23
ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ 1/2/2018Ա ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ Ա.Ա.Ա.Ա.-ԱԱ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ (ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀ) ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ: ՀՀՀՀՀՀՀՀՀ (ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ) ՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀ ՀՀՀՀՀ 2018 ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ 30-ՀՀ ՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ-ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱ- ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱ 5 ԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ՏՏ ՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ` ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏ 2018 ՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏ ՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ՏՏՏՏ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱ ՏՏՏՏՏՏՏՏ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ՏՏՏՏՏՏՏՏ 2018 ՏՏՏՏՏՏՏ 262.000.000 ԱԱ ԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱ ԱԱ 1

Mkhitar Sebastatsi Educational Complex · Web viewՄարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնք Համայնքի 2018 թվականի բյուջեն

  • Upload
    others

  • View
    1

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Mkhitar Sebastatsi Educational Complex · Web viewՄարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնք Համայնքի 2018 թվականի բյուջեն

Արմավիրի մարզի 1/2/2018թՓարաքարի համայնքապետարանից՝ Տ.Կ.Զ.Ն.-ին

Հայտի կնքված և ստորագրված բնօրինակի պատճենն ուղարկվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն (այսուհետ՝ ՏԿԶՆ)

էլեկտրոնային փոստով:Բնօրինակը (համակարգչով լրացված) հանձվում է ՏԿԶՆ մինչև 2018 թվականի

մարտի 30-ը։

ՏԿԶՆ պաշտոնական օգտագործման համար

Սուբվենցիայի Հայտի գրանցման ամսաթիվը

Հաշվառման համարը

Սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագիր

Նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կցվում են

Տնտեսական զարգացման ծրագիր

Հայտը պատշաճ կերպով կազմված և ստորագրված է

Սարք-սարքավորումների ձեռք բերման ծրագիր

Պահանջվող այլ փաստաթղթերը կցված են

Հայտը համաձայնեցված է համապատասխան մարզպետարանի հետ և համապատասխանում է համայնքի 5 ամյա զարգացման ծրագրին

ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով 2018 թվականի

բյուջետային ֆինանսավորման ծրագրայինՀԱՅՏ

Ծրագրի անվանումը

Շադրլու ջրանցքի հիգիենիկ վերագործարկման համար կոյուղաջրերի հեռացման համակարգի ստեղծում

Մարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնքՀամայնքի 2018 թվականի

262.000.000 ՀՀ դրամ

Սուբվենցիայի հայտ Էջ 1

Page 2: Mkhitar Sebastatsi Educational Complex · Web viewՄարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնք Համայնքի 2018 թվականի բյուջեն

Արմավիրի մարզի 1/2/2018թՓարաքարի համայնքապետարանից՝ Տ.Կ.Զ.Ն.-ին

բյուջենԲյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժնի, խմբի և դասի անվանումն ու համարը, որին դասվում է ծրագիրը

Բաժին 05 Խումբ 2 Դաս 1

Ծրագրի ընդհանուր նկարագրությունը և դրա իրականացման անհրաժեշտությունը

Սոցիալական Սեգմենտ

Փարաքար համայքը՝ բաղկացած լինելով Թաիրով և Փարաքար բնակավայրերից, մինչ այժմ էլ առերեսվում է ջրահեռացման համակարգի կենսական խնդրի հետ: Խորհրդային հասարակարգի փլուզումից ի վեր, Թաիրովում չի գործում կոյուղաջրերի հեռացման համակարգը, իսկ Փարաքարում գործող համակարգը գտնվում է վատթար վիճակում և ընդհամենը փորձում է բնակելի հատվածից դուրս մղել գոյացող կոյուղաջրերը դեպի դաշտավայրեր և այն էլ բնակավայրի միայն որոշակի հատվածում:

Համայնքի մասնակի կոյուղացված հատվածից՝ Փարաքարից, հեռացվող կեղտաջրերը մաքրման չէին ենթարկվում կեղտաջրերի մաքրման որևէ կայանում: Նրանք անմիջապես բաց էին թողնվում բնակավայրին կից համայնքապատկան դաշտեր: Այս խնդրին լուծում տալու նպատակով, UNDP կազմակերպության ֆինանսավորմամբ, Փարաքարի համայնքապետարանի անմիջական մասնակցությամբ և Ջինջ ինժիներական խորհրդատվական ընկերության միասնական ջանքերով 2015 թվականին ավարտին հասցվեց Փարաքարի Բիո լճակի կառուցումը՝ որպես կոյուղաջրերի մաքրման կայան: ՀՀ-ում գործող մնացած 4 կոյուղաջրերի մաքրան կայանների կողքին (Երևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքները սպասարկող կայանները), որոնք ապահովում են միայն մեխանիկական մաքրում, այս կայանը իր ուրույն տեղը զբաղեցրեց՝ լինելով միակը նախատեսված կենսաբանական մաքրման համար նույնպես: Զգալի մեծ հաջողությամբ և բարձր արդյունավետությամբ Բիո-լճակը գործարկվել է 2 տարի՝ ֆիլտրել համայնքի  զգալի մասի կոյուղին և մաքրված, բարձր կալորեականությամբ ոռոգման ջուր մատակարարել լճակին հարակից դաշտերին, որոնք մինչ այդ չէին ոռոգվում և անմշակ էին:

2017 թվականի ապրիլին ՀՀ կառավարությունը համայնքից

Սուբվենցիայի հայտ Էջ 2

Page 3: Mkhitar Sebastatsi Educational Complex · Web viewՄարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնք Համայնքի 2018 թվականի բյուջեն

Արմավիրի մարզի 1/2/2018թՓարաքարի համայնքապետարանից՝ Տ.Կ.Զ.Ն.-ին

վերցրել է բիո-լճակը իր ողջ գույքով և հանձնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեին, ում անտարբերության հետևանքով լճակը այժմ ոչ միայն չի շահագործվում, այլև օր օրի շարքից դուրս է գալիս, և որոշակի ժամանակ անց այն հնարավոր չի լինի վերագործարկել: Արդյունքում, համայնքի կոյուղին կրկին բաց է թողնվում համայնքին կից դաշտավայրեր: Ավելին այժմ կոյուղատար խողովակները գտնվում են խցանված վիճակում, կոյուղին դուրս է գալիս տների և դպրոցների բակեր, փողոցներ, երեխաների խաղահրապարակներ: Ստեղծված հակահիգիենիկ իրավիճակը սահմռկեցուցիչ է, իսկ համաճարակի հավանականությունը՝ չափազանց մեծ:

Համայնքի մյուս հատվածում՝ Թաիրով բնակավայրում, իրավիճակը առավել ահագնալի է: Այստեղ ընդհանրապես չի գործում կոյուղաջրերի հեռացման միասնական համակարգ: Ստեղված իրավիճակում Թաիրովի բնակիչները թերևս գտել են այլընտրանքային տարբերակ: «Շադրլու» ջրանցքով անցնող ջուրը, որը բաց է թողնվում Երևանյան լճից և նախատեսված է համայնքի այգիները ոռոգելու համար, ամբողջությամբ հեղեղված է բնակավայրի (Թաիրովը ունի ավելի քան 3000 բնակիչ) կոյուղաջրերով: Այստեղ՝ Թաիրովի կոյուղաջրերը, խառնվելով ոռոգման ջրին և կենցաղային աղբին, առաջացնում են մեծ խցանումներ: Ջրանցքի պարբերաբար մաքրման աշխատանքները, որոնք մշտապես իրականացվել են համայնքապետարանի ջանքերով, չեն կարողացել հանգեցնել խնդրի լուծման, քանզի կոյուղաջրերը մշտապես թափվում են ջրանցքի մեջ: Համայնքում տիրում է գարշահոտ (աս այն պարագայում, երբ Փարաքարը համարվում է երկրում զբոսաշրջության զարգացման համար մեծ կարևորություն ունեցող բնակավայր, քանզի այստեղ է գտնվում ՙԶվարթնոց՚ օդանավակայանը):

Ներկայում Փարաքար համայնքում կեղտաջրերի հեռացման համակարգի բացակայության պատճառով տիրող իրավիճակը՝

կտրուկ նվազեցնում է համայնքի բնակելիության պայմանների մակարդակը, ստեղծում է հակահիգիենիկ և համաճարակային կացություն ողջ համայնքի բնակչության համար՝ առավել մեծ վտանգ ներկայացնելով խոցելի խավի՝ անչափահաս երեխաների համար:

կոյուղու խառնվելը ոռոգման ջրին առաջացնում է սննդային թունավորման մեծ վտանգ, քանզի ոռոգման ջուրը իր մեջ պարունակում է օտարածին և վնասակար տարրեր:

Սուբվենցիայի հայտ Էջ 3

Page 4: Mkhitar Sebastatsi Educational Complex · Web viewՄարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնք Համայնքի 2018 թվականի բյուջեն

Արմավիրի մարզի 1/2/2018թՓարաքարի համայնքապետարանից՝ Տ.Կ.Զ.Ն.-ին

տհաճություն և անհարմարավետություն է պատճառում թե՜ բնակիչներին և թե՜ օդանավակայանով մեր երկիր այցելող զբոսաշրջիկներին՝ բացասական ազդեցություն ունենալով տուրիզմի զարգացման ուղղությամբ որևէ ներդրումային քայլ կատարող անհատի վրա:

թողնում է բացասական բնապահպանական ազդեցություն` վատթարացնելով ստորգետնյա և մակերևութային ջրային ռեսուրսների վիճակը:

զգալի վնաս է հասցվում ջրային և ցամաքային էկոհամակարգերին, քանզի կեղտաջրերը մշակվելու փոխարեն ուղղակիորեն բաց են թողնվում շրջակա միջավայր:

առաջ է գալիս էական առողջապահական ռիսկեր` կոյուղու ցանցերից խմելու ջրի հնարավոր աղտոտման հետևանքով:

Տնտեսական Սեգմենտ

Ներքոնշյալ խնդրի պատճառով «Շադրլու» ջրանցքը այժմ բնականոն չի գործում: Ոռոգման ջուր շատ քիչ է տրամադրվում, իսկ ջրանցքը մշտապես լի է կոյուղաջրերով: Ջրի հակահիգիենիկ լինելու պատճառով բնակիչներն այստեղ վախենում են հող մշակել: Համայնքում գյուղատնտեսությունը գտնվում է կաթվածահար վիճակում (հողատարածքների մոտ 70%-ը չի մշակվում) և առկա է սննդային թունավորման մեծ ռիսկ (բնակիչների մի մասը ճարահատյալ վերոնշյալ կոյուղաջուրը օգտագործում են ոռոգման նպատակներով):

Ներկայում Փարաքար համայնքում ՙՇադրլու՚ ջրանցքի կոյուղաջրերով խցանված լինելու պատճառով տիրող իրավիճակը՝

առաջացնում է ոռոգման ջրի զգալի պակաս: Տարեց տարի նվազեցում է գյուղատնտեսական

գործունեության աստիճանը՝ հասցնելով այն գրեթե բացարձակ պասիվության:

Ծրագրի իրականացման նպատակը

Մեր մշակած ծրագիրը կարողանում է միանգամից լուծել Փարաքար համայնքում առկա 2 հիմնական կենսախնդիր: Այն հետամտում է շահ համայնքի թ՜ե սոցիալական և թ՜ե տնտեսական ոլորտներում. կարողանում է թ՜ե ստեղծել կեղտաջրերի հեռացման և մաքրման համակարգ, և թ՜ե ապահովվել ոռոգման ջրի կայուն և անխափան համակարգ՝ համայնքում նորմալ բնակության

Սուբվենցիայի հայտ Էջ 4

Page 5: Mkhitar Sebastatsi Educational Complex · Web viewՄարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնք Համայնքի 2018 թվականի բյուջեն

Արմավիրի մարզի 1/2/2018թՓարաքարի համայնքապետարանից՝ Տ.Կ.Զ.Ն.-ին

պայմաններ ստեղծելու և գյուղատնտեսությունը կրկին ակտիվացնելու նպատակով:

Նախատեսվում է ծրագիրը կյանքի կոչել պետության, համայնքի, մասնավոր հատվածի, և աջակից դոնորական կազմակերպությունների համաֆինանսավորման և համատեղ գործունեության միջոցով:

Սոցիալական Սեգմենտ

Ծրագրի նպատակն է՝

Համայնքը էականորեն ապահովվել կեղտաջրերի հեռացման համակարգով

Նպաստել համայնքի բարեկարգմանը Նվազեցնել համայնքում օդի աղտոտվածությունը և

գարշահոտությունը Ստեղծել առողջ և սանիտարահիգիենիկ մթնոլորտ

բնակության համար Բիո-լճակի գործարկմամբ իսպառ վերացնել ստորգետնյա

և մակերևութային ջրային ռեսուրսների վատթարացող վիճակը

Տնտեսական Սեգմենտ Ծրագրի նպատակն է՝

Վերօգտագործել ՙՇադրլու՚ ջրանցքը Համայնքում ապահովել կայուն ոռոգման համակարգ

առանց կոյուղու միջամտության Կրկնակի աճ ապահովվել գյուղատնտեսական

գործունեության ոլորտում Խթանել համայնքի բնակչության կենսակերպի

բարելավմանը՝ բարձրացնելով նրանց զբաղբածության աստիճանը՝ ի շնորհիվ գյուղատնտեսության

Բիո-լճակի շնորհիվ կուտակված կալորիականությամբ հարուստ ոռոգման ջուրը օգտագործել լճակին հարակից չոռոգվող տարաքների համար՝ նրանց մշակելի դարձնելու նպատակով

Ծրագրի ակնկալվող արդյունքներ

Սոցիալական Սեգմենտ

Սուբվենցիայի հայտ Էջ 5

Page 6: Mkhitar Sebastatsi Educational Complex · Web viewՄարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնք Համայնքի 2018 թվականի բյուջեն

Արմավիրի մարզի 1/2/2018թՓարաքարի համայնքապետարանից՝ Տ.Կ.Զ.Ն.-ին

ը, որոնց միջոցով պետք է հասնել ծրագրի իրա-կանացման նպատակին

Փարաքար համայնքի բնակֆոնդի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 191.200քմ, 11 հատ բազմաբնակարան շենքերի ընդհանուր մակերեսը մոտ՝ 21800քմ՝ 337 բնակարանով, 1470 հատ բնակելի տների ընդհանուր մակերեսը մոտ՝ 161700քմ և ինչպես նաև վերջին տարիների ընթացքում նորակառույց 70 հատ բնակելի տուն ընդհանուր մակերեսը մոտ՝ 7700քմ: Այսպիսով՝ համայքում առկա է 1877 բնակելի տուն, որից միայն 737 բնակարանն է ապահովված կոյուղատար համակարգով, որն էլ իր հերթին գտնվում է խցանված վիճակում: Թաիրով բնակավայրում կոյուղատար համակարգի ստեղծմամբ կոյուղատար համակարգ կապահովվի բազմաբնակարան բնակելի շենքերի բոլոր 337 բնակարաններին և ևս 170 բնակելի տների՝ շենքերին հարակից գտնվող փողոցներից: Արդյունքում, համայնքում կոյուղատար համակարգով ապահովված լինելու տոկոսը 39.25%-ից կբարձրանա 66.25%: Անցկացնելով 1100մ երկարությամբ կոյուղու խողովակաշար մենք կոյուղաջրերի հեռացման համակարգի ապահովման ցուցանիշը կբարձրացնենք 27%-ով: Բիո-լճակի վերագործարկման շնորհիվ, բնակավայրի արդեն կոյուղատար խողովակներ ունեցող հատվածը կմիացվի բիո-լճակին, և միևնույն ժամանակ Թաիրովի կեղտաջրերի հեռացման համակարգը նույնպես կուղղորդվի դեպի համայնքի կեղտաջրերի մաքրման կայան, որտեղ այն կենթարկվի թե՜ մեխանիկական և թե՜ կենսաբանական մաքրման:

Տնտեսական Սեգմենտ Ծրագրի իրագործման շնորհիվ կզարգանա համայնքում շատ ցածր ինտենսիվություն ունեցող գյուղատնտեսության ոլորտը: Համայնքում առկա գյուղնշանակության հողերը եկեք բաժանենք 4 մասի՝ ըստ իրենց նպատակային օգտագործման՝ ՙվարելահողեր՚ = 161հա, ՙխաղողի այգիներ՚ = 43հա, ՙպտղատու այգիներ՚ = 50հա, ՙայլ հողատեսքեր՚ = 63հա:

Սուբվենցիայի հայտ Էջ 6

Page 7: Mkhitar Sebastatsi Educational Complex · Web viewՄարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնք Համայնքի 2018 թվականի բյուջեն

Արմավիրի մարզի 1/2/2018թՓարաքարի համայնքապետարանից՝ Տ.Կ.Զ.Ն.-ին

Փարաքար համայնքը ոռոգման ջրով է մատակարարվում Էջմիածնի ջրանցքի (23%-ը ամբողջ գյուղնշանակության հողերից) և Շադրլու ջրանցքի (77%-ը ամբողջ գյուղնշանակության հողերի) միջոցով, որոնցից միայն Էջմիածնի ջրանցքն է անխափան շահագործվում: Համայնքում ոչ բավարար և ոչ մշտապես տրամադրվող ոռոգման ջրի կամ էլ ոռոգման ջրի իսպառ բացակայության պատճառով չի մշակվում գյուղատնտեսական նշանակության հողերից ավելի քան 118հա: Այս հողաբաժնի մեծագույն մասը՝ 112հա, իր տեղագրական դիրքի պատճառով պատկանում է Շադրլու ջրանցքի ենթաբաժնին: Այսպիսով, Շադրլու ջրանցքի հիմնովին վերագործարկման շնորհիվ կանխատեսվում է այս գործոնը հիմնովին վերացնել: Ավելին, համայնքում իսպառ ոռոգման ջուր չունեցող հողատարածքների (45հա) հիմնական մասը (27հա) գտնվում է բիո-լճակի հարակից տարաքներում: Կանխավ, բիո-լճակի գտնվելու վայրը միտումնավոր է ընտրվել, որպիսի այն հնարավորություն ունենա ոռոգման ջուր մատակարարելու ներոնշյալ հողատարածքներին: Արդյունքում, բիո-լճակի վերագործարկմամբ բարձր կալորիականությամբ ոռոգման ջուր կտրամադրվի 27հա հողատարածքի, որը նոր խթան կհանդիսանա համայնքում գյուղատնտեսության զարգացման համար: Ծրագրի իրագործան շնորհիվ Թաիրովի բնակիչները այլևս չեն աղտոտի «Շադրլու» ջրանցքը իրենց կոյուղաջրերով: Հնարավորություն կստեղծվի ջրանցքի մաքրման աշխատանքներից հետո, այն կայուն կերպով գործարկել և ոչ հակահիգիենիկ ու կայուն ոռոգման

Սուբվենցիայի հայտ Էջ 7

Page 8: Mkhitar Sebastatsi Educational Complex · Web viewՄարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնք Համայնքի 2018 թվականի բյուջեն

Արմավիրի մարզի 1/2/2018թՓարաքարի համայնքապետարանից՝ Տ.Կ.Զ.Ն.-ին

համակարգով ապահովվել համայնքի մշակելի հողատարածքների 92.1%-ը:

Այժմ դիտարկենք բնակիչների գյուղատնտեսական գործունեության աստիճանը՝ կախված թե որ ջրանցքն է նրանց մատակարարում. Էջմիածնի ջրա՞նցքը, որը ունի կարեկարգ սանիտարահիգիենիկ պայմաններ և կայուն գործարկում, թե Շադրլու ջրա՞նցքը, որը չունի սանիտարահիգիենիկ պայմաններ և կայուն չի գործարկվում:

Էջմիածնի ջրանցք

Շադրլու ջրանցք

Փարաքար համայնք

Բոլոր գյուղնշանակության հողերը

73հա 244հա 317հա

Այլ հողատեսքեր 14հա 49հա 63հա

Մշակվում է 41հա 52հա 93հա

Չի մշակվում. Ոռոգման ջրի բացակայություն

4հա 41հա 45հա

Չի մշակվում. Ոչ կայուն ոռոգման համակարգ

2հա 71հա 73հա

Չի մշակվում. Առկա այլ պատճառներ

12հա 31հա 43հա

Երբ մենք դիտարկում ենք տոկոսային հարաբերակցությունը նույն համայնքի երկու տարբեր հատվածներում գյուղատնտեսությամբ զբաղվելու վերաբերյալ, տեսնում ենք նրանց միջև առկա ահռելի անդունդը, որն պատճառն է հանդիսանում ջրանցքի գործարկման տարբերության: Համայնքի այն հատվածը, որը ոռոգման ջրով է ապահովված Էջմիածնի ջրանցքից, մի քանի անգամ ավելի ակտիվ է գյուղատնտեսության ոլորտում քան այն հատվածը, որը ոռոգման ջրով է ապահովված Շադրլու ջրանցքից:

Այսպիսով, եթե Շադրլու ջրանցքը հիմնովին մաքրվի կոյուղաջրերից և կանոնակարգված կերպով սկսվի շահագործվել, կանխատեսվում է համայնքի այդ հատվածում ձեռք բերել գյուղատնտեսական ակտիվության նույն ցուցանիշը ինչն առկա է Էջմիածնի ջրանցքից օգտվող հատվածում (համեմատության համար

Սուբվենցիայի հայտ Էջ 8

Page 9: Mkhitar Sebastatsi Educational Complex · Web viewՄարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնք Համայնքի 2018 թվականի բյուջեն

Արմավիրի մարզի 1/2/2018թՓարաքարի համայնքապետարանից՝ Տ.Կ.Զ.Ն.-ին

հատկանշական է այն, որ Շադրլու ջրանցքի սպասարկող հատվածը ավելի հեռու է գտնվում մայրաքաղաքից և այնտեղ շատ ավելի մեծ կերպով է զարգացած անասնապահությունը: Բնականաբար այդ հատվածում ավելի տրամաբանական է ունենալ գյուղատնտեսության ավելի բարձր տեմպեր, սակայն մենք այստեղ քննարկելու ենք այն վատագույն դեպքը, երբ համայնքի երկու հատվծներում էլ գյուղատնտեսական գործունեության ինտենսիվությունը հավասար են:): Այս դեպքում եկեք նույն 317 հա գյուղնշանակության հողերը բաժանենք 5 սեգմենտների ըստ այլ չափորոշիչների՝ ՙԱյլ հողատեսքեր՚, ՙՄշակվող՚ (մշակվում է), ՙչ.մ. վատ ոռոգում՚ (չի մշակվում վատ ու անկայուն ոռոգման համակարգի և հակահիգիենիկ ոռոգման ջրի պատճառով), ՙչ.մ. չկա ոռոգման ջուր՚ (չի մշակվում ոռոգման ջրի իսպառ բացակայության պատճառով), ՙչ.մ. այլ պատճառներ՚ (չի մշակվում այլ տարաբնույթ պատճառներով):

Վերոնշյալ դիագրամում, ոռոգման ջրի բացակայություն կա միայն 5.5% հողատարածքում, որի միակ պատճառը Փարաքարի բարձրադիր հատվածում գտնվելն է, վատ ոռոգման համակարգը խնդրահարույց է միայն 2.7%-ի համար, ինչն էլ ոռոգման համակարգի ներցանցային խնդիր է:

Սուբվենցիայի հայտ Էջ 9

Page 10: Mkhitar Sebastatsi Educational Complex · Web viewՄարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնք Համայնքի 2018 թվականի բյուջեն

Արմավիրի մարզի 1/2/2018թՓարաքարի համայնքապետարանից՝ Տ.Կ.Զ.Ն.-ին

Այստեղ մենք ականտես ենք լինում ամբողջովին այլ կացության: Առաջին հերթին հսկայական տարբերություն է նկատվում երկու հատվածների մեջ մշակվող հողատարածքների տոկոսային հարաբերությունում: Մշակման է ենթարկվում Շադրլու ջրանցքի ոռոգմանը պատկանող գյուղնշանակության հողատարածքների ընդհամենը 21.3%-ը, իսկ Էջմիածնի ջրանցքի դեպքում 56.2%-ը: Ինչպես տեսնում ենք, այս ամենի հիմնական պատճառ են հանդիսանում ոռոգման ջրի բացակայությունը և ոչ կայուն ոռոգման համակարգ ունենալը: Մեր ծրագրի արդյունքում կանխատեսվում է Շադրլու ջրանցքի միջոցով կայուն ոռոգման համակարգ ապահովվել այն 71 հա հողատարածքին, որում այն այժմ բացակայում է: Դիտարկելով 12.7% հողատարածքների չմշակման տենդենցը Փարաքար համայնքում (հաշվի առնելով միայն ՙԱռկա այլ պատճառներ՚ դիպվածը), մենք արդյունքում կունենանք հավելյալ 62հա (87.3%-ը 71 հեկտարի) ՙՄշակվող՚ և 9հա (12.7%-ը 71 հեկտարի) ՙչ.մ. այլ պատճառներ՚: Հատկանշական է նաև, որ բիո-լճակի վերագործարկմամբ բարձր կալորիականությամբ ոռոգման ջրով կապահովվի 27 հա հողատարածք ՙչ.մ. չկա ոռոգման ջուր՚ հատվածից, որից կանխատեսվում է ունենալ միայն 3հա չմշակվող հողատարածք այլ պատճառներով (կրկին 12.7%-ը): Համայնքի գյուղատնտեսության զարգացման ոլորտում պատկերը ամբողջովին կփոխվի: Արդյունքում կլինի այսպիսին՝

Մինչև Ծրագրի

Ծրագրի Իրականացման

Սուբվենցիայի հայտ Էջ 10

Page 11: Mkhitar Sebastatsi Educational Complex · Web viewՄարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնք Համայնքի 2018 թվականի բյուջեն

Արմավիրի մարզի 1/2/2018թՓարաքարի համայնքապետարանից՝ Տ.Կ.Զ.Ն.-ին

իրականացումը Արդյունքում

Բոլոր գյուղնշանակության հողերը

317հա 317հա

Այլ հողատեսքեր 63հա 63հա

Մշակվում է 93հա 93+27-3+71-9=179հա

Չի մշակվում. Ոռոգման ջրի բացակայություն

45հա 45-27=18հա

Չի մշակվում. Ոչ կայուն ոռոգման համակարգ

73հա 73-71=2հա

Չի մշակվում. Առկա այլ պատճառներ

43հա 43+3+9=55հա

Անգամ այն պարագայում, երբ մենք դիտարկել ենք վատագույն տարբերակը, ըստ որի կլինի նաև աճ ՙՉի մշակվում. այլ պատճառներ՚ հատվածում 12.7%-ից 17.3%, դեպի դրական տարբերությունն ակնհայտ է: Համայնքում մշակման հնարավուրություն կտրվի ևս 98 հա հողատարածքի և քանի որ համայնքի սեփականաշնորհված հողերի մեկ հողաբաժնի չափը կազմել է 1500քմ, ապա 653 հողի սեփականատեր կրկին հնարավորություն կունենա զբաղվելու գյուղատնտեսությամբ, որից առնվազն 573-ը, առկա հաշվարկների հիման վրա, կանխատեսվում է կրկին կզբաղվի գյուղատնտեսությամբ: Արդյունքում համայնքում կրկին աշխույժ կերպով կիրականացվի այգեգործություն և հողագործություն: Հողերի մշակման շնորհիվ կբարձրանա համայնքի համախառն ներքին արտադրանքի չափը, համանյքի բնակիչների արդյունավետ գործունեության աստիճանը, ապրելակերպի համընդհանուր կենսամակարդակը:

Ծրագրի յուրաքանչյուր արդյունքի հասնելու համար անհրաժեշտ

Ծրագրի իրագործման համար ձեռնարկվող միջոցառումներից թերևս առաջնային է բիո-լճակի մղիչ-պոմպի նորով փոխարինումը: Ջուր Օգտագործողների Միության անուշադրության և անտարբերության հետևանքով պոմպը շարքից դուրս է եկել և բիո-լճակը չի գործարկվում: Միայն պոմպի փոխարինման դեպքում հնարավոր կլինի փորձնական վերագործարկել բիո-լճակը,

Սուբվենցիայի հայտ Էջ 11

Page 12: Mkhitar Sebastatsi Educational Complex · Web viewՄարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնք Համայնքի 2018 թվականի բյուջեն

Արմավիրի մարզի 1/2/2018թՓարաքարի համայնքապետարանից՝ Տ.Կ.Զ.Ն.-ին

միջոցառումները

հասկանալ նրանում առկա խնդիրների բարդությունը և կատարվելիք ծախսի չափը (պոմպի արժեքը մոտավորապես 1.500.000 դրամ է, իսկ հետագա ծախսերը նեռալյալ կանխատեսվում է մոտավորապես 15.000.000 դրամի ներդրում բիո-լճակում):

Բիո-լճակի գործարկումից հետո մեր հաջորդ քայլը պետք է լինի Թաիրովում կոյուղագծերի համակարգի ստեղծումը և նրա միացումը Փարաքարի Արարատյան կոյուղատարին, որի ավարտն էլ հանդիսանում է Փարաքարի Բիո-լճակը:

Ծրագրի իրագործման վերջին փուլում իրականացվելու են Շադրլու ջրանցքի հիմնարար մաքրման և ջրատար ներցանցային համակարգի բարեարգման աշխատանքներ:

Ծրագրավորված աշխատանքի հաջող իրականցման գնահատման չափանիշները

Ծրագրի գնահատման նպատակով մենք օգտագործում ենք թե՜ տնտեսական ենթակառուցվածքների զարգացման և թե՜ սոցիալական ենթակառուցվածքի զարգացման գնահատման բազմագործոն չափորոշիչները, քանզի ծրագիրը դրական ներգործություն է հանդես բերում երկու ոլորտներում էլ:

1. Համայնքային բյուջեի միջոցների, մասնավոր հատվածի կամ այլ աջակից կազմակերպությունների հաշվին համաֆինանսավորման չափը

I. տնտեսական ենթակառուցվածք - ծրագրի նախագծային արժեքի40-49 տոկոսի չափով համաֆինանսավորում – 4 բալ

II. սոցիալական ենթակառուցվածք - ծրագրի նախագծային արժեքի40-49 տոկոսի չափով համաֆինանսավորում – 0 բալ

2. Մասնավոր հատվածի հաշվին (ձեռնարկություններ, բնակչություն) համաֆինանսավորման չափը

