34
1 “ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ 44 ՀԱՍՑԵՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԱՎԱՆ” Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն Պատվիրատու՝<<Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում>> հասարակական կազմակերպություն Երևան - 2018

“ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ 445 1. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ Վերածնունդ ավանի

  • Upload
    others

  • View
    20

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

1

“ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ 44

ՀԱՍՑԵՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

ԱՎԱՆ”

Շրջակա միջավայրի վրա ազդեցության

գնահատման հաշվետվություն

Պատվիրատու՝<<Երևանի պետական համալսարանի շրջանավարտների

միավորում>> հասարակական կազմակերպություն

Երևան - 2018

2

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ............................................................................................................................ 4

1. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ .................................... 5

2. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՇՐՋԱԿԱ

ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ ...................................................................................... 6

2.1. Ֆիզիկաաշխարհագրական և երկրաբանական պայմանները ..................................... 6

2.2 Կլիման...................................................................................................................................... 7

2.3. Օդային ավազան ................................................................................................................. 12

2.4. Ջրային ռեսուրսներ............................................................................................................. 12

2.5. Հողային ռեսուրսներ ........................................................................................................... 13

2.6. Սոցիալ-տնտեսական պայմանները ................................................................................ 14

3. ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԱՎԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ........................................... 17

3.1. Բազային փաստաթղթերը .............................................................................................. 17

3.1.1. Գլխավոր հատակագիծ ........................................................................................... 17

3.1.2. Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի առանձին տարածքի գոտիավորման նախագիծ ..................................................................................................... 18

3.1.3. Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ ............ 19

3.1.4. «Կանաչ քաղաք» ....................................................................................................... 20

3.2. Վերածնունդ ավան .......................................................................................................... 22

3.2.1. Գոյություն ունեցող իրավիճակը ........................................................................... 22

3.2.2. Տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ .................................................... 22

4. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ................................... 23

4.1. Ռիսկերի գնահատում ..................................................................................................... 23

4.2. Շինարարություն .............................................................................................................. 24

4.3. Ավանի շահագործում ..................................................................................................... 25

4.3.1. Ջրօգտագործում ջրահեռացում ............................................................................. 25

4.3.2. Աղբահանություն ...................................................................................................... 26

4.3.3. Տրանսպորտային երթևեկություն .......................................................................... 26

5. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՄԱՆՆ ՈՒ ՆՎԱՑԵԶՄԱՆ

ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ......................................................................... 26

5.1. Շինարարության փուլ ..................................................................................................... 26

5.1.1. Մթնոլորտային օդ .................................................................................................... 26

5.1.2. Ջրային ռեսուրսներ.................................................................................................. 27

5.1.3. Հողային ռեսուրսներ ................................................................................................ 27

5.1.4. Աղմուկ ........................................................................................................................ 27

3

5.1.5. Կենսաբազմազանություն ....................................................................................... 28

5.1.6. Սոցիալական խնդիրներ ......................................................................................... 28

5.2. Ավանի շահագործման փուլ .......................................................................................... 28

5.2.1. Ջրահեռացում ........................................................................................................... 28

5.2.2. Աղբահանություն ...................................................................................................... 31

5.2.3. Տրանսպորտային երթևեկություն .......................................................................... 31

6. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԵՐԱԿՆԵՐ ................................................................................... 31

6.1. Զրոյական տարբերակ .................................................................................................... 31

6.2. Քննարկվող տարբերակներ ........................................................................................... 32

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ...................................................................................... 34

4

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյան

փողոցին հարակից տարածքում, շուրջ 6,57 հեկտար մակերեսով հողամասում,

բնակարանային ապահովության սոցիալ-ներդրումային ծրագիր, որի շրջանակում

նշված տարածքում կկառուցվի <<Վերածնունդ>> երիտասարդական ավանը:

Ավանի շինարարությունը կիրականացվի հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29

մարտի 2018 թվականի “Ներդրումային ծրագրին հավանություն տալու և “Երևանի

պետական համալսարանի շրջանավարտների միավորում” հասարակական

կազմակերպությանը հողամաս օտարելու մասին” թիվ 308-Ա որոշման դրույթները և

պահանջները:

Ավանը կունենա շուրջ 1000 բնակարաններ, կանաչապատ հանգստի գոտիներ,

մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման և հասարակական նշանակության

տարածքներ: Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի 52 մլրդ դրամ և

առաջիկա 3 տարիների ընթացքում կստեղծվի մոտ 2400 աշխատատեղ: Ծրագիրը

կմեկնարկի 2018 թվականին և կավարտվի 2021 թվականին:

Նախատեսվող գործունեության նպատակն է.

Մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել

կարիքավոր երիտասարդ ընտանիքներին:

Նախատեսվող գործունեության ձեռնարկող է հանդիսանում <<Երևանի պետական

համալսարանի շրջանավարտների միավորում>> հասարակական

կազմակերպությունը:

Սույն ՇՄԱԳ հաշվետվությունը կազմված է ՀՀ բնապահպանության

նախարարության կողմից 26.10.2018 թ. ներկայացված ՏԱ71 տեխնիկական

առաջադրանքի հիման վրա:

5

1. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ

ՀԻՄՔԵՐԸ

Վերածնունդ ավանի ծրագրային փաստաթուղթը մշակվում է հաշվի առնելով ՀՀ

Կառավարության 01.03.2014 թ. “Հայաստաի Հանրապետության 2014-2025թթ.

հեռանկարային զարգացման մասին” N 442-Ն, 29.07.2016 “Հայաստանի

Հանրապետության 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը

հաստատելու մասին” 64-Ն որոշման և Երևանի գլխավոր հատակագծի դրույթները և

պահանջները:

Վերածնունդ ավանի Ծրագրի և ՇՄԱԳ հաշվետվության մշակման համար հիմք

են հանդիսացել ՀՀ հետևյալ օրենսդրական և նորմատիվատեխնիկական

փաստաթղթերը`

• Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք

• Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք

▪ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրք

▪ Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրք

• “Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության մասին”

Հայաստանի Հանրապետության օրենք (2014)

• «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաների ու պատմական միջավայրի

պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք

• Հայաստանի Հանրապետության թափոնների մասին օրենք

• “Քաղաքաշինության մասին” ՀՀ օրենք

• ՀՀ կառավարության 10 ապրիլի 2003 թ. N 610 - Ն որոշումով հաստատված ՙՀՀ

տարաբնակեցման գլխավոր հատակագծի՚ հիմնադրույթները,

• ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ

հաստատված ՙՀայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/

գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման

փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և

փոփոխման կարգը,

• ՀՀ կառավարության 14 մայիսի 2001 թ. ՙԲնակավայրերի տարածքների

գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման,

հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին՚ N 408 որոշումը:

Վերածնունդ թաղամասի նախագծման ընթացքում օգտագործվել են հետևյալ

նյութերը.

6

▪ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական

կոմիտեի տրամադրած համայնքների կադաստրային հանույթների

փաթեթները,

▪ ՀՀ գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնի քարտեզագրական նյութերը,

▪ “Հողշին մոնիտորինգ” ՊՈԱԿ-ի սահմանային քարտեզագրությունները,

▪ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նյութերը,

Նախագծման ուղեցույց են ծառայել նաև`

- Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի (CEMAT) կողմից հաստատված

“Եվրոպական մայրցամաքի կայուն տարածական զարգացման hիմնարար

սկզբունքներÁ”,

- “CEMAT-ի մոդելային ռեգիոնների” շրջանակներում “Հայաստանը, որպես

նորարական կամուրջ CEMAT-ի մոդելային տարածաշրջանների ցանցերում՚ ծրագրի

սկզբունքային մոտեցումները,

Նախագծում հաշվի են առնված տարածքային զարգացման վերաբերյալ ՀՀ

միջազային պայմանագրերը և դրանց մեջ ամրագրված տնտեսական,

քաղաքաշինական, ճարտարագիտական, տրանսպորտային և տեխնիկական

ենթակառուցվածքների կայուն զարգացման սկզբունքները:

2. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ, ԱՅԴ

ԹՎՈՒՄ՝ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ

2.1. Ֆիզիկաաշխարհագրական և երկրաբանական պայմանները

Նախատեսվող շինարարությունը իրականացվելու է Երևան քաղաքի Մալաթիա

Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյան փողոցին կից տարածքի վրա:

Երևան քաղաքը գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիս-արևելյան մասում՝

չոր տափաստանային` կիսաանապատների տարրերով, լանդշաֆտային գոտում:

