6
ՎՎՎՎՎՎ ՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎ ՎՎՎՎՎ ՎՎՎՎՎ 8-4 ՎՎՎՎՎՎՎ ՎՎՎՎ ՎՎՎՎՎՎՎՎՎ

վիկտոր համբարձումյան

  • Upload
    -

  • View
    143

  • Download
    3

Embed Size (px)

Citation preview

Page 1: վիկտոր համբարձումյան

Վիկտոր Համբարձումյան

ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ8-4 ԴԱՍԱՐԱՆ

ՄԱՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Page 2: վիկտոր համբարձումյան

Վիկտոր Համբարձումյան

Վիկտոր Համազասպի Համբարձումյան հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի բնագավառներին։ Սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ է։ Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978), Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է:

Page 3: վիկտոր համբարձումյան

Կենսագրություն

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թ. սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Այդ տարիներին արդեն հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ։ 1924 թ․ մարտին 15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։ Մի քանի ամիս անց նույն դասախոսությունը կրկնում է Թիֆլիսում:

Page 4: վիկտոր համբարձումյան

1947 թ. հրատարակում է իր հայտնի աշխատանքը՝ «Աստղերի էվոլյուցիան և աստղաֆիզիկան», որում ապացուցում է, որ իր հայտնագործած աստղային համակարգերը՝ աստղասփյուռները, կազմված են միանման աստղերից, և դրանով է պայմանավորված նմանատիպ աստղերի բարձր խտությունը։ Համբարձումյանի ստացած արդյունքներով աստղասփյուռների տարիքը չէր կարող գերազանցել մի քանի տասնյակ միլիոն տարին։ Եզրակացվեց նաև, որ նույն աստղասփյուռի բոլոր աստղերը առաջացել են միասին։ Դրանով իսկ ապացուցվեց, որ մեր Գալակտիկայում աստղառաջացման պրոցեսը շարունակվում է, և ծեր աստղերի հետ միասին գոյություն ունեն նաև երիտասարդ աստղեր։ Այս աշխատանքի համար Վ.Համբարձումյանը 1950 թ.-ին արժանացավ պետական մրցանակի։

1948-1955 թթ. եղել է Միջազգային աստղադիտական միության փոխնախագահ, 1961-1964 թթ.՝ նախագահ, 1968-1972 թվականներին՝ Գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ։

1953 թ.-ին Վ. Համբարձումյանն ընտրվում ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս։

Page 5: վիկտոր համբարձումյան

1966 թ.-ին Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվեց միջազգային աստղագիտական միության 29-րդ ժողովը, ինչը վկայում է Բյուրականի աստղադիտարանում իրականացվող հետազոտությունների կարևորության մասին։

Մինչև կյանքի վերջը Վ.Համբարձումյանը համոզված էր, որ մեր ժամանակներում նույնպես գալակտիկաներ են ծնվում։

Վ.Համբարձումյանը աշխարհի ավելի քան 30 ազգային ակադեմիաների և միջազգային կազմակերպությունների պատվավոր անդամ էր, իսկ 1958-61 թթ. գլխավորել է միջազգային աստղագիտական ընկերությունը։ Նա երկու անգամ ընտրվել է Գիտական միությունների համաշխարհային խորհրդի նախագահ (1966-72 թթ.)։

1993 թ․ դառնում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր նախագահ։ 1994 թ.-ին արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման։ Մահացել է 1996 թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի

աստղադիտարանի 2.6 մ աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։ Նրա առանձնատունն այժմ մեծ գիտնականի տուն-թանգարանն է, իսկ Բյուրականի աստղադիտարանը 1998 թ. կրում է իր հիմնադրի անունը։

Page 6: վիկտոր համբարձումյան

Ընտանիքը

Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը, իրավագետ էր, թարգմանիչ, գրականագետ։ Հայտնի թարգմանություններից է Հոմերոսի «Իլիականը»։ Մայրը՝ Հռիփսիմեն, Ցխինվալիի քահանա Տեր-Սահակ Խախանյանցի դուստրն էր։ Քույրը՝Գոհար Համբարձումյանը, մաթեմատիկոս էր, ֆիզմաթ գիտությունների դոցենտ։ Վիկտոր Համբարձումյանի եղբայրը՝ Լևոնը, նրանից փոքր էր երկու տարով, աշխատել է Լենինգրադի աստղագիտական ինստիտուտի գրավիմետրիկ արշավախմբերում։ Մահացել է 1933 թ.։

1931 թ․ վերջին ամուսնացել է Վերա Ֆյոդորովնա Կլոչիխինայի հետ։ Չորս զավակներից երկուսը՝ Ռաֆայելը և Ռուբենը, ֆիզիկոսներ են։