28

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ · 2018-10-24 · 3 1. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՂԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ 1.1. Ձեռնարկողի անվանումը

  • Upload
    others

  • View
    36

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

2

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՂԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ ...... 3

1.1.Ձեռնարկողի անվանումը և գտնվելու վայրը ............................................................ 3

1.2. Նախատեսվող գործունեության անվանումը և նպատակը ......................... 3

2. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ............................ 3

3. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՌՈՏ

ՆԿԱՐԱԳԻՐԸ................................................................................................... 4

3.1.Երկրաբանական կառուցվածք ............................................................................... 4

3.2.Սեյսմիկ պայմանների բնութագիր.......................................................................... 5

3.3.Կլիմա ................................................................................................................. 7

3.4.Մթնոլորտային օդ .............................................................................................. 11

3.5.Ջրային ռեսուրսներ ............................................................................................ 11

3.6.Հողերի բնութագիրը ........................................................................................... 12

3.7.Բուսական և կենդանական աշխարհ .................................................................... 13

3.7.1. Բուսականություն ................................................................................................................. 13

3.7.2. Կենդանական աշխարհ ....................................................................................................... 15

3.8.Էկոհամակարգեր և բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ) ................ 15

3.9.Պատմամշակութային միջավայրը ........................................................................ 16

4. ՍՈՑԻԱԼ – ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ............................................... 16

4.1.Կոտայքի մարզի սոցիալ – տնտեսական բնութագիրը ............................................ 16

Աղյուսակ 4.1. Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական ցուցանիշները ............................ 18

4.2.Ազդակիր համայնքներ ........................................................................................ 18

5. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ . 19

5.1.Պաշարները ....................................................................................................... 19

5.2.Տարածքի գոյություն ունեցող իրավիճակը ............................................................ 19

5.3.Հանքավայրի շահագործման տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները ........... 20

5.4.Օգտագործվող նյութերը և բնառեսուրսները.......................................................... 21

6.ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ

ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ, ՆՎԱԶԵՑՄԱՆԸ/ԲԱՑԱՌՄԱՆԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆՆ

ՈՒՂՂՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ........... 21

6.1.Հանքավայրի տարածքի շրջակա միջավայրի տարրերի նախնական հետազոտություն

21 6.2.Ջրային ռեսուրսներ ............................................................................................ 22

6.3.Մթնոլորտային օդ .............................................................................................. 22

6.4.Հող 22

6.5.Կենսաբազմազանություն .................................................................................... 23

6.6.Պատմամշակույթային արժեքներ ......................................................................... 24

6.7.Սոցիալական ազդեցություն ................................................................................ 24

6.8.Փոխհատուցում.................................................................................................. 25

Գրականություն ............................................................................................. 25

Հավելված 1. Նորաշենի հանքավայրի տեղանքի իրադրային սխեման ............... 26

Հավելված 2. Տեղանկի լուսանկարները ............................................................ 27

3

1. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՂԸ ԵՎ

ՆՊԱՏԱԿԸ

1.1. Ձեռնարկողի անվանումը և գտնվելու վայրը

a. Ձեռնարկողի անվանումը՝ «Արեգ Պլյուս» ՍՊԸ

b. Ձեռնարկողի գտնվելու վայրը.

- Իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ավան Առինջ 2-րդ մկրշ. 2/4, բն.41

- Գործունեության հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, Բուժական:

«Արեգ Պլյուս» ՍՊԸ մասնագիտացվում է շինանյութերի հանքավայրերի

շահագործման ոլորտում:

1.2. Նախատեսվող գործունեության անվանումը և նպատակը

Նախատեսվող գործունեության անվանումը՝

ՀՀ Կոտայքի մարզի Բուժականի մերձակայքում գտնվող պեմզայի հանքավայրի

շահագործում:

Հանքավայրի «Նորաշենի» անվանումը պայմանական է, քանի որ հանքավայրը

գտնվում է Բուժական համայնքի վարչական տարածքի սահմաններում :

Նախատեսվող գործունեության նպատակը.

Նորաշենի հանքավայրում պեմզայի արդյունահանում տնտեսության և

արդյունաբերության տարբեր ճյուղերում որպես շինանյութ՝ հիմնականում խճի ձևով,

օգտագործելու համար:

2. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

«Արեգ Պլյուս» ՍՊԸ հանքավայրի շահագործման բոլոր փուլերում պետք է

ուղղորդվի ՀՀ բնապահպանական օրենքների պահանջներով : Դրանցից հիմնականն են.

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրք

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք

4

“Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության մասին”

Հայաստանի Հանրապետության օրենք (2014)

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաների ու պատմական միջավայրի

պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք

Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի մասին օրենք

Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի մասին օրենք

Հայաստանի Հանրապետության թափոնների մասին օրենք

Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների

մասին օրենք:

Նշված օրենքների պահանջներն ապահովելու համար ՀՀ կառավարության կողմից

ընդունվել են մի շարք որոշումներ, որոնց կիրառումը թույլ կտա գործել օրենսդրության

պահանջներին համապատասխան:

3. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔԻ

ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Բուժականի պեմզայի հանքավայրը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, Ապարանից

15կմ հարավ արևելք, Բուժական գյուղից 2.5կմ հարավ արևմուտք: Հանքավայրի շրջանը

բարձր լեռնային է ներկայացնելով հսկայական հարթավայր կտրտված խորը կիրճերով:

Կոորդինատներն են ARM WGS – 84 համակարգով`

1. Y=8457163 X=4479158

2. Y=8457336 X=4479241

3. Y=8457234 X=4479506

4. Y=8457070 X=4479747

5. Y=8456960 X=4479723

6. Y=8457029 X=4479278

3.1. Երկրաբանական կառուցվածք

Կոտայքի մարզը հյուսիսից սահմանափակվում է Գութանասար, իսկ հյուսիս-

արևելքից` Հատիսի լեռնազանգվածներով: Հարավ-արևմուտքում աստիճանաբար

ցածրանալով` ձուլվում է Արարատյան դաշտին: Այն գտնվում է Հայաստանի

Հանրապետության կենտրոնական մասում, ծովի մակերևույթից մոտ 900-2500մ

բարձրության վրա:

5

Կոտայքի սարավանդն ընկած է Հրազդան գետի միջին հոսանքի ձախափնյա

մասից մինչև Գեղամա լեռների արևմտյան ստորոտը:

