Transcript
Page 1: Առաջադրանք #2armeconomist.com/lecture/assignments/02.Summary.pdf · 2017-06-09 · Առաջադրանք #2 Անվանումը: Տնտեսական հոդվածի ամփոփում

Առաջադրանք #2

Անվանումը: Տնտեսական հոդվածի ամփոփում

Ժամկետը: Հոկտեմբերի 1-ից 5, 2016թ.

Հասցեատերը: 3-րդ կուրսի այն ուսանողները, ովքեր կարող են և ցանկանում են սովորել

Նպատակը: Ուսանողների մոտ զարգացնել ամփոփում գրելու հմտություններ:

Առաջադրանքի նկարագրությունը

Կարդացածն ամփոփ ներկայացնելու հմտությունը կարևոր նախապայման է հետազոտական

կարողությունների ձևավորման ճանապարհին: Անտեղյակ մարդիկ կարծում են, թե հասկանում են

իրենց կարդացածը (լինի դա հոդված, թե գիրք) և կարող են ամփոփ շարադրել դրա իմաստը:

Երկու դեպքում էլ նրանք մոլորության մեջ են: Նույնիսկ մայրենի լեզվով գրված որակյալ նյութը

հատուկ պատրաստություն չստացած անձի համար մեծ չափով մնում է անմատչելի:

Բնականաբար, չհասկացված նյութն ամփոփելու փորձն իսկ ավելորդ է:

Այնպես որ առաջարկում եմ անհրաժեշտ լրջությամբ մոտենալ առաջադրանքին:

Իսկ առաջադրանքը հետևյալն է՝ գրեք ստորև բերված հոդվածի ամփոփումը:

Մի քանի խորհուրդ.

- ուշադիր կարդացեք հոդվածը՝ մինչև համոզվեք, որ լիովին հասկանում եք այն,

- նշեք հոդվածի հիմնական դրույթները,

- գրեք ամփոփման առաջին սևագիրը, և մի քանի անգամ վերախմբագրեք,

- միշտ վերաշարադրեք միտքը, հոդվածի հեղինակի միտքը բառացի կիրառեք միայն

ծայրահեղ դեպքում՝ դնելով չակերտների մեջ,

- ամփոփման ծավալը սահմանափակեք հոդվածի մեկ քառորդի շրջանակում,

- ամփոփումը սկսեք հետևյալ ոճով՝ «Առևտրի ուղեցույց Թրամփի համար» հոդվածի

հեղինակը .... ,

- ամփոփման մեջ ձեր գաղափարները, տեսակետները, մեկնաբանությունները մի ներառեք,

- կիրառեք ամփոփող խոսք, օրինակ՝ «հեղինակը պնդում է/գտնում է/կարծում է....»,

Ամփոփում գրելու հետևյալ ուղեցույցները կարող են օգտակար լինել՝

https://depts.washington.edu/owrc/Handouts/How%20to%20Write%20a%20Summary.pdf

http://academics.smcvt.edu/cbauer-ramazani/AEP/EN104/summary.htm

http://www.tc.umn.edu/~jewel001/CollegeWriting/WRITEREAD/Summary/samples.htm

http://www.tc.umn.edu/~jewel001/CollegeWriting/WRITEREAD/Summary/basics.htm

Ձեր ամփոփման վերևի աջ անկյունում գրեք ձեր անունը, ազգանունը, կատարման օրը,

առաջադրանքը:

Page 2: Առաջադրանք #2armeconomist.com/lecture/assignments/02.Summary.pdf · 2017-06-09 · Առաջադրանք #2 Անվանումը: Տնտեսական հոդվածի ամփոփում
Page 3: Առաջադրանք #2armeconomist.com/lecture/assignments/02.Summary.pdf · 2017-06-09 · Առաջադրանք #2 Անվանումը: Տնտեսական հոդվածի ամփոփում

Recommended