20
Մեր առաջին ընթերցարանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Նոր դպրոց 2-3 դասարան mskh.am

Yntercaran 0

  • Upload
    nelat

  • View
    151

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Yntercaran 0

Մեր առաջին ընթերցարանը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրՆոր դպրոց

2-3 դասարանmskh.am

Page 2: Yntercaran 0

Նապաստակն ու ոզնին

Լինում է, չի լինում, մի նապաստակ է լինում:

Նապաստակը շատ է սիրում երգել: Մի անգամնրան հյուր է գալիս ոզնին:

Լուիզա

Page 3: Yntercaran 0

Չղջիկն ու կատուն

Լինում է չի լինում մի չղջիկ: Մի օր չղջիկըտեսավ մի կատու ու ասեց.

-Ինչո՞ւ ես քայլում, այլ ոչ թե թռչում:

Աննա

Page 4: Yntercaran 0

Չամիչն ու չղջիկը

Լինում է, չի լինում, մի չամիչ է լինում:Նահանդիպում է չղջիկին, որն էլ նրան կուլ է տալիս:

Գարիկ

Page 5: Yntercaran 0

Տանձն ու ոզնին

Լինում է, չի լինում մի տանձ:

Մի անգամ տանձն ընկնում է ոզնու փորիմեջ ու հանդիպում խնձորին:

Մարտին

Page 6: Yntercaran 0

Ելակն ու նապաստակը

Լինում է, չի լինում, մի ելակ է լինում :

Մի անգամ ելակն ընկավ նապաստակի փորիմեջ ու հանդիպեց մանդարինին:

Լիլիթ

Page 7: Yntercaran 0

Չամիչն ու ձկները

Լինում է, չի լինում, մի չամիչ է լինում:

Մի անգամ չամիչը հանդիպում է ծովին: Ուրախանում է ու ցատկում ջրի մեջ: Այնտեղհանդիպում է շատ սիրուն ձկների:

Դավիթ

Page 8: Yntercaran 0

Ելակը, խնձորը և ծիրանը

Լինում է, չի լինում, մի ելակ է լինում: Մի անգամ ելակը գնումէ երաժշտական դպրոց, այնտեղ տեսնում է խնձորին: Երբդասը վերջանում է, նրանք գնում են սրճարան: Այնտեղնրանք հանդիպում են ծիրանին: Հետո նրանք գնում ենխաղահրապարակ:Նրանք խաղում են,իսկ հետո գնում ենմուլտֆիլմ դիտելու:Նրանք ճանապարհին գտան 500 դրամև գնեցին ադի- բուդի: Նրանք գնացինդիտելու ՙՙՄադագասկար՚ մուլտֆիլմը:

Հեղինակ՝ Լիա Հարությունյանը

Page 9: Yntercaran 0

Մատիտն ու ծաղկի պոչը

Լինում է, չի լինում, մի մատիտ է լինում: Մի օր մատիտով գրելիս ծայրը կոտրվում է: Ծայրը գլորվում, ընկում է ծաղկամանի մեջ ու հանդիպում է ծաղիկի պոչին: Իրար հետ ընկերանում են ու ջրի մեջ լողում:

Նարե

Page 10: Yntercaran 0

Կատուն ու տերևները

Լինում է, չի լինում,մի կատու է լինում: Միանգամ կատուն նստած է լինում ծառի տակ: Հանկարծ կատուն փռշտում է: Փռշտոցըայնքան ուժեղ է լինում, որ ծառի տերևներըթափվում են նրա վրա:

Նարեկ

Page 11: Yntercaran 0

Մոլորակը

Լինում է, չի լինում, մի միայնակ մոլորակ է լինում:Նա միշտ տխուր էր լինում,մրսում էր և լաց էր լինում :Մի օր նրա ընկեր արևը անակնկալ է մատուցում՝ շողերն ուղղելով դեպի այդ միայնակ մոլորակի վրա:Այդ օրվանից միայնակ մոլորակը տաքացավ, ուրախացավ և միշտ ժպտում և պարում էր արևի և աստղերի հետ: Լավ ընկեր ունենալը շատ լավ է:

Միքայել

Page 12: Yntercaran 0
Page 13: Yntercaran 0

Չամիչը

Լինում է, չի լինում, մի չամիչ է լինում:

Մի անգամ չամիչը հանդիպում է բույսերին

ու ցանկանում է ընկերանալ նրանց հետ, և այդօրվանից չամիչը և բույսերը ընկերանում են:

Ռուզան

Page 14: Yntercaran 0

Իմ հորինած առաջին հեքիաթը(պատմեց Մարիամը, գրառեցին Մարիամը և մայրիկը )

Լինում է , չի լինում, մի նապաստակ է լինում: Մի անգամ այդ նապաստակը գնում է անտառ և հանդիպում է գայլին: Ասում է.

- Գայլ ախպեր, գայլ ախպեր, ինձ հանկարծ չուտես, ես շատ փափուկ եմ: Գազարներս քեզ կտամ նվեր:

Գայլը համաձայնվում է չուտել և ասում.

- Լավ, բայց եթե մյուս անգամ գաս ինձ մոտ, քեզ կուտեմ:

Նապաստակը գայլին է նվիրում իր գազարները և շարունակում ճանապարհը: Քիչ անց նա հանդիպում է արջին: Այս անգամ էլ նապաստկն ասում է.

- Արջ ախպեր, արջ ախպեր, ինձ չուտես, կաղիններս քեզ կտամ:

Արջը վերցնում է կաղիններն ու ասում.

- Այլևս քեզ այստեղ չտեսնեմ, թե չէ կուտեմ:

Նապաստակը գնում է, գնում և հասնում է տուն, պառկում քնելու: Այստեղ հեքիաթը վերջանում է, և երկնքից երեք աստղ է ընկնում, մեկը՝ լսողին, մեկը՝ պատմողին, մեկն էլ՝ այս հեքիաթը գրողին:

Page 15: Yntercaran 0

Չղջիկն ու մուկիկը

Լինում է, չի լինում, մի չղջիկ է լինում: Մի օր նա հանդիպում է մուկիկին և նրա հետ ընկերանում ու գնում միասին զբոսնելու: Հետո ճանապարհին սովածանում են և որոշում մի կենդանի որսալ: Այդ մտքից ոգևորված՝ նրանք բարձր-բարձր քննարկում են, թե ինչ պետք է որսան: Ու քանի որ չղջիկը օդում էր, իսկ մկնիկը ցամաքի վրա, ապա նրանց խոսակցությունը լսում են բոլոր, այդ թվում նաև որսի ենթակա կենդանիները և անմիջապես թաքնվում իրենց բներում:Չղջիկը և մկնիկը մնում ենզարմացած և չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց շուրջը: Քանի որ շատ էին քաղցած, ապա ստիպված էին բավարարվել կողքի թփի վրա հասունացած խաղողով:

Արեգ

Page 16: Yntercaran 0

Մատիտն ու ռետինը

Լինում է, չի լինում մի մատիտ: Մի անգամ էսմատիտը սխալ տառ է գրում ու շատ է տխրում: Նրան մոտենում է ռետինը և ասումէ, որ կօգնի: Ռետինը ջնջում է սխալ տառը, իսկ մատիտը գրում է ճիշտ տառը:

Անահիտ

Page 17: Yntercaran 0

Չամիչը

Լինում է չի լինում մի Չամիչ է լինում: Էս Չամիչն իր համար երգելով գնում է անտառ: Ճանապարհին հանդիպում է առյուծին: Առյուծին դուր է գալիս նրաերգը: Նա առաջարկում է Չամիչին համերգ տալ անտառի բոլորկենդանիների համար: Չամիչը համաձայնում է. եւ կիթառ է նվագում, եւերգում ռոկ, համերգի ժամանակ: Անտառի կենդանիները գոհ գնում են տուն, Չամիչն էլ ուրախ-ուրախ տուն վերադառնալու ճանապարհին հանդիպում է ձիուն: (Ձիերը շատ են սիրում չամիչ ուտել) Ու քանի որ Չամիչը շատ ուրախէր՝ չի էլփորձում զգուշանալ է ձիուց: Դրա համար էլ ձին ուտում է Չամիչին:Այդ օրվանից հետո բոլոր չամիչները զգուշանում են ձիերից:

Հեքիաթս եւս մեկ անգամ ուզում է զգուշացնել բոլորին, որ անկախ մերտրամադրությունից պետք է միշտ զգուշանալ բոլոր վտանգներից:

Մամիկոն

Page 18: Yntercaran 0

Ոզնին

Լինում է, չի լինում մի ոզնի: Աշնանը ոզնինգնում է բերքահավաքի: Հավաքում է խաղող, դեղձ, սալոր, խնձոր և տանձ: Այդ ամենըտանում է իր տնակը, որտեղ պատրաստումէ չամիչ և տեսակ-տեսակ չրեր:

Լիանա

Page 19: Yntercaran 0

Չամիչն ու մուկը

Լինում է, չի լինում, մի չամիչ է լինում: Մի անգամնա ընկնում է կատվի փորիկի մեջ և այնտեղհանդիպում մկնիկին: Երկուսով որոշում ենփախչել կատվի փորիկից: Մտածում են, մտածումև որոշում պարել փորիկի մեջ:Երբ նրանք սկսումեն պարել, կատուն ցավից բացում է բերանը: Այդպահին էլ չամիչն ու մկնիկը դուրս են փախչումկատվի փորիկից:

Արմեն

Page 20: Yntercaran 0

Չամիչն ու չորսը

Լինում է, չի, լինում, մի չորս է լինում: Նա ապրում էրչորս գեղեցիկ նկարով զարդարված պատերովտբակում: Մի անգամ նրա ընկերները փչացրեցինգեղեցիկ պատերով տնակը: Բայց չորսը շատ բարիէր, նա իր ընկերներից չնեղացավ:

Յանա