մեր բնակավայրի հիմնախնդիրները

Preview:

Citation preview

Մեր բնակավայրի հիմնախնդիրները

Օդի աղտոտվածություն• Մայրաքաղաք  Երևանը <<խեղդվում  է>> մեքենաների  տարափից:

Օրեցօր աճում է  մեքենաների  թիվը`  բազմապատկելով  արտանմետումների քանակը:  Հայէկոմոնիտոինգի տվյալներով` օդի աղտոտման  հիմնական պատճառը հենց  մեքենաների արտանետումներն են:  <<Չնայած, որ մեր երկրում շատ են խոսում հանքարդյունաբերության հետևանքով առաջացող ծանր մետաղների առկայության մասին, սակայն դրանք ոչ միայն հանքարդյունաբերության հետևանք են, այլև  մեքենաների  արտանետումների:Մթնոլորտային օդի հիմնական աղտոտիչը ներկայումս ավտոտրանսպորտն է:Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին հատկապես մայրաքաղաք Երևանում  շատացել են   մեքենաները:  

•  2010 թ-ին հաշվառվել է 19 հազար 878 մեքենա, որոնցից ընդհանուր առմամբ, ուղևորափոխադրումներ են իրականացնում 7912 տաքսի մեքենաներ: Յուրաքանչյուր վարորդ քաջատեղյակ է, որ մեքենան տեխզննման կետ տանելիս պետք է վճարի սիմվոլիկ գումար` մթնոլորտային օդը աղտոտելու համար:  Եթե մեքենայի վրա կա  օդը զտող սարք` կատալիտիկ փոխակերպիչ, վարորդից գանձվում է  750 դրամ,  կրկնակի կատալիտիկ փոխակերպչի առկայության դեպքում` 375 դրամ,  իսկ սովետական մեքենայի վարորդները  ստիպված են վճարել  2500 դրամ, քանի որ վերջինիս մեքենաների վրա  կատալիտիկ փոխակերպիչ չկա:  

Պատճառներ

• բենզինի այրումից արտանետված նյութերն ավելի վնասակար են, քան, օրինակ, գազային վառելիքից արտանետված նյութերը, պետք է ավելացնել գազային ավտոմոբիլների քանակը՝ զուտ մթնոլորտի մաքրության տեսակետից ելնելով:

• Ոչ ճիշտ շինարարության  հետևանքով, նույնպես խախտվում է քաղաքի օդափոխությունը, քամու հոսքն է արգելափակվում : Այսինքն՝ քաղաքն էկոլոգիապես արդեն մաքուր լինել չի կարող

Արտասահմանյան փորձ

• Ֆրանսիայի կառավարությունը Փարիզում երթևեկությունը սահմանափակելու միջոցներ է ձեռնարկել, քանի որ օդի աղտոտվածության մակարդակը Փարիզում և շրջակա տարածքներում բարձրացել է:   Փարիզում կթույլատրվի մեքենա վարել միայն կենտ համարանիշերով մեքենաների վարորդներին: Հաջորդ  օրը, եթե սահմանափակումները շարունակվեն, կթույլատրվի վարել զույգ համարանիշերով մեքենաների վարորդներին:

Աղբահանություն• Հոդված 2.  Աղբահանության եւ սանիտարական մաքրման

կազմակերպման իրավական կարգավորումը

• 1. Աղբահանության եւ սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Թափոնների մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ իրավական այլ ակտերով:

• 1. Համայնքի ավագանու որոշմամբ աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնում են անմիջականորեն համայնքային հիմնարկները  կամ համայնքի կարիքների համար գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օպերատորը:

• 2) խոշոր եզրաչափի աղբի գոյացման դեպքում պատվիրել նշված աղբի` համապատասխան կոնտեյներով փոխադրումը.

• 3) աղբը պահել եւ թափել դրա համար սահմանված կամ նախատեսված վայրերում:

Արտասահմանյան փորձ• Ֆինլանդիայում 10 տարում հաջողվեց եռապատկել աղբի

մշակումը։Այժմ արտադրության է գնում գրեթե 35%-ը։Ֆինլանդիայում շուրջ 20 տարի աղբը տեսակավորված է ըստ կատեգորիաների։Այդ համակարգը բոլորի համար է բնակիչների և կազմակերպությունների։Օրենքով յուրաքնչյուր շենք, որտեղ բնակարանները անցնում են 10 ից պարտավոր են ստեղծել առանձին տարաներ՝ թղթի,ապակու, պլաստիկի, պարենի համար։Բնակարանների քանակից կախված ավելանում են տարաներ ստվարաթղթի և վտանգավոր թափոնների համար։

Կանաչապատում

• Վերջին 2-3 տարվա ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում կանաչապատման ոլորտին: Մեծ աշխատանքներ են տարվում նաեւ ոռոգման ցանցերի ստեղծման նպատակով: Տարվա վերջում Երեւան քաղաքում մենք կունենանք 15-16 կմ նոր ոռոգման ցանց:

• 1,597,000.0 հազար դրամ տրամադրել «Կանաչ տարածքների հիմնում եւ պահպանում» ծրագրին, որից 1,467,0 00.0 հազար դրամը ներառում է կանաչ տարածքների պահպանման ծառայությունները, նյութերը եւ ոռոգման ջրի արժեքը, ծառերի էտման ծառայությունը, 20,000.0 հազար դրամը՝ տնկիների ձեռքբերումը, 40,000.0հազար դրամը՝ քաղաքի սեփականություն հանդիսացող տնկարանի պահպանման ծախսերը, 70, 000.0 հազար դրամը՝ նոր կանաչ տարածքների հիմնման համար։ Այս ծրագրով հատկացումները 159,900.0 հազար դրամով ավելի են 2013 թվականի ճշտված ցուցանիշից: Ծրագիրը 2014 թվականի բյուջետային գործընթացում դիտվել է որպես գերակայություն։

Ստորերկրյա և Արտեզյան ջրեր

• Արարատյան արտեզյան ավազանը  ջուր է մատակարարում և՛ ոռոգման,  և՛ խմելու նպատակով, ինչպես նաև  ձկնային տնտեսություններին ու արտադրական նպատակներով, այսինքն` բոլոր նպատակներով: Արտեզյան ավազանի երկարությունը 120 կմ է,  լայնությունը` 10-30 կմ, սնվում է Մասիս, Հայկական պար, Արագած և  Գեղամա լեռներից:

• Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների ուսումնասիրությամբ հաստատվել  է, որ պաշարների վերականգնման չափը տարեկան  1 մլրդ 226 մլն խմ է:

• Հրազդանի եւ Աբովյանի երկաթի հանքավայրերի շահագործումից առաջացած թափոնները մուտք են գործում տեղի ջրաղբյուրներ, ինչից տուժում են նաեւ Երեւանի ջրային պաշարները։

• Սոթքի ոսկու հանքավայրի թափոնները լցվում են Սեւանա լիճ, Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, որի թափոններում սնդիկի պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, ինչպես նաեւ պղնձամոլիբդենային կոմբինատի շահագործման արդյունաբերական թափոններից աղտոտված Զանգեզուրը, որտեղ մետաղային հանքավայրերից տարեկան արդյունահանվում է 14 մլն տոննա հանքանյութ (առաջիկայում արդյունահանվող հանքանյութի ծավալը կհասնի 20 մլն տոննայի:

• Այսօրվա դրությամբ, ֆինանսական պատճառներով ամբողջ հանրապետությունում ընդամենը 63 հորատանցք է ուսումնասիրվելու, իսկ միայն Արարատյան դաշտավայրում կա մոտ 4000 հորատանցք: Հիդրոերկրաբանությունը շատ թանկ հաճույք է. մարդկանց ամեն քայլը փող արժե: Յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր հորատանցքում ուսումնասիրվում կամ գրանցվում է ջրի դեբիտը' քանակը, ջրի ջերմաստիճանը, լաբորատոր ուսումնասիրության համար նմուշառում է կատարվում' պարզելու ամբողջ 500 մետր շառավղով տեխնածին ազդեցությունն այդ ջրերի վրա:

•  

Recommended