գուցե արդեն մոռացել էր:

Խորոնկոն սկսեց ուշադրությամբ կարդան ցուցակը և մեկ առ մեկ

խոստովանել, որ իրոք այդ գործերը իմ նախաձեռնությամբ էին արվել:

Հետո ասաց, որ անպայման կհադիպի Զիբրովի հետ ու կխոսի իմ

մասին, քանի որ Շվեդովը ուզում է մայոր Օսիպովին թիկունքի պետ

նշանակել:

Օսիպովը մեր գումարտակի օդակայանի ծառայության պետն էր,

ակադեմիայի կրթություն չուներ: Սերդյուկովյան բանակի

ռեֆորմներից հետո կապիտանի պաշտոն էր զբաղեցնում, ոչ մի լուրջ

պաշտոններ չէր անցել, շատ երկար տարիներ միայն ցածր

պաշտոններ ու հիմա նրան ուզում էին գնդապետի պաշտոնի

նշանակեին, որ անլսելի ու անթույլատրելի էր բոլոր կողմից:

Պայմանավորվեցինք, երբ Զիբրովը գա, Խորոնկոն ինձ վաղորոք

կզանգի ու միասին կհանադիպենք: Ես էլ էի հետևում նրա գալուստին,

բայց երբ արդեն եկավ, Խորոնկոն ինձ այդպես էլ չտեղեկացրեց, դա

արդեն մտածելիքի տեղ էր տալիս:

Գալուց հետո Զիբրովը երկար զրույցեց մեր հատուկ

ծառայության բաժնի մի ջահել սպայի հետ, կապիտան էր, Շվեդովի

մերձավորներից, ինչ որ տեղեկություններ էր հավաքում, որից հետո

մեկնեցին միասին կազարմաները նայելու: Շատ երկար սպասեցի, որ

ինձ կկանչեր ու կպարզաբաներ իմ ուսումնարանում արած գործերի

մասին, բայց այդպես էլ զրույցի չհրավիրեց: Հետո հայտնի դարձավ, որ

շուտով ետ պիտի թռչի, դրա համար էլ որոշեցի ինքս մոտենալ:

Կանգնած էին կուրսանտների զորանոցի մոտ, երբ մոտեցա իրենց

խմբին: Զիբրովը աչքի տակով տեսավ ինձ, իսկ հրահանգներ տալուց

հետո ասաց.

- 370 -

- Իսկ հիմա խնդրում եմ որոշ ժամանակով ինձ թողնեք, ես ուզում

եմ իմ նախկին համակուրսեցու հետ խոսել,- ու մոտեցավ ինձ:

Երկուսով շարժվեցինք դեպի հաջորդ զինվորական զորանոցը,

իսկ սպաների խումբը դանդաղ մեզ էր հետևում: Հարցրեց ինչով եմ

հիմա զբաղված, հետո հարցրեց փոխգնդապետ Կորնեևի մասին:

Արդեն տեղյակ էի, որ Կորնեևը մի շաբաթ առաջ մեկնել էր Վորոնեժ,

հանդիպել Զիբրովի հետ ու բոլրին վարկաբեկել: Նախկին

ուսումնարանի պետ Լոգունովի մասին ընդհանրապես ասել էր, որ

ալկաշ էր, կուրսանտների հետ խմած կազարմայում էր քնում և նման

բամբասանքներ: Իսկ վերջում առաջարկել էր իր թեկնածությունը

թիկունքի պետի պաշտոնին:

- Ի՞նչ է ներկայացնում այդ չաղը իրենից,- նկատի ուներ

Կորնեևին:

- Իրեն ու Սալյախովին, -ասացի,- նախարարության

անձնակազմի խորհրդաժողովի նախագահ գնդապետ Պյանկովն էր

ուղարկել, իր ուսումնարանից էին երկուսն էլ՝ Կուրգանի քաղաքական

ուսումնարանից: Իսկ որպես աշխատող, ծույլ ու անբան է, շքեղ

խոսքերով կարող է դղյակներ կառուցել, բայց գործերով դատարկախոս

է, փուչիկ:

- Իսկ նախկին ուսումնարանի պետ գնդապետ Լոգունովի մասին

ի՞նչ կարող ես ասել, ասում են միշտ հարբեցողությամբ էր այստեղ

զբաղվում, հիմարություններ էր անում:

- Ես, -ասացի,- միայն գնահատական կարող եմ տալ իմ

ենթականերին ու հավասարներին, բայց պետերին կարող են

բնութագրել իրենց ղեկավարները: Հետը երբեք չեմ խմել ու հարբած էլ

չեմ տեսել: Բայց որպես պետ միշտ չէր արդարացի, լսում էր տարբեր

թափթփուկների ու երբեք մյուս կողմին չէր լսում, որպեսզի արդարացի

կարծիք կազմի, որի հետևանքով էլ, միշտ չէ, որ ճիշտ որոշումներ էր

ընդունում:

Դա իրոք այդպես էր, բայց այստեղ ես նուրբ ակնարկ էլ արեցի, որ

ինքն էլ գոնե խոսի իմ հանդեպ արած բամբասանքների շուրջը: Բայց

նա ոչինչ չհարցրեց: Արդեն մոտենում էինք հաջորդ կազարմային, մի

քիչ հարց ու փորձ արեց այդ կազարմայի մասին, տեխնիկական

հարցեր: Պատմեցի ու տեսնելով որ արդեն հրաժեշտ պիտի տար,

ասացի:

- Գենադի Վասլևիչ, չգիտեմ ի՞նչ են ասել իմ մասին ձեզ, բայց ես

միշտ պատրաստեմ պատասխան տալ իմ ամեն մի արարքի համար,

հիմնել այդ արարքների պատճառներն ու երբեք չեմ ամաչել նրանց

- 371 -

համար, քանի որ նրանք միշտ բխել են օբյեկտիվ անհրաժեշտությունից

կամ իմ պետերի հրամնաններից:

- Լա՛վ,- ասաց,- ուղեկցել ինձ էլ պետք չէ, իսկ քո մասին չեմ

մոռացել, հիշում եմ,- ու սեղմելով ձեռքս, հրաժեշտ տվեց:

Դրանից հետ, չգիտեմ խոսեց իմ մասին նրա հետ Խորոնկոն թե չէ,

հայտնի չէր: Շուտով պայքար սկսվեց մասնաճյուղի պետի պաշտոնի

համար ու Զիբրովը առաջ քաշեց Շվեդովին, իմ ոխերիմ թշնամուն, որի

հետ ծառայելը արդեն պարզ էր, որ անհնարին կլիներ, թիկունքի պետի

պաշտոնում, որպես նրա տեղակալը: Հույս ունեի, որ կարող էր

Զիբրովը դասախոսի պաշտոն առաջարկեր, քանի որ արդեն շատ

դասախոսներ ակադեմիայի կրթություն չունեն: Բայց շուտով հենց

դրանց էլ սկսեցին նշանակել դասախոսների պաշտոնների վրա,

զբաղեցնելով բոլոր ազատ տեղերը:

Այլևս սպասելը անիմաստ էր: Որոշեցի զանգել իմ ակադեմիայի

հանրակացարանի սենյակի ընկեր Յուրի Չերնեխին, որը արդեն

գնդապետ էր, ֆակուլտետի պետ ու գիտական կոչումներ էլ ուներ

Վորոնեժի ակադեմիայում: Զրամացավ երբ լսեց ձայնս: Երկար

զրուցեցինք մեր ավարտելուց հետո անցած ուղուց, ծառայությունից,

ընտանիքից ու միակ խնդրանքս հայտնեցի, որ մոտենա Զիբրովին ու

հարցնի՝ իմաստ ունի նրանից մի բան սպսելու թե ոչ, քանի որ նա

խիստ զբաղված է ու չեմ ուզում անհանգստացնել: Խոստացավ որ

կիմանա ու ինձ կհայտնի:

Շատ երկար ժամանակ ոչինչ Յուրան չէր հայտնում: Հետո ես

սկսեցի զանգել իրեն, հեռախոսը չէր վերցնում: Հետո զանգեց, թե դեռ չի

խոսել ու այդպես շարունակ, ոչ մի պատասխան՝ այո կամ ոչ: Այլևս, էլ

ոչ ես իրեն զանգեցի, ոչ էլ ինքը ինձ, իմ կողմից արդեն անիմաստ էր ու

նվաստացուցիչ:

2014 թվի վերջին, համարյա թե կես տարի հետո հետաքրքրության

համար զանգեցի Խորոնկոյին: Պատճառը նա էր, որ նոյեմբեի 25-ին իր

ծննդյան օրն էր ու միշտ երբ զանգում ու շնորհավորում էի, սիրով

վերցնում ու պատասխանում էր: Բայց 2013 թվականին երբ զանգեցի,

չէր ուզում հեռախոսը անգամ վերցնել: Միայն մի հարց տվեցի, արդյոք

իմ մասին խոսել է՞ր ինքը Զիբրովի հետ, ինչպես խոստացել էր:

- Ոչ,- ասաց,- պիտի նորից գար, չէր եկել ու այդպես էլ չխոսեցի...

- Այդ էի ուզում միայն իմանալ,-ասացի,- կներեք որ

անհանգստացրի...

Արդեն ամեն ինչ պարզից էլ պարզ էր, փաստորեն 1999

թվականից, երբ Դընինին պաշտոնի էր նշանակել, որպես գումարտակի

- 372 -

հրամանատար, այդպես էլ իր հարաբերությունը իմ նկատմամբ չէր

փոխել, իսկ իր «բարեկամական» պահվածքը ընդհամենը դիմակ էր, որ

վերջականապես ընկավ նրա դեմքից: Իսկ միամիտն ու հիմարը ես էի,

որ տարիներ շարունակ հավատում էի, որ ինքը փոխվել է, անգամ

զղջացել իր, իմ հանդեպ թույլ տված վատ արարքների համար:

2014 թվականի փետրվարի 22-ին, իմ ծննդյան օրը, որ միշտ

շնորհավորում էր ու բարի մաղթանքներ հղում, այդպես էլ չզանգեց:

Իմացա, որ հենց այդ օրն էլ, փետրվարի 22-ին մայոր Օսիպովին

նշանակել են որպես թիկունքի պետ: Այդ մասին էլ զանգեց ու հայտնեց

մեր «գորոդոկի» նախկին տնղեկավարության պետ Դյուդյան, մի լկտի

ու լպրծուն տիպ, «շնորհավորելով» իմ ծննդյան օրը:

- Բարձրացրու ձեռդ ու թափ տուր վար, որ քեզ չեն նշանակել,-

ասաց ինձ:

- Ինձ համար դա արդեն էլ վաղուց էական չի,- ասացի, - ես

երջանիկ եմ, որ իմ տանը հրաշք աղջնակ ունեմ ու մեծ հաճույքով իմ

ժամանակը կիսում եմ իր հետ:

Հավաքված էին ակումբի մոտ, ասաց որ Խորոնկոն էլ է իրենց

հետ: Մեր ուսումնարանի պրոֆխորհրդի շատ հին աշխատող ու

տարեց Յակով Ֆեոդրովիչի հուղակավորումն էր: Իմանալով որ իմ

ծննդյան օրն է, կարող էին չզանգել ու այդքանը չասել, երևի ուզում էին

մի անգամ էլ ինձ խոցած լինեին ցավ պատճառելու համար, բայց

չարաչար սխալվեցին, քանի որ այդ օրը Յակով Ֆեոդրովիչի հետ,

որպես մեր ուսումնարանի «գերբի ու դրոշի», իրենք էլ ինձ համար

հուղակավորվեցին ընդմիշտ. և Խորոնկոն, և Շվեդովը, Գերմանովը,

Սալյախովը, Կորնեևը, Դընինը, Դյուդյան, Զիբրովը, Չերնըխը և իրենց

նման դեռ շատ շատ երկերեսնի արարածներ: Այլևս նրանք ինձ չէին

հետաքրքրում ու ինձ համար գոյություն չունեին:

Ռուս աշխարհահռչակ գրող Լեվ Տոլստոյն ասել էր. «Երբ քեզ

դավաճանում են դա նույն է ինչ որ ջարդում են ձեռքերդ: Ներել կարելի

է, բայց գրկել այլևս հնարավոր չէ»: Տասնյակ տարիներ ոչ միայն

«ջարդեցին» իմ ձեռքերն ու ոտքերը, այլև կոխկտրեցին իմ

երազանքները, հույսն ու հավատը: Թեկուզ և բոլորին վաղուց եմ ներել,

բայց ոչ միայն գրկել, նաև տեսնել ու լսել անգամ իրենց այլևս չէի

ցանկանում, մի անտարբերության սառն մշուշ է պատել իմ սիրտը

նրանց հանդեպ:

22 հոկտեմբեր 2014 թ.

- 373 -

Թթի օղին

Մի օր տունս հյուր եկավ իմ զինակիցն ու ընկերս՝ Դավիթը: Միակ

ղարաբաղցին էր, որ հետս ծառայում էր: Ղարաբաղի Մարտունու

շրջանի Ճարտար գյուղից էր, տարիքով էլ մի քիչ ինձանից փոքր,

ավիացիայի շտուրման էր, մայոր:

Ճարտարցիները յուրահատուկ բնավորություն ունեն ու

Արցախում ամենքը գիտե այդ մասին: Իրենք էլ սասունցիների նման մի

քիչ ծուռ են, գիժ բնավորություն ունեն, որը իրենց առանձնահատուկ ու

հմայիչ երանգ է տալիս: Արցախցիները ասում են. «պատառ պել ըն»:

Ճաշի նստեցինք: Տանը Արցախի թթի լավ օղի կար: Հանգիստ

նստած զրուցում էինք: Մի քանի բաժակ օղուց հետո ասացի.

- Դավի՛թ, գիտե՞ս մեր թթի օղու մեջ ինչ հետաքրքիր

հատկություն եմ հայտնաբերել: Նկատել եմ, որ թթի օղին լավ

ախտորոշիչ հատկություն ունի, նույնիսկ բժշկի մոտ պետք էլ չի

գնալու: Մի երկու, երեք բաժակից հետո, որոշ ժամանակ անց, որ

օրգանդ սկսում է ցավով արձագանքել, ուրեմն այդ օրգանդ էլ հիվանդ

է:

Դավիթն իսկույն լուրջ տեսք ընդունեց, խոր մտածեց և ասաց.

- Հա՛ է, դյուզ ըս ասում, տա յիս էլ ում նկատալ: Վեր մի քանի

ստաքան խմում ում՝ կլոխս ավլի ա խըրըբանում...

3 փետրվար 2014 թ.

