14
ՄՄՄՄՄՄ 6 ՄՄՄՄՄՄ 6 ՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ ՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄ

Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Embed Size (px)

DESCRIPTION

Մոդուլ 6

Citation preview

Page 1: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Մոդուլ 6 Մոդուլ 6

Սոցիալական դեպքի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և

լավ կառուցված անհատական սոցիալական գործի տեսքով դրա

կազմակերպում

ԴԵՊՔԻ ՎԱՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓԱԹԵԹ

Page 2: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Սոցիալական կարիքի սահմանում

Դեպքի վարումը սկսվում է սոցիալական կարիքի սահմանումից.

Կարելի է ասել, որ սոցիալական կարիքը գոյություն ունի, երբ անձը կամ ընտանիքը չունի բավականին հզոր ցանց հասարակության կողմից ակնկալվող գործառույթները համապատասխան կերպով իրականացնելու համար:

Անձը/ընտանիքը և նրա սոցիալական կամ ինստիտուցիոնալ ցանցը կարող են կիսել կամ չկիսել սոցիալական կարիքի առկայության գաղափարը:

Այս ամենը մանրամասն ուսումնասիրվել է սույն ուսումնական փաթեթի 4-րդ մոդուլում, որում վերլուծաբար քննարկվել է Ջուդիթի դեպքը:

Դեպքի վարում – մոդուլ 6 – էջ 2

Page 3: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Սոցիալական կարիքի երեք տարբեր աստիճանները

1. Սոցիալական կարիք գոյություն չունի, սակայն շատ հավանական է, որ այն կառաջանա ապագայում: Մենք կարող ենք ինչ-որ բան ձեռնարկել նման զարգացումը կանխելու համար:

2. Սոցիալական կարիքն արդեն գոյություն ունի, և հավանական է, որ դրա արդյունքում ապագայում կարող են առաջանալ այլ ավելի լուրջ սոցիալական կարիքներ, մենք պետք է վերացնենք ներկայիս կարիքը` այլ կարիքների առաջացումը կանխելու նպատակով:

3. Գոյություն ունի քրոնիկական սոցիալական կարիք և մենք չենք կարող հաղթահարել այն: Այնուամենայնիվ, մենք պետք է կանխենք դրանով պայմանավորված խնդիրների առաջացումն ապագայում:

Դեպքի վարում – մոդուլ 6 – էջ 3

Page 4: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Սոցիալական կարիքների գնահատումը դեպքի վարման տեսանկյունից

«Գնահատել» չի նշանակում «դատել», այլ` «արժեվորել»: Այսպիսով, սոցիալական գնահատական տալիս, մենք ոչ միայն կենտրոնանում ենք առանձին անձի կամ ընտանիքի սոցիալական կարիքների (ասել է թե` միայն անձնական և սոցիալական թույլ կողմերի վրա), այլև նրանց սոցիալական ռեսուրսների վրա:

Դեպքի վարման և ցանցային համագործակցության կիրառման միջոցով, մենք կարող ենք օգնել անձին կամ ընտանիքին «արժևորել» իրենց և իրենց սոցիալական ռեսուրսները:

Դեպքի վարում – մոդուլ 6 – էջ 4

Page 5: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Սոցիալական գնահատման չորս տեսակները

1. Սոցիալական գնահատումը որպես ռիսկերի գնահատում. գնահատման արդյունքներին անդրադարձ է կատարվում սոցիալական ռիսկերը կանխելու համար:

2. Սոցիալական գնահատումը որպես կարիքների գնահատում. գնահատման արդյունքներին անդրադարձ է կատարվում այնպիսի սոցիալական ծառայություններ մատուցելու համար, որոնք կարող են բարելավել անձի կամ ընտանիքի կյանքը:

3. Սոցիալական գնահատումը որպես վերահսկման միջոց. գնահատման արդյունքներին անդրադարձ է կատարվում կոնկրետ սոցիալական ծառայությունից օգտվելու իրավունքը որոշելու համար:

4. Սոցիալական գնահատումը որպես կարողությունների գնահատում` անձի կամ ընտանիքի, ինչպես նաև նրանց սոցիալական ցանցի գործելու կարողության գնահատում: Սա այն սոցիալական գնահատումն է, որը օգտագործվում է դեպքերի վարման մեթոդաբանությունում:

Դեպքի վարում – մոդուլ 6 – էջ 5

Page 6: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Սոցիալական կարիքների գնահատումը սոցիալական գնահատման վերոնշյալ երեք տեսակների տեսանկյուններից

• Ֆինանսական եկամուտի պակաս կամ անբավարարություն,

• Տան բացակայություն կամ տնային պայմանների անբավարարություն,

• Անբավարար ծնողական խնամք,• Աշխատանքի բացակայություն,• Սոցիալական մեկուսացում,• Առողջական խնդիրներ,• Բռնություն ընտանիքում,• Թմրամիջոցների և ալկոհոլի չարաշահում,• Խնդիրներ օրենքի հետ,• Մշակութային և կրթական խոցելիություն,• Ինքնաբավության բացակայություն կամ

հաշմանդամություն,• Դպրոցի անկանոն հաճախում,• …

Դեպքի վարում – մոդուլ 6 – էջ 6

Page 7: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Սոցիալական կարիքների գնահատում դեպքի վարման տեսանկյունից (կարողությունների

գնահատում)

• Ինքնաբավություն առօրյա անձնական հարցերում` իրենց մասին հոգ տանելու համար անհրաժեշտ ֆիզիկական հմտություններ, իրենց մասին հոգ տանելու համար անհրաժեշտ հոգեբանական հմտություններ, սեփական արժանապատվության բավարար զգացում և այլն:

• Եկամտի վաստակում` աշխատանքի որոնում և պահպանում, ունակությունների և հմտությունների առկայություն, կրթության առկայություն, սոցիալական կարողությունների դրսևորում, եկամուտը տնօրինելու համար անհրաժեշտ հմտությունների առկայություն և այլն:

• Կացարանի ձեռքբերում և դրա մասին հոգ տանելու կարողություն:• Սեփական առողջության խնամք` խելամիտ կենսաոճ, բուժում

հիվանդության ժամանակ և այլն:• Սեփական երեխաների դաստիարակություն, ինչը ենթանդրում է նրանց

կրթության և առողջության մասին հոգ տանել, նրանց համար ապահով կենսապայմաններ կառուցել, համապատասխան զգացմունքային հարաբերություններ ապահովել և այլն:

• Սոցիալական կապեր համայնքի այլ անդամների հետ` բավարար սոցիալական ցանց, լավ հարաբերություններ հարևանների հետ, լավ հարաբերություններ տեղի հաստատությունների հետ և այլն:

• Համերաշխ ընտանիք` լավ հարաբերություններ զուգընկերոջ հետ, մասնավորապես` տան և երեխայի խնամքի առօրյա հոգսերի կիսում նրա հետ և այլն:

Կարողությունների գնահատումը ենթադրում է կենսական հետևյալ հարցերի ընդհանուր վերլուծություն (և արտացոլում է ինչպես գնահատողի, այնպես էլ գնահատվողի տեսանկյունները).

Դեպքի վարում – մոդուլ 6 – էջ 7

Page 8: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Ո՞վ է մասնակցում սոցիալական կարիքների գնահատման և լուծման գործընթացում

Ռիսկերի գնահատման, կարիքների գնահատման և տեղեկատվության վերահսկման գործընթացներում մասնակցում են միայն մասնագետները, և նրանց կարծիքներն ու քայլերը անառարկելի են,

Փոխարենը՝ կարողությունների գնահատման հարցում (դեպքերի վարմում) գործում են հետևյալ սկզբունքները`

Սոցիալական կարիքը ընդունվում էհաճախորդի, նրա ցանցի (ֆորմալ և ոչ ֆորմալ), ինչպես նաև դեպքը վարողի կողմից

Հաճախորդը և նրա սոցիալական ցանցը մասնակցում են գնահատմանը

Հաճախորդը և նրա սոցիալական ցանցը պետք է դերակատարում ունենան խնդիր լուծման հարցում:

Դեպքի վարում – մոդուլ 6 – էջ 8

Page 9: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Դեպքի վերլուծության կարևոր գործիք` անձնական սոցիալական գործ

Ավանդական

սոցիալական աշխատանքում

նույնպես պատրաստվում է

անձնական գործ:

Այնուամենայնիվ, դեպքի

վարման մեթոդաբանության մեջ այս

գործիքը իր կառուցվածքով, կազմով և

գործածմամբ շատ է տարբերվում:

Դեպքի վարում – մոդուլ 6 – էջ 9

Page 10: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Անձնական գործը բաժանված է երկու մասի.առաջին մասում հավաքված են տեղեկություններ ոչ միայն հաճախորդի, այլ նաև նրա սոցիալական ցանցի, միջավայրի և համայնքային ռեսուրսների վերաբերյալ:

Երկրորդ մասում ընդգրկված է աջակցության ցանցի հետ համաձայնեցված սոցիալական ծրագիրը, ինչպես նաև գնահատ-ման որոշ ուղեցույցներ հաճախորդի անձնական և սոցիալական ռեսուրսները ուսումնասիրելու նպատակով` օգտագործելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) դասակարգման միջազգային ցուցանիշները (ICF), այն է` ֆիզիկական առողջություն, հակումներ, առօրյա գործունեության իրականացում, կրթություն, սոցիալական կապեր, ժամանց,աշխատանք, սեփական սեռականության դրսևորում:

