6
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ Ա. Ս. Եղիազարյան Հայոց Ցեղասպանության ժամանակագրական շրջանակները: Հայոց Ցեղասպանությունը տարբեր ժամանակներում և տարբեր հեղինակների կողմից թվագրվել է 1894-1896 և 1915-1923թթ., 1915թ., 1915-1916 թթ. կամ 1915-1923թթ.: Որպես հենակետ ընդունվել են Օսմանյան կայսրության և դրա իրավահաջորդ քեմալական Թուրքիայի կողմից հայության կոտորածների քանակական առումով առավել մասշտաբային իրադարձությունների ժամանակաշրջանները: Ընդհանուր առմամբ, Հայոց Ցեղասպանության ժամանակագրական շրջանակները ճշտելիս հարկ է ի նկատի ունենալ Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի` հայությանը բնաջնջելու պետական քաղաքականության ողջ ընթացքը` սկսելով ձևավորումից մինչը ավարտական փուլը: Օսմանյան կայսրության կողմից դարերի ընթացքում հայերին ժամանակ առ ժամանակ կոտորելու քաղաքականությունը 19-րդ դարի վերջին վերածվեց պետական քաղաքականության, իսկ վերջինս արդեն բնորոշվում է հստակ ընդգծված գաղափարախոսության և իրականացման համապատասխան մեխանիզմների առկայությամբ: Այդ առումով, Հայոց Ցեղասպանության Օսմանյան կայսրության պետական քաղաքականության սկզբնավորումը տեղադրվում է 1890-1891թթ., երբ հատուկ հայերին կոտորելու նպատակով Աբդուլ Համիդ Բ սուլթանի հրամանով ստեղծվում են Համիդիե անունը կրող քրդական զինված ջոկատները: Հենց նրանց, ինչպես նաև կայսրության կանոնավոր զորքերի միջոցով իրականացվեցին հայության կոտորածները 1894-1896 և 1904թթ.: Այդուհետ Օսմանյան կայսրության կողմից Հայոց Ցեղասպանության պետական քաղաքականությունը շարունակվել է Աբդուլ Համիդին գահընկեց արած երիտթուրքական կառավարության կողմից, իսկ վերջիններիս տապալումից հետո` արդեն Հանրապետական կոչված քեմալական Թուրքիայի վարչակազմի կողմից:

Armenian Genocide (Some Aspects)

Embed Size (px)

Citation preview

Page 1: Armenian Genocide (Some Aspects)

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ

ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Ա. Ս. Եղիազարյան

Հայոց Ցեղասպանության ժամանակագրական շրջանակները: Հայոց

Ցեղասպանությունը տարբեր ժամանակներում և տարբեր հեղինակների կողմից

թվագրվել է 1894-1896 և 1915-1923թթ., 1915թ., 1915-1916 թթ. կամ 1915-1923թթ.:

Որպես հենակետ ընդունվել են Օսմանյան կայսրության և դրա իրավահաջորդ

քեմալական Թուրքիայի կողմից հայության կոտորածների քանակական առումով

առավել մասշտաբային իրադարձությունների ժամանակաշրջանները:

Ընդհանուր առմամբ, Հայոց Ցեղասպանության ժամանակագրական

շրջանակները ճշտելիս հարկ է ի նկատի ունենալ Օսմանյան կայսրության և

քեմալական Թուրքիայի` հայությանը բնաջնջելու պետական քաղաքականության ողջ

ընթացքը` սկսելով ձևավորումից մինչը ավարտական փուլը:

Օսմանյան կայսրության կողմից դարերի ընթացքում հայերին ժամանակ առ

ժամանակ կոտորելու քաղաքականությունը 19-րդ դարի վերջին վերածվեց

պետական քաղաքականության, իսկ վերջինս արդեն բնորոշվում է հստակ ընդգծված

գաղափարախոսության և իրականացման համապատասխան մեխանիզմների

առկայությամբ: Այդ առումով, Հայոց Ցեղասպանության Օսմանյան կայսրության

պետական քաղաքականության սկզբնավորումը տեղադրվում է 1890-1891թթ., երբ

հատուկ հայերին կոտորելու նպատակով Աբդուլ Համիդ Բ սուլթանի հրամանով

ստեղծվում են Համիդիե անունը կրող քրդական զինված ջոկատները: Հենց նրանց,

ինչպես նաև կայսրության կանոնավոր զորքերի միջոցով իրականացվեցին

հայության կոտորածները 1894-1896 և 1904թթ.:

Այդուհետ Օսմանյան կայսրության կողմից Հայոց Ցեղասպանության

պետական քաղաքականությունը շարունակվել է Աբդուլ Համիդին գահընկեց արած

երիտթուրքական կառավարության կողմից, իսկ վերջիններիս տապալումից հետո`

արդեն Հանրապետական կոչված քեմալական Թուրքիայի վարչակազմի կողմից:

Page 2: Armenian Genocide (Some Aspects)

2

Հայության վերջին խմբերը Արևմտյան Հայաստանում կոտորվել են 1923թ.: Շուտով

Թուրքիայում ընդունվել է օրենք, որով արգելվել է հայերի վերադարձը:

Ի մի բերելով վերոասացյալը` կարող ենք նշել, որ Հայոց Ցեղասպանության

Օսմանյան կայսրության պետական քաղաքականությունը սկիզբ է առել 1890թ.,

շարունակվել միմյանց փոխարինած երեք վարչակազմերի կողմից և ավարտին

հասցվել 1923թ.` քեմալական Թուրքիայի կողմից:

Հայոց Ցեղասպանության տարածական շրջանակները: Վերոհիշյալ

ժամանակագրական շրջանակներն զգալիորեն փոփոխում են Հայոց

Ցեղասպանության վերաբերյալ նախկինում հաճախ հնչած այն կարծիքը, թե հայերին

կոտորել են Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ շրջաններում:

Փաստ է, որ 1915-1916թթ. օսմանյան զորքերը ներխուժել են Իրանի տարածքը`

ցեղասպանության ենթարկելով Իրանի ռազմակալված շրջանների հայությանը:

1915-1916թթ. 100 հազարավոր հայեր բռնագաղթվել են Սիրիրա և Լիբանան և,

մեծավ մասամբ, ոչնչացել անապատներում:

1918թ. օսմանյան զորքերը ներխուժել են Արևելյան Հայաստան, այնուհետև

հայաշատ վայրերով շարժվել դեպի արևելք և գրավել Բաքուն: Այդ ճանապարհին,

տարբեր փաստերի համադրումից ելնելով, կոտորվել է 250-300հզ հայ:

1920թ. քեմալականների զորքերը ներխուժել են Հայաստանի

Հանրապետություն և կոտորել շուրջ 200հզ հայ:

Հայոց Ցեղասպանությունը տարածական առումով, փաստորեն, ընդգրկել է

ներկայիս Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի, Լիբանանի տարածքները, Անդրկովկասը և

Իրանը:

«Էթնոցիդ» և «Արմենոցիդ» տերմինները: Նախապես շրջանառության մեջ կար

մի տերմին` «էթնոցիդ»-ը, որն էությամբ մոտ է «գենոցիդ» տերմինին, սակայն

իմաստային ընդգրկման առումով` խիստ սահմանափակ: Այն նշանակում է էթնոսի

ոչնչացում կամ բնաջնջում: Ուստի դրա գործածությունը մշտապես կրել և կրում է այդ

սահմանափակության կնիքը: Էթնոսի հետ կապված համապատասխան

միջադեպերից դուրս այն կիրառական չէ և չի եղել: Շրջանառության մեջ եղել է նաև

Page 3: Armenian Genocide (Some Aspects)

3

«Արմենոցիդ» տերմինը` «հայասպանություն»-ը: Սա ևս իմաստային ու կիրառական

առումներով եղել է խիստ սահմանափակ և քաղաքացիություն չի ստացել:

Ինչպես միջազգային, այնպես էլ հայկական իրականության մեջ, այդպիսով,

անհրաժեշտություն էր առաջացել նոր և համընդգրկուն հասկացության ընդունման:

Ցեղասպանություն (գենոցիդ) հասկացությունն ըստ «Ցեղասպանություն

հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի կոնվենցիա»-յի ու Հայոց

Մեծ Եղեռնը: 1948թ. Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունվեց

«Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի

կոնվենցիա»-ն, որի մշակողը ցեղասպանությունների հայտնի տեսաբան Ռաֆայել

Լեմկինն էր: Նրան ծանոթ էր «էթնոցիդ» տերմինը, ինչպես նաև դրա

սահմանափակությունը: «Գենոցիդ» հասկացությունը կոչված էր հաղթահարելու այդ

սահմանափակությունը, ստանալու համընդհանուր բնույթ և կիրառելիություն:

Ուստի` իմաստային առումով այն զգալիորեն լայն էր, իսկ ընդգրկման առումով`

ավելի բազմաբնույթ:

Ըստ կոնվենցիայի` «անկախ այն բանից, թե ցեղասպանությունը տեղի է

ունեցել խաղաղ կամ պատերազմական պայմաններում, այն հանդիսանում է

միջազգային իրավունքի նորմերի խախտում, և համաձայնվող կողմերը

պարտավորվում են ձեռնարկել այն կանխարգելող միջոցառումներ և պատժել դրա

իրականացման համար»:

«Ցեղ» ասելով կոնվեցիայում նկատի են առնվում ազգային, էթնիկական,

ռասսայական կամ կրոնական խմբերը: Հենց այստեղ է «գենոցիդ» հասկացության

հիմնական տարբերությունը «էթնոցիդ»-ից:

Կոնվենցիան որպես ցեղասպանություն է սահմանում խմբի նկատմամբ

իրականացված հետևյալ գործողությունները, որոնք նպատակ ունեն ամբողջությամբ

կամ մասնակի ոչնչացնել այն.

1. այդպիսի խմբի անդամների սպանությունը,

2. այդպիսի խմբի անդամներին լուրջ մարմնական վնասվածքներ կամ

մտավոր խեղումներ հասցնելը,

Page 4: Armenian Genocide (Some Aspects)

4

3. կանխամտածված կերպով որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմաններ

ստեղծելը, որը նրա ամբողջական կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման նպատակ է

հետապնդում,

4. այդպիսի խմբի մեջ ծնելիության կանխարգելմանն ուղղված

միջոցառումները,

5. մարդկանց մի խմբից մյուսին երեխաների բռնի փոխանցելը:

Բացի այդ, կոնվենցիան սահմանում է նաև այս համատեքստում պատժելի

գործողությունները.

1. ցեղասպանություն,

2. ցեղասպանություն իրականացնելու նպատակով դավադրություն,

3. ցեղասպանություն իրականացնելու ուղղակի կամ հրապարակային կոչ,

4. ցեղասպանության փորձ,

5. ցեղասպանությանը մասնակցություն:

Կոնվենցիան սահմանում է նաև, որ`

1. անձինք, որոնք իրականացրել են նման գործողություններ, պետք է

պատժվեն անկախ այն բանից` հանդիսանում են նրանք պետության ղեկավար,

իրավաբանական կամ ֆիզիկական անձ,

2. ցեղասպանության հանցագործները պետք է դատապարտվեն պետության

իրավասու (պատկան) դատարանում, կամ այնպիսի միջազգային քրեական

դատարանում, որը իրավասու է կոնվենցիայի կողմերի նկատմամբ, իսկ վերջիններս

ընդունում են այդ դատարանի իրավազորությունը:

Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններն

ամբողջությամբ համընկնում են կոնվենցիայում եղած բնորոշումներին: Խնդիրն այն

է, որ Ռաֆայել Լեմկինը, որը կոնվենցիայի հինական մշակողն ու հեղինակն է,

քաջածանոթ էր Հայոց Ցեղասպանությանը և մասնավորապես 1915թ. տեղի ունեցած

իրադարձություններին:

Page 5: Armenian Genocide (Some Aspects)

5

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հրամայականը: Հայոց

Ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը գրեթե

անմիջապես դատապարտվել է Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի

իշխանությունների համատեղ հայտարարությամբ (1915թ.):

Անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը` Ռաֆայել Լեմկինը վերջինիս

հանցագործներին պատժելը համարում էր հիմնական գրավականը հետագայում

նման իրադարձությունների կանխարգելման համար: Եվ հենց Հայոց

Ցեղասպանության հանցագործների անպատժելի մնալու իրողությունն էր հիմք տվել

Ադոլֆ Հիտլերին ասելու. «Այժմ, մեր ժամանակներում, ո՞վ է հիշում հայերի

կոտորածների մասին»: Հայոց Ցեղասպանության մեղավորները չէին պատժվել, իրեն

անպատժելի էր համարում նաև նացիստ ղեկավարը:

Նյուրեմբերգյան հայտնի դատավարության ժամանակ պատժվեցին հրեաների

ցեղասպանության մեղավորները, ընդունվեց «Ցեղասպանություն հանցագործության

կանխարգելման և դրա համար պատժի կոնվենցիա»-ն, սակայն Հայոց

Ցեղասպանությունն այդպես էլ մնաց չճանաչված և չդատապարտված:

Հետագայում աշխարհում տեղի ունեցած նոր ցեղասպանություններ` մեկը

մյուսից ավելի դաժան ու սարսափելի, դրանց մի մասը ճանաչվեց ու որակվեց որպես

ցեղասպանություն, դրանց հանցագործները պատժվեցին, սակայն Հայոց

Ցեղասպանությունը ցայսօր մնում է չճանաչված և չդատապարտված:

Տարբեր պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից

Հայոց Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը թեև բարոյական ու որոշ

դեպքերում նաև իրավական առումով լրացնում է այդ բացը, սակայն ընդհանուր

միջազգային-իրավական ճանաչման առումով Հայոց Ցեղասպանության ճանաչման

գործընթացը հեռու է ամբողջական լինելուց:

Աշխարհն այսօր կանգնած է այդ հրամայականի առաջ, քանի որ

ցեղասպանությունները կրկնվում են և, թերևս, էլի կկրկնվեն, քանի դեռ, ինչպես

ժամանակին հույս էր հայտնել Ռաֆայել Լեմկինը, Հայոց Ցեղասպանության

հանցագործներին պատժելու միջոցով աշխարհը վճռականորեն չի ասի` «Այլևս`

երբե´ք»:

Page 6: Armenian Genocide (Some Aspects)

6

03.08.2011թ.