36
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԼ ԳՈՒՍՏԱՎ ՅՈՒՆԳ

X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԱՐԼ ԳՈՒՍՏԱՎ ՅՈՒՆԳ

Page 2: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

Կարլ Գուստավ Յունգ

Յունգը ծնվել է 1875 թ․-ի հուլիսի 26-ին, Շվեյցարիայի Կեսվիլ քաղաքում շվեյցարական

ռեֆորմիստական եկեղեցու հովվի ընտանիքում։ Նրա պապերը մասնագիտությամբ բժիշկներ են եղել։ Կարլ Գուստավ Յունգը ավարտել է Բազելի բժշկական համալսարանը։ 1900-1906 թթ. աշխատում է Ցյուրիխի հոգեբուժական կլինիկայում որպես Է․Բլեյլեռի ասիսիտենտը։ 1909-

1913 թթ. համագործակցում է Զ․ Ֆրոյդի հետ, խաղում է կարևոր դեր հոգեվերլուծական

շարժման մեջ․ հոգեվերլուծական միջազգային միության առաջին նախագահն էր,

հոգեվերլուծական ամսագրի խմբագիրը, կարդում էր հոգեվերլուծության ներածության դասախոսություններ[5]։

1911 թ-ին Յունգը հեռանում է Հոգեվերլուծական միջազգային ասոցիացիայից և հրաժարվում է հոգեվերլուծության տեխնիկայից։ Նա ստեղծում է սեփական հոգեբանական տեսություն և թերապիա, որը անվանում է «անալիտիկ հոգեբանություն»[6]։ Իր գաղափարներով Յունգը մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն հոգեբուժության և հոգեբանության, այլև ՝ մարդաբանության, էնթնոգիտության, մշակութաբանության, համեմատական կրոնագիտության, մանկավարժության և գրականության վրա[5]։

1935 թ-ին նշանակվում է Շվեյցարական պոլիտեխնիկական դպրոցի հոգեբանության պրոֆեսոր, նույն թվականին հիմնադրում է Շվեյցարական կիրառական հոգեբանության միությունը։

Նացիզմի տարիներին Յունգը դասավանդել է Ցյուրիխում և Բազելում։ Նաև հրատարակել է «Հոգեբանություն և հարակից ոլորտներ» («Zentralblatt für Psychotherapie und ihre

Կարլ Գուստավ Յունգ (գերմ.՝ Carl Gustav Jung, 1875 թ. հուլիսի 26 — 1961 հունիսի 6), շվեյցարացի հոգեբույժ, խորքային հոգեբանության ուղղություններից մեկի՝ անալիտիկ հոգեբանության հիմնադիր։

Carl GustavJung

Page 3: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

Grenzgebiete») ամսագիրը։ Յունգը հաճախակի մեղադրվել է նացիստների հետ համագործակցելու համար սակայն պաշտոնապես չի դատապարտվել։

Յունգը մահացել է իր Կյունախտի իր տանը, 1961 թ․-ի հուլիսի 6-ին։ Թաղված է նույն

քաղաքի բողոքական եկեղեցու գերեզմանատանը։

1948 թ․-ին Ցյուրիխում հիմնադրվել է Կ․Գ․ Յունգի անվան համալսարան։ Համալսարանում

դասավանդում էին գերմաներեն և անգլերեն լեզուներով։ Յունգի մեթոդի համախոհները ստեղծում են անալիտիկ հոգեբանության միություն Անգլիայում, ԱՄՆ-ում և մի շարք եվրոպական երկրներում։

Հիմնական գաղափարները

արքետիպեր

հոգեբանական տիպեր

ալքիմիական սիմվոլիկ լեզվի մեկնաբանությունը որպես արքետիպեր

կոլեկտիվ անգիտակցական

ինդիվիդուալիզացիա

անիմա և անիմուս

պերսոնա և «ստվեր»

ինտրովերսիա և էքստրովերսիա

ինքնություն (գերմ.՝ Selbst)

Գիտական հայացքները

Որոշ ժամանակ լինելով Զիգմունդ Ֆրոյդի աշակերտը և հետևելով նրան՝ հավատում էր երազների և առասպելական կերպարների փոխադարձ ազդեցությանը, սակայն դրանք կապում էր ոչ թե անհատի ենթագիտակցության մեջ ամրագրված հուշերի, այլ մարդուն ի վերուստ տրված առասպելական արքետիպային խորհուրդների հետ։ Սակայն Յունգը իր ինքնակենսագրության մեջ պատմում է Ֆրոյդի հետ ունեցած խորը աշխարհայացքային հակասությունների մասին[7]։ Ինչը հիմք է տալիս որոշ հետազոտողներին կարծելու, որ Յունգը մինչև Ֆրոյդի հետ հանդիպելը արդեն ունեցել է իր սեփական տեսության սաղմերը։

Արքետիպեր

Համարում էր առասպելները համամարդկային երևույթ, որոնցում կրկնվում են միևնույն մոտիվները, հաճախ՝ միևնույն ձևերով։ Դրանք տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում ունեցել են ազգային ու ժամանակի շունչն արտահայտող որոշ առանձնահատկություններ, որոնք, սակայն, չեն կարող ստվերել առասպելի համապարփակ բնույթը։ Առասպելների առանցքը կազմող շրջիկ և անվերջ կրկնվող սյուժեներն ու կերպարները Յունգը կոչել է արքետիպեր[8][9]։ Որոշ արքետիպերի ցուցակը

Թշնամական էակի մասին պատկերացումները

Հերոս-փրկչի մասին պատկերացում, որտեղ հերոսը մահանում է, սակայն հրաշալի կերպով հարություն է առնում

Երրորդության արքետիպը (օրինակ ՝ Հայր, Որդի և Սուրբ հոգի)

Անդրոգին

Փիլիսոփայական քար

Կվինտեսենցիա

Երկրի կենտրոն, Համաշխարհային ծառ, Համաշխարհային առանցք

Հավիտենական կյանք

Վտարում դրախտից

Գռաալ

Հրեշտակներ և Դևեր

Page 4: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

Աստված և մարդ

Թրիքստեր

...[10][11]

Հոգեբանական տիպեր

Յունգը առաջարկել է հոգեբանական տիպաբանության երկու եղանակ։

Ըստ կողմնորոշման

Յունգը կարծում էր, ցանկացած մարդ կամ ձգտում է ընկալել արտաքին աշխարհի օբյեկտները, կամ ձգտում է դրանցից վերացարկվել։ Այդ տարբերությունը նա անվանում էր ընդհանուր կողմորոշման տիպ և անվանում էր էքստրավերսիա և ինտրովերսիա[12]։

էքստրավերտ - ուղղված դեպի աշխարհի ընկալմանը

Ինտրովերտ - ուղղված դեպի «ներս»

Յունգը համարում էր, որ չկան «մաքուր» էքստրովերտներ և ինտրովերտներ, ու երկու հոգեբանական մեխանիզմներն էլ հատուկ են բոլոր մարդկանց, սակայն առավել օգտագործվողը պայմանավորում էր մարդուն այս կամ այն տիպին դասելու հնարավորությունը[12]։

Ըստ գերիշխող ֆունկցիայի

Յունգի կողմից առաջարկված մեկ այլ հոգեբանական դասակարգման եղանակը հիմնված էր հոգեկանի չորս ֆունկցիաների օգտագործման ինտենսիվության վրա։ Այդ ֆունկցիաներն են

Մտածողություն

Զգացմունք

Զգայություն

Ինտուիցիա

Ելնելով այս հոգեբանական ֆունկցիաների առաջատար դիրքից այս կամ այն մարդու հոգեկանում, Յունգը առաջարկում էր մարդկանց հոգեկերտվածքները դասակարգել հետևյալ կերպ։

Մտածողական տիպ

Զգացմունքային տիպ

Զգայական տիպ

Ինտուիտիվ տիպ[13]

Պերսոնա և Ստվեր

Պերսոնան և Ստվերը Յունգի կողմից առաջարկված երկու արքետիպեր են։ Պերսոնան մարդու սոցիալական դերից բխող արքետիպ է, որը ներառում է արտաքին աշխարհի պատկերացումները մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը[14]։

Ստվերը ինչ-որ իմաստով Պերսոնային հակառակ արքետիպ է, այն ներառում է մարդու այն հատկանիշները, որոնք հակասում են նրա Պերսոնային։ Ստվերը Էգո (Ես)-ի մի մասն է, որը բխում է անգիտակցականից։ Միևնույն ժամանակ այն բավականին ավտոնոմ գոյացություն է և արտահայտվում է պրոեկցիաների միջոցով։ Ըստ Յունգի Ստվերը անհրաժեշտ է ինտեգրել անձի ամբողջականության մեջ[15]։

Անիմա և Անիմուս

Անիման և Անիմուսը (լատ.՝ anima և լատ.՝ animus — «հոգի» , համապատասխանաբար արական և իգական «հոգի») Յունգի կողմից հոգեբանություն ներմուծված տերմիններ են, արականության և իգականության հետ կապված արքետիպերի նկարագրման համար։ Յունգը կապում էր անիմուսը կատեգորիկ, կոշտ, չափազանց սկզբունքային, դեպի դուրս ուղղված որոշումների հետ, իսկ անիման՝ էմոցիաների, տրամադրությունների և դեպի ներս ուղղվածության հետ[16]։ Յունգը ենթադրում էր, որ յուրաքանչյուր մարդ ունի թե անիմայի, և

Page 5: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

թե անիմուսի տարրեր, այնպիսի չափաբաժիններով, որոնք պայմանավորված չեն նրա սեռական պատկանելությամբ։ Այսպիսով տղամարդու բնավորության մեջ կարող է գերակայել անիմուսը, սակայն առկա լինել նաև անիման[16]։

Անհատական անգիտակցական

Անհատական անգիտակցական ներառում է իր մեջ կոնֆլիկտներն ու հիշողությունները, որոնք ինչ-որ ժամանակ գիտակցվել են, բայց այժմ ճնշված են կամ մոռացված։ Անհատական անգիտակցականի մեջ են մտնում նաև այն զգայական տպավորությունները, որոնք իրենց աղոտության պատճառով չեն արտացոլվել գիտակցության կողմից։ Այսպիսով, յունգյան անհատական անգիտակցականի կոնցեպցիան ինչ-որ բանով նման է Զիգմունդ Ֆրոյդի անգիտակցականին։ Սակայն Յունգը, Զիգմունդ Ֆրոյդի գցած հիմքերի վրա, զարգացրեց այդ հիմնադրույթը և ընդգծում էր այն, որ անհատական անգիտակցականն իր մեջ ունի համակարգեր, կամ հուզականորեն լիցքավորված մտքեր, զգացմունքներ և հիշողություններ, որոնք դուրս են հանվել անհատի կողմից իր կամ ցեղի ժառանգական փորձից։ Յունգը պնդում էր, որ անհատական անգիտակցականի բովանդակությունը ամեն մարդու մոտ յուրօրինակ է, և որպես կանոն, հասանելի է գիտակցության համար։ Այսպիսով Յունգը, Զիգմունդ Ֆրոյդի տեսությանը համահունչ, մատնանշում է այն փաստը որ անձի անգիտակցականը մեծ ազդեցություն է ունենում մարդու կյանքի վրա, սակայն նա գտնում էր, որ այդ ազդեցությունն իրականացվում է ուղղակիորեն, առանց միջնորդվածության կամ վերափոխման, ինչպես դա անում է «քննադատությունը» Զիգմունդ Ֆրոյդի մոտ, և վերջինիս բովանդակությունը ամբողջովին հասանելի է գիտակցությանը, ինչը հակասում է հոգեվերլուծության տեսությանը[17]։

Կոլեկտիվ անգիտակցական

Ըստ Յունգի, կոլլեկտիվ անգիտակցականը մարդու հոգեկանի այն մասն է, որը պայմանավորված չէ տվյալ մարդու սեփական փորձով, այլ «ժառանգվում» է նախնիներից։ Այն մարդկության ընդհանուր փորձն է։ Կոլեկտիվ անգիտակցականը անգիտակցականի առավել խորքում գտնվող շերտն է, այն ավելի խորն է քան անձնական անգիտակցականը։ Կոլեկտիվ անգիտակցականում են գտվնում բոլոր արքետիպերը[18]։

Արքետիպեր Համարում էր առասպելները համամարդկային երևույթ, որոնցում կրկնվում են միևնույն մոտիվները,

հաճախ՝ միևնույն ձևերով։ Դրանք տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում ունեցել են

ազգային ու ժամանակի շունչն արտահայտող որոշ առանձնահատկություններ, որոնք, սակայն, չեն

կարող ստվերել առասպելի համապարփակ բնույթը։ Առասպելների առանցքը կազմող շրջիկ և

անվերջ կրկնվող սյուժեներն ու կերպարները Յունգը կոչել է արքետիպեր։ Որոշ արքետիպերի

ցուցակը

Թշնամական էակի մասին պատկերացումները

Հերոս-փրկչի մասին պատկերացում, որտեղ հերոսը մահանում է, սակայն հրաշալի

կերպով հարություն է առնում

Երրորդության արքետիպը (օրինակ ՝ Հայր,Որդի և Սուրբ հոգի)

Անդրոգին

Փիլիսոփայական քար

Կվինտեսենցիա

Երկրի կենտրոն, Համաշխարհային ծառ, Համաշխարհային առանցք

Հավիտենական կյանք

Վտարում դրախտից

Գռաալ

Հրեշտակներ և Դևեր

Աստված և մարդ

Թրիքստեր

Page 6: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

Հոգեբանական տիպեր Յունգը առաջարկել է հոգեբանական տիպաբանության երկու եղանակ։

Ըստ կողմնորոշման Յունգը կարծում էր, ցանկացած մարդ կամ ձգտում է ընկալել արտաքին աշխարհի օբյեկտները, կամ

ձգտում է դրանցից վերացարկվել։ Այդ տարբերությունը նա անվանում էր ընդհանուր կողմորոշման

տիպ և անվանում էր էքստրավերսիա և ինտրովերսիա։

էքստրավերտ – ուղղված դեպի աշխարհի ընկալմանը

Ինտրովերտ – ուղղված դեպի «ներս»

Յունգը համարում էր, որ չկան «մաքուր» էքստրովերտներ և ինտրովերտներ, ու երկու հոգեբանական

մեխանիզմներն էլ հատուկ են բոլոր մարդկանց, սակայն առավել օգտագործվողը պայմանավորում էր

մարդուն այս կամ այն տիպին դասելու հնարավորությունը։

Ըստ գերիշխող ֆունկցիայի Յունգի կողմից առաջարկված մեկ այլ հոգեբանական դասակարգման եղանակը հիմնված էր

հոգեկանի չորս ֆունկցիաների օգտագործման ինտենսիվության վրա։ Այդ ֆունկցիաներն են

Մտածողություն

Զգացմունք

Զգայություն

Ինտուիցիա

Ելնելով այս հոգեբանական ֆունկցիաների առաջատար դիրքից այս կամ այն մարդու հոգեկանում,

Յունգը առաջարկում էր մարդկանց հոգեկերտվածքները դասակարգել հետևյալ կերպ։

Մտածողական տիպ

Զգացմունքային տիպ

Զգայական տիպ

Ինտուիտիվ տիպ [11]

Պերսոնա և Ստվեր Պերսոնան և Ստվերը Յունգի կողմից առաջարկված երկու արքետիպեր են։ Պերսոնան մարդու

սոցիալական դերից բխող արքետիպ է, որը ներառում է արտաքին աշխարհի պատկերացումները

մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։[12]

Ստվերը ինչ-որ իմաստով Պերսոնային հակառակ արքետիպ է, այն ներառում է մարդու այն

հատկանիշները, որոնք հակասում են նրա Պերսոնային։ Ստվերը Էգո(Ես)-ի մի մասն է, որը բխում է

անգիտակցականից։ Միևնույն ժամանակ այն բավականին ավտոնոմ գոյացություն է և

արտահայտվում է պրոեկցիաների միջոցով։ Ըստ Յունգի Ստվերը անհրաժեշտ է ինտեգրել անձի

ամբողջականության մեջ։[13]

Անիմա և Անիմուս Անիման և Անիմուսը (լատ.՝ anima և լատ.՝ animus — «հոգի» , համապատասխանաբար արական և

իգական «հոգի») Յունգի կողմից հոգեբանություն ներմուծված տերմիններ են, արականության և

իգականության հետ կապված արքետիպերի նկարագրման համար։ Յունգը կապում էր անիմուսը

կատեգորիկ, կոշտ, չափազանց սկզբունքային, դեպի դուրս ուղղված որոշումների հետ, իսկ անիման՝

էմոցիաների, տրամադրությունների և դեպի ներս ուղղվածության հետ։ Յունգը ենթադրում էր, որ

յուրաքանչյուր մարդ ունի թե անիմայի, և թե անիմուսի տարրեր, այնպիսի չափաբաժիններով, որոնք

պայմանավորված չեն նրա սեռական պատկանելությամբ։ Այսպիսով տղամարդու բնավորության մեջ

կարող է գերակայել անիմուսը, սակայն առկա լինել նաև անիման։

Անհատական անգիտակցական Անհատական անգիտակցական ներառում է իր մեջ կոնֆլիկտներն ու հիշողությունները, որոնք ինչ-որ

ժամանակ գիտակցվել են, բայց այժմ ճնշված են կամ մոռացված։ Անհատական անգիտակցականի մեջ

են մտնում նաև այն զգայական տպավորությունները, որոնք իրենց աղոտության պատճառով չեն

Page 7: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

արտացոլվել գիտակցության կողմից։ Այսպիսով, յունգյան անհատական անգիտակցականի

կոնցեպցիան ինչ-որ բանով նման է Զիգմունդ Ֆրոյդիանգիտակցականին։ Սակայն Յունգը, Զիգմունդ

Ֆրոյդի գցած հիմքերի վրա, զարգացրեց այդ հիմնադրույթը և ընդգծում էր այն, որ անհատական

անգիտակցականն իր մեջ ունի համակարգեր, կամ հուզականորեն լիցքավորված մտքեր,

զգացմունքներ և հիշողություններ, որոնք դուրս են հանվել անհատի կողմից իր կամ ցեղի

ժառանգական փորձից։ Յունգը պնդում էր, որ անհատական անգիտակցականի բովանդակությունը

ամեն մարդու մոտ յուրօրինակ է, և որպես կանոն, հասանելի է գիտակցության համար։ Այսպիսով

