492
ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ ՀԱՏՈՐ I ԵՐԵՎԱՆ 2013

217.113.1.238217.113.1.238/plesk-site-preview/€¦ · ԵՊԲՀ ՀԱՇՎԵՏՈՒ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2013 ՀԱՏՈՐ 1 ‐ 5 ‐ ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ Երևանի Մխիթար

  • Upload
    others

  • View
    41

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

  • ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

    ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ԳԻՏԱԺՈՂՈՎ

    ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

    ՀԱՏՈՐ I

    ԵՐԵՎԱՆ 2013

  • ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ МЕДИЦИНСКИЙ УНИВЕРСИТЕТ

    ИМ. МХИТАРА ГЕРАЦИ

    ЕЖЕГОДНАЯ ОТЧЁТНАЯ НАУЧНАЯ КОНФЕРЕНЦИЯ

    СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ

    ТОМ I

    ЕРЕВАН 2013

    YEREVAN STATE MEDICAL UNIVERSITY

    AFTER MKHITAR HERATSI

    ANNUAL REPORTING SCIENTIFIC CONFERENCE

    PROCEEDINGS

    VOLUME I

    YEREVAN 2013

  • ԵՊԲՀ ՀԱՇՎԵՏՈՒ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2013 ՀԱՏՈՐ 1

    ‐3‐

    ՀՏԴ 001:06 ԳՄԴ 72

    Ե 813

    ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՊԲՀ ԳԻՏԱԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ թիվ 9 արձանագրություն, 4 դեկտեմբերի 2013 թ.

    ԵՊԲՀ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ԳԻՏԱԺՈՂՈՎ Ե 813 ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ. – Եր.: ԵՊԲՀ, 2013. – 492 էջ

    ՀՏԴ 001:06 ԳՄԴ 72

    Տպագրությունն իրականացվել է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ

    ISBN 978-9939-65-080-7 © ԵՊԲՀ, 2013

  • ԵՊԲՀ ՀԱՇՎԵՏՈՒ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2013 ՀԱՏՈՐ I

    ‐4‐

    ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ԵՎ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԱԽԱԳԱՀ՝ ՆԱՐԻՄԱՆՅԱՆ Մ.Զ., Բ.Գ.Դ., ՊՐՈՖԵՍՈՐ

    ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝

    ՔՈՉԱՐՅԱՆ Ս.Պ., Կ.Գ.Թ., ԴՈՑԵՆՏ

    ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄ՝ ԶԻԼՖՅԱՆ Ա.Վ. բ.գ.դ., պրոֆեսոր ՕՐԴՈՒՅԱՆ Ս.Լ. բ.գ.դ., պրոֆեսոր ՍԻՍԱԿՅԱՆ Հ.Ս. բ.գ.դ., պրոֆեսոր ԲԵԳԼԱՐՅԱՆ Գ.Ա. բ.գ.դ., պրոֆեսոր ՏԱՏԻՆՑՅԱՆ Վ.Գ. բ.գ.դ., պրոֆեսոր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Ա.Ձ. բ.գ.դ., պրոֆեսոր ՄԵԼԻՔ-ՓԱՇԱՅԱՆ Ա.Է. բ.գ.դ., պրոֆեսոր

  • ԵՊԲՀ ՀԱՇՎԵՏՈՒ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2013 ՀԱՏՈՐ 1

    ‐5‐

    ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 2013

    թվականի հաշվետու գիտաժողովի նպատակն էր համախմբել ԵՊԲՀ փորձառու և երիտասարդ գիտնականներին, ներկայացնել և քննարկել բժշկագիտության վերջին տարիների ձեռքբերումները և գիտական հետազոտությունների զարգացման հեռա-նկարները, ինչպես նաև ամփոփել ԵՊԲՀ բազային ֆինանսավորմամբ իրականաց-վող գիտական ծրագրում ընդգրկված խմբերի կողմից կատարվող հետազոտու-թյունների արդյունքները և պլանավորել 2014–2016թթ. գիտական նախագծերը:

    Այս գիտաժողովը նախորդներից առանձնանում էր իր խորագրով, այն է` «Գիտության երիտասարդացումը և հետազոտողի մտածելակերպը՝ որպես գիտութ-յան զարգացման գրավական»:

    Սույն ժողովածուն ընդգրկում է համալսարանի ամբիոններից և այլ գիտական ստորաբաժանումներից ստացված գիտական հոդվածներ, որոնց մի մասը զեկուցվել է գիտակոորդինացիոն խորհրդին կից գործող փորձագիտական հանձնաժողովների մասնագիտություններով առանձնացված նիստերում:

    Ուրախալի փաստ է այն, որ ժողովածուն այս տարի լույս կտեսնի երկու հատո-րով, ինչը պայմանավորված է համալսարանի աշխատակիցների գիտական ակտի-վությամբ և ներկայացված հոդվածների քանակով: Ժողովածուն ընդգրկում է 140 հոդված, որոնցից 51-ը ներկայացվել են զեկույցների տեսքով:

    Համոզված եմ, որ գիտաժողովի ընթացքում հնչած գիտական ելույթներն ու գիտական գործունեության վերլուծական արդյունքները նոր շունչ կհաղորդեն համալսարանում գիտահետազոտական գործունեությանը և հիմք կհանդիսանան հետազոտական նոր մտքերի ու գաղափարների ձևավորմանն ու երիտասարդ հե-տազոտողների, ինչպես նաև ուսանողների՝ հետազոտական գործունեության մեջ ներգրավվածության ընդլայնմանը:

    Մաղթում եմ բոլորիս նորանոր ձեռքբերումներ և գիտական նվաճումներ:

    ԵՊԲՀ Ռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Մ.Զ. Նարիմանյան

  • ՏԵՍԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

    - 6 -

    ՏԵՍԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

    Փորձագիտական հանձնաժողով.

    Նախագահ՝ Զիլֆյան Ա.Վ.` բ.գ.դ., պրոֆեսոր, ԳՀԿ ղեկավար

    Նախագահի տեղակալ՝ Սեկոյան Է.Ս.` բ.գ.դ., պրոֆեսոր

    Քարտուղար՝ Սահակյան Ն.Ժ.` կ.գ.թ. Անդամներ.

    Ազնաուրյան Ա.Վ. բ.գ.դ., պրոֆեսոր Աղաջանով Մ.Ի. կ.գ.դ., պրոֆեսոր Բալասանյան Մ.Գ. դ.գ.դ., պրոֆեսոր Ենգիբարյան Ա.Ա. բ.գ.դ., պրոֆեսոր Խուդավերդյան Դ.Ն. բ.գ.դ., պրոֆեսոր Սահակյան Լ.Ա. մ.գ.դ., պրոֆեսոր Սարգսյան Թ.Ֆ. կ.գ.դ., պրոֆեսոր Սահակյան Կ.Թ. կ.գ.դ., պրոֆեսոր Նավասարդյան Գ.Ա. բ.գ.թ., պրոֆեսոր Բարոյան Կ.Մ. բ.գ.թ., դոցենտ Չիչոյան Ն.Բ. դ.գ.թ., դոցենտ Ավագյան Ս.Ա. կ.գ.թ.

  • ԵՊԲՀ ՀԱՇՎԵՏՈՒ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2013 ՀԱՏՈՐ 1

    - 7 -

    ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐԻ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

    Մ.Ս. Բիշարյան, Ա.Բ. Դալլաքյան

    ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոն

    ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ Բանալի բառեր. ինքնասպանություն, սուիցիդ, ինքնասպանության փորձ

    Ներածություն. Ինքնասպանությունը կամ սուիցիդը (լատիներենից թարգմանա-

    բար` sui caedere – ինքն իրեն սպանել)` ինքնուրույն, նպատակաուղղված, իր իսկ կողմից իրեն կյանքից զրկումն է, որպես կանոն, ինքնակամ է:

    Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալների, ամբողջ աշխարհում նկատվում է ինքնասպանության վիճակագրության անընդհատ աճ: Ամեն տարի մոտ 1 մլն մարդ ինքնասպան է լինում: Ամեն օր աշխարհում ինքնա-սպան է լինում մոտ 3.000 մարդ: Վերջին տասնամյակում երիտասարդության շրջա-նում նկատվում է ինքնասպանությունների թվի բարձրացում: Ենթադրվում է, որ ինքնասպանության փորձերը, որոնք ունեցել են բարենպաստ ելք, մոտ 20 անգամ գերազանցում են ինքնասպանություններին:

    ՀՀ-ում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 100 000 բնակ-չի հաշվով ՀՀ-ում ինքնասպանություն գործած անձնաց թիվը կազմում է 6,2 մարդ, Լիտվայում` 56, Լատվիայում` 25, Ղրղզստանում` 8, Բուլղարիայում` 13, Բելառու-սում` 30:

    Կան ինքնասպանությունների բազմաթիվ պատճառներ, որոնցից են. հոգեկան հիվանդությունները (խանգարումները), կենցաղային հիասթափությունները, կրքե-րը, նյութական կորուստները, վախը պատժի հանդեպ, նվաստացած լինելը, կյանքից հագեցած («հոգնած»), ֆիզիկական (սոմատիկ) հիվանդությունները և այլն:

    Գոյություն ունեն կյանքից հեռացման տարբեր մեթոդներ: Դրանք են. կախումը, թունավորումը, հրազենով կրակելը, բարձունքից վայր ընկնելը, դանակահարությունը (սուր ծակող-կտրող և այլ գործիքի միջոցով), ինքնահրկիզումը, որոշ դեպքերում նաև` ճանապարհատրանսպորտային պատահարները, խառը տիպի և այլն:

    ԱՄՆ-ում, որտեղ հրազենը կարելի է համեմատաբար հեշտ ձեռք բերել, սուիցի-դենտների մեծ տոկոսը կյանքից հեռանում են հենց այս մեթոդի օգնությամբ, իսկ Ավստրիայում, որտեղ հրազենի վաճառքը արգելվում է, այս մեթոդի օգնությամբ կյանքից հեռանում են շատ ավելի քիչ մարդ:

