31
ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ. ՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ 1. ՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷ ԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷ, ԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷ 3 ԷԷԷԷ` - ԷԷԷԷԷԷԷ - ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ - ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷ ԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ` ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ, ԷԷԷԷԷԷԷԷԷԷ, ԷԷԷԷԷԷԷԷԷ, ԷԷԷԷԷԷԷԷԷԷ, ԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ Է ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ: ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ /ԷԷԷԷԷԷ/ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷ ԷԷ ԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷ ԷԷ: ԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷ Է ԷԷԷԷԷ ԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷ ԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷ: ԷԷԷԷԷԷ` 1 ԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷ ԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ: 2. ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀ -ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ -ԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ -ԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷ Է ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ -ԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ -ԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ -ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ -ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ -ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ - ԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ - ԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ - ԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ - ԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ 3. ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ 1

Ven kensabazmazanutyun

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: Ven kensabazmazanutyun

Համամոլորակային հիմնախնդիրներ. Էությունը, կապը միմյանց հետ, դրանցից մեկի մեկնաբանումը

Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիր

1. Ի՞նչ է համամոլորակային հիմնախնդիրը Էկոլոգիական հիմնախնդիրները ըստ իրենց ընդգրկման, բաժանվում են 3 խմբի`- տեղային - տարածաշրջանային - համամոլորակայինՀամամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրները վերաբերում են մոլորակի կենսաապահովման համակարգերին` կենսոլորտին, մթնոլորտին, ջրոլորտին, քարոլորտին, դրանց պահպանմանը և արդյունավետ օգտագործմանը:Համամոլորակային /գլոբալ/ հիմնախնդիրները մարդկանց ներկայի ու ապագայի համար սպառնալիք ստեղծող խնդիրներ են: Դրանց լուծումը հնարավոր է միայն բոլոր պետութունների ու ժողովուրդների համատեղ ջանքների ու գործողությունների շնորհիվ: Օրինակ` 1 երկրում օդային ավազանի մաքրության պահպանումը չի հանգեցնի ամբողջ մոլորակի օդային ավազանի մաքրության էական բարելավման:

2. Համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրներ են -ժողովրդագրական համամոլորակային հիմնախնդիր -պարենային համամոլորակային հիմնախնդիր -հանքային հումքի և վառելիքաէներգետիկ ռեսուրսների համամոլորակային հիմնախնդիր-կլիմայի տաքացման համամոլորակային հիմնախնդիր-քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիր-կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիր-անապատացման համամոլորակային հիմնախնդիր-համաշխարհային օվկիանոսի օգտագործման համամոլորակային հիմնախնդիր- մթնոլորտի պահպանության հիմնախնդիր- անտառների պահպանության հիմնախնդիր- հողերի պահպանության հիմնախնդիր- շրջակա միջավայրում աղտոտող նյութերի կուտակման հիմնախնդիր

3. Կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիր

Կենսաբազմազանությունը կամ գենետիկական բազմազանությունը տեսակների` կենդանի օրգանիզմների և էկոհամակարգերի բազմազանությունն է:

1

Page 2: Ven kensabazmazanutyun

Բնության մեջ ամեն ինչ ներդաշնակ է և կատարյալ:Այս կատարելության մեջ կա մի կարևոր հատկանիշ. յուրաքանչյուր բույս, յուրաքանչյուր կենդանի, անկենդան աշխարհի ցանկացած նյութ և ապար իրենց տեղն ունեն բնության մեջ:Այդ տեղը ոչ թե պարզապես մաթեմատիկական կոորդինատներով նշվող հասցե է, այլ որոշակի դեր, որոշակի գործառույթ, որն ունի այդ սուբյետը էկոլոգիական համակարգում /Էկոլոգիական խորշ/: Բայց բնությունը խիստ հաշվենկատ է. Հաճախ յուրաքանչյուր «խորշում» կարող են «ապրել» ոչ թե 1, այլ միքանի կենդանի տեսակներ, որոնք անհրաժեշտության դեպքում փոխարինում են միմյանց:

Ըստ գիտնականների` երկրագնդի վրա կենսատեսակների թիվը 5-ից 30մլն է: Այս թվի անորոշության պատճառն այն է, որ ներկայումս ստորակարգ բույսերի և անողնաշարավոր կենդանիների թիվը ճշտված չէ: Ուստի հաճախ ընդունվում է, որ կենսատեսակների թիվը երկրագնդի վրա 10մլն է:

Որոշ կենսատեսակներ ժամանակի ընթացքում ոչնչանում են, մյուսները` առաջանում, բայց այդ գործընթացը շատ դանդաղ է ընթանում: Երկրի վրա կենսատեսակներն ապրում են համակեցության մեջ, որը գտնվում է դինամիկ հավասարակշռության մեջ: Համակեցության մեջ յուրաքանչյուր կենդանի տեսակ ունի իր կենսաբանական խորշը, իր բնորոշ ֆունկցիան: Բայց բավական է, որ որևէ տարածքում հայտնվի մարդը` իր շահերով, իր նպատակներով ու խնդիրներով, և ամեն ինչ կարող է խախտվել:

Առաջին մարդիկ երկրագնդի վրա հայտնվել են մոտ 1 մլն տարի առաջ, երբ մեր մոլորակը 4,6 մլրդ տարեկան էր:

Մեր նախնիները, որոնք զբաղվում էին որսով և պտուղներ հավաքելով, արդեն այդ ժամանակ իրենց ապրելավայրերում սպանում էին խոշոր կենդանիներ և թռչուններ, որոնք նրանց համար սնունդ էին դառնում:

Սակայն այս գործընթացը չէր կարող ազդեցություն գործել համամոլորակային շրջակա միջավայրի վրա, քանի որ մարդիկ

գործում էին հիմնականում իրենց մկանների ուժով շատ չէին որևէ վայրում որսի կենդանիներին ոչնչացնելուց հետո տեղափոխվում

էին այլ վայր

Ուստի բնության հավասարակշռությունն արագորեն վերականգնվում էր:

Գյուղատնտեսությունը միաժամանակ սկզբնավորվեց արևելյան Ասիայում, հյուսիսարևելյան Աֆրիկայում, միջերկրածովյան ավազանում, Մեքսիկայում, Պերուում 8-11 հազար տարի առաջ: Այդ շրջանում մարդը մեծ արագությամբ սկսեց խախտել կենսատեսակների բնական հավասարակշռությունը` հօգուտ այն կենդանիների և բույսերի տեսակների, որոնց նա ընտելացրել և մշակում էր: Կենսաբազմազանության նվազման հիմնական պատճառներից մեկը երկրի բնակչության աճն է: Գյուղատնտեսության սկզբնավորման վաղ

2

Page 3: Ven kensabazmazanutyun

շրջանում երկրի բնակչությունը կազմում էր հազիվ 5մլն մարդ: Բնակչության թվաքանակն անընդհատ աճել է և այդ աճը դարձել սրընթաց:

1830 թ .-1 մլրդ

100 տարի անց`

1930 թ .-2 մլրդ

30 տարի անց`

1960 թ .-3 մլրդ

15 տարի անց`

1975 թ .-4 մլրդ

12 տարի անց`

1987 թ .-5 մլրդ

12 տարի անց`

1999 թ .-6 մլրդ

Այժմ Երկրի բնակչությունը 7 մլրդ է:

Էկոհամակարգերի, իհարկե նաև երկրագնդի ամենախոշոր էկոհամակարգի` կենսոլորտի ինքնակարգավորումը և ինքնավերականգնումը տեղի է ունենում դրա բաղադրիչների միջև առկա փոխադարձ կապերի շնորհիվ: Իսկ այդ կապերն այնքան զարգացած են ու կատարյալ, ինչքան բազմազան են էկոհամակարգի կենսաբանական բաղադրիչները`բուսական և կենդանական աշխարհը:Էկոհամակարգում ամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ ունի իր որոշակի դերը և մյուս բուսատեսակների և կենդանատեսակների, ինչպես նաև բնակատեղի հետ, գտնվում է կայուն և օրինաչափ կապերի մեջ:Այս կապերի շնորհիվ է, որ պահպանվում է կենսոլորտի և ավելի փոքր էկոհամակարգերի գոյությունը, դրանց էկոլոգիական հավասարակշռությունը, և պահպանվում է կյանքը մեր մոլորակի վրա:

3

Page 4: Ven kensabazmazanutyun

Դեոևս անցյալ դարում անգլիացի հռչակավոր բնախույզ Չարլզ Դարվինը ուսումնասիրել և նկարագրել է այդպիսի կապի օրինակ, որը դարձել է դասական:Հայտնի է, որ Անգլիայում լայն տարածում ունի մարգագետնային կարմիր երեքնուկը, որը լավագույն անասնակերն է: Դրա վրա է հիմնվում անասնապահությունը, որը Անգլիայի տնտեսության զարգացած ժյուղերից է:Չ. Դարվինը բացահայտեց, որ կարմիր երեքնուկի խողովակաձև ծաղիկները փոշոտվում են միայն կրետ կոչվող միջատների միջոցով, որոնք ունեն երկար կնճիթ և թափանցում են ծաղկի մեջ: Եզրակացությունը որոշակի էր. Անգլիայում կարմիր երեքնուկի լայն տարածումը պայմանավորված էր կրետների առատությամբ:Ուշադրություն էր գրավում մի փաստ ևս. Կրետների բներն ավելի հաժախ հանդիպում են բնակավայրերի շրջակայքում: Այստեղ դրանք պաշտպանված են դաշտամկներից, որոնք սնվում են կրետների թրթուրներով ու հարսնյակներով: Բնակավայրերի մոտ դաշտամկները քիչ են, որովհետև շատ են կատուները, որոնք ոչնչացնում են դաշտամկներին:

Հետագայում կեսլուրջ-կեսկատակ ապացուցում էին, որ Մեծ Բրիտանիան հզոր ծովային տերություն լինելու համար պարտական է կատուներին...

Պատճառահետևանքային կապերի շղթան ստանում էր հետևյալ տեսքը. կատուները պաշտպանում են կրետներին դաշտամկներից, կրետները նպաստում են երեքնուկի տարածմանը, երեքնուկը խոշոր եղջերավոր անասունների հիմնական կերն է, տավարի միսը ծովայինների հիմնական սննդամթերքն է, առանց որի չի կարելի հզոր նավատորմ ունենալ, հզոր նավատորմը ծովային տերության ուժի և հարստության գրավականն է:

Բնության մեջ այդ տիպի կապերն անհամար են: Ամբողջ կենսոլորտն իրենից ներկայացնում է այդպիսի կապերի մի չափազանց բարդ ցանց, որտեղ ամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ կատարում է իր յուրահատուկ ֆունկցիան:

Գիտնականները, հաշվի առնելով ընդհանուր սննդառության շղթայում ունեցած մասնակցությունը, կենդանի օրգանիզմները բաժանում են 3 խոշոր խմբերի` պրոդուցենտների, կոնսումենտների և ռեդուցենտների:

Պրոդուցենտները/արտադրողները/ կանաչ բույսերն ու այլ ինքնասուն օրգանիզմներն են, որոնք, բնությունից վերցնելով անօրգանական նյութերը`ջուրը, դրա պարունակած հանքային աղերը և ածխաթթու գազը, արեգակնային էներգիայի շնորհիվ սինթեզում են օրգանական նյութեր` ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ: Դա լուսասինթեզն է, որը սննդառության բարդ շղթայի 1-ին օղակն է:

Կոնսումենտները/սպառողները/ շղթայի 2-րդ օղակն են` այն բոլոր այլասուն օրգանիզմները, որոնք սնվում են պրոդուցենտների սինթեզած օրգանական նյութերով:Կոնսումենտներ են բոլոր կենդանիները, մանրէների մի մասը և մակաբույծ ու միջատակեր բույսերը:

4

Page 5: Ven kensabazmazanutyun

Ռեդուցենտները/քայքայողները/ այն օրգանիզմներն են /գլխավորապես բակտերիաներն ու սնկերը/, որոնք քայքայում են օրգանական մնացորդները, սնվում դրանցով և օրգանական նյութերը վերափոխում անօրգանականի. կատարվում է օրգանական նյութերի հանքայնացում:

Ռեդուցենտների արտադրած անօրգանական նյութերն էլ սնունդ են ծառայում պրոդուցենտների համար. Սննդառության ընդհանուր շղթան փակվում է:

Պրոդուցենտ-կոնսումենտ-ռեդուցենտ շղթայի միջոցով տեղի է ունենում նյութի ու էներգիայի կենսաբանական շրջապտույտը կենսոլորտում և մյուս բոլոր ավելի փոքր չափերի ու մակարդակների էկոհամակարգերում:

Պրոդուցենտ-կոնսումենտ-ռեդուցենտ շղթային մասնակցում են կենդանի օրգանիզմների անխտիր բոլոր տեսակները: Իսկ այդ տեսակների թիվը շատ մեծ է.

Ռեդուցենտ տեսակների թիվը հասնում է------------ 75 հազարի,

Կոնսումենտ տեսակների թիվը---------------------------1,5-4,5 միլիոնի,

Պրոդուցենտ տեսակների թիվը---------------------------350 հազարի

Օրգանիզմների ամեն մի տեսակ բնության մեջ գրավում է իր սեփական տեղը, միջավայրը, կատարում է յուրահատուկ գործունեություն, այսինքն` նրա էկոլոգիական խորշը երբեք դատարկ մնալ չի կարող: Հակառակ դեպքում կընդատվի էկոհամակարգի բնականոն զարգացումը, կխախտվի հավասարակշռությունը:

Բուսական ու կենդանական աշխարհի բազմազանության պահպանությունը բացառիկ կարևորություն ունի մի այլ առումով ևս.դա բուսական ու կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանումն է…

Բնապահպանության բնագավառում գենոֆոնդ ասելով հասկանում են բոլոր տեսակի կենդանի օրգանիզմների ամբողջությունը իրենց ժառանգական հատկանիշներով հանդերձ` ինչպես արդեն բացահայտված, այնպես էլ դեռևս չբացահայտված:

Կենդանի օրգանիզմների ամեն մի տեսակ, ունենալով իր սեփական էկոլոգիական խորշը, ունի նաև իր ժառանգական հատկանիշները:

Բույսերի ու կենդանիների մեծ մասի հատկանիշները դեռևս բացահայտված չեն, մարդն առ այսօր սովորել է օգտագործել բույսերի ու կենդանիների մի չնչին մասը միայն:Մինչդեռ համաշխարհային ֆլորայի ու գենոֆոնդը դեռևս չբացահայտված անսպառ շտեմարան է նաև մշակաբույսերի և ընտանի ու արդյունագործական կենդանիների նոր օգտակար տեսակների խաչաձևելու համար:

5

Page 6: Ven kensabazmazanutyun

Այդ ամենով հանդերձ, բնության վրա մարդու ներգործության պատճառով ոչնչացվել կամ ոչնչացման վտանգի տակ են գտնվում ոչ միայն բույսերի ու կենդանիների բազմաթիվ տեսակներ, այլև ամբողջ էկոհամակարգեր:

Բնապահպանական միջազգային կազմակերպությունների և ամերիկյան գիտնականների գնահատմամբ վերջին 400 տարում Երկրի երեսից անհետացել են բարձրակարգ բույսերի 384 /0.15%/, ձկների 23 /0.12%/, սողունների 28 /0.35%/, թռչունների 130 /1.43%/ և կաթնասունների 83 /1.99%/ տեսակ: Ոչնչացման եզրին գտնվողները շատ ավելին են:

Բույսերի ու կենդանիների բազմազանության, դրանց առանձին տեսակների պահպանության մեթոդներն ու միջոցառումները բազմազան են: Գիտնականները եկան այն եզրակացության, որ այդ միջոցառումներին կազմակերպված բնույթ տալու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է նախ և առաջ բացահայտել այն բուսատեսակներն ու կենդանատեսկները, որոնք ոչնչացման վտանգի տակ են և առաջին հերթին կազմակերպել դրանց պահպանությունը: Այդպես ծագեց «Կարմիր գրքի» ստեղծման գաղափարը, որն այժմ իրագործվում է աշխարհի երկրների մեծ մասում, ինչպես նաև միջազգային մասշտաբով:

«Կարմիր գիրքը» հազվադեպ և ոչնչացման վտանգի տակ գտնվող օրգանիզմների համակարգված ցուցակն է:

Առաջին «Կարմիր գիրքը»` ստեղծված Բնության պահպանության միջազգային միության /ԲՊՄՄ/ նախաձեռնությամբ անցյալ դարի 50-ական թվականներին, ընգրկում էր ամբողջ մոլորակը: Դրան հաջորդեցին ազգային /մեկ պետություն/, ապա և տեղական /պետության առանձին տարածքի/ «Կարմիր գրքերը»:

«Կարմիր գրքերը» տարբերվում են ոչ միայն իրենց տարածական ընդգրկմամբ, այլև բովանդակությամբ: Կան բույսերի, կենդանիների և դրանց կարգաբանական խմբերի, օրինակ` կաթնասունների, թռչունների, երկկենցաղների, սողունների առանձին «Կարմիր գրքերը»:

Յուրաքանչյուր «Կարմիր գիրք» առանձնացնում ու խմբավորում է այն տեսակները,

որոնք գտնվում են ոչնչացման վտանգի տակ որոնց քանակն արագորեն կրճատվում է որոնք ընդհանրապես սակավաթիվ են, դրանց համար ներկայումս

վտանգ կա, բայց ապագայում կարող են հայտնվել ոչնչացման եզրին որոնք մինչև վերջերս գտնվել են վտանգի տակ, բայց մի շարք

միջոցառումների շնորհիվ այժմ վերականգնվում է դրանց քանակը

Ստեղծվում են նաև առանձին էկոհամակարգերին ու բուսական համակեցություններին նվիրված գրքեր` «Կանաչ գրքեր»:

6

Page 7: Ven kensabazmazanutyun

Ակնհայտ է, որ համամոլորակային հիմնախնդիրներից յուրաքանչյուրը, ունենալով կոնկրետ բովանդակություն, միաժամանակ կապված է մնացած բոլորի հետ: Այսպես, կենսաբազմազանության համամոլորակային հիմնախնդիրը, որպես էկոլոգիական հիմնախնդրի բաղադրիչ, խիստ կապված է ժողովրդագրական, պարենային, թույլ զարգացած երկրների հետամնացության վերացման և մյուս հիմնախնդիրների հետ:

Կենսաբազմազանության պահպանման հիմնախնդրից բխեց «Կարմիր գրքի» ուսումնասիորւթյան հարցը:

ԲՈՒՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

7

Page 8: Ven kensabazmazanutyun

1 Գենոֆոնդի պահպանում 2 Հատուկ պահպանվող տարածքների առանձնացում 3 Բույսերի «Կարմիր գրքերի» ստեղծում 4 Բույսերի կարանտինի կազմակերպում 5 Անտառային տնտեսության կատարելագործում 6 Արոտային տնտեսության գիտական կազմակերպում 7 Անտառային հրդեհների դեմ պայքարի կազմակերպում

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1 Կենդանիների համար միջավայր ծառայող ջրային և բուսական ռեսուրսների պահպանում և վերականգնում

2 Որսի /ժամկետների և քանակի/ կարգավորում 3 Կենսատեխնիկական միջոցառումների կիրառում 4 Կլիմայավարժեցում և վերաբնակեցում 5 Ձկների ձվադրման վայրերի և միգրացիայի ուղիների

պահպանում 6 Արժեքավոր ձկնատեսակների թշնամիների մրցակիցների

ոչնչացում 7 Աքֆակուլտուրայի զարգացում 8 Հատուկ պահպանվող տարածքների առանձնացում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

8

Page 9: Ven kensabazmazanutyun

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2781

Մարդն է մեղավոր, որ գնալով ավելի շատ բույսեր ու կենդանատեսակներ են գրանցվում Կարմիր գրքում

http://www.panarmenian. net /arm/society/news/61018/

Հայաստանի Կարմիր գիրքը հաստանում է, շուտով կգրանցենք նաև հայ մարդու տեսակը. էկոլոգ

http://www.tert.am/am/news/2011/02/08/ ecology /

Կենսաբազմազանության պահպանություն և համայնքային զարգացում Հարավային Հայաստանում ծրագիր

http://armenia.panda.org/about_wwf/our_work/projects_armenia/southern_armenia_project/

Շիկահողի և Խոսրովի արգելոցներ

http://www.shikahogh.am/index_arm.html

9

Page 10: Ven kensabazmazanutyun

ԱՅՍ ՏԱՐՎԱ ՕԳՈՍՏՈՍ-ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅՍՏԱՆՈՒՄ ԿՀՐԱՏԱՐԱԿՎԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ԵՐԿՈՒ ՀԱՏՈՐ ՀԱՅԵՐԵՆ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ

10

Page 11: Ven kensabazmazanutyun

2010-05-14 00:00

Բնապահպանության

նախարարություն

ՀՀ Բնապահպանության նախարարությունը ներկայացրեց նոր Կարմիր Գիրքը, որի մեջ ներառվել է 452 տեսակ բարձրակարգ բույսեր` 40 տեսակ սնկեր, 153 տեսակ ողնաշարավոր և 155 անողնաշարավոր կենդանիներ:

Ի տարբերություն 89-90թթ. հրատարակչությունների, նոր Կարմիր Գրքի մեջ սնկերը և անողնաշարավորները ընդգրկլվել են առաջին անգամ: Հայաստանի ԿԳ ներառված բույսերի և կենդանիների տեսակները ընտրված են ըստ Համաշխարհային Միության բնության պահպանության կատեգորիաների` կրիտերիաների: Բոլոր տեսակները ենթաբաժանվում են երեք կատեգորիայի /ըստ կրիտիկական վիճակի(CR), անհետանցման վտանգի(EN) և խոցելիության (VU): Օրինակի համար (CR) կատեգորիայի մեջ ներառված են 12 տեսակի կենդանի ` լեոպարդ, ազնիվ եղջերու,հայկական մուֆլոն, 2 ենթատեսակի իշխան /գեղարքունիքի — ամառային բախտակ/ , EN կատեգորիայի  մեջ` 31 տեսակ, իսկ VU  կատեգորիայում` 91:

Ինչ վերաբերվում է Հայաստանի տարածքից անհետացած տեսակներին, դա շերտավոր հիենան է և մանուլը: Ֆլորայի և ֆաունայի հետազոտությունները անց են կացվել ՀՀ Կառավարության երեք տարվա ծրագրի շրջանակներում /այդ նպատակներին պետբյուջեից հատկացվել է 31մլն.դրամ/: Իրենց աջակցությունը գրքի հրատարակման գործում ցուցաբերել են նաև IUCN, GTZ, WWF, UNDP, և Հայաստանի Ամերիկյան Համալսարանը:

08.02.2011, 13:51

Aysor.am

11

Page 12: Ven kensabazmazanutyun

Լույս են տեսել

Կարմիր գրքերը

Լույս են տեսել Հայաստանի կենդանիների և բույսերի Կարմիր գիքերը, որտեղ ներառվել են 452 տեսակ բույսեր, 40 տեսակ սնկեր, 153` ողնաշարավոր և 155` անողնաշարավոր կենդանիներ: Գրքերը լույս են տեսել 500 օրինակ տպաքանակով: Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վարչության Կենսաբազմազանության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը և հիշեցրեց, որ Հայաստանի վերջին Կարմիր գիրքը լույս էր տեսել 1980-ական թվականների վերջերին:

Ըստ նրա` նոր Կարմիր գրքում կենդանատեսակների և բուսատեսակների թվաքանակը աճել է, որը պայմանավորված է էկոհամակարգերի վրա մարդու ազդեցությամբ, ինչպես նաև կենսաբազմազանության գնահատման նոր չափանիշների կիրառմամբ:

«Ուսումնասիրություններ են կատարվել հանրապետության ամբողջ տարածքում: Գնահատվել է կենսաբազմազանության իրավիճակը»,- շեշտեց Տատյանա Դանիելյանը և հավելեց` կենսաբազմազանության պահպանման համար անհրաժեշտ է, որ բոլորը հոգ տանեն բնությանը և դրա համար պետք է մարդկանց մտածելակերպը փոխել:

Բանախոսը նշեց նաև, որ Կարմիր գրքի լույս ընծայման համար ծանր և երկարատև ուսումնասիրություններ են կատարվել, որոնց համար 2007թ.-ին պետբյուջեից տրամադրվել է 31 մլն դրամ:

Տ. Դանիելյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կենսաբազմազանության տեսակային կազմում են` 3 500 բույսեր, 500 ողնաշարավոր և 17 հազարից ավելի անողնաշարավոր կենդանիներ:

12

Page 13: Ven kensabazmazanutyun

vasilyoc

13

Page 14: Ven kensabazmazanutyun

14

Page 15: Ven kensabazmazanutyun

15

Page 16: Ven kensabazmazanutyun

16

Page 17: Ven kensabazmazanutyun

17

Page 18: Ven kensabazmazanutyun

Խոսրովի արգելոց

Շիկահողի արգելոց

Դիլիջանի ազգային պարկ

18

Page 19: Ven kensabazmazanutyun

Էրեբունու արգելոց

Սևան ազգային պարկ

ՄԱՅԻՍԻ 22-Ը` ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

19

Page 20: Ven kensabazmazanutyun

ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Ողնաշարավորների դասերը

ՀՀ-ում տարածված տեսակների ընդհանուր թիվը

Գրանցված են

Հայաստանի Կարմիր գրքում

Միջազգային Կարմիր գրքում

Տեսակ % Տեսակ %Կաթնասուններ 83 18 23 1 1Թռչուններ 349 67 19 3 1Սողուններ 53 11 21 2 4Երկկենցաղներ 8 1 13 - -Ձկներ 26 2 8 - -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ԲՈՒՍԱՏԵՍԱԿՆԵՐ

Մերկասերմերի տիպ

1. Գիհի կազակական2. Կենի հատապտղային

Ծածկասերմերի տիպ

1. Թխկի դուրեկան2. 2. Ձնծաղիկ ալպիական3. Ձնծաղիկ անդրկովկասյան4. Նարդես պարսկական5. Գելի բոխի6. Խնկեղեգ ճահճային7. Տերեփուկ հայկական8. Տերեփուկ Թախտաջյանի9. Ճուռակախոտ փռչոտ10.Իշամառոլ արարատյան11.Հուդայածառ Գրիֆիթի12.Մեխակ կուրի13.Մեխակ լիբանանյան14. Սպանախ քառառէջ15. Պատատուկ Կալվերտի16.Ձմերուկ վայրի17.Բոշխ բոհեմի18. Խուրմա Կովկասյան19.Իշակաթնուկ բրդակիր20.Իշակաթնուկ Գրոսհեյմի21.Գազ թավոտ22.Գազ տարօրինակ

20

Page 21: Ven kensabazmazanutyun

23.Գազ հացենատերև24.Սիսեռ անատոլիական25.Երեքնուկ Սեբաստիանի26.Կաղնի ծաղկաոտիկավոր27.Սրնգենի կովկասյան28.Թրաշուշան աղասեր29.Հիրիկ Գրոսհեյմի30.Մկնասոխ ատրոպատանյան31.Վարդակակաչ խճճված32.Վարդակակաչ վայրի33.Ջրահարս փոքրիկ34.Բորակաթուփ Շոբերի35.Այծակն հաստ36.Ցորեն արարատյան37.Ցորեն ուրարտու38.Գեղածնկիկ մատիտեղանման39.Նշենի նաիրյան40.Ձելկվա բոխատերև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ԿԵՆԴԱՆԻՆԱՏԵՍԱԿՆԵՐ

Կաթնասուններ

1. Լայնականջ ոզնի2. Հարավային պայտաքիթ3. Մեհելիի պայտաքիթ4. Սովորական երկարաթև չղջիկ5. Կովկասյան մկնիկ6. Հարավային ավազամուկ7. Անդրկովկասյան գորշ արջ8. Հարավռուսական խայտաքիս9. Կովկասյան ջրասամույր10.Առաջավորասիական ընձառյուծ11.Մանուլ12.Բեզոարյան այծ13.Հայկական մուֆլոն

Թռչուններ

14.Վարդագույն հավալուսն15.Գանգրափետուր հավալուսն16.Մեծ ձկնկուլ17.Մեծ սպիտակ տառեղ18.Սովորական ֆլամինգո19.Մոխրագույն բադ

21

Page 22: Ven kensabazmazanutyun

20.Տափաստանային մկնաբազե21.Եվրոպական տափաստանային արծիվ22.Հարավեվրոպական բերկրուտ23.Սև անգղ24.Կովկասյան սապսան25.Կովկասյան մայրեհավ26.Մոխրագույն կռունկ27.Հայկական արծաթափայլ որոր28.Եվրոպական սև ագռավ29.Սպիտակափոր սոխակ30.Ալպիական սերինոս31.Սովորական սերինոս32.Սովորական սպիտակապոչ արծիվ

Սողուններ

33.Միջերկրածովային կրիա34.Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ35.Խայտաբղետ մողեսիկ36.Փոքրասիական մողես37.Անդրկովկասյան սահնօձ38.Կովկասյան կատվաօձ39.Հայկական իժ

Երկկենցաղներ

40.Սիրիական սխտորագորտ

Ձկներ

41.Իշխան42.Սևանի բեղլու

Արգելոցը բնության փոքրիկ կղզի է, բնական լաբորատորիա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Անվանումը Տարածքը /հա/

Բարձրությունը ծովի

մակարդակից

Ինչ է պահպանվում

Արգելոցներ1. Խոսրովի 2900 850-2315 Քսերոֆիլ ծառատեսակներ, թփեր,

վայրի պտղատուներ, գիհու նոսրանտառներ իրենց ուրույն ֆաունայով

2. Շիկահողի 10000 700-2500 Հիրկանյան քսերոֆիլ անտառներ, մացառուտներ, սոսու պուրակներ

22

Page 23: Ven kensabazmazanutyun

3. Էրեբունու 89 900-1100 Վայրի ցորենԱրգելավայրեր

1. «Սև լիճ» 240 2666 Լճի ջրային ռեսուրսները և շրջակա տարածքը

2. Արջատխլենու պուրակ 40 1400-1600 Ռելիկտային արջատխլենու հսկա ծառեր

3. Ախնաբադի կենու 25 1200-1600 Կենու մոտ 5000 ծառ4. Բանքսի սոճուտ 4 1800-1900 Արժեքավոր բնափայտ ունեցող

սոճու տնկարկ5. Գյուլագարակի սոճուտ 2756 1400-1600 Սոճու ռելիկտային պուրակ6. Գիհու նոսրանտառ 3312 2000-2400 Արեգունու լեռնալանջերի գիհու

նոսրանտառ7. Սևանա լճի ջրերից

ազատված հողագրունտներ

1800 1886-1916 Հողագրունտներ, անտառային տնկարկներ

8. Արագածի ալպյան 300 3100-3300 Ալպյան մարգագետիններ, «գորգեր»

9. Գոռավանի ավազուտներ

200 850-900 Շարժվող ավազներ և դրանց հատուկ բուսատեսակներ, կենդանատեսակներ

10.Հերհերի 6139 1400-2000 Գիհու նոսրանտառ, վայրի պտղատուներ, գեղատեսիլ վայրեր

11.Ջերմուկի 3856 1700-2200 Կաղնի, վայրի պտղատուներ, վայրի աշորա, Սոսնովսկու սողացող վարդե-նի, արջ, հովազ, կաքավներ, վայրի հավեր, գեղատեսիլ բնապատկերներ, մինչև 80◦ տաքության հանքաջրեր

12.Սոսու պուրակ 60 800-1000 Սոսու հսկա ծառատեսակներ13.Մրտավարդենիներ 2000 1900-2000 Ռելիկտային կովկասյան

մրտավարդի /ռոդոդենդրոն/ թփուտներ

14.Մարգահովտի 5000 2100-2800 Կովկասյան մրտավարդի թփուտներ

15.Գանձաքարի 6800 900-2100 Արջատխլենու և կենու անտառ16.Արզական-Մեղրաձորի 14500 1600-2100 ՀՀ անտառային բնորոշ

լանդշաֆտներ և «Կարմիր գրքի» մեջ մտցված կենդանատեսակներ

17.Իջևանի 7800 800-2100 Նույնը18.Գետիկի 6000 1500-2100 Նույնը19.Եղեգնաձորի 4200 1200-2800 Անտառ և հազվագյուտ

կենդանատե-սակներ20.Գորիսի 1900 1400-2800 Անտառ և բնորոշ

կենդանատեսակներ21.Բոխաքարի 2728 1400-2100 Անտառ և բնորոշ

կենդանատեսակներ22.Որդան կարմիր 200 900-950 Որդան կարմիր /ներկատու

միջատ/23.Հանքավանի

ջրաբանական9350 2000-2800 Մարմարիկ գետի ավազանի

վերին գոտու ջրային ռեսուրսները

23

Page 24: Ven kensabazmazanutyun

Ազգային պարկ1. «Դիլիջան» 2400 1110-2800 Կուսական լայնատերև

անտառներ, էնդեմիկներ, ռելիկտային տեսակներ, կենդանական աշխարհ, գեղատեսիլ վայրեր

2. «Սևան» 170000 1898-1950 Լճի ջրային ռեսուրսները և շրջակա հողատարածքը

Ազգային պարկը այգի է, ուր բնության պահպանությունը համատեղվում է բնակչության տուրիզմի ու հանգստի կազմակերպման հետ:

Արգելավայրերը ստեղծվում են որսի կենդանիների պահպանման, բազմացման, թվաքանակը կարգավորելու և որսը կազմակերպելու

24

Page 25: Ven kensabazmazanutyun

նպատակով:

25

Page 26: Ven kensabazmazanutyun

ԵՍ ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՆԵԼ

ՃԱՆԱՉԵԼ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԵԼ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՎՈՐԵԼ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ԲՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

ԱՆԲԱՐԵԿԻՐԹ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՑՈՒՑԱԲԵՐՈՂԻՆ` ՓՈՔՐ ԹԵ ՄԵԾ. «ԻՆՉՈՒ ՍՊԱՆԵՑԻՐ ԱՅԴ ԹԻԹԵՌԻՆ…»:

Օգտագործած գրականության ցանկը

26

Page 27: Ven kensabazmazanutyun

Մարուխյան, Հովսեփյան- «Էկոլոգիա» «Հայաստան ծառատունկ ծրագիր» հիմնադրամ-«Միտք

սերմանի’ր, ծառ տնկի’ր» Մ. Դավթյան-«Շրջակա միջավայր և

բնապահպանություն» Մարգարյան, Օհանյան-Աշխարհագրություն 7 Խոյեցյան, Մկրտչյան-Հայաստանի աշխարհագրություն

9 Գասպարյան, Մկրտչյան, Վալեսյան-Բնօգտագործում և

բնապահպանությւոն 9

Ինտերնետային հասցեները

http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2781

http://www.panarmenian.net/arm/society/news/61018/

http://www.tert.am/am/news/2011/02/08/ecology/

http://armenia.panda.org/about_wwf/our_work/projects_armenia/southern_armenia_project/

http://www.shikahogh.am/index_arm.html

27