Յունգը, Զիգմունդ Ֆրոյդի տեսությանը համահունչ, մատնանշում է այն փաստը որ անձի

անգիտակցականը մեծ ազդեցություն է ունենում մարդու կյանքի վրա, սակայն նա գտնում էր, որ այդ

ազդեցությունն իրականացվում է ուղղակիորեն, առանց միջնորդվածության կամ վերափոխման,

ինչպես դա անում է «քննադատությունը» Զիգմունդ Ֆրոյդի մոտ, և վերջինիս բովանդակությունը

ամբողջովին հասանելի է գիտակցությանը, ինչը հակասում է հոգեվերլուծության տեսությանը :

Կոլեկտիվ անգիտակցական Ըստ Յունգի, կոլլեկտիվ անգիտակցականը մարդու հոգեկանի այն մասն է, որը պայմանավորված չէ

տվյալ մարդու սեփական փորձով, այլ «ժառանգվում» է նախնիներից։ Այն մարդկության ընդհանուր

փորձն է։ Կոլեկտիվ անգիտակցականը անգիտակցականի առավել խորքում գտնվող շերտն է, այն

ավելի խորն է քան անձնական անգիտակցականը։ Կոլեկտիվ անգիտակցականում են գտվնում բոլոր

արքետիպերը։

Անալիտիկ հոգեբանություն

Անալիտիկ հոգեբանության հիմնադիրը հանդիսանում է Կառլ Գուստավ Յունգը:

Յունգն իր ուսանողական տարիներին, ծանոթանալով Ֆրեյդի հետ, դարձավ Ֆրեյդի

հոգեվերլուծական տեսության կողմնակիցն ու վաստակելով Ֆրեյդի վստահությունը`

ընտրվեց որպես Միջզգային հոգեվերլուծական ասոցիացիայի առաջին նախագահ:

Սակայն, հետագայում սկսում է կասկածի տակ դնել կլասիկ հոգեվերլուծության մի

շարք կայուն դրույթներ և ավելի լայնացնելով հոգեվերլուծության սահմաններն`

անցնում է առասպելաբնության, կրոնների, տարբեր մշակութային

արարողությունների ուսումնասիրությանը, որտեղից էլ և տեղի է ունենում նրա և

Ֆրեյդի հակասությունն ու տարանջատումը: Յունգը ստեղծում է իր տեսությունը. նա

հիմնում է կոլեկտիվ անգիտակցականի մասին տեսություն: Ի տարբերությու

հոգեվերլուծական տեսության, որը խոսում էր միայն անհատական անգիտակցականի

մասին, անալիտիկ հոգեբանությունը գտավ, որ անհատական անգիտակցականը,

որպես այդպիսին, առանձին գոյություն չունի, այլ կարծես լողում է կոլեկտիվ

անգիտակցականի օվկիանում: Նա համարում էր, որ աշխարհում ոչինչ առանձին չի

լինում, ամեն ինչ փոխկապակցված է մեկը մյուսի

հետ: Անհատական անգիտակցականըբաղկացած է էգոկոմպլեքսներից: Յունգը կոմպ

լեքսը չի դիտում որպես բարդույթ: Դա վարքի որոշակի ձև է, որն ունի միջուկ,որը խո

րքային է և իրենից ներկայացնում է որոշակի արքետիպների զգացողություններ: Կոմ

պլեքսն ունի նաև արտաքին շերտ,այսինքն՝ մեր վարքի ձևերը, մտքերը, զգացմունքնե

րը, հիշողությունները, որոնք կարող են գիտակցվել: Իսկ միջուկը շատխորքային է և

այն դժվար է գիտակցել: Սակայն ինչքան մենք գիտակցում ենք մեր արտաքին վարքի

ձևերը, այնքան ավելի լավենք ճանաչում մեր միջուկը:

Page 8: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

Յունգը ստեղծեց արքետիպերը: Այս տերմինը, մինչ Յունգը նաև օգտագործել են

Արիստոտելը, Պլատոնը, այնուհետև Գյոթեն, որը բացի նրանից, որ հիանալի գրող էր,

նաև զբաղվում էր երկնային կյանքի ուսումնասիրություններով: Չնայած այս ամենի`

արքետիպերը իրենց իսկական հոգեբանական բացատրությունը ստացան Յունգի

կողմից: Ըստ Յունգի` դրանք տարբեր ազգերի մոտ գոյություն ուեցող (շատ դեպքերում

իրար բավականին նման) մոր, հոր, առասպելաբանական հերոսների, չարի, բարու և

այլ տարբեր տարերքներ մարմնավորող ընդհանուր ձևերի մասին մտավոր

պատկերացումներն են: Իհարկե յուրաքանչյուր անձի համար այդ համընդհանուր կամ

համազգային արքետիպերն ունենում են իրենց անհատական պարունակությունը,

միևնույնն է, որոշ ընդհանուր գծեր մնում են, որոնք միավորում են մարդկությանը,

նրանց բարոյական արժեքները և հանդիսանում են վախի, հույսի, հավատի օբյեկտներ:

Այսպիսով, արքետիպրերը դրանք բնածին գաղափարներն են կամ հիշողություն,

որոնք մարդկանց մղում են ընկալել, վերապրել և արտացոլել որոշ

իրադարձություններ կոնկրետ ձևերով:

Յունգը հսկայական աշխատանք է տարել տարբեր ազգերի մշակույթների,

ավանդույթների, առասպելների և կրոնների ուսումնասիրության մեջ, որի շնորհիվ

կարողացել է առանձնացնել այն հիմնական վեց արքետիպերը, որոնք տարբեր ազգերի

մոտ տարբեր անվանումներ ունենալով հանդերձ` միավորված են մեկ համընդհանուր

սկզբունքային գծով:

Դրա համար Յունգը արքետիպերն անվանեց ոչ թե իրենց ազգային անուններով այլ

տեսակներով:

Հիմնական վեց արքետիպերն են`

Պերսոնա

Ստվեր

Անիմա

Անիմուս

Էգո

Ինքնություն

Պերսոնան դա մեր դիմակն է, սեփական անձի ընդունումը, թե ինչպես ենք մենք մեզ

դրսևորում տարբեր անձանց հետ, տարբեր վայրերում: Ինչպիսի արտաքին տեսք ենք

մատուցում այլ անձանց: Այսինքն, թե ինչ ենք մենք մտածում հենց մեր մասին,

հասարկության մեջ մեր դիրքի և վարքի մասին: Դա հենց մեր կարծիքն է մեր մասին և

այն մասին, թե ինչպիսի տպավորություն ենք մենք թողնում այլոց վրա:

Էգո-դա մեր գիտակցության կենտրոնն է, որը տրամաբանորեն և նպատակաուղղված

ձևով կառավարում և ուղղորդում է մեր վարքը` մեր նպատակների և օբյեկտիվ

պայմանների համապատասխան:

Ստվերը-դա նույնպես կենտրոն է, բայց ոչ թե գիտակցության, այլ անգիտակցական:

Այն դուրս մղված նյութն է: Դա այն ցանկությունները, հիշողություններն ու հույզերն են,

որոնք անհատի կողմից ժխտվում են` սոցիալական ստանդարտներին և իդեալներին

համապատասախան չլինելու պատճառով:

Անիմա- դա անգիտակցական կյանքի հիմքն է տղամարդու մեջ Անիմուս-անգիտակցական տղամարդու հիմքը կնոջ մեջ

Page 9: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

Ինքնությունը դա ամբողջականության մարմնացումն է: Սա այն կետն է, անձի այն

կենտրոնը, որտեղ տեղի է ունենում անգիտակցականի և գիտակցականի կորելացում

ու ադապտացում, այսինքն տեղի է ունենում փոխզիջում:

Ինքնությունը կորդինացնում է գիտակցությունն ու անգիտակցականը և

պատասխանատվություն է կրում անձի ամբողջականության պահպանման համար և

միայն այն դեպքում, երբ ինքնությունը չի կարողանում կատարել իր

պարտականությունը, ի հայտ են գալիս նևրոզները, ներանձնային կոնֆլիկտներ և

նույնիսկ հոգեկան

խանգարումներ: Նրայուրահատկությունը դեպի անցյալ /ֆիլոգենետիկ/ ուղղվածությո

ւնն է, միևնույն ժամանակ այն ուղղություն է տալիս մարդունզարգացման համար` որ

պես ամբողջականություն, որին պետք է հասնի:

Յունգը վստահ էր, որ ինքնությունը անձնային կենտրոն է, բայց միևնույն ժամանակ

այն ընդհանուր է մարդկության համար ևինտեգրացման իմաստ է կրում: Պատկերավ

որ կերպով այն կարելի է դիտարկել որպես կենտրոն, բայց նաև շրջան, որով այնշրջ

ապատված է: Այդպիսի բարդ ու պարզ երևույթի համար խորհրդանիշներ կարող են հ

անդիսանալ մարդկության ստեղծածամենախորը սիմվոլները, որոնք իրենց բնույթով

ինքնակարգավորող են և բուժիչ: Դրանք են շրջանը և խաչը:

Խաչի մեջ միավորվում են արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը` հատվելով մ

ի կետում: Խաչը հավասարակշռության էբերում: Այն մարմնավորում է ունիվերսալ ա

րքետիպային մարդուն, ով կարող է անվերջ և ներդաշնակ տարածվել, ինչպեսհորիզո

նական, այնպես էլ ուղղահայաց ուղղություններով: Իսկ ցանկացած ուղղությամբ տա

րածվելու ունակ խաչըխորհրդանշում է հավերժ կյանքը: Շրջանը հավերժական պտո

ւյտի պատկերն է հանդիսանում, այն կարծես կազմվում է հենցխաչի պտույտի արդյո

ւնքում, այլ կերպ ասած` շրջանի ստատիկ պատեկը նույն խաչն է:

Յունգը էգոյի զարգացումը տեսնում է սպիրալաձև` մարդ անընդհատ վերադառնում է

նույն խնդիրներին, սակայն ամեն հաջորդանգամ նա մի մակարդակ ավելի բարձր է:

Այս սպիրալի վրա մեկ պտույտի ժամանակ մարդն անցնում է 4 փուլեր`

1. Առաջին փուլում մեր էգոն դեռ անջատված չի կոլեկտիվ անգիտակցականից, և այս

փուլը Յունգը անվանել է միստիկ փուլ:

(Օրինակ` երբ երեխան մինչեւ իր “ես”-

ը անջատելը իրեն չի գիտակցում, չի տարբերում իրականությունը իր երազներից, չի

տարբերում բնության երևույթները, ամեն ինչ ընկալում է միստիկ ձեւով: Այստեղ նա

շատ նման է նախնադարյալ մարդուն)

2. Երկրորդ փուլը մատրիարխատի փուլն է, երբ մարդու հոգեկանում մշակվում է կա

նացի սկիզբը` զգացմունքայնությունը,քնքշությունը, պաշտպանվածություն (այստեղ

կարելի է զուգահեռներ անցկացնել Ֆրեյդի` մինչև Էդիպյան բարդույթի տարիքիհետ)

3. Երրորդ փուլը պատրիարխատն է, որը կապված է լոգոսի գաղափարի հետ,

երբ մարդու մոտ սկսվում է մշակվել տղամարդու սկիզբը` ռացիոն

ալությունը, պարտաճանաչությունը և դիսցիպլինան:

4. Եվ վերջին փուլը ինտեգրացիայի փուլն է` կանացի սկզբի և տղամարդու սկզբի:

Այս փուլերը կրկնվում են սպիրալի ամեն պտույտի ժամանակ, բայց ամեն անգամ ավ

ելի բարձր մակարդակի վրա:

Page 10: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

Ներկայումս հոգեբանության և հոգեթերապիայի մեջ ավելի լայն կիրառում են ստացել

ինտրովերտ և էքստրավերտ տերմինները, որոնք բնութագրում են անձի տարբեր

ուղղվածություններ, իսկ ավելի կոնկրետ մարդու նյարդա-հոգեկան էներգիան:

Էստրավերտն անձի ուղղվածությունն է դեպի դուրս, իսկ ինտրովերտը` դեպի ներս:

Սակայն Յունգը նշում էր, որ չի կարելի անձին միանշանակ դասել որևէ

ուղղվածության, քանզի չկա մաքուր ինտրովերսիա կամ մաքուր էքստրավերսիա:

Ամենավառ ինտրովերտն էլ կարող է երբեմն ցանկություն ունենա իր մեջ ամփոփվելու

և խորհելու: Նաև շատ ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ շատերի

մոտ այդ երկու ուղղվածությունները հավասար են բաշխված, որոնց

անվանեցինամբիվերտներ:

Բացի այդ

Յունգը առանձնացրեց նաև 4 հոգեկան ֆունկցիաներ, որոնք զույգեր են կազմում: Դրա

նք են մտածողություն ևզգացմունք, որոնք Յունգը համարում էր ռացիոնալ ֆունկցիան

եր զգայություն և ինտուիցիա` իռացիոնալ ֆունկցիաներ:

Զգայությունը և ինտուցիան ընկալման երևույթներ են, իսկ մտածողության և զգացմու

նք զույգի միջոցով մենք այդ ընկալածըգնահատում ենք: Մտածողությունը որոշում է`

ընկալումը ճիշտ է, թե սխալ, իսկ զգացմունքները որոշում են` մեզ դուր է գալիսթե ոչ,

ընդունելի է մեզ համար, թե անընդունելի: Յունգը ասում է, որ ըստ այն բանի, թե մարդ

ու մոտ, որ ֆունկցիան էգերակշռում, նա դասվում է այս կամ այն տիպին` զգացմունք

ային, ինտուիտիվ, զգայական, մտածող տիպ: Սակայն եթեգերակշռում է այս կամ այն

ֆունկցիան, նշանակում է` ճնշվել է դրա հակառակ բևեռը: Զգայական տիպը, օրինակ,

կենտրոնացած է զգայական ազդակների վրա, այսինքն` մինչև չտեսվի, չլսի, չի հ

ավատա, չի ընկալի, իսկ ինտուիտիվ տիպը առանց տեսնելու որոշա

կի ենթադրություններ է անում:

Այսինքն՝ ինչքան զարգացած է զգայությունը, նշանակում է այնքան ճնշված է ինտուից

իան: Իսկ զգացմունքների զարգացմանդեպքում չի զարգանում մտածողությունը:

Յունգը ձևակերպել է նաև իր պատկերացումները հոգեթերապիայի շուրջ:

Նրա կարծիքով դրա էֆֆեկտիվության համար առաջին հերթին անհրաժեշտ է

այցելուի և հոգեթերապևտի անկեղծ և ստեղծագործ համագործակցությունը: Յունգը, ի

տարբերություն հոգեվերլուծողների, կարծում էր, որ պարտադիր չեր հստակ հետևել

բոլոր կանոններին, անհրաժեշտ է ստեղծագարծական մոտեցում ցույց տալ, որպեսզի

այցելուի մոտ վերանա կաշկանդվածությունը և սկսվի ակտիվ համագործակցություն:

Յունգի հոգեանալիտիկ թերապիան անցնում է երկու փուլով`

1. Անալիտիկ

2. Սինթետիկ

Առաջին փուլը նման է խոստովանության, քանի որ հոգեթերապևտը փորձում է անձի

իրական խնդիրը և նրա պատճառները անջատել անգիտակցականից և դուրս բերել

գիտակցության մակարդակ:

Երկրորդ փուլում այցելուն արդեն սկսում է վարքի և ընկալման նոր մոդելների

յուրացումը: Երկրորդ մասը Յունգը անվանում է փոխակերպում, որի ժամանակ տեղի

է ունենում մինի-անհատականացում, երբ այցելուն իր ուժերով գտնում է իր խնդրի

հաղթահարման ուղին: Յունգն այն առաջիններից մեկն էր, որն օգտագործեց

ուղղորդված, նպատակաուղղված ասոցիացիաների մեթոդը հոգեթերապիայի մեջ, որը

հիմա բավականին հայտնի և կիրառվող մեթոդներից մեկն է համարվում:Այս դեպքում

թերապևտը որոշակի ուղղություն է տալիս, ինչ-որ բառ է ասում, իսկ այցելուն ասում է

Page 11: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

այն ամենը, ինչ մտքին է գալիս այդ բառին ի պատասխան: Ֆրոյդը դեմ էր այս

մոտեցմանը, քանի որ գտնում էր, որ ուղղորդված փսիխոանալիզը թեև արագացնում

է որոնման պրոցեսը, բայց այցելուին կարող է սխալ ուղղություն պարտադրել:

Անձի կլասիկ հոգեվերլուծական տեսություններից է Յունգի անձի անալիտիկ տեսությունը: Բոլոր

հոգեվերլուծական տեսությունները գործ ունեն անգիտակցականի հետ: Յունգը նույնպես շատ մեծ

տեղ էր տալիս անգիտակցականին: Սակայն Յունգը, ի տարբերություն Ֆրեյդի, շատ մեծ տեղ էր

տալիս ոչ միայն սեռական բնազդին, այլ դիտում էր անգիտակցականը որպես

կոլեկտիվ անգիտակցական: Յունգը դրեց հիմքեր, որպեսզի ուսումնասիրվեն անգիտակցականի ոչ

միայն կենսաբանական հիմքերը, այլեւ էթնիկական առանձնահատկությունները: Յունգը շատ

էրուդիտ էր, նա ուսումնասիրում էր էթնոսների պատմությունը: Նա չի մերժում մարդու

կենսաբանական անգիտակցականը, այլ ըստ նրա, մարդ ի ծնե իր վրա կրում է ամբողջ մարդկության

փորձը, ինչպես նաև տվյալ ժողովրդի փորձը: Հենց սա է կոչվում կոլեկտիվ անգիտակցական: Մարդիկ

իրար նման են համամարդկային առանձնահատկություններով, բայց և տարբերվում են իրարից

ազգային որակներով:

Կոլեկտիվ անգիտակցականը բաղկացած է արքետիպներից: Սրանք ձեւեր են առանց

բովանդակության: Արքետիպների բովանդակությունը զգայական է, այլ ոչ թե տրամաբանական:

Դրանք նման են հետքերի մեր հիշողության մեջ:

Մեզ մեր նախնիներից անցնում են նրանց զգայական ռեակցիաները: Օր.՝ Աստծո արքետիպը դա

նախնադարյան մարդու տպավորությունն է արևից:

