8
äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ՀՈՒՆԻՍ 14, 2017 թ. 3 (180) «Իմ շա΄տ սիրելի աշակերտներ, ես հզոր եմ, դուք կանգնած եք իմ թիկունքում, դուք ուժ եք, որ զգում եմ հիմա, դուք եք մեր հայրենիքն ու մեր ապագան։ Ուժեղները հաղթահարում են խոչընդոտները, իմաս տունները՝ ամբողջ ճանապարհը։ Ես ձեզ ուժ և իմաստություն եմ մաղթում»,– հրաժեշտի այս խոս քերով ՎՊՀ ռեկտոր, բ. գ. դ., պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը բարի ճանապարհ և, նկատի ունեալով շրջանավարտներից շատերի՝ ՎՊՀ ուսանող դառնալու հեռանկարը, նաև բարի գալուստ մաղթեց ՎՊՀ վար ժարանի շրջանավարտներին: Մայիսի 25ին ՎՊՀ վարժարանի աշակերտների համար հայրենի տուն դարձած ուսումնական հաս տատության զանգը հնչեց վերջին անգամ։ Բուհի բա կում ուրախ տրամադրություն էր. շրջանավարտներն ու ուսուցիչներն այդ օրն առանձնահատուկ գեղեցիկ ու անխուսափելիորեն թախծոտ էին։ Ուսուցիչները վեր ջին անգամ էին վայելելու կյանքի շեմին կանգնած աշակերտների ավարտական միջոցառման երաժշտա կան ու պարային կատարումները։ Որքան թախիծ ու ապագայի հավատի շողեր կային շրջանավարտների՝ դեռ չբաժանված` արդեն կարոտով ողողված աչքերում։ Ծնողական սիրով ու գորովանքով ժպտացող ուսուցիչները մայրաբար գրկեցին ու բարի ճանապարհ մաղթեցին իրենց զավակաշակերտներին՝ հավատալով, որ նրանցից յուրաքանչյուրն իր ուղին է կերտելու, և փայլուն է լինելու նրանց ապագան։ Շրջանավարտներն էլ իրենց հերթին խոստացան, որ բարձր են պահելու վարժարանի պատիվը. ուր էլ լինեն, որքան էլ կյանքը փոխի իրենց, որքան էլ հեռու լինեն, չեն մոռանա տուն բերող ճանապարհը։ Սիրելի վարժարանն ու ուսուցիչները դեռ լսելու են իրենց մասին, բայց` արդեն որպես կայացած անհատների։ Հնչեց վերջին զանգը, հնչեց երկար ու զրնգուն՝ տարածվելով հրապարակով մեկ, մտնելով վարժարան, լցվելով դասասենյակներ, որտեղ դեռ արձագանքում էր շրջանավարտների զրնգուն ծիծաղը։ «Մենք ավարտում ենք, բայց չենք հեռանում»։ Նրանցից շատերն արդեն որոշել են` ուսումը շարունակելու են սիրելի բուհում՝ ՎՊՀում։ Սենեկա Կրտսերն ասել է. «Դյուրին չէ ճանապարհը երկրից դեպի աստղերը»։ Համոզված ենք՝ նրանք հասնելու են աստղերին։ Աստղիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ախ, նորից բարի ճամփա, Ախ, նորից մնաս բարով... ԲԱՐԻ ՃԱՄՓԱ ԵՎ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü180)-14.06.2017.pdf · 2018-04-06 · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ՀՈՒՆԻՍ 14, 2017 թ. 3 (180) «Իմ շա΄տ սիրելի աշակերտներ,

  • Upload
    others

  • View
    0

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü180)-14.06.2017.pdf · 2018-04-06 · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ՀՈՒՆԻՍ 14, 2017 թ. 3 (180) «Իմ շա΄տ սիրելի աշակերտներ,

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

ՀՈՒՆԻՍ 14, 2017 թ.3 (180)

«Իմ շա΄տ սիրելի աշակերտներ, ես հզոր եմ, դուք կանգնած եք իմ թիկունքում, դուք ուժ եք, որ զգում եմ հիմա, դուք եք մեր հայրենիքն ու մեր ապագան։ Ուժեղները հաղթահարում են խոչընդոտները, ի մաս­տունները՝ ամբողջ ճանապարհը։ Ես ձեզ ուժ և իմաստություն եմ մաղթում»,– հրաժեշտի այս խոս­քերով ՎՊՀ ռեկտոր, բ. գ. դ., պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը բարի ճանապարհ և, նկատի ունեալով շրջանավարտներից շատերի՝ ՎՊՀ ուսանող դառնալու հեռանկարը, նաև բարի գալուստ մաղթեց ՎՊՀ վար­ժարանի շրջանավարտներին:

Մայիսի 25­ին ՎՊՀ վարժարանի աշակերտների համար հայրենի տուն դարձած ուսումնական հաս­տատության զանգը հնչեց վերջին անգամ։ Բուհի բա­կում ուրախ տրամադրություն էր. շրջա նա վարտներն ու ուսուցիչներն այդ օրն առանձնահատուկ գեղեցիկ ու անխուսափելիորեն թախծոտ էին։ Ուսուցիչները վեր­ջին անգամ էին վայելելու կյանքի շեմին կանգնած աշա կերտների ավարտական միջոցառման երաժշտա­կան ու պա րային կատարումները։

Որքան թախիծ ու ապագայի հավատի շողեր կային շրջանավարտների՝ դեռ չբաժանված` արդեն կարոտով

ողողված աչքերում։ Ծնողական սիրով ու գորովանքով ժպտացող ուսուցիչները մայրաբար գրկեցին ու բարի ճանապարհ մաղթեցին իրենց զավակ­աշակերտներին՝ հավատալով, որ նրանցից յուրաքանչյուրն իր ուղին է կերտելու, և փայլուն է լինելու նրանց ապագան։

Շրջանավարտներն էլ իրենց հերթին խոստացան, որ բարձր են պահելու վարժարանի պատիվը. ուր էլ լինեն, որքան էլ կյանքը փոխի իրենց, որքան էլ հեռու լինեն, չեն մոռանա տուն բերող ճանապարհը։ Սիրելի վարժարանն ու ուսուցիչները դեռ լսելու են իրենց մասին, բայց` արդեն որպես կայացած անհատների։

Հնչեց վերջին զանգը, հնչեց երկար ու զրնգուն՝ տարածվելով հրապարակով մեկ, մտնելով վարժարան, լցվելով դասասենյակներ, որտեղ դեռ արձագանքում էր շրջանավարտների զրնգուն ծիծաղը։

«Մենք ավարտում ենք, բայց չենք հեռանում»։Նրանցից շատերն արդեն որոշել են` ուսումը

շարունակելու են սիրելի բուհում՝ ՎՊՀ­ում։Սենեկա Կրտսերն ասել է. «Դյուրին չէ ճանապարհը

երկրից դեպի աստղերը»։Համոզված ենք՝ նրանք հասնելու են աստղերին։

Աստղիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ախ, նորից բարի ճամփա,Ախ, նորից մնաս բարով...

