8
ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ

Մխիթար Սեբաստացի

Embed Size (px)

Citation preview

Page 1: Մխիթար Սեբաստացի

Արվեստ

Մխիթար Սեբաստացուաշխատությունները

Page 2: Մխիթար Սեբաստացի

Մխիթարյան միաբանության հիմնադրման սկզբնական շրջանում Վատիկանի աջակցություն ստանալու նպատակով թարգմանվեցին և հրատարակվեցին մի շարք աշխատություններ։ Դրանցից էին Ալբերտ Մեծի «Համառօտութիւն Աստուածաբանութեան» /1715/, Մխիթար Սեբաստացու «Մեկնութիւն սրբոյ աւետարանին Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի որ ըստ Մատթէոսի» /1737/, Ալփոնսոս Ռոտրիկվեցու «Կրթութիւն կատարելութեան և կրօնաւորականի առաքինութեան» եռահատոր աշխատությունը /1741-1742/։ Նշանավոր էր հատկապես Մ. Չամչյանի«Մեկնութիւն Սաղմոսաց» տաս հատից բաղկացած աշխատությունը, ուր ներկայացված էին Դավիթ մարգարեի սաղմոսների քննական ուսումնասիրությունն ու մեկնությունները։ 

Կրոնական-կաթոլիկական

աշխատություններ

Page 3: Մխիթար Սեբաստացի

Լույս են տեսնում Ագաթանգեղոսի «Պատմութիւն», Եղիշեի «Մատենագրութիւնք» /1838/, Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց», Փավստոս Բուզանդի «Պատմութիւն հայոց» /1832/, Մովսես Խորենացու «Գիրք պիտոյից», Ղազար Փարպեցու«Պատմութիւն» աշխատությունները, ինչպես նաև հունա-հռոմեական մատենագրության թարգմանություններ, որոնց թվում էին Պլուտարքոսի«Զուգակշիռներ»-ը՝ վեց հատորով, Քսենոֆոնի «Կիւրոսի խրոտու պատմութիւնքը», Մարկոս Ավրելիոսի ճառերը, Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականը»։Այս ամենից բացի, սակայն, Մխիթարյանները հանդես են եկել իրենց ինքնուրույն աշխատություններով։ Դրանցից ամենանշանավորը Մ. Չամչյանի «Պատմութիւն Հայոցն» է, որ լույս տեսավ 1784-1786 թթ. Վենետիկում։ 

Պատմական աշխատություններ

Page 4: Մխիթար Սեբաստացի

Խոսելով աշխարհագրությանն առնչվող գործերի մասին՝ առաջին հերթին հարկ է հիշատակել Ղուկաս Ինճիճյանի և Ստեփանոս Ագոնցի ջանքերով հրատարակված «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» աշխատությունը։ 1802-1808 թթ. լույս տեսած այս աշխատությունը բաղկացած էր 11 հատորից, «բոլորն էլ ոսկեզօծ ու կաշվեկազմ»։ 

Պատմա-աշխարհագրական աշխատություններ

Page 5: Մխիթար Սեբաստացի

1749 թվականին լույս է տեսնում Մխիթար Սեբաստացու «Բառգիրք Հայկազեան Լեզուի» գործը։ Հայկական բառարանագիտության մեջ այն համարվում է առաջին լիարժեք հայերեն բառարանը։ Մխիթար աբբան և իր աշակերտները սկսել էին աշխատել այս բացատրական բառարանի վրա դեռևս 1727 թվականից և ավարտին հասցրին այն 1745-ին։ Նախկինում չկային հայկական բառարաններ, որոնք կարող էին ծառայել որպես աղբյուր Մխիթարի աբբայի բառարանի համար։ Կային միայն լատին վարդապետների կողմից հրատարակված լատիներեն-հայերեն մի քանի փոքր բառարաններ։ Կար նաև Աստվածաշնչյան բառարան, որում տրված մեկնությունները նույնպես անօգուտ էին Մխիթարին։

Լեզվաբանական և բառարանագիտական

աշխատություններ

Page 6: Մխիթար Սեբաստացի

19-րդ դարը նշանավորվել նաև Մխիթարյանների գրական-գեղարվեստական գործունեությամբ։ Դրա հիմքն էր Մխիթար Սեբաստացու 1727 թ լույս տեսած «Տաղարան» ժողովածուն։ Դա կլասիցիզմի առաջին ամբողջական դրսևորումն էր հայ գրականության մեջ, որն իր գագաթնակետին հասավ 1858 թ.՝ արտացոլվելով Ա. Բագրատունու«Հայկ Դիւցազն»-ի մեջ։ Կլասիցիզմն արտացոլվել է նաև Ղ. Ինճիճյանի, Մ. Ջախջախյանի և այլոց ստեղծագործություններում։ Հայկական կլասիցիզմն ավելի արգասավոր եղավ վիպերգի և դրամայի ասպարեզում։ Առաջին կլասիկական դրաման՝ «Արկածք Տիգրանայ» վերնագրով, հայտնվեց Մխիթարյանների թատրոնում 1776 թվկանին։ 

Գրական-գեղարվեստական աշխատություններ

Page 7: Մխիթար Սեբաստացի

Մխիթարյանների գործունեությունը նպաստել է նաև բնագիտության զարգացմանը։ «Բազմավեպ»-ի էջերում տպագրվում են մի շարք աշխատություններ, ինչպիսիք են «Սկզբունք բուսաբանության» /1846/, «Տարերք բուսաբանության» /1883/, Հ Քավտաջյանի «Տարերք կենդանաբանության» /1885/, Ս. Երեմյանի «Նմույշ հայ կենդանաբանության» /1879/ և այլն։

Բնագիտական աշխատություններ

Page 8: Մխիթար Սեբաստացի

Մխիթարյանները «Բազմավեպ» պարբերականում նաև տեղ են հատկացրել տնտեսագիտությանը։ Ղ. Տերտերյանն անդրադառնում է տնտեսական գործունեության դասակարգմանը, առաջ քաշում մի շարք տեսություններ, անդրադառնում ապրանքի արժեքին և գնի կատեգորիաներին՝ մոտենալով արժեքի գիտական բնութագրությանը։ Մեկ այլ հոդվածագրի՝ Տ. Թնկրյանի աշխատությունում կարելի է նկատել Ադամ Սմիթի անմիջական ազդեցությունը։ Նա անդրադառնում է ապրանքի, փողի, արժեքի և գնի խնդիրներին, փորձում ստեղծել արտադրության տարրերի մասին ամբողջական ուսմունք և դիտել այն որպես եկամտի երեք գլխավոր աղբյուրներ։

Տնտեսագիտական աշխատություններ