9

Click here to load reader

Martirosyan Arman

Embed Size (px)

Citation preview

Page 1: Martirosyan Arman
Page 2: Martirosyan Arman
Page 3: Martirosyan Arman

Հայաստանում մոտ 15 տարի առաջ հաստատված«արագ սնունդ» երևույթը գրավել է ոչ միայներեխաների ու երիտասարդության, այլև շատմեծահասակների սրտերը:«Մաքդոնալդսի» ու դրա նման սննդի այլ օբյեկտներիմիջոցով այժմ Երևանում ահել ու ջահել ճաշակում ենհամբուրգերներ, չիսբուրգերներ, ֆրի, շաուրմա և հոդ-դոգ, կարկանդակներ, կարտոֆիլային չիփսեր, կրեկերներ, գազավորված ըմպելիքներ ու այլվնասակար «արագ սնունդ»` չգիտակցելով դրանցվտանգավորությունն իրենց, հետևաբար և ապագասերունդների առողջության համար: Հիմնականպատճառն «արագ սննդի» մասին տեղեկացվածությանպակասն է: Խնդիրը ոչ միայն դրսում սնվելու, այլևդրսում արագ ուտելու և քիչ ծամելու մեջ է, ինչիհետևանքն են ստամոքսաաղիքային տրակտիհիվանդությունները:

Page 4: Martirosyan Arman

Պակաս վնասակար չէ աղմուկը, որն առկա է ամենուրեք, որտեղ «արագ սնունդ» է առաջարկվում: Առհասարակ, «արագ սննդի» մեջ աղի, շաքարի, խտանյութերի, ներկերի, կայունարարների (ստաբիլիզատորներ), էմուլգատորների և այլ հավելանյութերի առկայությունըճարպակալման վտանգի առջև է կանգնեցնում, ինչպեսնաև հանգեցնում է էնդոկրին և իմունայինհամակարգերի խանգարման: Վերջինը խիստբացասաբար է անդրադառնում երեխաների ֆիզիկականև մտավոր զարգացման վրա: «Արագ սնունդը» պատճառէ այլ լուրջ հիվանդությունների նաև մեծահասակներիշրջանում (հիպերտոնիա, ալերգիա, քաղցկեղ, շաքարախտ, ինչպես նաև սրտանոթային, հոդերի ուողնաշարային մի շարք հիվանդություններ):

Page 5: Martirosyan Arman

Առաջադեմ բժշկությունը հավաստում է, որ «արագ սնունդը» մարդկությաննսպառնացող մեծ վտանգ է, ինչը կանխելուն պետք է նպաստի նախ և առաջքաղաքակիրթ աշխարհը: Ի՞նչ յուղ է օգտագործվում «արագ սննդի» օբյեկտներում: Հայտնի է, որ այստեղկարկանդակների, փքաբլիթների, օղաբլիթների, կարտոֆիլի ֆրիի և այլնիպատրաստման ժամանակ հաճախ կաթսայի բուսական յուղն օրեր շարունակ չիփոխվում` պարբերաբար լրացվելով նոր խմբաքանակով: «Արագ սնունդը» բացասաբար է անդրադառնում մարդու մաշկի, մազերի որակիև ընդհանուր տեսքի վրա առհասարակ: «Արագ սննդի» տեսականիովհաճախակի սնվելը հանգեցնում է օրգանիզմի նյութափոխանակության արագխանգարման: Դրանցում շատ է խոլեստերինը, քիչ` վիտամինները: «Ինչ հաճախությամբ կարելի է «արագ սնունդ» ճաշակել» հարցինսննդաբանները պատասխանում են, որ թույլատրելի է այդ կերպ սնվելն ամիսըմեկ անգամ, նախընտրելի` դրանից հրաժարվելն առհասարակ:

Page 6: Martirosyan Arman

Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ Առողջապահության նախարարությանվիճակագրականտվյալների, 1990 թ.-ի համեմատ 2006 թ.-ինքաղցկեղով հիվանդների թիվն աճել է 1.18, իմունային մեխանիզմիներգրավմամբարյան և արյունաստեղծ օրգաններիհիվանդությունների թիվը` 4.6, սնուցման և նյութափոխանակությանխանգարումներով հիվանդությունների թիվը` 1.2, շաքարայինդիաբետով հիվանդների թիվը` 1.16, ճարպակալումը` 1.1, սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդների թիվը` 1.2, բնածինշեղումներով և զարգացմանարատներով հիվանդացությունը` 1.6 անգամ: Ալերգիկ հիվանդությունների թվի շուրջ 7 անգամաճ էգրանցվել:

Page 7: Martirosyan Arman
Page 8: Martirosyan Arman

Տարբեր երկրներում կատարված բազմաթիվ հետազոտությունների արդյունքներըվկայում են, որ գազավորված ժամանակակից ըմպելիքների բաղադրության մեջօգտագործվող հավելանյութերի, մասնավորապես` քաղցրացնող, թթվեցնող, պահածոյացնող և գունավորող նյութերի մեծ մասը կարող է լրջորեն վնասելառողջությունը: Նշենք, որ նույնիսկ այդ նյութերի բացառման դեպքում գազավորվածըմպելիքների չարաշահումը խախտում է օրգանիզմի թթվա-հիմնայինհավասարակշռությունը` նպաստելով թթվային միջավայրի ստեղծմանը, ինչը կարող էմի շարք հիվանդությունների պատճառ դառնալ: Գազավորված ըմպելիքները վատ են անդրադառնում հատկապես երեխաներիառողջության վրա: Ինչպես հաղորդում է համացանցի «Սննդամթերքի գործնականտեխնոլոգիան» կայքը, սննդարդյունաբերության մեջ կիրառվող գունավորպահածոյացնող նյութերը բացասաբար են ազդում երեխաների տրամադրության ևվարքի վրա: :

Page 9: Martirosyan Arman

Ներկայումս շատ երեխաներ աչքի են ընկնում բարձր ակտիվությամբ ևկենտրոնանալու ցածր մակարդակով: Արտասահմանում այդ վիճակը հաճախանվանում են «հիպերակտիվության սինդրոմ»: Ցավոք, մեր հանրապետությունում պատշաճ ուշադրություն չի դարձվումսննդամթերքի անվտանգության հարցերին, այդ թվում` նաև գազավորվածըմպելիքների անվտանգության խնդիրներին: Բազմաթիվ տնտեսվարողսուբյեկտների և կազմակերպությունների կողմից արտադրվում է գազավորվածըմպելիքների մեծ տեսականի, որոնցից որոշ ապրանքների պիտակի վրաօգտագործված բաղադրանյութերի վերաբերյալ մակնշման բովանդակությունըթերի է, իսկ երբեմն էլ անընթեռնելի է:Ասպարտամի պարունակությամբ ըմպելիքների գրեթե ողջ տեսականին պահվումէ ոչ սառնարանային պայմաններում: Բայց չէ որ, ինչպես արդեն նշել ենք, 30 աստիճան ցելսիուսի ներքո քաղցրացնող այդ նյութը տրոհվում է թունունակ միշարք նյութերի: