4
ՎԵՐՆԱՏՈՒՆ ՎԵՐՆԱՏՈՒՆ ՎԵՐՆԱՏՈՒՆ №8 ԴՍԵՂԻ (ՀԵՆԱ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ Դսեղը՝ «Համայնքային բարիքների համտեսի փառատոն»-ին Հոկտեմբերի 1-ին Երևանի Սիրահարների այգում կայացավ «Համայնքային բարիքների համտեսի փառատոն և ցուցահանդես» անվանմամբ միջացառումը, որին մասնակցում էին 43 համայնքներ: Միջոցառման ընթացքում յուրաքանչյուր համայնք հատուկ պատրաստված տաղավարներում ներկայացնում էր իրեն բնորոշ կերակրատեսակները, պտուղն ու բանջարեղենը, նաեւ' տեղական արտադրատեսակները: Քաունթերփարթը հրավիրել էր Հայաստանի ողջ տարածքում գտնվող իր 43 գործընկերհամայնքներին` նշելու իրենց երեք տարվա համագործակցությունը և հասարակայնությանը ներկայացնելու Հայաստանի մարզերի ներուժը: Քաունթերփարթի խնդրանքով համայնքները մայրաքաղաք էին բերել իրենց խոհարարական բարիքները, ձեռքի աշխատանքները և ազգային զարդերի ընտրանին: <<Բազմաթիվ հայեր համարում են, որ մայրաքաղաք Երևանն է հայկական մշակույթի և տաղանդի կենտրոնը: Այսօրվա փառատոնն ապացուցեց, որ դա այդքան էլ այդպես չէ, որ Հայաստանի խոհանոցային ու գեղարվեստական տաղանդները տարածված են ամբողջ երկրով մեկ` սփռված հովիտներում ու լեռներում: Հազարավոր այցելուներ կարողացան տեսնել այն ներուժը, որը Քաունթերփարթը ամեն օր է տեսնում` աշխատելով այս համայնքների հետ>>, նշել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից հովանավորվող Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի ( ՔՀՏԻԱԾ ) ղեկավար` Կարլ Հոֆստրան: Թատերական ներկայացումների, պարային համարների ու համերգի ողջ ընթացքում միջոցառմանը ներկա էին ՀՀ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, միջազգային դիվանագիտական հանրության անդամներ: Նրանք միացել էին մարզերից ժամանած հյուրերին, համայնքների ղեկավարներին, ավագանու անդամներին, ակտիվ քաղաքացիական խմբերին, տեղական ՀԿ-ներին, երևանցիներին և զբոսաշրջիկներին` զբոսնելու Հայաստանի ողջ տարածքով՝ առանց այգուց դուրս գալու: Էֆրիդա Եգանյան

Dsegh community newsletter vernatun n8

Embed Size (px)

DESCRIPTION

Dsegh community newsletter vernatun n8 This monthly newsletter is the only source of local news that engages community members and keeps them up to date. The project was the brainchild of local volunteers from Dsegh's Youth Community Action Center.

Citation preview

Page 1: Dsegh community newsletter vernatun n8

ՎԵՐՆԱՏՈՒՆ ՎԵՐՆԱՏՈՒՆՎԵՐՆԱՏՈՒՆ №8

ԴՍԵՂԻ (ՀԵՆԱ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ

Դսեղը՝ «Համայնքային բարիքների համտեսի փառատոն»-ին

Հոկտեմբերի 1-ին Երևանի Սիրահարների այգում

կայացավ «Համայնքային բարիքների համտեսի

փառատոն և ցուցահանդես» անվանմամբ միջացառումը,

որին մասնակցում էին 43 համայնքներ:

Միջոցառման ընթացքում յուրաքանչյուր համայնք

հատուկ պատրաստված տաղավարներում ներկայացնում

էր իրեն բնորոշ կերակրատեսակները, պտուղն ու

բանջարեղենը, նաեւ' տեղական արտադրատեսակները:

Քաունթերփարթը հրավիրել էր Հայաստանի ողջ տարածքում գտնվող իր 43

գործընկերհամայնքներին` նշելու իրենց երեք տարվա համագործակցությունը և

հասարակայնությանը ներկայացնելու Հայաստանի մարզերի ներուժը: Քաունթերփարթի

խնդրանքով համայնքները մայրաքաղաք էին բերել իրենց խոհարարական բարիքները,

ձեռքի աշխատանքները և ազգային զարդերի ընտրանին:

<<Բազմաթիվ հայեր համարում են, որ մայրաքաղաք Երևանն է հայկական մշակույթի և

տաղանդի կենտրոնը: Այսօրվա փառատոնն ապացուցեց, որ դա այդքան էլ այդպես չէ,

որ Հայաստանի խոհանոցային ու գեղարվեստական տաղանդները տարածված են

ամբողջ երկրով մեկ` սփռված հովիտներում ու լեռներում: Հազարավոր այցելուներ

կարողացան տեսնել այն ներուժը, որը Քաունթերփարթը ամեն օր է տեսնում`

աշխատելով այս համայնքների հետ>>, – նշել է ԱՄՆ Միջազգային զարգացման

գործակալության կողմից հովանավորվող Քաունթերփարթ ինթերնեշնլի

Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության

ծրագրի ( ՔՀՏԻԱԾ ) ղեկավար` Կարլ Հոֆստրան:

Թատերական ներկայացումների, պարային համարների ու

համերգի ողջ ընթացքում միջոցառմանը ներկա էին ՀՀ

Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ԶԼՄ-ների

ներկայացուցիչներ, միջազգային դիվանագիտական հանրության

անդամներ: Նրանք միացել էին մարզերից ժամանած հյուրերին,

համայնքների ղեկավարներին, ավագանու անդամներին, ակտիվ

քաղաքացիական խմբերին, տեղական ՀԿ-ներին, երևանցիներին և

զբոսաշրջիկներին` զբոսնելու Հայաստանի ողջ տարածքով՝ առանց

այգուց դուրս գալու:

Էֆրիդա Եգանյան

Page 2: Dsegh community newsletter vernatun n8

ՎԵՐՆԱՏՈՒՆՎԵՐՆԱՏՈՒՆ Հոկտեմբեր, 2013

2

Թումանյանական օր

Թումանյանի հայրենի ծննդավայրը` Դսեղը, կրկին մեծ թվով

այցելուներ էր ընդունել` գյուղից, մարզից ու մայրաքաղաքից:

Ամենամյա թումանյանական օրվան մասնակցելու էին եկել Լոռու

մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Վանիկ

Ասատրյանը և համայնքապետեր: Այս տարի կրկնակի տոն էր.

Դսեղի հրապարակում կանգնեցվել էր Թումանյանի վաղամեռիկ

որդիներից մեկի՝ Արտավազդի հիշատակը հավերժացնող խաչքար-

հուշարձան: Միջոցառման սկզբում ելույթով հանդես եկավ Դսեղի գյուղապետ Նորիկ

Քոչարյանը՝ներկայացնելու օրվա խորհուրդը. պատվասեր դսեղցիներն

իրենց հարգանքի և սիրո տուրքն են մատուցում մեծ հայրենակցի ու նրա

ժառանգների հիշատակին, տարբեր նախաձեռնություններով ընդառաջ

գնում Հ. Թումանյանի ծննդյան 145-ամյակին նվիրված համաժողովրդական

տոնակատարությանը:

Արժե հիշատակել, որ Թումանյանի հանճարի վառ ապացույցը ոչ միայն իր

ստեղծագործություններն են, այլև ընտանիքը, զավակները, ովքեր իրենց

բարձր արժանիքներով մտել են մեր ժողովրդի պատմության մեջ՝ որպես նվիրյալներ,

թումանյանական ոգին ու դաստիարակությունը կրող անհատականություններ: Նրանց կյանքի

պատմությունն անչափ ուսանելի, ճանաչողական, դաստիարակչական մեծ արժեք է ներկայացնում:

Նշենք, որ ստալինյան բռնատիրության ահն ու սարսափն այնքան ահավոր է եղել, որ երբ

բանաստեղծի երեք որդիները բռնադատվում են 1937-ին , ապա ՝ զոհ գնում, նրանց անունները քիչ են

շրջանառվում ոչ միայն ժամանակակիցների հուշերում, այլև հարազատների նամակներում:

Պատմական այս անարդարությունն իրապես ջնջելու նպատակադրմամբ ՝ դսեղեցիներն ահա այդ

նույն օրը լրջագույն անակնկալ մատուցեցին` կանգնեցնելով այդ հուշարձանը:

Նշենք, որ Արտավազդ Թումանյանը հայրենիքի դժվարին օրերին բուռն բարեգործական

գործունեություն է ծավալել Արևմտյան Հայաստանում, իսկ Վանի վերջին նահանջի օրերին, մի խումբ

ընկերների հետ, սպանվել է քրդերի կողմից:

Այս արժանավայել հայորդու հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման պատիվն տրվեց Դսեղի

գյուղապետ Նորիկ Քոչարյանին և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին:

Գյուղապետը շնորհակալագրեր հանձնեց հուշաքարի հեղինակ Արարատ Աղաբեկյանին,

հուշաքարի կառուցմանը մեծ օգնություն ցուցաբերած համագյուղացիներ՝ Արտաշես Ղազարյանին

և Սոկրատ Մամիկոնյանին: Համագյուղացի գործարար Սամվել Անտոնյանին, ով մշապես աջակցել է

թումանյանական միջոցառումների կազմակերպմանը և հովանավորել, հանձնվեց ‹‹Մաշտոց››

կրթամշակութային կենտրոնի ‹‹Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին›› մեդալ:

Օրնության իր խոսքն առ Աստված

բարձրացրեց Գուգարաց թեմի առաջնորդ,

գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս

Չուլջյանը:

Շարունակությունը 3-րդ էջում

Page 3: Dsegh community newsletter vernatun n8

ՎԵՐՆԱՏՈՒՆՎԵՐՆԱՏՈՒՆ Հոկտեմբեր, 2013

3

Թումանյանական օր

Այնուհետև սկսվեց միջոցառման մշակութային մասը:

Ելույթով հանդես եկան Դսեղի Հ. Թումանյանի անվան

դպրոցի սաները: Թումանյանական մոտիվներով գեղեցիկ

ելույթների կազմակերպիչը դպրոցի փոխտնօրեն Նունե

Բեժանյանն էր:

Վերջում մատուցվեց մատաղ:

Լիլիթ Եգանյան

Սկիզբը 2-րդ էջում

Դսեղի ՀԵՆԱ-ի այցելությունը Մարգահովիտ համայնք

Դսեղի ՀԵՆԱ անդամները առիթը բաց չեն թողնում

մասնակցելու տարբեր տիպի ծրագրերի և ձեռք

բերել գիտելիքներ: Հոկտեմբերի 6-ին Դսեղի ՀԵՆԱ

անդամերը և Դսեղի միջն. դպրոցի 7-րդ դասարանի

աշակերտները ՀԵՆԱ համակարգող Էֆրիդա

Եգանյանի և կենսաբանության ուսուցչուհի Նունե

Բեժանյանի հետ Մարգահովիտ համայնքում

մասնակցեցին Էյ-Թի-Փի կազմակերպության

կողմից կազմակերպված բնապահպանական

սեմինարին: Սեմինարի թեման ՝ ‹‹Բնօգտագործում և

բնապահպանական խնդիրներ››:

Տեսական նյութի ուսումնասիրությունից հետո

մասնակիցները կատարեցին գործնական

աշխատանք, որն էլ ավելի ամրապնդեց ստացած

գիտելիքները:

Սուսաննա Խառատյան

Page 4: Dsegh community newsletter vernatun n8

ՎԵՐՆԱՏՈՒՆՎԵՐՆԱՏՈՒՆ Հոկտեմբեր, 2013

4

Սույն ամսաթերթը հնարավոր է դարձել ստեղծել Քաունթերփարթ ինթերնեշնլի Հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության

շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերային պայմանագրի շրջանակներում՝ Դսեղի Համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների ակումբի միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` Դսեղի

Համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների ակումբին, և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:

Խմբագիր՝ Էֆրիդա Եգանյան, տպաքանակը՝ 200, Էլ․փոստ՝ [email protected], Կայքէջ՝ dseghycac.blogspot.com

Հարցազրույց Դսեղի ՀԵՆԱ-ի անդամ Տիգրան Թումանյանի հետ

Տիգրանը Դսեղի Համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբի ակտիվ անդամ է, մասնակցում է համայնքում իրականացվող կամավորական նախաձեռնություններին, տարբեր տիպի մշակութային միջոցառումներին: Տիգրանը օգոստոս ամսին Վրաստանում մասնակցել է երիտասարդական միջազգային ճամբարի:

Ի՞նչ տպավորություններ ունեք Վրաստանում անցկացված միջազգային ճամբարից: Եկել եմ շատ լավ տպավորություններով, ձեռք եմ բերել շատ գիտելիքներ,փորձ և հմտություններ,ինչպես նաև լավ ընկերներ:

Ի՞նչ տվեց գործնականում այն ձեզ: Նշեմ,որ ճամբարին մասնակցում էին երիտասարդներ աշխարհի 6 երկրից:Ճամբարը հնարավորություն ընձեռեց ինձ շփվել բոլորի հետ,ինչպես նաև կատարեցի երիտասարդների հետ փորձի փոխանակում,ծանոթացա տարբեր երկրների մշակույթներին:Վերդառնալուց հետո ես իմ տպավորություններն եմ կիսել ՀԵՆԱ-ի անդամների,իմ դասընկերների և այլ երիտասարդների հետ:Նախատեսել եմ առաջիկայում մեկ սեմինար անցկացնել ՀԵՆԱ-ի համար:

Քանի՞ օր տևեց ճամբարը և ի՞նչ բնույթ ուներ այն: Ճամբարը տևեց 8 օր,այն հիմնականում սպորտային բնույթ ուներ,մասնակցեցի շատ սպորտային միջոցառումների:Յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց նաև իր ազգային խոհանոցը:

Ո՞ր լեզվով էիք շփվում միմյանց հետ: Շփման լեզուն անգլերենն էր,որը ինձ համար խոչընդոտ էր հանդիսանում,քանի որ լավ չէի տիրապետում:Սակայն ճամբարի ընթացքում սովորեցի բազմաթիվ նոր բառեր,իսկ վերադառնալուց հետո մասնակցում եմ դպրոցում անցկացվող անգլերենի արտադասարանային պարապմունքներին:Այժմ ավելի լավ եմ խոսում անգլերեն:

Որպես ճամբարի մասնակից ի՞նչ խորհուրդ կտաս քո հասակակից երիտասարդներին: Ընդհանրապես յուրաքանչյուր այսպիսի միջոցառում նպաստում է երիտասարների ինքնազարգացմանը,նպաստում է ժողովուդների բարեկամացմանը՝ կանխելով նաև ազգամիջյան ընդհարուները և պատերազմները:

Ստելլա Ավետիքյան