    Ինքնասպանություն կատարած անձանց մի մասի մոտ ծնողներից մեկը նախկի-նում իրագործել է ինքնասպանություն: Ինքնասպանությունների դրդապատճառ-ների թվում գերիշխում է սոցիալական գործոնը:

    Ըստ կանխատեսումների, 2020 թվականին ամեն տարի աշխարհում ինքնաս-պան կլինի մոտ 1,5 մլն մարդ` ներկայիս մոտ 1 մլն-ի փոխարեն:

  • ՏԵՍԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

    - 8 -

    Նպատակն ու խնդիրները. Ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի դատաբժշկական և բժշկասոցիալական բնութագիրը ք.Երևանում:

    Նյութն ու մեթոդները. Մեր կողմից ուսումնասիրվել են ք.Երևանի 2007թ.-ի ինք-նասպանությունների և ինքնասպանության փորձերի դեպքերը: Մենք մեր առջև խնդիր դրեցինք` ուսումնասիրելու ինքնասպանություններով և ինքնասպանության փորձերով պայմանավորված մահացության դեպքերը բազմաթիվ չափանիշներով, դրանք են. սեռ, տարիքային խումբ, դեպքի վայր, կատարման մեթոդ, քաղաքացու-թյուն, զբաղվածություն, առողջական վիիճակ: Աշխատանքն իրականացվել է գործ-նական դատաբժշկական նյութերի և ոստիկանության կողմից տրամադրված նյութե-րի հիման վրա: Ուսումնասիրությունների օբյեկտներ են համարվել ինքնասպանու-թյունների և ինքնասպանության փորձերի հետ կապված փաստաթղթերը` գրանցված 2007թ.-ին ք. Երևանում:

    Եվ այսպիսով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2007թ.-ին ք.Երևանում գրանցվել է 70 ինքնասպանության դեպք և 124 ինքնասպանության փորձ: Կատար-ման մեթոդը բաժանել ենք հետևյալ ենթախմբերի` կախում, բարձունքից վայր ընկ-նել, հրազենով կրակում, կենցաղային իրով վնասում (այդ թվում` սուր, ծակող, կտրող գործիք, առարկա, մեխ և այլն), թունավորում, ինքնահրկիզում, այլ եղանակ: Տարիքային խումբը բաժանել ենք հետևյալ ենթախմբերի. 1) մինչև 17 տարեկանը ներառյալ, 2) 18-35, 3) 36-50, 4) 51-65, 5) 66 և բարձր: Դեպքի վայրը բաժանել ենք հե-տևյալ ենթախմբերի. 1) տանը, 2) օժանդակ շինությունում, 3) սեփական հողամա-սում, 4) հասարակական վայրում, 5) քրեակատարողական հիմնարկում, 6) բուժհիմ-նարկությունում, 7) աշխատավայրում, 8) այլ վայրում: Քաղաքացիությունը բաժանել ենք հետևյալ ենթախմբերի. ՀՀ քաղաքացի և օտարերկրյա քաղաքացի: Զբաղվածու-թյունը բաժանել ենք հետևյալ ենթախմբերի. աշխատող, չաշխատող, սովորող, կեն-սաթոշակառու: Առողջական վիճակը բաժանել ենք հետևյալ ենթախմբերի` հոգեկան հիվանդություններ և սոմատիկ հիվանդություններ:

    Ստացված արդյունքները և դրանց վերլուծությունը. Եվ այսպիսով, ուսումնասի-րությունները ցույց են տվել, որ ընդհանուր թվով 194 (70+124) դեպքից արական սե-ռին բաժին է ընկնում 117 դեպք, իսկ իգական սեռին` 77: Տարիքային խմբում ունենք հետևյալ թվերը. 1) մինչև 17 տարեկանը ներառյալ` 14 դեպք, 2) 18-35` 91 դեպք, 3) 36-50` 38 դեպք, 4) 51-65` 25 դեպք, 5) 66 և ավելի` 26 դեպք: Կատարման մեթոդի համար առանձնացրել ենք հետևյալ թվերը. կախում` 33 դեպք, բարձունքից վայր ընկնել` 44 դեպք, հրազենով կրակում` 3 դեպք, կենցաղային իրով վնասում` 51 դեպք, թունավո-րում` 55 դեպք, ինքնահրկիզում` 2 դեպք, այլ եղանակ` 6 դեպք: Դեպքի վայրի պատ-կերը հետևյալն է` 1) տանը` 133 դեպք, 2) օժանդակ շինությունում` 8 դեպք, 3) սեփական հողամասում` 4 դեպք, 4) հասարակական վայրում` 29 դեպք, 5) քրեակատարողական հիմնարկում` 9 դեպք, 6) բուժհիմնարկությունում` 1 դեպք, 7) աշխատավայրում` 3 դեպք, 8) այլ վայրում` 7 դեպք: Քաղաքացիության թվերը հետևյալն է` ՀՀ քաղաքացի` 192 դեպք, օտարերկրյա քաղաքացի` 2 դեպք: Զբաղվածության պատկերը` աշխատող` 12 դեպք, չաշխատող` 136 դեպք, սովորող` 17 դեպք, կենսաթոշակառու` 29 դեպք: Առողջական վի-ճակի պատկերն է` հոգեկան հիվանդություններ` 10 դեպք և սոմատկ հիվանդություններ` 5 դեպք (մնացածի մոտ ակնհայտ հիվանդություններ չեն հայտնաբերվել):

  • ԵՊԲՀ ՀԱՇՎԵՏՈՒ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2013 ՀԱՏՈՐ 1

    - 9 -

    Եզրակացություն. Վերոնշյալ թվերից երևում է, որ ինքնասպանությունները և ինքնասպանության փորձերը գումարային առումով, 2007թ.-ին Երևանում, ամենա-հաճախը տեղի են ունենում 18-35 տարիքային խմբում (91 դեպք), կենցաղային իրով վնասելու միջոցով (51 դեպք), տանը (133 դեպք), աշխատանք չունեցող անձանց մոտ (136 դեպք): Ինքնասպանությունները և ինքնասպանության փորձերը ամենաքիչը տեղի են անչափահասների մոտ` մինչև 17 տարեկանը ներառյալ տարիքային խմբում (14 դեպք), ինքնահրկիզման մեթոդով (2 դեպք), բուժհիմնարկությունում (1 դեպք), աշխատանք ունեցող անձանց մոտ (12 դեպք):

    ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ 1. Невмятулин A.Ш. Комплексное исследвоание самоубийств в Республике Марий

    Эл. – Автореф. дисс… канд. мед. наук. – Москва 2007. – 24с. 2. Пашинян Г.А., Ромодановский П.О., Беляева Е.В. К истории вопроса о «дегенера-

    тивных» изменениях черепа и теории врожденного самоубийцы // Современные вопросы судебной медицины и экспертной практики. – Ижевск: Экспертиза, 1998. – Вып. 10. – С. 310-315.

    3. Brent DA, Oquendo M, Birmaher B, Greenhill L, Kolko D, Stanley B, Zelazny J, Brodsky B, Bridge J, Ellis S, Salazar JO, Mann JJ. Familial pathways to early-onset suicide attempt: risk for suicidal behavior in offspring of mood-disordered suicide attempters // Arch Gen Psychiatry. 2002 Sep;59(9):801-7.

    ԱՄՓՈՓՈՒՄ Մեր կողմից ուսումնասիրվել են ք.Երևանի 2007թ.-ի ինքնասպանությունների և

    ինքնասպանության փորձերի դեպքերը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2007թ.-ին ք.Երևանում գրանցվել է 70 ինքնասպանության դեպք և 124 ինքնասպանու-թյան փորձ: Վերը նշված թվերից երևում է, որ ինքնասպանությունները և ինքնա-սպանության փորձերն ամենահաճախը տեղի են ունենում 18-35 տարիքային խմբում (91 դեպք), կենցաղային իրով վնասելու միջոցով (51 դեպք), տանը (133 դեպք), աշխա-տանք չունեցող անձանց մոտ (136 դեպք): Ինքնասպանությունները և ինքնասպա-նության փորձերն ամենաքիչը տեղի են ունենում անչափահասների մոտ` մինչև 17 տա-րեկանը ներառյալ տարիքային խմբում (14 դեպք), ինքնահրկիզման մեթոդով (2 դեպք), բուժհիմնարկությունում (1 դեպք), աշխատանք ունեցող անձանց մոտ (12 դեպք):

  • ՏԵՍԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

    - 10 -

    THE FORENSIC MEDICAL AND MEDICAL SOCIAL CHARACTERISTIC OF SUICIDES AND SUICIDAL ATTEMPTS

    M.S. Bisharyan, A.B. Dallakyan

    YSMU Department of Forensic Medicine

    «Forensic Medical Scientific Practical Center» SNCO of MoH of RA

    We have investigated the cases of suicide and suicidal attempts in 2007 in Yerevan city. The study has shown that 70 cases of suicide and 124 cases of suicidal attempts were registered in 2007 in Yerevan. The data show that the most frequently the cases of suicide and suicidal attempts are taken place in 18-35 age group (91 cases), through the damage by domestic object (51 cases), at home (133 cases), among unemployed persons (136 cases). The least frequently the suicides and suicidal attempts are taken place in age group up to 17 (including) years old (14 cases), through self-burning (2 cases), in medical facility (1 case), among employed persons (12 cases).