ԲԱՐԻ ՃԱՄՓԱ ԵՎ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Page 2: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü180)-14.06.2017.pdf · 2018-04-06 · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ՀՈՒՆԻՍ 14, 2017 թ. 3 (180) «Իմ շա΄տ սիրելի աշակերտներ,

Մայիսի 25­ին կա յա­ցավ ՎՊՀ գիտ խորհրդի հերթա կան նիս տը, որը վարում էր ՎՊՀ ռեկտոր, բ. գ. դ., պրոֆեսոր Գուր գեն Խաչատրյանը: Օրա կար­գում ընդգրկված առաջին հարցը շարունակական (հա րատև) կրթության բա­րե լավման խնդիրների վե րա բերյալ էր: Զե կու յ ­ցով հանդես եկավ ուսում նական աշ խա տա նք նե րի գծով պրոռեկտոր, բ. գ. թ., դոցենտ Ս. Թու ման յանը: Նա ներկայացրեց շարունակական կրթու թյան խնդիրները և դրանց բարելավման հա­մար ձեռնարկվելիք միջոցները: Նշեց, որ բուհը տա­լիս է շուկայական պահանջներին բավարարող մաս նագետներ, սակայն աշխատանքի ընդունելիս գոր ծատուն փորձաշրջան է սահմանում (բանկերում՝ 3­6 ամիս). 70 ժամ գործնական աշխատանքներից հետո անգամ ուսանողները գիտելիքների ձեռք բեր­ման կարիք ունեն: Ս. Թումանյանն ուրախալի հա մա­րեց ուսանողների շրջանում նկատվող՝ մրցունակ լի­նելու և հետագայում աշխատանք ունենալու հա մար մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու ան հա­գուրդ ցանկության առկայությունը:

Օրակարգի երկրորդ հարցի` ֆակուլտետներում շրջա նավարտների հետ հետադարձ կապի ամ րա­պնդման ուղղությամբ տարվող աշխատանքների վե­րա բերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները: Ելույթ ունեցավ պատմաշխարհագրական ֆա կուլ ­տետի դեկան, տ. գ. թ., դոցենտ Ս. Ժա մ հար յանը: Նա փաստեց, որ 2013, 2014, 2015 թվա կան ների 43 շրջա­նավարտներից 19­ը աշ խա տում են մասնագիտու­թյամբ կամ հարակից մաս նա գի տու թյուններով (ԴԱՀԿ, անվտանգություն, Պաշտ պա նության նա խա րա րու­թյուն): Կեն սա բա նա քի մ իա կան ֆակուլտետի դեկան, կ. գ. դ. Զարուհի Վար դանյանը նշեց, որ ֆակուլտետի «Բաց դռների շաբաթ» միջոցառումների ցանկում առան ձին տեղ են զբաղեցնում «Հանդիպում շրջա­նավարտների հետ», «Մենք քայլում ենք ձեր արա­հետներով» մի ջո ցառումները: Ունեն ֆակուլտետի պատ մության ալ բոմ, որում հյուրերը գրում են իրենց կար ծիքները կազ մակերպված միջոցառումների մա­սին: Ֆա կուլ տետի շրջանավարտներն ընդգրկված են մ աս նագիտությունների կրթական ծրագրերի կազմ ման հանձնաժողովներում, հաճույքով մաս նակ ցում են կազ մակերպվող սեմինարներին, նույ նիսկ ներ կա յաց­նում են որոշ դասընթացների ան հրա ժեշտությունը կրթա կան ծրագրում: Նրանց ա ռա ջարկով «Կեն սա բա­նու թյուն» մասնագիտության կրթա կան ծրագրում նե­րառվել է «Խնդիրների լուծման մեթոդիկա» դաս ըն­թացը` հետագայում կիրառվելով շա րունակական կրթու թյան շրջանակներում: Նա առ կա խնդիր հա մա­րեց ֆակուլտետի լավագույն ուսա նողներից գոնե մե­կին աշխատանքի տեղավորելու հնարավորություն չու­ նենալը, ինչի վերաբերյալ ՎՊՀ ռեկտոր Գ. Խա չա տրյա նը առաջարկեց բուհի վար ժարանի քիմիայի ուսու ցչի (տարիքը լրացող և թոշակի անցնող) փո խա րեն աշ­խատանքի ընդունել ֆա կուլտետի լավագույն ուսա­նող ներից մեկին:

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

ÑáõÝÇë 14, 3 (180)

ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Ելույթներով հանդես եկան ֆի զի կա մա թե մա տի կա­կան ֆակուլտետի դեկան, ֆ­մ. գ. թ., դոցենտ Հերմինե Գրի գորյանը, բանասիրական ֆակուլտետի դեկան, բ. գ. թ., դոցենտ Ալբերտ Պողոսյանը: Բոլոր ֆա կուլ­տետ ների դեկանները առաջարկեցին հաճախակի դարձնել հան դիպումներն այն շրջանավարտների հետ, որոնք ուզում են կապ պահպանել բուհի հետ, ավե­լացնել շրջանավարտներին բուհ բերող մի ջո ցա­ռումների քանակը, ամբիոններից ունենալ պա տաս­խա նատու ներ, որոնք կստեղծեն և կամրապնդեն կապը հա մապատասխան մաս նա գի տու թյունների շրջա նա­վարտ ների հետ: Նշեցին, որ մեծ է ՎՊՀ կա րիերայի կենտ րոնի դերը, կենտրոնի աշխատակիցնե րի կողմից տարվող աշխատանքների շնորհիվ նկա տ վում է դրա­կան շարժ:

Օրակարգի երրորդ հարցը ուսանողների կարիքնե­րի վերհանման վերլուծությունն էր: Զեկույցով հան դես եկավ ՎՊՀ ուսխորհրդի նախագահ Արեն Հով հան­նիսյանը: Նա ներկայացրեց ուսանողների առաջ քա­շած կրթական խնդիրները, խոսեց մաս նագիտական գրականության բացակայության, գրա դա րանում առկա գրքերի հայերեն թարգմանությամբ տար բերակների չլինելու, Smart (խորհրդակ ցու թյուն ների համար նա­խատեսված հատուկ ստան դարտ ներով) լսարանների կահավորման անհրաժեշտու թյան, բուհում առկա քա­րտեզների հնամաշ լինելու վերաբերյալ: Ա. Հով հան­նիսյանը, ներկայացնելով ու սա նողների առաջ քաշած իրատեսական կա րիքները/ծրագրերը, առաջարկեց վե րանայել հա մալսարանում գործող գնահատման համակարգը՝ բարձրացնելով օբյեկտիվության և ակա­դե միական ազնվության գործոնը, լսարաններում ա պա հովել խլացուցիչ սարքերի առկայությունը՝ ուսա նողների գի տելիքի պաշարի վերաբերյալ հնա­րա վո րինս պարզ պատկերացում կազմելու համար, հատ կաց նել մի ջոցներ` գրադարանում առկա մաս նա­գի տական գրա կանության հայերեն տար բե րակ ներ ձեռք բերելու կամ թարգմանելու համար:

Նիստի ժամանակ քննարկվեցին և հաստատվեցին ամբիոնի վարիչի ընդունման ընթացակարգը, ՎՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի մրցութային ըն­տրու թյան և պաշտոնների տեղակալման կա նո նա կար­գը, ամբիոնի կանոնակարգը:

Նիստի վերջում կայացավ փիլիսոփայության և քա­ղաքագիտության ամբիոնի վարիչ, պ. գ. դ., դոցենտ Գագիկ Եթիմյանին պրոֆեսորի գիտական կոչում շնոր­հելու հա մար փակ ընտրություն` 22 կողմ, 9 դեմ, 4 ան­վավեր:

Page 3: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü180)-14.06.2017.pdf · 2018-04-06 · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ՀՈՒՆԻՍ 14, 2017 թ. 3 (180) «Իմ շա΄տ սիրելի աշակերտներ,

ÑáõÝÇë 14, 3 (180)

Յուրաքանչյուր տարի հունիսի 1­ին Ծաղկաձորում «Նինահար» պարային համույթի ղեկավար Արտյոմ Ռա ֆա յել­յանի նախաձեռնությամբ կազ մա կերպ­վում է «Ծաղ կաձորյան ղողանջներ» պա րի փառատոն` նվիր ված երեխաների պաշտ պանության միջազգային օր վան: Փա ռատոնին մասնակցում են տարբեր ուսում նա կան հաստատություններից հրա վիրված պարային համույթներ: Վա­նա ձորի պետական համալսարանի «Ադե լաս» պարային համույթը (պա րու­սույց` Հասմիկ Խաչատրյան), ինչպես նա խորդ տարիներին, այս տարի նույն­պես մասնակցելու հրավեր էր ստացել:

Համույթը, որի ան դամները ՎՊՀ տարբեր ֆա կուլ տետ նե րի ուսանողներ են (մա ն կա վար ժու թյան, ֆի զի կա մա թե­մա տի կա կան, բա նա սի րա կան ֆա կուլ­տետի տարբեր կուր սերի ուսանողներ), միջոցառման ժա մանակ հանդես է եկել եր կու պարային կա տարումներով և ար­ժանացել «Պա րար վեստը լա վա գույնս ներ կայացնելու» անվանակարգի հաղ­թո ղի կոչմանը:

Հունիսի 5­ին կայացավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտորատի հեր թա կան նիստը, որը վարում էր ՎՊՀ ռեկտոր, բ. գ. դ., պրո ֆեսոր Գուրգեն Խաչատրյանը: Օրակարգում ընդգրկված առաջին հարցը «Էրազմուս+»­ի շրջա նակնե րում Ռումինիայի Յասի քաղաքի Ալեք սանդրու Իոան Կուզա հա­մալսարանում կազ մա կերպված շարժունության փո ­խանակման ծրագ րի մասնակցության մասին էր: Հար ցի շուրջ ելույ թով հանդես եկան ՎՊՀ աշ խա տա­կից ներ Քրիս տի նե Ղազարյանը (շարունակական (հա րատև) կրթու թյան բաժնի ղեկավար), Լուսինե Էք­մեք չ յանը (ու սումնամեթոդական վարչության ա կա ­դե միա կան կրեդիտների գրանցման և փո խանց ման հա մ ակար գող), Արուս Հովակիմյանը (կրթական բա րե­փո խումների բաժնի մասնագետ): Նրանք նշեցին, որ այցի նպատակը փորձի փոխանակման միջոցով բու­հերի միջև համագործակցության ամրապնդումն էր, ին չը իրենց հաջողվել է: Խոսվեց կրթական ծրագրերի նմանությունների ու տարբերությունների, ուսանողնե­րի տվյալների բազայի և կրթական տոնավաճառում ՎՊՀ­ից մասնակիցների պատշաճ մակարդակով ներ­կա յանալու մասին: Ք. Ղազարյանը կարևորեց տեղի ուսա նողների՝ ՎՊՀ­ում սովորելու ցանկություն հայտ­նելու հանգամանքը` համապատասխան լեզվով դա­սա վանդվելու դեպքում:

Օրակարգի երկրորդ հարցի` 2016­17 ուսումնական տարվա բակալավրի կրթա կան ծրագրով ամփոփիչ ատեստավորման (պե տա կան) արդյունքների ամ­փոփ ման վերաբերյալ ե լույ թով հանդես եկան ֆա կուլ­տետ ների դեկանները: Նրանք խոսեցին քննություննե­րի և ավարտական աշ խա տանք ների վերաբերյալ:

Պատմաշխարհագրական ֆակուլտետի դեկան, տ. գ. թ., դոց. Սամվել Ժամհարյանը նշեց, որ ֆա կուլ­տե տի 77 շրջանավատներից 40­ը ստացել են գե րա­

զանց, 23­ը` լավ, 11­ը` բավարար գնահատականներ, 3­ը` անբավարար:

Կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան, կ. գ. դ. Զարուհի Վարդանյանի հավաստմամբ` ուսա­նող ների աշխատանքները, ինչպես և նախորդ տա­րիներին, տպավորիչ էին, ինչի ապացույց է հանձ­նա ժո ղովի նախագահի` Ալեքսանդր Հակոբյանի, գո հունակությունը. նա նշել է, որ տարիներ առաջ նույն մաս նագիտության ուսանողի ավարտա կան աշ խա­տանքը (ֆիզիոլոգիայի թեմայով) հետագա յում ինքը օգ տագործել է իր աշխատանքում: Դեկանը փաստեց նաև, որ ֆակուլտետում անբավարար գնա հատական չի եղել:

Մանկավարժության ֆակուլտետի դեկան, բ. գ. դ., պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանն իր ելույթում նշեց, որ ֆակուլտետի 91 ուսանողներից (81­ը` այս տար վա շրջանավարտներ, 10­ը` երկտարեցի) 89­ը ավար տել են. տպավորիչ են եղել ավարտական աշ խա տանք­ները:

Բանասիրական ֆակուլտետի դեկան, բ. գ. թ., դոց. Ալբերտ Պողոսյանը զեկուցեց, որ 77 ուսանողներից 43­ը ստացել են գերազանցության դիպլոմ:

Իսկ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դե­կան, ֆ.­մ. գ. թ., դոց. Հերմինե Գրիգորյանը ասաց, որ 6 ավարտական աշխատանք ներկայացրած բոլոր ուսա նողներն էլ գերազանց են ստացել:

Այնուհետև ՎՊՀ ռեկտոր, բ. գ. դ., պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի ավար­տական քննություններ չեն լինելու, ուսանողները մի այն ավարտաճառեր են պատրաստելու և պաշտպանե լու, ինչի կապակցությամբ հանձնարարեց մշակել հատուկ համակարգ` կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալու հա­մար: Աստղիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ

«ԱԴԵ ԼԱՍ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ՝ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

Page 4: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü180)-14.06.2017.pdf · 2018-04-06 · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ՀՈՒՆԻՍ 14, 2017 թ. 3 (180) «Իմ շա΄տ սիրելի աշակերտներ,

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

ÑáõÝÇë 14, 3 (180)

ՎՊՀ­ում յուրաքանչյուր տարի Լոռու մարզի դպրո­ցա կանների համար անցկացվում են մրցույթներ և օլիմ ­պիադաներ, որոնց նպատակն է` աշակերտներին ու ղ ղոր դել մասնագիտության ընտրության հարցում, ամ­րա պնդել համալսարանի և մարզի դպրոցների հա մա­գործակցությունը:

Մայիսի 19­ին ՎՊՀ դահլիճը լեփ­լեցուն էր, օրը հի­շարժան էր տարածաշրջանի 9­12­րդ դասարանի ա շա կերտների համար: Բուհն իր դռներն էր բացել հա մալսարանի կազմակերպած օլիմպիադաներում, կեր­պար վեստի, երաժշտության, ասմունքի, ֆրանսիական նո վելների թարգմանության մրցույթներում հաղթող աշա­կերտ ների առջև:

Աշակերտներին ոգևորելու և քաջալերելու համար կազմակերպվել էր միջոցառում, որն սկսվեց բուհի հիմնի հնչյունների ներքո:

Միջոցառման սկզբում բեմ հրավիրվեց ՎՊՀ ռեկ­տոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրո­ֆեսոր Գուրգեն Խաչատրյանը. նա շնորհավորեց մաս­նակիցներին, ողջունեց ուսման հանդեպ նրանց սերն ու ձգտումները, նշեց, որ նրանք են մեր վաղվա բժիշկ­ները, մանկավարժները, նկարիչներն ու դա սա խոս­ները, նրանք են մեր փոխարինողները` շեշտելով տա­րածաշրջանի դպրոցների ուսուցիչների 70 տոկոսի ՎՊՀ շրջանավարտներ լինելու հանգամանքը: Մրցույթներում առաջին պատվավոր հորիզոնականներ գրաված աշա­կերտներին ռեկտորն անձամբ հանձնեց դիպլոմներ և նվերներ:

Մրցույթներին և օլիմպիադաներին մասնակցած 950 աշակերտներից 92­ը արժանացան առաջին, երկրորդ և

երրորդ կարգի դիպլոմների, 89­ը` շնորհակալագրերի:Մարտի ամսին Ե. Չարենցի ծննդյան 120­ամյակին

նվիրված ասմունքի մրցույթին մասնակցած 35 դպրոց­ների 15 աշակերտներից 6­ն արժանացան պատվոգրերի և նվերների, 15­ը` շնորհակալագրերի:

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների համատեքստում անց կացված ֆրանսիական նովելի թարգմանության մրցույ թին մասնակցած աշակերտներից (Վանաձոր, Գյում րի, Իջևան քաղաքների դպրոցականների) 4­ն ար­ժա նացան մրցանակային տեղերի:

Մարտ­ապրիլ ամիսներին անցկացված մաթեմատիկա, ֆի զիկա, ինֆորմատիկա, քիմիա, կենսաբանություն, աշ խարհագրություն, հայոց լեզու, հայ գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն լեզու, պատմություն, երաժշտու­թյուն, կերպարվեստ առարկաների օլիմ պիա դաներին մաս նակցած 748 աշակերտներից 76­ն արժանացան առա ջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների, 57­ը` շնորհակալագրերի:

Մայիս ամսին անցկացված ռուսական պոեզիայի աս մունքի մրցույթին մասնակցած 47 աշակերտներից (Վա նաձոր, Գյումրի, Ստեփանավան քաղաքների և Վարդաբլուր, Լոռի Բերդ, Մեծ Պարնի, Ագարակ, Լեռ­նապատ, Գուգարք գյուղերի դպրոց) մրցանակների ար­ժանացան 16 աշակերտներ:

Հարկ է նշել, որ բարձր արդյունքներ ցուցաբերած («Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Պատմություն», «Մա­թեմատիկա» առարկաներից) 6 աշակերտներ (ստացել են 19,5 և 20 միավոր) ՎՊՀ ընդունվելու դեպքում հնա­րավորություն կստանան օգտվել ուսման վարձի զեղչերից:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄԳիտաժողովի փակման արարողության ժամանակ

ուսանողներին հանձնեցին մասնակցության հա վաս­տագրեր: Փակման արարողությունից հետո ՎՊՀ ուսա­նողները կազմակերպեցին էքսկուրսիա ԼՂՀ տե սարժան վայրերով. եղան Ստեփանակերտ ու Շուշի քաղաքներում. Ստեփանակերտում այցելեցին «Մենք ենք մեր լեռ նե­րը» հուշահամալիր, Շուշիում` Սուրբ Ամենափրկիչ Ղա­զան չեցոց մայր տաճար և Կա նաչ ժամ եկեղեցի, եղան Հայաստանի հյուսիսային սահ մաններում, Խնձորեսկում, Մխի թար Սպարապետի գերեզմանին, Սուրբ Կիրակի եկե ղեցում, քայլեցին Խնձորեսկի ճոճվող կամրջով:

Շուշան ՆԵՐՍԻՍՅԱՆ«Հայոց լեզու և գրականություն»

մասնագիտություն, 2­րդ կուրս

Մայիսի 5­ին Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ նվիրված Շու­շիի ազատագրման 25­ամյակին: Գիտաժողովին մաս­նակցում էին արտերկրի ու Հայաստանի մի շարք բու­հերի ուսանողներ, այդ թվում նաև Վանաձորի պե տա կան համալսարանի ուսանողները:

Մինչ լիագումար նիստի սկսվելը ներկաները ծա ղիկ­ներ խոնարհեցին զոհված ուսանող­ազա տա մար տիկ նե րի հիշատակն անմահացնող հուշակոթողին: Նիստից հե տո աշխատանքները շարունակվեցին հա մա պատասխան բաժանմունքներում:

Վանաձորի պետական համալսարանից գի տա ժո ղո­վին մասնակցեցին 13 ուսանող:

Page 5: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü180)-14.06.2017.pdf · 2018-04-06 · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ՀՈՒՆԻՍ 14, 2017 թ. 3 (180) «Իմ շա΄տ սիրելի աշակերտներ,

