8
äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ԴԵԿՏԵՄԲԵՐ 30 , 2019 Ã. 9 (198) Սիրելի´ ուսանողներ, հարգելի´ գործընկերներ Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, գալիք` 2020 թվականին մաղթում ուսումնական, աշխատանքային, գիտաստեղծագործական նոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Ինչպես մեր պետությունը և նրա բոլոր ինստիտուտները, Վանաձորի պետական համալսարանը ևս ընթանում է բարեփոխումների, բովանդակային վերակառուցումների ճանապարհով, քանզի համընդհանուր է այն գիտակցումը, որ միայն այդկերպ է հնարավոր մրցունակ լինել ժամանակակից աշխարհում, միայն կրթական նորարարական մոտեցումներով է հնարավոր կառուցել գիտելիքի վրա հիմնված հանրություն, որն այսօր և ապագայում յուրաքանչյուր հասարակության բարեկեցության ու երջանկության հիմնական գրավականն է: Վանաձորի պետական համալսարանը 2019 թվականը եզրափակում է ուսումնական և աշխատանքային հաջողություններով, ինչը հիմք է տալիս ավելին ակնկալելու 2020 թվականից, և ինչը, մեր համոզմամբ, միանգամայն իրականանալի է: Մաղթում եմ բոլորիդ ընտանիքներին սեր ու երջանկություն, մեր երկրին ու ժողովրդին` խաղաղություն, հայ մանուկին` անամպ երկինք ու անհոգ մանկություն, մեր զինվորին` անկոտրում կամք ու անձնվիրություն: Թող հայ կինը ուրախությամբ ու արժանապատիվ հպարտությամբ դիմավորի Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունից վերադարձող իր զավակին, իր ամուսնուն, իր եղբորը: Թող ամենուր` մեր երկրի սահմաններին, մեր ընտանիքներում և մեր հոգիներում տիրի խաղաղությունը: Շնորհավո´ր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Սուսաննա ԹՈՒՄԱՆՅԱՆ ՎՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

äºî²Î²Ü вزÈê²ð²ÜVPH-9(198) 30.12.2019.pdf · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü դեկտեմբեր 30, 9 (198) Կես դար շարունակ ինստիտուտը

  • Upload
    others

  • View
    13

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

ԴԵԿՏԵՄԲԵՐ 30, 2019 Ã.9 (198)

Սիրելի´ ուսանողներ, հարգելի´ գործընկերներ

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, գալիք` 2020 թվականին մաղթում ուսումնական, աշխատանքային, գիտաստեղծագործական նոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Ինչպես մեր պետությունը և նրա բոլոր ինստիտուտները, Վանաձորի պետական համալսարանը ևս ընթանում է բարեփոխումների, բովանդակային վերակառուցումների ճանապարհով, քանզի համընդհանուր է այն գիտակցումը, որ միայն այդկերպ է հնարավոր մրցունակ լինել ժամանակակից աշխարհում, միայն կրթական նորարարական մոտեցումներով է հնարավոր կառուցել գիտելիքի վրա հիմնված հանրություն, որն այսօր և ապագայում յուրաքանչյուր հասարակության բարեկեցության ու երջանկության հիմնական գրավականն է:

Վանաձորի պետական համալսարանը 2019 թվականը եզրափակում է ուսումնական և աշխատանքային հաջողություններով, ինչը հիմք է տալիս ավելին ակնկալելու 2020 թվականից, և ինչը, մեր համոզմամբ, միանգամայն իրականանալի է:

Մաղթում եմ բոլորիդ ընտանիքներին սեր ու երջանկություն, մեր երկրին ու ժողովրդին` խաղաղություն, հայ մանուկին` անամպ երկինք ու անհոգ մանկություն, մեր զինվորին` անկոտրում կամք ու անձնվիրություն: Թող հայ կինը ուրախությամբ ու արժանապատիվ հպարտությամբ դիմավորի Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունից վերադարձող իր զավակին, իր ամուսնուն, իր եղբորը: Թող ամենուր̀ մեր երկրի սահմաններին, մեր ընտանիքներում և մեր հոգիներում տիրի խաղաղությունը:

Շնորհավո´ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Սուսաննա ԹՈՒՄԱՆՅԱՆ ՎՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

դեկտեմբեր 30, 9 (198)

ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

ՎՊՀ գիտխորհրդի 2019 թվականի վերջին նիստը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը սկսեց` շնորհավորելով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում մրցանակային տեղեր զբաղեցրած 4 ուսանողներին:

Նիստին գիտխորհրդի 39 անդամներից մասնակցում էին 37-ը: Օրակարգը հաստատվեց որոշակի փո փո խու-թյուն ներով:

Առաջին հարցը համալսարանում առկա թա-փուր պաշտոնների ընտրություններն էին: Մրցու թա-յին հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Մովսիս յանը ներկայացրեց ընտրության կարգը, թեկ նա ծուների ներկայացրած տվյալները և հարցման արդ յունքները: Բոլոր թեկնածուների փաստաթղթերը հա մա պա տաս-խա նում էին առաջադրվող պահանջներին, ուստի խոր-հուր դը միաձայն որոշեց թեկնածությունները դնել փակ, գաղտնի քվեարկության:

Օրակարգի հաջորդ հարցը` ուսանողների կարիքների վեր հանման մշտադիտարկում, արդյունքների ներ կա-յացում` ըստ ֆակուլտետների, ներկայացրեց ՈԱԿ ղե-կա վար Մարգարիտա Շահվերդյանը: Առաջարկվեց ձեռ նարկել քայլեր դասավանդման և ուսուցման մե թոդ-ների կատարելագործման ուղղությամբ, ինչպես նաև բարելավել հետադարձ կապի մեխանիզմները ուսա նող-ների հետ:

«Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամի 2020 թ. տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վե-րաբերյալ զեկուցեց ՎՊՀ գլխավոր հաշվապահի պաշ-տոնակատար Ղուկաս Ղուկասյանը: Առաջարկվեց 2020 թ. տարեկան ծախսերի նախահաշվի նախագծին հա-վանություն տալ և ներկայացնել համալսարանի հո գա-բար ձուների խորհրդի հաստատմանը:

Համալսարանում հրատարակչական աշ խա տանք-նե րի կազմակերպման գործընթացի վերաբերյալ հա-ղոր դում տվեց բուհի գիտական աշխատանքների գծով պրո ռեկտորը: Արեն Սանթոյանը ներկայացրեց նաև գի տական դրամաշնորհային թեմաները` «Արևելյան քրիս տոնեական քաղաքակրթության լեզվական ժա-ռան գությունը Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի հոգևոր և նյութական մշակույթում» և «Ռուսական հատ-կանվանական շերտը հայ լեզվամշակութային ժա ռան-

գու թյան մեջ», որոնք էլ առաջարկվեց երաշխավորել և հաս տատել:

Օրակարգի հաջորդ հարցը` «Վանաձորի Հ. Թու-ման յանի անվան պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկ տորատի կանոնակարգում փոփոխություններ կա տարելու մասին, ներկայացրեց ՎՊՀ իրավաբան Քրիստինե Ղազարյանը: Առաջարկվեց կատարել հետևյալ փո փոխությունները` տիտղոսաթերթում «ՊՈԱԿ» հա-պավումը փոխարինել «ՀԻՄՆԱԴՐԱՄ» բառով, Կա-նո նակարգի III գլխի 6-րդ կետը շարադրել հետևյալ կերպ` «Ռեկտորատի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, գլխավոր հաշվապահը, ուսում նամեթոդական վարչության պետը, տնտեսական մասի վարիչը, դեկանները, արհեստակցական միության նախագահը» և «գիտքարտուղար» բառը փոխարինել «քարտուղար» բառով:

Նիստն ամփոփվեց ընտրությունների արդյունքների հրա պարակմամբ: Ներկայացված բոլոր թեկնածուներն ընտրվեցին:

Ս. Թումանյանը գալիք տոների կապակցությամբ շնոր հավորեց բոլորին` մաղթելով բարեկեցություն և գի-տա կան նոր ձեռքբերումներ:

դեկտեմբեր 30, 9 (198)

Վ. Բրյուսովի անվան պետական լեզ վա հա-սա րակագիտական համալսարանում կայացել է «Լավագույն ուսանող» մրցույթի այս տարվա հաղ թող նե-րի պարգևատրման արարողությո ւնը:

«Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճա նաչ-ված բարձր առաջադիմությամբ ուսանողները, հա-մաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի, պարգևա-տրվել են հավաստագրերով և ՀՀ պետական բյու ջեից հատկացված անվանական դրամական կրթա -թոշակներով: Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նա խա րար Արայիկ Հարությունյանը:

Մրցութային հանձնաժողովն ամփոփել է երկրորդ` հան րապետական փուլի արդյունքները. հաղթող է ճա-նաչ վել (1-3-րդ տեղեր) բակալավրի և մագիստրոսի կրթա կան աստիճաններում սովորող 38 ուսանող` 15 բուհից: Մրցանակները տրվել են 7 ոլորտներում (բնա-գի տություն, հասարակագիտություն, հայագիտություն,

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ

ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ

ՎՊՀ 4 ՈՒՍԱՆՈՂ

Դեկտեմբերի 21-ին ՎՊՀ-ում հյուրընկալվեցին Էրազմուս+ բարձրագույն կրթության փորձագետներ Քրիստինա Ծատուրյանը և Միշա Թադևոսյանը, որոնք ՎՊՀ դասախոսների, ուսանողների և վարչական կազմի համար անցկացրին սեմինար «Ակադեմիական ազ ն-վություն» խորագրով։ Հանդիպման ընթացքում քննարկ -վեցին անազնվության դրսևո րում ներն աշխարհում և մասնավորապես ՀՀ-ում, առաջ քաշվեցին մի շարք հիմնահարցեր` ակադեմիական ազ նվության մշա-կույթի և պա տաս խա նատ վու թյան սեր մա նում հայ ակա դե միա կան հան րության շրջա նում` սկսած հան րա կրթա կան դպրոց ներից, ակա դեմիական ան ազ նվության դեմ պայ քա րի մե խա նիզմ ների, գրա գո ղու թյան հայտ նա բեր ման հա յա լե զու առ ցանց գոր ծիքների բա ցա կա յություն և այլն։

Հանդիպմանը մասնակցում էին ՎՊՀ ղե կավար կազմի, ամ բիոն նե-րի և ստո րա բաժանումների ներ կա-յացուցիչներ, ինչ պես նաև̀ տարբեր բաժինների ուսա նողներ։ Բա նա-

խոս նե րի ցուցադրություններին հա ջոր դում էին ակ տիվ քննար կումներ, բանավեճեր, հնչում կարևոր հար ցեր և առա ջարկ ներ։

Ակադեմիական ազնվության մշակույթի սեր մա նու մը շա րունակում է մնալ ՀՀ կրթության և գիտության առաջ-նային խնդիրներից մեկը, որի համար արդյու նավետ պայ քարի շրջանակներում նման հան դի պում նե րը կարևոր են։

ՍԵՄԻՆԱՐ` ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

հու մանիտար, բժշկություն, ճարտարագիտություն, մշա-կույթ, սպորտ):

2019 թ. «Լավագույն ուսանող» մրցույթում 1-ին տեղը շնորհվել է 14 ուսանողի, 2-րդ և 3-րդ տեղերը` 12-ական ուսանողի:

ՎՊՀ-ից 1-ին տեղ զբաղեցրել է «Սոցիալական ման կավարժություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Զարինե Գրիգորյանը: 2-րդ տեղ գրավել են «Ֆիզիկական դաստիարակություն և սպոր տային մարզումներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Էլլադա Ալավերդյանը և «ՀԼԳ» մաս նա գի տու թյան մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Գայանե Չոփուրյանը: 3-րդ տեղում ևս «ՀԼԳ» մաս նա գի տու թյունն է` 4-րդ կուրսի ուսանող Անժելա Փիլոյան:

Վանաձորի պետական համալսարանը շնոր հա վորում է լավագույններին, մաղթում նորանոր ձեռք բե րում ներ:

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

դեկտեմբեր 30, 9 (198)

Կես դար շարունակ ինստիտուտը տարեցտարի փոխվել ու զարգացել է իմ աչքի առջև, բայց ինձ համար միշտ եղել է շատ թանկ ու անփոխարինելի աշխատավայր, դա է պարճառը, որ երբեք չեմ մտածել այլ բուհ կամ այլ աշխատավայր տեղափոխվելու մասին…

ՎՊՀ-ն` նախկին Կիրովականի պետական ման-կավաժական ինստիտուտը, անգնահատելի դե րա-կատարում ունեցավ Լոռու, մասնավորապես Կի րո վա-կանի հասարակական կյանքում: Տեխնիկական բուհ արդեն տասը տարի կար` Երևանի պո լի տեխնիկական ինստիտուտի մասնաճյուղը: Հու մանիտար կրթություն ստանալու բացառիկ հնա րա վորություն տվեց մեր կրթօջախը, որի համար երախտապարտ ենք այն ժա-մա նակ վա ՀԿԿ կենտ կո մի առաջին քարտուղար Անտոն Քո չին յանին, որի շնորհիվ Երևանի հեռակա մանկավարժական ինս տիտուտի հենքի վրա բացվեց մեր ինստիտուտը: Լո ռեցի բազմահազար շնորհալի երիտասարդներ հնա րավորություն ունեցան բարձ րա-գույն կրթություն ստա նալու մեր քաղաքում` ազատվելով նյութական և առօրեական բազմաթիվ հոգսերից, որոնց միջով պի տի անցնեին` տնից հեռու գտնվելու պատճառով:

Ինստիտուտը նախկինում զբաղեցնում էր կա յա-րա նամերձ այգու հարևանությամբ գործող գիշերօթիկ դպրո ցի շենքը, իսկ 1973 թ. տեղափոխվեց այսօրվա տա-րած քը:

1969-1970 ուստարում գործում էր միայն Երևանից տեղափոխված հեռակա բաժինը:

1970 թվականին զուգահեռաբար բացվեց առկա բաժինը: Ռեկտորը պատմաբան, պ. գ. դ., պրոֆեսոր Ալեքսանդր Գրիգորյանցն էր (հետագայում` Տելեմակ Վարդումյան, Գևորգ Խռլոպյան, Սերգեյ Մերգելյան, Ռաֆիկ Եդոյան, Գուրգեն Խաչատրյան), պրոռեկտորները` փ. գ. թ., դոցենտ Գևորգ Կա րա պետ յանը` ուսումնական աշխատանքների գծով, մ. գ. թ., պրոֆեսոր Հայկ Արզու-ման յանը` գիտական աշ խա տանքների գծով:

Ինստիտուտն ուներ հինգ ֆակուլտետ: Դեկաններից երեքը, ինչպես նաև ամբիոնների վարիչներից շատերը եկան Երևանից: Բանասիրական ֆակուլտետը ղե-կա վարում էր մ. գ. թ., դոցենտ Հակոբ Մխիթարյանը, ֆիզ մաթ ֆակուլտետը` մ. գ. թ., դո ցենտ Սերոբ Իսրայելյանը, կեն սաբանական ֆա կուլտետը` կ. գ. թ., դոցենտ Սուրեն Թով մասյանը, ման կա վարժության և պատմության ֆա կուլ տետ ների դե կանները տեղացիներ էին` Մելս Սանթոյանը և Արտյոմ Անդրեասյանը. նրանք տեղափոխվեցին պո լիտեխնիկականի մասնաճյուղից, բայց դեռևս գի տա կան աստիճան և կոչում չունեին: Հայոց լեզ վի, գրա կա նության, պատմության, գիտական կո մու նիզմի, մա թեմատիկայի, մանկավարժության, կեն սաբանության ամբիոնների վարիչները եկել էին բուհի հետ` Երևանից. բոլորն էլ գիտությունների թեկ-նա ծուներ, դոցենտներ էին (Հովհաննես Ադամյան,

Դմիտրի Նազարյան, Միքայել Սողոմոնյան, Սուրեն Հովնանյան, Լևոն Սաֆարյան, Գևորգ Հարությունյան, Պողոս Սվաճյան), իսկ փիլիսոփայության և տնտե սա-գիտության, ֆիզիկայի, քիմիայի, ռուսաց և օտար լե-զու ների ամբիոնների վա րիչները տեղացիներ էին և տե ղափոխվել էին պո լի տեխ նիկականից (Վլադիմիր Այվազ յան, Էդուարդ Շահ նա զար յան, Ալեքսանդր Կար-գան յան` բոլորն էլ գի տա կան աս տիճանով և կոչումով, և Նինել Բելյաևա` ավագ դա սախոս): Հետագայում ՎՊՀ դասախոսական կազմը հա մալրվեց ԵՊՀ բազ-մա թիվ շրջանավարտներով. պրոռեկտորներ` Շվայ-ցիկ Սահակյան, Աշոտ Սահակյան, Վիլեն Քոչարյան, շատ ավելի ուշ` Վանո Եղիազարյան, ամբիոնների վարիչներ` Հրաչիկ Ղազարյան, Տիգրան Ավե տիս-յան, Ալբերտ Սահակյան, Ռոդիկ Ավագիմյան, Արամ Խաչատրյան, Աշոտ Առաքելյան, Էդուարդ Ալավերդյան, Վիլյամ Սարգսյան, Վահրամ Բաղդասարյան, Սամվել Ապրեսյան, Արտիկ Պապոյան, դասախոսներ` Մհեր Բեժանյան, Դավիթ Գյուլզատյան և ուրիշներ:

Ինստիտուտն ուներ հարուստ գրադարան, որի առա ջին վարիչը Վլադիկ Մարտիրոսյանն էր, սակայն անպատասխանատու մարդկանց պատճառով այն թալանվեց, հատկապես երկրաշարժից հետո:

Մշտապես եղել են խնդիրներ, բայց դրանք եղել են հաղթահարելի…

Կոլեկտիվը միասնաբար դիմակայեց երկրաշարժի արհավիրքներին: Հետերկրաշարժյան տասը և ավելի տարիներին ուսուցման գործընթացը կազմակերպվեց տնա կային պայմաններում` զուրկ նորմալ ջեռուցման և լուսավորության պայմաններից, բայց կոլեկտիվի սե րուցքը չլքեց ինստիտուտը և իր խաչը կրեց պատ-վախնդրորեն: Այդ տարիներին ուսանողների թիվը ոչ միայն չնվազեց, այլև բազմաթիվ նոր բացված մասնագիտությունների շնորհիվ կրկնա պատկ վեց:

Այսպես` մանկավարժության ֆակուլտետում բաց-վե ցին նաև բակալավրիատի «Հոգեբանություն», «Սոցիա լա կան մանկավարժություն», «Կերպարվեստ», «Երա ժշտա կան կրթություն», մագիստրատուրայի «Կրթու թյան կա ռավարում», «Հոգեբանություն», «Անձի հո գեբ անություն և հոգեբանական խորհրդատվություն» մասնագիտությունները: Նախկինում գործել էին նաև «Նախադպրոցական մանկավարժություն», «Ման կավարժություն և հոգեբանություն», «Ման-կա վարժություն և սոցիոլոգիա» (բակալավրի) և «Կրթու թյան կազմակերպում» (մագիստրոսի) մաս-նա գիրությունները: Բանասիրական ֆակուլտետում հե-տագայում բացվեցին բակալավրիատի «Ռուսաց լեզու և գրա կանություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Թարգ մանական գործ», «Լրագրություն», և մա-գիստ րատուրայի «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու և գրականություն», «Անգլերեն լե-զու և գրականություն» մասնագիտությունները:

ԻՆՉՊԵՍ ՀԻՄՆԱԴՐՎԵՑ ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ

Այս տարի լրացավ Վանաձորի պետական համալսարանի հիմնադրման 50-ամյակը: Կեսդարյա գոյության ընթացքում բուհը կարևոր դերակատարություն է ունեցել մարզի գիտական, կրթական, մշակութային կյանքում` պատվախնդրորեն կատարելով իր առաքելությունը:

Բուհի հիմնադրման, գործունեության ընթացքում հաղթահարած դժվարությունների, առաջին դասախոսների և ուսանողների մասին զրուցեցինք համալսարանի «տարեկից» դասախոս, պրոֆեսոր, բ. գ. դ. Թերեզա ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ հետ: Նա խոսքի ետևից երկար ման չեկավ, ամենայն մանրամասնությամբ սկսեց պատմել…

դեկտեմբեր 30, 9 (198)

Պատ մության ֆակուլտետում հիմնական մաս նա -գի տու թյան հետ սկսեցին գործել բակալավրատի «Կա ռա վարում», «Իրավագիտություն», «Սերվիս», մա գիստ րատուրայի` «Կառավարում», «Պատմություն» մասնագիտությունները: Ֆիզմաթ ֆակուլտետը հա-մալրվեց բակալավրիատի «Ռադիոֆիզիկա», «Ակ տուա-րական և ֆինանսական մաթեմատիկա», «Ին ֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», մա գիստրատուրայի` «Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Ին ֆորմատիկա» մաս-նա գիտություններով, իսկ կենսաբանաքիմիական ֆա-կուլ տետը` բակալավրիատի «Դե ղագործական քիմիա», «Ֆիզիկական դաս տիա րակություն և սպորտային մար-զումն եր», «Բնա պահպանություն և բնօգտագործում», մա գիստրատուրայի «Կենսաբանություն» մաս նա գի տու-թյուն ներով:

Մեր առաջին դասախոսները Երևանից ժամանող պատկառելի գիտնականներ էին.

Սերգեյ Աբրահամյան, Վարագ Առաքելյան, Հրան տ Թամրազյան, Սողոմոն Սողոմոնյան, Ռուսեթ Հով հան-նիս յան, Ռոզա Մկրտչյան, Վազգեն Հակոբյան, Ազատ Համբարյան, Գրիգոր Կա րա խան յան, Ալեքսանդր Թևոսյան: Երևանից ժա մա նած դա սա խոսների գեր-խնդի րը տեղում կրթության սա հուն, ան խաթար կազ մա-կեր պումը և տեղացի կադ րերի պատրաստումն էր. այդ երկուսն էլ կյանքի կո չվե ցին հիմնավորապես:

Տեղացի դասախոսները մեր քաղաքի և հա րա-կից շրջանների լավագույն ուսուցիչներն էին և մեր գերազանցիկ շրջանավարտները: Նրանք բոլորն էլ կարողացան հեշտությամբ ինտեգրվել բարձ րա գույն կրթությանն ու առաջին քայլերը կա տա րել գիտության բնագավառում: Ինստիտուտի կազ մա վորման առաջին երկու տասնամյակներում ար դեն տեղացի մաս նա գետ-ները ձեռք բերեցին գի տա կան աստիճաններ ու կոչում-ներ: Նրանցից էին Վազգեն Գասպարյանը, Ռիմա Գևորգ յանը, Ելենա Վարդանյանը, Վերա Ամիրխանյանը, Ժորա Հա խին յանը, Ռոբերտ Սահակյանը, Վանիկ Միկիչյանը և շատ ուրիշներ: Բավական է հիշատակել այն փաստը, որ մեր բուհի ղեկավարների, ստո րա-բաժանումների ղեկավարների, դե կա նների, ամ բիոն նե-րի վարիչների, դասախոսների ծան րակշիռ մասը մեր շրջա նավարտներն են: Այսպես` ռեկ տորի պաշտոնում 12 տարի աշխատել է Գուրգեն Խա չատրյանը, պրո-ռեկ տորի պաշտոնում` Սուսան նա Թումանյանն ու Արեն Սանթոյանը, ու սումն ական վարչության պետի պաշ տոնում` Անուշ Գևորգյանը, դեկանի պաշտոնում` Զարուհի Վարդանյանը, Ալբերտ Պողոսյանը, Հերմինե Գրի գորյանը, Լուսինե Կոստանդյանը, ամբիոնի վարիչի պաշտոնում` Պարգև Գևորգյանը, Ֆելիքս Մովսիսյանը, Գագիկ Եթիմյանը, Հասմիկ Հարությունյանը, Վալերի Փիլո յա նը, Լուսինե Վարդանյանը, Մերի Կիրակոսյանը և դա սա խոսակաան կազմի գրեթե 90 տոկոսը` Արմեն Հա րությունյան, Լիզա Հարոյան, Ալվարդ Մակարյան, Խորեն Գասպարյան, Լիլիթ Բաղդասարյան, Անահիտ Հովհաննիսյան, Քար միլե Վիրաբյան, Մարգարիտա Շահվերդյան, Վա նա նե Միրզոյան, Հայկ Ավագիմյան, Մարիաննա Մազ մանյան, Վահան Ղույումչյան, Հեղինե Մելքոն յան, Լիլիթ Պետրոսյան, Նառա Անտոնյան, Հաս միկ Բար խու դար յան, Գայանե Մալումյան, Արտակ Սարու խանյան, Գայանե Հովիվյան, Արման Բերնեցյան, Արմենուհի Հարությունյան, Արմինե Գևորգյան, Շուշան Քառյան, Արմինե Ղազարյան, Լիլիթ Սարուխանյան, Աննա Առա քել յան և շատ ուրիշներ:

Երիտասարդ դասախոսներն այդ տարիներին բախ-վե ցին շատ դժվարությունների:

Մատենադարանը, հանրային գրադարանը, «Պատ -մաբանասիրական հանդես», «Լրա բեր», «Բան բեր Երևանի համալսարանի» և նման պար բե րականների խմբագ-րություններ գտնվում էին Երևա նում: Ասպիրանտները, հայ ցորդները ղե կա վար ներին հանդիպելու, հա մա-պա տասխան ուղղոր դումն եր ստանալու համար մեկ-

նում էին Երևան: Որպես բա նա սեր` նկատել եմ, որ այժմ հե տազոտողը շատ մեծ հնարավորություններ ունի ցան կացած հարցի վերաբերյալ համացանցից իր ուզած տեղեկատվությունը ստանալու: Մուտքագրված են դասական գրողների լավագույն գործերը, գի-տա կան գրականությունը: Մեր ժամանակներում մե-ծագույն շռայլություն էր համարվում 5-րդ դարի մա-տե նագիրների համաբարբառները ձեռք բերելը: Մեր քա ղաքում դրանք ունեինք ես և Գուրգեն Խաչատրյանը: Դոկտորական ատենախոսությունը պաշ տպանելուց հետո խոստացել էի բոլորը նվիրել մեր համալսարանի գրա դարանին. նվիրեցի ոչ միայն հա մա բարբառները, այլև Հր. Աճառյանի «Արմատական բա ռարանն» ու «Լիա-կատար քերականության» բոլոր հա տոր ները: Մնացած արժեքավոր գրքերս կնվիրեն ինձնից հետո. այդպես եմ պատվիրել:

Ինստիտուտի կյանքը փոխվել է այնպես, ինչպես մեր ողջ հասարակարգը: ՎՊՄԻ-ն դարձավ ՎՊՀ, անվանակոչվեց Մեծ Լոռեցու` Հովհաննես Թումանյանի անվամբ:

Անկախության տարիներից հետո եղան նոր մար-տա հրավերներ: Խորհրդային կրթական հա մա կար գը ԽՍՀՄ-ի պես փլուզվեց, և ՀՀ կրթական հա մա կարգը ինտեգրվեց Բոլոնյան համակարգին, որը նո րություն էր մեզ համար, բայց մենք կարողացանք հաղ թա հարել դժվարությունները, լիցենզավորել մեր մաս նա գի տու-թյուն ներն ու հավատարմագրել մեր հա մալ սա րանը:

Համալսարանի կայացման գործում իմ ներդրումը 50 տարվա իմ դասախոսություններն են

«Հայոց լեզվի պատմությունից», «Գրաբարից», «Ժա-մա նակակից հայոց լեզվի» տարբեր մակարդակներից: Իմ բազմաթիվ հոդվածներն են, մենագրությունները, հատ կապես` բուհական ձեռնարկները (վերջինը` հա մա-հե ղինակությամբ):

Ես երբեք չեմ տարբերակել հին ու նոր սերունդներին:

Զայրանում եմ, երբ ոմանք ասում են` նախկին սերունդը ուրիշ էր: Իմ աչքում բոլորն էլ ուրիշ են, ոչ մեկը նման չէ մյուսին, արդյունքում` բոլորն էլ հավասարաչափ սիրելի են, պարզապես ժամանակի մարտահրավերներն են տարբեր: Այսօրվա երիտասարդը չի կարող կես քայլ կատարել` առանց օտար լեզուների իմացության, առանց համակարգչի ու համացանցի:

Առաջին, նաև հետագա տասնամյակների լա վա գույն շրջանավարտներից էին

Հրաչյա Սարուխանը, Լուսյա Հարությունյանը, Թով-մաս Պողոսյանը, Սամվել Զուլոյանը, Արշալույս Փայտ յա-նը, Գայանե Սարուխանյանը, Հրաչյա Մարտիրոսյանը, Գայանե Հովսեփյանը, Սամվել Խալաթյանը, Նարինե Ավետիսյանը, Արա Սիմոնյանը, Ալլա Հովհաննիսյանը, Վազգեն Վանատուրը, Հրաչյա Սարիբեկյանը, Ֆահրադ Ափուջանյանը, Վահան Գասպարյանը, այսօրվա մեր համալսարանի ղեկավարության և դասախոսական կազմի 90 տոկոսը, քաղաքի մտավորականության, ուսու ցիչների սերուցքը: Շատ են… անունները չես կարող մի քանի էջում տեղավորել:

Վերջաբանի փոխարեն… Մեր դասախոսներին և ուսանողներին մաղթում

եմ, որ երբեք մանրախնդրության ու խարդավանքի զոհ չդառնան, լինեն գնահատված ու արժևորված, վեր կանգնեն բոլոր տեսակի բանսարկություններից, քայլեն ժամանակի պահանջներին համընթաց և ամե-նակարևորը` լինեն հայրենասեր:

Հարցազրույցը` Թինա ԱՅՎԱԶՅԱՆԻ

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

դեկտեմբեր 30, 9 (198)

Իմ զրուցակիցը` գրականագետ, բ. գ. թ., դոցենտ Գայանե ՄԱԼՈՒՄՅԱՆԸ, երկա՜ր -երկա՜ր պատմում է գրականության, սիրելի գրողների ու գրական ստեղծագործությունների մասին, բայց նայած` երբ, նայած` որտեղ:

– Գիրք, որ մշտապես Ձեր սեղանին է:– Մշտապես մի գիրք չի եղել, բազում են:– Կա՞ն գրքեր, որոնց դերն անգնահատելի է Ձեր

կայացման գործում:– Իհարկե կան, բայց թվարկել հնարավոր չէ. կյանքի

տար բեր շրջաններում փոխվել են` տեղը զիջելով մյուսներին:

– Մարդիկ այսօր ազատ ժամանակն անց կաց-նում են սոցցանցերում: Ըստ Ձեզ` մարդկանց և գրա-կանության միջև խզո՞ւմ կա, մարդիկ հեռացե՞լ են գրա-կանությունից:

– Գրականությունից` ո´չ, ընթերցանությունից` այո´:– Ինչպե՞ս ուղղորդել դեպի գիրքը: Գրքի նկատմամբ

ինչպե՞ս հետաքրքրություն առաջացնել:– Շատ ենք ջանում, բայց դարաշրջանի պա հանջն

է` տեմպ, արագություն, շտա պո ղա կանություն, տե-ղեկատվության հարահոս: Մինչ դեռ գիրքը պա հան-ջում է հանդարտություն, համ բերություն, ըն կա լու մ, վերընթերցում, գնա հա տում, մանրամասների կռահում և այլն:

– Ձեր կարծիքով` ի՞նչ են կարդում հիմա երի տա-սարդ ները:

– Ամեն ինչ կամ ոչինչ. չեմ կարող ասել:– Շատերը դասական գրականություն չեն կարդում

տար բեր պատճառներով: Վերջին շրջանում «նորաձև» է դարձել դասականամերժությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Դասականների լեզուն այսօր կարող է խոչ ընդոտ լինել. սա պիտի ընդունել: Ես չեմ կարող մեղադրել երիտասարդներին, որոնց համար Մու րա ցան, Րաֆֆի կարդալը դյուրին չէ. մի երկու էջից հետո կփակեն գիրքը:

– Ըստ Ձեզ` հայ ընթերցողը գնահատո՞ւմ է իր գրա-կա նությունը:

– Նայած` ընթերցող, նայած` գիրք. միանշանակ պա տասխանել չի լինի: Սակայն պիտի ընդունել, որ յու րաքանչյուր տարիք իր սիրելի ու ընկալելի գրքերն ունի. չարժե «կարգը» խախտել:

– Հայ ո՞ր գրողին Նոբելյան մրցանակ կտայիք և ինչո՞ւ:

– Հրանտ Մաթևոսյանին. «ինչո՞ւ»-ն նրա ստեղ ծա-գոր ծության վերլուծությունը կպահանջի:

– Ինչպիսի՞ն պիտի լինի գրական ստեղ ծա գոր ծու-թյունը, որ Ձեր մեջ հետաքրքրություն առաջացնի:

– Գրքեր կան, որոնք առաջին իսկ էջից գրավում են, կան և համբերություն պահանջող գրքեր: «Հարյուր տարվա մենությունը» որոշակի տարիք և համբերություն է պահանջում, իսկ ասենք Օրուելի «1984»-ը կարդացվում է մի շնչով: Բայց ես ավելի սիրով վերընթերցում եմ առաջինը, իսկ երկրորդը երբեք այլևս չեմ փորձի. «ծանր» գիրք է:

– Պե՞տք է արդյոք մի կողմ դնել գիրքը, որ դուր չի գալիս:

– Այո, տարիներ հետո կրկին կփորձես կարդալ, գուցե հետո այլ աչքով ու մտքով նայես: Ինձ հետ եղել է. Հ. Մաթևոսյանի «Տերը» երկու անգամ մի կողմ դրեցի. ժամանակը չէր եկել: Հիմա իմ շատ սիրելի երկերից է, վերընթերցում եմ, երբ ուզում եմ ինձ հաճույք պատճառել. հոդված էլ եմ գրել:

– Համացանցում շատ են հանդիպում «Գիրք, որ պետք է կարդա յուրաքանչյուրը», «100 գիրք, որ պետք է կարդալ» և նմանատիպ վերնագրերով ցանկեր: Ինչպե՞ս պետք է գիրք ընտրել:

– Ճաշակի հարց է, բայց հիմնականում խոսքը հռչակավոր երկերին է վերաբերում: Գրքեր կան, որոնք չիմանալն ամոթ է համարվում, և շատերը կարդում են, որ ամոթով չմնան, ընդ որում կարդում են մի կերպ, թերթում են անիմաստ: Դա չեմ կարող ընդունել:

– Ուսանողներին ինչ պե՞ս բացատրել, թե ինչու է կարևոր գրական ստեղ ծա գոր ծու թյան ուսումն ա սի րու-թյունը:

– Բացատրելու կարիք չկա. հանձնարարում եմ գիրքը, կարդում են և սիրով քննարկում:

– Եթե Դուք որոշ ժամանակով հայտնվեիք ան-մարդա բնակ կղզում, բայց Ձեզ հետ լիներ Ձեր գրա-դա րանը, կձանձրանայի՞ք առանց մարդկանց:

– Հենց որ հայտնվեմ այդ իրավիճակում, խոստանում եմ պատասխանել…

Հարցազրույցը` Թինա ԱՅՎԱԶՅԱՆԻ

«ՆԱՅԱԾ` ԸՆԹԵՐՑՈՂ, ՆԱՅԱԾ` ԳԻՐՔ»

դեկտեմբեր 30, 9 (198)

ՎՊՀ պատմության ամբիոնի վարիչ Ֆ. Մովսիսյանի հրա-վերով Վանաձորի պետական համալսարանում էր ավստ-րա լահայ մտավորական Արա Քեթիպյանը: Ֆ. Մով սիս յա-նը պատմության բաժնի ուսանողներին ներ կա յաց րեց հյուրին` բարձր գնահատելով հայ պատմագրության և ցե-ղասպանագիտության մեջ նրա ավանդը: Ա. Քեթիպյանը պատմության ամբիոնին և ՎՊՀ գրադարանին նվիրեց Մխիթարյան միաբանության անդամ Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի հետ համատեղ կազմած «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press» («Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղորդումներ ամերիկյան մամուլում») բազմահատոր ժողովածուի արդեն տպա-գրված առաջին 5 հատորները: Ժողովածուն ընդգրկում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամե րիկյան մա մուլում

հրատարակված հոդ վածները, որոնք թվա-գրվում են 1890-1922 թվականներով: Հեղինակն ապա գա պատմաբաններին ներ-կա յացրեց ժողո վա ծուի հրա տարակման շար ժառիթները, հրա տապությունը, նրանում ընդգրկված հար ցերի բովանդակությունը, այն մեծ ար ժե քը, որ ժողովածուն կարող է ունե նալ պատ մաբանների և ընթերցողների հա մար: Հե ղինակի խոսքով` ժողովածուի մեջ նե րառ ված են ամերիկյան կարևորագույն վեց օրա թերթերի («The New York Times», «The Boston Daily Globe», «The Christian Science Monitor», «The Washington post», «The Boston Globe», «Chicago Tribune», «The Los

Angeles Times») հրապարակումները Հայոց ցեղասպանության վե րա բերյալ: Այդ նյութերը չափազանց արժեքավոր են նաև ազ գագ րության և մշակութաբանության տեսանկյունից:

Արա Քեթիպյանը ծնվել է Լիբանանում, ուսա նել Վենետիկի Մխի թարյան միաբանության մայ րա վան քում, հաճախել Հռոմի Գրիգորյան հա մալ սա րա նի փիլիսոփայության դաս-ըն թացներին, աշխատել Բեյ րու թի «Արարատ» օրաթերթի խմբա գ րու թյունում: 1978-1979 թթ. հայոց լեզու և հայոց պատ մություն է դա սավանդել Կիպրոսի Մելքոնյան վար-ժա րանում: 1980 թ. հաստատվել է Ավստրալիայում, կրթու-թյունը շա րունակել տեղի համալսարանում` միա ժա մանակ զբա ղեց նելով Սիդնեյի «Հայ Արձա գանգ» թերթի խմբագրի պաշ տոնը:

ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պարգևա տրվել է «Հակոբ Մեղապարտ» մեդալով և Հայոց ցե ղա ս պանության թանգարան-ինստիտուտի «Ավրորա Մար դիկանյան» հու շա-մե դալով:

ՎՊՀ պատմության ամբիոն

ԱՎՍՏՐԱԼԱՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ԱՐԱ ՔԵԹԻՊՅԱՆԸ` ՎՊՀ-ՈՒՄ

PRINTeL նախագծի շրջանակներում վե րա պատ րաս-տում անցած ՎՊՀ 6 դասախոսներ նոյեմբերից դաս ընթաց են իրականացրել Վանաձորի պետական բժշկա կան քոլեջի (ՎՊԲՔ) աշխատակիցների համար: «Նո րագույն տե-ղեկատվական տեխնոլոգիաների կի րա ռումը դա սա վանդ-ման ընթացքում» դասընթացը նա խաձեռնել էր ՎՊՀ շա-րունակական կրթության կենտ րոնը:

Վերապատրաստումը հաջողությամբ անցած 10 դա-սա խոսների հանձնվեցին մասնակցության վկա յականներ: Ռեկտորի ժամանակավոր պաշ տոնակատար Ս. Թումանյանը մասնակիցներին խոստացավ, որ յու րա քանչյուրին մե կա կան դասաժամ կհատկացվի հա մալ սարանի հագեցած լսա րան-նե րում դասապրոցես իրա կա նաց նելու համար:

Դասընթացը կազմված էր հետևյալ մոդուլներից.1. Ակտիվ ուսումնառություն` առաձնահատուկ շեշ տա-

դրելով տեխնոլոգիական ընդլայնված համագործակցային ուսումնառությունը

2. Ակտիվ ուսումնառություն «Շրջված լսարան»-ում3. Ակտիվ ուսումնառություն և ՏՀՏ ընդլայնված դա սա-

վան դում. բջջային ուսումնառություն և խաղեր

4. Տեսանյութը որպես ուսումնառության գոր ծիք դասա-խոս ների և ուսանողների համար. տեսա դա սա խո սու թյուն և փոխ ներգործության խթանում լսարանում

5. Հիբրիդային/համակցված դասավանդում և ուսում նա-ռու թյուն

6. Կրթական նորարարական տեխնոլոգիաներ: Դասընթացի նպատակն էր նպաստել շահառուների

մաս նագիտական որակների, մանկավարժական, հե տա-զոտական կարողությունների զարգացմանը` ուսուց ման գործընթացում նորագույն տեղեկատվական տեխ նո լո գիա-նե րի կիրառմամբ:

Հանդիպման ժամանակ դասընթացն իրականացրած դա սախոսները հետաքրքրվեցին նոր մեթոդների կի րառ-ման արդյունքներով. մասնակիցները տպա վո րու թյուն նե ր փոխանակեցին:

Հանդիպման ամենահաճելի պահերից էր շարունակական կրթու թյան կենտրոնի անակնկալ նվերը` ՎՊՀ-ՎՊԲՔ բա րե-կա մությունը խորհրդանշող տորթը:

Կենտրոնի կողմից պարբերաբար իրականացվելու են վե րապատրաստման դասընթացներ:

ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ` ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

դեկտեմբեր 30, 9 (198)

§ì³Ý³ÓáñÇ å»ï³Ï³Ý ѳٳÉë³ñ³Ý¦ »ñÏß³µ³Ã³Ã»ñÃìϳ۳ϳÝ` 727

2001, ÐÐ, ì³Ý³Óáñ, îÇ·ñ³Ý Ø»ÍÇ 36

¾É. ÷áëïª [email protected]

ÐÇÙݳ¹Çñ` ìäÐ Ðñ³ï³ñ³ÏÇã`

§ì³Ý³ÓáñÇ å»ï³Ï³Ý ѳٳÉë³ñ³Ý¦ »ñÏß³µ³Ã³Ã»ñÃÇ ËÙµ³·ñáõÃÛáõÝ

îå³ù³Ý³ÏÁª 150îå³·ñí»É ¿ ìäÐ ïå³ñ³ÝáõÙ

ÊÙµ³·Çñ` ȨáÝ ê²ð¶êÚ²Ü

ä³ï³ë˳ݳïáõ ù³ñïáõÕ³ñ` ÂÇݳ ²Úì²¼Ú²Ü

Èñ³·ñáÕ` Èdzݳ äºâºÜºìêβڲ

гٳϳñ·ã³ÛÇÝ Ó¨³íáñáõÙÁ`²ßË»Ý ¶²ÈêîÚ²ÜÆ

ՆՈՐ ՍՏԱՑՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Есенин С.А., Стихотворения и поэмы, Москва, Профиздат, Поэзия XX века, 2017, 288 с.

2. Жалнина-Василькиоти И.Л., «Родной земли комок сухой». Русский некрополь в Греции, Москва, Книжница, Русский путь, 2012, 272 с.

3. Жолковский А.К., Блуждающие сны. Статьи разных лет, СПб, Азбука, Азбука-Аттикус, 2016, 512 с.

4. Жуков А.В., Жукова М.Е., Словарь современной русской фразеологии, Москва, АСТ-ПРЕСС КНИГА, 2016, 416 с.

5. Забытая война. Сборник литературных произведений, (В.В. Корсак: Плен, Забытые; С.Н. Базанов: За честь и величие России ). Сост. Р.Г. Гагкуев, Москва, Посев, 2011, 464 с., илл.

6. Зайцев Б.К., Жизнь Тургенева, Москва, Русский путь, 2018, 332 с., илл.

7. Зайцев Б.К., Отблески Вечного. Неизвестные рассказы, эссе, воспоминания, интервью, СПб, Росток, 2018, 736 с.

8. Зверев А.М., Набоков, 3-е изд., Москва, Молодая гвардия, 2016, 475 с. (ЖЗЛ)

9. Зеркалов А., Евангелие Михаила Булгакова, Москва, Ло-мо носовъ, 2012, 224 с.

10. Зиновьев Л.А., В огне трёх революций: Воспоминания, Москва, Русский путь, 2017, 312 с.

11. Зощенко М., Перед восходом солнца. Сборник, Москва, АСТ, 2019, 384 с.

12. Иванов Ал.В., Зайцева Ю., Дебри, Москва, АСТ, 2019, 442 с.13. Иванов Ал.В., Тобол. Мало избранных. Роман-пеплум,

Москва, АСТ, 2019, 827 с.14. Иванов Ал.В., Тобол. Много званых. Роман-пеплум,

Москва, АСТ, 2019, 702 с.15. Иванова Н.Б., Феникс поет перед солнцем, Москва, Время,

2015, 704 с.16. Ишимова А., История России, Москва, Воскресный день,

Белый город, 2017, 304 с.17. Кабаков А.А., Группа крови: Повесть, рассказы, заметки,

Москва, Время, 2018, 288 с.18. Карпович М.М., Лекции по интеллектуальной истории

России (18-начало 19-го века), Пер. с англ., Москва, Русский путь, 2012, 352 с.

19. Кирик С.В., Конструктор Калашников, Комплексное учебное пособие для изучающих русский язык как иностранный, 2-е изд., Москва, Русский язык, 2019, 32 с.

20. Классик без ретуши, Литературный мир о творчестве И.А. Бунина. Критические отзывы, эссе, породии (1890-1950-е годы). Антология, Москва, Русский путь, 2010, 928 с.

21. Кобрин К., Разговор в комнатах. Карамзин, Чаадаев, и Герцен в современной России, Москва, Новое литературное обозрение, 2018, 224 с.

22. Кожевникова Л.П., Грамматикон. Морфологические и син-так сические конструкции русского языка: Учеб. пособ. для

иностранцев, Москва, Русский язык, Курсы, 2017, 304 с.23. Козловская Г., Шахерезада, Тысяча и одно воспоминание,

Москва, АСТ, 2015, 555 с.24. Коковцов В.Н., Обрывки воспоминаний из моего детства и

лицейской поры, Москва, Русский путь, 2011, 288 с.25. Кольцов А.В., Песня: Книга стихотворений, Москва, Белый

город, 2010, 320 с.26. Косарева Е., Хруненкова А., Время обсуждать: учебное

пособие по речевой практике для иностранных учащихся, ТРИКИ-2—ТРИКИ-3, 2-е изд., Москва, Русский язык, Курсы, 2018, 120 с.

27. Косарева Е.В., Стратегия успеха. Русский для делового обще ния. В2-С1, Москва, Русский язык, Курсы, 2017, 184 с.

28. Красная смута: сборник литературных произведений. Сост. Р.Г. Гагкуев, Москва, Содружество «Посев», 2011, 624 с.

29. Кривошенина Н.А., Четыре трети нашей жизни: Воспоминания, 2-е изд., Москва, Русский путь, 2017, 360 с.

30. Кублановский Ю.М., Неисправимые времена, Москва, Вифсаида, Русский путь, 2015, 80 с.

31. Кузнецов С.Ю., Колейдоскоп: расходные материалы: роман, Москва, АСТ, 2016, 864 с.

32. Кузнецова Г.Н., Грасский дневник. Книга о Бунине и русских эмигрантов, Москва, АСТ, 2017, 464 с.

33. Кумбашева Ю.А., Основы стилистики русского языка: краткий курс и практикум для иностранцев, Москва, Русский язык, Курсы, 2015, 128 с.

34. Куняев С.Ю., Умом Россию не понять. От маркиза де Кюстина до Иосифа Бродского, Москва Вече, 2017, 528 с.

35. Куприн А., Гранатовый браслет, Москва, Профиздат, 2017, 384 с.

36. Курлова И.В. и др., Мифы о России или Развесистая клюква. Пособие по чтению для иностранных учащихся, Москва, Русский путь, Курсы, 2016, 168 с.

37. Кушениров М.А., Мейерхольд: Драма красного Карабаса, Москва, Молодая гвардия, 2018, 411 с.

38. Лаврова С., Русский язык. Страницы истории: для среднего школьного возраста, Москва, Белый город, 2009, 48 с.

39. Лаврова С.А., Занимательная лексика: методические пособие для взрослых: для чтения взрослыми детям, Москва, Воскресный день, 2015, 112 с.

40. Лаврова С.А., Занимательная фонетика: методические пособие для взрослых: для чтения взрослыми детям, Москва, Воскресный день, Белый город, 2015, 112 с.

41. Лаврова С.А., Откуда берутся слова или Занимательная этимология, Москва, Воскресный день, 2016, 128 с.

42. Лаврова С.А., Приключения фразеологических оборотов, Москва, Воскресный день, 2012, 128 с., илл.

43. Леонов В.Н., Мальчишка в сбитом самолете, Москва, РИОПОЛ классик, 2019, 368 с.

«Дом русского зарубежья им. А. Солженицына» կենտրոնից նվեր ստացված գրքեր