Բոլոր արքետիպները դրսևորվում են սիմվոլների՝ հեքիաթների, առասպելների, էպոսների ձեւերով:

Ազգի որոշակի ձեռքբերումներ ուղղված են արքետիպների ճանաչմանը հենց այդ սիմվոլների

միջոցով: Ինչքան ավելի լավ են սիմվոլները առաջացնում զգայական ռեակցիաներ, այնքան ուրեմն

դրանք լավ են արտահայտում տվյալ արքետիպը: Պարզ է, որ այս արքետիպները գիտակցական չեն:

Մենք ամեն անգամ նորից ու նորից ենք բացահայտում ինչ է, օր.՝ սերը, մոր գաղափարը և այլն: Եվ

Յունգը կարևորում է մեր անգիտակցական բնազդը, ուղղված դեպի այդ արքետիպների

բացահայտումը:

Մեր բոլոր հույզերն ու զգացմունքները ունեցել են նաև մեր նախնիները: Իհարկե, շրջակա միջավայրի

ազդեցության տակ փոխվում է, շտկվում է մեր կոլեկտիվ անգիտակցականը: Շատ հաճախ մեր

արքետիպները խանգարում են մեզ, դրանք ձևեր են, որոնք մենք չենք կարող հաղթահարել: Օր.՝

նախապաշարումները. մեծ սերունդները շատ սուր ռեակցիաներ են տալիս որոշ արքետիպների

ժամանակակից փոփոխություններին՝ ազատ գաղափարներին:

Ընդհանրապես, արքետիպները փոխվում են, երբ կա կոնֆլիկտ, երբ մարդ չի ընդունում տվյալ

արքետիպը:

Շատ կարևոր է, որ այդ սիմվոլները՝ հեքիաթները, առասպելները և այլն, բացահայտվեն, որպեսզի

չլինի կոնֆլիկտ ես-ի և այդ արքետիպի միջև: Ի տարբերություն Ֆրեյդի, որը պայքարը տեսնում էր իդի

և գեր-եսի միջև, Յունգը այն տեսնում է անգիտակցական արքետիպի և ես-ի միջև:

Հոգեկանի մյուս մակարդակը Յունգը անվանում է անձնական անգիտակցական: Սա արդեն այն

բովանդակությունն է, որը ստանում է մարդը ծննդյան օրից. սա յուրաքանչյուր մարդու անձնական

պատմությունն է, փորձը: Սակայն այս անձնական անգիտակցականում շատ կարևոր է

կոլեկտիվ անգիտակցականի դերը: Մեր անձնական անգիտակցականը պայմանավորված է այն

ընտանեկան արքետիպներով, որոնք եկել են կոլեկտիվ անգիտակցականից: Բախումներ կարող են

տեղի ունենալ մեր անձնական անգիտակցականի և իրական կյանքի, իրականության միջև:

Անձնական անգիտակցականը բաղկացած է էգոկոմպլեքսներից: Յունգը կոմպլեքսը չի դիտում որպես

լոկ բարդույթ: Դա վարքի որոշակի ձև է, որն ունի միջուկ, որը խորքային է և իրենից ներկայացնում է

Page 12: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

որոշակի արքետիպների զգացողություններ: Կոմպլեքսն ունի նաև արտաքին շերտ, այսինքն՝

մեր վարքի ձևերը, մտքերը, զգացմունքները, հիշողությունները, որոնք կարող են գիտակցվել: Իսկ

միջուկը շատ խորքային է և այն դժվար է գիտակցել: Սակայն ինչքան մենք գիտակցում ենք մեր

արտաքին վարքի ձևերը, այնքան ավելի լավ ենք ճանաչում մեր միջուկը:

Միջուկը կարող է շատ հզոր լինել և մեր հոգեկան բոլոր վիճակները ձգել դեպի իրեն: Օր.՝ երբ մարդու

մոտ շատ ուժեղ է տիրելու, իշխելու արքետիպը և այն շատ մեծ տեղ է գրավում

անձնական անգիտակցականում, մարդն սկսում է անել ամեն ինչ՝ իր այդ արքետիպը իրականացնելու

և այդպիսով կյանքից բավականություն ստանալու համար: Այստեղ, կարելի է ասել, մարդու մեջ

ձեւավորվում է նոր, երկրորդ անձը: Երբ մի բարդույթ գերիշխում է անձնական անգիտակցականում,

այն դառնում է էգոյի բովանդակություն:

Յունգը հատուկ առանձնացնում է մոր բարդույթը, երբ մարդը իր բոլոր փոխհարաբերություններում

փնտրում է մորը: Ընդհանրապես, կնոջ արքետիպը իր մեջ ներառում է ոչ միայն մոր, այլև սիրուհու,

ընկերուհու, քրոջ և այլ դերեր, այսինքն՝ կնոջ բոլոր տեսակները: Կախված նրանից, թե ինչ կին է մեզ

իրականում հանդիպում, մեր մեջ որոշակի արքետիպ է ամրանում, այսինքն՝ զարգանում է կնոջ

արքետիպի ինչ-որ մի կողմը:

Գոյություն ունի նաև հոր՝ տղամարդու արքետիպ, որի մեջ է մտնում տղամարդու բոլոր տեսակները:

Կան նաև խառը արքետիպներ, օր.՝ թագավորի արքետիպը իր մեջ ներառում է հերոսի և իմաստունի

գաղափարներ:

Կան մի քանի արքետիպներ, որոնք ավելի կառուցվածքային են՝ ունեն որոշակի կառուցվածք,

անջատվում են մյուսներից և կազմում են մեր անձի կառուցվածքը:

Սրանք մեր հոգեկանի մակարդակներն են:

Գիտակցականի վերին շերտում գտնվում է մի հատված, որը Յունգը անվանել է պերսոնա՝ մարդ, որը

իր վրա կրում է որոշակի դերեր (Ֆրեյդի մոտ՝ գեր-ես):

Էգոն գիտակցականի և անձնական անգիտակցականի արանքում է, հանդես է գալիս որպես այդ

երկուսի միջնորդ:

Էգոյի այն կողմը, որը մենք չենք ընդունում, մենք տանում ենք դեպի մեր

անձնական անգիտակցականի վերին մաս՝ մեր ստվերը (Ֆրեյդի մոտ՝ իդ): Ստվերը մեր մանկական

կողմն է, ֆանտազիաների, երեւակայությունների աղբյուրը: Ինչքան էգոն ժխտում է ստվերը,

այնքանով էգոն հավասարակշիռ չի լինում: Եթե ստվերը դուրս մղվի, կխախտվի անգիտակցականի և

էգոյի բալանսը: Եթե այս բոլոր մակարդակների փոխհարաբերությունները կայուն, հավասարակշիռ

չլինեն, պերսոնան չի թույլատրի ստվերի դրսևորումները:

Անիման դա կնոջ պատկերացնում է տղամարդու մոտ, անիմուսը՝ տղամարդու պատկերացումը կնոջ

մոտ: Այլ կերպ ասած՝ անիման կինն է տղամարդու մեջ, իսկ անիմուսը՝ տղամարդը կնոջ մեջ: Օր.՝

տղամարդը միշտ փնտրում է այն կնոջը, որն իր անիման է: Եթե նրա մեջ գերիշխում է մոր

արքետիպը, նա կընտրի մորը նման կին:

Ամենակենտրոնական արքետիպը մեր ինքնությունն է, մեր էության կենտրոնն է, որը գտնվում է

կոլեկտիվ անգիտակցականի և անձնական անգիտակցականի սահմանագծին:

Սոցիալական կյանքում մենք ձգտում ենք ցույց տալ մեր պերսոնան, իսկ մեր հոգեկանում մենք

ուղղված ենք դեպի մեր ինքնության բացահայտումը: Մեր ինքնության արքետիպի բարձրագույն

սիմվոլն Աստվածն է: Ինքնությանը հասնելը տեղի է ունենում մարդու ամբողջ կյանքի ընթացքում:

Յունգը ասում է, որ մարդկանց միջին տարիքի կրիզիսը կապված է ինքնության ճանաչման ձգտման

հետ, այսինքն՝ գալիս է մի պահ, երբ մարդ ոչ թե արդեն առաջ է նայում, դեպի ապագան, ինչպես, օր.՝

դեռահասները, այլ փորձում է պարզել՝ որտեղից է նա գալիս, ինչ առաքելություն նա ունի այս

կյանքում և այլն: Ըստ Յունգի՝ մարդն ապրում է երկու ծնունդ՝ առաջինը մեր ֆիզիկական ծնունդն է,

իսկ երկրորդը՝ միջին տարիքում, հոգևոր ծնունդը:

Յունգը առանձնացնում է նաև 4 հոգեկան ֆունկցիաներ, որոնք զույգեր են կազմում:

Դրանք են

1. մտածողություն եւ զգացմունք, որոնք Յունգը համարում էր ռացիոնալ ֆունկցիաներ

2. զգայություն եւ ինտուիցիա` իռացիոնալ ֆունկցիաներ:

Ինչո՞ւ են սրանք կազմում զույգեր: Զգայությունը և ինտուցիան ընկալման երեւույթներ են, իսկ

մտածողության և զգացմունք զույգի միջոցով մենք այդ ընկալածը գնահատում ենք: Մտածողությունը

Page 13: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

որոշում է` ընկալումը ճիշտ է, թե սխալ, իսկ զգացմունքները որոշում են` մեզ դուր է գալիս թե ոչ,

ընդունելի մեզ համար, թե անընդունելի և այլն: Յունգը ասում է, որ ըստ այն բանի, թե մարդու մոտ որ

ֆունկցիան է գերակշռում, նա դասվում է այս կամ այն տիպին` զգացմունքային, ինտուիտիվ,

զգայական, մտածող տիպ: Սակայն եթե գերակշռում է այս կամ այն ֆունկցիան, նշանակում է` ճնշվել

է դրա հակառակ բևեռը: Զգայական տիպը, օրինակ, կենտրոնացած է զգայական ազդակների վրա,

այսինքն` մինչև չտեսվի, չլսի, չի հավատա, չի ընկալի, իսկ ինտուիտիվ տիպը առանց տեսնելու

որոշակի ենթադրություններ է անում:

Այսինքն՝ ինչքան զարգացած է զգայությունը, նշանակում է այնքան ճնշված է ինտուիցիան:

Իսկ զգացմունքների զարգացման դեպքում չի զարգանում մտածողությունը:

Յունգը առանձնացնում է տրանսցենդենտալ ֆունկցիան, որի շնորհիվ ֆունկցիաների

հակասությունները միաձուլվում են: Յունգը ասում է, որ միայն օգտագործելով բոլոր չորս

ֆունկցիաները, մենք կարող ենք հասնել մեր ինքնությանը, ինչի շնորհիվ ինդիվիդուացիան

(ճանապարհը դեպի ինքություն) դառնում է հնարավոր:

Յունգը նշում է, որ արեւմտյան մարդկանց բնորոշ են մտածողությունը և զգացմունքը, իսկ

արևելյանին` ինտուիցիան եւ զգայությունը:

Յունգը ըստ այս 4 հոգեկան ֆունկցիաների եւ 2 դիրքորոշումների (ինտրավերսիա և էքստրավերսիա)

առանձնացնում է 8 տիպ`

1. էքստրավերտ մտածող

2. էքստրավերտ զգայական

3. էքստրավերտ զգացմունքային

4. էքստրավերտ ինտուիտիվ

5. ինտրավերտ մտածող

6. ինտրավերտ զգայական

7. ինտրավերտ զգացմունքային

8. ինտրավերտ ինտուիտիվ

Յունգը էգոյի զարգացումը տեսնում է սպիրալաձև` մարդ անընդհատ վերադառնում է նույն

խնդիրներին, սակայն ամեն հաջորդ անգամ նա մի մակարդակ ավելի բարձր է: Այս սպիրալի վրա մեկ

պտույտի ժամանակ մարդն անցնում է 4 փուլեր`

1. Առաջին փուլում մեր էգոն դեռ անջատված չի կոլեկտիվ անգիտակցականից, և այս փուլը Յունգը

անվանել է միստիկ փուլ:

2. Երկրորդ փուլը մատրիարխատի փուլն է, երբ մարդու հոգեկանում մշակվում է կանացի

սկիզբը` զգացմունքայնությունը, քնքշությունը, պաշտպանվածություն (այստեղ կարելի է զուգահեռներ

անցկացնել Ֆրեյդի` մինչև Էդիպյան բարդույթի տարիքի հետ)

3. Երրորդ փուլը պատրիարխատն է, որը կապված է լոգոսի գաղափարի հետ, երբ մարդու մոտ

սկսվում է մշակվել տղամարդու սկիզնը` ռացիոնալությունը, պարտաճանաչությունը, դիսցիպլինան:

4. Եվ վերջին փուլը ինտեգրացիայի փուլն է` կանացի սկզբի և տղամարդու սկզբի:

Այս փուլերը կրկնվում են սպիրալի ամեն պտույտի ժամանակ, բայց ամեն անգամ ավելի բարձր

մակարդակի վրա:

ԿԱՐԼ ԳՈՒՍՏԱՎ ՅՈՒՆԳԻ Ա Ր Ք Ե Տ Ի Պ Ե Ր Ը Թ Ե Դ ՀՅՈ ՒԶԻ « C R O W » (ԱԳՌԱՎ)

ԺՈՂՈՎԱծՈՒԻ ՄԵՋ

Գրականությունը, լինելով արվեստի մաս, իր հիմքում ունի փիլիսոփայական և

հոգեբանական տեսակետների և դրույթների համապատկեր: Կան գրողներ, որ բացեիբաց

հայտարարում են, թե իրենց ստեղծագործությունը հետևանքն է այս կամ այն հոգեբանական

կամ փիլիսոփայական հոսանքի: Հենց Թեդ Հյուղը ճանաչվեց, ինչպես գրում է Ալվարեղը,

Page 14: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

անգլիացի միակ հետպատերազմյան պոետը, որի պոեզիան համազոր էր ժամանակակից

հոգեբանության վերլուծությանը' բռնի պատմական կոնտեքստում: Հյուզի

ստեղծագործության փիլիսոփայական հիմունքը Շոպենհաուերյան «Կենսակամեցման» (will

to live) սկզբունքն էր, միևնույն ժամանակ հոգեբանությունը նա ընկալում էր Կարլ Գուստավ

Յունգի արքետիպերի լույսի ներքո: Հոգեկան գիտակցական և ենթագիտակցական

դինամիկայի և կառույցի, համընդհանուր հոգեկան պատկերների (որոնք գալիս են դարերի

խորքից) նկարագրության հիմնարար տեսություն է ստեղծել Կարլ Յունգը: Այդ հոգեկանի a

priori նախնական կերպարները, որոնք իրենց գրությամբ պարտական են զուտ

ժառանգականությանը, Տունգն անվանում էր կոլեկտիվ անգիտակցականի արքետիպեր:

Արքետիպը գալիս է լատինական «տիպոս» (կնիք, հետք) բառից և մատնանշում է ւսրխաիկ

բնույթի որոշակի գոյավորում, որը ներառում է դիցաբանական մոտիվը (արխե - հունարեն

նախա): Դիցաբանական մոտիվները մաքուր ձևով հանդես են գալիս միֆերում,

հեքիաթներում, ժողովրդական բանահյուսության մեջ: Արքետիպերի հայտնադործումը թույլ

տվեց Յունգին նկարագրել զուգահեռները մարդկանց 3 երազներում և տեսիլքներում ծնվող

անգիտակցական պատկերների և բոլոր ժամանակների և ժոդովուրդների

ավանդազրույցներում և կրոններում առկա ունիվերսալ մոտիվների միջև: Միֆերում,

հեքիաթներում, կրոններում, գաղտնի ուսմունքներում և արվեստի նմուշներում, խառնակ,

օտարոտի, տարօրինակ պատկերները վերածվում Են սիմվոլների, ավելի ու ավելի

կատարելագործվում ձևի մեջ և առավել ընդհանրական դառնում իրենց բովանդակությամբ:

Յունգը քարոզում էր վերադարձ արքետիպիկ կերպարների նախնական իմաստին ու

նշանակությանը, ինչը համահունչ է Թեդ Հյուզի ստեղծագործությունների հիմքում ընկած

սկզբունքներին: Հյուզի ողջ ստեղծագործությունը արքետիպիկ մտածողության ակնհայտ

օրինակ է: Ավելին, իր ստեղծագործությունների բուն կերպարները - (Crow, Cave Birds, Lupercal,

Wodwo) սիմվոլիկ են ե իմաստային տեսակետից չեն համապատասխանում կայացած

պատկերացումներին ու կերպարներին: Այդ բառերի և' հնչողությունը և իմաստը (վերցված

լատիներենից և հին կենտերենից) արխաիկ են. Crow-ն պարզապես ագռավ չէ (Raven), դա

հինավուրց դիցաբանական թռչուն է, Wodwo-ն յուրահատուկ կիսով չափ մարդկային, կիսով

չափ կենդանական հոգի է, որը «ֆիզիկապես» հիշեցնում է հունական դիցաբանի

կենտավրոսին, Lupercal-ը հեղինակի կողմից հորինված բառ է, որը ծագում է լատինական iupus

/գայլ/ բառից: «Crow» ժողովածուն համարձակորեն կարելի է անվանել Նոր Աստվածաշունչ,

ավելի ստույգ, «Ագռավ» ֊ը Աստվածաշնչի վերակերտման փորձ է: Բնականաբար, բիբլիական

սյուժեների մեկնաբանումն ու պատճառահետևանքային կապերը XX դարի հեղինակի մոտ

տարբերվում է արխաիկից, բայց նախակերպարները, այսինքն՜ արքետիպերը, նույնն են:

Սկսած մարդկային հավերժական արատներից, որոնց բնույթը չի փոփոխվում ձևի,

ժամանակի և տարածության ազդեցությունից, ներառյալ համապարփակ սիրո

հասկացությունը և ցայսօր չուսումնասիրված ենթագիտակցությունը, այդ ամենով է հագեցած

Հյուզի Նոր Աստվածաշունչը. Այսպես, յոթերորդ օրը Օձը հանգստանում էր, 4 Աստված

մոտեցավ նրան. «Ես հնարել եմ մի նոր խաղ», - ասած նա «Տեսնու՛մ ես այս խնձորը Ես

քամում եմ այն և նայիր - խնձորօղի»: Աղամը խմեց և ասաց. «Եղիր իմ Աստվածը» Եվան խմեց

և բացեց իր ոտքերը: ... Եվ ամեն ինչ գնաց դժոխք : 1 (Խնձորի ողբերգությունը) Ակնհայտ է, որ

այստեղ նկարագրվում է ադամական մեղսանկումը, բայց ոչ թե մարդու կողմից, կեցության

ճանաչման դասական իմաստով, այլ Բաքոսի պաշտամունքի արմատացած պաշտամունքը:

Նվազ կարևոր չէ նշել, որ կնոջ և տղամարդու վարքը ևս բավականին արքետիպիկ է.