I. տնտեսական ենթակառուցվածք - ծրագրի նախագծային արժեքի10-19 տոկոսի չափով համաֆինանսավորում – 7 բալ

II. սոցիալական ենթակառուցվածք - ծրագրի նախագծային արժեքի10-19 տոկոսի չափով համաֆինանսավորում – 7 բալ

3. Ծրագիրն իրականացնող համայնքի աշխարհագրական դիրքըI. տնտեսական ենթակառուցվածք - Մայրաքաղաքից մինչև 60 կմ

հեռավորություն ունեցող համայնք – 4 բալII. սոցիալական ենթակառուցվածք - Մայրաքաղաքից մինչև 60 կմ

հեռավորություն ունեցող համայնք – 4 բալ4. Ծրագրի ազդեցությունը շահառուների վրա

I. տնտեսական ենթակառուցվածք - 100 և ավել շահառու

Սուբվենցիայի հայտ Էջ 12

Page 13: Mkhitar Sebastatsi Educational Complex · Web viewՄարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնք Համայնքի 2018 թվականի բյուջեն

Արմավիրի մարզի 1/2/2018թՓարաքարի համայնքապետարանից՝ Տ.Կ.Զ.Ն.-ին

յուրաքանչյուր 20 մլն դրամի ծախսի համար – 10 բալII. սոցիալական ենթակառուցվածք - Համայնքի բնակչության 40-

ից ավել տոկոսը – 10 բալ5. Ծրագրի իրականացման ընթացքում և արդյունքում հիմնական

աշխատատեղերի ստեղծումI. տնտեսական ենթակառուցվածք - 8 և ավել աշխատատեղ

յուրաքանչյուր 20 մլն դրամի ծախսի համար – 10 բալII. սոցիալական ենթակառուցվածք – 1-2 աշխատատեղ

յուրաքանչյուր 20 մլն դրամի ծախսի համար – 4 բալ

ՄՈԳ (միջին որակական գնահատական) = I. տնտեսական ենթակառուցվածք = 7.0 բալ = 40% = 23.600.000

ՀՀ դրամII. սոցիալական ենթակառուցվածք = 5.0 բալ = 20% = 11.800.000

ՀՀ դրամ

2 ենթակառուցվածքային սեգմենտներում էլ արմատական փոփոխություններ կատարելու շնորհիվ կանխատեսվում է պետությունից ստանալ 35.400.000 ՀՀ դրամ պետական սուբվենցիա:

Ծրագրի ազդեցությունը շահառուների վրա

Սոցիալական Սեգմենտ

Ներկայում՝ համայքում առկա է 1877 բնակելի տուն, որից միայն 737 բնակարանն է ապահովված կոյուղատար համակարգով, որն էլ իր հերթին գտնվում է խցանված վիճակում: Այլ կերպ ասած, կոյուղատար համակարգով ապահովված է համայնքի բնակչության ընդհամենը 39.25%-ը, իսկ նրանց հարմավետության աստիճանը 0-10 բալային համակարգում գնահատելիս թերևս համարժեք գնահատական կարելի է համարել 2 թվանշանը՝ հաշվի առնելով նրանում առկա վերոնշյալ բազմապիսի խնդիրները: Թաիրով բնակավայրում կոյուղատար համակարգի ստեղծմամբ կոյուղատար համակարգ կապահովվի բազմաբնակարան բնակելի շենքերի բոլոր 337 բնակարաններին և ևս 170 բնակելի տների՝ շենքերին հարակից գտնվող փողոցներից: Արդյունքում, համայնքում կոյեւղատար համակարգով ապահովված լինելու տոկոսը 39.25%-ից կբարձրանա 66.25%: Մեր կոյուղաջրերի հեռացման համակարգ ունենալու ցուցանիշը կբարձրանա 27%-ով: Բիո-լճակի վերագործարկման շնորհիվ, համայնքի կոյուղին կուղղորդվի դեպի կեղտաջրերի մաքրման կայան, որտեղ այն կենթարկվի մեխանիկական և կենսաբանական մաքրման՝ օգնելով համանքի բնակչության

Սուբվենցիայի հայտ Էջ 13

Page 14: Mkhitar Sebastatsi Educational Complex · Web viewՄարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնք Համայնքի 2018 թվականի բյուջեն

Արմավիրի մարզի 1/2/2018թՓարաքարի համայնքապետարանից՝ Տ.Կ.Զ.Ն.-ին

հարմարավետության աստիճանը վերոնշյալ բնագավառում բարձրացնել 6 աստիճանով՝ հասցնելով այն ցուցանիշ 8-ին մեր գնահատման համակարգում:

Մենք որպես շահառու դիտարկում ենք ոչ միայն այն անձանց ովքեր կապահովվեն գործող կոյուղատար համակարգով, որը կազմում է համայնքի բնակչության 66.25%-ը կամ ավելի քան 6620 բնակիչ այլ համայնքի ամբողջ բնակչությանը, քանզի սանիտարահիգիենիկ իրադրությունը կբարելավվի ամբողջ համայնքում, կունենանք առողջ և կայուն միջավայր հասարակական վայրերում, դպրոցներում, մանկապարտեզներում, փողոցներում, խաղահրապարակներում և այլուր:

Տնտեսական Սեգմենտ Ծրագրի իրագործման շնորհիվ կզարգանա համայնքում շատ ցածր ինտենսիվություն ունեցող գյուղատնտեսության ոլորտը: Համայնքում առկա գյուղնշանակության հողերը եկեք բաժանենք 4 մասի՝ ըստ իրենց նպատակային օգտագործման՝ ՙվարելահողեր՚ = 161հա, ՙխաղողի այգիներ՚ = 43հա, ՙպտղատու այգիներ՚ = 50հա, ՙայլ հողատեսքեր՚ = 63հա:

Ինչպես ցույց են տալիս մեր վերոնշյալ հաշվարկները, համայնքում կսկսեն մշակել ևս 86 հա հողատարածք, ինչ համարժեք է, որ ևս 574 սեփականատեր կրկին կզբաղվի հողի մշակմամբ: Եթե միայն հաշվի առնենք ՙվարելահողեր՚ = 161հա, ՙխաղողի այգիներ՚ = 43հա, ՙպտղատու այգիներ՚ = 50հա համայնքում առկա դրությունը, ապա կստանանք ՙվարելահողեր՚ = 63%, ՙխաղողի այգիներ՚ = 17%, ՙպտղատու այգիներ՚ = 20% տոկոսային հարաբերակցությունը: Եթե մենք նույն հարաբերակցությամբ բաժանենք 86 հա հողատարածքը, որը մենք ձեռք կբերել մեր ծրագրի իրականացման արդյունքում, ապա կստանանք ՙվարելահողեր՚ = 54հա, ՙխաղողի այգիներ՚ = 15հա, ՙպտղատու այգիներ՚ = 17հա:

ՙՎարելահողեր՚ = 54հա բաժնում ընդգրկելով այն անձանց, ովքեր համայնքում զբաղվում են առվույտի (45%-ը վարելահողերի՝ 24.3հա, 1հա = 112ց առվույտ, շուկայական արժեքը՝ 1կգ = 30դրամ, ընդհանուր շահույթը ՝ 8.165.000դրամ) կարտոֆիլի (9%-ը վարելահողերի՝ 4.86հա, 1հա = 340ց կարտոֆիլ, շուկայական արժեքը՝ 1կգ = 100դրամ, ընդհանուր շահույթը ՝ 16.524.000դրամ), բանջարանոցային (24%-ը վարելահողերի՝ 12.96հա, 1հա = 380ց, շուկայական արժեքը՝ 1կգ = 200դրամ, ընդհանուր շահույթը ՝ 98.496.000դրամ) և բոստանային (22%-ը վարելահողերի՝ 11.88հա, 1հա = 380ց, շուկայական արժեքը՝ 1կգ = 100դրամ, ընդհանուր շահույթը ՝ 45.144.000դրամ) մշակաբույսերի մշակմամբ: Այսպիսով, ՙՎարելահողեր՚-ից տարեկան ստացվող ընդհանուր շահույթը

Սուբվենցիայի հայտ Էջ 14

Page 15: Mkhitar Sebastatsi Educational Complex · Web viewՄարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնք Համայնքի 2018 թվականի բյուջեն

Արմավիրի մարզի 1/2/2018թՓարաքարի համայնքապետարանից՝ Տ.Կ.Զ.Ն.-ին

կազմում է 168.329.000 դրամ:ՙՊտղատու այգիներ՚ = 17հա բաժնում ընդգրկելով այն

անձանց, ովքեր համայնքում զբաղվում են խնձորի, տանձի, սերկևիլի, ծիրանի, դեղձի, կեռասի, սալորի, բալի (88%-ը պտղատու այգիների՝ 14.96հա, 1հա = 140ց, շուկայական արժեքը՝ 1կգ = 300դրամ, ընդհանուր շահույթը ՝ 62.832.000դրամ), ընկույզի, տխիլի (3%-ը պտղատու այգիների՝ 0.51հա, 1հա = 80ց, շուկայական արժեքը՝ 1կգ = 1500դրամ, ընդհանուր շահույթը ՝ 6.120.000դրամ), թուզի, նուռի, արքայանարինջի, թութի, ելակի, գետնամորու (9%-ը պտղատու այգիների՝ 1.53հա, 1հա = 160ց, շուկայական արժեքը՝ 1կգ = 500դրամ, ընդհանուր շահույթը ՝ 12.240.000դրամ) մշակմամբ: Այսպիսով, ՙ Պտղատու այգիներ ՚-ից տարեկան ստացվող ընդհանուր շահույթը կազմում է 81.192.000 դրամ:

ՙԽաղողի այգիներ՚ = 15հա բաժնում ընդգրկելով այն անձանց, ովքեր համայնքում զբաղվում են տեխնիկական խաղողի (57%-ը խաղողի այգիների՝ 8.55հա, 1հա = 145ց, շուկայական արժեքը՝ 1կգ = 150դրամ, ընդհանուր շահույթը ՝ 18.596.000դրամ) և սեղանի խաղողի (43%-ը խաղողի այգիների՝ 6.45հա, 1հա = 220ց, շուկայական արժեքը՝ 1կգ = 300դրամ, ընդհանուր շահույթը ՝ 42.570.000դրամ) մշակմամբ: Այսպիսով, ՙ Խաղողի այգիներ ՚-ից տարեկան ստացվող ընդհանուր շահույթը կազմում է 61.166.000 դրամ:

Այսպիսով, ծրագրի իրականացման արդյունքում շահագործմանը պիտանի կլինի ևս 98հա հողատարածք, որից կշահագործվի ևս 86հա հողատարածք, գյուղատնտեսությամբ կզբաղվի ևս 574 անհատ ձեռներեց՝ ապահովելով ընդհանուր 310.687.000 դրամ շահույթ, որից հաշվելով 50% եկամուտ՝ կստացվի միջինը 270.000 դրամ եկամուտ յուրաքանչյուր անհատին:

Ծրագրի իրականացման ընթացքում և արդյունքում ստեղծվող հիմնական աշխատատեղեր

Սոցիալական Սեգմենտ

Կոյուղատար համակարգի ապահովման արդյունքում կստեղծվի 5 հիմնական աշխատատեղ, որից 3-ը գործելու են բիո-լճակում (մղիչ-պոմպի գործարկման վերահսկման, ջրի մակերևույթի մակերեսի մաքրման և տարածքի պահպանման աշխատանքների համար), իսկ մյուս 2-ը կոյուղատար համակարգի սպասարկման համար գանձվող վարձի հավաքման համար:

Տնտեսական Սեգմենտ

Ինչպես ցույց են տալիս մեր հաշվարկները, 98 հա տարածք հնարավորություն կստանա կրկին մշակվելու, ինչը համարժեք է, որ 654 հողի սեփականատեր կկարողանա շահույթ ստեղծել իրեն պատկանող հողատարածքի մշակման միջոցով: Ինչպես ցույց են

Սուբվենցիայի հայտ Էջ 15

Page 16: Mkhitar Sebastatsi Educational Complex · Web viewՄարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնք Համայնքի 2018 թվականի բյուջեն

Արմավիրի մարզի 1/2/2018թՓարաքարի համայնքապետարանից՝ Տ.Կ.Զ.Ն.-ին

տալիս մեր հաշվարկները, համայնքում կսկսեն մշակվել միայն 86 հա հողատարածք, ինչ համարժեք է, որ ևս միայն 574 սեփականատեր կրկին կզբաղվի հողի մշակմամբ, ինչը նույնպես համարվում է մաքսիմալ դրական ցուցանիշ:

Պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ համայնքում կնկտակվի զգալի աճ գյուղատնտեսության ոլորտին սպասարկող ծառայությունների հանդեպ նույնպես: Տեղի կունենա համընդհանուր տնտեսական զարգացում ի շնորհիվ գյուղատնտեսության կրկին վերաակտիվացման:

Ծրագրի սպասվող միջնաժամկետ և երկարաժամկետ արդյունքները

Սոցիալական Սեգմենտ

Ծրագրի իրականացման շնորհիվ համայնքի 66.25%-ը կապահովվի կեղտաջրերի հեռացման համակարգով, կլինի համընդհանուր բարեկարգում, նկատելիորեն կնվազի օդի աղտոտվածությունը և իսպառ կվերանա գարշահոտությունը, կստեղծվի առողջ և սանիտարահիգիենիկ մթնոլորտ բնակության համար, իսպառ կվերացվի ստորգետնյա և մակերևութային ջրային ռեսուրսների վատթարացող վիճակը: Այս ամբողջը տեղի կունենա ծրագրի անմիջապես ավարտից հետո, քանզի ծրագրի արդյունքը լինելու է իրագործման անմիջապես ավարտից հետո: Սոցիալական սեգմենտում այլևս շոշափելի միջնաժամկետ կամ երկարաժամկետ փոփոխություններ չի ակնկալվում:

Տնտեսական Սեգմենտ

Իրադրությունը այլ է տնտեսական սեգմենտում.Վարելահողերի բաժնում արդյունքը նկատելի կլինի առաջին

իսկ տարվանից, քանզի մշակումը և բերքատվությունը ստացվում է տարեկան սկզբունքով. միջնաժամկետ և երկարաժամկետ փոփոխություններ կրկին, չի նկատվի: Իրադրությունը այլ է այգեգործության ոլորտում, որտեղ արդյունքը նկատելի կլինի միայն 5-7 տարի և ավելի անց, քանզի տնկիների տեղադրումից հետո պահանջվում է մոտավորապես նույնքան ժամանակ լիարժեք բերքատվություն ունենալու համար:

Համայնքի 2018 թվականի բյուջեի նախագծով կանխատեսվող բյուջետային մուտքերի (ներառյալ ֆինանսական

2018թ.Փարաքար համայնքի ֆոնդային բյուջեն կազմում է 26.300.000 ՀՀ դրամ, որից 10.065.000 ՀՀ դրամ հողի իրացումից մուտքեր և նախորդ տարվա մնացորդը /հավելուրդը/ 16.235.000 ՀՀ դրամ: 2018թ. ֆոնդային բյուջեով նախատեսվել է ծախսերն են`1.560.000ՀՀ դրամ նախորդ տարվա պարտքի մարում, 4.500.000 ՀՀ դրամ աղբահանության կազմակերպման համար բեռնատար

Սուբվենցիայի հայտ Էջ 16

Page 17: Mkhitar Sebastatsi Educational Complex · Web viewՄարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնք Համայնքի 2018 թվականի բյուջեն

Արմավիրի մարզի 1/2/2018թՓարաքարի համայնքապետարանից՝ Տ.Կ.Զ.Ն.-ին

համահարթեցման դոտացիայի գծով 2018 թվականի կան-խատեսվող մուտքերը) հաշվին նշված ծրագրի իրականացման անհնարինության հիմնավո-րումը (համապատասխան հաշվարկներով)

մեքենա ձեռք բերելու համար, 3.000.000ՀՀ դրամ վարչական սարքավորումներ ձեռք բերելու համար, 700.000 ՀՀ դրամ կանգառների պատրաստման համար, 2.640.000 ՀՀ դրամ Թաիրովի մանկապարտեզի 2-րդ հարկի վերանորոգման համար, 900.000 Թաիրովի բազմաբնակարան շենքի մուտքի դռները ներկելու և փականների փոխելու համար: Այս անհրաժեշտ գործունեությունը ծավալելուց հետո, համայնքի ֆոնդային բյուջեում առկա ամբողջ 13.000.000 ՀՀ դրամը որոշված է նպատակաուղղել կոյուղու գծերի վերանորոգման համար առկա սուբվենցիայի ծրագրին: 2018 թվականի փետրվարի 12-ի ավագանու ժողովի միաձայն որոշմամբ ընդունվել է կոյուղատար համակարգի ստեղծման և շահագործման ծրագիրը, և այն համարվում է այն գերակա խնդիրը որը ամբողջ համայնքը պատրաստակամ է համատեղ ուժերով լուծել:

Ծրագրի ընդհանուր բյուջեն

1100մ երկարությամբ կոյուղատար խողովակների կառուցումը իրենց համար սահմանված դիտահորերով ………… 39.000.000 ՀՀ դրամ

Բիո-լճակի վերագործարկում ………………… 15.000.000 ՀՀ դրամ

Դիտահորերի կառուցում Փարաքարում ……… 5.000.000 ՀՀ դրամ

Ընդհունուր բյուջեն ………………………………59.000.000 ՀՀ դրամ

Համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնի չափը

Համայնքի կողմից ներդրվող չափը կազմում է 23.600.000 ՀՀ դրամ, որը միառժամանակ համարժեք է ամբողջ ծրագրի արժեքի 40%-ին: Ինչպես արդեն նշել ենք, Փարաքարի համայնքապետարանը հնարավորություն ունի ֆոնդային բյուջեից ներդնելու միայն 13.000.000 ՀՀ դրամ գումար: Կանխատեսվում է համայնքի բնակիչների աջակցությունը նույնպես (քանզի մոտ 537 բնակարան ապահովվելու է կոյուղատար համակարգով, յուրաքանչյուր ընտանիքից կանխատեսվում է գանձել 10.000 ՀՀ դրամ, առկա են նաև համայնքի բնակիչներից անհատ ներդրողներ)՝ ընդհանուր 6.000.000 ՀՀ դրամ գումար ներդրմամբ: Մնացած 5.000.000 ՀՀ դրամ գումարը ձեռք բերելու համար համայնքը արդեն իսկ դիմել է մի շարք դոնորական կազմակերպությունների, որոնցից աջակցություն չստանալու պարագայում ստիպված են լինելու ձեռք բերել վերոնշյալ գումարը վարկային հիմունքներով:

Այլ ներդրողներ

..........ՀՀ դրամ ( .... %), նշել ներդրողի անունը:

Ծրագրի իրականացման տևողություն

Ակիզբ________________2018թ. Տևողությունը՝ ․․․․․․․․

Սուբվենցիայի հայտ Էջ 17

Page 18: Mkhitar Sebastatsi Educational Complex · Web viewՄարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնք Համայնքի 2018 թվականի բյուջեն

Արմավիրի մարզի 1/2/2018թՓարաքարի համայնքապետարանից՝ Տ.Կ.Զ.Ն.-ին

ըԾրագրի ծախսերը ö³ñ³ù³ñ ѳٳÛÝùÇ 1100 Ù»ïñ »ñϳñáõÃÛ³Ùµ ÏáÛáõÕ³·ÍÇ

ϳéáõóÙ³Ý Ý³Ë³Ñ³ßÇí

Ð/Ð ²ß˳ï³ÝùÝ»ñÇ ï»ë³ÏÝ»ñÁ ¨

³Ýí³ÝáõÙÁ â/Ø ø³Ý³Ï

Ødzí. ·ÇÝÁ

¶áõÙ³-ñÁ

1 2 3 4 5 6

ÎáÛáõÕ³ï³ñ ÏáÉ»Ïïáñ ¨ ³ÝóáõÙ³ÛÇÝ ¹Çï³Ñáñ»ñ ÐáÕ³ÛÇÝ ¨ ï»ËÝáÉá·Ç³Ï

³Ý ³ß˳ï³ÝùÝ»ñ

         

1 Êñ³ÙáõÕáõ Ùß³ÏáõÙ ¿ùëϳí³ïáñáí ÏáÕ³ÉÇóùáí (1100x0,6x3ÙÇç.) Ù Ù3 2,00

0.0 5,000 10,000,000

2²í³½Ç ݳ˳å³ïñ³ëï³Ï³Ý ß»ñïÇ Çñ³Ï³Ý³óáõÙ h=10ë٠ѳëïáõÃÛ³Ùµ Ëñ³ÙáõÕÇÝ»ñáõÙ

Ù3 70.0 3,500 245,000

3(PE)DN200 åáÉÇ¿ÃÇɻݻ »é³ÏóíáÕ ËáÕáí³ÏÇ ÙáÝï³ÅáõÙ Ëñ³ÙáõÕÇÝ»ñáõÙ` µ³ó ÃáÕÝ»Éáí ¹Çï³Ñáñ»ñÇ Ñ³ïí³ÍÝ»ñÁ

·ÍÙ 1,100.0 5,000 5,500,

000

4²í³½Ç å³ßïå³ÝÇã ß»ñïÇ Çñ³Ï³Ý³óáõÙ h=15ë٠ѳëïáõÃÛ³Ùµ Ëñ³ÙáõÕÇÝ»ñáõÙ

Ù3 100.0 3,500 350,00

0

5

d=1.0 ïñ³Ù³·ÍÇ ÏáÛáõÕáõ ÏÉáñ ¹Çï³Ñáñ»ñÇ Ý³Ë³å³ïñ³ëï³Ï³Ý ß»ñïÇ Çñ³Ï³Ý³óáõÙ h=10ë٠ѳëïáõÃÛ³Ùµ B7.5 ¹³ëÇ µ»ïáÝÇó (10 ï»Õ)

Ù3 3.0 45,000

135,000

6

d=1.5 ïñ³Ù³·ÍÇ ÏáÛáõÕáõ ÏÉáñ ¹Çï³Ñáñ»ñÇ Ý³Ë³å³ïñ³ëï³Ï³Ý ß»ñïÇ Çñ³Ï³Ý³óáõÙ h=10ë٠ѳëïáõÃÛ³Ùµ B7.5 ¹³ëÇ µ»ïáÝÇó (25 ï»Õ)

Ù3 10.0 45,000

450,000

7d=1.0 ïñ³Ù³·ÍÇ ÏáÛáõÕáõ ¹Çï³Ñáñ»ñÇ ÑÇÙùÇ ë³É»ñÇ ï»Õ³¹ñáõÙ` Ðê-10 (1 ѳïÇ ù³ßÁ 0.44ï)

ѳï 10.0 20,000

200,000

8d=1.0 ïñ³Ù³·ÍÇ ÏáÛáõÕáõ ¹Çï³Ñáñ»ñÇ µ»ïáÝ» í³ù»ñÇ å³ïñ³ëïáõÙ B12.5 ¹³ëÇ µ»ïáÝáí, ³éí³ÏÇ »ñϳóÛݳóáõÙáí (10 ï»Õ)

Ù3 5.0 50,000

250,000

9 d=1.5 ïñ³Ù³·ÍÇ ÏáÛáõÕáõ ¹Çï³Ñáñ»ñÇ µ»ïáÝ» í³ù»ñÇ Ù3 20.0 50,00

01,000,

000

Սուբվենցիայի հայտ Էջ 18

Page 19: Mkhitar Sebastatsi Educational Complex · Web viewՄարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնք Համայնքի 2018 թվականի բյուջեն

Արմավիրի մարզի 1/2/2018թՓարաքարի համայնքապետարանից՝ Տ.Կ.Զ.Ն.-ին

å³ïñ³ëïáõÙ B12.5 ¹³ëÇ µ»ïáÝáí, ³éí³ÏÇ »ñϳóÛݳóáõÙáí (25 ï»Õ)

10d=1.0 ïñ³Ù³·ÍÇ ÏáÛáõÕáõ ¹Çï³Ñáñ»ñÇ å³ïÇ ûÕ»ñÇ ï»Õ³¹ñáõÙ äú-10-6 ïÇåÇ (1 ѳïÇ ù³ßÁ` 0.447ï)

ѳï 30.0 45,000

1,350,000

11d=1.5 ïñ³Ù³·ÍÇ ÏáÛáõÕáõ ¹Çï³Ñáñ»ñÇ å³ïÇ ûÕ»ñÇ ï»Õ³¹ñáõÙ äú-15-6 ïÇåÇ (1 ѳïÇ ù³ßÁ` 0.7ï)

ѳï 75.0 50,000

3,750,000

12d=1.0 ïñ³Ù³·ÍÇ ÏáÛáõÕáõ ¹Çï³Ñáñ»ñÇ Í³ÍÏÇ ë³É»ñÇ ï»Õ³¹ñáõÙ Ìê-1-10 ïÇåÇ (1 ѳïÇ ù³ßÁ` 0.25ï)

ѳï 10.0 40,000

400,000

13d=1.5 ïñ³Ù³·ÍÇ ÏáÛáõÕáõ ¹Çï³Ñáñ»ñÇ Í³ÍÏÇ ë³É»ñÇ ï»Õ³¹ñáõÙ Ìê-1-15 ïÇåÇ (1 ѳïÇ ù³ßÁ` 0.6ï)

ѳï 25.0 50,000

1,250,000

14 Âáõç» Í³Ýñ ϳ÷³ñÇãÇ ï»Õ³¹ñáõÙ Ñáñ»ñáõÙ (1 ѳïÇ ù³ßÁ 80Ï·) ѳï 35.0 45,00

01,575,

00015 º/µ ¹Çï³Ñáñ»ñÇ Ý»ñ¹Çñ ¹»ï³ÉÝ»ñ

(35 ÑáñÇ Ñ³Ù³ñ) Ï· 800.0 800 640,00

0

16º/µ ¹Çï³Ñáñ»ñÇ ³ëïÇ׳ݳí³Ý¹³ÏÝ»ñÇ ï»Õ³¹ñáõÙ (25 ÑáñÇ Ñ³Ù³ñ)

Ï· 450.0 1,000 450,00

0

17B7.5 ¹³ëÇ ó»Ù»Ýï-³í³½³ÛÇÝ ß³Õ³ËÇ Çñ³Ï³Ý³óáõÙ å³ïÇ ûÕ»ñÇ ¨ ë³É»ñÇ ï»Õ³¹ñÙ³Ý Ñ³Ù³ñ

Ù3 5.0 45,000

225,000

18Ø»ï³Õ³Ï³Ý ÏáÝëïñáõÏódzݻñÇ Ý»ñÏáõÙ ÛáõճݻñÏáí 2 ³Ý·³Ù

Ù2 100.0 1,000 100,00

0

19ÎáÛáõÕáõ ÏáÉ»ÏïáñÇ ¨ ¹Çï³Ñáñ»ñÇ í³ù»ñÇ ÙdzóÙ³Ý Ñ³Ý·áõÛóÝ»ñÇ µ»ïáݳóáõÙ B15 ¹³ëÇ µ»ïáÝáí (35 ï»Õ)

Ù3 1.0 50,000 50,000

20ÎáÛáõÕáõ ÏáÉ»ÏïáñÇ ÷áñÓ³ñÏáõÙ` Ý»ñ³éí³Í 35 ¹Çï³Ñáñ»ñáí

·ÍÙ 1,100.0 100 110,00

0

21Êñ³ÙáõÕáõ ¨ ÷áëáñ³ÏÝ»ñÇ »ïÉÇóù ¿ùëϳí³ïáñáí ÏáÕ³ÉÇóùÇ Ùß³Ïí³Í ·ñáõÝïÝ»ñÇó

Ù3 3,500.0 150 525,00

0

22ÎáÛáõÕáõ ÏáÉ»ÏïáñÇ áõÕ»·ÍÇ Ñ³ñûóáõÙ µáõɹύñáí ÙÇÝ㨠2.5٠ɳÛÝáõÃÛ³Ùµ

Ù2 2,750.0 150 412,50

0

23²í»ÉÝáñ¹ ·ñáõÝïÇ µ³ñÓõÙ ¨ ï»Õ³÷áËáõÙ 5 ÏÙ Ñ»é³íáñáõÃÛ³Ý íñ³

Ù3 100.0

10,000

1,000,000

24 ܳ˳·Í³-ݳ˳ѳßí³ÛÇÝ Ùdz 1.0 1,200, 1,200,

Սուբվենցիայի հայտ Էջ 19

Page 20: Mkhitar Sebastatsi Educational Complex · Web viewՄարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնք Համայնքի 2018 թվականի բյուջեն

Արմավիրի մարզի 1/2/2018թՓարաքարի համայնքապետարանից՝ Տ.Կ.Զ.Ն.-ին

÷³ëï³ÃÕûñÇ Ùß³ÏáõÙ í. 000 000  Àܸ²ØºÜÀ       31,16

7,500  Þ²ÐàôÚ 5%       1,558,

375  Àܸ²ØºÜÀ       32,72

5,875  ²ÐÐ 20%       6,545,

175  Àܸ²ØºÜÀ       39,27

1,050

Ամսաթիվ “____”___________2018թ.

Այլ տեղեկություններ ծրագրի մասին. (Նշել այն լրացուցիչ հանգամանքները, որոնք կարող են ցույց տալ ծրագրի կարևորությունը, ակնկալվող արդյունքների ազդեցությունը համայնքի և տարածաշրջանի զարգացման վրա, այլ հանգամանքներ, որոնք կարող են հաշվի առնվել ծրագիրը գնահատելու ընթացքում):

___________________________________________________________________________________Համայնքի ղեկավար ______________________

(անուն, ազգանուն)

ԿՏ.

Սուբվենցիայի հայտ Էջ 20

Page 21: Mkhitar Sebastatsi Educational Complex · Web viewՄարզ Արմավիրի մարզ Համայնքը Փարաքարի համայնք Համայնքի 2018 թվականի բյուջեն

Արմավիրի մարզի 1/2/2018թՓարաքարի համայնքապետարանից՝ Տ.Կ.Զ.Ն.-ին

Հավելվածների ցանկ

1. Համայնքի ավագանու որոշումը Ծրագրին մասնակցելու վերաբերյալ 2. Համայնքի ղեկավարի կողմից ստորագրված ուղեկցվող գրություն3. Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի պատճեները4. Տեղեկանք ֆոնդային բյուջեում նախատեսված գումարի մասին 5. Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության։

Սուբվենցիայի հայտ Էջ 21