    Keywords: cases of suicide, suicidal attempts

  • ԵՊԲՀ ՀԱՇՎԵՏՈՒ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2013 ՀԱՏՈՐ 1

    - 11 -

    ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՍՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՐՏԱՅԻՆ ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

    ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ

    Մ.Ս. Բիշարյան1, Փ.Ս. Խաչատրյան2

    1 ՀՀ ԱՆ, Հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոն 2 ԵՊԲՀ, Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոն

    Բանալի բառեր. Հանկարծամահություն, սրտային տրոպոնին I, հյուսվածաբանական և կենսաքիմիական հետազոտություն

    Ներածություն. Առողջապահության համաշխարհային կազմակերպության բնո-

    րոշմամբ սրտային հանկարծամահությունը սիրտ-անոթային համակարգի հիվան-դություններով պայմանավորված ոչ բռնի մահն է, որը դրսևորվում է գիտակցության հանկարծակի կորուստով՝ կլինիկական նշանների ի հայտ գալուց հետո 1 ժամվա ընթացում, ընդ որում նախորդող սրտային հիվանդությունը կարող է լինել հայտնի կամ անհայտ, բայց մահը միշտ անսպասելի է: Հանկարծամահությունը սրտի իշեմիկ հիվանդության արդյունքում համարվում է առողջապահության արդի խնդիր ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում [1,4]: Ըստ տարբեր հեղինակների, հան-կարծամահության դեպքերի 68-98%-ը բաժին է ընկնում արական սեռին, ավելի հա-ճախ դիտվում է 30-60տ անձանց շրջանում [4,7]: Երիտասարդ, աշխատունակ տարի-քի անձանց հանկարծամահությունը հանդիսանում է կարևորագույն սոցիալական խնդիր ամբողջ աշխարհում: Զարգանալով անսպասելի, հանկարծամահությունն առաջացնում է բռնության կասկած, ուստի հանդիսանում է դատաբժշկական փոր-ձաքննության առարկա [2]:

    Արդիականություն. Հանկարծամահ եղած անձանց դիակների դատաբժշկական փորձաքննության առանձնահատկությունը համապատասխան բժշկական փաստա-թղթերի բացակայությունն է, ուստի մահվան պատճառի որոշումը հիմնվում է դա-տաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված ներքին օրգանների կազմաբանա-կան և ձևաբանական փոփոխությունների վրա: Սակայն մահացու ելքի արագ զար-գանալու հետևանքով մակրոսկոպիկ փոփոխությունները սրտամկանում հաճախ բացակայում են, իսկ կիրառվող հյուսվածաբանական հետազոտությունների արդ-յունքները ոչ միշտ են բավարար վերջնական ախտորոշման համար: Հայտնաբերված կառուցվածքային փոփոխությունները ոչ միշտ են բնորոշ, կարող են ունենալ միև-նույն ձևաբանական պատկերը տարբեր մեխանիզմներով զարգացող արագահաս մահերի դեպքում:

    Վերջին տարիներին հանկարծամահությունների դատաբժշկական ախտորոշ-ման գործում մեծ դեր է հատկացվում դիակային կենսանյութի կենսաքիմիական

  • ՏԵՍԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

    - 12 -

    հետազոտություններին [2,3,6,8], իսկ մահվան մեխանիզմի, վաղեմության և բնույթի մասին հարցերին ճշգրիտ պատասխանելու համար՝ ձևաբանական և կենսաքիմիա-կան հետազոտությունների համալիր կիրառմանը [1,2,3]: Սուր սրտային մահվան հետմահու ախտորոշման գործում հատկապես մեծ ուշադրություն է հատկացվում սրտային տրոպոնին I-ի (cTnI) քանակական փոփոխություններին արյան մեջ, եզակի հետազոտություններ նվիրված են սրտակրանքի խոռոչից և գլխուղեղի փորոքներից ստացված հեղուկում դրա հայտնաբերմանը [5,7,9]:

    Նպատակն ու խնդիրները: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել դիակային նյութի տարբեր հյուսվածաբանական և կենսաքիմիական մեթոդների համալիր կիրառման արդյունավետությունը:

    Առաջադրված խնդիրներն են. հետազոտել սրտամկանում տեղի ունեցող վաղ փոփոխությունները տարբեր

    հյուսվածաբանական մեթոդների կիրառմամբ; որոշել հանկարծամահ եղած անձանց դիակներից ստացված հեղուկներում

    սուր սրտային մահվանը բնորոշ cTnI-ի և գլյուկոզայի քանակական պարու-նակությունը;

    համադրել ստացված արդյունքները և գնահատել համատեղ կիրառման նշա-նակությունը սուր սրտային մահվան ախտորոշման գործում:

    Նյութն ու մեթոդները: Հետազոտման նյութ են հանդիսացել 30-60տ հանկարծա-մահ եղած 47 անձանց դիակներ (միջին տարիքը կազմել է 47,5 տարեկան): Նյութը բաժանվել է 2 խմբի. առաջին խմբում ընդգրկվել են 37 սրտային ծագման հանկար-ծամահության դեպքերը՝ հայտնի գործի հանգամանքներով (ըստ հարազատների կամ այլ ներկաների ցուցմունքների): Ստուգիչ խմբում ընդգրկվել են 10 արագահաս բռնի մահվան դեպքերը՝ էլեկտրահարություն, մեխանիկական շնչահեղձություն, ճա-նապարհատրանսպորտային պատահար (առանց գլխուղեղի և սրտի վնասման):

    Հիմնական և ստուգիչ խմբերում ընդգրկված դիակների հետազոտությունները կատարվել են մահվանից հետո մինչև 24ժ ժամանակահատվածում: Դիակի փորձա-քննության ընթացքում ըստ գործող կարգի գրառվել են սրտի հիմնական չափանիշ-ները. քաշը, չափերը, աջ և ձախ փորոքների պատի հաստությունը, փականափեղ-կերի, պտկաձև մկանների վիճակը, արյան առկայությունը սրտի խոռոչներում, բնույ-թը՝ հեղուկ, թե մակարդուկ, գույնը:

    Դատահյուսվածաբանական ուսումնասիրության համար ստացվել են սրտա-մկանի նմուշներ միջփորոքային միջնապատից և ձախ փորոքից:

    Նմուշները ֆիքսվել են 10%-անոց բուֆերացված չեզոք ֆորմալինում, պատրաս-տվել են պարաֆինային բլոկեր, որոնցից ստացված 3-5մկմ հաստությամբ հատույթ-ները ներկվել են հեմատոքսիլին-էոզինով և Լիի եղանակով: Եզրակացության համար հիմք են հանդիսացել այնպիսի փոփոխությունների առկայությունը, ինչպիսիք են կարդիոմիոցիտների ալիքաձև ձևախախտումը և ֆրագմենտացիան, կորիզների գուղձային փշրումը և քայքայումը, սարկոպլազմայի հոմոգենիզացիան, հենքի այ-տուցը, բորբոքային ներսփռանքի առկայությունը կամ բացակայությունը, արյունա-զեղումները, մեռուկի առկայությունը, ինչպես նաև պսակաձև զարկերակների աթե-րոսկլերոտիկ ախտահարման աստիճանն ու փուլը:

  • ԵՊԲՀ ՀԱՇՎԵՏՈՒ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2013 ՀԱՏՈՐ 1

    - 13 -

    Զուգահեռաբար հետազոտվել են արյան նմուշներ սրտի խոռոչներից և զստային երակից, հեղուկները սրտապարկի խոռոչից և գլխուղեղի փորոքներից: Արյան նմուշներից ցենտրիֆուգման արդյունքում ստացված շիճուկներում որոշվել է cTnI-ի և գլյուկոզայի քանակությունները: Նույն նյութերի քանակական պարունակությունը որոշվել է նաև պերիկարդիալ և ուղեղ–ողնուղեղային հեղուկներում՝ ռեակտիվների ստանդարտ հավաքածուներով:

    Ստացված տվյալները ենթարկվել են վիճակագրական վերլուծության Excel էլեկ-տրոնային ծրագրի օգնությամբ: Արդյունքների հավաստիությունը գնահատվել է ըստ Ստյուդենտի t-չափանիշի: Որպես հավաստի ընտրվել են այն տվյալները, որոնց դեպքում p

  • ՏԵՍԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

    - 14 -

    Նույն նմուշներից ստացված հատույթների ներկումը հեմատոքսիլին-էոզինով տեսանելի փոփոխություններ չի հայտնաբերել (Նկար 2):

    Նկար 2. Սրտամկանի սուր իշեմիկ ախտահարում

    (ներկում Ա՝ ՀՀՖՊ-ով, Բ՝ հեմատոքսիլին-էոզինով, խոշորացում × 160)

    Կենսաքիմիական հետազոտության արդյունքները հիմնական և ստուգիչ խմբե-րում ներկայացված են աղյուսակ 1-ում: Արյան և սրտակրանքի խոռոչում cTnI-ի պա-րունակության որոշման արդյունքները թույլ են տալիս դատել մահվան տևողության մասին. CTnI-ի հայտնաբերումը սրտի խոռոչից ստացված արյան և պերիկարդիալ հեղուկի մեջ բնորոշ է արագ մահացմանը, երբ հյուսվածաբանական փոփոխություն-ները սովորական հեմատոքսիլին-էոզինով բացակայում են: Միաժամանակ cTnI-ի հայտնաբերումը զստային երակից ստացված արյան մեջ դիտվել է սրտամկանի սուր ինֆարկտին համապատասխանող հյուսվածաբանական պատկերի ժամանակ, ինչն ապացույց է իշեմիայի սկսվելուց մինչ մահն ընկած ժամանակահատվածի որոշակի երկար տևողության, որի ընթացքում cTnI-ը տարածվում է մինչև ծայրամասային անոթներ: Ուղեղ-ողնուղեղային հեղուկում cTnI-ի քանակական պարունակության հավաստի փոփոխություններ չեն արձանագրվել:

    Սուր կորոնար անբավարարությունից մահացածների պերիկարդիալ հեղուկում գլյուկոզայի պարունակությունը կազմել է 6,4±0,2մմոլ/լ, սրտամկանի սուր ինֆարկ-տի դեպքերում այն կազմել է 3,2±0,2մմոլ/լ, ինչը թույլ է տալիս մտածել իշեմիայի տևողության տարբերության մասին: Նմանատիպ փոփոխություններ են արձանագր-վում նաև ուղեղ-ողնուղեղային հեղուկի և արյան նմուշների հետազոտության ժամա-նակ, երբ հյուսվածքներում վնասման աստիճանի մեծացմանը զուգահեռ իջնում է գլյուկոզայի պարունակությունը:

    Ա Բ

  • ԵՊԲՀ ՀԱՇՎԵՏՈՒ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2013 ՀԱՏՈՐ 1

    - 15 -

    Աղյուսակ 1. Կենսաքիմիական հետազոտությունների արդյունքները

    հիմնական և ստուգիչ խմբերում

    Օբյեկտը cTnI Գլյուկոզա մմոլ/լ

    ՍԿԱ ՍՍԻ Ստուգիչ խումբ

    ՍԿԱ ՍՍԻ

    Արյուն սրտի խոռոչից ++ +++ – 6,0±0,2 3,0±0,2 Արյուն զստային երակից – ++ – 6,2±0,2 3,4±0,2 Պերիկարդիալ հեղուկ ++ +++ – 6,4±0,2 3,2±0,2 Ուղեղ–ողնուղեղային հեղուկ – – – 1,075±0,2 0,85±0,2

    Եզրակացություն. 1. Սրտային ծագման հանկարծամահությունների ժամանակ դիտվող վաղ իշեմիկ

    ախտահարումների հայտնաբերման համար արդյունավետ է ներկումը Լիի եղանա-կով, որը թույլ է տալիս հայտնաբերել կոնտրակցիոն գոտիները, իսկ նեկրոզի առկա-յության պարագայում տալիս է կեղծ բացասական պատասխան:

    2. cTnI-ի պարունակության որոշումը դիակային արյան և պերիկարդիալ հեղու-կի մեջ կարող է ծառայել որպես ցուցանիշ սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշ-ման գործում, ինչպես նաև փաստել իշեմիայի սկսվելուց մինչ մահն ընկած ժամանա-կահատվածի մասին:

    3. Հյուսվածաբանական և կենսաքիմիական հետազոտությունների համալիր կի-րառումը նպաստում է սուր կորոնար անբավարարության և սրտամկանի սուր ին-ֆարկտի առավել ճշգրիտ ախտորոշմանը:

    ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ 1. Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2012, էջ 92: 2. Асташкина О.Г., Власова Н.В. Значение биохимических исследований в прак-

    тике судебно-медицинской экспертизы // Суд.-мед. экспертиза 2008. №4 – С.19-22.

    3. Иванов И.Н. Микроморфология миокарда при диагностике непосредственной причины скоропостижной смерти от ишемической болезни сердца // Проблемы экс-пертизы в медицине. – 2003. – №2. – С.13-17.

    4. Кириченко А.А. Стенокардия и острый коронарный синдром // Международ-ный медицинский журнал. – 2002. – №2. – C.11-13.

    5. Maeda H, Michiue T, Zhu BL, Ishikawa T, Quan L. Analysis of cardiac troponins and creatine kinase MB in cerebrospinal fluid in medicolegal autopsy cases.// Leg Med (Tokyo). 2009 Apr;11 Suppl 1:S266-8. Doi: 10.1016/j.legalmed.2009.01.005. Epub 2009 Feb 28.

    6. Perez Carcelez M.D., Noguera J., Jimenez J. L., Luna A. and Osuna E. Diagnostic efficacy of biochemical markers in diagnosis post-mortem of ischemic heart disease // Forensic Sci. Int. 2004; 142:1-7.

  • ՏԵՍԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

    - 16 -

    7. Reinhard B. Dettmeyer, Forensic Histopathology. – Fundamentals and Perspectives, Springer, 2011. – Р.241.

    8. Wang Q, Michiue T, Ishikawa T, Zhu BL, Maeda H. Combined analyses of creatine kinase MB, cardiac troponin I and myoglobin in pericardial and cerebrospinal fluids to investigate myocardial and skeletal muscle injury in medicolegal autopsy cases // Leg Med (Tokyo). 2011 Sep;13(5):226-32. Doi: 10.1016/j.legalmed.2011.05.002. Epub 2011 Jun 17.

    9. Zhu BL, Ishikawa T, Michiue T. Postmortem cardiac troponin T levels in the blood and pericardial fluid. Part 2: analysis for application in the diagnosis of sudden cardiac death with regard to pathology // Leg Med (Tokyo). 2006 Mar;8(2):94-101. Epub 2006 Jan 18.

    ԱՄՓՈՓՈՒՄ Սրտի իշեմիկ հիվանդությունը հանդիսանում է հանկարծամահության ամենա-

    հաճախ հանդիպող պատճառն ամբողջ աշխարհում: Դատաբժշկական գործունեու-թյան մեջ կարիք կա սրտամկանի ախտահարման հետմահու ախտորոշման ավելի ճշգրիտ մեթոդների մշակման: Այս հետազոտության նպատակն է բացահայտել մա-հացած անձի մարմնի հեղուկների կենսաքիմիական և սրտամկանի հյուսվածաբա-նական հետազոտությունների համալիր կիրառման ախտորոշիչ արդյունավետու-թյունը: Հետազոտվել են 47 անձանց դիակներ, միջին տարիքը՝ 47,5 տարեկան (30-60): Դեպքերն ընտրվել են ըստ մահվան պահից մինչ դիահերձում անցած ժամանակա-հատվածի, մահվան պատճառի և հանգամանքների: Պերիկարդիալ և ուղեղ-ողնուղե-ղային հեղուկներում, ինչպես նաև սրտի խոռոչներից և զստային երակից ստացված արյան նմուշներում որոշվել է սրտային տրոպոնին I-ի և գլյուկոզայի պարունակու-թյունը: Սրտամկանի հյուսվածաբանական հետազոտության համար կիրառվել են հեմատոքսիլին-էոզինով և ՀՀՖՊ-ով ներկման եղանակները: Հետազոտության ար-դյունքում ստացվել են վիճակագրորեն հավաստի փոփոխություններ պերիկարդիալ հեղուկում և արյան նմուշներում, ոչ նշանակալի՝ ուղեղ-ողնուղեղային հեղուկում: Հաստատվել է, որ համալիր կենսաքիմիական և հյուսվածաբանական հետազոտու-թյունները սրտային տրոպոնին-I-ի որոշմամբ կարող է կիրառվել սրտամկանի վաղ ախտահարման ախտորոշման համար:

    Բանալի բառեր. Հանկարծամահություն, սրտային տրոպոնին-I, հյուսվածաբա-նական և կենսաքիմիական հետազոտություն

  • ԵՊԲՀ ՀԱՇՎԵՏՈՒ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2013 ՀԱՏՈՐ 1

    - 17 -

    THE IMPORTANCE OF BIOCHEMICAL AND HISTOLOGICAL STUDIES FOR PRACTICAL FORENSIC-MEDICAL EXPERT EXAMINATION

    OF SUDDEN CARDIAC DEATH

    M.S. Bisharyan1 , P.S Khachatryan2

    1Republican Scientific-Practical Center of Forensic Medicine 2YSMU, Department of Pathological Anatomy & Clinical Morphology

    SUMMARY Ischemic heart disease is the most common cause of sudden death in the world. If forensic

    practice there is a need for more precise diagnostic methods for the postmortem diagnosis of myocardial damage. The aim of this study was to analyze the diagnostic efficacy of biochemical markers in cadaver fluids in conjunction with histological studies. We studied 47 cadavers with the mean age of 47.5 years (range 30 to 60). Cases were chosen according to the postmortem interval, cause of death and circumstances of death. Pericardial, cerebrospinal fluids and blood from cardiac chambers and iliac vein were tested for cardiac troponin I (cTnI) and glucose. In myocardial tissue, histological studies were performed with hematoxylin and eosin, HBFP staining. The results pointed to statistically significant differences for all the biochemical markers in pericardial fluid and blood from heart chambers, but insignificant in cerebrospinal fluid. It was concluded that complex histological and biochemical examination with cTnI determination may be used as an index of early myocardial damage.

    Keywords: sudden death, cardiac troponin I, histological and biochemical examination

  • ՏԵՍԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

    - 18 -

    ԵՐԿԱՐԱՑԱԾ ՍԻԳՄԱՅԱՁԵՎ ԽԹԱՂԻՔԻ (ԴՈԼԻԽՈՍԻԳՄԱ) ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

    Ն.Գ. Խոստիկյան¹, Ա.Ս. Հակոբյան², Գ.Ա. Հակոբյան¹

    ¹ԵՊԲՀ, Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոն

    ²ԵՊԲՀ,Կոլոպրոկտոլոգիայի ամբիոն, «Սուրբ Ներսես Մեծ» ԲԿ Բանալի բառեր. դոլիխոսիգմա, աղիքային նյարդային համակարգ, քրոնիկական փորկապություն, մորֆոլոգիա Ներածություն. Հաստ աղիքի անատոմիական տեղակայման և կպման առանձ-

    նահատկություններով պայմանավորված հիվանդությունների շարքում հեղինակնե-րը մեծ տեղ են հատկացնում դոլիխոկոլոնին: Այն կլինիկորեն դրսևորվում է կայուն փորկապությամբ և որովայնային ցավային համախտանիշով: Ներկայումս քրոնիկա-կան փորկապությունը արդիական խնդիր է ամբողջ աշխարհում և մեր երկրում: Առաջացման պատճառները բազմաթիվ են և գրականության մեջ մեծ թվով հրապա-րակումներ, այդ թվում ատենախոսություններ կան քրոնիկական փորկապության առաջացման պատճառների, ախտորոշման և բուժման վերաբերյալ: Քրոնիկական փորկապության պաթոգենեզում առանցքային է համարվում աղիքային նյարդային համակարգի ախտահարումը [6,7]: Վիճակագրական հետազոտությունների տվյալ-ներով, տնտեսապես զարգացած երկրներում բնակչության 2,5-20% տառապում է քրոնիկական փորկապությամբ, որոնցից յուրաքանչյուր երրորդը պայմանավորված է չբացահայտված պատճառագիտության կամ նեյրոգեն մեգադոլիխոկոլոնով: Հաստ աղիքի ինտրամուրալ նյարդային համակարգի պաթոմորֆոգենեզը իդեոպաթիկ և նեյրոգեն մեգադոլիխոկոլոնի ժամանակ անբավարար է ուսումնասիրված՝ ի տարբե-րություն ագանգլիոնար մեգակոլոնի (Հիրշպրունգի հիվանդություն) [2]: []