տղամարդը կորցնում է Բանականությունը և պատրաստ է ճանաչել Օձին որպես իր աստված,

իսկ կինը զգայականության մարմնավորում, տրվում է գայթակղություններին: Հյուզի

հիմնական հերոսները Աստված և Ագռավը (Crow) համապատասխանում են Յունգի

Page 15: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

գիտակցականին ու անգիտակցականին (կարգ ու քաոս). Տղամարդու և կնոջ մարմինները

պառկած էին առանց հոգի, Բթորեն հորանջելով, հիմարաբար աչքերը չռելով, իներտ Եդեմի

ծաղիկների վրա: Աստված խորհում էր:

I ՚ So , on seventh day The serpen t rested, God cam e up to him: " I have invented a new g am e," he

said. ..." You s e e this ap p le? I sq u e e z e it and look -cider". ■ Adam drank and s a i d :" B e my G od"

Eve drank and open ed her iegs. ... And everything g o e s to hell. (Apple tragedy) 5

Խնդիրը այնքան մեծ էր. այն քաշեց նրան քնի մեջ Ագռավը ծիծաղում էր...2 Այլյպիսով

Աստված քնել է. Բանականությունը (գիտակցականը)' անջատվել, անգիտակցականը մտել է

իր տիրույթը, և Ագռավը մարդկանց մեջ ներմուծել է անարժան հոգիներ' խաղալով նրանց հետ

չարաբաստիկ խաղ. ...Տղամարդը արթնացավ քարշ գալով խոտի միջով: Կինը արթնացավ

տեսնելու նրա գալը Ոչ մեկը չգիտեր ինչ էր պատահել ... Աստված շարունակում էր քնել:

Ագռավը շարունակում էր ծիծաղել:3 (Մանկական չարաճճիություն) Այստեղ քարոզվում է

հասարակական այն միտքը. թե «Բանականության նինջը ծնում է հրեշներ» (Գոյա):

Գիտակցության թմրեցումը ազատագրում է հսկայածավալ անգիտակցական զորություն, որը

հենց երազների թերապիայի և վերլուծության օբյեկտն է, որպես Յունգի հիմնական մեթոդ:

Անհատականության հիմնական կառույցներից յուրանքանչյուրը, իր հերթին, արքետիպ է:

Դրանց շարքում կարելի է նշել էգոն, Պերսոնան, Ստվերը, Անիման, Անիմուսը և ինքնությունը:

Պերսոնան (Հյուզի Աստված) այն է, ինչպես մենք ներկայանում Ենք աշխարհին, դա

բնավորությունն է, որը մենք ընդունում ենք,Պերսոնայի միջոցով մենք շփվում ենք մյուսների

հետ: Պերսոնան ունի բացառապես գիտակցական կառույց: Այն ներառում է մեր շ

Man s and woman’ տ bodies lay without souls, Dully gaping, foolishly staring, inert On the flowers of

Eden. God pondered. The problem was so great, it dragged him as!eep Crow laughed... 3 ... Man awoke

being dragged across the grass. Woman awoke to see him coming Neither knew what had happened ...

God went on sleeping. Crow went on laughing. (A childish prank) j

սոցիալական դերերը, անհատական ոճը. և բոլոր այն հատկությունները,որոնք ընդունում Ենք

և գնահատում: Ստվերը (Հյուզի Ագռավը) անհատական անգիտակցականի կենտրոնն է.

գիտակցությունից դուրս մղված նյութի թանճրույթը:Այն ներառում է հակումներ,

ցանկություններ և հիշողություններ, որոնք հերքվում են անհատականության կողմից, որպես

իր Պերսոնային ամհամատեղելի կամ հակասող սոցիալական ստանդարտներին և

իդեալներին: Բայց Ստվերը մեր էության բաղկացուցիչ մասն Է, այն չի կարելի պարզապես

մեկուսացնել: Առանց ստվերի մարդը չի կարող լիարժեք անհատականություն լինել, դա

երկսայրի ծաղկանկար է, որ հերքում է բոլորիս Չարի և Բարու ամբիվալենտությունը: Ստվերը

հոգու բացասական զորություն Էլ չէ: Դա բնազդային հավաքույթ է ինքնակամության,

կենսականության մեր ստեղծագործության զորեղ ակունք: Այս տեսանկյունից, Թեդ Հյուզի

ստեղծագործությունը, որի նյութը նա քաղել է մեծա՛մասամբ անգիտակցականից ստանում է

այն փիլիսոփայական հիմնավորումը որը կոչվում է շոպենհաուերյան «կենսակամեցում»: Ո՞վ

է ուժեղ քան հույսը - Մահը Ո՞վ է ուժեղ քան կամքը- Մահը ՈՒԺեղ քան սերը ֊Մահը ՈՒԺեդ

քան կյանքը - Մահը Բայց ո՞վ է ուժեղ քան մահը Ես, ակնհայտորեն Անցա, Ագռավ (Զննում

արգանդադռանը) 4

A Who is stronger than h o p e? Death Who is stronger than will? Death Stronger than love? Death

Stronger than life? Death But who is stronger than d eath ? Me, evidently. P a s s , Crow. (Exam ination

at the womb-door) 7

Մահը սասանում և ժամանակի ու տարածության մեջ դադարեցնում է այն ամենն, ինչ մարդը

Կյանք Է անվանում: Մահն ամենազոր Է դառնում' ընդհատելով կյանքի ընթացքը երբ և

Page 16: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

ինչպես կամենա: Մարդն անպաշտպան Է մնում «իր ժամի» սպասման անխուսափելիության

առջև: Եվ միայն «կյանքի կամեցումը», կամքն առ վերածնունդ և նոր կերտում,

ենթագիտակցության լաբիրինթոսի ընդերքներից, մարդու կեցությունն իմաստավորվում Է.

լցնում կյանքը լույսով և սիրով՛ վերականգնելով նրա ներքին հավասարակշռությունը: Crow-ն

(Հյուզի ագռավը) հենց այդ «կենսակամեցումն է», այն հեղինակի մտքի անգիտակցական

պտուղն է, այն մարդու համար անհասկանալի, բայց խորապես իր ներսում նստած բնազդն Է՛

ինքնապահպանման և վերածննդի: Արքետիպիկ կերպարներով հագեցվածությունը բնորոշել

Է «Crows-ի ողջ սյուժետային գիծը: Բառացիորեն յուրաքանչյուր կերպար, որ հանդիպում Է

այդ ժողովածուի բանաստեղծություններում, կարող Է դիտարկվել որպես կոգնիտիվ կառույց:

Հյուզին նշանակալի և վառ Է պատկերանում սիրո արքետիպը. տղամարդու և կնոջ սիրո, որ

անսահման է և քանդում Է ժամանակի և տարածության բոլոր օրենքները: Նա սիրում էր և նա

Էլ էր սիրում նրան Նրա համբյուրները ծծում Էին (կլանում) նրա ամբողջ անցյալը և ապագան,

կամ փորձում Էին... կամ Նա սեղմում Էր նրան այնքան պինդ, որ կյանքը Չկարողանար քաշել

նրան այդ վայրկանից Նա ուզում Էր ամբողջ ապագան դադարեր ... 5 Հյուզի սերն այն

աստիճան իռացիոնալ է, ամենակուլ, լիովին հենված բնազդներին (ի դեպ, Յունգը գտնում Է,

որ արքետիպերը հանդիսանում են 3

He loved and she loved him His kisses sucked out her whole past and future or tried to ... or He gripped

her hard so that life Should not drag her from that moment He wanted all future to cease... 8 I

մտածողության միավորներ իսկ բնազդները վարքի միավորներ), որ այդ սիրո յուրաքանչյուր

արտահայտում էքսւորեմալ է: Նրա գրկախառնությունը մի ահռելի ճնշում էր Տպելու նրան իր

ոսկորների մեջ... Նրա բառերը բանակներ էին զավթում Նրա ծիծաղը մարդասպանի

մահափորձ էր ... Նրա հայացքները վրիժառության գնդակների արգելակողներ էին ... Եվ

նրանց խորը ճիչերը սողում էին հատակի վրայով Ինչպես մի գազան արգելակված մի

հսկայական թակարդում ...® Բանաստեղծություններից մեկում' «The Black Beasto-ում (Սև

գազան) հիշատակվում է մեկ այլ բիբլիական թեմա՛ եղբայրասպանությունը: Արքետիպի

համար էական չեն դերերը կամ գործող անձինք, կարևոր է բուն փաստը, ինքը' իրավիճակը.

Crow-ն այստեղ մարմնավորում է բիբլիական Կայենին: Ագռավը սպանեց իր եղբորը և

տակնուվրա արեց նրան ապշահար նայելու նրա գույնին ...7 «Crow» ժողովածուի մեջ

Աստվածաշնչի «վերածննդի» փորձը, կարելի է ասել, որ հաջողվել է: ժողովածուի

յուրաքանչյուր բանաստեղծություն վերականգնում է բիբլիական որևէ սյուժետի պատկեր:

Բայց, յուրահատուկ նշանակալիության պատճառը, ըստ որի Թեդ Հյուզի բոլոր

ստեղծագործություններից շեշտվում է հենց «Crowv-ն, այն է, որ ինքը' ժողովածուն, ինչպես և

Աստվածաշունչը ունիվերսալ նախատիպեր են,

Their h ead s fell apart into sle e p like the two halves Of a lopped melon, but love is hard to stop In their

entwined sle e p they exch an ged arm s and legs In their d ream s their brains took each other h o stage

In the morning they wore eac h other’s face. (Lovesong) 7 Crow killed his brother and turned him inside

out to stare at his color... 9

մտածողության և վարվելակերպի պլատֆորմներ (հիմնասյուներ), էկզիստենցիայի

համամարդկային «կոդեքսներ»: Կարլ Գուստավ Տունգի արքետիպերի տեսությունը Թեդ

Հյուզի պոետիկ կոնտեքսում՜ անփոփոխ ժամանակն է գոյության իմաստավորման

հանգուցալուծված «ռեբուսով»:

Մինչեւ ուղնուծուծն աշխարհընկալմամբ եվրոպացի լինելով, ակամա խորին զարմանքի զգացում եմ ապրում՝ կարդալով այս չինական տեքստերը: Իհարկե, իմ գիտելիքներն Արեւելքի կրոններում եւ փիլիսոփայական

Page 17: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

ուսմունքներում օգնում են ինձ որոշ չափով հասկանալ դրանցում պարփակված գաղտնիքները, հար եւ նման այն բանին, թե ինչպես ես կարող եմ հասկանալ պրիմիտիվ հավատալիքների պարադոքսներն «ազգաբանության» կամ «կրոնների համեմատական պատմության» կատեգորիաներում: Հիրավի, այդպիսին է Արեւմուտքին բնորոշ հոգու կյանքը գիտական գիտելիքի պատյանի տակ պահելու միջոցը: Մենք այդպես ենք վարվում, մասամբ, գիտնականների խղճուկ փառասիրության պատճառով, որը ստիպում է մեզ երես դարձնել կենդանի համակրության ամենայն դրսեւորումից, որն ունակ է լուրջ փորձության վերածելու օտար հոգեւոր ավանդույթի հետ հանդիպումը: Այսպես կոչված՝ գիտական օբյեկտիվությունը կպահեստավորեր այս տեքստերը չինագետների չորուկ ֆիլոլոգիզմի համար եւ մոլեռանդորեն կպահպաներ դրանք այլ բանալիով

մեկնելու փորձերից: Բայց Ռիխարդ Վիլհելմը չափազանց խորունկ է ներթափանցել չինական իմաստության անմահության գաղտնիքի մեջ, որպեսզի թույլ տա հոգեւոր պայծառացման այդ մարգարտին կորչել մասնագետներին անպիտան բաների մեջ: Նա ինձ մեծ պատվի արժանացրեց՝ թույլատրելով գրել այս չինական տեքստերի հոգեբանական ծանոթագրությունները:Այստեղ կա այն բանի վտանգը, որ այդ հազվագյուտ մարգարիտը կուլ կգնա մի այլ պաշտոնական գիտության: Այդուհանդերձ, նա, ով ուզում է նսեմացնել եվրոպական գիտության եւ իմացության արժանիքները, ձեռք է մեկնում եվրոպական ոգու գլխավոր հենքին: Գիտությունը, իհարկե, անպախարակելի չէ, բայց, այնուհանդերձ` իմացության լավագույն եւ անհրաժեշտ գործիքն է, որը վնաս է հասցնում, սոսկ, երբ վերածվում է ինքնանպատակի: Գիտական մեթոդը պետք է գործիք լինի: Այն սխալների է հանգեցնում միայն այնժամ, երբ հափշտակում է ոգու կենաց գերագույն իշխանությունը: Գիտությունը եվրոպական մտքի զենքն է, եւ նրա օգնությամբ մեր առջեւ ավելի շատ դռներ կբացվեն, քան` մերկ ձեռքերով: Այն աշխարհի մասին մեր գիտելիքների անբաժան մասն է եւ մեզ խանգարում է տեսնել, երբ պնդում է, որ գիտելիքի միակ հնարավոր տեսակն է: Արեւելքը մեզ այլ բան է ուսուցանում` ավելի լայն, ավելի խորունկ եւ ավելի վսեմ գիտելիք, որը հենց կյանքից է սերում: Մենք աղոտ գիտենք այդ մասին, այն տրվում է մեզ ավելի շուտ, որպես աղոտ հուշ, որը կոչում ենք

կրոնական հասկացություն, եւ այդ պատճառով մենք պատրաստակամորեն չակերտների մեջ ենք առնում արեւելյան «իմաստությունը» եւ տեղադրում ենք «հավատ առ սնապաշտություններ» խավար բնագավառում: Սակայն հենց դրանով մենք անվերադարձ հրաժարվում ենք արեւելյան «ռեալիզմի» ըմբռնումից: Այս չինական տեքստերը, օրինակ, ծնված են ոչ թե գերաճած պաթոլոգիային սահմանակից զգացմունքայնությունից: Դրանք հիմնված են չինական բարձր զարգացած ոգու վրա, եւ մենք դույզն-ինչ արդարացում չունենք այն բանի համար, որ թերագնահատենք դրանք:

Համանման պնդումը, հավանաբար, կարող է չափազանց համարձակ թվալ, եթե հաշվի առնենք, թե որքան քիչ բան մենք գիտենք չինական ավանդույթի մասին: Երբ եվրոպացին Արեւելքի գաղափարները գնահատելուն է դեմ առնում, նա սովորաբար սխալ է գործում, ինչը հայտնի է մեզ «Ֆաուստից», նա քամահրանքով երես է դարձնում գիտությունից, եւ տրվելով արեւելյան

Page 18: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

օկուլտիզմին, տառացիորեն է ընդունում յոգայի պրակտիկան, վերածվելով խղճուկ ընդօրինակողի (թեոսոֆիան այդպիսի մոլորության լավագույն օրինակն է): Արդյունքում նա դեն է նետում եվրոպական ավանդույթի միակ հաստատուն հենքը եւ դեգերում է ընդմեջ բառերի ու գաղափարների, որոնք երբեք չէին ծնվի եվրոպացիների մտքում եւ որոնք ինքնին եվրոպացիներին օգուտ չեն բերի:

Հին ուսուցիչն ասել է`«Եթե վատ մարդը ճիշտ մեթոդ է գործադրում, ապա ճիշտ մեթոդը դառնում է սխալ»: Այս չինական ասույթը, դժբախտաբար շատ ճիշտ, ակնառու հակադրության մեջ է մեր հավատի հետ առ «ճիշտ» մեթոդը` անկախ այն անձից, ով դա գործադրում է։ Իրականում, ոգեղեն կյանքում ամեն բան կախված է հենց մարդուց, եւ շատ քիչ բան կամ համարյա թե ոչինչ` մեթոդից: Քանզի մեթոդը լոկ ճանապարհ է, ուղի, որով շարժվում է մարդ: Եվ այն, թե նա ինչպես է գործում, նրա բնույթի ճշմարիտ արտահայտությունն է: Եթե դա տեղի չի ունենում, ապա մեթոդը դառնում է ոչ ավելին, քան աֆեկտացիա` արհեստականորեն յուրացված ինչ-որ բան, արմատներից զուրկ եւ միայն ինքնախաբեությանը ծառայող: Դա դառնում է ինքնատխմարացման միջոց ու փախուստ այն բանից, ինչը մարդկային գոյության բարձրագույն օրենքն է: Այդ ամենն անպարագրելիորեն հեռու է չինական մտքի անդրդվելիությունից եւ անկեղծությունից: Այդպիսի մոտեցումն առ Արեւելք` դավաճանություն է ինքդ քեզ՝ հանուն օտար ու անմաքուր աստվածների, երկչոտ հնարանք, որը միայն փսիխիկան հափշտակելուն է ծառայում եւ, ըստ էության, այն ամենն է, ինչը հակադիր է չինական «մեթոդի» իմաստին: Քանզի նրա շնորհած պայծառացումները սերում են ճշմարիտ կենսակերպի ամբողջական, բառիս բուն իմաստով, բարձրագույն տեսակից, դրանք պայծառացումներ են, որոնք ծնվել են Չինաստանի վաղնջական ու նրբին կյանքից, որը հետեւողականորեն եւ օրգանապես աճում էր խորագույն բնազդներից, եւ որը հավերժորեն կմնա մեզ համար հեռավոր ու ընդօրինակման համար անհասանելի:

Արեւելքի արեւմտյան նմանակումները կրկնակի ողբերգական են այն իմաստով, որ դրանք ծագում են նույնքան անպտուղ ու ներքին պայծառությունից զուրկ մեկնություններից, ինչպես եւ ժամանակակից

ճամփորդությունները Հարավային Ծովերով կամ Կենտրոնական Աֆրիկայով, որոնցում ամենայն լրջությամբ խաղարկվում է «պրիմիտիվություն» պարոդիան, այնժամ, երբ արեւմտյան քաղաքակիրթ մարդը խուսափում է իր վսեմ պարտականությունը կատարելուց: Մեր խնդիրն ընդօրինակելը չէ, կամ, ինչն առավել վատ է, այն բանի քարոզումը, ինչն ի սկզբանե մերը չի եղել, այլ, ավելի շուտ, մեր սեփական արեւմտյան քաղաքակրթության կառուցումը, որը հազար ու մի խոցերով է պատված: Դա պետք է արվի հենց Եվրոպայում ու ճշմարիտ եվրոպացու աջակցությամբ` այնպիսին, ինչպիսին նա կա, իր ընտանեկան կյանքի բարդություններով, իր նեւրոզներով, իր հասարակական ու քաղաքական մոլորություններով ու ողջ կյանքի շվարածությամբ:

Page 19: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

Մեզ հարկ էր մեկեն խոստովանել, որ մենք չենք կարող ողջ անաչառությամբ դատել այս տեքստերն աշխարհի մասին, եւ որ մենք, ճիշտն ասած, չենք ուզում հասկանալ դրանք: Արդյո՞ք մեզ տրված է հասկանալ, որ հայացքն ի ներս ունակ է դաստիարակելու այդպիսի անաչառությունը միայն այն բանի համար, որ այդ տեքստերը ստեղծած մարդիկ անպարսավելիորեն հետեւել են իրենց բնության բնազդական պահանջներին, ու ոչինչ չի խանգարել նրանց հայել աշխարհի թաքուցյալ էությո՞ւնը: Կարո՞ղ է արդյոք այնպես պատահել, որ համանման հայեցման նախապայման է եղել կրքերից եւ գոռոզամտությունից ազատագրումը, որը կոչում է մեզ առ արտաքին աշխարհ, եւ, որ այդ ազատագրումը բխում է չէ թե ժամանակավրեպ ու վախից սերած բնազդական ցանկությունների ճնշումից, այլ դրանց գիտակցված իրագործումի՞ց: Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք բաց ենք

ոգու կենաց առջեւ, երբ հնազանդ ենք երկրի օրենքներին: Յուրաքանչյուրը, ով ծանոթ է չինական մշակույթի պատմությանը, թեթեւամտորեն չի վերաբերվի այդ հարցերին:

Մեր քրիստոնեական մշակույթում երկար ժամանակ բարձրագույն արժեքն է համարվում ոգին եւ նրա տառապալից կյանքը: Միայն միջին դարերի կործանումից հետո, այսինքն, 19-րդ դարի ընթացքում, երբ ոգին վերածվեց ինտելեկտի, եւ մեր մեջ տարածվեց ինտելեկտուալիզմի չափազանց գերակայության դեմ հակադարձությունը: Սկզբնական շրջանում այդ շարժումը մի ներելի սխալ գործեց՝ խառնելով ինտելեկտը ոգու հետ եւ բառնալով վերջինիս վրա առաջինի վրիպանքը: Ինտելեկտն իրոք որ ընդունակ է վնաս գործելու, երբ փորձում է տնօրինել ոգու ժառանգությանը: Սակայն այդ դերի համար նա ամենեւին պիտանի չէ, քանզի ոգին գերազանցում է ինտելեկտին այն բանով, որ ընդգրկում է ոչ միայն ինտելեկտուալ ունակությունները, այլեւ զգացմունքները: Այն կյանքի ուղին կամ սկզբունքն է, որպես տենչանք առ շողարձակող եւ վերմարդկային բարձունքները: Նրան հակադիր է մթին, կանացի, երկրային սկզբունքը («ին»-ը) իր զգացմունքայնությամբ եւ բնազդի գերակայությամբ, որոնք դարերի խորքից են գալիս, ֆիզիոլոգիական ժառանգորդության խորագույն արմատներից:

Այս հասկացություններն, անշուշտ, իրենցից զուտ ինտուիտիվ պայծառացումներ են ներկայացնում, բայց մենք չենք կարող դրանք անտեսել, եթե կամենում ենք հասկանալ մարդկային ոգու բնույթը:

Կառլ Գուստավ Յունգը (1875-1961) սկզբնապես կիսում էր Ֆրոյդի

հայացքները, սակայն 1913 թ., ֆրոյդիզմի ճյուղավորումից հետո նա

խորանում է այսպես կոչված «կոմպլեքսների հոգեբանության մեջ»: Հենց

Յունգն է շրջանառության մեջ դնում «կոմպլեքս» տերմինը «Զուգորդական

դիագնոստիկայի ակնարկներում» (1906): Նա կոմպլեքս է դիտում

հոգեբանական հակազդեցությունների այն խումբը, որոնք

Page 20: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

արմատավորվում են ենթագիտակցականի ոլորտում, որտեղ

հարաբերական ինքավարության պայմաններում շարունակում են ազդել

վարքի վրա: Այդ ազդեցությունը կարող է լինել ինչպես բացասական,

այնպես էլ դրական, երբ մղում է ստեղծագործության:

Յունգը դիագնոզ էր դնում՝ արտաբերելով մեկը մյուսի հետևից բառեր և

պահանջելով հիվանդից իսկույն հակազդել: Հիվանդի մտքին եկած

առաջին իսկ բառից նա գտնում էր հակազդեցության ժամանակային

տարբերություն տարբեր տիպի վարք ունեցող մարդկանց մոտ:

Հակազդեցությունը կարող է լինել դանդաղ կամ հապճեպ, որը և

չգիտակցվող կոմպլեքսի ցուցիչն է:

Վերլուծելով խոսքային հակազդեցությունների բովանդակությունը և

երազները՝ Յունգը հետազոտում էր անգիտակցականի խորքը, մինչև որ

բախվում է ֆենոմենին, որը կոչում է «կոլեկտիվ անգիտակցական»: Եթե

անհատական ենթագիտակցությունը լիցքավորված է կոմպլեքսներով,

ապա կոլեկտիվը բաղկացած է արքետիպերից, որոնք նրա կարծիքով հենց

բնազդների պատկերներն են: Այլ կերպ ասած դրանք բնազդային վարքի

սխեմաներն են: Մարդիկ ժառանգում են այդ սխեմաները հակառակ

ցանկության: Դիցաբանության մեջ, ավանդություններում, որոնք պատմում

են ծննդի, մահվան մասին, հայրության կամ մայրության պատկերներում,

սեռական հարաբերություններում առկա են արքետիպեր:

«Հոգեբանական տիպերում» (1921) Յունգը մեկ անգամ էլ դրսևորում է

իրեն Ֆրոյդիարժանի աշակերտ: Ֆրոյդի և Ադլերի վեճը նա մեկնաբանաում

է որպես էստրավերտի և ինտրավերտի վեճ:

Չկիսելով քաղաքակրության և անձի ճակատագրի վերաբերյալ որևէ

օպտիմիստական տեսակետ՝ Յունգը լրագրողի այն հարցին, թե հավատում

է արդյոք Աստծուն, պատասխանում է. «Ես չունեմ Աստծուն հավատալու

կարիք: Ես գիտեմ նրան»:

Կյանքի վերջին տարիները հոգեբանը նվիրում է արևելյան կրոնների և

մշակույթների ուսումնասիրությանը: Հայտնի է, որ այս իր

հետաքրքրությունը նա կիսում է Հերման Հեսսեի հետ, որի վրա զգալի է

նրա տեսության ազդեցությունը:

Page 21: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

Ֆրոյդը մեղադրում էր Յունգին սեռական գործոնի դերի նվազեցման և

թերագնահատման մեջ: Սակայն Յունգը բոլորովին այլ կերպ էր

հասկանում իրավիճակը: Նրա խնդիրն է, ինչպես նա է ասում «տեղը դնել

սեռականությունը»: Հարկ չկա ոչ գերագնահատել այն, ոչ էլ

թերագնահատել:

Կարլ

Գուստավ Յունգը աոաջինը տեսավ իր ուսուցչի՝Ֆրոյդի սխալները եւ ստեղծեց իր «Վերլուծակ

ան հոգեբանությունը»: Նա անգիտակցականի մասին ամբողջական ուսմունքի եւ կոլեկ-

տիվ անգիտակցականիտեսության հիմնադիրն է: Երիտասարդ Յունգը տարված էեղել իրեն հ

ուզող փիլիսոփայական եւ աստվածաբանա-

կան հիմնախնդիրներով: Այս տարիներին նա քաջ ծանոթ էեղել Կանտի, Գյոթեի, Շոպենհաուե

րի աշխատություններին,իսկ համալսարանական ուսումնառության ընթացքում

հրապուրվել Հարթմանի անգիտակցականի մասին

փիլիսոփայությամբ եւ Նիցշեի ստեղծագործություններով:Նրան չափից դուրս գրգռել է Նիցշե

մարդու եւ Նիցշե

մտածողի կերպարը: Նա միաժամանակ վախ է զգացելՆիցշեից, բայց եւ թաքուն մղվել է դեպի

նա` ճանաչելու այդհակասական մարդուն: Երբ նա, այնուամենայնիվ, յուրացրեց Նիցշեի փիլի

սոփայությունը, այնտեղ

գտավ մանկությունից ապրած իր մտորումների պատասխանը: Նա համոզվեց, որ մարդու մեջ

«նստած է»երկու էություն` «առողջ» եւ «հիվանդագին»: Մարդը իրական կյանքում ապ-

րում է «երկատվածությամբ»`իր «առաջին» եւ «երկրորդ» Ես-երով: Իր առաջին Ես-ով մար-

դը ընդունված է հասարակության կողմից եւ անթաքույց խոսում է իր մասին: Իր երկրորդ Ես-

ով մարդը ապրում է թաքնված կյանքով: Նրա երկրորդԵս-ը բացասական ու հիվանդա-

գին Ես է, որի մասին նա լռում է: Այդ Ես-ը անընդունելի է

հասարակության կողմից, որի պատճառով նա ինքն իրենից եւ հասարակությունից թաքցնում

է այդկյանքը: Երիտասարդ Յունգը հասկացավ, որ Նիցշեի բերանով Զրադաշտը խոսում է այդ

երկրորդ Ես-

իմասին, որը հիմքից մերժում է ստեղծված արժեքներով գործառնող հասարակությունը: Գուց

ե թե Նիցշենչէր հասկանում իր հիվանդագին երկրորդ Ես-

ի` աշխարհին անհայտ բաների մասին բացահայտխոսելու հետեւանքները:

Կ. Յունգի կյանքում ճակատագրական են եղել Ֆրոյդի տեսությունը, նրա հետ ունեցած նվիրա

կանբարեկամությունը եւ դաժան բաժանումը: Իր պրակտիկ գուծունեության արդյունքներըըն

դհանրացնելուց հետո Յունգը նկատում է, որ իր եզրակացությունները համընկնում են Ֆրոյդի

եզրակացությունների հետ: Ի՞նչ անել: Դրանց հրապարակումը կնշանակեր գիտական աշխար

հում«չընդունված» Ֆրոյդի տեսության նոր հաստատում: Հոգե-

կան ծանր ապրումներից հետո 1907թ. Նա

հրատարակում է մտագարության (շիզոֆրենիա) վերաբերյալ իր հետազոտությունների արդյո

ւնքները:Նույն թվականին նրանց հանդիպումը (որով սկսվում է Ֆրոյդի եւ Յունգի «հայր-

որդիական» սերտ բարեկամությունը) եւ երկա-

րատեվ բազմակի զրույցները նրա հետ, Յունգին բերում են այն համոզման,որ անգիտակ-

ցականի մասին խոսելիս, Ֆրոյդը ամեն ինչ կապում է «հոգեսեռականությսւն» հետ, իր

Page 22: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

ստեղծած «սեռականության տեսության»`

«Լիբիդոյի» հետ: Յունգը համոզվում է, որ «Լիբիդոն»աստվածացել եւ քարացել է նրա մոտ: Յու

նգը խորապես համոզվում է նաեւ, որ Ֆրոյ-

դի կողմիցհռչակված թեզը, իբրեւ մարդկությունը տառապում է նյարդային հիվան-

դությամբ», իր վրա կրում էհեղինակի անձնական կյանքի բարդույթները: Իր մտերմիկ շփումն

երի ընթացքում Յունգը նկատել է, որՖրոյդը եւս տառապում է այդ հիվանդությամբ, բայց չի խո

ստովանում:

1913թ. Յունգը հրատարակում է «Լիբիդոյի փոխակերպումները եւ խորհրդանիշերը» աշխատ

ությունը,որով հեռանում է իր բարեկամից եւ ուսուցչից: Պատերազմական տարիներին գրած «

Հոգեբանականտիպերը» աշխատությամբ Յունգը մեկընդմիշտ բաժանվեց թե իր ուսուցչից եւ

թե նրա աշակերտներից ու

հետեւորդներից: Յունգը «Լիբիդոյի» նոր տեսության մեջ այն հռչակում է հոգեկան էներգիա ըն

դհանրապես:

«Լիբիդոն» էներգիա է, որը նույնպիսի մեխանիկական ուժ է, ինչպիսին կա բնության մեջ: Այն չ

իկարող մենաշնորհ լինել հոգեկանի գործընթացներում, ինչպես համոզված է իր ուսուցիչը«սե

ռականության» (էրոսի) իր տեսության մեջ, իսկ նրա աշակերտ Ադլերը` «Իշ-

խանության ծարավը»ուսմունքում: Յունգը անհրաժեշտ է համարում վերանայել «անգիտակց

ականի» մասին տեսությունը: Նաուշադրությունը կենտրոնացնում է անգիտակցականի այն կ

ողմերի վրա, որոնք դուրս են մնացել Ֆրոյդիտեսադաշտից: Մարդու հոգեկանը, ըստ Յունգի, գ

իտակցականի եւ անգիտակցականի համախմբվածգործընթաց է, որտեղ եւ' գիտակցականը, ե

ւ' անգիտակցականը կազմված են 2-ական ենթա-

շերտերից,համապատասխանաբար, ներքին եւ արտաքին գիտակցականից եւ անձնա-

կան ու խմբայինանգիտակցականից: Անգիտակցականի հիմքում ընկած է «խմբային» անգիտ

ակցականը: Այն «կազմվածէ ժառանգություն ստացած բնազդներից, անհատի կողմից չգիտակ

ցված եւ կյանքի ընթացքումչդրսեւորված ընկալումներից ու ըմբռնումներից»:

Անգիտակցականի լեզուն ոչ թե երազների լեզու է, այլ խորհրդանիշերի` սիմվոլների լե-

զու է:Խորհրդանիշային լեզուն պլատոնյան «էյդոսների» այլաբանության լեզու է եւ դրսեւոր-

վում է որպեսխմբային անգիտակցականի հնագույն ժամանակներից ժառանգված պատ-

կեր գաղափար մարդկայինհոգեկանի մեջ: Նախաձեւերը ընկալվում են իբրեւ խմբային խորհի

դանիշեր եւ բյուրեղանում են որեւէպատկեր-կերպարով: Դրանց մեջ ծայրաստիճան կի-

զակետված են մարդկային որեւէ կենսականվիճակ` իմաստություն, բարություն, անարատությ

ուն, միամտություն, կամք, չարություն, գազանություն,իշխանություն, հայրություն

ու մայրություն, հայրենիք, սեր, հերոսություն, վրեժ եւ այլն: Յունգի համոզմամբ, նախաձեւեր-

խորհրդանիշեր են համաշխարհային կրոնների ստեղծողները, ազ-

գայինդիցաբանի աստվածները, չնայած գիտակցվում են իբրեւ վարքի, գործողությունների եւ

արարքներիիդեալական խոըհրդանիշ-կերպարներ:

Յունգը հետազոտել է 20-րդ դարի 20-30-

ականթվականների գերմանական ազգիհոգեբանության տեղաշարժերը: Հիտլերը, ըստնրա, ա

րթնացնում է գերմանացիների խմբային անգիտակցականը: Հետազոտելով

բազմաքանակ գերմանացի հոգեկանհիվանդների, Յունգը հանգում է այն

եզրակացության, որ այդ հիվանդությունը ազգային բնույթ է կրում: Ազգն է հիվանդ եւ

տենչում է բռնության ու դաժանության:Անհատական Ես-

ը մղվում է ետին պլան,ձուլվում է ամբոխին, ենթարկվում նրա կամքին ու իշխանությանը: Նր

ա մեջ է գտնում իր փրկությունը:Նա զգաց գերմանական ազգի խմբա-

յին անգիտակցականի դրոշի ներքո միավորված զանգվածիկործանիչ ուժը: Յունգը գրել է.

