View
214
Download
0
Category
Preview:
DESCRIPTION
Հայտարարություն քաղբանտարկյալներ ճանաչելու մասին
Citation preview
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 9-ին, ժամը 22:00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության
մայրաքաղաք՝ Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանությունը բռնություն է
կիրառել, այլ քաղաքացիների իրավունքները վերջիներիցս պաշտպանող, Հայ Ազգային
Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ:
Բռնություններ են կիրառվել նաև ոստիկանության աշխատակիցների անօրինական
գործողությունների կասեցմանը դիմած՝ Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանի, Սահակ
Մուրադյանի, Վահագն Գևորգյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրիմիջյանի նկատմամբ:
Այնուհետև ոստիկանության պատասխանատուների կողմից բոլոր երիտասարդները
առևանգվել են և տեղափոխվել ոստիկանություն, քանի որ նրանց նկատմամբ չի կիրառվել ՀՀ
քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բերման ենթարկելու կամ
ձերբակալելու կարգը:
“Հայ Քաղաքացիական Հասարակություն” Մարդու Իրավունքների Պաշտպանության
Ընկերակցությունը ուսումնասիրելով վերոնշված միջադեպը հայտնաբերել է, որ
ոստիկանության աշխատակիցները շարունակել են խախտել ՀՀ քաղաքացիների օրինական
իրավունքները նրանց առևանգելուց և ոստիկանությունում անազատության մեջ պահելու
վայրում՝ ոստիկանությունում:
Նախ, ոստիկանության պատկան մարմինների կողմից արգելվել և չի ցուցաբերվել
անհրաժեշտ բուժօգնություն՝ բռնությունների և ծեծի ենթարկված երիտասարդներին,
Երկրորրդ, դատավարական ձևակերպում չեն ստացել նրանց վնասվածքները,
Երորրդ, ի տարբերություն ոստիկանության աշխատակցի բռնության և ծեծի
ենթարկված երիտասարդները չեն ներկայացվել դատաբժշկական փորձաքննության,
Չորորրդ, խախտվել է նրանց իրավաբանական աջակցություն ցուցաբերող
փաստաբանների դատավարական իրավունքները, նրանց նկատմամբ կիրառվել է
բռնություն,
Հինգերորրդ, փաստաբաններին առ ժամանակ զրկել են ազատությունից,
ապօրինաբար նրանցից մեկից օտարել նրա գույքը՝ հեռախոսը,
Վեցերորրդ, առևանգված երիտասարդների վերաբերյալ ընդունվել է ձերբակալման
մասին որոշում՝ փաստաբանների գործին ներգրավումը մերժելու պայմաններում,
Յոթերորրդ, չի պահպանվել դատավարական օրենսգրքով նախատեսված
մրցակցության սկզբունքը, քանի որ տուժող և իրավունքի պաշտպանությունից զրկված
կողմը հնարավորություն չի ունեցել և չունի նույն լրատվամիջոցներով
պատասխանելու իրեն առաջադրվող մտածածին և իրականությանը
չհամապատասխանող մեղադրանքներին:
“Հայ Քաղաքացիական Հասարակություն” Մարդու Իրավունքների Պաշտպանության
Ընկերակցությունը բազմիցս հայտարարել է, որ հայաստանյան իրավապահ մարմինների
կողմից իրականացվող ցանակացած հետապնդում ունի այլ նպատակներ և քայքայում է ՀՀ
սահմանադրական կարգը, խարխլում պետականության հիմքերը, քանի որ այն չի
իրականացվող ՀՀ Սահամանադրությամբ և քրեադատավարական օրենսգրքով նախատեսված
ընթացակարգով:
“Հայ Քաղաքացիական Հասարակություն” Մարդու Իրավունքների Պաշտպանության
Ընկերակցությունը հայտարարում է, որ ոստիկանության համազգեստ կրող անձանց
գործողությունները իրականացվել են ՀՀ Սահամանադրության և օրենսդրության նորմերի
կոպիտ խախտումներով, ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացվել և շարունակում են
իրականացվել քաղաքական հետապնդումներ:
Վերոնշված պնդման վառ ապացույցն է Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր
իրավասության դատարանի կողմից ՀԱԿ-ի ձերբակալված 7 ակտիվիստներից 3-ի` Տիգրան
Առաքելյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ, ոստիկանության
կողմից պարտադրված երկամսյա կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու փաստը:
Մյուս 4 ակտիվիստների` Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի Դավիթ Քիրամիջյանի
նկատամբ կիրառվել են քաղաքական հետապնդման այլ ձևեր, նրանց ազատ են արձակել
կասկածյալի կարգավիճակով, իսկ Վահագն Գեւորգյանին` հանրապետությունից
չբացակայելու ստորագրությամբ:
Գործի միակողմանի և ոչ օբյեկտիվ հետաքննության արդյունքում, հարուցված կեղծ քրեական
գործի շրջանակներում Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի` խուլիգանության և 316
հոդվածի առաջին մասի` պաշտոնատար անձին դիմադրություն ցույց տալու
հատկանիշներով:
Ելնելով վերոգրյալներից
1. “Հայ Քաղաքացիական Հասարակություն” Մարդու Իրավունքների Պաշտպանության
Ընկերակցությունը Կոնգրեսի ակտիվիստներ, ՀՀ քաղաքացիներ ՏԻԳՐԱՆ
ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, ԱՐՏԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՒ ՍԱՐԳԻՍ ԳԵՒՈՐԳՅԱՆԻՆ
ճանաչում է, որպես ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ:
2. Կոչով դիմում է բոլոր անհատներին, մարդու իրավունքների պաշտպանության
կազմակերպություններին պահանջելու հայաստանյան իշխանություններից
անհապաղ ազատ արձակելու ՀՀ քաղբանտարկյալներին և պատասխանատվության
ենթարկելու իրական օրինախախտներին:
“ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ” Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցություն
Լոս Անջելես, Քալիֆորնիա, ԱՄՆ / 12 Օգոստոսի 2011թ
Recommended