Հաջորդ էջն ամփոփ ներկայացնում է իրականացվելիք գործողությունները:

Անձնական սոցիալական գործի կառուցվածքը` դեպքի վարման

տեսանկյունից

Դեպքի վարում – մոդուլ 6 – էջ 10

Page 11: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Անձնական գործի կազմումը պետք է իրականացվի աջակցության ցանցի բոլոր անդամների կողմից: Հարկավոր է առնվազն միասին հավաքել և քննարկել ստացված տեղեկությունները (այնուհետև գործի կազմումը հանձնվում է դեպք վարողին): Հարկավոր է նաև գործածել բոլորի համար հասկանալի ձևակերպումներ:

Անձնական գործի կազմումը միշտ իրականացվում է ժամանակի ընթացքում, քանի որ տեղեկատվությունը ոչ միայն ձևավորվում է քայլ առ քայլ, այլև սոցիալական ծրագիրն է անընդհատ փոխվում, և այդ փոփոխությունների գրանցումը անձնական գործում օգնում է ցանցին իսկապես ընդհանուր պատկերացում կազմել ծրագրի մասին:

Անձնական սոցիալական գործի կազմում դեպքի վարման տեսանկյունից

Դեպքի վարում – մոդուլ 6 – էջ 11

Page 12: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Անձնական գործը հանդիսանում է այն գործիքը, որը հասանելի է աջակցության ցանցի բոլոր անդամներին` ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ:

Գաղտնի տեղեկությունները կարելի է պահել առանձին թղթապանակում:

Ամեն դեպքում կարևոր է հիշեցնել ցանցի անդամներին, որ նրանք պետք է հարգեն ցանցում ներգրավված անձանց անձնական կյանքի գաղտնիության սկզբունքը, հետևաբար նրանց թույլ չի տրվում հաղորդել անձնական գործում տեղ գտած տեղեկությունները ցանցում չընդգրկված անձանց:

Անձնական սոցիալական գործի կիրառում դեպքի վարման տեսանկյունից

Դեպքի վարում – մոդուլ 6 – էջ 12

Page 13: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Եվս մեկ կարևոր գործիք դեպք վարողների Եվս մեկ կարևոր գործիք դեպք վարողների համար` սոցիալական ռեսուրսների քարտեզհամար` սոցիալական ռեսուրսների քարտեզ

Կարևոր է, որպեսզի դեպքի վարման մեթոդաբա-

նության հիման վրա կառուցված սոցիալական

ծառայությունը կազմի սոցիալական սուբյեկտների

ֆորմալ քարտեզ (հաստատություններ,

հասարակա-կան կազմակերպություններ, ոչ

ֆորմալ միավորներ), որոնք կարող են ներգրավվել

անհատականացված ծրագրերի իրագործման մեջ:

Այս ցուցակը նաև օգտակար է սոցիալական

ծառայությունների ղեկա-վարներին հիշեցնելու

համար, որ հարկավոր է միշտ ակտիվ և

արդյունավետ պահպանել համագործակ-

ցությունը` գործընկերության մասին համաձայնա-

գրերի թարմացման միջոցով:

Դեպքի վարում – մոդուլ 6 – էջ 13

Page 14: Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների

Ծա

ռա

յութ

յան ո

լորտ

ռողջա

պա

հութ

յուն

/ կրթ

ութ

յուն

/սոցիա

լակա

ն պ

աշտ

պա

նութ

յան

նպ

աստ

ներ/ե

րեխ

աների

պա

շտպ

անութ

յուն

/վա

րչ

ակա

ն

ծա

ռա

յութ

յուն

ներ)

Ծա

ռա

յութ

յան/ա

նձի

անուն

Վա

յր

Կոնտ

ակտ

այի

ն

տվյա

լներ

Ծա

ռա

յութ

յան տ

եսա

կ

(ցերեկա

յին խ

նա

մք

/մա

սնա

գիտ

ակա

ն

խորհրդ

ատ

վութ

յուն

/ մա

սնա

վոր-պ

ետ

ակա

ն/

վճա

րովի-ա

նվճա

ր)

Ժա

մկետ

ներ/

հա

սա

նելի

ութ

յուն

Հա

մա

գործա

կցութ

յան

պա

յմա

նա

գիր (ա

յո/ո

չ, պ

այմ

աններ)

             

             

             

             

             

             

             

Ռեսուրսների քարտեզ դեպքի վարման համար

Դեպքի վարում – մոդուլ 6 – էջ 14