Page 23: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

«Մարդկանց ներկայությամբ Հիտլերն իրեն պահում էր այնպես, կարծեսթե սուզված էր իր մեկ

ուսի կյանքի մեջ, որպես մռայլ եւ հրեշավոր մի մարդ... բացարձակապես անկարող

համարումի, անպատասխանատու հո-

գեկան հիվանդ, միամիտ ու դատարկ պատրանքներով, բայց եւ հրեշավոր հոտառութ-

յամբ, որը հատուկ է առնետին կամ անապաստան երեխաներին»: Յուրաքանչյուր

գերմանացի նրա մեջ էր տեսնում իր փրկիչին, ու փրկությունը, նրան իր խորհրդանիշն էր համ

արում,նրա մեջ տեսնում իր «Երկրորդ Ես-ը»:

Յունգի հոգեվերլուծական փիլիսոփայության մեջ կարեւոր տեղ են գրավում ամբողջա-

կան անձի եւ Ես-իինքնության հիմնահարցը: «Ես-ը երբեք,-գրել է նա,

- չի լինում ոչ ավել, ոչ պակաս, քան գիտակցություննամբողջությամբ»: Սակայն, Ես-

ի մեջ բացակայում են այն գծերը, որոնք ծանոթ չեն նրան, կամգիտակցված չեն նրա կողմից: Ա

նձը, իբրեւ ամբողջ, չի համընկնում Ես-ի գիտակցական անձի հետ:

Մարդը, ըստ Յունգի, երկսեռական է, կենսաբանորեն երկսեռ էակ է: Անիման արական

սեռականությունը, իսկ Անիմուսը` իգական սեռականությունը, բացարձակ չեն: Դրանք ինքնու

թյան

երկակիություն են: Ինքնությունը իր մեջ պահում է ինչպես արական, այնպես էլ իգական նախ

ասկիզբ:Ինչպես տղամարդը, այնպես էլ կինը երկսեռական են: Բայց այդ երկվությունը խստա

գույներկբեւեռացված է: Չնայած դրանցից մեկը բացար-

ձակ գերազանցություն ունի մյուսի նկատմամբ, բայցեւ այնպես տղամարդը միաժամանակ իգ

ականության, իսկ կինը` արականության կրող են: Իրականկյանքում, ըստ Յունգի, դրանց տոկ

ոսային արտահայտությունը` տղամարդու մոտ իգականության, կնոջմոտ` արականության մե

ծացման փաստացի հարաբերություններ կան: Դրա հետեւանքով տղամար-

դումոտ նկատվում է կանացիություն (քնքշություն, նրբություն), իսկ կնոջ մոտ` առնականությո

ւն:Շարունակելով իր հետազոտությունները, Յունգը գալիս է այն համոզման, որ երկսեռական

ությունը ոչ

միայն մարմնական է, այլ հոգեկան: Վերջինս արտահայտվում է հոգեւոր կերպարի մեջ եւ վեր

ածվումնախաձեւի: «Յուրաքանչյուր տղամարդ,-գրել է նա,-

իր մեջ կրում է կնոջ հավերժական կերպարը», այն էլ«կանացիության որեւէ որոշակի կեր-

պար»: Կնոջ հոգեկանում եւս առկա է տղամարդու իդեալ-կերպարը`

«առնականության պատկերը»: «Լինելով անգիտակցական,-գրել է նա,-

այդ պատկերներըչգիտակցված ձեւով միշտ պռոյեկցվում են (տեղափոխվում են) սիրո օբյեկտ

ի եւ հիասթափությանհիմքում»: Արական նախասկիզբը ձգտում է իգականին, եւ հակառակը:

Մերձեցման ձգտումը ամբողջա-

կան մարդու ինքնության հավերժական ձգտումն է` առնականության ձգտումը գեղեցկութ-

յան ուկանացիության, կանացիության ձգտումը առնականության: Սա արդեն Սեռի ամբողջա

կանության հաստատում է:

Յունգը, վերլուծելով հոգեկան էներգիայի բաշխման բարդույթը, գտնում է, որ մարդը այդ էներգ

իայի ավելցուկը օգտագործում է գեղարվեստական գործունեության բնագավա-

ռում: Յունգը ստաջադրել է այն

միտքը, որ «կամ նեւրոզն է արվեստ, կամ արվեստն էնեւրոզ»: Ըստ նրա, գեղարվեստը ստեղծվ

ում է այնպայմաններում, ինչ պայմաններում ա-

ռաջանում է նեւրոզը: Արվեստագետը իրադարձությունների զոհ

է: Եվ եթե նրա մոտ ստեղծագործական էներգիան չի սպառվում, ապա այն վերածվում է կործա

նարար ուժի: Այդ էներգիայի շնորհիվ է, որ խորհիդանիշային-

Page 24: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

սիմվոլիկ նախաձեւերը դառնում են գեղար-

վեստական կերպարներ: Դրանց միջոցով, ըստ Յունգի, հեղինակը ինչ-որ բան է ասում, ո-

րը, սակայն,ինքը չի գիտակցում: Այս երեւույթի մանրամասն հոգեվերլուծությունը եւ բացատր

ությունը Յունգը տվել էհանրահռչակ Պիկասոյի արվեստին նվիրված փոքրածավալ աշխատու

թյան մեջ:

Յունգը խո-

րունկ կապ է տեսել Պիկասոյի ստեղծագործական հոգեկանի և իր հիվանդների միջեւ:Արվեստ

ը իրականության մեջ պետք է ունենա իր օբյեկտը: Պիկասոյի արվեստը, ըստ Յունգի,

«անօբյեկտ» արվեստ է: Այն իր բովանդակությունը «վերցնում է ներքին» աշ-

խարհից, որը չիհամապատասխանում եւ չի համընկնում մարդկանց գիտակցության եւ ար-

տաքին փորձի հետ: Դրաաղբյուրը գտնվում է անցիտակցականի միջ: Պիկասոյի արվեստում «

Մակերես է դուրս գալիս ամբողջհրեշայինը, այլանդակը, կոմիկականը, անդյուրըմբռնելին, ծ

ամածռվածը ոչ թե ինչ-որ բան արտահայ-

տելու, այլ բացառապես թաքցնելու նպատալով: Սակայն, այդ «գաղտնիությունը,- շարու-

նակում ԷՅունգը,-

իր հիմքում չունի ոչինչ, այն մշուշ է` անմարդ ճահիճների վրա ընկած, դա խաղ է, ներկայացու

մէ, որն ընթանում է դատարկ դահլիճում»: Հետաքիքիր է, որ իր մասին Պիկասոն

գրել է, որ իրեն իշխում էինչ-

որ մի ոգի, որը խոսում է իր փոխարեն, տեսնում է բաներ, ինչ ինքը չի տեսնում: Իր մեջ իբր ապ

րում էմի դեւ, որի պատճառով ինքը գործում է առանց խղճի, գործում է թե բարի, թե չար դիտա

վորությամբ:Յունգը հավատում Է հոգեկանի խորքերում ապրող երեւույթների գոյությունը:

«Մտքերն ապրում ենիրենց սեփական կյանքով այնպես, ինչպես կենդանիները անտառում, թռ

չունները, երկնքում կամմարդիկ որեւէ սենյակի մեջ»:

1. Բոլորն իրարից բաժանված են գաղտնիքներով, իսկ մարդկանց միջև անդունդների վրայով

անցնում են կարծիքների և պատրանքների խաբուսիկ կամուրջներ` խոստովանքի ամուր

կամուրջի փոխարեն:

2. Չի կարելի մարդուն դիտարկել միակողմանի ` բացառապես նրա ստվերային կողմերով:

Վերջիվերջո, կարևորը ոչ թե ստվերն է, այլ այն գցող մարմինը:

3. Ամենածանր բեռը, որ դրվում է երեխայի ուսերին, ծնողների չապրած կյանքն է:

4. Խորհրդանիշը միշտ ավելին է նշանակում, քան դրա ակնհայտ և միանգամից մտքին եկող

իմաստը:

5. Խնդիրները լուծվում են, երբ մարդ սկսում է հասկանալ, որ միջանձնային կոնֆլիկտները հաճախ

առաջանում են տարբեր աշխարհընկալման պատճառով, այլ ոչ եսակենտրոնության կամ

չարության:

6. Երբ հերոսությունը քրոնիկ է դառնում, ավարտվում է ցնցումներով, իսկ ցնցումները բերում են

աղետի կամ նևրոզի կամ էլ երկուսին միանգամից:

7. Միայնությունը պայմանավորված է ոչ թե շուրջդ մարդկանց բացակայությամբ, այլ երբ

մարդկանց հետ խոսելն անհնարին է այն հարցերի շուրջ, որոնք քեզ թվում են էական կամ երբ թվում

է, թե քո հայացքներն ուրիշների համար անընդունելի են:

8. Երեխաները սովորում են մեծահասակի օրինակով, այլ ոչ նրա խոսքերով:

Page 25: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

9. Դեպրեսիան նման է սևազգեստ կնոջ: Եթե նա եկել է, մի՛ քշիր նրան, այլ հրավիրի՛ սեղանի մոտ`

ինչպես հյուրի, և լսի՛ր այն, ինչ նա մտադիր է ասել:

10. Ցու՛յց տվեք ինձ հոգեպես առողջ մարդու, և ես նրան կբուժեմ:

11. Ինքդ քեզ հետ հանդիպումն ամենատհաճներից է:

12. Կյանքն իրենից ոչինչ չի ներկայացնում, քանի դեռ չի գալիս մեկը, ով փորձում է մեկնաբանել

դրա երևույթը:

13. Մահը, եթե դրան հոգեբանորեն ճիշտ մոտենանք, ոչ թե ավարտ է այլ նպատակ: Եվ այդ

պատճառով` մարդը, ով անցնում է կյանքի գագաթնակետը, սկսում է ապրել մահի համար:

14. Մարդը կենդանի է, որը խելագարվել է, և այդ խելագարությունից կա երկու ելք. նրան

անհրաժեշտ է կամ նորից կենդանի դառնալ կամ էլ դառնալ ավելին, քան մարդը:

15. Կախվածության բոլոր ձևերն ել վատ են` լինի դա ալկոհոլից, թմրանյութից, թե իդեալիզմից:

16. Սերը խելագարություն չէ: Տեղի՞ն է առհասարակ այստեղ «խելք» բառը: Այն և՛ լույս է, և՛ խավար,

որոնք երբեք չունեն ավարտ: Եվ ոչ ոք չի կարող խուսափել այդ խորհրդավոր ուժից:

17. Ձեր հայացքը միայն այն ժամանակ պարզ կդառնա, երբ կարողանաք նայել սեփական հոգուն:

18. Երազը քողարկված փոքրիկ դուռ է, որը տանում է հոգու ամենաթաքուն և գաղտնախորհուրդ

անկյունները և բացվում է տիեզերական գիշերը:

19. Առողջ մարդն ուրիշներին չի տանջում: Տանջող դառնում է նա, ով տանջանքներ է կրել:

20. Երբ մենք չենք գիտակցում, թե ինչ է կատարվում մեր ներսում, դրսից թվում է, թե դա

ճակատագիր է:

21. Երկու մարդկանց հանդիպումը երկու քիմիական տարրերի հանդիպում է: Ռեակցիա

կարող է նաև տեղի չունենալ, սակայն, եթե տեղի է ունենում, երկուսն էլ փոխվում են:

Հոգեբանները պարզել են որ…մարդու նախընտրած գույների միջոցով կարելի է

պարզել…նրա բնավորությունը.

Սև — մարդիկ են ովքեր միշտ պատրաստ են պայքարի: Նրանք շատ կրքոտ և

անկանխատեսելի են: Այս գույնի սիրահարները միշտ վստահ են իրենց ուժերի

վրա, և հենց այդ բնավորության գիծը հաճախ խանգարում է: Նրանց համար մեծ

նշանակություն ունեն մտերիմների հարաբերությունները: Նրանք պաշտում են

սիրելը և սիրված լինելը;

Կանաչ — շատ համառ մարդիկ են , նրանց հետ դժվար է ընդհանուր լեզու գտնելը:

Բայց նպատակասլաց են ու փառքը նրանց հեշտությամ է տրվում: Կարողանում են

պաշտպանվել և նրանց հետ շատ անվտանգ է;

Կարկիր — կրքոտ և զգացմունքային մարդիկ են: Որպես կանոն նրանք միշտ

առաջնորդ են: Հազվադեպ են խղճի խայթ զգում: Նրանք անում են այն , ինչ

սիրում են: Կրմիր գույնի սիրահարները թույլ չեն տալիս իրենց կարգադրել և

ղեկավարել;

Վարդագույն — այս մարդիկ միշտ երազում են: Նրանց հեշտ է վիրավորելը: Շատ

հաճախ չեն կարողանում կատարել շրջապատին տված խոստումը, քանի որ

գնահատում են իրենց ուժերը; Իրականում նրանք շատ թույլ և խոցելի մարդիկ են:

Սպիտակ — սպիտակ գույնի սիրահարները հրաշալի կանխազգացողությամբ և

երևակայությամբ մարդիկ են: Նրանք ապրում են իրենց աշխարհում և միշտ բոլոր

հարցերին իրենց սեփական պատասխաններն ունեն: Նրանք չեն սիորւմ մեծ և

աղմկոտ հավաքներ: Կարողանում են շփվել միայն իրենց նման մարդկանց հետ:

Page 26: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

Այսպիսով, արքետիպրերը դրանք բնածին գաղափարներն են կամ հիշողություն, որոնք

մարդկանց մղում են ընկալել, վերապրել և արտացոլել որոշ իրադարձություններ կոնկրետ

ձևերով:

Յունգը հսկայական աշխատանք է տարել տարբեր ազգերի մշակույթների, ավանդույթների,

առասպելների և կրոնների ուսումնասիրության մեջ, որի շնորհիվ կարողացել է

առանձնացնել այն հիմնական վեց արքետիպերը, որոնք տարբեր ազգերի մոտ տարբեր

անվանումներ ունենալով հանդերձ` միավորված են մեկ համընդհանուր սկզբունքային գծով:

Դրա համար Յունգը արքետիպերն անվանեց ոչ թե իրենց ազգային անուններով այլ

տեսակներով:

Հիմնական վեց արքետիպերն են`

· Պերսոնա

· Ստվեր

· Անիմա

· Անիմուս

· Էգո

· Ինքնություն

Պերսոնան դա մեր դիմակն է, սեփական անձի ընդունումը, թե ինչպես ենք մենք մեզ

դրսևորում տարբեր անձանց հետ, տարբեր վայրերում: Ինչպիսի արտաքին տեսք ենք

մատուցում այլ անձանց: Այսինքն, թե ինչ ենք մենք մտածում հենց մեր մասին,

հասարկության մեջ մեր դիրքի և վարքի մասին: Դա հենց մեր կարծիքն է մեր մասին և այն

մասին, թե ինչպիսի տպավորություն ենք մենք թողնում այլոց վրա:

Էգո-դա մեր գիտակցության կենտրոնն է, որը տրամաբանորեն և նպատակաուղղված

ձևով կառավարում և ուղղորդում է մեր վարքը` մեր նպատակների և օբյեկտիվ պայմանների

համապատասխան:

Ստվերը-դա նույնպես կենտրոն է, բայց ոչ թե գիտակցության, այլ անգիտակցական: Այն դուրս

մղված նյութն է: Դա այն ցանկությունները, հիշողություններն ու հույզերն են, որոնք անհատի

կողմից ժխտվում են` սոցիալական ստանդարտներին և իդեալներին համապատասախան

չլինելու պատճառով:

Անիմա— դա անգիտակցական կյանքի հիմքն է տղամարդու մեջ

Անիմուս-անգիտակցական տղամարդու հիմքը կնոջ մեջ

Ինքնությունը դա ամբողջականության մարմնացումն է: Սա այն կետն է, անձի այն

կենտրոնը, որտեղ տեղի է ունենում անգիտակցականի և գիտակցականի կորելացում ու

ադապտացում, այսինքն տեղի է ունենում փոխզիջում:

Ինքնությունը կորդինացնում է գիտակցությունն ու անգիտակցականը և

պատասխանատվություն է կրում անձի ամբողջականության պահպանման համար և միայն

այն դեպքում, երբ ինքնությունը չի կարողանում կատարել իր պարտականությունը, ի հայտ

են գալիս նևրոզները, ներանձնային կոնֆլիկտներ և նույնիսկ հոգեկան

խանգարումներ: Նրա յուրահատկությունը դեպի անցյալ /ֆիլոգենետիկ/ուղղվածությունն է, մ

իևնույն ժամանակ այն ուղղություն է տալիս մարդուն զարգացման համար` որպես ամբողջակ

անություն, որինպետք է հասնի:

Յունգը վստահ էր, որ ինքնությունը անձնային կենտրոն է, բայց միևնույն ժամանակ այն ընդհ

անուր է մարդկության համար ևինտեգրացման իմաստ է կրում: Պատկերավոր կերպով այն կ

արելի է դիտարկել որպես կենտրոն, բայց նաև շրջան, որով այնշրջապատված է: Այդպիսի բա

րդ ու պարզ երևույթի համար խորհրդանիշներ կարող են հանդիսանալ մարդկության ստեղծա

ծամենախորը սիմվոլները, որոնք իրենց բնույթով ինքնակարգավորող են և բուժիչ: Դրանք են շ

րջանը և խաչը:

Խաչի մեջ միավորվում են արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը` հատվելով մի կետու

մ: Խաչը հավասարակշռության է բերում:Այն մարմնավորում է ունիվերսալ արքետիպային մա

րդուն, ով կարող է անվերջ և ներդաշնակ տարածվել, ինչպես հորիզոնական,այնպես էլ ուղղա

հայաց ուղղություններով: Իսկ ցանկացած ուղղությամբ տարածվելու ունակ խաչը խորհրդան

Page 27: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

շում է հավերժ կյանքը:Շրջանը հավերժական պտույտի պատկերն է հանդիսանում, այն կարծ

ես կազմվում է հենց խաչի պտույտի արդյունքում, այլ կերպասած` շրջանի ստատիկ պատեկը

նույն խաչն է:

Յունգը էգոյի զարգացումը տեսնում է սպիրալաձև` մարդ անընդհատ վերադառնում է նույն խ

նդիրներին, սակայն ամեն հաջորդանգամ նա մի մակարդակ ավելի բարձր է: Այս սպիրալի վր

ա մեկ պտույտի ժամանակ մարդն անցնում է 4 փուլեր`

1. Առաջին փուլում մեր էգոն դեռ անջատված չի կոլեկտիվ անգիտակցականից, և այս փուլը Յո

ւնգը անվանել է միստիկ փուլ:

(Օրինակ` երբ երեխան մինչեւ իր “ես”-

ը անջատելը իրեն չի գիտակցում, չի տարբերում իրականությունը իր երազներից, չիտարբերո

ւմ բնության երևույթները, ամեն ինչ ընկալում է միստիկ ձեւով: Այստեղ նա շատ նման է նախն

ադարյալ մարդուն)

2. Երկրորդ փուլը մատրիարխատի փուլն է, երբ մարդու հոգեկանում մշակվում է կանացի սկի

զբը` զգացմունքայնությունը,քնքշությունը, պաշտպանվածություն (այստեղ կարելի է զուգահե

ռներ անցկացնել Ֆրեյդի` մինչև Էդիպյան բարդույթի տարիքի հետ)

3. Երրորդ փուլը պատրիարխատն է, որը կապված է լոգոսի գաղափարի հետ, երբ մարդ

ու մոտ սկսվում է մշակվել տղամարդու սկիզբը` ռացիոնալությունը, պարտաճ

անաչությունը և դիսցիպլինան:

4. Եվ վերջին փուլը ինտեգրացիայի փուլն է` կանացի սկզբի և տղամարդու սկզբի:

Այս փուլերը կրկնվում են սպիրալի ամեն պտույտի ժամանակ, բայց ամեն անգամ ավելի բարձ

ր մակարդակի վրա:

Ներկայումս հոգեբանության և հոգեթերապիայի մեջ ավելի լայն կիրառում են ստացել

ինտրովերտ և էքստրավերտ տերմինները, որոնք բնութագրում են անձի տարբեր

ուղղվածություններ, իսկ ավելի կոնկրետ մարդու նյարդա-հոգեկան էներգիան:

Էստրավերտն անձի ուղղվածությունն է դեպի դուրս, իսկ ինտրովերտը` դեպի ներս: Սակայն

Յունգը նշում էր, որ չի կարելի անձին միանշանակ դասել որևէ ուղղվածության, քանզի չկա

մաքուր ինտրովերսիա կամ մաքուր էքստրավերսիա: Ամենավառ ինտրովերտն էլ կարող է

երբեմն ցանկություն ունենա իր մեջ ամփոփվելու և խորհելու: Նաև շատ

ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ շատերի մոտ այդ երկու

ուղղվածությունները հավասար են բաշխված, որոնց անվանեցին ամբիվերտներ:

Բացի այդ

Յունգը առանձնացրեց նաև 4 հոգեկան ֆունկցիաներ, որոնք զույգեր են կազմում: Դրանք են մ

տածողություն և զգացմունք,որոնք Յունգը համարում էր ռացիոնալ ֆունկցիաներ զգայությու

ն և ինտուիցիա` իռացիոնալ ֆունկցիաներ:

Զգայությունը և ինտուցիան ընկալման երևույթներ են, իսկ մտածողության և զգացմունք զույգ

ի միջոցով մենք այդ ընկալածըգնահատում ենք: Մտածողությունը որոշում է` ընկալումը ճիշտ

է, թե սխալ, իսկ զգացմունքները որոշում են` մեզ դուր է գալիս թե ոչ,ընդունելի է մեզ համար,

թե անընդունելի: Յունգը ասում է, որ ըստ այն բանի, թե մարդու մոտ, որ ֆունկցիան է գերակշռ

ում, նադասվում է այս կամ այն տիպին` զգացմունքային, ինտուիտիվ, զգայական, մտածող տի

պ: Սակայն եթե գերակշռում է այս կամ այնֆունկցիան, նշանակում է` ճնշվել է դրա հակառակ

բևեռը: Զգայական տիպը, օրինակ, կենտրոնացած է զգայական ազդակների վրա,այսինքն` մին

չև չտեսվի, չլսի, չի հավատա, չի ընկալի, իսկ ինտուիտիվ տիպը առանց տե

սնելու որոշակիենթադրություններ է անում:

Այսինքն՝ ինչքան զարգացած է զգայությունը, նշանակում է այնքան ճնշված է ինտուիցիան: Իս

կ զգացմունքների զարգացմանդեպքում չի զարգանում մտածողությունը:

Յունգը ձևակերպել է նաև իր պատկերացումները հոգեթերապիայի շուրջ:

Նրա կարծիքով դրա էֆֆեկտիվության համար առաջին հերթին անհրաժեշտ է այցելուի և

հոգեթերապևտի անկեղծ և ստեղծագործ համագործակցությունը: Յունգը, ի տարբերություն

հոգեվերլուծողների, կարծում էր, որ պարտադիր չեր հստակ հետևել բոլոր կանոններին,

անհրաժեշտ է ստեղծագարծական մոտեցում ցույց տալ, որպեսզի այցելուի մոտ վերանա

Page 28: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

կաշկանդվածությունը և սկսվի ակտիվ համագործակցություն: Յունգի հոգեանալիտիկ

թերապիան անցնում է երկու փուլով`

Անալիտիկ

Սինթետիկ

Առաջին փուլը նման է խոստովանության, քանի որ հոգեթերապևտը փորձում է անձի իրական

խնդիրը և նրա պատճառները անջատել անգիտակցականից և դուրս բերել գիտակցության

մակարդակ:

Երկրորդ փուլում այցելուն արդեն սկսում է վարքի և ընկալման նոր մոդելների յուրացումը:

Երկրորդ մասը Յունգը անվանում է փոխակերպում, որի ժամանակ տեղի է ունենում մինի-

անհատականացում, երբ այցելուն իր ուժերով գտնում է իր խնդրի հաղթահարման ուղին:

Յունգն այն առաջիններից մեկն էր, որն օգտագործեց ուղղորդված, նպատակաուղղված

ասոցիացիաների

մեթոդը հոգեթերապիայի մեջ, որը հիմա բավականին հայտնի և կիրառվող մեթոդներից մեկն է համարվում: Այս դեպքում թերապևտը որոշակի ուղղություն է տալիս, ինչ-որ բառ է ասում, իսկ այցելուն ասում է այն ամենը, ինչ մտքին է գալիս այդ բառին ի պատասխան: Ֆրոյդը դեմ էր այս մոտեցմանը, քանի որ գտնում էր, որ ուղղորդված փսիխոանալիզը թեև արագացնում է որոնման պրոցեսը, բայց այցելուին կարող է սխալ ուղղություն պարտադրել:

1. Հետ մի՛ պահիր նրան, ով հեռանում է քեզանից, հակառակ դեպքում չի գա նա, ով գալիս

էր։

2. Այն, ինչ ուրիշների մեջ մեզ նյարդայնացնում է, կարող է հանգեցնել ինքներս

մեզ հասկանալուն։

3. Եթե դուք շնորհալի մարդ եք, դա չի նշանակում, որ դուք ինչ-որ բան եք ստացել։ Դա

նշանակում է, որ դուք կարող եք ինչ-որ բան տալ։

4. Երկու անհատականությունների իրար հանդիպելը նման է քիմիական

նյութերի միացության. եթե կա թեկուզ ամենաչնչին ռեակցիան, երկու տարրերն

էլ փոխվում են։

5. Երեխայի ուսերին դրվող ամենածանր բեռը նրա ծնողների չապրած կյանքն է։

6. Այն ամենը, ինչ մեզ դուր չի գալիս ուրիշների մեջ, թույլ է տալիս հասկանալու ինքներս

մեզ։

7. Քո տեսիլքը պարզ կդառնա միայն այն ժամանակ, երբ կկարողանաս հայացք գցել քո

սրտի խորքերը։ Նա, որ դուրսն է տեսնում, երազ է տեսնում, ով իր ներսն է նայում,

արթնանում է։

8. Մենակությունը պայմանավորված է ոչ թե մարդկանց բացակայությամբ, այլ նրանով, որ

անհնար է խոսել մարդկանց հետ նրա մասին, ինչ էական էթվում քեզ, կամ անընդունելի

են քո հայացքները ուրիշների համար։

9. Ցույց տվեք ինձ հոգեպես առողջ մարդուն, և ես կբուժեմ նրան։

10. Մենք ձգվում ենք դեպի անցյալը՝ մեր ծնողների մոտ և դեպի առաջ՝ մեր երեխաների մոտ,

դեպի ապագան, որը մենք չենք տեսնելու, բայց ուզում ենք հոգալ դրա մասին։

11. Այն, ինչին դու հակառակվում ես, մնում է։

12. Դեպրեսիան նման է սևազգեստ տիկնոջ։ Եթե նա եկել է, ոչ թե վանիր, այլհրավիրիր

սեղանի շուրջ որպես հյուրի, և լսիր, թե ինչ է մտադիր ասելու։

13. Պատահում է, որ ձեռքերը կարողանում են լուծել այն հանելուկը , որտեղ ինտելեկտը

անզոր է։

Page 29: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

14. Երազը մի փոքր, բայց լավ թաքնված դուռ է, որը տանում է դեպի այնտիեզերական

գիշերը, որ եղել է հոգին նախքան գիտակցության ծագումը։

15. Ով չի անցել սեփական կրքերի քավարանով, նա մինչև վերջ չիհաղթահարել դրանք։

16. Ձեր հայացքը

կպարզվի միայն այն ժամանակ, երբ դուք կարողանաք նայելձեր սեփական հոգու մեջ։

17. Ես ոչ թե այն եմ, ինչ պատահել է ինձ հետ, այլ այն եմ, ինչ որոշել եմդառնալ։

18. Մենք կարող ենք կարծել, թե լիարժեք վերահսկում ենք մեզ։ Սակայն մեր ընկերը կարող է

առանց ջանք թափելու ասել մեր մասին այնպիսի բաներ, որոնցից մենք գաղափար

անգամ չունենք։

19. «Մոգական»-ը ուղղակի «հոգեկան»-ի իմաստն արտահայտող ուրիշ բառ է։

20. Մեր անհատականությունները մեզ շրջապատող աշխարհի մի մասն են, և դրանց

գաղտնիքները նույնպես անսահման են։

Հոգեբանական պաշտպանական

մեխանիզմներ

Հոգեբանական պաշտպանական մեխանիզմները գործում են յուրաքանչյուր մարդու

մեջ և օգնում, որ անձը խուսափի (նաև պաշտպանվի) տխուր (ցավալի) և տհաճ

հիշողություններից ու զգացումներից:

Գործադրելով պաշտպանական տարբեր միջոցներ մարդը կարողանում է թեթևացնել

հոգեկան լարվածությունը:Պաշտպանական հոգեբանական մեխանիզմները ծառայում

են տարբեր պատճառներով առաջացած տագնապները և հոգեկան հակասությունները

(կոնֆլիկտները) վերացնելը:

Աղյուսակում ներկայացված պաշտպանական մեխանիզմները ամենաշատն են

հանդիպում կլինիկական հոգեբանական աշխատանքի ընթացքում: Ընդունված է

բաժանել մեխանիզմները 2 մեծ խմբերի` լիակատար և ոչ լիակատար: Առաջին 15

մեխանիզմները դիտվում են որպես չհասունացած, խակ (ոչ լիակատար), որոնք օգնում

են պաշտպանվելու ճնշվածությունից, լարվածությունից և այլ տհաճ հոգեկան

ապրումներից: Մյուս 5 մեխանիզմներն ավելի հարմարողական (ադապտիվ) բնույթ

ունեն և հայտնի են որպես զարգացած, հասունացած (լիակատար) մեխանիզմներ:

Պաշտպանությունը. ըստ Ֆրոյդի, անգիտակցական հոգեկան գործընթացների

ամբողջությունն է, որոնք կոչված են պաշտպանելու Եսը: Պաշտպանության համար

կարող է օգտագործվել ամեն մի հոգեկան գործընթաց կամ գործունեություն

(աշխատանք, խաղ և այլն):

Մեկ այլ սահմանման մեջ որպես պաշտպանական մեխանիզմներ դիտվում են այն

հոգեբանական մեխանիզմները, որոնք օգտագործվում են մարդկանց կողմից

ենթագիտակցորեն (երբեմն էլ գիտակցորեն)` ֆրուստրացիայի վիճակներից

ազատվելու կամ դրանց ներգործությունը վերացնելու համար:

Ֆրուստրացիա, կոնֆլիկտ

Ֆրուստրացիան լատիներենից թարգմանած նշանակում է խաբեություն, անօգուտ,

իզուր սպասում, հույսերի և պլանների խորտակում, հուսախաբություն:

Ֆրուստացիան դիտվում է որպես արգելք նպատակներին հասնելու ճանապարհին:

Page 30: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

Ֆրուստատորները` արգելքները. կա´մ անհաղթահարելի են, կա´մ տվյալ

իրավիճակում թվում են այդպիսին:

Ֆրուստրացիայի վիճակին հատուկ է հուսահատությունը, անբավարարվածությունը,

զայրույթը և տագնապը:

Եթե փորձենք ավելի պարզ ձևակերպել, ապա կստացվի, որ ֆրուստացիան

առաջանում է այն ժամանակ, երբ հանգամանքները խանգարում են ցանկությունների

իրականացմանը: Իհարկե, հանգամանքները կարող են լինել նաև օբյեկտիվ, մարդը

ծարավ է, բայց շրջակայքում ջուր չկա: Սակայն ավելի հաճախ ֆրուստրացիան

առաջանում է որպես մարդու անձնական ցանկությունների և հասարակության

կողմից մտցված արգելքների միջև եղած հակասության հետևանք:

Ֆրուստրացիայի և գերլարվածության հետևանքով առաջացած կոնֆլիկտների

վերացմանը նպաստում է նաև համարժեք հնարավորությունների միջև ընտրություն

կատարելը: Վերանայելով իրավիճակը` մարդը հաճախ կարողանում է ազատվել

կոնֆլիկտից: Վերանայումը կարող է իրականանալ անսպասելիորեն, ինսայտի (մտքի

փայլատակման) միջոցով, կամ աստիճանաբար` կրկնվող ֆրուստրացիայի

իրավիճակում:

Եթե նշված ձևերով հնարավոր չէ հասնել նպատակին, ապա լարվածությունը կարող է

ուժեղանալ և արտահայտվել հետևյալ կերպ.

1.Ներդրված էներգիան այնքան մեծ է, որ մարդը չափից ավել ջանք է գործադրում, որն

էլ իր հերթին կարող է խանգարել նրան:

2.Չափազանց մեծ լարվածությունը կարող է հանգեցնել կոգնիտիվ

սահմանափակվածության: Այս դեպքում մարդն ամբողջովին կենտրոնանում է

անելանելի իրավիճակի կամ նպատակին հասնելու վրա և չի կարողանում տեսնել

այլընտրանքային ուղիներ կամ նպատակներ:

3.Լարվածության աճը հաճախ զուգակցվում է հուզական գրգռվածությամբ, որը

խանգարում է մտածելակերպի և ընտրության ռացիոնալ գործընթացներին` մարդը

հուզմունքից ընկնում է խուճապի մեջ և չի կարողանում վերահսկել իրավիճակը: Ընդունված է նաև պաշտպանական մեխանիզմները բաժանել հաջողակի և

անհաջողակի: Հաջողակ պաշտպանական մեխանիզմների արդյունքում անհետանում

են տագնապ առաջացնող բացասական իմպուլսները: Անհաջողակները ի վիճակի չեն

վերացնելու տագնապը և այդ պատճառով կարող են կրկնվել երկար ժամանակ:

Պաշտպանական մեխանիզմների հետևանքով անհրաժեշտաբար առաջանում է

համապատասխան զգացում: Հակառակ դեպքում օրինաչափորեն առաջանում է

հոգեբանական անպաշտպանության զգացում:

Ոչ լիակատար մեխանիզմներ

(Immature Defence Mechanisms)

1.Ռեպրեսիա, ճնշում (Repression)

Այս մեխանիզմը ամենակարևոր պաշտպանական մեխանիզմներից է, քանի որ նրա

հիմքում ընկած են բոլոր մյուսները: Իր էությամբ ռեպրեսիան նման է մոռացմանը:

Ռեպրեսիան զգացումների, հիշողությունների և հակադիր մտքերի ներմղումն է

(ճնշումն է) դեպի անգիտակցական ոլորտ: Կարծես տեղի ունեցածը ռեպրեսիայի

Page 31: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

մեխանիզմով թաքցվում, պահվում է գիտակցությունից: Այս մեխանիզմի կիրառումից

առաջանում է հիշողության վրիպակներ, սայթաքում, անբացատրելի միամտություն,

պարզամտություն: Ճնշված նյութը իրականում լրիվ չի մոռացվում: Ռեպրեսիան թույլ

չի տալիս ճանաչել և գնահատել սեփական տհաճ, անցանկալի և անընդունելի մտքերն

ու զգացումները:

Օրինակ, այցելուն պատմում էր, որ երկրաշարժի պահին գտնվում էր փողոցում:

Հիշում է փլվող շենքը, որից նա ֆիզիկապես չի տուժել, բայց չի հիշում, թե ինչպես է

դրանից հետո հասել դպրոց, որ մի քանի կիլոմետր հեռու էր, հանդիպել կնոջը, որը

նույնպես եկել էր երեխաներին գտնելու:

Ռեպրեսիան երբեմն թարգմանվում է նաև ներմղում: Հնարավոր է, որ ռեպրեսիայի

մեխանիզմով մոռացվածը վերականգնվի հիշողության մեջ հոգեվերլուծության

ընթացքում:

2.Հերքում, ժխտում, բացասում (Denial)

Պաշտպանական այս մեխանիզմի հիմքում ընկած է արտաքին իրականության հետ

կապված փաստերի ժխտումը: Հերքելով տեղի ունեցածը, մարդը կարծես խուսափում

է այդ պատճառով առաջացած տագնապից կամ վշտից: Այլ կերպ ասած, կիրառելով

այս մեխանիզմը` ենթագիտակցորեն հերքում են ցավ պատճառող զգացումները և

իրականությունը:

Երբեմն մարդիկ չգիտակցված ձևով օգտվում են ճխտման մեխանիզմից, որպեսզի

խուսափեն լուրջ հիվանդությունների հայտնաբերումից: Հերքման ժամանակ

անընդունելի փաստերը ամբողջովին արտաքսվում են գիտակցությունից, անհատը չի

ուզում (կամքից անկախ) առնչվել այդ փաստերի հետ:

Հերքման մեխանիզմը խոչընդոտում է իրականության ճանաչումն ու գնահատումը:

3.Ռեգրեսիա, հետադիմություն (Regression)

Այս մեխանիզմի էությունն այն է, որ անընդունելի զգացումների և գրգիռների

պատճառով ենթագիտակցորեն վերադարձ է կատարվում դեպի եսի աճման նախկին

մակարդակը: Հիմնականում ռեգրեսիայի արդյունքում անձը դուրս է գալիս պայքարի

ինքն իր դեմ: Փաստորեն, ռեգրեսիան անընդունելի զգացումներն և գրգիռները

ընդունելի դարձնելու գործընթացն է: Հնարավոր է նաև մեղքի զգացումի առաջացում,

քանի որ ուրիշների նկատմամբ ունեցած դժգոհությունները երբեմն

կերպարանափոխվում են սեփական եսի դժգոհությունների: Այս պաշտպանական

մեխանիզմի ազդեցությամբ է, որ ուրիշների նկատմամբ ունեցած նախատինքը կարող

է վերածվել եսի մարմնական (սոմատիկ) գանգատների: Դա թույլ է տալիս անհատին

ոչ թե մեղադրել կամ կշտամբել ուրիշներին, այլ <<ողբալ>> սեփական վիճակը: 4.Ձևացում, խաղալ (Acting out)