ÑáõÝÇë 14, 3 (180)

«Պատանեկության տարիներին ձեռք բերած գի տե­լիք ները հույսի ծաղիկներ են, որոնք պտուղներ կտան»:

ԹելմանՎանաձորի պետական համալսարանի պատ մաշ­

խարհագրական ֆակուլտետի «Պատմություն» մաս­նագիտության ուսանողուհի Զարուհի Խաչատրյանը չի դադարում հավաքել իր հույսի ծաղիկները` ամեն օր ավելի ու ավելի ինքնազարգանալով ու հարստացնե­լով գիտելիքների պաշարը:

«Տարերքս հայոց լեզուն է»,– աչքերի փայլով ու ժպիտը դեմքին խոսում է անցած ուղու, տարբեր բնա­գավառներում նվաճումների, ապագա ծրագրերի ու երազանքների մասին: Սեփական ես­ը ներկայացնելիս խոսքը զուսպ է, ինքնագովությունից զուրկ, հա ջոր­դաբար ներկայացնում է պատվոգրերը: Գուցե պատ­ճառը սովորություն դարձած հաղթանակներն են (մտա­ծում եմ)… Իր մասին ավելի շատ լռում է, քան խոսում, այնինչ` լռությունն ավելի խոսուն է: Համոզված եմ, որ զրույցի ընթացքում դեռ շատ բացահայտումներ եմ

անելու, և հաստատվելու է նրա յուրահատուկ ուսանող ու լավ մարդ լինելու տեսակետս: Շտապելով ասեմ, որ չսխալվեցի:

Երգի ասպարեզում դեռ 6 տարեկանից հաղ­թանակներ ունեցած ու երաժշտությունն իր կյանքի անբաժան մաս համարող Զարուհին հիշում է` ինչպես մայրն առաջին անգամ ձեռքը բռնած տարավ երգի մրցույթի, որտեղ էլ եղավ իր առաջին հաղթանակը: Դաշնակահարուհի մայրը ոգեշնչման աղբյուր է դառ­նում դստեր համար. երկրորդ դասարանից Զարուհին սկսում է այցելել երաժշտական դպրոց ու 2012 թվա­կանին գերազանց ավարտում դաշնամուրի բաժինը, իսկ 2011 թվականին ընդունվում է Գուգարաց թեմի «Սուրբ տիրամայր» երգչախումբ: Հպարտությամբ ու երախտիքով է պատմում երգչախմբի գեղարվեստա­կան ղեկավար, խմբավար ու երգի ասպարեզում իր համար մեծ ուսուցչի` Սերգեյ Հարությունյանի մասին: Աչքերի անսահման խինդով ու մանկան ժպիտով ներ­կայացնում է մի ընտանիք դարձած երգչախմբի ըն ­կերներին. ասես տեղափոխվում է մի ուրիշ աշ խարհ` իր աշխարհ, որտեղ ամեն ինչ կատարյալ ու պայ ծառ է, որտեղ ինքն իր ես­ին առերեսվելուց միայն հպար տու­թյուն ու երջանկություն է զգում, որտեղ ինքը տանն է:

Երաժշտությունն իր ապրելակերպը համարող

Զարուհին հավաստիացնում է, որ հայոց լեզուն իր արյան մեջ է. նրա հանդեպ սերն ու իմացությունը գե­ներով են փոխանցվել` ժառանգել է տատից: Ըն դուն­վելով ՎՊՀ վարժարան` 2012 թվականի մասնակցում է «Հայոց լեզու» հանրապետական օլիմպիադային, 2013 թվականին` համահայկական օլիմպիադային. Երկուսում էլ արժանանում է առաջին մրցանակի:

«Հայրենասիրությունը արյանս մեջ է: Երբևէ չեն լինի եր կի րըս թողնելու, արտագաղթելու պատճառներ: Ապրելու եմ իմ հողի վրա` նույն սերն ու համոզմունքը փոխանցե լով հաջորդ սերունդներին»,– համառ ժպի­տով հերքում է բոլոր եթե­ներս:

Վարժարանում սովորելու տարիներին համոզ­վում է, որ կյանքի գերխնդիրն է նոր սերունդնե րին օգ­տակար լինել գիտելիքներով: Հայրենասիրությունն ու իր ժողովրդի պատմության հանդեպ հետաքրքրու թյու­նը հանգիստ չեն տալիս Զարուհուն. 2015 թվա կա նին ըն դուն վում է պատմաշխարհագրական ֆա կուլտետի պատ մության բաժին: Ընտրած մաս նա գիտությունը մի

նա խադասությամբ է բնորոշում՝ «Հրաշք գիտություն է»:Ասես հասկանում է զարմացած ու հարցերով լի

հայացքս. ժպիտով բացում է փակագծերը:«Երաժշտությունն ու պատմությունը միշտ առնչել եմ

իրար հետ, և տարաբնույթ հակումներս պատահա կան չեն. հետագայում գիտական ուսումնասիրություն գրե­լու ծրագրեր ունեմ` «Եվրոպայի հեղափոխությունների ազդեցությունը արևմտյան կոմպոզիտորների աշ խա­տանքներում» թեմայով:

Զարուհին չի խուսափում կյանքի դժվա րու թյուն­ներից: Կյանքը մշտապես պայքար է համարում, առանց որի ամեն ինչ անիմաստ ու ձանձրալի է: Իր կյանքի լավագույն ուսուցչից` մորից, սովորել է ներել, չչարա­նալ նախանձողների ու թիկունքից հարվածողների հան դեպ: Համոզված է` դրանով մարդիկ հաստա տում են, որ ճիշտ ուղու վրա է, ավելին` առջևում է:

Գերազանց սովորող ու կրթաթոշակ ստացող ուսանողուհին ՎՊՀ­ն համարում է ոչ միայն կրթօջախ, այլև կյանքի այցեքարտ:

«Համալսարանն ինձ ոչ միայն գիտելիքների հա­րուստ պաշար, ընկերներ ու մասնագիտություն է տվել, այլև կյանքի դասեր. ՎՊՀ­ն ինձ սովորեցնում է ապրել»:

Աստղիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՎՊՀ­Ն ՈՉ ՄԻԱՅՆ ԿՐԹՕՋԱԽ Է, ԱՅԼԵՒ` ԿՅԱՆՔԻ ԱՅՑԵՔԱՐՏ

Page 6: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü180)-14.06.2017.pdf · 2018-04-06 · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ՀՈՒՆԻՍ 14, 2017 թ. 3 (180) «Իմ շա΄տ սիրելի աշակերտներ,

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

ÑáõÝÇë 14, 3 (180)

