4
ՎԵՐՆԱՏՈՒՆ ՎԵՐՆԱՏՈՒՆ ՎԵՐՆԱՏՈՒՆ №4 ԴՍԵՂԻ (ՀԵՆԱ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ Հունիսի 25-ին հաջողությամբ կյանքի կոչվեց Դսեղում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Մերի Էն Հարթիի և Դսեղի բնակչուհի Մանիկ Եգանյանի նախաձեռնությամբ մշակված ծրագիրը: Ծրագրի արդյունքում գյուղի կենտրենում բացվեց ժամանակակից ոճով կառուցված մանկական խաղահրապարակ: Ծրագրի շրջանակներում տեղադրվել են 5 աղբաման, 5 նստարան, 1 ունիվերսալ սահարան, 1 պտույտ, 4 տարբեր տիպի ճոճանակ, որոնց ամբողջ բյուջեն տրամադրել էր Խաղաղության կորպուսը և որոշակի ներդրում է կատարել նաև գյուղապետարանը: Միջոցառմանը ներկա էր Խաղաղության կորպուսի ծրագրային մասի ղեկավար Մառլենա Հովակիմյանը, ով ողջունելի համարեց կամավորության փաստը համայնքում և շնորհակալություն հայտնեց Մանիկ Եգանյանին ՝ ծրագիրը կամավոր սկզբունքով ղեկավարելու համար: Գյուղապետ Նորիկ Քոչարյանը ևս շնորհակալական խոսքով հանդես եկավ և նշեց, որ նման ծրագրերը գյուղի համար կենսական նշանակություն ունեն: Միջոցաման ընթացքում ելույթներով հանդես եկան Դսեղի նախակրթական ուսումնական հաստատության սաները: Միջոցառման զվարճալի պահը ծաղրածու Պուպուշիկինն էր: Էֆրիդա Եգանյան Մանկական խաղահրապարակ Դսեղում

Dsegh community newsletter vernatun n4

Embed Size (px)

DESCRIPTION

This monthly newsletter is the only source of local news that engages community members and keeps them up to date. The project was the brainchild of local volunteers from Dsegh's Youth Community Action Center.

Citation preview

ՎԵՐՆԱՏՈՒՆ ՎԵՐՆԱՏՈՒՆՎԵՐՆԱՏՈՒՆ №4

ԴՍԵՂԻ (ՀԵՆԱ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ

Հունիսի 25-ին հաջողությամբ կյանքի կոչվեց Դսեղում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Մերի Էն Հարթիի և Դսեղի բնակչուհի Մանիկ Եգանյանի նախաձեռնությամբ մշակված ծրագիրը: Ծրագրի արդյունքում գյուղի կենտրենում բացվեց ժամանակակից ոճով կառուցված մանկական խաղահրապարակ: Ծրագրի շրջանակներում տեղադրվել են 5 աղբաման, 5 նստարան, 1 ունիվերսալ սահարան, 1 պտույտ, 4 տարբեր տիպի ճոճանակ, որոնց ամբողջ բյուջեն տրամադրել էր Խաղաղության կորպուսը և որոշակի ներդրում է կատարել նաև գյուղապետարանը: Միջոցառմանը ներկա էր Խաղաղության կորպուսի

ծրագրային մասի ղեկավար Մառլենա Հովակիմյանը, ով ողջունելի համարեց կամավորության փաստը համայնքում և շնորհակալություն հայտնեց Մանիկ Եգանյանին ՝ ծրագիրը կամավոր սկզբունքով ղեկավարելու համար:

Գյուղապետ Նորիկ Քոչարյանը ևս շնորհակալական խոսքով հանդես եկավ և նշեց, որ նման ծրագրերը գյուղի համար կենսական նշանակություն ունեն: Միջոցաման ընթացքում ելույթներով հանդես եկան Դսեղի նախակրթական

ուսումնական հաստատության սաները: Միջոցառման զվարճալի պահը ծաղրածու

Պուպուշիկինն էր:

Էֆրիդա Եգանյան

Մանկական խաղահրապարակ Դսեղում

ՎԵՐՆԱՏՈՒՆՎԵՐՆԱՏՈՒՆ Հունիս, 2013

2

Երիտասարդների կամավորության հերթական դրսևորումը

Լոռու մարզի Դսեղ, Ախթալա և Մարգահովիտ գյուղերի Համայնքային երիտասարդական ակումբները և Համայնքային ակտիվ խմբի անդամները «Կամավորու-թյուն+Գործողություն=Փոփոխություն» ծրագրի շրջա-նակներում այցելել էին Վանաձորի Ծերերի տուն: Ակում-բների երիտասարդները երգ ու պարով ուրախացրեցին ծերերին: Նրանք իրենց հետ բերել էին իրենց իսկ ձեռքով պատրաստած գյուղական ուտեստները, որոնք հյու-րասիրեցին Ծերերի տան բնակիչներին: «Ծրագիրն իրա-կանացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռ-նությունների կենտ-

րոն» ՀԿ-ն՝ Քաունթերփարթ ինթերնեշընըլի Հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ Միջազգային գործակալության աջակցությամբ: Լոռու մարզում կազմակերպիչը «ՀԿ Կենտ-րոն» Քաղաքացիական հասարակության զարգացման հա-սարակական կենտրոնն է, որն աշխատում է այդ համայնք-ներում: Ծրագրի նպատակն էր համայնքներում ընդլայնել կամավո-րությունը: Եվ բոլորն էլ իրենց ներդրումն ունեցան ակցիան հաջողությամբ իրականացնելու համար: Վերջում Ծերերի տան բնակիչները շնորհակալություն հայտնեցին բոլոր կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ նմանօրինակ այցերը կլինեն ավելի հաճախակի:

Լիլիթ Եգանյան

Արցախյան պատերազմի դսեղցի հերոսը

Արցախյան պատերազմի ընթացքում Լոռու մարզի Դսեղ գյուղից շատերը գնացին ռազմաճակատ, սակայն Արթուր Մուրադյանը զոհ գնաց մարտերին, իսկ Մհեր Հախվերդյանը զոհվեց համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում՝ ավելի ուշ: Դսեղ գյուղի կենտրոնում բացվեց նրանց հիշատակը հավերժացնող հուշաքար: Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչա-րյանը, բացելով միջոցառումը, նշեց.«Բոլորի ցավն եմ կիսում այսօր, քանի որ իսկապես կորցրել ենք, բայց պարտավոր ենք հիշել նահատակվածներին: Թող անմահություն լինի այն զավակներին, ովքեր մտածված կերպով մահվան են գնացել»: «Բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած

Արթուրը, որպես գյուղական ուսուցիչ, ազատված էր ծառայությունից, սակայն մի օր եկավ և ասաց, որ բանակին սպաներ են պետք, ինչպես կարող էր ինքը չգնալ այն դեպքում, երբ պահեստազորի ավագ լեյտենանտ էր: Երեք տղա ուներ, որոնցից մեկը դեռ շատ փոքր էր»,-արցունքն աչքերին՝ հիշում է Արթուրի մայրը՝ տիկին Սոխակը: Շախմատի սիրահար Արթուրի մասին դասընկերներն ու հարազատները միմիայն դրվատանքի խոսքեր են ասում.«Լավ ընկեր էր, լավ մարդ, լավ զավակ»:

Բազմամարդ միջոցառման ընթացքում Լոռու մարզպետարա-նից, մայրաքաղաքից և հարևան շրջաններից եկած հյուրերին ու դսեղցիներին տրվեց մատաղ:

Վոլոդյա Հովսեփյան

ՎԵՐՆԱՏՈՒՆՎԵՐՆԱՏՈՒՆ Հունիս, 2013

3

Անվճար ատամնաբուժական ծառայություն՝ Դսեղ գյուղում

Ֆրանսահայ բժիշկների միության, ՀՀ

առողջապահության նախարարության և Լոռու

մարզպետարանի օժանդակությամբ մարզի

համայնքներում իրականացվում է

ատամնաբուժական անվճար ծառայություն:

Շարժական ատամնաբուժական կենտրոնի

հերթական կանգառը Դսեղ գյուղն է: 2011

թվականի նոյեմբերից գործող շարժական

կենտրոնն արդեն եղել է մարզի Մարգահովիտ,

Լերմոնտովո, Ֆիոլետովո և Գուգարք

գյուղերում: Բժիշկ Արտյոմ Մկրտչյանը մեկ առ

մեկ ցույց է տալիս վերոնշյալ գյուղերի

համայնքապետերից ստացած

շնորհակալագրերը. «Գյուղացիք

արդյունքներից գոհ հեռացել են»: Շարժական

կայանը Դսեղում կմնա մինչև նոյեմբեր: Մոտ

երեք շաբաթվա գործունեության ընթացքում

արդեն դիմել է 25 դսեղցի. նրանց ցուցաբերվել

և ցուցաբերվում է անհրաժեշտ

բուժօգնություն:

Ատամնաբուժարանը սպասարկում է մինչև 18

տարեկաններին և 60 տարեկանից բարձրերին:

Սակայն, Արտյոմ Մկրտչյանի խոսքով, լինում

են դեպքեր, երբ դիմում են տարբեր տարիքի

գյուղացիներ, որոնք ունեն բուժման կարիք,

սակայն չունեն համապատասխան գումար,

բացի դրանից՝ գյուղում առկա է

ատամնաբույժի խնդիր: «Մեզ մոտ հիվանդներ

են եկել, որոնք գումար են առաջարկել, բայց

մենք, միանշանակ, մերժել ենք. միայն

լավություն կարող ենք անել»,- նշում է

երիտասարդ բժիշկը: Բժշկի մոտ այցելած

հիվանդները գոհ են սպասարկումից: Գայանե

Եգանյանն ասում է, որ չի էլ զգացել, թե

ինչպես են «հեռացրել» ցավող ատամը. «Ոչ

ցավ եմ զգացել, ոչ էլ...»: Թեև Գայանեն

վաղուց 18 տարեկան չէ, 60 էլ դեռ չկա, բայց

բժիշկը լավության կարգով հեռացրել է ցավող

ատամը: Իսկ Գայանեի 6-ամյա տղային

գրանցել է հերթագրվածների ցուցակում:

Դպրոցահասակ Արտակը ևս գոհ է բժշկի թե՛

վերաբերմունքից, թե՛ սպասարկումից:

Հավելենք, որ շարժական ատամնաբուժական

կենտրոնում մատուցվում են թերապևտիկ

ծառայություններ՝ ատամի բուժում, հեռացում,

իսկ կայանի դռան մոտ խոշոր տառերով

հուշում կա այն մասին, որ բոլոր

ծառայություններն իրականացվում են

անվճար:

Բժիշկը փոքրիկ էքսկուրս անցկացրեց

բուժական սրահում և մեկ առ մեկ

ներկայացրեց եվրոպական սարքավորումները՝

նշելով, որ իրենք աշխատում են միմիայն

բարձրակարգ սարքավորումներով: Իսկ

գյուղացիները, ճիշտ է, գոհ են ընձեռված

հնարավորությունից, սակայն նշում են, որ

գյուղում ատամնաբույժի մշտական

առկայությունը խիստ կարևոր է:

Վոլոդյա Հովսեփյան

«Փայտե» ցուցահանդես՝ թումանյանական մոտիվներով

«Լռության լեզուն» ցուցահանդեսը հյուրընկալվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարա-նում: Փայտե արձանիկները, քանդակները տուն-թանգարան այցելած յուրաքանչյուր մարդու անտարբեր չեն թողնում. ցուցահանդեսի ու քանդակների հեղինակ Սուսաննա Օհանյանն այս ցուցահանդեսը պատրաստել է Ամենայն հայոց բանաստեղծի 145-ամյա հոբելյանին ընդառաջ.

Շարունակությունը 4-րդ էջում

ՎԵՐՆԱՏՈՒՆՎԵՐՆԱՏՈՒՆ Հունիս, 2013

2

Սույն ամսաթերթը հնարավոր է դարձել ստեղծել Քաունթերփարթ ինթերնեշնլի Հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության

շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերային պայմանագրի շրջանակներում՝ Դսեղի Համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների ակումբի միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` Դսեղի

Համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների ակումբին, և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:

Խմբագիր՝ Էֆրիդա Եգանյան, տպաքանակը՝ 200, Էլ․փոստ՝ [email protected], Կայքէջ՝ dseghycac.blogspot.com

Սկիզբը 3-րդ էջում

«Փայտե» ցուցահանդես՝ թումանյանական մոտիվներով

«Թեկուզ լռությամբ,

բայց կարող ենք հիշել

Ամենայն հայոց բանաս-

տեղծի հոբելյանը»,-

նշում է տիկին Օհա-

նյանը: Բոլոր քանդակ-

ներն ինքն իր ձեռքով է

քանդակում: Այսօր էլ ներկայացել է Թումանյա-

նական ստեղծագործությունների քանդակներով,

Լոռվա գյուղատնտեսական պատկերներով.

«Ձիթհան», «Եզան պայտում», «Հորիքչին»,

«Հորովել» և այլն: Քանդակների հեղինակը

ցուցահանդեսներ է ունեցել Փայտարվեստի

թանգարանում, «Նարեկացի» արվեստի միու-

թյունում, Վանաձորում, Ստեփանավանում, ունե-

ցել է անհատական ցուցահանդեսներ: Մասնակ-

ցել է նաև Քրիստոնեության 1700-ամյակին նվիր-

ված «փայտե» ցուցահանդեսներին, մի շարք

քանդակների համահեղինակ է: Բայց այսօրվա

ցուցահանդեսն, ըստ Սուսաննա Օհանյանի,

յուրահատուկ է իր համար. «Շատ հաճելի է և

հոգեհարազատ: Արժանացել եմ ջերմ ընդունելու-

թյան»: Թումանյանի տուն-թանգարանի վարիչ

Ռոզա Ղազումյանը ևս տպավորված է ցուցադրու-

թյամբ. «Հետաքրքիր է նրանով, որ թանգարանի

առօրյայի մեջ նորություն մտավ: Աշխատան-

քները հետաքրքիր են, մանավանդ որ գերա-

կշռում են Թումանյանական ստեղծագործու-

թյունների քանդակները: Հետաքրքիր աշխա-

տանքներ կան: Հետաքրքիր է, երբ կինն է

աշխատել փայտի հետ: Դա մի յուրահատկու-

թյուն է, հատկապես երբ նա ինքնուս է»: Ինքնուս

քանդակագործն իր աշխատանքներն ստեղծում է

միայն դրանց մասին լայն պատկերացում

ունենալուց հետո: «Ձիձհանի քանդակն ստեղ-

ծելուց առաջ շուրջ ութ տարի հետաքրքրվել և

տեղեկություններ եմ քաղել, ծանոթացել ամեն

դետալին, նոր միայն քանդակել այն:

Թումանյանի ստեղծագործությունների քանդակ-

ներն ստեղծել եմ կարճ ժամանակահատվածում,

քանի որ արդեն պատկերացում ունեի հեքիաթ-

ների հերոսների մասին»:

Վոլոդյա Հովսեփյան

Գերմանացի զբոսաշրջիկների «Փոքրիկ տղան մի վարդ տեսավ» երգը՝

Գերմանացի զբոսաշրջիկների՝ Հայաստանում նախընտրած տեսարժան վայրերից մեկը

Լոռու մարզի Դսեղ գյուղն է՝ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրը: Նրանք

Թումանյանի տուն-թանգարանում ներքին մի զգացմունք ունեն. այն գրական կապը, որ

կար Թումանյանի և Գյոթեի, Թումանյանի և Շիլլերի միջև: Այդ կապի մասին գերմանացիք

գիտեն: Տարեց, բայց երիտասարդությունը չկորցրած գերմանացիք գիտեն նաև «Փոքրիկ

տղան մի վարդ տեսավ» բանաստեղծության մասին, որը գրեց Գյոթեն, թարգմանեց

Թումանյանը, մեղեդայնություն հաղորդեց Ռոմանոս Մելիքյանը: Դսեղցի մանկավարժ

Սունաննա Թումանյանը որերորդ անգամ գերմաներեն լեզվով միջոցառում է կազմակերպում. այս անգամ՝ հատուկ

հյուրերի համար: Միջոցառման համն ու հոտն այդ երգն է՝ հայերեն և գերմաներեն կատարմամբ: Հյուրերը հայերեն

չգիտեն, բայց ընկալում են երգը՝ առաջին իսկ հնչյուններից: Նաև օգնում են միջոցառման փոքրիկ

մասնակիցներին...ճիշտ է՝ բառերը չեն հասկանում, բայց փորձում են նմանեցնել...ու, կարծես, ստացվում է:

Այնուհետև հնչում է երգի գերմաներեն տարբերակը: Գերմանացիք ոտքի են կանգնում. մասնակիցները հյուրերին

վարդ են նվիրում: Գերմանացիք հեռանում են՝ իրենց հետ տանելով Թումանյանական աշխարհից գո՛նե

լուսանկարներ...

Վոլոդյա Հովսեփյան