5
Արա ԱԼՈՅԱՆ. Բանաստեղծություններ *** Պատկերացրու, որ դեռևս չե՛ս մահացել, ու չի հասել դեռ անեծքը քեզատողի, որին այնքա՜ն սիրել ես դու, աստվածացրել, որ կաթում է նա, ակամա, ամեն տողից: Պատկերացրու, մոռացել էքեզ հիշել նա, Եվ հիշելէ, որ կարողէ մոռանալ քեզ, Եվ լույսերում ցերեկային, կեսգիշերվա՛- ավելի սու՜ր ու կուրացնո՜ղ, մութերում կեզ: Պատկերացրու, որ շնչում ես դու տակավին, զի անշունչ է քո մարմինը նրա համար, ով արալեզ չեղավ, Արքա՛, քո դագաղին, Բայց դու սիրիր, որ չմեռնես, որ չլինես անմահՀիշողասուրճ՝ խոհադառնությամբ Պարզվեց արյուն էլ չունեմ, երբ խրված էր դանակը սրտիս, զի հայտնի էրչունես սիրտ ու ինձ՝ սրտանձավում քո ոտնաչափ, ու եթե խլված ողն էիր դու իմ, ես էի անողնաշար, եվ դրախտն էլ հեքիաթ էր՝ շարադրված ստից: Պարզվեց ձեռքեր չունեմ, եվ ավելին՝ չունեմ թևեր, երբ չվեցիր հարավ, ու տաքացար (ես սառեցի...) այլ ափերի, Երջանկություն էր, բայց, քեզնով տառապելին Եվ հիշվողը՝ քոտես, քոբույր ու քոտևել: Պարզվեց շուրթ չունեմ, առավել ևս՝ համբույր, Եվ հպվել ես միայն բնազդներով քսու, պագշոտ ու մսական, Բայց ապրում ես իմ մեջ, և հաշտեցնում սակայն Քո բացակա ճառագումին, որ, չգիտես ինչու, գիշերվա է կապում: Պարզվեց կյանք չունեմ, և չունեմ ոչինչ, որ չափելի է ու առանձին՝ քեզ բացառած,

Ara Aloyan

Embed Size (px)

DESCRIPTION

poetry

Citation preview

Page 1: Ara Aloyan

Արա ԱԼՈՅԱՆ. Բանաստեղծություններ

***

Պատկերացրու, որ դեռևս չե՛ս մահացել, ու չի հասել դեռ անեծքը քեզատողի, որին այնքա՜ն սիրել ես դու, աստվածացրել, որ կաթում է նա, ակամա, ամեն տողից:

Պատկերացրու, մոռացել է…քեզ հիշել նա, Եվ հիշելէ, որ կարողէ մոռանալ քեզ, Եվ լույսերում ցերեկային, կեսգիշերվա՛- ավելի սու՜ր ու կուրացնո՜ղ, մութերում կեզ:

Պատկերացրու, որ շնչում ես դու տակավին, զի անշունչ է քո մարմինը նրա համար, ով արալեզ չեղավ, Արքա՛, քո դագաղին, Բայց դու սիրիր, որ չմեռնես, որ …չլինես անմահ…

Հիշողասուրճ՝ խոհադառնությամբ Պարզվեց արյուն էլ չունեմ, երբ խրված էր դանակը սրտիս, զի հայտնի էր…չունես սիրտ ու ինձ՝ սրտանձավում քո ոտնաչափ, ու եթե խլված ողն էիր դու իմ, ես էի անողնաշար, եվ դրախտն էլ հեքիաթ էր՝ շարադրված ստից: Պարզվեց ձեռքեր չունեմ, եվ ավելին՝ չունեմ թևեր, երբ չվեցիր հարավ, ու տաքացար (ես սառեցի...) այլ ափերի, Երջանկություն էր, բայց, քեզնով տառապելին Եվ հիշվողը՝ քոտես, քոբույր ու քոտևել: Պարզվեց շուրթ չունեմ, առավել ևս՝ համբույր, Եվ հպվել ես միայն բնազդներով քսու, պագշոտ ու մսական, Բայց ապրում ես իմ մեջ, և հաշտեցնում սակայն Քո բացակա ճառագումին, որ, չգիտես ինչու, գիշերվա է կապում: Պարզվեց կյանք չունեմ, և չունեմ ոչինչ, որ չափելի է ու առանձին՝ քեզ բացառած,

Page 2: Ara Aloyan

որ մի անբարդ օրընթացք է, նաիվ ու հասարակ, զի սերն արդեն պատիժ է մեծ, ոչ՝ շարունակ ոճիր…

*** Հիշողությունս՝ իբրև հին վրձին՝ Ես թաթախում եմ դրախտներում քո, Եվ ափսեթներդ բացառում են գորշ Իմ տխրությունը՝ ներկ հեռացածի… Հիշողությունս քեզ է նկարում, Ճերմակացնո՜ր, հանճարե՜ղ պառկա՜ծ, Բայց տեղ է գտնում անկողնում հանկարծ, Նա՛, որ ինձ լքեց ու կա՛ ներկայում: Հիշողությունս՝ սահում է ներքև, Իբրև մերժումի ճմրթված նամակ, Կլինի՞ արդյոք մի կենտ ժամանակ, Որ լոկ դու լինես՝ անհուշ, աներգել…

Խոստավանության փորձ (ապաշնորհաբար՝ բառերով…) Ուսերիդ ցորենագույն կխառնեմ արցունքաղիս, Որ սերս ծաղկի լավաշ, նշխար ուխտաճամփի, մասունք, Կփշրվեմ ներսերումդ՝ իբրև հարսանեկան բաժակ, ախ, իմ շնչառությունը կհուլունքաշարեմ պարանոցիդ սարսուն: Կշուրթագրեմ մատներդ, որ երակներդ մոմեն, Ճերմակներիդ կգունանամ համբույրակաթ, Որ ներսերդ՝ դառնան պաշտամունքի որմեր, Որ դրսերդ պայթեն ամպ ու ական: Աչքերիդ ջրվեժներում չեմ լսի քայլերդ հեռացող, Խեղդվողի՝ իմ ձայնում անունդ կփրկեմ ՎՍԵՄ, Որ չափվելու է անդրկյանքի մի այլ, անմահ մի երազով, Գնալու եմ՝ Աստծուն…քո սիրելու մասին ստեր ասեմ…

Նոյեմբերյան բառասյուք՝ ոսկորների մեջ…

Սեղանին ննջում է երեքօրյա կոֆեն,

Page 3: Ara Aloyan

Երեք անգամ սառել են աչքերդ, հարկավ, Հիմա ստրուկ է մի թշվառ՝ Արքադ, Որ մինչ նոյեմբեր լոկ քեզ է գովել: Անկողնում մրսում է արցունքս, Որ կարող էր լինելը նաև քոնը, Եթե սերդ՝ արցունքի չափ խորն է, Եթե այրում է քեզ ցավն ու անձուկն այս: Դրսում նույն պատկերն է՝ այս ցուրտ, Նույն ոտքերն են, որ կրում են մարմին մի քանի կիլո, Նույս սև ու սպիտակ ու ձանձիր կինոն, Որ կոխոտում ենք Մեծ աչքը Աստծու: Եվ նույն բառերն են և նույն նամակը, Արտագրում ենք քարանձավներից, Ու մեզ բռնացնում հար այլ անձերի հոգիների մեջ. Մահեղանակ է, Որ խփում է ռիթմով մեր Հոգուն, Որ կոչնակում է՝ կախվելով մեր գանգից, Եվ ահն է մահվան հանգն իսկ, Ահավոր, հանգավոր, անօգուտ: Նույն կյանքն էր երեկ, այսօր ու վաղն էլ Մի ուրիշ մաշկի օր ենք մաշելու, Նույն ներկն է հուշի հետք-գուաշերում, Նույն դրախտացավն ու վերջավախեր: … Սեղանին ննջում է երեքօրյա կոֆեն, Երեք անգամ սառել են աչքերդ, ոչ՝ կարոտից, Աչքերդ, ավաղ, աչքերդ՝ օտարոտի, Որ Մեծ Ջրհեղեղից առաջ տեսա կուրորեն…

Արի՛, նստիր ծնկիս, իմ լրբացած Քաղաք, լաչա՛ռ,

*** (նոյեմբերաքսանյոթային, չարենցախոհուն...) Արի՛, նստիր ծնկիս, իմ լրբացած Քաղաք, լաչա՛ռ,

Page 4: Ara Aloyan

Արի, շոյեմ երկար՝ հազարամյա գանգուրներդ վարդե, Որ անսանր օրվա վազքից, հևքից քարացել են արդեն, Արի, լացդ լսեմ, արի լացդ սիրեմ, սիրե՛մ անչար: Արի՛, գլուխդ դիր, իմ սիրասուն ափին, տեսնեմ, ինչպե՞ս կորան արևներդ Սիրո, տեսնեմ՝ միլիոններում ինչու՞ դարձար զերո, Արի՛, ստվերներից հանեմ Վաղվա արփին: Արի, չարքաշ Քաղաք, հանդերձանքով մաշված, Վաճառական, թափառ իմ քույր, իմ կին, իմ մայր, Արի, խելոք-խելոք սիրտդ բացիր, Հիմա՛ր, Իմ հարազատ, պատմիր ինձ ցավերդ գժված: Արի՛, նստիր ծնկիս, իմ սրբացած Քաղաք, օ, Դու Փնփնթացող իմ տատ, անիգական վարկած, Արի, սիրեմ վերջին պոետի պես հանկարծ, Արի, չէ՞ որ գիտեմ սերդ ուժեղ ու թույլ…

Գեղեցկահյուծանք... Գեղեցիկ մարմին ենք կամ տգեղ, Եվ ամեն օր ձոնվում ենք մահին, Եվ կյանքը մեր կողքով կսահի, Եվ մենք իր համար կսատկենք: Գեղեցիկ հնչյուն ենք, կամ էլ խուլ, Եվ ամեն օր ենթարկվում ենք՝ Սևի ստեղներին, ռիթմերին իր, ձևին, Եվ հորդում ենք միլար և տխուր: Գեղեցիկ նկար ենք կամ կեղտոտ կտավ, Եվ ամեն օր ջնջվում ենք ու նորից Փոշեգույն, արնաներկ ինքնագծվում՝ օրերին, Եվ այդպես էլ մեր գույնը չգտած: Գեղեցիկ անուն ենք կամ մենք և անկիր, Եվ ամեն օր խաբում ենք ու հաստատում, Եվ եսը հաստատ չէ, ինչպես՝ անհաստատ՝ դու-ն,

Page 5: Ara Aloyan

Եվ թուղթ ենք՝ ջրախեղդ ու մեքենագիր… Գեղեցիկ Աստված ենք կամ նեռ այլանդակ Ժամանակների ճոճաթոռին բարձր, Եվ տալիս ենք իրար միևնույն հարցը՝ Ե՞րբ կերջանկացնի Այն Գեղեցիկն այլադավ…

***

Եվ բառերը նորեկ, եվ բառերը որոնք Պիտ թխվեին մանկան ու մոր շնչառությամբ, Մենք գողացանք արտից ու դարձրինք որոմ, Հայհոյեցինք անկիրթ ու լռեցինք անձայն: Եվ բառերի վրա նկարեցինք թևեր Հրեշտակի, սակայն հրեշաբար, անսուրբ, Մենք կամեցանք բառից ավելին էլ տևել, Բացառելով բառին (ճշմարիտն եմ ասում...): Մենք վատնեցինք բառեր՝ չաղքատացանք հոգով, (Ավետարանն արդեն բառագիրք է դարձել), Բարբառում ենք վստահ, օ վերամբարձ ու գոհ, Ախ, քանի դեռ ունենք բառեր ունայն, առձեռն: Եվ խմվեցին բառերն անգիտակից ճառում, Խժռվեցին նաև ՝ նույն կենացից հետո: ...Լուսադեմին նրանք չմարսվեցին հլու Եվ փսխվեցին բառերն՝ անհնազանդ, հերթով...