11

Click here to load reader

When was founded Hamshen (Hamamashen)

Embed Size (px)

DESCRIPTION

Old Armenian principality

Citation preview

Page 1: When was founded Hamshen (Hamamashen)

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՀԱՄԱՄԱՇԵՆ-ՀԱՄՇԵՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՇՈՒՐՋ

Հայագիտության համար կարևորություն է ներկայացնում <ա-մամաշեն-Համշենի և համանուն իշխանության հիմնադրման ժա-մանակի ճշգրտումը: Ուսումնասիրողները՛ այդ հարցը հետազո-տելիս, մեր կարծիքով, բաց են թողել հայկական սկզբնաղբյուրնե-րի մի քանի կարևոր տեղեկություններ և, գլխավորը, համաձայն մեր քննության, խախտել են Հովհան Մամիկոնյանի ու Ղևոնդի' Հւսմամ անունը կրող իշխանների վերաբերյալ տեղեկությունների ժամանակագրական հերթականությունը:

Համշենի և համանուն իշխանության հիմնադրման ժամանա-կաշրջանի ճշգրտման հարցում մեծ է Հովհան Մամիկոնյանի հա-ղորդման կարևորությունը, քանի որ այն գրեթե ամբողջությամբ լույս է սփռում այդ խնդրի վրա: Ուստի անհրաժեշտ ենք համարում Հովհան Մամիկոնյանի հաղորդումը մեջ բերել ամբողջությամբ. «...Վահան յաւելեալ առ հարս իւր՝ մեռանի...՝ կացեալ իշխան Տա-րաւնոյ եւ Ապահունեաց ամս Լ: Բայց որդի նորա Տիրան հրամանաւ Վաշդենայ Վրաց իշխանին եւ հաւր իւրոյ Վահանայ գնաց ի դուռն Խոսրովայ յառաջ քան զգալն Հերակղի ի Պարսիկս1:

Եւ եղեալ Խոսրովայ ընդ որդեգիրս, լեալ մարզպան Հայոց՝ առ-նու զաւր բազում եւ գնայ ի վերայ Յունաց, որպէս թէ ի պատերազմ:

1 Բ յուզանդիայի Մորիկ կայսեր (582-602) մահից հետո , որը պ ա ր ս ի ց Խ ո ս ր ո վ բ Փարվ ե զ ի (591-628) դա շ նակից ն էր, Խոսրովն ա ր շ ա վ ե ց Բ յո ւզանդիա և՝ ծւսնր կորո ւ ստներ պ ա տ ճ ա ռ ե լ ո վ կայսրությանը, հ ա ս ա վ Կոստանդնո ւպո լ ս ի հարևանութ յամբ գ տ ն վ ո ղ Քաղկեդոն ք ա ղ ա ք ը : Բյուզան-դիայի կայսր Հերակլը (610-641) 628թ. հ ա կ ա հ ա ր ձ ա կ մ ա ն ա ն ց ա վ և ջ ա խ ջ ա խ ե ց պարսիկներին (տե՛ս «Պատմութիւն Սեբէոսի», ա շ խ ա տ ա -սիրությամբ գ . Աբգւսրյանի, Երևան, 1979, էջ 122-128, «Օտար աղբյուրները Հ ա յ ա ս տ ա ն ի և հայերի մասին», «Բյո ւգանդական աղբյուրներ», Ղ Թեոփանես Խ ո ս տ ո վ ա ն ո ղ , թարգմ . բնագրից , ա ռ ա ջ ա բ ա ն և ծանոթ. Հ. Բարթիկ յանի , Երևան, 1983, էջ 30-31):

218

Page 2: When was founded Hamshen (Hamamashen)

Բայց յղէ ի կայսր, թէ մի' ինչ երկնչիր յիմոյ գալոյս, այղ տուր ինձ քա-ղաք մի, գի ժողովեալ գզաւրս Հայոց' մնացից քեզ ի թիկունս: Իսկ նա ուխտ սիրոյ դնէր ի միջի' ոչ միայն մարզպան Հայոց եւ Պարսից համարել, այլ եւ դեմեսլեկոս2 առնել բովանդակ Հոռոմոց:

Զայսոսիկ լուեալ Վաշդեան վրաց իշխանն3' առաքէ առ Խոս-րով' եթէ. «Նենգեսսց քեզ Տիրան եւ եղեւ ընդ Յոյնսն: Արդ' առաքեա ութ հազար այրուձի ընդ Վանանդ, եւ ես տաց զնա ի ձեռս քո»: Իսկ թագաւորն կոչեաց զՋոջիկ' վրաց իշխանորդին, եւ արար մարզ-պան...: Եւ ինքն առաքեաց զաւր առ Վաշդեան հինգ հազար:

Իսկ Վաշդեան դրեալ թուղթ առ Տիրան. «Նեղեցար պանդխտու-թեամբ4. արդ' արի եկ, զի խորհեսցուք ինչ ի վերայ արքայի»: իբ-

2 Հ ա վ ա ն ա բ ա ր , ն կ ա տ ի ունի մ ա ր զ պ ա ն ի պ ա շ տ ո ն ը , ք ա ն ի որ խ ն դ ր ո ա ռ ա ր կ ա հ ի շ ա տ ա կ ո ւ թ յ ա ն շար ո ւ նակ ո ւ թ յա ն մեջ պ ա տ մ ի չ ը տ ե ղ ե կ ա ց ն ո ւ մ է, թե Հերւսկլ կայսրը , ջ ա խ ջ ա խ ե լ ո վ պ ա ր ս ի կ ն ե ր ի ն , կ ա տ ա ր ե ց իր խ ո ս տ ո ւ մ ն ու Տ ի ր ա ն ի ն կ ա ր գ ե ց Հա յ ո ց մ ա ր զ պ ա ն :

Ամենայն հ ա վ ա ն ա կ ա ն ո ւ թ յ ա մ բ , «Վաշդեան»-ը «Վարդան» ա ն վ ա ն ա ղ ա վ ա ղ ո ւ մ ն է, ք ա ն ի որ համ շ ե ն ի բար բառ ո ւ մ «Վարդւսն»-ը հնչում է «Վաշտօն» կամ «Վաշդօն» ձևով: Սակա յն , եթե «Վաշդեան»-ը հ ա յ կ ա կ ա ն «Վարդան»-ն է, ա պ ա ինչու* է նւս կոչվում « վ ր ա ց ի շխան» : Հ ա յ տ ն ի է, որ մինչև 609/10 թ. Վիր քի եկեղեցին , ի ն չպես Ա ղ վ ա ն ք ի եկեղեցին , հ ա յ ա դ ա վ ա ն էր ու ե ն թարկվո ւ մ էր Հա յոց եկեղեցու կ ե ն տ ր ո ն ա կ ա ն ի շխանո ւթ յանը : 609/10 թ. վրւսց կյուրոն եպ ի ս կ ոպո ս ը , օ գ տ վ ե լ ո վ պ ա ր ս կ ա - բ յ ո ւ զ ա ն դ ա կ ա ն պ ա տ ե ր ա զ մ ն ե ր ի ց , որոշեց ա զ ա տ վ ե լ հայոց եկեղեցու գ երի շխանո ւթ յ ո ւ նից և ընդո ւնեց բ յ ո ւ գ ա ն դ ա կ ա ն եկեղեցու դ ա վ ա ն ա ն ք ը , ո րից հ ե տ ո վ ր ա ց եկեղեցին դ ա ր ձ ա վ ք ա ղ կ ե դ ո ն ա կ ա ն դ ա վ ա ն ա ն ք ի հ ետևորդ : Այդ ժ ա մ ա ն ա կ ա ր դ ե ն Գ ո ւ գ ա ր ք ի բդեշխութ յունը պ ա ր ս ի ց ա ր ք ո ւ ն ի ք ի կողմից մ տ ց վ ա ծ էր Վրւսց կամ Վարջան մ ա ր զ պ ա ն ո ւ թ յ ա ն մեջ (տե՛ս բ. Հարութ յո ւն յան , Մեծ Հ ա յ ք ի Գ ո ւ գար ք ա շ խ ա ր հ ը ըստ- «Աշխարհւսցոյց»-ի,-«Բանբեր Երևանի Համա լ սարանի» , 1977, թիվ շ, էջ 187-188): Հ ա վ ա ն ա կ ա ն է, որ քա ղ կ ե դ ո նական ո ւ թ յ ո ւ ն ը պ ա ր տ ա դ ր վ ե լ էր նաև Համ շ ե ն ի ց արևե լ ք գ տ ն վ ո ղ Գո ւ գար ք ի կղ ւսրջք գ ա վ ա ռ ի հայո ւթ յանն ու տ ե ղ ի հայ Վարդան ի շ խան ի ն . Այդ պ ա տ ճ ա ռ ո վ էլ ն րա «վրաց ի շխան» կոչվելը պ ա յ մ ա ն ա վ ո ր վ ա ծ էր ա ր դ ե ն վ ր ա ց ա դ ա վ ա ն հա յերին իշխելով , ա յ ս ի ն ք ն ' ն շանակո ւ մ էր « վ րաց ւ ս դավան հայերի ի շխան»: 4 Հ ա վ ա ն ա բ ա ր , Տ ի ր ա ն ն ա ր դ ե ն հ ե ռացե լ էր Բ յ ո ւ զ ա ն դ ի ա և ա յ ն տ ե ղ ինչ-որ ք ա ղ ա ք էր ստաց ե լ , ինչի հ ա մ ա ր խ ն դ ր ե լ էր կա յսերը : Հ ն ա ր ա վ ո ր է, որ ա յդ ք ա ղ ա ք ը գ տ ն վ ե լ ի ս լինել Վ ա ն ա ն դ գ ա վ ա ռ ո ւ մ , ք ա ն ի որ Վ ա շ դ ե ա ն ը ա ռ ա ջ ա ր կ ո ւ մ էր պ ա ր ս ի ց ա ր ք ա յ ի ն զ ո ր ք ո ւ ղարկե լ Վ ա ն ա ն դ , ո ր պ ե ս զ ի ի ն ք ը ն ր ա օ գ ն ո ւ թ յամ բ կ ա ր ո ղ ա ն ա բռնել ու կա յ սեր ձ ե ռ ք ը հանձնե լ

219

Page 3: When was founded Hamshen (Hamamashen)

րեւ ընթերցաւ զթուղթն, ի նոյն աւուր եկն թուղթ մի ի Հսսմամայ՝ քե-ռորդւոյն Վաշդենայ՝ ծանուցանել զնենգութիւնն, որ ինչ առաջի կայր ի զաւրացն' եկելոցն ի Պարսից: Եւ նորա վաղվաղակի թուղթ գրեալ ի Վաշդեան' յամաւթ առնելով վասն ծածուկ իրացն:

Եւ բարկացեալ Վաշդեան՝ ետ ածել զՀամամ եւ ծայրատել զոտս եւ զձեռս նորա: Եւ առեալ զպարսիկս՝ անց ընդ գետն ճորոխ եւ գնաց ի քաղաքն Հսսմամայ, որ կոչի Տամբուր, եհար սրով եւ հրով եւ գերեաց զքաղաքն:

Իսկ սուրբ եպիսկոպոս քաղաքին Մանկնոս անիծեաց սաստիկ զիշխանն: Եւ նորայ հրաման տուեալ պարսկացն կոտորել զքահա-նայսն յեկեղեցին, որ կոչի սուրբ Սիովն5:...Եւ ի վաղիւն միւսուն ճայթեալ ամպոց երկնից՝ հրայրեաց արարին զնա (իմա՛ եպիսկո-պոսին), մինչ նստէր առ դուռն քաղաքին Տամբուրայ: Զայս յետոյ շինեաց Համամ՝ զիւր անուն դնելով Համամաշէն: Եւ ի գլուխ ել ա-դաւթք Մանգնոսի, զի երեք հազար այր ի միում գիշերի սատակե-ցան, եւ այլքն փախեան, եւ քաղաքն աւեր մնաց:

Ապա ի սոյն ամի ելանէ Հերակղ եւ սպանանէ զԽոսրով: Եւ հի-շեաց զերդումնն, զոր ընդ Տիրան եւ ընդ ինքն, եւ կացուցեալ մարզպան ամենայն Հայոց: Եւ ինքն գնաց ի Կոստանդինուպաւլիս:

Եւ յետ Ը ամի եկն Աբդռահիմ՝ քեռորդին Մահմեդի, բազում աղխիւ՝ տասն եւ ու հազար առն եւ ձիոյ ընդ իւր բերեալ: Խնդրէր հարկս ի Հայոց...»6:

Տիրւսնին: Խ ն դ ի ր ն այն է, որ 591թ. բ ա ժ ա ն ո ւ մ ի ց հ ե տ ո Վ ա ն ա ն դ ն ան ց ե լ էր Բ յ ո ւ գ ա ն դ ա կ ա ն կա յսրո ւթ յանը (տե ՛ս Սեբեոս, էջ 84, Թովմա Արծրունի և Անանուն, Պատմո ւ թ ի ւ ն տ ա ն ն Արծրունեաց , ա շ խ ա ր հ ա բ ա ր թարգմանո ւ թ յ ո ւ ն ը น ծան ոթագր ո ւ թ յ ո ւ ն ն ե ր ը վ. Վարդան յանի , Երևան, 1985, էջ 140: Տե՛ս նաև Երեմ յան บ., Մ ա ր զ պ ա ն ա կ ա ն Հ ա յ ա ս տ ա ն ը և հա րևան երկրները 387-628թթ„ Երևան, 1980), ո ւ ստի և մեր տ ե ս ա կ ե տ ը մ ի ա ն գ ա մ ա յ ն հ ա վ ա ն ա կ ա ն է: 5 Սուրբ Սիովն ե կ ե ղ ե ց ի ն հ ի շ ա տ ա կ վ ո ւ մ է նաև Սուրբ Խ ա չ ի կ ( Խ ա չ ք ա ր ) վ ա ն ք ի մ ի ջ ն ա դ ա ր յ ա ն տ ա ր ե գ ի ր ն ե ր ի կողմից , ո րպես գ լ խ ա վ ո ր և ե պ ի ս կ ո պ ո ս ա ն ի ս տ ե կ ե ղեցի (տե ս м. Кузуб, Амшенцы-коренные эееоаёе Понта,-«Еркрамас» (Газета армян России), թ ի վ 6 (136), 2006, էջ 6.). 6 Յովհան Մամիկոնեւսն , Պատմո ւ թ ի ւ ն Տարա ւ ն ո յ , - «Մատենագի ր ք Հայոց», t դար , Անթիլիաս, 2005, էջ 1122-1123:

220

Page 4: When was founded Hamshen (Hamamashen)

Ղևոնդը հաղորդում է, որ երբ Արաբական խալիֆայության Հյու-սիսային փոխարքայության7 փ ոխար քա Ովբեդլան կամ Ուբայդալ-լահը (788-791)® Արմինիա ոստիկանության9 արաբ ամիրա (ոստի-կան) նշանակեց Սուլեյմանին (788-790), վերջինս դաժան հալա-ծանքներ սկսեց հայ նախարարների ՈԼ ժողովրդի նկատմամբ: Հա-ջորդ տարին' 789թ., Ուբայդալլահն անձամբ եկավ Հայաստան և անտանելի վիճակ ստեղծեց երկրում: 789թ. հայ նախարարներից ոմանք՛ Շապուհ և Համամ Ամատունի նախարարների գլխավո-րությամբ և 12 հազար ժողովրդով, որոշեցին հեռանալ իրենց տի-րույթներից, շարժվեցին Խաղտիքի10 ուղղությամբ, ճանապարհին ճորոխ գետի ափին պարտության մատնեցին իրենց հետապնդող արաբական զորքին ու՝ անցնելով գետը, բնակություն հաստատե-ցին Խաղտիքում ' Բյուզանդիայից որպես ժառանգական տիրույթ ստանալով այդ հողերը11:

7 Ա ր ա բ ա կ ա ն խա լ իֆա յ ո ւ թ յա ն Հ յ ո ւսիսա յին փ ո խ ա ր ք ա յ ո ւ թ յ ա ն մեջ մտնո ւ մ էին Հ ա յ ա ս տ ա ն ը , վ ի ր ք ը , Ա ղ վան ք ը , Ա տ ր պ ւ ս տ ա կ ա ն ը , երբեմն ՝ Տ ա զ ի ր ա ն (վերին Մ ի ջ ա գ ե տ ք ) և Կուր գ ե տ ի ս տ ո ր ի ն հ ո ս ա ն ք ի ու Դ ա ր բ ա ն դ ի միջև տ ա ր ա ծ վ ո ղ մ ե ր ծ կ ա ս պ յ ա ն ե ր կ ր ն ե ր ը ( տ ե ս Тер-Гевондян А., Армения น Арабский Халифат, Ереван, 1977, էջ 151-155):

Փ ո խ ա ր ք ա ն ե ր ի ու Արմինիա ո ս տ ի կ ա ն ո ւ թ յ ա ն ո ս տ ի կ ա ն ն ե ր ի թ վ ա կ ա ն ն ե ր ը մ ե ն ք բերում ե ն ք ը ս տ น. Տեր -Ղևոնդ յանի կ ա զ մ ա ծ ց ո ւ ց ա կ ի ( տ ե ս նույն տեղո ւ մ , էջ 276):

Ա ր ա բ ն ե ր ը 701թ. ն վ ա ճ ե ց ի ն Հ ա յ ա ս տ ա ն ը , վ ի ր ք ը , Ա փ խ ա զ ք ը , Ե զ ե ր ք ը , Ա ղ վ ա ն ք ը , Կո ւր գ ե տ ի ս տ ո ր ի ն հ ո ս ա ն ք ի և Դ ե ր բ ե ն դ ի միջև գ տ ն վ ո ղ երկրները , ո ր ո ն ց ից կ ա զ մ ե ց ի ն մի վ ա ր չ ա կ ա ն շրջան , ո ր ը Հ ա յ ա ս տ ա ն ի ա ն ո ւ ն ո վ կոչեցին Արմի ն իա , ք ա ն ի որ Հ ա յ ա ս տ ա ն ը տ ա ր ա ծ ա շ ր ջ ա ն ի ա մ ե ն ա հ զ ո ր ռ ա զ մ ա ք ա ղ ա ք ա կ ա ն ուժն էր, իսկ հայ ժ ո ղ ո վ ո ւ ր դ ը տ ե ղ ի բնակչո ւթ յան ա մ ե ն ւ ս մ ի տ ա ր ր ու մ ե ծ ա թ ի վ հ ա տ վ ա ծ ը (տե ՛ս Ա. Եղիւսզւսրյան, Ա ր մ ի ն ի ա ո ստիկանո ւ թ յ ո ւ ն ը ( պ ա տ մ ա - ա շ խ ա ր հ ա գ ր ա կ ա ն ուսումնասիրությունը) , պ ա տ մ . գ ի տ . թ ե կ նածո ւ ի գ ի տ . ա ս ւ ո ճան ի հա յ ց ման ա տ ե ն ա խ ո ս ո ւ թ յ ո ւ ն , Երևան , 2006, էջ 26-30): 10 Խ ա ղ տ ի ք ը կամ ճ ա ն ի ք ը գ րավ ո ւ մ էր լեռնային այն շրջանը , որն ը ն կ ա ծ էր ճ ո ր ո խ գ ետի , Սև ծովի ա ռ ա փ ն յ ա շ ե րտի և Պ ա ր խ ա ր յ ա ն լեռների միջև' մինչև Տրապիզո ն : Այն հա րավ ո ւ մ և արևելքո ւմ ս ա հ մ ա ն ա կ ց ո ւ մ էր Բարձր Հա յ ք ին , իսկ արևելքում ՝ Տսւյքին (տե՛ս ե . Ադոնց, Հ ա յ ա ս տ ա ն ը Հ ո ւ ստի ն իան ո ս ի դարաշրջանո ւ մ , թարգմ . Ա. և է. Խոնդկ ւսր յանների , Երևան, 1987, էջ 36): 1 Տե՛ս «Պատմութ յի ւն Ղե ւոնդեա յ Մեծ ի վ ա ր դ ա պ ե տ ի Հայոց», บ. Պետերբո ւ ր գ , 1887, էջ 166-169:

221

Page 5: When was founded Hamshen (Hamamashen)

Համշենի հիմնադրման հարցով մանրամասնորեն զբաղվել է Լ. Խաչիկյանը: Ըստ Լ. Խաչիկյանի՝ Համշենի մասին առաջին տեղեկութ-յունը հաղորդում է Ղևոնդը, որով հնարավորություն ենք ստանում որո-շելու Համշենի հայկական իշխանության հիմնադրման ստույգ ժամա-նակը: Նա քննության է առնում պատմիչի վկայությունը, այն համադ-րում Հովհան Մամիկոնյանի տեղեկության հետ ու գալիս այն եզրակա-ցության, թե իբր Համամ Ամատունու քաղաքը սկզբում կոչվում էր Տամբուր, որը պարսկական բանակի (ըստ Խաչիկյանի' պետք է լինի արաբական) օգնությամբ ավերեց վրաց իշխան Վաշդեանը: Դրանից հետո, համաձայն Լ. Խաչիկյանի, Համամը Տամբուրի տեղում նոր քա-ղաք կառուցեց ՈԼ իր անունով կոչեց Համամաշեն-Համշեն: Իսկ Հով-հան Մամիկոնյանի հիշատակությունը նա համարում է խառնաշփոթ ու ժամանակավրեպ մի ավանդություն, որում կան իրական դեպքերի արձագանքներ: Այն, որ Համամը, ըստ Հովհան Մամիկոնյանի, վրաց Վաշդեան իշխանի ազգականն էր, լ. Խաչիկյանի կարծիքով, ցույց է տալիս, որ հայ նախարարները նախապես ծանոթ էին Խաղտիքին՝ ազգակցական կապեր ունենալով ճանիքի (Լազիստան) իշխանների հետ: Ի վերջո, լ. Խաչիկյանը, ելնելով Ղևոնդի հաղորդումից, Համշենի հայկական իշխանության ստեղծման ժամանակը համարում է 789-790թթ., իսկ դրա հիմնադիրներին՜ Ամատունի նախարարական տոհ-մի պայազատներ: Ամատունիների իշխանությունը գտնվում էր Լկրա-րատում, ուստի՝ նրանց հետ Համշեն ներգաղթած բնակչության մեծա-մասնությունը Այրարատ աշխարհից պետք է լինեին12:

Ղևոնդի վկայությունը պարզից էլ պարզ է: Հայ նախարարները հեռանում են Հայաստանից 12 հազար ժողովրդով և բնակություն հաստատում Խաղտիքում, որի տարածքներից և Փոքր Հայքի հյու-սիսային հատվածից հետագայում կազմավորվեց բյուգանդական Խալդիա (Խաղտիք) բանակաթեմը13: Բյուզանդիան նրանց ընդու-

12 Տե՛ս Լ. Խաչ ի կ յան , եջեր հ ա մ շ ի ն ա հ ա յ պատմո ւթ յ ո ւ ն ի ց , -«Բանբեր Ե րևանի հա մա լ սարան ի» , 1969, թ ի վ շ, էջ 115-118: 13 Տ ե ս « Օ տ ա ր աղբ յ ո ւ ր ները Հ ա յ ա ս տ ա ն ի և հա յ երի մասին», «Բյու-գ ա ն դ ա կ ա ն աղբյուրներ», բ, Կ ո ս տ ա ն դ ի ն Ծիրանածի ն , թւսրգմ. բ նագր ի ց , ւ ս ռաջաբան և ծանոթ . Հ. Բարթիկ յանի , ե րևան , 1970, էջ 170:

222

Page 6: When was founded Hamshen (Hamamashen)

նում է գրկաբաց, քանի որ նրանք թշնամի էին արաբներին և հետո, այդպիսի մեծ խումբը զգալիորեն կուժեղացներ հիշյալ շրջանի բյուգանդական զորքը, որը տեղակայված էր Արմինիա ոստիկա-նության սահմանին1*: Անկասկած, հենց այս Համամն է, որը վերա-կառուցել է ավերված Տամբուրն ու այն իր անունով կոչել Համշեն: Սակայն, Հովհան Մամիկոնյանի վերևում մեջ բերված վկայությու-նը հարց է առաջացնում, ինչպե՛ս կարող էր Համամ Ամատունին վերակառուցել Տամբուրն ու վերանվանել Համշեն, Եթե, Հովհան Սամիկոնյանի վկայության համաձայն, նա դրանից առաջ «վրաց» իշխանի կողմից մահապատժի էր ենթարկվել: Լ. Խաչիկյանը, քանի որ Հովհան Սամիկոնյանի տեղեկությունը համարում է խառնաշ-փոթ ու ժամանակավրեպ, պատմիչի այդ տեղեկությանը կամ ու-շադրություն չի դարձրել, կամ պարզապես սխալ է համարել:

Հովհան Սամիկոնյանի վերոհիշյալ վկայությունը, մեր կարծի-քով, ստույգ է և իր մեջ պարունակում է ճշգրիտ ժամանակագրա-կան տվյալներ: Այդ վկայության քննությունը մեզ այն համոզմանն է բերում, որ գոյություն են ունեցել երկու Համամ, մեկը՝ Ամատունի, իսկ մյուսը, հավանաբար, Սամիկոնյան: վ րաց իշխան Վաշդեանի հրամանով մահապատժի ենթարկվածը եղել է Համամ Մամիկոն-յանը, որին պատկանել է Տամբուր քաղաքը, իսկ այդ քաղաքը վե-րականգնողը և այն իր անունով Համշեն վերանվանողը եղել է Հա-մամ Ամատունին: Խնդիրն այն է, որ երկու Համամների նույնացու-մը, ինչպես այդ արել է Լ. Խաչիկյանը, հակասում է Հովհան Սամի-կոնյանի և Ղևոնդի տեղեկություններին, որոնք մի Համամին իիշա-տակում են VIIդ. սկզբին, իսկ .մյուսին՝ \/111դ. վերջին:

Հովհան Սամիկոնյանի վկայությունը քննելիս հարկ է ուշադ-րություն դարձնել ևս մեկ անչափ կարևոր իրողության: Հայտնի է, որ մագաղաթյա մատյանները գրվում էին մեկ օրինակով, իսկ հե-տագայում, եթե ինչ-որ մեկը իր համար պատվիրում էր այդ երկից, գրիչները նրա համար նոր օրինակ էին արտագրում: Կախված այն հանգամանքից, թե ինչքան ժամանակ էր անցել բնագրի գրվելու

14 Տե ս Ղևոնդ, էջ 123:

223

Page 7: When was founded Hamshen (Hamamashen)

պահից, երբեմն գրիչները տեքստի մեջ ներմուծում էին իրենց ժա-մանակաշրջանի իրողությունները: Մասնավորապես, նրանք այդ-պես են վարվել \/դ. հայկական «Աշխարհացոյց»-ի հետ, որտեղ . հիմնականում արտացոլված է Մեծ Հայքի 111դ. վարչաքաղաքա-կւսն կացությունը15: Այն մեզ է հասել երկու խմբագրությամբ՜ հա-մառոտ16 և ընդարձակ17: Ընդարձակ խմբագրությունն իր մեջ ընդգրկում է հետագա դարերի իրադարձություններին վերաբերող հավելումներ: Գրիչները նրա մեջ մտցրել են իրենց ժամանակաշր-ջանում տիրող վարչա-քաղաքական իրավիճակի մասին հիշատա-կումներ, որոնք հիմնականում վերաբերում են \/11դ„ ինչի պատճա-ռով ուսումնասիրողների զգալի մասը այն վերագրում է \/11դ. Իեղի-նակ Անանիա Շիրակացուն, չնայած, որ մյուսները կարծում են, թե դրա հեղինակը Մովսես Խորենացին է18: Հաշվի առնելով այդ իրո-ղությունը, ակնհայտ է, որ Հովհան Մամիկոնյանի տեքստում, ան-կախ այն բանից, թե երբ է գրվել այն, «Զայս յետոյ շինեաց Համամ' զիւր անուն դնելով Համամաշէն» հատվածը բնագրում ներմուծվել է հետագա ինչ-որ գրիչի կողմից, որը, հավանաբար, Համամ Ամա-տունու ժամանակակիցն է եղել կամ էլ ապրել է նրանից հետո: Նա ցանկացել է ներկայացնել Տամբուր ավերված քաղաքի հետագա ճակատագիրը:

Եթե Հովհան Մամիկոնյանի տեքստը քննարկենք առանց հիշ-յալ ընդմիջարկության, ա պ ա կարող ենք արձանագրել.

ա. Վրաց Վաշդեան իշխանի քրոջ որդի Համամը, ամենայն հա-վանականությամբ, Մամիկոնյանների տոհմից է եղել: Դրա մասին են վկայում նրա մտերմությունն ՈԼ սրտացավությունը Տարոնի Տի-

15 Տե՛ս բ . Հարութ յո ւն յան , Մեծ Հ ա յ ք ի վ ա ր չ ա - ք ա ղ ա ք ա կ ա ն բ ա ժ ա ն մ ա ն հ ա մ ա կ ա ր գ ն ը ս տ «Աշխարհացո յց»-ի , Երևան, 2001, մասն Ա, էջ 52: 16 «Աշխարհացո յց»-ի հ ա մ ա ռ ո տ խ մ բագ ր ո ւ թ յ ո ւ ն ը տ ե ս Աբ րահամ յան น., Անանիա Շիրս յկացու մատենագր ո ւ թ յ ո ւ ն ը , Երևան, 1944, Патканов к., Армянская география VII века по П.х. (приписывавшаяся Моисею Хоренскому), Санктпетербург, 1877 և այլն: 17 «Աշխարհացո յց»-ի ը ն դ ա ր ձ ա կ խ մ բագ ր ո ւ թ յ ո ւ ն ը տ ե ս «Աշխարհացո յ ց Մովսեսի Խ ո ր ե ն ա ց ւ ո յ յ ա ւ ե լ ո ւած ո վ ք ն ա խ ն ե ա ց » , հ ր ա տ . Ա. Սո ւ ք րեան , Վենետիկ, 1881: 18 Տե՛ս բ. Հարութ յո ւն յան , նշվ. աշխ . , էջ 52:

224

Page 8: When was founded Hamshen (Hamamashen)

րան Մամիկոնյան իշխանի նկատմամբ, ինչպես նաև այն, որ Տւսմ-բուր-Համշենի իշխանությունը գտնվում էր Տայքի Մամիկոնյաննե-րի տիրույթների անմիջական հարևանությամբ:

Կարևոր է նաև այն, որ Համշենի բնակչության մեջ պահպան-վել են հիշողութուններ այն մասին, որ հին դարերում Համշենում իշխել են Մամիկոնյանները, որոնց տոհմին պատկանող բազմա-թիվ իրեր պահվում էին Համշենի Խաչքար անունը կրող վան-քում19: Դա է ցույց տալիս նաև Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի այն վկայությունը, թե Մամիկոնյանները «ճենաց» ար-քայազուններ էին20: Հայ պատմագրության մեջ վաղուց արդեն հիմ-նավոր կերպով ցույց է տրված, որ այդ վկայության հիման վրա Մամիկոնյաններին չինական ծագում վերագրելը սխալ է, քանի որ ճենաց երկիրը ոչ թե Չինաստանն է, այլ Խաղտիքը կամ ճենք-ճա-նիւք-ճանիքը (այժմ՛ Ջանիկ)21:

բ. Մամիկոնյանների ճանիքի և Տայքի տիրույթները միմյանց սահմանակցում էին Պարխարյան (Լազիստանի, Պոնտական) լեռ-ների ջրբաժանով22,

" Տե՛ս м. Кузуб, նշվ. աշխ . , էջ 6: 20 Տ ե ս «Փաւ ստոս ի Բիւզանդւսց ւո յ Պ ա տ մ ո ւ թ ի ւ ն Հայոց», բ ն ա գ ի ր ը ք . Պ ա տ կ ա ն յ ա ն ի , Երևան, 1987, էջ 306: 21 Տ ե ս «Աշխարհացո յ ց Մովսեսի Խ ո ր ե ն ա ց ւ ո յ յ ա ւ ե լ ո ւա ծ ո վ ք ն ա խ ն ե ա ց » , հ ր ա տ . Ա. Սո ւ ք ր եան , Վենետիկ, 1881, էջ 27. «.. .ճանիւս որ են Խ ա ղ տ ի ք » : Տ՛ե՛ս ն ա և ե . Ադոնց, նշվ. ա շխ . , էջ 447-448: 22 Տե՛ս « Դ ա զ ա ր ա յ Փ ա ր պ ե ց ւ ո յ Պ ա տ մ ո ւ թ ի ւ ն Հա յոց , թո ւղթ ա ռ Վ ա հ ա ն Մամիկոնեան» , ք ն ն ա կ ա ն բ ն ա գ ի ր ը գ . Տեր -Մկրտչ յանի և Ստ. Մ ա լ խ ա ս յ ա ն ի , ե րևան , 1982, 174-176: Այն փ ա ս տ ը , որ Մ ա մ ի կ ո ն յ ա ն ն ե ր ի ի շխանո ւթ յ ո ւ ն ը տ ա ր ա ծ վ ո ւ մ էր ն ա և հին Խ ա ղ տ ի ք ի վ ր ա , ցույց են տ ա լ ի ս Vrj. պ ա տ մ ի չ Ե ղ ի շ ե ի վկայութ յո ւնները : Ն ա հաղ ո ր դ ո ւ մ է, որ Ա վ ա ր ա յ ր ի ճ ա կ ա տ ա մ ա ր տ ի ց ւսռաջ Հա յ ո ց մ ա ր զ պ ա ն Վւսսակը կ ե ղ ծ ի ք ն ե ր ո վ իր կ ողմն էր գ ր ա վ ո ւ մ «ընդ ա մ ե նա յ ն կ ո ղ մ ա ն ս ա մ ր ա կ ա ն ա ց ա շ խ ա ր հ ի ն , ի Տմորիսն և ի Կորդիսն , յ Ա ր ց ա խ և յԱղո ւանսն , ի վ ի ր ս և յ ա շ խ ա ր հ ն Խ ա ղ տ ե ա ց » (Եղիշէ, Վասն Վ ա ր դ ա ն ա յ եւ Հա յ ոց պ ա տ ե ր ա զ մ ի ն , Ե րևան , 1989, էջ 190): Պ ա տ մ ի չ ի հ ա ջ ո ր դ հ ա ղ ո ր դ ո ւ մ ը ևս դ ր ա վկայութ յունն է: Ն ա վկայո ւմ է, որ Ա վ ա ր ա յ ր ի ճ ա կ ա տ ա մ ա ր տ ի ց հ ե տ ո որոշ հայ ն ա խ ա ր ա ր ն ե ր և ն ր ա ն ց հ ա ր ա զ ա տ ն ե ր հ ե ռ ա ց ա ն ու ա մ ր ա ց ա ն Խ ա ղ տ ի ք ո ւ մ , ո ր տ ե ղ ի ց հ ա ր ձ ա կ վ ե ց ի ն հ ա ր և ա ն Տա յ ք ի վ ր ա , ուր մտե լ էին պ ա ր ս կ ա կ ա ն զ ո ր ք ե ր ը (նույն տեղո ւ մ , էջ 252-256):

225

Page 9: When was founded Hamshen (Hamamashen)

գ. Համամ Մամիկոնյանի քաղաքը կոչվում էր Տամբուր: Տամ-բուրի իշխանությունը սահմանակցում էր Վաշդեանի իշխանությա-նը ճորոխ գետով,

դ. «վրաց» Վաշդեան իշխանը մահապատժի է ենթարկում Հա-մամ Մամիկոնյանին և ավերում նրա քաղաքը, որից հետո այն ա-մայանում է երկար ժամանակով,

ե. ակնհայտ է, որ Համամ Մամիկոնյանի մահապատիժը և Տամբուրի ավերումը տեղի են ունեցել Պարսկաստանի վրա <ե-րակլ կայսեր (610-641) Իարձակման և Խոսրով II Փարվեզի (591-628) մահվան տարում, այսինքն՝ 628թ„

զ. «Զայս յետոյ շինեաց Համամ՝ զիւր անուն դնելով Համամա-շէն» տեղեկությունը վերաբերում է 789թ. դեպքերին:

Այն, որ Հովհան Մամիկոնյանի հաղորդումը ոչ թե մտացածին է, այլ իրական, ցույց է տալիս այն փաստը, որ պատմիչը նշում է, թե արաբների առաջին արշավանքը տեղի է ունեցել այդ դեպքից ուղիղ 8 տարի անց, այսինքն' 636/637թ.: Խնդիրն այն է, որ այդ ի-րադարձությունը հենց այդ թվականին են դնում մյուս հայկական սկզբնաղբյուրները23:

Փաստորեն, Տամբուրն ավերակ մնաց մինչև 789թ., այսինքն' մոտավորապես 160 տարի: Աեբեոսի հաղորդումից պարզվում է, որ 653թ. արաբները Համշենի շրջանը դրեցին հայոց իշխան Թեո-դորոս Ռշտունու (634-655) իշխանության տակ: Հայտնի է, որ 652թ. կնքվել էր հայ-արաբական պայմանագիրը, որի պատճառով նույն թվականին Բյուզանդիայի կայսր Կոստաս lll-ը (641-668) ներխու-ժեց Հայաստան: Սակայն, երբ 653թ. գարնանը նա հեռացավ Կոս-տանդնուպոլիս, Թեոդորոս Ռշտունին հակահարձակման անցավ, արաբական 7 հազարանոց զորքի օգնությամբ Տայքի վրայով ներ-

23 ղևոնդ, էջ 7, «Սւոեփանոսի Տարօնեցւոյ Ասողկան Պատմութիւն տիեզերական», հրատ. Ատ Մալխասեանց, บี. Պետերբուրգ, 1885, էջ 98, «Պատմութիւն Շապհոյ Բագրատունւոյ», ի լոյս ածին գ. Տէր-Մկրտչեան եւ Մեսրոպ եպիսկոպոս, էջմիածին, 1921, Էջ 15-17: Այդ մասին մանրամասնորեն տես Ա. Եղիազարյան, Արաբների արշավանքը Ատրպատականի վրայով դեպի Հայաստան, ԵՊՀ «Տարեգիրք», Երևան, 2005, Էջ 89-90:

226

Page 10: When was founded Hamshen (Hamamashen)

խուժեց Համշեն, գրավեց այն, ինչպես նաև Տրապիզոնը, որից հե-տո արաբները ճանաչեցին նրա իշխանությունը Հայաստանի և Այսրկովկասյան երկրներ վրա' մինչև Տրապիզոն24: Թեոդորոս Ռշտունու մահից հետո բյուզանդացիներին հաջողվեց ետ գրավել այդ տարածքները:

701թ. արաբները վերջնականապես նվաճեցին Հայաստանն ՈԼ Անդրկովկասյան երկրներն ու կազմավորեցին Արմինիա ոստիկա-նությունը: Արմինիայի արևմտյան սահմանին արաբա-բյուզանդա-կան անընդհատ պատերազմների հետևանքով ստեղծվեց սահմա-նային ամրությունների մի գոտի: Այն սկսվում էր կիլիկիայի ծովա-փից և տարածվում մինչև Եփրատ գետի վերին հոսանքում գտնվող Կամախ քաղաքը25: Համշենը մնաց Բյուգանդական կայս-րության կազմում, ինչի վկայությունն է Ղևոնդի վերոհիշյալ հաղոր-դումը: Այդ է ապացուցում նաև պատմիչի մյուս հաղորդումը, հա-մաձայն որի' 747-750թթ. ապստամբության ժամանակ հայ նախա-րարները հեռանում են Տայքի ամրությունները, որպեսզի կապ հաստատեն բյուգանդական զորքերի հետ, «որք էին ի կողմանս Պոնտոսի»26:

789թ. մի քանի հայ նախարարներ՝ Շապուհ և Համամ Ամատու-նիների գլխավորությամբ, իրենց տիրույթներից հեռացան, հաս-տատվեցին ավերակ Տամբուր քաղաքի մոտակայքում: Համամ Ա-մատունին վերակառուցեց27 ավերված քաղաքն ու իր անունով կո-չեց Համամաշեն, որը հետագայում աստիճանաբար վերափոխվեց Համշենի (այժմ՝ Հեմշին):

24 Տես Սեբեոս, էջ 138-144: 25 Տե՛ս น. Տեր-Ղևոնդյւսն, Արաբական սահմանային ամրությունների գոտին (บทւղուր),-«Պատմա-բանասիրական հանդես», 1981, թիվ շ, էջ 134-149: է Ղևոնդ, էջ 123: 27 Այն, որ անհայտ գրիչը նշում է, թե «Համամը, սակայն, հետո վերաշինեց քաղաքը և իր անունով կոչեց Համշեն», ցույց է տալիս, որ Համամ Ամատունին ավերված Տամբուրի տեղում ոչ թե նոր քաղաք է կառուցել, ինչպես նշում է Լ. Խաչիկյանը (տե՛ս Լ. Խաչիկյան, նշվ. աշխ", էջ 117), այլ պարզապես վերակառուցել է Տամբուրը:

227

Page 11: When was founded Hamshen (Hamamashen)

Փաստորեն, Հսւմշենի պատմությունը սկսվում է ոչ թե Vlllr). վերջից, այլ այդ ժամանակ սկսվում է միայն այդ հայաշխարհի պատմության մի նոր ժամանակաշրջան: Մինչև 628թ. Տամբուր-Համշենում իշխում էին Մամիկոնյանները, իսկ դրանից հետո՝ սկսած ՝/111դ. վերջից՝ Ամատունիները: Տեղի հայ ազգաբնակչութ-յունը անընդհատ ավելանում էր Հայաստանի տարբեր շրջաննե-րից այնտեղ գաղթող հայության հաշվին: Ինչ վերաբերում է 628թ. ավերված Տամբուրին և տեղի հայկական իշխանությանը, ապա այն գոյություն է ունեցել այդ թվականից առաջ:

228