Վաղ միջնադարյան հայկական եկեղեցիները

Preview:

Citation preview

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Վաղ միջնադարյան հայկական եկեղեցիներ

ԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐԸ հանդիսանում է վաղ քրիստոնեական շրջանի բազիլիկ եկեղեցիների դասական օրինակներից մեկը: Բազմաստիճան հիմնապատվանդանի վրա տեղադրված տուֆակերտ Երերույքի տաճարը բաղկացած է եռանավ աղոթասրահից, արևելյան կողմի կիսաշրջան ավագ խորանից, նրա աջ և ձախ կողմերի ավանդատներից, արևմտյան երկու անկյունների սենյակներից ու երեք կողմերի արտաքին սյունասրահներից: Հատակագծում T ձևի երկշարք մույթերի միջոցով աղոթասրահը բաժանված է եղել կենտրոնական և կողքի նավերի: Աղոթասրահի երկայնական պատերին պահպանված որմնամույթերի ու հանդիպակաց մույթերի ելուստներին էին հենվում կողքի նավերի թաղածածկի թաղակիր կամարները: Իսկ են կրոնական նավի թաղածածկի կամարները հենվում էին մույթերի ելուստներին:  Սյունասրահի թաղակիր կամարները հենվել են արտաքին պատերի երեք որմնամույթերի և նրանց առանցքներով տեղադրված կլոր սյուների վրա: Աղոթասրահ տանող երեք դռներից երկուսը բացվում են հարավային պատում, մեկը` արևմտյան: Դռների բացվածքները արտաքուստ մշակված են գեղեցիկ շքամուտքերի ձևով:Տաճարի շուրջը գոյություն է ունեցել մի ընդարձակ համալիր: Դրա մասն է կազմել նաև արհեստական ջրամբարը, որի պատվարի մնացորդները բացվել են պեղումներով:

ՏԵԿՈՐԻ ՏԱՃԱՐՏԵԿՈՐԻ ՏԱՃԱՐԻ պեղումները Թ. Թորամանյանին հանգեցրել են այն համոզման, որ նախապես եռանավ բազիլիկ հանդիսացող այս եկեղեցին վերակառուցման ժամանակ գմբեթավորվել է, առաջացնելով հայկական եկեղեցիների մի նոր տիպ` գմբեթավոր բազիլիկը: Ըստ Թ. Թորամանյանի կարծիքի, այն մինչ վերակառուցումը եղել է եռանավ բազիլիկ` թաղածածկ նավերով և արևելյան կողմից ուղղանկյուն ավագ խորանով: Վերակառուցման ժամանակ քանդել և ձևափոխել են արևելյան պատը, ավագ խորանը դարձրել կիսաշրջան, այնուհետև նրա երկու կողմերից կցել են նեղ ու ձգված ավանդատներ: Տաճարը տեղադրված է եղել բոլոր կողմերից ինը աստիճաններով շրջապատված հիմնահարթակի վրա: Որոշ փոփոխություններ մտցնելով  մույթերի տեղադրության մեջ, դրանք հարմարեցվել են գմբեթ կրելու: Չորս մույթերն իրար կապող կամարներով կազմավորված քառակուսու չորս անկյուններում շեղակի դրված քարերի միջոցով նախ քառակուսին վեր է ածվել անհավասար կողմերով ութանկյան, ապա դեպի կենտրոն թեքված սեղանակերպ հարթություններով իրականացվել է անցում դեպի սֆերիկ գմբեթի հավասարակողմ ութանկյան հիմքը: Այս առումով Տեկորի տաճարը առանձնահատուկ տեղ է գրավում հայ ճարտարապետության պատմության մեջ, քանզի ըստ իշխող կարծիքի, մոնումենտալ գմբեթի ձևերի զարգացումը սկզբնավորվում է այս հուշարձանում:

ՄՐԵՆԻ ՏԱՃԱՐՄՐԵՆԻ ՏԱՃԱՐԸ անաղարտ պահպանվածներից է: Ուղղանկյուն հատակագծում ավագ խորանն իր արտաքուստ հնգանիստ ծավալով դուրս է շեշտված արևելյան ճակատի նկատմամբ: T-աձև չորս հաստահեղույս, միմյանց հետ պիրկ կամարներով կապված մույթերը հենարան են ծառայում ութնիստ թմբուկին հանգչող գմբեթի համար:

ՕՁՈՒՆԻ ՏԱՃԱՐ

Նույնատիպ եկեղեցիներից է ՕՁՈՒՆԻ ԳՄԲԵԹԱՎՈՐ ԲԱԶԻԼԻԿԸ: Տաճարի ճարտարապետական արժանիքները լրացնում են զուսպ կիրառություն գտած գեղարվեստական արտահայտչամիջոցները: Առանձնապես ուշագրավ են կենտրոնական լուսամուտների մարդկային ֆիգուրներ պարունակող փարթամ բարձրաքանդակները, հարավային մուտքի բարավորին և ներքին մույթերին քանդակված հավասարաթև խաչերը, պատերի մեջ ագուցված բարձրաքանդակները, որոնց մի մասը պատկանում են տաճարի կառուցման ժամանակին, մյուսները թեև հին են, սակայն թվում է, որ այստեղ են փոխադրված այլ հուշարձաններից:

ԳԱՅԱՆԵԻ ՏԱՃԱՐ

ԳԱՅԱՆԵԻ ՏԱՃԱՐԸ գտնվում է Էջմիածնում: Պատմիչների վկայությամբ այն կառուցել է Եզր Նիգեցի կաթողիկոսը 630 թվականին` մի հին վկայարանի տեղում: Իսկ վկայարանը կառուցված է եղել Հռիփսիմեի և իր մյուս ընկերուհիների հետ քրիստոնեության տարածման համար զոհված Գայանե կույսի գերեզմանի վրա: Արևելքից արևմուտք ձգված ուղղությամբ հատակագծի արևելյան կողմում տեղավորված են ավագ խորանն ու երկու քառակուսի ավանդատները: Հարավ-արևելյան ավանդատնից մուտք կա դեպի ավագ խորանի տակ տեղավորված Գայանե կույսի տապանատունը: Աղոթասրահի ներքին տարածությունը երկշարք մույթերով բաժանված է երեք նավերի: Գմբեթը բարձրանում է այն քառակուսու վրա, որն առաջանում է չորս մույթերի դասավորությամբ:

ԱՐՈՒՃԻ ՏԱՃԱՐԱՐՈՒՃԻ ՏԱՃԱՐԸ նույն տիպին պատկանող եկեղեցիներից ամենախոշորն է ու համեմատաբար լավ պահպանվածը: Այս տաճարի ներքին պատերը ծեփված են եղել կրաշաղախով ու պատած որմնանկարներով, որոնք խիստ վնասված վիճակում տեղ-տեղ պահպանվել են: Ավագ խորանի գմբեթարդում պատկերված է Հարության թեման: Կապույտ ֆոնի վրա, երկու հրեշտակների միջև, պատկերված է խոշոր չափերի Քրիստոսի ֆիգուրը` ձախ ձեռքին մագաղաթագալար: Ավագ խորանի հյուսիսային պատին, հասակով մեկ, պատկերված են վեց առաքյալներ: Ենթադրվում է, որ մյուս վեց առաքյալները պատկերված են եղել հարավային պատին, իսկ երեք պատուհանների միջև` Աստվածամայրը և հրեշտակները:

ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ պատմիչի վկայությամբ կառուցվել է 301-303 թթ. Տրդատ 3-րդ թագավորի գահակալության և հայոց առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչի օրոք: Հայաստանի այս առաջին եկեղեցին, որն առաջիններից է նաև բովանդակ քրիստոնեական աշխարհում, իր բազմադարյան գոյության ընթացքում բազում վերակառուցումների է ենթարկվել, ավերվել ու վերաշինվել է, որոնց հետևանքով խաթարվել է նրա նախնական տեսքը: Թ. Թորամանյանը այն եզրակացությանն է հանգել, որ Էջմիածնի Մայր տաճարը ի սկզբանե կենտրոնագմբեթ խաչաձև հորինվածք է ունեցել: Որոշ հետազոտողներ այն կարծիքն են առաջ քաշել, որ Մայր տաճարի սկզբնական տեսքը եղել է բազիլիկատիպ, իսկ մեզ հասած հորինվածքը հետևանք է 7-րդ դարի վերակառուցման: Ներկա վիճակում տաճարի հատակագիծը քառանկյունի է: Հարավային, հյուսիսային և արևմտյան կողմերից դուրս են շեշտված ներսից կիսաշրջան, դրսից հնգանիստ աբսիդները: Արևելյան աբսիդը` ավագ խորանը, տեղավորված է հյուսիսից հարավ ձգված երկու ավանդատների միջև: Տաճարն ունի երեք մուտք, գլխավորը` արևմտյան զանգակատան տակից է, իսկ մյուս երկուսը` տաճարի հարավ արևմտյան և հյուսիս արևմտյան անկյունների մոտ:

ՀՌԻՓՍԻՄԵԻ ՏԱՃԱՐԽաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ եկեղեցիների մի տարբերակ է ՀՌԻՓՍԻՄԵԻ ՏԱՃԱՐԸ (7-րդ դ),  հատակագծում ներգծված է խաչ, որի թևերը կազմված են կիսաշրջան աբսիդներով, իսկ չորս անկյուններում տեղավորված են քառակուսի ավանդատները, որոնց մեջ կարելի է մտնել խորշերի միջից: Հռիփսիմե կույսի աճյունը, ըստ ավանդության, ամփոփված է ավագ խորանի տակ գտնվող տապանատանը: Վերջինս մնացորդ է Սահակ կաթողիկոսի կողմից կառուցված այն վկայարանի, որի մասին պատմում է Ագաթանգեղոսը: Մուտքը դեպի տապանատուն այժմ հյուսիս-արևմտյան ավանդատնից է:

ԶՎԱՐԹՆՈՑԻ ՏԱՃԱՐԿլոր կամ բազմանիստ տաճարները, որոնց հանրահայտ ներկայացուցիչն է վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոց ԶՎԱՐԹՆՈՑԻ ՏԱՃԱՐԸ (7-րդ դ), իրենց արտաքին եռաստիճան ծավալատարածական հորինվածքով կազմավորում են կենտրոնագմբեթ խաչաձև տաճարների մի առանձին ենթախումբ: Զվարթնոցի տաճարի հատակագծային հորինվածքը ներսից խաչաձև է, որը ներգծված է կլոր, դրսից բազմանիստ պարագծի մեջ: Խաչի երեք թևերը կազմված են եղել կիսաշրջանաձև դասավորված սյունախմբերով: Արևելյան` ավագ խորանի, խաչթևը եղել է կիսաշրջան հոծ պատ` հարդարված խճանկարով և որմնանկարով, որոնց բեկորները գտնվել են պեղումների ժամանակ: Խաչի կիսաշրջան թևերը միմյանց հարելու տեղերում եղել են չորս հզոր մույթեր, որոնցից յուրաքանչյուրի հետևում մեկական ավելի հաստ սյուներ: Այդ չորս սյուները սրանք իրար միացնող կամարները, խաչի կիսաշրջանաձև թևերի միջին մասերի հետ կրել են երկրորդ հարկի պատի օղակաձև հիմքը: Ներքին որմնասյուները և դրանց միացնող կամարներն իրենց հերթին կրել են տաճարի երրորդ աստիճանը կազմող թմբուկն ու գմբեթը:

Զվարթնոց տաճարի հատակագծերը

Եվ այս բոլոր հուշարձանները մյուս կառույցներից (հուշարձաններից) տարբերվում են իրենց յուրահատուկ հատակագծերով, իրենց գմբեթներով, որոնց վրա միշտ խաչ է դրվում, խորաններով: Եվ ամենակարևորը տարբերվում են իրենց գեղեցկությամբ:

Recommended