14
ՄՄՄՄՄՄ 7 ՄՄՄՄՄՄ 7 ՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄ

Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Embed Size (px)

DESCRIPTION

Մոդուլ 7

Citation preview

Page 1: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Մոդուլ 7Մոդուլ 7Սոցիալական ծրագրի մոնիթորինգ

և արդյունքների գնահատում

ԴԵՊՔԻ ՎԱՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓԱԹԵԹ

Page 2: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Համագործակցության ցանցը կազմակերպում է սոցիալական միջամտության ծրագիր` սոցիալական կարիքները նվազեցնելու նպատակով: Ցանցը պետք է վերահսկի և գնահատի այդ ծրագրի արդյունքները:

Այսպիսով, պետք չէ շփոթել մոնիթորինգը և արդյունքների գնահատումը:Սոցիալական ծրագրի ճիշտ տնօրինումը (մոնիթորինգի գործընթացի շեշտադրում) անհրաժեշտ, սակայն ոչ միշտ բավարար պայման է հանդիսանում ծրագրի հաջողության համար (որը միշտ արձանագրվում է սոցիալական և անձնական պայմանների բարելավման տեսքով):

Մոնիթորինգի և գնահատման միջև տարբերությունն ավելի լավ ընկալելու համար, մենք կարող ենք դիտարկել հետևյալ օրինակը` եթե մեզ հարկավոր է ճանապարհորդություն կազմակերպել, ապա մեզ հարկավոր է լավ ավտոմեքենա, լավ երթուղի, լավ վարորդ և այն անհրաժեշտ հմտությունները, որոնք կարող են պահանջվել ճանապարհորդության ընթացքում ի հայտ եկող չնախատեսված հանգամանքներին արձագանքելու համար: Միևնույն ժամանակ մենք չպետք է մոռանանք վերջնական նպատակակետը:

Մոնիթորինգի գործընթացն ուշադրություն է դարձնում այս բոլոր տարրերին, մինչդեռ գնահատման գործընթացը միայն հաշվի է առնում նպատակակետին հասնելու հանգամանքը, թե արդյո՞ք ճանապարհորդությունը նպատակահարմար է եղել և արդյո՞ք գոյություն ունի այլընտրանքային նշանակետ:

Մոնիթորինգ և գնահատումՄոնիթորինգ և գնահատում

Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 2

Page 3: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Ծրագրի պլանավորում և կենսագործումԾրագրի պլանավորում և կենսագործում

Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 3

Page 4: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Արդյունքների գնահատումն ի հայտ է բերում տեղի ունեցած փոփոխությունները, դրանց կայունությունը և սոցիալական կարիքների նվազումը

Ծրագրի արդյունքների գնահատումԾրագրի արդյունքների գնահատում

Հեշտ չէ գնահատել սոցիալական ծրագրի արդյունքները: Հարկավոր է մտապահել հետևյալ հարցերը`

1. Շատ դեպքերում գոյություն չունի որևէ պարզ «վերջնական նշանակետ», այլ կան միայն մի շարք միջանկյալ նշանակետեր: Մենք պետք է դիտարկենք ցանկալի արդյունքները երեք տարբեր մակարդակներով` կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ մակարդակներով: Կարճաժամկետ արդյունքները պետք է ավելի պարզ լինեն, քան երկարաժամկետ արդյունքները:

2. Ցանկալի արդյունքները կարող են փոխվել ծրագրի ընթացքում: Կարևոր է, որ բոլոր փոփոխությունները կիսվեն համագործակցության ցանցում:

3. Կարևոր է ունենալ ցանկալի արդյունքների վերլուծական նկարագիրը: Այս նպատակով օգտակար է կիրառել մի ձևաչափ` հաջորդ սլայդում ներկայացված օրինակով…

Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 4

Page 5: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Հնարավոր է անցկացնել արդյունքների գնահատում հետևյալ բնագավառներում.

Գիտելիքների և կարողությունների փոփոխություն/բարելավում

Արդյո՞ք տվյալ անձը կամ ընտանիքը ձեռք է բերել որոշակի նոր հմտություններ և գիտելիքներ: Որո՞նք են դրանք: Ինչպե՞ս դրանք կարող են օգտակար լինել:

Մտավոր մոտեցումների փոփոխություն/բարելավում

Արդյո՞ք տվյալ անձը կամ ընտանիքը փոխել է իր հայացքները կյանքի, իր սոցիալական հարաբերությունների և առհասարակ աշխարհի վերաբերյալ: Որո՞նք են դրանք: Ինչպե՞ս: Արդյո՞ք այս փոփոխությունը կարող է նպաստել նրա սոցիալական կարիքների լուծմանը:

Վարքագծի փոփոխություն/բարելավում

Արդյո՞ք տվյալ անձը կամ ընտանիքը բարելավել է իր սոցիալական և մասնավոր վարքագիծը, մասնավորապես վարքագծի խնդրահարույց և ախտանիշային տարրերը: Որո՞նք են դրանք:

Կենսամակարդակի փոփոխություն/բարելավում

Արդյո՞ք տվյալ անձը կամ ընտանիքը բարելավել է իր կենսաոճը: Մասնավորապես, արդյո՞ք նրա ոչ ֆորմալ սոցիալական ցանցն ավելի լայն է, քանի մինչև սոցիալական միջամտությունը:

Այս փոփոխություններից/բարելավումներից յուրաքանչյուրի համար պետք է իրականացվի ժամկետային կայունության գնահատում:

Արդյունքների գնահատումն ի հայտ է բերում տեղի ունեցած փոփոխությունները, դրանց կայունությունը և

սոցիալական կարիքների նվազումը

Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 5

Page 6: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Համապատասխանություն (1)Համապատասխանություն (1)

Սոցիալական պաշտպանության ծրագրի գնահատումը, մասնավորապես եթե այն

իրականացվում է դեպքերի վարման մեթոդաբանությամբ, միշտ իրենից

ներկայացնում է դրա համապատասխանության գնահատում`

ձեռք բերված արդյունքների մասով:

Համապատասխանության գնահատումը արդյունքները վերահսկելու և գնահատելու

այլընտրանքային տարբերակ է, որը կապում է այս երկու գործողությունները:

Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 6

Page 7: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Համապատասխանություն (2)Համապատասխանություն (2)

Համապատասխանությունը բազմաբովանդակ գաղափար է. աջակցության ցանցը պետք է որոշի այն չափորոշիչները,

որոնք նա ցանկանում է օգտագործել յուրաքանչյուր հայեցակետի համար:

համապատասխանություն

ընդունելիություն

կայունություն

արդյունավետություն

յուրաժամություն

թափանցիկություն

կարևորություն

մատչելիություն

Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 7

Page 8: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Արդյունավետություն

Այս հայեցակետն արտացոլում է այն աստիճանը, որքանով ծրագիրը բավարարել է իր ստեղծման հիմքում ընկած

կարիքները

ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ (ընկալվող որակը) գնահատվում է ծրագրի դերակատարների կողմից` ելնելով իրենց տեսակետներից, անձնական նպատակներից և նախապատվություններից:

• ներգրավված մասնագետների կողմից (սեփական արդյունավետության գնահատում)

• շահառուների կողմից

• օգտվողների կողմից

ՕԲՅԵԿՏԻՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ գնահատվում է մի շարք ստանդարտացված ցուցանիշներով և չափանիշային ուղենիշներով:

Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 8

Page 9: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Կարևորություն

Ելնելով իր առջև դրված կարիքներից` ծրագիրը որդեգրել է առկա տարբերակներից լավագույնները

Լրացուցիչ չափորոշիչ. արդյո՞ք իրականացված ծրագիրը նույնպես արդյունավետ կլինի նմանատիպ, սակայն ավելի սուր կարիքների պարագայում:

Միշտ օգտակար է պատասխանել հետևյալ հարցերին` «Ի՞նչ կարելի է բարեփոխել ապագայում նմանատիպ ծրագրի պարագայում» և «Հետին հայացքով ուսումնասիրելով անցած ուղին` ի՞նչ բարեփոխումներ կարելի է մտցնել»:

Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 9

Page 10: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Մատչելիություն

Ծրագրի իրականացման գործընթացները

հեշտ հասանելի են եղել

դերակատարների համար

(ներգրավված մասնագետներ,

քաղաքացիների և հաճախորդների համար) հետևյալ

առումներով`

Տեղեկատվության ճիշտ տարածում և

որոշումների կայացում

Ֆիզիկական և գործառնական մատչելիություն

Խուսափում մասնագիտացված ձևակերպումներից

Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 10

Page 11: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Ընդունելիություն

Ծրագիրը հաշվի է առել հաճախորդների մշակութային նախապատվությունները և

բարոյական պարտականությունները

Լրացուցիչ չափորոշիչ. ծրագրի իրականացումը նախատեսել է գործիքներ հաղորդակցումը մասնագետների և հաճախորդների միջև բարելավելու համար` խթանելով վստահության վրա հիմնված հարաբերությունների ձևավորումը:

Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 11

Page 12: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Յուրաժամություն

Ծրագիրն իրականացվել է առանց (վարչարարական պատճառներով կամ ներգրավված սուբյեկտների

միջև ընդհարումների պատճառով) ժամանակի կորստի

Լրացուցիչ չափորոշիչ. ծրագրի իրագործումը տուժել է

ժամանակավրեպ լինելու պատճառով:

Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 12

Page 13: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Ծրագրի արդյունքները հարկավոր է համեմատել ծրագրի ակնկալվող նպատակների հետ, իսկ եթե

դրանցից որևէ մեկից շեղումներ կան, ապա դրանք պետք է բացատրվեն մյուսից ելնելով:

Մոնիթորինգի և գնահատման գործընթացներում պետք է ներգրավված լինեն ծրագրին մասնակցող բոլոր սուբյեկտները (այդ

թվում է և հաճախորդները). տեղ գտած ցանկացած խնդիրներ չպետք է թաքցվեն:

Թափանցիկություն

Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 13

Page 14: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Կայունություն (արդյունավետություն)

Ծրագրի ծախսային մասը լավ է գնահատվել, և ծրագիրը կայուն է եղել մինչև դրա ավարտը:

1-ին եզրակացություն` Հարկավոր է գտնել լավագույն համաչափությունը ծրագրի ծախսային մասի և դրանից ակնկալվող օգուտների միջև:2-րդ եզրակացություն` Գոյություն ունի արդյունավետության տարրական մակարդակ, որից ցածր արդյունավետության գնահատում չպետք է անցկացվի:

Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 14