18
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ 2 Բնակչություն` 4673 Թումանյան համայնքը մարզկենտրոնից գտնվում է 38կմ, մայրաքաղաքից՝ 150 կմ հեռավորության վրա: Համայնքը գտնվում է Վանաձոր-Թբիլիսի ավտամայրուղու վրա: ՀՀ Ազգային ժողովի կողմից 2015 թվականի նոյեմբերի 24-ի ընդունված <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ Թումանյան, Աթան, Ահնիձոր, Լորուտ, Մարց, Շամուտ, Քարինջ համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Թումանյան համայնքը: Թումանյան համայնքը բազմաբնակավայր համայնք է, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերն են՝ քաղաք Թումանյանը և Աթան, Ահնիձոր,Լորուտ, Մարց, Շամուտ, Քարինջ գյուղերը: Համայնքի կենտրոնն է հանդիսանում Թումանյան քաղաքը:

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 …ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 Բնակչություն` 4673 Թումանյան համայնքը

  • Upload
    others

  • View
    19

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 …ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 Բնակչություն` 4673 Թումանյան համայնքը

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2

Բնակչություն` 4673 Թումանյան համայնքը մարզկենտրոնից գտնվում է 38կմ, մայրաքաղաքից՝ 150 կմ հեռավորության վրա: Համայնքը գտնվում է Վանաձոր-Թբիլիսի ավտամայրուղու վրա: ՀՀ Ազգային ժողովի կողմից 2015 թվականի նոյեմբերի 24-ի ընդունված <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ Թումանյան, Աթան, Ահնիձոր, Լորուտ, Մարց, Շամուտ, Քարինջ համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Թումանյան համայնքը: Թումանյան համայնքը բազմաբնակավայր համայնք է, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերն են՝ քաղաք Թումանյանը և Աթան, Ահնիձոր,Լորուտ, Մարց, Շամուտ, Քարինջ գյուղերը: Համայնքի կենտրոնն է հանդիսանում Թումանյան քաղաքը:

Page 2: ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 …ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 Բնակչություն` 4673 Թումանյան համայնքը

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2016-2017ԹԹ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ 1. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ Թումանյան համայնքի Թումանյան քաղաքում հիմնադրվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակը, իսկ բնակավայրերը համալրվել են համապատասխան տեխնիկայով:Ծրագիրն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ:

Page 3: ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 …ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 Բնակչություն` 4673 Թումանյան համայնքը

2. ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Թումանյան համայնքին տրամադրվել է բազմաֆունկցիոնալ տրակտոր,աղբատար և ինքնաթափ մեքենաներ և 85 աղբամաններ:Բոլոր գյուղական բնակավայրերում կառուցվել են աղբամանների տեղադրման հարթակներ,տեղադրվել են աղբարկղեր, և կատարվում է աղբահանություն: Ընթացքի մեջ են գյուղական բնակավայրերի հասարակական տրանսպորտի կանգառների և տրամադրված տեխնիկայի կայանատեղի շինարարական աշխատանքները: ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրով հատկացվելու է նաև երկու միկրոավտոբուս և նախատեսված է Թումանյան քաղաքում կառուցել կանգառ- շուկա: ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրի ներդրումը կազմում է 157 մլն ՀՀ դրամ, իսկ համայնքի կողմից ներդրումը՝ 4 մլն ՀՀ դրամ: Ստացված երեք միավոր տեխնիկայի համար ավելացվել է երեք աշխատատեղ, որոնց համար տարեկան ծախսը համայնքի բյուջեից կազմում է 3.9մլն ՀՀ դրամ:

Page 4: ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 …ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 Բնակչություն` 4673 Թումանյան համայնքը
Page 5: ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 …ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 Բնակչություն` 4673 Թումանյան համայնքը

3. Մասնակի վերանորոգվել է Թումանյան համայնքի Լորուտ գյուղի ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքը, որի համար համայնքի բյուջեից հատկացվել է 2.4մլն ՀՀ դրամ:

Page 6: ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 …ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 Բնակչություն` 4673 Թումանյան համայնքը

4.Վերանորոգվել է Թումանյան համայնքի Շամուտ գյուղի դպրոցի մարզադահլիճը,որը ծառայում է նաև՝ որպես հադիսությունների սրահ,և որի համայնքի բյուջեից հատկացվել է 2.8մլն ՀՀ դրամ:

Page 7: ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 …ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 Բնակչություն` 4673 Թումանյան համայնքը

5. Թումանյան համայնքի Լորուտ, Քարինջ և Մարց բնակավայրերում իրականացվել են խմելու ջրի ջրագծերի վերանորոգման աշխատանքներ, համայնքի բյուջեից հատկացվել է 2.7մլն ՀՀ դրամ:

Page 8: ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 …ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 Բնակչություն` 4673 Թումանյան համայնքը

6. Վերանորոգվել են Թումանյան համայնքի Աթան, Լորուտ, Մարց և Ահնիձոր գյուղերի հադիսությունների սրահները: Համայնքի բյուջեից հատկացվել է 3.93 մլն ՀՀ դրամ:

Page 9: ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 …ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 Բնակչություն` 4673 Թումանյան համայնքը

7. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և <<Քայլ առ քայլ>> բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Թումանյան համայնքի Թումանյան քաղաքում, Մարց , Ահնիձոր, Շամուտ և Աթան գյուղական բնակավայրերում բացվել են այլընտրանքային նախադպրոցական կրթական ծառայություն, որի համար համայնքը ներդրել է 2.17 մլն ՀՀ դրամ: Բացված նոր այլընտրանքային նախադպրոցական կրթական ծառայության համար ավելացվել է 9 աշխատատեղ, որի տարեկան ծախսը համայնքի բյուջեից կազմում է 4.6 մլն ՀՀ դրամ:

Page 10: ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 …ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 Բնակչություն` 4673 Թումանյան համայնքը

8. Մասնակի բարեկարգվել է Աթան բնակավայրերի 2-րդ փողոցը ,Ահնիձոր և Շամուտ բնակավայրերի արոտավայրեր տանող ճանապարհները, որի համար համայնքի բյուջեից հատկացվել է 850.0 հազ ՀՀ դրամ:

Page 11: ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 …ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 Բնակչություն` 4673 Թումանյան համայնքը

9. Մասնակի վերականգնվել են Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի և Մարց գյուղի փողոցների լուսավորության համակարգերը, որի համար համայնքի բյուջեից հատկացվել է 150.0 հազ. ՀՀ դրամ:

Page 12: ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 …ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 Բնակչություն` 4673 Թումանյան համայնքը

10. Վերանորոգվել է Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքը և 3-րդ փողոցի, 1-ին նրբանցքի 4-րդ բազմաբնակարան շենքի տանիքը ,որի համար ՀՀ կառավարության կողմից հատկացվել է 12.8 մլն ՀՀ դրամ:

Page 13: ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 …ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 Բնակչություն` 4673 Թումանյան համայնքը

11. Վերանորոգվել է Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի մարզադաշտը,որի համար համայնքի բյուջեից հատկացվել է 960.0 հազ ՀՀ դրամ:

Page 14: ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 …ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 Բնակչություն` 4673 Թումանյան համայնքը

12. Մանուկների հիմնադրամի /COAF/միջոցներով Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի դպրոցում և Մշակույթի պալատում բացվել են Սմարթ սենյակներ, իսկ Քարինջ գյուղի դպրոցում՝ Սմարթ սենյակ և ռոբոտաշինության ինժեներական լաբորատորիա:

Page 15: ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 …ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 Բնակչություն` 4673 Թումանյան համայնքը

13. Թումանյան համայնքի Թումանյան քաղաքում Դիակոնիա բարեգործական հիմնադրամի և համայնքի աջակցությամբ բացվել և գործել է ամառային ճամբար ,որտեղ իրենց ամառային հանգիստն են անցկացրել սոցիալապես անապահով ընտանիքների և սահմանամերձ գյուղերի ընտանիքների թվով 480 երեխաներ: Դիակոնիա բարեգործական հիմնադրամի և համայնքի ներդրումը կազմում է մոտ. 15 մլն ՀՀ դրամ:

Page 16: ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 …ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 Բնակչություն` 4673 Թումանյան համայնքը

14. Թումանյան համայնքի Լորուտ և Քարինջ բնակավայրերում բարերարների աջակցությամբ վերականգնվել են եկեղեցիները:

Page 17: ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 …ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 Բնակչություն` 4673 Թումանյան համայնքը

15. Թումանյան համայնքի Քարինջ գյուղում տեղադրվել է Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձան և խաչքար:

Page 18: ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 …ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ Մակերես` 30.8 կմ2 Բնակչություն` 4673 Թումանյան համայնքը

•ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