Հավատարիմ ընկերներս

Երբ գործերս վատացան, լուռ ու կամաց անհետացան ընկերներս,

դարձան անտեսանելի ու անհասանելի: Բայց մնացին երեք

հավատարիմ ընկեր՝ հեռախոսս, որը հիմա ավելի շատ լռում է քան

խոսում ինձ հետ, բայց հավատում եմ, որ մի օր նորից կչարաճիճիանա

ու անվերջ պիտի բլբլացնի ինձ հետ, լավ լուրեր պատմի և ուրախացնի

սիրտս: Ավտոմեքենաս՝ որ միշտ ինձ հետ է, բայց նախկինի պես էլ չի

վազվզում, չի տանում ինձ տարբեր հետաքրքիր տեղեր ու

միջոցառումների: Հոգնած կանգնած է, բայց հույս է տալիս, որ մի օր էլի

կսկսենք մեր խենթ մրցավազքն ու ճամփորդությունները:

- 374 -

Համակարգիչս՝ ով ինձ, ի տարբերություն մյուս երկուսի, շատ է

զբաղեցնում, տանջում ու հոգիս ուտում: Առանց իրար այլևս չենք

կարողանում ապրել: Ես սիրում եմ նրան, խնամք տանում, իսկ ինքը՝

քաշում տանում է ուժերս ու ժամանակս, չխնայելով նաև

առողջությունս, ինչպես իմ բոլոր նախկին ընկերները...

Երեք հավատարիմ ընկերներ մնացին միայն ինձ հետ...

2 մայիս 2014 թ.

Աննման բարեկամս

Մի ազգական ունեմ, համարյա թե միասին էինք մեծացել, երբեք

չէր դադարեցնում զարմացնել ինձ իր արարքներով: Ինձնից երկու

տարով մեծ էր: Մանուկ ժամանակ երբեմն կռվացնում էր ինձ իրենց

բակի տղաների հետ: Չգիտեի ինչ ասել է կռվելը, կարծում էի պիտի

կոխ բռնեինք, մինչև մի անգամ երեխաներից մեկը բռունցքով չզարկեց

ու չկապտացրեց աչքիս տակը: Հուզմունքից լացեցի, չէի սպասում, որ

կարելի էր նման ձևով հարվածել: Հաջորդ կռվում ես հարվածեցի մի

ուրիշ մեկին, որն ինձնից մի երկու տարով մեծ էր, հիմա էլ նա լացեց,

նրա աչքի տակին ես էի կապտուկ դրել: Բարեկամս պարծենում էր

ինձանով:

Երբ մեծացանք, ես սովորում էի ռազմական ուսումնարանում, իսկ

ինքն էլ աշխատում էր գործարանում: Մի օր ծնողներիս հետ,

արձակուրդից հետո, գնացքով ճանապարհում էր ինձ: Իբր ծածուկ,

բռունցքը խոթել էր ձեռիս մեջ, այս ու այն կողմ էր ոլորում ու իբր էլ

ձեռս փող է խոթում: Այդպես ծնողներիս մոտ ուզում էր

տպավորություն ստեղծել, որ օգնում է ինձ՝ ավագի կարգով, որպես

հեռու ճանապարհ մեկնող հարազատ զինվորականի:

Երբ ավարտեցի ու եկա ուսումնարանից, ակտիվ ինձ համար

հարսնացու էր փնտրում, ուզում էր որ իր թեկնածուն իմ հարսը լիներ:

Երբ դա էլ չհաջողվեց ու արդեն Գերմանիա էի մեկնում, ինձ բաց

տեքստով ասաց.

- Գիտես, չէ՞, որ Գերմանիայից ինձ համար պարտավոր ես մեքենա

բերել:

Անկեղծ ասած, նրա այդ պահանջն իրոք մի լավ ապշեցրեց ինձ:

- 375 -

Երբ արձակուրդ էի գալիս, իրենց տուն էլ էի հաճախում: Խիստ

նեղանում էր, որ գալուց հետո իսկույն իրենց տուն չէի գնում՝

տեսակցելու: Աշխատում էի դատարկաձեռն չգնալ, որ հանկարծ

չնեղանա:

Ղարաբաղյան շարժման տարիներին, մի օր եկավ հորս մոտ:

- Իմ հերը,- ասաց,- քեզ ջահել ժամանակ մի որսորդական դանակ

էր նվիրել, հիմա ինձ պետք է, դուք հրացան ունեք՝ կարող եք

պաշտպանվել, բայց մենք ոչինչ չունենք պաշտպանվելու համար,

խառն ժամանակներ են...

Շատ վաղուց աչք ուներ այդ դանակի վրա բայց առիթ չէր գտնում

վերցնելու: Ֆիննական դանակ էր՝ կոթը կխտարի ոտից: Վերջը, հայրս

ստիպված տվեց իրեն, տարավ:

Կռվի տարիներին ինչ որ ազատագրված տարածքներից մի

երկաթե դարպաս բերեց մեր տան համար, հորս խնդրանքով: Հետո

նեղսրտված մի օր ասաց՝ կգամ ու իմ տված դարպասը ետ կտանեմ:

Չգիտեմ մտքին ինչ փչեց, չտարավ:

Կռվից հետո, երբ Սամարայում էի ծառայում, իմ մոտիկ

ընկերներից մեկը, ով ողջ կռվի տարիներին մասնակցել էր կռիվներին,

կնոջ հետ Մոսկվա մեկնեց՝ իր մարտական ընկերների հետ գործ

գտնելու : Չգիտեմ ինչ էին արել այնտեղ, բայց լուրջ խնդիրներ ունեին

ու շուտ պիտի հեռանային այնտեղից: Ընկերս մնալու տեղ չուներ,

կանչեցի մեր տուն: Մի ամսից ավել կնոջ հետ մնացին մեր տանը, երբ

ամեն ինչ խաղաղվեց, ետ վերադարձան Արցախ:

Հետո մենք արձակուրդ եկանք ու ընկերս որոշեց մեր պատվին մի

ոչխար մորթել: Դա անակնկալ էր ինձ համար, երբ իմացա, որ իմ

մերձավոր բարեկամներին էլ է հրավիրել խնջույքի: Բոլորը կային,

բացի իմ վաղեմի բարեկամից: Հետո իմացա, որ խիստ նեղացել էր ինձ

վրա:

Հաջորդ տարին, լսելով որ ընտանիքով էլի արձակուրդի էի եկել,

իր ընկերներով եկավ ու հանդիսավոր նույն աղբյուրի մոտ մի ոչխար էլ

ինքը մորթեց և, իհարկե, մեզ չհրավիրեց: Իբր՝ «դե՛հ տես, ես էլ ինչ տղա

եմ»: Հետո ինձ լուր հասցրեց, որ իմանամ այդ մասին:

Դա միայն ծիծաղ առաջացրեց ինձ մոտ: Իսկ երբ ընտանիքով

մեկնեցի իրենց տուն, նախապես իմանալով, որ պիտի այցելեմ իրենց,

իր երեխաներին վերցրեց և նորից խնջույքի մեկնեց՝ արհամարհելով

մեր տեսակցությունը: Միայն հայրն ու մայրն էին տանը մնացել:

Երկար տարիներ էլ չհաջողվեց ինձ Արցախ մեկնել՝

արտասահմանյան անձնագրի բացակայության պատճառով: Այդպես էլ

- 376 -

չտեսա իմ վաղեմի բարեկամին: Մոտակա ժամանակները միայն

իմացա, որ եկել ու աշխատում էր Ռուսաստանում, Սամարայի մոտ:

Մի անգամ ինձ չզանգեց ու չասաց՝ եկել եմ, աշխատում եմ...

Մի երկու շաբաթ առաջ մի անծանոթ զանգ եկավ հեռախոսիս,

մինչև մոտեցա անջատվեց: Քիչ ուշ նորից զանգեց, վերցրի լսափողը:

Բարեկամս էր, ասաց, որ տուն է մեկնում, արդեն Սամարայում է:

- Իսկ դու Սամարայում չե՞ս,- հարցրեց:

- Չէ,- ասացի,- դեռ Չելյաբինսկում եմ:

- Բա, ես էլ կարծում եմ, թե Սամարայում ես, ուզում էի քեզ

տեսնել:

- Դու ո՞նց ես, գործերդ ո՞նց են:

- Էհ, գործ բան չկա: Եկա, թե փող աշխատեմ ու մի կարգին փող էլ

չտվին:

Հետո իմ գործերից հարցրեց, թեկուզ լավ էլ տեղյակ էր, որ չեմ

աշխատում ու վարկերի մեջ էլ խրված եմ: Հարցրեց իմ որդուց, գիտեր,

որ Սամարայում է աշխատում:

Ու նորից զարմացրեց ինձ.

- Մի բան էի ուզում քեզնից հարցնել: Չե՞ս կարող որդուդ ասել, որ

վարկով մի «պլանշետկա» վերցնի ինձ համար, որ հետս նվեր տանեմ:

Ա՜յ քեզ բան...

- Չէ,- ասացի,- որ հնարավորություն լիներ՝ իր հորը կօգներ: Երկու

տարի է առանձին է ապրում ու ինքն իր գլուխը պահում: Նույնիսկ ես

եմ վատ զգում, որ իրեն չեմ կարողանում օգնել, էլ ու՞ր է, որ իրենից

նման բան խնդրեմ:

- Լա՛վ, հասկանալի է...,- լսեցի բարեկամիս խիստ նեղացած

ձայնն, ու անջատեց հեռախոսը:

Մի երկու օր առաջ եղբորս հետ էի խոսում սկայպով, ասաց՝ մեր

բարեկամն արդեն Ռուսաստանից վերադարձել ու խիստ նեղացած է

քեզնից։

Թումանյանի «Քեռի Խեչանը» հիշեցի: Ասում եմ.

- Իսկ ինչի՞ է նեղացած, ի՞նչ էր ասում:

- Ասում էր՝ գնացել, Սամարա եմ հասել, ոչ տուն են հրավիրել, ոչ

էլ դիմավորել են: Այս թվում ո՞վ է սեղանի կարոտ, գոնե որդուն ասեր,

որ ինձ դիմավորեր, ճամփու դներ:

- Որդիս,- ասացի,- եթե իրեն տեսած լիներ ու ճանաչեր, էլի

կարելի էր նեղանալ: Բա որ որդիս 10 տարեկան տարա իրենց տուն,

ինչի՞ թողեց ու փախավ, չսպասեց իր փոքրիկ բարեկամին տեսնի:

- 377 -

Կինս, որ մինչ այդ լուռ լսում էր, ինքն էլ վրդոված մտավ զրույցի

մեջ:

- Ախր երեխան ո՞նց դիմավորեր, որ վաղ առավոտից մինչ ուշ

գիշեր աշխատանքի է: Ոչ շաբաթ ունի, ոչ կիրակի: Աշխատանքի էլ

հեծանիվով է գնում ու գալիս: Ուզում էր, որ դիմավորեր, գոնե վաղօրոք

ասեր: Այսքան ժամանակ Սամարայում էր ու մի անգամ ձայն չէր

հանել...

Ինչ որ է, մյուս կողմից էլ մտածում եմ, Աստված ինձ շատ է

սիրում, որ նման բարեկամներից հեռու է պահում...

11 նոյեմբեր 2014 թ.

Հոսպիտալի ճաշարանը

2014 թվականի ապրիլի 10-ին զորամասից ինձ հոսպիտալ

ուղարկեցին՝ ստուգման. մինչ թոշակ անցնելը բժշկական

հանձնաժողովը պիտի որոշեր իմ առողջության վիճակը և

գնահատական տար, թե արդյո՞ք պիտանի եմ հետագա ծառայության

համար:

Հոսպիտալում երկրորդ օրը աչքի բժիշկը հայտնաբերեց, որ աջ

աչքիս նյարդերի տեսաթաղանթը պատռված է և հաջորդ օրն ինձ

շտապ, հոսպիտալի մեքենայով Եկատերինբուրգի կենտրոնական

հոսպիտալ տեղափոխեցին, աչքային բաժին՝ վիրահատման:

Բաժնի պետ գնդապետ Սինիցին Իվան Իվանովիչը զննելուց

հետո ասաց, որ միանշանակ պետք է վիրահատել լազերով, թե չէ

հետագայում հնարավոր է կորցնեմ տեսողությունս, եթե տեսացանցը

հանկարծ պոկվի տեղից:

Շատ հետաքրքիր անձնավորություն էր Իվան Իվանովիչը:

Բարձրահասակ, կապուտաչյա, շիկահեր ու բեղերով մի տղամարդ էր,

տարիքով հիսունին մոտ: Իր մասնագիտությանն անչափ սիրահար ու

ամեն մի հիվանդի կարող էր մանրակրկիտ պատմել նրա աչքի

հիվանդության, աչքի կառուցվածքի մասին և նման շատ բաներ, որ

հիվանդը հստակ հասկանա բուժման անհրաժեշտությունը:

Բարդ վիրահատություններ էր անում իր բաժնում: Հաճախ աչքի

տարբեր բարդ վնասվածքներով զինվորականներ էին բերում ու եթե

անհրաժեշտություն կար, միանգամից սկսում էր վիրահատությունը:

- 378 -

Վաղ առավոտից մինչ ուշ գիշեր աշխատանքի տեղն էր, իսկ տուն էր

գնում ու գալիս հեծանիվով: Շատ լավ բաներ կարելի է նրա մասին

պատմել, որպես մարդու և որպես բարձրակարգ մասնագետի, բայց ես

ուրիշ բան եմ ուզում պատմել, որն ավելի շատ իմ մասնագիտության

գծով է:

Կպատմեմ աչքային բաժնի ճաշասենյակի և հիվանդներին

կերակրող մի տարեց կնոջ մասին:

Բաժնի հիվանդների համար ճաշասենյակում ընդամենը երեք

սեղան էր տեղադրված՝ 12 հիվանդների համար, քանի որ այդ բաժնում

այդքան էլ մարդ էր տեղավորվում: Այդտեղ երկու կին էին աշխատում

հերթով, մեկը համեմատաբար ավելի ջահել էր, իսկ մյուսը

բավականին ծեր, երևի թոշակառու էր: Հոսպիտալի ճաշարանից

կերակուրներ էին ստանում, բերում ու տաքացնելուց հետո սեղանին

էին տեղադրում և մեզ ժամանակին հրավիրում ճաշի:

Առաջին օրերից նկատեցի, որ տատիկը միշտ իմ առաջ ամենից

փոքր կտորներներն է դնում: Քանի որ երկար տարիներ աշխատել էի

թիկունքում ու հաճախ էի ստուգում մեր զինվորական ճաշարանների

ճաշի քանակն ու որակը, աչքիցս չէր կարող վրիպել դա: Հետո ավելի

լայնացրի ուշադրությունս և նկատեցի, որ իմ բաժինը ոչ միայն ամենից

փոքրն էր մեր սեղանի վրա, այլ նաև բոլոր սեղանների բաժինների

համեմատ: Իսկ երբ մյուս կինն էր գալիս աշխատանքի, այդպիսի

բաներ չէի նկատում: Եվ այդպես օրեր շարունակ: Հետաքրքիր էր, որ

հետը ոչ վիճել էի, ոչ թարս նայել կամ ինչ որ բանով նեղացրել այդ

տատիկին:

Եթե ափսեում հավի միս էր, անպայման ամենից խղճուկ ու

փոքրիկ թևի կտորը պիտի դներ իմ դեմը, եթե ընթրիքին ձուկ էր,

ամենից չնչին ու խղճուկ պոչի կտորը կամ լողակը, որի հետևում ձկան

միս էլ չէր երևում: Անհարմար էր նկատողություն անելը, տարիքով

շատ էր մեծ: Այդպիսի դեպքերում սովորաբար նուրբ հանաքներ էի

անում, որ մարդ առանց վիրավորվելու զգում էր իր սխալը, բայց դա էլ

տեղին չհամարեցի:

Քանի որ ծոմ պահելու ժամանակ էր, ցուցադրաբար ձեռ չէի

տալիս այդ մսի կամ ձկան կտորներին ու վերջում ետ տանում էի դնում

տեղը: Մի քանի օր շարունակ այդպես անելուց հետո, տեսա որ

ակնարկս տեղ էր հասել՝ այլևս նման բան չէր անում:Մի քանի ամիս

հետո պլանային կարգով նորից պառկեցի այդ բաժնում՝

վիրահատության: Օգոստոս ամսին էր: Երևի տատիկն արդեն ինձ

մոռացել էր ու նորից էլի իր հին խաղն էր սկսել: Միակ իմ ու մնացած

- 379 -

հիվանդների տարբերությունը իմ անդրկովկասյան արտաքին տեսքի

մեջ էր: Եկա այն եզրակացության, որ մեր տեսակի մարդկանց տատին

չի սիրում: Համարյա թե մի ամիս պառկեցի ու ամեն անգամ իր

աշխատանքային օրերին նույն բանն էր անում: Այլևս ակնարկներ չարի

ու այդպես էլ շարունակեց մինչև ինձ դուրս չգրեցին:

Աչքս սնունդի վրա չէր, ուզում էի միայն հասկանալ մարդու

հոգում թաքնված, չարության դրդող պատճառները: Գուցե այդ

չարությունն ավելի խորն է թաքնված գեների կամ ենթագիտակցության

մեջ: Երկար տարիներ ապրելով օտար երկրում, միայն այդ տատիկը

չէր իր վարքով զարմացրել ինձ, այլև շատ այլազգի սպաներ, իրենց

ազգային խտրականություններով, որոնք քիչ անախորժություններ չէին

պատճառել իմ ծառայության ընթացքում:

Իսկ այդ տատիկին միայն մի բան էի ուզում ասել.

- И ты туда же бабушка!

Լավ է, որ հազարավոր նման տատիկների, սպաների կամ

ուղղակի սովորական նմանատիպ մարդկանցից բացի, հանդիպում ես

նաև Իվան Իվանովիչի պես մի մարդու, որն իր բարությամբ ու

մաքրությամբ հերքում և մոռացության է տալիս նրանց բոլոր անարժան

արարքները:

18 հոկտեմբեր 2014 թ.

Եվ այդպես շարունակ...

Այսօր, օգօստոսի 5-ին 2014 թվականի, լրացավ ուղիղ երեսուն

տարին այն օրից, երբ դարձա զինվորական: Երեսուն տարի... Շատ է թե

քիչ՝ չգիտեմ: Երբ հայացք եմ ձգում իմ անցած ուղուն, սկսում եմ

գիտակցել, որ դա իմ կյանքի ամենից թեժ ժամանակահատվածն էր:

Ինչքան բաներ տեսա, ինչքան պատմություններ գլխովս անցան, միայն

Աստված գիտե: Երանի հաջողվեր այդ ամենը հասցնեմ թղթին

հանձնել: Ու հիմա, երբ ամեն ինչ իր տրամաբանական ավարտին է

երևի հասնում և շուտով թոշակի կանցնեմ, նորից ու նորից որոշ

դեպքեր իմ զինվորական կյանքից վերակենդանում են իմ հուշերում:

Ավելի շուտ, դեպքերի շղթա, որը ասես իմ այս երեսուն տարվա համառ

աշխատանքի ու ծառայության գնահատականն է:

- 380 -

Ռազմական ուսումնարանի առաջին երկու տարիներին մեզ մի

երկու-երեք ամսով, աշնանը տանում էին բերքահավաքի: Աշխատում

էինք Լենինգրադի մարզի տարբեր կոլտնտեսությունների դաշտերում՝

կարտոֆիլ, կաղամբ, գազար էինք հավաքում: Մեր ճաշը՝ բեռնատար

ավտոմեքենաներով բերում էին դաշտ, այնտեղ էլ ճաշում էինք, մեր

հրամանատարների ներկայությամբ: Իսկ երեկոյան, երբ վերադառնում

էինք, հաճախ ուշ գիշերով, ճաշարանում մեզ համար ընթրիք էին

թողնում: Բայց մեր սպա հրամանատարներ արդեն տուն էին գնում և

ընթրիքի սովորաբար տանում էին կրտսեր հրամանատարները, որոնք

ևս մեր տարիքի կուրսանտներ էին՝ կրտսեր սերժանտի կամ

սերժանտի զինակոչումով:

Ամենից հետաքրքիրը սկսվում էր ճաշարանում: Մեր խմբի

սեղաններին մի քանի «բաչոկներ» (փոքրիկ կաթսա) էին լինում դրած,

որի մեջ ընդհանուր քանակով եփած ճաշ, մսի կտորներ, ձուկ կամ

կոտլետներ էին լինում՝ ըստ մեր քանակի, իչպես նաև կարագի

կտորներ, շաքար և թեյ: Հենց խումբը մտնում էր ճաշադահլիճ, սոված

գայլերի պես վազում էին այդ բաչոկների մոտ, ափսեները ձեռներին և

ով որքան կարող է միս, ձուկ, կոտլետ էին թռցնում իրենց համար ու

հետ էլ չէին նայում՝ բոլորին հերիքեց, թե չէ: Դա կատարվում էր խիստ

աղմկոտ, գոռգոռոցներով, իրար ձեռից թռցնելով: Ամեն մեկը իր

պատառաքաղն էր խոթում բաչոկի մեջ, որ մնացածից շուտ մի բան

հափշտակի: Նույնն էլ ճաշի, կարագի ու շաքարի հետ էր կատարվում:

Շատ նողկալի երևույթ էր...

Հեռվում կանգնած, լուռ նայում էի այդ ամենին ու դա միշտ մեր

գյուղի, մեր հարևան Համբարձում քեռու բակն էր հիշեցնում: Մանուկ

ժամանակ մեծ հետաքրքրությամբ նայում էի, թե ինչպես էին

կերակրում իրենց խոզի գոջիներին: Երբ թեշտի մեջ «լակ» էին լցնում,

ալյուրի ու ջրի խառնուրդ, խոզի ճտերը գոռգոռոցով, բղավոցով, իրենց

մռութներով իրար հրելով՝ ամեն մեկը ջանում էր մռութը խրել թեշտի

մեջ, որ լակի ու սոված չմնա:

Երբ ճաշարանում ընթրիքը «կիսում» էին, և այդ ամենը

ավարտվում էր, այնտեղ էլ անելու բան չունեի, քաղցած գնում էի մեր

կազարման, քանի որ բաչոկները լրիվ դատարկ էին մնում: Ես էլ էի

ուզում մի բան ուտել, բայց հպարտությունս չէր թողնում իջնել իրենց

մակարդակին: Իսկ երբ երեկոյան սոված անկողին էի մտնում, միշտ

չինական ասացվածքն էի հիշում. «... իսկ ընթրիքդ տուր թշնամուդ» ու

զարմանում էի՝ «ի՜նչ հիմարություն է»: Հիմա եմ միայն հասկանում, որ

իմ տարիքում, ուշ գիշերվա ընթրիքը այնքան էլ օգտակար չի, բայց այն

- 381 -

տարիներին, մեր երիտասարդ՝ 17-18 տարեկան պատանու աճող

օրգանիզմը միշտ սնունդի կարիգ ուներ ու մարսողության հետ էլ ոչ մի

խնդիր չունեինք:

Հետո, մի տեղ կարդացի, որ հին դարերում, երբ զորավարը

իր զորքը կռվի էր տանում ու երբ խիստ ծարաված մի աղբյուրի,

առվակի կամ գետակի էին հասնում, նա ուշադիր դիտում էր, թե ոնց են

պահում իրենց՝ իր զինվորները: Նրանք, ովքեր անհամբեր, իրար

բոթելով ջուրն էին նետվում, զորավարը դրանց վրա հույսեր չէր

կապում ու հետ էր ուղարկում՝ տանելով միայն իր հետ համբերատար

ու զուսպ զինվորներին: Ու այդ պատմությունը ընթրիքի այդ պահերին

ոգևորում էր ու հետո էլ մխիթարում էր իմ քաղցը:

Բայց հետաքրքիր էր նաև, որ ամեն անգամ գնում էի էլի ընթրիքի,

գիտակցելով, որ միևնույն է ինձ էլի ոչինչ չի հասնի: Գնում էի մի

հույսով. «Հետաքրքիր է գոնը մեկը հետ կշրջվի ու կասի՝ սպասե՛ք, իրեն

չի հերիքել, իսկ մենք ավել ենք վերցրել: Կամ՝ բայց ինքը սոված գնաց,

մեր պատճառով»: Չէ՛, հա: Այդպես էլ չտեսա:

Հետո, ավելի բարձր կուրսերում, մեր կուրսանտները սկսեցին

գիտակցել, որ դա ճիշտ չէ ու ամեն մի կտոր ուտելիքը իր տերն ունի՝

ամենին էլ բաժին պիտի հասնի: Մյուս կողմից էլ՝ ավագ կուրսերում,

մեզ բերքահավաքի չէին էլ տանում:

Դժվար թե պատմեի այս պատմությունը երբևե, եթե չլիներ մի

բայց... Բայց դրանով չավարտվեց այդ տգեղ երևույթը:

Սպայական կոչում ստանալուց հետո ծառայեցի տարբեր

զորամասերում, տարբեր տեղանքներում ու նորից ականատես եղա

նմանատիպ երևույթների: Երբ որոշ սպաներ՝ վերադասներից, նույն

կերպ իրար մեջ պաշտոններ, շքանշաններ, պարգևադրամներ էին

բաժանում, ընդ որում բոլորովին անարդար: Երբեք չէի խառնվում,

գտնում էի, լավ է լուռ զբաղվել սեփական պարտականություններով,

նորից ու նորից վերհիշելով ռազմական ուսումնարանի՝ դաշտերից

եկած մեր ուշացած ընթրիքները...

Այս անցած երեսուն տարիների ոչ մի բանից չեմ ափսոսում, բացի

մեկից, որ այդպես էլ իմ ծառայության տարիներին չհանդիպեցի մի

հրամանատարի, ինչպիսինը իմ կարդացած պատմվածքի զորավարն

էր՝ լուռ կանգնած և ուշադիր հետևող իր ջուր խմող զինվորներին:

5 հուլիս 2014 թ.

- 382 -

- 383 -

Երազիս թիթեռնիկը

Փոքրիկ աղջիկս ծնվելուց հետո քունս խանգարված էր: Չգիտեմ

ավելորդ պատասխանատվությունի՞ց էր, քանի որ գիշերները բազմիցս

ծածկում էի իրեն որ չմրսի, թե՞ քնի ռեժիմս էր խախտվել:

Քանի որ գիշերները մի քանի անգամ քուն էի մտնում ու նորից

զարթնում, հատում էի քնի և արթունության սահմանը: Դա սովորական

սահման չէ, կիսաքուն-կիսարթուն վիճակը շատ գաղտնիքներ ունի իր

մեջ պահված, որը առայսօր ինձ համար դեռ մնում է հանելուկ:

Մի օր, հենց այդ վիճակում էի, նոր-նոր քուն էի մտնում, երբ ինձ

հաճախեց երզիս մեջ մի փոքրիկ ու սիրունիկ թիթեռնիկ: Այնքան

ուրախ էր թռվռում մոտս, այնպիսի պտույտներ էր գործում, ասես հետս

չարաճճի խաղում էր ու ես հմայված տարված էի իրենով: Մեկել

թիթեռնիկը մի պտույտ էլ գործեց ու կտրուկ ներքև թռավ, ոտներիս

մոտ: Ինչ որ, ինձանից ակամա, ռեֆլեքսային շարժումով, ոտով խփեցի

թիթեռնիկին: Ու հենց այդ պահին լսեցի աղջկաս ճիչը. «Հայրի՜կ»,-

երկու տարեկան աղջիկս վախից, քնից վեր է թռնում ու ինձ էլ

արթնացնում, ու ձայնը այնքան դժգոհ հնչեց ասես աղջնակիս էի

հարվածել:

Դրանից հետո նման երևույթներ հաճախ էին կրկնվում:

Ո՞վ գիտե, մեր քուն մտնելուց հետո մեր հոգիները ինչ

վերափոխությունների և օրենքների են ենթարկվում...

10.02.2014 թ.

Սիրո՞վ՝ թե հերթո՞վ

Երեկ, նստած էի համակարգիչի մոտ ու զբաղված իմ գործերով:

Մոտեցավ երեք տարեկան աղջիկս ու ստիպում էր, որ ես ելնեի

համակարգիչի մոտից՝ ուզում խաղալ ու մուլտֆիլմ նայել:

Հեռուստացույցից արդեն ձանձրացել էր: Ասացի զբաղված եմ,

- 384 -

որ չխանգարի: Սկսեց նվնվալ ու լացել: Ստիպված նստեցրի ծնկներիս

ու հարցրի.

- Ինձ սիրու՞մ ես:

- Շա՜տ, շա՜տ եմ սիրում,- ծոր տվեց փոքրիկը, սրբելով

արցունքները:

- Դեհ, ուրեմն ինձ լսիր,- փորձեցի բացատրել,- եթե մեկը մյուսին

սիրում է, հապա մենակ իր մասին չպիտի մտածի: Ում սիրում են,

չպիտի նրան խանգարեն, հասկացա՞ր:

- Չէ, չէ, դու՛ ինձ լսիր, հայրիկ,- լուրջ տեսք ընդունեց աղջիկս,-

մարդկանց մոտ ամեն ինչ պիտի լինի հերթով: Դու խաղացել ես, հիմա

էլ հերթը իմն է, ելի՛ր:

Այսքան համոզիչ զրուցից հետո, մի քաղցր համբուրեցի ու տեղս

զիջեցի իրեն:

Հիմա էլ մտածում եմ իր խոսքերի վրա, եթե ժամանակակից

աշխարհում սիրով հարց չի լուծվում, գոնե հերթով իրար զիջող լինեն,

այլ ոչ թե կռվով ու բռի ուժով:

19.03.2014 թ.

Ձկնորս բալիկս

Ես ու աղջիկս դուրս էինք եկել զբոսանքի: Բակում իր տարիքի մի

աղջկա հետ սկսեց խաղալ: Նստել էին մի բարձրիկ տախտակի վրա,

ամեն մեկը մի ճիպոտ ձեռին, ձիգ մեկնած, իբր ձուկ են որսում:

Նկատեցի, որ տախտակը թաց էր, հալված ձյունից: Ասացի որ շուտ

ելնեն, տակները կթրջվի: Փոքրիկները ասածներիս ուշադրություն

չդարձնելով, շարունակում էին իրենց խաղը: Սկսեցի բարկանալ ու

բարձր ձայնով կարգադրել, որ տեղներից վեր ելնեն: Աղջիկս մատը

դրեց շուրթերին, լուրջ տեսքով ու ցածրաձայն ասաց.

- Սու՛ս հայրիկ, ի՞նչ ես ձայնդ բարձրացնում, մի՛ գոռա, մեր

ձկներին կվախեցնես:

Դե արի ու սրանց գլուխ դիր:

18.03.2014 թ.

- 385 -

Հայրիկ՝ խանութից

Բակում դեռ ձյունը չէր հալել: Աղջկաս հետ խաղում էի դրսում, մի

պահ հայացքս շեղեցի ու աղջիկս սառույցի մի մեծ կտոր նետեց կրծքիս.

- Վա՜յ, էդ ի՞նչ ես անում, կսպանես ինձ, առանց հայրիկ կմնաս,-

ասացի իրեն:

- Չե՛մ մնա,- զվարճացավ փոքրիկ չարաճիճին,- մի նոր հայրիկ

կգնեմ ինձ համար խանութից:

19.03.2014 թ.

Բանկոմատը

Երկու տարեկան էր դեռ փոքրիկ Օֆելյաս: «Բուրատինոյի

արկածներ» մանկական ֆիլմն էր նայում: Հասել էր այն պահը, երբ

Բուրատինոն ուզում էր թատրոնի տոմս գնել, բայց փող չուներ.

- Իսկ որտեղի՞ց են պեսոն վերցնում,- հարցնում էր

Բուրատինոն:

- Հաստ դրամապանակներից,- պատասխանում էր

տոմսավաճառուհին:

- Չէ՛,- միջամտավ փոքրիկս,- բանկոմատի՜ց, բանկոմատի՜ց:

Գիտեր որ պեսոն փող է:

20.03.2014 թ.

Ես էլ եմ աղջիկ

Ես ու փոքրիկս զբոսնում էինք հարևան բակում, որտեղ մի

փոքրիկ, չորս տեղանոց կարուսել կար մեխանիկական, ծնողները

ձեռքով էին պտտեցնում: Կարուսելի վրա նստած էին երեք աղջիկիներ,

երևի ութ- իննը տարեկան լինեին: Երեք տարեկան աղջիկս ուրախ

վազեց և զբաղեցրեց ազատ տեղը: Աղջիկներին դա դուր չեկավ,

անբարեհամբույր ու մեծամիտ հայացք նետեցին փոքրիկին ու իրար

նայեցին:

- 386 -

Փոքրիկս իսկույ նկատեց խորթ հայացքները.

-Իմիձայլոց, ես էլ եմ ախծիկ, հը՛մ,- հպարտ ուղղեց մեջքը,

ձեռքերը ծալեց կրծքին և դժգոհ ծռեց հայացքն ու մռութիկը:

17.03.2014 թ.

Տեսնենք էլի է ընկնում

Փոքրիկս, ծնված օրից արդեն երեք տարուց ավել է, դեռ մի

կոնֆետի կամ շոկոլոդի համ չի առել, քանի որ ալերգիա ուներ:

Ծնունդից մի ամիս հետո մաշկը սկսեց կարմրել, կոշտանալ,

բժիշկները ախտորոշեցին որպես «ատոպիկ դերմատիտ»:

Բուժումներից հետո, համարյա թե անցավ: Բայց ձմեռային օրերին էլի

որոշ չափով դուրս է տալիս: Դրա համար խիստ դիետայով էինք

պահում:

Երեկ, երեկոյան թեյ էի խմում շոկոլադի կոնֆետով: Մոտս նստած

ուշադիր մեկ ինձ էր նայում, մեկ կոնֆետին: Մեկ էլ մի փոքրիկ

շոկոլադի փշրանք ընկավ սեղանին: Տեսա որ շատ էր նայում այդ

փշրանքին, տվեցի որ փորձի: Առաջին անգամ էր փորձում: Դուրը

եկավ: Քիչ հետո մի փշրանք էլ ընկավ սեղանին: Էլի տվեցի իրեն: Ավելի

մեծ ուրախությամբ փշրանքը դրեց բերանը: Շարունակում էի թեյ խմել:

Փոքրիկս երկար սպասելուց հետո ասաց.

Պապա, կծիր, տեսնենք էլի է՞ ընկնում:

29.03.2014 թ.

Շուտ գնա տուն

Երեկ զանգում էի Սամարա, զոքանչիս տուն: Հեռախոսը վերցրեց

երեք տարեկան աղջիկս, գնացել են տատիկին տեսակցության:

Հարցնում էր.

-Պապա, արդեն տանն ե՞ս:

-Չէ, փոքրիս,- ասացի,- դեռ հիվանդանոցում եմ:

-Շուտ գնա տուն,- ասաց, - քանի դեռ բժիշկները քեզ ոչ մի վատ

- 387 -

բան չեն արել:

-Մի վախանա, այստեղ բարի բժիշկներ են,- հանգստացրի

փոքրիկիս:

Հետաքրքիրը նա է, որ այդ թեմայով ոչ ոք մոտը չէր էլ անգամ

ակնարկել:

20.04.2014 թ.

Բալերինա տատին

Փոքրիկս դեռ տատի մոտ հյուր էր: Յոթանասունհինգ տարեկան

զոքանչս շորերը հագել էր ու ատամնաբույժի մոտ պիտի գնար:

Տեսնելով տատիկին կերպարափոխված, բացականչեց.

- Վայ տատի, ինչքա՜ն ես սիրունացել, ինչքա՜ն ես

սիրունացել, ոնց որ բալերինա լինես:

1.05.2014 թ.

Երեխաների տոնը

Այսօր փոքրիկիս հետ զբոսայգի գնացինք: Շատրվանի մոտ

խաղում էր, երբ հանկարծ ջուրը կտրեցին: Փոքրիկս.

- Պապա՜, պապա՜, շատրվանի Ինտերնետը անջատեցին:

Հետո տուն եկանք, հեռուստացույցով ինչ որ մանկական համերգ էին

Մոսկվայից ցույց տալիս: Համերգը դրսում էր: Մեկել բազմաթիվ

փայլուն թերթիկներ թափեցին:

- Հետաքրքիր է, որտեղի՞ց են թափում,- ասացի:

Փոքրիկս թե.

- Արկղներից են հանում:

Ասացի.

- Չէ՛, ինչ որ մեկն է վերևից թափում:

Փոքրիկս.

- Պապա, երևի Պուտինն է թափում:

1.06.2014 թ.

- 388 -

Փերին ու ջադուն

Նոր էի վերադարձել հիվանդանոցից: Երկու շաբաթվա

բացակայությունից հետո փոքրիկ աղջիկս շատ էր ինձ կարոտել,

ինձանից չէր պոկվում: Անընդհատ հարցեր էր տալիս, քսմսվում,

ուզում էր շոյեմ, գուրգուրեմ, խաղամ հետը՝ երկու շաբաթվա կարոտն

էր ուզում միանգամից առնել:

Շատ էի հոգնած, ձանձրացած հիվանդանոցի առօրյայից, բայց

փոքրիկիս տեսնելուց հետո հոգնածությունս հօդս ցնդեց: Ճաշից հետո,

ինչպես սովորաբար, դուրս եկանք զբոսանքի: Փոքրիկս իր

սովուրության համաձայն սկսեց իր ողջույնները հղել շրջապատին.

- Բարի օր, արև՜, բարի օր, ծաղիկնե՜ր, բարի օր, թիթեռնիկնե՜ր,

բարի օր, մեքենանե՜ր ...,- և այդպես շարունակ բարևում էր ուրախ

տրամադրությամբ այն ամենին, ինչ աչքին էր ընկնում, անկախ

տեսածի շնչավոր կամ անշունչ էությունից: Տրամադրությունը շատ

բարձր էր. վերջապես նորից իր հայրիկի հետ զբոսանքի է դուրս եկել:

Մեր քայլերն ուղղեցինք հարևան բակը, որտեղ միշտ սիրում է

խաղալ: Այդ բակում մի տարի էլ չկա, ինչ մանուկների համար հատուկ

զվարճանքների կառույցներ էին պատրաստել: Այդտեղ տարբեր

բակերից հաճախ են հավաքվում փոքրիկ երեխաներ, որի համար էլ

սիրում էր այդ բակը հաճախել:

Երբ մոտենում էինք այդ բակին, հեռվից մանուկների աշխույժ

աղմուկ լսվեց։ Նկատեցի, որ ինչ-որ մասնավոր միջոցառում է, և

փորձեցի փոքրիկիս հեռու տանել, համոզել՝ հարևան բակը գնալու,

բայց աղջիկս նկատելով աշխույժ մանուկներին, բացարձակապես չէր

ուզում ճանապարհը փոխել: Ստիպված տարա այդ բակը:

Բակի ձախ մասում մի մեծ սեղան կար, որտեղ մի քանի ջահել

մայրեր տոնական սեղան էին բացել՝ հրուշակեղենով: Կողքի

գույնզգույն ներկված մետաղե ցանկապատը զարդարված էր

փուչիկներով, ինչպես նաև մի երկարաձիգ թղթե ժապավենի վրա

գրված էր. «Շնորհավոր ծննդյան օրդ»: Ծանոթ դեմքեր էին, ծանոթ

մայրեր, որոնց երեխաների հետ իմ աղջիկը հաճախ համերաշխ

խաղում էր, փոխանակում էին խաղալիքները, միասին զվարճանում:

Տեսնելով, որ իրենք նեղ շրջանակով ծնունդ են նշում, փոքրիկիս

ստիպված ասացի.

- Իրենց չմոտենաս, մոտս խաղա:

- Ինչո՞ւ, հայրիկ,- զարմացած հարցրեց երեք ու կես տարեկան

աղջիկս:

- 389 -

- Բալիկս, դա իրենց տոնն է, մերը չի,- փորձեցի բացատրել,- եթե

իրենք ուզենան, քեզ կհրավիրեն:

Բակի աջ կողմում, ստվերում նստարանին մի ծեր մարդ էր

նստած:

- Կարելի՞ է ձեզ մոտ նստեմ,- հարցրի:

- Ինչու՞ չի կարելի, խնդրեմ, նստիր:

Աղջիկս մոտս խաղում էր, երբ մի տարեց կին էլ մոտեցավ ու ինձ

պես հարցրեց՝ կարո՞ղ է մեզ մոտ նստել: Ձախ քաշվեցի, դեպի ծերուկը

և տեղ տվեցի տարեց կնոջը:

Ուրախ տոնավորների խմբին շուտով մոտեցավ մի ջահել օրիորդ,

վարդագույն ու կարճ շրջազգեստով, մեջքին թեթև թևեր կպցրած:

- Հայրի՜կ, հայրի՜կ, նայի՛ր,- կանչեց աղջիկս,- փերի՜, փերի՜ է

եկել:

Շուտով երաժշտություն միացրեցին, և մանուկները սկսեցին

թռչկոտել փերու շուրջը: Փերին ինչ որ ուրախ խաղ էր խաղում

մանուկների հետ: Աղջիկս մոտեցավ ու տխուր նայեց ինձ.

- Հայրիկ, բա ինչու՞ ինձ էլ չեն հրավիրում: Ես էլ եմ ուզում խաղալ

իրենց հետ, այնտեղ այնքա՜ն ուրախ է: Նայիր հայրիկ, ի՜նչ սիրուն

փերի է:

- Հա, սիրուն է,- ասացի,- բայց դեռ պետք չէ մոտենաս իրենց,

մոտս խաղա:

- Հայրի՜կ,- տխուր հառաչեց փոքրիկը:

- Իսկ ինչու՞ չի կարելի,- զարմացավ մոտս նստած տարեց կինը,-

այ իմ թոռնիկն էլ է իրենց հետ խաղում: Արի, բալիկս, արի տանեմ

իրենց մոտ:

- Կարծում եմ չարժե, մայրիկ,- ասացի,- գուցե՞ չեն ուզում:

- Չէ հա՛,- սաստեց տարեց կինը, բրնեց աղջկաս թևից ու տարավ

մանուկների մոտ, նստարանին նստեցրեց: Փերին երեխաների առաջ

կանգնած իր հերթական խաղն էր խաղում: Մանուկներին ինչ-որ նոր

անուններ էր տալիս:

- Ա՜յ, սա էլ մեր Վատրուշկան է,- ձեռը դրեց փոքրիկիս ուսին:

Մանուկներն ուրախ հռհռացին:

- Ես Վատրուշկա չեմ,- բարկացավ աղջիկս,- ես Օֆելյան եմ,

անունս Օֆելյա՜ է:

- Լա՛վ, լա՛վ սա էլ մեր Օֆելյան է,- և շարունակեց իր խաղը,

նորանոր անուններ էր տալիս մանուկներին, որոնք ուրախ հրճվում

էին:

- 390 -

Հետո փերին շուրջպար սկսեց, հրավիրելով մանուկների

ծնողներին իր մոտ, որ միասին մի մեծ շրջանակ կազմեն: Բոլորի

ծնողները մոտեցան ու բռնեցին իրար ձեռքերից: Փոքրիկս հուզվեց:

- Հայրի՜կ, հայրի՜կ դու էլ արի մեզ մոտ: Արի՜, արի՜...

Անհարմար դրություն էր, մեկ էլ երեխաների մայրերը խնդրեցին

ինձ մոտենալ: Ստիպված մոտեցա: Փոքրիկս բաց թողեց փերու ձեռից և

ինձ ստիպեց բռնել նրա ու իր ձեռքը և միասին շարունակեցինք

շուրջպարը:

Քիչ հետո ասաց.

- Հայրիկ, հերիք է պարես, հոգնել ես, գնա նստիր, հանգստացիր:

Ջահել մայրերն ուրախ ծիծաղեցին: Մայրերից մեկը չէր

մասնակցում, մուգ ակնոցներով, մեծամիտ պահվածքով, հեռու

կանգնած, նայում էր: Ինչ-որ մեծահարուստի կին էր, ով մի մեծ սև ջիպ

էր քշում: Իրենց փոքրիկն էլ անչափ ժլատն է: Բոլորից խաղալիքներ էր

վերցնում ու երբեք թույլ չէր տալիս, որ ուրիշ երեխաներ կպնեին իր

խաղալիքներին, անընդհատ ճչում էր:

Գնացի, նորից նստեցի ծերունու ու տարեց կնոջ մոտ:

Ուրախությունը շարունակվում էր: Զվարթ պարում էին մանուկները,

որոնց մեջ ամենից աշխույժը իմ աղջիկն էր: Բոլորից ավելի էր աչքի

ընկնում իր ուրախ պահվացքով ու ակտիվ մասնակցությամբ:

Փերին բոլոր մանուկներին բարակ երկարավուն տարբեր

գույների փուչիկներ տվեց և շարունակում էին պարել ու տարբեր

խաղեր խաղալ փուչիկներով: Հետո այդ փուչիկներից, մանուկների

համար սկսեց տարբեր կենդանիներ պատրաստել՝ ոլորելով

փուչիկները:

Աղջիկս իր երկնագույն փուչիկը մեկնեց փերուն:

- Փերի մորքուր, փերի մորքուր, ինձ համար էլ մի ձի

պատրաստիր: Փերին ձեռքերի ճարպիկ շարժումներով, ոլորելով

երկարավուն ու բարակ փուչիկը, ձիաձև մի ֆիգուրա մեկնեց

փոքրիկիս:

- Հայրի՜կ, նայի՜ր, ես էլ ձի ունեմ,- մեկնեց իր «ձին» իմ

ուղղությամբ ու նորից շարունակեց իր խաղն ուրախ խմբում:

Հետո փերին նստեց բացած մեծ սեղանի մոտ՝ նստարանին, ինչ-

որ ներկեր հանեց և սկսեց ներկել փոքրիկների քթիկն ու մռութիկները՝

տարբեր կենդանիների կերպարներ տալով մանուկներին: Քիչ հեռվում

էլ իմ փոքրիկն էր կանգնած ու հետաքրքրությամբ նայում էր, թե

ինչպես է հեքիաթային փերին իր կախարդական վրձինով

մանուկներից կատու, սկյուռ, արջուկ, նապաստակներ պատրաստում:

- 391 -

Կանգնած, նայում էի նստարանի մոտից, որտեղ նստած էր

տարեց կինը: Ծեր պապիկն արդեն գնացել էր: Մեկ էլ խմբից պոկվեց

մայրերից մեկը, նույն կինը, որ չէր մասնակցում զվարճություններին, և

չարացած, մռայլ դեմքով դիմեց ինձ:

- Ի միջայլոց, մենք բոլորս փող ենք հավաքել ու մուծել: Այդ

փուչիկներին էլ, ներկերին էլ փող է տված: Ձեր երեխան տարեք

այստեղից:

Մի պահ քարացա. անսպասելի այդ քայն ինձ հանեց ինձ հունից:

Մի քանի հազար տարվա մարդկության քաղաքակրթության,

բարոյականության ու էթիկայի նորմերը մի վարկյանում կայծակնորեն

եկան և անցան իմ ուղեղով: Տերյանի խոսքերը հիշեցի. «Մի´ խառնեք

մեզ ձեր վայրի, արջի ցեղերին»...

- Ինչքա՞ն եք մուծել: Եկեք ձեզ էլ ես մուծեմ, ինչքան պետք է:

- Մեզ ոչինչ պետք չէ, միայն ձեր երեխան մի կողմ տարեք:

Բարկությունս մի կերպ զսպեցի, չուզեցի փչացնել այս զրույցից

անտեղյակ մայրերի ու իրենց մանուկների տոնը:

- Լսիր, տիկի՛ն: Իմ երեխան միշտ այստեղ խաղացել է ու

խաղալու է, ուրիշ ոչ մի տեղ էլ չի գնալու: Իսկ եթե ինչ-որ բան ձեր

դուրը չի գալիս, կարող եք դուք գնալ՝ ձեր երեխայի հետ միասին:

Այստեղ հանրային վայր է, իսկ եթե չեք ուզում, որ ձեր տոնին

կողմնակի երեխաներ մասնակցեն, այդ դեպքում կան հատուկ վարձով

վայրեր, որտեղ ձեր նեղ շրջանակով կարող եք վարձել և նշել ձեր

տոնը:

Կատաղած ջադուի պես շրջվեց և չքվեց իմ տեսադաշտից:

- Հայրի՜կ, հայրի՜կ, բա ու՞ր է փերին, փերին չկա,- հեռվից կանչեց

փոքրիկս: Արդեն նստած էր մենակ՝ ավազաթմբի մոտ ու խաղում էր իր

խաղալիքներով: Նայեցի, իրոք փերին չկար, գնացել էր...

* * *

Նստեցի տարեց կնոջ մոտ, դեռ բարկությունս չէր անցել:

- Ամեն ինչ լսեցի,- ասաց ծեր կինը,- ու չի էլ ամաչում։ Ասա էդ

փուչիկի գինը ի՞նչ է: Մեր հարևաներից է, ամուսինը շատ բարի ու լավ

մարդ է, անունը Սլավա է: Նա Սլավայի երկրորդ կինն է, շատ չար է, մի

երկու տարի հետներս բարև չէր տալիս: Չէ՛, առաջին կինը շատ էր

բարի, լավն էր, ժպտերես: Ինչո՞ւ Սլավան իրեն թողեց, չգիտեմ...

3.07.2014 թ.

- 392 -

Սերը

Նոր, երեք տարեկան պստիկս ասաց.

- Ով ամուսնանում է, անպայման պիտի համբուրվեն:

Քիչ մնաց աթոռից ընկնեի: Ասում եմ.

- Իսկ առանց դրան չի ստացվի՞:

Ասաց.

- Չէ՛, դա պարտադիր պետք է:

- Ինչու՞,- հարցրի:

- Որովհետև դա սեր է...

Դեհ արի սրանց գլուխ դիր:

12.07.2014 թ.

Մակիյաժը

Փոքրիկս նոր ասում էր.

-Ուզում եմ մակիյաժ անեմ:

Մոտս նստեցրի, ասացի.

- Բեր ես անեմ,- ու սկսեցի մեղմ դենքը շոյել:

-Այդ ի՞նչ էս է անում,-ջղայնացավ,- դու՛, իմ դեմքն ես շոյում:

-Իսկ մակիյաժը ո՞նց են անում,- հարցրի:

- Մակիյաժը,-ասաց լուրջ տեսքով,- երբ շուրթերն ու դեմքը,

աչքերը

ներկում են...

Վերջապես մակիյաժն էլ իմացա ինչ է:

24.07.2014 թ.

Նարդի

Այսօր նարդի էի խաղում փոքրիկիս հետ: Երկար խաղալուց հետո

հարցրեց.

- Պապա, մենք արդեն հոգնե՞լ ենք...

25.07.2014 թ.

- 393 -

Գիշերային հեքիաթ

Արդեն ուշ էր, փոքրիկիս քնելու ժամանակն էր: Երբ անկողին

պառեկցրի ու «բարի գիշեր» ասացի, փոքրիկ աղջիկս հուզվեց.

- Հայրիկ, մնա մոտս:

Գործեր ունեի, պիտի զբաղվեի, փորձեցի համոզել փոքրիկիս, որ

այդ գիշեր քնի առանց իմ ներկայության, բայց աղջիկս համառ էր:

- Չէ՛, հայրիկ մի՛ գնա, մնա մոտս, հեքիաթ պատմիր:

Քանի որ վաղուց մոռացել էի բոլոր իմ մանկուց լսած հեքիաթները,

որոշեցի ինչպես միշտ, հեռախոսս միացնել ու համացանցից մի

հեքիաթ միացնել, որ լսի ու քնի: Երբ տեսավ հեռախոսը ձեռքիս՝

նեղացած ասաց.

- Չէ՛, հայրիկ, հեռախոսի հեքիաթը չեմ ուզում, դու պատմիր:

Ստիպված պառկեցի փոքրիկիս մոտ ու որոշեցի մի հեքիաթ

հորինել ու պատմել: Բայց ոչինչ չստացվեց հորինել և քանի որ ինձ

միայն մանկուց կյանքն էր հեքիաթներ պատմել, ես էլ որոշեցի կյանքից

մի բան պատմել փոքրիկիս: Ու պատմել այնպես, որ իր համար

հասկանալի լինի ու շատ հարցեր չտա, որպեսզի շուտ քնի և ես էլ

զբաղվեմ իմ գործերով:

- Դե՛հ, պատմիր հեքիաթը հայրիկ, սպասում եմ:

- Լավ հիմա քեզ մի հեքիաթ կպատմեմ, իսկ դու ինձ հարցեր չես

տա, չես խոսի, ուշադիր կլսես ու քնես:

Փոքրիկս լուռ գլխով արեց, ամուր գրկեց իր փոքրիկ արջուկին,

որի ձեռին մի փոքրիկ արևածաղիկ կար ու որին «Ծաղկով արջուկ» էր

անվանում և լարեց ուշադրությունը:

- Լինում է չի լինում մի հարուստ մարդ,- այսպես սկսեցի հեքիաթս,

ինչպես սովորաբար հեքիաթներն են սկսում,- այնքան էր հարուստ, որ

կարող էր անգամ մի փոքրիկ երկիր գնել...

- Հայրիկ, իսկ որտեղից են մարդիկ հարստությունը վերցնում,-

ընդհատեց փոքրիկս:

Քանի որ հարցը բարդ էր ու երկար պիտի բացատրեի և բացի

դրանից ինձ էլ դեռ շատ բաներ անհասկանալի էին այդ հարցում,

ընդհամենը ասացի.

- Դու խոստացել էիր լռել ու միայն լսել ու ոչ մի հարց չտալ,- և

շարունակեցի «հեքիաթս»,- այդ մարդը շա՜տ-շա՜տ էր հարուստ: Բայց

այդ հարստությունից ինքը իրեն երջանիկ չէր զգում...

- Ինչու՞ հայրիկ,- նորից ընդհատեց հետաքրքրասեր աղջիկս:

- 394 -

- Որովհետև մարդ չի կարող երջանիկ լինել, երբ իրեն

շրջապատում են բազմաթիվ դժբախտ մարդիկ: Մի օր սկսեց նկատել,

որ իր երկրում մարդիկ վատ են ապրում, շատ են աղքատ. սոված էին,

ապրում էին խղճուկ տնակներում, որոնց տանիքներից ջուր էր

թափվում անձրևի ժամանակ, մանուկները մրսում ու միշտ հիվանդ

էին: Ծնողները փող չունեին բժիշկներին վաճարելու, որ բուժեին իրենց

երեխաներին: Իրենք էլ էին միշտ հիվանդ ու քանի որ միշտ էլ քաղցած

էին, ուժ չէին կարողանում հավաքել որ առողջանան:

- Իսկ ինչու՞ փող չունեն հայրիկ,- նորից հարցրեց փոքրիկս:

- Որովհետև գործ չունեին: Փողը տալիս են մարդկանց արած

գործի կամ վաճառած ապրանքի, մթերքների համար:

Լա՛վ, արի շարունակենք մեր հեքիաթը: Տեսնելով որ մարդիկ

օգնության կարիք ունեն, հարուստ մարդը սկսեց բոլորին օգնել:

Գործարաններ էր կառուցում, որ մարդիկ աշխատեն ու փող

ստանան, մանկապարտեզներ էր կառուցում, որ փոքրիկ երեխաները

հաճախեն ու խաղան իրենց նման փոքրիկների հետ, դպրոցներ էր

կառուցում, որ երեխաները դպրոց հաճախեն՝ կարդալ ու գրել

սովորելու համար, որպեսզի հետագայում խելոք մասնագետներ

դառնան: Հիվանդանոցներ էր կառուցում, որպեսզի հիվանդները լավ

պայմաններում բուժվեն: Իսկ ով ընդունակ չէր աշխատելու

առողջության պատճառով, փող էր տալիս, որ բուժվեն, ապրեն: Ուզում

էր, որ բոլորը երջանիկ լինեին:

Հետո սկսեց եկեղեցիներ կառուցել, վերենորոգել...

- Եկեղեցիները ինչի՞ համար են հայրիկ,- նորից ընդհատեց

փոքրիկս:

- Որպեսզի մարդիկ առանձնանան ու խոսեն իրենց սեփական

խղճի հետ:

Դժվար թե հասկացավ փոքրիկս, թե ինչ է խիղճը, բայց ես

շարունակեցի:

- Երբ մնացած հարուստները տեսան, թե ինչքան բարի գործեր է

անում այդ մարդը, զայրացան իր վրա, որովհետև իրենք էլ պիտի

օրինակեին իրեն, իսկ ոչ մեկը չէր ուզում իր հարստությունները

բաժանել աղքատներին: Եվ այդ չար մարդիկ որոշեցին վատություն

անել իրեն և խլել իր ձեռքից նրա հարստությունը, կիսել իրար մեջ,

որպեսզի աղքատներին էլ բաժին չհասնի...

- Հայրիկ՛, իսկ ինչու՞ են մարդիկ չար լինում...

- Երևի նրանից բալիկս, որ իրենց փոքր ժամանակ չեն սիրել ու

բարի հեքիաթներ չեն պատմել քնելուց առաջ:

- 395 -

- Հայրիկ, ես երբեք չար չեմ լինելու, խոստանում եմ:

- Գիտեմ փոքրիկս,- ասացի, - դու շատ ես բարի: Բայց աչքերդ

փակիր ու լսիր հեքիաթը:

Գանգատվեցին թագավորին, որից հետո այդ հարուստ մարդուն

բռնեցի ու բանտ նետեցին: Իր հարուստ ընկերները ասել էին, որ ինքը

գող է ու խաբեբա և իր բոլոր հարստությունը ձեռք է բերել գողությամբ:

Ու երբ նա բանտում էր, իր մերձավոր ընկերները մոռացան իրեն:

- Ինչու՞ հայրիկ,- հորանջելով հարցրեց փոքրիկը, աչքերը արդեն

փակվում էին և ուր որ է պիտի քներ:

- Որովհետև իրենից ստանալու էլ ոչինչ չունեին: Եվ երբ...

Ուզում էի շարունակել, բայց նկատեցի, որ փոքրիկ աղջիկս

խաղաղ քուն էր մտել: Ոչինչ անելու էլ ցանկություն չունեի, ես էլ

պառկեցի քնելու:

Առավոտյան ինձ արթնացրեց փոքրիկիս ձայնը:

- Հայրի՜կ, էլ ինձ «հարուստ մարդու» մասին հեքիաթը չե՞ս

պատմելու:

- Ինչու՞ փոքրիկս, էլի կպատմեմ:

- Հայրիկ, ես երազում տեսա հարուստ պապիկին, դուք միասին

էիք բանտում, ես շատ տխրեցի: Պապիկը շատ բարի էր, բայց հիվանդ

էր, փորձում էիր օգնել իրեն, բայց ինքը խնդրեց քեզ, որ էլ ինձ տխուր

հեքիաթներ չպատմես:

- Ուրեմն չեմ պատմի,-ասացի ու ապշած էի փոքրիկիս երազից,-

մի հուզվիր, փոքրիկս, դա ընդամենը երազ էր:

- Հայրիկ, իսկ դու որտեղից գիտես հարուստ ու բարի պապիկին,

դու իրեն ճանաչու՞մ ես, - շարունակեց աղջիկս դեռ իր երազի

տպավորության տակ:

- Չէ, փոքրիկս չեմ ճանաչում, բայց ես տեսել ու շատ եմ լսել իր

բարի գործերի մասին...

26.07.2014 թ.

Լճափին

Ամբողջ ամառը ցուրտ էր մեզ մոտ, անընդհատ անձրևներ էին

տեղում: Երեկ վերջապես արևի երես տեսանք, տաք օր էր և որոշեցինք

- 396 -

ընտանիքով առաջին անգամ լճափ երթալ, մի քիչ հանգստանալու ջրի

մոտ: Փոքրիկիս երջանկությանը չափ չկար:

Երբ տեղ հասանք, մինչև ես կրակն էի վառում, ուրախ թռվռում

էր ափին, ջուրը դեռ սառն էր: Երբ ամեն ինչ պատրաստ էր ու ճաշի

նստեցինք, մի կտոր լավաշ մեկնեցի:

- Սա ի՞նչ է պապա,- հարցրեց:

- Հայկական լավաշ է,- ասացի:

Հետաքրքրությամբ զննեց, մի անգամ կծեց ու ասաց.

- Ես ցանկություն եմ գուշակել:

- Ի՞նչ ցանկություն,- զարմացած հարցրի:

- Էշ եմ ուզում:

8.08.2014 թ.

Ծնունդով քրիստոնյա

Երբ ապրիլ ամսում առաջին անգամ մեկնեցի Եկատերինբուրգի

հոսպիտալը բուժման, փոքրիկիս ու կնոջս ուղարկեցի տատի մոտ

տեսակցության: Մի քանի օր առաջ, աղջիկս անկողնում պառկած,

քնելուց առաջ հարցրեց.

-Որ ես ու մաման տատիկի մոտ էինք, բա դու մենակ ի"նչ ես արել

այստեղ:

Առանց խոր մտածելու ասացի.

- Տխուր նստել ու քեզ էի կարոտում:

Անսպասելի հուզվեց ու սկսեց լացել:

- Մամա՜, մամա՜, մի շուտ արի այստեղ:

Հարևան սենյակից մտավ մայրը:

-Էդ ի՞նչ պատահել, ինչու՞ է լացում:

- Դու ինչու՞ ես պապային մենակ թողել ու ինձ տատիկի մոտ

տարել...

Փոշմանել էի ասածիցս:

Երեկ էլ, երբ էլի բուժման եմ մեկնել, արթնացել էր ու հարցրել.

- Էս պապաս որտե՞ղ է:

Մայրը ասաց` գնացել է գործի: Մեկ էլ ամպրոպ որոտաց:

-Բա հովանոցը՞, հովանոցը վերցրել է՞:

Չսպասելով պատասխանի վազել էր, տեսել հովանոցը կախած:

- 397 -

-Վա՜յ, պապաս հովանոցը մոռացել է: Բա հիմա ի՞նչ է անելու

առանց հովանոցի` թրջվելու է, մրսելու է, հիվանդանալու է...

Նստել, հոնգուր-հոնգուր լացում էր: Մի Կիկոսի պատմություն...

Հայերս, ի ծնե, շատ ենք սրտով բարակ, մենք քրիստոնյա չենք

դառնում` ծնվում ենք քրիստոնյա:

18.08.2014 թ.

Սիրունիկ աղջիկը

Այսօր փոքրիկիս հետ դուրս եկա զբոսնելու: Երկրորդ օրն է ինչ

երեխաները դպրոց ու մանկապարտեզ են հաճախում, բակում ոչ մեկը

չկար որ հետը խաղա: Մեկ-մեկ դպրոցից երեխաներ էին վերադառնում

պայուսակներով: Կանչում էր իրենց, որ մոտենան ու խաղան իր հետ:

Երեխաները լուռ անցնում էին կամ էլ ասում էին, որ չեն ուզում:

Երկար բակերով թափառելուց հետո փոքրիկս հուզված ասաց.

- Ինչու՞, ինչու՞ ոչ մեկը չկա, ինչու՞ ոչ մեկը չի ուզում ինձ

նման սիրունիկ ու լավ աղջկա հետ խաղա...

2.09.2014 թ.

Օղակ լճակը

Մի երկու օր առաջ աղջնակիս տարա մեր հարևան թաղամասում

գտնվող «Երեխաի զարգացման կենտրոն» մանկական դպրոցը:

Զբոսնում էինք մոտերքում, որոշեցի ծանոթանալ դպրոցի ուսման

ծրագրին, երեխաին այդ դպրոց հաճախելու մտադրությամբ:

Երբ մտանք այդ մասնավոր դպրոցը, հենց առաջին պահից

փոքրիկս ապշեցրեց բոլոր ներկա ծնողներին ու ուսուցիչներին իր

շփման ու մտավոր ունակություններով:

- Վա՜յ, այսպիսի երեխա մենք տեսած դեռ չկանք,- բացականչեցին

այս ու այն կողմից,- ինչքա՜ն հեշտ է շփվում մարդկանց հետ, շատ

«կոմունոկաբելնի է»:

- 398 -

Իսկույն հրավիրեցին երեքից-չորս տարեկան, բայց իրենց

տարիքից առաջ զարգացած երեխաների դասարանը: Քիչ ուշ խնդրեցի

ներկայանալ այդ դասընթացին, որ տեսնեմ ինչով են զբաղվում:

Փոքրիկս հիացած պարապվում էր երիտասարդ ուսուցչուհու ու

մանուկների հետ:

Ամենից աշխուժն էր դասարանում: Տարբեր, տրամաբանությունը

զարգացնող խաղեր էին խաղում: Երբ աղջիկս շատ խնդրեց

ուսուցչուհուն «ձկնիկներ» խաղալ, ուսուցչուհին ասաց.

- Դեհ անկյունից երկու օղակ բերի. մեծ ու փոքր:

Վազեց, առավ փոքր օղակը, հագացրեց կողերին ու փորձում էր

պտտել:

- Չէ՛,- ասաց ուսչուհին,- Օֆելյա, բեր ու տեղադրիր հատակին՝

սենյակի կենտրոնում:

Օղակները տեղադրելուց հետո սկսեցին տարբեր գույնի թղթե

ձկնիկներ տեղադրել օղակներում՝ ծովային ու լճյին ընտանիքի ու

տարբեր չափերի: Դա ևս տրամաբանությունը զարգացնող խաղ էր:

Հետո երբ տուն եկանք, պատմեցի կնոջս դպրոցի ու դասերի

մասին: Փոքրիկս էլ ոգևորված սկսեց պատմել.

- Մայրի՛կ, ուսուցչուհին այնքան հիմարիկն էր, ասում էր «օղակը

լիճ է, ծով է»: Օղակը ո՞նց կարող է լիճ լինել, օղակը նրա համար է, որ

խաղաս՝ հագցնես կողդ ու պտտես...

12.09.2014 թ.

Բալերինայի հնարքներ

Սենյակում մեր փոքրիկը ցատկոտում ու պտտվում էր մոր մոտ,

մեկ էլ՝

- Մայրի՛կ, ես քեզ ապշեցրի:

- Ինչո՞վ ապշեցրիր,-հարցրեց կինս:

- Իմ հնարքներով:

- Ի՞նչ հնարքներով:

- Բալերինայի...

4.10.2014 թ.

- 399 -

Պապիկների նարդին

Երեկ աղջնակս ասում էր.

- Հայրի՛կ, չե՞ս տեսնում տխուր եմ, արի մի ուրախ խաղ խաղանք:

Ասացի.

- Արի մեր նարդին բերեմ խաղանք,- առաջ շատ էր սիրում հետս

նարդի խաղալը, թեկուզ մենակ զառերն էր ինքը գցում, իսկ

հիմնականում ես էի խաղում:

- Չէ՛, - ասաց նարդին հին խաղ է, ո՞վ է հիմա այդպիսի նարդի

խաղում, մենակ ծեր պապիկները:

- Բա ի՞նչ խաղ ես ուզում:

Ասաց.

- Դու համակարգիչը միացրու մի ուրախ խաղ դիր, որ

տխրությունս անցնի: Դու էլ կողքիս նստիր:

Այ, այսպիսի մտքերի զարգացում մի երկու շաբթվա ընթացքում...

Հետաքրքիրը նա է, որ կյանքում նարդի խաղացող պապիկներ

երբեք չի տեսել ու մինչև հիմա չեմ կարողանում հասկանամ` այդ

միտքը որտեղի՞ց է ծագել:

7.10.2014 թ.

Հայրիկը

Այսօր ցերեկով փոքրիկիս հետ զբոսնում էինք բակում: Խաղում էր

իր տարիքի մի աղջնակի հետ: Աղջիկը սկսեց ինձ պապիկ անվանել:

Փոքրիկս նեղացավ աղջկա վրա:

-Ի՞նչ պապիկ,-ասաց,-պապիկ չէ՝ հայրիկ է:

Որից հետո ընկերուհին էլ սկսեց ինձ հայրիկ կոչել:

25.10.2014 թ.

- 400 -

Փոքրիկ հարսնացուն

Փոքրիկիս նոր ասացի.

- Վա՜յ Օֆելյա, ախր քեզ շատ եմ է՜ սիրում, շա՜տ...

- Է՛հ,- ասաց ձանձրույթով,- «շատ եմ սիրում»... Ինչ է, ուզում ես

ինձ հետ ամուսնանա՞ս...

Մի ամսից հետո չորս տարեկանը պիտի լրանա:

6.11.2014 թ.

«Աղոթքի ուժը»

Աղջնակիս մի անգամ ասել էի, եթե ինչ որ ցանկություն ունի և

ուզում է որ կատարվի, պիտի Սուրբ Աստվածածնի պատկերի առաջ

աղոթի, այսինքն խնդրի և երեսին խաչ քաշի և Աստված կտա այն ինչը

ցանկանում է:

Համացանցից չեմ կարողանում պոկել, դրա համար էլ երբ ուզում

է համակարգիչի մոտ խաղեր խաղա կամ Յութուբում մանկական

տեսահոլովակներ նայի, հաճախ ասում էի, որ համացանցը չի

աշխատում: Հավատում էր ու ձեռք քաշում:

Բայց հիմա դա էլ չի փրկում: Երբ ասում եմ որ համացանցը չի

աշխատում, վազում է պատիցկախված Սուրբ Աստվածածնի

սրբապատկերի առաջ կանգնում, ինչ որ բան մրթմրթում, երեսին

ծուռումուռ խաչ քաշում ու ասում.

- Դեհ արի նորից փորձիր, Աստծուն խնդրել եմ, պիտի հիմա

Ինտերնետը աշխատի...

Այդքանից հետո, դեհ արի ու մի միացրու: Հիմա դեռ ստիպված

միացնում եմ, քանի դեռ մի նոր բան չեմ մտածել հրաժարվելու համար:

8.11.2014 թ.

- 401 -

Գովասանք

Խոհանոցում էի: Պստիկս մտավ, թե՝

- Մայրիկն ասում է, կարտոֆիլի տակը անջատիր:

- Անջատել եմ արդեն,- ասացի:

- Մալադե՛ց, պապա,- ասաց,- տը խորոշիյ մալչիկ...

17.11.2014 թ.

Նռան կորիզները

Պստիկս բազմոցին նստած նուռ է ուտում, կորիզները ափսեում

շարելով: Ասում է՝

- Հայրիկ, արի ինձ մոտ նստիր:

Ասում եմ.

- Իսկ որ գամ մոտդ նստեմ, ինձ էլ ե՞ս նուռ տալու, որ ուտեմ:

- Հա,-ասում է,- բայց մենակ կորիզներն եմ տալու:

- Ինչու՞:

- Որովհետև դու կորիզներն էլ ես ուտում, իսկ ես միայն կարմիր

թթուն եմ սիրում:

24.11.2014 թ.

Զվարճալի զբոսանք

Այսօր շատ զվարճալի զբոսանքի էի փոքրիկիս հետ: Տնից երբ

դուրս եկանք իր խաղալիք «Բոբիկ» շնիկն էր գրկել, հետը վերցրել:

Բակում նկուղային մի խանութ կար, սկսեց փնթփնթալ, թե իրեն օճառի

պղպջակներ են պետք: Չէի ուզում մտնել այդ խանութը, օդը ինչպես

միշտ այնտեղ մաքուր չէ, վատ է օդափոխվում: Պստիկս նկատեց

պատին մի շրջանակի մեջ նկարած շուն ու կարմիր խազ քաշած վրեն:

- 402 -

- Չէ, հայրիկ, մեզ այստեղ իմ շնիկի հետ չեն թողնի, նայիր շների

հետ մտնելը արգելված է,- ու սկսեց նորից նվնվալ,- ախր ինչու՞ ես իմ

արջուկը չէի վերցրել, արջուկի հետ կթողնեին որ խանութ մտնենք:

Շարունակեցինք մեր ճանապարհը: Մեկ էլ փոքրիկս.

- Հայրիկ, ես գիտեմ որտեղից կարելի է փող վերցնել:

- Եվ որտեղի՞ց,- հարցնում եմ:

- «ԿՍ»-ում (սուպերմարկետ է), խաղալիքների բաժնում մի

խաղալիք բոնկամատ են ծախում, ինձ համար գնիր, այնտեղից քեզ

համար փող կհանեմ:

Մի քիչ էլ բակում զբոսնելուց հետո, նորից սկսեց նվնվալ.

- Հայրիկ, չես տեսնում «Բոբիկս» քաղցել է, մի բան է ուզում ուտի:

- Ի՞նչ է ուզում «Բոբիկդ» ուտի:

- Արի գնանք խանութ, մի շաքարե աքլորիկ գնիր, որ լիզի:

29.11.2014 թ.

Ձմեռ պապիկի նվերը

Աղջնակիս չորս տարին լրանալուց հազիվ երեք շաբաթ էր անցել,

խիստ հիվանդացավ: Ինչ որ սուր ռեսպիատոր հիվանդություն էր թե

թունավորում՝ չհասկացանք, ջերմությունը բարձրացել էր: Ոչինչ չէր

ուտում, անընդհատ ետ էր տալիս: Երկու օր էլ չանցած. հալվեց,

մաշվեց, կորցնելով համարյա թե 2 կիլոգրամ իր քաշից: Որից հետո

հիվանդությունը բարդացավ ու սկսեց ազդել երիկամների վրա, որը

մեզ բոլորովին խուճապի մեջ գցեց: Մինչև Նոր տարին մի շաբաթ էր

մնացել, որին պստիկս անհամբեր սպասում էր:

Փոքրիկիս ոգևորելու համար սկսեցի հարցեր տալ, թե ինչ

նվերներ է ուզում ստանալ Ձմեռ պապից:

- Հայրիկ, շատ եմ ուզում որ Ձմեռ Պապին ինձ համար ռադիոյով

ղեկավարվող մուլտֆիլմի «Կայծակ Մակուին» արագաշարժ մեքենան

նվիրի, ուրիշ ոչինչ չեմ ուզում,- ասաց փոքրիկս թույլ ու խղճացած

ձայնով:

- 403 -

- Բալիկս, նամակ կգրեմ Ձմեռ պապին, անպայման կբերի, անհոգ

մնա, միայն կազդուրվիր,- փորձեցի բարձրացնել պստիկիս

տրամադրությունը:

- Հայրիկ, գրի՛ր որ կարմիր գույնի բերի ու աչքերով,- խնդրեց

աղջնակս:

- Կգրեմ, կգրեմ... Բայց դու էլ խոստացիր, որ դեղերդ ու մեկ էլ

շատ ջուր կխմես:

- Դեղը շատ դառն է, բայց կխմեմ, միայն թե Ձմեռ պապը բերի

նվերս...

Փոքրիկիս սիրած խաղալիքները մեքենաներն են ու տարբեր

կոնստրուկտոներ, տիկնիկներով չի սիրում խաղալ: Մեկ էլ արջուկներ

է շատ սիրում, որոնց մեջ ամենից ընտրյալը, իր «Ծաղկով արջուկն» է,

այդպես է անվանում ձեքին բռնած նարնջագույն ծաղկի պատճառով:

Հաջորդ օրը մանկական խանութում երկար փնտրումներից հետո

գտա այն, ինչ աղջիկս էր ուզում: Բերեցի ու ծածուկ դրեցի պահարանի

վերևի մասում ու որոշեցինք Նոր տարվա գիշերը դնել տոնածառի

տակ:

Երկար բուժումներից հետո, երեկ արդեն ավելի լավ էր զգում

իրեն: Կեսօրին բակում բարձրախոսից երաժշտության ուրախ

հնչյուններ լսվեցին: Պստիկս վազեց պատուհանի մոտ:

- Հայրի՜կ, հայրի՜կ, դրսում, բակում տոնածառ կա, երևի Ձմեռ

պապին էլ կագա, արի գնանք բակ:

Բակում իրոք եղևնի էր դրված ու զարդարված երեխաների

ինքնաշեն խաղալիքներով: Ամեն տարի դպրոցի երեխաները, մինչ Նոր

տարին սկսվելը, իրենց ձմեռային արձակուրդների սկիզբը նշում են

մեր բակում, որը դպրոցին շատ է մոտ: Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը

տարբեր նվերներ են բաժանում երեխաներին:

- Արի շորերը հագցնեմ, իրեն էլ տար երեխաների մոտ, որ մի քիչ

զվարճանա,- առաջարկեց կինս:

- Բայց անցյալ տարի երբ դիտում էինք այդ միջոցառումը,

երեխաներին նվերներ տալուց հետո ինքը շատ էր հուզվել ու լացել,

երբ Ձմեռ պապը իրեն ոչինչ չէր տվել:

- Գուցե՞ նվերը հետդ տանես,- հարցրեց կինս:

- Կարելի է, վատ առաջարկ չի,- ասացի,- բայց այնպես անենք, որ

չտեսնի թե ինչ եմ հետս վերցնում:

- 404 -

Քանի որ փոքրիկիս խաբելը այնքան էլ հեշտ բան չի, շատ

ուշադիր է և սուր ականջներ ունի, ծածուկ որոշեցինք նվերը

պոլիէթիլենե փաթեթի մեջ դնել և հետս վերցնել՝ ասել, որ աղբը պիտի

տանեմ թափելու:

Դրսում զվարճալի միջոցառում էր: Տոնածառի շուրջը խմբվել էին

ցածր դասարանի երեխաները և ամեն մի դասարան իր ելույթներն էր

ներկայացնում Ձմեռ պապին, որից հետո նվերներ ստանում:

Փոքրիկս սկսեց անհանգիստ շարժումներ անել:

- Հայրիկ, էլ չեմ կարողանում համբերել, Ձմեռ պապին ե՞րբ պիտի

ինձ էլ նվեր տա: Ես էլ եմ ուզում ոտանավոր արտասանել, ե՞րբ է ինձ

լսելու:

- Շուտով, մի քիչ էլ համբերիր,- փորձեցի հանգստացնել

աղջնակիս, բայց նա պոկվեց ինձանից ու փախավ խառնվեց

երեխաների խմբին: Շուրջպարից հետո արդեն երեխաների հետ

նվերների համար հերթի էր կանգնել:

Անկատ մոտեցա Ձյունանուշիկին, որ իմ զինակից սպաներից

մեկի հարսն էր ու խնդրեցի, որ վերջում փոքրիկիս էլ լսեն ու նվերը

մատուցեն իրեն: Խոստացավ որ կկատարեն խնդրանքս:

Վերջում հերթը հասավ նաև աղջնակիս:

- Իսկ հիմա ամենից ընտիր նվերը կտամ փոքրիկ Օֆելյային:

Պստիկս վազեց Ձմեռ պապի մոտ և սկսեց իր ոտանավորները

արտասանել: Իսկ Ձմեռ պապը փորձեց աննկատ իմ փաթեթից հանել

նվերը և տվեց աղջնակիս: Երխաները սկսեցին ուրախ կանչերով

շնորհավորել փոքրիկիս, որի երջանկությանը չափ չկար՝ տուփի մեջ իր

վաղուց սպասած «Կայծակ Մակուին» ավտոմեքենան էր:

- Հայրի՜կ, նայիր,- բացականչեց փոքրիկս,- իսկական

«Մակուինն» է՝ կարմիր գույնի ու աչքերով...

Իսկ քիչ հետո, երբ հեռախոսով մի քանի անգամ լուսանկարներ

արեցի տոնածառի մոտ, ասաց՝

- Հայրիկ, ուզում եմ շտապ տուն գնանք... Ուզում եմ խաղալ

մեքենայով:

Տուն մեկնեցինք: Պստիկըս շատ ուրախ էր, Ձմեռ պապին

«կատարել էր իր խոստումը»:

Տուն մտնելուն պես սկսեց ոգևորված պատմել մորը.

- 405 -

- Մայրի՜կ, մայրի՜կ, պատկերացնու՞մ ես, Ձմեռ պապի նվերները

վերջացել էին, բայց նա իր կախարդական գավազանով կպավ հայրիկի

աղբի փաթեթին և հրաշք կատարվեց, աղբը վերափոխվեց նվերի: Իմ

սիրելի նվերն է՝ «Կայծակ Մակուինը»...

- Վա՜յ, այդ ի՞նչ ես ասում, իրոք որ հրաշք է կատարել Ձմեռ

պապին: Դեհ ուրեմն դու էլ քեզ խելոք պիտի պահես, որ նորից քո

խաղալիքի աղբի չվերածի:

Պստիկս զգաստացավ՝

- Խոստանում եմ, խոստանում եմ մայրիկ, ինձ լավ եմ պահելու...

Այսօր պստիկիս հետ բակ էինք դուրս գալիս: Դրսում էլի տոն էր:

Նույն տոնածառի մոտ մեր բնակարանների սպասարկման հիմնարկն

էր տոնակատարություն կազմակերպել բակի երեխաների համար: Երբ

իմացավ, որ դրսում էլի Ձմեռ պապիկ ու Ձյունանուշիկ կան, փոքրիկս

դռնից դուրս ելնելիս հանկարծ կանչեց մորը.

- Մայրի՜կ, մայրի՜կ աղբի փաթեթը մոռացել ենք, տու՛ր մեզ հետ

տանենենք: Ուզում եմ այսօր էլ Ձմեռ պապիկը վերածի էվակուատոր

մեքենայի, ինձ էվակուատոր չունեմ...

27.12.2014 թ.

- 406 -

ՏՈՀՄԱԾԱՌ

Որքան ինձ հիշում եմ, միշտ հետաքրքրվում էի մեր

նախնիններով՝ պապերով, ապուպապերով: Գարեգին պապիս հաճախ

էի հարցուփորձ անում իր հոր ու պապի մասին, և միշտ խոր վիշտ էր

պատում սիրտս, երբ պապս ասում էր՝ չգիտեմ կամ չեմ հիշում:

Նեղանում էի պապիցս, որ ժամանակին չէր հետաքրքրվել իր տոհմի

արմատներով, նույնիսկ հոգու խորքում նախատում էի իրեն: Միայն

հիմա եմ հասկանում, որ նա ոչինչ չէր կարող իմանալ, քանի որ շատ

վաղ հասակում կորցրել էր ջահել հորը՝ Գրիգորին և իր պապին՝

Ավանեսին:

Ավելի շատ տեղեկություններ այդ մասին կարող էր հայտնել իմ

Իսակ պապը, քանի որ ինքը տարիքով ավեի մեծ էր, քան Գարեգին

պապս ու հիանալի հիշողություն ուներ։ Բայց, ցավոք, ժամանակին

շատ քիչ եմ շփվել Իսակ պապիս հետ: Գյուղի կյանքը ստիպում էր մեր

պապերին վաղ առավոտից աշխատանքի գնալ, և շատ ուշ էին

վերադառնում, դրա համար էլ չկարողացա Իսակ պապից բավականին

տեղեկություններ հավաքել մեր տոհմի մասին:

Ինչ հաջողվեց իմանալ, դա միայն հորս և քեռուս՝ Յակովի

շնորհիվ էր: Հետագայում համադրելով փաստերը, եկա ավելի ճիշտ

եզրակացության՝ կապված մեր պապերի ծննդյան և մահվան

տարեթվերի և նրանց բարեկամական կապերի հետ:

Մեր պապերի պապը, որ հայտնի էր իր սերունդներին, Պետրոսն

էր, որին տեղի բարբառով Պետի էին ասում: Ծնվել էր մոտ 1820

թվականին: Ով էր Պետրոսի հայրը, հայտնի չէ, հնարավոր է անունը

Օհանջան էր, բայց ավելի հավանական է որ ազագանունն էր

Օհանջանյան: Պատմում են, որ նրանք նախկինում ապրում էին

Պարսկաստանի Թավրիզ քաղաքում և Գյուլիստանի պայմանագրից

հետո հինգ եղբայրներով տեղափոխվել էին Երևան, Սիսիան և

Ղարաբաղ: Եղբայրներից մեկը մնացել էր Երևանում, մյուսը

Սիսիանում, իսկ մյուս երեք եղբայրները տեղափոխվել էին Լեռնային

Ղարաբաղ և բնակություն հաստատել Շուշիում, Մարդակերտում և

Դաշուշեն գյուղում:

Պետրոսի մյուս եղբայրների և նրանց ժառանգների մասին ստույգ

տեղեկություններ չկան, բայց Օհանջանյան ազգանունով ընտանիքներ

հայտնի են և Երևանում, և Սիսիանում, ինչպես նաև Մարդակերտում

ու Ստեփանակերտում:

- 407 -

Միակ հետաքրքիր տեղեկությունը Օհանջան անունով մարդու

մասին գտել էի Առաքել Դավրիժեցու «Պատմությունների գիրք»

պատմաղբյուրում (գլ. 4), որտեղ նա նկարագրում էր, թե ինչպես էին

պարսիկները Շահ Աբբաս առաջինի օրոք հայերի մեծ տեղահանի

ժամանակ (1607 թ.) Պարսկաստան տանող ճանապարհին գլխատել

Առաքել Կաթողեկոսի եղբորը՝ Օհանջանին: Որևէ արյունակցական

կապ ունի՞ այդ Օհանջանը մեր պապերի հետ՝ հայտնի չէ:

Եվ այսպես, ըստ բանավոր տեղեկությունների, Պետրոս պապը

գյուղի քյոխվան էր: Ունեցել է երեք որդիներ՝ Մկրտիչը, Ավանեսը և

Ալեքսանը: Կնոջ և աղջիկների մասին տեղեկություններ չկան:

1. Մկրտիչը ավագ որդին էր, ծնվել էր մոտավորապես 1844 թ.:

Որդիները՝ Ավետիսը, Ասկերը և Դավիթն ընդունել են Մկրտչյան

ազգանունը, ի պատիվ իրենց հոր:

1.1 Ավետիսի (1866 թ.- 1925 թ.), կինը Ախսապետն էր: Որդիները՝

Իսակը (9.05.1896 թ.- 8.06.1987 թ.), Ներսեսը (1888 թ.-1943թ.), Ավագը

(1990 թ.-1915 թ. խեղդվել է գետում, բանակից վերադառնալու

ճանապարհին), Ջումշուդը (1892 թ.-): Մովսեսը (1894 թ.-), Աղջիկները՝

Սոֆիան, Խանումը, Փիրուզան:

1.1.1 Իսակի կինը Արփենիկն էր (10.03.1910 թ.- 6.02.1991 թ.):

Աղջիկները՝ Լենան (9.01.1925 թ.- 7.09.2003 թ.), Արծվիկը (15.09.1927 թ.-

2005 թ.), Զոյան (23.02.1935 թ.), Ռոզան (15.06.1936 թ.), Ռիման (1938 թ.),

Աիդան (1.06.1940 թ.), Օֆելիան (մայրս, 14.03.1944 թ. – 11.02. 1992 թ.):

Որդին՝ Յակովը (10.11.1937 թ.- 13.05.2006 թ.):

Յակովի կինը՝ Սվետլանան է (9.04.1940 թ.): Աղջիկները՝ Արմինեն

(3.02.1963 թ.), Նունեն (5.05.1964 թ.), Գայանեն (3.07.1966 թ.) և

Անահիտը (8.03.1970 թ.): Որդին՝ Նորայրը (10.06.1985 թ.):

Նորայրի կինն է՝ Անուշը (1.07.1974 թ.): Աղջիկները՝ Արփինեն

(2.01.1998 թ.) և Հռփսիմեն (5.05.1999 թ.): Որդին՝ Նարեկը (24.06.2005 թ.):

1.1.2 Ներսեսը (Նեսի ապան) ծնվել է մոտ 1890 թ.։ Կինը Նախշունն

էր: Որդիները՝ Լևոնը (1910 թ.- 03.1944 թ., անհայտ կորել է հայրենական

պատերազմում), Լազարը (Ղազար, 1942 թ. անհայտ կորել է

հայրենական պատերազմում), Վաղարշակը (1923-1943 թ., անհայտ

կորել է հայրենական պատերազմում: Բանաստեղծ էր):

Լևոնի կինը Արաքսյան էր: Որդիներն են՝ Ռոբերտն (1936 թ.) ու

Ռազմիկը (1938 թ ): Աղջիկները՝ Ռամելան (1940 թ.-) և Կամելան (1942

թ.-)

- 408 -

Ռոբերտի կինը Նադիան է: Աղջիկը Կարինան (1963 թ.) է և

Ռուզաննան (1965 թ.), որդին Կարենը (1967 թ.):

Ռազմիկի կինն է Աննան է, որդին Լևոնն է (1985 թ), աղջիկը

Լուսինեն (1987 թ.):

1.1.3 Մովսեսի կինը Պարոնն էր: Որդիները՝ Սամվելը, Մանվելը և

Ռաֆիկը: Աղջիկները՝ Ռոզան և Զոյան (1936 թ.):

1.1.3.1Մանվելի կինը Անիշկան էր, որդին Վլադիմիրը:

Վլադիմիրի կինը Սվետան է, որդին Մհերը:

1.1.3.2.Ռաֆիկի կինը Գրետան է, որդին Ռոբերտը:

1.1.4 Ջումշուդի զավակներն են Համազասպն ու Արշավիրը:

1.1.4.1. Արշավիրի որդին Համլետն է:

1.1.4.2. Համազասպի որդիներն են Բաբկենը, Վազգենը և

Վալերիկը:

Բաբկենի որդին է Վլադիմիրը:

Վալերիկի որդիներն են Դավիթն ու Մհերը:

1.2 Ասկերի որդիները Հակոբն ու Ջալալն էին: Աղջիկը՝ Սոնան:

1.2.1 Հակոբի կինը Խանումն էր (1885 թ.-24.06.1976 թ.): Որդիները՝

Խաչատուրը (1910 թ.- զոհվել է 1942 թ.), Մուշեղը (1912 թ.-զոհվել է

09.1942 թ.), Արտուշան (21.05.1930 թ.), Ալյոշան (1933 թ.-1950 թ.):

Աղջիկները՝ Անտիկը (1910 թ.-5.03.1991 թ.), Փառանձեմը (1918 թ.-2012

թ.), Մարգոն (1924 թ.-2005 թ.) և Զաբելան (1927 թ.-2009 թ.):

Մուշեղի կինը Վարդանուշ Արշակովնան էր, որդին Սերժիկը:

Խաչատուրի (Мкыртычан) կինը Վարվարա Միխայլովան էր:

Արտուշի կինը Ռոզան է (15.06.1936), որդին Էդիկը (13.03.1956 թ.),

աղջիկը էլմիրան էր (Էլան, 6.05.1954 թ.- 16.08.2011 թ.):

Էդիկի կինը Գալինան է (Լիլիա, 29.08.1957 թ.), աղջիկը Լենան է

(29.11.1982 թ.), տղան Արտյոմը (16.06.1978 թ.):

Արտեմի կինը Վալյան է (14.07.1980 թ.), որդին Գեորգին

(13.11.2013 թ.)

1.2.2 Ջալալի որդին Անդրանիկն էր:

1.3 Դավիթի որդին Սարգիսն էր (1905 թ.- զոհվել է 07. 1942 թ.) ու

Սիմոնը:

1.3.1 Սարգիսի կինը Նուբարն էր, որդին Շահենը:

- 409 -

1.3.2 Սիմոնի կինը Նոյեմձերն էր, որդիները Հրանտն ու Ղազարը:

Հրանտի աղջիկը ?

Ղազարի կինը Սոնյան էր, որդիները Արմենն ու Արթուրը:

2. Ավանեսը՝ Պետրոս պապի միջնակ որդին (1848 թ.-1910 թ.),

եղել է գյուղի քյոխվան: Կնոջ անունը Նախշուն էր (1850 թ.-1813 թ.):

Որդու անունը Գրիգոր, տեղի բառբառով Կուքան էին ասում (1878-

1908), աղջկա անունը Եփրաքսյա էր:

2.1 Գրիգորի կինը Մանուշակն էր (1890 թ.- 1961 թ.), որդիները՝

Գարեգինն (պապս. 1906 թ.- 1.11.1995 թ.) ու Աշոտը (1908-1983 թ.):

2.1.1 Գարեգինի կինը Փառանձեմն էր (1913 թ.-1.01.1998 թ.):

Որդիները՝ Վազգենը (4.01.1932 թ.-23.02.1987 թ.), Համայակը (Կառլենը,

27.10.1937 թ.-11.10.2003 թ.) և Մաքսիմը (14.08.1940 թ.-18.05.2002 թ.):

Վազգենի կինը Ամալյան է (17.08.1936 թ.), որդին՝ Վարդգեսն է

(4.11.1959 թ.): Աղջիկները՝ Նարինեն (4.07.1961 թ.) և Նվարդը (17.07.1965

թ.-27.08.2007 թ.):

Վարդգեսի կինը Նաիրուհին է (17.01.1974 թ.): Երեխաները՝

Վազգենը (29.07.2005 թ.), Ամալիան (25.01.2007 թ.) և Նվարդը (4.11.2008

թ.):

Համայակի (հորս, 27.10.1937 թ.-11.10.2003 թ.) կինը Օֆելյան է

(14.03.1944 թ.-11.02.1992 թ.): Աղջիկը՝ Լիանան (17.10.1965 թ.), որդիները

Վահրամը, այսինքն՝ ես (22.02.1967 թ.) և Վարուժանը (10.05.1971 թ.):

Լիանայի աղջիկը Արևիկն է (24.06.1986 թ.):

Վահրամի կինը՝ Մարմարն է (Միրզաբեկյան, ծնվ. 9.09.1968 թ.),

երեխաները՝ Տիգրանն (3.10.1990 թ.) ու Օֆելյան (3.12.2010 թ.)։

Վարուժանի կինը Աննան է (29.05.1978 թ.), որդիները Հայկն

(16.03.1996 թ.) ու Թաթուլը (1.12.1998 թ.):

Մաքսիմի կինը Ռիտան է (15.07.1938 թ.), որդին Վարդավանն է

(14.09.1965 թ.): Աղջիկները՝ Վարդիթերը (28.01.1964 թ.), Ալվարդը

(31.12.1969 թ.) և Մանուշակը (4.02.1977 թ.):

Վարդավանի կինը Նունեն է (2.05.1968 թ.): Աղջիկը՝ Լուսինեն

(16.05.1990 թ.): Որդիները՝ Վահանն (26.01.1989 թ.) ու Մաքսիմը

(5.05.2003 թ.):

2.1.2 Աշոտը՝ պապիս եղբայրը (1908 թ.-1983 թ.), ընդունել է

Ավանեսյան ազգանունը, ի պատիվ Ավանես պապի: Կինը Մարուսյան

- 410 -

է (1917 թ.-1997 թ.): Աղջիկը՝ Ջուլիետան էր (1937 թ.- 2004 թ.), որդիները՝

Էդիկն (1940 թ.-1992 թ.) ու Գենադին (1948 թ.):

Էդիկի կինը Ռոզան էր: Երեխաները՝ Արմենը (1970 թ.), Արարատը

(1973 թ.) և Արսենը (1978 թ.): Աղջիկը Աիդան է (1967 թ.):

Արմենի կինը Անահիտն է (8.03.1970 թ.): Որդին Էդուարդն է

(4.05.1995 թ.), աղջիկը Արմինեն (5.01.1996 թ.):

Արարատի կինը էլզան է (1976 թ.), աղջիկները՝ Մարիամն (1996

թ.) ու Մերին (2002 թ.), որդին Արենը (2005 թ.),

3. Ալեքսանը՝ Պետրոս պապի կրտսեր որդին էր, ծնվել էր

մոտովորապես 1852 թ. Կինը Մերին էր (1858 թ.-1938 թ.)Ալեքսանի

որդիներն էին՝ Սողոմոնն (1882 թ.-1911 թ.) ու Պատվականը ( 1885 թ. ),

աղջիկները՝ Սոֆիան (1883 թ. -1918 թ. թուրքերը կենդանի վառել էին 2

երեխաների հետ՝ 18 տարեկան աղջկա և 16 տարեկան որդու հետ) և

Մարիամը (1887-1973 թ.):

3.1 Սողոմոնի կինը Նաբաթն էր (1890 թ.- 1974 թ.): Աղջիկը՝

Արփենիկը (մորս մայրը, 10.03.1910 թ.- 6.02.1991 թ.):

Ահա սա է համառոտ տոհմածառը: Աղջիկների կողմով

ժառանգները ցույց չեն տված: Մեր տոհմածառը ամբողջությամբ

կազմված է իմ կողմից և ներկայացված է Petunc անվամբ համացանցի

http://www.rodovoederevo.ru/ կայքում:

Անցավորներին Աստված ողորմի: Կենդանի զավակներին,

թոռներին ու ծոռներին երջանկություն և երկար տարիների կյանք

պարգևի: Ամէն...

28 հոկտեմբեր 2014 թ.

- 411 -

ՎԵՐՋԱԲԱՆ

- 412 -

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

1. ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Որպես նախաբան . . . . . . . 3

Սուրբ Սարիբեկ . . . . . . . 5

Խանգարված ժողովը . . . . . . 11

Մի ջարդված աղյուսի պատմություն . . . 15

Գյուղամեջում . . . . . . . 18

Խանութի կնիքը . . . . . . . 20

Մորս երազը . . . . . . . . 24

Ծանոթությունս էլեկտրականության հետ . . 27

«Առյուծի» հարսանիքը . . . . . 28

Աշոտ ամին . . . . . . . . 32

Մանկության հետքերով . . . . . 36

2. ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Հորեղբայրս . . . . . . . 44

Մենք ենք, մեր հավերը . . . . . 46

Սխտորի գողերը . . . . . . . 48

Հիվանդանոցի «Արջը» . . . . . 52

- 413 -

Փառանձեմ տատս . . . . . . 54

Աշխարհի «փրկիչը» . . . . . . 57

Ընկեր Եգանյանը . . . . . . 58

Ջարդվող ալեհավաքի կայմը . . . . 60

Նատրիումը . . . . . . . . 63

Եգոր դային . . . . . . . . 66

Միշ ապան . . . . . . . . 68

Անուղղելի բնավորություն . . . . 70

Խանաբադի այգիները . . . . . 75

Պապիս երազանքը . . . . . . 80

Խորովածը . . . . . . . . 82

«Ամերիկայի ձայնը» . . . . . . 83

Ուշացած խոստովանություն . . . . 86

Մեր զինղեկ ընկեր Լաչինյանը . . . 87

3. ԱՍՏՂԵՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ...

Իմ ամենից թանկագին նամակը . . . 93

Հիասթափության համը . . . . . 97

Գիշերային խնձորները . . . . . 99

- 414 -

Օգտակար նախանձություն . . . . 100

Հաջող որս . . . . . . . . 101

Կաչաղակը . . . . . . . . 103

Ֆանատը . . . . . . . . 105

Աղանբեկյանի «բարեկամը» . . . . . 108

Զանգվածի չափման միավորը . . . 113

Դարբին Էդոն . . . . . . . 115

Գիշերային ճամփորդություն . . . . 116

Չավարտած գործը . . . . . . 118

Մանուչարովի «ժառանգորդները» . . . 120

Ծեծկռտուք Պուշկինում . . . . . 121

Հարց պաշտպանության նախարարին . . 125

Կուրսի ավագը . . . . . . . 127

Մեր մայրերի «մեղքը» . . . . . . 131

Երևանի փոշին . . . . . . . 134

4. ԿԱՏԱԿԼԻԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ

ԶՈՐԱԽՄԲՈՒՄ

Սպայական ծառայության սկիզբը . . 138

Անմոռանալի դաս . . . . . . . 141

- 415 -

Պատվի գինը . . . . . . . 142

Վստահության գինը . . . . . 144

Արտակարգ պատահար . . . . . 146

Բելիցի հոսպիտալը և զինվորական բժիշկները . 149

Սիրեցեք կյանքը . . . . . . . 151

Լինոլիումի փաթեթը . . . . . . 152

Գլխավոր ուղղությունը . . . . . 155

Գլխավոր մեղավորը . . . . . . 159

Սև օրերի շղթան . . . . . . 162

Մայրս . . . . . . . . . 165

Հետաձգված չվերթը . . . . . 170

Սնդիկի շիշը . . . . . . . . 171

Մալըգինի փախուստը . . . . . 173

Սև արձակուրդ . . . . . . . 177

Վերադարձ Գերմանիայի . . . . . 190

5. ՄԵՏԱՄԱՐՖՈԶՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Սամարա . . . . . . . . . 197

«Կահույքի մասնագետը» . . . . . 199

- 416 -

«Դժբախտ պատահար» . . . . . 200

Ուշացրած պարտքը . . . . . . 204

Յարմոլայի «հյուրասիրությունը» . . . 206

Պատերազմի ավարտը . . . . . 209

«Սև երեքշաբթին» . . . . . . 212

Սոխի սալաթը . . . . . . . 214

Ավտովթար . . . . . . . . 216

Դզող-փչող Սուրիկը . . . . . . 219

Գագարինի անվան ակադեմիան . . . 224

Մոլախոտն ու կակաչի թուփը . . . . 227

Շամպայն Նոր տարվա համար . . . . 230

Աներևակայելի երազներ . . . . . 233

Մանկության համը . . . . . . 236

Գլխացավեր . . . . . . . 236

6. ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ՊՂՆՁԵ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ

ԼԱԲԻՐԻՆԹՈՒՄ

Ա. Վերելք «օբատօ»-ի ճահճուտից

Հանրակացարանում . . . . . . 241

Ծառայություն աղբանոցից . . . . . 246

- 417 -

Թիկունքի պետի վրդովմունքը . . . . 250

Ակադեմիայի իմ ընկերները . . . . . 254

Պալըչը . . . . . . . . . 258

ՈւԱԶ-ի փախցնումը . . . . . . 261

Ենթասպայի թոշակի հարցը . . . . 265

Մինչև ակադեմիա մեկնելը . . . . . 266

Խոխլունովի «մահը» . . . . . . 268

Կրկնվող պատմություն . . . . . 270

Գումարտակի հրամանատարի պաշտոնը . . 271

Մասնաճյուղի պետի համաձայնությունը . . 275

Վճռական գործուղում . . . . . . 277

Բ. «ՉՎՎԱԿՈՒՇԻ»-ի խարդավանքները կամ

թիկունքում՝ առանց թիկունքի

Շտաբի հրդեհը . . . . . . . 279

Երախտապարտություն . . . . . 282

Անսպասելի անձրև . . . . . . 286

Շեվչենկոյի աղյուսները . . . . . 291

Վրանը . . . . . . . . . 293

- 418 -

Բաղնիքի հրդեհը . . . . . . . 298

Ագռավի հանելուկը . . . . . . 302

Աշնանային հրաժեշտ . . . . . 304

Թռիչքների անվտանգության տեսուչը . 305

«Չպոկը» . . . . . . . . 308

Աղբահավաքման հարթակը . . . . 312

Շտապ օգնություն . . . . . . 314

«Խաղաղ միսիան» . . . . . . 317

Արծաթե խաչը . . . . . . . 330

Վախը . . . . . . . . . 331

Անձնակազմի հանձնաժողովը . . . . 334

Առնետների տարին . . . . . . 339

Պողոսի անակնկալները . . . . . 344

Ուսումնարանի նոր պետը . . . . 350

Լոգունովի որոշումները . . . . . 357

Դժբախտություններ և հրաշքներ . . 361

Հովիկի բարեկամը. . . . . . . 363

Միակ խնդրանքը . . . . . . 365

Թթի օղին . . . . . . . . 373

- 419 -

Հավատարիմ ընկերներս . . . . . 373

Իմ աննման բարեկամը . . . . . 374

Հոսպիտալի ճաշարանը . . . . . 377

Եվ այդպես շարունակ... . . . . . 379

7. ՄԵՐ ՓՈՔՐԻԿ ՀՐԱՇՔԸ

Երազիս թիթեռնիկը . . . . . 383

Սիրո՞վ՝ թե հերթո՞վ . . . . . . 383

Ձկնորս բալիկս . . . . . . . 384

Հայրիկ՝ խանութից . . . . . . 385

Բանկոմատը . . . . . . . 385

Ես էլ եմ աղջիկ . . . . . . . 385

Տեսնենք էլի է ընկնում . . . . . 386

Շուտ գնա տուն . . . . . . . 386

Բալերինա տատին . . . . . . 387

Երեխաների տոնը . . . . . . 387

Փերին ու ջադուն . . . . . . 388

Սերը . . . . . . . . . 392

Մակիյաժը . . . . . . . . 392

- 420 -

Նարդի . . . . . . . . . 392

Գիշերային հեքիաթ . . . . . . 393

Լճափին . . . . . . . . 395

Ծնունդով քրիստոնյա . . . . . 396

Սիրունիկ աղջիկը . . . . . . 397

Օղակ լճակը . . . . . . . 397

Բալերինայի հնարքներ . . . . . 398

Պապիկների նարդին . . . . . . 399

Հայրիկը . . . . . . . . 399

Փոքրիկ հարսնացուն . . . . . . 400

«Աղոթքի ուժը» . . . . . . . 400

Գովասանք . . . . . . . . 401

Նռան կորիզները . . . . . . . 401

Զվարճալի զբոսանք . . . . . . 401

Ձմեռ պապի նվերը . . . . . . 402

Տոհմածառ . . . . . . . . 406

Վերջաբան . . . . . . . . 411

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ . . . . . 412

- 421 -