11
ԿԿԿԿԿԿԿԿ

Բժշկող բույսեր

Embed Size (px)

Citation preview

Page 1: Բժշկող բույսեր

ԿԱԼԱՆԽՈԵ

Page 2: Բժշկող բույսեր

Նրա հայրենիքն է Մադագասկար կղզին: Ժողովուրդը կալանխոեին կնքել է նաեւ «սենյակային ժենշեն» անունով: Այս բույսի տերեւների հյութը դադարեցնում է արյունահոսությունը, բուժում թարախաբշտերը, այրվածքները, ծնկահոդի շրջանում խոցերը, ոտքերի երակների լայնացումը, արագացնում վերքերի լավացումը: Այն նաեւ կանխում է լնդերի արյունահոսությունը, վերացնում է քորը, թեթեւացնում է հարբուխը:Ծաղկում է դեկտեմբեր-հունվար ամիսներին: Ծաղիկները մանր են եւ վարդամանուշակագույն:

Page 3: Բժշկող բույսեր

Հյութն ունի մանրէասպան հատկություն: Նր ա կազմում կան վիտամին C, միկրո եւ մակրոէլեմենտներ, ինչպես նաեւ ակտիվ ֆերմենտներ եւ օրգանական թթուներ՝ խնձորաթթու, կիտրոնաթթու, թրթնջկաթթու, քացախաթթու, այլումինիում, մանգան, երկաթ, կալցիում, սիլիցիում, պղինձ:

Page 4: Բժշկող բույսեր

Կալանխոեի հյութը կարելի է ստանալ նաեւ տնային պայմաններում: Բույսի տերեւներն ու ընձյուղները 1-2 օր պահել սառնարանում, ապա մանրացնել, ճզմել ու քամել երկտակ մառլյայի օգնությամբ: Հյութը պատրաստ է օգտագործման ու միայն արտաքին: Ստացված հյութը կարելի է պահել սառնարանում 2-3 օր: Այս արեւադարձային բույսը հեշտությամբ է աճեցվում եւ բազմացվում: Բույսի տերեւների եզրերին աճում են «ճուտիկներ», որոնք խիստ կենսունակ են: Տերեւներից ընկներով խոնավ հողի վրա, «ճուտիկները» արագորեն տալիս են արմատներ եւ աճում որպես նոր բույս: Ձմռանը բույսը պետք է պահել լուսամուտին մոտ, 14-16 աստիճանի պայմաններում: Ջուրը ամռանը տրվում է առատ, իսկ ձմռանը՝ ընդհակառակը, ջրվում է սակավ:

Page 5: Բժշկող բույսեր

Ծոփոր(Մոնստերիա)

Page 6: Բժշկող բույսեր

Պատկանում է նվիկազգիների ընտանիքին: Հայրենիքը Արևելյան Հնդկաստանն է և արևադարձային Ամերիկան: Ամենատարածված և գեղեցիկ սենյակային բույսերից է: Ունի մոտավորապես 220 տեսակ:

Page 7: Բժշկող բույսեր

Մոնստերան մշտադալար բազմամյա լիանա  է: Ունի խոշոր, փայլուն և կաշենման ծածկույթով տերևներ: Նոր աճած տերևները սովորաբար ամբողջական են և սրտաձև, իսկ հետագայում առաջացողները կրում են խոշոր անցքեր կամ ուենենում են  խորը կտրվածքներ, իսկ չափերով կարող են հասնել մինչև մեկ մետրի:

Page 8: Բժշկող բույսեր

Յուրաքանչյուր նոր աճած տերևի հակառակ կողմից աճում և և դեպի ներքև են իջնում բաց դեղնականաչավուն օդային արմատներ, որոնք մտնելով հողի մեջ՝ օժանդակում են բույսի զարգացմանը: Իր հայրենքիում  այդ բույսը փաթաթվում ու  մագլցում է ծառերի վրա՝  հասնելով մինչև 20 մ:  Ունի պտուղներ, որոնք համեղ են և տեղացիների կողմից օգտագործվում են:

Մեր մոտ՝ բարեխառն գոտում, ծոփորը շատ հազվադեպ է ծաղկում:

Page 9: Բժշկող բույսեր

Ծոփորը պահանջկոտ չէ պայմանների նկատմամբ, բայց սիրում է օդի խոնավություն. չոր օդում օդային արմատները դադարում են աճել: Որպեսզի աճը չկանգնի, պետք է առատորեն ջրել: Ձմռանը համեմատաբար պետք է պակասեցնել ջրելը, բայց հողը չի կարելի չոր թողնել:  Ծոփորի տերևները մի շատ հետաքրքիր հատկություն ունեն: Եթե խոնավությունը շատ է լինում, դրա ավելցուկը տերևն այսպես ասած վերարտադրում է. տերևի մակերեսով մեկ կուտակվելով՝ խոնավությունը հոսում է դեպի եզրերը և արցունքի ձևով կախվում. բույսը «արտասվում է»:

Page 10: Բժշկող բույսեր

Ծոփորն ամեն տարի պետք է տեղափոխել,  քանի որ այն մեծանալու միտում ունի:  Խորհուրդ է տրվում տարեկան  մի քանի անգամ սնուցել գոմաղբահեղուկով: Իսկ լավ զարգանալու համար պետք է տարածություն ապահովել: Սենյակի ջերմաստիճանը պետք է լինի 16 աստիճանից ոչ ցածր, հակառակ դեպքում բույսի աճը կկանգնի:

Բույսը չի կարելի դնել արևի ուղիղ ճառագայթների հարվածի տակ, սակայն դա չի նշանակում, որ պետք է դնել ստվերում: Ծոփորին պետք  է դնել սենյակի  լուսավոր հատվածներում:

Page 11: Բժշկող բույսեր

Նյութը` Ասյա Թադևոսյանի, 8-2դասարան: