19
ԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ

Անվտանգ և ապահով սնունդ

Embed Size (px)

Citation preview

Անվտանգ և ապահով սնունդ

Մենք ընտրել ենք այս թեման, քանի որ առողջ և անվտանգ սնունդի խնդիրը շատ արդի է մեր ժամանակաշրջանում: Մարդիկ հաճախ են թունավորվում, ավելորդ քաշ հավաքում, առողջական խնդիրներ, վիտամինների պակաս ձեռք բերում սխալ ընտրություն կատարելու պատճառով: Այս նախագիծը իրականացնելիս մենք կանդրադառնանք հետևյալ թեմաներին`

Արագ սնունդ կամ Fast Food Որ սնունդն է համարվում առողջ: Ճի±շտ է արդյոք բուսակեր կամ մսակեր լինելը: Ի±նչ սնունդ է վաճառում Երևանի դպրոցներում:

ԱՐԱԳ ՍՆՈՒՆԴ ԿԱՄ FAST FOOD

Արագ սնունդ կամ Ֆասթֆուդ (անգլ.՝ fast food, [ˈfɑstˌfud]), հասկացողություն, որը ընդգրկում է հատուկ մասնագիտացված հաստատություններում արագ պատրաստվող կերակրատեսակների ընդունում: «Ֆասաթֆուդ» տերմինը նեղ իմաստով նշանակում է այնպիսի սնունդ, որը կարելի է արագ պատրաստել, իսկ կլինետին արագ ստանալ դա: «Ֆասաթֆուդ» տերմինը առաին անգամ հանդիպում է Merriam-Webster բառարանում:

Նիդերլանդներում գտնվող Լեյդենի համալսարանի անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առողջությանը վնաս հասցնող և հաճախակի օգտագործվող յուղոտ, քաղցր և աղի սննդի հասցրած վնասը պահպանվում է երկար տարիներ, նույնիսկ սննդակարգի փոփոխությունից հետո: Հարցն այն է, որ վնասակար սննդակարգն ազդում է գեների աշխատանքի վրա և փոփոխում է օրգանիզմի համար կենսականորեն կարևոր բազմաթիվ գործառույթներ:Նրանք պարզել են, որ արագ սննդի հաճախակի օգտագործման հետևանքով սիրտ-անոթային խնդիրներ են առաջանում նույնիսկ առողջ սննդակարգի անցնելուց հետո:Սխալ սննդակարգը հետագայում նման ազդեցություն է ունենում նաև իմունային համակարգի վրա:

Աշխարհն ամեն օր ահազանգում է fast food-ի վնասակարության մասին, այն մասին, որ ԱՄՆ-ի ներկայիս բնակչության 61%-ը և առհասարակ աշխարհի ամեն 6-րդ բնակիչը տառապում է ճարպակալմամբ։

Այս խնդիրն արդեն իսկ մտահոգիչ է մարդկության համար։ Սակայն բավական է հայացք գցել մեր իրականություն և կարելի է արձանագրել խնդրի առավել կարևորությունը։ Առանց այդ էլ խնդրաշատ fast food-ին գումարվում է գրեթե փողոցային, ոչ հիգիենիկ ու վտանգավոր ծագմամբ իրենց սննդի կետ հռչակած, մեղմ ասած կրպակները։ Ի գիտություն մեզ` հայերիս, բրիտանացի դիետոլոգները բացահայտել են, որ հենց հայերի շատ սիրելի քաբաբը կամ շաուրման 1/4-ով բաղկացած է ճարպից։ Շաբաթվա ընթացքում 2 անգամ քաբաբ ուտելն արդեն զգալիորեն մեծացնում է սրտային հիվանդությունների զարգացման վտանգը։ Գիտնականների հետազոտմամբ այն պարունակում է 110-ից 140գ ճարպ, այն դեպքում, որ մեկ օրվան բաժին ընկնող ճարպերի քանակը պետք է կազմի առավելագույնը 70 գրամ։

Եթե այս օրինակ վնասները հայտնի են հասարակությանը, ապա fast food-ի հոգեբանական վնասների մասին գիտեն քչերը։ fast food-ի մշտական սպառողները վտանգում են իրենց նյարդային համակարգը, ձեռք բերում վատ սովորություններ, խռոնիկ շտապողականություն, անհամբերություն, որոնք պարզել են մի շարք փորձեր իրականացրած գիտնականները։

Չնայած այս ամենին արագ սնունդը իր հաստատուն տեղն է գրավել մեր կյանքում և ունի համոզիչ պատճառաբանություն՝ ժամանակի ու գումարի խնայում։ Այդ իսկ պատճառով պետք է փնտրել և ընտրել fast food-ի առավել առողջ տարբերակը` Առավոտյան նորմալ նախաճաշ հագեցած սննդային նյութերով ու վիտամիններով, ինչի արդյունքում ավելի ուշ կզգաք քաղցածություն, նախապատվությունը տվեք քիչ ճարպաքանակով, շոգեխաշած կամ չոր սննդին, Գունավոր գազավորված ըմպելիքները փոխարինեք բնական ըմպելիքներով, սառը թեյով և հանքային ջրով, Փորձեք քաղցը հագեցնել աղցաններով, բանջարեղեններով կամ մրգերով:

Ահա այն վնասները,որը պատճառում է մեզ արագ սնունդը։

ՈՐ ՍՆՈՒՆԴՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ ԱՌՈՂՋ:

Առողջ ապրելակերպը սկսվում է ճիշտ սնվելուց։ Սնունդն անհրաժեշտ է մարմնի աճի, զարգացման և վերականգնման համար։Դրա համար այն պիտի լինի լիարժեք և առողջարար։ Մեծ նշանակություն ունի սննդամթերքի ճիշտ ընտրությունը, ընդունման ձևըև սննդակարգի պահպանումը։ Մեզանից շատերը, նույնիսկ գիտենալով այս կարևոր դրույթները, չեն պահպանում դրանք՝ լուրջվնաս հասցնելով իրենց առողջությանը։

 Լիարժեք սնունդը պիտի պարունակի բավարար չափով սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, հանքային աղեր,բջջանյութ և հեղուկներ։ Դրա համար օրվա սննդակարգում անպայման պետք է լինեն սննդանյութերի այս բոլոր խմբերըպարունակող մթերքր։ Սնունդը պիտի բազմազան լինի նաև թե՛ օրվա, թե' շաբաթվա սննդակարգն ընտրելիս։

Առողջ սնունդն ու շաբաթական 3-4 ժամյա ֆիզիկական չափավոր ծանրաբեռնավածությունը մարդու առողջ կեցությանգրավականն են: Առողջ ապրելակերպը' ճիշտ սննդակարգի պլանում, կանխելու է 10-20 տարի հետո առաջացող այնպիսիհիվանդությունները, ինչպիսին են սրտային հիվանդությունները, քաղցկեղը, շաքարային դիաբետը

Մարդու օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ են սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններև հանքային նյութեր, սակայն, քանի որ այդ  բոլորը պարունակող սննդամթերք չկա, հարկավոր է, որ մարդ օրվա ընթացքումբազմազան սնունդ օգտագործի: 

Կազմվել է սննդային բուրգ, որն իրենից ներկայացնում է պայմանների ամբողջություն, թե ինչ է հարկավոր մարդու օրգանիզմինմեկ օրվա ընթացքում. Բուրգի ներքևում ֆիզիկական ակտիվությունն է։ Վերևի մասում հացահատիկներն են և կարտոֆիլը, որոնքօրգանիզմին էներգիա են տալիս, այնուհետև' բանջարեղենը, միսը, կաթնամթերքը, մրգերը, ձկնեղենը, սպիտակուց պարունակողսննդամթերքը' ձու, լոբազգի։ Բուրգի վերևում շաքար և ճարպեր պարունակող սնունդն է, որը պետք է համեմատաբար քիչօգտագործվի։ 

Մեկ օրվա ընթացքում մարդ պետք է այս սննդախումբն օգտագործի, որպեսզի նրա օրգանիզմը ստանա այն ամենը, ինչանհրաժեշտ է առողջության, գեղեցկության, սրտի նորմալ աշխատանքի համար: 

Ամենևին էլ կարիք չկա, որ դուք մեծ դժվարություններով փոխեք ձեր սնվելու սովորությունները։ Նախ և առաջ սննդամթերքգնելիս հետևեք ստորև բերված խորհուրդներին։ Աշխատեք ընտրել այն սննդամթերքները, որոնք քիչ քանակությամբ ենպարունակում աղ, կենդանական ճարպեր և խոլեսթերին։ Աղի քանակը նվազեցնելու համար սեղանից ուղղակի հեռացրեքաղամանը։ Այդ նյութերի քանակը նվազեցնելով սննդի մեջ՝ դուք փաստորեն կանխարգելում եք որոշ հիվանդություններիզարգացումը։ Միևնույն ժամանակ սննդում օգտագործեք ավելի շատ բջջանյութ՝ ուտելով ավելի շատ միրգ, բանջարեղեն։ Ընդորում միրգն ու բանջարեղենը խորհուրդ է տրվում ուտել ճաշից 20-30 րոպե առաջ, ոչ թե հետո։ Առողջության համար կարևոր էնաև օգտագործվող հեղուկի քանակը։ Օրվա ընթացքում ընդունած հեղուկի քանակը պետք է կազմի առնվազն 2 լ (8 բաժակ)։

Կարևոր է նաև այն, թե ինչպես եք դուք ընդունում սնունդը։ Ուտելիքը պիտի լինի պատշաճ մշակված։ Ուտելիս մի՛ զբաղվեք այլգործերով, լավ ծամեք։ Պահպանեք օրվա ճիշտ սննդակարգ։ Չափահաս մարդը պիտի սնվի օրը 4 անգամ, գրեթե նույն ժամերին։Նախաճաշը պիտի կազմի օրվա ընդհանուր սննդաբաժնի 30%-ը, երկրորդ նախաճաշը՝ 20%-ը, ճաշը՝ 35%-ը, ընթրիքը՝ 15%-ը։Ընդհանրապես, ընդունած սննդի քանակը պետք է համապատասխանի օրվա ընթացքում ծախսած էներգիայի քանակին։ Բացիվերն ասվածից, գոյություն ունեն նաև տարբեր հիվանդությունների ժամանակ կիրառվող հատուկ դիետաներ։ Եթե դուքտառապում եք որևէ հիվանդությամբ, անպայման խորհրդակցեք բժշկի հետ սննդակարգի մասին և կատարեք նրախորհուրդները։

   

Ի±ՆՉ ՍՆՈՒՆԴ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՐԵՒԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

-Երևան քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների բուֆետներում կազմակերպվող սննդի որակի համար պատասխանատու են մատակարարները, տվյալ սննդամթերքը արտադրող և ներկրող կազմակերպությունները: Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներում սովորողների սննդի կազմակերպման համար դպրոցների տնօրենների և մատակարարների միջև կնքվում են դպրոցների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրեր, որոնց համաձայն իրավունք է տրվում մատակարարներին իրականացնել դպրոցական բուֆետներում սննդամթերք իրացնելու գործընթացը:

Գրեթե բոլոր դպրոցներում վաճառվում է` հաց ու նրբերշիկ, բուլկիներ, խաչապուրիներ, կոնֆետներ և այլն: Բայց դա այնքանել անվտանգ և ապահով սնունդ չէ: Իսկ երեխաների մեծամասնությունը oգտվում է հենց այդպիսի սնունդից:

Իսկ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում աշակերտներն են կազմակերպում իրենց սնունդը: Ճաշացանկի մասին մենք տեղեկանում ենք մեկ օր առաջ` դպրոցի կայքից:

ԲՈՒՍԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄՍԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Բուսակերություն,սնման համակարգ, որի դեպքում բացառվում կամ զգալիորեն սահմանափակվում է կենդանական ծագման սննդամթերքը: 

Հումակերությանը վերագրվող դրական առանձհատակություններից մեկն այն է, որ այդ պարագայում գրեթե ամբողջության բացառվում է խոլեստերինի ներթափանցումը օրգանիզմ: Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք գտել են վեգանական դիետայի և արյան մեջ լիպիդների քանակի նվազման միջև դրական կապ, հետևաբար նաև սրտի երակների, աթերոսկլերոզի , երիկամների, սրտի իշեմիկ հիվանդությունների, ինֆարկտի և ինսուլտի հավանականության նվազում:

Ուսումնասիրությունները նշում են, որ այժմ զանգվածաբար օգտագործվող սննդի մեջ շատ քիչ են բջջանքը, կիսագեցած ու հագեցած ճարպաթթուները, վիտամին C-ն, ֆոլաթթուն, կալիումը, մագնիմումը, յոդը՝ այն բոլոր օգտակար նյութերը, որոնք պարունակում են բնական մթերքները:

Բացի այդ բուսական մթերքները պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդատներ, որոնք պաշտպանում են մարդու օրգանիզմը արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցություններից, իսկ բջջանքը, որը պարունակում են բուսական մթերքները նպաստում է աղեստամոքսային տրակտի լավ աշխատանքին: Ավելին, մեծ քանակության կենդանական սննդի գործածման ժամանակ մեծանում է նաև ազոտային փոխանակումները, օրգանիզմում բարձրանում է թթվայնության աստիճանը, ինչը կարող է հանգեցնել, օրինակ պադագրայի առաջացմանը:

Մյուս կողմից, երբ մարդը իր սննդակարգում օգտագործում է միայն բուսական սնունդ,  շատ դժվար է հասնել սննդային հավասարակշռության: Այդպիսի սննդակարգի պարագայում երաշխավորված է, որ մի շարք օգտակար նյութեր ու տարրեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին պարզապես չեն լինի և կառաջանա դեֆիցիտ:

Բուսական սննդակարգում նախ բացակայում են սպիտակուցները, որոնք ուղղակի անհրաժեշտ են օրգանիզմին, բացի այդ բուսական սննդակարգում չկան այնպիսի տարրեր ու նյութեր, ինչպիսին են վիտամին D, B12-ը, ցինկը, երկաթը, կալցիումը, սելենան և մի շարք այլ օգտակար նյութեր:

Իհարկե, խնձորը օրինակ պարունակում է երկաթ, բայց դրա իրացման աստիճանը շատ ցածր է, ի տարբերություն, կենդանակ սննդում պարունակող երկաթի:

Վեգանական սննդակարգի արդյունքում իջնում է հեմոգլոբինի ու երկաթի մակարդակը, քանի որ վիտամին B12-ը, երկաթը մասնակցում են արյան ստեղծմանը, իսկ վիտամին D-ի բացակայության պատճառով օրգանիզմը չի կարողանում արդյունավետ իրացնել կալցիումը:

ԻՆՉՊԵՍ ԱՌՈՂՋ ՍՆՎԵԼ

Առողջ սնվելու համար նախ պետք է հեռու մնալ fast food-երից, գազավորված ըմպելիքներից, պահածոներից և քաղցրեղեն քիչ օգտագործել: Շատ օգտագործել մրգեղեն, որովհետև դրանք վիտամիններ են պարունակում: Ինչպես նաև սնվել և մսով և բուսական ուտեստներով, իհարկե չափի մեջ:

Նյութը պատրաստել են` Հռիփսիմե Մելիքյանը 11-3 դաս. Ալվարդ Մանուկյանը 11-3 դաս. Ալիսա Պետրոսյանը 11-2 դաս.

http://aroxj.am/am/post/Բուսակերություն-vs-մսակերություն.-ում-է-հակացուցված-բուսակեր-լինելը

http://hy.wikipedia.org/wiki/Բուսակերություն#A_.D5.8E.D5.AB.D5.BF.D5.A1.D5.B4.D5.AB.D5.B6

http://hy.m.wikipedia.org/wiki/Արագ_սնունդ

http://trends.am/2011/03/fast-food-fast-life/