Ընդհանուր առմամբ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի տարածքում

գեոմորֆոլոգիական պայմանները բավական բարդ են: Ռելիեֆի հիմնական տարրերն են

Կոտայքի և Ջրվեժ-Ջրվեժի հրաբխային սարավանդների լանջերը, ինչպես նաև Գետառ

գետի կիրճի զառիթափ լամջերը:

Տարածքի երկրաբանական կառուցվածքին մասնակցում են վերին պլիոցենից

մինչև ժամանակակից հասակի նստվածքների համախմբեր, որոնք հիմնականում

ներկայացված են հրաբխային, հրաբխա-նստվածքային ֆացիաներով:

7

Ժամանակակից ռելիեֆի ձևավորման պատմությունը սկսվում է վերին պլիոցենի

ժամանակներից, երբ միոցենի նստվածքների հողմնահարված, էրոզիոն-դենուդացիոն

մակերեսին սկսվել են տեղադրվել վերին պլիոցենի հասակի հրաբխային ապարներ,

ինչպես նաև չորրորդական և ժամանակակից առաջացումներ:

Ըստ ձևաբանական առանձնահտտկությունների տարածքը հանդիսանում է

սարավանդի մի մասը` քաղաքի ամենաբարձր հատվածներից մեկն, որի մակերևույթը

թեք աստիճանաձև է: Սարավանդը երեք կողմից ուղղաձիգ և մեծ թեքության լանջերով

իջնում է դեպի հարևան իջվածքները:

Տարածքի սեյսմատեկտոնական պայմանները

Տարածքի սեյսմատեկտոնական պայմանները բարդ են: Սպառվող առավելագույն

հորիզոնական արագացումները գտնվում են 0.25-0.45 g սահմաններում (8.25-9 և ավելի

բալ), ընդ որում տարածքի գերակշռող մասի գրունտների արագացումները տատանվում

են 0.3-0.35 g սահմաններում:

2.2 Կլիման

Ընդհանուր առմամբ Երևանի կլիման արտահայտված ցամաքային բնույթ է կրում`

շոգ և չոր ամառներին հաջորդում են չափավոր ցուրտ, անկայուն ձնածածկով ձմեռները:

Կլիմայի առանձնահատկությունները պայմանավորված են. ամռանը` հարավից` չոր

տաք օդային զանգվածների, ձմռանը` հյուսիսից` ցուրտ օդային զանգվածների

ներխուժումով:

Առանց սառնամանիքների ժամանակաշրջանը կազմում է 213 օր, առանձին

տարիներին տատանվելով 163-ից մինչև 234 օր: Օդի միջին ջերմաստիճանն ըստ

բարձրության տատանվում է 11.5–120C: Բացառձակ նվազագույն ջերմաստիճանը

դիտվել է հունվարին` մինուս 30 0C, բացարձակ առավելագույնը` հուլիս-օգոստոս

ամիսներին` + 42 0C:

Երևանի կլիման աչքի է ընկնում չորայնությամբ: Գարնան ամիսներին (մարտ –

մայիս) դիտվում են մինչև 150 մմ տեղումներ, հունիս – սեպտեմբեր ամիսները խիստ

չորային են` մինչև 64 մմ: Տեղումների տարեկան քանակը տատանվում է 286 մինչև 353

մմ:

Ամռանը օդի հարաբերական խոնավությունը կազմում է 49% – 53%, ձմռանը` 73% -

76%, գարնանը` 57% – 61% և աշնանը` 51% – 70%:

Տարածքի համար բնորոշ քամու ուղղությունը հյուսիս-արևելյան է: Ձմռան

ամիսներին հաճախակի դիտվում են հանդարտ և թույլ քամիներով եղանակներ, ինչը

ռելիեֆի գոգավորության պայմաններում նպաստում է սառը օդի լճացմանը: Հունվար

ամսին հանդարտ օրերի թիվը կարող է կազմել 45% – 75%:

8

Տարածքին բնորոշ են լեռնահովտային քամիները, որոնք հատկապես

արտահայտված են ամռանը: Քամու գերակայող ուղղությունը հյուսիս-արևելյանն է:

Ձմռան ամիսներին հաճախակի են թույլ քամիներով եղանակները:

Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի օդերևութաբանական հիմնական

պարամետրերը վերցված են տեղանքին առավել մոտ “Զվարթնոց” կայանի տվյալներից

և տրված են ստորև:

9

Աղյուսակ 1. Մթնոլորտային օդի միջին ջերմաստիճանը Երևան Զվարթնոց կայանի տվյալներով

Բարձրութ

յունը ծովի

մակարդա

կից, մ

Միջին ջերմաստիճանը ըստ ամիսների, C0 Միջին

տարեկան

Բացարձակ

նվազագույն

Բացարձակ

առավելագույն

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Երևան

Զվարթնոց

854 -3,7 -1,3 5,9 13,1 17,5 22,2 26,3 25,8 20,7 13,3 5,9 -0,2 12,1 -3,0 42

Աղյուսակ 2. Օդի հարաբերական խոնավությունը Երևան Զվարթնոց կայանի տվյալներով

Բարձրությունը

ծովի

մակարդակից, մ

Օդի հարաբերական խոնավությունը ըստ ամիսների, % Միջին տարեկան

Միջին ամսական ժ. 15-ին

հունվարին օգոստոսին

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Երևան

Զվարթնոց

854 81 76 64 57 58 50 47 46 50 63 74 82 62 67 30

Աղյուսակ 3. Մթնոլորտային տեղումները և ձնածածկույթը Երևան Զվարթնոց կայանի տվյալներով

Բնակավայրի

անվանումը

Տեղումների

Քանակը միջին ամսական / օրական առավելագույն, մմ

Ձնածածկույթ, մմ

Առավելագույն

տասնօրյակային

ձնածածկույթը

Տարվա

ձնածածկույթի

օրերը

Ձյան մեջ ջրի

առավելագույն

քանակը Ըստ ամիսների տարեկան

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Երևան

Զվարթնոց

25 21 36 39 42 19 12 9 10 25 25 23 286 - - -

18 24 34 30 20 24 21 14 22 33 23 16 291

10

Աղյուսակ 4. Քամու պարամետրերը Երևան Զվարթնոց կայանի տվյալներով

Բնակավայրի,

օդերևութաբանական

կայանի անվանումը

Մի

ջին

տա

րե

կա

ն մ

թն

ո լ

որ

տա

յին

ճն

շում

, (հ

Պա

)

Ա

մի

սն

եր

Կրկնելիությունը, % ըստ ուղղություննների

Միջին արագությունը, մ/վ

Ան

հո

ղմ

ութ

յուն

նե

րի

կր

կն

ելի

ութ

յուն

ը,%

Մի

ջին

ամ

սա

կա

ն

ար

ագ

ութ

յուն

ը,մ

Մի

ջին

տա

րե

կա

ն

ար

ագ

ութ

յուն

ը,մ

Ուժ

եղ

քա

մի

նե

րո

վ

(15

մ/վ

օր

եր

ի ք

ան

ակ

ը

Հաշվարկային

արագությունը

, մ/վ, որը

հնարավոր է

մեկ անգամ

"n" տարիների

ընթացքում

Հյուսի

սային

(Հս)

Հյուսիս- Արե

վելյան

(ՀսԱրլ)

Արե

վելյա

ն

(Արլ)

Հարավ-

Արե

վելյան

(ՀվԱրլ)

Հարավ

(Հվ)

Հարավ-

Արև

մտյան

(ՀվԱրմ)

Արև

մտյան

(Արմ)

Հյուսիս-

Արև

մտյան

(ՀսԱրմ)

20 50 100

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18

Երևան Զվարթնոց

917,5

հունվար

14 22 8 9 15 13 12 7 66 0,8

2.1 46 21 22 23

2,2 2,8 2,3 2,6 2,4 2,2 2,7 2,4

ապրիլ

11 25 10 13 17 10 9 5 21 2,7

3,5 3,7 3,1 3,8 3,2 3,5 4,2 3,3

հուլիս

17 31 8 11 16 8 5 4 16 3,8

6,4 6,5 3,1 2,9 2,7 2,8 3,0 3,5

հոկտեմբ

եր

13 27 10 12 17 9 7 5 41 1,6

2,9 3,2 2,6 2,7 2,5 2,6 3,2 2,7

11

12

2.3. Օդային ավազան

Երևան քաղաքի մթնոլորտային օդի աղտոտվածությունը վերահսկվում է ՀՀ

բնապահպանության նախարարության “Շրջակա միջավայրի մոնիթորինգի և

տեղեկատվական կենտրոն” ՊՈԱԿ (Էկոմոնիթորինգ) կողմից:

2017 թվականին Երևան քաղաքում կատարվել են ընդհանուր փոշու,

ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, ածխածնի մոնօքսիդի և գետնամերձ

օզոնի դիտարկումներ: Քաղաքում գործել է շարժական պասիվ նմուշառման 46

դիտակետ և յոթ ստացիոնար դիտակայան (№1, №2, №7, №8, №16-1 №18 և №19),

որից երկուսում` №2 և №18 կատարվել են միայն ակտիվ (24-ժամյա), իսկ

մնացած հինգ դիտակայանում (№1, №7, №8, №16-1 և №19)` ինչպես ակտիվ,

այնպես էլ ավտոմատ դիտարկումներ:

2017 թվականի ընթացքում Երևանում ակտիվ նմուշառմամբ վերցվել է

օդի 9626, պասիվ նմուշառմամբ` 4158 փորձանմուշ, ավտոմատ եղանակով

կատարվել է 330814 դիտարկում:

Որոշված ցուցանիշների տարեկան միջին կոնցենտրացիաները չեն

գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները

(ՍԹԿ):

Աղյուսակ 5. Երևան քաղաքի մթնոլորտային օդի դիտարկումների արդյունքները (ակտիվ

նմուշառում)

Որոշվող միացություն

Դիտարկված առավելագույն

կոնցենտրացիա, մգ/մ3

(դիտակայանի համար)

ՍԹԿ-ից

գերազանցումների քանակ

Միջին

տարեկան կոնցենտրացիա,

մգ/մ3

ՍԹԿ միջին օրական,

մգ/մ3

>1 ՍԹԿ >5 ՍԹԿ

Ծծմբի երկօքսիդ 0.079 (դիտ. N2) 79 0 0.029 0.05

Ազոտի երկօքսիդ 0.185 (դիտ. N18) 289 0 0.022 0.04

Ընդհանուր փոշի 0.960 (դիտ. N18) 705 13 0.143 0.15

Գետնամերձ օզոն 0.095 (դիտ. N8) 19 0 0.008 0.03

2.4. Ջրային ռեսուրսներ

ՀՀ տարածքում ջրային ռեսուրսների ֆոնային աղտոտվածությունը նույնպես

վերահսկվում է Էկոմոնիթորինգի կողմից:

Մակերևութային ջրեր

Երևանի տարածքում հիմնական ջրային ռեսուրս է հանդիսանում Հրազդան գետը

իր Գետառ վտակով:

13

Ըստ Էկոմոնիթորինգի 2017 թվականի տեղեկագրի Հրազդան գետի Երևան

քաղաքից վեր (Արզնի ՀԷԿ-ից ներքև) հատվածներում ջուրը «վատ» որակի է (5-րդ դաս)՝

պայմանավորված նիտրատ իոնով, վանադիումով, ընդհանուր անօրգանական ազոտով

և հանքայնացումով: Երևանից ներքև՝ Դարբնիկ գյուղի մոտ և գետաբերանի

հատվածներում Հրազդան գետի ջուրը «վատ» որակի է (5-րդ դաս):

Գետառ գետի գետաբերանի հատվածում ջուրը «վատ» որակի է (5-րդ դաս)՝

պայմանավորված ամոնիում, նիտրիտ և ֆոսֆատ իոններով:

Սակայն, քանի որ ներկայացվող տարածքի հեռավորությունը Հրազդան գետի

մոտակա հատվածից կազմում է ավելի քան 5 կմ ուղիղ գձով, շինարարական

աշխատանքները չեն կարող ազդել Հրազդան գետի ջրի որակի վրա:

Ստորերկրյա ջրեր

Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքում ստորերկրյա ջրերի

քանակական մշտադիտարկումներ կատարվել են 15 բնաղբյուրում, 9 շատրվանող և 8

չշատրվանող հորատանցքում, որտեղ դիտարկվել են ջրի ջերմաստիճանը, ծախսը և

մակարդակը:

2.5. Հողային ռեսուրսներ

Դիտարկվող տարածքում հողերի ձևավորման պրոցեսն ընթանում է հրաբխային

ապարների` բազալտների, տուֆերի, հողմնահարման նյութերի վրա: Նրանց վրա

ձևավորվում են բաց գորշագույն հողեր: Հողային ծածկույթի հզորությունը միջին հաշվով

կազմում է 25-35 սմ, որից ներքև տարածվում է կրակավի տեսքով մանրացված լեռնային

ապարը: Հողերը հիմնականում ունեն կավավազային կամ կավավազային-

ավազակավային մեխանիկական կազմ:

Չոր կլիման և աղքատ բուսական ծածկը պայմանավորում են հողային պրոֆիլի

բաժանվածությունը հորիզոնների և օրգանական նյութերով թույլ հագեցվածությունը:

Նույնիսկ հողի ամենավերին հորիզոններում, թույլ հիմնային ռեակցիայի

պայմաններում, հումուսի քանակը այդպիսի հողերում 1 %-ից չի անցնում:

Ամռանը հողի մակերևույթը սովորաբար տաքանում է մինչը 50OC, իսկ առանձին

դեպքերում մինչև 54OC: Ձմռանը սառչում է միջին հաշվով 2-3 սմ խորությամբ, առանձին

տարիներին կարող է սառել մինչև 35սմ: Ամռանը հողը ուժեղ չորանում է և ճաքճքում:

Այսպիսի պայմաններում բույսերի աճեցնելն առանց արհեստական ոռոգման

գործնականորեն անհնար է:

Համաձայն Երևանի գլխավոր հատակագծի քաղաքի տարածքը աղտոտված է ծանր

մետաղներով և մասամբ` ռադիոնուկլիդներով: Ըստ ծանր մետաղներով

աղտոտվածության, քաղաքի տարածքը ներկայումս վերագրվում է միջին

14

աղտոտվածության տարածքներին: Սակայն քաղաքի տարածքում առանձնանում են

նաև ուժեղ աղտոտված տարածքներ:

2.6. Սոցիալ-տնտեսական պայմանները

Ներկայացվող տարածքը գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում:

Ստորև բերված են Երևան քաղաքի որոշ սոցիալ-տնտեսական ցուցանիշներ ՀՀ Ազգային

վիճակագրական ծառայության պաշտոնական կայքից1:

Աղյուսակ 6. Երևանի ընդհանուր ցուցանիշները

N Տարածքը 223 քառ. կմ

1 ՀՀ տարածքում քաղաքի տարածքի տեսակարար կշիռը 0.7 %

2 Գյուղատնտեսական նշանակության հողեր 3 351.2 հա

3 այդ թվում`վարելահողեր 915.6 հա

4 Վարչական շրջաններ 12

5 Բնակչության թվաքանակը 2015թ. տարեվերջի դրությամբ 1 073.7 հազ. մարդ

6 ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում Երևան

քաղաքի բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը,

2015թ.

35.8 %

Մայրաքաղաք Երևանը գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիս-արևելյան

մասում:

Սահմանակից է ՀՀ Արագածոտնի, Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերին:

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է: Այն խոշորագույնն է ոչ

միայն ՀՀ ներկա 49 քաղաքների, այլև պատմական Հայաստանի մայրաքաղաքների

շարքում:

Մայրաքաղաքում են գտնվում ՀՀ Ազգային ժողովն ու ՀՀ կառավարությունը, ՀՀ

բոլոր նախարարություններն ու հիմնական գերատեսչությունները, հասարակական

և այլ կազմակերպությունների, տարբեր միությունների, հիմնադրամների,

հանձնաժողովների, դատաիրավական մարմինների, դրամատների ու

սակարանների (բորսաների) ճնշող մեծամասնությունը, զանգվածային

լրատվամիջոցների մեծ մասը:

1 www.armstat.am

15

✓ արդյունաբերություն` 41.2%,

✓ գյուղատնտեսություն` 1.1%,

✓ շինարարություն` 63.7%,

✓ մանրածախ առևտուր` 76.4%,

✓ ծառայություններ` 81.4%:

Մայրաքաղաքում են գործում ՀՀ-ում միջազգային (միջկառավարական,

միջպետական) և այլ կազմակերպությունների ներկայացուցչությունների

գրասենյակները:

Երևանը հանրապետության ամենախոշոր տնտեսական կենտրոնն է:

Բազմաճյուղ արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող

արդյունաբերությունն է:

2017թ. մայրաքաղաքի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար

կշիռները ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.

Աղյուսակ 7. Երևանի տնտեսության համամասնական տվյալները

Երևանի արդյունաբերության հիմնական ճյուղերն են սննդամթերքի, ներառյալ

խմիչքների, արտադրությունը, քիմիական և մետաղագործական արդյունաբերությունը:

Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է անասնաբուծությունում և

բուսաբուծությունում:

Բեռնաուղևորափոխադրումներն իրականացվում են ավտոմոբիլային

տրանսպորտով և էլեկտրատրանսպորտով (քաղաքում գործում է երկաթուղային

կայարան և օդանավակայան, որոնք ապահովում են կապն արտաքին աշխարհի հետ):

Աղյուսակ 8. Սոցիալական ցուցանիշներ.

Սոցիալական ցուցանիշը Ընդամենը Կանայք Տղամարդիկ

Զբաղվածներ, հազ. մարդ 294.3 144.3 160.0

Ընդամենը կենսաթոշակառուներ, տարեվերջի դրությամբ, հազ.մարդ

168.9 104.4 64.5

Աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ

դրամական օգնություն ստացող ընտանիքներ

17076 - -

Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանը զբաղեցնում է 2516 հա տարածք:

Վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ, Կենտրոն և Շենգավիթ

վարչական շրջաններ հետ: Արտաքին սահմանագծով հարում է ՀՀ Արարատի և

Արմավիրի մարզերին:

16

Երևան քաղաքի շրջակա միջավայրի պահպանության համաքաղաքային

լուծումներն անմիջականորեն կապված են Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի և

նրա շրջակա միջավայրի վիճակի բարելավման հետ:

Ընդհանուր առմամբ քաղաքի դիտարկվող վարչական շրջանում տեղ են գտել

բազմազան հողօգագործման ձևեր` բնակելի կառուցապատում, արդյունաբերական

արտադրության համար նախատեսված գոտիներ, հատուկ նշանակության հողեր,

հասարակական նշանակության կանաչ զանգվածներ, լանդշաֆտային գոտի, կոմերցիոն

բնույթի օբյեկտներով կառուցապատված գոտի:

Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի շրջակա միջավայրի

համար խիստ բացասական հետևանքներ է ունեցել էներգետիկ ճգնաժամի տարիներին

վարչական շրջանի անտառային զանգվածի ոչնչացումը, որը հանգեցրել է

միկրոկլիմայի վատթարացմանը, օդի աղտոտիչների կլանման նվազեցմանը, օդում

բնական ծագման փոշու պարունակության ավելացմանը, ախտածին պրոցեսների

ակտիվացմանը և այլն: Վարչական շրջանի շրջակա միջավայրի վրա տեխնածին

ազդեցության հիմնական գործոններն են.

• օդի աղտոտվածությունը անշարժ աղբյուրների (ջեռուցման համակարգերի) և

ավտոտրանսպորտի արտանետումներով:

• էլեկտրամագնիսական ճառագայթները (օդային բարձրավոլտ

էլեկտրահաղորդման գծերը (ԷՀԳ):

• տրանսպորտային աղմուկը:

Երևան քաղաքի գլխավոր հատակագծի շրջանակներում կատարված

գնահատականների համաձան Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանը

բնապահպանական առումով պատկանում է քաղաքի համեմատաբար բարենպաստ

շրջաններին:

Վարչական շրջանի մթնոլորտային օդի աղտոտման աղբյուրներն են

հանդիսանում հասարակական հատվածում գործող ջեռուցման կաթսայատները,

գազիֆիկացված բնակելի տների (առանձնատների) և բազմաբնակարան տների

ներսենքային ջեռուցման գազի կաթսաները և վառարանները:

Վարչական շրջանի տարածքով անցնող 110կՎ օդային բարձրավոլտ

էլեկտրահաղորդման գծերը (ԷՀԳ) հանդիսանում են Էլեկտրամագնիսական

ճառագայթման աղբյուր: Բնակչության և շրջակա միջավայրի վրա

էլեկտրամագնիսական ճառագայթումից պաշտպանման միջոցը` ճառագայթման

աղբյուրից անհրաժեշտ սանիտարապաշտպանական գոտու (ՍՊԳ) կամ

կառուցապատման սահմանափակման գոտու կազմակերպումն է:

Վարչական շրջանում իրականացվում է մթնոլորտային օդի աղտոտվածության

մոնի2որինգ: Պետք է փաստել, որ Նոր Նորք վարչական շրջանի սահմաններում

17

մթնոլորտ արտանետումների քանակները զգալի չեն, վարչական շրջանի տարածքի մեծ

մասում օդի աղտոտվածության ցուցանիշները չեն գերազանցում թույլատրելի

մակարդակը: Այս ամենը պայմանավորված է վարչական շրջանի տեղադիրքով,

բնակչության ցածր խտությունով (56 մարդ/հա), տարածքի բարձր

կանաչապատվածությամբ (442հա, 127մ2/մարդ):

Նորաստեղծ տնկարկների հիմնադրման համար նախատեսվում է օգտագործել

շուրջ 100 տեսակ դեկորատիվ և պտղատու ծառեր ու թփեր:

Մինչև 2020 թ վարչական շրջանի սահմաններում նախատեսվում է հիմնադրել

և ընդլայնել ընդհանուր օգտագործման կանաչ տնկարկներ (անտառպուրակներ,

զբոսայգիներ) մակերեսները և բնակչության ապահովվածությունը նշված ֆունկցիոնալ

նշանակության կանաչ տարածքներով հասցնել մինչև 45,69 մ2/մարդ:

3. ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԱՎԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

3.1. Բազային փաստաթղթերը

Վերածնունդ ավանի ծրագրային փաստաթուղթը մշակվել է բազային

քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա:

3.1.1. Գլխավոր հատակագիծ

Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատվել է ՀՀ կառավարության 15

դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2330 – Ն որոշմամբ: Հակակագհծի գործողության

ժամկետը՝ 2005 – 2020 թվականները:

Գլխավոր հատակագծի հայեցակարգը նախատեսում էր Երեւան քաղաքի

բնակչության թվաքանակը 1 մլն 200 հազար մարդ՝ մինչեւ 2020 թվականը։ Քաղաքի

տարածքային զարգացումը նախատեսվում էր կառուցապատումից ազատ

տարածքներում։

Նաև նախատեսվում էր վերակառուցել վթարային շինությունները ու բնակելի ֆոնդը,

որը չէր համապատասխանում սեյսմիկ նորմերին, մաշված էր ինչպես բարոյապես,

այնպես էլ ֆիզիկապես։

Բնակելի մակերեսը նախատեսվում էր, ընդհանուր առմամբ (քաղաքի

մակարդակով), 20 քմ՝ յուրաքանչյուր բնակչի համար, բայց ամենացածր ցուցանիշը

համայնքների տարածքում պետք է լիներ 18 քմ։

Մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսը 1

բնակչի հաշվով այդ պահին գոյություն ունեցող 4,9 քառակուսի մետրի փոխարեն, 2020

թվականին պետք է հասցվեր 11 քմ-ի։

Այդ ժամկետը մոտ է ավարտին և պետք է նշել, որ այս ընթացքում կատարվել են

բազմաթիվ պլանավորված և անկանոն փոփոխություններ:

18

Մշակվել են քաղաքի տարբեր շրջանների գոտիավորման նախագծեր:

Ներկայացվող “Վերածնունդ” թաղամասը, որը նախատեսվում է կառուցել Երևանի

կոնտրոնական մասում, նույնպես կդիտարկվի որպես զարգացման փաստաթուղթ:

3.1.2. Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի առանձին տարածքի գոտիավորման նախագիծ

Երևանի գլխավոր հատակագծի նախագծի իրագործման հետ կապված՝ թաղային

համայնքի առանձին տարածքում նախատեսվում է որոշակի վերակառուցում: Դրա մի

մասը կապված է ճանապարհային ցանցի զարգացման հետ և առաջացնում է

արմատական վերափոխումներ և կառուցապատման տեղահանում, մյուս մասը

պայմանավորված է սակավահարկ բնակելի թաղամասերն արդիականացնելու,

փողոցային ցանցը և կարմիր գծերը կարգավորելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև

Եռաբլուրի սանիտարապաշտպանիչ սահմանափակումների առաջադրած

պայմաններով:

Երևանի գլխավոր հատակագծի (այսուհետ` ԵԳՀ) նախագծին համապատասխան՝

Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի տարածքով նախատեսվում է Կենտրոն

թաղային համայնքից դեպի Երևանի արևմտյան ավտոմայրուղային շրջանցում

(իրագործվելու է հեռանկարում), շառավղային ուղղվածության արագընթաց 3

ավտոմայրուղիների կառուցում: Առաջինն ուղղվելու է Մարզահամերգային համալիրից

Տիչինայի փողոցին հարող տարածք և հատելու է Աջափնյակ թաղային համայնքի

տարածքները: Երկրորդն ուղղվելու է <Կիլիկիա> թաղամասից դեպի <Մարս>

գործարանին հարող տարածք՝ անցնելով ՄալաթիաՍեբաստիայի կենտրոնով Երևանի

Հարավ-արևմտյան <Ա> և <Բ> թաղամասերի մանրամասն հատակագծման նախագծերին

համապատասխան: Արագընթաց 3-րդ ավտոմայրուղին միացնելու է առաջինն ու

երկրորդը. անցնելու է Դալմայի այգիների միջով:

Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի տարածքում ԵԳՀ-ով առաջադրված է

քաղաքի ապագա ճանապարհային ցանցի զարգացման պահանջներով հիմնավորված

նոր համաքաղաքային նշանակության, արդի տեխնիկական պահանջները բավարարող,

անընդմեջ երթևեկության մայրուղիների կառուցում: Համաքաղաքային նշանակության

արագընթաց մայրուղիների հետագծերը Կենտրոն և Արաբկիր թաղային համայնքներից

ուղղվելու են դեպի քաղաքի արևմտյան շրջանցող արագընթաց ավտոմայրուղի, որը

նախատեսված է հեռանկարում: Այս մայրուղիների շինարարությունը պարտադրում է

գոյություն ունեցող կառուցապատման, հիմնականում սակավահարկ բնակելի ֆոնդի

իրացում: Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ թաղային համայնքների սահմանով

նախատեսվող մայրուղին հարակից թաղամասերի նկատմամբ ունենալու է տարանցիկ

բնույթ: Ի տարբերություն դրա՝ Կիլիկիայից դեպի արևմուտք ուղղվող մայրուղին,

անցնելով Մալաթիայի կենտրոնով, հատակագծային, տրանսպորտային և

կառուցապատման նկատմամբ էական վերափոխումներ է առաջադրում: Մայրուղին,

19

ունենալով անընդմեջ երթևեկության կարգավիճակ, սերտ շաղկապված է լինելու

հարակից քաղաքային և տեղական նշանակության փողոցների և հարակից

կառուցապատմանը՝ օգտագործելով գոյություն ունեցող փողոցները: Համայնքի

առանձին տարածքում նախատեսվում է ընդհանուր օգտագործման կանաչապատ

տարածքը 76.1 հա-ից հասցնել 93 հա-ի: Սահմանափակ օգտագործման կանաչ

տարածքների մակերեսը կկազմի 273.0 հա՝ 203.4 հա-ի դիմաց, իսկ հատուկ

նշանակության կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը կհասնի 254.0 հա-ի, այդ

թվում՝ փողոցների և մայրուղիների կանաչապատման հաշվին:

Կանաչապատման համար կoգտագործվեն զարդարուն և պտղատու ծառեր, թփեր,

ինչպես նաև բաղեղներ ուղղաձիգ կանաչապատման համար: Անտառպուրակներ

հիմնադրելու համար կoգտագործվեն մի քանի հիմնական անտառաստեղծ

ծառատեսակներ և թփեր: Նախատեսված են ինչպես ընդհանուր օգտագործման, այնպես

էլ գործառութային նշանակության կանաչ տարածքներ: Հատուկ տեղ է հատկացված

ներբակային կանաչապատմանը, ճամփեզրերի, կրթօջախների շրջակայքի և

հասարակական այլ վայրերում ծառատունկին և կանաչապատմանը:

3.1.3. Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ

Հաշվի առնելով ավանի տեղադիրքը նախագծման ժամանակ նաև ներառվել են

Կենտրոն համայնքի գոտիավորման նախագծի որոշ դրույթները:

Կենտրոնի համաքաղաքային գործառույթների տարածքային տարածման -

զարգացման համար համայնքի սահմաններում առանձնացվում են համաքաղաքային

նոր գործառույթների հեռանկարային հատակագծային կանոնակարգման հնարավոր

զարգացման պահեստային տարածքներ: Հնարավոր չափով կանոնակարգվում և

լրացվում են համաքաղաքային նշանակության կանաչ տարածքները:

Կենտրոնական գործառույթների զարգացման մյուս կարևորագույն`

հատակագծային ուղղությունը հարավ-արևմտյան առանցքն է, որը զարգանում է դեպի

Երևանյան լիճն ու Դալմայի այգիներում կազմակերպվող մեծ այգեպուրակային և

բնակելի տարածքները: Տարածքի հատակագծային կառուցվածքը կանխորոշել են նրա

պատմական արժեքը, Հրազդան գետի կիրճի գեղատեսիլ բնական տեղանքը, Երևանյան

լիճը և անմիջական կապը քաղաքի կենտրոնի հետ:

Դեռևս քաղաքի 1971թ. գլխավոր հատակագծում և քաղաքի կենտրոնի 1982թ.

մանրամասն հատակագծման նախագծում, Հրազդան գետի կիրճը դիտարկվել է որպես

համաքաղաքային հանգստի գոտի, իսկ դիտարկվող տարածքը` Երևանյան գոտու

զբոսաշրջության գլխավոր կենտրոն՝ վերակառուցվող պատմական տարածքների

ընդգրկմամμ: Տվյալ գոտու առանցքն է քաղաքի երկու գլխավոր հորինվածքային

առանցքներից կազմված հատվածը.

հարավ-արևմուտք - կենտրոնական հրապարակ – հյուսիս-արևելք:

Երևանի 2005թ. լխավոր հատակագիծը հիմնականում պահպանել է վերոհիշյալ

հատակագծային լուծումների ժառանգականությունը, սակայն դրանց իրացումը նոր

20

պայմաններում դարձել է ավելի հրատապ: լխավոր հատակագծով նախատեսված՝

Լենինգրադյան փողոց – Ծովակալ Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա

արագընթաց կենտրոնական տրանսպորտային օղակի արևմտյան մասով անցնելն

ուժեղացնում է տարածքի քաղաքաշինական արժեքը:

Գոտիավորման նախագծով նախատեսվող հիմնական հատակագծային և

գործառական հիմնական լուծումների շարքում են`

• Միջազգային մշակութային կենտրոնի ստեղծումը՝ բազմաթիվ

• հանդիսատեսային դահլիճներով, թանգարանային և ցուցասրահային

• տարածքներով,

• Զվարճանքի և հանգստի համաքաղաքային գոտի՝ կանաչ գոտիների և

• բնական տեղանքի պահպանմամբ, ընդլայնմամբ և լրացուցիչ ջրային

• մակերեսների ստեղծմամբ,

• Պատմական գոտիների հատակագծային միասնական կապերի

• ստեղծումը, պահպանվող և արդիականացվող օբյեկտների

• հատակագծային կառուցվածքի մեջ ընդգրկումը:

• Սոցիալական ենթակառուցվածքներ. միջազգային ցուցանիշներին

• համապատասխանող բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ,

• մարզահրապարակներ և մարզադահլիճներ:

Այս պահանջները դիտարկվել են ներկայացվող “Վերածնունդ” ավանի

հիմնադրույթային փաստաթղթի համար:

3.1.4. «Կանաչ քաղաք»

Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի» նախագիծը

մշակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ

համագործակցության շրջանակում: Ծրագրի մշակման գործընթացում ներգրավվել է

«Էրնսթ ընդ Յանգ» ընկերության և գործընկեր կազմակերպությունների թիմը։ Թիմի

կազմում ընդգրկվել են անկախ ազգային, ինչպես նաև միջազգային փորձագետներ։

ԿՔԳԾ-ի մշակումը ֆինանսավորվել է Չեխիայի կառավարության Պաշտոնական

զարգացման աջակցության Տեխնիկական համագործակցության հիմնադրամի կողմից՝

ՎԶԵԲ-ի «Կանաչ տնտեսության քաղաքականության» երկխոսության շրջանակի

միջոցով։

«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը» մշակվել է ԱՊՀ

տարածաշրջանում առաջին անգամ և հիմնված է ՎԶԵԲ-ի մեթոդաբանության վրա, որը

մշակվել է Տեղական բնապահպանական նախաձեռնությունների միջազգային խորհրդի

(ICLEI) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ

համատեղ։ Երևանի համար մշակված այս ծրագիրը ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ»

21

մոտեցման առաջին կիրառությունն է։ Նման մեկնարկային աշխատանքը կօգնի

տարածաշրջանի այլ խոշոր քաղաքներին ձեռնամուխ լինել «կանաչ աճին» ուղղված

«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի մշակմանը։

«Կանաչ քաղաք» գորոծողությունների ծրագիրը մինչև 2030 թ. իրականացվելիք

կանաչ գործողությունների ռազմավարական փաստաթուղթ է՝ կառուցված «տեսլական

- ռազմավարական նպատակներ - միջնաժամկետ թիրախներ» առանցքի շուրջ, որոնք

հավելվել են նաև կարճաժամկետ գործողություններով (հաջորդ 3-5 տարիների

համար)։ Կառուցվածքը քարտեզագրում է լուծումներ և առաջարկություններ, որոնց

պետք է հետևել հաջորդ 15 տարիների ընթացքում։

Ծրագրի նպատակն է խթանել Երևան քաղաքի տնտեսական և սոցիալական աճը,

մեղմել շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական ազդեցությունը,

բարձրացնել Երևան քաղաքի բնապահպանական ակտիվների որակը՝ որպես հետևանք

երաշխավորելով բնակիչների կյանքի որակի բարելավումը։

«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի մեթոդաբանությունը վեր է հանում

համայնքի բնապահպանական մարտահրավերները՝ գնահատելով քաղաքի օդի, ջրային

ռեսուրսների, հողի, կենսաբազմազանության և էկոհամակարգերի վիճակը, դրանց վրա

բացասական ներազդող գործոնները և առկա օրենսդրական լուծումները՝ հիմնվելով

միջազգայնորեն ընդունված չափանիշների վրա։

Ծրագիրը ներառում է՝ շրջակա միջավայրի վիճակը (օդ, հող, ջուր,

կենսաբազմազանություն և կանաչ տարածքներ), ճնշումները շրջակա միջավայրի վրա,

տրանսպորտը, էներգամատակարարումը, էներգաարդյունավետությունը շենքերում և

արտաքին լուսավորությունը, արդյունաբերության ճյուղերը, թափոնների

կառավարումը, հողօգտագործումը բաժինները: Ծրագրում ներկայացված է նաև

կառավարման և մշտադիտարկման վերաբերյալ դրույթները:

«Կանաչ քաղաք» ծրագիրն ուղղված է համայնքի կայուն զարգացմանը, համայնքի

բնակավայրերի բարեկարգմանը և կանաչապատմանը, աղբահանության, կոմունալ

տնտեսության աշխատանքների բարելավմանը, հասարակական տրանսպորտի

բարեփոխմանը, ճանապարհային ենթակառուցվածքների օպտիմալացմանը,

աղետների ռիսկերի նվազեցման և դիմակայունության բարձրացմանը, շրջակա

միջավայրի և հանրային առողջության պահպանությանը։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության

մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ԿՔԳԾ նախագիծը անցել է ռազմավարական

բնապահպանական (էկոլոգիական) գնահատումը (ՌԷԳ), որի համար 2017թ. օգոստոսի

21-ին ՀՀ բնապահպանության նախարարի կողմից տրվել է թիվ ԲՖ77 պետական

փորձաքննության դրական եզրակացություն։

Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը հաստատվել է Երևան

քաղաքի ավագանու 12.09.2017թ. N21-Ա որոշմամբ:

Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցի հատվածում իրականացվող

ծրագրերը ներդաշնակեցվում են «Կանաչ քաղաք» ծրագրի պահանջներին:

22

3.2. Վերածնունդ ավան

3.2.1. Գոյություն ունեցող իրավիճակը

Վերածնունդ ավանը նախատեսվում է կառուցել Մոնթե Մելքոնյան 44 հասցեին

կից տարածքում, արևելքից արևմուտք ռելիեֆային մեծ անկմամբ, կառուցապատումից

ազատ 6,57հա մակերեսով հողամասում:

Տարածքը ամայի է, այստեղ չկա որևէ շինություն:

Տարածքի անմիջական հարևանությամբ անցնում են Ծիծեռնակաբերդի խճուղի,

Լենինգրադյան և Մոնթե Մելքոնյան փողոցները, որոնք կառուցապատված են

հիմնականում բազմաբնակարանային շենքերով:

Տարածքի մերձակայքում՝ Մոնթե Մելքոնյան փողոցի հակառակ կողմում, դեպի

արևելք ուղղությամբ նախատեսվում է հիմնել զվարճանքի կենտրոն: Ներկա պահին այդ

նախաձեռնությունը գտնվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման

փորձաքննության փուլում:

3.2.2. Ավանի կառուցման շինարարական և հատակագծային լուծումներ

Ավանի կառուցման փաստաթուղթը մշակված է համաձայն Երևանի

քաղաքապետի կողմից 23/07/2018թ. համաձայնեցված N 01/18-07/2-53967-553

ճարտարապետահատակագծային առաջադրանքի /կցվում է/։

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության

22/03/2018թ. <<Ներդրումային ծրագրին հավանություն տալու և <<Երևանի պետական

համալսարանի շրջանավարտների միավորում>> հասարակական կազմակերպությանը

հողամաս օտարելու մասին>> հ 308-Ա որոշումը /կցվում է/։

Փաստաթուղթը համապատասխանում է ՀՀ օրենսդրության և նորմատիվ

տեխնիկական փաստաթղթերի պահանջներին։

Շինարարական աշխատանքներն իրականացնելու համար նախատեսվում է

իրականացնել հետևյալ միջոցառումները՝

Ա. Նախքան շինարական հրապարակում աշխատանքներ կատարելը պետք է

համապատասխան կազմակերպություններից պարզել տարածքում

կոմունիկացիաների առկայության հարցը:

Բ. Նախապատրաստել շին հրապարակի տարածքը և ապահովել անխափան

մուտք դեպի տարածք:

Գ. Տարածքը մաքրվում է աղբից

Բ. Բոլոր շինությունների հիմքի տարածքներից կտրվում և հանվում է

բուսաշերտը:

Նախագծային պահանջներից ելնելով բնակելի շենքերի համար թույլատրելի

բարձրությունը մինչև 18 հարկ:

Փաստաթղթի մշակման նախապայմաններն են.

23

• Թաղամասի կառուցապատման ծավալատարածական հորինվածքը

ներդաշնակեցնել տարածքի լանդշաֆտային

առանձնահատկություններին

• Թաղամասի տարածքում նախատեսել անհրաժեշտ սպասարկման

հաստատություններ՝ հասարակական սննդի առևտրի կենցաղային

սպասարկման, մարզական և այլն

• Ներթաղային ճանապարհային ցանցը և շենքերի կառուցապատման

կարմիր գծերի սահմանները նախագծել նորմատիվային պահանջներին

համապատասխան

• Նախագծով լուծել դեպի թաղամասի տարածք ավտոտրանսպորտի

անվտանգ ելումուտի, շենքերի և շինությունների սպասարկման

խնդիրները, նախագծվող շենքերը ապահովել վերգետնյա և ստորգետնյա

ավտոկայանատեղերով

• Ռելիեֆային անկմամբ պայմանավորված՝ թաղամասում նախագծվող

շենքերի և շինությունների տանիքների տեսողական

առանձնահատկությունները հաշվի առնելով՝ հատուկ ուշադրություն

դարձնել տանիքներին՝ նախատեսելով նյութի և գույնի միասնական,

համահունչ լուծումներ, ինժեներական սարքավորումներ տեղադրելու

պարագայում դրանք քողարկել համապատասխան ճարտարապետական

լուծումներով

• Թաղամասի ճանապարհային ցանցը նախագծել հաշվի առնելով հարևան

հողամասերի հետագա կառուցապատման զարգացումը

• Նախագծման ժամանակ հաշվի առնել Երևանի քաղաքապետին կից

քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և

տրանսպորտի խորհրդում հնչեցրած առաջարկություններն ու

դիտողությունները

• Նախագծվող շենքերում նախատեսել ստորգետնյա հարկեր

• Կազմակերպել ջրահեռացում

• Բարեկարգել տարածքը:

4. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

4.1. Ռիսկերի գնահատում

Նախատեսվող ծրագրի ազդեցությունը ներկայացված է ծրագրի իրագործման

երկու փուլերի համար.

- ավանի կառուցում,

- ավանի կենսագործունեություն:

24

Նախատեսվում է 3 տարվա ընթացքում իրականացնել ավանի կառուցապատման

աշխատանքները, այդ թվում շինությունները, ենթակառուցյները, սպասարկման

համակարգը:

Ավանի բնակեցումից հետո ազդեցության բնույթը կփոխվի և այն կապված կլինի

բնակչության կենսագործունեության հետ:

4.2. Շինարարություն

Շինարարական աշխատանքների ժամանակ շրջակա միջավայրի վրա

ազդեցությունները հիմնականում կապված են՝

- փորման բեռնման աշխատանքների,

- բերրի հողի հանման արդյունքում որակի կորստի

- հողային զանգվածների և շինաղբի տեղափոխման,

- շինարարական տեխնիակայի շահագործման,

- բետոնային աշխատանքների հետ:

Շինարարական տեխնիկայի շահագործման ընթացքում կավելանա աղմուկի

մակարդակը:

Թվարկված աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու և փոխհատուցելու

նպատակով նախատեսված են բնապահպանական միջոցառումներ, որոնք ներառված

են բնապահպանական կառավարման պլանում:

Արտանետումներ

Շինարարական աշխատանքների կատարման ընթացքում առաջանում են

արտանետումներ, որոնց աղբյունրերը բերված է ստորև՝

- փոշու արտանետումներ հիմքերի փորման ընթացքում

- դիզելային վառելիքի արտանետումներ շինարարական տեխնիկայի շահագործման

ժամանակ:

Նախատեսվող աշխատանքների ընթացքում կառաջանան հետևյալ վնասակար

նյութերի արտանետումները.

- չդիֆերենցված մասնիկներ /փոշի/ ,

- ածխածնի մոնօքսիդ,

- ազոտի երկօքսիդ,

- մուր /մոխիր/,

- ծծմբի երկօքսիդ:

25

Ջրային ռեսուրսներ

Ավանի շինությունների կառուցման ընթացքում ջուրը կօգտագործվի հողային

աշխատանքների ընթացքում տարածքի ջրցանի, գրունտերի խոնավացման

նպատակով, ինչպես նաև անձնակազմի խմելու կենցաղային կարիքների համար:

Ջրառը կիրականացվի Լենինգրադյան փողոցով անցնող քաղաքային ջրատարից,

կեղտաջրերը կմիացվեն քաղաքային կոյուղատարին:

Ջրօգտագործման ու ջրահեռացման կազմակերպման համար կպահանջի

պայմանագիր կնքել Վեոլիյա ընկերության հետ և ստանալ տեխնիկական պայմաններ,

որտեղ կնշվեն կոյուղատարին և ջրատարին միացման կետերը:

Սոցիալական ռիսկերը

Շինարարական աշխատանքների ընթացքում կբարձրանա աղմուկի

մակարդակը, կառաջանան փոշու և դիզելային վառելիքի այրման արտանետումներ,

կինտենսիվանա երթևեկությունը: Շինարարության ժամանակ կխաթարվի տեղանքի

պատկերը:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ այդ ազդեցությունը տիպային է, այն բնորոշ

է բոլոր քաղաքացիական շինարարական աշխատանքների համար, կարճաժամկետ և

նվազ ծավալների:

4.3. Ավանի շահագործում

Վերածնունդ ավանի հանձնման և բնակեցման գործընթացից հետո ավանը

կդառնա Երևանի բնակելի թաղամասերից մեկը, նման թաղամասերին բնորոշ

ազդեցությամբ:

4.3.1. Ջրօգտագործում ջրահեռացում

Բնակչությունը օգտագործելու է ջուր խմելու և կենցաղային նպատակներով:

Ավանում նախատեսվում է 1000 բնակարան: Հաշվի առնելով, որ ավանը

նախատեսված է երիտասար ընտանիքների համար յուրաքանչյուր բնակարանի

բնակիչների միջին թիվը ընդունվում է 4 հոգի, ընդամենը ավանի բնակչությունը կկազմի

4000 մարդ: Ընդունելով յուրաքանչյուր բնակչի ջրասպառման նորմը՝ 250լ/օր, ընդհանուր

ջրապահանջը կկազմի՝ 4000 մարդ x 0.25մ3/մարդ x 365 = 365000 մ3/տարի:

Ներկա դրությամբ դժվար է գնահատել սպասարկող օբյեկտների ջրապահանջը, և

մոտավոր հաշվարկների համար ընդունվում է ընդհանուր ջրապահանջի 20 տոկոսը:

Այսպիսով ընդհանուր ջրապահանջը կկազմի՝ 365000 x 1.2 = 438000 մ3/տարի:

Ջրահեռացումը /կեղտաջրերը/ կկազմի՝ 438000 x 0.95 = 416100 մ3/տարի:

26

Ջրառը նախատեսվում է իրականացնել Լենինգրադյան փողոցով անցնող

քաղաքային ջրատարից, կոյուղին կմիացվի նույնպես Լենինգրադյան փողոցով անցնող

քաղաքային կոյուղատարին:

4.3.2. Աղբահանություն

Ըստ վերը բերված հաշվարկների ավանի բնակչությունը նախատեսվում է 4000

մարդ: ԸՆդունելով մեկ բնակչի համար աղբի առաջացման նորմը՝ 3.2 մ3/տարի,

կստանանք՝ 3.2 x 4000 = 12800 մ3/տարի:

Նույն հիմնավորմամբ ընդունելով, որ սպասարկող կազմակերպություններում

կառաջանա մոտավորապես 20 տոկոս աղբ, ընդամենը աղբի հաշվարկային ծավալը

կկազմի՝ 12800 x 1.2 = 15360 մ3/տարի:

4.3.3. Տրանսպորտային երթևեկություն

Ենթադրելով, որ միջին հաշվարով մեկ ընտանիքը կունենա մեկ անձնական

ավտոմեքենա և նույն եղանակով կիրառելով 0.2 գործակից, ընդամենը մեքենաների

թիվը կկազմի՝ 1000 x 1.2 = 1200 մեքենա:

Ավանի բնակեցումից հետո տրանսպորտային երթևեկության ինտենսիվացում

հիմնականում տեղի կունենա Մոնթե Մելքոնյան, Լենինգրադյան փոխոցների և

Ադմիրալ Իսակովի պողոտայի վրա:

5. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ

ԲԱՑԱՌՄԱՆՆ ՈՒ ՆՎԱՑԵԶՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ Բնապահպանական և սոցիալական մեղղման միջոցառումներ ներկայացվում են

շինարարության և ավանի շահագործման փուլերի համար:

5.1. Շինարարության փուլ

Սույն ենթաբաժնում բերված են հիմնական բնապահպանական միջոցառումները ըստ

ազդեցության ուղղությունների:

5.1.1. Մթնոլորտային օդ

Օդային աազանը աղտոտումից պահպանելու համար նախատեսված են՝

- շինարարական աշխատանքների /փոշի առաջացման աշխատանքներ/ ընթացքում

անհրաժեշտ է իրականացնել ջրցան,

- սորուն նյութերի պահեստները ծածկել համապատասխան բարձրությամբ թաղանթով,

ինչը կանխարգելումվ է փոշու տարածումը,

27

- պարբերաբար ստուգել շինարարական տեխնիկայի և փոխադրամիջոցների

տեխնիկական վիճակը և իրականացնել կարգաբերում։

5.1.2. Ջրային ռեսուրսներ

Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով նախատեսվել են

հետևյալ միջոցառումները.

• Բետոնի խառնուրդի պատրաստման համար կօգտագործվի տեխնիկական որակի

ջուր, տարածքում առկա ոռոգման ջրացանցից,

• ջրցանի ծավալները հաշվարկվում են այնպես, որ չառաջանան մակերևութային

հոսքեր և ջուրը բավականացնի միայն փոշենստեցման համար,

• տարածքի հոսքերը կմիավորվեն մեկ բակային ցանցում և կմիացվեն սելավային

ջրացանցին:

5.1.3. Հողային ռեսուրսներ

Հողային ռեսուրսների պահպանության համար նախատեսվում են.