Հիմնական լեռնագրական միավորներն են Կոտայքի և Եղվարդի բլրաալիքային

սարավանդները, Մարմարիկի վտակներով կտրտված Փամբակի լեռնաշղթայի լանջերը,

Գեղամա լեռնաշղթայի լեռնաճյուղերն ու լավային հոսքերը:

Տեղանքը գեոմորֆոլոգիական տեսակետից տեղադրված է Ծաղկունյաց

լեռնաշղթայի հարավ-արևելյան թևերում, Ագդաշի-Ձոր կիրճում և ներկայացված է

բլրային ռելիեֆով կտրտված բազմաթիվ ձորակներով:

Հանքավայրի երկրաբանական կառուցվածքը շատ պարզ է: Կտրվածքի հիմքում

տեղակայված են անդեզիտա-դացիտները, որոնք մերկանում են հանքավայրից դեպի

հարավ-արևելք: Անդեզիտա-դացիտները խիտ են և մուգ մոխրագույն: Անդեզիտա-

դացիտներից վերև նկատվում են կավային ապարների նստվածքներ: Այդ նստվածքները

ունեն հորիզոնական տեղադրում, իսկ հզորությունը գերազանցում է 16մ:

Կավային ապարներից վերև տարածվում են պեմզային մարմինները: Վերջիններս

ներկայացված են պեմզայի կտորներով, պեմզայն ավազով և հրաբխային մոխրով:

Պեմզայի հաստվածքը ունի անկանոն տեսք: Հզորությունը տատանվում է մի քանի

սանտիմետրից մինչև 31մ:

Հանքավայրի տարածքում գրունտային ջրերը բացակայում են ի շնորհիվ

ապարների բարձր ջրաթափանցիկության:

Հանքավայրի տարածքում սողանքային երևույթները բացակայում են:

Նկար 1. Սողանքներ

3.2. Սեյսմիկ պայմանների բնութագիր

ՀՀ տարածքում հյուսիսից հարավ առանձնացվում են հետևյալ սեյսմիկ զոնաները.

Մերձքուռյան, Սոմխեթա-Ղարաբաղի, Մերձսևանյան, Կապան-Գոգորանի,

Ծաղկունյաց-Զանգեզուրի, Երևան-Օրդուբադի, Ուրծ-Վայքի: Նշված զոնաների

6

սահմաններով են անցնում երկրկեղևի խորքային բեկվածքները: Դրանցից

ամենախոշորն են Սևան-Աքերայի, Շիրակ –Զանգեզուրի և Միջին Արաքսյան

/Երևանյան/ բեկվածքները: Բեկվածքները թափանցում են երկրկեղևի 40-50 կիլոմետր

խորություններ, իսկ երկրկեղևի մակերեսին արտահայտվում են 5-10 կմ լայնություն

ունեցող գոտիներով, որոնց բնորոշ է օֆիոլիթային զուգորդության ձևափոխված

ապարներ:

ՀՀ Շինարարության նախարարի ՀՀՇՆ II-6.02-2006 հրամանով սահմանվում են այն

չափանիշները, որոնք պետք է դրվեն շենքերի ու կառուցվածքների նախագծման ու

կառուցման ընթացքում /սեյսմակայունության հիմնական սկզբունքներ: Նույն հրամանի

հավելվածում ներկայացված է ՀՀ բնակավայրերի ցուցակը ըստ սեյսմիկ գոտինների:

Այդ ցուցակում Կոտայքի մարզի տարածքները գտնվում են սեյսմիկ առաջին և

երկրորդ գոտիներում:

Երկրաշարժի հնարավոր ուժգնությունը /բալ/ և գետնի առավելագույն

հորիզոնական արագացումները /g/ ներկայացվում են 500 տարում չգերազանցելու 90%

հավանականությամբ:

Ստորև Ազգային ատլասից բերված է սեյսմիկ շրջանացման քարտեզը

տարածաշրջանի համար:

7

Նկար 2. Սեյսմիկ շրջանացում

3.3. Կլիմա

ՀՀ-ն գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային լայնություններում և

բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով ու կլիմայական հակադրություններով: ՀՀ

կլիմայի վրա մեծ է հարակից տարածքների՝ Մեծ Կովկասի, Իրանական ու

Փոքրասիական բարձրավանդակների, արաբական անապատների, Սև և Կասպից

ծովերի ազդեցությունը: ՀՀ տարածքին բնորոշ է արևոտ կլիման: Արեգակի

բարձրությունը հորիզոնի նկատմամբ կեսօրին 270-ից (դեկտեմբեր) մինչև 740 է (հունիս),

ցերեկվա տևողությունը` համապատասխանաբար` 9 ժամ 17 րոպեից մինչև 15 ժամ 3

րոպե:

Լեռնային երկրներին հատուկ օրինաչափությամբ՝ ՀՀ-ում կլիմայական գոտիները

փոխվում են ըստ բարձրության: Լոռու մարզի կլիմայական պայմանների

նկարագրության համար օգտվել ենք ՀՀ քաղաքաշինության նախարարի 2011թ.

սեպտեմբերի 26-ի N167-Ն հրամանով հաստատված ,,Շինարարական

8

կլիմայաբանություն,, ՀՀՇՆ II-7.01-2011 փաստաթղթից: Այդ փաստաթղթով սահմանում

են կլիմայական պարամետրերը, որոնք կիրառվում են շենքերի և շինությունների,

ջեռուցման, օդափոխության, օդի լավորման, ջրամատակարարման համակարգերի

նախագծման, ինչպես նաև քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծման և

կառուցապատման ժամանակ: Կլիմայական ցուցանիշները հիմնականում հաշվարկված

են Հայաստանի Հանրապետության այն բնակավայրերի համար, որտեղ տեղակայված

օդերևութաբանական կայանները ունեն դիտարկումների բավականին երկար (30

տարուց ոչ պակաս) շարք: Ցուցանիշները սրբագրված են վերջին տասնամյակի (2009թ.

ներառյալ) տվյալների հաշվառումով:

Տարածաշրջանի կլիման չոր մայրցամաքային է, շոգ ամառով և ցուրտ ձմեռով:

Ձյունը տեղում է աշնանը և ձմռանը ու պահպանվում մոտ 4 ամիս:

Նկար 3. ՀՀ կլիմայական շրջանացման սխեմատիկ քարտեզ

Ստորև բերված աղյուսակներով ներկայացվում են տարածաշրջանի կլիմայական

ցուցանիշները՝ մթնոլորտային օդի միջին ջերմաստիճանը, օդի հարաբերական

խոնավությունը, մթնոլորտային տեղումները, որոնք պետք է հաշվառվեն ներդրումային

գործընթացի բոլոր փուլերում:

Աղյուսակները լրացված են ըստ մոտակա՝ Ֆանտան բնակավայրի

օդերևութաբանական կայանի տվյալների:

9

Աղյուսակ 3.1. Մթնոլորտային օդի միջին ջերմաստիճանը Ֆանտան կայանի տվյալներով

Բարձրություն

ը ծովի

մակարդակից,

մ

Միջին ջերմաստիճանը ըստ ամիսների, C0 Միջին

տարեկան

Բացարձակ

նվազագույն

Բացարձակ

առավելա-

գույն

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Ֆանտան 1800 -6.2 -4.9 -0.9 5.7 10.7 14.4 17.7 18.1 14.6 8.8 2.4 -3.6 6.4 -23 35

Աղյուսակ 3.2. Օդի հարաբերական խոնավությունը Ֆանտան կայանի տվյալներով

Բարձրությունը

ծովի

մակարդակից, մ

Օդի հարաբերական խոնավությունը ըստ ամիսների, % Միջին

տարեկան

Միջին ամսական ժ. 15-ին

հունվարին օգոստոսին

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Ֆանտան 1800 80 77 73 69 69 68 67 64 62 68 76 80 71 77 45

Աղյուսակ 3.3. Մթնոլորտային տեղումները և ձնածածկույթը Ֆանտան կայանի տվյալներով

Բնակավայրի

անվանումը

Տեղումների

Քանակը միջին ամսական / օրական առավելագույն, մմ

Ձնածածկույթ, մմ Առավելագույն

տասնօրյակային

ձնածածկույթը

Տարվա

ձնածածկույթի

օրերը

Ձյան մեջ ջրի

առավելագույն

քանակը Ըստ ամիսների տարեկան

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Ֆանտան 42 52 61 90 100 63 42 22 28 63 55 48 666

101 123 307 31 37 42 48 62 48 47 41 53 64 48 39 64

10

Աղյուսակ 3.4. Քամու պարամետրերը Ֆանտան կայանի տվյալներով

ըստ ուղղություննների

(

Ֆանտան

11

3.4. Մթնոլորտային օդ

ՀՀ տարածքում օդային ավազանի ֆոնային աղտոտվածությունը վերահսկվում է ՀՀ

բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և

տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի (Հայէկոմոնիթորինգ) կողմից:

2017 թվականի ընթացքում մթնոլորտային օդի որակի դիտարկումներ կատարվել

են հանրապետության Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ,

Կապան, Քաջարան, Չարենցավան, Մարտունի քաղաքներում և Սյունիք գյուղական

համայնքում: Ընդհանուր առմամբ վերը թվարկված բնակավայրերում գործել է 16

ստացիոնար դիտակայան, որոնցից 6 ստացիոնար դիտակայանում (Երևան և Ալավերդի

քաղաքներում) կատարվել են շուրջօրյա ավտոմատ դիտարկումներ:

Գործող 16 ստացիոնար դիտակայանում ակտիվ նմուշառման եղանակով

վերցված օդի 17130 փորձանմուշում որոշվել են ընդհանուր փոշու, ծծմբի երկօքսիդի,

ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները:

Հանրապետության 11 բնակավայրերի շարժական պասիվ նմուշառման

եղանակով 217 դիտակետից ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի

պարունակությունները որոշելու համար վերցվել է օդի 19364 փորձանմուշ:

Բուժականում և մոտակա բնակավայրերում դիտակետեր չկան, չափումներ չեն

իրականացվում:

Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանքավայրը հեռու է ինչպես

բնակավայրերից, այնպես էլ ավտոմայրուղուց, կարելի է ենթադրել, որ օդի ֆոնային

աղտոտվածությունը կլինի ցածր:

3.5. Ջրային ռեսուրսներ

Տարածաշրջանի հիմնական ջրային ռեսուրսը Հրազդան գետն է իր վտակներով:

Հրազդան գետը համարվում է ՀՀ տարածքով հասող ամենաերկար

գետը: Երկարությունը 141 կմ: Սկիզբ է առնում Սևանա լճից անցնում Գեղարքունիքի,

Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով և Արմավիրի մարզի տարածքներով: Մոտ 20 կմ

հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում

անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-

արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս և ծովի

մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքս գետը։

Հրազդան գետի վտակներից են՝ Մարմարիկը, Դալար գետը, Ակունքը, Արագետը,

Սարալանջը:

ՀՀ տարածքում մակերևութային ջրերի աղտոտվածությունը նույնպես

վերահսկվում է Հայէկոմոնիթորինգի կողմից:

12

2017 թվականի ընթացքում մակերևութային ջրերի որակի դիտարկումներ

իրականացվել են հանրապետության 43 գետի, Արփա-Սևան թունելի, Երևանյան լճի,

Արփի լճի, Ախուրյանի, Ապարանի, Ազատի, Կեչուտի ջրամբարների և Սևանա լճերի

131 դիտակետում, որտեղից վերցվել է 949 փորձանմուշ: Վերցված փորձանմուշներում

որոշվել է միջին հաշվով 45-ական ֆիզիկաքիմիական ցուցանիշ:

ՀՀ կառավարության «Կախված տեղանքի առանձնահատկություններից`

յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման

նորմերը սահմանելու մասին» որոշմամբ (ՀՀ կառավարության 2011 թվականի

հունվարի 27-ի N 75-Ն որոշում) ՀՀ-ում մակերևութային ջրերի որակի գնահատման

համակարգը ջրի քիմիական որակի յուրաքանչյուր ցուցանիշի համար տարբերակում է

կարգավիճակի հինգ դաս` «գերազանց» (1-ին դաս), «լավ» (2-րդ դաս), «միջակ» (3-րդ

դաս), «անբավարար» (4-րդ դաս) և «վատ» (5-րդ դաս): Ջրի քիմիական որակի

ընդհանրական գնահատականը ձևավորվում է վատագույն որակ ցուցաբերող

ցուցանիշի դասով:

Համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության “Շրջակա միջավայրի

մոնիթորնգի և տեղեկատվության կենտրոն” ՊՈԱԿ 2017 թվականի տեղեկագրի

Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի գետերի աղտոտվածությունը

հետևյալն է.

Հրազդան գետի Գեղամավանի մոտ ջուրը «միջակ» որակի է (3-րդ դաս):

Քաղսի գյուղից ներքև, Արգել գյուղից ներքև, Արզնի ՀԷԿ-ից ներքև, Դարբնիկ

գյուղի մոտ և գետաբերանի հատվածներում ջուրը «վատ» որակի է (5-րդ դաս):

Հանքավայրի հայցվող տեղամասի ուղիղ գծով հեռավորությունը Հրազդան գետի

մոտակա մասից կազմում է 7.5 կմ:

3.6. Հողերի բնութագիրը

Հողը բնական գոյացություն է, կազմված ծագումնաբանորեն իրար հետ կապված

հորիզոններից, որոնք ձևավորվել են երկրի կեղևի մակերեսային շերտերի

վերափոխման հետևանքով՝ ջրի, օդի և կենդանի օրգանիզմների ներգործության

շնորհիվ։ Հողը երկրակեղևի մակերեսային փխրուն շերտն է, որը փոփոխվում է

մթնոլորտի և օրգանիզմների ազդեցությամբ, լրացվում է օրգանական մնացուկներով։

Հողառաջացնող գործաններն են աշխարհագրական, գեոմորֆոլոգիական, կլիմայական

պայմանները, լանդշաֆտը, բուսական և կենդանական աշխարհի և մարդու

ներգործությունը:

Նորաշենի պեմզայի հանքավայրի տարածքին բնորոշ են բաց շականակագույն

խճաքարային տեղ-տեղ կարբոնատային ցեմենտացած հողային տիպերը:

Հողառաջացնող ապարներ

13

Հանքավայրի տեղանքի հողառաջացնող ապարների նստվածքների

գենետիկական տիպը ալյուվիալ է: Հողառաջացնող ապարների լիթոլոգիական կազմը

հետևյալն է՝ կավավազներ և ավազներ:

Հողերի էրոզացվածությունը

Քանի որ Բուժականի վարչական տարածքի հայցվող հողակտորը

դարավանդավորված է, հողերի էրոզացվածությունը II և III աստիճանի է, այսինքն

էրոզացված է ավելի քան 10-25%-ը:

Հանքավայրի տարածքի մեծ մասում բերրի հողը բացակայում է կամ բերրի շերտի

հզորությունը կազմում 10 սմ և պակաս:

Նկար 4. Լանջերի թեքությունների քարտեզ:

Տարածքում հողերի նշանակությունը՝ գյուղատնտեսական – արոտավայրեր:

Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղանքում բուսականությունը շատ

աղքատիկ է, այն որպես արոտավայր չի օգտագործվում:

3.7. Բուսական և կենդանական աշխարհ

3.7.1. Բուսականություն

Սույն հայտը կազմված է համաձայն “Շրջակա միջավայրի վրա ազդեցության և

փորձաքննության մասին” ՀՀ օրենքի 16 հոդվածի պահանջների և բուսական ու

կենդանական աշխարհը ներկայացված է հակիրճ՝ ըստ գրականության տըվյալների:

Տեղանքի կենսաբազմազանության դաշտային ուսումնասիրություններ նախատեսված

են ՇՄԱԳ հիմնական փուլում:

14

Տեղանքը ընդգրկված է Ապարանի ֆլորիստիկ շրջանի կազմում:

Բուժականի տարածաշրջանի բնական բուսածածկի հիմնական տիպը

բնորոշվում է լեռնաքսերոֆիլ բուսականությամբ՝ Ֆրիգանոիդ թփերի մասնակցությամբ՝

Amygdalus fenzliana (Fritsch) Lipsky. Cerasus incana (Pall) Spach, Rhamnus pallasii Fisch. et

Mey., Celtis glabrata Stev. ex Planch. տեսակներ մասնակցությամբ Astragalus,

Acantholimon, Acanthophyllum, Onobrychis cornuta (L.) Desv., Salvia dracocephaloides Boiss.,

Thymus kotschyanus Boiss. et Hohen.

Նկար 5. Բուսականության տարածման քարտեզ

Անմիջապես հանքավայրի տարածքը գործնականում զուրկ է բուսածածկից,

որի պատճառ են հանդիսանում առաջին հերթին անմիջապեռս մակերևույթին

գտնվող պեմզայի ապարները, ինչպես նաև այն հանգամանքը, որ հանքավայրի

զգալի մասը նախկինում ենթակվել է հանքային աշխատանքների ազդեցությանը

/տես հանքավայրի նկարները/:

Համապատասխանաբար Կարմիր գրքում գրանցված տեսակների

առկայությունը նույնպես հավանական չէ, թեկուզ այդ հարցի վերջնական

պատասխանը կարելի է ստանալ ՇՄԱԳ հիմնական փուլի դաշտային

ուսումնասիրության արդյունքում:

15

3.7.2. Կենդանական աշխարհ

Հանքավայրի տարածքը նախկինում ծառայում էր որպես արոտավայր, սակայն

աղքատիկ բուսականությունը և հանքավայրի տարածքի յուրացումը՝ տեղանքը

դարձրեցին գործնականում անօգտագործելի է: Համապատասխանաբար այստեղ նաև

շատ աղքատիկ կենդանական աշխարհ է:

Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից այստեղ հանդիպում են

սողունների բազմաթիվ տեսակներ, որոնցից են գյուրզան, մողեսանման օձը (Malpolon

monspesscullanus), սահնօձի տարբեր տեսակներ, ոսկեգույն մաբույան (Mabuya aurata),

երկարաոտ սցինկը (Eumeces schneideri) և այլն:

Տարածքի յուրացվածության բարձր աստիճանը գործնականում բացառում է

վայրի կենդանիների համար ապրելավայրի հնարավորությունը, այդ թվում նաև

Կարմիր գրքային տեսակների: Սակայն դրանց առկայության մասին վերջնական

պատկերացում կարելի է կազմել ՇՄԱԳ շրջանակներում նախատեսվող դաշտային

ուսումնասիրության արդյունքների հիման վրա:

3.8. Էկոհամակարգեր և բնության հատուկ պահպանվող

տարածքներ (ԲՀՊՏ)

Նորաշենի հանքավայրի մերձակայքում բնության հատուկ պահպանվող

տարածքներ չկան: Մոտակա ԲՀՊՏ-ը՝ “Արձականի - Մեղրաձորի” պետական

արգելավայրն է, որից հեռավորությունը կազմում է մոտ 10 կմ:

Ստորև բերված է ԲՀՊՏ-ների թեմատիկ քարտեզը.

16

Նկար 4. Տարածաշրջանի ԲՀՊՏ-ների քարտեզ

3.9. Պատմամշակութային միջավայրը

Կոտայքի մարզը հայտնի է իր պատմամշակութային հուշարձաններով և կոթողներով,

սակայն Նորաշենի հանքավայրի տարածքում և դրա անմիջական մերձակայքում

պատմամշակութային հուշարձաններ չկան:

4. ՍՈՑԻԱԼ – ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

4.1. Կոտայքի մարզի սոցիալ – տնտեսական բնութագիրը

ՀՀ Կոտայքի մարզը գտնվում է հանրապետության կենտրոնում: Այն հարավ-

արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից`ՀՀ Արագածոտնի,

հյուսիսից` Լոռու, հյուսիս-արևելքից` Տավուշի, արևելքից` Գեղարքունիքի և

հարավից`Արարատի մարզերին: ՀՀ Կոտայքի մարզի տարածքով են հոսում Հրազդան և

Ազատ գետերը: Հրազդան գետը (նախկին անվանումը` Զանգու) Արաքս գետի ձախ

վտակներից է (երկարությունը` 141 կմ): Գետի համակարգում կա 340 վտակ, որոնցից

25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն: Գետի խոշոր վտակներից են Մարմարիկը,

Ծաղկաձորը, Արայի գետը, Գետառը: Ազատ գետը նույնպես Արաքսի ձախ վտակներից է

(երկարությունը` 55 կմ): Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայից (հիմնականում

սնվում է ստորերկրյա ջրերով): Գետի ջրերն օգտագործվում են հիմնականում ոռոգման

նպատակով: Մարզը հարուստ է հանքային ջրերով, դրա վկայությունն են «Բջնի» և

17

«Արզնի» հանքային ջրերը: Մարզի տարածքում են գտնվում Գեղամա լեռների փեշերը,

Ծաղկունյաց լեռնաշղթան, Հատիս և Արայի լեռները: Հատիս լեռը (նախկին անվանումը`

Շամիրամի) կոնաձև հրաբխային զանգված է (բարձրությունը` 2 528 մ): Լեռը ծածկված է

մարգագետնատափաստանային բուսականությամբ: Արայի լեռը (բարձրությունը` 2 577

մ)` հանգած հրաբխային զանգված է, գտնվում է Արագած լեռից արևելք` Քասախ և

Հրազդան գետերի միջև: Մարզի հարթավայրերն են` Եղվարդի հարթավայրը (գտնվում է

ծովի մակերևույթից 1 200 – 1 300 մ բարձրության վրա) և Հրազդանի սարահարթը (ծովի

մակերևույթից` 1 700 – 1 800 մ բարձրության վրա): Մարզի տարածքի կենտրոնական

մասով անցնում են երկրի համար առանցքային նշանակություն ունեցող Երևան–

Հրազդան-Սևան ավտոմայրուղին և ԵրևանՀրազդան-Իջևան երկաթգիծը: 2016թ.-ին

մարզի տնտեսության հիմնական ճյուղերի տեսակարար կշիռները ՀՀ

համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.

արդյունաբերություն` 9.5 %

գյուղատնտեսություն ` 6.9 %

շինարարություն` 3.7 %

մանրածախ առևտուր` 5.2 %

ծառայություններ` 8.0 %

ՀՀ Կոտայքի մարզը համեմատաբար զարգացած ու բազմաճյուղ տնտեսություն

ունեցող մարզերից է: Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողն

արդյունաբերությունն է: Մարզը բացառիկ դեր ունի հատկապես էներգետիկայի

բնագավառում: Այստեղ են գտնվում էլեկտրաէներգիայի արտադրության 2 խոշոր

կազմակերպություն: Մարզի արդյունաբերության մյուս հիմնական ուղղությունը

մշակող արդյունաբերությունն է, որի մեջ առավել զարգացած են հետևյալ ճյուղերը.

ա) սննդամթերքի և ըմպելիքի արտադրություն (մսի և մսամթերքի մշակում և

պահածոյացում, մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում, կաթնամթերքի,

ալյուրի, ըմպելիքի արտադրություն),

բ) ոչ մետաղական հանքային այլ արտադրանքի արտադրություն (ապակու և

դրանից պատրաստվող իրերի արտադրություն, ցեմենտի արտադրություն),

գ) մետաղագործական արդյունաբերություն և մետաղե արտադրատեսակների

արտադրություն (պողպատի և թուջի ձուլում),

դ) կահույքի արտադրություն, այլ կատեգորիաների մեջ չմտցված պատրաստի

իրերի արտադրություն (ոսկերչական իրերի և կից ապրանքների (ադամանդի)

արտադրություն):

Մարզի գյուղատնտեսությունը մասնագիտացած է թռչնաբուծության մեջ: Մարզի

տարածքում են գործում հանրապետության 3 խոշոր թռչնաֆաբրիկաներ:

Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային,

18

երկաթուղային տրանսպորտով և էլեկտրատրանսպորտով (ճոպանուղի): Ստորև

աղյուսակում բերված են Կոտայքի մարզի հիմնական սոցիալտնտեսական

ցուցանիշները:

Աղյուսակ 4.1. Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական ցուցանիշները

Տարածքը

2 086 քառ.կմ/ ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը 7.0 %

Համայնքներ, 2017թ. տարեսկզբի դրությամբ

67

Քաղաքներ

7

Գյուղեր

62

Բնակչության թվաքանակը 2017թ. տարեսկզբի դրությամբ

252.8 հազ.մարդ/

այդ թվում`

քաղաքային

137.5 հազ.մարդ/

գյուղական

115.3 հազ.մարդ/

ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում մարզի բնակչության

թվաքանակի տեսակարար կշիռը

8.5 %

Քաղաքային բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը

54.4 %

Գյուղատնտեսական նշանակության հողեր

154 584.3 հա/

այդ թվում` վարելահողեր

37 708.6 հա/

4.2. Ազդակիր համայնքներ

Նախատեսվող գործունեությունը իրականացվելու է Բուժական բնակավայրի

մերձակայքում: Բուժականը հանդիսանում է Եղվարդ համայնքի բնակավայր:

Գյուղի ներկայիս անվանումը - Բուժական

Գյուղի պատմական անվանումները - Բաբաքշի

Գյուղի հիմնադրման ժամանակաշրջանը -1829 կամ 19-րդ դար

Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Արագյուղ, Երնջատափ

Գյուղի մակերեսը - 39.66 կմ²

Հեռավորությունը մայրաքաղաքից -35 կմ

Բնակչության թիվը - 1748

Բնակչության կազմը - հայեր

Կրթական հաստատություններ - միջն դպրոց

Մշակութային հաստատություններ - Մշակույթի տուն

Մարզական հաստատություններ – չկա

Արտադրական ձեռնարկություններ - չկա

19

Բնակչության հիմնական զբաղմունքը- հողագործություն և անասնապահություն

Հոգևոր կառույցներ - Թեղինյաց և Սուրբ Մարիամ եկեղեցին ( VII – X - XIV )

Պատմամշակութային հուշարձաններ - Հայրենական Մեծ պատերազմում

զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան

Պատմական ակնարկ

Բուժականը տարածվել է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային վերջավորության

պռնկին, Արա լեռան հանդիման: Երեք կողմից անտառապատ, ծաղկափթիթ լեռներ ու

բլրաշարքեր են, իսկ դիմացը ծավալվում է Արարատյան դաշտի կապույտ հեռաստանը`

հորիզոնը փակող Մասիսների սպիտակափառ գագաթներով:

Բուժականից երկու-երեք կիլոմետր հյուսիս, լեռնալանջի անտառում մինչև հիմա էլ

մնում է Թեղինյանց հազարամյա վանքը: Բուժականի մյուս պատմամշակութային

կենտրոնը գյուղից մեկ-երկու կիլոմետր արևելք գտնվող սուրբ Մարիամ Աստվածածին

վանքն է, որից, բազում արհավիրքների պատճառով, ցավոք մեզ է հասել միայն վանքի

հարավային պատը, որը սակայն մեզ հնարավորություն է տալիս պատկերացնել նրա

երբեմնի գեղեցկությունն ու շքեղությունը: Գյուղի նոր պատմությունն սկսվում է հազար

ինն հարյուր քսաներկու թվականից: Մինչ այդ գյուղն անմարդաբնակ էր: Ներկայիս

Բուժականը թևակոխել է զարգացման նոր փուլ: Աստիճանաբար կյանքի են կոչվում

տարիների առաջ կիսատ մնացած ծրագրերն ու նպատակները,նորօրյա շնչով: Դրա վառ

վկայություն են նաև վերջին տարում շահագործման հանձնված մայրաքաղաքին

միացնող նոր ավտոճանապարհը և նորակառույց բուժամբուլատորիան:

5. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱԿԻՐՃ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 5.1. Պաշարները

Օգտակար հանածոյի պաշարները հաստատվել են դեռ ԽՍՀՄ ժամանակ ՊՊՀ

26.03.1976թ թիվ 7602 արձանագրությամբ: Հաշվեկշռային պաշարները կազմում են ըստ

կարգերի /հազ.տ/ A – 131, B – 147, C1 – 520 և C2 – 73: Ծավալային կշիռն ընդունված է

0.73տ/մ3:

5.2. Տարածքի գոյություն ունեցող իրավիճակը

Հանքավայրի տարածքը ամայի է, այստեղ չկան շինություններ, չեն անցնում

ինժեներական ենթակառուցվածներ:

Նորաշենի հանքավայրում գոյություն ունեն երկու տարածք /խոռոչ/, որտեղից

նախկինում իրականացվալ է փորձնական հանույթ /տես հավելվածների մասի

լուսանկարները/:

20

5.3. Հանքավայրի շահագործման տեխնիկական և տեխնոլոգիական

լուծումները

Թիվ 2 հանքամարմնի բացահանքը վերջնական դիրքում պետք է ունենա հետևյալ

պարամետրերը`

Ամենամեծ երկարությունը – 630մ

Ամենամեծ լայնությունը –260մ

Մակաբացման ապարների միջին հզորությունը – 0.1մ

Օգտակար հանածոյի ամենամեծ հզորությունը –13մ

Օգտակար հանածոյի հաշվեկշռային պաշարների քանակը` - 304հազ.տ

Օգտակար հանածոյի արդյունահանվող պաշարների քանակը`–280հազ.տ

Մակաբացման ապարների քանակը – 6500մ3

Օտարման տարածքը շուրջ 10-12հա:

Շահագործումը նախատեսվում է իրականացնել 5մ բարձրությամբ

հանքաստիճաններով, առանց հորատապայթեցման աշխատանքների կիրառման:

Բացահանքի աշխատանքային ռեժիմն նախատեսվում է ընդունել`

աշխատանքային օրերի թիվը տարվա ընթացքում՝ 260 օր

շաբաթվա աշխատանքային օրերի թիվը՝ 5 օր

հերթափոխերի թիվը մեկ օրում՝ 1 հերթ.

հերթափոխի տևողությունը՝ 8 ժամ

Բացահանքի տարեկան արտադրողականությունները - 80000մ3 կամ 58400տ:

Քանի որ հաշվեկշռային /մարվող/ պաշարները կազմում են 304.0 հազ. տ, այս

արտադրողականությունը կապահովի՝

304000 տ : 58400 տ/տարի = 5.2 տարի: Հաշվի առնելով նաև լեռնակապիտալ

աշխատանքները շահագործման տևողությունը կկազմի շուրջ 6 տարի:

Հանքավայրի մշակումը նախատեսվում է կատարել առանց հորատապայթեցման

աշխատանքների, համատարած վերևից ներքև հանվող շերտերով` մշակման

համակարգով:

Ընդունված համակարգի տարրերն են.

աշխատանքային հանքաստիճանի բարձրությունն ընդունված է 5մ,

հանքաստիճանի թեքության անկյունը՝ 55 0,

հանքակողերի թեքության անկյունը՝ 450,

անվտանգության առափների /բերմա/ լայնությունը՝ 2մ:

աշխատանքային հրապարակի ամենափոքր լայնությունը ՝ 30մ։

21

Արդյունահանման աշխատանքները նախատեսվում է իրականացնել էքսկավատոր-

ավտոինքնաթափ լեռնատրանսպորտային համալիրով` մակաբացման ապարները

սկզբում արտաքին իսկ հետագայում ներքին լցակույտ տեղափոխելով: Արտաքին

լցակույտը նախատեսվում է ձևավորել բացահանքի հարևանությամբ:

5.4. Օգտագործվող նյութերը և բնառեսուրսները

Հանքի շահագործման ժամանակ կօգտագործվեն վառելիք, քսայուղեր և այլ

նութեր, որոնց ցանկը և քանակները կհաշվարկվեն և կներկայացվեն նախագծի

կազմում:

Բնառեսուրսներից նախատեսվում է օգտագործել միայն ջուր՝ հարթակների

ջրցանի, հանքաքարի խոնավացման, ինչպես նաև անձնակազմի խմելու և կենցաղային

նպատակների համար: Ըստ նախնական գնահատման հարթակների ջրցանի և

հանքաքարի խոնավացման համար կպահանջվի 6.0 – 6.5 մ3/օր տեխնիկական որակի,

իսկ խմելու նպատակների համար՝ 0.4 – 0.5 մ3/օր:

Ջրօգտագործման հաշվարկները, ինչպես նաև ջրառի աղբյուրները և պայմանները

կներկայացվեն ՇՄԱԳ հաշվետվության շրջանակներում:

6.ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ

ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ, ՆՎԱԶԵՑՄԱՆԸ/ԲԱՑԱՌՄԱՆԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑ-

ՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

6.1. Հանքավայրի տարածքի շրջակա միջավայրի տարրերի

նախնական հետազոտություն

Մինչև հանքի շահագործումը՝ նախագծման և ՇՄԱԳ ընթացքում պետք է

ուսումնասիրել հանքավայրի և շրջակայքի բուսական և կենդանական աշխարհը,

առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ՀՀ Կարմիր գրքում գրանցված

տեսակների և կենդանիների միգրացիոն ճանապարհների հայտնաբերմանը:

Ուսումնասիրության մասին կազմվում է հաշվետվություն: Այս հաշվետվությունը

ելակետային է հետագայում նմանատիպ հաշվետվությունների համեմատական

ուսումնասիրությունների համար, պարզելու, թե ինչ տեղաշարժեր է առաջացրել

նախատեսվող գործունեությունը:

Ուսումնասիրվում է հանքավայրի հողածածկը, կատարվում է նմուշառում:

Չափվում է բերրի հողաշերտի հզորությունը:

22

Ուսումնասիրվում է հանքային դաշտի ռադիացիոն ֆոնը: Չափումները

կատարվում են նույն տեղերում /կորդինատներում/, որտեղ կատարվել է հողի

նմուշառում: Չափումները կատարվում են հավաստագրված չափիչ սարքերով: Այս

աշխատանքը հարմար է կատարել հողի նմուշառման հետ:

Ուսումնասիրություններ են կատարվում է հանքավայրի տեղամասերում և

հարակից տարածաշրջանում /հնարավոր ազդեցության գոտում/ պատմամշակույթային

և բնական հուշարձանների առկայության ստուգման նպատակով մասնագիտացված

կազմակերպության մասնագետի կողմից:

Բոլոր ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվում են

հաշվետվությունների տեսքով, հետագայում հանքի շահագործման արդյունքում

առաջացած իրավիճակի հետ համեմատելու նպատակով:

6.2. Ջրային ռեսուրսներ

Հանքավայրի շահագործման ընթացքում արտադրական նպատակով ջրային

ռեսուրսները օգտագործվում են ջրցանման և խոնավացման նպատակով: Անհրաժեշտ է

ջրցանի ծավալները այնպես հաշվարկել, որ արտահոսք չառաջանա:

Պետք է նախատեսել, որ արտաքին լցակույտի վերին և կողային մասերում

կառուցվեն կյուվետներ և շրջանցող առուներ: Նմանատիպ պաշտպանություն պետք է

նախատեսել նաև շինհրապարակների համար:

6.3. Մթնոլորտային օդ

Մթնոլորտային օդի աղտոտող հիմնական նյութերը փոշին է և շահագործվող

տեխնիկա-տրանսպորտային միջոցների առաջացրած ծխագազերը: Հողային

աշխատանքները պետք է կատարվեն հնարավորինս խոնավ եղանակներին: Չոր

եղանակներին ջրցանել արտադրական հրապարակները և գրունտային

ճանապարհները: Բացառվում են պայթեցման աշխատանքները:

Ծխագազերի արտանետումներով մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու

նպատակով տեխնիկա-տրանսպորտային միջոցները պետք է շահագործվեն սարքին

վիճակում, ենթարկվեն պլանային տեխնիկական ստուգումների: Դիզելային

շարժիչները ցանկալի է ունենան ծխագազերի վնասակար արտանետումների

կլանիչներ:

6.4. Հող

Հանքարդյունահանման աշխատանքների ընթացքում խախտվում է հանքավայրի

զգալի մասի հողածածկույթը: ՀՀ օրենքների պահանջով շինարարական և օգտակար

հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը

հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Հողի

բերրի շերտի վաճառքն արգելվում է /ՀՀ հողային օրենսգիրք հոդված 36, կետ 5/: ՀՀ

23

կառավարության 08 09 2011թ. 1396-Ն որոշմամբ սահմանվում է օգտահանված բերրի

հողի նպատակային և արդյունավետ օգտագործման հետ կապված

հարաբերությունները: Համաձայն այդ որոշման այն առաջնային կարգով կիրառվում է

խախտված հողերի ռեկուլտիվացման նպատակով: Նպատակահարմար է համարվում

հետախուզափորվածքների ռեկուլտիվացիան ձեռնարկել հնարավորինս առանց

հետաձգելու՝ նմուշարկումից և դիտարկումներ կատարելուց անմիջապես հետո

հետախուզաորոնողական աշխատանքներին զուգահեռ:

Ռեկուլտիվացիան կատարվում է երկու փուլով: Տեխնիկական ռեկուլտիվացիայի

ընթացքում հետախուզափորվածքները լցվում են արդյունահանված ապարներով,

հարթեցվում և տոփանվում, որից հետո փռվում է վերին՝ բերրի հողաշերտը:

Կենսաբանական ռեկուլտիվացիայի փուլում կատարվում է առաջամարտիկ

բուսատեսակների ցանքս և հետագա խնամք՝ պարարտացում և ըստ

անհրաժեշտության ոռոգում՝ բուսաբանի կամ գյուղատնտեսի հսկողությամբ և

առաջարկով: Կենսաբանական ռեկուլտիվացիայի փուլը կարող է տևել մի քանի տարի:

Հողածածկույթի աղտոտումը վառելիքաքսուկային նյութերով կանխելու

նպատակով տեխնիկա-տրանսպորտային միջոցները պետք է շահագործվեն սարքին

վիճակով՝ բացառելու համար վառելիքի և յուղի պատահական արտահոսքը:

Օգտագործված յուղերը հավաքել մետաղյա տակառներում և պահպանել հատուկ

առանձնացված տեղերում /օրինակ՝ վառելիքաքսուքային նյութերի պահեստում/

հետագա ուտիլիզացման նպատակով: Տեխնիկա-տրանսպորտային միջոցների

ընթացիկ վերանորոգումները կատարել միայն այդ նպատակով նախատեսված

արտադրական հարթակներում:

Հողի աղբոտումը կանխելու նպատակով հորատման և մյուս արտադրական

հարթակներում և աշխատակիցների հանգստյան վայրերում տեղադրվում են

աղբամաններ: Առաջացած մետաղի թափոնը /անօգտագործելի պահեստամասեր և

անվադողեր/ հավաքել և ուղարկել ուտիլիզացման:

6.5. Կենսաբազմազանություն

Հանքավայրի աշխատանքային տեղամասերը մինչև հանքարդյունահանման

սկիզբը պետք է հետազոտվեն կենսաբանի կողմից՝ հայտնաբերելու համար ՀՀ Կարմիր

գրքում գրանցված բույսերն ու կենդանիները, նրանց բներն ու որջերը: Բնական

պաշարներն օգտագործողները, որոնց նախաձեռնությունների ընթացքում հնարավոր է

վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված

կենդանիներին, պարտավոր են միջոցներ ձեռնարկել դրանց պահպանության համար:

Արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի

Հանրապետության կենդանիների և բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների

թվաքանակի կրճատմանը և դրանց ապրելավայրերի վատթարացմանը: /ՀՀ

24

Կենդանական աշխարհի մասին օրենք, 03.04.2000թ հոդված 18, կետ բ/, /ՀՀ Բուսական

աշխարհի մասին օրենք 23.11.1999 թ հոդված 17/ :

Բուսականությանը և կենդանիներին հասցվող վնասը նվազագույնի հասցնելու

նպատակով պետք է կիրառվեն հետևյալ հիմնական միջոցառումները.

- Շրջանցող առուների վրայով մարդկանց և կենդանիների անվտանգ անցումը

ապահովելու նպատակով ըստ անհրաժեշտության առաջարկվում է

տեղադրել կամրջակներ:

- Պետք է բացառվի է տեխնիկա-տրանսպորտային միջոցների երթևեկությունը

ճանապարհներից և արտադրական տարածքներից դուրս:

- Կենդանական աշխարհի ներկայացուցիչների բանդրման և թխսման

ժամանակամիջոցում պետք է դադարեցվեն տեխնիկական միջոցների

կիրառմամբ աշխատանքները: Աշխատանքների ժամանակացույցը, հաշվի

առնելով սույն միջոցառման պահանջը, կմշակվի նախագծի փուլում,

ներգրավելով համապատասխան կենդանաբան մասնագետի:

6.6. Պատմամշակույթային արժեքներ

Հանքավայրի շահագործման ընթացքում պատմամշակույթային նշանակություն

ունեցող և մարդու գործունեության արդյունք հանդիսացող պատմական

հետաքրքրություն ներկայացնող կառույցների, շինությունների, գերեզմանների, իրերի և

այլնի հայտնաբերման դեպքում ՀՀ օրենսդրության պահանջով նախատեսվում է

դադարեցնել դրանց տարածքում շինարարական աշխատանքները և հրավիրել

համապատասխան մասնագետներ, որոնց օգնությամբ կկատարվի հայտնաբերված

հուշարձանների ուսումնասիրություն, կոնսերվացում, անհրաժեշտության դեպքում`

տեղափոխում:

6.7. Սոցիալական ազդեցություն

Հանքավայրի շահագործման աշխատանքները պետք է կատարվեն ՀՀ

աշխատանքային օրենսդրության պահանջներին, աշխատանքների անվտանգության

նորմատիվային փոստաթղթերին և այլ նորմատիվ ակտերին համապատասխան:

Մերձակա բնակչության վրա ֆիզիկական ազդեցությունները /աղմուկը,

արտանետումներ/ կանխելու նպատակով անհրաժեշտ է կազմել

ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության պալն: Բեռնատար մեքենաները

պետք երթևեկեն միայն ցերեկային ժամերին, պետք է ապահովել հավասարաչափ

ժամանակացույց:

Ճանապարհների վրա և բացահանքի մերձակայքում պետք է տեղադրվեն

նախազգուշացնող հատուկ ցուցանակներ:

25

Նախաձեռնողը և հողի սեփականատեր համայնքի ղեկավարը կնքում են

սոցիալական պայմանագիր, որով նախատեսվում է համայնքի սոցիալական

զարգացման միջոցառումների իրականացում: Պարբերական հանդիպումներով

պայմանավորվող կողմերը ճշտում են սոցիալական պայմանագրի դրույթների

կատարումը, անհրաժեշտության դեպքում շտկում պլանները: Առանձնահատուկ

ուշադրություն է դարձվում նախաձեռնության /հանքի/ փակման ծրագրի և հետագա

էկոմոնիթորինգի պայմանավորվածությունների կատարմանը:

6.8. Փոխհատուցում

Սոցիալական միջոցառումները թույլ կտան որոշ չափով հատուցել բացասական

ազդեցությունները: Բացի այդ նախատեսվում է հատուցել ս օգտագործումից դուրս

եկած հողերի համար:

Հողօգտագործման համար վնասի փոխհատուցման գումարները կհաշվարկվեն

հիմնական նախագծման փուլում:

Գրականություն

1. ՀՀ Ազգային ատլաս. Երևան, 2007

2. “Կենսաբանական բազմազանության մասին” կոնվենցիա: ՀՀ հինգերորդ

ազգային զեկույց

3. Գալստյան Ս. “Կենսաբանական բազմազանություն”, Երևան, 2004

4. Հայաստանում ՄԱԿ-ի “Անապատացման դեմ պայքարի Կոնվենցիայի

իրականացման մասին”

5. Կայուն զարգացման համաշխարհային գագաթաժողով, Յոհանեսբուրգ

26

Հավելված 1. Նորաշենի հանքավայրի տեղանքի իրադրային սխեման

27

Հավելված 2. Տեղանկի լուսանկարները

28