Լինում են այնպիսի ենթագիտակցական ցանկություններ, գրգիռներ, որոնք

զուգորդվում են գիտակցական հուզմունքով, տրամադրությամբ կամ աֆեկտով:

Ձևացման ինքնապաշտպանական մեխանիզմը օգտագործվում է նմանատիպ

ենթագիտակցական պահանջմունքներից խուսափելու համար: Այլ կերպ ասած, խաղը

կամ ձևացումը կիրառվում է անհանդուրժելի զգացումներից թաքնվելու համար:

Օրինակ, վատ տրամադրության մեջ որոշ մարդիկ սկսում են ծիծաղել, երգել:

5.Պրոյեկտում, անդրադարձ (Projection)

Պրոյեկտումը այնպիսի պաշտպանական գործընթաց է, որի ընթացքում անձն իր

համար անընդունելի զգացումները և ձգտումները ենթագիտակցորեն վերագրում է

ուրիշներին: Փաստորեն եսը պաշտպանվում է` մեկ այլ մարդու վրա դնելով իր

Page 32: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

դժվարությունը: Օրինակի համար կարելի է նկատել, որ հաճախ ծնողները իրենց իսկ

զգացածը ներկայացնում են որպես երեխայի մոտ դրսևորված զգացում:

Իսկ հոգեբանին դիմած մայրը փորձում է համոզել ,որ երեխան ունի վախեր`

մթությունից, երկրաշարժից: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իրականում

մայրը պրոյեկտում է իր վախերը երեխայի վրա և հենց ինքն է, որ ունի վերը նշված

վախերը: 6.Երկվություն, երկփեղկում (Splitting)

Պաշտպանական այս մեխանիզմը օգնում է անձին իր ստացած բացասական

տպավորություններն ու տեսակետները համեմատել դրականի հետ և բաժանել 2

մասերի` <<լավ>> և <<վատ>> կամ <<սև>> և <<սպիտակ>>: Այն մարդիկ, ովքեր

օգտագործում են երկփեղկանի պաշտպանական մեխանիզմը, կարծես լավ ու վատ

մասերի բաժանելով, մեղմացնում են իրենց տագնապը որևէ երևույթի կամ մարդու

նկատմամբ:

Երկվության պաշտպանական մեխանիզմի դեպքում ամբիվալենտություն է նկատվում

անընդունելի հույզերը, երևույթները կամ մարդկանց գնահատելիս:

7.Հակազդեցության ձևավորում (Reaction formation)

Պաշտպանական այս մեխանիզմով անընդունելի ենթագիտակցական գրգիռները

հերքվում են, և սկսվում է դրանց հակառակ գիտակցական վարքի ու մտածելակերպի

հարմարումը: 8.Կոնվերսիա` փոխարինում, փոխարկում (Conversion)

Այս պաշտպանական մեխանիզմի կիրառման ժամանակ գոյություն ունեցող

անգիտակցական կոնֆլիկտները, որոնք կարող են առաջացնել տագնապներ,

ստանում են արտաքին սիմվոլիկ արտահայտություն: Այսինքն` գոյություն ունեցող

կոնֆլիկտը փոխարինվում է մարմնական (սոմատիկ) դրսևորման և արտահայտվում

սիմվոլիկ ձևով: 9.Փոխադրում, հակափոխադրում Այս պաշտպանական մեխանիզմի էությունն այն է, որ զգացումները շեղվում են

իսկական կրողներից դեպի ավելի ընդունելի, կամ ավելի քիչ վտանգավոր

փոխարինողը: 10.Բանականացում, ինտելեկտուալիզացիա

(Intellectualization)

Այս պաշտպանական մեխանիզմի էությունն այն է, որ ենթագիտակցական

ցանկություններից և հզոր զգացումներից խուսափելու համար դրանք փորձում են

բացատրել գիտականորեն, հատուկ տերմինների միջոցով: Կամ համեմատում են

գրական ստեղծագործությունների և ֆիլմերի հերոսներ հետ: 11.Տարանջատում, դիսոցիացիա (Dissociation)

Այս դեպքում կտրուկ ձևափոխվում է անձի անհատականությունը, որպեսզի խուսափի

զգացմունքային ճնշումից: Տարանջատման օրինակներից է մոռացկոտությունը,

ինչպես նաև միաժամանակ անհատականության զանազան կողմեր ներկայացնելը:

Page 33: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

12.Աֆեկտի գերհույզի մեկուսացում (Isolation of affect)

Մարդկանց մեջ երբեմն ծնվում են այնպիսի գաղափարներ, որոնք զուգակցվում են

ճնշող զգացումներով: Աֆեկտի մեկուսացման պաշտպանական մեխանիզմը

հնարավորություն է տալիս նմանատիպ զգացումները արտաքսել գիտակցական

մակարդակից:

Մեկուսացման միջոցով միտքը և զգացմունքը անջատվում են իրարից և դրանով

պաշտպանում անձին:

Ոչ լիակատար մեխանիզմների պաշտպանական հոգեբանական մեխանիզմների

թվում նշվում են նաև.

13.Ներառումը (Introjection)

14.Հակագործումը (Undoing)

15.Կոմպենսացիան, փոխհատուցումը (Compensation)

Ներառումն այնպիսի <<պաշտպանություն>> է, երբ անձը ենթագիտակցորեն

յուրացնում է ուրիշի հատկությունները, գաղափարներն ու զգացմունքները:

Հակագործումը կատարված կամ մտածված արարքի անմիջական կամ

անգիտակցական ձևով հակադարձը դրսըորելու մեխանիզմն է, որն իրականացվում է

արարքը դրժող գործողությամբ կամ մտածելակերպով:

Լիակատար կամ հասուն մեխանիզմներ

Տագնապների մեղմացման և ներհոգեկան լարվածության թուլացման համար մարդիկ

հաճախ դիմում են հետևյալ, ավելի ադապտիվ (հարմարողական) պաշտպանական

մեխանիզմներին:

1. Ալտրուիզմ, այլասիրություն (Alttruism)

Այս մեխանիզմի էությունը եթագիտակցորեն ուրիշներին գոհացուցիչ ծառայություն

մատուցելու մեջ է :

Աննա Ֆրոյդի կարծիքով ծառայությունը մատուցվում է ներքին բնազդային

մղումներից ելնելով, որոնց թվում է նաև ագրեսիան: Ալտրուիզմը ֆրանսիացի

փիլիսոփա Կոնտի կողմից դիտվում է որպես էգոիզմի հակադարձ հասկացություն:

Ֆորյդի հոգեվերլուծական տեսության մեջ ալտրուիզմը դիտվում է որպես սուբյեկտի

նևրոտիկ պահանջմունք, որը բավարարելով, անձը թուլացնում է սեփական մեղքի

զգացումը: Կամ էլ ալտրուիզմը բացատրվում է որպես արտամղված էգոիզմի

փոխանցում:

2. Հումոր, զվարճախոսություն (Humor)

Այս մեխանիզմը հեշտացնում է այնպիսի մտքեր ու զգացմունքներ արտահայտելը,

որոնք տագնապային են: Օգնում է զերծ մնալ ճնշվածությունից և այլ տհաճ

զգացումներից: Արգելված ցանակությունները կարող են արտահայտվել

զվարճախոսությամբ, կոմիկ ձևերով, իսկ արտահայտվելը խիստ կարևոր է և

թերապևտիկ նշանակություն ունի:

3. Զսպում, ընկճում (Suppression)

Այս մեխանիզմի օգնությամբ տհաճ նյութի վրա կենտրոնացումը գիտակցորեն

հետաձգվում է: Ճնշման (ռեպրեսիայի) համեմատ այս մեխանիզմը կրում է

գիտակցական և նպատակաուղղված բնույթ, մինչդեռ ռեպրեսիան գործում է

անգիտակցական ոլորտում և հնարավոր չէ վերահսկել այն: Զսպումը նպաստում է

դժվարին վիճակները թեթևացնելուն և ոչ թե դրանից խուսափելու գործընթացին:

Page 34: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

Զսպելով հնարավոր է պրոբլեմը տեղափոխել գիտակցականից դեպի

անգիտակացական ոլորտ:

4. Ակնկալում, կանխատեսում (Aticipation)

Այս մեխանիզմի էությունն է ապագայում սպասվելիք անհանգիստ և տհաճ

իրավիճակների նախօրոք ծրագրավորումը, որը կարող է ազատել տագանպի

զգացումից: Օրինակ` նախօրոք հնարավոր է նախապատրաստվել սիրած էակից

մոտալուտ բաժանմանը:

5. Սուբլիմացիա

Սուբլիմացիայի ազդեցության տակ անընդունելի զգացմունքները և գրգիռները

ենթագիտակցորեն փոփխության են ենթարկվում` վերափոխվելով բոլորի կոմից

ընդունված ձևերի:

6. Ինքնաարդարացում կամ ռացիոնալիզացիա

Դրսևորվում է այն դեպքերում, երբ մարդը դիմում է տրամաբանությանը` ինքն իրեն

արդարացնելու համար:

Վերջին երկու մեխանիզմների հետ կապվում է նաև վեհացնող ինքնախաբեության

մեխանիզմը:

Օրինակ` բաժանվելով սիրած էակից` զույգից մեկը հիշում էր, որ նա ւոներ

բացասական գծեր, և հետո ինքն էր խոստովանում, որ մինչև բաժանվելը երբեք չի

անրադարձել այդ հարցին:

Ընդհանրացնելով` պաշտպանական մեխանիզների վերաբերյալ ողջ նյութը կարելի է

նկատել, որ անձի պաշտպանության զարգացումը նրան տագնապներից ազատելու

նպատակ է հետապնդում:

Յուրաքանչյուր անհատ օգտվում է տարբեր պաշտպանական մեխանիզմներից և

տարբեր չափերով:

Պաշտպանական մեխանիզմները օգնում են մարդուն ոչ միայն չկոցնել իր նկատմամբ

ունեցած ինքնագնահատականը այլև օգնում են հաղթահարելու կենսական

դժվարությունները: Նրանք հուշում են պրոբլեմների հնարավոր լուծումները, օգնում

են թաքնվել կամ փախչել տհաճություններից:

Պաշտպանակն հոգեբանական մեխանիզմների էական կողմերից մեկը նրանզ

ադապտացիայի հնարավորությունն է:

Պաշտպանական մեխանիզմի բացասական ազդեցությունն այն է, որ նրանք

նշանակալի չափով հերքում են իարականությունը: Քանի որ բացասումը վաղ թե ուշ

բերում է դժվար հետևանքների, ուրեմն իրականության խեղաթյուրումը գրեթե միշտ

պատժվում է: Հետևաբար պաշտպանական հոգեբանական մեխանիզմները կարել է

գնահատել որպես ադապտիվ, և որպես դեզադապտիվ համակարգեր: Ադապտիվ,

քանի որ անձին պաշտպանում են ցավերից և տագնապներից, դեզադապիվ, քանի որ

խեղաթյուրում են օբյեկտիվ իրականության ընբռնումը:

Միայնությունը և դրա

հաղթահարման մեթոդները.

Page 35: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

Լավ է լինես մենակ, քան պատահած մեկի հետ: Խայամ

Մենակությանը դիմակայելը և դրանից բավականություն ստանալը մեծ պարգևներ

են: Բ. Շոու

Շատ ժամանակ մենք փոձում ենք փախչել նրանից, ինչը իրականում մեզ շատ օգնում է: Մարդիկ դարերով փորձում էին փախչել մենակությունից կամ համակերպվել դրան: Չհամաձայնվողը անիծում էր իր մենությունը, համակերպվողը չէր նկատում, իմաստունը վայելում էր: Մենակությունը գոյություն ունի, հետևաբար՝ այն անհրաժեշտ է: Մարդիկ կարող են իրենց միայնակ զգալ, երբ ֆիզիկապես մենակ են գտնվում ինչ–որ տեղ, ամբոխի մեջ, անգամ սիրած անձնավորության կողքին: Մենակության զգացողությունը կախված չէ այն բանից, թե ձեր կողքին կա հարազատ, մոտիկ մարդ, թե ոչ, այն կախված է անձի կառուցվածքից:

Փորձենք հասկանալ, ովքեր են առավել հաճախակի իրենց միայնակ զգում:

Եթե բաժանենք մարդկանց ինտրովերտների և էքստրավերտների, ապա կարճ կարող ենք ասել, որ ինտրովերտը «մարդն է ինքն իր ներսում», այդ անձը կենտրոնացած է իր ներաշխարհի վրա, իսկ էքստրավերտը միշտ ձգտում է լինել մարդկանց մեջ: Մենակություն մարդկանց շրջապատում կարող է զգալ միայն ինտրովերտը: Էքստրավերտը անմիջապես լեզու կգտնի ցանկացած կնոջ և տղամարդու հետ, միշտ գոհ կմնա նոր ծանոթություններից: Էքստրավերտին ավելի հեշտ է ծանոթանալ դրսում, խոսեցնել մարդկանց, նրա համար կարևոր է տպավորություն ստանալը, և քանի իր շուրջ կան մարդիկ, նա երբեք իրեն միայնակ չի զգա: Իսկ ինտրովերտի համար կարևոր է, որ իր կողքին լինի սիրելի անձնավորությունը: Ինտրովերտի համար կարևոր է ոչ միայն զրույցը ընկերոջ հետ, այլև այն բանի գիտակցումը, որ նա ունի ընկեր, ում հետ կարող է կիսվել և դժվար պահերին հույս դնել իր վրա: Բայց ինչպես հայտնի է մաքուր էքստրավերտներ և ինտրովերտներ չկան, ցանկացած մարդ ունի էքստրավերտի և ինտրովերտի որակներ, այստեղ կարևոր է ամեն մեկի քանակային հարաբերակցությունը: Այդ պատճառով ցանկացած մարդ գոնե մեկ անգամ իրեն մենակ է զգացել:

Այստեղ շատ հետաքրքիր է նշել, որ մեծ քաղաքները սահմանում են բոլոր ռեկորդները՝ ըստ միայնակ մարդկանց քանակի: Մեծ քաղաքները բաժանում են մարդկանց, ոչ թե միացնում:

Իսկ որտեղի՞ց է գալիս մենակությունը:

Կյանքի առաջին տարիներին երեխան շրջապատված է մայրական հոգատարությամբ, նա խաղում է երեխաների հետ և չի ունենում մենակության զգացում, նա միաձուլված է շրջապատող աշխարհի հետ և ինքն իրեն դիմում է երրորդ դեմքով: Եվ միայն այնժամ, երբ ինքն իրեն սկսում է դիմել «ԵՍ», նա սկսում է տարբերել իրեն մյուսներից, հասկանում է, որ նա այնպիսին չէ, ինչպես մյուսներն են, և նրա մոտ ձևավորվում է հարաբերությունների համակարգը, այսինքն՝ բնավորությունը: Հենց այդ ժամանակ էլ առաջանում է մենակության զգացումը: Ճիշտ դաստիարակության պարագայում, երբ երեխան ազատ ձևավորվում է, մենակության զգացումը իր մոտ այդքան արտահայտված չի լինում, իսկ նևրոտիկ բնավորության ձևավորման պարագայում, երբ ծնողները կասեցնում են երեխայի

Page 36: X J i U L a k f h J g ^ a k L...մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը։

զարգացման ուղղությունը, և ստիպում են երեխային անել այն, ինչ իրենք են ուզում և ինչը հակասում է երեխայի բնույթին, ապա երեխայի մոտ առաջանում է հուզական լարվածություն: Վերջինս կապված է այն բանի հետ, որ մի կողմից երեխան սիրում է ծնողներին, նրանք անում են իր համար անհրաժեշտ ամեն ինչ, իսկ մյուս կողմից երեխան պայքարում է ծնողների դեմ այն բանի համար, որ իրենք թույլ չեն տալիս իրականացնել իր երազանքները: Պայքարը ծնողների դեմ ընդունելի չէ գիտակցության համար, և առաջանում է տագնապ, իսկ վերջինս արտամղվում է դեպի անգիտակցական: Սկսում են ձևավորվել տարբեր հոգեբանական մեխանիզմներ, դրանցից մեկն է սոցիալական ընդունելի դերը: Գիտակցության մեջ մնում է մենակության զգացումը՝ չհասկացված լինելու զգացումը, որը հետագայում կարող է ուղեկցել երեխային ողջ կյանքի ընթացքում, եթե անգամ իր շուրջ շատ մարդիկ կան:

Մենակությունից փախչել հնարավոր չէ, ավելի լավ է այն օգտագործել հօգուտ սեփական անձի, անձնային աճի և զարգացման համար: Շատ մարդիկ ձգտում են շփման, ուզում են ավելի շատ շփվել, քան իրենցից կենսաբանորեն պահանջվում է, արդյունքում շփումը լինում է դատարկ, ժամանակ է սպանում: Պետք է շփվել այնպես, որ նպաստի անձի զարգացմանը: Փոխազդելով մարդկանց հետ՝ պետք է շփվել ոչ թե վերցնելու համար, այլ շփվել տալու համար: Նման շփումը տեղի է ունենում կրթության, ստեղծագործելու և համագործակցության մեջ:

Մենակությունը վտանգավոր է նրանով, որ շատ ժամանակ այն չի նկատվում, մինչև չես մնում միայնակ ինքդ քեզ հետ: Երբ գալիս է գիշերը, մութն ընկնում է, դատարկվում են փողոցները, ընկերները գնում են տներով, և հեռախոսը այլևս չի զանգում, այնժամ մենք գիտակցում ենք մեր մենակությունը: Կարևոր է հիշել, որ մենակությունը միշտ չէ, որ չարիք է: Լինում են իրավիճակներ, երբ անհրաժեշտ է մնալ մենակ, սեփական մտքերի հետ, մտածել, որոշումներ կայացնել, ի վերջո հոգեպես վերականգնվել և վերականգնել կոնտակտն սեփական անձի հետ: Սակայն երբ մենակությունը ձգձգվում է անկախ ցանկությունից, և մարդը սկսում է տառապել, այնժամ կարող ենք խոսել մենակության խնդրի մասին: Եթե մարդը զրկված է իր համար նախատեսված շփման և տպավորությունների քանակից, ապա իր մոտ կարող են առաջանալ հոգեբանական և սոմատիկ բնույթի խնդիրներ: Մենակությունից տառապելը մոտիկ մարդկանց, ջերմ շփման, նոր ինֆորմացիայի և տպավորությունների պակասի արտահայտումն է: