2
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 9-ին, ժամը 22:00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք՝ Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանությունը բռնություն է կիրառել, այլ քաղաքացիների իրավունքները վերջիներիցս պաշտպանող, Հայ Ազգային Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: Բռնություններ են կիրառվել նաև ոստիկանության աշխատակիցների անօրինական գործողությունների կասեցմանը դիմած՝ Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի, Վահագն Գևորգյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրիմիջյանի նկատմամբ: Այնուհետև ոստիկանության պատասխանատուների կողմից բոլոր երիտասարդները առևանգվել են և տեղափոխվել ոստիկանություն, քանի որ նրանց նկատմամբ չի կիրառվել ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բերման ենթարկելու կամ ձերբակալելու կարգը: “Հայ Քաղաքացիական Հասարակություն” Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը ուսումնասիրելով վերոնշված միջադեպը հայտնաբերել է, որ ոստիկանության աշխատակիցները շարունակել են խախտել ՀՀ քաղաքացիների օրինական իրավունքները նրանց առևանգելուց և ոստիկանությունում անազատության մեջ պահելու վայրում՝ ոստիկանությունում: Նախ, ոստիկանության պատկան մարմինների կողմից արգելվել և չի ցուցաբերվել անհրաժեշտ բուժօգնություն՝ բռնությունների և ծեծի ենթարկված երիտասարդներին, Երկրորրդ, դատավարական ձևակերպում չեն ստացել նրանց վնասվածքները, Երորրդ, ի տարբերություն ոստիկանության աշխատակցի բռնության և ծեծի ենթարկված երիտասարդները չեն ներկայացվել դատաբժշկական փորձաքննության, Չորորրդ, խախտվել է նրանց իրավաբանական աջակցություն ցուցաբերող փաստաբանների դատավարական իրավունքները, նրանց նկատմամբ կիրառվել է բռնություն, Հինգերորրդ, փաստաբաններին առ ժամանակ զրկել են ազատությունից, ապօրինաբար նրանցից մեկից օտարել նրա գույքը՝ հեռախոսը, Վեցերորրդ, առևանգված երիտասարդների վերաբերյալ ընդունվել է ձերբակալման մասին որոշում՝ փաստաբանների գործին ներգրավումը մերժելու պայմաններում, Յոթերորրդ, չի պահպանվել դատավարական օրենսգրքով նախատեսված մրցակցության սկզբունքը, քանի որ տուժող և իրավունքի պաշտպանությունից զրկված կողմը հնարավորություն չի ունեցել և չունի նույն լրատվամիջոցներով պատասխանելու իրեն առաջադրվող մտածածին և իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներին:

Հայտարարություն 12 Օգոստոսի 2011

Embed Size (px)

DESCRIPTION

Հայտարարություն քաղբանտարկյալներ ճանաչելու մասին

Citation preview

Page 1: Հայտարարություն 12 Օգոստոսի 2011

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 9-ին, ժամը 22:00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության

մայրաքաղաք՝ Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանությունը բռնություն է

կիրառել, այլ քաղաքացիների իրավունքները վերջիներիցս պաշտպանող, Հայ Ազգային

Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ:

Բռնություններ են կիրառվել նաև ոստիկանության աշխատակիցների անօրինական

գործողությունների կասեցմանը դիմած՝ Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանի, Սահակ

Մուրադյանի, Վահագն Գևորգյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրիմիջյանի նկատմամբ:

Այնուհետև ոստիկանության պատասխանատուների կողմից բոլոր երիտասարդները

առևանգվել են և տեղափոխվել ոստիկանություն, քանի որ նրանց նկատմամբ չի կիրառվել ՀՀ

քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բերման ենթարկելու կամ

ձերբակալելու կարգը:

“Հայ Քաղաքացիական Հասարակություն” Մարդու Իրավունքների Պաշտպանության

Ընկերակցությունը ուսումնասիրելով վերոնշված միջադեպը հայտնաբերել է, որ

ոստիկանության աշխատակիցները շարունակել են խախտել ՀՀ քաղաքացիների օրինական

իրավունքները նրանց առևանգելուց և ոստիկանությունում անազատության մեջ պահելու

վայրում՝ ոստիկանությունում:

Նախ, ոստիկանության պատկան մարմինների կողմից արգելվել և չի ցուցաբերվել

անհրաժեշտ բուժօգնություն՝ բռնությունների և ծեծի ենթարկված երիտասարդներին,

Երկրորրդ, դատավարական ձևակերպում չեն ստացել նրանց վնասվածքները,

Երորրդ, ի տարբերություն ոստիկանության աշխատակցի բռնության և ծեծի

ենթարկված երիտասարդները չեն ներկայացվել դատաբժշկական փորձաքննության,

Չորորրդ, խախտվել է նրանց իրավաբանական աջակցություն ցուցաբերող

փաստաբանների դատավարական իրավունքները, նրանց նկատմամբ կիրառվել է

բռնություն,

Հինգերորրդ, փաստաբաններին առ ժամանակ զրկել են ազատությունից,

ապօրինաբար նրանցից մեկից օտարել նրա գույքը՝ հեռախոսը,

Վեցերորրդ, առևանգված երիտասարդների վերաբերյալ ընդունվել է ձերբակալման

մասին որոշում՝ փաստաբանների գործին ներգրավումը մերժելու պայմաններում,

Յոթերորրդ, չի պահպանվել դատավարական օրենսգրքով նախատեսված

մրցակցության սկզբունքը, քանի որ տուժող և իրավունքի պաշտպանությունից զրկված

կողմը հնարավորություն չի ունեցել և չունի նույն լրատվամիջոցներով

պատասխանելու իրեն առաջադրվող մտածածին և իրականությանը

չհամապատասխանող մեղադրանքներին:

Page 2: Հայտարարություն 12 Օգոստոսի 2011

“Հայ Քաղաքացիական Հասարակություն” Մարդու Իրավունքների Պաշտպանության

Ընկերակցությունը բազմիցս հայտարարել է, որ հայաստանյան իրավապահ մարմինների

կողմից իրականացվող ցանակացած հետապնդում ունի այլ նպատակներ և քայքայում է ՀՀ

սահմանադրական կարգը, խարխլում պետականության հիմքերը, քանի որ այն չի

իրականացվող ՀՀ Սահամանադրությամբ և քրեադատավարական օրենսգրքով նախատեսված

ընթացակարգով:

“Հայ Քաղաքացիական Հասարակություն” Մարդու Իրավունքների Պաշտպանության

Ընկերակցությունը հայտարարում է, որ ոստիկանության համազգեստ կրող անձանց

գործողությունները իրականացվել են ՀՀ Սահամանադրության և օրենսդրության նորմերի

կոպիտ խախտումներով, ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացվել և շարունակում են

իրականացվել քաղաքական հետապնդումներ:

Վերոնշված պնդման վառ ապացույցն է Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր

իրավասության դատարանի կողմից ՀԱԿ-ի ձերբակալված 7 ակտիվիստներից 3-ի` Տիգրան

Առաքելյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ, ոստիկանության

կողմից պարտադրված երկամսյա կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու փաստը:

Մյուս 4 ակտիվիստների` Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի Դավիթ Քիրամիջյանի

նկատամբ կիրառվել են քաղաքական հետապնդման այլ ձևեր, նրանց ազատ են արձակել

կասկածյալի կարգավիճակով, իսկ Վահագն Գեւորգյանին` հանրապետությունից

չբացակայելու ստորագրությամբ:

Գործի միակողմանի և ոչ օբյեկտիվ հետաքննության արդյունքում, հարուցված կեղծ քրեական

գործի շրջանակներում Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի` խուլիգանության և 316

հոդվածի առաջին մասի` պաշտոնատար անձին դիմադրություն ցույց տալու

հատկանիշներով:

Ելնելով վերոգրյալներից

1. “Հայ Քաղաքացիական Հասարակություն” Մարդու Իրավունքների Պաշտպանության

Ընկերակցությունը Կոնգրեսի ակտիվիստներ, ՀՀ քաղաքացիներ ՏԻԳՐԱՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, ԱՐՏԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՒ ՍԱՐԳԻՍ ԳԵՒՈՐԳՅԱՆԻՆ

ճանաչում է, որպես ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ:

2. Կոչով դիմում է բոլոր անհատներին, մարդու իրավունքների պաշտպանության

կազմակերպություններին պահանջելու հայաստանյան իշխանություններից

անհապաղ ազատ արձակելու ՀՀ քաղբանտարկյալներին և պատասխանատվության

ենթարկելու իրական օրինախախտներին:

“ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ” Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցություն

Լոս Անջելես, Քալիֆորնիա, ԱՄՆ / 12 Օգոստոսի 2011թ