7
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.1 (11) Естественные и физико-математические науки Natural and Physical-Mathematical Sciences ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 88-91.pdf · Հայաստանում կան բույսեր, որոնք լավ չեն ուսումնասիրված, սխալ

  • Upload
    others

  • View
    10

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 88-91.pdf · Հայաստանում կան բույսեր, որոնք լավ չեն ուսումնասիրված, սխալ

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.1 (11)

Естественные и физико-математические науки

Natural and Physical-Mathematical Sciences

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 88-91.pdf · Հայաստանում կան բույսեր, որոնք լավ չեն ուսումնասիրված, սխալ

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.1 (11)

Բնական և ֆիզիկամաթեմատիկական

գիտություններ

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 88-91.pdf · Հայաստանում կան բույսեր, որոնք լավ չեն ուսումնասիրված, սխալ

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ` Редакционная коллегия:

ա.գ.դ., պրոֆ. Թ. Վարդանյան ա.գ.դ., պրոֆ. Մ. Թորոսյան ե.գ.դ., պրոֆ. Ռ. Մինասյան ֆ.մ.գ.դ., դոց. Ս. Մելքոնյան ա.գ.թ., դոց. Ն. Հարությունյան ա.գ.թ., դոց. Ա. Պոտոսյան ա.գ.թ., դոց. Ս. Սուվարյան ա.գ.թ., դոց. Տ. Սարգսյան կ.գ.թ., դոց. Հ. Փանոսյան ֆ.մ.գ.թ., դոց. Ա. Մակարյան ֆ.մ.գ.թ., դոց. Ռ. Մարգարյան ա.գ.թ. Գ. Ալեքսանյան տ.գ.թ. Ս. Քելյան ֆ.մ.գ.թ. Մ. Հայրապետյան ք.գ.թ. Հ. Սիմոնյան

д.г.н., проф. Т. Варданян д.г.н., проф. М. Торосян д.г.н., проф. Р. Минасян д.ф.м.н., доц. С. Мелконян к.г.н., доц. Н. Арутюнян к.г.н., доц. А. Потосян к.г.н., доц. С. Суварян к.г.н., доц. Т. Саргсян к.б.н., доц. О. Паносян к.ф.м.н., доц. А. Макарян к.ф.м.н., доц. Р. Маргарян к.г.н. Г. Алексанян к.т.н. С. Келян к.ф.м.н. М. Айрапетян к.х.н. А. Симонян

Editorial Board

DSc, Prof. T. Vardanyan DSc, Prof. M. Torosyan DSc, Prof. R. Minasyan DSc, Associate Prof. S. Melkonyan PhD, Associate Prof. N. Harutyunyan PhD, Associate Prof. A. Potosyan PhD, Associate Prof. S. Suvaryan PhD, Associate Prof. T. Sargsyan PhD, Associate Prof. H. Panosyan PhD, Associate Prof. A. Makaryan PhD, Associate Prof. R. Margaryan PhD G. Aleksanyan PhD S. Kelyan PhD M. Hayrapetyan PhD H. Simonyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 88-91.pdf · Հայաստանում կան բույսեր, որոնք լավ չեն ուսումնասիրված, սխալ

88

Նարինե Հայրապետյան ԵՊՀ, Աշխարհագրության և երկրաբանության

ֆակուլտետ, մագիստրանտ Գիտ. ղեկավար` ա.գ.դ.,պրոֆ. Թ. Վարդանյան

Էլ. փոստ՝ [email protected]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ՝ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

Սույն աշխատանքի նպատակն է՝ ուսումնասիրել ՀՀ անհետացման եզրին գտնվող բույսերի արդի

վիճակը, բացահայտել դրանց տարածման արեալի փոփոխության պատճառները, ինչպես նաև տալ այդ բույսերի պահպանման հնարավոր ուղիները:

ՀՀ բուսականությունը շատ բազմազան է (նկ. 1), որը պայմանավորված է ՀՀ ուրույն աշխարհագ-րական դիրքով, երկրաբանական զարգացման առանձնահատկություններով, ռելիեֆի բարդությամբ և բնակլիմայական պայմանների խայտաբղետությամբ։ Հայաստանը միջանկյալ տեղ է զբաղեցնում երկու իրարից շատ տարբեր ֆլորիստիկ Կովկասյան և Իրանա-Հայկական պրովինցիաների միջև։ Կովկաս-յան ընդարձակ պրովինցիային բնորոշ է բուսականության մեզոֆիլ տիպեր (անտառներ ու մարգագե-տիններ), իսկ Իրանա-հայկական պրովինցիային բնորոշ է չորասեր տեսակներ (անապատային, կիսաա-նապատային և ֆրիգանոիդ բուսականություն, ինչպես նաև տրագականտային տափաստաններ)։ ՀՀ սահմաններում Իրանա-հայկական պրովինցիան ընդգրկում է Միջին Արաքսյան գոգավորությունն իր նախալեռներով, Արփա գետի ավազանը և Մեղրու շրջանի հարավային մասը [1, 2]։

Կովկասյան և Իրանա-հայկական պրովինցիաների փոխազդեցության հետևանքով ստեղծվել է բուսական համակեցությունների մեծ հարստություն, որոնց տարածումը ենթակա է ուղղաձիգ գոտիա-կանության օրենքին։ Մեր հանրապետությունում առկա է 7 բուսական բարձրադիր գոտի։ Ստորին գո-տիներն զբաղեցված են անապատներով ու կիսաանապատներով, առավել բարձրերը՝ ալպիական բու-սականությամբ, իսկ դրանց միջև տարածվում են տափաստաններ, անտառներ, մարգագետիններ, և բուսականության այլ տիպեր [3]։

Ջերմոցային էֆեկտի ներգործությամբ տեղի է ունենում ջերմաստիճանի բարձրացում և մթնոլոր-տային տեղումների նվազում, ինչի արդյունքում Հանրապետության լանդշաֆտային գոտիներն աստի-ճանաբար վերընթաց միգրացիա են կատարում։ Եթե մ․թ․ա․ առաջին հազարամյակում անապատային բուսականության գոտին կազմում էր ՀՀ տարածքի մոտ 0,3%-ը, ապա 1998 թ․ տվյալներով համարյա եռապատկվել է և կազմում է ՀՀ տարածքի մոտ 0.8%-ը։ Կանխատեսվում է, որ անապատային բուսա-կանության գոտու տարածքը կկազմի ՀՀ տարածքի 5 %-ը (նկ. 3) [4]: Կիսաանապատային բուսականու-թյան գոտին մ․թ․ա․ կազմում էր ՀՀ տարածքի մոտ 4.4%-ը, ապա 1998 թ․ տվյալներով հասել է մինչև 15%-ի։ Ըստ կանխատեսումների` սպասվում է կիսաանապատային բուսականության գոտու տարածք-ների ավելացում, այն կհասնի մոտ 17% (նկ. 2)։ Անապատա-կիսաանապատային բուսականության գո-տիներում, որտեղ Հանրապետության բնակչության մեծ մասն է ապրում, տեղումների նվազման հե-տևանքով պակասելու է խոնավացման գործակիցը։ Գոլորշացման կրճատումն իր հերթին կբերի ջերմ-աստիճանի բարձրացման։ Ավելի քիչ թաքնված ջերմություն կծախսվի գոլորշացման վրա, որն էլ կբարձրացնի հողի մակերևույթի ջերմաստիճանը։ Այս բոլորն իրենց հերթին կհանգեցնեն մի շարք բու-սական համակեցությունների ոչնչացմանը և վերափոխմանը։ Եթե մ.թ.ա. առաջին հազարամյակում անապատա-կիսաանապատային բուսականության գոտին զբաղեցնում էր մինչև 700-800 մ բարձրու-թյունները, ապա ներկայումս նրա սահմանը գտնվում է 1200-1300 մ բարձրությունների վրա, ըստ կան-խատեսումների՝ անապատա-կիսաանապատային բուսականության գոտին կբարձրանա մինչև 1400-1500 մ բարձրությունները (նկ. 2) [4]:

Տափաստանային բուսականության գոտին մ․թ․ա․ առաջին հազարամյակում կազմում էր ՀՀ տա-րածքի 15.2%-ը, իսկ ներկայումս՝ 37%-ը։ Տափաստանային բուսականության գոտին ավելացել է ի հա-շիվ անտառների և վեջինս տարածվում է 1600-1700 մետրից մինչև 2400 մ բարձրությունները (նկ. 2): Կանխատեսվում է, որ ջերմոցային էֆեկտի ներգործությամբ տափաստանային բուսականության գոտին ևս մի քանի 100 մ վերընթաց միգրացիա կկատարի և կհասնի մինչև 2500-2600 մ բարձրու-թյունները։

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 88-91.pdf · Հայաստանում կան բույսեր, որոնք լավ չեն ուսումնասիրված, սխալ

89

Մ․թ․ա․ առաջին հազարամյակում անտառները կազմել են ՀՀ տարածքի մոտ 40.3%-ը, իսկ ներկայումս՝ 6%-ը։ Ըստ կանխատեսումների՝ անտառային գոտու տարածքը գրեթե չի կրճատվի, եթե անտառահատում-ները չգերազանցեն անտառատնկման աշխատանքնե-րին (նկ. 3)։

Մերձալպյան գոտին մ․թ․ա․ առաջին հազարամյա-կում գրավում էր ՀՀ տարածքի 30.3%-ը, իսկ ներկա-յումս նրա տարածքը կազմում է մոտ 28.2%։ Կանխա-տեսվում է, որ մերձալպյան գոտու տարածքը կնվազի և կհասնի մինչև 22.5%-ի (նկ. 3)։ Մերձալպյան բուսա-կանության գոտին նախկինում տարածվում էր մոտ 2300-2400 մետրից մինչև 2800 մ բարձրությունները, իսկ այժմ՝ 2600-3000 մ բարձրությունները։ Մերձալպ-յան բուսականության գոտու տարածքը նվազել է ի հա-շիվ տափաստանների։ Ըստ կանխատեսումների` մերձ-ալպյան գոտու տարածքը կնվազի և վերընթաց միգրա-ցիա կկատարի։ Այն կտարածվի 2800-2900 մետրից մինչև 3200 մ բարձրությունները և դրա հետևանքով կնվազի նաև դրանց զբաղեցրած տարածքը (նկ. 2) [4]։

Ալպյան բուսականության գոտին մ․թ․ա․ առաջին հազարամյակում զբաղեցնում էր ՀՀ տարածքի մոտ 9.5%-ը, իսկ 1998 թ. տվյալներով տարածքը նվազել և

հասել է 7.7%-ի։ Ըստ կանխատեսումների` ալպյան բուսականության գոտու տարածքը կրկին կնվազի մինչև 6.4%։ Հիմնականում ալպյան գոտու տարածքի նվազելու պատճառը լանդշաֆտների վերընթաց միգրացիան է։ Ներկայումս ալպյան գոտին տարածվում է 3000-3500 մ բարձրություններում:

Նկար 2. Հայաստանի բուսական գոտիների տարածական բաշխման դինամիկան [4]

Նկար 3. ՀՀ «Կարմիր գրքում» ընդգրկված անհետացման եզրին գտնվող բույսերը [4]

Բուսական աշխարհի պահպանության հիմնախնդիրն ունի կարևորագույն կենսական նշանակու-թյուն ամբողջ մարդկության համար։ ՀՀ ֆլորիստիկ հարստությունը ներառում է շուրջ 3600 բուսատե-

Նկար 1. Հայաստանի բուսական գոտիները [5]

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 88-91.pdf · Հայաստանում կան բույսեր, որոնք լավ չեն ուսումնասիրված, սխալ

90

սակ և 1200 տեսակ մակաբույծ սնկեր [6]։ Բուսատեսակներից 123-ն էնդեմիկ են, որոնց պաշտպանու-թյան համար անհրաժեշտ է կիրառել արդյունավետ միջոցներ։ Այդպիսի միջոցներից է ՀՀ բույսերի «Կարմիր գիրքը»։ Համաձայն «Բուսական աշխարհի մասին» ՀՀ 1999 թ. օրենքի 14-րդ հոդվածի` Հա-յաստանի Հանրապետության բույսերի «Կարմիր գիրքը» միջազգային պահանջները բավարարող հա-մահավաք փաստաթուղթ է, որում գրանցվում են տեղեկություններ բուսական աշխարհի հազվագյուտ և անհետացող տեսակների կարգավիճակի, աշխարհագրական տարածման, էկոլոգիական պայման-ների, կենսաբանական առանձնահատկությունների, ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին:

«Կարմիր գրքում» գրանցման համար հիմք են ծառայում տեսակների քանակի և տարածման սահ-մանների կրճատման, գոյության պայմանների վատթարացման և անհետացման վտանգի վերաբերյալ տվյալները [6]:

ՀՀ բույսերի «Կարմիր գրքի» առաջին հրատարակության մեջ ընդգրկված են միայն 387 տեսակ, որոնց վիճակն առավել տագնապալի է, դրանցից են՝ ոզնաթուփ Գարրիելյանի, փշատերևուկ ծակող, թխկի դուրեկան, վառվռուկ դեղնապտուղ, գազ գյունեի, զանգակ միամյա և այլն [7]։ ՀՀ բույսերի «Կար-միր գրքի» երկրորդ հրատարակության մեջ ընդգրկված բոլոր տեսակների վիճակի գնահատումը և դրանց կատեգորիաների որոշումը կատարվել է միջազգայնորեն ընդունված չափորոշիչների հիման վրա: Տեսակները գնահատելիս հաշվի են առնվել ծավալուն նոր նյութեր, որոնք կուտակվել են «Կար-միր գրքի» առաջին հրատարակության լույս տեսնելուց հետո՝ 20 տարվա ընթացքում։

Համաձայն ՀՀ բույսերի «Կարմիր գրքի» վարման կարգի` ՀՀ բույսերի «Կարմիր գիրքը» քննարկվել է ՀՀ «Կարմիր գրքի» վարման հանձնաժողովի նիստում, որը տվել է իր դրական եզրակացությունը: ՀՀ բույսերի «Կարմիր գիրքը» հաստատվել է ՀՀ կառավարության 29. 01. 2010 թ. թիվ 72-Ն որոշմամբ և ներառում է 452 տեսակի բույսերի և 40 տեսակի սնկերի նկարագրություն։ Բացի դրանից «Կարմիր գրքի» երկրորդ բաժնում ներկայացված է տեղեկատվություն ևս 223 բուսատեսակների մասին, որոնց վիճակը մտահոգիչ է, դրանցից են՝ գետնամուշկ, հակինթ ատրպատականյան, ադիանտում Վեներային վարս, ձարխոտ բաժանատերև, սոխ ակակա, թաղաղու դեղին, շնդեղ Գոհարի, վրացական ճապկի և այլն [6]։

ՀՀ «Կարմիր գրքի» երկրորդ հրատարակության մեջ բույսերի քանակն ավելացել է, բայց միա-ժամանակ «Կարմիր գրքի» առաջին հրատարակության ցանկում եղած բույսերի շատ տեսակներ ինչ-ինչ պատճառներով չեն ներառվել։ Այդպիսի բույսերի տեսակների թիվը հասնում է 160։ Այդ բույսերի տեսակները չեն ներառվել «Կարմիր գրքի» երկրորդ հրատարակության մեջ մի շարք պատճառներով:

Ներկայումս աշխարհում «Կարմիր գրքին» զուգահեռ գործում է նաև այսպես կոչված «Կանաչ գիրք»։ Այն բուսատեսակները, որոնք ժամանակին ներառվել էին «Կարմիր գրքի» ցանկում, որոշակի բարելավման հետևանքով՝ տեղ են գտել «Կանաչ գրքի» ցանկի մեջ։ Այսինքն շատ բույսերի տեսակներ որոշակի բնապահպանական միջոցառումների արդյունքում ավելի կայուն վիճակում են գտնվում, կամ էլ հայտնաբերվել են նոր աճելավայրեր և տեսակի գոյության համար ուղղակի սպառնալիքը բացակա-յում է։ ՀՀ տարածքում մի քանի տասնյակ բույսերի նոր աճելավայրերի հայտնաբերման հետ կապված «Կարմիր գրքի» ցանկից դրանք դուրս են հանված։ Կան նաև այնպիսի տեսակներ, որոնք հազվագյուտ են Հայաստանում, սակայն ինտենսիվ տարածում ունեն այլ տարածաշրջաններում։ Այդպիսի տեսակնե-րից են օրինակ՝ թխկի բարձրալեռնային, վարսակիխոտ Կոչիի, գազ գյունեի, գազ գյոկչայի, գազ պարս-կական, պատատուկ Կալվերի, քրքում Ադամի, դակտիլորիզ իբերիական, մենախոտ խոշոր, թրաշուշան մուգ մանուշակագույն, գիհի բազմապտուղ, կնյուն նուրբ, հիրիկ ցանցավոր, հոտոտ արևելյան։ Վեր-ջինս բավականին լայնորեն տարածված է Հայաստանում։ Օրինակ, զանգակ միամյան և լեգուզիա մանգաղաձևը լայն տարածում ունեն միջերկրածովյան ավազանում, իսկ իմպերատա գլանաձևը Հա-յաստանում հազվագյուտ տեսակ է, սակայն լայնորեն տարածված է աշխարհում։

Հայաստանում կան բույսեր, որոնք լավ չեն ուսումնասիրված, սխալ տվյալների հիման վրա շատ բուսատեսակներ ներառվել են Հայաստանի ֆլորայի կազմի մեջ։ Սակայն ներկայումս դրանք դուրս են բերվել Հայաստանի ֆլորայի կազմից և, հետևաբար այն բույսերը, որոնք ընդգրկվել են Հայաստանի «Կարմիր գրքի» առաջին հրատարակության մեջ՝ երկրորդի մեջ բացակայում են։ Այդպիսի բույսերի տե-սակներից են օրինակ՝ ոզնաթուփ վարսակային, ոզնաթուփ Կալվերի, փշատերևուկ ծակող, թրաշուշան աղասեր, սիսեռ փոքրիկ, մակարդախոտ քյափազի։ Ըստ միջազգային «Կարմիր գրքի»՝ այն խոտաբույ-սերը, որոնք մի քանի տասնյակ տարիներ չեն հավաքվել, դրանք համարվում են անհետացած։ Ծառա-տեսակների համար այդ ժամանակահատվածը 100 տարի և ավելի է։ Հայաստանում այդպիսի բույսե-րից են եղել՝ ոզնաթուփ արաքսյան, ոզնաթուփ Գաբրիելյանի, ոզնաթուփ վեդիի, սոխ գեղացանցավոր, գազ կառթավոր, դուն Միխելիի, ճարտարուկ մամռակերպ, լռջուն Առնոլդի։

ՀՀ «Կարմիր գրքի» առաջին հրատարակության մեջ շատ բույսերի անվանումները սխալ են տրված, սակայն դրանք ներկայումս հանդես են գալիս նոր անվան տակ և ներկայացված են «Կարմիր գրքի» վերջին հրատարակության մեջ։ Այդպիսի տեսակներից են՝ կտավատ անատոլիական, կտավատ սելջուկյան, կանգար Տուրնեֆորի, ձնծաղիկ անդրկովկասյան, արքայածաղիկ դեղին, դակտիլորիզ հռո-մեական և այլն։

Ամփոփելով ուսումնասիրությունը` հանգել ենք հետևյալ եզրակացությունների.

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 88-91.pdf · Հայաստանում կան բույսեր, որոնք լավ չեն ուսումնասիրված, սխալ

91

- պահպանվող տարածքներում շատ քիչ են կիսաանապատային լանդշաֆտները, ինչի հետևան-քով պետք է ավելացնել այնպիսի պահպանվող տարածքներ, որոնց մեջ առկա կլինի կիսաանապատա-յին գոտին: Կիսաանապատներն ինտենսիվ կերպով օգտագործվում են գյուղատնտեսական նպատակ-ներով, քանի որ ոռոգման պայմաններում ստացվում է գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր բերք, ինչն էլ նպաստում է կիսաանապատային բնական էկոհամակարգերի տրանսֆորմացիային,

- Հայաստանի բնության վրա չհամակարգված ռեկրեացիոն ծանրաբեռնվածությունն այնքան մեծ է, որ անհրաժեշտություն է առաջացել տուրիստական արահետների և հանգստի գոտիների կանոնա-վորում: Անթույլատրելի է «Կարմիր գրքում» գրանցված ցանկացած բուսատեսակի ոչնչացումը,

- վայրի ֆլորան նկատելի կորուստներ է կրում դեկորատիվ բույսերի և դեղաբույսերի անհաշ-վենկատ հավաքից, որը զգալի չափով հանգեցնում է տեսակի տեղական պոպուլյացիաների կրճատմա-նը կամ ոչնչացմանը, ինչպես դա տեղի ունեցավ խնկեղեգի դեպքում,

- մերձալպյան և ալպյան էկոհամակարգերը շատ են վնասվում, քանի որ դրանք ծառայում են որ-պես արոտավայրեր,

- գերխոնավ վայրերի էկոհամակարգերը նույնպես ենթարկվում են մարդու ինտենսիվ ներգործու-թյանը՝ ճահիճների չորացում, ջրային պաշարների օգտագործում ոռոգման, ջրամատակարարման և հիդրոէներգիայի նպատակով: Այդ պատճառով այս էկոհամակարգերը ոչնչացումից փրկելու համար անհրաժեշտ է մարդու տնտեսական գործունեությունը շատ տարածքներում կանոնավորել:

Գրականություն

1. Աֆրիկյան Կ., ՀՀ բուսականությունը, Հայաստանի ազգային ատլաս, Երևան, 2007, էջ 78-79: 2. Գասպարյան Ա., Բույսերի աշխարհագրություն, Երևան, 1971, 488 էջ: 3. Հայաստան. կլիմայի փոփոխության հիմնահարցերը (հոդվածների ժողովածու), /Ա.Հ. Գաբրիելյանի

խմբագրությամբ/ Երևան, 1999, էջ 360: 4. Հայաստանի բույսերի «Կարմիր գիրք», Երևան, 2010, 591 էջ: 5. Հայկական ՍՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, Երևան, 1971, 469 էջ: 6. Красная книга Армянской ССР (Растения), Ереван, 1989, 283 с. 7. Тахтаджан А., Флористические области земли, Ленинград, 1978, 127 с.

Նարինե Հայրապետյան

ՀՀ ՏԱՐԱԾՔԻ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

Բանալի բառեր՝ բուսական համակեցություն, ուղղաձիգ/վերընթաց գոտիականության, ջերմոցային էֆեկտ, թաքնված ջերմություն, աշխարհագրական տարածում, Կարմիր գիրք, էկոլոգիական պայմաններ

Հոդվածը վերաբերվում է ՀՀ տարածքի անհետացման եզրին գտնվող բույսերի պահպանման հիմնախնդրին։

Հոդվածում վերլուծվել են ՀՀ բուսական գոտիների փոփոխությունների դինամիկան և ՀՀ «Կարմիր գրքերում» գրանցված բույսերը։ Բացահայտվել է, որ ՀՀ «Կարմիր գրքի» երկրորդ հրատարակության մեջ բույսերի քանակը ոչ միայն ավելացել է, այլև 160 տեսակի բույսեր ինչ-ինչ պատճառներով չեն ներառվել։

Нарине Айрапетян

ПРОБЛЕМА СОХРАНЕНИЯ НАХОДЯЩИХСЯ НА ГРАНИ ИСЧЕЗНОВЕНИЯ ВИДОВ РАСТЕНИЙ

Ключевые слова: сосуществование растений, вертикальная/высотная зональность, парниковый эффект, скрытая теплота, географическое распространение, Красная книга, экологические условия

Статья посвящена изучению проблемы охраны растений, находящихся на грани исчезновения. Проведен

анализ динамики изменений растительных поясов РА, занесенных в «Красную книгу» растений. В результате исследования выяснилось, что во втором издании «Красной книги» количество наименований растений, занесен-ных в неё не только не увеличилось, но по каким-то причинам 160 видов растений не были даже включены в нее.

Narine Hayrapetyan

THE ISSUE OF PRESERVATION OF PLANTS ON THE VERGE OF EXTINCTION IN THE TERRITORY OF THE RA

Keywords: coexistence of plants, vertical/upward zonality, greenhouse effect, latent heat, geographical distribution, Red Book, ecological conditions

The article concerns the problem of conservation and protection of endangered species of plants, and those

being on the verge of extinction in the territory of the RA. The dynamics of variations of plant zones in Armenia and plants registered in the Armenian Red Books were analyzed in the article. It was revealed that in the second edition of the Red Book of Armenian Plants the number of plant species had not only increased, but also later 160 types of plants had not been included in the above mentioned list for some reason.