    Արդիականությունը. Քրոնիկական փորկապությունը ժամանակակից կոլոպրոկ-տոլոգիայի արդիական խնդիրներից է: Նրա բժշկասոցիալական նշանակությունը կայանում է նրանում, որ այն հաճախ ի հայտ է գալիս առավելապես երիտասարդ, աշխատունակ մարդկանց շրջանում [1]: Գրականության տվյալները վկայում են, որ իգական սեռը ավելի հակված է փորկապության նկատմամբ [5], չնայած գրականու-թյան որոշ աղբյուրներում նշվում է արական սեռի ավելի հաճախ բժիշկներին դիմելու մասին [3,6]: Քրոնիկական փորկապությունը ոչ նոզոլոգիական միավոր է, ոչ էլ ախտանիշ: Այդ համընդհանուր հասկացությունը պաթոլոգիական վիճակների և ախտանիշների համալիր է, որը բնորոշվում է աղիքային և արտաաղիքային երևույթ-ներով: Աղիքային պարունակության երկարատև կանգը բերում է մի շարք հիվանդու-թյունների և պաթոլոգիական վիճակների առաջացման: Դրանք են կղանքային ին-տոքսիկացիա, դեպրեսիվ վիճակներ, վեգետատիվ դիսֆունկցիա, խոլելիթիազ, հե-պատոզ, հիպովիտամինոզ, դիսբակտերիոզ, իմունիտետի ընկճում, մաշկի ալերգիկ և

  • ԵՊԲՀ ՀԱՇՎԵՏՈՒ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2013 ՀԱՏՈՐ 1

    - 19 -

    թարախային հիվանդություններ: Հնարավոր է նաև կոնքի խոռոչի օրգանների հի-վանդություններ. արգանդի, ձվարանների, շագանակագեղձի, միզապարկի բոր-բոքումներ [4]: Աղիքային պարունակության կանգը (կոլոստազ) բնորոշվում է ինքնուրույն կղազատման բացակայությամբ կապված հաստ աղիքի կծկողական ունակության և դատարկման ֆունկցիայի խանգարման հետ: Վերջինս առաջանում է հաստ աղիքի նյարդամկանային համակարգի գրգռականության և հաղորդականու-թյան խանգարումների արդյունքում: Հաստ աղիքի երկարացումը հավելյալ գալար-ների առկայությամբ նպաստում է պարունակության դանդաղ տեղաշարժի և կոլոս-տազի առաջացմանը: Սիգմայաձև աղիքի նորմայից ավելի երկարացումը 1մ և ավելի գնահատվում է որպես դոլիխոսիգմա: Е.В. Андреев հեղինակի կողմից խթաղիքի վիրաբուժական անատոմիայի ուսումնասիրությամբ բացահայտված է, որ նրա երկարությունն ունի անհատական առանձնահատկություններ: Նորմոկոլոն հանդի-պում է 55,9% տղամարդկանց և 75,0% կանանց մոտ, միքստոկոլոն` 22,0% տղամարդ-կանց և 12,5% կանանց մոտ, աջակողմյան մեգադոլիխոկոլոն` 5,9% տղամարդկանց և 3,1% կանանց մոտ, տոտալ մեգադոլիխոկոլոն` 4,4% տղամարդկանց մոտ, ձախա-կողմյան մեգադոլիխոկոլոն` 11,8% տղամարդկանց և 9,4% կանանց մոտ: Այսպիսով, անատոմիական նախատրամադրող գործոնները, որոնք նպաստում են հաստ աղի-քային ստազի առաջացմանը, առավել հաճախ առկա են տղամարդկանց մոտ` 22,1% համեմատած կանանց հետ` 12,5% (2):

    Նպատակն ու խնդիրները. Մեր նպատակն է հետազոտել դոլիխոսիգմայով պայ-մանավորված քրոնիկական փորկապությամբ տառապող մեծահասակ հիվանդների խումբը, որոնք ինքնուրույն կղազատել չեն կարողանում: Պահպանողական բուժման կիրառումը (հոգնա, լուծողականներ), այլևս անարդյունավետ է եղել, և նրանք ենթա-րկվել են վիրահատական միջամտության: Մեր նպատակի իրականացման համար դրված են հետևյալ խնդիրները. անհրաժեշտ մեթոդներով ուսումնասիրել աղիքի պատի բոլոր շերտերը, կատարել միջմկանային գանգլիոնների մորֆոմետրիա, այս պաթոլոգիայի համար վիրահատական սահմանների և ծավալների որոշման հա-մար: Գրականության մեջ կան տվյալներ, որոնք վերաբերվում են աղիքի պատի ձևաբանական փոփոխությունների նկարագրությանը քրոնիկական փորկապու-թյունների ժամանակ: Նկարագրված տվյալները նյարդային հյուսակների վերաբե-րյալ ոչ լիարժեք են, մակերեսային և ընդհանուր մորֆոլոգիական փոփոխություն-ների տեսքով են:

    Հետազոտության նյութն ու մեթոդները. Մեր կողմից հիստոլոգիական հետազո-տության են ենթարկվել 2012թ. «Սուրբ Ներսես Մեծ» Բժշկական կենտրոնում վիրա-հատված 20 հիվանդների սիգմայաձև խթաղիքները: Հիվանդները եղել են 16-66 տա-րեկան, միջինում` 38, նրանց թվում իգական սեռի 15 և արական սեռի 5 անհատներ են հետազոտվել: Մորֆոլոգիական փոփոխությունների գնահատման համար հիվանդները դիտարկվել են 2 տարիքային խմբերում` մինչև 40 տարեկան և 40-ից բարձր: Բոլոր դեպքերի սիգմայձև խթաղիքներից պատրաստվել են պարաֆինային բլոկներ և սերիական հիստոլոգիական հատածներ, որոնք ուսումնասիրվել են հեմատոքսիլին-էոզինով, ալցիան կապույտով, պիկրոֆուքսինով ըստ Վան-Գիզոնի, Նիսլի մեթոդով, Գոլջիի մեթոդով ըստ Ֆոքսի մոդիֆիկացիայի:

  • ՏԵՍԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

    - 20 -

    Արդյունքներն ու դրանց վերլուծությունը. Մորֆոլոգիական փոփոխությունների գնահատման համար արական և իգական սեռի հիվանդները բաժանվել են 2 տարի-քային խմբերի` մինչև 40 տարեկան և 40-ից բարձր: Մինչև 40 տարեկան իգական սե-ռի հիվանդների մոտ սիգմայաձև խթաղիքի հիստոլոգիական հետազոտությունը ի հայտ է բերել հետևյալ մորֆոլոգիական փոփոխությունները. լորձաթաղանթի սեփական շերտերի բորբոքային ինֆիլտրացիա լիմֆոցիտներով, պլազմատիկ բջիջ-ներով, նեյտրոֆիլ լեյկոցիտներով, մակերեսային էպիթելի օջախային դեսկվամա-ցիա, գեղձերի կիստոզ փոփոխված տեղամասերով: Լորձաթաղանթի սեփական մկա-նային թերթիկում հայտնաբերվել է հիպերտրոֆիա, իսկ որոշ դեպքերում նաև գեղձե-րի ներաճ լիմֆոիդ ֆոլիկուլների մեջ: Ենթալորձային շերտում բոլոր դեպքերում նկարագրվել է այտուց, ուռճեցում, կոլոգենային թելերի փեղեքում, մանր անոթների գերարյունություն, ստազ, մանր արյունազեղումներ, լիմֆոիդ ֆոլիկուլների հիպեր-պլազիա` ռեակտիվ կենտրոններով և նրանց անոթավորմամբ: Բոլոր ուսումնասիր-ված դեպքերում մկանային շերտը ենթարկված է եղել տարբեր աստիճանի արտա-հայտվածությամբ հիպերտրոֆիայի, ինչպես նաև առկա է եղել մկանային թելիկների փեղեքում միմյանցից: Միջմկանային գանգլիոններին հարող հատվածներում հատկապես երկայնական հարթ մկանային շերտում հայտնաբերվել են անգիոմատո-զի երևույթներ: Հատկանշական է նաև հայտնաբերված միջմկանային ֆիբրոզը ծավալուն դաշտերի և երկայանական մկանային շերտի թելերի միջև ուղղահայաց խրձերի ձևով: Միջմկանային հյուսակի գանգլիոնները մեծամասամբ դեպքերում ունեցել են կլոր, ձգվող կամ ցրված, փռված կազմություն, մնացած դեպքերում նրանք հարթ մկանային թելերի հիպերտրոֆիայի պատճառով, ինչպես նաև նրանց խառը, ցրիվ դասավորության հետևանքով փոխել էին իրենց դիրքը` ունենալով ցրիվ ցանցանման կազմություն: Հիստոլոգիական պրեպարատներում գանգլիոնները եղել են երբեմն դատարկ, առանց նյարդային բջիջների, երբեմն նեյրոնները ենթարկված են եղել վակուոլային դիստրոֆիայի, առանձին դեպքերում գանգլիոնների մեջ ներաճած են եղել մանր անոթներ: Աղիքի շճաթաղանթի հաստացում, անոթների գերարյունություն և շուրջ անոթային թույլ արտահայտված բորբոքային ինֆիլտրա-ցիա է նկարագրվել մեծամասամբ դեպքերում: Հարաղիքային ճարպաբջջանքի մանր անոթները բոլոր դեպքերում եղել են գերարյունային վիճակում, իսկ միջին տրամա-չափի անոթներում հայտնաբերվել է ստազի, թրոմբոզի երևույթներ, թույլ նեյտրոֆիլ լեյկոցիտային ներսփռանքով: Մինչև 40 տարեկան արական սեռի հիվանդների սիգ-մայաձև խթաղիքի ձևաբանական փոփոխությունները էական տարբերություն չեն ունեցել համեմատած նույն տարիքային խմբի իգական սեռի հիվանդների վերը նկարագրված փոփոխությունների հետ: 40-ից բարձր տարիքային խմբի կանանց խթաղու լորձաթաղանթում առկա հիստոլոգիական փոփոխություններից առավել արտահայտված է եղել բորբոքումը, սեփական շերտի մանր անոթների գերարյու-նությունը, մանր կետավոր արյունազեղումները, լիմֆոիդ ֆոլիկուլների հիպերպլա-զիան, նրանց անոթավորումը: Ենթալորձային շերտում փոփոխությունները համա-նման են եղել վերը նկարագրվածին, միայն որոշ դեպքերում ավելի թույլ արտա-հայտված բորբոքային ներսփռանքների առկայությամբ և գեղձերի ներաճով ենթա-լորձային շերտում: Մկանային շերտում առկա փոփոխությունները առավել վառ են արտահայտված 40-ը անց տարիքային խմբի մոտ, որը ի հայտ է եկել շրջանաձև մկա-

  • ԵՊԲՀ ՀԱՇՎԵՏՈՒ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2013 ՀԱՏՈՐ 1

    - 21 -

    նային շերտի թելերի փեղեքմամբ, լայն տարածությունների ձևավորմամբ, եր-կայնական շերտի անգիոմատոզով, ինչպես նաև գանգլիոնների շուրջը մանր անոթ-ների դասավորությամբ: Հայտնաբերվել են մանր կետավոր արյունազեղումներ, շուրջ անոթային բորբոքային բջջային ինֆիլտրացիայով: Այս տարիքային խմբի մոտ միջմկանային դատարկ, ուռճացված, դիստրոֆիկ փոփոխությունների ենթարկված, ցրիվ դասավորված գանգլիոններ նկարագրվել են համարյա բոլոր դեպքերում: Այդ գանգլիոններում հայտնաբերվել են նաև մանր անոթներ:

    Շճաթաղանթում նկարագրվել են նույն փոփոխությունները, առավել արտահայ-տված է եղել բորբոքային ռեակցիան, հարաղիքային ճարպաբջջանքի անոթների գերարյունությունը, ստազը, թրոմբոզը, հեմոսիդերոզը, շուրջանոթային բորբոքումը: 40-ից բարձր տարիքային խմբի արական սեռի հիվանդների մոտ ձևաբանական փո-փոխությունները համանման են եղել նույն տարիքային խմբի իգական սեռի հիվանդ-ների խթաղիքի մորֆոլոգիական փոփոխությունների հետ:

    Եզրակացությունները. Պրեպարատների մանրադիտակային հետազոտությունը թույլ է տվել եզրակացնել, որ աղիքի պատի բոլոր շերտերում առկա են տարբեր արտահայտ-վածության ախտաբանական տեղաշարժեր, որոնք առավել վառ են արտահայտված 40-ից բարձր տարիքային խմբի երկու սեռերի մոտ: Առավելապես ակնհայտ է աղիքի պատի բոլոր շերտերի քրոնիկական բորբոքային ինֆիլտրացիան, ենթալորձային շերտի այտուցը, ուռճացումը, մկանային շերտի հիպերտրոֆիան, ֆիբրոզը, անգիոմատոզը, մկանաթելերի օջախային դիստրոֆիկ փոփոխությունները: Միջմկանային գանգլիոն-ներում հայտնաբերված վակուոլային դիստրոֆիայի, ուռճացման, նեկրոզի պատճառով գանգլիոններում նեյրոնների քանակական հաշվարկը կատարվել է դժվարությամբ: Գան-գլիոնները փռված, ցրված և դատարկ են գնահատվել այն դեպքերում, երբ առավել արտա-հայտված է եղել մկանային շերտի փեղեքումը, այտուցը, ֆիբրոզը և անգիոմատոզը:

    Այսպիսով, մեր կողմից ստացված մորֆոլոգիական փոփոխությունների ար-դյունքները դոլիխոսիգմայով պայմանավորված քրոնիկական փորկապության համար համանման են գրականության մեջ առկա տվյալներին, որոնք հիմնականում վերաբերում են ընդհանրապես տարբեր պատճառներով առաջացած փորկապու-թյուններին (3,4), բայց չունեն նոզոլոգիական ուղղվածություն հատկապես դոլիխո-սիգմա պաթոլոգիայի համար:

    ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

    1. Агавелян М.А. Тактика хирургического лечения хронических запоров. – Автореф. дисс. канд. мед наук. – 2006.

    2. Андреев Е.В. Обоснование хирургического лечения идеопатического мегадолихо-колон. – Автореф.дисс. канд. мед наук, 2006г.

    3. Джавадов Э.А. Диагностика хронического колостаза у больных с долихоколон. // Анналы хирургии. – 2009, N3. – С.21-23

    4. Мосин А.В. Автореф. дисс. к.м.н. по педиатрии, 2003. 5. Наврузов С.Н. Хронический толстокишечный стаз. – Дис… д.м.н., М., 1990. –194 с. 6. Gabrio Bassotti et al. Chronic constipation: no more idiopathic, but a true

    neuropathological entity // Gasrtoenrerol Hepatol Bed Bench 2011;4(3):109-115.

  • ՏԵՍԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

    - 22 -

    7. Wedel T, Böttner M, Krammer HJ. The enteric nervous system and interstitial cells of Cajal. Changes in chronic constipation in adults // Anatomisches Institut, Christian-Albrechts-Universität zu Kiel, Otto-Hahn-Platz 8, 24118 Kiel, Germany. [email protected] Pathologe. 2007 Mar; 28(2):143.

    ԱՄՓՈՓՈՒՄ Մեր կողմից հիստոլոգիական հետազոտության են ենթարկվել 20 վիրահատված հի-

    վանդների սիգմայաձև հաստ աղիքիները: 15 իգական, 5 արական սեռերի անհատներ, որոնք եղել են 16-66 տարեկան միջինում`38, դիտարկվել են 2 խմբերում մինչև 40 և 40-ից բարձր: Աղիքի պատի ձևաբանական հետազոտությամբ հայտնաբերվել է լորձաթաղանթի սեփական շերտերի քրոնիկական բորբոքային ինֆիլտրացիա, ենթալորձային շերտի այ-տուց, ուճեցում: Մկանային շերտի հիպերտրոֆիա, ֆրագմենտացիա, թույլ ֆիբրոզ, երկայ-նական շերտի անգիոմատոզ միջմկանային գանգլիոնների ուճեցում, նեյրոնների վակուո-լային դիստրոֆիա, բորբոքային բջիջների առկայություն գանգլիոնների շուրջը և նրանց տեղում: Նշված փոփոխությունները առավել վառ են արտահայտված եղել 40 անց տարի-քային խմբի երկու սեռերի մոտ: Մեր կողմից նկարագրված փոփոխությունները համա-նման են գրականության տվյալներին, որոնք վերաբերվում են ընդհանրապես տարբեր պատճառներով առաջացած քրոնիկական փորկապության ձևաբանությանը, բայց չունեն նոզոլոգիական ուղղվածություն հատկապես դոլիխոսիգմա պաթոլոգիայի համար:

    Բանալի բառեր. դոլիխոսիգմա, աղիքային նյարդային համակարգ, քրոնիկական փորկապություն, մորֆոլոգիա

    MORPHOLOGICAL CHARACTERISTICS OF LONGERD DOLICHOSYGMOID

    N.G.Khostikyan, A.S.Hakobyan, G.A. Hakobyan

    YSMU, Department of Pathological Anatomy & Clinical Morphology, Department of Coloproctology, MC «St. Nerses the Great»

    SUMMARY Sigmoid large intestines of 20 operated patients have undergone histological investigation

    (15 females, 5 males, aged from 16-66, average age 38). They have been observed in 2 groups: under 40 and above 40. The morphological investigation of the intestinal wall has revealed chronic inflammatory infiltration of the mucous layers, edema of submucosal layer, swelling. Hypertrophy of muscular layer, fragmentation, mild fibrosis, angiomatousis of the longitudinal layer, swelling of intermuscular ganglia, vacuolar dystrophy of neurons, existence of inflammatory cells around the ganglia and in their place.The mentioned changes are well expressed in both sexes of the group above 40. The changes described by us are similar to those given in the literature concerning the morphology of chronic constipation in general induced by different causes.

    Key words: dolichosigmoid, intestinal nervous system, chronic constipation, morphology

  • ԵՊԲՀ ՀԱՇՎԵՏՈՒ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2013 ՀԱՏՈՐ 1

    - 23 -

    HER2-ԳԵՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՄԻԶԱՊԱՐԿԻ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ՔԱՂՑԿԵՂՈՒՄ

    Ն.Գ. Խոստիկյան, Ա.Վ. Պապյան, Վ.Ռ. Դաբաղյան

    ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոն

    Բանալի բառեր. HER2-գեն, միզապարկի քաղցկեղ, in situ հիբրիդացում

    Ներածություն. HER2-գենը (գրականության մեջ հանդիպում է նաև c–erbB2

    անվանմամբ) տեղակայված է 17-րդ քրոմոսոմոմ (17q12; 17q21.32) և կոդավորում է HER2-ռեցեպտորի սինթեզը: HER2-ռեցեպտորը իրենից ներկայացնում է տրանս-մեմբրանային գլիկոպրոտեին, որն ունի 185ԿԴ մոլեկուլային զանգված և օժտված է թիրոզին-կինազային ակտիվությամբ: HER2-ը ռեցեպտոր է հանդիսանում աճի էպի-դերմալ գործոնի համար: HER2-ռեցեպտորի ֆիզիոլոգիական ֆունկցիան է բջջի աճի, տարբերակման և պրոլիֆերացիայի կարգավորումը: Նորմալ բջջում նկատվում է HER2-ռեցեպտորի աննշան էքսպրեսիա, սակայն բջիջների չարորակ տրանսֆորմա-ցիայի ժամանակ առաջանում է այս ռեցեպտորի արտահայտված հիպերէքսպրեսիա [45,46]: HER2-ռեցեպտորի հիպերէքսպրեսիայի ամենահաճախ հանդիպող պատ-ճառը դա HER2-գենի ամպլիֆիկացիան է [39]:

    Արդիականություն. Արդի գրականության մեջ կան բազմաթիվ աշխատանք-ներ, նվիրված կանցերոգենեզում HER2-գենի և համանուն ռեցեպտորի դերի ուսումնասիրությանը: Ուռուցքներում HER2-գենի ամպլիֆիկացիան բերում է բջի-ջների պրոլիֆերացիայի ակտիվացման, ընկճում է ապոպտոզը և թուլացնում է միջբջջային կապերը, ինչը նպաստում է ուռուցքների մետաստազներ տալու ունակության բարձրացմանը [58,60,61,70]:

    Առավել մեծ թվով հետազոտություններ են կատարվել կրծքագեղձի քաղցկեղում HER2-գենի և ռեցեպտորի կարգավիճակի որոշման նպատակով, որոնց արդյունքում պարզվել է, որ կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղով հիվանդների 10-40%-ի մոտ հանդիպում է HER2-ռեցեպտորի հիպերէքսպրեսիա, ինչը պայմանավորված է HER2-գենի ամպլիֆի-կացիայով [51,52,53,54]: Ապացուցված է նաև այն փաստը, որ կրծքագեղձի ինվազիվ քաղց-կեղում HER2-գենի ամպլիֆիկացիան և ռեցեպտորի հիպերէքսպրեսիան պայմանա-վորում են հիվանդության ագրեսիվ ընթացքն ու անբարենպաստ ելքը [55,56,57]:

    Ներկայումս HER2-գենի ամպլիֆիկացիան և HER2-ռեցեպտորի հիպերէքսպրեսիան կրծքագեղձի քաղցկեղի համար հանդիսանում է անկախ պրոգնոստիկ գործոն՝ ներգրա-վելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիքն են հիվանդության ուշ շրջանը, մետաստազ-ների առկայությունը ավշային հանգույցներում, ուռուցքի տարբերակման ցածր աստի-ճանը, բարձր միտոտիկ ինդեքսը: Հատկանշական է այն հանգամանքը, որ HER2-գենի և ռեցեպտորի կարգավիճակի որոշումը բացի ախտորոշիչ նշանակությունից կարևոր դեր է խաղում բուժման ընտրության հարցում, մասնավորապես քիմիաթերապևտիկ պրե-պարատների առավել արդյունավետ ընտրություն գործընթացում [78,79]: Կրծքագեղձի

  • ՏԵՍԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

    - 24 -

    քաղցկեղի բուժման նոր պրեպարատների որոնման ճանապարհին HER2-ռեցեպտորը դարձել է հիմնական թիրախը: Հայտնաբերվել են տարաբնույթ մեխանիզմներով HER2-ռեցեպտորի ակտիվությունը ընկճող դեղամիջոցներ, սակայն դրանց մեջ առաջնակարգ տեղ է զբաղեցնում մոնոկլոնալ հակամարմինները հանդեպ HER2-ռեցեպտորի արտա-բջջային դոմենի: Այդ հակամարմինները, կապվելով ուռուցքային բջջի մակերեսին տեղակայված HER2-ռեցեպտորի հետ` թողնում է բջջի վրա ցիտոտոքսիկ ազդեցություն, ակտիվացնում է ապոպտոզը, ինչպես նաև ընկճում է բջիջների բազմացումը և անգիոգե-նեզը [80,81]: Նմանատիպ դեղամիջոցների կիրառման համար անհրաժեշտ է ճշգրիտ հաստատել HER2-գենի ամպլիֆիկացիան և/կամ ռեցեպտորի հիպերէքսպրեսիան, քանի որ հակառակ դեպքում դեղամիջոցի օգտագործումը լինում է անարդյունավետ, իսկ երբեմն վատացնում է հիվանդության ընթացքը [52,55]:

    Քիչ է ուսումնասիրված HER2-գենի դերը միզապարկի փոփոխական բջջային քաղց-կեղում: Մինչդեռ միզապարկի քաղցկեղը օնկոլոգիայում հաճախակի հանդիպող պա-թոլոգիաներից մեկն է: Միզապարկի քաղցկեղը ուռուցքային հիվանդությունների մեջ տղամարդկանց մոտ զբաղեցնում է 7-րդ, կանանց մոտ` 18-րդ տեղը: Միզապարկի ու-ռուցքների մոտ 90%-ը բաժին է ընկնում փոփոխական բջջային քաղցկեղին, ընդ որում ուռուցքները, որոնք ներաճում են լորձոթաղանթի սեփական թիթեղի և սեփական մկա-նային շերտի մեջ, կազմում են 25%-ը [3,4]:

    Նպատակն ու խնդիրները. Տվյալ հետազոտւթյան նպատակն է HER2-գենի նշա-նակության որոշումը միզապարկի փոփոխական բջջային քաղցկեղի ինվազիայի գործընթացում:

    Հետազոտության ընթացքում մեր կողմից առաջադրվել և լուծվել են հետևյալ խնդիրները.

    1. միզապարկի ցածր տարբերակված փոփոխական բջջային քաղցկեղում HER2-գենի կարգավիճակի որոշում.

    2. ինվազիայի տարբեր աստիճան ունեցող ուռուցքներում HER2-գենի ամպլիֆի-կացիայի ուժգնության գնահատում.

    3. հյուսվածքաբանական և ցիտոգենետիկ հետազոտությունների համեմատական վերլուծության միջոցով HER2-գենի նշանակության որոշումը միզապարկի փոփոխա-կան բջջային քաղցկեղի ինվազիայի գործընթացում:

    Նյութն ու մեթոդները. Հետազոտության նյութ է հանդիսացել միզապարկի քաղց-կեղը՝ ստացված արմատական վիրահատության (ցիստպրոստատէկտոմիա՝ բարակ աղիքային ռեզերվուարի ձևավորմամբ) և տրանսուրետրալ ռեզեկցիայի միջոցով: Հետա-զոտության նյութը ֆիքսվել է 10%-անոց չեզոք բուֆերային ֆորմալինում, սենյակային ջերմաստիճանում 24 ժամվա ընթացքում: Այնուհետև ստանդարտ եղանակով պատ-րաստվել են պարաֆինային բլոկներ: Պարաֆինային բլոկներից ստացված հատույթ-ները հետազոտվել են հյուսվածքաբանական և քրոմոագենային in situ հիբրիդացման (CISH) մեթոդներով: Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակը որոշելու, ինչպես նաև տարբերակման աստիճանը և ինվազիայի խորությունը գնահատելու համար պարաֆի-նային բլոկներից ստացված հատույթները ներկվել են հեմատոքսիլին էոզինով: Քաղց-կեղային բջիջներում HER2-գենի կարգավիճակի գնահատումը կատարվել է քրոմոա-գենային in situ հիբրիդացման (CISH) մեթոդով, ZytoVision ընկերության կողմից պատրաստված «ZytoDot SPEC HER2 Probe» հավաքածուի միջոցով: Հատույթները

  • ԵՊԲՀ ՀԱՇՎԵՏՈՒ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2013 ՀԱՏՈՐ 1

    - 25 -

    նախապես ենթարկվել են ջերմային մշակման, այնուհետև մշակվել են պեպսինով՝ ԴՆԹ-զոնդի ներթափանցումը հեշտացնելու նպատակով: Հիբրիդացման նպատակով կիրառվել է դիգոքսիգենինով դրոշմված ԴՆԹ-զոնդ: Կորիզային ԴՆԹ-ն և զոնդը դենա-տուրացվել է միասին 95°C ջերմաստիճանում 5 րոպեի ընթացքում: Հիբրիդացումը կատարվել է 37°C ջերմաստիճանում 12-ից 16 ժամվա ընթացքում: Հիբրիդացումից հետո հատույթները լվացվել է ԴՆԹ-զոնդի չհիբրիդացված մոլեկուլներից և կատարվել է իմու-նոդետեկցիա` օգտագործելով մկան հակամարմին դիգոքսիգենինի հանդեպ: Հատույթները ներկվել է դիամինոբենզիդինով (DAB): Վերջինս ներկում է հիբրիդացված ԴՆԹ-զոնդի մոլեկուլները, ինչի շնորհիվ դրանք պրեպարատի վրա երևում են շագանա-կագույն գունակի տեսքով: Արդյունքները գնահատվել է լուսային մանրադիտակի միջո-ցով` 400 անգամ խոշորացման տակ:

    Ստացված արդյունքները և դրանց վերլուծությունը. Հյուսվածքաբանական հետա-զոտության միջոցով առանձնացվել է միզապարկի փոփոխական բջջային քաղցկեղի տարբերակման տարբեր աստիճաններ ունեցող 15 դեպք, որոնցից 9 դեպքում դիտվել է ուռուցքային բջիջների տարբեր աստիճանի ինվազիա (Նկ. 1), 6 դեպքում ուռուցքային բջիջների ինվազիա լորձաթաղաբթի սեփական թիթեղում չի հայտնաբերվել (Նկ. 2): Նկար 1-ում ցուցադրված է ուռուցքային բջիջների ինվազիան դեպի միզապարկի մկանային շերտ:

    CISH-մեթոդով HER2-գենի կարգավիճակը որոշելիս արդյունքները գնահատվում են հետևյալ կերպ: Նորմալ դիպլոիդ բջիջներում հայտնաբերվում է երկու գունակային ազ-դանշան, ինչը գնահատվում է որպես HER2-գենի բացասական ամպլիֆիկացիա: Այն դեպքում, երբ բջիջներում գունակների քանակը լինում է 3-ից 5-ը, համարվում է, որ կա HER2-գենի թույլ ամպլիֆիկացիա: HER2-գենի ամպլիֆիկացիան համարվում է դրական, երբ բջիջջներում քրոմոգենային ազդանշանների քանակը 6-ից ավելի է կամ եթե բջիջնե-րում կան խոշոր գունակային կլաստեռներ: CISH-մեթոդով հետազոտված միզապարկի ինվազիվ քաղցկեղի 9-ից դեպքից 6-ում հայտնաբերվել է HER2-գենի դրական ամպլիֆի-կացիա (Նկ. 3), իսկ ոչ ինվազիվ քաղցկեղի 6 դեպքերից միայն մեկում է հայտնաբերվել HER2-գենի դրական ամպլիֆիկացիա, մնացած դեպքերում HER2-գենի ամպլիֆիկացի-ան բացակայել է (Նկ. 4): Նկար 3-ում ուռուցքային բջիջներում երևում են քրոմոգենային գունակի խոշոր կլաստերներ, ինչը վկայում է HER2-գենի դրական ամպլիֆիկացիայի մասյին: Նկար 4-ում պատկերված բջիջներում երևում են երկուական քրոմոգենային գունակներ, ինչը նշանակում է որ այստեղ HER2-գենի ամպլիֆիկացիան բացակայում է:

    Եզրակացություն. Ստացված արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ միզապարկի փոփոխական բջջային քաղցկեղում HER2-գենի ամպլիֆիկացիայի ուժգնությանը ուղղակի կապի մեջ է գտնվում ուռուցքի ինվազիայի աստիճանի հետ: HER2-գենի դրական ամպլիֆիկացիայի դեպքում ուռուցքային բջիջները հակված են ինվազիվ աճի, իսկ ամպլիֆիկացիայի բացակայության ժամանակ ուռուցքին ինվազիվ աճը բնորոշ չէ, ինչպես նաև ոչ ինվազիվ ուռուցքներում այս գենի ամպլիֆիկացիայի հայտնաբերումը կարող է վկայել ուռուցքի չարորակ տրանսֆորմացիայի մասին: HER2-գենի կարգավիճակի գնահատումը կարող է հանդիսանալ միզապարկի փոփոխական բջջային քաղցկեղի պրոգնոստիկ գործոն:

  • ՏԵՍԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

    - 26 -

    Նկար 1. Միզապարկի ինվազիվ փոփոխական բջջային քաղցկեղ ներկված

    հեմատոքսիլին էոզինով (խոշորացումը 100 անգամ)

    Նկար 2. Միզապարկի մակերեսային փոփոխական բջջային քաղցկեղ ներկված

    հեմատոքսիլին էոզինով (խոշորացումը 100 անգամ)

    Նկար 4. Միզապարկի մակերեսային փոփոխական բջջային քաղցկեղում HER2-

    գենի բացասական ամպլիֆիկացիա (cish-մեթոդ խոշորացումը 800 անգամ)

    Նկար 3. Միզապարկի ինվազիվ փոփոխական բջջային քաղցկեղում

    HER2-գենի դրական ամպլիֆիկացիա (cish-մեթոդ խոշորացումը 400 անգամ)

  • ԵՊԲՀ ՀԱՇՎԵՏՈՒ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2013 ՀԱՏՈՐ 1

    - 27 -

    ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

    1. Manuelito A., Raymundo W. Chromogenic in situ hybridization: a novel alternative in screening archival breast cancer tissue samples for HER-2/neu status // Breast Cancer Research. 2004; 6 (5): 593-600.

    2. Ross JS, Fletcher JA, Bloom KJ, Linette GP, Stec J, Symmans WF, Pusztai L, Hortobagyi GN. Targeted therapy in breast cancer the HER-2/neu gene and protein // Molecular & Cellular Proteomics 3.4, 2004:379-398.

    3. Ross JS, Fletcher JA, Linette GP, Stec J, Clark E, Ayers M, Symmans WF, Pusztai L, Bloom KJ. The HER-2/neu gene and protein in breast cancer 2003: biomarker and target of therapy // Oncologist. 2003;8(4):307-325.

    4. Awaya H., Takeshima Y., Furonaka O., Kohno N. and Inai K Gene amplification and protein expression of EGFR and HER2 by chromogenic in situ hybridisation and immunohistochemistry in atypical adenomatous hyperplasia and adenocarcinoma of the lung // Journal of Clinical Pathology, 2005;58:1076-80.

    5. Tanner M., Hollmen M., Junttila T.T., Kapanen A., Tommola S., Soini Y., Helin H., Salo J., Joensuu H., Sihvo E., Elenius K., Isola J. Amplification of HER-2 in gastric carcinoma: association with Topoisomerase IIa gene amplification, intestinal type, poor prognosis and sensitivity to trastuzumab // Annals of Oncology. 2005; 16: 273-278.

    6. Завалишина Л.Э., Андреева Ю.Ю., Рязанцева А.А., Батева М.В., Франк Г.А. Сравнительное исследование определения HER2-статуса рака молочной железы методами иммуногистохимии и in situ гибридизации. // Современная онкология, 2009, Том 11, №2, C.6-9.

    7. Степанова Е.В., Загрекова Е.И., Ермилова В.Д., Турбин А.Д., Петровичев Н.Н., Высоцкая И.В., Дбар Ж.Н., Пащенко Н.В., Барышников А.Ю., Личиницер М.Р. Молекулярно-биологические маркеры как факторы прогноза при раке молочной железы I–IIA стадии // Архив патологии, 2003, №3, С.14-18.

    8. Jackisch Ch. HER-2-Positive Metastatic Breast Cancer: Optimizing Trastuzumab-Based Therapy // Oncologist. 2006; 11 (suppl 1):34-41.

    9. Dihua Yu, Mien-Chie Hung. Overexpression of ErbB2 in cancer and ErbB2-targeting strategies // Oncogene. 2000;19: 6115-6121.

    10. Завалишина Л.Э., Рязанцева А.А., Батева М.Б., Андреева Ю.Ю., Франк Г.А. Срав-нительное исследование определение HER-2-статуса при раке молочной железы метода-ми флюоресцентной (FISH) и хромогенной (CISH) in situ гибридизации // Архив патоло-гии, 2008, №3, С.9-11.

    11. Андреева Ю.Ю., Завалишина Л.Э., Франк Г.А. Классификация эпителиальных опухолей мочевого пузыря // Архив патологии, 2006;68(5):46-53.

  • ՏԵՍԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

    - 28 -

    ԱՄՓՈՓՈՒՄ Արդի գրականության մեջ կան բազմաթիվ աշխատանքներ նվիրված

    կանցերոգենեզում HER2-գենի դերի ուսումնասիրությանը: Սակայն քիչ է ուսումնասիրված HER2-գենի դերը միզապարկի փոփոխական բջջային քաղցկեղում: Տվյալ հետազոտւթյան նպատակն է HER2-գենի նշանակության որոշումը միզապարկի փոփոխական բջջային քաղցկեղի ինվազիայի գործընթացում: Հետազոտության նյութ է հանդիսացել միզապարկի քաղցկեղը: ՈՒռուցքի հյուսվածքաբանական տեսակը և ինվազիայի խորությունը որոշելու համար, հատույթները ներկվել են հեմատոքսիլին էոզինով: HER2-գենի կարգավիճակը որոշվել է քրոմոգենային in situ հիբրիդացման մեթոդով (CISH): Հյուսվածքաբանական և ցիտոգենետիկ հետազոտություննեևի տվյալների համադրմամբ ցույց է տվել HER2-գենի ամպլիֆիկացիայի ուժգնության ուղղակի կապը ուռուցքի ինվազիայի աստիճանի հետ:

    ASSESSMENT OF HER2-GENE STATUS IN THE BLADDER TRANSITIONAL CELL CANCER

    N.G. Khostikyan, A.V. Papyan, V.R. Dabaghyan

    Department of Pathological Anatomy & Clinical Morphology

    SUMMARY There are many works in the modern literature devoted to the study of the HER2-gene role

    in cancerogenesis, but there are only a few publications about role of the HER2-gene in transitional cell bladder cancer. The purpose of our study is the assessment of the HER2-gene status and its role in the invasion process of the transitional cell bladder cancer. The study material was the cases of bladder cancer. HER2-gene status was determined (or has done) by chromogenic in situ hybridization (CISH). Results of histological research of chromogenic in situ hybridization has shown a strong connection between intensity of the HER2-gene amplification and the degree of tumor invasion.

    Keywords: HER2, bladder cancer, in situ hybridization

  • ԵՊԲՀ ՀԱՇՎԵՏՈՒ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2013 ՀԱՏՈՐ 1

    - 29 -

    ԷԿԶՈԿՐԻՆ ՊԱՆԿՐԵԱՍԻ ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԻՊԻ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ՏԱՐԲԵՐ ՖԵՆՈՏԻՊԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

    Ն.Գ. Խոստիկյան, Ա.Վ. Պապյան, Լ.Ս. Մարդանյան

    ԵՊԲՀ, Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոն

    Բանալի բառեր. երկրորդ տիպի շաքարային դիաբետ, քրոնիկական պանկրե-ատիտ, պանկրեատիկ էկզոկրին անբավարարություն

    Ներածություն. Երկրորդ տիպի շաքարային դիաբետը բնութագրվում է ինսուլինի

    բացարձակ և/կամ հարաբերական անբավարարությամբ, որի պաթոգենետիկ օղակ-ներից մեկը պանկրեասում կղզյակային պաթոլոգիան է [10]: Հետազոտությունների մեծ մասն ուղղված է ենթաստամոքսային գեղձի էնդոկրին պաթոլոգիայի ուսում-նասիրմանը, իսկ էկզոկրին հատվածի հետազոտությունները սակավաթիվ են: Սակայն հայտնի է, որ երկրորդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ 15-73% դեպ-քերում առաջանում է էկզոկրին պանկրեատիկ անբավարարություն [1]: Ընդ որում, հաճախ մարսողության ֆունկցիոնալ անբավարարության երևույթները դիտարկվում են որպես դիաբետիկ գաստրոէնտերոպաթիա, և ոչ թե պանկրեատիկ անբավարարու-թյուն [3]: Բնական է, որ եթե առկա է ֆունկցիոնալ անբավարարաություն, նշանակում է առկա են նաև գեղձի օրգանական փոփոխություններ: Մի քանի վարկածներ կան, որոնք բացատրում են էկզոկրին անբավարարությունը: Նշենք դրանցից մի քանիսը.

    1. Ի