- Բերրի հողի կտրումը, հանումը, պահեստավորումը և հետագա օգտագործումը պետք է

իրականացվի հանաձայն ՀՀ կառավարության 2 նոյեմբերի 2017 թվականի N “ՀՈՂԻ

ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՀԱՆՄԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՈՐՈՇՄԱՆԸ ԵՎ ՀԱՆՎԱԾ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ

ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006

ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1026-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ

ՄԱՍԻՆ”թիվ 1404-Ն որոշման պահանջների,

- Շինարարական նյութերի և քսայուղերի պահեստները կտեղադրվեն բետոնապատ

մակերեսի վրա,

- աշխատանքների ավարտից հետո կմաքրվեն բոլոր տարածքները և առաջացած

թափոնները կտեղափոխվեն Երևանի քաղաքապետարանի կողմից հատկացված

աղբավայր,

- տարածքը կբարեկարգվի:

5.1.4. Աղմուկ

Աղմուկի մակարդակը նվազեցնելու համար նախատեսվում է՝

- շինարարական աշխատանքները և տրանսպորտի տեղաշարժը կազմակերպել

ցերեկային ժամերին,

- պարբերաբար ստուգել և կարգաբերել տեխնիկական միջոցների և

ավտոտրանսպորտի շարժիչները,

- շինարարական տեխնիկական միջոցների ընտրության ժամանակ հատուկ

ուշադրություն դարձնել դրանց աղմուկի մակարդակին,

- բացառել միաժամանակ մի քանի տեխնիկական և տրանսպորտային միջոցների

միաժամանակ շահագործումը:

28

5.1.5. Կենսաբազմազանություն

Նախատեսվում է կանաչապատել ավանի բոլոր այն տեղամասերը, որոնցում չի

լինի շինություն կամ ենթակառույց: Կանաչ տարածքները կներառեն սիզամարգերով

պատված մասեր, ծառեր, ջրային ավազաններ:

Կանաչապատումը կիրականացվի համաձայն կանաչապատման նախագծի, որը

կմշակվի աշխատանքային նախագծման փուլում և կներկայացվի համապատասխան

համաձայնեցման:

5.1.6. Սոցիալական խնդիրներ

Ինչպես նշվել է առաջին գլխում, ավանի շինարարություն հետապնդում է

սոցիալական խնդիր, այն թույլ կտա երիտասարդներին, այդ թվում երիտասարդ

ընտանիքներին, մատչելի գներով ապահովել ժամանակակից և հարմարավետ

բնակարաններով:

5.2. Ավանի շահագործման փուլ

Ինչպես նախորդ բաժնում նշվեց ավանի շահագործման ժամանակ հիմնական

ռիսկերը կապված են ջրօգտագործման ու ջրահեռացման, աղբահանության և

տրանսպորտային երթևեկության հետ:

5.2.1. Ջրահեռացում

Նախատեսվում է կառուցել կոյուղու ցանց, որտեղ կհավաքվեն ավանի բնակելի

շենքերի և սպասարկման օբյեկտների կեղտաջրերը: Ներքին կոյուղատարը կմիացվի

կենսաբանական մաքրման կայանին, որտեղ կեղտաջրերը կմաքվեն և կմիանան

քաղաքային կոյուղատարին:

Նախատեսվում է օգտագործել Girolle TX2 ֆիբերգլասային պակետային մաքրման

սարքավորումներ, որոնք լայնորեն կիրառվում են առանձին բնակելի շենքերի,

մենատների և փոքր թաղամասերի կոյուղաջրերի մաքրման համար և ապահովում են

մաքրման բարձր աստճան:

Ստորև բերված են մաքրման սարքավորումների պատկերը և բնութագրերը ու

ցուցանիշները:

29

Նկար 1. Կեղտաջրերի մաքրման սարքավորումների բնութագրերը և լուսանկարները

30

Նկար 2. Մաքրման սարքավորւմների շահագործման ցուցանիշները

31

5.2.2. Աղբահանություն

Ավանի աղբահանությունը կիրականացվի տարբեր չափերի և նշանակության

աղբամանների տեղադրման և աղբի կանոնավոր տեղափոխման եղանակով:

Բնակելի բազմաբնակարան շենքերի մոտ կտեղադրվեն հատուկ աղբահավաք

տարողություններ, որոնցում կհավաքվի բնակելի տների կենցաղային աղբը:

Ավանի փողոցներում, հանգստի գոտիներում, սպասարկման օբյեկտների

մերձակայքում կտեղադրվեն փոքր աղբամաններ, որոնց պարունակությունը ավանի

հատուկ սպասարկման ծառայության կողմից կտեղափոխվի աղբահավաք

տարողությունների մեջ:

Պայմնագիր կկնքվի քաղաքի աղբահանությունը իրականացնող կազմակերության

հետ այդ աղբահավաք տարողությունների սպասարկման համար:

5.2.3. Տրանսպորտային երթևեկություն

Ընդհանուր տրանսպորտային երթևեկության համար հատուկ միջոցառումներ չեն

նախատեսվում, սակայն ավանի տարածքում նախատեսված է կառուցել ինչպես

վերգետնյա այնպես էլ ստորգետնյա կայանատեղիներ:

6. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԵՐԱԿՆԵՐ Երիտասարդ ընտանիքների և մասնավորապես Երևանի պետական համալսրանի

շրջանավարտների բնակարանային ապահովման խնդիրը լուծելու համար քննարկվել

են մի քանի տարբերակ, այդ թվում զրոյական:

6.1. Զրոյական տարբերակ

Զրոյական տարբերակ նշանակում է, որ երիտասարդ ընտանիքների

բնակարանային ապահովման համար որևէ ծրագիր չի իրականացվում:

Այդ դեպքում “Վերածնունդ” ավանը չի կառուցվում, նախատեսվող հողամասը չի

օգտագործվում և մնում է գոյություն ունեցող ամայի վիճակում:

Զրոյական տարբերակի դեպքում չեն լինի շինարարական աշխատանքների

ժամանակ առաջացող աղմուկը, փոշու և վառելիքի այրման արգասիքների

արտանետումներ, չի վնասվի տարածքի բերրի հողաշերտը:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ այն բնակիչները, որոնք կբնակվեն

“Վերածնունդ” ավանում բոլոր դեպքերում օգտագործում են ջուր, նրանց

ապրելավայրում առաջանում է կենցաղային աղբ, կեջտաջրեր, նրանք օգտվում են

տրանսպորտային միջոցներով:

32

Սա նշանակում է, որ ավանի շահագործումը չի առաջացնի լրացուցիչ բեռ շրջակա

միջավայրի վրա:

Միևնույն ժամանակ ծրագրից հրաժարվելը թույլ չի տա լուծել շատ լուրջ

սոցիալական խնդիր՝ զգալիորեն նվազեցնել բնակարանների գինը, ինչը երիտասարդ

ընտանիքների համար մեծ օգնություն կլինի:

6.2. Քննարկվող տարբերակներ

Երիտասարդ ընտանիքների և Երևանի պետական համալսարանի

շրջանավարտների բնակարանային ապահովման համար քննարկվել են երկու

հիմնական տարբերակ.

- Երևան քաղաքի տարբեր շրջաններում կառուցել առանձին բազմաբնակարան

շենքեր,

- Կառուցել երիտասարդական ավան:

Առաջին տարբերակի ժամանակ շինարարական աշխատանքների աղզդեցությունը

կլինի ավելի մեծ, քանի որ այդ աշխատանքները մեծամասամբ կիրականացվեն խիտ

բնակեցված թաղամասերում, ինտենսիվ երթևեկության պայմաններում, որտեղ

հնարավոր չի լինի ապահովել բավականաչափ կայանտեղիներ, մանկական

հրապարակներ, հանգստի գոտիներ:

“Վերածնունդ” ավանի դեպքում շինարարական աշխատանքները

կկազմակերպվեն մեկ շինհրապարակի միջոցով, ինչը քիչ ծախսատար է,

աշխատանքները հեռու են բնակելի թաղամասերից, Մոնթե Մելքոնյան փողոցը չի

հանդիսանում խիստ ծանրաբեռնված ճանապարհ:

Այսպիսով թե բնապահպանական, թե ֆինանսական տեսակետից երկրորդ

տաբերակը նախընտրելի է:

33

Նկար 3. “Վերածնունդ” ավանի տեղանքի իրադրության սխեման

34

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. “Հայաստաի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման

մասին” 29.07.2016 N 442-Ն որոշում

2. “Հայաստանի Հանրապետության 2016-2025թթ. տարածքային զարգացման

ռազմավարությունը հաստատելու մասին” 64-Ն որոշմում

3. Երևանի գլխավոր հատակագիծ, 2005 – 2020

4. ՀՀ Ազգային ատլաս, Երևան, 2007

5. Ñòðîèòåëüíàÿ êëèìàòîëîãèÿ ÑÍÐÀ II -7.01-96

6. Рекомендации по расчету систем сбора, отведения и очистки поверхностного стока

с селитебных территорий, площадок предприятий и определение условий выпуска

его в водные объекты. ФГУП “НИИВОДГЕО”, Москва, 2006

7. СНиП 1.02.01-85 Инструкция о составе, порядке разработки, согласования и

утверждения проектно-сметной документации на строительство предприятий,

зданий и сооружений.