2017 թվականի մայիսի 15­ից մայիսի 19­ը ՎՊՀ վարչական աշխատակիցներ Քրիստինե Ղազարյանը (շարունակական (հարատև) կրթության բաժնի ղե­կա վար), Լուսինե Էքմեքչյանը (ուսումնամեթոդական վարչության ակադեմիական կրեդիտների գրանցման և փոխանցման համակարգող), Արուս Հովակիմյանը (կրթական բարեփոխումների բաժնի մասնագետ) «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակնե­րում հյուրընկալվել են Ռումինիայի Յասի քաղաքի «Ալեքսանդրու Իոան Կուզա» համալսարանում: Ծրագի­րը ներառում էր կրթական և մշակութային միջոցառում­ներ: Այցի նպատակը փորձի փոխանակման միջոցով բուհերի միջև համագործակցության ամրապնդումն էր: Շաբաթը մեկնարկել է մի շարք երկրներից ժա­մանած մասնակիցների և նրանց համալսարաննե­րի ներկայացմամբ: Հնգօրյա աշխատանքների ըն­թաց քում ՎՊՀ աշխատակիցները մասնակցել են մի շարք դասախոսությունների` «Էրազմուս ծրագրի 19­ ամյա զարգացման ուղին «Ալեքսանդրու Իոան Կու զա» համալսարանում» (պրոֆ. Հենրի Լուչիան), «Եվրաինտեգրում» (դոկտոր Սինզիանա Բալտետես­կու Sînziana Baltetescu), «Միջմշակութային բախում­ներ և անհատական զարգացում» (դոկտ., պրոֆ. Ադրիանա Զայթ) թեմաներով: Կրթական տոնավա ճա­ռի ընթացքում ՎՊՀ պատվիրակությունը ներկայաց րել է բուհը, ֆակուլտետները, համալսարանի կրթական հնարավորությունները՝ հատկապես օտարազգի ուսա­նողների համար: Կազմակերպվել է նաև հանդիպում

ծրագրի մասնակից համալսարանների` Յա սիում իրենց կրթությունը շարունակող ուսանողների հետ, այդ թվում նաև հայաստանցի:

Կապված աշխատանքային գործունեության ա ­ռանձ նահատկությունների հետ` խմբի անդամները ունե ցել են անհատական այցեր` համապատասխան բաժիններ: Ա. Հովակիմյանը մասնակցել է անգլերեն լեզվի դասավանդման դասընթացին, որի ընթացքում աշխատել է ուսանողների հետ: Մասնակցել է նաև մագիստրատուրայի ուսանողների թեզերի նա խա­պաշտ պանությանը նվիրված կոնֆերանսին:

Լ. Էքմեքչյանը այցելել է «Ալեքսանդրու Իոան Կու­զա» համալսարանի ուսումնական հարցերով զբաղ վող բաժին, հանդիպել է բաժնի աշխատակիցների հետ, փորձի փոխանակման նպատակով ուսումնասիրել է ուսումնական գործընթացին վերաբերող փաս տա ­թղթեր, ծանոթացել դասախոսների վարկանիշի, ուսա­նողների գնահատման, կրեդիտների փոխանցման հա­մակարգերին:

Ք. Ղազարյանին առանձնապես հետաքրքրել է «Ալեք սանդրու Իոան Կուզա» համալսարանում մե­ծահասակների կրթության կազմակերպման, հա­մա պատասխան կրթական ծրագրերի ձևա վոր ման, շա հառուների հավաքագրման, հասուն կրթու թյան իրա կանացմանը վերաբերող փորձի ուսում նա սի­րու մը: Այդ նպատակով նրան հյուրընկալել է նույն հա մալսարանի շարունակական կրթության ինս տի ­տուտի ղեկավար պրոֆեսոր Լաուրենտու Սոր տուն, ով երկու բուհերի համապատասխան ստո րա բա ժա­նումների միջև կապերի հաստատման ու հե տա գա ամրապնդման ուղղությամբ համագործակցության առաջարկ է ներկայացրել:

Վանաձորի պետական համալսարանի աշ խա տա­կիցների այցը ճանաչողական բնույթի էր: «Ալեքսանդրու Իոան Կուզա» համալսարանի պատասխանատու անձնակազմը ջանք չէր խնայել աշ խատանքայի այդ հինգ օրերը հագեցնել թե΄ ակադեմիական, թե΄ մշակութային միջոցառումներով:

Արուս ՀՈՎԱԿԻՄՅԱՆԿրթական բարեփոխումների մասնագետ

Մայիսի 19­ին ռուսաց լեզվի ամբիոնը կազմակեր­պել էր խաղ­մրցույթ: Մասնակցում էին «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին և երկ­րորդ կուրսերի ուսանողները: Սկզբում մասնակից թի մե րը ներկայացրին իրենց թիմի անվանումը, բա­ցա տրեցին նշանակությունը` «Դիոպսիդ» (կան­խազգացումը և տրամաբանությունը զարգացնող քար) և «Ֆենիքս» (կրակից վեր բարձրացող, կու յ րե րի տեսողությունը վերականգնող թռչուն): Ըստ մրցույ թի կանոնների` մասնակիցները ընտրում էին այ բուբենի կամայական տառ, որի տակ թաքնված էր հարցը, իսկ հաղթողի մրցանակը ստանալու էր մինչև 10 և ավելի միավորներ հավաքած թիմը: Հարցերը տրա­մաբանական և բազմակողմանի էին: Խաղ­մրցույթն ընթացավ երաժշտական ընդմիջումներով:

Մրցույթի ավարտին ռուսաց լեզվի ամբիոնը մաս­

նակիցներին և հաղթողներին հանձնեց նվերներ և ՎՊՀ ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանի կողմից տրված հավաստագրեր ու պատվոգրեր: Վիկտորինայի «Լավագույն մասնակից» մրցանակին արժանացավ Միլենա Պետրոսյանը, «Լավագույն թիմ» մրցանակին` «Ֆենիքս» թիմը, «Օրիգինալ անվանում» մրցանակին` «Դիոպսիդ» թիմը:

Մրցանակների հանձման արարողությունից հետո ելույթ ունեցավ խաղ­մրցույթի կազմակերպիչ, ամբիո­նի վարիչ, բ. գ. թ., դոցենտ Կարինե Առուստամյանը. նա շնորհավորեց մասնակիցներին և քաջալերեց մշտա պես համալրել գիտելիքների պաշարը, քանզի դա մնայուն հարստություն է:

Աստղիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԱՅՑ«ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԻՈԱՆ ԿՈՒԶԱ»

ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԽԱՂ­ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԱՄԲԻՈՆՈՒՄ

Page 7: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü180)-14.06.2017.pdf · 2018-04-06 · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ՀՈՒՆԻՍ 14, 2017 թ. 3 (180) «Իմ շա΄տ սիրելի աշակերտներ,

ÑáõÝÇë 14, 3 (180)

Մայիսի 9­ը եռա տոն է հայերիս հա մար։ 1945 թվականի այս օրը Հայրենա­կան մեծ պա տերազմում ԽՍՀՄ ժողովուրդները, այդ թվում և հայ, հաղթանակ տարան գերմանական ֆաշիստների դեմ։ Այս օրն է նշվում նաև Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը (1992 թվականից ի վեր)։ 1992 թվականի մայիսի 9­ին՝ առավոտյան, հայկական ջո կատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռ ներում» օպերացիան և ազատագրեցին հայի նպա տակների ու երազանքների մարմնավորում դարձած Շուշին։ Հերոսական այդ քայլով մեր մարտիկներն ա պա ցուցեցին, որ սեփական կյան քի ու արյան գնով ան գամ պատրաստ են պաշտ­պանել ու վերադարձնել մեզ պատկանելիքը՝ մեր Շու­

շին։ 25 տարի առաջ այս օրը մեր քաջ զինվորները մտան Շուշի. Ղազանչեցոց եկե ղեցու ավերված գմբե թին ծածանվեց հայոց եռա գույնը: Մայիսի 9­ը նաև Շուշիի ազատագրության տոնն է:

Մայիսի 10­ին ՎՊՀ մեծ դա հլիճում տեղի ու նե ցավ ՎՊՀ մշակույթի կենտ րոնի կող մից կազ մակերպված մի ջո ցա ռում՝

նվիր ված մա յիս յան հաղ թա նակ ներին։ Մի ­ջո ցառ մանը ներ կա էին ազա տա մարտիկ

հյու րեր՝ ԵԿՄ ԼՄ նա խա գահ, գնդա պետ Կամո Հով հան նիսյանը, ԵԿՄ անդամ Ռազ միկ Մա­

դար յանը, Պաշտ պա նա մար զա տեխ նիկայի հա սա ­րակական կազ մա կեր պ ության Վա նաձորի խորհրդի

նախագահ Խաչիկ Բալայանը։Դահլիճը շնչում էր հայրենասիրական ո գով ու

ջեր մությամբ։ Ներկաների արյան մեջ հի շո ղու թյուն­ներ արթնացնող երաժշտական ու պա րային կա­տա րումները հպարտության ու եր ջանկության ար ցունքներով զար դարեցին շա տերի աչքերը։ Ուսա­նող ներն ըն թեր ցեցին Հայ րենական մեծ, Ար ցախ յան և Ապ րիլյան պա տե րազմներից զինվորնե րի գրած նա­մակ ները։ Դահլիճում լռություն էր... սարսուռ ազ դող լռու թյուն... հաշտեցնող ու հիշեցնող՝ ստիպելով յու րա­քանչյու րին վերապրել իր պատմությունը:

«Հաղթանակի օր» երգի հնչյունների ներքո ուսա­նող ներն ու աշա կերտները հրաժեշտ տվեցին ներ կա­ներին։

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ ազա տա­մարտիկ Խաչիկ Բալայանը։

Մայիսի 29­ից հունիսի 2­ը ՎՊՀ­ում հյուրընկալվել էր Իսպանիայի Գրանադայի հա մալսարանի դասախոս, պրոֆեսոր, գրա­ կանագետ Մաուրիսիո Ագիլերա Լին դեն: Ամե րիկյան գրականության հե տա զո տող մասնագետ, պրոֆեսոր Մ. Լին դեն, հե­տաքրքրված լինելով ամերիկացի մե ծա­նուն գրող, հա յազգի Վիլյամ Սարոյանի ստեղ ծագործություններով, իրականացրեց Հա յաստան, կամ ինչպես ինքն է նշում` «հայ րենիք» այցելելու իր վաղեմի երա­զանքը:

Մայիսի 30­ին և 31­ին ՎՊՀ ուսանողների և գրականության մասնագետների հա­մար նա անցկացրեց սեմինար­քննար­կում ներ` նվիրված Վ. Սարոյանի ստեղ ծա­գործություններին:

Մ. Լինդեն ներ կա յացրեց Սարոյանի մի քանի կարճ պատմվածքների («Ոսկի», «Ծերունին», «Խնձորի ծառը», «Արմենակ» և այլն) պատմական և հոգեբանական վեր­լու ծու թյունը: Նա նշեց, որ տպավորված է հայ կա­կան մշակույթով: Գրականագետը խոստացավ, որ

այսու հետ Գրանադայի համալսարանի և ՎՊՀ­ի միջև համագործակցությունն առավել կսերտանա:

Աստղիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՊՐՈՖԵՍՈՐ ՄԱՐՈՒԻՍԻՈ ԱԳԻԼԵՐԱ ԼԻՆԴԵՆ՝ ՎՊՀ­ՈՒՄ

ՄԱՅԻՍՅԱՆՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ

Page 8: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü180)-14.06.2017.pdf · 2018-04-06 · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ՀՈՒՆԻՍ 14, 2017 թ. 3 (180) «Իմ շա΄տ սիրելի աշակերտներ,

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

ÑáõÝÇë 14, 3 (180)

§ì³Ý³ÓáñÇ å»ï³Ï³Ý ѳٳÉë³ñ³Ý¦ »ñÏß³µ³Ã³Ã»ñÃìϳ۳ϳÝ` 727

2001, ÐÐ, ì³Ý³Óáñ, îÇ·ñ³Ý Ø»ÍÇ 36

¾É. ÷áëïª [email protected]

ÐÇÙݳ¹Çñ` ìäÐ Ðñ³ï³ñ³ÏÇã`

§ì³Ý³ÓáñÇ å»ï³Ï³Ý ѳٳÉë³ñ³Ý¦ »ñÏß³µ³Ã³Ã»ñÃÇ ËÙµ³·ñáõÃÛáõÝ

îå³ù³Ý³ÏÁª 150îå³·ñí»É ¿ ìäÐ ïå³ñ³ÝáõÙ

ÊÙµ³·Çñ` ȨáÝ ê²ð¶êÚ²Ü

ä³ï³ë˳ݳïáõ` ²ÝÇ Ê²â²îðÚ²Ü

гٳϳñ·ã³ÛÇÝ Ó¨³íáñáõÙÁ`²ßË»Ý ¶²ÈêîÚ²ÜÆ

1. Պետոյան Ս. Հ., Թուրքերը թուրքերի մասին, Հատոր 1, Երևան, 2011, 294 էջ:

2. Պողոսյան Ստ., Թուրքերը թուրքերի մասին, Հատոր 2, Երևան, 2011, 552 էջ:

3. Թուրքերը թուրքերի մասին, Հատոր 3, Կազմ. և խմբ՝. Ռ. Մել ­քոնյան, Երևան, 2011,

4. 308 էջ:5. Марукян А., Армянский вопрос и политика России (1915­

1917 гг.), Ереван, 2003,6. 482 с.7. Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Երևան,

1993, 704 էջ:8. Հայերի դատը Փարիզում, հրապարակումը՝ Գրիգոր Ջա­

նի բեկյանի, Երևան, 2010,9. 320 էջ:10. Амирханян М., Геноцид в Западной Армении и русская

поэзия, Ереван, 2012, 158 с.11. Հայասպանութիւնը և Ամերիկեան քոնկրէսը, Պէյրութ,

1978, 297 էջ:12. Ավետիսյան ժ., Երեմիա Քյոմուրճյանի պատմագրական

աշխատությունները որպես աղբյուր Օսմանյան կայս­րության եւ Արեւմտահայության պատմության (17­րդ դարի 3­րդ քառորդ), Երեւան, 2016, 182 էջ:

13. Ասպետ Յ. Մ. Տօնապետեան, Էջեր հայ դրամագիտու­թեան պատմութենէն, Պէյրութ, 2006, 116 էջ:

14. Օգնայեան Ս., Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտ նի Բանակի,ԱՍԱԼԱ, Երևան, 2014, 152 էջ:

15. Սյվազյան Հ. Ս., Աղվանից աշխարհի պատմություն (հնա­գույն շրջանից­VIII դարը ներառյալ), Երևան, 2010, 294 էջ:

16. Ս. Սարդարյան, Հայաստանի ժայռապատկերները քարի դարից մինչև բրոնզի դար, Երևան, 2010, 244 էջ:

17. Гильберт М., Первая мировая война, Москва, 2016, 768 с.

18. Зайончковский А. М., Первая мировая война, Москва, 2015, 544 с.

19. Данилов А. А., Краткий исторический словарь, Москва, 2014, 256 с.

20. Чураков Д. О., СССР при Брежневе. Правда великой эпохи, Москва, 2014, 320 с.

21. Климов Г. А., История Европы. Ось времени, Тверь, 2008, 240 с. Петр Столыпин о России, Составили: К. И. Могилевский, К. А. Соловьев, Москва, 2010, 336 с.

22. Петр Столыпин о России, Составили: К. И. Могилевский, К. А. Соловьев, Москва, 2010, 336 с.

23. Хрущев, Брежнев, Горбачев. Догнать и перегнать. Ми­фы великой державы, Москва, 2016, 160с.

24. Հալաջյան Ա., Կիլիկիայի հայկական բերդաքաղաքները, Երևան, 2006, 80 էջ:

25. Паркер П. Дж., «Великолепный век» Сулеймана и Хюр­рем­султан:. Роман, Москва, 2014, 382 с.

26. Նորբերտ Զ., Գերմանական կայսրությունը և Հայկական հարցը (1878­1914), Երևան, 2008, 240 էջ:

27. Սիմոնյան Հ., Հայերի զանգվածային կոտորածները Կի լի­կիայում, Երևան, 2009, 436 էջ:

28. Стариков Н., Ликвидация России. Кто помог красным победить в Гражданском войне, Питер, 2016, 384 с.

29. Гейсер Л., История реформации. Том 1. Реформация в Германии, Москва, 2015, 312 с.

30. Грейгъ О., Тайна за 107 печатями, или Наша разведка против масонов, Москва, 2014, 352 с.

31. История России (в таблицах и схемах), Москва, 2004, 208 с.

32. Гогун А., Между Гитлером и Сталиным. Украинские повстанцы, Москва, 2014, 448 с.

33. Абрамов А. С., Правда и вымыслы о Кремлевском не­крополе и Мавзолее, Москва, 2014, 288 с.

34. Բաղդասարյան Յու., ԽՍՀՄ­ի կործանումը, Երևան, 2016, 148 էջ:

35. Мечников Л. И., Цивилизация и великие исторические реки, Москва, 2013, 320 с.

36. Бонапарт Н., Египетский поход, Санкт­Петербург, 2012, 432 с.,

37. Первая мировая. Неизвестные страницы, Составитель: В. А. Золотарев, Москва, 2014, 507 с.

38. Հակոբյան Ա., Հայաստանի Հանրապետության պար բե­րական մամուլի պատմություն (1918­1920թթ.), Երևան, 2005, 64 էջ:

39. Захаров В. А., Карс и Карский договор 1921 года в истории Армении, Москва, 2010, 109 с.

40. Պալեան Յ., Սփիւռքը՝ ազգային հիմնահարց, Փարիզ 2000, 130 էջ:

41. Даль М., Оккультные тайны Кремля, Ростов, 2012, 235 с.42. Սարգսյան Վ., Բասկեր և հայեր. Փաստաթղթեր և նյութեր.

(իսպաներեն եզվով) Հատոր 2, Երևան, 2007, 253 էջ:43. Խոսրոևա Ա. Ռ., Ասորիների ցեղասպանությունն Օս ման­

յան Թուրքիայում և հարակից թյուրքաբնակ վայրերում (XIX դարի վերջ – XX դարի առաջին քառորդ), Երևան, 2004թ. 114 էջ:

44. Натали Ш., Пантюркизм от Анкары до Баку и турецкая ориентация. Критика армянской политической мысли, Пятигорск, 2013, 208 с.

45. Эсбридж Т., Крестовые походы. Войны Средневековья за Святую землю, Москва, 2016, 733 с.

46. Захаров В. А., История Мальтийского ордена, Москва, 2012, 416 с.

47. Ուլուբաբյան Բ., Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը, Երևան, 1994, 378 էջ:

48. Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանյան, Հայոց Եկեղեցին, Երևան, 2016, 303 էջ:

49. Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, Երևան, 2009, 272 էջ:

50. Кривопусков В. В., Мятежный Карабах. Из дневника офицера МВД СССР, Москва, 2007, 384 с.

51. Բարխուդարյան Վ. Բ., Մոսկվայի և Պետերբուրգի հայ­կա կան գաղութների պատմություն (XVIII դ. կես – XX դ. սկիզբ), Երևան, 2010, 420 էջ:

52. Սահակյան Տ., Հայաստանի դեմ 1920թ. ռուս­թուրք­ադրբե ջանական զինված ագրեսիայի սնուցող ար մատ­ները, Երևան, 2016, 586 էջ:

53. Սարուխանյան Ն., Խորհրդահայ պատմագիտությունը 1920­1930­ական թվականներին, Երևան, 2016, 232 էջ:

54. Թովմասեան Պ. Մ., Աբբասեան Խալիֆայութեան պատ­մու թեան վերջին պատմաշրջանը եւ հայութիւնը (991­1258). (Հայկական ծագումով Աբբասեան խալիֆաները), Երևան, 2006թ.

55. Հովհաննիսյան Ռ. Գ., Հայաստանի Հանրապետություն, Հատոր 1, Երևան, 2005թ, 604 էջ:

56. Հովհաննիսյան Ռ. Գ., Հայաստանի Հանրապետություն, Հա տոր 2, Երևան, 2014, 708 էջ:

57. Հովհաննիսյան Ռ. Գ., Հայաստանի Հանրապետություն, Հատոր 3, Երևան, 2015, 628 էջ: